8
Ուսումնական, մեթոդական և ուսումնաօժանդակ գրականության ազդագիր www.zangak.am Ալան Ալեքսանդր Միլն ՎԻՆԻ ՓՈՒ ԱՐՋՈՒԿԸ Վերջապես հանրահայտ Վինի Փու արջուկի պատմությունը մեզ է ներկայանում բնագրին հարազատ թարգմանությամբ և բնօրինակ նկարազարդում ներով: Արդեն կարելի է նշանավոր արջուկի արկածներին հետևել՝ վայելելով Միլնի հեղինակային ոճը և Շեփարդի անկրկնելի պատկերները: Շարունակությունը՝ 2–րդ էջում ¹2 | 2015 ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ Էջ 2 Վինի Փու արջուկը Էջ 3 Հայոց պատմություն: 5 թեստ Պետական ավարտական և միասնական քննությունների թեստերի նմուշօրինակներ English reader Մայրենիի տարրական ուսուցման մեթոդիկա Էջ 4 Մաթեմատիկական խաչբառեր, տրամաբանական խնդիրներ I–III դասարաններ Մաթեմատիկա 4: 15 թեստ Ավարտական գիտելիքների ստուգման առաջադրանքների ժողովածու I–III դասարաններ Էջ 5 Շուտով կգնամ II, III, IV, V դասարաններ Քիմիա: 6 թեստ 2015 թ. 9–րդ դասարանի ավարտական քննության ուղեցույց և թեստերի ժողովածու Էջ 6 Կենդանիների օրագրեր Սփիֆեն Մաքրասեր Խոզուկի հեքիաթը Էջ 7 Պատմություններ Շեքսպիրից Հեքիաթներ հեռախոսով Էջ 8 Պատրաստվում ենք հանդեսի I մաս: Տարրական դպրոց Հրավիրում ենք հանդեսի

Ազդագիր 2/2015

  • Upload
    zangak

  • View
    244

  • Download
    10

Embed Size (px)

DESCRIPTION

Ազդագիրը ներկայացնում է Զանգակ հրատարակչության ուսումնական, մեթոդական և ուսումնաօժանդակ գրքերը: No.: 2/2015

Citation preview

Page 1: Ազդագիր 2/2015

Ուսումնական, մեթոդական և ուսումնաօժանդակ գրականության

ազդագիր

www.zangak.am

Ալան Ալեքսանդր Միլն

ՎԻՆԻ ՓՈՒ ԱՐՋՈՒԿԸ

Վերջապես հանրահայտ Վինի Փու արջուկի պատմությունը մեզ է ներկայանում բնագրին հարազատ թարգմանությամբ և բնօրինակ նկարազարդում ներով: Արդեն կարելի է նշանավոր արջուկի արկածներին հետևել՝ վայելելով Միլնի հեղինակային ոճը և Շեփարդի անկրկնելի պատկերները:

Շարունակությունը՝ 2–րդ էջում

¹2 | 2015 ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ

Էջ 2

Վինի Փու արջուկը

Էջ 3Հայոց պատմություն: 5 թեստ

Պետական ավարտական և միասնական քննությունների

թեստերի նմուշօրինակներ

English reader

Մայրենիի տարրական ուսուցման մեթոդիկա

Էջ 4Մաթեմատիկական խաչբառեր, տրամաբանական խնդիրներ

I–III դասարաններ

Մաթեմատիկա 4: 15 թեստ Ավարտական գիտելիքների ստուգման

առաջադրանքների ժողովածու I–III դասարաններ

Էջ 5Շուտով կգնամ

II, III, IV, V դասարաններ

Քիմիա: 6 թեստ2015 թ. 9–րդ դասարանի

ավարտական քննության ուղեցույց և թեստերի ժողովածու

Էջ 6Կենդանիների օրագրեր

ՍփիֆենՄաքրասեր Խոզուկի հեքիաթը

Էջ 7Պատմություններ Շեքսպիրից

Հեքիաթներ հեռախոսով

Էջ 8Պատրաստվում ենք հանդեսի

I մաս: Տարրական դպրոց

Հրավիրում ենք հանդեսի

Page 2: Ազդագիր 2/2015

2 www.zangak.am

www.zangak.am/9789939683744

Գինը՝ 2400 դրամISBN՝ 978–9939–68–374–4 Էջերի քանակը՝ 144 Չափսը՝ 14,5 x 21 սմԿազմը՝ փափուկ

Ալան Ալեքսանդր Միլն

ՎԻՆԻ ՓՈՒ ԱՐՋՈՒԿԸ

Հերոսների նախատիպերը Ա. Ա. Միլնի որդու՝ Քրիսթոֆեր Ռոբինի իրական խաղալիքներն են: Նրանց հետաքրքիր արկածները տեղի են ունենում Էշդաունի անտառում, որտեղ ապրում էր Քրիսթոֆեր Ռոբինը ծնողների հետ:

Նկարիչ Շեփարդի ստեղծած՝ Վինի Փուի և նրա անտառաբնակ բարեկամ ների սրամիտ ու լուսավոր «դիմանկարները» Փու արջուկի պատմության անբաժանելի մասն են և համարվում են մանկական գրքի ձևավորման դասական նմուշներ:

Page 3: Ազդագիր 2/2015

3www.zangak.am

www.zangak.am/9789939683652

Գինը՝ 2800 դրամISBN՝ 978-9939-68-365-2Էջերի քանակը՝ 316Չափսը՝ 17 x 24 սմԿազմը՝ փափուկ

www.zangak.am/9789939683638

Գինը՝ 1800 դրամISBN՝ 978–9939–68–363–8Էջերի քանակը՝ 112Չափսը՝ 17 x 24 սմԿազմը՝ փափուկ

Ջուլիետա Գյուլամիրյան

ՄԱՅՐԵՆԻԻ ՏԱՐՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ

Սույն գիրքը կօգնի հարստացնելու հայ մանուկների կրթության գործում ուսանողների գիտելիքներն ու կարողությունները: Ձեռնարկում ներկայացված են ոչ միայն գրաճանաչության և կարդալու, գրագետ խոսք կառուցելու (բանավոր և գրավոր) կարողությունների ձևավորման մեթոդները, այլև հայոց լեզվի քերականության տարրական ուսուցման մեթոդիկան:

Նախատեսված է մանկավարժական բուհերի` տարրական դպրոցի ուսուցիչներ պատրաստող բաժինների ուսանողների, տարրական դասարանների ուսուցիչների, ինչպես նաև կրտսեր դպրոցականների կրթադաստիարակչական հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների համար:

Վարդան Պարսամյան

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: 5 թեստՊետական ավարտական և միասնական քննությունների թեստերի նմուշօրինակներ

Հայոց պատմության պետական ավարտական և միասնական քննությունների թեստերի 5 օրինակները կազմվել են «Հայոց պատմություն. 2015 թ. պետական ավարտական և միասնական քննությունների թեստային առաջադրանքների շտեմարանի» առաջին, երկրորդ և երրորդ գրքերի հիման վրա: Ժողովածուում տեղ գտած նմուշօրինակները լիովին համապատասխանում են 2015 թ. «Հայոց պատմություն. 2015 թ. պետական ավարտական և միասնական քննությունների ուղեցույցով» սահմանված սկզբունքներին և թեստի կազմման պահանջներին: Սույն ժողովածուն նպատակ ունի օգնելու շրջանավարտներին և դիմորդներին «Հայոց պատմություն» առարկայի քննությանը նախապատրաստվելուն:

www.zangak.am/9789939680453

Գինը՝ 2500 դրամISBN՝ 978–9939–68–045–3Էջերի քանակը՝ 272 Չափսը՝ 14,5 x 20 սմԿազմը՝ փափուկ

Կարինե Պողոսյան, Հասմիկ Օհանյան, Անուշ Խաչիկյան

ENGLISH READERԱՆԳԼԵՐԵՆԻ ՔՐԵՍՏՈՄԱՏԻԱ

Գրքում ընդգրկված պատմվածքները, բանաստեղծությունները, սոնետներն ու ասացվածքները (որոշ պատմվածքներ ադապտացված են) աչքի են ընկնում ոչ միայն իրենց գեղագիտական, այլև ուսում նադաստիարակչական նշանակությամբ: Պատմվածքներն իրենց բովանդակությամբ ձևավորում են տարբեր արժեքներ՝ հայրենասիրություն, հումանիզմ, ձգտում դեպի գեղեցիկը, ազնիվը և անաղարտը, որոնք հետագայում կարող են լինել սովորողների կենսակերպի ձևավորման համար կարևոր ուղենիշներ: Ձեռնարկում հիմ նականում զետեղված են ծրագրային և դասագրքերում ներկայացված ամերիկյան ու անգլիական հեղինակների ստեղծագործություններ:

Ժողովածուն հասցեագրված է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, միջին և բարձր դասարանների աշակերտներին: Այն կզարգացնի սովորողների բանավոր և գրավոր խոսքը:

Page 4: Ազդագիր 2/2015

4 www.zangak.am

www.zangak.am/9789939683560

Գինը՝ 1200 դրամISBN՝ 978–9939–68–356–0Էջերի քանակը՝ 88 Չափսը՝ 17 x 24 սմԿազմը՝ փափուկ

www.zangak.am/9789939683621

Գինը՝ 800 դրամISBN՝ 978–9939–68–362–1Էջերի քանակը՝ 64 Չափսը՝ 17 x 24 սմԿազմը՝ փափուկ

Սոնա Սարգսյան

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԽԱՉԲԱՌԵՐ, ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐI–III դասարաններ

Ձեռնարկը ներկայացնում է 1-3-րդ դասարանների մաթեմատիկայի ծրագրային նյութի շրջանակներում խաչբառեր, տրամաբանական, կռահունակություն պահանջող խնդիրներ, երկրաչափական բնույթի առաջադրանքներ, որոնք նպատակ ունեն զարգացնելու սովորողների տրամաբանական մտածողությունը, սեր առաջացնելու մաթեմատիկայի նկատմամբ և նպաստելու զարգացնող ուսուցմանը: Այն կնպաստի սովորողների մաթեմատիկական գիտելիքների խորացմանը, մաթեմատիկական խոսքի և լեզվամտածողության զարգացմանը, միջառարկայական կապերի ստեղծմանը և սովորողի ճանաչողական կարողությունների զարգացմանը, մեծապես կօգնի աշակերտին դժվարությունները հաղթահարելու և իր ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերելու հարցում:

Գիրքը հասցեագրված է 1-3-րդ դասարանների սովորողներին և դասվարներին:

Սոկրատ Մկրտչյան

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 4: 15 թեստԱվարտական գիտելիքների ստուգման առաջադրանքների ժողովածու. I–III դասարաններ

Ժողովածուն կազմված է 15 թեստից, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է 4-րդ դասարանի ամբողջ ուսում նական նյութը: Այն թույլ է տալիս ստուգել աշակերտի «Մաթեմատիկա» առարկայից 1-4-րդ դասարաններում ձեռք բերած գիտելիքները: Թեստերը կազմված են Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից մշակված նմուշօրինակին համապատասխան: Թեստերի ժողովածուից կարելի է օգտվել նաև ուսում նական տարվա ընթաց քում թեմատիկ և ամփոփիչ ստուգողական աշխատանքներ անելիս: Այն հնարավորինս կնպաստի առարկայի ուսուցման ընթաց քում բազմազան մեթոդների կիրառմանը:

Ժողովածուն նախատեսված է 4-րդ դասարանի աշակերտների և ուսուցիչների համար:

Page 5: Ազդագիր 2/2015

5www.zangak.am

www.zangak.am/9789939683584

Գինը՝ 1000 դրամISBN՝ 978–9939–68–358–4Էջերի քանակը՝ 40 Չափսը՝ 17 x 24 սմԿազմը՝ փափուկ

Գյուլնարա Փալիկյան, Նինա Հոբոսյան

ՔԻՄԻԱ: 6 թեստ2015 թ. 9–րդ դասարանի ավարտական քննության ուղեցույց և թեստերի ժողովածու

Ժողովածուն հասցեագրված է քիմիայի ուսուցիչներին և աշակերտներին՝ 2014-2015 ուստարում «Քիմիա» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի կառուցվածքին և բովանդակությանը, ինչպես նաև առանձին առաջադրանքների գնահատման կարգին ծանոթացնելու նպատակով: Ուղեցույցը և թեստերի նմուշօրինակները համապատասխանում են «Քիմիա» առարկայի ծրագրային նյութերին, և նրանում առկա են առարկայի բոլոր բաժիններին վերաբերող առաջադրանքներ: Այն կօգնի աշակերտներին ավարտական քննությանն արդյունավետ նախապատրաստվելու, ինչպես նաև կկողմնորոշի ուսուցիչներին համապատասխան ձևով ուսուցումը կազմակերպելու հարցում:

Սոկրատ Մկրտչյան, Աստղիկ Բալայան

ՇՈՒՏՈՎ ԿԳՆԱՄ II, III, IV, V ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

Ամառային այս գիրք-տետրերում ներկայացված վարժություններն ու առաջադրանքները կազմված են խաղային տարբերակով, դիդակտիկ նյութերի համադրմամբ, ինչը հ նարավորություն կտա ամառային արձակուրդի ընթաց քում աշակերտին ամրապնդելու արդեն իսկ ձեռք բերած գիտելիքներն ու նախապատրաստվել հաջորդ դասարանին: Վարժությունները ներկայանում են յուրօրինակ համադրությամբ. մի կողմից՝ մաթեմատիկա և շախմատ, մյուս կողմից` մայրենի և շրջակա աշխարհ, ինչն աշակերտին կսովորեցնի վաղ տարիքից նկատել միջառարկայական կապերը:

Յուրաքանչյուր գրքի գինը՝ 800 դրամԷջերի քանակը՝ 64 Չափսը՝ 17 x 24 սմԿազմը՝ փափուկ

Շուտով կգնամ II դասարան Մաթեմատիկա. մայրենիwww.zangak.am/9789939682884

ISBN՝ 978–9939–68–288–4

Շուտով կգնամ III դասարան Մաթեմատիկա. շախմատ. մայրենի. շրջակա աշխարհwww.zangak.am/9789939683065

ISBN՝ 978–9939–68–306–5

Շուտով կգնամ IV դասարան Մաթեմատիկա. շախմատ. մայրենի. շրջակա աշխարհwww.zangak.am/9789939683553

ISBN՝ 978–9939–68–355–3

Շուտով կգնամ V դասարան Մաթեմատիկա. շախմատ. մայրենի. շրջակա աշխարհwww.zangak.am/9789939683782

ISBN՝ 978–9939–68–378–2

Page 6: Ազդագիր 2/2015

6 www.zangak.am

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

www.zangak.am/9789939683522

Գինը՝ 2500 դրամISBN՝ 978–9939–68–352–2 Էջերի քանակը՝ 32 Չափսը՝ 21,5 x 20,5 սմԿազմը՝ կոշտ

Մերի Ադա Շվարց

ՍՓԻՖԵՆ: Մաքրասեր Խոզուկի հեքիաթը

Ամերիկացի հայտնի մանկագիր Մերի Ադա Շվարցն առաջին անգամ է ներկայանում հայ ընթերցողին:

Այս պատկերազարդ հեքիաթը մի հրաշալի խոզուկի՝ Սփիֆենի մասին է, որն ապրում էր Խոզաստանի Փնթոշաքաղաքում: Նա բոլորովին նման չէր քաղաքի մյուս խոզուկներին. մաքրասեր էր, ճշտապահ, աշխատասեր, հնարամիտ, խիզախ: Սփիֆենի հենց այդ հատկանիշներն էլ օգնում են փրկելու Փնթոշաքաղաքը Վիշապի հարձակումից:

Սթիվ Փարքըր

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕՐԱԳՐԵՐՓաթեթ (4 գիրք)

Սթիվ Փարքըր անունով մարդն օգնում է տիրանոզավրին, շնաձկանը, սարդին և փղին՝ կազմելու իրենց անձնական օրագրերը: Նրանք միասին հուսով են, որ դրանք մեծ բավականություն կպատճառեն փոքրիկներին: Կարդալով օրագրերը՝ շատ բան կարելի է պարզել այս կենդանիների կյանքից: Տիրանոզավրն, օրինակ, ծանոթացնում է իր ընտանիքի անդամ ների և մյուս դինոզավրերի հետ, շնաձուկը ներկայացնում է իր ստորջրյա աշխարհը և ծովային կենդանիներին, սարդը պատմում է, թե ինչպես է գործում իր անզուգական մետաքսե սարդոստայնը, իսկ փիղը հիշում է աֆրիկյան սավաննայում անցկացրած իր կյանքը:

www.zangak.am/9789939681368

Փաթեթի գինը՝ 9300 դրամISBN՝ 978–9939–68–136–8

Չափսը՝ 21,5 x 27,5 սմԿազմերը՝ կոշտՅուրաքանչյուր գրքի գինը՝ 2600 դրամ

Փիղwww.zangak.am/9789939680682

ISBN՝ 978–9939–68–068–2

Շնաձուկwww.zangak.am/9789939680736

ISBN՝ 978–9939–68–073–6

Սարդwww.zangak.am/9789939680798

ISBN՝ 978–9939–68–079–8

Տիրանոզավրwww.zangak.am/9789939680699

ISBN՝ 978–9939–68–069–9

Page 7: Ազդագիր 2/2015

7www.zangak.am

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

www.zangak.am/9789939683591

Գինը՝ 2800 դրամISBN՝ 978–9939–68–359–1 Էջերի քանակը՝ 208 Չափսը՝ 14,5 x 21 սմԿազմը՝ փափուկ

Ջաննի Ռոդարի

ՀԵՔԻԱԹՆԵՐ ՀԵՌԱԽՈՍՈՎ

«Զանգակ» հրատարակչությունը «Չիպոլինոյի արկածները», «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» և «Երկնագույն նետը» գրքերից հետո Ռոդարիի գրադարանը համալրել է ևս մեկ՝ «Հեքիաթներ հեռախոսով», հրատարակությամբ:

Այս գիրքը ժամանակի հետ չի կորցնում իր հմայքն ու արդիականությունը: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդություններն անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կ յանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների, և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:

Վիլյամ Շեքսպիր

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԵՔՍՊԻՐԻՑ Փաթեթ (4 գիրք)

«Պատմություններ Շեքսպիրից» շարքը ներկայացնում է «Ռոմեո և Ջուլիետ», «Ամռան գիշերվա երազ», «Փոթորիկը», «Մակբեթ» գրքերը: Վիլյամ Շեքսպիրի երկերի պարզ վերապատումները, գողտրիկ նկարազարդում ների հետ միահյուսվելով, մեծ գրողի գործերին նոր կյանք են հաղորդում: Հետաքրքիր, արտասովոր այս զրույցներն անպատճառ կգերեն պատանի ընթերցողի երևակայությունը:

www.zangak.am/9789939681337

Փաթեթի գինը՝ 7900 դրամISBN՝ 978–9939–68–133–7

Չափսը՝ 18 x 23 սմԿազմերը՝ կոշտՅուրաքանչյուր գրքի գինը՝ 2200 դրամ

Մակբեթwww.zangak.am/9789939680637

ISBN՝ 978–9939–68–063–7

Փոթորիկըwww.zangak.am/9789939680613

ISBN՝ 978–9939–68–061–3

Ռոմեո և Ջուլիետwww.zangak.am/9789939680644

ISBN՝ 978–9939–68–064–4

Ամռան գիշերվա երազwww.zangak.am/9789939680620

ISBN՝ 978–9939–68–062–0

Page 8: Ազդագիր 2/2015

www.zangak.am

Ազդագիրը պատրաստել է «Զանգակ» հրատարակչությունը: Ազդագրում ներկայացված գրականությունը կարող եք ձեռք բերել

«Զանգակ» գրատնից, ինչպես նաև այլ գրախանութներից:«Զանգակ» գրատան հասցեն է՝ ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2, հեռ.՝ (+37410) 23 26 49:

Առցանց գնումներ կատարելու համար այցելե՛ք www.zangak.am կայքը:Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար գրե՛ք մեզ [email protected] էլեկտրոնային հասցեով

կամ զանգահարե՛ք (+37410) 23 25 28 հեռախոսահամարով:

Հրատարակման պահին սույն ազդագրում զետեղված տեղեկատվությունը ստույգ է:

Ներկայացված գրքերի գները, ձեռք բերելու հնարավորությունները

և պայմանները ենթակա են փոփոխության:

Բաժանորդագրվե՛ք «Զանգակ» հրատարակչության նորություններին և ակցիաներին՝

գրելով մեզ [email protected] հասցեով:

www.zangak.am/9789939682501

Գինը՝ 1800 դրամISBN՝ 978–9939–68–250–1 Էջերի քանակը՝ 176 Չափսը՝ 14,5 x 20 սմԿազմը՝ փափուկ

www.zangak.am/9789994118946

Գինը՝ 2850 դրամISBN՝ 978–99941–1–894–6 Էջերի քանակը՝ 228 Չափսը՝ 17 x 24 սմԿազմը՝ փափուկ

www.zangak.am

Աստղիկ Բալայան

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՀԱՆԴԵՍԻI մաս: Տարրական դպրոց

Ժողովածուում ընդգրկված են փոքրիկ պիեսներ` նախատեսված «Այբբենարանի տոն», «Գիտելիքի օր», «Ամանոր», «Առողջ ապրելակերպ», «Հրաժեշտ տարրական դպրոցին» միջոցառում ների ժամանակ բեմադրելու համար: Պիեսներն ունեն ուսուցողական, դաստիարակչական նշանակություն, կարող են զարգացնել աշակերտների միջև համագործակցելու ունակությունները, ստեղծագործական կարողություններն ու երևակայությունը:

Նախատեսված է տարրական դպրոցի ուսուցիչների համար:

Կարինե ԹորոսյանԿարինե ՉիբուխչյանՄարիամ Պետրոսյան

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՆԴԵՍԻ

Ժողովածուն ներկայացնում է «Բարև՛, գարո՛ւն», «Ցտեսությո՛ւն, այբբենարա՛ն», «Նոր տարի է, Նոր տարի», «Դաս–միջոցառում» և այլ թեմաներով հանդեսների սցենարներ: Գիրքը ուսուցիչներին և աշակերտներին ստեղծագործական աշխատանքի հնարավորություն կընձեռի:

Նախատեսված է դպրոցականների շրջանում տարբեր բնույթի միջոցառում ներ անցկացնելու համար: