7
2-րր րրրրրրրր րրրրր ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ

Մխիթար Սեբաստացի

Embed Size (px)

DESCRIPTION

Գեղարվեստի կրտսեր դպրոց 2014

Citation preview

Page 1: Մխիթար Սեբաստացի

2-րդ դասարանի համար

Մխիթար Սեբաստացի

Page 2: Մխիթար Սեբաստացի

Ծնվել է 1676թ. Փետրվարի 7-ին,

Սեբաստիա քաղաքում:

Մահացել է 1749 թ. Ապրիլի 27-ին,

Սուրբ Ղազար կղզում՝Վենետիկ: Եկեղեցական գործիչ,հայագետ,

Մխիթարյան միաբանության 

հիմնադիր։

Page 3: Մխիթար Սեբաստացի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կոչվում է

Մխիթար Սեբաստացու անվամբ:

Page 4: Մխիթար Սեբաստացի

Մխիթարի իսկական անունը՝

Մանուկ է: Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում, որից հետո մեկնել է Հալեպ: Ձեռնադրվել է քահանա, վարդապետ, ավելի ուշ Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։

Page 5: Մխիթար Սեբաստացի

1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ Քանի որ այդ քաղաքը Թուրքիայում էր, խուսափելով թուրքական հարձակումներից միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ:

Վենետիկի Ծերակույտը(ղեկավարների խումբը) հրովարտակով Սբ Ղազար կղզին նվիրում է միաբանությանը:

Page 6: Մխիթար Սեբաստացի

Սուրբ Ղազար կղզում Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:

Page 7: Մխիթար Սեբաստացի

Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: