34
Գրական թարգմանությունների առաջխաղացման լավագույն փորձը Այս զեկույցն առաջին անգամ հրապարակվել է դեռևս 2007 թվականին, բայց նրա դիտարկումներն ամբողջ աշխարհում գրական թարգմանությունների ոլորտում տիրող վիճակի մասին գործում են դեռևս այսօր: Թեև որոշ նշված կազմակերպություններ կամ մարդիկ այլևս դուրս են գրքի սեկտորից, իսկ այդ ընթացքում տեսադաշտում նոր խաղացողներ են հայտնվել, վերլուծության եզրահանգումներն ու հիմնախնդիրները դեռևս վստահելի են: Առաջին հրապարակման ժամանակ զեկույցն ամբողջ աշխարհում զգալի ուշադրություն գրավեց ոչ միայն այն պատճառով, որ նրան աջակցում է Փոլ Աուսթերը, այլև որովհետև ներկայացնում է թարգմանության կարգավիճակը որոշող հիմնախնդիրների և ուժերի բազմակողմանի պատկեր: Էսթեր Ալլենի էսսեն անգլերենի` «որպես զավթող տեսակի» մասին, այսօր չի կորցրել իր ուժը և դեռևս վկայակոչվում է բոլոր նրանց կողմից, որոնց մտահոգում են թարգմանական միջոցների և թարգմանական քաղաքականության սոցիալական և քաղաքական ոլորտները: Որոշ նշումներ այն հեղինակների մասին, որոնք ներառված են ընթացիկ հատվածում Փոլ Աուսթերը բեսթսելլերների հայտնի ամերիկացի հեղինակ և ռեժիսոր է Էսթեր Ալլենը գրող և թարգմանիչ է, որը ներկայում դասավանդում է Բարուք քոլեջում Baruch College (CUNY). Կառլս Թորները բանաստեղծ է, գրող, նաև աշխատել է Ռամոն Լլուլլի ինստիտուտում, որի նպատակը կատալոնյան գրականության միջազգային խթանումն ու թարգմանությունն է: Սիմոնա Սկրաբեկը գրաքննադատ է, էսսեիստ և թարգմանիչ Հրատարակիչների թույլտվությամբ մենք այստեղ առաջարկում ենք հատված զեկույցից, որն ամբողջությամբ հասանելի է PEN International կայքում. http://www.pen-international.org/wp- content/uploads/2011/04/Translation-report_OK-2.pdf

Գրական թարգմանությունների առաջխաղացման ... · 2014-09-02 · Գրական թարգմանություն. միջազգային համայնապատկեր,

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Գրական թարգմանությունների առաջխաղացման լավագույն փորձը

Այս զեկույցն առաջին անգամ հրապարակվել է դեռևս 2007 թվականին, բայց նրա

դիտարկումներն ամբողջ աշխարհում գրական թարգմանությունների ոլորտում տիրող վիճակի

մասին գործում են դեռևս այսօր: Թեև որոշ նշված կազմակերպություններ կամ մարդիկ այլևս

դուրս են գրքի սեկտորից, իսկ այդ ընթացքում տեսադաշտում նոր խաղացողներ են հայտնվել,

վերլուծության եզրահանգումներն ու հիմնախնդիրները դեռևս վստահելի են:

Առաջին հրապարակման ժամանակ զեկույցն ամբողջ աշխարհում զգալի ուշադրություն

գրավեց ոչ միայն այն պատճառով, որ նրան աջակցում է Փոլ Աուսթերը, այլև որովհետև

ներկայացնում է թարգմանության կարգավիճակը որոշող հիմնախնդիրների և ուժերի

բազմակողմանի պատկեր: Էսթեր Ալլենի էսսեն անգլերենի` «որպես զավթող տեսակի»

մասին, այսօր չի կորցրել իր ուժը և դեռևս վկայակոչվում է բոլոր նրանց կողմից, որոնց

մտահոգում են թարգմանական միջոցների և թարգմանական քաղաքականության սոցիալական

և քաղաքական ոլորտները:

Որոշ նշումներ այն հեղինակների մասին, որոնք ներառված են ընթացիկ հատվածում

Փոլ Աուսթերը բեսթսելլերների հայտնի ամերիկացի հեղինակ և ռեժիսոր է

Էսթեր Ալլենը գրող և թարգմանիչ է, որը ներկայում դասավանդում է Բարուք քոլեջում Baruch

College (CUNY).

Կառլս Թորները բանաստեղծ է, գրող, նաև աշխատել է Ռամոն Լլուլլի ինստիտուտում, որի

նպատակը կատալոնյան գրականության միջազգային խթանումն ու թարգմանությունն է:

Սիմոնա Սկրաբեկը գրաքննադատ է, էսսեիստ և թարգմանիչ

Հրատարակիչների թույլտվությամբ մենք այստեղ առաջարկում ենք հատված զեկույցից, որն

ամբողջությամբ հասանելի է PEN International կայքում. http://www.pen-international.org/wp-content/uploads/2011/04/Translation-report_OK-2.pdf

Page 2 of 34

ԹԱՐԳՄԱՆՎԵԼ ԹԵ ՉԹԱՐԳՄԱՆՎԵԼ

PEN / IRL-Ի ԶԵԿՈՒՅՑԸ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՐԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ

ՄԱՍԻՆ

ԷՍԹԵՐ ԱԼԼԵՆ

Նախաբան, Փոլ Աուսթերի կողմից

Ներածություն, Էսթեր Ալլեն և Կառլս Թորներ

Թարգմանություն, գլոբալիզացիա և անգլերեն, Էսթեր Ալլեն

1.1 Անգլերենը` որպես զավթող տեսակ

1.2 Համաշխարհային գրականություն և անգլերեն

Գրական թարգմանություն. միջազգային համայնապատկեր, հեղինակ` Սիմոնա Սկրաբեկ և

PEN կենտրոններ տասներկու երկրներից

2.1 Նախագծում արտասահմանում

2.2 Թարգմանված գրականության ընդունում

Եզրակացություններ, Սիմոնա Սկրեբեկ

Page 3 of 34

Նախաբան

Փոլ Աուսթեր

Դոստոևսկի, Հերակլիտոս, Դանթե, Վիրգիլիոս, Հոմերոս, Սերվանտես, Կաֆկա,

Կիերկեգոր, Տոլստոյ, Հյոլդեռլին և բազմաթիվ այլ բանաստեղծներ ու գրողներ, որոնք հավերժ

հետք են թողել իմ կյանքում, իմ` ամերիկացու, որի միակ օտար լեզուն ֆրանսերենն է, ինձ

համար բացահայտվել են, իմ կողմից կարդացվել ու մարսվել են թարգմանության միջոցով:

Թարգմանիչները գրականության ծպտված հերոսներն են, հաճախ մոռացված գործիքներ,

որոնք տարբեր մշակույթներին հնարավորություն են տալիս խոսել միմյանց հետ, որոնք մեզ

թույլ են տվել հասկանալ, որ մենք բոլորս, որ աշխարհի տարբեր ծայրերից ենք, ապրում ենք

մի աշխարհում:

Ես կուզեի առաջարկել, որ մենք ողջունենք և շնորհակալությունների շարք հղենք բոլոր այս

կանանց և տղամարդկանց, այս թարգմանիչներին, որոնք այնքան անձնուրացաբար տքնում

են, որպեսզի գրականությունը միշտ կենդանի լինի բոլորի համար:

Page 4 of 34

Ներածություն

Էսթեր Ալլեն

Գրական թարգմանությունների կենտրոն, Կոլումբիայի համալսարան, Նյու Յորք

Կառլս Թորներ հումանիտար բաժին, Ռամոն Լլուլլի ինստիտուտ, Բարսելոնա

«Ռիչարդ II» պիեսի առաջին ակտի երրորդ տեսարանում Նորֆոլքի կոմսին վտարում են

Անգլիայից` աքսորում են` «երբեք չվերադառնալու պայմանով: Տարօրինակ է, բայց այս

դաժան դատավճիռը լսելուն պես նրա առաջին միտքը ոչ թե ընտանիքը կամ ընկերներն էին,

այլ անգլերենը` միակ լեզուն, որով նա խոսել էր իր կյանքի քառասուն տարիների ընթացքում:

1595 թվականին Անգլիան լքել նշանակում էր լքել անգլերենը: Նորֆոլքը մտածում է, որ գնում

է մի աշխարհ, որտեղ իր խոսքն անընթեռնելի կլինի, խոսքերը նետվեն մութ զնդան, ծերացող

միտքն ի վիճակի չի լինի սկսել մտածել այլ լեզվով.

Դուք բերանիս մեջ լեզուս բանտեցիք կրկնակի նիգով՝

Զույգ ատամներիս և իմ շուրթերի վանդակափակով,

Վրան կարգելով մի բութ բանտապետ՝

Անզգա, ամուլ տգիտությունը:

Բավական ծեր եմ նորից դայակի ջանքին դիմելու,

Տարիքս կոխած՝ նորից աշակերտ դառնալու համար:

Քո վճիռն, ուրեմն, մի համր մահ է,

Որ իմ մայրենի հնչեղ բարբառից շորթում է լեզուս:

Թարգմ.՝ Խաչիկ Դաշտենց

Շեքսպիր Քրոնիկներ, Ե., 1972, էջ 25

Մոտ 400 տարի անց այն ժամանակներից, երբ Շեքսպիրը գրել է այս տողերը, Նորֆոլքի

մտահոգության առարկան գրեթե ամբողջությամբ փոխվել է: Այսօր անգլիախոսն ավելի լավ

հնարավորություն ունի հասկացվելու աշխարհի ավելի շատ վայրերում, քան այլ լեզվի կրողը:

Մեր օրերում մարդը, ով չի խոսում անգլերեն, մերժման վտանգի տակ է – ոչ միայն

սոցիալական մերժման, այլև համաշխարհային տնտեսության մեջ գոյատևել չկարողանալու

վտանգի. սա, անշուշտ, «համր մահ» է:

1921 թվականից ի վեր, երբ Լոնդոնում հիմնադրվեց PEN ակումբը, մարդկային մտքի

փոխանցումը լեզվական ու ազգային սահմաններից անդին դարձել է նրա հիմնական

մտահոգություններից մեկը: «Գրականությունը, որը թեև իր ծագումով ազգային է, սահմաններ

Page 5 of 34

չի ճանաչում և պետք է որպես ընդհանուր արժույթ մնա ազգերի համար` անկախ քաղաքական

կամ միջազգային հեղաշրջումներից»,-ասում է PEN կանոնադրության առաջին տողը, ապա

ավելացնում. «PEN-ը ենթադրում է` մտքի անկասելի տեղափոխման սկզբունքը յուրաքանչյուր

ազգի ներսում և բոլոր ազգերի միջև …» Այդ ոգով International PEN-ը և Բարսելոնայի Ռամոն

Լլուլլի ինստիտուտը, մի շարք գրողների, թարգմանիչների, մշակութային դիվանագետների և

թարգմանական ոլորտի մասնագետների հետ համատեղ կազմել է սույն զեկույցը` խորհելու

համար, թե ինչ կարելի է անել` հավերժեցնելու դարերի պատմություն ունեցող այն զրույցը, որ

կոչվում է գրականություն, և խթանելու գրական երկերի ազատ ու անկաշկանդ

շրջանառությունը ողջ աշխարհում այն պայմաններում, երբ, եթե վերապատմենք իռլանդացի

գրող Քոլմ Թայբինի խոսքերը, տնտեսական առումով, աշխարհի ամենահարուստ լեզուն`

անգլերենը, նաև նրա ամենաաղքատացած լեզուն է, եթե հաշվի առնենք այն գրական

հարստությունը, որը գոյություն ունի նրանից դուրս: Բացի նրանից, որ հանդես գալով որպես

«լինգվա ֆրանկա», որն ապահովում է հաղորդակցությունը տարբեր լեզուներ միջև,

անգլերենը նաև շատ հաճախ արհամարհում է այն, ինչ անգլերեն չէ` աշխարհի գերիշխող

լեզվի համաշխարհային տարածումն ու բազմազանությունը շփոթելով հենց աշխարհի հետ:

Հետևաբար այս զեկույցը սկսվում է անգլերենի աննախադեպ մեծ, համաշխարհային

հորիզոնների և անգլիախոս աշխարհում, մասնավորապես Միացյալ Նահանգներում գրական

թարգմանության ներկայիս վիճակի գնահատումից, որը կկատարվի առաջին գլխում: Ապա, ի

հակադրություն անգլերենի վիճակի և հենց նրա համատեքստում` երկրորդ գլուխը

կմեկնաբանի ամբողջ աշխարհի PEN կենտրոնների պատասխանները գրական

թարգմանությունների մասին հարցաշարին, որն ուղարկվել է International PEN-ի կողմից:

Համեմատության հետագա եզրերն ապահովելու նպատակով զեկույցը երրորդ գլխում

ներկայացնում է վեց դեպքի ուսումնասիրություն աշխարհի տարբեր հատվածներից, որոնք

նկարագրում են, թե ինչպիսին է «թարգմանական տնտեսությունը» հետևյալ

տարածաշրջաններից յուրաքանչյուրում` Նիդեռլանդներ, Արգենտինա, Կատալոնիա,

Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա: Հաջորդ գլուխը գրական թարգմանության փորձերի

մասին նկարագրում է մի շարք PEN կենտրոնների հաջողված նախաձեռնությունները, որոնք

ուղղված են ավելի շատ անգլերեն թարգմանված երկեր ունենալու պահանջի բավարարմանը,

ինչպես նաև թե’ հանրային, թե’ մասնավոր այլ հաստատությունների նշանակալի ջանքերը`

այս հիմնախնդրի հարցում ինչ-որ բան փոխելու ուղղությամբ: Ի վերջո, եզրակացությունները

փորձում են ամփոփել զեկույցի հիմնական կետերը և ընդհանուր մոտեցում առաջարկել

գրական թարգմանությանը ժամանակակից աշխարհում: Երեք նշանավոր գրողներ` Փոլ

Աուսթերը, Նարցիս Կոմադիրան և Նգու~գի~վա Թիոնգոն, գրական խորություն են հաղորդել

այս ուսումնասիրությանը, որը հակառակ դեպքում կարող էր վերածվել խիստ տեխնոկրատ

փաստաթղթի. նրանք թարգմանության թեմայով տեքստեր են հորինել մասնավորապես այս

զեկույցի համար:

Մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում մեծահոգի մարդկանց ամբողջ աշխարհից,

ովքեր մասնակցել են այս զեկույցի շուրջ հանդիպումներին, համագումարներին ու

քննարկումներին, և որոնց էներգիան, իմացությունն ու կարդացածությունը մեծապես

օժանդակել են դրան. Մարկ Դյունաս, Լարրի, Սիմս, Քերոլայն ՄաքՔորմիք, Կաթա

Կուլավկովա, Ռոբերտո Կալասսո, Էլիզաբեթ Փելլերտ, Ամանդա Հոփքինսոն, Ռեյմոնդ

Page 6 of 34

Ֆեդերման, Բորիս Ակունին, Սթիվ Վասսերման, Սոնիա Գարսիա, Միսիա Սերթ, Յանա

Ջենովա, Ալեքսանդրա Բուքլեր, Քեյթ Գրիֆֆին, Սիրի Հասթվեդտ, Մա Ջիան, Ֆրանսեսկ

Պարսերիսաս, Դեյվիդ Դեմրոշ և վաղամեռիկ Յել Լանգելլա:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1 Նիկոլաս Օսթլերը, որն աշխարհի լեզվական պատմության մասին «Բառի կայսրությունը»

խորագրով իր աշխատության մեջ մեջբերում է այս պարբերությունը, (Նյու Յորք. Հարփեր

Քոլլինզ, 2005) նշում է, որ երբ Շեքսպիրը գրում էր այս ճառը, միայն մեկ բրիտանական

գաղութ կար` այն, որ հիմնադրվել էր սըր Ուոլթեր Ռալեյի կողմից Ռոանոկում, Վիրջինիա,

1586 թվականին, և որի ճակատագիրն Անգլիայում այդ ժամանակ հայտնի չէր ոչ ոքի (էջ 477)

Page 7 of 34

1. Թարգմանություն, գլոբալիզացիա և անգլերեն

Էսթեր Ալլեն

1.1 Անգլերենը` որպես զավթող տեսակ

Եթե անգլախոսների թիվը տատանվում է, անգլերենով` որպես առաջին լեզվով խոսողների

թիվը, որը հաճախ է մեջբերվում, 400 միլիոն է: Ուելսացի էկոլեզվաբան Դեյվիդ Քրիսթալի

կարծիքով` աշխարհում կա շուրջ 400 միլիոն մարդ, որոնց համար անգլերենը երկրորդ լեզու

է: Երբ այդ երկու թվերն ավելացվում են մարդկանց ավելի անորոշ թվին, ովքեր ներկայում

սովորում են անգլերեն և հասել են իմացության նվազագույն մակարդակի, ընդհանուր թիվն

անցնում է միլիարդից: Անշուշտ, հայտնի է, որ մանդարին չինարենը աշխարհում ամենամեծ

թվով մարդկանց առաջին լեզուն է (մեկ միլիարդից ավելի), բայց դա այլևս չի նշանակում, որ

այն հասանելի է հենց իրենց` չինացիներին: 2005 թվականին Պեկինում ելույթի ընթացքում

Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Գորդոն Բրաունը կանխատեսեց. «20

տարի անց հավանական է, որ Չինաստանում անգլերեն խոսողների թիվը գերազանցի

աշխարհի մնացած բոլոր հատվածներում անգլերենով` որպես առաջին լեզվով խոսողների

թիվը»:

Անկախ նրանից` պարոն Բրաունի մարգարեությունը կիրականանա, թե ոչ, պարզ է, որ

բազմաթիվ գործոնների (սկսած Բրիտանական կայսության էքսպանսիայից, որը սկսվել է

Շեքսպիրի կողմից «Ռիչարդ Երկրորդը» գրելուց անմիջապես հետո և շարունակվել է 17-րդ,

18-րդ և 19-րդ դարերում, մինչև տեխնոլոգիաների զարգացումը Միացյալ Նահանգներում, որը

հնարավոր դարձրեց Ինտերնետի գոյությունը) համադրության շնորհիվ անգլերենը դարձել է

գլոբալիզացիայի թերևս անփոխարինելի լեզուն, քանի որ մենք գիտենք և օգտագործում ենք

այն այսօր: Բացի իր ծննդավայրում` Միացյալ Թագավորությունում, խոսվելուց, անգլերենը

Միացյալ Նահանգների, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Իռլանդիայի և ավելի

քան երկու տասնյակ այլ երկրների` հեռավոր Նիգերիայի, Յամայկայի և Ֆիջիի գլխավոր

լեզուն է: Իսկ ևս մեկ տասնյակ երկրներում` Ֆիլիպիններ, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա,

անգլերենը պաշտոնական կարգավիճակ ունի կառավարությունում մեկ կամ մի քանի

լեզուների հետ համատեղ: Աշխարհի միջազգային կազմակերպությունների ավելի քան 85

տոկոսն օգտագործում է անգլերենը` որպես պաշտոնական լեզու: Բայց անգլերենի` որպես

երկրորդ լեզվի ներկայիս էքսպանսիան Եվրոպական միությունում ցանկացած այլ

վիճակագրությունից էլ ավելի համոզիչ վկայում է լեզվի ներկայիս կարգավիճակի ու հետագա

զարգացման մասին: 1999 թվականին Դեյվիդ Գրեդդոլը նշել է, որ 1990 թվականից ի վեր

անգլերենի իմացությունը եվրոպական մայրցամաքում կտրուկ աճել է, այն աստիճան, որ

ավելի քան 100 միլիոն մարդու` Եվրոպական միության բնակչության գրեթե մեկ երրորդի

համար անգլերենը երկրորդ լեզու է: 3 Գրեդդոլի այն եզրահանգումը, որ 1994 թվականին

եվրոպական մայրցամաքի 55-ն անց բնակիչների 10 տոկոսը գիտեր անգլերեն, իսկ 15-24

տարեկանների 55 տոկոսը, շատ բան է խոսում այն մասին, թե ինչ կարելի է սպասել

ապագայում:

Միացյալ Նահանգների ներկայիս դիրքը` որպես աշխարհի տնտեսական և ռազմական

գերտերություն, անկասկած իր դերն է ունեցել ամբողջ աշխարհում անգլերենի դիրքերի

Page 8 of 34

ամրապնդման գործում, նույն կերպ, ինչպես համաշխարհային շուկայում ԱՄՆ-ի

մշակութային ապրանքների թվացյալ անսահման գրավչությունը: Այնուամենայնիվ, ինչպես

Նիկոլաս Օսթլերը բազմակողմանիորեն ներկայացնում է իր «աշխարհի լեզվի պատմության»`

«Բառի կայսրություններ» աշխատության մեջ, ամեն կայսրության չէ, որ հաջողվել է իր լեզուն

պարտադրել այն տարածաշրջաններում, որոնց նկատմամբ նա վերահսկողություն ունի, և

Միացյալ Նահանգների կայսերական ուժը միայն գուցե բավարար չէ` անգլերենի աննախադեպ

տարածումը բացատրելու համար: Որոշ լեզվաբաններ ձևակերպել են, որ այս

համաշխարհային գրավչությունը գուցե կապված է ինքնին լեզվի ներքին գործոնների հետ,

օրինակ, համեմատական պարզության: «Անգլերենի թեքումները կանոնավոր են, և դրանք

համեմատաբար հեշտ է սովորել, եթե համեմատենք բարդ թեքումներով լեզուների և նրանց

հետ, որոնք ունեն այլ բարդ ձևաբանական փոփոխություններ»,-գրում է Էդվարդ Ֆինեգենը,

ապա նշում, որ Միացյալ Նահանգներում ամենից հաճախ գրվող բառերի 88 տոկոսը միավանկ

է: Մյուս կողմից, անգլերենի բառապաշարի լայն կլանող հատկությունը, որը լեզվի

պատմության ողջ ընթացքում անդադար բառեր է կլանում հարյուրավոր այլ լեզուներից, նաև

ընդունվում է` որպես նրա ուժի հնարավոր աղբյուր – վարկած, որը գուցե նրանց, ովքեր

փորձում են մյուս լեզուները պաշտպանել անգլերեն բառերի հոսքից, ստիպի վերանայել իրենց

տեսակետը: Ավելին, որոշ լեզվաբաններ կարծում են, որ, հնարավոր է, հիմնավոր կապ կա

ենթակա – բայ - ուղիղ խնդիր /SVO/ քերականական կառուցվածքի (ինչը հատուկ է ոչ միայն

անգլերենին, այլև լայն կիրառություն ունեցող մի շարք այլ լեզուների, ինչպիսիք են չինարենը,

ֆրանսերենը, ռուսերենն ու իսպաներենը) և մարդկային ուղեղի հիմնական մշակող

մեխանիզմների միջև: Այս տեսության մեջ SVO լեզուներն ավելի հեշտ են ենթարկվում

մշակման, քան այլ տիպի լեզուները, և հետևաբար դրանք օգտակար ու գրավիչ են խոսողների

ավելի լայն բազմազանության համար:

Սակայն անգլերենի ներկայիս հզորության ամենաակնհայտ բացատրությունը դեռևս

Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս հզորությունն է: Լեզվաբան և թարգմանիչ Մայքլ

Հենրի Հայմը մեկ այլ կարծիք է առաջարկել այդ կապի առնչությամբ` պնդելով, որ ԱՄՆ-ի

լեզվի և մշակույթի համաշխարհային գրավչությունն առաջացել է երկրի պատմությունից: 5

Հայմը նշում է, որ Միացյալ Նահանգների ներքին մշակույթը, իր ստեղծման օրից ի վեր, ողջ

երկրագնդից եկած մարդկանց շնորհիվ` աֆրիկացիներ, բնիկ ամերիկացիներ, ներգաղթյալներ

Եվրոպայի և Ասիայի բոլոր հատվածներից, Ամերիկան դարձրել է «համաշխարհային

մշակույթի ծիծեռնակ, ժամանակակից գլոբալիզացված մշակույթ»: Այսքան տարբեր

ժողովուրդներին ձուլելու համար Միացյալ Նահանգները ստիպված էր մշակել ընդհանուր

լեզու և մշակույթ` «ընդհանուր», ցավով նշում է Հայմը, ոչ միայն բոլորի համար հասկանալի

լինելու իմաստով, այլև այն իմաստով, որ հասկանալի լինի ամենափոքր ընդհանուր

հայտարարի համար: Սակայն Օսթլերն առաջարկում է այլ, ոչ այդքան ազգին բնորոշ

բացատրություն` հայտարարելով, որ Ռեֆորմացիայից մինչև ներկա ժամանակները

պատմական և մշակութային առումներով «անգլերենն ասոցացվում է հարստանալու ձգտման,

հարստության միտումնավոր ձեռքբերման հետ, որը հաճախ կատարվում է աննախադեպ և

երևակայական ճանապարհներով: Այս ձգտումը հաճախ ստիպված է եղել պայքարել

կրոնական և քաղաքացիական գիտակցության և հայրենասիրության հետ, բայց հիմնականում

կարողացել է դրանք ծառայեցնել իր շահերին: Ընդհանուր առմամբ, այն եղել է անհատի

Page 9 of 34

ազատության դաշնակից, և ոչ թե ախոյան: Անգլերենն ամենից առաջ համաշխարհային լեզու

է»: 6

2002 թվականին Լոնդոնի Էլիզաբեթ թագուհու սրահում Սուրբ Ջերոմի դասախոսության

ընթացքում ներկայացրած հոդվածում, որը նա նվիրեց վաղամեռիկ Վ.Գ.Սեբալդի հիշատակին,

Սյուզան Սոնթագն իր մտորումներն էր արտահայտում Հնդկաստանում ապրող բազմաթիվ

երիտասարդների ճակատագրի մասին, որոնք աշխատում են IBM, Ամերիկյան ճեպընթաց և այլ

հսկայական կորպորացիաների «արտագնա» հեռախոսային կենտրոններում և Միացյալ

Նահանգներում անգլերենով հարցումներ էին անցկացնում սպառողների հետ, ովքեր հավաքել

էին անվճար հեռախոսահամարը` հաճախ առանց գիտակցելու, որ իրենց զանգը հասնում է

Նյու Դելի, Բոմբեյ կամ Բանգալոր: 7 Հեռախոսային կենտրոնի աշխատողները պետք է ոչ

միայն գրեթե կատարյալ տիրապետեն անգլերենին, այլև դառնան հմուտ կեղծարարներ, որոնք

կարող են նմանակել «սովորական» հյուսիսային ամերիկացու ինքնությունը, ինչը հնարավոր է

ճանաչել նույնիսկ հեռախոսով: «Այս ուրախ ձայները սկզբում ամիսներով պատրաստվել

են ուսուցիչների ու ձայներիզների միջոցով, որպեսզի ձեռք բերեն հաճելի միջին ամերիկացու

(ոչ կրթված ամերիկացու) առոգանություն, և սովորեն հիմնական ամերիկյան խոսվածքը, ոչ

պաշտոնական դարձվածքները (այդ թվում և տարածաշրջանայինները) և զանգվածային

մշակույթի տարրական հղումները (հեռուստահաղորդավարներ և հիմնական սիթքոմների

սյուժեներն ու կերպարները, կինոթատրոնների ամենաթարմ բլոքբասթերները, բեյսբոլի ու

բասկետբոլի վերջին խաղերի հաշիվները և այլն), որպեսզի եթե Միացյալ Նահանգներում

գտնվող հաճախորդի հետ խոսակցությունը երկարի, նրանք չկմկման և շարունակեն ձևացնել,

թե ամերիկացիներ են»: Տեխնիկական աջակցություն փնտրող բազմաթիվ մտահոգ մարդիկ

Միացյալ Նահանգներում կարող են վկայել, որ Հնդկաստանում ոչ բոլոր հեռախոսային

կենտրոնների աշխատողներն են հակված ստանձնել այս երկար-բարակ դերակատարումները.

հնարավոր է զանգահարել հնդկական որևէ հեռախոսային կենտրոն և կարծել, թե խոսում ես

հնդկացու հետ: Մինչդեռ պարզ է, որ անգլերենի լայն կիրառությունը, որը Հնդկաստանը

ժառանգել է որպես իր գաղութային պատմության մի մաս, նրան իրական առավելություն է

տալիս ներկայիս համաշխարհային տնտեսության մեջ:

Բարգավաճումը, որ անգլերենի իմացությունը կարող է բերել, աննկատ չի մնացել

աշխարհի բազմաթիվ հատվածներում: «Եթե մենք մեր ակադեմիական իմացությունը

համադրենք անգլերենի հետ,- «Նյու Յորք Թայմզին» ասել է Մոնղոլիայի Կրթության նախարար

Պունտսագ Ցագաանը 2005 թվականի սկզբին` այն բանից հետո, երբ Մոնղոլիայի նորընտիր

կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստվում է ազատվել կիրիլիցայից, որը

ժառանգություն էր ստացել սովետական գերիշխանությունից, և Մոնղոլիան դարձնել երկլեզու

երկիր, որտեղ անգլերենը երկրորդ լեզուն է,-մենք կարող ենք «աութսորսինգ» անել այստեղ,

ինչպես արվում է Բանգալորում»: Հարավային Կորեան մեծ գումար է ներդրել`

վեց «անգլալեզու գյուղեր» հիմնելու համար, որոնք հիմնականում բնակեցված են անգլերենի

բնիկ կրողներով, և ուսանողները վճարում են` այնտեղ փորձառություն ձեռք բերելու համար:

Մինչ այդ, վկայակոչելով Նիդեռլանդների և Սկանդինավյան երկրների մոդելը, որտեղ

երկլեզվությունը և անգլերենի կիրառությունը գրեթե համընդհանուր է, Չիլին ծրագիր է

ձեռնարկել, ըստ որի մեկ սերնդի ընթացքում երկիրը դառնալու է երկլեզու` անգլերենով:

«Անգլերենը բացում է դռները» Չիլիի կառավարության ծրագիրը, որի մասին հայտարարվել է

Page 10 of 34

2003 թվականին, անգլերեն կրթությունը դարձնում է պարտադիր սկսած հինգերորդ

դասարանից և ձգտում է անել ամեն բան, որպեսզի բոլոր շրջանավարտներն ունենան

անգլերենի պատշաճ, հիմնարար իմացություն: Իսպաներենը, ինչպես և չինարենը,

մոլորակում ամենաշատ խոսվող հինգ լեզուների շարքում է, և այն, որ անգլերենն անհրաժեշտ

է ոչ միայն այն մարդկանց, ովքեր խոսում են սահմանափակ տարածում ունեցող լեզուներով,

այլև նրանց, ովքեր խոսում են աշխարհի գլխավոր լեզուներով, անգլերենի համաշխարհային

գերիշխանության հիմնական գործոնն է: Չիլիի կառավարության` երկլեզվության ձգտման սուր

հակադրությունը «միայն անգլերեն» շարժումն է Միացյալ Նահանգներում, որտեղ

ազգայնականների մի աղմկոտ խումբ պնդում է, որ անգլերենի համար որոշակի վտանգ են

ներկայացնում Միացյալ Նահանգներում բնակվող փոքրամասնությունները, որոնք խոսում են

իսպաներեն, չինարեն կամ այլ լեզուներով: 10

Երկլեզվությունն ինքնին վտանգ չի սպառնում լեզվի գոյությանը` անկախ նրանից, թե ինչ

կասեն ազգայնականները. կարելի է բերել ստանդարտ բազմալեզու հասարակությունների

բազմաթիվ օրինակներ, որոնց անդամները դարեր շարունակ հեշտությամբ տեղափոխվել են

մի լեզվից մյուսը: Մինչդեռ հիմա ինչ-որ բան սպառնում է լեզուների գոյությանը ամբողջ

աշխարհում, և այդ սպառնալիքն աննախադեպ է մարդկային պատմության մեջ: Այս

իրավիճակը բացատրելու համար տարածված հետգաղութային ենթադրությունները լեզվի և

քաղաքական գերիշխանության մասին կարող են լինել պակաս օգտակար, քան այն

հարացույցը, որն առաջանում է բնական աշխարհում: Էկոլեզվաբանությունը` նոր ոլորտ, որը

ստեղծվել է այս ճգնաժամին արձագանքելու համար, իր փոխաբերությունները վերցնում է

ավելի շատ կենսաբանությունից, քան քաղաքականությունից, և ավելի շատ ուսումնասիրում է

լեզվական համայնքները, քան ազգային պետությունները: Էկոլեզվաբանների համար

մարդկային լեզուների գլոբալ համակարգը լավագույնս դիտարկվում է որպես էկոհամակարգ,

և խիստ վտանգված համակարգ, որի մեջ տեսակների կեսը վտանգի տակ է: Դեյվիդ Քրիսթալը

հայտնում է, որ ներկայում գոյություն ունեցող 6000 լեզուների կեսը կոչնչանա հաջորդ դարի

ընթացքում: «Պարզվում է,-գրում է նա,-որ աշխարհի լեզուների 96 տոկոսով խոսում է

աշխարհի բնակչության ընդամենը 4 տոկոսը»: Աշխարհի լեզուներից միայն 600-ն է, որ հիմա

վտանգի տակ չէ: 12

Այս ճգնաժամը լուրջ մտահոգություն է առաջացրել այն համայնքներում, որտեղ վտանգված

լեզուներով խոսում են լեզվաբանների և որոշ միջազգային կազմակերպությունների

շրջանակներում: International PEN-ը և նրա Թարգմանական ու լեզվաբանական իրավունքների

միությունը հպարտ են, որ 1996 թվականի «Լեզվաբանական իրավունքների համընդհանուր

հռչակագրի» հիմնական շարժիչ ուժն են (որը հայտնի է նաև որպես «Բարսելոնայի

հռչակագիր» այն քաղաքի անունով, որտեղ ստորագրվել է), որը, որդեգրելով 1948 թվականի

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մոդելը` նպատակ ունի «խրախուսել

լեզվական բազմազանության քաղաքական կաղապարի ստեղծումը, որը հիմնված է

հարգանքի, ներդաշնակ գոյակցության և փոխադարձ շահի վրա»: 13

Սակայն նման նախաձեռնությունները, որքան էլ արժեքավոր լինեն, սահմանափակ

ազդեցություն են ունեցել բնակչության վրա ընդհանուր առմամբ, և անգլախոս աշխարհի վրա

մասնավորապես: Լեզուն առհասարակ համարվում է մարդկության խոշորագույն

ձեռքբերումը, և յուրաքանչյուր լեզու մարմնավորում է մարդկային հասարակության կողմից

Page 11 of 34

աշխարհի յուրահատուկ ընկալումն ու փորձը: Այնուամենայնիվ, մարդիկ մշտապես շատ

ավելի անհանգստացած են կենդանատեսակների կամ կտավների, քանդակների ու

շինությունների, քան այլ ժողովուրդների լեզուների պահպանությամբ: Հույները հորինեցին

բարբարոս` «barbarian» բառը, որով կոչում էին բոլոր նրանց, ովքեր չէին խոսում հունարեն, և

որոնց լեզուները հույները համարում էին հատուկենտ, չտարբերակված, կցկտուր կակազոց`

«շաղակրատանք»: Թվում է` ճշմարիտ է, որ մարդկանց մեծամասնությունը դժվարանում է

գնահատել այն լեզուները, որոնցով չի խոսում: Տրամաբանության, երաժշտության, ակնարկի,

ավանդույթի ու բնավորության գծերի անսահմանորեն բարդ առկայծումը, որից, ըստ այն

կրողների, կազմված է լեզուն, արտաքինից թվում է կցկտուր խոսք, կամ ավելի վատ, թշնամու

անվերծանելի գաղտնի ծածկագիր: Բազմաթիվ մշակույթներում առասպելները լեզվական

բազմազանությունն ինքնին դիտարկում են որպես պատժատեսակ և պատկերում են

բազմալեզվության ու խաղաղության նախաբաբելոնյան հովվերգական աշխարհը: Նման

առասպելները դեռ պահպանում են իրենց ազդեցությունը: «Մարդկանց մեծամասնությունը,-

իրավացիորեն նշում է Քրիսթալը,-դեռևս պետք է մշակի լեզվական գիտակցություն»:

Աշխարհի լեզուների կեսի վերացման պատճառը միայն անգլերենի ծագումը չէ, քանի որ

լայն տարածում ունեցող որոշ լեզուներ, այդ թվում իսպաներենը, պորտուգալերենը,

ռուսերենը, չինարենը և արաբերենը, դուրս են մղել աշխարհի ավելի փոքր տեղական

լեզուները: Սակայն մարդկության լեզվաբանական պատմության մեջ նախկինում երբեք չի եղել

անգլերենի ներկայիս գերիշխանությունը, և հայտնի չէ, թե այս ամենն ինչի կհանգեցնի:

«Արդյո՞ք անգլերենի ազդեցությունն այնքան ուժեղ կլինի, որ այն մշտապես կփոխի մյուս բոլոր

լեզուների բնույթը: Եվ արդյո՞ք անգլերենը կարող է վերացնել մյուս լեզուները միանգամից:

Աշխարհը, որում մնացել է միայն մեկ լեզու - աննախադեպ ծավալի էկոլոգիական

ինտելեկտուալ աղետ – սցենար է, որին տեսականորեն կարող ենք բախվել 500 տարվա

ընթացքում»,-զգուշացնում է Քրիսթալը:

Այս կանխատեսումը գուցե ոչ այնքան վտանգավոր է, որքան այլ, մոլորակին ուղղված

ուղղակի սպառնալիքները, ինչպիսին է գլոբալ տաքացումը: Մինչդեռ երբ քննարկումը

աշխարհից տեղափոխում ենք գրականության աշխարհ, բազմալեզու դիստոպիան, որից

վախենում են նրանք, ովքեր անհանգստանում են անհետացող լեզուների համար, շատ ավելի

մոտ է մեզ: Հատկապես ցավալի է բացահայտել, որ երբ հարցը հասնում է գրականությանը,

համաշխարհային լեզուն իսկապես իրեն դրսևորում է ավելի շատ որպես զավթող տեսակ, քան

«լինգվա ֆրանկա». դիմադրում է այն ամենին և դուրս է մղում այն ամենը, ինչ գրված չէ այդ

լեզվով, խոսում է ամենաբարձր ձայնով, մինչդեռ բոլորովին ուշադրություն չի դարձնում այլ

լեզվով ասված ցանկացած բանի: Լեզվաբանական իրավունքների համընդհանուր հռչակագիրը

կոչ է անում «հարգել հասարակությունների էկոլոգիական հավասարակշռությունը և անաչառ

հարաբերությունները բոլոր լեզուների և մշակույթների միջև»: Բայց քանի որ անգլերենի

համաշխարհային ուժը տարեցտարի մեծանում է, այլ լեզուների հետ նրա հարաբերության

անհավասարությունը խիստ խնդրահարույց է դառնում: Վերջերս International PEN-ի

հանդիպումներից մեկի ժամանակ ներկայացված փաստաթղթում սլովակ գրող Անդրեյ

Բլատնիկը հարցրել է. «Ո՞ւր արտահանել: Միացյալ Թագավորությունում շուկայի գրքերի

ընդամենը 2 տոկոսն են թարգմանություններ, ԱՄՆ-ում` 3 տոկոսը: Բայց Թուրքիայում` 40,

Սլովենիայում` 70 տոկոսը: «Ազատ ընտրությունը» կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ

Page 12 of 34

լսվի ևս մեկի ձայնը: Ո՞վ է տուժում այս վիճակագրությունից: Նրանք, ովքեր ընտրություն

չունե՞ն, թե՞ նրանք, ովքեր չեն կարող ընտրվել»: 14

1.2 Համաշխարհային գրականությունը և անգլերենը

Գրողները երկար ժամանակ ջանում էին ազատագրվել ազգային և լեզվական

սահմանափակումներից և մասնակցել համաշխարհային քննարկմանը առանց քաղաքական,

լեզվական, աշխարհագրական կամ ժամանակային սահմանների: Շատերի համար այս փորձն

ընկած է «գրականություն» բառի նշանակության հիմքում: 1827 թվականին Գյոթեն իր

երիտասարդ քարտուղարի` Էքերմանի հետ զրույցում մի նկատառում է արել. «Ազգային

գրականությունն այժմ բավական անիմաստ տերմին է. համաշխարհային գրականության

դարաշրջանը շատ մոտ է, և յուրաքանչյուր ոք պետք է ջանա արագացնել նրա մոտեցումը»: 15

Լեզուների բազմաքանակությունը գրականության մասին այս գաղափարի հիմնական

բաղադրիչներից է: Գրականագետները, ինչպես հայտնի է, դժվարությամբ են

համաձայնության գալիս, բայց եթե կա մի կետ, որի շուրջ նրանց կարծիքները համընկնում են,

ապա դա գրականության` որպես տարբեր լեզուներում ճամփորդելու միջոցի կարևորությունն

է: Ռուս գրական տեսաբան Միխայիլ Բախտինը նկարագրում է այն, ինչ կոչում է

«պոլիգլոսսիա»` տարբեր լեզուների փոխազդեցությունը`որպես հիմնարար գործոն ինքնին

գրական մտածողության ձևավորման համար, և մասնավորապես կարևոր հանգամանք

ժամանակակից ժանրերից ամենատարասեռի` նովելի զարգացման գործում. «Միայն

պոլիգլոսսիան է լիովին ազատում գիտակցությունը սեփական լեզվի բռնատիրությունից»: 16

Այլ քննադատներ` Ռեյմոնդ Ուիլյամսից մինչև Խորխե Լուիս Բորխես, այլ կերպ են ձևակերպել

դա, բայց բոլորն էլ համաձայն են, որ տարբեր լեզուների միջև այդ շրջանառությունը

թարգմանության միջոցով հենց գրականության կենսական ուժի աղբյուրն է: «Ինքն իր մեջ

ամփոփվելով,-շարունակում է Գյոթեն` դիմելով Էքերմանին,-յուրաքանչյուր գրականություն

կսպառի իր կենսունակությունը, եթե չթարմացվի օտար լեզվի ներդրումներով»: 17

Նման շարժումը լեզուների միջև պետք է կախված լինի թարգմանությունից և

թարգմանիչների աշխատանքից: Ինչպիսի հաջողություն էլ որ ունենա տվյալ կրթական

համակարգը բազմալեզվության խթանման գործում, փոքրաթիվ մարդիկ իրենց կյանքի

ընթացքում կտիրապետեն երեք կամ չորս լեզվի, բայց ոչ երբեք մոտ 600 լեզվի, որոնք

ներկայում վտանգված չեն, կամ 3000 լեզվի, որոնք, ըստ կանխատեսումների, փրկվելու են

ժամանակակից մասսայական ոչնչացումից, ուստի ցանկացած կարծիք, որը պաշտպանում է

գրականության ընթերցումը մեկ այլ, ոչ իր բնագիր լեզվով, սխալ է: Թարգմանության հանդեպ

վերաբերմունքը, նրա աջակցությունը, և նրա հանդեպ հետաքրքրությունը տվյալ գրական

համայնքում կարևոր ցուցիչ են, թե այդ համայնքը որքանով է ցանկանում պատկանել նրան,

ինչ Պասկալ Կազանովան վերջերս հրատարակված մի կարևոր գրքում կոչել է «La publique

mon-diale des lettres»: Կազանովայի փոխաբերությունները վերցված են ավելի շուտ

տնտեսագիտությունից, քան կենսաբանությունից. նրա կարծիքով` յուրաքանչյուր լեզու

արտարժույթ է, և այս արտարժույթները համաշխարհային գրական շուկայում ունեն հստակ,

միմյանցից խիստ տարբերվող արժեքներ: Նա առաջին գրաքննադատներից է, ով լեզվի

Page 13 of 34

տեսանկյունից լիարժեք խոսել է «գրական խաղի մասնակիցների անհավասար կարգավիճակի

և նրանում առկա գերիշխանության յուրահատուկ մեխանիզմների մասին»:

Համաշխարհային լեզվի կարգավիճակի, մոլորակում երկրորդ այլընտրանքային լեզու

լինելու պատճառով անգլերենի վիճակն այս համաշխարհային լեզվական տնտեսության մեջ

կամ Տառերի համաշխարհային հանրապետությունում նման չէ որևէ այլ լեզվի: Անգլերեն

թարգմանված գործը չի հասնում միայն լեզվի բնիկ կրողների լսարանին. այն հասցեագրված է

համաշխարհային լսարանին: Հետևաբար, անգլերեն թարգմանված գործը բազում այլ

լեզուներով թարգմանվելու շատ ավելի մեծ հնարավորություն ունի: Եվ նույնիսկ առանց

հետագա թարգմանության, անգլերենով գրված կամ անգլերեն թարգմանված գործը կմտնի

աշխարհի խոշորագույն գրական շուկա և կընթերցվի տարբեր լեզվական նկարագիր, ազգային

կամ մշակութային պատկանելություն ունեցող ավելի մեծ թվով մարդկանց կողմից, քան

ցանկացած այլ լեզվով գրված լինելու դեպքում: Անգլերենն աշխարհի ուժեղագույն լեզվական

արժույթն է: Անգլերեն թարգմանելու հարցը հետևաբար ազդում է ոչ միայն անգլախոս

աշխարհի, այլև համաշխարհային գրականության ամբողջականության վրա: Սա միանշանակ

ընդունվում է հենց Պասկալ Կազանովայի կողմից` իր գրքում անգլիական գրականության

բաժնի նախաբանում. «Ես գոհ եմ, որ այս գիրքը, որը նպատակ ունի ստեղծել միջազգային

գրաքննադատություն, պետք է միջազգայնացվի անգլերեն թարգմանության միջոցով:

Այսպիսով, նրա առաջարկած վարկածը հնարավոր կլինի քննել գործնական ճանապարհով,

իսկ առաջարկությունները կքննարկվեն իսկապես միջազգային մակարդակի վրա` միջազգային

գրական ասպարեզի զանազան ներկայացուցիչների կողմից: Թեև նա իր միտքը չի

ձևակերպում շատ բառերով, այնուամենայնիվ նշանակությունը պարզ է. նրանք, ովքեր ձգտում

են «իսկապես միջազգային մակարդակի» քննարկումների, կարող են հասնել դրան միայն

անգլերենի միջոցով:

Այս տեսանկյունից, շատ ավելի կարևոր է դառնում այն հանգամանքը, որ, ցավոք, շատ

հաճախ անգլերենին չի հաջողվում թարգմանության միջոցով յուրացնել այլ լեզուներով

գրական երկերը: Անգլերենի անտարբերությունը թարգմանության հանդեպ ոչ միայն բնիկ

անգլախոսների խնդիրն է, որոնք այսպիսով իրենց զրկում են ոչ անգլախոս աշխարհի հետ

շփումից: Սա նաև արգելք է համաշխարհային քննարկման համար, ինչն ազդում է ցանկացած

լեզվով գրողների վրա և ծառայում է որպես ևս մի միջոց, որով անգլերենն ամրացնում է իր

դիրքերը` իրեն պարտադրելով որպես գլոբալիզացիայի միակ մեթոդ: Այս սպառնալիքը

սարսափեցնող է բոլոր նրանց համար, ովքեր դեռևս մտահոգվում են գրականության համար:

Եթե համաշխարհային գրականությունը, Գյոթեի խոսքով, ամբողջությամբ կամ նույնիսկ

գլխավորապես բաղկացած է անգլերենով գրված գրականությունից, ապա մի՞թե դեռևս

գոյություն ունի համաշխարհային գրականություն կոչվածը:

Հակագլոբալիզացիոն ինքնաբուխ կեցվածքը, որին կարելի է չափազանց հաճախ հանդիպել

անգլախոս աշխարհի համալսարաններում, ստեղծված իրավիճակի համար մեղադրում է

անգլերենին, և նրանք, ովքեր թարգմանում են անգլերեն կամ անգլերենից, համարվում են

լեզվի կայսերական հեգեմոնիայի գործակալներ: Մտածողության այս տեսակը միայն

հիմարություն չէ, ավելին, այն խիստ վնասակար է:

Page 14 of 34

Իրական խնդիրը ոչ թե ինքնին անգլերենն է կամ նրա համաշխարհային գործառույթը, այլ

մշակութային ուժերը լեզվի ներսում, որոնք դիմադրում են թարգմանությանը: Լեզվից լեզու

անցնելու դժվարությունը, որը International PEN-ի տնօրեն Ժիրի Գրուսան կոչում է

«հաղորդակցության տառապանք», մի բան է, որից անգլախոս աշխարհը հաջողությամբ

խուսափում է. շատ ավելի հեշտ ու պրակտիկ է մնալ միալեզու և թույլ տալ, որ աշխարհի

մնացած մասն էլ սովորի քո լեզուն, քան իր վրա վերցնել բազմալեզվության և թարգմանության

խնդիրները, ջանքերն ու ծախսերը: Թարգմանիչները, որ շատ հեռու են անգլերենի

կայսերական հեգեմոնիայի գործակալներ լինելուց, որոնք թարգմանում են անգլերեն և

անգլերենից, իրենց ուսերին են վերցրել լեզվական բազմազանության դժվարությունը`

այդպիսով մարդկանց հնարավորություն տալով շարունակել ընթերցել ու գրել իրենց

լեզուներով` միաժամանակ զրկվելով համաշխարհային բանակցությունների առյուծի բաժնից,

որը հիմա վարում են անգլերենով: Թարգմանիչները, համաշխարհային «լինգվա ֆրանկան»

օգտագործելով ոչ թե մյուս բոլոր լեզուների փոխարեն, այլ որպես տարբեր լեզուներ միմյանց

կապելու միջոց, օգնում են լուծել անգլերենի համաշխարհային գերիշխանության խնդիրը, և ոչ

թե հավերժացնել այն:

Ցանկացած լեզու և ցանկացած լեզվից կատարվող թարգմանությունների վստահելի թվերը

հայտնաբերելու դժվարությունը վկայում է այն խոչնընդոտների մասին, որոնց գրական

թարգմանությունը հանդիպում է անգլերենում: Աշխարհի շատ երկրներում գրախանութներն ու

գրքերի քննարկումները պտտվում են երկու խմբի շուրջ. տվյալ երկրում ստեղծված երկեր և այլ

լեզուներից ու մշակույթներից բերված գործեր: Եվ ինչպես վկայում են այս զեկույցում

ներառված տարբեր դեպքերի ուսումնասիրություններն ու աշխարհի PEN կենտրոններից

ստացված արձագանքները, բազմաթիվ երկրների կառավարություններում գործում են

գործակալություններ, որոնք վերահսկում են ինչպես այլ լեզուներ թարգմանված գրքերի,

այնպես էլ իրենց լեզուներ թարգմանվող գրքերի քանակը: Ի հակադրություն դրա,

խոշորագույն անգլախոս երկրները հակված են արհամարհել այլալեզու գրքերը: Բաուքերը`

Միացյալ Նահանգներում հրատարակչական արդյունաբերության վիճակագրության գլխավոր

վերահսկիչը, դադարեց հրապարակել թարգմանության վիճակագրությունը, երբ 2000

թվականին տվյալների մի բազայից անցավ մյուսին: Այսինքն` այն շարունակեց թվեր

հրապարակել մանկական, տնային տնտեսության, կրոնի, սպորտի ու զբոսաշրջության մասին

գրքերի վերաբերյալ , բայց դադարեց նշել, թե որ գրքերն են գրվել ոչ անգլերենով: 21

2005 թվականի հոկտեմբերին Բաուքերի նոր հրապարակումն անդրադարձավ

թարգմանության խնդրին: 22 Այդ զեկույցի համաձայն` ամբողջ աշխարհում 2004 թվականին

տպագրված նոր գրքերի ընդհանուր թիվը 375,000 էր` բավական վախեցնող թիվ, որը շատ

ավելի մեծ է, քան որևէ այլ լեզվով տպագրված գրքերը: «Անգլախոս երկրները դեռևս

համեմատաբար անբարյացակամ են այլ լեզուներից անգլերեն կատարված

թարգմանությունների հանդեպ,-նշված է զեկույցում: -2004 թվականին ընդհանուր առմամբ

եղել է ընդամենը 14,440 նոր թարգմանություն, ինչը կազմում է վաճառվող գրքերի ավելի քան

3 տոկոսը: Միացյալ Նահանգներում վաճառքի հանված 4982 թարգմանությունները

ամենաշատն էին անգլախոս աշխարհում, բայց կազմում են 12,197 թարգմանությունների

կեսը, որոնց մասին հայտնել էր Իտալիան 2002 թվականին, և համարյա 400-ով ավելի են, քան

2003 թվականին Չեխիայի Հանրապետության 4602 գրքերը: Անցյալ տարի ուրիշ լեզուներից

Page 15 of 34

անգլերեն թարգմանված բոլոր գրքերի գրեթե երեք քառորդը գեղարվեստական չէ: Այս թվերն

ավելի արտահայտիչ են դառնում, երբ հիշում ենք, որ Իտալիան ունի 55 միլիոն բնակչության,

Չեխիայի Հանրապետությունը` 10 միլիոն, իսկ մարդկանց թիվը, որոնց առաջին լեզուն

անգլերենն է, հասնում է 400 միլիոնի:

Թեև բոլոր տպագրված գրքերի 3 տոկոսն արդեն իսկ անհանգստացնող ցուցանիշ է,

իրավիճակն իրականում շատ ավելի լուրջ է, քան վիճակագրությունն է ցույց տալիս: Այս

խմբում ներառված թարգմանությունների ճնշող մեծամասնությունը ոչ գրական բնույթի ոչ

գեղարվեստական երկեր են (համակարգչային ձեռնարկներ և այլն), ու թեև փոխանակման

նման ձևերը խիստ արժեքավոր են, շատ ավելի բարդ պատկեր է ստեղծվում, երբ գրական

աշխարհի թվերը դիտարկվում են առանձին: 2004 թվականին Միացյալ Նահանգներում

տպագրված դեռահասների համար նախատեսված և գեղարվեստական թարգմանական

գրականության ընդհանուր թիվը 874 էր: /23/ Բայց նույնիսկ այդ ցուցանիշն է շփոթեցնող:

1999 թվականին Արվեստի ազգային հիմնադրամի կողմից կատարված թարգմանությունների

ուսումնասիրության մեջ հավաքված են բոլոր թվերը երկրի բոլոր գրական ամսագրերում

հրապարակված գրախոսություններից` անկախ նրանց չափերից: Հիմնադրամի

ուսումնասիրությունը պարզել էր, որ 1999 թվականին Միացյալ Նահանգներում

հրատարակված 12,828 գեղարվեստական և բանաստեղծական գրքերից (ինչպես հաղորդում է

Բաուքերը), միայն 297-ն էին թարգմանություններ, ինչը կազմում է հրատարակված բոլոր

գեղարվեստական և բանաստեղծական գրքերի ընդամենը 2 տոկոսից փոքր-ինչ ավելի և բոլոր

հրատարակված գրքերի 1 տոկոսից էլ պակաս: Այս 297 գրքերի ավելի մանրամասն

ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ցուցակը ներառում է դասական երկերի բազմաթիվ նոր

թարգմանություններ: Թեև այս վերաթարգմանություններն անխոս գրական մշակույթի

կարևորագույն ոլորտ են ներկայացնում, անհրաժեշտ է Հոմերոսի, Տոլստոյի ու Ստենդալի նոր

թարգմանությունները հանել տպագրված թարգմանական երկերի ընդհանուր թվից, որպեսզի

ստանանք իրական պատկերն այն մասին, թե որքան քիչ են այն ժամանակակից գրողի

հնարավորությունները, որը չի գրում անգլերենով, բայց ցանկանում է իր երկը հրատարակել

անգլերենով:

1995 թվականին տպագրած իր «Թարգմանչի անտեսանելիությունը. թարգմանության

պատմություն» գրքում Լարրի Վենուտին բացահայտել է, որ 1950-ականներից սկսած Միացյալ

Նահանգներում թարգմանված գրքերը կազմել են յուրաքանչյուր տարի հրատարակված գրքերի

միջին 2-4 տոկոսը, և աճ նկատվել է 1960-ականներին` 6-7 տոկոս: /24/ Այդ աճը ապացուցում

է Էլիոթ Ուեյնբերգերի այն պնդումը, որ Միացյալ Նահանգներն ամենից շատ հետաքրքրվել է

թարգմանական գրականությամբ 19-րդ դարում` հետգաղութային մշակութային համակարգի

ստեղծման շրջանից ի վեր և իր սեփական մշակույթի ու կառավարության հանդեպ

համատարած դժգոհության հետագա ժամանակահատվածներում, օրինակ` 1960-ականներին

և ներկա պահին:

Խնդրի իսկապես տագնապալի ծավալներն ի հայտ են գալիս ապշեցնող պարզությամբ 2006

թվականի հուլիսին Գրքի մշակույթի կենտրոնի հրապարակած ուսումնասիրության մեջ. այն

կենտրոնացած է միայն գեղարվեստական գրականության վրա` մոդեռնիստական

ժամանակաշրջանից մինչև մեր օրերը, նրանում բացառված են վերաթարգմանություններն ու

անթոլոգիաները, հավաքված են վերջին հինգ տարիների թվերը, ապա` առանձնացված ըստ

Page 16 of 34

երկրների: Այստեղ պարզ է, որ անգլերեն թարգմանվելու հավանականությունը, որը

խանգարում է անհատ գրողներին այնպիսի ծաղկուն գրական մշակույթ ունեցող երկրում,

ինչպիսին Արգենտինան է, գրեթե բացակայում է. հարյուրավոր գրողներից, ովքեր բնակվում

են երկրի աշխույժ գրական միջավայրում, գուցե տարեկան մեկը (և ոչ միշտ` ողջ գրողներից)

կարող է տեսնել իր գրքերը` անգլերեն թարգմանությամբ: /25/

Translated Fiction Published in the United States, 2000-2006

Source: Center for Book Culture, http://www.centerforbookculture.org/context/no19/translations_5.html

Անգլերեն թարգմանվող գրականության մասին տեղեկատվության ամենալիարժեք աղբյուրը

«Ստացված և ծանոթագրված գրքեր» ամսագիրն է, որին կարելի է հետևել առցանց`

www.literarytranslators.org/abr.html կայքում: «Ստացված և ծանոթագրված գրքեր»

ամսագիրը, որը հրատարակվում է Ամերիկյան գեղարվեստական թարգմանիչների

ասոցիացիայի (ALTA) և Դալլասում Տեխասի համալսարանի Թարգմանության

ուսումնասիրությունների կենտրոնի կողմից, մեկնարկել է 1983 թվականին` որպես ALTA-յի

գիտական ամսագրի` «Թարգմանության ակնարկի» մի հատված, որը ներկայացնում է

նախորդ տարվա ընթացքում տպագրված և ցանկացած լեզվից անգլերեն թարգմանված բոլոր

տեսակի գրական գործերը: 1994 թվականին ALTA-ն սկսեց հրատարակել ցուցակը` որպես

Ակնարկի առանձին հավելված: «Ստացված և ծանոթագրված գրքերը» ներկայացնում է

Page 17 of 34

այսպես կոչված վիճակագրական վերլուծություն, բայց ավելի շատ պարունակում է

ամբողջական տեղեկատվություն յուրաքանչյուր հրատարակված, գրքի մեծության գրական

թարգմանության մասին, որի մասին ALTA-ն իրազեկված է` գեղարվեստական գրականություն,

գրականագիտություն, պոեզիա, դրամա, նամակներ կամ գրական դրամաշնորհի որևէ տեսակ:

Տարեկան երկու անգամ տպագրվող «Ստացված և ծանոթագրված գրքերը» առայժմ

մանրամասն տեղեկատվության լավագույն աղբյուրն է այն մասին, թե ինչ է թարգմանվում

անգլերեն: Աչքի անցկացնելով ամենավերջին համարը` 2005 թվականի 11-րդ հատորի 2-րդ

համարը, համոզվում ենք, որ վերը նշված ենթադրյալ արգենտինացի վիպասանի երկերի`

անգլերեն թարգմանվելու հեռանկարն աղոտ է: Իսպաներենի բաժնում ամսագիրը

ներկայացնում է հինգ թարգմանություն, որոնցից երեքը պատկանում են դասական, վաղուց

կյանքից հեռացած գրողների գրչին, մեկը իսպանացի երիտասարդ գրողի պոեզիայի հատորյակ

է, և վերջինը` արգենտինացի գրող Կառլոս Մարիա Դոմինգեսի «Թղթե տուն» վեպն է, որը

հրատարակվել է «Հարքորթի» կողմից: Այսքանը:

Ավելի հուսադրող տեսարան է ստեղծվում վերջին հետաքրքրաշարժ

ուսումնասիրությունից, որը կատարվել է Միշել Մացզկայի ու Ռիքի Սթոքի կողմից` Նյու Յորք

Սիթիի գերմանական գրքի գրասենյակից. ուսումնասիրությունը ներկայացնում է միայն

«Publish ’s Weekly» ամերիկյան հրատարակչական արդյունաբերության ազդեցիկ ամսագրում

ներկայացված թարգմանությունները, որոնց, ըստ ուսումնասիրության հեղինակների,

անկասկած վիճակված է դառնալ ամենաճշգրիտ արտացոլումն այն հարցի, թե «ինչն է կարևոր

է /ԱՄՆ-ի/ գրքի շուկայում այսօր»: /26/ «Publish ’s Weekly»-ի գլխավոր խմբագիր Սառա

Նելսոնը հայտնել է նրանց, որ ամսագիրը հատուկ ուշադրություն է դարձնում

թարգմանությանը` ուսումնասիրելով ստացված բոլոր թարգմանված գրքերի 60 տոկոսը, և ոչ

թե գեղարվեստական երկերի միայն 50 տոկոսը և ոչ գեղարվեստական գրականության 25

տոկոսը: «2004 թվականին,- նկատել են Մացկան և Սթոքը,-ուսումնասիրված 5588

վերնագրերից 132-ը թարգմանված էին (մոտ 2%)»: Սակայն զարմանալի և ոգևորիչ

փոփոխություն եղավ 2005 թվականին. այս թիվը հասավ 197-ի` 5727 գրքից (մոտ 3.5%),

այսինքն` ավելացավ 50 տոկոսով: /27/

Անգլերենը բնավ էլ միակ լեզուն չէ, որը լուրջ խնդիրներ ունի թարգմանության հետ: «Korea

Times» անգլալեզու պարբերականում վերջերս հրապարակված հոդվածում ափսոսանքով

նշվում է, որ Կորեայում չի հաջողվել իրագործել «զանգվածային միջմշակութային

նախագիծը», որը Ճապոնիան հետևողականորեն իրականացնում էր 1860-ականներին` Մեյջիի

վերականգնման ժամանակ, ինչի պատճառով էլ դեպի ժամանակակից աշխարհ ճանապարհին

Կորեան բավական հետ է մնացել Ճապոնիայից: /28/ «Թարգմանիչները դավաճաննե՞ ր են »

կորեացի գիտնական և թարգմանիչ Պարկ Սանգ-իլի նոր գիրքը դատապարտում է կորեերեն

թարգմանությունների « ամոթալի » քանակն ու որակը` երկու խնդիր, որից անկասկած

տառապում է նաև անգլերենը: Ավելին, արաբական աշխարհի մասին վերջին շրջանի

աշխատությունները, մասնավորապես 2002 թվականին Միավորված ազգերի զարգացման

ծրագրի կողմից հրապարակված զեկույցը կենտրոնացել է արաբերեն թարգմանություների

փոքր թվի և մեծաքանակ թարգմանությունների անհրաժեշտության վրա: Սակայն արաբական

աշխարհում թարգմանությունը դիտարկվում է` որպես կարևորագույն քայլ մոդեռնիզացիայի

ճանապարհին, ինչի մասին վկայում են թարգմանության աջակցությանն ուղղված արաբական

Page 18 of 34

տարբեր կառավարությունների նախաձեռնությունները, որոնք ներկայացված են «Հաջորդ էջ»

հիմնադրամի կողմից իրականացված արաբական աշխարհում թարգմանության վիճակի

մասին զեկույցում: /29/ Մինչդեռ Կորեայում Պարկ Սանգ-իլը վախենում է, որ

«անտարբերությունը թարգմանության կարևորության հանդեպ կարող է աղքատացնել

[Կորեայի] մշակութային դաշտը և ի վերջո սպառնալ մեր մայրենի լեզվի կենսունակությանը»:

Անգլերենը, հակառակը, երբեք չի կանգնում նմանատիպ սպառնալիքի առաջ, եթե

արհամարհում է մյուս լեզուների մեծ մասը: Ինչպես նկատել ենք, անգլերեն թարգմանությունը

նշանակում է, որ ավելի հավանական է, որ գիրքը կթարգմանվի շատ ուրիշ լեզուներով. բացի

այդ, այս զեկույցում մատնանշված հիմնախնդիրը անհանգստանալու լուրջ առիթ է

համաշխարհային գրական լսարանի այն հատվածի համար, որը ցանկանում է փոխադարձ

կապի մեջ լինել հնարավորինս շատ տարբեր լեզվական խմբերի հետ: Բայց ի ՞նչ է կորցնում

կամ վտանգում անգլերենը` տապալելով թարգմանությունը: Բացի կայսրությանը սպառնացող

ակնհայտ քաղաքական ու սոցիալական վտանգներից (կայսրություն, որին չի հաջողվում

ուշադրության արժանացնել աշխարհի մնացած մասը), Միացյալ Նահանգների

գրականությանը սպառնում է նաև ավելացող գավառականությունը: PEN ամերիկյան

կենտրոնի կազմակերպած քննարկման ընթացքում, որը նվիրված էր թարգմանության ու

գլոբալիզացիայի հիմնախնդիրներին, ականավոր առասպելագիր և իտալական «Ad lphi

Edizioni» հրատարակչատան տնօրեն Ռոբերտո Կալասսոն, որի երկերի ցուցակի 50-70 տոկոսը

բաղկացած է թարգմանություններից, մատնանշեց ոչ անգլալեզու գրականության հանդեպ

այսպիսի անտարբերության որոշ լուրջ գրական հետևանքներ: /31/ Ավստրիացի գրող Թոմաս

Բերնհարդը հսկայական ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհի գրողների մի քանի սերնդի

վրա, այդ թվում և անգլախոս գրողների: Մինչդեռ, ինչպես նշում է Կալասսոն, Բեռնհարդի

բազում գործերից միայն սահմանափակ թվով գրքեր են հասանելի անգլերենով, իսկ նրա

երկերի մեծամասնությունը, ներառյալ որոշ կարևոր գրքեր, դեռևս պետք է թարգմանվեն:

Անգլախոս գրողները հետևաբար միայն մակերեսորեն են ազդեցություն ստանում այն գրողից,

որի աշխատանքը սահմանափակ քանակով է հասանելի իրենց:

Սա մեզ մոտեցնում է անգլերեն թարգմանության խնդրի կարևորագույն ոլորտին.

Ամերիկյան համալսարանի կողմից թարգմանության` որպես գիտության տեսակի

արժեզրկումը: Հազարամյակներ շարունակ թարգմանությունն իր տեղն է ունեցել

ամենահիմնարար գիտական գործունեությունների շարքում, բայց բազմաթիվ ժամանակակից

ամերիկյան համալսարաններ չեն դիտարկում այն` որպես բավականաչափ կարևոր կամ

օրիգինալ գործունեություն: Այս միտումը բացի թարգմանությանը վնաս հասցնելուց նաև որոշ

արատավոր հետևանքներ է ունենում: Ամերիկացի գիտնականի կարիերիայի համար շատ

ավելի ապահով է անգլերենով մենագրություն գրել մի հեղինակի մասին, որի երկը երբեք չի

թարգմանվել անգլերեն, քան անգլերեն թարգմանել այդ հեղինակի գործը: Ֆակուլտետի

աշխատակիցները, որոնք շարունակում են թարգմանել, հրատարակում են դրանք

կեղծանուններով` վախենալով, որ իրենց գիտական հեղինակությունը վնաս կկրի, կամ

պարզապես թարգմանությունները հանում են իրենց կենսագրական տվյալներից, երբ

կարիերայի ձեռքբերումները բարձր են գնահատվում: Այլ գիտնականներին, որոնք

«չափազանց շատ թարգմանություններ» են հրատարակում, գուցե չհաջողվի կարևոր պաշտոն

զբաղեցնել կամ ընդհանրապես աշխատանք գտնել: «Թարգմանության մեծ սկանդալը,-ասել է

Page 19 of 34

թարգմանիչ և քննադատ Գայատրի Սպիվակը 1994 թվականին Կոլումբիայի համալսարանում

կազմակերպված «Թարգմանությունը կապ ունի» խորագրով գիտաժողովի ժամանակ,-

թարգմանչի կերպարի ոչնչացումն է»:

«Ակադեմիան [Միացյալ Նահանգներում] հստակեցրել է, որ թարգմանություններն

իրականում արժեք չունեն, երբ վրա է հասնում պաշտոնավարման և առաջխաղացման

ժամանակը,-վերջերս ֆրանսիացի թարգմանիչ Էլիզաբեթ Փիլլարի հետ հարցազրույցում նշել է

Յեյլի ֆրանսիական ուսումնասիրությունների գլխավոր խմբագիր, թարգմանիչ Էլիսոն

Ուոթերսը: 32 Իրավիճակը, ավելացնում է Ուոթերսը, կարող է փոփոխվել Թարգմանական

ուսումնասիրությունների դաշտի զարգացմանը զուգահեռ, թեև ներկայում գրականագետը

Միացյալ Նահանգներում նախընտրում է գրել թարգմանության հետ առնչվող խնդիրների

մասին, քան զբաղվել պրակտիկ թարգմանություններով: Գեղարվեստական թարգմանիչների

ամերիկյան ասոցիացիան արձագանքել է իրավիճակին` տպագրելով « Թարգմանություն և

պաշտոնավարում» վերնագրով օգտակար գրքույկ, որը ֆակուլտետի երիտասարդ

անդամներին օգնում է գործընկերների շրջանում հարգանքի արժանանալ որպես

գեղարվեստական թարգմանիչ: 33

Վերջին տարիներին նույնիսկ որոշ համալսարանական թերթեր, որոնք եղել են

գրականության և հասարակական գիտությունների ոլորտում թարգմանությունների լավագույն

աղբյուրների շարքում, հայտարարել են, որ այլևս չեն հրապարակելու թարգմանություններ

կամ խիստ կրճատում են դրանց քանակը: Թեև սա որոշակի ազդեցություն է ունեցել

գեղարվեստական թարգմանության վրա, այն մասնավորապես անհանգստացնող իրավիճակ է

ստեղծել հասարակական գիտությունների ոլորտում: Ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև

ողջ աշխարհում առհասարակ հասարակագետները ստիպված են ահագնացող ճնշման տակ

գրել անգլերեն` անկախ նրանից, թե որն է իրենց առաջին լեզուն. ավելի վաղ նույնպիսի

ճնշումների էին ենթարկվում նաև նրանց գործընկերները «բարդ» գիտություններից:

Իրավիճակով անհանգստացած` Ուսյալ հասարակությունների ամերիկյան խորհուրդը

մեկնարկել է Հասարակական գիտությունների թարգմանության նախագիծ, որը միավորում է

թարգմանիչներին, խմբագիրներին ու հասարակագետներին` քննարկելու այն խնդիրները,

որոնք ծագում են հասարակագիտական տեքստերի թարգմանությունից: Խումբը թողարկել է մի

շարք ուղեցույցներ հասարակագիտական տեքստերի թարգմանության համար, ինչպես նաև

փաստաթուղթ`հետևյալ վերնագրով` «Կոչ հասարակագետներին` գրել իրենց լեզուներով»: 34

Նշելով, որ « հասարակագիտության գաղափարները և դրանք արտահայտելու համար

օգտագործվող տերմինները ձևավորվում են համաձայն այն լեզվի առանձնահատկությունների,

որում առաջացել են, և հետևաբար, այդ լեզուն օգտագործողների մշակութային և պատմական

փորձով: «Կոչը» ցավով փաստում է, որ « հասարակական գիտությունների դիսկուրսն ավելի

ու ավելի համասեռ ու աղքատիկ է դառնում` «մեկ լեզվի ահագնացող հեգեմոնիայի»

հետևանքով:

Ի պատասխան «Կոչի» գրելով ACLS-ի Հասարակական գիտությունների թարգմանության

նախագծի ղեկավարներից մեկին` Թարգմանիչների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ

և նորվեգական PEN-ի անդամ Բենտե Քրիստենսենը գրել է. «Այստեղ` Նորվեգիայում, մենք

պայքարում ենք, որպեսզի մի քանի համալսարանական գիրք ունենանք նորվեգերենով, ոչ

միայն անգլերենով: Ուսանողներն իրականում չեն հասկանում այն, ինչ կարդում են: Ես

Page 20 of 34

բազմիցս տեսել եմ դա: Նրանք կրկնում են հասկացություններն անգլերեն, բայց երբ խնդրում

եմ բացատրել, թե դա ինչ է նշանակում նորվեգերենով, շփոթվում են: «Երբ խոսում ենք

անգլերեն, - 2004 թվականին Նորվեգիայի Տրոմսո քաղաքում կազմակերպված International

PEN-ի համագումարի ժամանակ հանդիսատեսին հայտնեց Ամին Մաալուֆը,-երբեմն զգում

ենք, որ մեր բառերը մակերեսային են, որ իմաստը չի խորանում: Ցանկացած գրողի կամ

ցանկացած մարդու համար, որը պատրաստվում է որևէ գրավոր փաստաթուղթ հորինել, լեզվի

ընտրությունը խիստ անհատական ու յուրահատուկ է. շատ գրողներ ամենատարբեր

պատճառներով նախընտրում են ինքնարտահայտվել ոչ իրենց մայրենի լեզվով: Սակայն ոչ

միայն գրողները, այլև ավելացող թվով մարդիկ ամբողջ աշխարհում ստիպված են իրենց

ակադեմիական և մասնագիտական կյանքի կարևորագույն կողմերը ներկայացնել մի լեզվով,

որն ամբողջությամբ իրենցը չէ, որովհետև հակառակ դեպքում իրենց աշխատանքն ուղղակի

կանտեսվի: 35

Վերջին երկու-երեք տարիներին Միացյալ Նահանգներում մի շարք դրական միտումներ են

նկատվել գեղարվեստական թարգմանության տպագրության առումով (ինչի մասին վկայում են

Գերմանական գրքի գրասենյակի` վերոնշյալ ուսումնասիրության մեջ հիշատակված վերջին

թվերը «Publishers Weekly »-ից), և այդ մասին շատ կխոսվի այս զեկույցի չորրորդ գլխում: Բայց

ԱՄՆ-ի հրատարակչական արդյունաբերության բազմաթիվ ոլորտներում գրական

թարգմանությունը չվաճառվող համարելու խորապես արմատավորված միտում կա:

«Ամերիկան հորանջում է արտասահմանյան գեղարվեստական գրականության վրա».

այսպիսին է ԱՄՆ-ի կողմից թարգմանական գրականության հանդեպ վերաբերմունքի մասին

«Նյու Յորք Թայմզում» տպագրված հոդվածի հիշարժան խորագիրը: 36 Իհարկե,

գրականությունն ինքնին մեր օրերում այնքան էլ բարենպաստ դիրք չունի ԱՄՆ-ի գրքի

շուկայում. գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրականությունը, և հատկապես

պոեզիան, հաճախ ասես մեծ մեքենայի կողքերից կախված ծոպերից լինի, որի մեջ միմյանց են

խառնվում մեծ քանակով «տառանման առարկաներ» (մեջբերում «Լոս Անջելես Թայմզի»

գրախոսությունների նախկին խմբագիր Սթիվ Վասսերմանից), որոնք փոքր կամ կարճատև

մշակութային արժեք ունեն: Գեղարվեստական թարգմանությունն այդ ծոպի ամենանեղ եզրն է,

ու թեև կան որոշ հրատարակչություններ, որոնք դեռևս հրաշալիորեն նվիրված են այդ գործին,

շատ այլ հրատարակչություններ խուսափում են նրանից կամ դիտարկում լավագույն դեպքում

որպես բարեգործական նախաձեռնություն:

Թարգմանված գիրքը տպագրվելուց հետո կանգնում է գրախոսության և վաճառքի խնդրի

առաջ: Միայն հազվադեպ, օրինակ Նոբելյան մրցանակակիրների կամ գրողների դեպքում,

որոնց համաշխարհային հռչակը լիովին ապահովված է, անգլալեզու աշխարհի

հրատարակիչները տպագրությունից առաջ ներդրումներ են անում թարգմանված գրքերում,

ինչը հետագայում` տպագրությունից հետո, նրանց ստիպում է բավական մեծ գումար

տրամադրել դրանց գովազդի համար: Անգլերենով գրող սկսնակ վիպասանը կարող է ունենալ

հրատարակիչ, որի կես միլիոն դոլարի ներդրումը պետք է փոխհատուցի, հետևաբար գրքի

շրջագայության, լայնամասշտաբ գովազդների և մյուս բոլոր լրացուցիչ հնարքների միջոցով

այն գուցե հասնի (կամ չհասնի) բեսթսելլերների ցուցակի վերին հորիզոնականին: Բայց

վիպասանը, որի աշխատանքն առաջին անգամ է լույս տեսնում անգլերեն թարգմանությամբ,

հազիվ թե ստանա մարքեթինքի և հանրաճանաչության այս ռեսուրսներից որևէ մեկը: Ու մինչ

Page 21 of 34

որոշ գրաքննադատներ միայն նյարդայնանում են թարգմանված գրքերը քննարկելիս,

որովհետև չեն տիրապետում դրանց բնագրի լեզվին, մյուսներն անհարմար չեն զգում իրենց

անթաքույց արհամարհական վերաբերմունքն արտահայտել ինքնին գեղարվեստական

թարգմանության պրակտիկայի հանդեպ: Բարձր վարկանիշ ունեցող «Th Atlantic Monthly»

գեղարվեստական և մշակութային ամսագրի մի հոդվածում, որը կրում է «Ինչու ՞ ենք

գրախոսում գրքերը», ամսագրի գրախոսությունների խմբագիր Բենջամին Շվարցը նշում է,

որ «Th Atlantic»-ը հրատարակում է թարգմանված գրքերի փոքրաթիվ գրախոսություններ: 37

Ակնկալելով, որ իրեն կմեղադրեն «սահմանափակության » մեջ, Շվարցը խոստովանում է, որ

սա « կես-ճշմարտություն է ». «Գեղարվեստական գրականության մեր գնահատման մեջ

հակված ենք կենտրոնանալ արձակի ոճի վրա: Ակնհայտ է, սակայն, որ շատ ավելի դժվար է

անել դա, երբ ուսումնասիրում ես թարգմանական գրականություն, որովհետև և’ գրախոսողը,

և’ ընթերցողը հանդիպում են ոչ թե հեղինակի գրածին, այլ թարգմանչի ներկայացրածին:

Հետևաբար, մենք քիչ հոդվածներ ենք տպագրում թարգմանված գրքերի մասին»: Որոշ

թարգմանությունների արձակ ոճն իսկապես թերի է, հետևաբար այդպիսին է նաև անգլերենով

գրված շատ երկերի արձակ ոճը. համաշխարհային գրականությունն ավելի քիչ ուշադրության

արժանացնելու համար նման պատրվակն օգտագործելը առնվազն խիստ կասկածելի է:

Ռոբերտո Կալասսոն ժամանակակից ամերիկյան մշակույթի մեծ մասը նկարագրում է`

որպես «գավառականության և իմպերիալիզմի մահացու խառնուրդ», և նման վերաբերմունքը

նրա ասածի փայլուն օրինակ է գրաքննադատների համար:

Բայց դա չափազանց մռայլ եզրակացություն է: Անգլախոս աշխարհը, մասնավորապես նրա

խոշոր քաղաքները, բոլորովին էլ միալեզու վայր չեն, ինչպես այս զեկույցը կարդացող անփորձ

ընթերցողը կարող է պատկերացնել: Գեղարվեստական թարգմանության բրիտանական

կենտրոնի տնօրեն Ամանդա Հոփքինսոնը նշում է, որ Լոնդոնի դպրոցների երեխաները տանը

խոսում են 350-ից ավելի տարբեր լեզուներով: Ցանկացած ոք, ով երբևէ շրջել է Նյու Յորքի

մետրոյում, հայտնվել է մի միջավայրում, որը թերևս նույնքան բազմալեզու է, որքան

աշխարհում որևէ այլ վայր: Բայց եթե այդ նույն մետրոյով շրջողը վերադառնա փողոց և մտնի

գրախանութ, այնտեղ նա քիչ բան կգտնի, որն իրեն կօգնի հասկանալ վայրկյաններ առաջ

ականջներում զրնգացող օտար լեզուները. այնտեղ գրեթե ամեն ինչ գրված է անգլերենով:

Անգլախոս աշխարհի մարտահրավերը բազմալեզու դառնալը չէ – մենք արդեն բազմալեզու

ենք, ավելի, քան Միխայիլ Բախտինը կտեսներ ամենահամարձակ երազներում - այլ

թարգմանել բազմալեզվությունը մեր դպրոցներում, փողոցներում ու մետրոյից մինչև

գրադարակներ:

Կան շատ թարգմանիչներ, խմբագիրներ, հրատարակչություններ, գործակալներ,

ուսուցիչներ, ակադեմիկոսներ, ինստիտուտներ և կազմակերպություններ, որոնք դեռևս

խորապես նվիրված են համաշխարհային գրականությունն անգլերեն թարգմանելու գործին:

Անելիքը շատ է, բայց ամուր հիմք կա, որի վրա կարելի է կառուցել: Անգլերեն

թարգմանությունները, թվում է, հասել են ծայրահեղ ցածր մակարդակի, և բարձրանալուց

բացի այլ տարբերակ չունեն, բայց ճոճանակը կարծես զարմանալի արագությամբ ճոճվում է ի

նպաստ թարգմանական ոլորտի: Վերջին մի քանի տարիների ընթացքում անգլախոս

աշխարհից դուրս և նրա ներսում, մասնավորապես Միացյալ Նահանգներում, ոգևորիչ թվով

նոր նախաձեռնություններ կան, որոնց արդյունքներն արդեն զգալի են: Հիմա այնքան մարդիկ

Page 22 of 34

են նվիրված աշխարհի լեզվական զավթիչ տեսակները լեզուների միջև հաղորդակցության

միջոցի վերածելու գործին, որ առաջիկայում մեզ անկասկած լավ լուրեր են սպասում:

International PEN-ը և Ռամոն Լլուլլի ինստիտուտն այս զեկույցը հանձնում են մշակույթները

կամրջող անհատների մեծ համայնքի ուշադրությանը` հույս հայտնելով, որ այն օգտակար

կլինի այն աշխատանքում, որը բոլորս համատեղ իրականացնում ենք:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1 Դեյվիդ Քրիսթալ, «Լեզվի հեղափոխություն» (Քեմբրիջ, ՄԹ: « Փոլիթի», 2004), էջ 8.

2 Էնդրյու Յեհի «Ընդհանուր լեզվի նոր արշալույսը», « Ֆայնենշլ Թայմզ»

3 Տես` Գրեդդոլ, «Բնիկ խոսողների թվի նվազումը» Գրեդդոլում, Դեյվիդ և Ուլրիք Հ. Մայնհոֆ,

խմբագիրներ, «Անգլերենը փոփոխվող աշխարհում» (Միլթոն Քեյնս. «Քեչլայն», 1999), էջեր. 57-68;

մեջբերում Օսթլերի կողմից, մեջբերված է էջ 516-ից:

4 Նրա «Անգլերեն» հոդվածը, «Աշխարհի խոշորագույն լեզուները», խմբագիր` Բեռնարդ Քոմրի

(«Օքսֆորդ Յունիվերսիթի Փրեսս», 1990), էջ 79-82.

5 «Պասիվ իմպերիալիզմ» վերնագրով ելույթում, որն արտասանել է 2004 թվականի նոյեմբերի 23-ին Լոս

Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանի միջազգային ինստիտուտի «Global F llows» ծրագրի

շրջանակներում:

6 Բառի կայսրություններ, էջ 517.

7 «Աշխարհը` ինչպես Հնդկաստանը. թարգմանությունը` որպես գրական համայնքի անձնագիր»,

«Թայմզ Լիթերարի Սափփլմենթ», 2003 թվականի հունիսի 13:

8 Այս պարբերության ողջ տեղեկությունը վերցված է Ջեյմս Բրուքի «Մոնղոլների համար, E նշանակում է

անգլերեն, F` ապագա», «Նյու Յորք Թայմզ», 2005 թվականի փետրվարի 15:

9 Տես` www.foreigninvestment.cl

10 Որպես նման մտածողության փայլուն օրինակ` տես Սեմյուել Փ.Հանթինգթոնի «Ո՞վ ենք մենք» (Նյու

Յորք. «Սայմոն ընդ Շուսթեր, 2004),.

11 Լեզվի հեղափոխություն, էջ 50.

12 Ոչնչացման եզրին գտնվող լեզուների մասին հետագա տեղեկատվության երկու փայլուն աղբյուրներ

ներկայացված են Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Վտանգված լեզուների հիմնադրամի»

էլեկտրոնային կայքում (www.ogmios.org), և Միացյալ Նահանգներում հիմնված «Վտանգված լեզուների

հիմնադրամի» էլեկտրոնային կայքում` www.ling.yale.edu/~elf/

13 Տես` www.linguistic-declaration.org

14 Թարգմանված է Մայա Վիսենյակ-Լիմոնի կողմից:

15 Մեջբերված է Էքերմանի «G sp a che mit Goethe in den letzten Jahren seines L b ns» (1835)

աշխատությունից` Դեյվիդ Դեմրոշի կողմից, «Ի՞նչ է համաշխարհային գրականությունը» գրքում

(Փրինսթոն Յունիվըրսիթի Փրեսս, 2003), էջ 1.

16 Միխայիլ Բախտին. «Երկխոսության երևակայություն», խմբագիր` Մայքլ Հոլքուիսթ, թարգմանիչ`

Քերըլ Էմերսոն և Մայքլ Հոլքուիսթ, Օսթին, Տեխասի համալսարանի հրատարակություն, 1992, էջ 61

17 Դեմրոշ, մեջբերում, էջ 7

18 «Editions du S uil», 1999; անգլերեն թարգմանություն, Հարվարդի համալսարանի հրատարակություն,

2004

19 Կազանովա, 352.

20 Կազանովա, XIII.

Page 23 of 34

21 Օրինակ, տես Միացյալ Նահանգներում գրահրատարակչության վիճակագրությունը Բուքուայըրում`

Բաուքերի պորտալներից մեկում. www.bookwire.com/ bookwire/decadebook_p_roduction.html

22 «Ամբողջ աշխարհի անգլախոս երկրներում 2004 թվականին տպագրվել է 375,000 նոր գիրք»,

«Բաուքերս նյուզ րիլիզ»: 2005 թվականի հոկտեմբերի 12, «Նյու Փրովիդենս », Նյու Ջերսի: Կապ`

[email protected]

23 Անձնական հաղորդակցություն Էնդրյու Գրաբոյից, Բաուքեր, 2005 թ. Մարտի 9

24 (Ռաութլեջ, 1995). Փոքր-ինչ ավելի թարմ վիճակագրության համար տես նաև Վենուտիի

«Թարգմանության սկանդալները. դեպի տարբերակման էթիկա» (Ռաութլեջ, 1998)

25 Տվյալները հայտնվել են անգլերեն թարգմանությունների ֆինանսավորման դժվարություններին

վերաբերող մեկնաբանությունների հինգերորդ շարքում. Ջոն Օ’Բրայան, «Դալքի Արքիվ Փրեսս»,

տպագրվել է «Համատեքստ. գեղարվեստական արվեստի և մշակույթի ֆորումում».

http:// www.centerforbookculture.org/context/no19/translations_5.html

26 «Գեղարվեստական թարգմանությունը Միացյալ Նահանգներում», «Փաբլիշինգ Րիսըրչ քուորթերլի»

(հունիս, 2006).

27 Համաշխարհային թարգմանական տնտեսության և նրանում անգլերենի դերի մասին հետագա

ընդհանուր վիճակագրական տեղեկատվությունն ապահովում է UNESCO-ն` թարգմանությունների

ցանկով, որը հավաքական մատենագիտական տեղեկատվություն է ապահովում 1979 թվականից ի վեր

UNESCO-ի անդամ մոտ հարյուր երկրներում թարգմանված և տպագրված գրքերի մասին:

28 «Արդյո՞ք կորեերենը դատապարտված է», Կիմ Կի-թա, «Կորեա Թայմզ», 2006 թ. Հունվարի 20

29 «Կորած կամ գտնված թարգմանության մեջ. թարգմանություններն աջակցում են արաբական

աշխարհի քաղաքականությանը». Բուլղարիայի Սոֆիա քաղաքում «Հաջորդ էջ» հիմնադրամի

անցկացրած զեկույցը չափազանց օգտակար համատեքստ է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի վերոնշյալ

զեկույցի համար և լուրջ հիմնախնդիր է ներկայացնում իր մեջբերած որոշ թվերով: Տես`

www.npage.org/news/arabrep.html.

30 Այս առնչությամբ` տես մեկնաբանությունները անգլերեն թարգմանությունների կարևորության

մասին, որ պատրաստվել են բազմաթիվ PEN կենտրոնների կողմից (ի պատասխան International PEN-ի`

Թարգմանության ու Գլոբալիզացիայի թեմայով հարցման) այս փաստաթղթի երկրորդ գլխում:

31 Նիստը տեղի է ունեցել 2006 թվականի ապրիլին` որպես PEN ամերիկյան կենտրոնների երկրորդ

ամենամյա միջազգային գրական փառատոնի` «PEN աշխարհի ձայներ, միջազգային գրականության

Նյու Յորքի փառատոնի շրջանակներում: Նիստի մասնակիցներն էին Ռոբերտո Կալասսոն` Իտալիայի

Adelphi Edizione հրատարակչությունից, դետեկտիվների հայտնի հեղինակ և «Արտասահմանյան

գրականություն» սովետական և հետսովետական ամսագրի խմբագրի տեղակալ Բորիս Ակունինը, Իսթ

Անգլիայի համալսարանի գեղարվեստական թարգմանության բրիտանական կենտրոնի ղեկավար

Ամանդա Հոփքինսոնը, ֆրանսերենից անգլերեն ականավոր թարգմանիչ Ռիչարդ Հաուարդը,

անգլերենից ֆրանսերեն նշանավոր թարգմանիչ Էլիզաբեթ Փիլարը և գիտնական ու գրող Ռեյմոնդ

Ֆեդերմանը: Նիստը վարում էր Լոս Անջելես Թայմզի գրախոսությունների նախկին խմբագիր Սթիվ

Վասսերմանը:

32. Տպագրված է Ֆրանսիական մշակութային ծառայության «Իմ ամերիկացի ընթերցողներին» անվճար

ամսագրում, Լիոնի «Villa Gill t»-ը և PEN ամերիկյան կենտրոնն անդրադարձել են 2006 թվականի «PEN

աշխարհի ձայներ. միջազգային գրականության նյույորքյան փառատոն միջոցառմանը: Տես`

www.frenchbooknews.com

33 Տես` http://literarytranslators.org/promo.htm

34 Տես` www.acls.org

35 Ընդարձակ և շատ օգտակար քննարկում այն մասին, թե ինչ ազդեցություն ունի գլոբալիզացիան

թարգմանիչների վրա, ովքեր հիմնականում աշխատում են գրական և ակադեմիական աշխարհից

Page 24 of 34

դուրս. հիմնական շեշտը դրված է փոքրամասնությունների լեզուների վրա, տես Մայքլ Քրոնինի

գերազանց հոդվածը` «Թարգմանություն և գլոբալիզացիա» (Ռութլեջ, 2003).

36 Գրված է Ստեֆան Կինզերի կողմից, հոդվածը տպագրվել է 2003 թվականի հուլիսի 26-ին:

37 «Th Atlantic Monthly », հունվար/փետրվար 2004

Page 25 of 34

Գրական թարգմանություն. Միջազգային համայնապատկեր

Սիմոնա Սկրաբեկ

Նախորդ գլխում ներկայացվում է գրական թարգմանության վիճակն անգլախոս

երկրներում, մասնավորապես Միացյալ Նահանգներում: Ի տարբերություն դրա` այս գլուխն

անդրադառնում է միջազգային գրական թարգմանության հիմնական միտումներին, չնայած

նկատի է առնում նաև առաջին գլխում քննարկված խնդիրը, մասնավորապես ուրիշ

լեզուներից անգլերեն թարգմանությունների թվի նվազումը:

Փաստարկը, որը կքննարկվի այստեղ, հիմնված է PEN International-ի կողմից աշխարհի

բոլոր PEN կենտրոններից ստացված հարցաշարերի պատասխանների վրա: Միացյալ

Թագավորությունից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից և Ֆիլիպինների որոշ հատվածներից

ստացված պատասխանները լրացուցիչ տեղեկություններ են հաղորդում անգլերեն գրքերի

տպագրական դաշտում տիրող բարդ իրավիճակի վերաբերյալ: Բացի Չինաստանի մասին

զեկույցից, Ասիայում գրքի ծաղկուն ու ազատ շուկայի վերաբերյալ այլ տվյալներ ստացվել են

Ճապոնիայից, և դրանք ընդհանուր բնույթ ունեն: Հարցաշարի պատասխանները թույլ են

տալիս համեմատություն անցկացնել Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Կատալոնիայի

զեկույցների միջև` Ֆլանդրիայի PEN կենտրոնների ներկայացրած տվյալների և Կենտրոնական

ու Արևելյան Եվրոպայի (Լիտվա, Հունգարիա, Սլովենիա, Բոսնիա-Հերցեգովինա և

Մակեդոնիա) երկրներից ստացված կարծիքների օգնությամբ: Ի լրումն դրա, Մեքսիկայի Սան

Միգել դե Ալլենդե PEN կենտրոնի որոշ մեկնաբանություններ լույս են սփռում Հարավային

Ամերիկայում տիրող իրավիճակի վրա (դրանք ներառված են Արգենտինայի զեկույցում): PEN

կենտրոններից ստացված բոլոր պատասխանները թարգմանության մասին հարցաշարին

կարելի է ամբողջությամբ կարդալ Diversity էլեկտրոնային կայքում (www.diversity.org.mk):

2.1 Պրոեկցիան արտասահմանում

Վիճակագրության պակաս

Կենտրոններից ստացված պատասխանների հիմնական տարբերություններից մեկը

վերաբերում է վիճակագրական տվյալների առկայությանը: Զարմանալի է, որ որոշ

կենտրոններ պնդում են, որ չունեն վստահելի տվյալներ, թե որ գործերն են թարգմանվել օտար

լեզուներով: Այս խնդիրն արժանի է ուշադրության, քանի որ տեղեկատվության պակասը չի

կարելի վերագրել հարցման մասնակիցների անփութությանը:

Ոչ բավարար տեղեկատվության հիմնական պատճառը համապատասխան մարմինների

բացակայությունն է, որոնք պետք է զբաղվեն այդ տվյալների հավաքագրմամբ ու

տպագրությամբ: Սակայն նաև հասկանալի է, թե այլ երկրներում որոշ մարմիններ ինչու չեն

հասկանում դրա կարևորությունը, ինչպես Եվրոպական երկրներում: Տեղեկատվության

պակաս ունեցող երկրներն են Մեքսիկան, Ֆիլիպինները և Նոր Զելանդիան: Մեքսիկական

գրականությունը գրվում է իսպաներենով, մինչդեռ Նոր Զելանդիայի գրականությունն

անգլերենով է: Ահա թե ինչու այս երկու երկրների գրականությունն արտասահմանում

ներկայացնելու գործը չի նախաձեռնվում միայն տեղի կառավարությունների կողմից` հաշվի

առնելով այն հանգամանքը, որ լեզուները, որոնցով դրանք գրվում են, հեշտացնում են առանց

Page 26 of 34

թարգմանության ընթերցողական լայն զանգվածներին հասնելու գործը: Ավելին, պարտադիր

չէ, որ հեղինակները հրատարակչություններ փնտրեն իրենց երկրներում: Սա նշանակում է, որ

իրենց գործերը թարգմանելու պայմանագրերը կարելի է կնքել արտասահմանում, ինչն էլ

խիստ բարդացնում է այս երկրներում թարգմանությունների մասին տվյալների հավաքագրման

գործը:

Ցավոտ հարց է բարձրանում: Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ Մեքսիկան և Նոր Զելանդիան

ունեն իրենց սեփական գրական մշակույթը: Ամբողջ աշխարհում կան գրական բազմաթիվ

մշակույթներ, որոնք ունեն ընդհանուր լեզուներ, սակայն հաճախ դժվար է հստակեցնել նրանց

սահմանները: Միտում կա խիստ քաղաքականացնել թեման` բարձրացնելով մշակութային

ինքնության հիմնախնդիրներ: Սա առաջ է բերում նաև պրակտիկ խնդիրներ, օրինակ, արդյո՞ք

կարելի է ասել, որ վաղուց Եվրոպա «աքսորված» հեղինակը, որի գրքերի մեծ մասը

հրատարակվել է արտասահմանում, կազմում է իր հայրենիքի գրական ավանդույթի մի մասը:

Զարմանալի չէ, որ շատ կառավարություններ ուղղակի խուսափում են այս խնդրից

վիճակագրություն կազմելիս:

Հաջորդ հատվածում Միացյալ Թագավորության և Ավստրալիայի PEN կենտրոնների հստակ

պատասխաններն են անգլերեն գրքերի տեղական շուկայի վերաբերյալ, որոնք կօգնեն

հստակեցնել հսկայական միալեզու շուկայի որոշ հիմնախնդիրներ:

Ֆիլիպիններում խնդիրն ավելի բարդ է, եթե նկատի ունենանք, որ երկրում կան բազմազան

տեղական լեզուներ և մեծ գրական արտադրանք թե’ անգլերենով, թե’ իսպաներենով: Նման

բարդ լեզվական համատեքստում վիճակագրություն անցկացնելը մղձավանջ է

կառավարության համար: Մյուս կողմից, վստահելի տվյալների պակասը Մեքսիկայում, Նոր

Զելանդիայում և Ֆիլիպիններում կարելի է նաև բացատրել այն փաստով, որ այս երկրները

հակված են ավելի քիչ դերակատարում ունենալ գրական փոխանակությունների ոլորտում,

քան Եվրոպայի դեպքում է:

Եվրոպական գրականության տարածումն արտասահմանում

Եվրոպայում վերաբերմունքը միանգամայն այլ է արտասահմանում գրականության

տարածման նկատմամբ: Բելգիայի կառավարությունը խիստ մանրամասն վիճակագրություն է

ներկայացնում ֆլամանդերեն գրական արտադրանքի և արտասահմանում ֆլամանդական

երկերի խթանման վերաբերյալ: Սլովենիան նույն դիրքորոշումն ունի և համացանցում

մանրամասն ներկայացնում է արտասահմանում տպագրված իր երկրի բոլոր գրքերի

գրացուցակը:

PEN կենտրոնի արձագանքները հնարավորություն են տալիս քարտեղ կազմել, որը ցույց է

տալիս գրական փոխանակումների հաճախականությունը, ինչն էլ հաստատվել է այս գլխի

երկրորդ մասում քննարկվող վեց դեպքերում: Եվրոպան, որտեղ կա գրեթե երեսուն լեզու,

ամենաամուր կապերն ունի համաշխարհային գրականության բնագավառում: Այս

փոխանակումները լրացվում են չինարեն և ճապոներեն (Ասիայի հիմնական լեզուները),

հնդկաչինարեն (օրինակ` վիետնամերեն, մալայերեն և կորեերեն) և որոշ հնդկական

լեզուներով հաճախակի արվող թարգմանություններով: Սրանք աֆրիկյան լեզուներով

թարգմանություններ չեն, և զարմանալիորեն PEN կենտրոններից ոչ մեկը չի հիշատակում

արաբերեն թարգմանված որևէ ստեղծագործություն:

Page 27 of 34

Անգլերենը` որպես «օգտակար միջնորդ»

Իրավիճակն այլ է անգլախոս հեղինակների հարցում, որոնք կարիք չունեն թարգմանել

իրենց գործերը` մասսայական շուկա հասնելու համար: Պետք է հիշել, որ շատ երկրներում,

որտեղ անգլերենը պաշտոնական լեզու չէ, ավելացող քանակով ընթերցողներ արհամարհում

են թարգմանությունները և անգլերենով գրքեր են գնում: Պատկերն այսպիսին է

մասնավորապես Նիդեռլանդներում: Իրավիճակը գրեթե նույնն է սկանդինավյան երկրներում:

Նույնիսկ այս դեպքում անգլերենով գրված բեսթսելլեր վեպը երեսուն լեզուներով, իսկ եթե

բացարձակ հիթ է, նաև ոչ եվրոպական լեզուներով թարգմանվելու խելամիտ հեռանկարներ

ունի:

Լիտվայի PEN կենտրոնը հրապարակել է դեպք, որը չնայած համատարած լինելուն,

հազվադեպ է այսքան պարզ ներկայացվում, ինչպես այս երկրի դեպքում: Անգլերեն

թարգմանությունների մեծամասնությունն արվում է Լիտվայում: Հարցումների բոլոր

մասնակիցները հայտնում են, որ գրքերի անգլերեն թարգմանությունները համարում են

արտասահմանում իրենց երկրի հեղինակության կարևոր գործոն, բայց անգլալեզու գրքի շուկա

մուտք գործելը պրակտիկորեն անհնար է: «Օգտակար միջնորդ» արտահայտությունը, որն

օգտագործում է լիտվացի Լայմանտաս Յոնուսիսը, հետևաբար ինչ-որ չափով տեղին է: Գրքերը

թարգմանվում են անգլերեն` չնայած երբևէ անգլախոս ընթերցողներին հասնելու

հավանականությունը փոքր է: Ավելի շուտ, նպատակը միջնորդների ուշադրությունը գրավելն

է, որոնք կարող են խթանել թարգմանությունը այլ լեզուներով (օրինակ ֆրանսերեն և

գերմաներեն), որոնք շատ ավելի հասանելի են արտասահմանցի գրողներին:

Անգլերենի թարգմանիչների պակաս

Եվս մի ավելի կարևոր գործոն, որով պայմանավորված է միջազգային բեմում ավելի փոքր

երկրների գրականության վատ ներկայացումը, այն մարդկանց պակասն է, ովքեր կարող են

որակյալ թարգմանություններ անել օտար լեզվից անգլերեն: Սա է ապացուցում հարցումների

պատասխանների պակասը եվրոպական գրականության խոշոր լեզուների մասով

(ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն): Պարզ ասած, բախում կա մի կողմից

փոքրամասնությունների լեզուների, մյուս կողմից` ամենուր անգլերենի ներկայության միջև:

Զարմանալի չէ, որ Մակեդոնիայի PEN Կենտրոնը դժգոհում է թարգմանիչների պակասից, ինչն

արտացոլված է փոքրամասնությունների լեզուների թարգմանիչներ պատրաստելու հրատապ

անհրաժեշտությանը վերաբերող մեկնաբանություններում:

Ժամանակակից լեզուների ներկայությունը Միացյալ Թագավորությունում այնքան քիչ է, որ

Ամանդա Հոփքինսոնը` Գրական թարգմանությունների բրիտանական կենտրոնի տնօրենը,

գտնում է, որ կան «լեզուներ, որոնք շտապ բնաջնջման» վտանգի տակ են: Միացյալ

Թագավորության համալսարանները տարբեր լեզուներ հանեցին իրենց լեզվաբանության

բաժիններից: Հունարենի և լատիներենի թարգմանիչները կրթություն էին ստանում մասնավոր

դպրոցներում: Համեմատության կարգով նշենք, որ թարգմանիչների մեծամասնությունը,

որոնք բավարար չափով տիրապետում են ժամանակակից լեզուներին, կամ ներգաղթյալների

ժառանգներն են, կամ բրիտանացիներ, որոնք երկար ժամանակ են անցկացրել

արտասահմանում: Ըստ ՄԹ PEN կենտրոնի` բրիտանական դպրոցներում և

Page 28 of 34

համալսարաններում հնարավոր չէ բավարար չափով տիրապետել օտար լեզուների. մի բան,

որը լուրջ մտահոգության առիթ է:

Անհավասարակշռություն, որն առաջացել է դրամական օժանդակությունից

Հատկանշական են եվրոպական երկրների միջև տարբերությունները, որոնք տեղ են գտել

ուսումնասիրության մեջ: Մակեդոնիայի առաջ ծառացած տնտեսական խնդիրները ցույց են

տալիս, որ երկրում բացակայում են արտասահմանում գրականությունը տարածելու համար

անհրաժեշտ դրամական միջոցներ: Արտասահմանյան հրատարակչատներն ակնկալում են, որ

թարգմանությունը կֆինանսավորվի այն երկրում, որտեղ գրքերը գրվել են: Եվրոպայի ավելի

աղքատ երկրները կանգնել են տհաճ փաստի առաջ, որ գրական թարգմանությունների շուկան

ավելի շատ արտացոլում է երկրի տնտեսական ճեղքվածքը, քան նրա գովազդման

հմտությունները կամ գրականության ներքին արժանիքները:

2.2 Թարգմանված գրականության ընդունում

Անգլախոս շուկաների ներքին կառուցվածքը

Թարգմանական գրականության քանակը տոկոսային առումով զգալիորեն տարբերվում է

զանազան երկրներում: Ինչպես նշվել է առաջին գլխում, Միացյալ Նահանգներում շատ քիչ

թարգմանված գրքեր կան: Միացյալ Թագավորությունում ամենալավատեսական

վիճակագրությունը ցույց է տալիս, որ գրքերի 6 տոկոսը թարգմանություններ են, բայց սա

ներառում է տեխնիկական և ոչ գեղարվեստական թարգմանություններ: Գրական

թարգմանությունները կազմում են ընդհանուր գրական արտադրանքի 2 տոկոսը:

Ավստրալիայում իրավիճակն ավելի ծանր է: Բարբարա ՄաքԳիլվրեյը և նրա

գործընկերները Սիդնեյում ցույց են տալիս, որ ամեն տարի թարգմանվում է վեցից պակաս

գիրք: Նոր Զելանդիայի PEN կենտրոնի նախագահը նշել է, որ ընթերցողները և նույնիսկ

գրաքննադատները հաճախ տեղյակ չեն, որ թարգմանություն են կարդում, քանի որ այդ

փաստը չի բարձրաձայնվում: Ավելին, երկրում վաճառվող գրքերի մեծ մասը հրատարակվել է

Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում կամ Ավստրալիայում, և Նոր Զելանդիայի

գրախանութներում ու գրադարաններում առաջարկվող գրքերի մեծամասնությունը նույնպես

տպագրվել է արտասահմանում: Նոր Զելանդիայի հրատարակիչները պրակտիկորեն ոչ մի

ազդեցություն չունեն գրական թարգմանության քաղաքականության վրա:

Հարցման ավստրալացի մասնակիցները նաև նշում էին իրենց երկրում

գրահրատարակչության խղճուկ վիճակի մասին: Թարգմանված գրքերի ավստրալական

շուկայում գերիշխում են ԱՄՆ-ից և ՄԹ-ից ներկրված գրքերը: Ավելին, Ավստրալիայի և ԱՄՆ-

ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը գների իջեցման լայն հնարավորություններ է

ստեղծում, քանի որ ամերիկացի գրավաճառները շատ էժան են վաճառում մնացած գրքերը:

Գրավաճառության հանդեպ նույն ամերիկյան մոտեցումը հանդիպում է նաև անգլախոս

աշխարհում, թեև ավելի մեղմ տարբերակով: Սրան աջակցում են հրատարակչական

միությունները և բազմազգ ընկերությունները: Երբեմն հարաբերությունը փոխադարձ է,

օրինակ «Penguin India»-ի կամ Հայնեմաննի կարճատև կյանք ունեցած «Africa Series»-ի

Page 29 of 34

դեպքում: Ինչևէ, շատ ավելի հաճախ գործընթացը բաղկացած է համատեղ տպագրությունից,

վերափաթեթավորումից և ամբողջ աշխարհում տարածումից:

Անգլիական PEN կենտրոնը հաստատում է նույն գիրքը տարբեր գներով վաճառելու

պրակտիկան: Հարուստ երկրներում գրքերն ամբողջությամբ վաճառվում են մանրածախ գնով,

իսկ հետագայում ուղարկվում են ավելի աղքատ երկրներ: Հարավային Աֆրիկայում

բրիտանական հանրագիտարանները վաճառվում են իրական գնի մեկ տասներորդ կամ մեկ

հարյուրերորդ չափով` սև շուկայում կեղծված տարբերակների գոյությունը կանխելու համար:

Անգլախոս աշխարհի գրքի բիզնեսի թե’ հրատարակչական, թե’ մանրածախ վաճառքի

ոլորտներում գերիշխում են խմբերն ու ցանցերը: Երկու բազմազգ կազմակերպություն`

գերմանական Բերթելսմանն խումբը և ֆրանսիական Հեշեթթ խումբը գրավում են

հրատարակչական շուկայի առյուծի բաժինը: Երկու խմբերն էլ կենտրոնացած են

բեսթսելերների վրա: Նման աշխատանքների համար հեղինակները մեծ գումարներ են

ստանում: Այնուամենայնիվ, Միացյալ Թագավորությունում նաև մի նոր միտում կա` ոչ

հեղինակային բեսթսելլերներ: Օրինակ, նույնիսկ այնպիսի ընկերություն, ինչպիսին

Բլումսբերին է, իջել է անհայտ հեղինակների կողմից ֆուտբոլիստների և նորաձևության

մոդելների մասին ինքնակենսագրականների մակարդակի: Սա մասսաների «գրականություն»

է, և թվում է, ոչինչ չի կարող կանխել նրա հզոր երթը արդյունաբերության մեջ: Ամենաշատ

թարգմանված գործերը դետեկտիվ կամ էրոտիկ, նույնիսկ պոռնոգրաֆիկ բնույթի

պատմվածքներն են: Այստեղ պետք է նշել, որ նմանատիպ գործերը չեն համարվում մեծ

գրականություն, բայց թեմայի բավական էկզոտիկ օտար տարբերակներ են:

Հունարեն և լատիներեն դասական ստեղծագործությունները վերահրատարակվում են

անգլերենով, հաճախ` նոր թարգմանություններով: Սրա օրինակն են Մակմիլլանի

մատենաշարերը կամ «Օքսֆորդ Յունիվերսիթի Փրեսս» և «Փինգուին»

հրատարակչությունները: Այս հետաքրքրությունը մասամբ բացատրվում է այն փաստով, որ

Պլատոնը և Մարկոս Ավրելիոսը ողջ չեն և չեն կարող հեղինակային իրավունք պահանջել,

ուստի այս գրքերի հրատարակությունը շատ ավելի էժան է: Մյուս կողմից, լատիներենի և

հունարենի դասավանդումը զգալիորեն նվազել է, ուստի այլևս չկա նման աշխատանքների

բնագրի շուկա:

Ավստրալական PEN կենտրոնի կարծիքով` այս ոլորտը խիստ կարևոր է: Ավստրալացի

ընթերցողներն օժտված են ուժեղ բնազդով, բայց գրքի բիզնեսը, մասնավորապես անկախ

հրատարակիչների դեպքում, կախված է ընթերցողներից, որոնք հանդես են գալիս որպես

անհատներ: Հետևաբար շուկան ուշադրություն չի դարձնում պոեզիային և գրականությանը:

Հետգաղութային երկրների բարդությունը

Անգլախոս երկրների, մասնավորապես ՄԹ մյուս առանձնահատկությունը, նրանց բարդ

էթնիկական կառուցվածքն է: Նոր Զելանդիայի PEN կենտրոնն ուշադրությունը հրավիրում է

այս հարցի վրա: Անկախ իրենց ծագումից` ներգաղթյալները պետք է անգլերեն սովորեն:

Սակայն մաորին երկրի մյուս պաշտոնական լեզուն է: Հետևաբար թարգմանություններ են

արվում անգլերենի ու մաորիի միջև: Կառավարությունը նաև դասագրքերի հրատարակության

պատասխանատվությունը դրել է սամոան, մաորի կուկի աիրանիի լեզուների վրա Քուք

Page 30 of 34

կղզում, և տոնգան ու նիուե լեզուների վրա: Այնուամենայնիվ, այս նյութի միայն մի փոքր

մասը կարելի է համարել գեղարվեստական երկ:

Նոր Զելանդիայում բնակվող չինական համայնքը հրատարակում է իր թերթը և վերջերս

սկսել է լույս ընծայել չինական պոեզիայի անգլերեն թարգմանություններ: Խորվաթական

համայնքը փոքր քանակով սերբա-խորվաթերեն և անգլերեն գրական տեքստեր է

հրատարակել: Այս իրավիճակը, որտեղ գերիշխող լեզուն անվերջ ներգաղթումներից

ձևավորված հասարակության մեջ գոյակցում է մյուսների, այդ թվում և բնիկ լեզուների հետ,

կարելի է տեսնել նաև գաղութային անցյալ ունեցող շատ ուրիշ երկրներում:

Բրիտանիայում նույն իրավիճակին կարելի է հանդիպել Լոնդոնի տարրական

դպրոցներում. քաղաքի խաղահրապարակներում խոսում են մոտ 350 լեզվով:

Ներգաղթյալների համայնքներում իրենց մայրենի լեզուներով պոեզիա գրելու և

հրատարակելու առումով մեծ աճ կա: Հետաքրքրություն է նկատվում նաև Բրիտանիայի այլ

բնիկ լեզուների հանդեպ, թեև շոտլանդական գաելերենի դեպքում հիմնական շեշտը

խոսակցական լեզվի վրա է: Սակայն գրական թարգմանությունները մեծ վերելք են ապրում

ուելսերենի դեպքում, և մեծ աջակցություն են ստանում Ուելսի լեզվի միության կողմից

(CymdeithasyrIaithGymraeg)` գրողների, թարգմանիչների ու հրատարակչությունների համար

դրամական օժանդակության տեսքով, որոնք ստեղծագործություններ են ներկայացնում կամ

միայն ուելսերենով, կամ երկլեզու ձևաչափով:

Այս համատեքստում պետք է նշել Ֆիլիպիններում PEN կենտրոնի գլխավոր քարտուղար

Իսագանի Կրուզի մեկնաբանությունները: Ֆրանսերեն, գերմաներեն, ճապոներեն,

մալայզերեն, իսպաներեն, թայլանդերեն և այլ լեզուներով գրական տեքստերը սովորաբար

թարգմանվում են Ֆիլիպինների տեղական լեզուներով: Ինչևէ, թարգմանությունները անգլերեն

և անգլերենից մեծածավալ չեն եղել մինչ ամերիկյան գաղութային տիրապետության ավարտը:

Շատ կարևոր անգլիական գրական երկեր հետագայում թարգմանվել են տեղական լեզուներով,

մասնավորապես տագալական լեզվով: Անգլերենից թարգմանությունները վերսկսվել են

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Անգլերենը նաև կամրջող լեզու էր, որը թույլ

էր տալիս մուտք գործել գրական երկերի աշխարհ: Դրա վառ օրինակն է Սենտ Էքզյուպերիի

«Փոքրիկ իշխանի» թարգմանությունը անգլերենից տագալերեն, որը բեսթսելլեր դարձավ:

Անգլերեն առաջին թարգմանություններն արվել են ամերիկացիների կողմից, ինչպես,

օրինակ, Ռիզալի «Noli Me Tangere»-ն իսպաներենով, որն ամենահայտնի գործն է

Ֆիլիպիններում: Ի տարբերություն դրա` տեղի լեզուներով գրված Ֆիլիպինյան գրական

երկերից շատ քչերն են թարգմանվել անգլերեն: Պատճառը անգլախոս մասնագետների

սակավությունն է, որոնք կարող են կարդալ այս լեզուներով: Հետևաբար, մշակութային

երթևեկությունը միակողմանի է: Եթե ֆիլիպինցի ընթերցողները մեծ ծավալով անգլիական

գրականություն են կարդացել, ապա շատ քիչ բրիտանացի և ամերիկացի գրողներ կան, ովքեր

որևէ ֆիլիպինական գիրք են կարդացել:

Եվրոպա. Հետաքրքրություն գրական իրավիճակի հանդեպ

Արտասահմանյան գրականության մյուս ծայրահեղությունը կարելի է տեսնել փոքր և միջին

եվրոպական երկրներում: Բոսնիա-Հերցեգովինայում, Ֆլանդրիայում, Հունգարիայում և

Մակեդոնիայում ամեն տարի նոր հրատարակված գրքերի գրեթե կեսը թարգմանվել է: Այստեղ

Page 31 of 34

հիմնական առանձնահատկությունն այն է, որ թարգմանված երկերի մեծամասնությունը

հրատարակվում է փոքր ընկերությունների կողմից, տարեկան մոտ 150 նոր անուն, և

վաճառված օրինակների թիվը բավական համեստ է:

Լիտվայում, որի բնակչությունը 3 միլիոնից քիչ ավելի է, միջին տպաքանակը 2000 է, թեև

որոշ բեսթսելլերներ հասնում են 30,000-ի: Սլովենիայում, որտեղ երկու միլիոն բնակիչ կա,

թարգմանված գրքերի թիվը տատանվում է 20-ից (բանաստեղծական հավաքածուներ) 25,000-ի

սահմաններում («ԴաՎինչիի կոդը»): Գեղարվեստական գրականությունը վաճառվում է 1000-

ից 1500 օրինակով, իսկ որակյալ գեղարվեստական գրականությունը` 400-600 օրինակով:

Ինչևէ, փոքր տպաքանակը հատուկ չէ միայն փոքր երկրներին: Մեքսիկայի Սան Միգել դե

Ալլենդե PEN կենտրոնի քարտուղար Լուսինա Քաթմանը նշել է, որ ընդհանրապես շատ քիչ

թվով գրքեր են վաճառվում, և որ այդ հրատարակությունները հազվադեպ են գերազանցում

3000 օրինակը:

Մակեդոնիայում PEN International-ի թարգմանության և լեզվի իրավունքների կոմիտեի

նախագահ Կատա Կուլավկովան նշել է այս փոքր գրական շուկաների դրական

առանձնահատկությունը: Համաշխարհային գրականության թարգմանությունները հետևում են

գրադարանները լցնելու ռազմավարական ծրագրին: Այս մոտեցումը մեծ նշանակություն ունի

հրատարակիչների համար, քանի որ գրադարանների պահանջն օգնում է փոխհատուցել փոքր

տպաքանակի ազդեցությունը գրքի գների վրա: Կուլավկովայի վերլուծությունը կիրառելի է

նաև փոքր և միջին եվրոպական երկրներում, որտեղ թարգմանությունները խթանող

քաղաքականությունը մեծ նշանակություն ունի ազգային լեզվի առաջխաղացման և

հարստացման գործում: Թարգմանությունները նաև պատուհան են բացում դեպի աշխարհ`

տարածելով օտար գրականությունների, մշակույթների ու ավանդույթների իմացությունը:

Գրական թարգմանությունների իրականացրած կրթական գործառույթը բացատրում է

ժամանակակից օտարերկրյա գրողների կողմից ամսագրերում, մամուլում ու այլ

լրատվամիջոցներում հատվածներ հրապարակելու պրակտիկան:

Հունգարական PEN կենտրոնի գլխավոր քարտուղար և ականավոր գեղարվեստական

թարգմանիչ Յանոս Բենիհեն նշել է, որ իր երկիրը բարձրորակ թարգմանությունների վաղեմի

ավանդույթ ունի: Հունգարիան մասնավորապես ամփոփում է բոլոր թարգմանությունների

հիմնարար առանձնահատկությունը: Այն փաստը, որ մագյարը չի պատկանում

հնդեվրոպական լեզվաընտանիքին, նշանակում է, որ թարգմանությունն այդ լեզվից և այդ

լեզու պահանջում է որոշակի գրական վերստեղծման ունակություն: Հետևաբար

թարգմանիչների համար մարտահրավերը շատ ավելի մեծ է, քան անգլերենից գերմաներեն

կամ ֆրանսերենից իտալերեն թարգմանությունների դեպքում: Լավագույն հունգարացի

գրողները մեծ ջանքեր են գործադրել աշխարհի խոշորագույն գրական երկերը թարգմանելու

համար: Ուրախալի է, որ Հունգարիայում գեղարվեստական թարգմանությունը ծաղկում է:

Եվրոպայի լեզվական խճանկարը

Անկասկած, անգլախոս երկրները միայնակ չեն ուրիշ մշակույթներից ու լեզուներից

փոխառությունների առումով: Մինչդեռ եվրոպական մայրցամաքը շատ ավելի բարդ է այս

իմաստով, և որոշ դեպքերում էթնիկական գործոնները կարող են որոշիչ ազդեցություն

ունենալ գրական երկերի ներմուծմանն ու արտահանմանը վերաբերող քաղաքական

Page 32 of 34

որոշումների վրա: Եվ դարձյալ Մակեդոնիայի դեպքը շատ ուսանելի է: Կառավարական

դրամական օժանդակությունը բաշխվում է ըստ էթնիկական գործոնի և նախապես

համաձայնեցված չափանիշներով, և ոչ թե ըստ գրական արժանիքի: Երբ Մակեդոնիայում

խոսք է գնում ազգային գրականության մասին, այն ներառում է ոչ միայն մակեդոներեն, այլև

ալբաներեն գործերը: Ոչ միշտ է պարզ, թե արդյոք խոսքը վերաբերում է Մակեդոնիայում

ալբաներեն խոսողների հեղինակած գրքերին, թե ներառում է նաև Կոսովոյի և Ալբանիայի

էթնիկ ալբանացիներին: Կառավարության կողմից դրամական աջակցության հավասար

բաշխումը նշանակում է, որ բյուջեի ավելի քան 25 %-ը ավտոմատ կերպով տրամադրվում է

ալբաներեն և ալբաներենից թարգմանություններին: Սա նշանակում է, որ մակեդոներեն և

մակեդոներենից արված թարգմանությունների համար նախատեսված դրամական

օժանդակությունը համեմատաբար կրճատվում է: Սա ազդում է նաև արտասահմանում

մակեդոներեն գրքերի տարածման վրա:

Բելգիայի կառավարությունը նույնպես կառավարական օժանդակություն է հատկացնում

երկու տիպի գրականության: Երկուսն էլ դուրս են Բելգիայի սահմաններից. ֆրանսերենի

դեպքում այն ներառում է աշխարհի ամենահարուստ գրական ավանդույթները, մինչդեռ

ֆլամանդերենը հոլանդախոս տարածքի մի մասն է, որը ձգվում է մինչև Նիդեռլանդներ: Ըստ

ֆլամանդական PEN կենտրոնի ներկայացուցիչ Իզաբելլ Ռոսսարտի` առանց հոլանդական

շուկա մուտք ունենալու ֆլամանդական գրահրատարակչական արդյունաբերությունը

կսամանափակվեր շատ փոքր տարածքով: Թեև լարվածություն կա վալոնյան (այսինքն`

ֆրանսախոս) և ֆլամանդական գրական համայնքների միջև, այն շատ ավելի թույլ է, քան

Մակեդոնիայում, որտեղ երկու լեզուները մրցում են շատ աղքատիկ բյուջեի համար:

Ըստ Ֆերիդա Դուրակովիցի` Բոսնիա-Հերցեգովինայի գրքի շուկան աղետալի վիճակում է:

Շուկան շատ փոքր է, և փոքր տպաքանակով գրքերի հրատարակումը շատ թանկ է: Ավելին,

մարդիկ հազիվ են բավականաչափ գումար հայթայթում` դասագրքեր գնելու համար, և գործը

չի հասնում գրական երկերին: Հրատարակիչները փորձում են մեծացնել իրենց շուկան`

ներգրավելով այլ սերբա-խորվաթախոս երկրներ (Խորվաթիա, Սերբիա և Մոնտենեգրո):

Ինչևէ, քանի որ այս բոլոր երկրները տնտեսապես և քաղաքականապես գրեթե նույն

իրավիճակում են, նման մարտավարության հեռանկարներն աղոտ են: Տարածաշրջանի

հրատարակիչները շուկաներն ընդլայնելու երկչոտ քայլեր են ձեռնարկել:

Հարավսլավիայի քաղաքացիական պատերազմից առաջ Բոսնիայում և Հերցեգովինայում

գոյություն ուներ գեղարվեստական թարգմանիչների ասոցիացիա, որը հրաշալի

գործունեություն էր ծավալում երկրում: Ասոցիացիան մասնատվեց պատերազմի ընթացքում, և

այժմ թարգմանիչները գործում են սեփական նախաձեռնությամբ: Չկա կարևոր երկերի

գրական թարգմանությունների պետական ծրագիր: Ավելին, քաղաքացիական պատերազմը

թողել է խոր սպիներ և ցածրորակ թարգմանություններ խմբերի կամ անհատների կողմից,

որոնք գաղափարական և/կամ էթնիկական ուղղվածություն ունեն: Միայն մի քանի լավ

թարգմանություն է ջրի երես դուրս գալիս արտասահմանում (Միլենկո Երգովիչի, Ձեվադ

Կարահասանի, Աբդուլա Սիդրանի, Մեսա Սեմիլովիչի և ՄաքԴիզդարի աշխատանքներից):

Պետությունը ոչ մի օժանդակություն չի ցուցաբերում:

Բոսնիայի PEN կենտրոնը պնդում է, որ Բոսնիա-Հերցեգովինան Դեյթոնի խաղաղ

համաձայնագրի գյուտն է, որն ընդամենը պետականաշինության փորձ է: Հետևաբար

Page 33 of 34

կառավարական ոչ մի ռազմավարությունից չի կարելի իրատեսորեն որևէ բան սպասել

լեզուների, ազգային գրականության կամ ազատ շուկաների հարցում: Քաղաքական

գործոնները գրեթե անհնար են դարձնում գրական փոխանակումները հարևան երկրների և

աշխարհի մյուս մասերի հետ:

Գեղարվեստական թարգմանիչների կարգավիճակը

Թեև թարգմանված գրքերը ոչ միշտ են բեսթսելլերներ, Մակեդոնիայում և նմանատիպ

երկրներում գործող գրադարանների գերազանց ցանցը երաշխավորում է, որ նման գործերը

տասնամյակներ շարունակ հասանելի կլինեն ընթերցողներին: Սա նաև նշանակում է, որ

թարգմանությունները բարձրորակ են, և որ թարգմանիչները վայելում են հասարակական

հեղինակություն, չնայած իրենց աշխատանքը հաճախ էժան է գնահատվում:

Այստեղ պետք է նշել, որ թարգմանիչների կարգավիճակը շատ չի տարբերվում Միացյալ

Թագավորությունից: Ամանդա Հոփքինսոնը Լոնդոնում մեկնաբանել է. «Մեր

մեծամասնությունը չի փոխվում և շարունակում է լավ թարգմանել, չնայած մեր հանդեպ վատ

վերաբերմունքի»: Նույնիսկ այս դեպքում թարգմանիչները Բրիտանիայում նախանձելի

կարգավիճակում են, եթե համեմատենք Ավստրալիայի նրանց գործընկերների հետ: Այդ

երկրում անցկացված հարցումների արդյունքները փաստում են. «Թարգմանությունն

առհասարակ անհրաժեշտ է ներգաղթյալներին ծառայություններ մատուցելու համար:

Հետևաբար, վերջին հիսուն տարիների ընթացքում այն հանրային ծառայության

ուղղվածություն է ստացել»:

Ֆրանսիայում տիրող իրավիճակի իր ուսումնասիրության մեջ Էնն-Սոֆի Սիմենելը նշում է,

որ թարգմանիչները կարող են 2,925-3375 եվրո ակնկալել 150 էջանոց աշխատանքի համար`

որպես կանխավճար, վաճառքից միջինը 2 % հոնորարի փոխարեն: Բրիտանիայում նույն

աշխատանքի համար կվճարվի 4423, Ավստրալիայում` 3700 եվրո: Հոլանդիայում աշխատող

թարգմանիչները, ինչպես իր ուսումնասիրության մեջ ներկայացնում է Բաս Փաուն, նույն 150

էջի համար կարող են ակնկալել մինչև 6712 եվրո, որը տատանվում է հրատարակչից

ստացված ստանդարտ վճարի և նրանց համար հասանելի թարգմանական դրամաշնորհի

միջև: Այլ երկրների թվերն են` 2,100 եվրո (Սլովենիա); 1,300 եվրո (Մակեդոնիա); 1,000 եվրո

(Հունգարիա) և 945 եվրո (Լիտվա). Այսպիսով, դրույքները խիստ տարբեր են:

Ներկա մարտահրավերներ

Բոլոր PEN կենտրոնները, որոնք պատասխանել են հարցումներին, համաձայնել են, որ

միջազգային մթնոլորտը հիմա ավելի ընկալունակ է նրանց գրական երկերի նկատմամբ: Որոշ

կենտրոններ նշում էին, որ երկրի գրականությունն արտասահմանում տարածող մարմինները

լուրջ ներդրումներ են ունեցել երկրի ազդեցության ոլորտն ընդլայնելու գործում: Լիտվական

PEN կենտրոնն ընդգծել է, որ հորիզոնների լայնացումը կարևոր դեր է խաղացել Եվրոպայում

Սառը պատերազմի ավարտին քաղաքական կլիման փոխելու, նախկին կոմունիստական

երկրների մուտքը ԵՄ հեշտացնելու և Արևելյան Եվրոպայի մասին վերաբերմունքը փոխելու

գործում:

Չնայած որոշ լուրջ մտահոգությունների` PEN կենտրոնի պատասխաններն ընդհանուր

առմամբ լավատեսական են: Նույնիսկ այս դեպքում գրքի շուկաների գլոբալիզացիան աղետ է

Page 34 of 34

կանխատեսում գրական երկերի համար: Շատ հաճախ այլ երկրների գրական արտադրանքի

հանդեպ հետաքրքրությունը փոքր ինչ ավելի է, քան էկզոտիկայի պահանջը: Ավստրալական

PEN կենտրոնի անդամները նկատել են, որ «Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ը մեծ ստվեր

են գցել Ավստրալիայի արոտավայրերի վրա», և դա է պատճառը, որ ավստրալացիները

հետաքրքրված են միայն «ավստրալական լանդշաֆտի մեծ հատվածը» ներկայացնող

աշխատանքներով:

Նույն ֆենոմենը բնորոշ է Արևելյան Եվրոպայից եկած գրքերին: Միացյալ Նահանգներում

տպագրված գրքերի մեծամասնությունը պատմում է կոմունիզմի, գրաքննության և

բռնաճնշումների զոհերի և Արևելյան Եվրոպայում սովետական միության անկմանը հաջորդած

տնտեսական ճգնաժամի մասին: «Իմաստ չունի հեռավոր երկրներից ներմուծել սիրային

պատմություններ կամ այլ դատարկաբանություններ` անկախ նրանից, թե որքան լավ են

դրանք գրված, որովհետև մենք այստեղ էլ շատ ունենք դրանից»,-հեգնանքով նշում է

Սլովենիայի PEN կենտրոնի քարտուղար Անդրեյ Բլատնիկը:

Անգլիական PEN կենտրոնը նշում է, որ թարգմանությունների թիվն ավելանում է, բայց

գեղարվեստական գրականության ոլորտում ընդգրկված են այնպիսի բեսթսելլերներ, ինչպիսիք

են Հարրի Փոթթերի կամ Միսս Մարփլի շարքերը: Անգլիական էսսեների կամ պոեզիայի

թարգմանությունը շատ ավելի հազվադեպ է: Օրինակ, անգլիացի ժամանակակից նշանավոր

բանաստեղծ Էնդրյու Մոուշընի գործերը երբեք չեն թարգմանվել:

Ո՞ր երկիրն ավելի մեծ ընտրություն ունի. Միացյալ Թագավորությո՞ւնը, որտեղ գրքերի

ընդամենը 2 տոկոսն է թարգմանված այլ գրականությունից, թե՞ Բրազիլիան, որտեղ

թարգմանությունները կազմում են տպագրված գրքերի մոտ 90 տոկոսը: Ոչ մի

ծայրահեղություն էլ ցանկալի չէ: Բրիտանացի ընթերցողներն ապրում են մի երկրում, որտեղ

դժվար է թարգմանված գործեր գտնել և օտար մշակույթ հայտնաբերել: Մյուս կողմից

բրազիլացիները կարդում են շատ երկրների հեղինակների, բայց իրենց սեփական

հեղինակները չեն թարգմանվում շատ օտար լեզուներով: Չնայած առաջընթացին հավանական

է, որ փոխադարձ անհարգալից վերաբերմունքը դեռ երկար տևի: Հետևաբար կարող ենք ասել,

որ գեղարվեստական թարգմանության կարիքն ավելի մեծ է, քան երբևէ, իսկ որոշ դեպքերում`

շատ սուր: