10
Հրատարակվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ Գիտական հանդես ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ Նախագահ` ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Խորհրդի անդամներ ` ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ի.գ.դ., պրոֆ., ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ Մանկ.գ.թ., ՀՀ փոխվարչապետ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ Ի.գ.դ., պրոֆ., ՀՀ սփյուռքի նախարար ԱՐԱ ԳՅՈՒՐՋՅԱՆ Տ.գ.դ., պրոֆ., «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ Տ.գ.թ., ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆ Տ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի պետական տնտ. համալսարան ՄԱՐԳԱՐԻՏ ԱԶԱՐՅԱՆ ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ Ի.գ.դ., պրոֆ., Հայկական պետական մանկավարժական համալսարան ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ Ի.գ.դ., պրոֆ., ՀՀ սահմանադրական դատարանի անդամ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ Տ.գ.դ., պրոֆ., Երևանի պետական համալսարան ԱՂԱՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ Տ.գ.դ., պրոֆ., Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ԷԴՈՒԱՐԴ ՕՐԴՅԱՆ Տ.գ.դ., պրոֆ., Տնտեսագի- տության և կառավարման ինստիտուտի տնօրեն ՄԱՐԻԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ Ք.գ.դ., պրոֆ., ՀՀ պետական կառավարման ակադեմիա ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ Ք.գ.դ., Երևանի պետական համալսարան ՀՐԱՆՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ Հ.գ.դ., պրոֆ., Երևանի պետական համալսարան ՌՈՒԲԵՆ ԱՂՈՒԶՈՒՄՑՅԱՆ Հ.գ.թ., դոց., ՀՀ պետական կառավարման ակադեմիա ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ի.գ.դ., պրոֆ., Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ, Բիշկեկ, Ղրղըզստան ԱԼԱՆ ՄԱՍԼՈՎ Փ.գ.դ., պրոֆ., Կանադայի Կարլտոն համալսարանի հանրային քաղա- քականության և կառավարման դպրոց, Օտտավա, Կանադա ԼԵՍԼԻ ՓԱԼ Փ.գ.դ., պրոֆ.,Կանադայի Կարլտոն համալսարանի հանրային քաղաքականության և կառավարման դպրոց, Օտտավա, Կանադա ՓՈԼ ԲՐԱՈՒՆ Փ.գ.դ., պրոֆ., Կանադայի Դալհաուսի համալսարանի պետական կառավարման դպրոց, Հալիֆաքս, Կանադա ՎԱԼԵՐԻ ԲԱԿՈՒՄԵՆԿՈ Պետ. կառ. դ., պրոֆ., Ուկրաինայի մունիցիպալ կառավարման ակադեմիա, Կիև, Ուկրաինա ՎԱԼԵՐԻ ՏԵՐՏԻՉԿԱ Պետ. կառ. դ., պրոֆ., Ուկրաինայի Նախագահին առընթեր պետական կառավարման ազգային ակադեմիա, Կիև, Ուկրաինա ՎԻՏԱԼԻ ՆԵԿՐԱՍՈՎ Տ.գ.դ., պրոֆ., ՌԴ Նախագահին առընթեր ժողովրդական տնտե- սության և պետական ծառայու- թյան ակադեմիա, Հարավռու- սաստանյան ինստիտուտ- մասնաճյուղ, Դոնի Ռոստով, ՌԴ ԻԳՈՐ ԳԱՆՉԵՐԵՆՈԿ Ֆիզմաթ. գ.դ., պրոֆ., Բելառուսի Հանրապետության Նախագահին առընթեր կառավարման ակադեմիա, Մինսկ, Բելառուս Գլխավոր խմբագիր՝ ԱՐՍԵՆ ԼՈՔՅԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՎԱՐՉԱՆԻ ԽԱՉԱՏՈՒՐ ԲԵԶԻՐՋՅԱՆ (պատասխանատու քարտուղար), ԼԱՎՐԵՆՏԻ ՄԻՐԶՈՅԱՆ (խմբագիր), ԹԵՐԵԶԱ ԽԵՉՈՅԱՆ, ԳՐԻՇԱ ԳՍՊՈՅԱՆ, ԱՐՄԵՆ ԵԶԵԿՅԱՆ, ԱՆՆԱ ՂՈՒՇՉՅԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՐՄԵՆԵՎՏԻԿԱՅԻ ԿԵՐՊԱՓՈԽՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ IMPERATIVES OF TRANSFORMATION OF THE HERMENEUTICS OF POLITICAL

  • Upload
    nispa

  • View
    0

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Հրատարակվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի

գիտական խորհրդի որոշմամբ

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ Գ ի տ ա կ ա ն հ ա ն դ ե ս

Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն Խ Ո Ր Հ Ո Ւ Ր Դ

Նախագահ` ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

Խորհրդի անդամներ`

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ի.գ.դ., պրոֆ., ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ Մանկ.գ.թ., ՀՀ փոխվարչապետ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ Ի.գ.դ., պրոֆ., ՀՀ սփյուռքի նախարար ԱՐԱ ԳՅՈՒՐՋՅԱՆ Տ.գ.դ., պրոֆ., «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ Տ.գ.թ., ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆ Տ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի պետական տնտ. համալսարան ՄԱՐԳԱՐԻՏ ԱԶԱՐՅԱՆ ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ Ի.գ.դ., պրոֆ., Հայկական պետական մանկավարժական համալսարան ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ Ի.գ.դ., պրոֆ., ՀՀ սահմանադրական դատարանի անդամ

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ Տ.գ.դ., պրոֆ., Երևանի պետական համալսարան ԱՂԱՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ Տ.գ.դ., պրոֆ., Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ԷԴՈՒԱՐԴ ՕՐԴՅԱՆ Տ.գ.դ., պրոֆ., Տնտեսագի-տության և կառավարման ինստիտուտի տնօրեն ՄԱՐԻԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ Ք.գ.դ., պրոֆ., ՀՀ պետական կառավարման ակադեմիա ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ Ք.գ.դ., Երևանի պետական համալսարան ՀՐԱՆՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ Հ.գ.դ., պրոֆ., Երևանի պետական համալսարան ՌՈՒԲԵՆ ԱՂՈՒԶՈՒՄՑՅԱՆ Հ.գ.թ., դոց., ՀՀ պետական կառավարման ակադեմիա ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ի.գ.դ., պրոֆ., Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ, Բիշկեկ, Ղրղըզստան ԱԼԱՆ ՄԱՍԼՈՎ Փ.գ.դ., պրոֆ., Կանադայի Կարլտոն համալսարանի հանրային քաղա-քականության և կառավարման դպրոց, Օտտավա, Կանադա

ԼԵՍԼԻ ՓԱԼ Փ.գ.դ., պրոֆ.,Կանադայի Կարլտոն համալսարանի հանրային քաղաքականության և կառավարման դպրոց, Օտտավա, Կանադա

ՓՈԼ ԲՐԱՈՒՆ Փ.գ.դ., պրոֆ., Կանադայի Դալհաուսի համալսարանի պետական կառավարման դպրոց, Հալիֆաքս, Կանադա

ՎԱԼԵՐԻ ԲԱԿՈՒՄԵՆԿՈ Պետ. կառ. դ., պրոֆ., Ուկրաինայի մունիցիպալ կառավարման ակադեմիա, Կիև, Ուկրաինա

ՎԱԼԵՐԻ ՏԵՐՏԻՉԿԱ Պետ. կառ. դ., պրոֆ., Ուկրաինայի Նախագահին առընթեր պետական կառավարման ազգային ակադեմիա, Կիև, Ուկրաինա

ՎԻՏԱԼԻ ՆԵԿՐԱՍՈՎ Տ.գ.դ., պրոֆ., ՌԴ Նախագահին առընթեր ժողովրդական տնտե-սության և պետական ծառայու-թյան ակադեմիա, Հարավռու-սաստանյան ինստիտուտ-մասնաճյուղ, Դոնի Ռոստով, ՌԴ

ԻԳՈՐ ԳԱՆՉԵՐԵՆՈԿ Ֆիզմաթ. գ.դ., պրոֆ., Բելառուսի Հանրապետության Նախագահին առընթեր կառավարման ակադեմիա, Մինսկ, Բելառուս

Գլխավոր խմբագիր՝ ԱՐՍԵՆ ԼՈՔՅԱՆ

Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն Վ Ա Ր Չ Ա Ն Ի

ԽԱՉԱՏՈՒՐ ԲԵԶԻՐՋՅԱՆ (պատասխանատու քարտուղար), ԼԱՎՐԵՆՏԻ ՄԻՐԶՈՅԱՆ (խմբագիր), ԹԵՐԵԶԱ ԽԵՉՈՅԱՆ, ԳՐԻՇԱ ԳՍՊՈՅԱՆ, ԱՐՄԵՆ ԵԶԵԿՅԱՆ, ԱՆՆԱ ՂՈՒՇՉՅԱՆ

137

Քաղաքագիտություն

ՏԻԳՐԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՀՀ պետական կառավարման

ակադեմիայի հայցորդ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՐՄԵՆԵՎՏԻԿԱՅԻ ԿԵՐՊԱՓՈԽՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ

Հոդվածում դիտարկված են քաղաքական մշակույթի բովան-դակության մեկնության կերպափոխման հրամայականները եռաչափ (անցյալ-ներկա-ապագա) քաղաքական ժամանակում: Բացահայտ-վել է արժեքային կողմնորոշումների դերը շահադրդման կառուցա-կարգերի արդիականացման գործընթացում:

Հիմնաբառեր. քաղաքական մշակույթ, քաղաքական հերմենև-տիկա, քաղաքական թաքնահարուցություն, քաղաքական տեքստ, արժեքային կողմնորոշումներ, քաղաքական լսարան:

Քաղաքական մշակույթը տվյալ երկրի հասարակական ոլորտում մարդկանց վարքի կերպերի ամբողջություն է և մարմնավորելով իրենց արժեքային պատկերացումները քաղաքական աշխարհի զարգացման ի-մաստների և նպատակների մասին` պահպանում է պետության ու հա-սարակության փոխհարաբերությունների ամրագրված նորմերը և ավան-դույթները: Սահմանման մեջ նախ և առաջ արտահայտված է արժեքային կողմնորոշումների կենտրոնական դերը, որոնք համակարգելով արդիա-կանացնում են շահադրդման կառուցակարգերը և՛ ակնհայտ, և՛ թաքնա-հարույց: Ռուս քաղաքագետ Ի. Ա. Իսաևի կարծիքով «Քաղաքականութ-յան թաքնահարույց (эзотеричность) բնույթը ոչ թե չտեղեկացված մարդկանց համար փակ լինելու մեջ է, այլ այն մոտիվներում, որոնց մի-ջոցով քաղաքականությունը հիմնավորում է իր հավակնությունները իշ-խանությանը» [1, ст. 9, 10]: Քաղաքական սուբյեկտների վարքաբանութ-յան ուսումնասիրման նկատառումներով անհրաժեշտ է կարևորել այդ աշխարհում փոխհարաբերությունների դիցաբանական, խորհրդանշա-կան և մտահայեցողական հիմքերը: Այս ամենը հնարավորություն է տալիս քաղաքացիների և ինստիտուտների միջև տեղի ունեցող փոխհա-րաբերությունները կարևորելով շահադրդել նրանց վարքը և լուսաբանել առկա քաղաքական գործընթացների պատճառները` իշխանության հա-մար պայքարը, ռեսուրսների տեղաբաշխումը և այլն: Ուշագրավ է ամե-րիկացի քաղաքագետներ Հ. Լասուելլի և Ա. Կապլանի «Իշխանություն և հասարակություն: Քաղաքական վերլուծության կառուցվածքը» դասա-կան աշխատությունում առաջարկված քաղաքական խորհրդանիշների

138

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 2 /2013

հայեցակարգը` որպես իշխանության միջոցների և նպատակների հստակեցման կարևորագույն «միջնորդ»:

Իշխանության թաքնահարույց բնույթը հիմնականում դրսևորվում է տեքստերի և այլ նյութերի բարդ խորհրդանշանային համակարգերում: Այս տիրույթում տեքստն ավանդական ընկալմամբ հանդես է գալիս որպես արձանագրված նշանների համակարգ: Դրանով իսկ տեքստը նոր պայ-մաններում և առանց փոփոխությունների մշտապես կարող է վերարտա-դրվել: Հատկապես կրկնվողականությունն է, որ ապահովում է տեքստի մշակութային կյանքի երկարակեցությունը: Մշակույթի հասունության մակարդակի վկայությունը նրա տեքստային թաքնահարույց բնույթի մեջ է և հակառակը, մշակույթի տեքստային բնութագրիչները և նրա կրկնվողականությունը հասունության հատկանիշներն են [2, ст. 81]:

Քաղաքակրթության զարգացման ընթացքում քաղաքական կառա-վարման տարբեր միավորներ մշակել են քաղաքական մշակույթի յուօրի-նակ տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը մարդու վարքում արտացոլում է որոշակի արժեքների, նորմերի և կարծրատիպերի, իշխելու ձևերի ու կառավարողների հետ փոխհարաբերությունների, և նույնպես այլ տար-րերի գերակայությունը, որոնք դասավորվում են աշխարհագրական, մենթալիթետային, հոգևոր-քաղաքակրթական, տնտեսական ու այլ գոր-ծոնների տակ: Քաղաքական մշակույթի տիպաբանության հիմքում ըն-կած են հետևյալ գործոնները` տարբեր քաղաքական համակարգերի ա-ռանձնահատկությունը, երկրների և շրջանների զարգացվածության աոանձնահատկությունները, քաղաքական խաղում քաղաքացիների կողմնորոշումները, մշակութային կապերի նկատմամբ քաղաքական ար-ժեքների բաց կամ փակ լինելը, մարդու ընդհանուր մշակութային վարքի առանձնահատկությունները և այլն [3, ст. 94-101]:

Այս բարդ և բազմաշերտ գործոնների դրսևորմամբ է հիմնականում պայմանավորված բանավոր և գրավոր խոսքի նկատմամբ քաղաքական հռետորության կողմնորոշվածությունը, որից ելնելով էլ քաղաքական մշակույթները բաժանվում են բանավոր և գրավոր քաղաքական մշա-կույթի [4, ст. 22]: Օրինակ` անգլո-ամերիկյան քաղաքական մշակույթը՝ ձևավորվելով պատմական հոլովույթում, ունի վառ արտահայտված և՛ բանավոր, և՛ գրավոր բնութագրիչներ, իսկ հայկական (ռուսական, հետ-խորհրդային) քաղաքական մշակույթը նույնքան վառ արտահայտված գրավոր տեքստի մշակույթ: Բանավոր քաղաքական մշակույթները ձևա-վորվել են հրապարակային խոսքի և ակտիվ լսարանին ուղղված անհա-տական ելույթների հիման վրա: Դեռ վաղ ժամանակներից այդ մշա-կույթներում լսարանը եղել է քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից, իսկ բանավոր խոսքը ձևվորվել և հաստատվել է մինչ լրագ-

139

Քաղաքագիտություն

րության մեծ դարաշրջանը (մինչև XVIII դ.), երբ քաղաքական կյանքը դարձավ մամուլի քննարկման հիմնական առարկա: Հռետորության` վի-ճաբանության, երկխոսության, ճարտասանության արվեստները համար-վում են ԱՄՆ-ի կրթական համակարգի կարևորագույն բաղկացուցիչը, ո-րոնք ներգրավված են դեռ դպրոցական ծրագրերում:

Հայկական քաղաքական մշակույթը դարեր շարունակ կողմնորոշ-վում էր դեպի գրավոր խոսքը: Մեր պատմության հիշողության հուշա-մատյանների վրա դրոշմված չեն նշանավոր քաղաքական գործիչների և հայտնի փաստաբանների ճառեր, հասարակական գործիչների ելույթ-ներ: Մենք հեշտությամբ կարող ենք նշել քաղաքական գրողների և որոշ քաղաքական տեքստեր, օրինակ` Եղիշե Չարենց, Լեռ Կամսար,Պարույր Սևակ և այլն: Սակայն հայի և՛ պատմական, և՛ ներկա հիշողությունը չի կարող հիշատակել քաղաքական հռետորների կամ նրանց հայտնի քա-ղաքական ճառերը: Բացառությամբ կարող ենք նշել, ԽՍՀՄ-ի փլուզման և վերակառուցման ժամանակ «հարթակի տղաների» մի քանի քաղաքա-կան ելույթներ:

Քաղաքական հռետորության ամենագլխավոր աղբյուրը հանրային և քաղաքական քննարկումներն են, որոնք ՀՀ-ում մինչ այսօր թույլ են զարգացած: Տրոհված և մարգինալ քաղաքական դերակատարները, ել-նելով իրենց շահերից, խաղարկում են հրապարակային հանրային-քա-ղաքական քննարկումների անցկացումը և այլակարծության տպագրու-թյան հրատարակումը:

Հանրային քննարկումները սահմանափակվում էին հավաքույթնե-րում, իսկ խորհրդային ժամանակներում նաև խոհանոցային խոսակ-ցություններում (խոհանոցային այլախոսության): Երկուսի պարագայում էլ բացակայում էր լսարանը որպես ագիտացիայի և մոբիլիզացիայի ռազմավարության հիմնական մաս: Սակայն երկխոսության արվեստը զարգանում էր իր բնույթով` մասնավոր և գիտական` քննարկումների տեսքով:

Կենդանի հրապարակային խոսքն ընդունակ է առաջացնել անհամե-մատելի մեծ արձագանք և շարժունակություն, քան գրավոր խոսքը: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ում տարբեր մակարդակի նախընտրական ար-շավների ժամանակ հիմնական շեշտը դրվում է ընտրողների հետ անմի-ջական կապ հաստատող տարբեր բնույթի ելույթների, հանրահավաքնե-րի, հանդիպումների, պրես-կոնֆերանսների և այլ հրապարակային մի-ջոցառումների վրա: Այսպիսով հռետորը իր հրապարակային խոսքով կարող է պասիվ և անտարբեր լսարանին ավելի հեշտ աշխուժացնել, քան տեքստով հետաքրքրացնել անտարբեր ընթերցողին: Բանավոր խոսքի դեպքում նախաձեռնությունը պատկանում է հռետորին, որը իրա-

140

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 2 /2013

վիճակով պայմանավորված հնարավորություն ունի ելույթի ժամանակ ճարտասանական հնարքներ կիրառելով` ակտիվացնել և լսարանին մասնակից դարձնել ներկայացվող նյութի ճշտության ապացուցմանը: Բանավոր խոսքը հռետորին հնարավորություն է տալիս վերահսկել լսա-րանի վրա ազդեցության աստիճանը` որոշ հատվածներում հասցնելով այն առավելագույնի: Ի տարբերություն բանավոր խոսքի` գրավոր խոս-քում նախաձեռնողը ընթերցողն է, նա է որոշում, երբ սկսել, երբ վերջաց-նել, տեքստի որ հատվածն ուշադիր կարդալ, որը բաց թողնել:

Սակայն գրավոր տեքստն ունի նաև իր առավելությունները: Նրա տեղեկատվական հագեցվածությունը բավականին բարձր է: Գրավոր տեքստի համար անթույլատրելի և անընդունել է տեքստի բովանդակութ-յան տրամաբանության բացակայությունը, քանի որ ընթերցողը, եթե կորցնի բովանդակության տրամաբանական իմաստը, այստեղ զգաց-մունքայնությունը չի կարող փրկել իրավիճակը:

Քաղաքական տեքստերի ուշադիր կարդալու կարողությունը քաղա-քականության նկատմամբ գիտակցված մոտեցման անհրաժեշտ պայ-ման է: Տեքստերի ընտրման և ուշադիր ընթերցման, արտահայտված բառերի և տեսակետների հետևում ենթադրվող, իսկ երբեմն թաքնված իմաստը տեսնելու կարողությունը և ոճաբանական, հռետորական, գրա-ֆիկական պատկերների իմաստային նշանակության գիտակցումն անհ-րաժեշտ մասնագիտական որակ է լրագրողի, քաղաքագետի, վերլուծա-բանի և քաղաքական գործընթացներում դերակատարություն ունեցող սուբյեկտների համար: Քաղաքագետը ոչ միայն պետք է կարևորի տվյալ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների բնույթը, ծավալը և ներգրավված դերակատարների շահերը, այլ նաև հասկանա, թե ինչպես են հասարակական համակարգի տարբեր խմբեր ընկալում ու գնահա-տում քաղաքական գործընթացները, և ինչպես կարելի է ռացիոնալաց-նել նրանց հայացքները:

Քաղաքագետը տեքստին նայելով անհրաժեշտ է որ հասկանա, թե ում է հասցեագրված տվյալ տեքստը և նրա հնարավոր արձագանքը հա-սարակության կամ տվյալ լսարանի կողմից: Այդ իսկ պատճառով քաղա-քագետի համար կարևոր է իմանալ տվյալ հասարակությունը և նրա բո-լոր սոցիալական շերտերը, քաղաքական համակարգը և քաղաքա-կան մշակույթը: Քաղաքական գործիչը քաղաքական գործընթացի վրա ազդեցություն ունենալու հետաքրքրված կողմ է, իսկ հետաքրքրված կող-մը, ըստ բնորոշման, չի կարող լինել անաչառ կողմ: Լիովին անաչառ կա-րող են լինել միայն այն մարդկանց մտորումները, որոնք չեն մասնակցում տվյալ քաղաքական գործընթացին: Իսկ քաղաքական գործընթացներում կոմպետենտ են միայն գործընթացի իրական մասնակիցները:

141

Քաղաքագիտություն

«Քաղաքական տեքստ» հասկացության ներքո նախ և առաջ հասկանում ենք այնպիսի տեքստ, որն ուղղված (կամ հասցեագրված) լինելով պոտենցիալ զանգվածային լսարանին, ներկայացնում և ամ-փոփում է գոյություն ունեցող արդի քաղաքական խնդիրները: Ավելի լայն իմաստով, քաղաքական տեքստերի նպատակն է ազդել քաղաքա-կան իրավիճակի, քաղաքական ուժերի տեղաբաշխման, քաղաքական դերակատարների, երևույթների, իրադարձությունների, խնդիրների վե-րաբերյալ հասարակական կարծիքի վրա: Արդի քաղաքական խնդիրները` լինելով քաղաքական գործընթացների բաղկացուցիչ, կարող են ուղղա-կիորեն վերաբերել իշխանական գործառույթների բաշխմանը և վերա-բաշխմանը, քաղաքական իշխանության նվաճմանը, հասարակության քաղաքական կառուցվածքին ու քաղաքական կառավարմանը:

Քաղաքական տեքստն ունի ռազմավարական և մարտավարական խնդիրներ: Ռազմավարական մոտեցման տեսանկյունից յուրաքանչյուր քաղաքական տեքստ, կատարելով ուշադրության ներգրավման, լսարանի համախմբման, առաջադրված խնդիրների ճշգրտության և լսարանի կող-մից նրանց լուծման ուղիների ընդունման, գաղափարախոսական գործա-ռույթներ, նպատակաուղղված է ընթացիկ քաղաքական իրավիճակի փո-փոխությանը կամ աջակցմանը: Որպես կանոն քաղաքական տեքստերը կապված են ընտրական, իշխանության բաշխման, ուժերի վերադասա-վորվածության կամ այլ քաղաքական գործընթացների հետ (երթեր, տա-րաբնույթ քաղաքական գործողություններ, հանրահավաքներ, թռուցիկ-ներ և այլն): Սակայն տեքստերը բացի ռազմավարական բնույթից, ունեն նաև մարտավարական բնույթ: Յուրաքանչյուր տեքստ ունի իմաստային կշիռ և իրականացնում է իր առջև դրված խնդրի լուծումը:

Հայազգի ռուս քաղաքագետ Ա.Գ. Ալթունյանի կարծիքով տեքստը դառնում է քաղաքական, եթե այն սկսում են ընդունել այդպիսին քաղա-քական գործընթացի հիմնական սուբյեկտները` ժողովրդավարական համակարգերում քաղաքական լսարանը, իսկ ավտորիտար համակար-գերում իշխանությունը և նրա ինստիտուտները [4, ст. 22]: Իրենց կա-ռուցվածքով և հրատապությամբ միանման քաղաքական տեքստերը տարբեր քաղաքական համակարգերում և քաղաքական մշակույթներում հասցեագրված լսարանի կողմից կարող են տարբեր կերպ ընկալվել ու արժանանալ տարբեր գնահատականների: Այժմեական իշխանության սուբյեկտների մասին շրջանառվող ասեկոսեները, անեկդոտները, մա-մուլում տպագրվող զվարճալի պատմվածքները կարող են ազդեցություն ունենալ իշխանության հեղինակության վրա այնքանով, որքանով այն կարող է այդպես դիտարկել ներկայացնողը և լսարանը: Ա.Գ. Ալթունյանը իր «Քաղաքական տեքստերի վերլուծություն» գրքում անդրադառնում է

142

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 2 /2013

խորհրդային ժամանակներում հայտնի մեկ անեկդոտի, որտեղ ճուտն ի-րեն համարում էր քաղաքական բանտարկյալ այն հիմքի վրա, որ կտցհարելով իրեն պարսատիկով հարվածել պատրաստվող պիոների հետույքը հայտնվել էր բանտում ՝ որպես քաղաքական բանտարկյալ: Այստեղ անհեթեթ տեքստը քաղաքական հումորի միջոցով բացահայ-տում է իշխանության անձեռնահասությունը, քանի որ իշխանությունը սո-վորական կռվարարին և խուլիգանին, իր սխալ վերաբերմունքով, դարձ-րել էր քաղաքական ընդդիմախոս` միաժամանակ բարձրացնելով նրա հեղինակությունը [4, ст. 13]:

Ժողովրդավարական համակարգերում ընդդիմախոսների կողմից շրջանառության մեջ դրված անեկդոտները կառավարող ընտրանու մա-սին միայն այն ժամանակ են դառնում քաղաքական տեքստ, երբ լսարա-նը համաձայնվում է այն ընդունել որպես այդպիսին: Բոլոր տեքստերը գրվում և հասցեագրված են որոշակի նպատակային լսարանի համար: Ուստի համընդհանուր քաղաքական տեքստ կարող է գործառվել միայն ներքին և արտաքին սպառնալիքների, արտակարգ իրավիճակների, քա-ղաքական ճգնաժամերի ժամանակ: Իհարկե, այն կարող է իր մեջ ներա-ռել տարաբնույթ շահեր ներկայացնող մի քանի նպատակային խմբերի, սակայն այս պարագայում տեքստը պետք է որոշակի հարթության մեջ չեզոքացնի այդ շահերը և ներկայացնի այդ խմբերին միավորող հա-մընդհանուր շահային արժեքային համակարգ:

Քաղաքական տեքստերի գործառույթների տարբերությունը կախ-ված է տարբեր քաղաքական համակարգերում քաղաքականության սուբյեկտների և լսարանի միջև փոխներգործության բնույթից ու տվյալ քաղաքական մշակույթի որպիսությունից:

Քաղաքական տեքստում կարևոր նշանակություն ունի հեղինակի կերպարը` ինչպես է նա ներկայանում որպես անձ, որպես որոշակի սո-ցիալական, քաղաքական խմբի ներկայացուցիչ, որպես ողջ ժողովրդի անունից: Հայտնի է, որ խորհրդային պաշտոնական քաղաքական տեքս-տերում նվազագույնի էր հասցված տեքստի անհատական անձնավորու-մը: Անկախ նրանից, թե ում կողմից են կատարվում պաշտոնական հա-ղորդագրությունները, նրանցում գերակայում էր կոլեկտիվ հեղինակութ-յան կերպարը: Վերակառուցման ժամանակներից տեքստի անհատա-կան անձնավորումը վերադարձավ քաղաքական տեքստերում:

Քաղաքական տեքստի հիմնական ձևերն են գովազդը, կոչերը, թռուցիկները, քաղաքական ելույթները, լուրերը, հրապարակախոսութ-յունները, տեղեկատվական հոդվածները և այլն:

Կախված լսարանի ու քաղաքական սուբյեկտների միջև փոխազդե-ցության բնույթից և մշակույթից` տարբեր քաղաքական համակարգերում

143

Քաղաքագիտություն

քաղաքական հռետորները տարբեր կերպ են ազդում լսարանի վրա: Քաղաքական խնդիրները ձևակերպող և համակարգող քաղաքական տեքստը միշտ բովանդակում է իրականության այս կամ այն ընկալումը և նրա իմաստավորումը: Որևիցե խնդրի կարևորումը, նրա լուծման ուղի-ների առաջարկումը և սոցիալ-քաղաքական իրականության մեջ յուրա-քանչյուր նպատակաուղղված գործունեության և նրա գնահատման փոր-ձը ենթադրում է գիտակցել այս աշխարհի ձևավորման տրամաբանութ-յունը և նրանում գործող օրինաչափությունները: Այդ իսկ պատճառով քաղաքական խնդիրների և նրանց լուծման ուղիների յուրաքանչյուր նկարագրություն իր մեջ ներառում է աշխարհայացքային ու գաղափա-րախոսական բաղկացուցիչներ, այսինքն` քաղաքական տեքստի հեղի-նակի իրականության ընկալման որպիսությունը:

Որպես գաղափարախոսական բացառիկություն` ժամանակակից քաղաքական տեքստի առանձնահատկությունը կայանում է իրականու-թյան ընկալման և ընդունման խնդրի համադրելի մեկնաբնության մեջ: Բնաշրջման (Էվոլյուցիոն) զարգացող ընթացք ունեցող հասարակության մեջ գոյություն ունի գաղափարախոսական և հայեցակարգային հստակ նշագծված դաշտ: Յուրաքանչյուր գաղափարախոսական ու աշխարհա-յացքային հայեցակարգ իմաստավորված ու հարաբերակցված է այլ հա-յեցակարգերի, կուսակցությունների հետ և ունի առանցքային հասկա-ցությունների, բանաձևերի, խորհրդանիշների, կարգախոսների ամբող-ջություն: Այս պարագայում քաղաքական լսարանի յուրաքանչյուր ակտիվ մասնակցի համար մեծ դժվարություն չի առաջանա նշագծված գաղա-փարական դաշտում մատնանշել տվյալ հայեցակարգի տեղը և դերը:

Որպեսզի հասկանալի լինեն տեղի ունեցող իրադարձությունները, անհարեժշտ է, որ մարդը փորձի գտնել զուգահեռներ և կարողանա կող-քից դիտել իրադարձությունը: Անհրաժեշտ է տիրապետել ոչ միայն փաս-տերի, այլ նաև խորհրդանիշների և կերպարների լեզվին: Վերջիններիս համակարգային մեկնաբանությունն ու գնահատողական տեքստի մշա-կումը հնարավորություն են տալիս հասկանալ քաղաքական գործու-նեության որպիսությունը և նշանակությունը:

144

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 2 /2013

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. . ., Politica hermetica: .- .: , 2002.- 413 .

2. . ., . ., .- .: , 2003. 192 . - (

« »).

3. ., ., ., ., : . /

. . . , . . .- .: , 2002. . 461

4. . ., : .-.: ; , 2006.-384 .

5. Մարգարյան Մ., Քաղաքական ընտրանին և ժողովրդավարական անցման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Երևան, «Պետական ծառայություն», 2006 - 391 էջ:

6. . ., . .- .: ; , 2002.- 656 .

7. , . . . . . . , . .

. . , ., A-cad, 1994

8. , / . .: . . . .- .: , - , 2001.-

XXII . 394

9. Michael T. Gibbons, "Hermeneutics, Political Inquiry, and Practical Reason: An Evolving Challenge to Political Science". Journal: American Political Science Review. Issue: November 2006.

145

Քաղաքագիտություն

( -- ) . -

. : ,

, , , , .

TIGRAN MESROPYAN PhD Degree Applicant of the Public Administration Academy of the RA

IMPERATIVES OF TRANSFORMATION OF THE

HERMENEUTICS OF POLITICAL CULTURE

The article observes the transformation of the imperatives of political culture content interpretation in three-dimensional (past-present-future) political time. The role of value orientations is revealed in the process of modernization of motivational mechanisms.

Keywords: political culture, political hermeneutics, political esoteric, political text, value orientations, political audience.

Ներկայացվել է խմբագրություն 02.05.2013 թ.