32
ՓԵՏՐՎԱՐ - ՄԱՐՏ հա. 02 | 2012 Պատմության հանգամանքների կամ էլ ճակատագրի բերում- ով հայազգի նշանավոր դեմքեր, որոնք մեծ ներդրում ունեն համ- աշխարհային մշակույթի ամենա- տարբեր բնագավառներում, ապրել և արարել են հայրենիքի սահ- մաններից դուրս ... Էջ 19 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Էջ 1 - Հարցազրույց Քալիֆորնիայի Էնդոդանտիստների Միության ընտրված նախագահ` Նշան Օտապաշեանի հետ: Էջ 7 և 17 - Ճարպակալման պատճառները Էջ 8 - Գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյան Էջ 13 - Իսկ դուք գիտե՞ք որ ... Էջ 14 - Հայերը Մոսկվայում Էջ 19 - Հայերն ԱՄՆ-ում Էջ 21– Հայ միլիարդատերերը ըստ Ֆորբսի Էջ 23 - Հին Հունաստանի քաղաքակրթությունը Էջ 25 - Քաղաքական բռնաճնշումներ Էջ 26 - Աշխատանքի առաջարկ Էջ 29 - Ինչու՞ է վերադառնում Պուտինը Էջ 31 - Ժամանց - Խաչբառ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ I.N.N. GLENDALE, CA 91202 818-396-0570 www.thearmeniansmag.com thearmenians@yahoo.com 323-383-7385 Գլխավոր խմբագիր ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 118 W. STOCKER STR., STE 8 Քրիստափոր Արարատյան Հայաստանի Հանրապետության Պաշտպանության 1-ին նախարար Նշան Օտապաշեան Քալիֆորնիայի Էնդոդանտիստների միության ընտրված նախագահ Հին Հունաստանի քաղաքակրթությունը INTERNATIAONAL NEWS NETWORK ԿԱՐՈՂ ԵՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ, ԻՍԿ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ

The Armenians issue 3

Embed Size (px)

DESCRIPTION

Magazine about The Armenians

Citation preview

Page 1: The Armenians issue 3

ՓԵՏՐՎԱՐ - ՄԱՐՏ հա. 02 | 2012

Պատմության հանգամանքների

կամ էլ ճակատագրի բերում-

ով հայազգի նշանավոր դեմքեր,

որոնք մեծ ներդրում ունեն համ-

աշխարհային մշակույթի ամենա-

տարբեր բնագավառներում, ապրել

և արարել են հայրենիքի սահ-

մաններից դուրս ... Էջ 19

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Էջ 1 - Հարցազրույց Քալիֆորնիայի

Էնդոդանտիստների Միության ընտրված

նախագահ` Նշան Օտապաշեանի հետ:

Էջ 7 և 17 - Ճարպակալման պատճառները

Էջ 8 - Գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյան

Էջ 13 - Իսկ դուք գիտե՞ք որ ...

Էջ 14 - Հայերը Մոսկվայում

Էջ 19 - Հայերն ԱՄՆ-ում

Էջ 21– Հայ միլիարդատերերը ըստ Ֆորբսի

Էջ 23 - Հին Հունաստանի քաղաքակրթությունը

Էջ 25 - Քաղաքական բռնաճնշումներ

Էջ 26 - Աշխատանքի առաջարկ

Էջ 29 - Ինչու՞ է վերադառնում Պուտինը

Էջ 31 - Ժամանց - Խաչբառ

ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

I.N.N.

GLENDALE, CA 91202

818-396-0570

www.thearmeniansmag.com

[email protected]

323-383-7385

Գլխավոր խմբագիր

ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

118 W. STOCKER STR., STE 8

Քրիստափոր Արարատյան

Հայաստանի Հանրապետության

Պաշտպանության 1-ին նախարար

Նշան Օտապաշեան

Քալիֆորնիայի Էնդոդանտիստների

միության ընտրված նախագահ

Հին Հունաստանի

քաղաքակրթությունը

INTERNATIAONAL NEWS NETWORK

ԿԱՐՈՂ ԵՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

ԲՈԼՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ

ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ, ԻՍԿ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼՈՒ

ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ

ԶԱՆԳԱՀԱՐԵԼ

Page 2: The Armenians issue 3

Ատամնաբուժ, էնթոդոնտիստ Նշան Օտապաշեան, ծնվել է 1965

թվականին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում: 1977թվակա-

նից ընտանիքի հետ միասին տեղափոխվել է մշտական բնակ-

ության Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Բարձրագույն դպրոցն

ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Քալիֆորնիայի

Համալսարանում, Լոս Անջելես քաղաքում, ավարտել այն 1987թ և

ստացել բակալավրի աստիճան, որից հետո ուսումը շարունակել է

և 1991թ ավարտել է Թաֆթի Համալսարանի ատամնաբուժության

դպրոցը: 1991-99թթ իրականացրել է ընդհանուր ատամնաբույժի

պրակտիկան: Այնուհետև 2001-2003թթ սովորել է Լոմա Լինդա

Համալսարանի ատամնաբուժության դպրոցի Էնդոդանտիա բաժ-

նում, որն ավարտելուց հետո ստացել է գիտության թեկնածուի

աստիճան: 2001թ աշխատում է, որպես էնդոդանդիստ:

Առ այսօր դասավանդում է Լոմա Լինդա համալսարանում իր մասնագիտությամբ, իր հարուստ փորձը փո-

խանցում ինչպես էնդոդանտա մասնագիտությունը նախընտրած ուսանողներին, այնպես էլ այդ ուղ-

ղությամբ պրակտիկայով զբաղվող մասնագետներին: Նա տարին առնվազն չորս անգամ մասնակցում է

մասնագիտական սեմինարների ինչպես Քալիֆորնիա նահանգում, այնպես է տարբեր նահանգներում, ըստ

նրա անհնարին է հաղորդակից լինելու բնագավառի նորություններին, դրա շնորհիվ է, որ ինքը կարողա-

նում է մատուցել բարձրակարգ բժշկություն:

Պրն Օտապաշեան ինչո՞վ է զբաղ-

վում Ձեր ատամնաբուժարանը:

Մեր ատամնաբուժարանը, բացա-

ռապես, զբաղվում է ատամների

արմատային խողովակի, ինչպես

նաև արմատի շրջակայքի բուժմ-

ամբ: Բժշկական լեզվով այն ան-

վանվում է Էնդոդանտիա, և ես,

որպես էնդոդանտիստ մասնագի-

տացած եմ այդ ուղղությամբ: Էն-

դոդանտիան կամ ատամների ար-

մատային խողովակի բուժումը

կիրառվում է անոմալիաների

կանխարգելման, ախտորոշման և

բուժման համար` կակղենու խո-

ղովակի ներսում: Կակղենին բաղ-

կացած է նյարդային ջիլերից, ար-

յունատար անոթներից և շարակ-

ցական հյուսվածքից, որոնք մեծ

դեր են խաղում ատամների զար-

գացման համար: Ատամների ար-

մատային խողովակի բուժում ըս-

տանալու համար հիվանդը պետք

է այցելի ատամնաբույժի մոտ մի

քանի անգամ` կախված ատամ-

ների արմատների խողովակների

քանակից և տվյալ վիճակի ծանր-

ության աստիճանից: Ատամները

(էմալը/արծանը) մարդու օրգան-

իզմի ամենակարծր մասն է: Նր-

անց օգնությամբ մարդը ծամում,

մանրացնում է սնունդը, ուստի

ատամները պետք է շատ ամուր

լինեն: Ատամը բաղկացած է պըս-

ակից, որը լնդի մակերևույթից

բարձր մասն է, և արմատից, որը

տեղակայված է ծնոտոսկրի ատ-

ամնաբնային փոսում: Պսակը և

արմատն իրարից բաժանված են

վզիկով, որը կիպ գրկված է դրան

հարող լնդի լորձաթաղանթով:

Ատամը հիմնականում կազմված

է դենտինից, որը պսակի շրջա-

նում ծածկված է արծնով (էմալ),

արմատի շրջանում` ոսկրանման

ցեմենտով: Ատամի խոռոչը և ար-

մատային խողովակները լցված են

փափուկ հյուսվածքով` կակղե-

նիով (պուլպա): Այն բաղկացած է

փուխր շարակցական հյուսված-

քից, անոթներից, նյարդերից և

տարբեր բջիջներից: Մնայուն ատ-

ամներն առավել հանքայնացված

են, քան կաթնատամները: Աճող

THEARMENIANSMAG.COM

Page 3: The Armenians issue 3

Նշան Օտապաշեանը էնդոդանտիստների ամերիկյան միության ան-

դամ է, ընդգրկված է նրա ղեկավար կազմում` կանոնադրական կոմի-

տեում: Անմիջականորեն մասնակցել է Էնդոդոնտիսների նորաստեղծ

միջազգային ակադեմիայի կանոնադրության մշակմանը` հեղինակն է

կանոնադրության նախագծի: Այսօր Նշան Օտապաշեանը Քալիֆոր-

նիա նահանգի էնդոդանտիստների միության ընտրված նախագահն է`

հոկտեմբեր ամսից անցնելու է իր պարտականությունների կատար-

մանը: Նշան Օտապաշեանի ատամնաբուժական գրասենյակն աշխա-

տում է հինգ օր` երկուշաբթի-ուրբաթ օրերին: Աշխատանքային ժա-

մերն են` առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 5-ը: Սակայն,

երբեմն գրասենյակը աշխատում է նաև շա-բաթ օրերին: Աշխա-

տանքից ազատ ժամերին բժիշկ Օտապաշեանը նախընտրում է անց-

կացնել ընտանիքի հետ, մասնավորապես իր երեք զավակների: Սի-

րում է նաև զբաղվել ընթերցանությամբ, հեռուստատեսությամբ դիտել

սպորտային հաղորդումներ, լսել երաժշտություն` հատկապես

դասական: Ընկերների հետ սիրում է խաղալ բրիջ և ռաքեպօլ:

ատամների արմատները ձևա-

վորվում են բավականին ուշ` կա-

կղենու միջոցով: Ատամները կա-

նոնավոր չմաքրելու և քաղցրեղեն

շատ ուտելու դեպքում փչանում

են, որովհետև սննդի մնացորդ-

ները, ատամների արանքում մն-

ալով, բակտերիաների ազդեցու-

թյամբ քայքայվում են և արտա-

դրում թթուներ, որոնք դանդաղ

քայքայում են արծնը. Առաջա-

նում է ոսկրափուտ` կարիես կոչ-

վող հիվանդությունը: Այնուհե-

տև ոսկրափուտը աստիճանա-

բար խորանալով, ախտահարում

է դենտինը, ատամի մեջ առա-

ջանում է խոռոչ, և ատամը ցա-

վում է դրա մեջ սնունդ ընկնելիս,

սառը, տաք ջրից և այլն: Որ-

պեսզի ատամները չփչանան,

պետք է կրճատել քաղցրեղենի

օգտագործումը, օրաբաժնում նե-

րառել ավելի շատ թարմ մրգեր

(օրինակ` խնձոր) և բանջարեղեն

(օրինակ` գազար): Հարկավոր է

նաև կանոնավոր հաճախել ատ-

ամնաբուժարան` ժամանակին

բուժել ատամները, հեռացնել նր-

անց վնասված մասերը և փոխա-

րինել ատամնալիցքով (պլոմբ):

Ատամների քայքայման պատ-

ճառը բակտերիաներն են` նրանց

արտադրած ասիդը (ACID), որ-

ոնք սովորաբար ապրում են բե-

րանի խոռոչում, արդյունքում նս-

տվածքը մնում է այն դժվարա-

հասանելի տեղերում, որտեղից

այն դուրս չի գալիս ատամների

մաքրման ժամանակ: Բակտեր-

իաների որոշակի քանակություն,

որոնք մնում են այս մասերում,

կազմում են ստրեպտակոկերը,

իսկ հանքային աղերը նստված-

քում միայն ամրացնում են նրան:

Նշանակություն ունի ատամի

կարծր հյուսվածքի, նրա նյարդ-

անոթային հյուսվածքի վիճակը,

ատամների հյուսվածքի հասու-

նացման և ձևավորման շրջա-

նում օրգանիզմի ինքնազգացո-

ղությունը: Սնուցման խանգա-

րումը, ֆտորի և կալցիումի ան-

բավարար օգտագործումը, օրգա-

նիզմում կալցիումի անբավարար

քանակը: Ինչպես նաև կարիեսի

հանդեպ հակում ունեն ցածր

իմունիտետով մարդիկ: Կարիեսի

սիմպտոմները բազմաթիվ են.

տհաճ հոտ բերանից, ցավային

ռեակցիա տաք կամ սառը խմիչք-

ներ, ուտեստեղեններ օգտագոր-

ծելիս, սուր նվվացող ցավ, էմալի

մգացում, ծամելիս ցավ՝ սննդի

ճնշման հետևանքով այն տեղե-

րում, որտեղ կարիեսն ախտա-

հարել է ատամի հյուսվածքը:

Ինչպես որ նկատեցիք ես, որպես

էնդոդանտիստ հիմնականում,

գործ ունեմ ատամի ներսի հատ-

վածի հետ, ավելի ճիշտ նրանում

տեղակայված կակղենու հետ:

Ատամի կակղենին, ատամի հա-

մար կարևորագույն գործառույթ

կատարատող օրգանն է: Ատամի

կակղենու միջոցով է, որ մենք

THEARMENIANSMAG.COM

Page 4: The Armenians issue 3

տեղեկանում ենք ատամի փչա-

ցած լինելու կամ փչանալու ճա-

նապարհին գտնվելու մասին:

Բացի այդ ատամի կակղենու

շնորհիվ է, որ զարգանում է ատ-

ամը: Եվ երբ ատամի վնասվածքի

պատճառով ատամի ներվը հա-

սանելի է դառնում արտաքին

ներթափանցման համար, այն

հայտնվում է վտանգավոր իրա-

վիճակում: Բանը նրանում է, որ

ատամի ներվի քայքայման դեպ-

քում ատամը հայտնվում է փչա-

նալու և իր գործառույթները չկա-

տարելու իրավիճակում: Ես, որ-

պես էնդոդանտիստ խնդիր ունեմ

ատամի ներվը և այն շրջապա-

տող խոռոչը բուժելու հետ, որ-

պեսզի կասեցնեմ ատամի փչա-

նալու, սկսված, գործընթացը:

Մեր հայրենակիցներին ես խոր-

հուրդ կտայի, որպեսզի ատամի

ցավը զգալու պարագայում ան-

միջապես այցելեն իրենց ատամ-

նաբույժին և ենթարկվեն մասնա-

գիտական զննման: Ցավը ինչ-

պես, որ ասացի ազդանշան է, որ

ատամը վնասված է և նրա խո-

ռոչում գտնվող ներվը կամ քայ-

քայված է կամ վարակված` ուս-

տի այն անմիջապես պետք է

ստուգվի և անհրաժեշտության

դեպքում բուժվի:

Բժիշկ, ի՞նչ խորհուրդ կտայիք

մեր հայրենակիցներին, ի՞նչ

պետք է նրանք անեն, որպեսզի

նրանց ատմաների կարևոր բա-

ղադրիչը` ներվը, հնարավորինս

լինի պահպանված:

Ինչպես, որ արդեն ասացի շատ

կարևոր է, ատամների պահպան-

ման համար, սննդի չափաբա-

ժինը և սննդակարգը: Երկրորդ

կարևոր հանգամանքը դա ատ-

ամների կանոնավոր մաքրումն է

և խնամքը: Կա ատամների մաքր-

ման հատուկ սխեմա, որին հետ-

ևելով, կարելի է արդյունավետ

կերպով մաքրել ատամների ողջ

մակերեսը: Առաջին հերթին մա-

քրում են ատամները դրսային

կողմից, հետո անցնում ներսա-

յինին, իսկ հետո մաքրում ատամ-

ների վերևի մակերեսը: Ատամ-

ների ներսային մակերեսը ոչ

պակաս ուշադրության է արժա-

նի, քանի որ հենց այստեղ են

հաճախ մնում սննդի մնացորդ-

ները: Եվ հետո արդեն անցնում

են ծամող մակերեսին: Ատամ-

ների մաքրումը կարելի է սկսել

առաջային ատամներից՝ աստի-

ճանաբար շարժվելով դեպի սե-

ղանատամներն ու հակառակը:

Խոզանակով կատարեք շրջանա-

ձեւ շարժումներ, ընդ որում՝ յու-

րաքանչյուր ատամին պետք է

հասնի խոզանակի ոչ պակաս

քան 10 պտույտ: Լնդի տակ բակ-

տերիաների կուտակումից խու-

սափելու համար, ատամի խոզա-

նակով շարժումներն անպայման

պետք է ուղղված լինեն լնդից

դեպի պսակ: Ատամների մաքր-

ման ողջ գործընթացը խորհուրդ է

տրվում բաժանել երկու մասի՝

առանձին վերին եվ ստորին ծնո-

տի համար: Բերանի խոռոչի հի-

գիենային չհետեվելը նպաստում

է ատամների ժամանակից շուտ

քայքայմանը: Ատամների քայքայ-

ման պատճառը ACID-ն է, որն էլ

որ արտադրում է բակտերիաներ,

որոնք սովորաբար ապրում են

բերանի խոռոչում, արդյունքում

նստվածքը մնում է այն դժվարա-

հասանելի տեղերում, որտեղից

այն դուրս չի գալիս ատամների

մաքրման ժամանակ:

Քանի որ մենք խոսեցինք բժշկու-

թյուն-բիզնես թեմայի մասին ուզ-

ում եմ հետևյալ հարցը տալ Ձեր

բիզնեսի տեխնիկական հնարա-

վորությունների մասին և տեխ-

նիկական վերազինման մասին,

օրինակ ձեր տեխնիկական հնա-

րավորությունները համապատ-

ասխանում են ժամանակաշրջա-

նի պահանջներին, դուք ի՞նչ եք

օգտագործում:

Մենք մեր տեխնիկական հնարա-

վորություններով գտնվում ենք

THEARMENIANSMAG.COM

Page 5: The Armenians issue 3

բավականին բարվոք վիճակում,

կարող եմ առանց չափազանցեց-

նելու ասել, որ կարող ենք համե-

մատվել լավագույն մակարդակի

հետ: Մեր աշխատանքը այսօր

անհնար է առանց խոշորացույցի

(մայկրոսկոպ), ներվի բարձր որ-

ակի բուժումը անպայմանորեն

ուղեկցվում է այդ գործիքով, առ-

անց այդ գործիքի այսօր հնա-

րավոր չէ մատուցել որակյալ և

անհրաժեշտ բուժում` հատկա-

պես սեղան ատամների: Ինձ հա-

մար, որպես բժշկի և մասնավոր-

ապես ատամնաբույժի, ներվի

բուժման մասնագետի, կարևոր-

վում են մի քանի չափանիշներ,

առաջին հերթին դա համապա-

տասխան մասնագիտական կր-

թությունն է, որովհետև եթե չու-

նես անհրաժեշտ գիտելիքներ

կամ դրանք սահմանափակ են,

ապա չէս կարող մատուցել հա-

մապատասխան բժշկական ծա-

ռայություն: Բացի այդ միայն մեկ

ոլորտի, թեկուզև հարուստ գիտե-

լիքները բավարար չեն, ցանկա-

ցած բնագավառում, մանավանդ

այսօր երբ մշտապես նորամու-

ծություններ են հավելվում ցան-

կացած ոլորտի բժկության մեջ`

այդ թվում նաև ատամնա-

բուժության, ստիպված էս լինում

հետևել նորամուծություններին և

կիրառելի դարձնել քո աշխատ-

անքի մեջ: Երկրորդը, ես կասեի

ամենակարևորը պետք է որպես

մարդ, առաջին հերթին սիրտդ իր

տեղում լինի, ասել կուզեմ, որ քե-

զանից առողջության հետ կապ-

ված օգնություն ակնկալող մար-

դու նկատմամբ բացի մասնագի-

տական օգնությունից ցուցաբե-

րես սրտացավ մոտեցում: Որպես

բժիշկ կարող էս փայլուն կրթու-

թյուն ունենալ, տեխնիկապես

զինված լինես բոլոր միջոցներ-

ով, բայց հիվանդի նկատմամբ

չցուցաբերես մարդկային, սրտա-

ցավ վերաբերմունք, որն ի դեպ

ամենակարևորն է հիվանդի հա-

մար: Մեր տեխնիկական հնա-

րավորությունները լիովին բավա-

րարում են այսօրվա պահանջ-

ները և մենք կարողանում ենք

մեր հաճախորդներին մատուցել

բարձրակարգ բուժում: Օրինակ,

մենք այսօր ունենք ախտորոշման

համար նախատեսված սարքա-

վորում, որի շնորհիվ մի քանի

անգամ նվազեցվել է հիվանդին

հասցվող ճառագայթման աստի-

ճանը: Բացի այդ մենք օգտա-

գործում ենք հիվանդության ախ-

տորոշման և ուսումնասիրման

համար նկարահանող մի սարք

(scan), որի շնորհիվ կարողա-

նում ենք ստանալ ատամի ամ-

բողջական պատկերը բոլոր կող-

մերից, սարքավորումը հանրա-

հայտ 3Դ (3D) հնարավորութ-

յուններով օժտված է: Դա մեզ

թույլ է տալիս ավելի ճիշտ պատ-

կերացնել հիվանդության հետ

կապված խնդիրները և նշանակել

դրան համապատասխան ճշգրիտ

բուժում: Ատամի ամբողջական

ուսումնասիրությունն ու զն-

նումը, առավել և բարձր մակար-

դակի բուժումը` որոշակի պա-

րագաներում, առանց նման տեխ-

նիկական սարքավորման ուղ-

ղակի անհնարին է: Հակառակ

պարագայում, իհարկե չի բացառ-

վում որակյալ բուժման մատու-

ցում, բայց այս դեպքում երաշ-

խավորության աստիճանը բարձր

է: Բայց եթե որևէ բժշկական ըն-

կերություն զինված է այս սար-

քավորումներով, դա չի նշանա-

կում, որ այն պետք է օգտա-

գործվի բոլոր պարագաներում:

Ուստի և ամենակարևորը այն է,

որ բժիշկը լինի և լավ մասնագետ

և միաժամանակ լավ մարդ: Մեր

գրասենյակի համար տեխնի-

կական վերազինումը, մանա-

վանդ մրցակցության պարագա-

յում, մնում է ստրատեգիական

խնդիր: Միայն այդ պարագայում

է հնարավոր մատուցել բարձրա-

կարգ բուժում և մեր հաճախորդ-

THEARMENIANSMAG.COM

Page 6: The Armenians issue 3

ների համար ստեղծել լավագույն

պայմաններ, լինել ուշադիր նր-

անց նկատմամբ և ցուցաբերել

մարդկային վերաբերմունք: Օրի-

նակ ես ինձ դիմած հիվանդին

բարձրակարգ ծառայություն մա-

տուցելու նպատակով երբեք չեմ

նշանակում նույն ժամերին այ-

ցելություններ, խուսափելով հապ-

ճեպ և անորակ բժշկություն մա-

տուցելուց:

Պրն Օտապաշեան ո՞րն է Ձեր մա-

տուցած ծառայության տարբերու-

թյունը ատամնաբուժության բնա-

գավառում մատուցվող այլ տես-

ակի ծառայություններից:

Ձեր հարցին ի պատասխան բեր-

եմ մեկ օրինակ: Վերջերս ատամ-

նաբուժության մեջ մի նորամու-

ծություն եղավ, դա ատամների

իմպլանտացիան է: Ինչ խոսք այս

նորամուծությունը անհրաժեշտ

էր և օգտակար: Բայց, այնու-

ամենայնիվ այն իր հետ բերեց

նաև որոշակի բարդություններ և

խնդիրներ: Բանը նրանում է, որ

ատամների իմպլանտավորումը

համեմատաբար ավելի հեշտ ծա-

ռայություն է, քան հիվանդ ատ-

ամի, նրա խոռոչի և ներվի բու-

ժումը: Իմ կարծիքով, պետք է

հնարավորինս ամեն ինչ անել,

որպեսզի մասնագետի միջա-

մտության շնորհիվ պահպանվեն

բնատուր ատամները: Ատամի

հեռացումն ու դրա փոխարի-

նումը իմպլանտով կամ պրոտե-

զով պետք է լինի վերջին տար-

բերակը, երբ այլևս հնարավոր չէ

բուժել ատամը: Սրան հակառակ

ատամի խոռոչի բժշկությունը

ավելի բարդ և ավելի աշխատա-

տար գործ է, այն որպես կանոն

ավելի էժան է, քան իմպլանտը:

Բանը հասավ նրան, որ ատ-

ամների իմպլանտավորման գո-

վազդը բերեց նրան, որ շատ դեպ-

քերում մարդիկ իրենց բնական

ատամը բուժելու փոխարեն, այն

փոխարինում են իմպլանտով: Ես

ինքս դեմ չեմ իմպլանտավոր-

մանը, և խորհուրդ եմ տալիս օգ-

տվել դրանից, եթե ատամի բու-

ժումն ու վերականգնումն այլևս

անհնարին է: Եզրափակելով կա-

րող եմ ասել, որ բուժման ենթա-

կա ատամն ամեն դեպքում պետք

է բուժել քանի դեռ այն հնարա-

վոր է, փորձել վերականգնել և

պահպանել, իսկ դրա անհնարի-

նության դեպքում օգտվել պրո-

տեզավորումից կամ ատամների

ինպլանտացիայից: Ատամների

ինպլանտավորումը օգնեց նրան

որ հնարավոր դարձավ պահ-

պանել այն ատամները, որոնց

բժկումը և պահպանումը հնարա-

վոր է և կարիք չկա դրանք հե-

ռացնել և փոխարինել պրոտեզով

միայն այն բանի համար, որ կան

վերականգնման և պահպանման

ենթակա ատամներ: Ի դեպ քիչ

չեն դեպքեր, երբ մեզ ատամի շր-

ջանում ցավերը ունեցող դիմած

հիվանդներին ուղարկում ենք

ատամնաբուժության հետ կապ

չունեցող բժիշկների մոտ, որով-

հետև նրա ցավը որևէ կապ չունի

ատամների հետ: Եթե օրինակի

համար որևէ մեկը դիմել է որևէ

բժշկի, ապա ատամնաբույժը

պարտավոր է նրան ուղարկելու

այն մասնագետի մոտ ով ավելի է

տիրապետում ատամի բժշկու-

թյան այդ ոլորտին, այլ ոչ թե

հիվանդին տանջող ցավից ազա-

տելու համարի մատուցի այն ծա-

ռայությունն որին ինքը տիրապե-

տում է, ասել է առանց անհրա-

ժեշտության հեռացնի բուժման և

վերականգնման ենթակա ատա-

մը: Դրանով է պայմանավորված,

որ ես միշտ խորհուրդ եմ տալիս

հնարավորինս հաճախակի հան-

դիպել ընդհանուր ատամնաբու-

ժություն իրականացնող բժշկին,

կատարել տարին գոնե երկու

անգամ զննումներ: Մեկ այլ օրի-

նակ, շատ են դեպքեր երբ ինձ

մոտ գալիս են հիվանդներ, որոնք

այսպես ասած ընդհանուր

THEARMENIANSMAG.COM

Page 7: The Armenians issue 3

ատամնաբուժությամբ զբաղվող

մասնագետի կարիք ունեն, և քա-

նի որ ես չեմ զբաղբվում ընդհա-

նուր ատամնաբուժությամբ իմ

խորհրդով նրանք այցելում են

համապատասխան մասնագե-

տին: Լավ վերաբերմունքը բերում

է նաև նրան, որ մարդիկ խոր-

հուրդ են հարցնում նաև ատամ-

նաբուժության հետ կապ չունե-

ցող հիվանդությունների դեպ-

քում, հայցելով մեր խորհուրդը

այս կամ այն մասնագետին դի-

մելու համար: Այս դեպքերն են,

որ ինձ մոտ համոզմունք են ձևա-

վորել, որ բժշկի համար ամենա-

կարևորագույն խնդիրներից մեկն

է մարդկային, ես կասեի հոգա-

տար վերաբերմունք ցուցաբերել

առաջին հերթին, օգնության կա-

րիք ունեցող մարդուն, նեցուկ լի-

նել նրան, հավատ ներշնչել, որ

ինքը մենակ չէ և մենք ամեն ինչ

անելու ենք նրա առողջության

հետ կապված խնդիրը լուծելու

համար:

Բժիշկ, ես գիտեմ, որ դուք հա-

վատացյալ մարդ եք: Դա օգնու՞մ

է Ձեզ Ձեր աշխատանքում:

Յուրաքանչյուր մարդ ըստ իս եթե

ունի որևէ տաղանդ կամ շնորք և

դրա շնորհիվ կարողանում է օգ-

տակար գործ կատարել, ապա

դա Աստծո պարգևն է իրեն: Եվ

մենք բնականաբար կարող ենք

այն օգտագործել ի շահ մեզ կամ

էլ ի շահ մարդկության: Եվ ես

համոզված եմ, որ եթե ես այդ

պարգևը օգտագործում եմ ի շահ

մարդկանց, ապա անպայաման

պարգևատրվում եմ Աստծո կող-

մից մեկ այլ ձևով, ըստ իս ի շնոր-

հիվ դրան է, որ ես ունեմ

զավակներ, ընտանիք, լավ ըն-

կերներ ի վերջո հաջողություն-

ներ և հնարավորություններ ինձ

երջանիկ զգալու, վայելելու բա-

րեկամներիս, մտերիմներիս և

մարդկանց հարգանքը: Վարձա-

տրությունը միայն դրամով չէ,

դրամը մեր խնդիրներն իրակա-

նացնելու միջոց է միայն:

Բժիշկ իսկ որո՞նք են Ձեր

գրասենյակի աշխատանքային

օրերն ու ժամերը և ի՞նչ կարգով

են վճարվում Ձեր ծառայություն-

ները:

Գրասենյակն աշխատում է հինգ

օր, երկուշաբթի-ուրբաթ: Երբեմն

աշխատում ենք նաև շաբաթ

օրերին: Մեր գրասենյակը բաց է

առավոտյան ժամը 9-ից մինչև

եիեկոյան ժամը 5-ը: Բայց, քանի

որ մեր գործը կապված է ցավի և

բորբոքման հետ, բնականաբար

դրանց առկայության պարագա-

յում հիվանդին ես պետք է տես-

նեմ նույն օրը, որովհետև ժամա-

նակին չմիջամտելու դեպքում

հետևանքը կարող է լինել վտան-

գավոր, օրինակ որոշ դեպքերում

բորբոքման հետևանքով կարող է

ժամանակին չմիջամտելու դեպ-

քում վնաս հասցվի աչքին կամ

ուղեղին: Վճարումները կարող

են կատարվել ինչպես ապահո-

վագրության, օրինակ PPO միջո-

ցով, այնպես էլ կանխիկ: Բացի

այդ մեր հաճախորդները, մեր

գրասենյակի օգնությամբ, կարող

են դիմել care-credit-ի և այն

ստանալ 5 րոպեի ընթացքում:

Եթե ատամի խոռոչի կամ ներվի

հետ կապված խնդիրներ ունեք,

ապա անպայման տեսեք բժիշկ

Նշան Օտապաշեանին:

www.GlendaleMicroEndodontics.com

THEARMENIANSMAG.COM

1138 N. BRAND BLVD., SUITE B GLENDALE, CA 91202

Page 8: The Armenians issue 3

THEARMENIANSMAG.COM

ՃԱՐՊԱԿԱԼՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Շատակերությունը, որով

տառապում են ինչպես մեծա-

հասակները, այնպես էլ փո-

քրերը, հանդիսանում է

ճարպակալման հիմնական

պատճառը: Մշտական շա-

տակերությունն անդրադառ-

նում է գլխուղեղի ախոր-

ժակի կենտրոնի վրա՝ խախ-

տելով նրա նորմալ գործու-

նեությունը: Դա բերում է նր-

ան, որ քաղցը մարելու հա-

մար անհրաժեշտ սննդի նոր-

մալ քանակը չի բավականաց-

նում, եվ օրգանիզմը սկսում

է պահանջել կերակրի նոր

չափաբաժին:

Ողջ ավելցուկային սնունդը

յուրացվում է օրգանիզմի

կողմից եվ բերում է մարդու

օրգանիզմում ճարպերի պա-

րունակության բարձրաց-

մանը,որն էլ հենց կոչվում է

ճարպակալում:

Պետք է ասել՝ շատակերու-

թյան պատճառները բազմա-

թիվ են: Այդպիսիք կարող

են լինել նաեվ ուժեղ ապրում-

ները, որոնք իջեցնում են

հագեցվածության զգացումը՝

բերելով սննդի անընդհատ

ընդունման:

Բացի այդ, նյարդային բռ-

նկումները, մենակությունն

ու տագնապները բացասա-

կան ազդեցություն են ունե-

նում օրգանիզմի վրա՝ մի քա-

նի անգամ ավելացնելով սն-

նդի ընդունումը: Դա բացա-

տրվում է նրանով, որ կա

կարծիք, թե սննդի ընդու-

նումը դրական էմոցիաներ է

առաջացնում:

Ճարպակալման եվս մեկ տա-

րածված պատճառ է հանդի-

սանում սնվելը՝ քնելուց առ-

աջ եվ երեկոյան հեռուստա-

հաղորդումներ դիտելիս:

Այդ պահերին մարդը թուլա-

նում է եվ մեծ քանակությամբ

սնունդ է օգտագործում՝ մո-

ռանալով դրա բացասական

հետեվանքների մասին:

Ցածր ֆիզիկական ակտիվու-

թյունը հաջորդ կարեվոր

գործոնն է, որը բերում է

ճարպակալման: Դա պայ-

մանավորված է նրանով, որ

սննդի հետ օրգանիզմ մտնող

կալորիաները, նույնիսկ չա-

փավոր սնվելիս, չեն այր-

վում ֆիզիկական ակտիվու-

թյան արդյունքում, այլ վեր-

ածվում են ճարպային բջիջ-

ների: Եթե դուք ակտիվ կեն-

սակերպ չեք վարում, ապա

պետք է հիշել, որ ան-

հրաժեշտ է քիչ ուտել՝

ավելորդ Էջ 17

Page 9: The Armenians issue 3

Հայ ժողովրդի հազարամյակների պատ-

մության առավել բախտորոշ շրջադար-

ձերի շարքում Սարդարապատի հաղթ-

անակն իր ուրույն եւ առաջնային տեղն

ունի: Եվ որքան էլ տարօրինակ թվա,

փաստ է, որ այդ հերոսամարտի մասին

քիչ է գրվել, իսկ նրա շատ հերոսներ

սպասում են իրենց ճշմարիտ գնահատ-

մանը: Գեներալ-մայոր

Քրիստափոր Արարատ-

յանը ծնվել է 1876

թվականին Ռուսաս-

տանի Նալչիկ քաղա-

քում: Հայրը` ռուսա-

կան բանակի գնդապետ

Գերասիմ Արարատ-

յանը, Անիից սերող եւ

Թիֆլիսում բնակվող

հայտնի Արարատյան

ազնվական գերդաս-

տանի շառավիղն էր, որ

ծառայության բերումով

բնակություն էր հաստ-

ատել Նալչիկում: Համաձայն ընտա-

նիքում ընդունված կարգի` գնդապետի

որդին ազնվականին վայել փայլուն կրթ-

ություն ստացավ, շարունակելով հոր`

զինվորականի մասնագիտությունը:

Թիֆլիսի կադետական դպրոցն ավար-

տելուց հետո ապագա գեներալն ընդուն-

վեց եւ գերազանցությամբ ավարտեց

Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Մի-

խայլովյան հրետանային ուսումնա-

րանը: Նա 1896-ի ուս. տարվա երեք

լավագույն շրջանավարտներից մեկն էր,

ովքեր բացի պոդպորուչիկի կոչում ըս-

տանալուց իրավունք ունեին որոշելու

ծառայության ապագա վայրը: Ավելին,

20-ամյա Արարատյանին վստահվեց մա-

յրաքաղաքի զինվորական ուսումնա-

րանների շրջանավարտներին նվիրված

զորահանդեսում գլխավորել հեծյալ մա-

րտկոցը: Զորահանդեսին ներկա Ալեք-

սանդր Երրորդ կայսրը հիացած էր երի-

տասարդ սպայի պահվածքով: Հենց տե-

ղում կայսրը 20-ամ-յա հայորդուն պար-

գեւատրեց ոսկե զենքով` կովկասյան

սուսերով, որի վրա կար մակագրու-

թյուն. «Գեներալ Մոիսեյ Արղութինսկի-

Դոլգոռուկիին` Կովկասի փոխարքա

կոմս Ալեքսեյ Երմոլովից»: Պոդպորուչիկ

Արարատյանը, օգտվելով արդեն վաս-

տակած ծառայության վայրն ընտրելու

իրավունքից, որոշեց ծառայել Թիֆլիսից

ոչ հեռու գտնվող Կոջորիի մոտ տե-

ղաբաշխված կովկասյան գրենադերյան

հրետանային բրիգադում: Այստեղ էլ

հայորդին ստիպեց խոսել իր մասին`

կարճ ժամանակամիջոցում դառնալով

լավագույն սպաներից մեկը: 1904

թվականին սկսվեց ռուս-ճապոնական

պատերազմը: Քրիստափոր Արարատ-

յանն հոժարակամ մեկնեց ռազմաճա-

կատ: Այստեղ էլ հայորդին կարողացավ

ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՀԱՅԵՐ

THEARMENIANSMAG.COM

Page 10: The Armenians issue 3

աչքի ընկնել արիությամբ ու խիզա-

խությամբ: Կարճ ժամանակամիջոցում

դարձավ շտաբս-կապիտան, ստացավ

առաջին շքանշանը: Զինվորական թեր-

թերն անմիջապես անդրադարձան այդ

փաստին` իրենց էջերում գրելով երի-

տասարդ շտաբս կապիտանի սկզբունք-

ների, արիության եւ կամքի մասին: 1914

-ին ավարտել է Ցարսկոյե Սելոյի սպա-

յական դպրոցը: Առաջին համաշխար-

հային պատերազմի ժամանակ եղել է

Հարավ-արեւմտյան, Հյուսիս-արեւմտ-

յան, Արեւմտյան եւ Կովկասյան ռազմա-

ճակատներում: 1916-1917 թթ. ծառայել է

ռումինական բանակում, որպես ռուսա-

կան հրետանային միսի-

այի հրահանգիչ: Ամրագր-

ված փաստ է, որ Քրիստա-

փոր Արարատյանն ընդա-

մենը երեք տարում արժա-

նացավ բազմաթիվ մեդալ-

ների, ինչպես նաեւ Սուրբ

Ստանիսլավի 2-րդ եւ 3-րդ

աստիճանի, Սուրբ Աննայի

4-րդ աստիճանի, Սուրբ

Գեորգիի 4-րդ աստիճանի

շքանշանների: Այս ամենը

հայ սպայի համար հրա-

շալի ճանապարհ կբացեր

դեպի զինվորական հիեր-

արխիայի վերին աստի-

ճանները, սակայն պայթեց

Հոկտեմբերյան հեղափո-

խությունը: Այս իրադար-

ձությունը միլիոնավոր

մարդկանց ճակատագրեր

փոխեց: Արարատյանը բա-

ցառություն չէր: Սարդարապատի ճա-

կատամարտում Արարատյանը հայկա-

կան կորպուսի հրետանային բրիգադի

հրամանատարն էր: 1918-ի մայիսի վեր-

ջին տեղի ունեցավ այն ճակատա-

մարտը, որը, ինչպես Ավարայրը 15 դար

առաջ, պիտի ապահովեր Հայաստանի

հարատեւումը: Գրեթե երեքհազարամյա

պատմության ընթացքում հայերը օրհա-

սական պահերին կարողացել են համա-

խմբվել, որի արդյունքում էլ գոյատեւել

են: Սարդարապատն այն կետն էր, որ-

տեղ էլ պետք է որոշվեր հայի ճակա-

տագիրը, պետք է որոշվեր` ապրում ես

ծնկաչոք, թե՞ կռվում ես ազատության

համար: Մայիսի 19-ին թուրքերի 36-րդ

կովկասյան դիվիզիան ներխուժեց

Արարատյան դաշտավայր եւ մյուս օրը

գրավեց Արաքս կայարանը, որն ընկած

էր Ալեքսանդրապոլ-Երեւան երկաթգծի

վրա` Սարդարապատից տասը կիլո-

մետր հեռու: Նույն օրը Խալիլ բեյը Բա-

թումի կոնֆերանսի հայ պատվիրակնե-

րին հայտարարեց, թե «հայերը պարտ-

վել են եւ պետք է ենթարկվեն»: Ըստ էու-

թյան` սա պարզապես կոնֆերանսում

արտահայտված հայտարարություն չէր:

Սա վերջնագիր էր: Երեւանում այս իրա-

դարձություններից մի քանի օր առաջ

հարաբերական անդորր էր, սակայն

թուրքերի կողմից քաղաքի գրավման

սպառնալիքը իրեն զգալ տվեց: Գեներալ

Մովսես Սիլիկյանն իր հրամանա-

տարական կետը հաստատելով Գեւորգ-

յան ճեմարանի շենքում` Էջմիածնի

Մայր եկեղեցուց մոտ 100 մետր հե-

ռավորության վրա, մայիսի 18-ին տեղե-

կացրեց գլխավոր շտաբ, որ դրությունը

ողբերգական է: Հաջորդ օրը Սիլիկյանն

այցելեց Ամենայն հայոց կաթողիկոս

Գեւորգ 5-րդին եւ առաջարկեց նրան

անվտանգության նպատակով տեղա-

փոխվել Սեւանա լճի շրջան: Կաթո-

ղիկոսը, որպես իսկական հայ, արժա-

նապատվորեն պատասխանեց. «Եթե

հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտ-

պանելու այս սրբազան վայրը, ապա ես

ինքս կանեմ դա: Հոգ չէ, թե կզոհվեմ

հազարամյա մայր տաճարի շեմին»:

Դրությունն այնպիսին էր, որ

նահանջելն անթույլատրելի էր: Ըստ

THEARMENIANSMAG.COM

Մովսես Սիլիկյան

ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՀԱՅԵՐ

Page 11: The Armenians issue 3

Քրիստափոր Արարատյանի հուշերի`

Սարդարապատի ճակատամարտում

հայերը նահանջելու տեղ չունեին, որով-

հետեւ Սարդարապատի հետեւում կան-

գնած էր Սուրբ Էջմիածինը, իսկ Էջմի-

ածնի հետեւում Երեւանն ու ամբողջ Հա-

յաստանն էին: Պետք է ինչ-որ ուժ հա-

վաքեր հայերին: Այդ ուժը Արամ Մա-

նուկյանի կոչն էր` ամեն ինչ, ամեն ոք

ճակատի համար: Մահ կամ ազատու-

թյուն: Գեներալն անմիջապես արձա-

գանքեց: Գիտակցելով, որ ելքը մեկն է`

հաղթել կամ մեռնել, մշակեց գործողու-

թյան համարձակ ծրագիր:

Հայտնի է ենթականերին

Արարատյանի տված առ-

աջին հրամանը. «Կրակել

բոլոր մարտկոցներով»:

Միաժամանակ, թվական

գերազանցության տպա-

վորություն ստեղծելու

նպատակով, նա հաջո-

ղությամբ կիրառեց Առա-

ջին աշխարհամարտում

կուտակած փորձը: Մար-

տի ընթացքում անընդ-

հատ մանեւրում էր եւ ար-

ագ փոփոխվող դիրքերից

կրակ սփռելով` քանա-

կական գերազանցության

պատրանք էր ստեղծում:

Հարձակումից հետո հոգ-

նած հայկական հետեւ-

ակը կանգ առավ: Նահանջող թուրքերին

խոցում էին հրետանավորները: Այս կե-

նաց մահու գոտեմարտում հայերը հա-

կառակորդի 12 հրանոթ առգրավեցին:

Դրանք սպասարկող գերմանացիները

շրջեցին փողերը եւ ակամա կրակ բացե-

ցին թուրքերի վրա: Դա գերմանացիների

դավաճանությունը չէր: Գերմանացի

հրետանավորները կատարել էին Ար-

արատյանի` մաքուր գերմաներեն տր-

վող հրամանները: Մայիսի 27-ին հա-

յերը վերսկսեցին հարձակումը: Գնդա-

պետ Արարատյանը, թշնամու համար

աննկատ, մարտկոցները մոտեցրեց դիր-

քերին եւ հրամայեց հետ չմնալ հետեւ-

ակից: Անսպասելի բացված հրետա-

նային կրակը թշնամուն հանկարծակիի

բերեց` մեր հետեւակին ու հեծելազորին

հնարավորություն տալով անցնելու հա-

կառակորդի թիկունքը: Կեսօրին ամեն

ինչ ավարտված էր, բայց հայ հրետանա-

վորները շարունակում էին հարվածել

հակառակորդին, արդեն նրա պաշտպա-

նական դիրքերին ու թիկունքին: Թուր-

քերը վերջնականապես խուճապի մատ-

նվեցին, որը վերածվեց խուճապահար

նահանջի: Քյազիմ Կարաբեքիրը թողեց

դիտակետը: Հայերի հաղթանակը լիա-

կատար էր: Մարտից անմիջապես հետո

սպարապետ Թովմաս Նազարբեկյանն

իր հրամանում նշում է. «...Շնորհակա-

լություն եմ հայտնում ռազմաճակատի

Սարդարապատի տեղամասի հրետա-

նու հրամանատար Քրիստափոր Արար-

ատյանին` իրեն վստահված զորքերի

հմուտ ղեկավարման համար...»: Շնոր-

հակալություն էր հայտնում նաեւ ողջ

հայ ժողովուրդը: Ք. Արարատյանը

հետագայում կխոստովանի. «Ես երբեւէ

չեմ եղել ավելի երջանիկ, որքան 1918-ի

մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը»: 42-ամյա

Թովմաս Նազարբեկյան

THEARMENIANSMAG.COM

ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՀԱՅԵՐ

Page 12: The Armenians issue 3

զորավարին շնորհվեց հրետանու գենե-

րալ-մայորի կոչում եւ 1919-ի ապրիլին

Ք. Արարատյանը նշանակվեց ՀՀ զինվո-

րական նախարարի պաշտոնին մինչեւ

1920-ի մայիսը: Օգնական նշանակվեց

Դրոն (Դրաստամատ Կանայանը): Ապր-

իլի 25-ին կազմվեց զինվորական խոր-

հուրդ, որի նախագահ կարգվեց զորա-

վար Թովմաս Նազարբեկյանը, անդամ-

ներ` զորավար Հ. Հախվերդյանը եւ Հով-

հաննես Բաղրամյանը: 1919-ի փետր-

վարին Արեւմտահայ 2-րդ համագու-

մարը հանդիսավոր հայտարարեց, որ

Հայաստանը միացյալ եւ անկախ է

ճանաչում: Սույն հուշագիրը 8 նախա-

րարների հետ ստորագրում է նաեւ զին-

վորական նախար-

ար, գեներալ-մայոր

Քրիստափոր Արար-

ատյանը: Իսկ օգոս-

տոսի 10-ին Քրիստ-

ափոր Արարատյա-

նը մյուս նախարար-

ների հետ ստորագր-

եց նոր կառավարու-

թյան անդամների

ցանկը: Փաստորեն,

գեներալ մայոր Քր-

իստափոր Արար-

ատյանը դարձավ

Հայաստանի պաշտ-

պանության առաջին

նախարարը: Հետա-

գայում, երբ հաստ-

ատվեց Համո Օհան-

ջանյանի կուսակ-

ցականացված կառ-

ավարությունը, Ար-

արատյանին առա-

ջարկվեց մնալ իբրեւ

նախարարի խորհրդական, ինչից նա

կտրականապես հրաժարվեց եւ խնդրեց

իրեն ուղարկել Կարս, որտեղ էլ Արար-

ատյանը հայտնվեց գերության մեջ: Մի

ամբողջ տարի Արարատյանը գերու-

թյան մեջ էր: Ինքը` գեներալ Քյազիմ

Կարա-բեքիր փաշան, քանիցս այցելել է

«Թուրքերի սարսափին» (Սարդարա-

պատի ճակատամարտից հետո այդպես

էին կոչում Արարատյանին)` հորդորե-

լով ծառայության անցնել իրենց մոտ եւ

դասախոսել թուրքական հրետանային

ակադեմիայում: Հորդորներին հետեւե-

ցին խոշտանգումները: Գեներալն անդր-

դվելի էր: Միայն 1921-ին գեներալը վե-

րադարձավ հայրենիք: Այն ժամանակվա

Հայաստանի կառավարության ղեկա-

վար Ալեքսանդր Մյասնիկյանի առաջ-

արկով զբաղեցրեց հայկական հրա-

ձգային դիվիզիայի հրամանատարի տե-

ղակալի պաշտոնը: Մյասնիկյանի զոհ-

վելուց հետո Արարատյանն ազատվեց

պաշտոնից եւ մեկնեց Մոսկվա` ուսա-

նելու Ֆրունզեի անվան ակադեմիայի

բարձրագույն հրամանատարական դա-

սընթացներում: Վերադառնալուց հետո

դարձավ Երեւանի պետական համալ-

սարանի եւ մյուս բուհերի զինվորական

ամբիոնների վարիչ: Երբեք որեւէ կու-

սակցության չհարած այդ ազնվագույն

մարդը սրբորեն ծառայեց իր ժողովրդին:

Այսօր արդեն քչերին է հայտնի, որ

Երեւանին խմելու ջրով ապահովելու

նախագծի հեղինակը գեներալ Արար-

ատյանն է` նաեւ մեծատաղանդ ճար-

տարագետը: Կոմայգին էլ ստեղծվեց

նրա ու իր սաների ջանքերով: Գեներալի

երկու երեխաներն ընտրեցին խաղաղ

մասնագիտություններ: Կոնստանտինը

ավարտեց Երեւանի պոլիտեխնիկական

ինստիտուտի հիդրոմելիորացիայի բա-

ժինը, իսկ դուստրը դարձավ բալետի

պարուհի: Այդպես էլ ՀԽՍՀ վաստա-

կավոր արտիստուհի Ելենա Արարա-

տովան, որ իրավամբ հայկական բա-

լետի ամենահռչակավոր աստղերից էր,

չդարձավ ժողովրդական արտիստ:

«Ժողովրդի թշնամու» դուստրը չէր

Հայաստանի Առաջին Հանրապետության

Հիմնադիր Արամ Մանուկյան

THEARMENIANSMAG.COM

ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՀԱՅԵՐ

Page 13: The Armenians issue 3

կարող կրել ժողովրդականի կոչում...

1937-ի օգոստոսին, տեղեկանալով իր

մարտական ընկերոջ` գեներալ լեյտեն-

անտ Մովսես Սիլիկյանի ձերբակալու-

թյան մասին, Արարատյանն ինքնակամ

ներկայացավ արյունարբու

Մուղդուսուն, որը կրճտաց-

նելով ատամներն` ասաց,

թե նրա հերթը չէ: Այդ «հեր-

թը» վրա հասավ սեպտեմ-

բերի երկուսին: Տնից այդ-

պես էլ անվերադարձ տար-

ան անգամ գեներալի ձեռա-

գրերը, զենքերը, ընտանե-

կան լուսանկարները: 1937-

ի դեկտեմբերի 10-ի առա-

վոտվա ժամը հինգին չե-

կիստները բեռնատար մե-

քենայով Ավանի ձոր տեղա-

փոխեցին մի խումբ նախ-

կին զինվորականների` գե-

ներալներ Մովսես Սիլիկ-

յանին, Քրիստափոր Արար-

ատյանին, Դմիտրի Միրիմ-

անյանին, գնդապետներ Աղասի Վարոս-

յանին, Ստեփան Հովհաննիսյանին, Հա-

կոբ Մկրտչյանին, Հարություն Հակոբ-

յանին: Չեկիստներն արդեն սովորու-

թյան համաձայն փորձեցին կապել նր-

անց աչքերը: Բոլորն էլ հրաժարվեցին:

- Մահվան աչքերին շատ ենք նայել:

Կրակեք....

Համազարկը չուշացավ: Հայ բոլշեւիկ-

ների կրակոցից ընկան Հայաստանի

Հանրապետության ռազմական (պաշտ-

պանության) առաջին նախարարն ու

նրա ընկերները` հայ ժողովրդի պան-

ծալի զավակները: Պատմությունը բազ-

միցս ապացուցել է, որ փոքր ազգերն

ապրելու իրավունքը պետք է արյամբ

վաստակեն: Ճակատագրական պահեր-

ին հայերը համախմբվել են, սակայն

վտանգը հաղթահարելուց հետո սկսվել

են ներքին կռիվներն ու բանսար-

կությունները, ակամա հող նախապա-

տրաստելով նոր արհավիրքների հա-

մար: Հայ հերոսները` Հայկից մինչեւ

Մոնթե, վստահ նայել են մահվան աչ-

քերին` համոզված լինելով, որ իրենց

նահատակությունը կկռի միասնության

այն վահանը, որը ոչ միայն կպաշտ-

պանի Հայաստանն ու հայերին, այլեւ

կդարձնի լիարժեք տեր իր երկրին ու իր

արդար պատմական պահանջին:

THEARMENIANSMAG.COM

Քրիստափոր Արարատյան

Հայաստանի Հանրապետության

Պաշտպանության 1-ին նախարար

ԶԱՐԻՆԵ ԹՈՐԳՈՄՅԱՆ

Ազգ, 2008թ., 28 մայիսի

ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՀԱՅԵՐ

Page 14: The Armenians issue 3

Միացյալ Նահանգներում հայ ճարտարագիտական

մտքի առաջին արտոնագրված նմուշ է հանդիսանում

1908 թվականին ներկայացված և 1911 թվականին

պաշտոնապես գյուտ ճանաչված Գաբրիել Կազանջ-

յանի մազերի չորացման սարքը` այսօր համընդհանուր

տարածում գտած «ֆենը»: Գյուտի արտոնագրի համարն

է 994.259:

Տեխնիկական հեղափոխության իսկական հերոս կա-

րելի է համարել Ցեղասպանությունից հրաշքով փրկված

Ասատուր Սարաֆյանին, որն Ամերիկայում հայտնի է

որպես Օսկար Բենկեր` առասպելական այն ճարտա-

րագետը, ով հայտնագործել է ինքնաշարժերի ավտո-

մատ փոխանցման տուփը: 1931 թվականին 1.795.464

համարով արտոնագրված այս գյուտն 1940 թվականից

կիրառվել է ամերիկյան «Օլդսմոբիլ» մակնիշի ավտո-

մեքենայում:

Նույն Բենկեր-Սարաֆյանին են պատկանում ավտոսի-

րողներին քաջ հայտնի բենզինային պոմպի, (արտոնա-

գրված 1961 թվականին թիվ 2.977.862 արտոնագրով),

ինչպես նաեւ ավտոյուղի չափիչի, (արտոնագրված 1957

թվականին թիվ 2.977.813 արտոնագրով) գյուտերը:

ԱՄՆ կառավարության կողմից Ասատուր Սարաֆյան-

Բենկերի ամենաարժեքավոր հայտնագործություններ են

համարվել ուղղաթիռի տրանսմիսիայի` Սիկորսկու

շարժիչի փոխանցման տուփը, (արտոնագրված 1949

թվականին թիվ 2.492.831 արտոնագրով) եւ բազմագույն

տպիչ սարքը (արտոնագրված 1932 թվականին թիվ

1.879.597 արտոնագրով):

Մեկ այլ գյուտարար` Արթուր Բուլբուլյանը ստացավ

1944 թվականին ստացավ թիվ 2.348.108 արտոնագիր

ամերիկյան օդուժի համար խիստ անհրաժեշտ օդա-

չուների թթվածնային դիմակ պատրաստելու համար:

Ամենամեծ համբավ և տարածում ստացած գյուտերից է

հանրահայտ Ալեք Մանուկյանի նորամուծությունը`

յուրահատուկ տեսակի ջրի ծորակը, որը 1969 թվականից

կիրառվում է աշխարհում (արտոնագիր թիվ 3.422.849):

Համաշխարհային մեծ տարածում ստացավ քչերին

հայտնի Ստեփան Ստեփանյանի բեռնատարի թափքի

վրա բետոնխառնիչ տեղադրելու գաղափարը (1935

թվականին արտոնագրված թիվ 1.935.922 արտոնագրով),

որը հեղափոխեց և խթանեց շինարարական արդյու-

նաբերությունը:

Արժե հիշատակել աստղաբաշխական քանակով ար-

տադրվող Արտաշես Հայկանյանի հեղուկ խմիչքների

համար ճկուն անկյունով ծղոտը, կամ «կոկտեյլի

փայտիկի» գյուտը (1980 թվականին արտոնագրված թիվ

4.216.801 արտոնագրով):

Դժվար է պատկերացնել այսօրվա քաղաքակրթությունը

առանց դրամաբաշխային սարքերի, հանրահայտ

«բանկոմատի», որի գյուտը պատկանում է Լյութեր Սի-

միջյանին (1960 թվականին արտոնագրված թիվ 2.960.377

արտոնագրով): Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտո-

նագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ` 1965

թվականին` մետաղադրամի համար նախատեսված

բանկոմատի գյուտերը:

1977 թվականին Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է

կոմպյուտերային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մար-

մնի պատկերը վերարտադրող սարքը, ինչը հեղափո-

խություն կատարեց բժշկության ոլորտում (արտոնա-

գրվել է 1979 թվականին թիվ 4.150.292 արտոնագրով):

Այսօր միլիոնավոր մարդկանց կյանք է փրկում մի-

ջուկային մագնետիկ ռեզոնանսի սկզբունքով գործող

սկաները, առանց որի անհնար է պատկերացնել

ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից

մինչեւ բուժում: Այդ գյուտը պատկանում է Ռեյմոնդ

Դամադյանին (արտոնագրվել է 1983 թվականին թիվ

4.411.270 արտոնագրով):

Սրանք ամերիկահայ գյուտարարների երկար ցանկի

ընդամենը մի փոքր մասն է:

Դրան կարելի է և անհրաժեշտ է ավելացնել Խորհր-

դային Միության տարիներին և նաեւ դրանից հետո հայ

գիտնականների ու ինժեներների հայտնագոր-

ծություններն ու նորարարությունները` Արտեմ Մի-

կոյանից մինչեւ Միխայիլ Պողոսյան, Օրբելի և Ալի-

խանյան եղբայրներից մինչև միայն վերջերս բացա-

հայտված «Լունոխոդ»` տիեզերական սարքի հայազգի

հեղինակ Կարամջյան:

Մի քանի տարի առաջ Հայաստան է այցելել աշխարհա-

հռչակ գիտնական Ռեյմոնդ Դամադյանը, մագնիսա-

ռեզոնանսային ախտորոշման մեթոդի հեղինակը` մեր

երկրում այդ եզակի սարքերի արտադրությունը

կազմակերպելու առաջարկով: Բարձրաստիճան պաշտ-

ոնյաները ակնարկել են նրան, որ ազնիվ այս

գաղափարի իրականացման համար սփյուռքահայ

մասնագետը պետք է կատարի որոշակի վճար որոշակի

մարդկանց «նվիրատվության» ձևով: Ավելորդ է ասել, որ

գիտնականը հեռացել է Հայաստանից հիասթափված ու

վիրավորված: Հետևությունը մեկն է` մեր Հայրենիքը ի

վիճակի է և անպայման կատարելու է գիտական,

կրթական, տնտեսական և հասարակական թռիչքային

զարգացում, օգտագործելով համայն հայության մտավոր

և նյութական ներուժը: Սակայն դա հնարավոր է լինելու

միմիայն Հայաստանը օկուպացրած ռեժիմից ազատա-

գրելուց հետո»:

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք ՈՐ . . .

THEARMENIANSMAG.COM

«Ամերիկահայության ներդրումը Միացյալ Նահանգներում»

Ստեփան Պարթամյան

Page 15: The Armenians issue 3

ՀԱՅԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մոսկվայում հայերի բնակության մասին առաջին

տեղեկությունները հայտնի են XIV դարի վերջից:

XIV–XVI դարերում հայերն ապրել են քաղաքի

Կիտայգորոդի շրջանում, որտեղ ունեցել են խա-

նութների շարք, Հայկական առևտրական տուն,

կառուցել են եկեղեցի: XVII դարում հայերը Մոս-

կվայում պատկառելի թիվ են կազմել. նրանք հիմ-

նականում կենտրոնացած էին Իլյինսկի դարպաս-

ների (ներկայումս Հայկական նրբանցքը և նրա

շրջակայքը) և Սոլյանկա փողոցի միջև ընկած տա-

րածքում: XVII դարում Մոսկվայում են ստեղծա-

գործել հայ նկարիչներ Բոգդան Սալթանովը և Բել-

սկիների ընտանիքը: XVIII դարի կեսին քաղաքի

Պրեսնյա արվարձանում կառուցվել է Սբ Աստվա-

ծածին, 1779 թ-ին՝ Ստոլպովի (այժմ՝ Հայկական)

նրբանցքում՝ Սբ Խաչ (երկուսն էլ չեն պահ-

պանվել), 1815 թ-ին՝ Վագանկովյան գերեզ-

մանատանը՝ Սբ. Հարություն եկեղեցիները: 1815 թ-

ին բացված Լազարյան ճեմարանը մեծապես նը-

պաստել է XVIII դարի 2-րդ և XIX դարի 1-ին կեսին

ծավալված լուսավորական շարժմանը: Մոս-

կվայում են գործել Միքայել Նալբանդյանը, Մկր-

տիչ Էմինը, Գրիգոր Խալաթյանը, Ստեփանոս Նա-

զարյանը, Սմբատ Շահազիզը, հայտնի ռազմական

գործիչներ Իվան Լազարևը, Վալերիան Մադա-

թովը, Միքայել Լոռիս-Մելիքովը և ուրիշներ: Մոս-

կվայում առաջին հայերեն գիրքը տպագրվել է 1819

թ-ին, իսկ 1829 թ-ին հիմնադրվել է Լազարյան ճե-

մարանի տպարանը: Մոսկվայի հայկական մամու-

լի առաջնեկներն էին Ստեփանոս Նազարյանի և

Միքայել Նալբանդյանի «Հյուսիսափայլը» (1858–64

թթ.), Մսեր ու Զարմայր Մսերյանցների «Ճռա-

քաղ» (1858– 1862 թթ.), «Համբավաբեր Ռուս-

իո» (1861–64 թթ.), «Փարոս» (1872–76 թթ.) և «Փարոս

Հայաստանի» (1879–81 թթ.) պարբերականները:

XIX դարի վերջին – XX դարի սկզբին Մոսկվայում

լույս են տեսել «Հանդես գրականական և պատ-

մական» տարեգիրքը, «Էմինյան ազգագրական ժո-

ղովածուն» և գրական ու գիտական այլ աշխա-

տություններ: Ռուսերեն տպագրվել են Մովսես

Խորենացու «Հայոց պատմությունը», «Հայ ժողո-

վրդի պատմության քննությանը վերաբերող ակտ-

երի ժողովածուն» (3 հատոր), «Եղբայրական օգնու-

թյուն Թուրքիայում տուժած հայերին» հասարա-

կական-քաղաքական և գրական ժողովածուն (1897

թ., ստացված եկամուտները հատկացվել են արև-

մտահայ որբերին): XIX դարի 2-րդ կեսին հայ

վաճառականներից շատերը (Թամանցևներ, Բոյա-

ջիևներ, Լիանոզովներ, Ջամգարովներ, Անանով-

ներ, Տարասովներ և ուրիշներ) Մոսկվայում ունեին

առևտրական ընկերություններ ու խանութներ:

Քաղաքում գործել են հայկական բազմաթիվ հա-

սարակական ընկերություններ (ուսանողական,

կրթական, մշակութային, բարեգործական և այլն),

քաղաքական կուսակցություններ ու կազմա-

կերպություններ: Առաջին համաշխարհային պա-

տերազմի (1914–18թթ.) տարիներին վիրավորնե-

րին, հայ կամավորներին և գաղթականներին օգնե-

լու նպատակով հայ համայնքը կազմակերպել է

Մոսկվայի հայկական կոմիտեն: 1916–18 թթ-ին

լույս է տեսել «Արմյանսկի վեստնիկ» (ռուսերեն)

շաբաթաթերթը, որը հանդես էր գալիս հայ ժողո-

վրդի պատմական իրավունքների պաշտպանու-

թյամբ: Հրատարակվել է նաև 1998–2002 թթ-ին:

1916թ-ին Մոսկվայում Վալերի Բրյուսովի նախա-

ձեռնությամբ հրատարակված «Հայ պոեզիան...»

Մոսկվայի Հայկական նրբանցքը

THEARMENIANSMAG.COM

Page 16: The Armenians issue 3

THEARMENIANSMAG.COM

անթալոգիան ռուս մտավորականության բողոքի

ձայնն էր ընդդեմ Հայոց ցեղասպանության: 1921 թ-

ին Լազարյան ճեմարանի շենքում բացվել է Հայ

մշակույթի տունը, որտեղ գործել են թատերական,

երաժշտական և գեղարվեստական ստուդիաներ,

կազմակերպվել ներկայացումներ, համերգներ,

գեղարվեստական ցուցահանդեսներ: Մոսկվայում

գործել են հանրահայտ հայեր` պատմաբաններ

Ալեքսեյ Ջիվելեգովը, Հովսեփ Օրբելին, ռեժիսոր-

ներ Եվգենի Վախթանգովը, Ռուբեն Սիմոնովը, դի-

րիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշաևը, դերասան Ռու-

բենս Չինարովը, կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսա-

յանը, կրկեսի արտիստ Հարություն Հակոբյանը,

կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանը, Առնո Բա-

բաջանյանը, Միքայել Թարիվերդիևը, երգիչներ

Զարա Դոլուխանովան, Պավել Լիսիցյանը, ճար-

տարապետներ Աշոտ Մնդոյանցը, Կարո Հալաբ-

յանը, նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը, ֆիզիկոսներ

Աբրահամ Ալիխանովը, Գուրգեն Ասկարյանը,

Իոսիֆ և Ալեքսեյ Սիսակյանները, քիմիկոս Նիկո-

ղայոս Ենիկոլոպյանը, կենսաքիմիկոս Նորայր Սի-

սակյանը, կենսաբան Միքայել Չայլախյանը, տն-

տեսագետ Ստեփան Սիտարյանը, ավիակոնստր-

ուկտոր Արտեմ Միկոյանը, մարշալներ Հովհաննես

Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ

Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ծովակալ

Հովհաննես Իսակովը, գեներալ-լեյտենանտ Ստե-

փան Միկոյանը, պետական գործիչներ Ալեքսանդր

Մյասնիկյանը, Անաստաս Միկոյանը, Հովհաննես

Թևոսյանը, գրող Մարիետա Շահինյանը, շախ-

մատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պե-

տրոսյանը և ուրիշներ, ստեղծագործում են բևեռա-

խույզ Արթուր Չիլինգարովը, քանդակագործներ

Նիկողայոս Նիկողոսյանը, Ֆրիդ Սողոյանը, դերա-

սան Արմեն Ջիգարխանյանը, կինոռեժիսոր Կարեն

Շահնազարովը, կոմպոզիտորներ Կարեն Խաչա-

տրյանը, Կոնստանտին Օրբելյանը, մեխանիկոս

Սամվել Գրիգորյանը, ֆիզիկոս Յուրի Հովհան-

նիսյանը, կենսաֆիզիկոսներ Լև Փիրուզյանը, Լևոն

Չայլախյանը, տնտեսագետ Աբել Աղանբեգյանը,

էստրադայի արտիստ Եվգենի Պետրոսյանը, մար-

զիկ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը և ուրիշ-

ներ: Մոսկվայում է 1805 թ-ին Մինաս Լազարյանի

նախաձեռնությամբ հիմնադրված Հայկական

Վագանկովո գերեզմանատունը (Վագանկովո գեր-

եզմանատան հայկական հատվածը), որը եղել է

Լազարյաններ հայ ազնվականների տոհմական

գերեզմանատունը: Այդտեղ թաղված են նաև բազ-

մաթիվ հայ նշանավոր գործիչներ, այդ թվում՝

Սմբատ Շահազիզը, Տիգրան Պետրոսյանը, Միքա-

յել Թարիվերդիևը, Զարա Դոլուխանովան, Մարի-

ետա Շահինյանը և ուրիշներ: 1966 թ-ից Մոսկվան

դարձել է Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախի-

ջևանի և Ռուսաստանի նորաստեղծ թեմի կեն-

տրոնը: 1990-ական թվականների սկզբին Մոս-

կվայի հայ համայնքը խիստ ստվարացել է. ԽՍՀՄ

փլուզումից հետո ազգամիջյան ընդհարումների և

տնտեսական ծանր պայմանների հետևանքով

Մոսկվա են տեղափոխվել հայեր Ադրբեջանից,

Աբխազիայից, Միջին Ասիայից, նաև Հայաստանի

Հանրապետությունից: 1996թ-ին ստեղծվել են Մոս-

կվայի կենտրոնական և Հարավային շրջանների

հայկական մշակութային, 1998 թ-ին՝ Հայ եկե-

ղեցուն կից Մոսկվայի մյուս շրջանների ինքնավար

միությունները: Նորոգվել է Սբ. Հարություն եկե-

ղեցին: 1997թ-ի փետրվարին գումարվել է Մոս-

կվայի հայերի ազգային մշակութային ինքնավա-

րության հիմնադիր խորհրդաժողովը: 2000թ-ի

մայիսի 25-ին ձևավորվել է «Մոսկվայի հայ

Մոսկվայի Սբ. Խաչ հայկական եկեղեցին

ՀԱՅԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Page 17: The Armenians issue 3

THEARMENIANSMAG.COM

2000թ-ի մայիսի 25-ին ձևավորվել է «Մոսկվայի

հայ համայնք» կազմակերպությունը: 2001թ-ին

Մոսկվայում կազմակերպվել է նաև «Հայերի

համաշխարհային կոնգրես» կազմակերպությունը:

Մոսկվայում բնակվում է շուրջ 1 մլն հայ (2009 թ.):

Քաղաքում գործում են «Արեգակ» հայկական երի-

տարսարդական կենտրոնը, «Մաշտոց» հայկական

լուսավորական ընկերութունը, «Հյուսիսափայլ»

հայ-ռուսական մշակութային լուսավորական

միավորումը, Մոսկվայի հայկական և «Արարատ»

մշակութային, Հայաստանի հետ բարեկամության

ընկերությունները, Ռուս-հայկական համագործ-

ակցության աջակցման հիմնադրամը, «Արվեստ»

հայկական ակումբը, Վետերանների խորհուրդը,

«Այգեձոր» հայրենակցական միությունը: Հրատա-

րակվում են «Նոյյան տապան», «Հյուսիսա-

փայլ» (երկուսն էլ՝ ռուսերեն), «Միաբանու-

թյուն» (ռուսերեն-հայերեն) և այլ թերթեր, «Հայաս-

տանը և աշխարհը», «Հայկական նրբանցք», «Գոր-

ծարար» (բոլորն էլ՝ ռուսերեն) և այլ պարբե-

րականներ: Գործում են ռուս-հայկական միջնա-

կարգ դպրոց, «Վերածնունդ» գիմնազիան, ռուս-

հայկական թատրոն:

ՀԱՅԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Աշխարհում ամենաշատ օգտագործվող լեզուն անգլե-

րենն է, որն ավելի քան 380 միլիոն մարդու մայրենի

լեզուն է: Այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում գոնե

անգլերենի տարրական գիտելիք է պետք աշխատանքի

ընդունվելու, համակարգիչ սովորելու և այլնի համար:

Այս լեզվի մասին կան որոշակի փաստեր, որը կարող է

հետաքրքրել ձեզ: Ահա այդ փաստերը. Աշխարհում

ամենաշատ տարածված և ամենաշատ օգտագործվող

լեզուն անգլերենն է. նրանով ավելի շատ մարդ է խոսում

ու գրում, քան ցանակցած այլ լեզվով: Գրեթե 700 միլիոն

մարդ խոսում է անգլերեն՝ որպես օտար լեզու: Այս լեզվի

բառապաշարն ավելի հարուստ է, քան մեկ այլ լեզվինը:

Օքսվորդի անգլերեն բառարանը(Oxford English Dic-

tionary) նշում է ավելի քան 500.000 բառ և դեռ կան որոշ

գիտական բառեր, որոնք հաշվառված չեն: Աշխարհի

համակարգիչների ինֆորմացիայի ավելի քան 80%-ը

անգլերենով է: Անգլերենը աշխարհի եկեզեցիների

խորհրդարանի պաշտոնական լեզուն է: Աշխարհի 5

ամենամեծ հեռարձակման կենտրոնների

(CBS, NBC, ABC, BBC և CBC) լեզուն անգլերենն է

Զբոսաշրջիկները տեղացիների հետ հիմնականում

հաղորդակցվում են անգլերենով: Համացանցում ամե-

նաշատ օգտագործվող և գլխավոր լեզուն դարձյալ ան-

գլերենն է: Լինում են նաև դեպքեր, երբ բացի

անգլերենից չենք կարող ուրիշ լեզու օգտագործել: Դե

ինչ, համոզիչ փաստեր են, այնպես չէ՞:

Ինչու՞ սովորեմ անգլերեն

725 E. Broadway, Suite

Office Hours:

Mon. - Fri. 9:00 a. m. - 5:00 p.m.

Tel: (818) 241-9500 Fax: (818) 241-9509

Glendale, CA 91205

www.Providenthomehealth.com www.Providenthomehealth.com

Our mission is to teach, guide, and assist

homebound patients in the privacy and

comfort of their homes for the enhance-

ment of the qualities of their lives.

Our multilingual staff speak

Armenian, Russian, Tagalog,

Spanish, Arabic, and Farsi.

Page 18: The Armenians issue 3

ՀԱՅԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

THEARMENIANSMAG.COM

Կիլոգրամներ չհավաքելու

համար: Բացի խիստ շատ-

ակերությունից, ճարպա-

կալման պատճառ կարող են

լինել որոշ հիվանդություն-

ներ,ինչպիսիք են՝ Կուշինգի

հիվանդությունը, հի-պոթի-

րեոզը եվ ինսուլոման:

Սննդի ընդունման վրա մեծ

ազդեցություն ունեն պատ-

րաստի կերակրի հոտն ու

ախորժաբեր տեսքը, որ գր-

գռում են անգամ կուշտ մար-

դու ախորժակը՝ նրա մոտ

առաջացնելով քաղցի զգա-

ցում:

Տարիքային ճարպակալում

Ճարպակալման առաջացման

վրա մեծ ազդեցություն ունի

մարդու տարիքը: Բժշկութ-

յան մեջ նույն իսկ գոյություն

ունի այնպիսի տերմին, ինչ-

պիսին տարիքային ճարպա-

կալումն է: Տարիքային ճար-

պակալման առաջացումը

պայմանավորված է գլխուղ-

եղի հատուկ կենտրոնների

նորմալ գործունեության խա-

նգարմամբ, սա բերում է նր-

ան, որ տարիքի հետ քաղցի

զգացումը ճնշելու համար

ավելի մեծ քանակի սնունդ է

պահանջվում: Վահանաձեվ

գեղձի ֆունկցիայի իջեցման

պայմաններում, որն արտա-

դրում է օրգանիզմի նյութա-

փոխանակության համար

պատասխանատու հորմոն-

ներ, նույնպես դիտվում է

տարիքային ճարպակալում:

Վերընշված պատճառներից

առաջացած ճարպակալումն

ընդունված է անվանել երկր-

որդային ճարպակալում:

Այս ճարպակալման բուժման

համար օգտագործում են այն-

պիսի մեթոդներ եվ պրոցե-

դուրաներ, որոնք կիրառում

են ցածր կենսական ակտի-

վության եվ շատակերության

արդյունքում առաջացած ճա-

րպակալման դեպքում: Բու-

ժման ժամանակ հատուկ ուշ-

ադրություն են դարձնում

հիմնական հիվանդության

վրա, որը եվ բերել էր ճար-

պակալման:

Ճարպակալման պատճառ-

ները բացահայտելու համար

անհրաժեշտ է դիմել բժիշկ

էնդոկրինոլոգի, ով կատա-

րելով մի շարք հետազո-

տություններ՝ կորոշի թե ինչն

է հանդիսացել ճարպա-

կալման պատճառ եվ

կնշանակի համապատաս-

խան բուժում:

Էջ 18

Page 19: The Armenians issue 3

ՀԱՅԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

THEARMENIANSMAG.COM

Ճարպակալում

Ճարպակալումը դա մարդու

օրգանիզմում ճարպերի ավե-

լցուկային կուտակումն է: Այն

կարող է լինել ինչպես այլ

հիվանդության ախտանիշ,

այնպես էլ հանդիսանալ

որպես առանձին հիվանդու-

թյուն:

Այն դեպքերում, երբ ճարպա-

կալումն ուղեկցում է այլ

հիվանդություններին, վերջ-

իններիս բուժումից հետո

կարելի է ձերբազատվել նա-

եվ ճարպակալումից: Եթե

ճարպակալումն առանձին

հիվանդություն է, անհրա-

ժեշտ է խիստ հսկողություն

ողջ կյանքի ընթացքում: Դրա-

նից շեղվելիս հիվանդու-

թյունը պրոգրեսիվում է,

քանի որ այն ունի խրոնիկ

բնույթ:

Ճարպակալմամբ տառապող

մարդիկ հակված են այնպիսի

հիվանդությունների, ինչպի-

սիք են շաքարային դիաբետը,

հիպերտոնիան, աթերոսկլե-

րոզը: Չնայած հիվանդության

լրջությանն ու տարածվածու-

թյանը, ճարպակալման դեմ

պայքարող անվտանգ դեղերի

քանակը մեծ չէ: Մարդկանց

մեծամասնությունը հակված

է ճարպակալումը համարել

կոսմետիկ բնույթի խնդիր, ոչ

թե հիվանդություն: Փոքր-ինչ

գեր, համաչափ կառուցված-

քով մարդը, էսթետիկ տեսան-

կյունից ավելի հաճելի տեսք

ունի, քան ստանդարտ քա-

շով, բայց աղավաղված մար-

մնաչափերով մեկը: Ոսկրերը,

մկանները, ջլերը, ճարպը եվ

մնացածը, փաստորեն, մար-

մնի քաշի բաղկացուցիչ տար-

րերն են: Այստեղից հետեվում

է, որ մարդիկ, միանգամայն

տարբեր քաշային կատե-

գորիաներում լինելով, ունեն

տարբեր մարմնակառուց-

վածք: Մեկի մոտ ամբողջը

մկաններ են, մյուսի մոտ

ոսկրերն են ծանր, իսկ մեկ

ուրիշ նիրօրգանիզմում ճար-

պի կուտակման հետեվանքով

քաշ է հավաքում:

Ի դեպ երկրի վրա ամենա-

տարածված հիվանդություն-

ների թվին է դասվում ճար-

պակալումը:

“THE ARMENIANS”

ԱՄՍԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼՈԻ ՀԱՄԱՐ

ԿԱՐՈՂ ԵՔ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ

Page 20: The Armenians issue 3

Պատմության հանգամանքների

կամ էլ ճակատագրի բերում-

ով հայազգի նշանավոր դեմքեր,

որոնք մեծ ներդրում ունեն համ-

աշխարհային մշակույթի ամե-

նատարբեր բնագավառներում,

ապրել և արարել են հայրենիքի

սահմաններից դուրս, ինչի պա-

տճառով էլ նրանց մասին հայկ-

ական մամուլն ու գիտական

հրատարակությունները բավա-

կանաչափ հաճախ չեն խոսում:

Խիստ կարևորում եմ համա-

ցանցում նրանց մասին հոդված-

ների տարածումը, որպեսզի հայ

երիտասարդը լավ իմանա ու

լավ ճանաչի մեր ազգի անունը

բարձր պահող անձանց: Ամեր-

իկյան կինոյի պատմությունն

անհնարին է պատկերացնել առ-

անց Ռուբեն Մամուլյանի: Ավել-

ին, նա հանդիսանում է իրենից

առաջ չկիրառված մի շարք

նորարարությունների գաղափ-

արի հեղինակն ու շրջանառու-

թյան մեջ դնողը: Ռուբենը ծնվել

է Թիֆլիսում, 1898-ին: Մանկու-

թյան տարիներից ի վեր` տղան

լավ նկարում էր, գրում, հատուկ

հետաքրքրություն և ունակութ-

յուններ էր ցուցաբերում երաժշ-

տության ու լեզուների նկատ-

մամբ: Բանկիր հայրը ցանկացել

է, որ որդին ճարտարագետ կամ

իրավաբան դառնա: Այնուհան-

դերձ, տղան ժառանգել էր մոր՝

դերասանուհի Վերժինե Մամուլ-

յանի սերը թատրոնի հանդեպ:

Ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի

համալսարանների իրավաբան-

ական ֆակուլտետներում, սակ-

այն արդեն իսկ 1920-ից Լոն-

դոնի, Փարիզի և Նյու Յորքի թա-

տրոններում իրականացրել է

շուրջ 60 դրամատիկական և

երաժշտական բեմադրություն-

ներ: 1923-ից Ռուբենը հաստ-

ատվել է ԱՄՆ-ում` ստեղծելով

նաև շուրջ 20 կատակերգական,

մելոդրամային, արկածային, եր-

աժշտական ֆիմեր, որոնք մեծ

ներգործություն են թողել ամեր-

իկյան երաժշտական թատրոնի

և կինոյի ձևավորման, ինչպես

նաև զարգացման վրա: 1920-

ականների վերջին Հոլիվուդում

տաղանդներ էին փնտրում,

ուստի մասնագետների ուշա-

դրությունը գրավեց Ռուբեն Մա-

մուլյանը` իր` Բրոդվեյը ցնցած

թատերական բեմադրությունն-

երով: Հոլիվուդում նա հայտնվեց

1931-ին, որտեղ նույն թվակա-

նին ստեղծեց իր առաջին գլուխ-

գործոցը՝ «Քաղաքի փողոց-

ները»: Այս ֆիլմում առաջին ան-

գամ կինոպատմության մեջ

ՀԱՅԵՐՆ ԱՄՆ - ում

Ռուբեն Մամուլյան.

Համաշխարհային կինոյի

հայազգի նորարարը

THEARMENIANSMAG.COM

Page 21: The Armenians issue 3

THEARMENIANSMAG.COM

գործածվել է արտակադրային ձայ-

նը: Հերոսուհին պատկերված է

լուռ, փակ շուրթերով, մինչդեռ

նրա հնչող ձայնն արտահայտում է

իր մտածմունքները: Բացի այդ, իր

մյուս ֆիլմերում նա իրականացրել

է իր անունը կինոմատոգրաֆիայի

պատմության մեջ հավերժացնող

նորարարություններ. առաջին ան-

գամ օգտագործել է երկու բարձրա-

խոսով ձայնագրումը և մոնտաժը

մեկ ձայներիզի վրա, այնուհետև`

առաջին անգամ է նկարահանել

ստուդիայից դուրս, շարժվող տե-

սախցիկով, նաև` օգտագործել մի-

աժամանակ մի քանի խցիկ: Հետա-

քրքիր է այն հանգամանքը, որ գու-

նավոր հեռատեսիլի և կինոյի հիմ-

քերում կանգնած են երկու հայեր.

Հովհաննես Ադամյանը դարձավ

գունավոր հեռուստատեսության

հիմնադիրը, իսկ Մամուլյանը` գու-

նավոր կինոյի: 1935-ին նկարա-

հանված Մամուլյանի «Բեքի Շար-

փը» առաջին ամբողջովին գու-

նավոր ֆիլմն էր աշխարհում, ավե-

լին` այս շարժանկարում վառ գույ-

ները ոչ միայն գեղագիտական հա-

ճույք էին պատճառում, այլ ունեին

նաև հուզական նշանակություն:

Մամուլյանը գույները հաջողութ-

յամբ գործածեց իր «Արյուն և ավ-

ազ» (1941) ֆիլմում ևս: Ռուբենը

տաղանդավոր ռեժիսոր էր, քանզի

Հոլիվուդյան երկու լեգենդներ՝

Մառլեն Դիթրիխն ու Գրետա Գար-

բոն նորովի բացահայտվեցին Մա-

մուլյանի «Երգ երգոց» և «Քրիս-

տինա թագուհին» ֆիլմերում:

ՀԱՅԵՐՆ ԱՄՆ - ում

“THE ARMENIANS “ ԱՄՍԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ, ԻՍԿ ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ, ԱՊԱ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ 323-383-7385

Page 22: The Armenians issue 3

ՀԱՅ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԸ ԸՍՏ ՖՈՐԲՍ-ի

THEARMENIANSMAG.COM

Թուրքիայի հայտնի «Գալաթասա-

րայ» լիցեյի շրջանավարտների կող-

մից ստեղծված «Գալաթասարայցի-

ների միություն»-ը տարվա մրցա-

նակը հանձնել է ստամբուլահայ

հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմ-

օղլուինֈ «Գալասարայցիների միու-

թյան» կայքէջում հրապարակված

հայտարարության մեջ նշվում է, որ

իրենց կազմակերպությունը 1908

թվականից ամեն տարի մրցանակ է

հանձնում այն քաղաքացիներին, ով-

քեր իրենց միջազգային գործունեու-

թյամբ մեծ օգուտներ են տվել Թուր-

քիայինֈ «Մեր կազմակերպության

հերթական համաժողովի ժամանակ

միաձայն որոշում է կայացվել հեր-

թական «Գալաթասարայ» մրցանակը

հանձնել համաշխարհային տնտեսա

-գիտության մեջ իր ուրույն տեղն

ունեցող ստամբուլում ծնված Տարոն

Աջեմօղլուին»,-ասվել է հայտարար-

ության մեջֈ Նշվում է, որ մրցանակը

հանդիսավորթյամբ Աճեմօղլուին կը-

հանձնվի 2012-ինֈ Հիշեցնենք, որ

Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին,

Ստամբուլումֈ 1986-ին ավարտել է

Գալաթասարայի ավագ դպրոցըֈ Այ-

նուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք»

համալսարանը եւ դոկտորական

պաշտպանել Լոնդոնի Տնտեսագի-

տության դպրոցումֈ 1993-ին համա-

լրել է Մասաչուսեթսի տեխնոլոգի-

ական ինստիտուտի մասնագետ-

ների շարքը՝ 2000-ին ստանալով

պրոֆեսորի կոչումֈ Տարոն Աճեմ-

օղլուն, IDEAS/RePec տնտեսագիտա-

կան վերլուծական կազմակերպու-

թյան կողմից հրապարակված տվյալ-

ների համաձայն, աշխարհում ամեն-

աշատ վկայակոչվող 20 տնտեսա-

գետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով

8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանակի

դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը

այդ ցուցակում 13-րդ տեղն էֈ

http://hnews.am/index.php?newsid=1580

Հեղինակավոր Forbes հանդեսի

կողմից հրապարակված միլիար-

դատերերի հերթական ցանկում

միանգամից հինգ հայազգի գործ-

արարներ կան:

Առավել հարուստն ու հռչակա-

վորը Քըրք Քըրքորյանն է: Forbes-

ի միլիարդատերերի ցանկում նա

զբաղեցնում է 310-րդ հորիզոնա-

կանը` մոտ 3.5 միլիարդ դոլար

ընդհանուր կարողությամբ: Ան-

ցած տարվա համեմատ Քըրքոր-

յանի կարողությունն աճել է շուրջ

400 միլիոն դոլարով: Բայց եթե

համեմատենք նույն F o r b e s

հանդեսի` 2004 թ-ին հրապարա-

կած ցանկի հետ, ապա կտեսնենք,

որ ամերիկահայ միլիարդա-

տիրոջ կարողությունը մի քանի

տարվա ընթացքում կիսով չափ

կրճատվել է: 7 տարի առաջ Քըր-

քորյանի կարողությունը գնահա-

տվում էր շուրջ 7 միլիարդ ամե-

րիկյան դոլար:

Forbes-ի ցուցակում տեղ գտած

մյուս հայազգի միլիարդատերերն

իրենց գործունեությունը ծավալել

են Ռուսաստանի տարածքում:

Նրանցից ամենահայտնին եւ

ամենաերիտասարդը “ՌոսԳոս-

Ստրախ” ընկերության սեփա-

կանատեր Դանիիլ Խաչատու-

րովն է: Forbes-ի ցանկում 833-րդ

տեղը զբաղեցնող մոսկվաբնակ

հայ գործարարի 1.5 միլիարդ

դոլար կազմող կարողության

հիմքը ապահովագրական շուկա-

յում իրականացված հաջող գործ-

արքներն են: “2001 - 2003 թվա-

կաններին Խաչատուրովն իր գոր-

ծընկերների հետ 60 միլիոն դո-

լարով գնեց պետությանը պատ-

կանող “ՌոսԳոսՍտրախ”-ի բաժ-

նետոմսերի 75 տոկոսը` խորհր-

դային ոճի ընկերությունից այն

դարձնելով ռուսաստանյան շու-

կայի առաջատարներից մեկը:

2010-ին Խաչատուրովը պետու-

Թուրքերը «Գալաթասարայ» մրցանակը հանձնեցին հայազգի տնտեսագետին

Հինգ հայազգի միլիարդատեր

Forbes-ի ցուցակում

Page 23: The Armenians issue 3

THEARMENIANSMAG.COM

թյունից գնեց բաժնետոմսերի

մնացած 25 տոկոսը` դառնալով

ընկերության միանձնյա սեփա-

կանետերը», - գրում է Forbes-ը:

Ապահովագրական բիզնեսում

լուրջ հաջողությունների հասած

Սարկիսով եղբայրները` Նիկոլ-

այն ու Սերգեյը, ամերիկյան հան-

դեսի հրապարակած ցուցակում

գտնվում են Խաչատուրովի հար-

եւանությամբ: Սարկիսով եղբ-

այրների միասնական կարողու-

թյունը Forbes-ը գնահատում է

շուրջ երեք միլիարդ ամերիկյան

դոլար: Եղբայրներից ավագը` 51-

ամյա Սերգեյ Սարկիսովը, 1991-

ին ստեղծել է «ՌԵՍՈ-Գարան-

տիա» ընկերությունը: 2007-ին

ընկերության բաժնետոմսերի 37

տոկոսը վաճառել է ֆրանսիա-

կան AXA ընկերությանը ռուսա-

կան ապահովագրական շուկայի

համար աննախադեպ բարձր գն-

ով` 1 միլիարդ 200 միլիոն դոլա-

րով: Նրա կրտսեր եղբայրը` 42-

ամյա Նիկոլայը, համակարգում է

«ՌԵՍՈ»-ի շինարարական նախ-

ագծերը: Ի դեպ, երկու եղբայր-

ներն էլ բազմազավակ հայրեր

են` յուրաքանչյուրը 5-ական

երեխա ունի:

Forbes-ի ցանկում ընդգրկված

վերջին հայազգի միլիարդատերը

Հայաստանի նախագահի աշխա-

տակազմի նախկին ղեկավար

Կարեն Կարապետյանի եղբայրն

է` «Տաշիր-Գրուպ» կոնցեռնի սե-

փականատեր Սամվել Կարա-

պետյանը: «Կարապետյանի «Տա-

շիր Գրուպ»-ը 15 առեւտրային եւ

յոթ օֆիսային կենտրոնների, ինչ-

պես նաեւ յոթ հյուրանոցների

սեփականատեր է: Իր բիզնեսը

Ռուսաստանում Կարապետյանը

սկսել է` գնելով «ԿալուգաԳլավ-

Սնաբ» ընկերությունը:

Վերջերս Կարապետյանը երկա-

րաժամկետ համագործակցու-

թյան համաձայնագիր է ստո-

րագրել Հայաստանի մայրա-

քաղաք Երեւանի իշխանու-

թյունների հետ, որի նպատակն է

տուրիզմի, շինարարության եւ

կանաչ գոտիների տեղծմանն

ուղղված լուրջ ներդրումների

իրկանացումը», -գրում է Forbes-

ը: http://www.armenialiberty.org/content/article/2334207.html

Կեղծանուն բառը հայերենում ունի

ծածկանուն, գրչանուն, մականուն,

սուտանուն հոմանիշները: Կեղծան-

ուններ, այսինքն՝ հորինած, մտացա-

ծին անուններ կրում են սովորաբար

արվեստի մարդիկ՝ գրողներ, նկա-

րիչներ, երգիչներ, դերասաններ:

Բազմաթիվ կարող են լինել այն պա-

տճառները, որոնք մարդկանց հար-

կադրում են իրենց իսկական ան-

ունները փոխարինել կեղծանուն-

ներով: Պատճառների թվում կարող

են լինել անվան անբարեհնչուն-

ությունը, դժվար արտասանելիու-

թյունը, իրական անունը թաքցնելու

անհրաժեշտությունը և այլն: Օրի-

նակ՝ Մաքսիմ Գորկի անունը, որ

հայտնի է աշխարհին՝ Ալեքսեյ Մա-

քսիմովիչ Պեշկովի կեղծանուն է,

Գայդարը՝ Արկադի Գոլիկովի: Կեղծ-

անուն են ունեցել նաև շատ հայ

գրողներ. Նար-Դոսը՝ Միքայել Հով-

հաննիսյանի կեղծանունն է, Րաֆֆին՝

Հակոբ Մելիք-Հակոբյանի, Սիաման-

թոն՝ Ատոմ Յարճանյանի, Շիրազը՝

Օնիկ Կարապետյանի և այլն: Հաճախ

դերասանների խաղացած հերոսների

անունները ևս կնքվում են որպես

նրանց բեմական անուններ: Բոլորիս

հայտնի Վլադիմիր Իլյիչ Ուլյանովը

իր հոդվածներում ստորագրել է

տարբեր կեղծանուններով՝ Վլ. Իլ-

յիչ, Կ. Տուլին, Ն. Ուլյանով նաև Ն. Լե-

նին: Այժմ կեղծանուն ունենալու ան-

հրաժեշտություն են զգում հայ շոու-

բիզնեսի ներկայացուցիչները՝ Շպռ-

օտ, Անի-Քրիստի, Ռիպի, Լիլու, Աշա,

Ռոբ: Կեղծանուն են ունենում

հատկապես հանցաշխարհի ներ-

կայացուցիչները՝ Վոլկ, Մորոզ,

Չորնի և այլն: Սվետլանա ԲԱՐՍԵՂՅԱՆ

ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի l կուրսի ուսանողուհի

ԿԵՂԾԱՆՈՒՆՆԵՐ

ՀԱՅ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԸ ԸՍՏ ՖՈՐԲՍ-ի

“THE ARMENIANS”

ԱՄՍԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՁԵՌՔ

ԲԵՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈԼՈՐ

ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ ԿԱՄ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

Page 24: The Armenians issue 3

ՀԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

THEARMENIANSMAG.COM

Սկիզբը 1-ին համարում:

Ընդհանուր գույքի սեփականությունը` սեփական

արխոնտով և գանձապահով

Ծագման հաշվարկը միայն տղամարդկանց գծով

Օտարներին տոհմում որդեգրելու իրավունք

Ղեկավարին ընտրելու և ազատելու իրավունք

Կարելի է հստակ համարել, որ հունական տոհմերը

տիրապետում էին վերը թվարկած բոլոր

հատկանիշերին:

Իր ծագումով տոհմը ավելի հին է մոնոգամային և

սինդիասմական ընտանիքից և ժամանակակից է

պունալուական ընտանիքին: Բայց այս երեք

ընտանիքներից ոչ մեկն էլ տոհմի ձևավորման հիմք

չի հանդիսացել: Տոհմը չի ճանաչում որևէ

ընտանիքի գոյությունը որպես իր բաղկացուցիչ

մաս: Ընդհակառակը` յուրաքանչյուր ընտանիք,

ինչպես արխաիկ, այնպես էլ ավելի ուշ շրջանում,

մասամբ էր տոհմի ներսում, քանի որ ամուսինն ու

կինը պետք է տարբեր տոհմերից լինեին: Ամեն

ընտանիք ուներ իր սուրբ ծիսակատարություն-

ները, նախնիների սգո հիշատակը…

Տոհմերը, ինչպես Աթենքում, այնպես էլ Հունաս-

տանի այլ մասերում, ունեին հովանավորչական

անուն, որ վկայում էր իրենց ծագման մասին…

Սակայն Աթենքում, առնվազն Կլիսֆենյան հեղա-

փոխությունից հետո, տոհմային անուններն էլ չէին

կիրառվում. Տղամարդում կոչում էին իր սեփական

անունով, որին հաջորդում էր հոր անունը, ապա

տան` որին պատկանում է, օրինակ` Էսխին, Ատր-

ոմետի տղա, Կոֆոկիդ… Տոհմը իրենից խիստ սահ-

մանափակ խմբակ էր ներկայացնում սեփակա-

նության և անհատների հարցում:

Մշակույթը

Մ.թ.ա. 5-րդ դարում Հունաստանում ծաղկում ապր-

եց դրամատիկ արվեստը: Դրամատիկ կարևոր ժա-

նրերն էին տրագեդիան, որի սյուժեները հիմնա-

կանում աստվածների ու հերոսների մասին միֆերն

էին, և կատակերգությունը` ավելի հաճախ քաղա-

քական: Ի տարբերություն ժամանակակից թա-

տրոնի, Հունաստանում չկար մշտական թատե-

րախումբ, բացի այդ պրոֆեսիոնալ դերասաններն

էլ անմիջապես ի հայտ չեկան: Սկզբնական շրջա-

նում խաղում, երգում ու պարում էին իրենք` քա-

ղաքացիները: Ամեն բեմադրության համար պատր-

աստվում էին հագուստներ, դիմակներ և հասարակ

դեկորացիաներ: Ներկայացման ֆինանսավորումն

ու կազմակերպումը համեմատ հարուստ քաղաքա-

ցիների պարտականությունն էր համարվում. Թա-

տրոնը պետական հիմնարկ էր: Հին հունական թա-

տրոնը, հատկապես Աթենքինը, ըստ էության լինե-

լով մարդկանց համախմբման երկրորդ վայրը, ուր

քննարկվում էին ամենահրատապ հարցերը, խիստ

կապված էր պոլիսի կյանքի հետ:

ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Page 25: The Armenians issue 3

THEARMENIANSMAG.COM

ամենամեծ նվաճումը այբբենական տառերի ստեղ-

ծումն էր: Փոխակերպելով ֆինիկյան վանկային հա-

մակարգը` հույները ստեղծեցին տեղեկատվու-

թյունը ամրագրելու մի պարզ միջոց: Այսուհետ գրել

ու կարդալ սովորելու համար պետք չէր երկար

տարիների քրտնաջան աշխատանք, տեղի ունեցավ

կրթական համակարգի “ժողովրդավարացում”, որը

աստիճանաբար թույլ տվեց Հունաստանի գրեթե

բոլոր մարդկանց գրագետ դարձնել:

Հունական քաղաքի մշակութային պատերն ամբող-

ջական չի լինի, եթե չանդրադառնանք տոներին:

Աթենքում մոտ 60 տոն էր նշվում, որոնցից մի քա-

նիսը տևում էին մի քանի օր: Ամենակարևոր տոն-

երն էին` Դիոնիսիին, Լենեյը և Մեծ Պանաֆինեան:

Հենց տոնակատարությունների ժամանակ էր ար-

տահայտվում հունական մշակույթի ընդհանուր

բնութագիրը, ժողովրդավարությունն ու հին հույ-

ներին հատուկ մարտական ոգին, մյուսներին գե-

րազանցելու ու դրանով կատարելության հասնելու

ձգտումը: Տոնակատարությունները ներառում էին

տարատեսակ մրցույթներ, զանգվածային պարեր,

դրամատիկ ներկայացումներ:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ հին հու-

նական քաղաքակրթությունը մեծ ներդրում ունե-

ցավ համաշխարհային մշակույթի զզարգացման

գործում: Մեզ հասած քանդակները, հուշար-

ձանները ու գեղարվեստի և պոեզիայի գլուխ-

գործոցները մշակույթի զարգացվածության բարձր

մակարդակի վկան են: Եվ ոչ միայն արվեստի ար-

ժեքավոր գործեր են, այլև սոցիալ-բարոյական նշա-

նակություն ունեն: Ամենայն հավանականությամբ

հունական մշակույթը ազդեցություն է ունեցել նաև

Հռոմի զարգացման վրա, թերևս այն պատճառով,

որ այն ավելի վաղ է զարգացոմ ապրել, իսկ հռո-

մեականը կարծես ժառանգել է հիմնական գծերը`

իհարկե դրանց ավելացնելով շատ նոր առանձ-

նահատկություններ:

Անտիկ մշակույթի հիման վրա առաջին անգամ

հայտնվեցին ու սկսեցին զարգանալ գիտական

մտածողության կատեգորիաները, մեծ է ներդրումը

աստղագիտության ու տեսական մաթեմատիկայի

մեջ: Այդ իսկ պատճառով անտիկ փիլիսոփա-

յությունն ու գիտությունը այսչափ կարևոր դեր

խաղացին նոր ժամանակի գիտության ստեղծման և

տեխնիկայի զարգացման մեջ: Ընդհանրապես

անտիկ մշակույթը հիմք դարձավ համաշ-

խարհային մշակույթի հետագա զարգացման

համար:

ՀԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8306 Foothill Blvd.

Sunland, CA 91040

Ph: 818-951-1565

Fax: 818-9511689

Email: [email protected] Office Hours

Monday - Friday

09.00 am to 5.30 pm

Page 26: The Armenians issue 3

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ

THEARMENIANSMAG.COM

Աղասի Խանջյան - Ծնվել է 1901թ. Վանում, սովորել է Վանի կենտրոնական

վարժանարում (որտեղ սովորել է նաև գրող Գուրգեն Մահարին)ֈ 1917-ից զբաղվել է

հեղափոխական գործունեությամբ: Հայաստանում խորհրդային կարգեր

հաստատվելուց հետո անցել կուսակցական ղեկավար աշխատանքի Երևանում, 1928-

ին Կենտկոմի որոշմամբ Խանջյանը ուղարկվել է Հայաստան, իսկ 1930-ից ընտրվել

Հայաստանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: Խանջյանը հատուկ ուշադրություն է

նվիրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայության

առաջադեմ ուժերի և Սովետական Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը:

Խանջյանը սպանվել է 1936թ. Թբիլիսիում Լավրենտի Բերիայի կողմից (Պաշտոնապես

հայտարարվել է ինքնասպանություն)ֈ

Գայը (Հայկ Բժշկյանց, ռուսերեն` Гaя Дмитpиeвич Гaй; 1887 -1937) սովետական բանակի հայազգի

հրամանատար էր, Քաղաքացիական Պատերազմի հերոս, սովետա-լեհական պա-

տերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922-ին), կորպուսի հրամանատար/

գեներալ-գնդապետ/: Ծնվել է փետրվարի 6-ին, 1887թ.Իրանի Թավրիզ քաղաքում,

ուսուցչի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական`

Արամյան դպրոցում, այնուհետև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել չի

կարողանում ուսանողական շարժումներին մասնակցելու համար հեռացվելու

պատճառով: Հետագայում ստանում է զինվորական բարձրագույն կրթություն: 1-ին

համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական 6-րդ կամավորական

գնդի հրամանատարը և մասնակցել կովկասյան ռազմաճակատում թուրքերի դեմ

մարտական գործողություններին: Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը և

դրանից հետո ծավալված քաղաքացիական կռիվներին: Որպես տաղանդավոր զինվորական, ռազմական արվեստի

տեսաբան, ռազմագետ, խորհրդային շրջանում աշխատել է Մոսկվայի ռազմական և ռազմաօդային ակա-

դեմիաներում: 1935թ հունիս 3-ին ձերբակալվել է «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը ան-

դամակցելու» մեղադրանքով, (պրոլետարական ծագման կարմիր հրամանատարի ձերբակալման առաջին դեպքը

Սովետական միությունում). 1937 թ. դեկտեմբեր 11-ին ՍՍՀՄ Գերագույն Դատարանի ռազմական տրիբունալի

որոշմամբ մեղավոր է ճանաչվել և նույն օրը գնդակահարվել: Հետմահու արդարացվել է 1956 թ. հունվարի 21-ին:

Սարգիս Լուկաշին (Սրապիոնյան) (1883, դեկտեմբերի 30 - 1937) - հայ խորհրդային

կուսակցական և պետական գործիչֈ Ժողկոմխորհի նախագահ է եղել 1922-25-ինֈ

Սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետումֈ

Փետրվարյան հեղափոխության օրերին ընտրվել է զինվորական կոմիտեի նախագահֈ

1918-21-ին ղեկավար աշխատանք է տարել Դոնի մարզումֈ 1921-1922-ին եղել է ՀԿԿ

կենտկոմի քարտուղարֈ Միաժամանակ ՀՍԽՀ Ժողտնտխորհի նախագահն էրֈ Երբ

Լուկաշինը ստանձնեց ժողկոմխորհի նախագահի պաշտոնը, երկիրը դեռևս գտնվում

էր ծանր վիճակում. տնտեսությունն ամբողջապես քայքայված էր, և նրա առաջին

գործը երկրի տնտեսության վերականգնումն ու արդյունաբերական ձեռնար-

կությունների գործարկումն էրֈ Նա քաղաքական գործիչների այն սերնդից է, որը

Ստալին-Եժով-Բերիա եռյակի ստեղծած մթնոլորտի զոհը դարձավֈ Լուկաշինը մեղադրվեց՝ որպես «հակապետական

գործիչ», «օպոզիցիային հարած» և 1937-ին գնդակահարվեցֈ

Page 27: The Armenians issue 3

THEARMENIANSMAG.COM

“A.V. EMPLOYMENT AGENCY” ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է

Հարգարժան բիզնեսի տերեր, մենք Աշխատանքի Տեղավորման Գրա-

սենյակ ենք և կարող ենք Ձեզ ներկայացնել համապատասխան որակա-

վորում և կրթություն ունեցող աշխատակիցների: Մեր գրասենյակը պա-

տրաստ է համագործակցելու Ձեզ հետ ձեր բիզնեսի պահանջներին հա-

մապատասխան աշխատակիցներ հայթայթելու և նրանց ձեզ ներ-

կայացնելու գործում: Մենք չենք ակնկալում ձեզանիծ որևէ վճար մեր

կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների դիմաց, ակնկալում ենք հա-

մագործակցություն և պատրաստակամություն մատուցելու Ձեզ բարձր

մակարդակի ծառայություն:

ԿԱՐՈՂ ԵՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԲՈԼՈՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ,

ԻՍԿ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼՈՒ

ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ

ԶԱՆԳԱՀԱՐԵԼ

Website Maintenance/Web. Marketing and

Sales experience. ASAP, AV Employment

Agency hiring right now, Jewelry Company,

Fluent English and Armenian, 5 days, 9am-

5:30pm, Must know website programing, customer

service and work independently, Female age: 25-35

years old, Los Angeles, CA 818-277-1119

#14

AV Employment Agency hiring right now,

Home, Fluent English, 7 days, Taking care of a 90

years old women in a wheel chair, walker, giving bath,

cleaning the house, no diaper change, very clean. Must

be legal in the U.S. Own Car, $2000 to $2500 a

month, Female age: 35 to 60 years old, Fresno,

CA 818-277-1119, #15

Telemarketer/Appointment Setter/expe-

rience, AV Employment Agency hiring right

now, Financial Company, English, 5 days,

9am-1:30pm, PT, must have clear spiking

voice, Male/Female

Northridge, CA 818-277-1119 #16

Office Work

AV Employment Agency hiring right now,

Company, English, Armenian, Russian or

Persian, Flexible days, hours, commission

base, must be over 18, Male/Female

Glendale, CA 818-277-1119 #16

Skilled Nursing Care

Speech Therapy

Medical Social Work

Occupational Therapy

Physical Therapy

Home Health Aides

OUR SERVICES

“The Mission of A to Z Home

Health, Inc. is to participate as an

active member of the community

in providing a comprehensive

range of services to our patients in

their home environment in a time-

ly, caring, and efficient manner by

value driven, and compassionate

professionals.”

209 E. Alameda 200

Burbank, CA 91502

Page 28: The Armenians issue 3

THEARMENIANSMAG.COM

Page 29: The Armenians issue 3

THEARMENIANSMAG.COM

Page 30: The Armenians issue 3

Այս տարվա Մարտ ամսին Ռուսաստանում տեղի

են ունենալու նախագահական ընտրություններ:

Իրերի բերումով այս թեման հայտնվել է հանրային

քննարկման կենտրոնում` պայմանավորված առա-

ջադրված թեկնածուներից մեկով, ՌԴ նախկին նա-

խագահ, ներկայիս վարչապետ Պուտինի: Երկու

ժամկետ այդ պաշտոնում եղած գործչի հայտը ևս

երկու ժամկետ վերադառնալու նախագահի պաշ-

տոնին բազում հարցեր է առաջադրել թե Ռու-

սաստանի, այնպես էլ այս հարցով հետաքրքրված

այլ երկրների հասարակությունների մոտ: Բնա-

կանաբար առաջնային հարցը դա գործող նա-

խագահ Մեդվեդևին, արտաքուստ փոխպայմա-

նավորվածության պատճառաբանությամբ, բայց

բացառված չէ իրականում ուղղակիորեն առաջա-

դրումից զրկելն էր: Հարցականի տակ է Մեդվեդևի

կամովին հրաժարվելը և դրա շուրջ տարբեր

մեկնաբանությունները: Եվս մեկ հարց, ինչու՞ է

վերադառնում Պուտինը, ինչի՞ համար: Եվ վեր-

ջապես ընթացող ընտրաարշավը, որն իրականում

գնալով ավելի ու ավելի է հեռանում ընտրու-

թյուններ հասկացությունից: Սկսենք առաջին հար-

ցից ինչու՞ Պուտինը երկար դեգերումներից հետո որո-

շեց զրկել Մեդվեդևին առաջադրումից: Այստեղ մի քանի

վարկածներ են առաջադրվում: Նախ, որքան էլ որ

գործող նախագահ գտնվում է գոր-

ծադիր իշխանության ղեկավարի

հսկողության ներքո, այնուամենայ-

նիվ քաղաքականությունից քիչ թե

շատ հասկացողների համար նա ին-

քնուրույն գործիչ է: Իրեն հատկաց-

ված ժամանակահատվածում նախա-

գահ Մեդվեդևը կարողացավ ներկա-

յանալ, իր ուրույն պատկերացում-

ներով և ծրագրերով, պետության և

նրան առնչվող ներքաղաքական և

արտաքին քաղաքական հարցերի

հետ կապված, որոնք երբևիցե չեն

քննադատվել կամ հակասություններ ունեցել այդ երկրի

իշխանությունը հավասար իրավունքներով կիսող գոր-

ծադիր իշխանության ղեկավարի կողմից: Բնակա-

նաբար հարց է ծագում միգուցե և հենց դա էր պատ-

ճառը, որ արտաքուստ Պուտինի հետ չհակադրվող

Մեդվեդևը այնուամենայնիվ իր ծրագրային ելույթների,

ինչպես նաև պետական կարևորագույն խնդիրների

վերաբերյալ իր յուրօրինակ լուծումների միջոցով սկսել

էր ընդունելի դառնալ ինչպես Ռուսաստանի ներսում,

այնպես էլ Ռուսաստանից դուրս, որպես այլ տիպի

ղեկավար: Անկախ ամեն ինչից, բայց նա էր հենց

դիտարկվում բոլորի կողմից Ռուսաստանի հետագա

բնականոն զարգացման ջատագովն ու իրականացնողը:

Ինչ վերաբերվում է այդ պետության անվտանգության

հետ կապված խնդիրներին, ապա անկախ նրանից, որ

անընդհատ գործածության մեջ էր դրվում նրա թույլ

ղեկավար լինելու հանգամանքը, իրականում դա ոչ մի

կապ չունի իրականության հետ: Հակառակը, Մեդվեդևը

քաջալերողն է և ջատագովը այնպիսի ուղղությունների

զարգացման, որոնք երաշխավորելու էին հասարակու-

թյան և պետության հետագա բնականոն զարգացումը:

Օրինակ, Մեդվեդևն առաջնային էր համարում և այդ

ուղղությամբ կոնկրետ քայլեր է կատարել, որպեսզի

պետության համար առաջնային դիտարկվեն քաղա-

քացիական իրավունքները և դրանց ապահովումը, օր-

ենքի գերակայության հետ կապված դատական համա-

կարգի բարեփոխումը, հասարակական վերահսկողու-

THEARMENIANSMAG.COM

Page 31: The Armenians issue 3

թյան մեխանիզմների ներդրումը: Պակաս կարևոր

չէր նրա ուղիղ կապը հասարակության տարբեր

շերտերի ներկայացուցիչների հետ, ինչպես որ մեզ

փոխանցեց այսօրվա իշ-

խանություններին ընդ-

դիմադիր մի երիտաս-

արդ, գործող նախագ-

ահը ցուցաբերում է հա-

նդուրժողականություն

իր քաղաքական մրցա-

կիցների նկատմամբ և

պատրաստ է բաց խո-

սակցության, համար-

ձակորեն ներկայաց-

նում է իր տեսակետները և ակնառու է, որ բացա-

ռում է իր իշխանական զինանոցում ոչ իրավական

հետապնդումների ձևաչափը: Երկրորդ կարևոր

հանգամանքը, ըստ շատերի գործող նախագահը

կարևորում է բարձր տեխնոլոգիաների դերը և

խանդավառված է դրանց զարգացմամբ: Եթե միայն

ամփոփենք այս երկու օրինակները, ապա ակն-

հայտ է դառնում, որ Մեդվեդևը երկրի անվտան-

գության ապահովման և ամրապնդման խնդրում

ժամանակաշրջանին համապատասխան ուղղու

վրա էր գտնվում: Պարզ է դառնում, որ նրա առա-

ջադրվելու դեպքում նա հայտնվելու էր բավա-

կանին շահեկան վիճակում և մեծ է հավանա-

կանությունը, որ նրա պաշտոնավարության երկր-

որդ ժամկետի ավարտին լինելու էր այլ որակի

Ռուսաստան և ռուսաստանյան հասարակություն:

Երկրորդ վարկածը, որ երկրորրդ ժամկետում ըն-

տրվելու դեպքում գործող նախագահ հնարավոր է

գործեր առանց վարչապետի և նա պարտադրված

լիներ գնալու քաղաքական թոշակի, որն ի միջ-

այլոց որևէ կապ չունի երկրի ղեկավարի տարիքի

հետ, հակառակ պարագայում այսօրվա զարգացած

շատ երկրների երիտասարդ ղեկավարներ պետք է

ամեն ինչ անեն իրենց ամբիցաները բավարարելու

համար և ուզուրպացնեն իշխանությունը: Հարցա-

կանի տակ է Մեդվեդևի կամովին հրաժարվելը և

դրա շուրջ տարբեր մեկնաբանությունները: Այս-

պիսով ինչու՞ հինգ տարվա ընթացքում անհա-

ջողություններ և լուրջ բացթողումներ չունեցած եր-

կրի ղեկավարը, որի պաշտոնավարության ժամա-

նակահատվածում գրանց-

վել են տեսանելի հաջողու-

թյուններ, այնուամենայնիվ

կամովին, առանց պայքարի

հրաժարվեց: Այս հարցին

շատ հետաքրքիր պատաս-

խան տվեց ռուսաստանյան

քաղաքական գործիչներից

մեկը (Արբակ): Ըստ նրա

գործող նախագահի այս

քայլը հզոր քաղաքական

քայլ էր և նպաստեց նրան որ քաղաքացիական հա-

սարակությունը ոտքի կանգնեց և իր բողոքի ձայնը

հրապարակայնորեն ներկայցրեց երկրի իշխանու-

թյան ուզուրպացման սկսված գործընթացի դեմ:

Ըստ մեր զրուցակցի հեռու են իրականությունից

այն դատողությունները իբրև գործող նախագահը

վախեցավ, որովհետև միայն կույրը կարող է

չտեսնել, որ Մեդվեդևը ոիևէ կապ չունի ոչ այս

գաղափարի, ոչ էլ Եդինայա Ռոսիայի հետ: Մեր

զրուցակիցն ասաց, որ գործող նախագահի այս

քայլի հետևանքով սկսվեց քաղաքացիական հա-

սարակության ձևավորման գործընթացը, բացա-

հայտվեց Եդինայա Ռոսիայի իրական դեմքը, ժողո-

վուրդը հասկացավ, որ Մեդվեդեևը մասնակից չէ

իշխող կուսակցության այս անտրամաբանական

քաղաքական խաղերի հետ և որ ամենակարևորը

այս քայլի հետևանքով Կրեմլի կողմից իսկ ստեղծ-

ված օպպոցիզիան սկսեց բացահայտորեն պայ-

քարել Պուտինի դեմ: Որքան էլ, որ անհավատալի

էր Պուտինի ընտրապայքարը ղեկավարող խամա-

ճիկների համար ընտրապայքար սկսեց ստանալ

մրցակցության երանգներ, օրակարգային հարց

դարձավ այն խնդիրը, որ Պուտինի վերադարձը հը-

նարավոր է կործանարար լինի ինչպես Ռուսաս-

տանի, այնպես էլ շատերի համար: Մեր կարծիքով

Մեդվեդևը, որպես պետության գործող ղեկավար

ստեղծված ... Շարունակությունը հաջորդ համարում

THEARMENIANSMAG.COM

Page 32: The Armenians issue 3

ԽԱՐԲԱՌ - ԺԱՄԱՆՑ - ԽԱՉԲԱՌ - ԺԱՄԱՆՑ - ԽԱՉԲԱՌ - ԺԱՄԱՆՑ - ԽԱՉԲԱՌ - ԺԱՄԱՆՑ - ԽԱՉԲԱՌ

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆֈ 1. Նահապետի` ծառ տնկելու սովորույթըֈ 5. Աբրահամի զավակները հետագայում անվանվել են նաեւ

այդպեսֈ 8. Սովորաբար՝ երաժշտական, Լ. Յակուբովիչի մոտ՝ գովազդայինֈ 9. Հոլիվուդյան «քարածուխահունչ»

դերասանուհի Կորտնինֈ 10. Ե՛ւ անգղի, ե՛ւ բազեի, ե՛ւ փայտփորիկի «երախը» 11. Տրամադրվելը դեպի մեկը կամ մի բանֈ

13. Մեդուզա հիշեցնող քաղցրավենիքֈ 14. Ճպուռի «ժլատ բարոյախոսը» 17. Երկաթի տաքացումը քուրայի մեջֈ

20. Հանրաճանաչ կինոդերասանուհի Սանդրայի ազգանունըֈ 21. Այդ արնախում միջատները հատկապես աշխուժանում

են ամռանըֈ 22. Մուսուլման փեսայի «կաշառք» 23. Ֆուտբոլիստ Բերեզովսկիի եւ հումորիստ Կարցեւի անունըֈ 24. «Ախ,

դու, կկու, ... կկու» (Հովհաննես Թումանյան)ֈ 25. Օրվա «ամենալուսավոր» հատվածըֈ 26. Գետնի մեջ խոռոչ, բնակատեղիֈ

28. Խաբել՝ աչքին ... փչելֈ 29. Նրա հղացումը պիեսներն ենֈ 33. Առասպելական միակնանի այրաբնակ «հույն» 35. Նավի

«բաժանվելը նավահանգստից» 36. Եգիպտոսի «կոկորդիլոսածին» գետըֈ 37. «Ինձ թաղեք, երբ ... մթնշաղն է իջնում, Երբ

լռում են օրվա աղմուկները զվարթ» (Վ. Տերյան)ֈ 38. Գերմանական ավտոմեքենաների ոչ այնքան հանրահայտ մակնիշֈ

39. Սփյուռքահայերը միշտ էլ դրա վտանգի տակ ենֈ 40. Պետություն Հարավային Ամերիկայի հարավ-արեւմուտքում,

մայրաքաղաքը՝ Սանտյագոֈ 41. Հերետիկոսը՝ ըստ ինկվիզիցիայիֈ

ՈւՂՂԱՀԱՅԱՑֈ 1. Ռայկինի եւ Ուկուպնիկի

«ընդհանուր» անունըֈ 2. Աղջիկների դեմքի

«ամենաներկված» մասըֈ 3. Անտառի արա-

հետ, կյանքի ճամփաֈ 4. Ռեկլամի հայերեն

տարբերակ + «ում» մասնիկֈ 6.Վերլուծության

ենթարկվող լեզվական միավորի յուրաքան-

չյուր հատվածըֈ 7. Այս գիտական կոչումը լա-

տիներենից թարգմանաբար նշանակում է

«ուսուցանող» 11. Անհետացած հնդկացի,

որի «վերջին շնչին հասավ» Կուպերըֈ 12.

Պայքար հաղթողի տիտղոսի համարֈ 15.

Ո՞րն է ռիգացիների ազգային լեզունֈ 16. Իրեն

աստվածամայր «երեւակայող» երգչուհինֈ

17. Երեւանի` «հոգեւոր թեքումով» հեռուս-

տաալիքֈ 18. Անտարբեր՝ աչքին ..., սրտից

հեռուֈ 19. Լոռվա մարզկենտրոնի ներկայիս

անվանումըֈ 24. Հիմնվելով ներկայիս տվյալ-

ների վրա` կանխատեսում է գործընթացի

ապագանֈ 27. Ռելսերով շարժվող «տնակ-

ներից» յուրաքանչյուրըֈ 28. Անհատի ան-

վտանգությունն ապահովող պարթեւ տղա-

մարդֈ 30. «Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,

Քան զանձկալի եղբայր անուն» տողերի հե-

ղինակի անունըֈ 31. Հրատապ, արդիական

բառերի համարժեքը նախքան «հայկական

քուրայի» բովում «թրծվելը» 32. Նապաս-

տակի այդպիսի պոչը շանը շատ էր դուր

եկելֈ 34. Հնագիտական հուշարձանների

«հետախուզում»՝ բահի, բրիչի օգնությամբֈ

35. Դահլիճի կողմերից մեկը՝ որպես

պայմանականորեն ընդունված չափֈ

THEARMENIANSMAG.COM