22
ՄՄՄՄ ՄՄՄՄ ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ

էջմիածին 10-5 դասարան

Embed Size (px)

Citation preview

Page 1: էջմիածին 10-5 դասարան

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

Page 2: էջմիածին 10-5 դասարան

Էջմիածնի Մայր Տաճար, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան բազմաթիվ հայկական եկեղեցիների կառուցման համար։Մայր Տաճարը կառուցվեց Հայ Եկեղեցու առաջին հայրապետի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից։ Գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու Միածին Որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։Ս. Գրիգոր Լուսավորիչն ու Ս. Տրդատ թագավորի ընտանիքը ժողովրդին առաջնորդեցին Միածնի իջման վայրը և կառուցեցին Մայր Տաճարը։ Թագավորին օգնում էին Աշխեն թագուհին և արքայի քույրը` Խոսրովիդուխտը:

Page 3: էջմիածին 10-5 դասարան

Սուրբ Էջմիածինը նաև կոչվում է «լույսով լուսավորված», քանի որ ոչ թե կառուցվեց մահկանացու ճարտարապետների կողմից, այլ հիմնվեց երկնավոր Ճարտարապետի կողմից, որն իր լույսով լուսավորելով, ուրվագծեց նոր եկեղեցին։

Ս. Էջմիածնի Մայր Տաճարի կառուցումն ավարտվեց 303 թվականի օգոստոսին։ Տաճարի օծումը տեղի ունեցավ Մարիամ Աստվածածնի Փոխակերպման տոնին նախորդող շաբաթ օրը և տաճարն անվանվեց Ս. Մարիամ Աստվածածին։ Այդ պատճառով Մայր Տաճարի հիշատակության օրը նշվում է Աստվածածնի փոխակերպման տոնին նախորդող շաբաթ օրը։

Իր կառուցումից կարճ ժամանակ անց Էջմիածնի Մայր Տաճարը հռչակվեց որպես Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հավատքի խորհրդանիշ, և չնայած այդ անվանմանը, հաճախ կոչվեց «Վաղարշապատի կաթողիկե», «Կաթողիկե» կամ պարզապես «Առաջին Եկեղեցի»։

360 թ Սուրբ Էջմիածինը կրեց առաջին հարվածը, երբ պարսից Շապուհ II արքան, մեծաթիվ բանակով ներխուժելով Հայաստան, փորձեց Մայր Տաճարը զրադաշտական մեհյանի վերածել։ Շապուհ արքայի զորքը երկրից դուրս գալուց անմիջապես հետո Ներսես Մեծ Կաթողիկոսը ձեռնամուխ եղավ տաճարի վերակառուցմանը։

Page 4: էջմիածին 10-5 դասարան

Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ գրերի գյուտից հետո՝ 5-րդ դարի սկզբին, Վաղարշապատի Կաթողիկոսությանը կից հիմնադրվեց «մեսրոպյան» հայկական դպրոց։ Վերանորոգչական աշխատանքներ կատարվեցին նաև Սահակ Պարթև Կաթողիկոսի (387-428) օրոք։

484 թ Հայրապետական Աթոռը տեղափոխվեց Դվին, որն այդ ժամանակ երկրի քաղաքական կենտրոնն էր։ Չնայած Աթոռի տեղափոխմանը՝ Ս. Էջմիածինը շարունակում էր մնալ հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը։ 5-րդ դարի՝ հայ գրականության ոսկեդարյան շրջանի պատմիչ Ղազար Փարպեցին գրում է, որ մոտավորապես այդ շրջանում Վահան Մամիկոնյանը պարսից արքայության կողմից Հայաստանի մարզպան նշանակվեց։ Նա կարևոր բարեփոխումներ կատարեց Էջմիածնի տաճարում, որի արդյունքում Ղազար Փարպեցին նշանակվեց Էջմիածնի վանքի վանահայր։ Մայր Տաճարը ստացավ այն տեսքը, որն ունի այժմ ։

Page 5: էջմիածին 10-5 դասարան

Հայաստանում իշխող քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը 931 թ Դվինից տեղափոխվեց Աղթամար, այնուհետև՝ Անի և կրկին Կիլիկիա, ուր 1198 թ հիմնվեց հայկական թագավորություն։ 1375 թ Կիլիկիայի հայոց թագավորության անկումից հետո, այդ ժամանակ տիրող քաղաքական իրադրության պատճառով Կաթողիկոսական Աթոռը նորից տեղափոխվեց։

1441 թ Վաղարշապատում գումարվեց Ազգային Եկեղեցական Ժողով և որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնին վերադարձնելու վերաբերյալ։ Այդ ժամանակվանից ի վեր Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը մնաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Page 6: էջմիածին 10-5 դասարան

Դարեր շարունակ մեծ վնասներ կրած այս սրբավայրի նորացումն ու վերանորոգումը վերջին տարիներին Հայոց Հայրապետների առաջնահերթ մտահոգությունն են եղել։ 1945 թ Գևորգ Զ Կաթողիկոսը համայն հայությանը կոչ արեց օժանդակել Մայր Տաճարի վերանորոգչական աշխատանքներին։ Հայրապետի այս հորդորն անպատասխան չմնաց։ Շուտով դրան արձագանքեց ազգային մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանը, և սկսվեցին եկեղեցու բարեկարգման աշխատանքները։ Այս ջանքերը նոր եռանդ ստացան երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի օրոք՝ ազգային բարերար Ալեք Մանուկյանի, ապա նրա զավակների՝ Ռիչարդ և Լուիզ Մանուկյանների նվիրատվություններով։ 2001 թ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և տնօրինությամբ, միջազգային և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչների և համայն հայ ժողովրդի մասնակցությամբ նորովի վերանորոգված և գեղեցկացված Մայր Տաճարում նշվեց Քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն հռչակելու 1700 ամյակը։

Սուրբ Էջմիածնի պատմության մեջ գրվեց նոր էջ։

Մայր Տաճարի սյուներին ու կամարներին, որմերին ու գմբեթներին, քարերին ձուլվել է դարերի դրոշմը։ Դրանք միահյուսվել իրար և հայ ժողովրդի կենդանի հավատքին։

Page 7: էջմիածին 10-5 դասարան

ԿառուցվածքըՉնայած Մայր Տաճարը դարերի ընթացքում բազմիցս ավերվել և վերակառուցվել է,

Տաճարի ներկայիս տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին.

«Եւ ի չորեցունց սեանցն ի վերայ խաչիցն կամարք զարմանատեսք ի միմեանս կապեցան. եւ ի վերայ այնորիկ տեսի գմբեթաձեւ խորանարդ ամպեղեն շինուած աստուածակերպ զարմանլի.....»

Page 8: էջմիածին 10-5 դասարան

1950-ականների պեղումներն ապացուցեցին, որ ամենաուշը Ե դարից սկսած Մայր Տաճարը ունեցել է բազիլիկատիպ խաչաձև գմբեթավոր կառուցվածք։ Արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերն ունեցել են կողային աբսիդներ, որոնք ներսից կիսաշրջանաձև են, իսկ դրսի կողմից հնգանկյունաձև։

Ցանկացած կրոնական շինության կարևոր մասը պատարագի սեղանն է, որը քրիստոնեական եկեղեցիներում Ավագ Խորանն է, ուր մատուցվում է Ս. Պատարագը։

Ըստ 5-րդ դարի հայ պատմիչների վկայության առաջին քրիստոնյա եկեղեցիները հիմնադրվել են հեթանոսական մեհյանների տեղում։ Նմանապես, Մայր Տաճարը հիմնադրվել է հեթանոսական Արտեմիս աստվածուհուն նվիրված մեհյանի տեղում, որը, համաձայն Ս. Լուսավորչի տեսիլքի, ոսկե մուրճով հարվածելով մատնացույց է արել երկիր իջած Աստծու Միածին որդին։ Նույնկերպ, աշխարհում դժվար թե գտնվեր մեկ այլ եկեղեցի, որի հիմնաքարը, կամ վեմ քարը լիներ այդքան բազմաշերտ և որի վրա այդքան շատ դարեր ու այդքան տարբեր հավատալիքներ դրոշմված լինեին։

Page 9: էջմիածին 10-5 դասարան

1958 թ հնագիտական պեղումների ժամանակ Մայր Տաճարի Ավագ Խորանի տակ 1-1.5 մետր խորության վրա հայտնաբերվեց 5-րդ դարում Վահան Մամիկոնյանի կողմից կառուցված սրբատեղին, բացվեցին սյունապատ հիմքերը, բեմը և Խորանի հիմնաքարը։

Հին խորանը նույնպես երկշերտ է։ Կառույցի ներսում պահպանվել են առավել հին խորանի որմեր, որոնք պատկանում էին 5-րդ դարից առավել վաղ շրջանի։ Ամենայն հավանականությամբ այդ խորանը կառուցել է Գրիգոր Լուսավորիչը։

Պեղումների ժամանակ 5-րդ դարի շինության ներսում հայտնաբերվեց նաև թրծած կավից պատրաստված հնոցատիպ կրակարան, որի մեջ դեռ մնացել էին ածխի մնացորդներ։ Հատկանշական է, որ հայտնաբերված հնագույն ավագ խորանի հիմնաքարն անմիջապես կրակարանի վրա է եղել, ինչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության հանդեպ։

Page 10: էջմիածին 10-5 դասարան

Աշխարհում առաջին գմբեթավոր եկեղեցին է: Իշխան Վահան Մամիկոնյանը 483–484-ին հիմնովին վերակառուցել է Մայր Տաճարը, որից հետո այն ստացել է հատակագծային ու ծավալատարածական իր այժմյան տեսքը: Ըստ պատմիչ Սեբեոսի, VII դ. I-ին երեսնամյակին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը փայտե ծածկը փոխարինել է քարով: Համաձայն Ստեփանոս Տարոնեցու, 982-ին արաբ Աբլհաճ Ամիրան իջեցրել է տաճարի գմբեթի խաչը:

Page 11: էջմիածին 10-5 դասարան

1804–13-ին, ռուս-պարսկ. պատերազմի ընթացքում, ռուսական կողմը տաճարն իբրև բերդ է օգտագործել, որի համար խորանների զանգակատների շուրջը պատնեշներ են կառուցվել: Ռուս զինվորները տաճարի տանիքին շուրջօրյա պահակության ընթացքում կրակ են վառել, որի հետևանքով տանիքի սալերը ճաքճքել են, և անձրևաջրերը ներս են թափանցել: 1914-ին, մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանի բարերարութամբ, Էջմիածնի Մայր Տաճարը մասնակի նորոգվել է: 1915-ին Էջմիածնի Մայրավանքը դարձել է Մեծ եղեռնից մազապուրծ հայ գաղթականների հավաքատեղի և ապաստան: 1921-ին Մայր Տաճարի հարավային խորանի գմբեթարդը և տանիքի զանգակատունը փլվել են: 1923-ին Ա. Թամանյանի և Թ. Թորամանյանի գիտական ղեկավարությամբ հարավային խորանը վերականգնվել է, հանվել են թանգարանի տանիքի զույգ գմբեթները:

1945-ին կաթողիկոս Գևորգ Զ. Չորեքչյանի առաջարկով ազգային-եկեղեցական ժողովը որոշում է ընդունել Էջմիածնի Մայր Տաճարի հիմնովին նորոգման մասին, որն իրականացվել է 1954–55-ին՝ Հայաստանի կառավարության հատկացրած միջոցներով:

Page 12: էջմիածին 10-5 դասարան

Մայր Տաճարում են պահվում Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն սրբություններ ս. Գեղարդը, Թադեոս առաքյալի Աջը, ս. Գրիգոր Ա Լուսավորչի Աջը, Գետարգելի ս. Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասնիկներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, ս. Հռիփսիմեի և ս. Գայանեի մասունքները, ս. Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, ս. Արիստակես Ա Պարթևի Աջը, ս. Գևորգ Զորավարի, ս. Նիկողայոս Հրաշագործի մասունքները: Տաճարում է կատարվում ս. Մյուռոն եփելու արարողությունը: Այստեղ է տեղի ունենում Ամենայն հայոց կաթողիկոսների ընտրությունը և օծումը:

Ըստ Հայ Եկեղեցու ավանդույթի հռոմեացի զինվորի ձեռքով Քրիստոսի կողը խոցած Գեղարդը Հայաստան է բերվել Թադեոս առաքյալի կողմից, երբ նա այստեղ էր եկել ավետարանը քարոզելու: Այդ է պատճառը, որ հայ արվեստում առաքյալը միշտ պատկերվում է Սուրբ Գեղարդը ձեռքին:

ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԸ

Page 13: էջմիածին 10-5 դասարան

ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ

Սուրբ Գեղարդից հետո Հայ Եկեղեցու ամենամեծ մասունքը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջն է, որի վրա ոսկերչական վարպետությամբ պատկերված են Լուսավորչի 12 չարչարանքները:

Լուսավորչի Աջը միշտ պահվել է Կաթողիկոսությունում, եւ ցանկացած ժամանակ, երբ Ամենայն Հայոց Հայրապետությունը տեղափոխվել է, տեղափոխվել է նաեւ Աջը: Հատկանշական է, որ 17-րդ դարում, երբ Շահ Աբբասը հայերին ստիպեց գաղթել Պարսկաստան, բացի Սուրբ Էջմիածնի քարերից նա իր հետ վերցրեց նաեւ Աջը` խորամանկությամբ ստիպելով հայերին մնալ Պարսկաստանում, քանի որ, ինչպես այդ ժամանակվա պատմագիր Առաքել Դարիժեցին է գրում. «Ողջ հայ ժողովուրդը կապված է Լուսավորչի Աջին ու Սուրբ Էջմիածնին »:

Page 14: էջմիածին 10-5 դասարան

Ինչ վերաբերում է Նոյան Տապանի մասունքին, ըստ պատմական աղբյուրների այն 4-րդ դարում հանձնվել է Հակոբ Մծբնեցի Պատրիարքին, որ բարձրացավ Արարատ լեռան գագաթը` տեսնելու համար Նոյյան Տապանը: Երբ նա քուն մտավ այնտեղ Աստծու հրեշտակը Տապանի մասունքը դրեց նրա գլխի տակ ու հայտնեց, թե բարձրանալ սարը պետք չէ:Հակոբը որոշեց, որ պետք չէ գայթակղել նախատեսումը և վերադարձավ՝ իսկության անգին վկայությունր ձեռքին: Հենց նույն տեղում, որտեղ նա ննջել էր, բխեց մի աղբյուր, որը կոչվեց Հակոբա աղբյուր: Մասիսի հյուսիսարևելյան լանջին՝ Ակոռի գյուղում, Դ դարում հիմնվեց Ս. Հակոբ վանքը: Հայոց հողով անցնելով՝ Ս. Հակոբը սրբազան մասունքը թողեց Հայ Եկեղեցուն, որտեղ և այն առ այսօր պահվում է: Իսկ մի մասնիկ այս մասունքից հայոց հայրապետների կողմից ընծայվեց Ռուսաց Եկատերինա կայսրուհուն՝ ի նշան երախտագիտության հայերի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

ՆՈ3ԱՆ ՏԱՊԱՆԻ ՄԱՍՈՒՆՔԸ

Page 15: էջմիածին 10-5 դասարան

Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 1996 թ. նոյեմբերի 22-ին: Այն հիմնադրվել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի օրոք եւ գործում է Ս. Էջմիածնի Ս. Գայանե վանքի տարածքում:

Այն կոչված է զբաղվելու Ավետարանի քարոզչությամբ եւ հասարակության լայն շրջաններում քարոզելու եւ տարածելու կրոնական ծիսական, եկեղեցագիտական գաղափարախոսություն, որն անհամատեղելի է աղանդավորական եւ այլ կրոնական կազմակերպությունների քարոզած գաղափարների հետ:

Կենտրոնի նպատակն է նաեւ կազմակերպել մանուկների, պատանիների ու երիտասարդության կրոնական կրթության եւ դաստիարակության համակարգված աշխատանքները, հրատարակել հանրամատչելի կրոնական գրականություն, օժանդակել թեմական քրիստոնեական դաստիարակության հանձնախմբերին` իրագործելու ծրագրեր եւ ձեռնարկներ:

Մայր Աթոռում գործում են հետևյալ բաժինները՝

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Գարեգին Ա Աստվածաբանական-հայագիտական կենտրոն

Գարեգին Ա Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը հիմնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ։Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2000 թ. հունիսի 26-ին։Կենտրոնի նպատակն է նպաստել Հայաստանում գոյություն չունեցող որոշ գիտաճյուղերի զարգացմանըԿենտրոնի տնօրենն է պ.գ.դ. Ազատ Բոզոյանը։ Կենտրոնի աշխատանքային գործունեությանն աջակցում են Գևորգյան Հոգեւոր Ճեմարանի տնօրինությունն ու ճեմարանականները, ինչպես նաեւ Մայր Աթոռի միաբաններ։

Page 16: էջմիածին 10-5 դասարան

Միջեկեղեցական հարաբերություններ

1962թ. ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավորությամբ դարձավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ), իսկ 1977 թվականից` Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) պաշտոնական անդամԱյն այսօր զբաղվում է Քույր Եկեղեցիների եւ օտար կրոնական

կազմակերպությունների հետ մեր Եկեղեցու հարաբերությունների ընդարձակման եւ համակարգման խնդիրներով, ինչպես նաեւ կազմակերպելով եւ ապահովելով Հայ Եկեղեցու գործուն մասնակցությունը էկումենիկ շարժմանը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նպատակն է նաեւ աշխարհին ներկայացնել մեր Եկեղեցին` իր քրիստոնեական արժեքներով եւ հոգեւոր ժառանգությամբ:

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հիմնվել է 1994թ. դեկտեմբերին: Բաժինը նախ կոչվել է մամլո դիվան: Հիմնադիրն էր կաթողիկոսական տեղապահ, Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Թորգոմ արքեպս. Մանուկյանը: Բաժնի գործունեությունը ներառում էր մամլո տեղեկատվությունների պատրաստում եւ տարածում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Հրատարակչական կենտրոն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական կենտրոնը գրականություն է հրատարակում հավատացյալների համար: Բացի հիմնական հրատարակություններից լույս են տեսնում նաեւ ուսուցողական քարոզթերթիկներ կիրակնօրյա դպրոցների, Հայորդյաց Տների, բանտերի եւ բանակի հոգեւոր ծառայության կողմից իրականացվող ծրագրերի, առհասարակ թեմերի համար:

Page 17: էջմիածին 10-5 դասարան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կան չորս թանգարաններ.1.Վեհարան

Կաթողիկոսարանի թանգարանը գտնվում է հայրապետական նստավայրի վերեւի հարկում: Շենքն ամբողջությամբ անվանվում է Վեհարան եւ հանդիսանում է Ամենայն Հայոց Հայրապետի նստատեղին ու պաշտոնական գրասենյակը: Վեհարանի կառուցումը սկսվել է 1910 թվականին (շենքի հիմնարկեքը կատարվել է 1910թ. հունիսի 10-ին) եւ ավարտվել 1915 թ. ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի նվիրատվությամբ ու ճարտարապետ Պ. Զոհրաբյանի նախագծով: Շենքը երկհարկանի է եւ ամբողջությամբ քարաշեն: Այստեղ են գտնվում Կաթողիկոսության վարչական գրասենյակները, Հայրապետի բնակարանը, ընդունարանն ու թանգարանը: Մինչ նոր Վեհարանի շենքն օգտագործելը այն բռնագրավվել է Խորհրդային իշխանությունների կողմից եւ ծառայել իբրեւ զինվորական զորամաս ու ռազմական շտաբ:

Page 18: էջմիածին 10-5 դասարան

2.Մայր Տաճարի թանգարան,

Մայր Տաճարի թանգարանը գտնվում է տաճարի հարավ-արևելյան մասում, կառուցել է 1869թ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը՝ Ռուսաստանի հայ համայնքի միջոցներով։ Շինությունը ձգվում է Մայր Տաճարի Ավագ Խորանի ողջ լայնությամբ՝ հարավային և արևելյան կողմերով։ Թանգարանում պահվում են սրբազան մասունքներ և կրոնական արվեստի ուրույն նմուշներ, բազմաթիվ մասնատուփեր։ Թանգարանում պահվող սրբազան գանձերից են Ս. Գեղարդը, Նոյյան Տապանի մասունքը, , Աշոտ Երկաթի մասնատուփով խաչը ։ Բացի ցուցասրահներից, թանգարանի այցելուների առջև բացվում է հետաքրքիր տեսարան, որը գտնվում է Տաճարի Ավագ Խորանի տակ։

1958թ. Ավագ Խորանի վերանորոգման նպատակով կատարված աշխատանքներին զուգընթաց, տեղի ունեցած հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են 301-303 թթ. Գրիգոր Լուսավորչի հիմնած Խորանի մնացորդները։ Ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի ղեկավարած պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաև հեթանոսական շրջանի կրակարան, որի վրա կառուցվել է Խորանը։ Բացի դրանից, հայտնաբերվել է ևս մի խորան՝ սյունաձև հիմքով, բեմով և Խորանի հիմնաքարով, որը կառուցվել էր հինգերորդ դարում՝ Վահան Մամիկոնյանի կողմից։

Page 19: էջմիածին 10-5 դասարան

3.Ալեք եւ Մարի Մանուկյան գանձատուն

Ալեք եւ Մարի Մանուկյանների Գանձատուն-թանգարանը բացվել է 1982 թվականի հոկտեմբերի 11-ին: Ժամանակակից հայ ճարտարապետության մեջ գանձատուն-թանգարանը վառ օրինակ է, որը պարունակում է դասական հայ ճարտարապետության նոր եւ յուրահատուկ գծեր: Ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է: Գանձատուն-թանգարանը անվանվել է ի պատիվ ամերիկահայ բարերարներ տեր եւ տիկին Մանուկյանների: Այս գեղեցիկ եւ արժեքավոր շենքը կառուցվել է նրանց նվիրատվության շնորհիվ: Երկհարկանի կառույցում են գտնվում ոչ միայն հայ եկեղեցու թանգարանային նմուշները, այլեւ Գարեգին I-ին կաթողիկոսի գրադարանը:Այստեղ է պահվում նաեւ Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն, որը ժամանակի ընթացքում կերտվել է պատմական Հայաստանի տարբեր շրջաններում:Վերջերս բացվել է նաեւ առանձին մի սենյակ, որտեղ տեղ են գտել այն նվերները, որ Հայ Եկեղեցուն են նվիրել հյուրերը, այցելուները եւ հայ հավատացյալները աշխարհի տարբեր ծայրերից:2007 թվականի հուլիսին Ալեք եւ Մարի Մանուկյանների աճյունները հողին հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գանձատան առջեւ: Ալեք Մանուկյանը մահացել է 1996 թ-ին, իսկ Մարի Մանուկյանը` 1993-ին Մանուկյանները` որպես հայ ազգի եւ Եկեղեցու նվիրյալ ժառանգորդներ եւ մեծ բարերարներ, իրենց վերջնական հանգրվանը գտան Մայր Տաճարի բակում:

Page 20: էջմիածին 10-5 դասարան

4.Հին վեհարան

Հին կաթողիկոսարանը, Մայր Աթոռի ամենաուրույն թանգարաններից է: Այն կառուցվել է Ղազար Ջահկեցի կաթողիկոսի օրոք եւ իբրեւ գործող վեհարան է ծառայել 20 կաթողիկոսների համար: Չնայած նոր Հայրապետական նստավայրը կառուցվել է 1910 թվականին, սակայն այն բռնագրավվել է խորհրդային իշխանությունների կողմից, եւ մինչեւ 1962թ. հին շենքն իբրեւ կաթողիկոսարան է գործել.:Շենքի վերականգնողական աշխատանքները վերսկսեցին 1968 և 1971 թթ., եւ այն վերածվեց կաթողիկոսական թանգարանիՀին Վեհարանի երկրորդ հարկում է գտնվում ընդունարանը, գահասրահը, որ կոչվում է նաեւ Ծաղկյա դահլիճ, կաթողիկոսի պաշտոնական գրասենյակը, կաթողիկոսական բնակարանը, սեղանատունը եւ այլ օժանդակ սենյակներ: Ծաղկյա գահասրահը հատկապես ուշագրավ է առաստաղի եւ պատերի զարդագրություններով (18-րդ դար), որոնց հեղինակները Հովնաթանյան նկարիչներն են:Պահպանելով Հին Վեհարանի ձեւավորումն ու կահավորանքը` թանգարանում ցուցադրվում են մեր մեծագործ Կաթողիկոսների անձնական իրեր, ինչպես նաեւ նրանց կյանքին ու գործունեությանը նվիրված փաստաթղթեր, լուսանկարներ:Այժմ թանգարանը բաց չէ հանրության առջեւ

Page 21: էջմիածին 10-5 դասարան

ՇինություններՄայր Աթոռում են գտնվում հետևյալ Էջմիածնի Մայր Տաճար Կաթողիկոսարան (Վեհարան) Բաց Խորան Գլխավոր մուտք Մկրտարան Դուռն Տրդատայ Գևորգյան Հոգևոր Ճեմարան Հին Վեհարան Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն Խրիմյան թանգարան Միաբանական շենք Միաբանական նոր շենք Ուսանողական հանրակացարան Սարկավագական կացարաններ Վանատուն Հին ճեմարան Վարչական շենք Ժամացույցի աշտարակ Տպարան Գրատուն Վազգենյան Դարպաս Սուրբ Վարդան մատուռ

շինությունները՝

Page 22: էջմիածին 10-5 դասարան

ՏԱԳՆԱՊ /1915Թ. ԵՂԵՌՆԻ ԶՈՀ ԴԱՐՁԱԾ ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ (ԽՄԲԱՔԱՆԴԱԿ): ԲԱԶԱԼՏ: ՀԵՂԻՆԱԿ՝ Լ. ԹՈՔՄԱՋՅԱՆ,2011Թ.:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ: ԲԱԶԱԼՏ: ԳՈՐԾ՝ Ռ. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ, 1965 Թ.:

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ