17
ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՆՈՐ ԴՊՐՈՑ, 2-3 ԴԱՍԱՐԱՆ Գարնանային օլիմպիադա Ղեկավար` Աշխեն Գրիգորյան 2011թ

Էլեկտրոնային ընթերցարան

Embed Size (px)

Citation preview

Page 1: Էլեկտրոնային ընթերցարան

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ՆՈՐ ԴՊՐՈՑ, 2-3 ԴԱՍԱՐԱՆ

Գարնանային օլիմպիադա

Ղեկավար` Աշխեն Գրիգորյան

2011թ

Page 2: Էլեկտրոնային ընթերցարան

Խմբային աշխատանքների

արդյունքում ստեղծված

էլեկտրոնային ընթերցարանի մեջ

զետեղված են փոքրիկ

պատմություններ, բառարան,

հանելուկներ, շուտասելուկներ,

որոնք հորինել են 7-8 տարեկան

երեխաները:

Առաջադրանքների հիմքում

իտալացի գրող-մանկավարժ

Ջաննի Ռոդարիի

“Ստեղծագործական

երևակայության քերականություն”

գիրքն է:

Ընթերցարանը նախատեսված է

ընթերցող լայն շրջանակների

համար:

Page 3: Էլեկտրոնային ընթերցարան

Փոշեկուլը բրթբրթալով վազում է ծեր փոշեհատիկի

ետևից:

-Վա՜յ, Փոշեփոշ երկրի ժողովուրդ, մեր վերջը եկել է:

-Մի՛ վախեցեք, այ փոշիկներ…

… եկեք մտնենք մահճակալի

տակ:

-Չէ, այնտեղ նա մեզ կգտնի, ավելի

լավ է `մտնենք գորգի տակ:

-Հա, լավ միտք է:

Ու բոլորն արագ-արագ մտան գորգի տակ:

…ո՞վ ասաց, որ մեր վերջը եկել է, ի՞նչ գիտեք, թե մեր

վերջը եկել է,- ասում էր փոշիկներից մեկը:

Մեկ էլ նրանց վերջը եկավ:

Page 4: Էլեկտրոնային ընթերցարան

…ես ձեզ չեմ վնասի, որովհետև ատամներ չունեմ:

Փոշիներն ընկան նրա բերանը: Փոշեկուլը շատ

մաքրասեր էր, իրեն մաքուր էր պահում: Մի օր նկատեց,

որ իր տոպրակը լցվել է և փոշիներին թափեց: Այնուհետև

նա գնաց ուրիշ փոշիների հետևից:

Գդալը հյուր էր գնացել թավայի

տուն: Թավան էլ տանը

փնթփնթում էր` հեռախոսն էր

կորցրել: Հեռախոսն էլ

փնթփնթում էր` ուժն էր կորցրել:

Ուժն էլ փնթփնթում էր` հոսանքն

էր կորցրել: Հոսանքն էլ փնթփնթում էր` անտառում ուժն

էր կորցրել: Անտառում կորած ուժն էլ փնթփնթում էր`

երկրորդ դասարանն էր կորցրել:

Page 5: Էլեկտրոնային ընթերցարան

Գդալը հյուր էր գնացել թավայի տուն: Թավան էլ տանը

փնթփնթում էր` հեռախոսն էր կորցրել: Հեռախոսն էլ

փնթփնթում էր, որ թավան իրեն կորցրել է: Գդալը դուռը

թակեց, հեռախոսն ու թավան եկան բացելու և իրար

գտան: Ուրախ-ուրախ գնացին սուրճ խմելու:

Համակարգիչը զանգեց

համակարգչին.

-Մկնիկս կորել է, կարո՞ղ է տեսել

ես:

-Արի գնանք գտնենք:

Ամեն տեղ նայում են, չեն գտնում, գնում են խանութ: Մեկ

էլ տեսնում են չարաճճի մկնիկն այնտեղ է: Վերցնում են

ու տուն գնում: Մի օր էլ նա այնքան չարություն արեց, որ

համակարգիչը ծեծեց նրան: Մկնիկը

նորից փախավ, բայց նրան

ճանապարհին կոտրեց ավտոմեքենան:

Այս անգամ համակարգիչը գնաց

խանութ և գնեց ամենախելոք մկնիկին:

Page 6: Էլեկտրոնային ընթերցարան

Մի չաչանակ մութ կար: Այնքան չաչանակեց, որ երկնքից

պոկվեց ու ընկավ պապիս գրպանը: Գրպանում կոնֆետ

կար: Մութը կերավ կոնֆետները: Հենց կերավ, պապիկի

գրպանից դուրս թռավ: Պապիկը մտավ տուն, գրպանից

հանեց կոնֆետի թղթերը և ջղայնացավ: Գնաց, մութին

բռնեց ու փակեց սենյակում: Սեղանին դրված ամանից մի

կոնֆետ վերցրեց ու տվեց իր թոռնիկին:

Կար-չկար մի ծակ կոշիկ կար: Էս ծակ կոշիկն ապրում

էր ծակ տանը: Մի օր էս տան ծակ կատուն…

… քայլում էր, մեկ էլ մի գեղեցիկ

կոշիկ տեսավ, որը ծակ չէր:

Կատուն իր ծակ ճանկերով ծակեց

նրան:

Page 7: Էլեկտրոնային ընթերցարան

…մտավ ծակ կոշիկի ծակի մեջ և չկարողացավ դուրս

գալ: Կատուն լացում էր, լացում և ինքն իրեն քաշում:

Քաշեց, քաշեց, մեկ էլ ոնց պատահեց, դուրս եկավ այդ

ծակից և շատ ուրախացավ:

…բացեց ծակ սառնարանը և ինչքան ծակ ուտելիք կար,

կերավ: Ծակ տերը շատ բարկացավ:

…գնաց բակ և ծակ շունը կերավ նրան: Ծակ կատուն

ծակից դուրս թռավ և մտավ ծակ կոշիկի մեջ:

Page 8: Էլեկտրոնային ընթերցարան

Եթե ճանապարհները շոկոլադից դառնային, բոլոր

մարդիկ խանութ գնալու փոխարեն շոկոլադը

տոպրակով կհավաքեին:

Եթե բոլոր շորերը մարդիկ

թարս հագնեին, ապա արևը,

ամպն ու լուսինը կծիծաղեին

նրանց վրա:

Եթե բոլոր սարերը քայլել

կարողանային, արևը

ամպերին կխնդրեր, որ նրանց հետևում թաքնվի:

Եթե համակարգիչների մկնիկները իսկական դառնային,

աշխատելուց քիթը կշարժեինք և նա մեզ վրա

կհարձակվեր:

Եթե համակարգիչները կարողանային տիեզերք թռչել,

լուսինը կվախենա, կվազի քնած արևին կարթնացնի և

կասի.

-Արի տես ինչե՜ր են եկել մեզ մոտ:

Մարիա

Page 9: Էլեկտրոնային ընթերցարան

Եթե բոլոր մարդիկ շորերը թարս

հագնեին, ես նրանց վրա կծիծաղեի

և նրանց պես կհագնվեի:

Եթե բոլոր սարերը քայլել

կարողանային, ես կմոտենայի և

ձեռք կտայի նրանց:

Եթե համակարգիչների մկնիկները իսկական դառնային,

ես կբռնեի նրանց և կմիացնեի համակարգչին:

Եթե համակարգիչները կարողանային տիեզերք թռչել,

լուսիններն ու աստղերը կվախենային նրանցից:

Եկատերինա

Եթե համակարգիչները կարողանային

տիեզերք թռչել, կվախենային:

Եթե բոլոր սարերը քայլել

կարողանային, կուրախանային:

Հրանտ

Եթե ճանապարհները շոկոլադից դառնային,

ավտոմեքենաները կսահեին և շուռ կգային:

Եթե բոլոր շորերը մարդիկ թարս հագնեին, աշխարհը

ծիծաղից կդղրդար:

Էմիլ

Page 10: Էլեկտրոնային ընթերցարան

• Խոտարև - արև, որի շողերը խոտեր են

• Աչքառետին – ռետին, որն աչք է ջնջում

• Համակարգչամարդ – մարդ է, որի ուղեղի տեղը լարեր են

• Գրիչաչք – աչքը գրում է, իսկ գրիչը տեսնում է

• Կատվատանիք – կատու է, որի գլխին տանիք կա

• Գրիչասոխ – անհամ է, չես կարող ուտել

• Աչքաավտոմեքենա – շատ փոքր ավտոմեքենա

• Ծիծաղատուն - տուն, որը բերան ունի և ծիծաղում է

• Մատիտախնձոր – մատիտ է, որի ռետինի փոխարեն խնձոր է, որը

կարելի է ուտել

• Ճանճակոնֆետ – կոնֆետ է, որը համով չի, մենակ ճանճերն են

ուտում

• Քարաժպիտ – երբ չես ուզում ժպտալ, բայց ժպտում ես

• Գազարանավ – նավ , որը գազարի նման է

• Անձեռոցիկաշիշ – շիշ, որի մեջ անձեռոցիկ են պահում

• Դեղածառ – ծառ, որի վրա դեղ է աճում

• Մայրածառ – ծառ, որի վրա մայրիկներ են աճում

• Կատվաշուն – կենդանի է, որի մի մասը շուն է, մյուս մասը` կատու

• Արջաամպ – ամպ է, որն արջի նման է

• ժպիտափիղ – փիղ է, որն անընդհատ ժպտում է

Page 11: Էլեկտրոնային ընթերցարան

ՆԻՆԱ

ԷԼԶԱ

Կլոր է, ջարդվում է, իսկ մեջը դեղին է:

Երբ կանգնում ես նրա դիմաց, քեզ ես տեսնում: Ի՞նչն

է:

Ո՞ր գրքի միջոցով ենք սովորում տառերը:

Այն ի՞նչն է, ի՞նչը, որ սպիտակ, ալյուրոտ

թևեր ունի:

Այն ի՞նչն է, որ կլոր է, բայց փուչիկ չէ:

Այն ի՞նչն է, ի՞նչը

Մեծ ականջներ ունի և խոտ է ուտում:

Page 12: Էլեկտրոնային ընթերցարան

ԱԼԼԱ

ԷԼԵՆ

ԵԿԱՏԵՐԻՆԱ

Այն ի՞նչն է, որ բոլոր մարդիկ հագնում են:

Այն ի՞նչն է, որ երեխաները ամենաշատն են սիրում:

Այն ինչն է, որ հագնում ես, բայց կոշիկ չէ:

Այն ինչն է, դնում են աչքերին ու ապակուց է:

Այն ի՞նչն է, որ կլոր է, բայց խնձոր չէ:

Այն ի՞նչն է, որ գրում է, բայց գրիչ չէ:

Այն ի՞նչն է, որ ջրում է ապրում:

Այն ի՞նչն է, որ փայլում է գլխիդ վրա:

Page 13: Էլեկտրոնային ընթերցարան

ՄԵՐԻ

ԳՈՌ

ԷՄԻԼ

Այն ի՞նչն է, որ գունավոր թերթիկներ ունի:

Այն ի՞նչն է, որ կլոր է ու կարմիր:

Չորս ոտք ունի` սեղան չի,

Աթոռի էլ նման չի:

Այն ինչն է, ինչը, երկու անիվ ունի,

մոտոցիկլ չի:

Այն ինչն է, ինչը, ջրի մեջ է ապրում, ձուկ չէ:

Այն ինչն է, գազարագույն է, բայց սկյուռ չէ:

Այն ինչն է, սուր տեսողություն ունի, բայց

մարդ չէ:

Page 14: Էլեկտրոնային ընթերցարան

ԱՆՈՒՇ

ՏԻԳՐԱՆ

ՀՐԱՆՏ

Այն ինչն է, որ շատ վախկոտ է:

Այն ինչն է, որ անընդհատ ուտում է:

Այն ի՞նչն է, որ թռչում է, բայց թռչուն

չէ,

Թևեր ունի, բայց չի թափահարում:

ինքնաթիռ

Այն ինչն է, որ ձմռանը սառչում է:

Այն ինչն է, որ ընդամենը մեկ օր է ապրում:

Այն ինչն է, որ շատ դանդաղ է քայլում:

Page 15: Էլեկտրոնային ընթերցարան

Ծիտը ծառին ծլվլում էր, ծիկ էր անում ծառի ծերին:

Ծառի ծերի ծեր ծիտը ծիկ էր անում,

ծլվլում:

Ծիտը ծառին ծլվլաց, ծառը ծտին ծիկ

արեց:

Ծեր ծառի ծերի ծիտը ծլվլաց ու ծիկ արեց ծեր ծառին:

Սարի ուսին սսկվել է սիրուն լուսին:

Սար ու լուսին սսկվեցին սիրուն ուսին:

Սիրուն սարի սիրուն ուսին սսկվել է սիրուն լուսին:

Page 16: Էլեկտրոնային ընթերցարան

Ճիճուն ճամփին բարևեց ճանճին:

Ճիճուն ճամփին, ճամփին ճանճ, բարև ճիճու, բարև

ճանճ:

Ճամփի ճիճուն բարևեց ճանճին:

Բարևը ճիճվին, ճամփան ճանճին:

Ըստ Հովհ. Թումանյանի “Կիկոսի մահը”,

“Մուկիկի մահը”, “Չարի վերջը” հեքիաթների

Հղում` Մուկիկոսի վերջը

Page 17: Էլեկտրոնային ընթերցարան

Օգտագործված թվային միջոցների ցանկ`

Համակարգիչ

Ֆոտոխցիկ

Էլեկտրոնային գրատախտակ

Օգտագործված գրականություն`

Ջ. Ռոդարի “Ստեղծագործական երևակայության

քերականություն”

Հովհ. Թումանյան “Հեքիաթներ”

Շնորհակալություն օլիմպիադայի կազմակերպիչներին: