25
ԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱ ԱԱ ԱԱ ԱԱԱԱԱԱԱ, ԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ' ԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ Ա: ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱ, ԱԱ ԱԱԱԱ ԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ: ԱԱԱ ԱԱ ԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ: ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ: ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ Ա ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ Ա ԱԱ ԱԱ ԱԱԱԱԱԱ, ԱԱ ԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ, ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱ, Ա ԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ,ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱ ԱԱԱԱ, ԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱ ԱԱ ԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱ ԱԱ, ԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա ԱԱ ԱԱ ԱԱ, ԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱ Ա, ԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱ ԱԱ ԱԱ ԱԱ, ԱԱ ԱԱԱԱ ԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱ, ԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱ Ա, ԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ

մագ կուրսային.docx

Embed Size (px)

Citation preview

Page 1: մագ կուրսային.docx

Այժմ արդեն ոչ ոք չի կարծում, թե երեխաներին խավարի ու անտեղյակության մեջ պահելով' կարելի է կառավարել այնպիսի մի բնական ու հիմնարար ֆունկցիա, ինչպիսին սեռականն է: Մենք հիանալի հասկանում ենք, որ վախն ու անտեղյակությունը կարող են հանգեցնել խնդիրների: Ահա թե ինչու է կարևոր առանց թաքցնելու ամեն ինչ բացատրել երեխաներին: Մարդու սեռական ներդաշնակությունը միայն մասամբ է կախված տղամարդու և կնոջ սեռական հարաբերությունների մասին նրա ունեցած տեղեկություններից: Ներդաշնակության հիմքում ընկած է այդ հարաբերությունների մասին պատկերացումն ու վերաբերմունքր դրա նկատմամբ։ Արդյոք մարդը վախ է ապրելու, տանջվելու է մեղավորության բարդույթից, տհաճությամբ է վերաբերվելու սեռական մերձեցմանր, թե հակառակր՝ հաճույք է ստանալու իր մարմնից ու դրա սեքսուալությունից։Այս ամենը կախված է ոչ թե նրանից, թե որքանով է նա տեղյակ սեռական կյանքից, այլ այդ ամենի հանդեպ իր վերաբերմունքից։ Իսկ վերջինս ձևավորվում է այն սկզբունքների հիման վրա, որոնք երեխան մեր օգնությամբ յուրացնում է զարգացման ընթացքում։Սեռական կյանքն ինքնին բազմակողմանի բնույթ ունի։ Ճիշտ չէր լինի դիտել այն լոկ որպես մերձեցամ և սերունդ շարունակելու եղանակ։ Այդ դեպքում խնդրի հիմնական կողմն աչքաթող է արվում, և հարց է ծագում՝ կարելի՞ է հաջողված համարել այն ամուսնությունը,որտեղ սեռական մերձեցումը կատարվում է միայն երեխաներ ունենալու նպատակով։ Ընդհակառակր, պետք է միանգամայն պարզ լինի, որ սեռական կյանքն ընդգրկում է տղամարդու և կնոջ հարաբերությունների բոլոր կողմերը, այլ ոչ թե միայն սեքսի ֆիզիոլոգիական դրսևորումները։ Սեռական տեսակետից նորմալ մարդը նա չէ, ով անպայման գրավիչ արտաքին ունի կամ ինքն է հեշտությամբ հրապուրվում ուրիշի գեղեցկությամբ, և ոչ էլ նա, ով սիրային արկածների հավաքածու է կազմում և, անշուշտ, առավել ևս ոչ նա, ով հեշտ ու անկաշկանդ խոսում է սեքսից, կամ, ընդհակառակը, այդ հարցը բոլորովին չի շոշափում։Սեռական տեսակետից նորմալ մարդը նա է, ով սեռական կյանքից հաճույք է ստանում, ճիշտ այնպես, ինչպես երկրային մյուս հաճույքներից, նա, ով մռայլ, ճնշված ու ընկճված չէ, ով

Page 2: մագ կուրսային.docx

հասկանում է սեռական պահանջմունքի բավարարման նշանակությունը, բայց ընդունակ է նաև ավելի խոր զգացմունքի։ Այդպիսի մարդը լինի տղամարդ, թե կին, ճիշտ է ընկալում հասարակության մեջ սեռականության դերը, չի արտահայտվում այդ երևույթի դեմ և իրեն հավասարապես՝ թեև տարբեր կերպ, լավ է զգում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։Այդ իմաստով, սեռական ներդաշնակությունը մեր ընդհանուր հոգեկան առողջության չափազանց կարևոր մասն է։ Հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել, որ սեռական տեսանկյունից ներդաշնակ մարդը կարող է հոգեկան անհավասարակշռվածություն ունենալ։ Ահա թե ինչու՝ այն ամենն, ինչ մեծահասակներն անում են երեխայի հոգեկան ներդաշնակության ապահովման համար, նպաստում է նաև նրա սեռական հավասարակշռվածությանը։Երջանիկ և խաղաղ ընտանիքում մեծացող փոքրիկն աննկատելիորեն ինքն էլ սովորում է բնականոն ընկալել սեռերի փոխհարաբերությունները, քանի որ ծնողները որոշակիորեն ցուցաբերում են դա։ Տղան ընդօրինակում է հոր առնականությունը, իսկ աղջիկը՝ մոր կանացիությունը, և այդ ամենը կատարվում է առանց հատուկ քարոզների։ Բացի այղ, ամենօրյա կյանքում իրենց ծնողներին հետևելով՝ երեխաներր սովորում են, թե ինչպես պետք է վարվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Եթե ընտանիքում լավ մթնոլորտ է, երեխան ծնողներից մեկին նախապատվություն տալու թաքուն ցանկություն չի ունենա։Ընտանեկան առողջ մթնոլորտը շատ ավելի է ամրապնդում սեռերի հարաբերությունների մասին նրա պատկերացումները, քան այդ խնդրին նվիրված դասախոսությունների շարքը կամ տասնյակ գրքեր։ Երեխային կարելի է ճիշտ պատկերացում տալ սեռերի փոխհարաբերությունների մասին միայն այն դեպքում, երբ մեծահասակներն իրենք այդ հարցում մոլորության մեջ չեն։ Այսինքն սեռական դաստիարակություն առաջին հերթին պետք է ունենան ծնողները և հետո միայն՝ երեխաները։ Ընտանեկան միջավայրում ձեռք բերած որոշակի կենսափորձը տեսական դատողություններով փոխարինելը, որպես կանոն, անարդյունավետ է։

Page 3: մագ կուրսային.docx

Այն գիտելիքները, որ մեծերը տալիս են երեխաներին՝ սեռերի հարաբերությունների վերաբերյալ նրանց հարցերին պատասխանելիս, իմաստ ունեն միայն այն դեպքում, երբ ակնհայտ է դառնում, որ այդ հարցերի մասին խոսելիս նրանք ամաչում են և հետ երկերեսանիություն չեն անում։ Այն ամենն, ինչ նրանց ասում ենք, բնականաբար, պետք է ճշմարտություն լինի, բայց ամենակարևորն այն է, թե ծնողները երեխաների հետ ինչպես ենք խոսում այդ մասին և գործնականում ինչպես հաստատում բացահայտորեն արտահայտած տեսակետը։ Այդպիսի հետևողականություն կարող է ունենալ միայն այն մարդը, որն իրապես ընկալում է իր սեռական կյանքի բոլոր մանրամասները և դրանք նույն ճշմարտությամբ էլ բացատրում իր երեխաներին։ Այլ կերպ ասած՝ եթե սեռական դաստիարակությունն ամենից առաջ հարցի նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումն է, այլ ոչ թե այդ բնագավառի կոնկրետ գիտելիքների յուրացումը, ապա ակնհայտ է, որ ծնողներն ուշադրություն պետք է դարձնեն հենց հոգեբանական կողմին։ Տղամարդու և կնոջ հարաբերությունների մասին երեխաները սովորաբար սկսում են հարցեր տալ 4-6 տարեկանում։Մի՛ խաբեք նրանց, տվե՛ք ճշգրիտ, կարճ ու ազնիվ պատասխաններ։ Եթե նրանք նույնիսկ ոչինչ չհասկանան, փույթ չէ.գոնե կտեսնեն, որ դուք ցանկանում եք բացատրել այն, ինչ իրենց հետաքրքրում է։ Վերջում պետք է ընդգծել նաև հետևյալը. մեծահասակները միայն այն դեպքում կկարողանան երեխաներին փոխանցել սեռական հարցի նկատմամբ իրենց վերաբերմունքը,տեսակետն ու անհրաժեշտ տեղեկությունները, եթե առողջ ու նորմալ է այն հուզական մթնոլորտը, որտեղ նրանք մեծանում են։ Դժվար թե երեխաները հետևողական լինեն իրենց ծնողներին և ընդօրինակեն նրանց, եթե մեծահասակների հետ մշտական բախման մեջ են։ Իսկ նման բախումը (նաև բուն սեռական դաստիարակությունը) սկսվում է ոչ թե այն ժամանակ, երբ երեխան սկսում է առաջին հարցերը տալ, այլ շատ ավելի վաղ՝ երբ նա դեռ նույնիսկ խոսել չգիտի։ 

Page 4: մագ կուրսային.docx

Ընտանեկան կյանքում և երիտասարդության շրջանում առողջ սեռական կյանքի, հոգեբական խնդիրներից խուսափելու նպատակով մի շարք երկրներում , այդ թվում նաև Հայաստանում սեռական կրթությունը դարձել է հանրակրթության բաղադրիչներից մեկը:  Ճիշտ է,  Հայաստանի դեպքում սեռական դաստիարակության դասընթացը դեռ մշակման փուլում է: Տեսակետերը սեռական դաստիարակության մասին հակասական են: Շատերը համաձայն են, որ անհրաժեշտ է երեխայի մոտ ճիշտ վերաբերմունք ձևավորել սեռական հարցերի նկատմամբ, մի մասը վստահ է, որ դա բացասաբար է ազդում  պատանիների և աղջիկների վրա: Aroxj.am-ը  սեռական դաստիարակության անհրաժեշտության ու դրա նպատակների մասին զրուցել է մասնագետների հետ :Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյան: Սեռական դաստիարակություն տերմինի կիրառումը ի սկզբանե եղել է սխալ:  Այստեղ խոսքը գնում է սեռաճանաչողություն մասին, երբ երեխան սկսում է ճանաչել իր սեռը  և իր սեռի դրսևորումները: Ամեն ինչ սկսում է սեռաճանաչողությունից, որի շնորհիվ մարդը դառնում է ավելի հասուն և պատասխանատու: Սեռաճանաչողության հիմնական նպատակը սեռական խանգարումների կանխարգելումն է և սեռական առողջության պահպանումը: Սեռական վաքագծի մեջ չկա <<սխալ կամ ճիշտ>> ,<<կարելի է և չի կարելի>> դրույթներ: Որոշակի տարիքում երեխայի մոտ սկսում են  մի շարք ճանաչողական գործընթացներ, որի ժամանակ երեխան սկսում է գիտակցել և հստակ պատկերացնել  իր սեռի առանձնահատկությունները: Այստեղ մեծ դեր ունի մարդու բնությունը ,որի շնորհիվ երեխան ճանաչում  է իր բնազդները , իր բնազդների  պահանջները, սակայն տրվել և շարժվել միայն բնության օրենքներով սխալ է:

Page 5: մագ կուրսային.docx

Aroxj.am- Ով պետք է զբաղվի երեխայի  սեռական դաստիարակությամբ:Միշտ չէ ,որ ծնողները ունեն սեռաճանաչողության այնպիսի մակարդակ, որով  կարողանան  երեխայի սեռակրթությամբ զբաղվել: Այս դեպքերում հարկավոր է, որ ծնողները դիմեն մասնագետների հետագա խնդիրներից խուսափելու համար: Սեռաճանաչողությունը երեխայի մոտ  սկսում է 3 տարեկանից, երբ նրա մոտ սկսում են հարցեր առաջանալ: Մեր հասարակությունը նախընտրում է լռել և անտեսել սեռակրթության կարևորությունը. դա պայմանավորված է վախի, չիմացության և ամոթի գործոններով: Մարդիկ կուլ գնալով կարծրատիպերին շրջանցում են այս թեման ՝չհասկանալով ,որ սեռաճանաչողությունը  բնական և առողջ գործընթաց է: Այս թեմայի շուրջը չխոսելը, չբացատրելը բացասական հետևանքներ է ունենում նրա հետագա յանքի վրա: Պետք է հաշվի առնել, որ համացանցի միջոցով այժմ կարելի է ամեն ինչ իմանալ, սակայն, թե ինչ կիամանա երեխան դժվար է ասել և  սխալ տեղեկատվությունը կարող է սխալ պատեկրացումեր ձևավորել սեռական կյանիք մասին: Դա էլ իր հերթին բացասաբար է ազդելու նրա հետագա կյանքի ու հոգեբանության վրա: Խնդիրեր է առաջացնելու ընտանիքում կամ զուգընկերոջ հետ սեռական, նույնիսկ ընկերական հարաբերություններում:Հոգեբան Հասմիկ ՀակոբյանՍեռական դաստիարակությունը սկսում է երեխայի ինքնաճանաչողությունից: Առաջին հերթին  երեխայի զարգացման մեջ մեծ դեր է խաղում ընտանիքը, քանի որ անհրաժեշտ է ,որ երեխան հստակ և ճիշտ պատկերացում ունենա ընտանիքում մոր և հոր դերերի մասին: Ընտանիքի ճիշտ մոդելը կստիպի երեխային ավելի լավ հասկանալու իր դերը այս կյանքում: Երբ սկսում է երեխայի  հետաքրքրության շրջանը ,առաջին հարցը, որ ծագում է երեխայի մտքում՝ որտեղից է ինքը հայտնվել: Շատ ծնողներ սկսում են փնտրել ուղղիներ այս հարցից խուսափելու համար, շատերը, հորինելով բազմաթիվ հեքիաթներ, չեն հասկանում, որ իրենց այդ քայլերով կարող են վատ ազդեցություն թողնել երեխայի հոգեկան աշխարհի վրա: Ընտանիքից բացի կարևոր է նաև կրթական հաստատությունների մասնակցությունը այս հարցին,քանի որ ուսուցիչը այն մարդն է, ով օրվա մեծ մասն է անցկացնում երեխայի հետ և սեռական վարքագծի աննշան թերությունների դեպքում պարտավոր է դրա մասին տեղեկացնել ծնողներին: Ծնողներն էլ պետք է դիմեն համապատասխան մասնագետին: Սեռական դաստիարակության սխալ ընթացքը երեխայի մոտ կարող է առաջացնել հոգեբանական մի շարք խնդիրների՝ ընկճախտ, ինքնամփոփվածություն: Այս խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ծնողների և շրջապատի օգնությունը հետագա խնդիրներից խուսափելու 

Page 6: մագ կուրսային.docx

Ընտանիքի դերը սեռադերային նույնականացման ձևավորման մեջ[խմբագրել]

Ընտանիքը մեծ ներդրում է ունենում երեխայի սեռադերային

նույնականացման մեջ, որի ընթացքում դեռահասը յուրացնում է որոշակի

սեռային դերեր և վարքի կանոններ։ Ծնողները վաղ մանկությունից սկսած

կառուցում են երեխայի գենդերային դերերը տարբեր եղանակներով՝

սոցիալական մանիպուլյացիաներով,

վերբալ որոշումներով, որոնց կայացման ժամանակ ծնողները ընդգծում

են այն հատկությունները, որոնք համապատասխանում են գենդերային

ստերեոտիպերին,

գործունեության համապատասխան տեսակը ցույց տալով։

Սեռային նույնականացման համար դեռահասը իդենտիֆիկացվում է ոչ

միայն իր սեռի հետ, այլ նաև պետք է հասկանա և ընդունի հակառակ սեռը,

ինչի համար նրան անհրաժեշտ է երկու մոդելների՝ հոր և մոր օրինակ,

ինչպես նաև նրանց միջև առկա հարաբերությունների կանոնների

դիտարկում։ Ծնողների միջև ակնհայտ կամ թաքնված արհամարհանքը

հանգեցնում է նրան, որ ծնողները չեն կարողանում երեխայի համար

ապահովել տղամարդու և կնոջ հարաբերությունների ֆունկցիոնալ,

բավարաված մոդել։ Տղա երեխաների

սեռային ինքնագնահատականը կտուժի այն ժամանակ, եթե ամուսնական

հարաբերություններում հայրը ունի վիրավորվածի և արհամարհվածի

կարագվիճակ։ Եվ հակառակը, աղջիկները ինքնագնահատականի

պրոբլեմներ կունենան այն ժամանակ, եթե ամուսնական

հարաբերություններում վերոնշյալ կարագավիճակում գտնվի մայրը։

Ընտանիքն այն առաջնային խումբն է, որը վճռական դեր է խաղում իր կազմում զարգացող երեխաների ինքնագիտակցության ծագման ու ձևավորման գործում:

Page 7: մագ կուրսային.docx

Ծնող-երեխա հարաբերությունների վճռական դերը երեխայի անձի ձևավորման գործում հստակորեն ըմբռնվում է ժամանակակից հոգեբանների շրջանում և բազմաթիվ հետազոտությունների առարկա է դարձել: Հիմնական տեսակետն այն է, որ իրենց անձի մասին երեխաների տեսակետները արտացոլում են նրանց մասին ծնողների կարծիքները:Երեխայի ես-կոնցեպցիայի համար նշանակություն ունի նա, թե նա արդյոք միակ երեխան է, թե ընտանիքում այլ երեխաներել են մեծանում: Սովորաբար միակ երեխաները ավելի բարձր ինքնագնահատական են ունենում, քան թե մի քանի քույրերից և եղբայրներից յուրաքանչյուրը: Դա հատկապես նկատելի է տղաների դեպքում: Մինչդեռ ընտանիքի մեծությունը կամ ծնվելու հաջորդականությունը նույնպես, հավանորեն, նշանակություն ունեն, թեև լիովին պարզ չէ թե ինչպես: Երեխայի ես-կոնցեպցիայի ձևավորման համար հատկապես  խոր ազդեցություն է գործում ծնողի հետ հոգեբանական նույնացման առկայությունը, այդ գործընթացի խորությունն ու տևականությունը: Ենթադրվում է, որ նույն սեռի ծնողի հետ առողջ ու լիարժեք նույնացումը հանգեցնում է երեխայի դրական բարձր ինքնագնահատականի ձևավորման: Ուսումնասիրություններից մեկի ժամանակ թեստի օգնությամբ համեմատեցին դեռահաս հանցագործների և ոչ հանցագործ դեռահասների ես-կոնցեպցիաները, նրանց ես-պատկերները և ծնողների հետ հոգեբանական նույնացման աստիճանները: Պարզվեց, որ նորմալ և օրինապահ երեխաների հետ համեմատած` դեռահաս հանցագործներն ավեիլի թույլ իդենտիֆիկացիա ունեն ծնողների, հատկապես հայրերի հետ:Որքան ավելի է ընդունված երեխան իր ծնողների կողմից, այնքան ավելի բարձր է նրա ինքնագնահատականը: Այս ենթադրությունը ստուգվել է ուղղակի հետազոտությունների օգնությամբ:Պարզվում է, որ բարձր ինքնագնահատակ ունեցող երեխաների ծնողները հստակ սահմաններ են գծել երեխաների վարքի համար և հսկում են, որպեսզի դրանք չխախտվեն, բայց այդ սահմանների ներսում երեխաներին լայն ազատություն են տվել: Երեխաները կարող են սեփական կարծիք ունենալ, մասնակցել ընտանեկան խնդիրների քննարկմանը, ինքնուրույն գնահատականներ տալ երևույթներին: Այսպիսի երեխաների ծնողները նույնպես արժամապատվության (ինքնահարգանքի) բարձր աստիճան են ունենում և հարգում են իրենց երեխաների անձը: Այսպիսով, բարձր ինքնագնահատական ունենալու համար երեխան պետք է ընդունված և սիրված լինի ծնողների կողմից և պետք է հաջողություն ունենա, հմուտ լինի որոշ գործերում: ստությունների մասին, երբեք չի խոսում։ Կարճ ասած, դժվարությամբ են միմյանց հետ լեզու գտնում։ Անգամ, եթե ծնողը մշտապես երեխայի կողքին է և զբաղվում է նրա հետ, միևնույն է, հաճախ այս խնդրից անհնար է խուսափել։ Երեխան մեկուսանում է և վերջ։ Այս դեպքում չափազանց դժվար է մտերմանալ նրա հետ։ Ջանք ու եռանդ չպետք է խնայել վաղ հասակից փոքրիկի ընկերը դառնալու համար։ Ծնողները պետք է հիշեն, որ իրենք մեծ են, փորձառու և կարիք չկա մանկան արարքները դիտարկել հասուն մարդու տեսանկյունից։ Երեխայի այս կամ այն արարքի շարժառիթներն այլ են, հաճախ մեզ համար անհասկանալի։ Այսպիսով, փոքրիկի հետ ընկերանալու համար ծնողը պարտավոր է առաջին քայլը կատարել։ Ծնող-երեխա փոխհարաբերություններն էապես կախված են «լավի և վատի» ճիշտ մատուցման ձևից։ Ի վերջո, ծնողն է կազմավորում փոքրիկի աշխարհայացքը։ Եթե վերջինս կարողանա նրբանկատորեն հրամցնել իր ունեցած գիտելիքներըն ու աշխարընկալման մասին իր պատկերացումները, ապա երեխան, մեծանալով, նրա համախոհը կդառնա (շատ հարցերում համաձայնվելով ծնողի հետ)։ Արդյունքում ծնողն ու երեխան ըկերներ կդառնան։

Page 8: մագ կուրսային.docx

Ծնողը պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերի երեխայի հետաքրքրությունների հանդեպ խրախուսելով դրանք։ Ոչ մի վատ բան չկա, երբ մանկիկը ցանկանում է աղբի մեջ մտնել։ Երբ մայրը զայրացած բղավում է. «Ի՞նչ ես անում, չէ որ քո հագին մաքուր վարտիք է», - երեխան նրան չի հասկանում։ Նա դեռ չի պատկերացնում, թե որն է աղբը, և որը մաքուր վարտիքը։ Նա ինքը պետք է հասկանա, թե ինչ նկատի ունի մայրը։ Դրա համար նա պետք է վարտիքը կեղտոտի և աղբի մեջ մտնի։ Վստահեցնում ենք, որոշ ժամանակ անց երեխան կհասկանա, որ աղբով խաղալն այնքան էլ հետաքրքիր զբաղմունք չէ, և թաց վարտիքը նախ իրեն կխանգարի։ Միշտ պետք է հիշել, որ երեխան անհատականություն է և անձամբ պետք է ճանաչի աշխարհը, իսկ ծնողն այդ հարցում միայն կարող է նրան օգնել։Պետք չէ երեխային կշտամբել միայն այն բանի համար, որ նա խաղալիքն ուրիշին չի տալիս։ Ծնողներն էլ իրենց իրերն ոչ մեկին չեն տալիս, ասենք ավտոմեքենան, հագուստը, հեռուստացույցը։ Նրանց համար էլ խաղալիքը նույն արժեքն ունի։ Մեծերը գիտեն, թե ինչու չեն ուզում իրենց իրերն ուրիշին տալ: Երեխայի համար խաղալիքը նույն չափ թանկ է, նա այն պահում է, փայփայում և սիրում։ Իսկ ուրիշի երեխան նրա ընկերը չէ, քանի որ մինչև որոշակի տարիքը երեխայի ընկերները միմիայն ծնողներն են։ Փոքրիկին հանդիմանելով ծնողը նրա մեջ կկոտրի ոչ թե ժլատությունը, այլ սեփականության հանդեպ նրբանկատությունը։ Չէ որ իր իրերը նա արդեն գնահատում է։ Պետք է հիշել, որ վաղ հասակից երեխայի համար հասկանալի են «քոնը և իմը» բառերը։ Եվ շատ կարևոր է, որ երեխան գնահատի ինչպես իր խաղալիքները, այնպես էլ ուրիշինը չփորձելով խլել և կոտրել։ Երեխայի զարգացման հարցով զբավելիս ծնողը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այն բանին, որ փոքրիկին ոչ միայն ինտելեկտուալ զարգացում է պետք, այլև զվարճանք։ Թանգարանների այցելությունը կարևոր է, բայց երեխայի համար այնքան էլ հետաքրքիր չէ։ Մանուկներին ավելի շատ գրավում են ուրախ խաղերը։ Եթե ծնողը չի սիրում ատրակցիոն խաղեր և կառուսել, իսկ երեխան ուզում է, ապա պետք է բավարարել նրա ցանկությունը։ Կարիք չկա արդարացումներ փնտրել անհետաքրքիր է, պարզապես հարկավոր է փոքրիկին հետևել։ Գոնե մի կառուսել միասին նստեք։ Երեխան դա կգնա– հատի։Հարկ է կենդանիների նկատմամբ սեր սերմանել։ Հոգ տանելով կենդանու մասին երեխայի մոտ բարության և պատասխանատվության զգացում կարթնանա։ Եթե ինչ-ինչ պատճառով (ալերգիա) ծնողը չի կարող տանը կենդանի պահել, ապա պետք է երեխային բացատրել մերժման պատճառները։ Փոխարենը կարելի է թութակ կամ ձուկ պահել։Ընտանիքը երեխայի մթնոլորտն է , նրա մեջ աճում և զարգանում են երեխայի մտավոր ուժերը, նրա հոգեկան զորությունները և բարոյական հատկությունները,բոլոր այն չափով,ինչ չափով նպաստում է դրա կրթողական ազդեցությունը և այն ձևով,ինչ կերպարանք է տալիս նրան դաստիարակող ոգին:

Ընտանիքի կարևորագույն գործառույթները հիմնավորում են մարդկության գոյատևման ընտանեկան ձևի առավել պաշտպանվածությունը,հետևաբար և նպատակահարմարությունը:

Ընտանիքի հիմնական գործառույթներն են.

-         Վերարտադրողական

-         Սոցիալ-տնտեսական

-         Սոցիալականացման

Page 9: մագ կուրսային.docx

-         Հոգետերապեվտիկ

-         Դաստիարակչական

Ընտանեկան դաստիարակության միջոցով լուծվում են երեխայի անձնավորության  կայացման մի շարք խնդիրներ`

-ստեղծվում են երեխայի լիարժեք զարգացման համար բոլոր հնարավոր պայմաններ;

-ապահովում է երեխայի հոգեբանական պաշտպանվածությունը և ձևավորվում է վստահություն աշխարհի հանդեպ;

-զարգանում է երեխայի ինքնագիտակցությունը,ձեռք է բերվում սեռային պատկանելիության և արժանապատվության զգացողություն;

-ձևավորվում են կյանքի հմտություններ և դրական սովորություններ;

-յուրացվում են սոցիալ-բարոյական արժեքներ ,ձևավորվում է կենցաղային մշակույթ;

-փոխանցվում են և յուրացվում  ընտանեկան փոխհարաբերությունների նմուշներ,ձևավորվում է ընտանիքի պահպանման և դաստիարակության որոշակի  օգտակար փորձ;

Ընտանեկան դաստիարակությունը մանկավարժական համակարգ ուղղված կրթադաստիարակչական խնդիրների իրականացմանը ընտանիքի բոլոր անդամների համատեղ մանկավարժական ջանքերի շնորհիվ:

 

Տ.Ա.Մարկովան երկար տարիներ ուսումնասիրելով ընտանեկան դաստիարակության առավելությունները,առանձնացնում էընտանեկան դաստիարակության երեք գործոնները ,որոնք բնութագրում են ընտանեկան դաստիարակության հիմնական առանձնահատկությունները:

Առաջին առանձնահատկությունը վերաբերում է ընտանեկան դաստիարակության մթնոլորտին:

Ընտանեկան դաստիարակության երկրորդ առանձնահատկությունը մանկավարժական ներգործության մշտական բնույթն է:

Ընտանեկան դաստիարակության երրորդ առավելությունը երեխային`ընտանեկան խնդիրների լուծմանը ,լիիրավ մասնակից դարձնելլու հնարավորությունն է:

Հայ ընտանիքներին ավանդաբար բնորոշում են ընտանեկան դաստիարակության որոշ թերություններ,որոնք կարիք ունեն հաղթահարման:Փորձենք նշել հիմնականները.

-երեխաների ֆետիշացումը,նրանց քմահաճույքների անհապաղ կատարումը:

-ծնողների հեղինակության արժեզրկումը,նրանց կարծիքի և որոշումների անտեսումը:

-դաստիարակության ավանդական մոտեցումների ,ճնշող դաստիարակության գերակայությունը:

Page 10: մագ կուրսային.docx

-երեխային ներկայացվող պահանջների  անկայունությունը,միասնականության բացակայությունը:

Սեռական դաստիարակությունը շատ ավելի լայն խնդիր է, քան

երեխաների աշխարհ գալու հարցը։ Այն իր մեջ ամփոփում է

տղամարդկանց ու կանանց փոխհարաբերությունների և կյանքում

նրանց կատարած համապատասխան դերի հարցերը։ Օրինակ, եթե

տղայի հայրը վատ է վերաբերվում մորը, կոպիտ է վարվում նրա հետ։

Ոչ մի դասախոսություն չի ապացուցի երեխային, թե ամուսնությունը

փոխադարձ սիրո ու հարգանքի միություն է։ Նրա կենսափորձն այլ բան

է ասում։ Երբ երեխան իմանա ամուսնության բնախոսական կողմերի

մասին, նա կպատկերացնի իրեն լավ ծանոթ կոպիտ

փոխհարաբերությունների տեսարանը։ Կամ էլ պատկերացրեք մի

աղջկա, որ մեծանում Է, համարելով իրեն ավելորդ, քանի որ ծնողները

նախապատվությունը տալիս են եղբորը։ Նա միշտ էլ հակակրանք

կզգա դեպի տղամարդիկ, քանի որ այն կարծիքին է, թե նրանք օգտվում

են կյանքի բարիքներից, իսկ կանայք միշտ զոհ են գնում։ Ոչ մի

դասախոսություն, ոչ մի գիրք հակառակը չեն համոզի։ Կյանքում նա

ինչ էլ իմանա, ինչ էլ զգա, ամեն ինչ կընկալի այդ տեսանկյունից։

Նույնիսկ եթե ամուսնանա, չի կարողանա հարմարվել ամուսնուն։

Այսպիսով, երեխայի սեռական դաստիարակությունն սկսվում է

ծնողների միջև եղած ու դեպի երեխան ունեցած նրանց

հարաբերություններից։

Երեխաները հարցեր են տալիս մոտավորապես 3 տարեկան

հասակում։ Երկուսուկեսից մինչև երեքուկես տարեկան երեխաներն

ավելի որոշակի պատկերացում են կազմում սեռական պրոբլեմի հետ

կապված երևույթի մասին։ Այդ հասակում երեխան հետապնդում է

մեծահասակներին իր անվերջ «ինչո՞ւ»-ներով։ Շատ հնարավոր է, որ

հարցնի, թե ինչու տղաներն այնպիսին չեն, ինչպիսին աղջիկները։ Նրա

համար դա նույնքան կարևոր Է, որքան մյուս բոլոր հարցերը։ Բայց եթե

սկզբից երեխայի մոտ սխալ տպավորություն ստեղծվի, հետագայում

խեղաթյուրված պատկերացում կունենա սեռերի

փոխհարաբերությունների մասին։

Page 11: մագ կուրսային.docx
Page 12: մագ կուրսային.docx

Հասարակության շրջանում հոգեբանական խնդիրներն օր օրի ավելանում են: Մարդիկ ավելի ագրեսիվ են դառնում նույնիսկ ամենասովորական հարաբերություններում: Ավելանում է դեռահասների կատարած հանցագործությունների թիվը: 

Ոմանց կարծիքով` այդ ամենը տարրական կենսական, կենցաղային պայմաններ չունենալու հետեւանք է: Նույնիսկ դեռահաս աղջիկներն են առօրյա հարաբերություններում ագրեսիվ պահվածք դրսեւորում, միմյանց նկատմամբ անհանդուրժող դառնում: Հոգեբան Սիրանույշ Անդրեասյանը հաստատեց այն կարծիքը, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող անձանց թիվը մեր հասարակության մեջ աճել է: Աճել է նաեւ հոգեբանների մոտ խորհրդակցելու գնացող ծնողների եւ երեխաների թիվը: Մեր այն հարցին, թե ի՞նչ պետք է անի ծնողը երեխային ավելորդ սթրեսներից զերծ պահելու եւ հասարակությանը վայել զավակ կրթելու համար, հոգեբանը պատասխանեց. «Երեխայի ծնունդից պետք է սկսել դաստիարակությունը: Մանկավարժական պրակտիկան դա է ցույց տվել: Ցավոք սրտի, մեր հասարակությունը այդ դաստիարակությունը ճիշտ ուղղությամբ չի տանում: Ծնողներից շատ քչերն են, որ պատկերացնում են` ինչ է պետք իրենց երեխային: Ծնողը հաճախ պետք է զրուցի իր երեխայի հետ: Պետք է ամեն ինչ, ինչ որ կատարվում է շրջապատում` բացատրի, քննարկի իր երեխայի հետ»: Երեխաները փոքր տարիքում չեն գիտակցում` ի՞նչ է իրենց հետ կատարվում: Տեսնում եւ ընկալում են այն, ինչ շրջապատն է տալիս` մտածելով, որ դա է ճիշտը: «Վերջերս աշխատում էի մի երեխայի հետ, ում տարիքին այնքան էլ բնորոշ չէ դեպրեսիան, եւ ես զարմացա նրա մոտ նման ախտանիշեր հայտնաբերելով: Հարցրեցի, թե ինչո՞ւ է տխուր: Երեխան պատասխանեց` պատկերացնո՞ւմ եք` ինչ դաժան բան է, երբ կինդ քեզ դավաճանում է: Դա ութ տարեկան տղա երեխայի մտածելու թեմա՞ է: Երբ ես հարցրեցի, թե որտեղից է նրա մոտ այդ նստվածքը, պարզվեց` հեռուստասերիալներից: Երեխան առավոտից երեկո սերիալ է նայում: Ծնողն էլ բացատրելու, հասկացնելու, քննարկելու փոխարեն` բարկանում է, թե երեխան դասերն ինչու չի անում»,- պատմեց հոգեբանը: Ըստ Սիրանույշ Անդրեասյանի` ծնողի աջակից ֆունկցիան վերացել է: Բոլորը, չգիտես ինչու, մտածում են, որ երեխան ծնված օրվանից գիտի, թե ինչ պետք է անել: Ծնողների խնդիրը` երեխային երեւույթները բացատրելն ու ներկայացնելն է: Հոգեբանին հարցրեցինք վերջերս համացանցում տարածված այն տեսանյութի մասին, որում դպրոցական աղջիկները միմյանց ծեծում եւ հայհոյում են: «Դրանք այն ընտանիքների երեխաներն են, որտեղ կնոջ դաստիարակությունը դրված է սերիալների վրա: Նրանք իրենց երեխաների հետ չեն զրուցում, չեն շփվում: Շատերը նույնիսկ չեն պատկերացնում` ինչ ասել իրենց երեխաներին: Մտածում են, որ երեխան դեռ փոքր է, չի հասկանում: Երեք տարեկանն արդեն սեռադերային իդենտիֆիկացիայի տարիք է հանդիսանում: Այս տարիքում երեխան սկսում է իրեն առանձնացնել մորից: Սա երեխայի կյանքի առաջին ճգնաժամային փուլն է հանդիսանում, որին մարդիկ նայում են մատների արանքով, բայց որը հետո եւ դեռահասության, եւ մարդու հասունության շրջանում լուրջ խնդիրների է հանգեցնում»,- մեկնաբանեց հոգեբանը: Ծնող-երեխա բարդ հարաբերություններին ավելանում է ինտերնետից ստացվող տեղեկատվությունը: Երեխան օգտվում է համացանցից, հեռուստացույցից` տարատեսակ ինֆորմացիա որսալով: Երեխան չգիտի` ինչպե՞ս վարվել այդ հսկայածավալ տեղեկատվության հետ, ո՞րն է լավը, ո՞րը` վատը: Ծնողներից շատ-շատերը նույնիսկ չեն անհանգստանում, որ իրենց երեխաները

Page 13: մագ կուրսային.docx

համակարգչի առջեւ ժամեր են անցկացնում: Հոգեբանը պնդում է, որ համակարգչի կամ հեռուստացույցի առջեւ երկար ժամանակ նստող երեխան քիչ է խոսում, նրա մոտ խոսքի մշակույթը չի զարգանում: Սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ ծնողները պարզապես արգելում են երեխային տեխնիկայի առջեւ երկար ժամանակ անցկացնել` առանց բացատրելու, թե որն է արգելքի պատճառը: «Մրցակցություն կա լրատվամիջոցի եւ ընտանիքի միջեւ, թե ո՞վ պետք է առավել մեծ ազդեցություն ունենա: Սակայն հեռուստատեսությունն ունի շատ մեծ առավելություն, այն զգայական է եւ ավելի մեծ ազդեցություն ունի, ինչի արդյունքում երբեմն ընտանիքը, փողոցը կամ դպրոցը չեն կարողանում դերակատարում ունենալ: Ըստ որոշ ուսումնասիրությունների` հեռուստացույց դիտելը պատանու համար ուղիղ համեմատական է դպրոցում լավ չսովորելու, քրեական կենսագրություն ունենալու հետ»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը: Մեր այն հարցին, թե արդյոք համացանցից ու հեռուստացույցից ստացված տեղեկատվությամբ երեխան կարո՞ղ է դաստիարակվել, Վահրամ Միրաքյանը պատասխանեց. «Սրանք անընդհատ փոփոխվող երեւույթներ են: Վաղը կարող է ուրիշ իրականություն լինել այդ ոլորտում: Այն, անշուշտ, մեծ դերակատարում ունի: Համացանցն ու հեռուստատեսությունը դառնում են մի հսկայական դաշտ, մնում է հասկանալ, թե ով` ինչպես կօգտագործի այդ ինֆորմացիան: Ազդեցության տեսանկյունից կա թե՛ լավը, թե՛ վատը: Դա արդեն ընտանիքի, հասարակության կողմնորոշման խնդիր է»: Խնդիրներից եւ հետագա բարդություններից խուսափելու համար զրուցակիցներս ծնողներին առաջարկեցին ավելի հաճախ զրուցել իրենց երեխաների հետ: Զրույցի ընթացքում պարզաբանված եւ քննարկված հարցերը ճիշտ լուծում կստանան եւ հետագայում չեն քայքայի երեխաների` առանց այն էլ փխրուն հոգիները: Համացանցն ու տեղեկատվական այլ աղբյուրները չեն կարող երեխաներին կրթել: Անընդհատ փոփոխվող տեղեկությունները երեխաների մոտ կարող են հանգեցնել չկողմնորոշվելու խնդրի: Երեխայի ուղեղում կտիրի խառնաշփոթ, եւ երեխան անգիտակցաբար կընտրի այն ինֆորմացիան, որն առավել հասու կլինի իր ուղեղին` չհասկանալով ինֆորմացիայի կարեւորությունն ու անհրաժեշտությունը: 

Page 14: մագ կուրսային.docx

Իրականում ոչ ոք հարյուր տոկոսով չի համապատասխանում այդ դերերին: Մենք ավելի հակված ենք մտածել, որ կանայք ավելի հուզական են, քան տղամարդիկ: Սակայն այս դեպքում ամենայն հավանականությամբ պատճառը թաքնված է ոչ այնքան գլխուղեղի կառուցվածքային տարբերության, որքան դաստիարակության մեջ:Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ կանանցից պակաս չեն կարողանում զանազանել այլ մարդկանց զգացմունքներն ու ներքուստ ապրումակցել նրանց, պարզապես նրանք չեն ցանկանում, որպեսզի շրջապատողները դա նկատեն, այդ պատճառով էլ չեն ձգտում զարգացնել այդ հմտությունները:Այսպիսով, հասկանալով կանանց և տղամարդկանց միջև առկա վերոնշյալ օբյեկտիվ տարբերությունները` կարելի է խուսափել միմյանց արարքներին խիստ գնահատականներ տալուց և ավելորդ սթրեսներից:

Page 15: մագ կուրսային.docx
Page 16: մագ կուրսային.docx
Page 17: մագ կուրսային.docx
Page 18: մագ կուրսային.docx
Page 19: մագ կուրսային.docx

ԱՍՄԱՐՅԱՆ ՌԵՖԵՌԱՏԱնեզր տիեզերքը եզրեր չունի՞, ո՞րն է անթիվ

աստղերի ճշգրիտ թիվը, որքա՞ն հարատև է տիեզերական

ներդաշնակությունը…

Եթե փորձենք տարածությունը միլիոնավոր անգամներ փոքրացնել, մեր

հարցադրումներից շատերի պատասխանները կարող ենք գտնել ընդամենը

երկու՝ արական և իգական բջիջներում: Անզեն աչքի համար անտեսանելի

երկու բջիջներն ինն ամիս շարունակ հեղինակում են փոքրիկ տիեզերք կնոջ՝

օրեցօր մեծացող որովայնում: Ներարգանդային շրջանում ամեն րոպե

զարգացող պտղի յուրաքանչյուր բջիջ ավելացնում Է այդ երկու աստղերի

թիվն այն երկնակամարում, որում հայտնվել Է:

Այո, հղիության շրջանում յուրաքանչյուր կին րնկալվում Է որպես քայլող ներ-

դաշնակություն՝ տարեց աշխարհի և իր մեջ արթնացող նորաթուխ տիեզերքի

միջև: Ահա թե ինչու Է պահանջվում հղի կնոջր վերաբերվել սիրով, զգույշ և

նրբորեն: Նրա կրծքի տակ թրթռում Է դեռևս թույլ, բայց միևնույն ժամանակ

փոքրիկ մարդկային մի սիրտ՝ լի սպասումներով և իր հետ աշխարհում նոր

լույս ու երանգ ավելացնելու կոչումով:         Հետաքրքիր հարց Է առաջանում՝

ինչպե՛ս ապահովել պտղի ներարգանդային կյանքում արտաքին և ներքին

միջավայրերի միջև ներդաշնակությունր:       Հարցադրումր բազմաճյուղ Է և

ենթադրում Է մի քանի բացատրություն: Այս անգամ կփորձենք

անդրադառնալ դրանցից միայն մեկին, թերևս՝ ամենահետաքրքրականին:

Page 20: մագ կուրսային.docx
Page 21: մագ կուրսային.docx

Ի՞նչ նշանակություն ունի երաժշտությունր զարգացող պտղի համար:

Այն, որ ձայնր, շնորհիվ իր ալիքային բնույթի, կարող Է ազդել կենդանի

օրգանիզմի վրա, հայտնի Է դարձել դեռևս ոչ վաղ անցյալում: Պարզվել Է, որ

րնդամենր ձայնի հաճախականության փոփոխման հաշվին կարելի Է ազդել

մեր օրգանիզմի բջիջներից յուրաքանչյուրի ակտիվության վրա: Նշանակում

Է, որ ձայնի մոգական ուժի շնորհիվ կարելի Է կանոնավորել մաշկի, մկան-

ների, ներքին օրգանների, նյարդային համակարգի բջիջների աշխատանքր,

նույնիսկ հնարավոր Է «վերադաստիարակել» քաղցկեղածին բջիջներին: Ամե-

նապարզ և արդյունավետ ներգործման եղանակը անշուշտ երգելն Է կամ

երաժշտությունն այնպես լսելը, որ այն պարուրի րո ողջ Էությունը: Երգելու

լավագույն ազդեգությունն իրենգ վրա նախևառաջ զգում են երգողները,

որոնց երգելու ընթացքում կարծես թե զբաղված են շնչառական վարժություն-

ներ կատարելով: Ստոծանու ողջ ծավալով ներշնչելու և քթով արտաշնչելու

պարզ վարժություններով հնդիկ բժշկապետերը բուժել են բազմաթիվ հիվան-

դություններ: Դրա շնորհիվ հնարավոր Է դառնում արյունը հարստացնել

թթվածնով, ակտիվացնել ներքին օրգանների արյան մատակարարումը: Ահա

թե ինչու Է երգչի մասնագիտությունը համարվում երկարակեցության

բանալի: Հղիության ընթացքում պտղի պորտալարն արտաքին աշխարհի

մասին տեղեկատվություն ստանալու հուսալի ճանապարհ Է: Մայրը երգում

կամ լսում Է երաժշտություն՝ մեղեդու դրական ազդակները հաղորդելով

երեխային: Հետաքրքիր Է՝ ներարգանդային շրջանում ե՞րբ և ինչպե՞ս Է

երեխան արձագանքում երաժշտությանը: Այս և այլ հարցերի

պատասխանները ստանալու ակնկալիքով դիմեցինք Ուռոգինեկոլոգիայի

կենտրոնի գինեկոլոգ, գինեկոլոգների և Էնդոկրինոլոգների հայաստանյան

ասոցիացիայի մամուլի խոսնակ Քրիստինա Սանթրոսյանին.

-Հասկանալու համար եկեք անդրադառնանք վիճակագրությանը. 20-22 օրից

լսելի Է դառնում պտղի սրտի բաբախյունը, 44 օրականից կարելի Է խոսել

ուղեղի զարգացման մասին: Հետաքրքիր Է, որ 6-7 շաբաթական սաղմը զգում

Է շոշափողական հպումները: Գիտնականները կարծում են, որ պտուղն

արտաքին աշխարհի ձայնային ազդանշաններին արձագանքում Է դեռևս 14

շաբաթականից: 15 շաբաթականում պտուղն արձագանքում Է պտղաջրերի

համին: 24 շաբաթականում պտղի մոտ արտադրվում են ադրենալին,

սերոտոնին, և որ ամենակարևորն Է՝ Էնդորֆին (երջանկության) հորմոնները,

որոնք համընկնում են մեծահասակների հորմոններին: 28 շաբաթականում

փոքր սաղմը ձայները լսում Է նույնիսկ մոր քնի ընթացքում: D-4

Page 22: մագ կուրսային.docx

ուլտրաձայնային հետազոտությունների միջոցով ստացվել են երեխաների

ներարգանդային հետաքրքիր լուսանկարներ, որտեղ երեխան ծիծաղում կամ

ժպտում Է: Այս վիճակագրությունը թույլ Է տալիս հասկանալ, որ երեխայի

ներարգանդային կյանքի բավականին տևական շրջան պահպանվում Է

ուղիղ կապը մոր և պտղի ապրումների միջև: Կարելի Է ասել, որ նույնիսկ

տեղի Է ունենում ապրումների փոխանակում, օրինակ՝ փորձը ցույց Է տալիս,

որ մոր ապրումներից կտրուկ փոխվում են երեխայի ապրումները թե՛

դրական, թե՛ բացասական իմաստով:

Ներքին մերսում

Երգի ընթացքում ակտիվանում են ոչ միայն ձայնալարերը, այլև ողջ օրգանիզ-

մը: Ներքին օրգաններից յուրաքանչյուրը երգելու պահին յուրովի ենթարկվում

Է տատանման: Հետաքրքիր Է, որ առողջ և հիվանդ օրգանների թրթիռներն

Էապես տարբերվում են իրարից: Սա նույնպես վոկալաթերապիայի առանձ-

նահատկություններից Է: Երգի միջոգով ներքին օրգանների թրթիռային

տատանումները ոչ այլ ինչ են, եթե ոչ ներքին մերսում. դրա ժամանակ արյան

հոսքն ակտիվանում Է հիվանդ օրգանի վրա: Հղիության շրջանում պտուղն

իրեն շրջապատող միջավայրի կողմից ստանում Է ազդակներ այն մասին, որ

մայրը երգում Է: Պտուղը սկսում Է «ականջ դնել» այդ յուրահատուկ ու ինչ-որ

տեղ անսովոր տատանումներին: Երաժշտություն լսելիս կամ երգելիս կինը

հույզի փոխանակման միջոցով ընկալում Է իր փոքրիկին: Միևնույն ժամանակ

զգացմունքներ Է փոխանակում նաև արտաքին միջավայրի հետ:

-Մոր լսած երաժշտությունից կտրուկ կարող Է փոխվել սաղմի զարկերակի

հաճախականությունը: Դրան հետևում Է նաև հորմոնների արձագանքը նոր

հոգեվիճակին: Հուզա-ալիքային ազդակներն ակտիվացնում են երեխայի

զգացողությունները: Անհերքելի Է, որ դասական երաժշտություն լսելիս մոր

օրգանիզմում արտադրվող էնդորֆիններն ազդում են նաև պտղի

տրամադրության լավացման վրա, չէ՞ որ էնդորֆիններր նախևառաջ

երջանկության հորմոններն են: Սակայն չանտեսենք մեկ կարևոր

հանգամանք. այդ երաժշտությունից նախ պետք է հաճույք ստանա մայրր,

հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:

Ներարգանդային փուլից սկսած երեխայի հետ հաղորդակցվելու կարևոր

նախապայմաններից մեկն է երաժշտությունր: Մինչդեռ       ծնողներր

պետք է իմանան, որ միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքն էլ է դառնում

պտղի և ծնողի միջև հոգեհարազատության առաջացման միջոց:

Page 23: մագ կուրսային.docx

– Ծնողր պետք է իմանա, որ հենց հղիության րնթացքում պետք է պատ-

րաստել երեխային արտաքին աշխարհն րնկալելուն: Նրանք պետք է ոչ միայն

լսեն երաժշտություն, երգեն, այլև խոսեն պտղի հետ: Ներարգանդային

փուլում երեխայի համար երգող կամ երեխայի հետ զրուցող ծնողներից

շատերն են համոզվել, որ ծնվելուց հետո նրանք լինում են ժպտերես, հեշտ են

քաշ վերցնում և քնում,-վստահեցնում է Քրիստինա Սանթրոսյանր:

Երիտասարդ մայրերր մեծ նշանակություն չեն տալիս իրենց երգի միջոցով

երեխայի հուզակամային համակարգի ներդաշնակ ձմավորմանր:       

Մայրերից

շատերր կդժվարանան երգել երկուսից ավելի օրորոցայիններ:

Առանձնացնենք կարևորագույն հանգամանք. ներարգանդային շրջանում

երգելիս երեխային շրջապատող միջավայրի տատանումներն ու հետագայում

օրորոցի տատանումներին մոր քնքուշ ձայնի զուգորդումն առաջին

«բժիշկներն» են լինելու երեխայի խաղաղ և առողջ զարգացման գործում:

Այնպես որ, սիրելի’ մայրիկներ, մի զլացեք լավ երաժշտություն լսել

Վարժություն 1

Լսեք մեղմ երաժշտություն կամ բնաձայներ բնության գրկում և այդ ընթաց-

քում փակ աչքերով պատկերացրեք պայծառ, տաքացնող և ուժ տվող մի

լույսի գունդ կամ ամպ: Պատկերացրեք, թե ինչպես է լույսի ամպը ձեր սրտի

միջով անցնում՝ տաքացնելով ձեր էությունը, մոտենում ու ներթափանցում է

ձեր բալիկի սրտի մեջ: Այնուհետև թուլացեք, բացեք աչքերը և երաժշտության

տակ փորձեք ճերմակ թղթի վրա նկարել, թե ինչպիսին եք պատկերացնում

ձեր երեխային: Փոքր հանգստից հետո նկարեք, թե ինչպիսին է պատկերաց-

նում երեխան ձեզ: Նկարեք նրա ծնվելու պահը: Փորձեք հասկանալ, թե ձեր

հորինած լուսավոր ամպն ինչով օգնեց ձեզ ու ձեր երեխային: Այս

վարժությունը կզարգացնի ինտուիցիան և կօգնի ներքին կապերի

ամրապնդմանը’ երեխայի և Ձեր միջև, իսկ երաժշտությունը կամ

բնաձայները կօգնեն լավ հանգստանալ: Կրկնեք վարժությունը 1 շաբաթից:

(Այս վարժությունների համար մայրը պետք է լինի հոգեպես հանգիստ, ազա-

տի իրեն ավելորդ լարվածությունից և թուլացնի մկանները):

Հավելված փոքրիկների համար.

(պատմվածք)

Page 24: մագ կուրսային.docx

Փոքրիկ կակաչն ամեն առավոտ արթնանում էր Արայի մայրիկի քնքուշ

ձայնից: Նա ձգում էր իր ցողունը, հետո տարածում թերթիկներն ու մայրիկի

ձայնի ելևէջների տակ սկսում էր անուշ բուրել: Արան նրան շատ էր սիրում,

մայրիկը նույնպես: Երբ մայրիկը գնում էր աշխատանքի, Արան շտապում էր

դպրոց, իսկ ծաղիկը դեռ երկար հիշում էր մայրիկի մեղմ ձայնը:

Մի օր, երբ Արայի մայրիկը բացակայում էր, Արան դպրոցից տուն

վերադարձավ իր ընկերների հետ: Նրանք տարօրինակ, աղմկոտ ու ծաղկի

սիրտը վախ գցող ձայներով երաժշտական սկավառակ էին իրենց հետ տուն

բերել: Ծաղիկը նկատեց, որ Արայի դեմքն այդ երաժշտությունից փոխվում է,

տղան դառնում է ավելի նյարդային, ընկերների բարձրացրած աղմուկից էլ

քիչ էր մնում տան պատերը փուլ գային: Այսպես գրեթե ամեն օր, մինչև

ծաղիկը հիվանդացավ: Նա երազում էր լսել մայրիկի քաղցր ձայնը, լվացվել

առավոտյան արևի շողերով այդ քնքուշ մեղեդու ուղեկցությամբ: Բայց

Մայրիկը բացակայում էր քաղաքից, իսկ Արան տանջում էր իրեն այդ աղմկոտ

երաժշտությամբ: Կարմիր թերթիկները դեղնեցին, ու մի օր էլ ծաղիկը կախեց

գլուխը: Արան լաց էր լինում: Նա երկար ժամանակ չէր էլ նկատել, որ ծաղիկը

թոշնել է: Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչն էր ծաղկի հիվանդության

պատճաը: Իսկ ծաղիկը դեռ հիշում էր մայրիկի գեղեցիկ երգը…