36

Magazine "THE ARMENIANS", vol. 2

Embed Size (px)

DESCRIPTION

about armenians abroad

Citation preview

Page 1: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 2: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 3: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 4: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 5: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 6: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 7: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 8: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 9: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 10: Magazine "THE ARMENIANS", vol. 2

THEARMENIANSMAG.COM

ՃԱՐՊԱԿԱԼՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Շատակերությունը, որով

տառապում են ինչպես մեծա-

հասակները, այնպես էլ փո-

քրերը, հանդիսանում է

ճարպակալման հիմնական

պատճառը: Մշտական շա-

տակերությունն անդրադառ-

նում է գլխուղեղի ախոր-

ժակի կենտրոնի վրա՝ խախ-

տելով նրա նորմալ գործու-

նեությունը: Դա բերում է նր-

ան, որ քաղցը մարելու հա-

մար անհրաժեշտ սննդի նոր-

մալ քանակը չի բավականաց-

նում, եվ օրգանիզմը սկսում

է պահանջել կերակրի նոր

չափաբաժին:

Ողջ ավելցուկային սնունդը

յուրացվում է օրգանիզմի

կողմից եվ բերում է մարդու

օրգանիզմում ճարպերի պա-

րունակության բարձրաց-

մանը,որն էլ հենց կոչվում է

ճարպակալում:

Պետք է ասել՝ շատակերու-

թյան պատճառները բազմա-

թիվ են: Այդպիսիք կարող

են լինել նաեվ ուժեղ ապրում-

ները, որոնք իջեցնում են

հագեցվածության զգացումը՝

բերելով սննդի անընդհատ

ընդունման:

Բացի այդ, նյարդային բռ-

նկումները, մենակությունն

ու տագնապները բացասա-

կան ազդեցություն են ունե-

նում օրգանիզմի վրա՝ մի քա-

նի անգամ ավելացնելով սն-

նդի ընդունումը: Դա բացա-

տրվում է նրանով, որ կա

կարծիք, թե սննդի ընդու-

նումը դրական էմոցիաներ է

առաջացնում:

Ճարպակալման եվս մեկ տա-

րածված պատճառ է հանդի-

սանում սնվելը՝ քնելուց առ-

աջ եվ երեկոյան հեռուստա-

հաղորդումներ դիտելիս:

Այդ պահերին մարդը թուլա-

նում է եվ մեծ քանակությամբ

սնունդ է օգտագործում՝ մո-

ռանալով դրա բացասական

հետեվանքների մասին:

Ցածր ֆիզիկական ակտիվու-

թյունը հաջորդ կարեվոր

գործոնն է, որը բերում է

ճարպակալման: Դա պայ-

մանավորված է նրանով, որ

սննդի հետ օրգանիզմ մտնող

կալորիաները, նույնիսկ չա-

փավոր սնվելիս, չեն այր-

վում ֆիզիկական ակտիվու-

թյան արդյունքում, այլ վեր-

ածվում են ճարպային բջիջ-

ների: Եթե դուք ակտիվ կեն-

սակերպ չեք վարում, ապա

պետք է հիշել, որ ան-

հրաժեշտ է քիչ ուտել՝

ավելորդ Էջ 17

Page 11: Magazine "THE ARMENIANS", vol. 2

Հայ ժողովրդի հազարամյակների պատ-

մության առավել բախտորոշ շրջադար-

ձերի շարքում Սարդարապատի հաղթ-

անակն իր ուրույն եւ առաջնային տեղն

ունի: Եվ որքան էլ տարօրինակ թվա,

փաստ է, որ այդ հերոսամարտի մասին

քիչ է գրվել, իսկ նրա շատ հերոսներ

սպասում են իրենց ճշմարիտ գնահատ-

մանը: Գեներալ-մայոր

Քրիստափոր Արարատ-

յանը ծնվել է 1876

թվականին Ռուսաս-

տանի Նալչիկ քաղա-

քում: Հայրը` ռուսա-

կան բանակի գնդապետ

Գերասիմ Արարատ-

յանը, Անիից սերող եւ

Թիֆլիսում բնակվող

հայտնի Արարատյան

ազնվական գերդաս-

տանի շառավիղն էր, որ

ծառայության բերումով

բնակություն էր հաստ-

ատել Նալչիկում: Համաձայն ընտա-

նիքում ընդունված կարգի` գնդապետի

որդին ազնվականին վայել փայլուն կրթ-

ություն ստացավ, շարունակելով հոր`

զինվորականի մասնագիտությունը:

Թիֆլիսի կադետական դպրոցն ավար-

տելուց հետո ապագա գեներալն ընդուն-

վեց եւ գերազանցությամբ ավարտեց

Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Մի-

խայլովյան հրետանային ուսումնա-

րանը: Նա 1896-ի ուս. տարվա երեք

լավագույն շրջանավարտներից մեկն էր,

ովքեր բացի պոդպորուչիկի կոչում ըս-

տանալուց իրավունք ունեին որոշելու

ծառայության ապագա վայրը: Ավելին,

20-ամյա Արարատյանին վստահվեց մա-

յրաքաղաքի զինվորական ուսումնա-

րանների շրջանավարտներին նվիրված

զորահանդեսում գլխավորել հեծյալ մա-

րտկոցը: Զորահանդեսին ներկա Ալեք-

սանդր Երրորդ կայսրը հիացած էր երի-

տասարդ սպայի պահվածքով: Հենց տե-

ղում կայսրը 20-ամ-յա հայորդուն պար-

գեւատրեց ոսկե զենքով` կովկասյան

սուսերով, որի վրա կար մակագրու-

թյուն. «Գեներալ Մոիսեյ Արղութինսկի-

Դոլգոռուկիին` Կովկասի փոխարքա

կոմս Ալեքսեյ Երմոլովից»: Պոդպորուչիկ

Արարատյանը, օգտվելով արդեն վաս-

տակած ծառայության վայրն ընտրելու

իրավունքից, որոշեց ծառայել Թիֆլիսից

ոչ հեռու գտնվող Կոջորիի մոտ տե-

ղաբաշխված կովկասյան գրենադերյան

հրետանային բրիգադում: Այստեղ էլ

հայորդին ստիպեց խոսել իր մասին`

կարճ ժամանակամիջոցում դառնալով

լավագույն սպաներից մեկը: 1904

թվականին սկսվեց ռուս-ճապոնական

պատերազմը: Քրիստափոր Արարատ-

յանն հոժարակամ մեկնեց ռազմաճա-

կատ: Այստեղ էլ հայորդին կարողացավ

ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՀԱՅԵՐ

THEARMENIANSMAG.COM

Page 12: Magazine "THE ARMENIANS", vol. 2

աչքի ընկնել արիությամբ ու խիզա-

խությամբ: Կարճ ժամանակամիջոցում

դարձավ շտաբս-կապիտան, ստացավ

առաջին շքանշանը: Զինվորական թեր-

թերն անմիջապես անդրադարձան այդ

փաստին` իրենց էջերում գրելով երի-

տասարդ շտաբս կապիտանի սկզբունք-

ների, արիության եւ կամքի մասին: 1914

-ին ավարտել է Ցարսկոյե Սելոյի սպա-

յական դպրոցը: Առաջին համաշխար-

հային պատերազմի ժամանակ եղել է

Հարավ-արեւմտյան, Հյուսիս-արեւմտ-

յան, Արեւմտյան եւ Կովկասյան ռազմա-

ճակատներում: 1916-1917 թթ. ծառայել է

ռումինական բանակում, որպես ռուսա-

կան հրետանային միսի-

այի հրահանգիչ: Ամրագր-

ված փաստ է, որ Քրիստա-

փոր Արարատյանն ընդա-

մենը երեք տարում արժա-

նացավ բազմաթիվ մեդալ-

ների, ինչպես նաեւ Սուրբ

Ստանիսլավի 2-րդ եւ 3-րդ

աստիճանի, Սուրբ Աննայի

4-րդ աստիճանի, Սուրբ

Գեորգիի 4-րդ աստիճանի

շքանշանների: Այս ամենը

հայ սպայի համար հրա-

շալի ճանապարհ կբացեր

դեպի զինվորական հիեր-

արխիայի վերին աստի-

ճանները, սակայն պայթեց

Հոկտեմբերյան հեղափո-

խությունը: Այս իրադար-

ձությունը միլիոնավոր

մարդկանց ճակատագրեր

փոխեց: Արարատյանը բա-

ցառություն չէր: Սարդարապատի ճա-

կատամարտում Արարատյանը հայկա-

կան կորպուսի հրետանային բրիգադի

հրամանատարն էր: 1918-ի մայիսի վեր-

ջին տեղի ունեցավ այն ճակատա-

մարտը, որը, ինչպես Ավարայրը 15 դար

առաջ, պիտի ապահովեր Հայաստանի

հարատեւումը: Գրեթե երեքհազարամյա

պատմության ընթացքում հայերը օրհա-

սական պահերին կարողացել են համա-

խմբվել, որի արդյունքում էլ գոյատեւել

են: Սարդարապատն այն կետն էր, որ-

տեղ էլ պետք է որոշվեր հայի ճակա-

տագիրը, պետք է որոշվեր` ապրում ես

ծնկաչոք, թե՞ կռվում ես ազատության

համար: Մայիսի 19-ին թուրքերի 36-րդ

կովկասյան դիվիզիան ներխուժեց

Արարատյան դաշտավայր եւ մյուս օրը

գրավեց Արաքս կայարանը, որն ընկած

էր Ալեքսանդրապոլ-Երեւան երկաթգծի

վրա` Սարդարապատից տասը կիլո-

մետր հեռու: Նույն օրը Խալիլ բեյը Բա-

թումի կոնֆերանսի հայ պատվիրակնե-

րին հայտարարեց, թե «հայերը պարտ-

վել են եւ պետք է ենթարկվեն»: Ըստ էու-

թյան` սա պարզապես կոնֆերանսում

արտահայտված հայտարարություն չէր:

Սա վերջնագիր էր: Երեւանում այս իրա-

դարձություններից մի քանի օր առաջ

հարաբերական անդորր էր, սակայն

թուրքերի կողմից քաղաքի գրավման

սպառնալիքը իրեն զգալ տվեց: Գեներալ

Մովսես Սիլիկյանն իր հրամանա-

տարական կետը հաստատելով Գեւորգ-

յան ճեմարանի շենքում` Էջմիածնի

Մայր եկեղեցուց մոտ 100 մետր հե-

ռավորության վրա, մայիսի 18-ին տեղե-

կացրեց գլխավոր շտաբ, որ դրությունը

ողբերգական է: Հաջորդ օրը Սիլիկյանն

այցելեց Ամենայն հայոց կաթողիկոս

Գեւորգ 5-րդին եւ առաջարկեց նրան

անվտանգության նպատակով տեղա-

փոխվել Սեւանա լճի շրջան: Կաթո-

ղիկոսը, որպես իսկական հայ, արժա-

նապատվորեն պատասխանեց. «Եթե

հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտ-

պանելու այս սրբազան վայրը, ապա ես

ինքս կանեմ դա: Հոգ չէ, թե կզոհվեմ

հազարամյա մայր տաճարի շեմին»:

Դրությունն այնպիսին էր, որ

նահանջելն անթույլատրելի էր: Ըստ

THEARMENIANSMAG.COM

Մովսես Սիլիկյան

ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՀԱՅԵՐ

Page 13: Magazine "THE ARMENIANS", vol. 2

Քրիստափոր Արարատյանի հուշերի`

Սարդարապատի ճակատամարտում

հայերը նահանջելու տեղ չունեին, որով-

հետեւ Սարդարապատի հետեւում կան-

գնած էր Սուրբ Էջմիածինը, իսկ Էջմի-

ածնի հետեւում Երեւանն ու ամբողջ Հա-

յաստանն էին: Պետք է ինչ-որ ուժ հա-

վաքեր հայերին: Այդ ուժը Արամ Մա-

նուկյանի կոչն էր` ամեն ինչ, ամեն ոք

ճակատի համար: Մահ կամ ազատու-

թյուն: Գեներալն անմիջապես արձա-

գանքեց: Գիտակցելով, որ ելքը մեկն է`

հաղթել կամ մեռնել, մշակեց գործողու-

թյան համարձակ ծրագիր:

Հայտնի է ենթականերին

Արարատյանի տված առ-

աջին հրամանը. «Կրակել

բոլոր մարտկոցներով»:

Միաժամանակ, թվական

գերազանցության տպա-

վորություն ստեղծելու

նպատակով, նա հաջո-

ղությամբ կիրառեց Առա-

ջին աշխարհամարտում

կուտակած փորձը: Մար-

տի ընթացքում անընդ-

հատ մանեւրում էր եւ ար-

ագ փոփոխվող դիրքերից

կրակ սփռելով` քանա-

կական գերազանցության

պատրանք էր ստեղծում:

Հարձակումից հետո հոգ-

նած հայկական հետեւ-

ակը կանգ առավ: Նահանջող թուրքերին

խոցում էին հրետանավորները: Այս կե-

նաց մահու գոտեմարտում հայերը հա-

կառակորդի 12 հրանոթ առգրավեցին:

Դրանք սպասարկող գերմանացիները

շրջեցին փողերը եւ ակամա կրակ բացե-

ցին թուրքերի վրա: Դա գերմանացիների

դավաճանությունը չէր: Գերմանացի

հրետանավորները կատարել էին Ար-

արատյանի` մաքուր գերմաներեն տր-

վող հրամանները: Մայիսի 27-ին հա-

յերը վերսկսեցին հարձակումը: Գնդա-

պետ Արարատյանը, թշնամու համար

աննկատ, մարտկոցները մոտեցրեց դիր-

քերին եւ հրամայեց հետ չմնալ հետեւ-

ակից: Անսպասելի բացված հրետա-

նային կրակը թշնամուն հանկարծակիի

բերեց` մեր հետեւակին ու հեծելազորին

հնարավորություն տալով անցնելու հա-

կառակորդի թիկունքը: Կեսօրին ամեն

ինչ ավարտված էր, բայց հայ հրետանա-

վորները շարունակում էին հարվածել

հակառակորդին, արդեն նրա պաշտպա-

նական դիրքերին ու թիկունքին: Թուր-

քերը վերջնականապես խուճապի մատ-

նվեցին, որը վերածվեց խուճապահար

նահանջի: Քյազիմ Կարաբեքիրը թողեց

դիտակետը: Հայերի հաղթանակը լիա-

կատար էր: Մարտից անմիջապես հետո

սպարապետ Թովմաս Նազարբեկյանն

իր հրամանում նշում է. «...Շնորհակա-

լություն եմ հայտնում ռազմաճակատի

Սարդարապատի տեղամասի հրետա-

նու հրամանատար Քրիստափոր Արար-

ատյանին` իրեն վստահված զորքերի

հմուտ ղեկավարման համար...»: Շնոր-

հակալություն էր հայտնում նաեւ ողջ

հայ ժողովուրդը: Ք. Արարատյանը

հետագայում կխոստովանի. «Ես երբեւէ

չեմ եղել ավելի երջանիկ, որքան 1918-ի

մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը»: 42-ամյա

Թովմաս Նազարբեկյան

THEARMENIANSMAG.COM

ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՀԱՅԵՐ

Page 14: Magazine "THE ARMENIANS", vol. 2

զորավարին շնորհվեց հրետանու գենե-

րալ-մայորի կոչում եւ 1919-ի ապրիլին

Ք. Արարատյանը նշանակվեց ՀՀ զինվո-

րական նախարարի պաշտոնին մինչեւ

1920-ի մայիսը: Օգնական նշանակվեց

Դրոն (Դրաստամատ Կանայանը): Ապր-

իլի 25-ին կազմվեց զինվորական խոր-

հուրդ, որի նախագահ կարգվեց զորա-

վար Թովմաս Նազարբեկյանը, անդամ-

ներ` զորավար Հ. Հախվերդյանը եւ Հով-

հաննես Բաղրամյանը: 1919-ի փետր-

վարին Արեւմտահայ 2-րդ համագու-

մարը հանդիսավոր հայտարարեց, որ

Հայաստանը միացյալ եւ անկախ է

ճանաչում: Սույն հուշագիրը 8 նախա-

րարների հետ ստորագրում է նաեւ զին-

վորական նախար-

ար, գեներալ-մայոր

Քրիստափոր Արար-

ատյանը: Իսկ օգոս-

տոսի 10-ին Քրիստ-

ափոր Արարատյա-

նը մյուս նախարար-

ների հետ ստորագր-

եց նոր կառավարու-

թյան անդամների

ցանկը: Փաստորեն,

գեներալ մայոր Քր-

իստափոր Արար-

ատյանը դարձավ

Հայաստանի պաշտ-

պանության առաջին

նախարարը: Հետա-

գայում, երբ հաստ-

ատվեց Համո Օհան-

ջանյանի կուսակ-

ցականացված կառ-

ավարությունը, Ար-

արատյանին առա-

ջարկվեց մնալ իբրեւ

նախարարի խորհրդական, ինչից նա

կտրականապես հրաժարվեց եւ խնդրեց

իրեն ուղարկել Կարս, որտեղ էլ Արար-

ատյանը հայտնվեց գերության մեջ: Մի

ամբողջ տարի Արարատյանը գերու-

թյան մեջ էր: Ինքը` գեներալ Քյազիմ

Կարա-բեքիր փաշան, քանիցս այցելել է

«Թուրքերի սարսափին» (Սարդարա-

պատի ճակատամարտից հետո այդպես

էին կոչում Արարատյանին)` հորդորե-

լով ծառայության անցնել իրենց մոտ եւ

դասախոսել թուրքական հրետանային

ակադեմիայում: Հորդորներին հետեւե-

ցին խոշտանգումները: Գեներալն անդր-

դվելի էր: Միայն 1921-ին գեներալը վե-

րադարձավ հայրենիք: Այն ժամանակվա

Հայաստանի կառավարության ղեկա-

վար Ալեքսանդր Մյասնիկյանի առաջ-

արկով զբաղեցրեց հայկական հրա-

ձգային դիվիզիայի հրամանատարի տե-

ղակալի պաշտոնը: Մյասնիկյանի զոհ-

վելուց հետո Արարատյանն ազատվեց

պաշտոնից եւ մեկնեց Մոսկվա` ուսա-

նելու Ֆրունզեի անվան ակադեմիայի

բարձրագույն հրամանատարական դա-

սընթացներում: Վերադառնալուց հետո

դարձավ Երեւանի պետական համալ-

սարանի եւ մյուս բուհերի զինվորական

ամբիոնների վարիչ: Երբեք որեւէ կու-

սակցության չհարած այդ ազնվագույն

մարդը սրբորեն ծառայեց իր ժողովրդին:

Այսօր արդեն քչերին է հայտնի, որ

Երեւանին խմելու ջրով ապահովելու

նախագծի հեղինակը գեներալ Արար-

ատյանն է` նաեւ մեծատաղանդ ճար-

տարագետը: Կոմայգին էլ ստեղծվեց

նրա ու իր սաների ջանքերով: Գեներալի

երկու երեխաներն ընտրեցին խաղաղ

մասնագիտություններ: Կոնստանտինը

ավարտեց Երեւանի պոլիտեխնիկական

ինստիտուտի հիդրոմելիորացիայի բա-

ժինը, իսկ դուստրը դարձավ բալետի

պարուհի: Այդպես էլ ՀԽՍՀ վաստա-

կավոր արտիստուհի Ելենա Արարա-

տովան, որ իրավամբ հայկական բա-

լետի ամենահռչակավոր աստղերից էր,

չդարձավ ժողովրդական արտիստ:

«Ժողովրդի թշնամու» դուստրը չէր

Հայաստանի Առաջին Հանրապետության

Հիմնադիր Արամ Մանուկյան

THEARMENIANSMAG.COM

ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՀԱՅԵՐ

Page 15: Magazine "THE ARMENIANS", vol. 2

կարող կրել ժողովրդականի կոչում...

1937-ի օգոստոսին, տեղեկանալով իր

մարտական ընկերոջ` գեներալ լեյտեն-

անտ Մովսես Սիլիկյանի ձերբակալու-

թյան մասին, Արարատյանն ինքնակամ

ներկայացավ արյունարբու

Մուղդուսուն, որը կրճտաց-

նելով ատամներն` ասաց,

թե նրա հերթը չէ: Այդ «հեր-

թը» վրա հասավ սեպտեմ-

բերի երկուսին: Տնից այդ-

պես էլ անվերադարձ տար-

ան անգամ գեներալի ձեռա-

գրերը, զենքերը, ընտանե-

կան լուսանկարները: 1937-

ի դեկտեմբերի 10-ի առա-

վոտվա ժամը հինգին չե-

կիստները բեռնատար մե-

քենայով Ավանի ձոր տեղա-

փոխեցին մի խումբ նախ-

կին զինվորականների` գե-

ներալներ Մովսես Սիլիկ-

յանին, Քրիստափոր Արար-

ատյանին, Դմիտրի Միրիմ-

անյանին, գնդապետներ Աղասի Վարոս-

յանին, Ստեփան Հովհաննիսյանին, Հա-

կոբ Մկրտչյանին, Հարություն Հակոբ-

յանին: Չեկիստներն արդեն սովորու-

թյան համաձայն փորձեցին կապել նր-

անց աչքերը: Բոլորն էլ հրաժարվեցին:

- Մահվան աչքերին շատ ենք նայել:

Կրակեք....

Համազարկը չուշացավ: Հայ բոլշեւիկ-

ների կրակոցից ընկան Հայաստանի

Հանրապետության ռազմական (պաշտ-

պանության) առաջին նախարարն ու

նրա ընկերները` հայ ժողովրդի պան-

ծալի զավակները: Պատմությունը բազ-

միցս ապացուցել է, որ փոքր ազգերն

ապրելու իրավունքը պետք է արյամբ

վաստակեն: Ճակատագրական պահեր-

ին հայերը համախմբվել են, սակայն

վտանգը հաղթահարելուց հետո սկսվել

են ներքին կռիվներն ու բանսար-

կությունները, ակամա հող նախապա-

տրաստելով նոր արհավիրքների հա-

մար: Հայ հերոսները` Հայկից մինչեւ

Մոնթե, վստահ նայել են մահվան աչ-

քերին` համոզված լինելով, որ իրենց

նահատակությունը կկռի միասնության

այն վահանը, որը ոչ միայն կպաշտ-

պանի Հայաստանն ու հայերին, այլեւ

կդարձնի լիարժեք տեր իր երկրին ու իր

արդար պատմական պահանջին:

THEARMENIANSMAG.COM

Քրիստափոր Արարատյան

Հայաստանի Հանրապետության

Պաշտպանության 1-ին նախարար

ԶԱՐԻՆԵ ԹՈՐԳՈՄՅԱՆ

Ազգ, 2008թ., 28 մայիսի

ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՀԱՅԵՐ

Page 16: Magazine "THE ARMENIANS", vol. 2

Միացյալ Նահանգներում հայ ճարտարագիտական

մտքի առաջին արտոնագրված նմուշ է հանդիսանում

1908 թվականին ներկայացված և 1911 թվականին

պաշտոնապես գյուտ ճանաչված Գաբրիել Կազանջ-

յանի մազերի չորացման սարքը` այսօր համընդհա-նուր

տարածում գտած «ֆենը»: Գյուտի արտոնագրի համարն

է 994.259:

Տեխնիկական հեղափոխության իսկական հերոս կա-

րելի է համարել Ցեղասպանությունից հրաշքով փրկված

Ասատուր Սարաֆյանին, որն Ամերիկայում հայտնի է

որպես Օսկար Բենկեր` առասպելական այն ճարտա-

րագետը, ով հայտնագործել է ինքնա-շարժերի ավտո-

մատ փոխանցման տուփը: 1931 թվականին 1.795.464

համարով արտոնագրված այս գյուտն 1940 թվականից

կիրառվել է ամերիկյան «Օլդսմոբիլ» մակնիշի ավտո-

մեքենայում:

Նույն Բենկեր-Սարաֆյանին են պատկանում ավտոսի-

րողներին քաջ հայտնի բենզինային պոմպի, (արտոնա-

գրված 1961 թվականին թիվ 2.977.862 արտոնագրով),

ինչպես նաեւ ավտոյուղի չափիչի, (արտոնագրված 1957

թվականին թիվ 2.977.813 արտոնագրով) գյուտերը:

ԱՄՆ կառավարության կողմից Ասատուր Սարաֆյան-

Բենկերի ամենաարժեքավոր հայտնագործություններ են

համարվել ուղղաթիռի տրանսմիսիայի` Սիկորսկու

շարժիչի փոխանցման տուփը, (արտոնագրված 1949

թվականին թիվ 2.492.831 արտոնագրով) եւ բազմագույն

տպիչ սարքը (արտոնագրված 1932 թվականին թիվ

1.879.597 արտոնագրով):

Մեկ այլ գյուտարար` Արթուր Բուլբուլյանը ստացավ

1944 թվականին ստացավ թիվ 2.348.108 արտոնագիր

ամերիկյան օդուժի համար խիստ անհրաժեշտ օդա-

չուների թթվածնային դիմակ պատրաստելու համար:

Ամենամեծ համբավ և տարածում ստացած գյուտերից է

հանրահայտ Ալեք Մանուկյանի նորամուծությունը`

յուրահատուկ տեսակի ջրի ծորակը, որը 1969 թվականից

կիրառվում է աշխարհում (արտոնագիր թիվ 3.422.849):

Համաշխարհային մեծ տարածում ստացավ քչերին

հայտնի Ստեփան Ստեփանյանի բեռնատարի թափքի

վրա բետոնխառնիչ տեղադրելու գաղափարը (1935

թվականին արտոնագրված թիվ 1.935.922 արտոնագրով),

որը հեղափոխեց և խթանեց շինարարական արդյու-

նաբերությունը:

Արժե հիշատակել աստղաբաշխական քանակով ար-

տադրվող Արտաշես Հայկանյանի հեղուկ խմիչքների

համար ճկուն անկյունով ծղոտը, կամ «կոկտեյլի

փայտիկի» գյուտը (1980 թվականին արտոնագրված թիվ

4.216.801 արտոնագրով):

Դժվար է պատկերացնել այսօրվա քաղաքակրթությունը

առանց դրամաբաշխային սարքերի, հանրահայտ

«բանկոմատի», որի գյուտը պատկանում է Լյութեր Սի-

միջյանին (1960 թվականին արտոնագրված թիվ 2.960.377

արտոնագրով): Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտո-

նագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ` 1965

թվականին` մետաղադրամի համար նախատեսված

բանկոմատի գյուտերը:

1977 թվականին Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է

կոմպյուտերային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մար-

մնի պատկերը վերարտադրող սարքը, ինչը հեղափո-

խություն կատարեց բժշկության ոլորտում (արտոնա-

գրվել է 1979 թվականին թիվ 4.150.292 արտոնագրով):

Այսօր միլիոնավոր մարդկանց կյանք է փրկում մի-

ջուկային մագնետիկ ռեզոնանսի սկզբունքով գործող

սկաները, առանց որի անհնար է պատկերացնել

ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից

մինչեւ բուժում: Այդ գյուտը պատկանում է Ռեյմոնդ

Դամադյանին (արտոնագրվել է 1983 թվականին թիվ

4.411.270 արտոնագրով):

Սրանք ամերիկահայ գյուտարարների երկար ցանկի

ընդամենը մի փոքր մասն է:

Դրան կարելի է և անհրաժեշտ է ավելացնել Խորհր-

դային Միության տարիներին և նաեւ դրանից հետո հայ

գիտնականների ու ինժեներների հայտնագոր-

ծություններն ու նորարարությունները` Արտեմ Մի-

կոյանից մինչեւ Միխայիլ Պողոսյան, Օրբելի և Ալի-

խանյան եղբայրներից մինչև միայն վերջերս բացա-

հայտված «Լունոխոդ»` տիեզերական սարքի հայազգի

հեղինակ Կարամջյան:

Մի քանի տարի առաջ Հայաստան է այցելել աշխարհա-

հռչակ գիտնական Ռեյմոնդ Դամադյանը, մագնիսա-

ռեզոնանսային ախտորոշման մեթոդի հեղինակը` մեր

երկրում այդ եզակի սարքերի արտադրությունը

կազմակերպելու առաջարկով: Բարձրաստիճան պաշտ-

ոնյաները ակնարկել են նրան, որ ազնիվ այս

գաղափարի իրականացման համար սփյուռքահայ

մասնագետը պետք է կատարի որոշակի վճար որոշակի

մարդկանց «նվիրատվության» ձևով: Ավելորդ է ասել, որ

գիտնականը հեռացել է Հայաստանից հիասթափված ու

վիրավորված: Հետևությունը մեկն է` մեր Հայրենիքը ի

վիճակի է և անպայման կատարելու է գիտական,

կրթական, տնտեսական և հասարակական թռիչքային

զարգացում, օգտագործելով համայն հայության մտավոր

և նյութական ներուժը: Սակայն դա հնարավոր է լինելու

միմիայն Հայաստանը օկուպացրած ռեժիմից ազատա-

գրելուց հետո»:

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք ՈՐ . . .

THEARMENIANSMAG.COM

«Ամերիկահայության ներդրումը Միացյալ Նահանգներում»

Ստեփան Պարթամյան

Page 17: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 18: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 19: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 20: Magazine "THE ARMENIANS", vol. 2

THEARMENIANSMAG.COM

Կիլոգրամներ չհավաքելու

համար: Բացի խիստ շատ-

ակերությունից, ճարպա-

կալման պատճառ կարող են

լինել որոշ հիվանդություն-

ներ,ինչպիսիք են՝ Կուշինգի

հիվանդությունը, հի-պոթի-

րեոզը եվ ինսուլոման:

Սննդի ընդունման վրա մեծ

ազդեցություն ունեն պատ-

րաստի կերակրի հոտն ու

ախորժաբեր տեսքը, որ գր-

գռում են անգամ կուշտ մար-

դու ախորժակը՝ նրա մոտ

առաջացնելով քաղցի զգա-

ցում:

Տարիքային ճարպակալում

Ճարպակալման առաջացման

վրա մեծ ազդեցություն ունի

մարդու տարիքը: Բժշկութ-

յան մեջ նույն իսկ գոյություն

ունի այնպիսի տերմին, ինչ-

պիսին տարիքային ճարպա-

կալումն է: Տարիքային ճար-

պակալման առաջացումը

պայմանավորված է գլխուղ-

եղի հատուկ կենտրոնների

նորմալ գործունեության խա-

նգարմամբ, սա բերում է նր-

ան, որ տարիքի հետ քաղցի

զգացումը ճնշելու համար

ավելի մեծ քանակի սնունդ է

պահանջվում: Վահանաձեվ

գեղձի ֆունկցիայի իջեցման

պայմաններում, որն արտա-

դրում է օրգանիզմի նյութա-

փոխանակության համար

պատասխանատու հորմոն-

ներ, նույնպես դիտվում է

տարիքային ճարպակալում:

Վերընշված պատճառներից

առաջացած ճարպակալումն

ընդունված է անվանել երկր-

որդային ճարպակալում:

Այս ճարպակալման բուժման

համար օգտագործում են այն-

պիսի մեթոդներ եվ պրոցե-

դուրաներ, որոնք կիրառում

են ցածր կենսական ակտի-

վության եվ շատակերության

արդյունքում առաջացած ճա-

րպակալման դեպքում: Բու-

ժման ժամանակ հատուկ ուշ-

ադրություն են դարձնում

հիմնական հիվանդության

վրա, որը եվ բերել էր ճար-

պակալման:

Ճարպակալման պատճառ-

ները բացահայտելու համար

անհրաժեշտ է դիմել բժիշկ

էնդոկրինոլոգի, ով կատա-

րելով մի շարք հետազո-

տություններ՝ կորոշի թե ինչն

է հանդիսացել ճարպա-

կալման պատճառ եվ

կնշանակի համապատաս-

խան բուժում:

Էջ 18

ՃԱՐՊԱԿԱԼՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Page 21: Magazine "THE ARMENIANS", vol. 2

THEARMENIANSMAG.COM

Ճարպակալում

Ճարպակալումը դա մարդու

օրգանիզմում ճարպերի ավե-

լցուկային կուտակումն է: Այն

կարող է լինել ինչպես այլ

հիվանդության ախտանիշ,

այնպես էլ հանդիսանալ

որպես առանձին հիվանդու-

թյուն:

Այն դեպքերում, երբ ճարպա-

կալումն ուղեկցում է այլ

հիվանդություններին, վերջ-

իններիս բուժումից հետո

կարելի է ձերբազատվել նա-

եվ ճարպակալումից: Եթե

ճարպակալումն առանձին

հիվանդություն է, անհրա-

ժեշտ է խիստ հսկողություն

ողջ կյանքի ընթացքում: Դրա-

նից շեղվելիս հիվանդու-

թյունը պրոգրեսիվում է,

քանի որ այն ունի խրոնիկ

բնույթ:

Ճարպակալմամբ տառապող

մարդիկ հակված են այնպիսի

հիվանդությունների, ինչպի-

սիք են շաքարային դիաբետը,

հիպերտոնիան, աթերոսկլե-

րոզը: Չնայած հիվանդության

լրջությանն ու տարածվածու-

թյանը, ճարպակալման դեմ

պայքարող անվտանգ դեղերի

քանակը մեծ չէ: Մարդկանց

մեծամասնությունը հակված

է ճարպակալումը համարել

կոսմետիկ բնույթի խնդիր, ոչ

թե հիվանդություն: Փոքր-ինչ

գեր, համաչափ կառուցված-

քով մարդը, էսթետիկ տեսան-

կյունից ավելի հաճելի տեսք

ունի, քան ստանդարտ քա-

շով, բայց աղավաղված մար-

մնաչափերով մեկը: Ոսկրերը,

մկանները, ջլերը, ճարպը եվ

մնացածը, փաստորեն, մար-

մնի քաշի բաղկացուցիչ տար-

րերն են: Այստեղից հետեվում

է, որ մարդիկ, միանգամայն

տարբեր քաշային կատե-

գորիաներում լինելով, ունեն

տարբեր մարմնակառուց-

վածք: Մեկի մոտ ամբողջը

մկաններ են, մյուսի մոտ

ոսկրերն են ծանր, իսկ մեկ

ուրիշ նիրօրգանիզմում ճար-

պի կուտակման հետեվանքով

քաշ է հավաքում:

Ի դեպ երկրի վրա ամենա-

տարածված հիվանդություն-

ների թվին է դասվում ճար-

պակալումը:

“THE ARMENIANS”

ԱՄՍԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼՈԻ ՀԱՄԱՐ

ԿԱՐՈՂ ԵՔ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ

ՃԱՐՊԱԿԱԼՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Page 22: Magazine "THE ARMENIANS", vol. 2

Պատմության հանգամանքների

կամ էլ ճակատագրի բերում-

ով հայազգի նշանավոր դեմքեր,

որոնք մեծ ներդրում ունեն համ-

աշխարհային մշակույթի ամե-

նատարբեր բնագավառներում,

ապրել և արարել են հայրենիքի

սահմաններից դուրս, ինչի պա-

տճառով էլ նրանց մասին հայկ-

ական մամուլն ու գիտական

հրատարակությունները բավա-

կանաչափ հաճախ չեն խոսում:

Խիստ կարևորում եմ համա-

ցանցում նրանց մասին հոդված-

ների տարածումը, որպեսզի հայ

երիտասարդը լավ իմանա ու

լավ ճանաչի մեր ազգի անունը

բարձր պահող անձանց: Ամեր-

իկյան կինոյի պատմությունն

անհնարին է պատկերացնել առ-

անց Ռուբեն Մամուլյանի: Ավել-

ին, նա հանդիսանում է իրենից

առաջ չկիրառված մի շարք

նորարարությունների գաղափ-

արի հեղինակն ու շրջանառու-

թյան մեջ դնողը: Ռուբենը ծնվել

է Թիֆլիսում, 1898-ին: Մանկու-

թյան տարիներից ի վեր` տղան

լավ նկարում էր, գրում, հատուկ

հետաքրքրություն և ունակութ-

յուններ էր ցուցաբերում երաժշ-

տության ու լեզուների նկատ-

մամբ: Բանկիր հայրը ցանկացել

է, որ որդին ճարտարագետ կամ

իրավաբան դառնա: Այնուհան-

դերձ, տղան ժառանգել էր մոր՝

դերասանուհի Վերժինե Մամուլ-

յանի սերը թատրոնի հանդեպ:

Ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի

համալսարանների իրավաբան-

ական ֆակուլտետներում, սակ-

այն արդեն իսկ 1920-ից Լոն-

դոնի, Փարիզի և Նյու Յորքի թա-

տրոններում իրականացրել է

շուրջ 60 դրամատիկական և

երաժշտական բեմադրություն-

ներ: 1923-ից Ռուբենը հաստ-

ատվել է ԱՄՆ-ում` ստեղծելով

նաև շուրջ 20 կատակերգական,

մելոդրամային, արկածային, եր-

աժշտական ֆիմեր, որոնք մեծ

ներգործություն են թողել ամեր-

իկյան երաժշտական թատրոնի

և կինոյի ձևավորման, ինչպես

նաև զարգացման վրա: 1920-

ականների վերջին Հոլիվուդում

տաղանդներ էին փնտրում,

ուստի մասնագետների ուշա-

դրությունը գրավեց Ռուբեն Մա-

մուլյանը` իր` Բրոդվեյը ցնցած

թատերական բեմադրությունն-

երով: Հոլիվուդում նա հայտնվեց

1931-ին, որտեղ նույն թվակա-

նին ստեղծեց իր առաջին գլուխ-

գործոցը՝ «Քաղաքի փողոց-

ները»: Այս ֆիլմում առաջին ան-

գամ կինոպատմության մեջ

ՀԱՅԵՐՆ ԱՄՆ - ում

Ռուբեն Մամուլյան.

Համաշխարհային կինոյի

հայազգի նորարարը

THEARMENIANSMAG.COM

Page 23: Magazine "THE ARMENIANS", vol. 2

THEARMENIANSMAG.COM

գործածվել է արտակադրային ձայ-

նը: Հերոսուհին պատկերված է

լուռ, փակ շուրթերով, մինչդեռ

նրա հնչող ձայնն արտահայտում է

իր մտածմունքները: Բացի այդ, իր

մյուս ֆիլմերում նա իրականացրել

է իր անունը կինոմատոգրաֆիայի

պատմության մեջ հավերժացնող

նորարարություններ. առաջին ան-

գամ օգտագործել է երկու բարձրա-

խոսով ձայնագրումը և մոնտաժը

մեկ ձայներիզի վրա, այնուհետև`

առաջին անգամ է նկարահանել

ստուդիայից դուրս, շարժվող տե-

սախցիկով, նաև` օգտագործել մի-

աժամանակ մի քանի խցիկ: Հետա-

քրքիր է այն հանգամանքը, որ գու-

նավոր հեռատեսիլի և կինոյի հիմ-

քերում կանգնած են երկու հայեր.

Հովհաննես Ադամյանը դարձավ

գունավոր հեռուստատեսության

հիմնադիրը, իսկ Մամուլյանը` գու-

նավոր կինոյի: 1935-ին նկարա-

հանված Մամուլյանի «Բեքի Շար-

փը» առաջին ամբողջովին գու-

նավոր ֆիլմն էր աշխարհում, ավե-

լին` այս շարժանկարում վառ գույ-

ները ոչ միայն գեղագիտական հա-

ճույք էին պատճառում, այլ ունեին

նաև հուզական նշանակություն:

Մամուլյանը գույները հաջողութ-

յամբ գործածեց իր «Արյուն և ավ-

ազ» (1941) ֆիլմում ևս: Ռուբենը

տաղանդավոր ռեժիսոր էր, քանզի

Հոլիվուդյան երկու լեգենդներ՝

Մառլեն Դիթրիխն ու Գրետա Գար-

բոն նորովի բացահայտվեցին Մա-

մուլյանի «Երգ երգոց» և «Քրիս-

տինա թագուհին» ֆիլմերում:

ՀԱՅԵՐՆ ԱՄՆ - ում

“THE ARMENIANS “ ԱՄՍԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ, ԻՍԿ ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ, ԱՊԱ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ 323-383-7385

Page 24: Magazine "THE ARMENIANS", vol. 2

ՀԱՅ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԸ ԸՍՏ ՖՈՐԲՍ-ի

THEARMENIANSMAG.COM

Թուրքիայի հայտնի «Գալաթասա-

րայ» լիցեյի շրջանավարտների կող-

մից ստեղծված «Գալաթասարայցի-

ների միություն»-ը տարվա մրցա-

նակը հանձնել է ստամբուլահայ

հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմ-

օղլուինֈ «Գալասարայցիների միու-

թյան» կայքէջում հրապարակված

հայտարարության մեջ նշվում է, որ

իրենց կազմակերպությունը 1908

թվականից ամեն տարի մրցանակ է

հանձնում այն քաղաքացիներին, ով-

քեր իրենց միջազգային գործունեու-

թյամբ մեծ օգուտներ են տվել Թուր-

քիայինֈ «Մեր կազմակերպության

հերթական համաժողովի ժամանակ

միաձայն որոշում է կայացվել հեր-

թական «Գալաթասարայ» մրցանակը

հանձնել համաշխարհային տնտեսա

-գիտության մեջ իր ուրույն տեղն

ունեցող ստամբուլում ծնված Տարոն

Աջեմօղլուին»,-ասվել է հայտարար-

ության մեջֈ Նշվում է, որ մրցանակը

հանդիսավորթյամբ Աճեմօղլուին կը-

հանձնվի 2012-ինֈ Հիշեցնենք, որ

Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին,

Ստամբուլումֈ 1986-ին ավարտել է

Գալաթասարայի ավագ դպրոցըֈ Այ-

նուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք»

համալսարանը եւ դոկտորական

պաշտպանել Լոնդոնի Տնտեսագի-

տության դպրոցումֈ 1993-ին համա-

լրել է Մասաչուսեթսի տեխնոլոգի-

ական ինստիտուտի մասնագետ-

ների շարքը՝ 2000-ին ստանալով

պրոֆեսորի կոչումֈ Տարոն Աճեմ-

օղլուն, IDEAS/RePec տնտեսագիտա-

կան վերլուծական կազմակերպու-

թյան կողմից հրապարակված տվյալ-

ների համաձայն, աշխարհում ամեն-

աշատ վկայակոչվող 20 տնտեսա-

գետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով

8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանակի

դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը

այդ ցուցակում 13-րդ տեղն էֈ

http://hnews.am/index.php?newsid=1580

Հեղինակավոր Forbes հանդեսի

կողմից հրապարակված միլիար-

դատերերի հերթական ցանկում

միանգամից հինգ հայազգի գործ-

արարներ կան:

Առավել հարուստն ու հռչակա-

վորը Քըրք Քըրքորյանն է: Forbes-

ի միլիարդատերերի ցանկում նա

զբաղեցնում է 310-րդ հորիզոնա-

կանը` մոտ 3.5 միլիարդ դոլար

ընդհանուր կարողությամբ: Ան-

ցած տարվա համեմատ Քըրքոր-

յանի կարողությունն աճել է շուրջ

400 միլիոն դոլարով: Բայց եթե

համեմատենք նույն F o r b e s

հանդեսի` 2004 թ-ին հրապարա-

կած ցանկի հետ, ապա կտեսնենք,

որ ամերիկահայ միլիարդա-

տիրոջ կարողությունը մի քանի

տարվա ընթացքում կիսով չափ

կրճատվել է: 7 տարի առաջ Քըր-

քորյանի կարողությունը գնահա-

տվում էր շուրջ 7 միլիարդ ամե-

րիկյան դոլար:

Forbes-ի ցուցակում տեղ գտած

մյուս հայազգի միլիարդատերերն

իրենց գործունեությունը ծավալել

են Ռուսաստանի տարածքում:

Նրանցից ամենահայտնին եւ

ամենաերիտասարդը “ՌոսԳոս-

Ստրախ” ընկերության սեփա-

կանատեր Դանիիլ Խաչատու-

րովն է: Forbes-ի ցանկում 833-րդ

տեղը զբաղեցնող մոսկվաբնակ

հայ գործարարի 1.5 միլիարդ

դոլար կազմող կարողության

հիմքը ապահովագրական շուկա-

յում իրականացված հաջող գործ-

արքներն են: “2001 - 2003 թվա-

կաններին Խաչատուրովն իր գոր-

ծընկերների հետ 60 միլիոն դո-

լարով գնեց պետությանը պատ-

կանող “ՌոսԳոսՍտրախ”-ի բաժ-

նետոմսերի 75 տոկոսը` խորհր-

դային ոճի ընկերությունից այն

դարձնելով ռուսաստանյան շու-

կայի առաջատարներից մեկը:

2010-ին Խաչատուրովը պետու-

Թուրքերը «Գալաթասարայ» մրցանակը հանձնեցին հայազգի տնտեսագետին

Հինգ հայազգի միլիարդատեր

Forbes-ի ցուցակում

Page 25: Magazine "THE ARMENIANS", vol. 2

THEARMENIANSMAG.COM

թյունից գնեց բաժնետոմսերի

մնացած 25 տոկոսը` դառնալով

ընկերության միանձնյա սեփա-

կանետերը», - գրում է Forbes-ը:

Ապահովագրական բիզնեսում

լուրջ հաջողությունների հասած

Սարկիսով եղբայրները` Նիկոլ-

այն ու Սերգեյը, ամերիկյան հան-

դեսի հրապարակած ցուցակում

գտնվում են Խաչատուրովի հար-

եւանությամբ: Սարկիսով եղբ-

այրների միասնական կարողու-

թյունը Forbes-ը գնահատում է

շուրջ երեք միլիարդ ամերիկյան

դոլար: Եղբայրներից ավագը` 51-

ամյա Սերգեյ Սարկիսովը, 1991-

ին ստեղծել է «ՌԵՍՈ-Գարան-

տիա» ընկերությունը: 2007-ին

ընկերության բաժնետոմսերի 37

տոկոսը վաճառել է ֆրանսիա-

կան AXA ընկերությանը ռուսա-

կան ապահովագրական շուկայի

համար աննախադեպ բարձր գն-

ով` 1 միլիարդ 200 միլիոն դոլա-

րով: Նրա կրտսեր եղբայրը` 42-

ամյա Նիկոլայը, համակարգում է

«ՌԵՍՈ»-ի շինարարական նախ-

ագծերը: Ի դեպ, երկու եղբայր-

ներն էլ բազմազավակ հայրեր

են` յուրաքանչյուրը 5-ական

երեխա ունի:

Forbes-ի ցանկում ընդգրկված

վերջին հայազգի միլիարդատերը

Հայաստանի նախագահի աշխա-

տակազմի նախկին ղեկավար

Կարեն Կարապետյանի եղբայրն

է` «Տաշիր-Գրուպ» կոնցեռնի սե-

փականատեր Սամվել Կարա-

պետյանը: «Կարապետյանի «Տա-

շիր Գրուպ»-ը 15 առեւտրային եւ

յոթ օֆիսային կենտրոնների, ինչ-

պես նաեւ յոթ հյուրանոցների

սեփականատեր է: Իր բիզնեսը

Ռուսաստանում Կարապետյանը

սկսել է` գնելով «ԿալուգաԳլավ-

Սնաբ» ընկերությունը:

Վերջերս Կարապետյանը երկա-

րաժամկետ համագործակցու-

թյան համաձայնագիր է ստո-

րագրել Հայաստանի մայրա-

քաղաք Երեւանի իշխանու-

թյունների հետ, որի նպատակն է

տուրիզմի, շինարարության եւ

կանաչ գոտիների տեղծմանն

ուղղված լուրջ ներդրումների

իրկանացումը», -գրում է Forbes-

ը: http://www.armenialiberty.org/content/article/2334207.html

Կեղծանուն բառը հայերենում ունի

ծածկանուն, գրչանուն, մականուն,

սուտանուն հոմանիշները: Կեղծան-

ուններ, այսինքն՝ հորինած, մտացա-

ծին անուններ կրում են սովորաբար

արվեստի մարդիկ՝ գրողներ, նկա-

րիչներ, երգիչներ, դերասաններ:

Բազմաթիվ կարող են լինել այն պա-

տճառները, որոնք մարդկանց հար-

կադրում են իրենց իսկական ան-

ունները փոխարինել կեղծանուն-

ներով: Պատճառների թվում կարող

են լինել անվան անբարեհնչուն-

ությունը, դժվար արտասանելիու-

թյունը, իրական անունը թաքցնելու

անհրաժեշտությունը և այլն: Օրի-

նակ՝ Մաքսիմ Գորկի անունը, որ

հայտնի է աշխարհին՝ Ալեքսեյ Մա-

քսիմովիչ Պեշկովի կեղծանուն է,

Գայդարը՝ Արկադի Գոլիկովի: Կեղծ-

անուն են ունեցել նաև շատ հայ

գրողներ. Նար-Դոսը՝ Միքայել Հով-

հաննիսյանի կեղծանունն է, Րաֆֆին՝

Հակոբ Մելիք-Հակոբյանի, Սիաման-

թոն՝ Ատոմ Յարճանյանի, Շիրազը՝

Օնիկ Կարապետյանի և այլն: Հաճախ

դերասանների խաղացած հերոսների

անունները ևս կնքվում են որպես

նրանց բեմական անուններ: Բոլորիս

հայտնի Վլադիմիր Իլյիչ Ուլյանովը

իր հոդվածներում ստորագրել է

տարբեր կեղծանուններով՝ Վլ. Իլ-

յիչ, Կ. Տուլին, Ն. Ուլյանով նաև Ն. Լե-

նին: Այժմ կեղծանուն ունենալու ան-

հրաժեշտություն են զգում հայ շոու-

բիզնեսի ներկայացուցիչները՝ Շպռ-

օտ, Անի-Քրիստի, Ռիպի, Լիլու, Աշա,

Ռոբ: Կեղծանուն են ունենում

հատկապես հանցաշխարհի ներ-

կայացուցիչները՝ Վոլկ, Մորոզ,

Չորնի և այլն: Սվետլանա ԲԱՐՍԵՂՅԱՆ

ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի l կուրսի ուսանողուհի

ԿԵՂԾԱՆՈՒՆՆԵՐ

ՀԱՅ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԸ ԸՍՏ ՖՈՐԲՍ-ի

“THE ARMENIANS”

ԱՄՍԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՁԵՌՔ

ԲԵՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈԼՈՐ

ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ ԿԱՄ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

Page 26: Magazine "THE ARMENIANS", vol. 2

ՀԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

THEARMENIANSMAG.COM

Սկիզբը 1-ին համարում:

Ընդհանուր գույքի սեփականությունը` սեփական

արխոնտով և գանձապահով

Ծագման հաշվարկը միայն տղամարդկանց գծով

Օտարներին տոհմում որդեգրելու իրավունք

Ղեկավարին ընտրելու և ազատելու իրավունք

Կարելի է հստակ համարել, որ հունական տոհմերը

տիրապետում էին վերը թվարկած բոլոր

հատկանիշերին:

Իր ծագումով տոհմը ավելի հին է մոնոգամային և

սինդիասմական ընտանիքից և ժամանակակից է

պունալուական ընտանիքին: Բայց այս երեք

ընտանիքներից ոչ մեկն էլ տոհմի ձևավորման հիմք

չի հանդիսացել: Տոհմը չի ճանաչում որևէ

ընտանիքի գոյությունը որպես իր բաղկացուցիչ

մաս: Ընդհակառակը` յուրաքանչյուր ընտանիք,

ինչպես արխաիկ, այնպես էլ ավելի ուշ շրջանում,

մասամբ էր տոհմի ներսում, քանի որ ամուսինն ու

կինը պետք է տարբեր տոհմերից լինեին: Ամեն

ընտանիք ուներ իր սուրբ ծիսակատարություն-

ները, նախնիների սգո հիշատակը…

Տոհմերը, ինչպես Աթենքում, այնպես էլ Հունաս-

տանի այլ մասերում, ունեին հովանավորչական

անուն, որ վկայում էր իրենց ծագման մասին…

Սակայն Աթենքում, առնվազն Կլիսֆենյան հեղա-

փոխությունից հետո, տոհմային անուններն էլ չէին

կիրառվում. Տղամարդում կոչում էին իր սեփական

անունով, որին հաջորդում էր հոր անունը, ապա

տան` որին պատկանում է, օրինակ` Էսխին, Ատր-

ոմետի տղա, Կոֆոկիդ… Տոհմը իրենից խիստ սահ-

մանափակ խմբակ էր ներկայացնում սեփակա-

նության և անհատների հարցում:

Մշակույթը

Մ.թ.ա. 5-րդ դարում Հունաստանում ծաղկում ապր-

եց դրամատիկ արվեստը: Դրամատիկ կարևոր ժա-

նրերն էին տրագեդիան, որի սյուժեները հիմնա-

կանում աստվածների ու հերոսների մասին միֆերն

էին, և կատակերգությունը` ավելի հաճախ քաղա-

քական: Ի տարբերություն ժամանակակից թա-

տրոնի, Հունաստանում չկար մշտական թատե-

րախումբ, բացի այդ պրոֆեսիոնալ դերասաններն

էլ անմիջապես ի հայտ չեկան: Սկզբնական շրջա-

նում խաղում, երգում ու պարում էին իրենք` քա-

ղաքացիները: Ամեն բեմադրության համար պատր-

աստվում էին հագուստներ, դիմակներ և հասարակ

դեկորացիաներ: Ներկայացման ֆինանսավորումն

ու կազմակերպումը համեմատ հարուստ քաղաքա-

ցիների պարտականությունն էր համարվում. Թա-

տրոնը պետական հիմնարկ էր: Հին հունական թա-

տրոնը, հատկապես Աթենքինը, ըստ էության լինե-

լով մարդկանց համախմբման երկրորդ վայրը, ուր

քննարկվում էին ամենահրատապ հարցերը, խիստ

կապված էր պոլիսի կյանքի հետ:

ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Page 27: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 28: Magazine "THE ARMENIANS", vol. 2

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ

THEARMENIANSMAG.COM

Աղասի Խանջյան - Ծնվել է 1901թ. Վանում, սովորել է Վանի կենտրոնական

վարժանարում (որտեղ սովորել է նաև գրող Գուրգեն Մահարին)ֈ 1917-ից զբաղվել է

հեղափոխական գործունեությամբ: Հայաստանում խորհրդային կարգեր

հաստատվելուց հետո անցել կուսակցական ղեկավար աշխատանքի Երևանում, 1928-

ին Կենտկոմի որոշմամբ Խանջյանը ուղարկվել է Հայաստան, իսկ 1930-ից ընտրվել

Հայաստանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: Խանջյանը հատուկ ուշադրություն է

նվիրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայության

առաջադեմ ուժերի և Սովետական Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը:

Խանջյանը սպանվել է 1936թ. Թբիլիսիում Լավրենտի Բերիայի կողմից (Պաշտոնապես

հայտարարվել է ինքնասպանություն)ֈ

Գայը (Հայկ Բժշկյանց, ռուսերեն` Гaя Дмитpиeвич Гaй; 1887 -1937) սովետական բանակի հայազգի

հրամանատար էր, Քաղաքացիական Պատերազմի հերոս, սովետա-լեհական պա-

տերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922-ին), կորպուսի հրամանատար/

գեներալ-գնդապետ/: Ծնվել է փետրվարի 6-ին, 1887թ.Իրանի Թավրիզ քաղաքում,

ուսուցչի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական`

Արամյան դպրոցում, այնուհետև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել չի

կարողանում ուսանողական շարժումներին մասնակցելու համար հեռացվելու

պատճառով: Հետագայում ստանում է զինվորական բարձրագույն կրթություն: 1-ին

համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական 6-րդ կամավորական

գնդի հրամանատարը և մասնակցել կովկասյան ռազմաճակատում թուրքերի դեմ

մարտական գործողություններին: Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը և

դրանից հետո ծավալված քաղաքացիական կռիվներին: Որպես տաղանդավոր զինվորական, ռազմական արվեստի

տեսաբան, ռազմագետ, խորհրդային շրջանում աշխատել է Մոսկվայի ռազմական և ռազմաօդային ակա-

դեմիաներում: 1935թ հունիս 3-ին ձերբակալվել է «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը ան-

դամակցելու» մեղադրանքով, (պրոլետարական ծագման կարմիր հրամանատարի ձերբակալման առաջին դեպքը

Սովետական միությունում). 1937 թ. դեկտեմբեր 11-ին ՍՍՀՄ Գերագույն Դատարանի ռազմական տրիբունալի

որոշմամբ մեղավոր է ճանաչվել և նույն օրը գնդակահարվել: Հետմահու արդարացվել է 1956 թ. հունվարի 21-ին:

Սարգիս Լուկաշին (Սրապիոնյան) (1883, դեկտեմբերի 30 - 1937) - հայ խորհրդային

կուսակցական և պետական գործիչֈ Ժողկոմխորհի նախագահ է եղել 1922-25-ինֈ

Սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետումֈ

Փետրվարյան հեղափոխության օրերին ընտրվել է զինվորական կոմիտեի նախագահֈ

1918-21-ին ղեկավար աշխատանք է տարել Դոնի մարզումֈ 1921-1922-ին եղել է ՀԿԿ

կենտկոմի քարտուղարֈ Միաժամանակ ՀՍԽՀ Ժողտնտխորհի նախագահն էրֈ Երբ

Լուկաշինը ստանձնեց ժողկոմխորհի նախագահի պաշտոնը, երկիրը դեռևս գտնվում

էր ծանր վիճակում. տնտեսությունն ամբողջապես քայքայված էր, և նրա առաջին

գործը երկրի տնտեսության վերականգնումն ու արդյունաբերական ձեռնար-

կությունների գործարկումն էրֈ Նա քաղաքական գործիչների այն սերնդից է, որը

Ստալին-Եժով-Բերիա եռյակի ստեղծած մթնոլորտի զոհը դարձավֈ Լուկաշինը մեղադրվեց՝ որպես «հակապետական

գործիչ», «օպոզիցիային հարած» և 1937-ին գնդակահարվեցֈ

Page 29: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 30: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 31: Magazine "THE ARMENIANS", vol. 2

ՀԱՅԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

THEARMENIANSMAG.COM

Page 32: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 33: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 34: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 35: Magazine "THE ARMENIANS", vol. 2
Page 36: Magazine "THE ARMENIANS", vol. 2