12
Ուսումնական, մեթոդական և ուսումնաօժանդակ գրականության ազդագիր www.zangak.am ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ Դպրոցական մատենաշարը հասցեագրված է «Հայոց լեզու» առարկայից գործնական պարապմունքներ անցկացնող ուսուցչին և ինքնուրույն պարապող աշակերտին և տրամադրում է լրացուցիչ նյութեր՝ ավարտական քննակարգին պատշաճ նախապատրաստվելու համար: Շարունակությունը՝ 6–րդ էջում ¹3 | 2015 ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ՝ Էջ 2 Խոսք և հաղորդակցություն 1 Մայրենիի տարրական ուսուցման մեթոդիկա Էջ 3 Մեթոդական ձեռնարկներ միջին և ավագ դպրոցի ուսուցիչների համար Գործնական աշխատանքներ մայրենիից Տարրական դասարաններ Էջ 4 Ուսուցանող գրավոր աշխատանքները տարրական դասարաններում Մայրենի I և II, III և IV դասարաններ Մեթոդական աշխատանքը դպրոցում Էջ 5 Բառատետր–բառարան 2–4–րդ դասարաններ Сборник текстов для письменных работ Диктанты и изложения (5–9 классы) English A Էջ 6 Դպրոցական մատենաշար Էջ 7 Դպրոցական օլիմպիադաներ Աշխարհագրություն Քիմիայի խնդրագիրք. 7–9, 10–12 Էջ 8 Մաթեմատիկայի թեստերի ժողովածու Յուրօրինակ առաջադրանքներ մաթեմատիկայից 4–րդ դասարան Էջ 9 Աշխատանքային և թեմատիկ տետրերի ցանկ Էջ 10 Կոնրադը կամ պահածոյի տուփից դուրս եկած տղան Էջ 11 Փոքրիկ արքայադուստրը Էմիլը Լյոնեբերգայից Էջ 12 Զարգացնենք հնչյունային լսողությունը

Ազդագիր 3/2015

  • Upload
    zangak

  • View
    419

  • Download
    13

Embed Size (px)

DESCRIPTION

Ազդագիրը ներկայացնում է Զանգակ հրատարակչության ուսումնական, մեթոդական և ուսումնաօժանդակ գրքերը: No.: 3/2015

Citation preview

Page 1: Ազդագիր 3/2015

Ուսումնական, մեթոդական և ուսումնաօժանդակ գրականության

ազդագիր

www.zangak.am

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Դպրոցական մատենաշարը հասցեագրված է «Հայոց լեզու» առարկայից գործնական պարապմունքներ անցկացնող ուսուցչին և ինքնուրույն պարապող աշակերտին և տրամադրում է լրացուցիչ նյութեր՝ ավարտական քննակարգին պատշաճ նախապատրաստվելու համար:

Շարունակությունը՝ 6–րդ էջում

¹3 | 2015 ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ՝

Էջ 2Խոսք և հաղորդակցություն 1

Մայրենիի տարրական ուսուցման մեթոդիկա

Էջ 3Մեթոդական ձեռնարկներ

միջին և ավագ դպրոցի ուսուցիչների համար

Գործնական աշխատանքներ մայրենիից

Տարրական դասարաններ

Էջ 4Ուսուցանող գրավոր

աշխատանքները տարրական դասարաններում

Մայրենի I և II, III և IV դասարաններ

Մեթոդական աշխատանքը դպրոցում

Էջ 5Բառատետր–բառարան

2–4–րդ դասարաններ

Сборник текстов для письменных работ

Диктанты и изложения (5–9 классы)

English A Էջ 6

Դպրոցական մատենաշարԷջ 7

Դպրոցական օլիմպիադաներ Աշխարհագրություն

Քիմիայի խնդրագիրք. 7–9, 10–12Էջ 8

Մաթեմատիկայի թեստերի ժողովածու

Յուրօրինակ առաջադրանքներ մաթեմատիկայից

4–րդ դասարան

Էջ 9Աշխատանքային և թեմատիկ

տետրերի ցանկԷջ 10

Կոնրադը կամ պահածոյի տուփից դուրս եկած տղան

Էջ 11Փոքրիկ արքայադուստրը

Էմիլը ԼյոնեբերգայիցԷջ 12

Զարգացնենք հնչյունային լսողությունը

Page 2: Ազդագիր 3/2015

2 www.zangak.am

www.zangak.am/9789939683652

Գինը՝ 2800 դրամISBN՝ 978–9939–68–365–2Էջերի քանակը՝ 316Չափսը՝ 17 x 24 սմԿազմը՝ փափուկ

Ջուլիետա Գյուլամիրյան

ՄԱՅՐԵՆԻԻ ՏԱՐՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ

Այս մեթոդական ժողովածուն կրտսեր դպրոցի ապագա ուսուցիչների և մանկավարժների առաջին օգնականներից է: Ձեռնարկում ներկայացված են ոչ միայն գրաճանաչության և կարդալու, բանավոր և գրավոր գրագետ խոսք կառուցելու կարողությունների ձևավորման մեթոդները, այլև տրված է հայոց լեզվի քերականության ուսուցման մեթոդիկան:

Նախատեսված է մանկավարժական բուհերի՝ տարրական դպրոցի ուսուցիչներ պատրաստող բաժինների ուսանողների, տարրական դասարանների ուսուցիչների, կրտսեր դպրոցի հիմ նախնդիրներով զբաղվող մասնագետների համար:

Աշխատանքային տետրԳինը՝ 700 դրամԷջերի քանակը՝ 32 Չափսը՝ 20 x 28 սմԿազմը՝ փափուկ

Մեթոդական ձեռնարկwww.zangak.am/9789939682143

Գինը՝ 600 դրամISBN՝ 978–9939–68–214–3Էջերի քանակը՝ 48 Չափսը՝ 14,5 x 20 սմԿազմը՝ փափուկ

Գայանե Թերզյան, Կարինե Թորոսյան, Հեղինե Խաչատրյան

ԽՈՍՔ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1

«Խոսք և հաղորդակցություն» մեթոդական ձեռնարկը խորությամբ մեկնաբանում է աշակերտների խոսքային զարգացմանն ուղղված քայլերը և ընդլայնում ուսուցչի աշխատանքային հնարավորությունները: Աշխատանքային տետրն իր գունազարդ նկարներով, առաջադրած հարցերի պարզությամբ օգնում է աշակերտին՝ պատկերացնելու իր հաղորդակցական դերերը, ցույց է տալիս զանազան իրադրություններում կողմ նորոշվելու, համապատասխան վարքագիծ դրսևորելու կարևորությունը:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Page 3: Ազդագիր 3/2015

3www.zangak.am

www.zangak.am/9789939680323

Գինը՝ 2500 դրամISBN՝ 978–9939–68–032–3Էջերի քանակը՝ 144Չափսը՝ 17 x 24 սմԿազմը՝ փափուկ

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների թեմատիկ պլանավորում

Միջին դպրոցի ուսուցիչներին այս ձեռնարկը տրամադրում է դասերի պլանավորման անմիջական մեթոդական խորհուրդներ, 5–9–րդ դասարանների հայոց լեզվի և գրականության առարկայական ծրագրերի հիման վրա կազմված թեմատիկ պլանավորում ներ: Ձեռնարկն օգտակար է նաև բանասիրական բաժնի ուսանողների համար:

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՐ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների թեմատիկ պլանավորում

Մեթոդական այս ձեռնարկը նախատեսված է ավագ դպրոցի ուսուցիչների համար: Այն ընդգրկում է 10–12–րդ դասարանների ընդհանուր և հումանիտար հոսքերի հայոց լեզվի և հայ գրականության առարկայական ծրագրերի հիման վրա կազմված թեմատիկ պլանավորում ներ և դասերի պլանավորման վերաբերյալ մեթոդական ցուցում ներ: Ներկայացված են նաև դասապլանի ձևաթերթեր, որոնք ուսուցիչը կարող է գործածել նույնությամբ կամ որպես նմուշ:

Նաիրա Տողանյան, Թամարա Թովմասյան, Լիլիթ Գրիգորյան

Կարինե ԹորոսյանԿարինե Չիբուխչյան

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԱՅՐԵՆԻԻՑ Տարրական դասարաններ

Օգնե՛ք աշակերտներին՝ ընդլայնելու դասագրքի սահմանները, որպեսզի նրանց մեջ շաղկապվեն գիտելիքն ու կարողությունը, տեսականն ու գործնականը: Այս ձեռնարկի առաջին բաժնում զինվե՛ք տեսական–մեթոդական նյութերով, երկրորդ բաժնում ծանոթացե՛ք տարբեր դասարաններում կիրառվող գործնական աշխատանքների նմուշօրինակներին և երրորդ բաժնում կիրառե՛ք աշակերտների հետազոտական և նախագծային գործունեության օրինակները:

www.zangak.am/9789939680569

Գինը՝ 2400 դրամISBN՝ 978–9939–68–056–9Էջերի քանակը՝ 160Չափսը՝ 17 x 24 սմԿազմը՝ փափուկ

www.zangak.am/9789939680149

Գինը՝ 1800 դրամISBN՝ 978–9939–68–014–9Էջերի քանակը՝ 112Չափսը՝ 17 x 24 սմԿազմը՝ փափուկ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Page 4: Ազդագիր 3/2015

4 www.zangak.am

Մայրենի I և II դասարաններwww.zangak.am/9789939683348

Գինը՝ 2500 դրամ ISBN՝ 978–9939–68–334–8 Էջերի քանակը՝ 120 էջ Չափսը՝ 17x24 սմ Կազմը՝ փափուկ

Մայրենի III և IV դասարաններwww.zangak.am/9789939680019

Գինը՝ 2800 դրամ ISBN՝ 978–9939–68–001–9 Էջերի քանակը՝ 240 էջ Չափսը՝ 17x24 սմ Կազմը՝ փափուկ

Կարինե Թորոսյան, Կարինե Չիբուխչյան

ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ Մայրենի I և II, III և IV դասարաններ

Գրավոր խոսք կառուցելու կարողությունների զարգացման նպատակով գործածվում է գրավորի չորս հիմ նական տեսակ՝ արտագրություն, թելադրություն, փոխադրություն և շարադրություն, որոնք և առաջարկվում են այս ժողովածուներում: Տրված են ոչ միայն արձակ, այլև չափածո ուսում նական նյութեր, գրավորների առանձին տեսակների վերաբերյալ աշխատանքի կազմակերպման քայլաշարեր: Բոլոր առաջադրանքները կազմված են բարդության բազմաշերտության սկզբունքով, ինչն ուսուցչին հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերելու պատրաստվածության տարբեր աստիճան ունեցող աշակերտների հանդեպ: Չի բացառվում միևնույն տեքստի օգտագործումը և՛ որպես հնչյունային, և՛ որպես նախազգուշական կամ դիտողական թելադրություն:

www.zangak.am/9789939682716

Գինը՝ 2400 դրամISBN՝ 978–9939–68–271–6Էջերի քանակը՝ 192 Չափսը՝ 17x24 սմԿազմը՝ փափուկ

Կարինե Թորոսյան, Կարինե Չիբուխչյան, Մարինե Մանուկյան

ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴՊՐՈՑՈՒՄ

Սույն ձեռնարկն ամփոփում և ընդհանրացնում է հեղինակների վերջին տարիների մեթոդական աշխատանքի փորձը, որը ձեռք է բերվել նաև այլ երկրների առաջավոր դպրոցների մեթոդմիավորում ների աշխատանքների փորձի ուսում նասիրման արդյունքում: Հաշվի առնելով դպրոցին առաջադրվող պահանջների որակական փոփոխությունները՝ հեղինակները դիտարկում են դպրոցների մեթոդմիավորման գործունեությունը՝ որպես կրթական գործունեության կառավարման ընդհանուր համակարգի ինքնուրույն կառույց, որի խնդիրն է դպրոցին առաջարկել ինքնակառավարման կարողություններ ունեցող, ժամանակակից մտածողությամբ օժտված մանկավարժներ: Աշխատությունը նպատակ ունի ներկայացնելու դպրոցում իրականացվող մեթոդական աշխատանքի և մեթոդմիավորման աշխատանքի հիմ նական ուղղությունների համառոտ նկարագիրը: Այն հասցեագրված է կրթական հաստատությունների տնօրեններին, տնօրենի` ուսում նական աշխատանքի գծով տեղակալներին, մեթոդմիավորում ների նախագահներին, վերապատրաստման դասընթացների մասնակիցներին:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Page 5: Ազդագիր 3/2015

5www.zangak.am

www.zangak.am/9789939682532

Գինը՝ 1000 դրամISBN՝ 978–9939–68–253–2Էջերի քանակը՝ 112 Չափսը՝ 17 x 24 սմԿազմը՝ փափուկ

Աստղիկ Բալայան

ԲԱՌԱՏԵՏՐ–ԲԱՌԱՐԱՆ 2–4–րդ դասարաններ

Մայրենիի դասաժամին աշակերտի աշխատանքը կարող եք համակարգել ու շաղկապել այս բառատետր–բառարանի օգնությամբ:

«Բառատետր» բաժինը նախատեսված է մայրենիի դասագրքերի՝ ուղղագրական արժեք ունեցող և նոր կամ բացատրության կարիք ունեցող բառերի շուրջ իրականացվող աշխատանքի համար:

«Ուղղագրական բառարան» բաժինն ընդգրկում է մայրենիի 1–4–րդ դասարանների գործող դասագրքերի բառապաշարը:

www.zangak.am/9789994115204

Գինը՝ 1800 դրամ

ISBN՝ 978–99941–1–520–4Էջերի քանակը՝ 112 Չափսը՝ 16,5 x 23,5 սմԿազմը՝ փափուկ

Արուս ՄարգարյանՆաիրա ԱվագյանԱնուշ Խաչիկյան

ENGLISH A ԱՆԳԼԵՐԵՆ Ա

Դասագիրքը նախատեսված է հանրակրթական դպրոցի տարրական դասարանների համար: Ընդգրկում է 14 դաս, մեթոդական ուղեցույց, թեմատիկ բառացանկ և անգլերեն–հայերեն բառարան:Ներկելու համար նախատեսված թեմատիկ գծանկարները, բանաստեղծությունները, երգերը, ինչպես նաև լեզվական խաղերն ու դերախաղերը առավել աշխույժ ու հետաքրքիր կդարձնեն դասընթացը:

www.zangak.am/9789994119691

Գինը՝ 2400 դրամISBN՝ 978–99941–1–969–1Էջերի քանակը՝ 224Չափսը՝ 17x24 սմԿազմը՝ փափուկ

Սուսաննա ԼալայանցԺանետա ԲաղդասարովաԿարինե Տամիրօղլյան

СБОРНИК ТЕКСТОВ ДЛЯ ПИСЬМЕННЫХ РАБОТ Диктанты и изложения (5–9 классы)

ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՔՍՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ Թելադրություններ և փոխադրություններ (5–9–րդ դասարաններ)

Սույն ձեռնարկում զետեղված են ռուսերեն թելադրություններ և փոխադրություններ, որոնք հեղինակները կազմել են բծախնդրորեն, համապատասխան Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Ռուսաց լեզու» առարկայի ծրագրային չափորոշիչներին: Թելադրության բազմաբնույթ տեքստերը տարեցտարի կհարստացնեն և կզարգացնեն աշակերտների խոսքը, նրանց բառապաշարը, կընդլայնեն նրանց մտահորիզոնը:Հեղինակները հաշվի են առել նաև աշակերտների տարիքային առանձնահատկություններն ու նրանց հետաքրքրությունների շրջանակը:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Page 6: Ազդագիր 3/2015

6 www.zangak.am

Հովհաննես Զաքարյան Յուրի ԱվետիսյանՇարահյուսությունwww.zangak.am/9789994115792

Գինը՝ 2600 դրամISBN՝ 978–99941–1–579–2Էջերի քանակը՝ 376 Չափսը՝ 14,5x20 սմԿազմը՝ փափուկ

Հովհաննես Զաքարյան Յուրի ԱվետիսյանԲառագիտությունwww.zangak.am/9789994113224

Գինը՝ 1800 դրամISBN՝ 978–99941–1–322–4Էջերի քանակը՝ 264 Չափսը՝ 14,5x20 սմԿազմը՝ փափուկ

Հովհաննես Զաքարյան Յուրի ԱվետիսյանՁևաբանությունwww.zangak.am/9789994114436

Գինը՝ 2200 դրամISBN՝ 978–99941–1–443–6Էջերի քանակը՝ 320 Չափսը՝ 14,5x20 սմԿազմը՝ փափուկ

Հենրիկ ԳալստյանՃիշտը և սխալը Բառագործածության, բառաձևի և կապակցական սխալները հայերենումwww.zangak.am/9789994113057

Գինը՝ 1000 դրամISBN՝ 978–99941–1–305–7Էջերի քանակը՝ 96 Չափսը՝ 14,5x20 սմԿազմը՝ փափուկ

Լևոն ԵզեկյանՈճագիտության ուղեցույցwww.zangak.am/9789994113200

Գինը՝ 1000 դրամISBN՝ 978–99941–1–320–0Էջերի քանակը՝ 120 Չափսը՝ 14,5x20 սմԿազմը՝ փափուկ

Հովհաննես Զաքարյան Յուրի ԱվետիսյանՔրեստոմատիաwww.zangak.am/9789994112852

Գինը՝ 1000 դրամISBN՝ 978–99941–1–285–2Էջերի քանակը՝ 176 Չափսը՝ 14,5x20 սմԿազմը՝ փափուկ

Հովհաննես Զաքարյան Յուրի ԱվետիսյանՀնչյունաբանություն, ուղղախոսություն, ուղղագրությունwww.zangak.am/9789994113002

Գինը՝ 1800 դրամISBN՝ 978–99941–1–300–2Էջերի քանակը՝ 232 Չափսը՝ 14,5x20 սմԿազմը՝ փափուկ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Դպրոցական մատենաշարով լույս ընծայված, բարձր դասարանների աշակերտներին և մանկավարժներին հասցեագրվող այս ձեռնարկները նպաստում են հանրակրթական դպրոցների ավարտական հարցարանային (թեստային) քննակարգի յուրացմանը:

Ստուգողական վարժությունները կազմում են ձեռնարկների առանց քային մասը: Ենթաբաժիններն ավարտվում են ուսուցողական վարժություններով, իսկ տեսական նյութը տրված է գործնական բնույթի բացատրություններով և ցուցում ներով:

Մատենաշարը ներառում է «Հայոց լեզու» առարկայի տարբեր բաժիններին՝ բառագիտությանը, հ նչյունաբանությանը, ձևաբանությանը, շարահյուսությանը, ոճագիտությանը նվիրված առանձին ձեռնարկները:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Page 7: Ազդագիր 3/2015

7www.zangak.am

Գուրգեն ՀովհաննիսյանՎահագն Գրիգորյան

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐ Աշխարհագրություն

«Աշխարհագրություն» առարկայից անցկացվող դպրոցական օլիմպիադաների նպատակն է մեծացնել աշակերտների հետաքրքրությունը աշխարհագրական գիտելիքների նկատմամբ, զարգացնել նրանց ինքնուրույնությունը: Ժողովածուն միտում ունի լրացնելու «Աշխարհագրություն» առարկայից օլիմպիադաների անցկացման մեթոդական գրականության և հարցաշարերի պակասը: Ժողովածուի տարբեր բաժիններում ներկայացված են օլիմպիադաների հարցեր, խնդիրներ, առաջադրանքներ, դրանց լուծման մեթոդները, վերջին տարիներին անցկացված օլիմպիադաների հարցաթերթիկների նմուշներ, նաև առաջադրանքների պատասխանները և երաշխավորվող գրականության ցանկը:

Առլիկ Խաչատրյան

ՔԻՄԻԱՅԻ ԽՆԴՐԱԳԻՐՔ. 7–9, 10–12 Հարցերի, վարժությունների և խնդիրների ժողովածուներ

ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված այս խնդրագրքերը կազմված են միջին և ավագ դպրոցներում դասավանդվող քիմիայի նոր ծրագրերի և դասագրքերի հիման վրա: Ներառում են հեշտ և համեմատաբար բարդ խնդիրներ 7–9–րդ դասարանների համար, իսկ 10–12–րդ դասարաններում նպատակաուղղված են աշակերտների տեսական գիտելիքների ամրապնդմանը: Մեծ տեղ է հատկացվել միջառարկայական կապերին (ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա), իսկ ավագ դասարանների համար նախատեսված են համակցված և առավել բարդ խնդիրներ:

www.zangak.am/9789939682228

Գինը՝ 6500 դրամISBN՝ 978–9939–68–222–8Էջերի քանակը՝ 448Չափսը՝ 17x24 սմԿազմը՝ փափուկ

Քիմիայի խնդրագիրք. 7–9www.zangak.am/9789994117109

Գինը՝ 1800 դրամISBN՝ 978–99941–1–710–9Էջերի քանակը՝ 136Չափսը՝ 14,5x20 սմԿազմը՝ փափուկ

Քիմիայի խնդրագիրք. 10–12www.zangak.am/9789994119257

Գինը՝ 2400 դրամISBN՝ 978–99941–1–925–7Էջերի քանակը՝ 240Չափսը՝ 14,5x20 սմԿազմը՝ փափուկ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Page 8: Ազդագիր 3/2015

8 www.zangak.am

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սոկրատ Մկրտչյան

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԹԵՍՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2–4–րդ դասարաններ

Տարրական դասարանների համար նախատեսված մաթեմատիկայի թեստերի սույն ժողովածուն կազմված է տարրական դասարանների մաթեմատիկայի պետական կրթական չափորոշչին և առարկայական ծրագրին համապատասխան: Այն նպատակահարմար է օգտագործել տարվա ընթացքում անցկացվող, տարեվերջյան կրկնությունների, տարրական դպրոցի ավարտական քննություններին նախապատրաստվելու, ինչպես նաև ամառային արձակուրդների ժամանակ: Ժողովածուն ընդգրկում է 28 թեստ (5–ական թեստ՝ 2–րդ և 3–րդ դասարանների, 18 թեստ՝ 4–րդ դասարանի համար):

Սոնա Սարգսյան

ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ 4–րդ դասարան

4–րդ դասարանի աշակերտներին և դասվարներին հասցեագրված այս ձեռնարկում զետեղված են մաթեմատիկայի ծրագրային նյութի շրջանակներում հետաքրքիր, խաղային, տրամաբանական, կռահունակություն պահանջող առաջադրանքներ, որոնք ներկայացված են քարտերով: Ուսուցիչն աշակերտին կարող է հանձնարարել նույն քարտում եղած տարբեր՝ տրամաբանություն և կռահողականություն պահանջող առաջադրանքներ՝ ելնելով նրա կարողությունից և աշխատանքի նպատակահարմարությունից: Կատարելով դրանք՝ աշակերտը կամրապնդի ծրագրային նյութն ու կմարզի մտածողությունը:

www.zangak.am/9789994116218

Գինը՝ 1600 դրամISBN՝ 978–99941–1–621–8Էջերի քանակը՝ 144Չափսը՝ 17x24 սմԿազմը՝ փափուկ

www.zangak.am/9789939681627

Գինը՝ 1500 դրամISBN՝ 978–9939–68–162–7Էջերի քանակը՝ 128Չափսը՝ 17x24 սմԿազմը՝ փափուկ

Page 9: Ազդագիր 3/2015

9www.zangak.am

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տրված է յուրաքանչյուր տետրի գինը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՏՐԵՐ

Մայրենի: Խոսք և հաղորդակցություն: 1–ին դասարան, 2–րդ դասարան 700 դրամ

Մայրենի: 1–ին դասարան: II կիսամյակ 400 դրամ

Մայրենի: 2–4–րդ դասարաններ: I կիսամյակ, II կիսամյակ 400 դրամ

Մայրենի: Սկսում եմ հետազոտել: Գործնական աշխատանքների տետր: 2–4–րդ դասարաններ 700 դրամ

Ես և շրջակա աշխարհը: 3–րդ դասարան, 4–րդ դասարան 400 դրամ

Ֆրանսերեն: 3–րդ դասարան: Տետր 1, Տետր 2: 4–րդ դասարան 400 դրամ

Երաժշտություն: 1–ին դասարան 500 դրամ

Երաժշտություն: 2–7–րդ դասարաններ 400 դրամ

Տեխնոլոգիա: 2–րդ դասարան: I կիսամյակ, II կիսամյակ 500 դրամ

Մաթեմատիկա: Թվադարան: 1–ին դասարան 700 դրամ

Մաթեմատիկա: 1–ին դասարան: I մաս 400 դրամ

Մաթեմատիկա: 1–ին դասարան: II մաս: Տետր Ա, Տետր Բ 400 դրամ

Մաթեմատիկա: 2–4–րդ դասարաններ: I կիսամյակ, II կիսամյակ: Տետր 1, Տետր 2 400 դրամ

ԹԵՄԱՏԻԿ ԵՎ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՏՐԵՐ

Մայրենի: 5–րդ դասարան, 6–րդ դասարան: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Հայոց լեզու: 7–9–րդ դասարաններ: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Հայոց լեզու: 10–12–րդ դասարաններ: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Գրականություն: 7–րդ դասարան: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Հայ գրականություն: 10–րդ դասարան: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Հայրենագիտություն: 5–րդ դասարան: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Հայոց պատմություն: 6–12–րդ դասարաններ: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Համաշխարհային պատմություն: 6–12–րդ դասարաններ: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Ես և շրջակա աշխարհը: 2–4–րդ դասարաններ: I կիսամյակ, II կիսամյակ 400 դրամ

Ֆրանսերեն: 5–11–րդ դասարաններ: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Բնագիտություն: 5–րդ դասարան, 6–րդ դասարան: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Կենսաբանություն: 10–12–րդ դասարաններ: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Աշխարհագրություն: 10–12–րդ դասարաններ: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Մաթեմատիկա: 2– 4–րդ դասարաններ: I կիսամյակ, II կիսամյակ: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Մաթեմատիկա: 5–րդ դասարան, 6–րդ դասարան: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Հանրահաշիվ: 7–9–րդ դասարաններ: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Ֆիզիկա: 7–12–րդ դասարաններ: Ա տարբերակ, Բ տարբերակ 400 դրամ

Page 10: Ազդագիր 3/2015

10 www.zangak.am

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

www.zangak.am/9789939683966

Գինը՝ 3900 դրամISBN՝ 978–9939–68–396–6 Էջերի քանակը՝ 192 Չափսը՝ 16,5 x 22,5 սմԿազմը՝ կոշտ

Քրիստինե Նյոստլինգեր

ԿՈՆՐԱԴԸ ԿԱՄ ՊԱՀԱԾՈՅԻ ՏՈՒՓԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ՏՂԱՆ

Անպետք իրերով լի իր տանը տիկին Բարտոլոտին ապրում է միայնակ և միայն շաբաթվա երկու օրն է ընկերություն անում դեղագործ պարոն Էգոնի հետ: Երբ նա պահածոյի տուփի մեջ փոստով ստանում է որդի՝ Կոնրադին, զարմանքից քիչ է մ նում ուշագնաց լինի: Բայց տղան անչափ խելացի ու խելոք է, և տիկին Բարտոլոտին անմիջապես որոշում է լավ մայրիկ դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվել, երբ Կոնրադի հետևից հայտնվում են երկնագույն հագուստով տարօրինակ մարդիկ….

Քրիստինե Նյոստլինգերի՝ հումորով լի այս պատմվածքն ի հայտ է բերում ծնող–երեխա ժամանակակից հարաբերությունները:

Page 11: Ազդագիր 3/2015

11www.zangak.am

www.zangak.am/9789939684055

Գինը՝ 2600 դրամISBN՝ 978–9939–68–405–5 Էջերի քանակը՝ 304 Չափսը՝ 12,5 x 20 սմԿազմը՝ փափուկ

Աստրիդ Լինդգրեն

ԷՄԻԼԸ ԼՅՈՆԵԲԵՐԳԱՅԻՑ Մանկապատանեկան դասական մատենաշար

Ա՛յ հիմա, երբ դու արդեն պատրաստ ես ծանոթանալու Լյոնեբերգացի Էմիլին, երևի քեզ կհետաքրքրի այն փաստը, որ Սմոլանդ գավառի Վիմերբի փոքրիկ գավառական քաղաքում, որտեղ Էմիլը, բնականաբար, հայտնի էր դարձել իր «հերոսություններով», 1907–ի նոյեմբերի 14–ին ծնվել է Աստրիդ Աննա Էմիլիա Էրիկսոնը, ով նույն ինքը՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենն է։

Փոքրիկ տղայի մասին երեք վիպակում էլ մանկագիրը մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները, առասպելներն ու սովորույթները: Դրանց կարող ես ծանոթանալ նաև դու՝ հետևելով Էմիլի անկարգություններին ու հնարամտություններին։

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ

ՓՈՔՐԻԿ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ Մանկապատանեկան դասական մատենաշար

«Փոքրիկ արքայադուստրը» Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի ամենահայտնի երկերից է:

Լոնդոնի ազնվազարմ օրիորդների դպրոց տեղափոխված Սառան հրաժեշտ է տալիս Հնդկաստանին և սիրելի հորը: Նրան բոլորովին նոր կ յանք է սպասվում Օրիորդ Մինչինի դպրոցում: Վաղ մանկությունից ճոխության ու հոգածության սովոր աղջնակին սպասում են ծանր օրեր և դառը փորձություններ, որոնք նա կարողանում է հաղթահարել` ապավինելով իր ազնիվ ու քնքուշ սրտին և մ նալով «իսկական արքայադուստր»:

www.zangak.am/9789939683058

Գինը՝ 2000 դրամISBN՝ 978–9939–68–305–8 Էջերի քանակը՝ 112 Չափսը՝ 12,5 x 20 սմԿազմը՝ փափուկ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Page 12: Ազդագիր 3/2015

www.zangak.am

Ազդագիրը պատրաստել է «Զանգակ» հրատարակչությունը: Ազդագրում ներկայացված գրականությունը կարող եք ձեռք բերել

«Զանգակ» գրատնից, ինչպես նաև այլ գրախանութներից:«Զանգակ» գրատան հասցեն է՝ ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2, հեռ.՝ (+37410) 23 26 49:

Առցանց գնումներ կատարելու համար այցելե՛ք www.zangak.am կայքը:Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար գրե՛ք մեզ [email protected] էլեկտրոնային հասցեով

կամ զանգահարե՛ք (+37410) 23 25 28 հեռախոսահամարով:

Հրատարակման պահին սույն ազդագրում զետեղված տեղեկատվությունը ստույգ է:

Ներկայացված գրքերի գները, ձեռք բերելու հնարավորությունները

և պայմանները ենթակա են փոփոխության:

Բաժանորդագրվե՛ք «Զանգակ» հրատարակչության նորություններին և ակցիաներին՝

գրելով մեզ [email protected] հասցեով:

www.zangak.am

www.zangak.am/9789939684116

Գինը՝ 1000 դրամISBN՝ 978–9939–68–411–6Էջերի քանակը՝ 40Չափսը՝ 20x 28,7 սմԿազմը՝ փափուկ

Աստղիկ Բալայան

ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ՀՆՉՅՈՒՆԱՅԻՆ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այս նկարազարդ ալբոմի խաղային առաջադրանքներն օգնում են երեխաներին բառի մեջ ճիշտ լսելու բոլոր հնչյունները և զարգացնում են նրանց հնչյունային լսողությունը: Յուրաքանչյուր հնչյունին հատկացված է մեկ էջ: Երեխան որոշում է, թե այն բառի ո՛ր մասում է հնչում ՝ բառասկզբո՞ւմ, բառամիջո՞ւմ, թե՞ բառավերջում, և կարող է նկարը միացնել աղյուսակի համապատասխան սյունակին: