Transcript
Page 1: Կիլիկիայի հայկական թագավորություն

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Page 2: Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկիայի հայկական թագավորություն (Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան կամ Փոքր Հայք կամ Հայաստան), միջնադարյան հայկական անկախ պետություն՝ ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից։[1] Գտնվելով Մեծ Հայքից դուրս, այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։

Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»։[2]

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջիվերջո Սիսը։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մահմեդական ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության։ [3] 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին։ Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մահմեդական թշնամիների, հատկապես՝ մամլուքների դեմ։

Page 3: Կիլիկիայի հայկական թագավորություն

Լևոն Բ-ն և Կիլիկյան թագավորության հռչակումը

Լևոն Բ-ն (1187-1219 թթ.) կառավարման առաջին տարիներին հարկադրված էր պայքարել շրջակա մուսուլման ցեղերի դեմ։ 1187թ-ի գարնանը նա ջախջախեց երկրի հյուսիսարևելյան սահմաններ ներխուժած Իկոնիայի սելջուկ հրոսակներին։ 1188 թ-ի աշնանը ջախջախեց երկրի հարավարևելյան սահմաններից ներխուժած Եգիպտոսի սուլթանության զորքերը։ 1189-1190թթ. ընթացքում Բյուզանդական կայսրությունից և Իկոնիայի սուլթանությունից խլեց կարևոր նշանակություն ունեցող մի շարք տարածքներ՝ այդ թվում Պռականա, Սելևկիա, Ատալիա, Կրագյան Անտիոք և մի շարք այլ բերդաքաղաքները, Իսավրիան և այլ երկրամասերը։ Քանի որ շուտով սկսվեց Երրորդ խաչակրաց արշավանքն ընդդեմ Իկոնիայի սուլթանության, այն ստիպված էր հաշտվել իր կորուստների հետ։ 1190 թ-ի մայիսի վերջին խաչակրաց զորքերը Ֆրիդրիխ I Շիկամորուսի գլխավորությամբ, Իկոնիայի սուլթանության վրայով մտան Կիլիկիա և ճամբարեցին Սելևկիա քաղաքի մոտ։ Լևոն Բ-ն համաձայնեց օգնել խաչակիրներին՝ պահանջելով ճանաչել Կիլիկյան Հայաստանը թագավորություն, իսկ իրեն՝ թագավոր։ Ֆրիդրիխ I-ը համաձայնեց, և խաչակրաց սովյալ զորքերը սնունդ ստացան հայկական հողերում։ Սակայն մինչ Կիլիկյան Հայաստանը որպես թագավորություն ճանաչելը, Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց Ֆրիդրիխ I-ը (1190 թ-ի հունիսի 10)։ 1193 թ-ի գարնանը Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինը հսկայական ուժերով ներխուժեց Կիլիկիա՝ այն նվաճելու, սակայն Սև գետի մոտ մարտի 4-ին սուլթանը մահացավ, և արշավանքը տեղի չունեցավ։ 

Page 4: Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկիայի հայկական թագավորության ներքին և արտաքին քաղաքականությունը 1187-1226 թթ.

Կիլիկիայի հայկական թագավորության հիմնադրումն ու ամրապնդումն իրենց չափազանց կարևոր դերն ունեին Արևելքի միջազգային խառը իրադրության մեջ։ Տարածքում իրենց նվաճողական նկրտումները սկսեցին դրսևորել նորանոր մահմեդական պետություններ, որոնք թշնամական վերաբերմունք ունեին Կիլիկիայի նկատմամբ։ Այս ամենը հաշվի առնելով՝ Լևոն Բ-ն սկսեց փորձեր կատարել՝ ստեղծելու տեղի քրիստոնյա պետությունների ամուր դաշինք։ Ամեն ջանք ի գործ էր դնում իր պետության մեջ միավորելու իրենից վասալական կախվածության մեջ գտնվող Անտիոքի դքսությանը։ 1209 թվականին Լևոն Բ-ն հրապարակավ որդեգրեց Անտիոքի գահակալին՝ Ալիսի որդի Ռուբեն-Ռայմոնդին, և նրան հռչակեց Հայոց գահաժառանգ։ Հայոց արքայի ջանքերով 1210 թվականին Ռուբեն-Ռայմոնդի հավակնությունները հայոց և Անտիոքի համատեղ գահի նկատմամբ ճանաչեցին Գերմանիայի կայսր Օտտո IV-ը և Հռոմի Ինոկենտիոս Գ պապը։ 1211 թվականին Օտտո IV-ի ուղարկած թագով Ռուբեն-Ռայմոնդը հանդիսավորությամբ օծվեցԼևոն Բ-ի գահաժառանգ։

Page 5: Կիլիկիայի հայկական թագավորություն

Հայ-մոնղոլական դաշինքը

Դեռևս Զապելի և Հեթում Ա-ի իշխանության օրոք, մոնղոլները ստեղծեցին մի պետություն, որ ձգվում էր Միջին Ասիայից Մերձավոր Արևելք՝ նվաճելով Միջագետքն ու Սիրիան։ 1243 թ-ի հունիսի 26-ին մոնղոլները ջախջախեցին սելջուկ-թուրքերին Կոսե-Դաղի ճակատամարտում։ [4] Մոնղոլների արշավանքներն աղետաբեր էին Մեծ Հայքի հայ բնակչության համար, սակայն ոչ Կիլիկիայի համար, քանի որ Հեթում Ա թագավորը որոշեց համագործակցել նրանց հետ։ Նա ուղարկեց իր եղբորը՝ Սմբատ Գունդստաբլին Կարակորում 1247 թ., որպեսզի կնքվի խաղաղության պայմանագիր։ Նա ետ վերադարձավ 1250 թվականին խաղաղության պայմանագրով, որով մոնղոլները չէին հարձակվելու Կիլիկիայի հայկական թագավորության վրա, և խոստանում էին ռազմական օգնություն՝ վերագրավելու սելջուկների կողմից գրավված բերդերն ու ամրոցները։ Սակայն վերջնական համաձայնության համար Հեթումն անձամբ պետք է մեկներ Կարակորում, բայց Զապելի մահն ու երկրի ներքին վիճակը ստիպեցին մի քանի տարով հետաձգել ուղևորությունը։ 1253 թվականին Հեթումը վերջապես ժամանեց Կարակորում և սկսեց բանակցությունները նորահռչակ Մոնգկե խանի հետ։ Հեթումին դիմավորեցին արքայավայել։ Ըստ նրանց միջև կնքված պայմանգրի, դեպի Սուրբ Երկիր և Սիրիա կատարվող մոնղոլների արշավանքերի ժամանակ Կիլիկիան պետք է զորքով աջակցեր նրանց, իսկ մոնղոլներն էլ իրենց հերթին Կիլիկիայի վրա հարձակման ժամանակ պետք է օգնեին Կիլիկիայի հայերին։ Ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն, ըստ որի հայ առևտրականները Մոնղոլական կայսրության տարածքում ստանում էին արտոնություններ և մոնղոլները չէին գանձելու հարկեր Մեծ Հայքի հայկական եկեղեցիներից և վանքերից։ Մինչ վերադարձը Կիլիկիա 1256 թվականին, Հեթումը որոշ ժամանակ մնաց Մեծ Հայքում՝ հանդիպելով տեղի հայ ազնվականությանն ու հոգևորականությանը։

Page 6: Կիլիկիայի հայկական թագավորություն

Հայոց պատմություն

Page 7: Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկյան Հայաստանն ու Մամլուքները (1281-1295 թթ.)

Լևոն Գ-ին հաջորդեց որդին՝ Հեթում Բ-ն, ով կանգնած էր լուրջ խնդիրների առաջ։ 1281 թվականին Հոմսի Երկրորդ ճակատամարտում հայ-մոնղոլական զորքի՝ մամլուքներից կրած պարտությունից հետո, հայերը ստիպված ծանր պայմաններով հաշտություն կնքեցին մամլուքների հետ։ 1285 թ. կրած պարտությունից հետո հայերը ևս մեկ անգամ ծանր պայմաններով տասնամյա հաշտության պայմանագիր կնքեցին մամլուքների հետ, որի արդյունքում բազմաթիվ ամրոցներ և բերդեր անցան մամլուքներին և հայերին արգելվում էր վերանորոգել ավերվածները։ Կիլիկյան Հայաստանը ստիպված խախտեց Հռոմի Պապի արգելքը՝ առևտուր անել Եգիպտոսի հետ։ Բացի այդ ամենից մամլուքները տարեկան մեկ միլիոն դիրհամ պետք է ստանային Կիլիկյան Հայաստանից։ [8] Սակայն դրանից հետո էլ մամլուքներն անսպասելի հարձակումներ էին գործում։ 1292 թ Եգիպտոսի սուլթանը, ով արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում՝ Ակրա քաղաքը, հարձակվեց և հունիսի 28-ին գրավեց կաթողիկոսի նստավայրը՝ Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս։ Հեթումը ստիպված հաշտության պայմանագիր առաջարկեց մամլուքներին, որով Բեհեսնի, Մարաշ և Թիլ Համտուն բերդերը տրվում էին մամլուքներին։

Page 8: Կիլիկիայի հայկական թագավորություն

Արաշավանքները մոնղոլների հետ (1299-1303 թթ.)

Արաշավանքները մոնղոլների հետ (1299-1303 թթ.)[խմբագրել] Ղազան խանը խնդրում է Հեթում Բ արքային օգնել իրեն 1303 թ-

իԴամասկոսյան արշավանքին։ [9]

1299 թ-ի ամռանը Հեթում Ա-ի թոռը՝ Հեթում Բ արքան, մամլուքների նոր արշավանքը կանխելու նպատակով օգնություն խնդրեց Պարսկաստանի մոնղոլ խանից։ Վերջինս էլ մեծ զորքով արշավեց Սիրիա և հրավիրեց Կիպրոսիխաչակիրներին (Կիպրոսի արքա, Տաճարականները, Հիվանդախնամներն ու Տևտոնները) կռվելու ընդդեմ մամլուքների։ Մոնղոլները գրավեցին Հալեպ քաղաքը, որտեղ նրան միացավ Հեթում Բ արքան, որի զորքում բացի հայերից կռվում էին նաև Կիլիկիայից ժամանած Տաճարականներն ու Հիվանդախնամները։ [10] Դաշնակիցների զորքը1299 թ-ի դեկտեմբերի 23-ին Վադի ալ-Ղազանդարի ճակատամարտում ջախջախեցին մամլուքներին։ [10]

1303 թ-ի մարտին հայ-մոնղոլական զորքը (ընդհանուր 80.000) ջախջախեց մամլուքներին Հոմսի ճակատամարտում և1303 թ-ի Դամասկոսի ճակատամարտում։ [11] Այն մոնղոլների վերջին ներխուժումն էր Սիրիա։[12] 1304 թվականին Ղազան խանի մահից հետո ֆրանկների և հայերի հույսը Սուրբ Երկիրը վերագրավելու հույսերը հօդս ցնդեցին։

Page 9: Կիլիկիայի հայկական թագավորություն
Page 10: Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկիան 14-րդ դարի առաջին կեսում

Հեթումը հրաժարվեց գահից հօգուտ իր տասնվեցամյա զարմիկի՝Լևոն Դ-ի և մտնելով Դրազարկի վանք դարձավ Ֆրանցիսկյան վանական; չնայած նա շուտով ետ վերադարձավ, որպեսզի օգնի Լևոնին մարտնչել ընդդեմ մամլուքների, որոնք ջախջախվեցին Բաղրասի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ [13] 1307 թվականին ներկա և նախկին Կիլիկյան արքաները, հանդիպեցին մոնղոլ ներակայացուցչի՝ Փիլարղուի հետ, Անարզաբա քաղաքի մոտ։ Սակայն վերջերս իսլամ ընդունած Փիլարղուն սպանեց հայ ներկայացուցիչներին։ [14] Օշին Ա-ն՝ Լևոն Դ-ի հորեղբայրը ջախջախեց Փիլարղուին և դուրս քշեց նրան Կիլիկիայից։ Հայերի խնդրանքով խանը մահապատժի ենթարկեց Փիլարղուին։ [15] Վերադառանալով Տարսոն, Օշինը դարձավ թագավոր։[13] 1307 թ-ի Սսի ժողովում որոշում ընդունվեց միանալ կաթոլիկ եկեղեցուն, սակայն Արևմուտքը չէր շտապում օգնել Կիլիկիային։ Իսկ կաթոլիկ եկեղեցու հետ միավորման որոշման դեմ սկսած շարժումը ղեկավարվում էրՄեծ Հայքից, վերջիններս կոչվեցին հակաունիթորականներ, իսկ միավորման կողմնակիցները ունիթորականներ։

1319 թվականին հայկական զորքը Կոռիկոսի մոտ ջախջախեց Կիլիկիա ներխուժած մամլուքներին, սակայն նրանց հարձակումները չէին դադարում։ Օշինի որդու՝ Լևոն Ե-ի օրոք մամլուքներն ու թուրք-թաթարները ասպատակեցին երկիրը։ Լևոն թագավորը ստիպված եղավ պատվիրակություն ուղարկելԵգիպտոս՝ խաղաղության պայմանագիր կնքելու, ըստ որի մամլուքներին էին անցնում Ջահան գետից դեպի արևելք ընկած տարածքները։ Միևնույն ժամանակ Կիլիկիան պետք է դադարեցներ հարաբերությունները եվրոպական երկրների հետ։ Սակայն Լևոնը 1341 թ.-ին ունիթորականների զոհ դարձավ։

Page 11: Կիլիկիայի հայկական թագավորություն
Page 12: Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկյան Հայաստանի անկումն ու կործանումը

Հայերի և Լուսինյանների միջև եղել են սերտ կապեր, երբ Լուսինյանները 12-րդ դարում հաստատվեցինԿիպրոսում։ Եվ գուցե, եթե չլինեին Լուսինյանները Կիլիկյան Հայաստանը կկարողանար գրավելԿիպրոսը։ [18] 1342 թ.-ին Լևոնի զարմիկ Գայ դե Լուսինյանը ժառանգեց գահը և հաստատվեց գահինԿոստանդին Գ անվամբ։ Նա լատինամոլ էր և դառնալով թագավոր ցանկանում էր կաթոլիկության պարտադրել տեղի հայ բնակչությանը։ Հայ ազնվականությունն այն ընդունում էր, սակայն հասարակ ժողովուրդը դեմ էր այդ քայլին։ [19]

1343-1344թթ., երբ գյուղացիությունը պայքարում էր Լուսինյանների դեմ, մամլուքները ներխուժեցին Կիլիկիա։[20] Սակայն այդ օրհասական պահին ոչ մի եվրոպական երկիր չօգնեց Կիլիկիային։ 1344թ.-ինԿոստանդին Բ-ն սպանվեց։ [21] Նրան հաջորդեց Կոստանդին Դ-ն։ Նա կարողացավ ժամանակավորապես ազատագրել Կապան բերդը, Այասն ու Ալեքսանդրեթը։ Լիպարիտ սպարապետը կարողանում էր հետ շպրտել թշնամուն։ 1371 թ.-ին Սսում տեղի ունեցած ժողովը չեղյալ համարեց կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը։ Նոր թագավորը՝ Կոստանդին Ե-ն ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել մամլուքների հետ, որն առաջացրեց ունիթորականների դժգոհությունը, ովքեր էլ սպանեցին նրան 1373թվականին։ Նրան հաջորդեց Կիլիկիայի վերջին արքան՝ Լևոն Զ Լուսինյանը։ Մամլուքները դարձյալ ներխուժեցին Կիլիկիա և պաշարեցին մայրաքաղաքը։ Հայոց զորքը Լիպարիտ զորավարի գլխավորությամբ անում էր ամեն ինչ, սակայն մամլուքների զորքը գերազանցում էր հայերի զորքին։ Եվ 1375 թվականին մամլուքները գրավեցին Սիսն ու գերի վերցրին թագավորին և իր ընտանիքին։ Արևմուտքի միջնորդությամբ Լևոնն ազատ արձակվեց։ Նա անցկացրեց վերջին տարիները Եվրոպայում նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու հույսով, սակայն ապարդյուն։

Page 13: Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկյան Հայաստանի անկումն ու կործանումը

Page 14: Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկյան Հայաստանի հասարակությունը

Page 15: Կիլիկիայի հայկական թագավորություն

Բանակը Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում

պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր։ Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք։ Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի։

Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից։ Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր։ Կանոնավոր բանակի միջուկը ձիավորներից (ասպետներից) կազմված հեծելազորն էր։ Կիլիկիայում ևս սահմանվել էր ձիավորի (ասպետ) աստիճան։ Այն ստանալու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել զինվորականի համար անհրաժեշտ գիտելիքներից։ Ձիավորի աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր պայմաններում։ Այն ստացել են 14-20-ամյա տարիքում։ Բանակում նշանակալից թիվ էր կազմում հետևակը։

Հայոց բանակում մեծ տեղ ուներ նաև ռազմական նավատորմը։ Առանց նրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները։ Այն անհրաժեշտ էր նաև ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար։ Ռազմական նավատորմի հենակետերն էին Այասը և Կոռիկոսը։

Page 16: Կիլիկիայի հայկական թագավորություն

Բանակը

Page 17: Կիլիկիայի հայկական թագավորություն

Մշակույթ Կիլիկիայի բնակչության մեծ մասը հայ էր էին, փոքրամասնություններից

էին ասորիները, մուսուլմաները, հրեաներն ու ֆրանկները։ [26] Բնակչության խայտաբղետությունն ունեցավ իր ազդեցությունը Կիլիկիայի մշակույթի վրա։[26]Կիլիկիայի հայ ազնվականությունը շատ բաներ վերցրեց Ֆրանսիայից, օրինակ ասպետությունն ու շատ ֆրանսիական պաշտոնների անվանումներ։ Կիլիկիայի սոցիալական կառուցվածքն ավելի նման էր Արևմտյան Եվրոպայի երկրների ֆեոդալական համակարգին, քան ավանդական Մեծ Հայքի նախարարական համակարգին։ [23] Օրինակ Կիլիկիայումֆրանսերեն պարոն կամ բարոն և գունդստաբլ փոխարինեցին հայկական նախարար և սպարապետ անվանումներին։[23][26] Ազնվականության մեջ տարածվեց ասպետությունը և անցկացվում էին բազմաթիվ ասպետական մրցություններ։ Արևմուտքի ներգործության ներքո հայերեն ներմուծվեցին երկու նոր տառեր (Ֆ ֆ = "f" և Օ օ = "o") և բազմաթիվ ֆրանսերենբառեր։[26]

Որոշ հայեր ընդունեցին ուղղափառություն և կաթոլիկություն, սակայն այդ ամենը չունեցավ միակողմանի ազդեցություն, քանի որ հայկական մշակույթի որոշ տարրեր ներմուծվեցին նաև Եվրոպա։ Կիլիկիայում էին գործում ժամանակի հայտնի հայ արվեստագետներ, օրինակ հայտնի մանրանկարիչ Թորոս Ռոսլինը, ով գործել է Հռոմկլա քաղաքում 13-րդ դարում։ [23]

Հայտնի ռուս պատմաբան Վալերի Բրյուսովը իր աշխատությունների մեկում նկարագրում է Կիլիկյան Հայաստանը, որպես «մարդկության հոգևոր կյանքի համաշխարհային կենտրոններից մեկը».[27]

«Հայաստանը՝ միջնադարի երկրորդ կեսին կարողացավ Արևելքում ստեղծել իրական մշակույթի բնօրրան, որը կարողանում էր միայնակ մարտնչել ողջ Ասիայի հետ։ »

Page 18: Կիլիկիայի հայկական թագավորություն

Մշակույթ

Page 19: Կիլիկիայի հայկական թագավորություն

Ճարտարապետություն Կիլիկայի ճարտարապետությունը ունեցել է մի շարք

առաձնահատկություններ, որոնք դրևսևորվել են շինությունների կառուցման ժամանակ։ Զարգացման յուրահատուկ պայմանները էականորեն նպաստել են քաղաքների, ամրոցների, եկեղեցիների, աշտարակների ու այլ կառույցների շինարարությանը։ Պաշտպանական և հուշարձանային համալիրների կառույցների համար որպես հիմնական շինանյութ ծառայել է բնակաքան քարերը՝ ավազաքար, կրաքար, գրանիտ և այլն։ Երեսպատման համար օգտագործվել է մարմար, փայտատեսակներից օգտագործվել են մայրին, կաղնին, ձիթենին։

Ամրոցներն ու բերդերը կառուցվում էին խոշոր կոպտատաշ քարերից, սոսնձում կրաշաղախով։ Եկեղեցիների և հուշահամալիրների պատերը սրբատաշ էին արվում, իսկ լիցքը մանր քարերով։ Բացվածքներն ավարտվում էին կիսաշրջան, սլաքային և աղեղնային կամարներով։ Գմբեթային ծածկերում կիրառվում էին առագաստաթաղային կառուցվածքներ, զարդարվում էին մարմարով և խճանկարներով։ Կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ամրոցները պաշտպանված էին օժանդակ փոքր ամրոցներով, կառուցվածշ դժվարամատչելի դիրք ունեցող վայրերում ։ Մասնավորապես նման ձևով էին կառուցված Սիս, Անարզաբա, Լամբրոն ամրոցները։ Հատուկ ուշադրություն էր դարձվում ամրոցների ջրամատակարարմանը, և յուրաքանչյուր ամրոց ուներ մեկ կամ երկու ջրամբար։

Գրեթե յուրաքանչյուր ամրոցում կամ դղյակում կար մի եկեղեցի, իսկ քաղաքներում մի քանիսը (մասնավորապես Սիս քաղաքում դրանք 20-ից ավելի էին)։ Եկեղեցիները և մատուռները կառուցում էին ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև աբսիդով որպես միանավ բազիլիկներ։ Նշանավոր վանքերից են Կոռիկոսի մեծ եկեղեցին, Սիսի Սուրբ Սոֆայի տաճարը, Հռոմկլայի, Ադանայի, Պապեռոնի եկեղեցիները։

Page 20: Կիլիկիայի հայկական թագավորություն

Ճարտարապետություն

Page 21: Կիլիկիայի հայկական թագավորություն

Նկարչություն

Կերպարվեստը բարձր զարգացման է հասել Կիլիկյան Հայաստանում, մասնավորապես մանրանկարչությունը։ Հատկապես մեծ համբավ ուներ այսպես կոչված «Կիլիկիայի Մանրանկարչության դպրոցը»։ Այդ դպրոցի սաներից էր աշխարհահռչակ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը, նշանավոր նկարիչներից են Կոստանդինը, Գրիգոր Մլիճեցին, Կիրակոսը։

Լևոն Ե-ի մանրանկարը, հեղինակ Սարգիս Պիծակ(1331 թ.)։ Հատկանշական գործերից են 1113 թվականի ծաղկված

Ավետարանը Դրազարկում, 1166 թվականի Ավետարանը՝ ծաղկված Հռոմկլայում (Մատենադարան, N 6763 և N 7374 ձեռագրեր), Գրիգոր Մլիճեցու Ներսես Լամբրոնացու պատվերով 1173 թ. ծաղկած «Նարեկը» (Մատենադարան, N 1568 ձեռագիր) և «Սկևռայի Ավետարանը»՝ Ստեփանոս քահանայի պատվերով 1197 թ., Կոստանդինի 1193 թ.-ին ծաղկած Ավետարանը (Վենետիկի Մխիթարյան միաբանություն, ձեռագիր N 1635), Թորոս Ռոսլինի 1262 թ.-ի Ավետարանը (Բալթիմոր, Ուոլստերի պատկերասրահ, ձեռագիր N 539), 1272 թ. «Կեռան թագուհու Ավետարանը» (Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանք, ձեռագիր N 2563), «Վասակ իշխանի Ավետարան» (Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանք, ձեռագիր N 2568), «Հեթում Բ թագավորի ճաշոց» ձեռագիրը և այլն։

Page 22: Կիլիկիայի հայկական թագավորություն

Նկարչություն

Page 23: Կիլիկիայի հայկական թագավորություն

Գրականություն 12-14 դարերում Կիլիկյան Հայաստանում մեծ վերելք ապրեց հայ

գրականությունը, մասնավորապես գրական ավանդույթները, զարգացավ ժողովրդական բանահյուսության ժանրը, ստեղծվեցին փոքրիկ զրույցներ, նաև առակներ ու հանելուկներ։ Արմատավորվեցին ու զարգացան գրական նոր տեսակներ, գրականության մեջ որպես նոր լեզու մտավ ժողովրդի խոսակցական լեզուն՝ մոտ գրաբարին։

Կիլիկիայի գրականության մեծագույն ներկայացուցիչներն են Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլայեցի կաթողիկոս) ևՎարդան Այգեկցին, ովքեր հսկայական ավանդ ունեն հայ ընդհանուր գրականության զարգացման գործում։ Գրական մեծ արժեք են ներկայացնում Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմը և Այգեկցու հավաքագրած առակները։

Լևոն Գ-ի մասին ժողովրդական «Աւա՛ղ զԼէոնն ասեմ» երգը համարվում է հայրեն տաղաչափությամբ պահպանված հնագույն ստեղծագործություններից մեկը։ [32] Ժողովրդական բանահյուսության վառ օրինակ են Ներսես Շնորհալու հանելուկները, Վարդան Բարձրբերդեցու հայրենները, Լևոն Գ-ի բանաստեղծությունը, Լիպարիտ զորավարի մասին զրույցները, որտեղ ժողովուդը նրան համեմատում է Տրդատ Մեծի և Մուշեղ Մամիկոնյանի հետ, հատկապես արժեքավոր են Լիպարիտի քրոջ հերոսական կերպարի մասին մասերը։ Նշանավոր են նաև Սևակն կոչվող աղբյուրի հետ կապված ժողովրդական ավանդազրույցները, Վարդան Հայկազնի «Տաղ գերեզմանական վասն փոխման երանեալ և սուրբ կաթողիկոսին Հայց Գրիգոր Վկայասերի» չափածո ստեղծագործությունը, Անանուն բանաստեղծի (11-12 դդ.) տաղերը։ Հայտնի աշխատանքներից է նաև Բարսեղ Քեսունցի (12-րդ դար) Մարաշի և Քեսունի լատին իշխան Պաղտուինի հիշատակին գրված երկը, որը աղոթքի, քրիստոնեական քարոզության, վարքի և վկայաբանության ինքնատիպ գործ է։

Page 24: Կիլիկիայի հայկական թագավորություն

Երաժշտություն Կիլիկյան Հայաստանի երաժշտության հիմքը X-XI-րդ դարերից

այստեղ գաղթած հայերի բանավոր ու գրավոր երաժշտական ավանդույթներն են, որոնցից սակայն շատ քիչ տվյալներ են պահպանվել։ Պահպանվել են գուսանական երաժշտության նմուշներ, որոնցից է Հեթում Ա-ի որդի Լևոն Գ թագավորի գերության առթիվ հորինված գուսանական քնարական-վիպական բնույթ ունեցող «Աւա՛ղ զԼէոնն ասեմ» հայրենասիարական երգը, «Մսրա թալանի» երգը և այլն։

Կիլիկայի հայ գուսանների ստեղծագործությունները խաչակիրների շնորհիվ հաղորդվել են նաև Պրովնասի տրուբադուրների ստեղծագործությանը։ Կիլիկիյում նշանակլի զարգացում է ապրել թվերգի երաժշտական բաղադրիչը, իր մեջ ներառելով բուն երգեցողության խազագրեր։ 13-րդ դարում Սիսում հրապարակվել է խազավոր Շարակնոցի ամբողջական խմբագրությունը՝ «Խըլկցի» անվանումով, ըստ Գրիգոր Խուլ նշանավոր վարժապետի անվան։

Կիլիկյան վանքերից Հռոմկլան, Սսի դպրոցը, Ակները, Արքակաղինը, Դրազարկը, Մլիճը, Սկևռան, եղել են ոչ միայն Կիլիկյան, այլ ընդհանրապես հայ երաժշտարվեստի մեծ կենտրոններ։

Page 25: Կիլիկիայի հայկական թագավորություն

Տնտեսություն Կիլիկյան Հայաստանը գտնվելով Միջերկրական ծովի ափին, ուներ լավ զարգացած

տնտեսություն։ Այն գտնվում էր Արևելքը Միջերկրական ծովին միացնող առևտրային ուղիների վրա։ Հատկապես կարևոր էր համեմունքների առևտուրը։ [23]

Հեթում Բարքայի օրոք հատվածմետաղադրամ Լևոն Բ թագավորի գահակալման ընթացքում Կիլիկիան ավելի մերձեցավ Եվրոպայի հետ։ Նա

որոշակի ազատություններ շնորհեց Պիզայի, Ճենովայի, վենետիկցիև ֆրանսիացի առևտրականներին։

Այաս, Տարսոն, Ադանա և Մամիստրա քաղաքները միջազգային առևտրի կարևորագույն վայրեր էին։ [23[33]Կիլիկիայի ազնվականության երկրորդ լեզուն դարձել էր ֆրանսերենը, իսկ առևտրականներինը, իտալացի առևտրականների առակայությամբ պայմանավորված՝ իտալերենը։ [23]Այասը սկսած Լևոն Բ թագավորի կառավարումից դարձել էր ամենամեծ նավահանգստային և առևտրային քաղաքը Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ [23]

[33]Մարկո Պոլոն, օրինակ եղել է Այասում 1271թվականին։ Ահա ինչպես է նա նկարագրում Այասը.

Նրանք (Կիլիկյան Հայաստանը) ունեն մի քաղաք ծովի ափին, որ կոչվում է Լայաս (Այաս) որտեղ մեծ առևտուր է տեղի ունենեում։ Քանզի դուք պետք է իմանաք, որ բոլոր համեմունքները, ոսկյա իրերն ու մետաքսե հագուստը, և այլ թանկարժեք իրեր բերվում են այս քաղաք։ Եվ Վենետիկի ու Ճենովայի և այլ քաղաքների առևտրականները գալիս են այստեղ վաճառելու բարիքներ, և գնելու իրենց անհրաժեշտ ապրանքներ։ Եվ եթե ուրիշները իրեր գնելու համար ճամփա են ընկնում հեռու (Արևելք), ապա առևտրականները գալիս են Լայաս (Այաս) կոչվող քաղաք, որտեղ կարող են գտնել ամեն ինչ։— [34]

Արդեն Թորոս իշխանի օրոք Կիլիկիան հատում էր դրամ։ Ոսկե և արծաթե մետաղադրամները, որոնք կոչվում էին դրամ և թագվորին, հատվում էին Սիս և Տարսոն քաղաքում՝ թագավորի կողմից։ Շատ արտասահմանյան դրամներ նույնպես գտնվում էին շրջանառության մեջ, օրինակ իտալական դուկատ,ֆլորին, և զեչինո, բյուզանդական բեսանտ, արաբական դիրհամ, և ֆրանսիական լիվր դրամները։ [23]

Կիլիկիայում զարգացած էր ձիաբուծությունը, անասնապահությունը, մեղվաբուծությունը։ Դաշտային Կիլիկիայում աճեցվում էին նարինջ, նուռ, խնձոր, խաղող և այլն։

Page 26: Կիլիկիայի հայկական թագավորություն

Տնտեսություն

Page 27: Կիլիկիայի հայկական թագավորություն

Կրոն Քանի որ բուն Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ,

կաթողիկոսի նստավայրը տեղից տեղ էր տեղափոխվում։ Սկզբից այն Փոքր Ասիայի Սեբաստիա քաղաքում էր, 1058 թվականին տեղափոխվեց Կապադովկիա, որտեղ բնակվում էին շատ հայեր։ Հետագայում այն գտնվում էր Կիլիկիայում; Թավբլուրում 1062 թ-ից; Ծամնդավում1066 թ-ից; Ծովքում 1116 թ-ից; և Հռոմկլայում 1149 թ-ից։ Բացի կաթողիկոսից Կիլիկիայի տարածքում գործում էին 14 եպիսկոպոսներ։ Արքեպիսկոպոսի նստավայրերն էին Տարսոն, Սիս, Անարզաբա, Լամբրոն և Մամիստրա քաղաքները։ Կիլիկիայում գործում էին 60 մենաստաններ։[23]

1198 թվականին կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը հայտարարեց կաթոլիկ և հայ առաքելական եկեղեցու միավորման մասին; սակայն այս որոշումը չունեցավ լուրջ ազդեցություն։ Սակայն Հռոմի Պապն ամեն ինչ անում էր միավորումը կատարելու։ Օրինակ Ֆրանցիսկյան միաբանությունն ուղարկվեց Կիլիկիա, տարածելու կաթոլիկություն։ [35]Հեթում Բ արքան գահից հրաժարվելուց հետո դարձավ ֆրանցիսկյան միաբանության վանական։ 1293 թվականին, երբ մամլուքները գրավեցին Հռոմկլան, կաթողիկոսարանը տեղափոխվեց Սիս։ Արդեն թագավորության կործանումից հետո՝ 1441թվականին կաթողիկոսարանը տեղափոխվեց Էջմիածին, սակայն Կիլիկիայում շարունակեց գործել տեղիկաթողիկոսը։ [36]

Page 28: Կիլիկիայի հայկական թագավորություն

Կրոն

Page 29: Կիլիկիայի հայկական թագավորություն

Խաչակրաց արշավանքներն ու Կիլիկյան Հայաստանը

Կիլիկյան Հայաստանի իշխան Կոստանդինի գահակալման շրջանում սկսվեց Առաջին խաչակրաց արշավանքը, և Կոստանդինը տեսավ հնարավորություն խաչակիրների միջոցով պաշտպանել երկիրը սելջուկ-թուրքերի և Բյուզանդիայի հարձակումներից։ Հենց խաչակիրների շնորհիվ թուլացավ Իկոնիայի սելջուկությունը և շատ ամիրայություններ, որն էլ հնարավորություն տվեց Կիլիկյան Հայաստանին գոյատևել։ Խաչակրաց արշավանքների շնորհիվ Լևոն Բ-ն կարողացավ հռչակվել Կիլիկիայի Հայոց թագավոր։ Բացի դրանից, Կիլիկյան Հայաստանը Արևմտաեվրոպական պետությունների և հատկապեսՖրանսիայի կառավարման շատ գծեր վերցրեց և կիրառեց հենց Կիլիկիայում։ Շատ ֆրանսերեն տերմիններ մուտք գործեցին մեր բառապաշար, օրինակ մերսի շնորհակալության կամ գուդստանբլ սպարապետի փոխարեն։ Խաչակիրների միջոցով մեծացավ առևտուրը հայերի և քաղաք-պետություններ Վենետիկի, Պիզայի և Ջենովայի միջև։ Սակայն մեր համագործակցությունը օգուտ էր բերում երկու կողմերին էլ, այդ թվում խաչակիրներին։ Հայազգի զինվորի շնորհիվ երկարատև պաշարումից հետո խաչակիրները կարողացան գրավել Անտիոքը։ Հայերը նաև ռազմական օգնություն էին ցուցաբերում խաչակիրներին. օրինակ բոլոր խաչակրաց պետություններում ծառայող հայազգի զինվորների թիվը հասնում էր 10.000-ի, որից 4.000-ը հեծալներ։ Խաչակիրները շատ տարրեր վերցրեցին նաև մեր ամրոցաշինությունից, օրինակ կլոր հատակագծով աշտարակները։ Հայերը սերտ կապեր ունեին նաև հարևան Եդեսիայի կոմսության հետ, քանի որ այն գտնվում էր պատմական Հայկական Միջագետքի տարածքում, իսկ երբեմն էլ ներառում բուն Մեծ Հայքից որոշ տարածքներ, բնակչության մեծ մասն էլ հայեր էին։ Եդեսիայի կոմսության իշխանների մեծ մասը ամուսնանում էին Կիլիկիայի Հայոց պետության իշխանների դստրերի հետ։

Page 30: Կիլիկիայի հայկական թագավորություն

Խաչակրաց արշավանքներն ու Կիլիկյան Հայաստանը

Page 31: Կիլիկիայի հայկական թագավորություն

Նյութը պատրաստեց7-3 դասարանի՝ Ռուզան Ավետիսյան


Recommended