8
ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ 7 ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ

Հին աշխարհի 7 հրաշալիքներ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Հին աշխարհի 7 հրաշալիքներ

ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ 7 ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ

Անուշ Ոսկանյան

Page 2: Հին աշխարհի 7 հրաշալիքներ

Քեոփսի բուրգ Քեոփսի մեծ բուրգ եգիպտական ամենամեծ բուրգն է։ Սկզբնական

բարձրությունը կազմել է 146.6 մ , հիմա քայքայվե է և մնացել՝ 138.8 մ։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերը։ Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում։ Կառուցվել է, որպես եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆույի պատվին։ Ամենամեծը` Քեոփս փարավոնի բուրգն է: Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը:Քեոփս թագավորին լեռան մեծությամբ դամբարանը չի բավարարել, և նա հրամայել է դամբարանի կողքին կանգնեցնել ամբողջական ժայռակտորից կերտած ` մարդու դեմքով, առյուծի մարմնով մի պահապան, որը կոչվում է Սֆինքս: Սֆինքսը մարդկանց վախ էր ներշնչում, և նրան անվանում էին սարսափի հայր:Ըստ արաբական առածի «Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից»:

Page 3: Հին աշխարհի 7 հրաշալիքներ

Հալիկառնասոսի դամբարան Այն գտնվում է փոքր Ասիայում : Կառուցվել մ.թ.ա. 4-րդ դարում

Մավսոլոսի կնոջ` Արթեմիսիայի պատվերով, ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից: Իրենից ներկայացնում էր երկհարկանի կառույց, որի առաջին հարկը խուլ պատով վերցվել էր շրջանակի մեջ: Երկրորդ հարկը շրջապատված էր հոնիական օրդերի սյունաշարով, որի վրա բարձրանում էր սանդուղքավոր մի բուրգ, որն էլ զարդարված էր չորս չորս ձի լծած մարտակառքի վրա կանգնած Մավսոլոսի և նրա կնոջ քանդակը: Կառույցի բարձրությունը 46 մետր էր:Կառույցի ճարտարապետական ձևերի մեջ զուգակցվում էին երկու տարրեր` հելլենական, որն արտահայտված էր հոնիական Դամբարանը զարդարված էր տարբեր քանդակներով:Դամբարանը կանգուն է մնացել մինչև 13-րդ դարը, որից հետո փլվել է ուժեղ երկրաշարժերի արդյունքում:

Page 4: Հին աշխարհի 7 հրաշալիքներ

Ալեքսանդրիայի փարոսԱյն մ.թ.ա. 3-րդ դարում կառուցված աշխարհի ամենամեծ փարոսն է, որից ծագում է հայերենում բառը: Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում Ալեքսանդրիա քաղաքի մոտ: Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ: Բարձրությունը 120մ: Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը`ճանապարհ ցույց տալով նավերին: Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը: Այն կործանվեց 796 թ. երկրաշարժից: Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այն: 14-րդ դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ: 15-րդ դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է:

Page 5: Հին աշխարհի 7 հրաշալիքներ

Զևսի արձանը Օլիմպիայում Զևսի արձանը եղել է օպլիմպիական խաղերի

հայրենիում, Օլիպայա քաղաքի Զևսի տաճարում: Ստեղծվել է քանդակագործ Ֆիդիասի ձեռքերով մ.թ.ա 5-րդ դարում: Արձանի բարձրությունը տասնչորս մետր էր: Զևսի գլուխը զարդրաված էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակով: Զևսի գլուխը, կուրծքը, ձեռքերը և ուսերը փղոսկրից էր, թիքնոցը և մազերը ոսկուց: Այն կործանվել է 5-րդ դարում:

Page 6: Հին աշխարհի 7 հրաշալիքներ

Հռոդոսի կոթող Հելիոս աստծո հսկայական արձանը գտնվում է

Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում: Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեց: Ի հիշատակ այդ դեպքի հռոդոսցիները կառուցեցին մի արձան, որը անվանեցին Հռոդոսի կոթող: Դա 36 մ բարձրությամբ քանդակ էր: Արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները իրենց հովանավորն էին համարում:

Page 7: Հին աշխարհի 7 հրաշալիքներ

Շամիրամի կախովի այգիներ Այգիները գտնվել են Բաբելոնում: Ասում են, որ այն

կառուցվել է Նաբուգոդոնոսոր թագավորի կողմից իր սիրելի կնոջ համար, որը շատ էր կարոտում իր սիրելի ծննդավայրը: Ցանկանալով ուրախություն պատճառել կնոջը Նաբուգոդոնոսորը նվիրում է նրան մի անբողջ օազիս: Այս այգիները ավիրվել են ջրհեղեղից: Առասպելը դրանք դարձրեց <<Շամիրամի կախովի այգիներ>> վերնագրելով այդպես նրանք հիշում էին Ասորեստանի հին թագուհի Շամիրամի մասին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից առաջ:

Page 8: Հին աշխարհի 7 հրաշալիքներ

Արտեմիսի տաճարը Այս տաճարը նվիրված է եղել հունական դիցաբանության

բնության, լուսնի և որսի աստվածուհուն՝ Արտեմիսին։Տաճարի կառուցումը տեվել է 1 դար։Տաճարում եղել են թանկարժեք իրեր և զարդարանքներ։Մ․թ․ա․ 356 թվականին այն այրվել է։ Ավանդության համաձայն, Եփեսոսի բնակիչ Հերոստրատեսը, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհեց այն: Նրա հանցագործությունը այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը: Սակայն Հերոստրատեսի անունը եղավ պատմության մեջ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով: