14
“ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ” ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ www.image.am e-mail: [email protected] Facebook page: Festival “Art Music” Facebook group: “Art Music” Festival 099-520593, 077-520593, 044-520593 “ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ“ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ - ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ XI ԱԱԱԱԱԱԱ - ԱԱԱԱԱԱԱ 14 ԱԱԱԱԱ - 14 ԱԱԱԱԱԱ, 2020 Ա. ԱԱԱԱԱԱ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ - 04.03.2020 - 23:59

image.amimage.am/indoman-info.ru/userfiles/files/art music 11... · Web viewWord ” ծրագրով (doc, docx ֆորմատներով), “ Sylfaen ” տառատեսակով (Armenian

  • Upload
    others

  • View
    55

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

“ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ”ՊՐՈԴՅՈՒՍԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

www.image.ame-mail: [email protected]

Facebook page: Festival “Art Music”Facebook group: “Art Music” Festival099-520593, 077-520593, 044-520593

“ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ“ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ - ՓԱՌԱՏՈՆ

ՓԱՌԱՏՈՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

XI ՄՐՑՈՒՅԹ - ՓԱՌԱՏՈՆ14 Մարտի - 14 Ապրիլի, 2020 թ.

ԵՐԵՎԱՆ

Հայտերի ընդունման ավարտ - 04.03.2020 - 23:59

1. ՓԱՌԱՏՈՆԻ ՆՊԱՏԱԿ1.1 “Արտ Մյուզիք” արվեստի միջազգային մրցույթ-փառատոնն (այսուհետ՝ Փառատոն) ընդգրկում է անվանակարգեր արվեստի տարբեր ոլորտներում:

1.2 Փառատոնի նպատակն է հայտնաբերել և ներկայացնել հանրությանը տաղանդավոր կատարողներին, ստեղծագործողներին և արվեստի տվյալ ոլորտում հնարավորինս աջակցել նրանց առաջընթացին և փորձի փոխանակմանը:

2. ՏԱՐԻՔԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԿԱՐԳ2.1 Մասնակիցները դասակարգվում են ըստ 6 տարիքային խմբերի`* I տարիքային խումբ (ծնված՝ 2012, 2013, 2014 թվականներին)* II տարիքային խումբ (ծնված՝ 2009, 2010, 2011 թվականներին)* III տարիքային խումբ (ծնված՝ 2006, 2007, 2008 թվականներին)* IV տարիքային խումբ (ծնված՝ 2003, 2004, 2005 թվականներին)* V տարիքային խումբ (ծնված՝ 2000, 2001, 2002 թվականներին)* VI տարիքային խումբ (ծնված՝ մինչև 1999 թվականը ներառյալ)

2.2 Մասնակցի տարիքը հաստատվում է իր ծննդյան վկայականով կամ անձնագրով: Համույթների և խմբերի անվանակարգերում պահանջվում է միայն տվյալ համույթի (խմբի) ղեկավարի անձնագրի պատճեն (մասնակիցների անունները և իրենց ծննդյան վկայականները չեն պահանջվում):

3. ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ3.1 Ստեղնային նվագարաններ * դաշնամուր * դաշնամուրային դուետ, տրիո, կվարտետ * սինթեզատոր * ակորդեոն * այլ

3.2 Լարային նվագարաններ * ջութակ * ալտ * թավջութակ * կոնտրաբաս * տավիղ * կիթառ

3.3 Փայտյափողային նվագարաններ * ֆլեյտա * բլոկ-ֆլեյտա * պիկոլո * կլարնետ * հոբոյ * ֆագոտ * սաքսոֆոն * այլ3.4 Պղնձյափողային նվագարաններ * շեփոր * փող * տրոմբոն * գալարափող * տուբա * այլ

3.5 Հարվածային նվագարաններ * քսիլոֆոն * մարիմբա * վիբրաֆոն * գլոկ * թմբուկ * հարվածային նվագարանների հավաքածու * այլ

3.6 Ազգային լարային նվագարաններ * ուդ * թառ * սազ

* քամանչա * քամանի * քանոն * սանթուր * մանդոլին * բալալայկա * այլ

3.8 Ազգային փողային նվագարաններ * դուդուկ * շվի * սրինգ * պկու * զուռնա * պարկապզուկ * այլ

3.9 Ազգային հարվածային նվագարաններ * դհոլ * զարբ * դափ * այլ

3.10 Գործիքային և խառը դուետ, տրիո, կվարտետ * գործիք + գործիք * գործիք + վոկալ

3.11 Վոկալ և վոկալ դուետ, տրիո, կվարտետ՝ կենդանի նվագակցությամբ * ակադեմիական երգեցողություն * էստրադային երգեցողություն * ջազային երգեցողություն * ժողովրդական երգ * աշուղական երգ * ազգագրական երգ * հայրենասիրական երգ * հոգևոր երգ * հեղինակային երգ * այլ

3.12 Վոկալ և վոկալ դուետ՝ մինուսային հնչյունագրով (ֆոնոգրամմայով) * ակադեմիական երգեցողություն

* էստրադային երգեցողություն * ջազային երգեցողություն * ժողովրդական երգ * աշուղական երգ * ազգագրական երգ * հայրենասիրական երգ * հոգևոր երգ * հեղինակային երգ * այլ

3.13 Վոկալ համույթներ՝ կենդանի նվագակցությամբ * ակադեմիական երգեցողություն * էստրադային երգեցողություն * ջազային երգեցողություն * ժողովրդական երգ * աշուղական երգ * ազգագրական երգ * հայրենասիրական երգ * հոգևոր երգ * հեղինակային երգ * այլ

3.14 Երգչախումբ

3.15 Դասական գործիքների համույթ

3.16 Դասական գործիքների նվագախումբ

3.17 Ազգային գործիքների համույթ

3.18 Ազգային գործիքների նվագախումբ

3.19 Մենապար, պարային դուետ, տրիո և կվարտետ * դասական * ժողովրդական * ազգագրական * սպորտային * ժամանակակից

* այլ

3.20 Ասմունք

3.21 Թատերական էտյուդ * մոնո էտյուդներ * էտյուդ երկու , երեք և չորս հոգու համար * խմբակային էտյուդ

3.22 Թատերական արվեստ * մոնո ներկայացում * թատերական ներկայացում * մյուզիքլ

3.23 Նկարչություն * գեղանկար * մանրանկար * գծանկար * գրիզալ * պուանտիլիզմ * այլ

3.24 Դեկորատիվ-կիրառական արվեստ * ասեղնագործություն * հյուսագործություն * մաքրամե * գոբելեն * պանո * կավագործություն * խճանկար * բատիկ * օրիգամի * քվիլինգ * պապյե-մաշե * ֆիլիգրան * փորագրություն * ծղոտադրոշմանկարչություն * քանդակ * կոմպոզիցիոն աշխատանքներ * այլ

3.25 Որևէ անվանակարգում մասնակիցների քանակը 4 և ավել լինելու դեպքում այդ անվանակարգի ենթակետերը (երաժշտական գործիքները, բաժինները) կարող են առանձնանալ և վերանվանվել՝ դառնալով որպես նոր, իրարից տարբեր անվանակարգեր:(Օրինակ՝ “Լարային նվագարաններ” անվանակարգում թավջութակահարների քանակը 4 և ավել լինելու դեպքում, կարող է առաջանալ առանձին “Թավջութակ” անվանակարգ)

4. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ4.1 Սահմանված է մասնակցության վճար՝ յուրաքանչյուր մասնակցի համար.

Հ ԱՆՎԱՆԱԿԱՐԳ ՀՀ դրամ1 Դաշնամուր (սոլո, դուետ, տրիո, կվարտետ) 7.0002 Լարային նվագարաններ 7.0003 Փողային նվագարաններ 7.0004 Հարվածային նվագարաններ 7.0005 Դասական գործիքների համույթ և նվագախումբ 2.0006 Ազգային նվագարաններ 7.0007 Ազգային գործիքների համույթ և նվագախումբ 2.0008 Երաժշտական դուետներ, տրիոներ, կվարտետներ 7.0009 Վոկալ կենդանի նվագակցությամբ 7.000

10 Վոկալ համույթներ կենդանի նվագակցությամբ 2.00011 Վոկալ մինուսային հնչյունագրով 9.00012 Երգչախումբ 1.50013 Ասմունք 4.00014 Մոնոներկայացում 9.00015 Թատերական ներկայացում 2.50016 Թատերական էտյուդ (սոլո, դուետ, տրիո, կվարտետ) 4.00017 Մյուզիքլ 2.50018 Պար (սոլո, դուետ, տրիո, կվարտետ) 7.00019 Նկարչություն 3.00020 Դեկորատիվ-կիրառական արվեստ 2.500

4.2 Վճարումը կատարվում է ցանկացած բանկից (բացառությամբ տերմինալների) Անհատ Ձեռնարկատեր “Էռնեստ Պիչիկյան”-ի “Ինեկոբանկի” 2050 6320 7927 1001 հաշվեհամարին: Վճարումը կատարվում է մինչև հայտերի ընդունման ավարտը: Վճարում կատարելիս, որպես վճարման նպատակ նշվում է փառատոնի անվանումը, մասնակցի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, քաղաքը (կամ համայնքը) և ուսումնական հաստատությունը (հանրակրթական, երաժշտական, արվեստի կամ գեղարվեստի դպրոց, քոլեջ, ուսումնարան, ստուդիա, համույթ և այլն (այսուհետ՝ Ուսումնական հաստատություն)):

Տվյալ Ուսումնական հաստատության բոլոր մասնակիցների համար վճարումը կարող է կատարվել միանվագ՝ նշելով տվյալ Ուսումնական հաստատության անվանումը: Համույթների մասնակիցների վճարումները պարտադիր կատարվում են միանվագ:Հաշվեհամարը 2050 6320 7927 1001 (“Ինեկոբանկ”)

Ստացող ԱՁ “Էռնեստ Պիչիկյան”Վճարման գումարը * * * * ՀՀ դրամՎճարման նպատակը “Արտ Մյուզիք”, մասնակցի անունը, ազգանունը,

հեռախոսահամարը, քաղաքը (կամ համայնքը), Ուսումնական հաստատության անվանումը

4.3 Վճարված գումարը ենթակա չէ վերադարձման՝ մասնակցի տարիքը չհամապատասխանելու, չներկայանալու, հիվանդության և ֆորս-մաժորային դեպքում (աղետներ, պատերազմ, հեղափոխություն, էլեկտրաէներգիայի անջատում և այլ խոչընդոտող հանգամանքներ, որոնք չեն կարող կարգավորվել փառատոնի կազմակերպիչների կողմից):

4.4 Կազմակերպիչների կողմից Փառատոնի նկարահանման համար սահմանված է վճար՝ 10.000 դրամ (տվյալ մասնակցի ամբողջական ելույթի համար): Նկարահանում պատվիրելու համար անհրաժեշտ է ելույթից առնվազն 5 օր առաջ տեղյակ պահել փառատոնի կազմակերպիչներին և կատարել վճարում նշված բանկային հաշվի համարին, որպես նպատակ նշելով “նկարահանում” բառը, մասնակցի անունը, ազգանունը, հեռախոսահամարը: Նկարահանված նյութը տրվում է մասնակցին իր կողմից տրամադրված “flash” կրիչով:

Հաշվեհամարը 2050 6320 7927 1001 (“Ինեկոբանկ”)

Ստացող ԱՁ “Էռնեստ Պիչիկյան”Վճարման գումարը 10.000 ՀՀ դրամՎճարման նպատակը “Նկարահանում”, մասնակցի անունը, ազգանունը,

հեռախոսահամարը

4.5 Արտերկրների ազգությամբ ոչ հայ դիմորդների համար գործում են այլ սակագներ և հաշվեհամար:

5. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ5.1 Հայտերի ընդունումն ավարտվում է Փառատոնի մեկնարկից 10 օր առաջ:

5.2 Փառատոնին կարող է հայտ ներկայացնել ցանկացած Ուսումնական հաստատության տնօրինություն կամ անհատ՝ գրառվելով որպես “անհատ մասնակից”: Հայտ ներկայացնողը պարտավոր է ծանոթանալ և ծանոթացնել Փառատոնին մասնակցության ամբողջական պայմաններին իր կողմից ներկայացված մասնակցին:

5.3 “Արտ Մյուզիք” պրոդյուսերական կենտրոնի կողմից կազմակերպած փառատոներին մասնակցածները իրավունք ունեն մասնակցելու հերթական Փառատոնին:

5.4 Մասնակցության հայտաձևը հնարավոր է բեռնել www.image.am պաշտոնական կայքի “Արտ Մյուզիք” էջից: Հայտաձևը լրացվում է “Word” ծրագրով (doc, docx ֆորմատներով), “Sylfaen” տառատեսակով (Armenian Phonetic Unicode): Չեն ընդունվում հայտեր, որոնք ուղարկվում են ձեռագրով կամ JPEG, PDF, RAR, ZIP և այլ ձևաչափերով: Հայտերն ուղարկվում են [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հայտին կից անհրաժեշտ է ուղարկել.* Մասնակցի ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն՝ JPEG կամ PDF ձևաչափով (համույթների և խմբերի դեպքում ներկայացվում է միայն համույթի կամ խմբի ղեկավարի անձնագրի պատճեն);* Աուդիոնյութերը՝ MP3 ձևաչափով՝ վոկալի, պարարվեստի և թատերական արվեստի անվանակարգում, (բացառությամբ “Ասմունք” անվանակարգի):

5.5 Ոչ կատարողական անվանակարգերի (նկարչություն, դեկորատիվ-կիրառական արվեստ) մասնակիցը դուրս է մնում մրցույթից, եթե մինչև հայտերի ընդունման ավարտը իր ստեղծագործությունը չի ներկայացրել փառատոնի կազմակերպիչներին:

5.6 Յուրաքանչյուր դիմորդ կարող է հայտ ներկայացնել մի քանի անվանակարգում, վճարելով յուրաքանչյուր անվանակարգի համար՝ առանց որևէ զեղչի:

5.7 Հայտերի ընդունման ավարտից 7 օր անց հայտ ներկայացնող բոլոր Ուսումնական հաստատությունների և անհատների էլեկտրոնային հասցեներին ուղարկվում է անվանակարգերի լսումների վայրերը, օրերը, ժամերը և մասնակիցների ցուցակները: Հրապարակված տեղեկությունները ենթակա չեն փոփոխման (բացառությամբ համակարգչային վրիպումներից):

6. ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ6.1 Մրցութային լսումները և ցուցահանդեսը անցկացվում են մեկ փուլով:

6.2 Լսումները կարող են տեղի ունենալ Երևանի տարբեր համերգային և թատերական դահլիճներում շաբաթվա բոլոր օրերին ժամը 10:00-ից մինչև 21:00 ժամանակահատվածում:

6.3 Փառատոնի հաղորդավարը մասնակցի ելույթից առաջ հայտարարում է միայն մասնակցի հերթական համարը, ստեղծագործության հեղինակի անունը և ստեղծագործության անվանումը:

6.4 Բոլոր անվանակարգերում (բացառությամբ՝ “Մոնոներկայացում”, “Թատերական ներկայացում”, “Մյուզիքլ”, “Նկարչություն”, “Դեկորատիվ-կիրառական արվեստ”) մասնակիցները ներկայացնում են երկու ստեղծագործություն:

6.5 Կատարողական ժանրերի անվանակարգերում մասնակցի երկու ստեղծագործությունները կատարվում են իրար հետևից, առանց բեմից հեռանալու (բացառությամբ “Մենապար”, “Պարային դուետ”, “Պարային տրիո” և “Պարային կվարտետ” անվանակարգերի): Ստեղծագործությունների հերթականությունը որոշում է մասնակիցը՝ անկախ հայտում ներկայացված հերթականությունից:

6.6 Կատարողական ժանրերի անվանակարգերում ներկայացվող ստեղծագործությունները կատարվում են անգիր (բացառությամբ՝ նվագախմբերի):

6.7 Կատարողական ժանրերի բոլոր անվանակարգերում (բացառությամբ “Վոկալ՝ մինուսային հնչյունագրով” անվանակարգի) մասնակիցները ելույթ են ունենում առանց խոսափողի:

6.8 Կատարողական ժանրերի անվանակարգերում մենակատարների հերթականությունը տվյալ անվանակարգում որոշվում է այբբենական կարգով. ըստ երաժշտական գործիքների կամ ժանրերի, ծննդյան տարեթվերի, մասնակիցների ազգանունների, այնուհետև՝ անունների:

6.9 Փառատոնի անցկացման վայրից բավականաչափ հեռու բնակվող մասնակցի ելույթի հերթականությունը կարող է չհամապատասխանել վերոհիշյալ կարգին, սակայն տվյալ մասնակիցը պետք է ելույթ ունենա համապատասխան անվանակարգի իր տարիքային խմբում: Հայաստանի Հանրապետությունից և Արցախից դուրս Ուսումնական հաստատությունների կամ անհատ մասնակիցների ելույթների հերթականությունը և հանձնախմբի կազմը որոշվում են՝ ելնելով տվյալ երկրի պատվիրակության ժամանելու և մեկնելու օրվանից և այլ հանգամանքներից, որոնք կախված չեն տվյալ պատվիրակությունից կամ Փառատոնի կազմակերպիչներից:

6.10 Խմբակային ելույթների անվանակարգերում հերթականությունը որոշվում է ըստ խմբում մասնակիցների քանակի աճման, միջին տարիքի, որոշ դեպքերում՝ բեմում անհրաժեշտ պարագաների և այլ կազմակերպչական գործոնների: Միջին տարիքային խումբը որոշվում է ըստ տվյալ խմբում բոլոր մասնակիցների ծննդյան տարեթվերի միջին թվաբանականի:(Օրինակ՝ եթե խմբում կա 5 մասնակից, որոնք ծնվել են 2000, 2001, 2005, 2006, 2009 թվականներին, ապա միջին թվաբանականը հաշվվում է հետևյալ կերպ. (2000+2001+2005+2006+2009) : 5= 2004,2 և միջին տարիքը համարվում է 2004-ը)

6.11 Ոչ կատարողական անվանակարգերի մասնակիցների աշխատանքները ցուցադրվում են (տեղադրվում կամ փակցվում են) պատահականության սկզբունքով` ըստ անվանակարգի և ստեղծագործական աշխատանքի չափսերի (“նկարչություն” անվանակարգում՝ նաև ըստ տարիքային խմբերի):

6.12 Փառատոնի մասնակիցները ներկայացնում են այն երկիրը, որի քաղաքացին համարվում են:

7. ԾՐԱԳԻՐ7.1 Կատարողական անվանակարգերի մասնակիցների ծրագրերը և ստեղծագործությունները թույլատրվում է փոփոխել մինչև հայտերի ընդունման ավարտը:

7.2 Մասնակիցների ծրագրային պահանջները և կատարողական ժանրերում մասնակցի ելույթների ընդհանուր առավելագույն տևողությունը տրված է ստորև.

Անվանակարգ Ծրագրային պահանջ Առավ.

ընդհ.տևող

.* Ստեղնային նվագարաններ* Դասական լարային նվագարաններ* Դասական փողային նվագարաններ* Ազգային լարային նվագարաններ* Ազգային փողային նվագարաններ* Գործիքային և խառը դուետներ, տրիոներ, կվարտետներ

Կատարվում է 2 տարաբնույթ ստեղծագործություն (արագ և դանդաղ տեմպերի):Դաշնամուրային դուետ, տրիո և կվարտետ անվանակարգերում ստեղծագործությունները կատարվում են 1 կամ 2 դաշնամուրով:

12 րոպե

* Դասական հարվածային նվագարաններ

Նույն կամ տարբեր հարվածային գործիքների վրա կատարվում է 2 ստեղծագործություն (արագ և դանդաղ տեմպերի):

12 րոպե

* Ազգային հարվածային նվագարաններ

Նույն կամ տարբեր հարվածային գործիքների վրա կատարվում է 2 ստեղծագործություն, որոնցից մեկը որպես մենակատար, իսկ մյուսը՝ այլ երաժշտական գործիքի կամ վոկալի նվագակցություն:

10 րոպե

* Վոկալ. սոլո, դուետ, տրիո, Նույն ժանրում կատարվում է 2 10

կվարտետ՝ կենդանի նվագակցությամբ

ստեղծագործություն`կամ “ա կապելլա” (առանց երաժշտական ուղեկցության) կամ 6-ից ոչ ավել նվագակցողների ուղեկցությամբ:(Օրինակ՝ 2 ա կապելլա կամ 2 նվագակցությամբ կամ1 ա կապելլա + 1 նվագակցությամբ)

րոպե

* Վոկալ մինուսային հնչյունագրով (ֆոնոգրամմայով)

Նույն ժանրում կատարվում է 2 ստեղծագործություն: Մինուսային հնչյունագիրը պետք է լինի որակյալ և իր մեջ չպարունակի կատարման հիմնական թեման:

10 րոպե

* Վոկալ համույթներ կենդանի նվագակցությամբ

Համույթը (անփոփոխ կազմով) բաղկացած է առնվազն 5 անձից: Համույթը առանց խմբավարի նույն ժանրում կատարում է 2 ստեղծագործություն “ա կապելլա” կամ 6-ից ոչ ավել նվագակցողների ուղեկցությամբ:(Օրինակ՝ 2 ա կապելլա կամ 2 նվագակցությամբ կամ1 ա կապելլա + 1 նվագակցությամբ)

10 րոպե

* Երգչախումբ Երգչախումբը (անփոփոխ կազմով) բաղկացած է առնվազն 12 անձից: Երգչախումբը խմբավարի ուղեկցությամբ կատարում է 2 տարաբնույթ ստեղծագործություն “ա կապելլա” կամ 6-ից ոչ ավել նվագակցողների ուղեկցությամբ:(Օրինակ՝ 2 ա կապելլա կամ 2 նվագակցությամբ կամ1 ա կապելլա + 1 նվագակցությամբ)

10րոպե

* Դասական գործիքների համույթ* Ազգային գործիքների համույթ* Խառը գործիքների (գործիք+ գործիք, գործիք+վոկալ) համույթ

Համույթը (անփոփոխ կազմով) բաղկացած է առնվազն 5 մասնակցից: Համույթը առանց խմբավարի ուղեկցության կատարում է 2 տարաբնույթ ստեղծագործություն:

14 րոպե

* Դասական գործիքների նվագախումբ* Ազգային գործիքների նվագախումբ* Խառը գործիքների (գործիք+ գործիք, գործիք+վոկալ) նվագախումբ

Նվագախումբը (անփոփոխ կազմով) բաղկացած է առնվազն 12 մասնակցից: Խմբավարի ուղեկցությամբ նվագախումբը կատարում է 2 տարաբնույթ ստեղծագործություն:

14 րոպե

* Մենապար, պարային դուետ, տրիո և կվարտետ

Նույն ժանրում կատարվում է երկու պար: Պարային երաժշտությունը ներկայացվում է հնչյունագրով: Մասնակիցների երկրորդ պարը կատարվում է տվյալ դիտումների մասի բոլոր մասնակիցների առաջին կատարումներից անմիջապես հետո: Երկրորդ կատարման համար մասնակիցը կարող է փոխել իր բեմական հագուստը: Արգելվում է ներկայացնել պարային համար, որում առկա են արևելյան պարերի (պորտապար և այլն) տարրեր:

10րոպե

* Ասմունք Հայերեն կամ ռուսերեն լեզվով անգիր ներկայացվում է 2 ստեղծագործություն (կամ մտքի տրամաբանական ավարտով ստեղծագործության հատված)՝ առանց երաժշտական ուղեկցության:

7րոպե

* Թատերական էտյուդ Ներկայացվում է 2 էտյուդ՝ խոսքով կամ օնոմատոպեայով (ձայնանմանակում առանց խոսքերի)՝ առանց երաժշտական ուղեկցության:

7րոպե

* Մոնոներկայացում* Թատերական ներկայացում* Մյուզիքլ

Թատերախումբը բաղկացած է առնվազն 5 մասնակցից: Ներկայացվում է ցանկացած 1 ստեղծագործություն: Ելույթը կարող է ուղեկցվել երաժշտությամբ:

40 րոպե

* Նկարչություն Ներկայացվում է նկարչության ցանկացած ճյուղի (ժանրի) ազատ թեմայով մասնակցի 1 աշխատանք: Թղթի վրա ներկայացված նկարը պարտադիր պետք է լինի պասպարտուով (հաստ ստվարաթղթե շրջանակով): Աշխատանքը առանց պասպարտուի չպետք է գերազանցի A2 ֆորմատի չափը (420 մմ. x 594 մմ.): Պասպարտուի ցանկացած կողմի լայնությունը չպետք է գերազանցի 15 սմ.: Կտավի վրայի աշխատանքը չպետք է գերազանցի A1 ֆորմատի չափը (594 մմ. х 841 մմ.): Կտավի վրայի աշխատանքի հետ ցանկալի է ներկայացնել համապատասխան հենակ: Առանց պասպարտուի կամ A2 ֆորմատի չափը գերազանցող նկարները մրցույթին չեն մասնակցի:

-

Բոլոր աշխատանքների վրա փակցվում են մասնակիցների հերթական համարները:

Նկարի առջևում չի նշվում հեղինակի անունը կամ ազգանունը, ինչպես նաև հեղինակին մատնող որևէ նշան: Նկարի հետևում նշվում է հեղինակի անունը, ազգանունը, Ուսումնական հաստատությունը և ստեղծագործության անվանումը: Նկարները ներկայացվում են Փառատոնի անցկացման վայր մինչև հայտերի ընդունման ավարտը՝ ամբողջական և վերջնական տեսքով:

* Դեկորատիվ-կիրառական արվեստ

Ներկայացվում է դեկորատիվ-կիրառական արվեստի ցանկացած ճյուղի (ժանրի) ազատ թեմայով մասնակցի 1 աշխատանք:

Ամբողջական տեսքով աշխատանքների առավելագույն չափսն է 150 սմ. x 150 սմ. x 150 սմ.:

Բոլոր աշխատանքների վրա փակցվում են մասնակիցների հերթական համարները: Ստեղծագործության (աշխատանքի) երևացող մասում չի նշվում հեղինակի անունը, ազգանունը, ինչպես նաև հեղինակին մատնող որևէ նշան: Ստեղծագործության (աշխատանքի) չերևացող մասում կամ գործին կից նշվում է հեղինակի անունը, ազգանունը, Ուսումնական հաստատությունը և աշխատանքի անվանումը: Աշխատանքը ներկայացվում է Փառատոնի անցկացման վայր մինչև հայտերի ընդունման ավարտը՝ ամբողջական և վերջնական տեսքով: Ցանկության դեպքում, աշխատանքի հետ միասին ներկայացվում են տվյալ աշխատանքի ցուցադրման համար համապատասխան հենակներ և այլ պարագաներ: Աշխատանքը չի կախվում պատից:

-

8. ԵԼՈՒՅԹ8.1 Լսումներն անցկացվող համերգային դահլիճում փորձաժամ է տրվում միայն “Դաշնամուր”, “Հարվածային նվագարաններ” և “Վոկալ՝ մինուսային հնչյունագրով” անվանակարգերի մասնակիցներին: Փորձին ներկայանում են նշված ժամից առնվազն 10 րոպե առաջ: Նշանակված փորձերի օրերն ու ժամերը ենթակա չեն փոփոխման: Նշանակված փորձաժամից ցանկացած պատճառով ուշանալու կամ չներկայանալու դեպքում այլ փորձի օր կամ ժամ չի հատկացվում:

8.2 Մասնակցի անմիջական ղեկավարը կամ ուսուցիչը մինչև մասնակցի մրցույթի օրը զգուշացնում է տվյալ մասնակցի ռեկվիզիտների (ելույթի համար անհրաժեշտ պարագաների) մասին (հատուկ աթոռ, ոտնակ և այլն):

8.3 Մասնակիցը ներկայանում է իր երաժշտական գործիքով, ինչպես նաև իր ելույթին անհրաժեշտ բոլոր պարագաներով: “Հարվածային նվագարաններ” անվանակարգի մասնակիցներին անհրաժեշտ գործիքը ներկայացվում է այդ անվանակարգի լսումների վայրը և լարվում է տվյալ անվանակարգի լսումներից մեկ օր առաջ՝ օրվա լսումների ավարտից հետո:

8.4 Մասնակիցներն իրենց ելույթի օրը ներկայանում են տվյալ լսումների անցկացման վայր նշված ժամից առնվազն 40 րոպե առաջ:

8.5 Մասնակիցներին տրամադրվում է սենյակ, որտեղ նրանք գտնվում են մինչև ետնաբեմ հրավիրվելը:

8.6 Ելույթ ունեցողները նախապես հնարավորություն են ունենում լարել իրենց երաժշտական գործիքները:

8.7 Ցանկացած անհատի կամ Ուսումնական հաստատության ներկայացուցչի (այդ թվում՝ տնօրենի, ուսուցչի, ծնողի կամ այլ ուղեկցողի) մուտքը բեմի ետնամաս արգելվում է (բացառությամբ տվյալ մասնակցի նվագակցողների): Մասնակիցների և նվագակցողների մուտքը ետնաբեմ թույլատրվում է ելույթից 10 րոպե առաջ:

8.8 “Մոնոներկայացում”, “Թատերական ներկայացում”, “Մյուզիքլ” անվանակարգերում խմբի գեղարվեստական ղեկավարի և իր ասիստենտի ներկայությունը պարտադիր է և ետնաբեմում, և հնչյունային օպերատորի կողքին:

8.9 Մասնակիցը ցանկացած պատճառով իր ելույթի համար նախատեսված ժամին ետնաբեմ չներկայանալու դեպքում զրկվում է իր ելույթի իրավունքից և ստանում զրո միավոր:

8.10 Մասնակիցների նվագակցողները ներկայանում են Փառատոնի տվյալ լսումների անցկացման վայր մասնակիցների հետ՝ համապատասխան ժամին: Ցանկացած պատճառով որևէ նվագակցողի բացակայության դեպքում Փառատոնի կազմակերպիչները չեն տրամադրում նվագակցող: Տվյալ դեպքում մասնակիցը կամ հրաժարվում է ելույթից՝ ստանալով զրո միավոր, կամ ելույթ է ունենում առանց նվագակցողի: Խմբակային ելույթի դեպքում որևէ մասնակցի բացակայության դեպքում խումբը կարող է ելույթ ունենալ առանց տվյալ մասնակցի:

8.11 Ետնաբեմում ելույթից առաջ կամ հետո մասնակիցների և նվագակցողների հետ կարող են տարվել լուսանկարահանման և տեսանկարահանման աշխատանքներ:

9. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ9.1 Մրցույթ-փառատոնի յուրաքանչյուր անվանակարգի մասնակիցների ելույթները գնահատում է 3 անձից բաղկացած մասնագիտական հանձնախումբը, որի կազմը չի հրապարակվում մինչև տվյալ լսումների մեկնարկը: Հանձնախմբի անդամը կարող է ներկայացնել ցանկացած երկիր:

9.2 Փառատոնի լսումներին հանձնախմբի անդամները իրավունք չունեն.* խորհրդակցել միմյանց հետ;* ընդհատել մասնակցի ելույթը;* գնահատման թերթիկում փոփոխել մասնակցի գնահատականը;* գնահատել իրենց սանին:

9.3 Կատարողական ժանրերի անվանակարգերում հանձնախմբի գնահատման թերթիկում նշված են միայն մասնակիցների հերթական համարները, ծննդյան տարեթվերը, ստեղծագործությունների հեղինակների անունները և ստեղծագործությունների անվանումները, իսկ ոչ կատարողական ժանրերի անվանակարգերում՝ միայն մասնակիցների հերթական համարները, տարիքային խմբերը, ստեղծագործությունների անվանումները:

9.4 Կատարողական ժանրերի անվանակարգերում հանձնախումբը գնահատում է մասնակցի տվյալ պահի ելույթը՝ ելնելով նրա տարիքից և ներկայացրած ծրագրից:

9.5 Կատարողական ժանրերի անվանակարգերում հանձնախմբի գնահատականները կախված չեն.* մասնակիցների որևէ նվաճումներից;* մասնակիցների կամ նվագակցողների բեմական հագուստից;* նվագակցողների նվագակցման որակական չափանիշներից;* հնչյունային տեխնիկայից;* բեմահարթակում ցուցադրվող շոուի տարրերից;* կրկեսային կամ այլ ոճի հնարքներից;* այլ գործոններից, որոնք չեն վերաբերվում մասնակիցների անմիջական ելույթին:

9.6 Յուրաքանչյուր մասնակից հանձնախմբի յուրաքանչյուր անդամի կողմից ստանում է 1-ից 10 միավոր: Կատարողական ժանրերի մասնակցի ելույթը գնահատվում է անմիջապես իր կատարումից հետո՝ մեկ գնահատականով՝ երկու ստեղծագործության համար: Ոչ կատարողական ժանրերի մասնակիցների ստեղծագործությունը գնահատվում է ցուցահանդեսից առաջ:

Հաշվվում և հայտարարվում է հանձնախմբի անդամների կողմից նշանակված գնահատականների ընդհանուր գումարը:

9.7 Փառատոնի մասնակցի ուսուցիչը (ղեկավարը) կարող է հրավիրվել որպես հանձնախմբի անդամ այն լսումներին, որին մասնակցում է իր սանը: Տվյալ դեպքում նա չի գնահատում իր սանին, և իր գնահատականը համարվում է հանձնախմբի մյուս անդամների գնահատականների միջին թվաբանականը: Հանձնախմբի տվյալ անդամը իրավունք չունի տեղեկացնել այդ մասին հանձնախմբի մյուս անդամներին, սակայն պարտավոր է նախապես տեղյակ պահել փառատոնի պրոդյուսերին:

9.8 Կատարողական ժանրերի մասնակիցների միջին միավորները հայտարարվում են տվյալ անվանակարգի լսումների յուրաքանչյուր մասի վերջին մասնակցի ելույթից անմիջապես հետո:

Ոչ կատարողական ժանրերի մասնակիցների ընդհանուր միավորները հրապարակվում են տվյալ անվանակարգի ցուցահանդեսի հաջորդ օրը:

Հանձնախմբի անդամների կողմից արձանագրված միավորները ենթակա չեն փոփոխման:

10. ՄՐՑԱՆԱԿՆԵՐ10.1 Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են.* “Մեծ մրցանակ” (շնորհվում է մասնակցին, երբ հանձնախմբի բոլոր անդամները նշանակել են 10 միավոր, և որոնցից մեծամասնությունը միավորի կողքին դրել է “+” նշանը)* “Առաջին կարգի դափնեկիր” (ընդհանուր 28-ից 30 միավոր)* “Երկրորդ կարգի դափնեկիր” (ընդհանուր 25-ից 27 միավոր)* “Երրորդ կարգի դափնեկիր” (ընդհանուր 22-ից 24 միավոր)* “Դիպլոմակիր” (ընդհանուր 19-ից 21 միավոր)* Մասնակցության վկայական (ընդհանուր 15-ից 18 միավոր)Մասնակցության վկայական չեն ստանում ընդհանուր 3-ից 14 միավոր վաստակած մասնակիցները:

10.2 Մասնակից Ուսումնական հաստատություններին, խմբերի գեղարվեստական ղեկավարներին և ընդհանուր 14-ից ավել միավոր վաստակած բոլոր մասնակիցներին շնորհվում են համապատասխան վկայականներ, դիպլոմներ: Չորսից ավել մասնակիցներից կազմված համույթի (կամ խմբի) համապատասխան վկայականը և մրցանակը շնորհվում է միայն տվյալ համույթի (կամ խմբի) անմիջական ղեկավարին:

10.3 Մրցանակներ ստանում են “Մեծ” մրցանակիրները, “Առաջին”, “Երկրորդ” և “Երրորդ” կարգի դափնեկիրները:

10.4 Բոլոր մրցանակները շնորհվում են տվյալ անվանակարգի մրցանակաբաշխության օրը: “Մեծ մրցանակակիր”-ները և “Առաջին” կարգի դափնեկիրները իրենց մրցանակները ստանում են բեմից: “Երկրորդ” և “Երրորդ” կարգի դափնեկիրների, դիպլոմակիրների դիպլոմները, նաև մասնակցության վկայականները, կախված մրցանակակիրների քանակից, կարող են տրվել կամ բեմից անհատապես, կամ մասնակից Ուսումնական հաստատությունների դիպլոմների հետ: Մրցանակաբաշխությանը չներկայացած մասնակիցները համապատասխան դիպլոմները և մրցանակները ստանում են Փառատոնի գլխավոր ադմինիստրատորից 7 օրվա ընթացքում:

10.5 Հայաստանից դուրս բնակվող մասնակիցների դիպլոմները և մրցանակները կարող են շնորհվել մինչև տվյալ պատվիրակության մեկնումը:

11. ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 11.1 Փառատոնի մասնակիցը կամ իր ներկայացուցիչը մինչև իր ելույթն իրավունք չունի խոսքով, որևէ նշանով կամ այլ կերպ մատնել իր կամ այլ մասնակցի քաղաքը կամ համայնքը, Ուսումնական հաստատությունը, մասնակցի անունը, ազգանունը կամ որևէ այլ տեղեկություն, որը կարող է ազդել հանձնախմբի գնահատականի վրա:

11.2 Խոսք պարունակող ելույթներում մասնակիցը պետք է կատարի ստեղծագործություն, որն իր մեջ չի պարունակում անվայել արտահայտություններ, վիրավորանք պարունակող բառեր:

11.3 Ոչ կատարողական ժանրերի մասնակիցների կողմից այլ հեղինակների ստեղծագործությունները կամ դրանց արտանկարները ներկայացնելու, ինչպես նաև հեղինակային իրավունքները խախտելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն տվյալ դիմորդը: Տվյալ մասնակիցը դուրս է մնում մրցույթից, ստանալով զրո միավոր: Հեղինակային իրավունքի խախտման դեպքում տվյալ մասնակիցը մշտապես, իսկ այդ մասնակցին ներկայացնող Ուսումնական հաստատությունը՝ առնվազն 1 տարով զրկվում են “Արտ Մյուզիք” պրոդյուսերական կենտրոնի կողմից կազմակերպված ցանկացած մշակութային միջոցառումներին մասնակցելու իրավունքից: Հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ բոլոր տեղեկությունները կարող են բարձրաձայնվել, նաև հրապարակվել համացանցում:

11.4 Փառատոնի լսումներին հանդիսատեսի մուտքը դահլիճ ազատ է: Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը դահլիճ արգելվում է:

11.5 Համերգի ընթացքում ելումուտն ու անցուդարձը դահլիճում արգելվում է: Ցանկացած համերգային մասի ընթացքում հանդիսատեսը չի լքում դահլիճը մինչև ընդմիջումը:

11.6 Մասնակիցներին և հանդիսատեսին արգելվում է օգտագործել դահլիճը աղտոտող, հրդեհ առաջացնող կամ այլ պարագաներ, որոնք կարող են վնաս պատճառել մարդկանց, գույքին, դահլիճին կամ Փառատոնի անցկացման վայրին:

11.7 Խստիվ արգելվում է ցանկացած Ուսումնական հաստատությանը կամ անհատի կեղծել, կրկնօրինակել, բազմացնել կամ շնորհել որևէ մեկին Փառատոնի կազմակերպիչների կողմից տրված որևէ կեղծած դիպլոմ կամ այլ փաստաթուղթ, ինչպես նաև որևէ մրցանակ:

11.8 Մասնակցի վաստակած միավորները կարող են չեղյալ համարվել, եթե նա, իր նվագակցողը կամ ներկայացուցիչը փառատոնի շրջանակներում խախտում է Փառատոնի կանոնակարգի ցանկացած կետը, վնաս է պատճառում իրեն չպատկանող գույքին, վիրավորանք հասցնում փառատոնի կազմակերպչական կոմիտեին, հանդիսատեսին, այլ մասնակցին, հանձնախմբի անդամին, ինչպես նաև փորձում է որևէ կերպ ազդել նշանակված գնահատականի վրա: Նման դեպքում տվյալ մասնակիցը մշտապես զրկվում է “Արտ Մյուզիք” պրոդյուսերական կենտրոնի կողմից կազմակերպված ցանկացած մշակութային միջոցառումներին մասնակցելու իրավունքից:

12. ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՎ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ12.1 Հանդիսատեսը կարող է կատարել տեսանկարահանում կամ ֆոտոնկարահանում պրոֆեսիոնալ սարքավորումներով միայն փառատոնի պրոդյուսերի թույլտվությամբ՝ տեղում նստած, անջատելով սարքավորման ձայնը և լուսաբռնկումը (вспышка):

12.2 Փառատոնի կազմակերպիչների կողմից կարող են հրավիրվել հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների, հրատարակչությունների, ինֆորմացիոն կայքերի աշխատակիցներ՝ փառատոնի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու նպատակով:

12.3 Փառատոնի կազմակերպիչներին իրավունք է վերապահվում ամբողջական կամ մասնակի տեսանկարահանել և լուսանկարահանել փառատոնի ընթացքը, վաճառել նկարահանված նյութերը, հեռարձակել դրանք որևէ հեռուստաալիքով կամ համացանցով (նաև ուղիղ եթերով), օգտագործել փառատոնին վերաբերվող տեսանյութերը և լուսանկարները “Արտ Մյուզիք” պրոդյուսերական կենտրոնի գովազդներում և տպագրություններում:

12.4 Փառատոնի կազմակերպիչները չեն պարտավորվում տեսանկարահանված նյութը կամ լուսանկարները ամբողջական կամ մասնակի տալ, վերաձայնագրել կամ վաճառել որևէ երրորդ անձի:

13. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ13.1 Փառատոնի մասնակիցների ցուցակները, ելույթների օրերն ու ժամերը, մասնակիցների ընդհանուր միավորները և մրցանակային կարգերը, նաև փառատոնի ընթացքին վերաբերվող այլ տեղեկություններ ուղարկվում են յուրաքանչյուր մասնակից Ուսումնական հաստատության էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև փակցվում են www.image.am կայքի “Արտ Մյուզիք” էջում:

13.2 Ոչ կատարողական ժանրերի մասնակիցները իրենց ստեղծագործությունները վերցնում են ցուցահանդեսի ավարտից ոչ շուտ քան 1 օր անց և ոչ ուշ քան 3 օր անց Փառատոնի կազմակերպիչներից: Ցուցահանդեսից 3 օր անց փառատոնի կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում մասնակիցների կողմից ներկայացված աշխատանքների պահպանման համար:

13.3 Կազմակերպիչները մասնակցին կամ որևէ երրորդ անձի չեն տրամադրում տեղեկանք Փառատոնին մասնակցելու վերաբերյալ, ինչպես նաև չեն ազատում որևէ Ուսումնական հաստատության դասերից:

13.4 Փառատոնի կազմակերպիչներին իրավունք է վերապահվում կատարել փոփոխություններ փառատոնի անցկացման պայմաններում մինչև հայտերի ընդունման ավարտը, եթե տվյալ փոփոխությունները նպաստում են փառատոնի անցկացման պայմանների բարելավմանը: Նման փոփոխությունների դեպքում Փառատոնի կազմակերպիչները փոփոխությունների վերաբերյալ տեղյակ են պահում հայտ ներկայանողներին իրենց հայտ ուղարկած էլեկտրոնային փոստով: Այն դեպքում, երբ փոփոխությունները վերաբերվում են մասնակցի ելույթին, հայտ ներկայացրած ցանկացած մասնակից կամ Ուսումնական հաստատության ղեկավար մինչև հայտերի ընդունման ավարտը իրավունք ունի չեղյալ համարել իր հայտը, որից հետո իրեն վերադարձվում է իր կողմից վճարված ամբողջական գումարը՝ առանց որևէ պահումների:

13.5 Փառատոնը ամբողջությամբ կամ մասնակի կարող է հետաձգվել կամ չկայանալ ֆորս-մաժորային դեպքում (աղետներ, պատերազմ, հեղափոխություն, էլեկտրաէներգիայի անջատում և այլ խոչընդոտող հանգամանքներ, որոնք չեն կարող կարգավորվել փառատոնի կազմակերպիչների կողմից):

14. ԱՐՏԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐ14.1 Արտերկրների ազգությամբ ոչ հայ դիմորդների համար հաշվեհամարը և սակագները հետևյալն են.Bank requisites INECOBANK: EUR - Euro

Intermediary bank BANK: Commerzbank AG, Frankfurt, GermanySwift code: COBADEFFBeneficiary bank: CJSC Inecobank, Yerevan, ArmeniaSwift code:: INJSAM 22Beneficiary account: 2050632079271040Beneficiary name: Ernest Pichikyan PEBeneficiary address: Yerevan, Leningradyan avenue, 30, apartm.53

Participation fee40 Euro (for soloists)20 Euro (for each persons of group)10 Euro (for painting & crafts works)

Purpose of payment

“Art Music”, name & surname of participant (group), phone number (with code), city (or province), Institution