14
Մխիթարյան Միաբանություն

Մխիթար Սեբաստացի

Embed Size (px)

Citation preview

Page 1: Մխիթար Սեբաստացի

ՄխիթարյանՄիաբանություն

Page 2: Մխիթար Սեբաստացի

ՄխիթարՍեբաստացի

Մխիթար Սեբաստացին հայագետ գիտնական է, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանությանհիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676 թվի փետրվարի 17-ին և ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկանունով։

1685-91թթ.-ին սովորել է Սեբաստիայի Ս. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն` հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքներըհոգալու համար:1692 թվին Մխիթարն այցելել է Ս. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։

Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը։

1703թ.-ին մեկնել է վենետիկյան իշխանության տակ գտնվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրելՎենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: Այստեղ էլ, ստանալով Պապի աջակցությունը, հիմնել է Սուրբ Անտոն Աբբայիմիաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749 թվից)։Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից` Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715 թվին տեղափոխվել էՎենետիկ։

1717 թվին Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ԱյստեղՄխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Այնուհետև համառ ուհետևողական գործունեություն է ծավալել` պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինենլուսավորություն տարածելու հայ ժողովրդի լայն խավերի մեջ:Միաբանությունը 1772 թվին երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811 թվից հաստատվել է Վիեննայում։

Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնելկրթարաններ։ Ս.Ղազար կղզու՝ վանքին կից ճեմարանում հայերենին և արևելյան լեզուներին ու մշակույթին ենծանոթացել Եվրոպայի բազմաթիվ մտավորականներ (Բայրոն, Ստենդալ, Պետերման և այլք)։Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը(Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա) Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան Վարժարանները։

Page 3: Մխիթար Սեբաստացի

Մխիթարյան միաբանությունը

Մխիթարյան միաբանությունը հիմնվել է 1712 թ. Կ.Պոլսում ՄխիթարՍեբաստացու նախաձեռնությամբֈ 1717 թվից միաբանությունը իր

գործունեությունը շարունակում է Վենետիկյան Սուրբ Ղազար կղզում, որըժամանակին Իտալիայի արքայից, որպես նվիրատվություն, ստացել էր Ղազար

անունով մի հայ բարերար՝ հիվանդ երեխաներին անվճար բուժելու և այլբարեգործությունների դիմաց, ի նշան երախտիքիֈ Ներկայումս միաբանության

կազմում կա 26 միաբան։

Page 4: Մխիթար Սեբաստացի

Հայ կաթոլիկական վանական եւ մշակութային հարստությունների շարքին է դասվում Մխիթարյան միաբանությունը:

Հիմնադիրն է եղել Մխիթար Սեբաստացին:

1701թ Կոստանդնուպոլսում հիմնելով այս հաստատությունը` նպատակ է ունեցել ծավալել

հոգեւոր, ուսումնակրթական, գիտական եւ մշակությանին գործունեություն: 1706թ միաբանութունը տեղափոխվել է

վենետիկապատկան Մորեա թերակողզու Մեթոն բերդավան, 1717թ հաստատվել է Վենետիկի Սբ. Ղազար

կղզում, իսկ 1712թ Վատիկանը միաբանության առաջնորդ է ճանաչել է Մխիթար Սեբաստացուն եւ

հաստատությունը գիտակրթական կենտրոն է հռչակել ու շնորհել “Հայկական ակադեմիա” պատվավոր տիտողսը:

Միաբանությունն իր հիմնադրումից մինչ օրս ծավալում է գիտական, կրթական, մշակութային, բանասիրական

գործունեություն:

1789թ հիմնվել է միաբանության տպարանը եւ առաջին գիրքը, որ լույս է տեսել այնտեղ “Բառագիրք հայկական

լեզվի” բացատրական բառարանն է եղել:

19-րդ դարում շատ բեղմնավոր է եղել միաբանության գիտական եւ գեղարվեստական կյանքը: Հայ գրականության

կլասիցիզմը ծնվել է միաբանությունում` 1720-ականներին, իսկ տվյալ դարի 2-րդ կեսին կեսինկլասիցիզմը

փոխարինվել է ռոմանտիզմով, որի հիմնադիրն է համարվում Ղեւոնդ Ալիշան: Մխիթար Սեբաստացու ջանքերով

Ալիշանի անձնական գրադարանի հիմքի վրա Սբ. Ղազար կղզում հիմնել է միաբանության մատենադարանը:

1772թ Ս. Մելգոնյանի աբբահայրության տարիներին միաբանության անդամների միջեւ վեճ է ծագել

կանոնադրության փոփոխությունների հետ կապված եւ Բաբիկյանի ղեկավարությամբ միաբանների մի խումբ հեռացել

է Սբ. Ղազար կղզուց եւ ժամանակավոր գործել Ավստրիայում, իսկ 1810 վերջնականապես հաստատվել Վիենայում

եւ այնտեղ էլ հիմնել Մխիթարյան միաբանության ճյուղը:

Մխիթարյան Միաբանություն

Page 5: Մխիթար Սեբաստացի

Մխիթարյան Միաբանություն

Page 6: Մխիթար Սեբաստացի

1810թ Ավսրիայի կառավարությունը ճանաչել է միաբանությունը: 1874թ միաբանության տարածքում

եկեղեցի է կառուցվել, իսկ ավել ուշ մատենադարան, հետո էլ թանգարան, իսկ 1811-12թթ հիմնվել է

տպարանը: Միաբանության մասնաճյուղը ծաղկման բեղմնավոր շրջան է ապրել 19-րդ դարի 2-րդ

կեսին:

19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին միաբանության 2 ճյուղերն սկսել են ակտիվ

համագործացել :

2000թ հուլիսին կազմակերպված ընդհանուր արտակարգ ժողովը որոշում կայացրեց ստեղծել

Մխիթարյան միացյալ միաբանությունը` մեկ ընդհանուր կենտրոն վարչությամբ: Վենետիկի Սբ. Ղազար

կզղու Մայրավանքը միաբանության գլխավոր կենտրոնատեղին էր, Վիենայի վանքը առաջին գլխավոր

մենաստանը: 1732թ Սբ. Ղազարի վանքին կից ճեմարան-ադեմիա է հիմնադրվել, որն էլ հետագայում

հայտնի ուսումնակրթական օժախ է դարձել:

1834թ Պուրսայում հիմնվել են Մուրատյան, իսկ 1836թ Վենետիկում Ռափայելյան

վարժարանները, որոնք 1870թ միավորվել են եւ կոչվել Մուրատ-Ռափայելյան վարժարան:

1830թ միաբանությունը Կոստանդնուպոլսում հիմնել է դպրոց, որը 1957թ տեղափոխվել է Բանկալթիի

թաղամաս: Դպրոցներ են հիմնվել նաեւ

Հունգարիայում, Տրապիզոնում, Ղարասուբազարում, Ախալցխայում, Սիմֆերոպոլում եւ այլուր: 1918թ

Կոստանդնուպոլսի Շիշլի թաղամասում հիմնել է առաջին որբանոց-դպրոցը, որը հետագայում

տեղափոխվել է Միլան: Նոր դպրոցներ ավելի ուշ հիմնադրվել են

Ալեքսանդրապոլում, Հալեպում, Բեյրությում, Բուենես-Այրեսում, Լոս-Անջելեսում, եւ այլուր:

1834թ-ից միաբանության տպարանում լույս է տեսնում “Բազմավեպ” ամսագիրը, 1847-63թթ

հրատարակվել է “Եվրոպա” շաբաթաթերթը, իսկ 1887թ-ից “Հանդես ամսօրյա” ամսագիրը:

1993թ-ից Հայաստանում գործում է “Հայաստանի Մխիթարյան կենտրոնը”, որի նպատակն է

Հայաստանի եւ սփյուռքի գիտնականների համագործակցության սերտացումը:

Page 7: Մխիթար Սեբաստացի

Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ինՍեբաստիա քաղաքում: Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ական թ.թ. տեղափոխվում է Էջմիածնի վանքը, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1693 թ. ուսման նպատակովՄխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում է որպես քահանա:Մխիթարի շուրջ հավաքվում են մի խումբ հայ երիտասարդներ, և որոշում են միաբանություն հիմնել: Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել ապագա միաբանությանառաջնորդի պաշտոնը: Խաչատուր վարդապետը մերժում է նրա առաջարկը` այն համարելովանիրագործելի և իր ուժերից վեր: Մխիթար Սեբաստացին քաշվում է Կարմիր վանք, ուր ստանձնում է դպիրների կրթության գործը: 1699 թ. Մխիթարը Կարմիր վանքի առաջնորդ Մարգար եպիսկոպոսիցստանում է վարդապետի աստիճան: Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը` այդուամենայնիվ պահպանելով իր ազգային առանձնահատկությունները: Իր կրթական և գիտականծրագրերն իրականացնելու համար Մխիթարը հարկադրված մեկնում է Արևմտյան Եվրոպա:1700 թ. սեպտեմեբրի 8-ին` Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Կ. Պոլսում Մխիթարը և իրշուրջ համախմբված երիտասարդները հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը: Շուտովիրավիճակը փոխվում է. Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերություններըծայրաստիճան լարվում են` հասնելով արյունալի բախումների, և Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը Հռոմի կաթոլիկ եկեղեցու 4 հայ ազդեցիկ համակիրներին` Մխիթարին, Խաչատուր Առաքելյանին, Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն ձերբակալելու համար: Մխիթարըհարկադրված է լինում փախուստի դիմել: Նա նախ թաքնվում է Գալաթայի հիսուսյան հայրերի մոտ, ապա` Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում: Օսմանյան հետապնդումներից խուսափելու համարՄխիթարն ու մյուս միաբանները որոշում են տեղափոխվել վենետիկյան իշխանության տակ գտնվողՄորեա թերակղզի: Այս առիթով ծնվեց «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանը, որիսկզբնատառերը հայտնվեցին Միաբանության զինանշանի վրա: Հիմնադրման ժամանակմիաբանությունում կար 12 վանական, որոնցից 4-ը` վարդապետ: Հետապնդումների հետևանքնովՄխիթարը իր աշակերտներով գաղտնի մեկնում է Հունասատանի Մորեայի (Պելոպոնես) շրջանի Մեթոնբերդաքաղաք:

Page 8: Մխիթար Սեբաստացի
Page 9: Մխիթար Սեբաստացի

1705 թ. Միաբանությունում գումարվում է ժողով, որը մշակում է Միաբանության Կանոնադրությաննախագիծը` հիմնված Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղվածՍուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից և այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից: Ժողովից հետո Մխիթարը, իր աշակերտներ հայրԵղիային և հայր Հովհաննեսին հանձնելով Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածմանկուսակալ կարդինալ Ֆաբրիոնիին ուղղված նամակները և մշակված կանոնադրությաննախագիծը, ուղարկում է նրանց Կղեմես XI-ի մոտ: 1705 թ. սեպտեմբերի սկզբներին նրանք հասնումեն Հռոմ, ուր ընդունելություն են գտնում սկզբում Հավատքի տարածման կուսակալ կարդինալՋուզեպպե Սակրիպանտեի մոտ, ապա Պապի, որը կրոնական Հավատասփյուռ ժողովին է ուղարկումՄխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը: Սուրբ Անտոնի կանոնների ոչ լիարժեք լինելուպատճառով, կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել Ս. Բարսեղի, Ս. Օգոստինոսի կամ Ս. Բենեդիկտեսի կանոններից մեկը: Մխիթարը ընտրում է Ս. Բենեդիկտոսիկանոնները և 1711 թ. մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապիհաստատմանը: Առաջ անցնելով նշենք, որ 1717 թ. Կղեմես XI Պապը հաստատում է ՄիաբանությանԿանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոս:1706 թ. Մխիթարը Մեթոնում Վենետիկյան կառավարության օգնությամբ սկսում է միաբանությանեկեղեցու շինարարությունը:

1705 թ...............

Page 10: Մխիթար Սեբաստացի
Page 11: Մխիթար Սեբաստացի

Բայց Մխիթարյան միաբաններն իրենց ծրագրերն իրականացնելու համարառանձին մենաստանի ու վանատան կարիք ունեին: Մորեայի իշխաններըՄխիթարին տալիս են վկայագրեր, որոնք Մխիթարյան միաբանությաննօրինական իրավունք են տալիս Վենետիկում հաստատվելու: Միաբանության համար մշտական նստավայր փնտրելու գործում նաստանում է նաև Վենետիկի Սենատի աջակցությունը: ՍակայնՄխիթարյանների համար ժամանակը խիստ աննպաստ էր. Սենատը նորօրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնականմիաբանության հաստատումը: Այնուամենայնիվ, Մխիթարի խնդրանքընկատի է առնվում Սենատի կողմից և քննվում է: Վենետիկում հոգևոր նորմիաբանությունների հաստատելն արգելելով` Սենատը Աբբահորնառաջարկում է քաղաքից դուրս միաբանության համար մի վայր ընտրել: Մխիթարն իր ուշադրություն ուղղում է Սուրբ Ղազար կղզու վրա, որըպատկանում էր Մենդիկանտի միաբանությանը: Նա այցելում է կղզի 1716 թ. ամռանը:

Page 12: Մխիթար Սեբաստացի
Page 13: Մխիթար Սեբաստացի

Հակառակ կաթոլիկ եկեղեցու հավանությանը և հայ կաթոլիկ հակառակորդների կողմից Հռոմհասած զրպարտություններին` Մխիթարը այդ պայմաններում իր հաստատակամության շնորհիվկարողանում է պահպանել Մխիթարյանների միաբանության զուտ հայկական դիմագիծը:1723 թ. եկեղեցու վերանորոգումն ավարտելով` Մխիթարը 1724 թ. սկսում է իրագործել նոր վանքիշինարարության իր նախագիծը` սկսելով հյուսիսային թևից, ճահիճները չորացնելով և ավարտում վանական համալիրի շինարարությունը 1740 թ.` գրադարանով և սեղանատնով:1749 թ. ապրիլի 27-ին Մխիթարը մահանում և թաղվում է Սուրբ Ղազար կղզու Ավագ Խորանիառջև, իսկ նրա գերեզմանը դառնում է ուխտագնացության վայր:Այսպիսով, հիմնադրվում և լայն հոգևոր ու գիտական գործունեություն է սկսում ծավալել ՎենետիկիՄխիթարյան միաբանությունը:Մխիթարյան միաբանությունը միշտ էլ վերապահումով է ընդունվել կաթոլիկների կողմից: Կաթոլիկները` ի դեմս Հռոմի Պապերի, միշտ մեղադրել են նրանց ընդգծված հայանպաստ և հայեցիգործունեության համար:Մխիթարը դեմ է եղել հայ կաթոլիկ համայնքի ձևավորմանը,_թեև նրա կազմավորումից հետոերբեմն աջակցել է նրան: Նա երբեք չի իրականացրել քարոզչական առաքելություն, առավել ևսհովվապետություն, այլ միայն ծավալել է գիտական և կրթական գործունեություն: Նա շարունակել է պահպանել հայ առաքելական եկեղեցու ավանդույթները:Մխիթար Սեբաստացին և «Մխիթարյան» միաբանությունը անգնահատելի դեր են կատարելՍփյուռքում հայագիտության զարգացման և հայ ինքնության պահպանմանպատմական գործընթացներում:

Page 14: Մխիթար Սեբաստացի