56
#1(37) 2016 Մարտ Սուրճը Երևանում, Վիեննայում, «Բերմուդյան եռանկյունում», ջազվեում, էսպրեսո մեքենայում, ոտքի վրա, բջջայինում և այլուր

Մարտ 2016, #1 (37)

  • Upload
    -

  • View
    241

  • Download
    12

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

#1 (37)2016

Մարտ

Սուրճը Երևանում, Վիեննայում, «Բերմուդյան եռանկյունում», ջազվեում, էսպրեսո մեքենայում, ոտքի վրա,

բջջայինում և այլուր

Պ ատկերացնու՞մ եք, եթե չլիներ սուրճը: Պատկերացնու՞մ եք, ինչ դատարկ կլիներ մեր կյանքը: Առավոտն առանց սուրճի՞: Քաղաքն առանց այդ տաք, թանձր, դյութիչ բույրի: Ինչպե՞ս արթնանալ այդ դեպքում: Կամ աշխա- տանքային ընդմիջու՞մն առանց սուրճի: Ինչպե՞ս կարելի է առանց դրա գործընկերների հետ քննարկել վերջին գրասենյակային լուրերը: Կամ

ծխողները՝ ինչպե՞ս չզուգակցել թունավոր գլանակը մի գավաթ հայկական (լուծվող, էսպրեսո, սառը, ցանկացած) սուրճի հետ ու չզգալ քեզ ինչպես Ջիմ Ջարմուշի ֆիլմում: Ավելորդ է նույնիսկ խոսել, թե որքան տարօրինակ կլիներ մեր կյանքը առանց հա- րևանուհի տատիկների սուրճային գուշակությունների: Կամ ընդհանրապես հարևա- նական սրճախմությունների: Ինչի՞ շուրջ պետք է հավաքվեին հարևաններն առանց դրա: Իսկ ինչպե՞ս էինք լայնածավալ քեֆուրախության գինարբուքի արանքում կազ- մակերպելու «պերեգարոդկա»՝ թեյով հո չէի՞նք ընդմիջելու ալկոհոլի լիտրերի կլանումը: Չէ, իհարկե, կարելի է նաև թեյ խմել, շատերն այդպես էլ անում են: Բայց թեյը (թող չնեղանան այդ ըմպելիքի սիրահարները) չունի այդ յուրահատուկ ոգին, որն ունի սուր- ճը: Ի վերջո, «հայկական սուրճ» արտահայտություն կա (կա, կա, մի վիճեք), իսկ «հայկա- կան թեյ»՝ ոչ: Ասեմ ավելին՝ «թեյ» բառը նույնն է գրեթե բոլոր լեզուներում, իսկ «սուրճը» միայն մերն է: Մենք ընտելացրել ենք ղահվան, սարքել ենք մերը, թեկուզև մենք չենք այն հայտնագործել: Եվ այն վայրերը, որտեղ մատուցում են այդ՝ պարզ խոսենք, սքան- չելիագույն ըմպելիքը, կոչվում են ոչ թե «ղահվախանա», ոչ թե «քաֆեհաուս», ոչ թե «քոֆիշոփ», այլ սրճարան: Որովհետև ժամանակին մեր նախապապերը (ենթադրա- բար՝ Վենետիկի Մխիթարյան միաբանները) այնքան են սիրել այս ըմպելիքը, որ մի օր սրճելիս (բա էլ ե՞րբ) նոր, անկրկնելի, հայեցի բառ են գտել դրա համար: Մի բառ, որի մեջ լսվում է գավաթի եզրից դեռ տաք հեղուկը ֆռթացնելու ձայնը: Եվ որի մեջ այնքան սեր կա: Ի դեպ, սերո՞վ եք սիրում սուրճը, թե՞ առանց: Դե հա, կարևորը՝ սիրով:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Առն

ոս Մ

արտ

իրոս

յան

Գլխավոր խմբագիր՝ ԱրտԱՎԱզդ ԵղիԱզԱրյԱնԱրտ-տնօրեն՝ նոնԱ իՍԱջԱնյԱնԹողարկող խմբագիր՝ ԱրտԱկ ՍԱրգՍյԱն Գրական խմբագիր՝ ԱրքմԵնիկ նիկողոՍյԱնՍրբագրիչ՝ գԱյԱնԵ ԱնԱնյԱնՖոտոմշակում՝ ԱրմԵն ՀԱյրԱպԵտյԱնԷջադրում՝ ԱրտԱկ ՍԱրգՍյԱն

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Արմեն Մուրադյան, Աննա Լորենց, Էլեոնորա Մալխասյան, Ռուբեն Գյուլմիսարյան, Արեգ Դավթյան, Նանե Խաչատրյան, Արտյոմ Բաբայան, էլեն ԲաբալյանԼուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Մարիամ Լորեցյան, Բիայնա Մահարի, Արտյոմ Բաբայան, Նանե Խաչատրյան, Գրիգոր Եփրեմյանպատկերազարդումներ՝ Նոնա Իսաջանյանտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸտնօրեն՝ Աննա Ղասաբյան

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ [email protected]՝ www.evnmag.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ [email protected]

Շապիկ՝ Դավիթ Մարգարյան

instagram.com/ YerevanCityMagazine

facebook.com/ YerevanCityMagazine

© 2011-2016 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդա- կության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պար- տադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 07.03.2016 Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1Տպաքանակ՝ 4000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվա- ծային լրատվության մասին» և «Գովազ- դի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ:«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրու- թյամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդի- սանում է այս ամսագրի հիմնադիրը:«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմ- նադիր է հանդիսանում «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ն:2011-2016 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյու- թերը պատկանում են «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ին:

Ամսագրի գլխավոր գործընկներ

42 Թեյ Մի գավաթ՝ մի պատմությունԱնցորդները պատմություններ են պատմում իրենց կյանքից՝ մի բաժակ չինական թեյի դիմաց:

46 ուսուցում Teach for ArmeniaԻնչպես են երիտասարդ մաս- նագետները երկու տարի նվի- րում շրջանների դպրոցներում երեխաներին դասավանդելուն:

ՔԱՂԱՔ

50 պայքարՍառայի 30Ինչպես 2011 թվականին հաջող- վեց փրկել Արամի 30-ի «սարայը»:

52 կադրերի բաժինՊլանի գլուխ, 1939 թ. Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

16 Այլընտրանք Վերցրու ու գնաԻնչու են երևանցիները վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ գնում take away սուրճ:

18 նոր տեխնոլոգիաներԲախտի բաժակԱվանդական հայկական «սուրճի բաժակ նայելը» այժմ հնարավոր է իրականցնել բջջային հավելվածի միջոցով:

20 Ավանդույթներ Բաժակդ բեր, ասեմԻ՞նչ պատահեց, երբ անհավատ լրագրողը հայտնվեց պրոֆեսիո- նալ բաժակ նայողի խոհանոցում:

24 պատմություն Սուրճ երևանյան ձևովՀայերը ծանոթացրեցին եվրոպացիներին սուրճի հետ, բայց Երևանը մնում էր թեյասերների քաղաք, ընդհուպ մինչև քսանե- րորդ դարը:

26 պատմություն «Բերմուդյան եռանկյունու» գաղտնիքներըԻնչպես էին խորհրդային Երևանում մարդիկ կոր- չում «Պոպլավոկ»-«Սկվոզ- նյաչոկ»-«Կոզիրյորկ» եռանկյունում:

32 ԱյնտեղՍուրճի մայրաքաղաքՇրջայց Վիեննայի կոֆե-հաուսներով, որոնցից առաջինը XVII դարում բացել է հայ առևտրական Յոհան Դիոդատոն:

37 Այնտեղ Ո՞րտեղ նստենքԱշխարհի ամենահին և հայտ- նի սրճարանները՝ Ֆլորեն- ցիայում, Փարիզում, Սանկտ- Պետերբուրգում և այլուր:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

40 իմ ԵրևանԵրևանը կա«Մեդիամաքս» լրատվա- կան գործակալության տնօրեն Արա Թադևոսյա- նը՝ ամռանը տապակած բադրիջանի հոտ ունեցող իր Երևանի մասին:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 Խառը Ամսվա ամփոփումՏաքսիստների բարձրա- ձայն մտքերը, նոր նստա- վայրեր, գրքեր և այլն:

06 իրադարձութուն Գրերի երթՀայ գրերը Մաշտոցի պողո- տայում՝ նոր քաղաքային արտ-նախագիծ:

07 իրադարձություն Հրեշտակների աղոթք«Յուքոմի» և ՅՈՒՆԻՍԵՖի՝ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաներին համախմբող նախագիծը:

08 իրադարձություն«Յուքոմի» ամանորյա ջերմացնող թեյըԻնչպես էին Ամանորին երևանցիներին անվճար թեյ և սուրճ հյուրասիրում:

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ

10 ինֆոգրաֆիկա Սուրճի անցյալն ու ներկանՍուրճը Հայաստանում և աշխարհում:

12 Խոշոր պլան Կարևոր չորս սանտիմետրըՍուրճի մասնագիտացված խանութի աշխատակից- ները պատմում են սուրճի պատրաստման գաղտնիք- ների մասին:

23

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹյՈւՆ

Մարտ 2016

120Եվրոպայի ապագայի, ռոքի անց- յալի, շվեյցարացիների փողերի և այլնի մասին բարձրաձայն մտո- րում են երևանցի տաքսիստները:

***Ոնց եմ զզվում Մերկելի՜ց, աշ- խարհի երեսին ամենազզվելի կնիկն ա: Հերիք չի Թուրքիայի հետ սիլի-բիլի ա անում, Ցեղա- սպանությունը չի ընդունում, բայց դե էդ ջհանդամ՝ ինձ պետք չի իրա ընդունել-չընդունելը: Բայց ախր Գերմանիան ա վարի տալիս: Մուսուլմաններին զո- ռով բերում լցնում ա, երկիրը քանդում ա: Ու մենակ տեսնես, թե սովորական գերմանացիք ոնց են դրան ատում, մեկին չգի- տեմ, որ սիրի դրան: Որ իրանց ձեռը լիներ՝ հենց էսօր կհանեին ռադ կանեին դրան: Էն էլ հո ա՞զգը չի ընտրել էդ տականքին: Նույն մարդիկ են դրան որոշել ու նշանակել, որոնք նաև Պու- ծին ու Օբամա են նշանակում:

***Հիտլերը ինչի՞ տակ տվեց: Ոչ թե որովհետև գնչուներին էր վա- ռում կամ որ Լեհաստանի վրա հարձակվեց: Այլ որովհետև եվ- րեներին կպավ: Եվրեները պինդ պոպոք էին, չկարացավ կուլ տա: Բայց ո՞վ ասեց, որ էդ սաղ օդից էր: Կարող ա մի բան կա՞ր: Ու գերմանացիք դեռ գժվելու են: Էս Փարիզի կրակոցների հա- ջորդ օրը ինչի՞ վդրուգ սկսեցին Հիտլերի մասին հաղորդումներ ցույց տալ: Որտև ուզում են էլի տենց մի հատ ուժեղ մեկը գա, երկիրը դզի:

***Էս տղեն՝ բ*** տղայ ա՜: Ինքը փո- խելա երաշտության աշխարհը, հեղափոխություն ա արել, բայց բոզի տղայ ա՜: Ջիմ Մորիսոնը որ չլիներ, մենք հիմա ուրիշ աշ- խարհում էինք ապրելու: Էդ որ քրֆում եմ, լավ իմաստով եմ ասում, ոնց որ դու կարող ա ընկերոջդ ասես չէ՞՝ «Ա ՜յ սրիկա», տենց էլ Ջիմը իմ ընկերն ա:

***Շվեյցարիայում էս վերջերս գցել- բռնել էին, որ իրանց գործերը էնքան լավ են, որ մարդկանց արձակուրդները կարելի ա տաս օրով երկարացնել՝ երեսունից դարձնել քառասուն: Պատկե- րացրի՞ր ինչ ճոխ վիճակ ա: Ու դրա համար հանրաքվե էին անցկացրել՝ արժի՞, թե՞ չէ: Մար- դիկ ասել էին՝ «չէ, ո՞նց կլինի տենց»: Այ դա հանրաքվե ա, այ դա հասկացանք:

Ռեյ Բրեդբըրի «Մարսյան քրոնիկոն», ԱնտարեսXX դարի կարևորագույն գրող- ներից մեկի՝ Ռեյ Բրեդբըրիի կա- րևորագույն գրքերից մեկը վեր- ջապես լույս է տեսնում հայերեն: Հեղինակին համաշխարհային ճանաչում բերած այս ստեղծա- գործությունը, որ միաժամանակ և պատմվածքների ժողովածու, և վեպ կարելի է համարել, լույս է տեսել 1950-ին: «Մարսյան քրո- նիկոնը» ներկայացնում է Երկրի բնակիչների՝ հարևան Մարսի գաղութացման ժամանակագրու- թյունը՝ 1999 թվականի «Հրթիռի ամառվանից» մինչև 2027-ի «Մի- լիոն տարվա պիկնիկը»: Հայե- րեն թարգմանությունը կատա- րել է Զավեն Բոյաջյանը, որն այժմ նաև պատրաստում է նույն գրողի մյուս կարևոր գոր- ծի՝ «Խատուտիկի գինու» հայե- րեն տարբերակը:

Դեն Բրաուն «Ինֆեռնո», ԶանգակԱմերիկացի Դեն Բրաունի՝ պատ- մաբան Ռոբերթ Լենգդոնի ար- կածների մասին պատմող քա- ռապատումը քսանմեկերորդ դարի խոշորագույն բեսթսելեր- ներից է: Թոմ Հենքսի մասնակ- ցությամբ նկարահանված երկու ֆիլմերը՝ վկա: «Ինֆեռնոն» շար- քի չորրորդ գիրքն է, և առաջի- նը, որ լույս է տեսնում հայերե- նով: Երրորդ՝ «Կորսված խորհր- դանիշ» գրքում սահմանափակ- վելով Վաշինգտոնով, «Ինֆեռ- նոյում» Բրաունը նորից իր հե- րոսներին ուղարկում է Եվրոպա: Սյուժեի մեծ մասն ընթանում է Ֆլորենցիայում, որտեղ Լենգդո- նը՝ ինչպես միշտ «պատահա- բար-նույն-տեղում-հայտնված-գեղեցիկ-կնոջ» հետ, պետք է փրկի աշխարհը մոլագար գիտ- նականի չարագործ ծրագրերից:

«Գիտելիքների հանրագի- տարան», Բուկինիստ/ Dorling KindersleyԺամանակին համարյա բոլոր հայ մանուկների տնային գրադարան- ներում դրված էին «Ո՞վ է, ի՞նչ է» հանրագիտարանի չորս հատոր- ները: 21-րդ դարում ամեն ինչի մա- սին մանկական հանրագիտարա- նի դերը ստանձնելու է գալիս հան- րահայտ բրիտանական Dorling Kindersley հրատարակչության «Գիտելիքների հանրագիտարա- նը», որը երեխաներին հասկանալի ձևով և հարուստ վիզուալ նյութե- րով բացահայտում է տիեզերքի, երկրի, բնության, մարդու, գիտու- թյան և պատմության հրաշքները: Հատուկ հայ ընթերցողի համար «Գիտելիքների հանրագիտարա- նում» ավելացված է առանձին «Հա- յաստան» բաժինը, որի խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը:

CEO3, Բաղրամյան 2Կասկադին կից նստավայրերի թվում նորեկ է ի հայտ եկել՝ խորովածանոց, որտեղ ծուխ չկա: CEO3-ի գլխավոր առանձնահատկությու- նը ամեն սեղանի մեջ ներդրված հատուկ մանղալներն են, որոնց վրա էլ այցելուների աչքի առաջ պատրաստվում են ուտեստնե- րը: Ճաշացանկում բացի զանազան մսային տեսակներից կարելի է գտնել նաև ծովա- մթերք և ապուրներ:

տարի առաջ Երևանում՝ այժմյան Ամիրյան 2 հասցեում, ճարտարապետ Մ. Ֆոն-դեր Նոննեի նախագծով կառուցվել էր արական գիմնազիայի շենքը: 1950-ականներին ապա- մոնտաժվել էր շենքի աջ թևը՝ Կառավարական 2-րդ շենքի կառուցման համար: 2000-ականներին շենքը քանդվել էր, մնացել էր միայն ճակատային հատվածը: 2016 թվականի փետրվարին տարածքում վերսկսվեց շինարարությունը և հրապարակվեց նախագիծը, ըստ որի երկհարկանի շենքի 120-ամյա ճակատը ներառվելու է նոր, ավելի բարձր շինու- թյան ճակատի մեջ:

ԹվաբանությունԶրից Նոր նստավայրեր

Նոր գիրք

ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Մարտ 201645

Ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակըՄարտի 18-ին՝ 18.03.2016Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է իր 90-ամյա հոբելյանը: Հոբելյանական համերգը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախումբը կներկա- յացնի մարտի 18-ին:

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի»Մարտի 24-ից կինոթատրոններումԱյս տարի Հոլիվուդում լույս են ընծայելու (մի մասն արդեն) վեց խոշոր կոմիքսային ֆիլմ: «Դեդ- փուլն» արդեն պայթեցրեց ինչպես համացանցը (մարկետինգային արշավով), այնպես էլ տոմս- արկղերը: Հերթում հաջորդը DC Comics-ն է, որը էկրաններին բախում է պատրաստել իր երկու ամենահայտնի հերոսների միջև՝ այլմոլորակային Սուպերմենի և մեծահարուստ Քլարք Քենթի «Բեթմենի» միջև: Ռեժիսորը «300 սպարտացիների» և «Պահապանների» հեղինակ Զաք Սնայդերն է, նրան որպես պրոդյուսեր հետևում է Քրիսթոֆեր Նոլանը: Որոշ աղբյուրների համաձայն՝ ֆիլմի բյուջեն հասել է 400 միլիոնի: Պետք է տեսնել:

Արամ MP3Ապրիլի 7-ին, Մարզահամերգային համալիրումՄայրության և գեղեցկության օրը տոնելու հարմար տար- բերակ՝ Արամ MP3-ի մենահամերգը՝ համալիրում: 2013 թվա- կանի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը կներ- կայացնի բազմաթիվ հին ու նոր երգեր՝ կենդանի նվագա- խմբի և DJ-ի ուղեկցությամբ, ինչպես նաև համերգի ընթաց- քում սպասվում են անակնկալներ։ Համերգի հովանավոր- ներից մեկը «յուքոմ» ընկերությունն է:

Ինչ անել

Գրերի երթՀունվարին Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանին

հարող պատին բացվեց «Երևան 2.0» քաղաքային ինկուբատորի «Հայոց գրերի երթ» արտ ռելիեֆը:

«Երևան 2.0» նախագծի զարգացման գծով ղե- կավար Գայանե Մանուկյանը, խոսելով նախա- գծի մանրամասների մասին, նշեց. «Վերջին տարիներին հանրապետության տարբեր վայ- րերում ստեղծվել են այբուբենին նվիրված հրաշալի հուշարձաններ: Մենք էլ մեր հերթին մեր առջև խնդիր դրեցինք ստեղծել նաև մայ- րաքաղաք Երևանին հարիր, գեղեցիկ ու դրա- նից առաջ եղածներից հաճելիորեն տարբեր- վող տառեր: Սա «Երևան 2.0» քաղաքային

ինկուբատորի հերթական ծրագրերից է, որն իր շուրջ համախմբեց բազմաթիվ հովանա- վորների, բարերարների և բարեկամների Հա- յաստանից և Ռուսաստանից: Որպես երևանցի շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք մեր քաղաքում ունենալ մշակութային նման ինտերակտիվ հարթակ»: Նախագծի գրաֆիկ դիզայներ Վահան Բալա- սանյանը կարծում է, որ սա հրաշալի միջոց է զբոսաշրջիկների ուշադրությունը մեր մշա-

կույթի վրա կենտրոնացնելու համար. «Այս հու- շարձանը ես ավելի շատ կարևորում եմ որպես արվեստի աշխատանք, որովհետև արվեստը պետք է զարգանա, թեկուզ էքսպերիմենտալ ճանապարհներով։ Արվեստի մեջ պետք է օգտա- գործվեն նոր արտահայտչամիջոցներ։ Ինչ վե- րաբերում է տառերի տեղադրման վայրին՝ տրա- մաբանական էր, որ հենց Մատենադարանի հարևանությամբ գտնվող տարածքը պետք է կապ ունենա այս նախագծի հետ»։

Գրիգոր Եփրեմյան

Մարտ 201667

ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձութուն

Հրեշտակների աղոթք «յուքոմի» և յՈւՆԻՍԵՖ-ի

համատեղ նախագիծը

Դեկտեմբերին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Հրեշտակի աղոթք» նախագծի շնորհանդեսը, որը կազմակեր- պել էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և «Յուքոմ» ընկերությունը

Երևանի պետական ֆիլհարմոնիկ նվագա- խմբի նվագակցությամբ: Բացի այդ, նախա- գծում ներգրավված լսողական խնդիրներ ունե- ցող երեխաներին «Յուքոմը» ապահովել է լսո- ղական սարքերով: Ինչպես իր խոսքում նշեց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը. «Լինելով հայկական կազ- մակերպություն՝ միշտ ձգտել ենք ամեն կերպ օգտակար լինել մեր հասարակությանն ու երկրին: Հստակ գիտակցելով, որ մեր երկրի ապագան մեր երեխաներն են և մեր գալիք սերունդը՝ մենք մեծ ներդրումներ ենք անում Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման բնագավառում՝ դպրոցներում հիմնում ենք համակարգչային կենտրոններ, ինժեներական լաբորատորիաներ, ակումբ- ներ, մի խոսքով՝ ստեղծում բոլոր հնարավո- րությունները, որպեսզի մեր երեխաները մշտա- պես մրցունակ լինեն այս տեղեկատվական դարաշրջանում: Այս նախագծի շրջանակում մենք կարողացանք օգնել այդ երեխաներից մի- այն հինգին, սակայն այսքանով չէ, որ սկսվում կամ ավարտվում է մեր առաքելությունը: Սա մի առաքելություն է, որ չունի սկիզբ ու վերջ»:Միջոցառմանը նաև տեղի ունեցավ «Երեխա- ների իրավունքների մասին» կոնվենցիայի երեխաների համար մատչելի տարբերակի շնորհանդեսը:«25 տարի առաջ կոնվենցիան ընդունելով՝ աշ- խարհը խոստացավ երեխաներին, որ ամեն ինչ կարվի, որ նրանց իրավունքները հարգվեն և պաշտպանվեն: Ընդունումից ի վեր աշխար- հում, այդ թվում՝ Հայաստանում, բավական առաջընթաց է գրանցվել: Սակայն անելիքնե- րը դեռ շատ են: Հուսով եմ, որ այս գրքի մի- ջոցով հասարակության բոլոր անդամները կարող են երկխոսություն սկսել՝ տանը, գոր- ծի վայրում, իրենց համայնքներում, թե որոնք են երեխայի իրավունքների ոլորտի առաջ- նահերթությունները, ինչպիսի բացեր կան և որոնք պետք է լինեն մեր հետագա անելիքնե- րը այս բնագավառում», — իր բացման խոս- քում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Ռա- դոսլավ Ռժեհակը:Հետագա երեք տարիների ընթացքում նախա- գիծը կտրամադրի այն անհրաժեշտ հարթա- կը, որի միջոցով հանրային երկխոսություն կծավալվի երեխաների իրավունքների ոլոր- տում առկա խոչընդոտների և առաջնահեր- թությունների վերաբերյալ՝ երեխաների, երի- տասարդների, հանրային և մասնավոր հատ- վածի ներկայացուցիչների և լայն հասարակու- թյան ներգրավվածությամբ:

Ամանորին ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու «Յուքոմը» իրենց աջակցությունն են ցուցա- բերել մի նախագծի, որի նպատակն է հաշ- մանդամություն ունեցող և չունեցող երեխա- ների համախմբումը «Հրեշտակի աղոթք» նախաձեռնության շրջանակներում: Ծրագրի նպատակն է տարբեր կարողություններով և տարիքի երեխաների համախմբումն ու նե- րառումը հասարակություն: Երգը, որի միջո- ցով փորձ է արվել առաջին անգամ հեռուս- տատեսաշարը հասանելի դարձնել լսողա- կան խնդիրներ ունեցող լսարանին, հեղի- նակել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը՝ «Յուքոմի» տնօրեն Հայկ Եսայանը

«Յուքոմ»

«յուքոմի» ամանորյա ջերմացնող թեյըԹեև Երևանը իրավամբ կարելի է սրճային քաղաք համարել, մեր կյանքում շատ կարևոր տեղ է զբաղեցնում նաև թեյը: Եվ հենց թեյն է, որ ամենից լավ կարող է տաքացնել անցորդ- ներին ձմեռվա ցուրտ օրերին: Հատկապես, եթե այդ թեյը (ցանկացողներին՝ նաև սուրճ) մեծ սիրով և անհատույց տրամադրում է «Յուքոմ» ընկերությունը՝ ավանդական Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնավաճառի մասնակիցներին:

Անցած տարվա դեկտեմբերի վերջին Հյուսիսային պողոտա- յում կրկին մեկնարկեց ավանդական դարձած և բոլորի կող- մից շատ սիրված Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնավաճառը: Երրորդ տարին շարունակ «յուքոմ» ընկերությունը հանդես եկավ որպես տոնավաճառի գլխավոր աջակիցը՝ հնարավո- րություն տալով մի շարք ընկերություններին ավելի գու- նազարդ դարձնել մեր Ամանորը՝ ինքնատիպ տաղավար-տնակներում ներկայացնելով Ամանորի և Սուրբ Ծննդյան զանազան խորհրդանիշներ, տոնական զարդեր, հուշանվեր- ներ և քաղցրավենիք: Այս տարիների ընթացքում «յուքոմ» ընկերությունը ձմեռ- վա ցուրտ օրերին բոլոր այցելուներին հյուրասիրել է տաք թեյ՝ ջերմացնելով մարդկանց ձեռքերն ու հոգիները և նվի- րելով բոլորին տոնական տրամադրություն: Ի դեպ, այս տոնավաճառին «յուքոմի» տաղավարից բա- ժանվել է ավելի քան 40 հազար գավաթ թեյ: Մնում է միայն պատկերացնել, թե որքանի կհասնի այդ ցուցանիշը արդեն գալիք Ամանորին:

Մարտ 201689

ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձութուն

Սկիզբը Երբ բացվում էր «Չարենցի 28»-ը, մենք մեր առջև նպատակ ունեինք ստեղծել ռեստորան, որտեղ մարդիկ կարող էին գալ նստել, համեղ ուտել և վայելել ժամանակը, որտեղ ոչինչ չէր խոչընդոտելու նրանց շփմանը։ Մտածեցինք՝ ո՞ր տեղը կարող է մարդու համար լինել ավելի անմիջական, եթե ոչ տունը կամ բնակարանը, հետևաբար բնակարա- նը վերածեցինք ռեստորանի։ Այդպես, երկհարկանի տան մեջ հիմնվեց «Չարենցի 28»-ը և միանգամից շատ լավ ընդունվեց ամենատարբեր մասնագիտության տեր մարդկանց կողմից։ Քիչ ժամանակ անց արդեն մեր ուտելիքների ոչ ավանդական լինելու ու համեղության մասին լսում էինք տարբեր ծանոթ ու անծանոթ տեղերից։

Տարբերվող ու բազմազան ճաշացանկ Մենյուն կազմվել է մեր՝ հավաքական ուժերով։ Փորձել ենք հնարա- վորինս արտացոլել դրանում մեր հմտություններն ու գաղափարները։ Չնմանվելու համար մյուսներին և քաջատեղյակ լինելով արագ զարգա- ցող խոհանոցային մշակույթին, միշտ հետևում էինք խոհարարական արվեստի տենդենցներին։ Ճաշացանկի բազմազանությանը նպաստե- ցին նաև մեր շրջագայությունները, որոնցից փորձում էինք մեզ հետ բե- րել տարբեր տեղերում հանդիպած լավագույն ուտեստները։ Այդպիսով, հիմա մեզ մոտ կգտնեք ինչպես հայկական, այնպես էլ միջերկրական, թայլանդական, հնդկական, մեքսիկական խոհանոցի ուտեստներ։ Մենք կարևորում ենք նաև մեր բուսակեր հյուրերին, նրանք նույնպես կգտնեն իրենց քիմքին հարազատ համեր։

Հարմար՝ ցանկացած առիթի համար Այս ամենին ավելացնենք ընտանեկան սեղանի շուրջ ընթրիքները։ Շա- տերը կասեն, որ ռեստորանը այդքան էլ մեծ չէ խնջույքներ ունենալու համար, բայց արի ու տես, որ ամուսնության ու նշանադրության խնջույք- ներ ենք ունենում, կնունքներ, ծննդյան տարեդարձներ են նշում ու անց- կացնում։ Ցանկության դեպքում՝ կենդանի նվագակցությամբ։

Փակ ու բացօթյա սրահներ «Չարենցի 28» ռեստորանի առանձնահատկություններից մեկը իր գողտրիկ վայրն է։ Լինելով Երևանի սրտում, ռեստորանը միաժամա- նակ շատ խաղաղ միջավայրում է։ Տաք ու արևոտ եղանակին իսկական հանգիստ տեղ է մեր ամառային պատշգամբը երկրորդ հարկում, իսկ մուտքի կանաչապատ փոքրիկ այգին մեր հյուրերի ամենասիրելի տեղն է։ Զարմանալի չէ, որ մեր մշտական հյուրերը, որոնք արդեն տարիներ շարունակ գալիս են մեզ մոտ, երևի թե իրենց բոլոր առիթները ու տո- ները անցկացնում են մեզ մոտ։ Նրանք և՛ քաղաքական անհատներ են, և՛ դիվանագետներ, և՛ արվեստագետներ են, և՛ պարզապես մեր համա- քաղաքացիները։ Մենք ուրախ ենք տեսնելու բոլորին:

Չարենցի 28 ռեստորանԻնչպես ծնվեց Երևանի լավագույն ռեստորան- ներից մեկը՝ «Չարենցի 28»-ը: Պատմում են սեփականատերերը:

Հեռ.՝ [email protected]

www.charentsi28.comwww.facebook.com/charentsi28

Հայաստանը, չլինելով սուրճ արտադրող երկիր, նաև արտահանում է սուրճ, որը արտահանվող ապրանքների ցուցակում զբաղեցնում է

-րդ

հորիզոնականը: Հիմնական արտահանման երկրներից մեկն է հարևան Վրաստանը:

Մենք կարծում ենք, որ գիտենք սուրճի մասին ամեն ինչ, քանի որ այն կազմում է մեր առօրյայի կարևոր մասը: Սակայն այս փաստերն ու չոր թվերը կբացա- հայտեն «սև ջրի» անցյալն ու ներկան, որոնց մասին շատ քչերն են տեղյակ: Իսկ ինչու՞ «սև ջուր»՝ եկեք դա էլ պարզենք:

Օրական խմվում է

1, -2 միլիարդ բաժակ սուրճ ամբողջ աշխարհում:

Արևելյան ձևով պատ-րաստված սուրճը պա- րունակում է

2 անգամ ավելի շատ կոֆեին, քան լուծվող սուրճը:

Սուրճի ծառի տերևներից պատրաստում են նաև թեյ:

Ամբողջ աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքների ցուցա- կում սուրճը զիջում է միայն նավթին:

Աշխարհի ամենաթանկ սուրճը ստանում են է փոքրիկ կենդանու… ար- տաթորանքից: Այդ կեն- դանու անունն է մուսանգ, որը ուտում է սուրճր, իսկ արդեն մարսելուց հետո ստացված սուրճի հատիկներից էլ պատ- րաստում են հանրա- հայտ «Կոպի Լյուվակ» սուրճը, որի 4 0 $600:

գրամըարժե

անցյալնՍուրճիու ներկան

Մեծ Բրիտանիայի թագավոր Կարլ II-ը1675 թվականին արգելեց բոլոր սրճարանները,

Լուծվող սուրճը առաջին անգամ սկսվեց վաճառվել ԱՄՆ-ում 1910 թվականին:

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ ինֆոգրաֆիկա

Մարտ 20161011

Կոլումբիայի և աշխար- հի սուրճային կենտրոն-ներից մեկը կոչվում է Արմենիա: XIX դարա-վերջին հիմնված քա- ղաքը վերանվանվել է

915-ինհայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ԱմերիկանոԿապուչինոԱրևելյանԼատտեՖիլտրածԷսպրեսսոՄակիատո

ԴառըՆորմալՔաղցր

ԱյոՈչ

Ճապոնիայի Յունեսուն առողջարանում կարելի է սրճային լոգանք ընդունել: Ճապոնացիների կարծի- քով սուրճը մարմնին թարմություն է պարգևում:

ԵՐԵՎԱՆԸ մի քանի հարց է տվել իր ընթերցողներին՝ նրանց սուրճային նախասիրությունները պարզելու համար

Երևանի ո՞ր սրճարաններում եք նախընտրում սրճել

Ի՞նչ տեսակի սուրճեք նախընտրում

Դա՞ռը, քա՞ղցր, նորմա՞լ

Կաթո՞վ

Սուրճի օրական «անվտանգ» քանակն է՝

400 մգ: Ավելի շատ քա-նակը կարող է առաջացնել խնդիրներ սրտի աշխատանքի հետ:

Արաբիկա սուրճը հա- մարվում է սուրճի ա- ռաջին տեսակը, որը մշակվել է Եթովպիայի հարավ-արևմուտքում ավելի քան 1,000 տարի առաջ։

Հայաստանի բնակիչը միջինում

սուրճ է սպառում: Իսկ միայն սուրճ խմողներին հաշվի առնելու դեպքում այդ թիվը հասնում է

այսինքն՝ տարեկան

լիտրի:

Սուրճն ազդում է խմելուց րոպե անց, և նրա ազդեցությունը մնում է 2-6 ժամ։

Cafe CentralSegafredoAchajourVergnanoRetroArt BridgeJazzveGreen BeanMaloccoBriocheThe ClubLe Petit ParisCoffeeshop CompanyImpressoCrumbsCinnabonLouis ChardenSquare OneMoscafeԱյլ

9.3% 8.5%8.5%8.5%8.0%6.0%6.0%6.0%5.0%4.2%4.2%4.2%3.4%3.4%3.4%2.5%1.7%1.7%1.7%5.0%

40.0%20.0%20.0%5.0%5.0%5.0%5.0%

47.5%42.5%10.0%

57.5%42.5%

Արմեն ՄուրադյանՆոնա Իսաջանյան

Չորս կարևոր սանտիմետրը

Կարելի է օրական մի քանի անգամ սուրճ խմել ու այդպես էլ գլուխ չհանել այդ, ինչպես պարզվեց, բնավ ոչ պարզ ըմպելիքից։ Երևանի

«Կաֆե Ցենտրալ» հայտնի սրճարանի և համանուն մասնագիտացված խանութի աշխատակիցները, որոնց մենք հարցուփորձ արեցինք սրճային մանրամասների մասին, ավելին՝ սեփական կարծիքն ունեն այդ մասին.

«հաճախ կարելի է միայն վատ սուրճ խմել, իսկ այ լավ սուրճ շատ չես խմի»։

Մարտ 20161213

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Խոշոր պլան

Դժվար չէ կռահել, թե ինչ է «Կաֆե Ցենտրալի» այցելուներին հյուրասիրում նախագծի հեղինակ և ցանցի ղեկավար Արա Տոնիկյանը։ Մենք էլ սուրճ խմեցինք, բայց, ի տարբերություն մնացած այցելուների՝ մեր զրույցը ոչ միայն սուրճի շուրջ էր, այլև սուրճի մասին:

Հայտնի է, որ սրճախմության մշակույթը Հայաստանում տարածվել է հայրենադարձների շնորհիվ։ Բայց ախր մշակույթը, ոչ թե սերմերը։ Ստացվում է, որ Երևանում սուրճ եղել է նաև հայրենադարձությունից առաջ, պար- զապես անտեսվել է խանութի վերին դարակներո՞ւմ։ — Դժվարանում եմ ասել, թե որ դարակներում, բայց հաս- տատ եղել է։ Ի դեպ, Միությունում շատ որակյալ սուրճ էին վաճառում՝ հիմնականում հնդկական, կոլումբիական, բրազիլական և կուբայական։ Կային նաև տարատեսակներ, ասենք՝ շատ տարածված էր հնդկականի ու բրազիլակա- նի խառնուրդը։ Հիմա դրան համապատասխանում է մեր «Ստանդարտ համար 2»-ը։ Այն փափուկ է, հարմար արևելյան եղանակով պատրաստելու համար և մեզ մոտ շատ պահանջված է։ Դե պարզ է. ձեր հաճախորդների զգալի մասը ծնուն- դով ԽՍՀՄ-ից է։ Բայց արդեն ոչ բոլորը։ Սերնդափոխու- թյունն ու ընտրության հնարավորությունն անդրա- դարձե՞լ է սրճային նախապատվությունների վրա։ — Հիմա ավելի հաճախ էսպրեսո են խմում, և դա հասկա- նալի է։ Բանն այն է, որ արևելյան սուրճի համն ավելի թունդ է, և դա խանգարում է զգալ տեսակների յուրահատուկ համային երանգները, որոնք հստակ արտահայտվում են էսպրեսոյում կամ, օրինակ, ֆրենչ-պրեսում։ Արևելյան սուր- ճը կարծես վերացնում է լավ ու վատ ըմպելիքի տարբերու- թյունը։ Ի դեպ, սրճային նախապատվությունները տար- բերվում են նաև՝ կախված բնակչության խավից։ Նրանք, ովքեր հաճախ են եղել Արևմուտքում, գերադասում են տարատեսակ համային նրբերանգներով սորտեր։ Իսկ նրանք, ովքեր տնային պատրաստման սուրճի սիրահար են, հաճախ են խմում և նախընտրում են ռոբուստայի հա- մով ոչ թունդ տեսակներ։ Այսպես, թե այնպես հիմա հաճախորդներն ավելի լավ են գլուխ հանում և ավելի քմահաճ են։ Ինչպե՞ս է ձեզ հա- ջողվում գոհացնել բոլորին։ — Մենք աշխատում ենք խոշոր անգլիական և գերմանա- կան ընկերությունների հետ։ Դա անհրաժեշտ է բազմա-զան տեսականի ունենալու համար։ Չէ՞ որ որոշ տեսակներ կարելի է գնել միայն սեզոնին, իսկ որոշներն առհասարակ դժվար է ճարել։ Օրինակ՝ պուերտոռիկյան յուկո սելեկտոն ամբողջությամբ գնում է Վատիկանը։ Այնպես որ, եթե ուզում ես բազմազան, բացառիկ տեսակներ ունենալ, պետք է լուրջ մատակարարների հետ աշխատես։

Central խանութի պահեստում մեր խոսակցությունն ավելի առարկայական դարձավ։ Տարբեր բարձրության պարկեր՝ դեղնականաչավուն հատիկներով, որ ինձ բոլորովին միանման էին թվում։ Իսկ այ սուրճի պատրաստման մասնագետ, շեֆ-բարիստա Արթուր Պետրոսյանն այս հաշվով այլ կարծիք ունի և, պետք է խոստովանել, շատ ավելի հիմնավորված։ Եվ ահա, երկու սուրճի մասնագետներ ձեռնածուների հմտությամբ բռե- րով սուրճ են հանում պարկերից ու արկղերից...

— Սա դասական մոկկան է, — պատմում է Արթուրը։ — Գի- տե՞ք, թե ինչու է այդպես կոչվում։ Կարմիր ծովի այն նավա- հանգիստը, որտեղից սուրճը սկսեցին բերել Եվրոպա, կոչ- վում էր Մոխա (Mokkha), ու եվրոպացիների «Որտեղի՞ց է սուրճը» հարցին պատասխանում էին. «Մոխայից»։ Իսկ հիմա սրանից հոտ քաշեք... Չէ, չի խոնավացել, ուղղակի յուրահա- տուկ հոտ ունի, այն «բժշկական» են կոչում։ Սա մինասն է, այն շատ տարածված է հատկապես Հունաստանում և Թուր- քիայում։ Հենց սա է ընդունված արևելյան համարել։ Եթե, ասենք, Գերմանիայում արևելյան սուրճ խնդրեք, ձեզ հենց սրանից կեփեն։ Այս մի սուրճը մարագոջիփն է։ Տեսեք՝ հա- տիկներն ավելի խոշոր են, քան այն բրազիլականինը։ Իսկ սա դեղին է, համն էլ՝ քաղցրոտ։ Ու շատ թեթև է, ափի մեջ կարող եք կշռել։ Սա հնդկական մուսոնային մալաբարն է, թեփահեռացումից հետո այն լրացուցիչ բնական ջերմա- մշակման է ենթարկվում տաք քամիներով՝ մուսոններով։ — Իսկ սա հենց այն լուվակն է, — նոր արկղ է բացում Արան։ — Աշխարհի ամենաթանկ սուրճերից մեկը։ Այս հա- տիկները մի անգամ արդեն կերել է ծառային կատու ցիվե- տան և անցկացրել իր ողջ մարսողական տրակտով։ Տես- նո՞ւմ եք այս դեղնավուն փառը, դա կատվի ստամոքսում ֆերմենտացիայի արդյունքն է։

ԱՐԵՎԵԼյԱՆ ՍՈւՐՃԻ ՀԱՄՆ ԱՎԵԼԻ ԹՈւՆԴ Է, ԵՎ ԴԱ ԽԱՆԳԱՐՈւՄ Է ԶԳԱԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ յՈւՐԱՀԱՏՈւԿ ՀԱՄԱյԻՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀՍՏԱԿ ԱՐՏԱՀԱյՏՎՈւՄ ԵՆ ԷՍՊՐԵ- ՍՈյՈւՄ ԿԱՄ ՖՐԵՆՉ-ՊՐԵՍՈւՄ

Տեղեկություններն արդեն խառնվել էին իմ գլխում, հատիկները՝ ձեռքերիս մեջ, հոտերը՝ քթի։ Իսկ նրանք անվրդով շարունակում են պատմել և, առհասարակ, իրենց այնպես են պահում, ինչպես լավ լողորդները, որոնք չեն կարողանում հասկանալ, թե ինչու է կողքի մարդը խեղդվում։

— Տեսեք, ամենաթանկարժեք սուրճերից մեկը՝ դասական ճամայկյան բլյու մաունթին։ Այս անվանումը կրում է մի- այն այն սուրճը, որն աճեցվել է շատ հստակ մի վայրում՝ Արաբական թերակղզու հարավ-արևմտյան հատվածում՝ ներկայիս Եմենի լեռնային շրջանում՝ ընդամենը 10 հեկ- տար զբաղեցնող պլանտացիայում։ Իսկ ահա հանրահայտ եթովպական իրգաչիֆը։ Լավ սուրճ է։ Բայց երկրորդ աս- տիճանը, ոչ թե առաջինը, որում բոլոր հատիկները պետք է իդեալական նույն չափի լինեն։ Առաջինը շատ դժվար է ճարել։ Ընդհանրապես, սորտերի պիտակման չափա- նիշներն ամեն երկրում տարբեր են՝ ըստ չափսի, պնդու- թյան, գույնի։ Եվ ձեզ մոտ կարելի է գնել վերը թվարկված սուրճի տե- սակներից ցանկացա՞ծը։ — Իհարկե, բոլոր այս տեսակները չէ, որ մենք մաքուր տես- քով ենք վաճառում, — խոստովանում է Արան։ — Դրանց մի մասը շատ թանկ են, մենք դրանք օգտագործում ենք միայն համադրություններում։ Թեև առանձնահատուկ գնորդների, սուրճը գնահատողների համար, իհարկե, բա- ցառություններ անում ենք։ Ես երկար տարիներ հաճույքով սուրճ եմ խմել՝ նույնիսկ չկասկածելով այս բոլոր նրբությունների մասին...— Իհարկե, կարելի է նաև այդպես, — հիասթափված թևերն է թափ տալիս Արթուրը։ — Բայց այդ դեպքում դուք չեք փորձի ընկույզի համով կամ հնեցված սուրճ (այն պահում են մի քանի տարի, և էսպրեսո եփելիս այն փրփուր է տալիս) կամ էլ աղացած թզով ու եղերդով սուրճ։ Եվ չեք իմանա, թե որն է մածուցիկ ճավայան սորտերի ու ջրիկ բրազիլականների տարբերությունը։ Ահա հոտ քաշեք այս երկու տեսակի սուրճից։ Զգո՞ւմ եք տարբերու- թյունը։ Բայց արի ու տես, որ նույն տեսակն է։ Պարզապես առաջինը հայրենիքում՝ Եթովպիայում է աճեցվել, իսկ մյուսը՝ Եմենում։

Երևանում սուրճի բազմազան տեսակների հայտնվելու արդյունքում մարդիկ հաճախ գերադասում են իրենք հա- մադրել։ Կա՞ն այդ համադրությունների ստեղծման որևէ ունիվերսալ կանոններ։ — Համադրությունների ստեղծումը բարդ գործ է։ Ճիշտ հա- մը ստանալու համար բավական չէ ինքդ քեզ համար սահ- մանել խառնելու տեսակների չափաբաժինները։ Համը կախ- ված է նաև դրանցից յուրաքանչյուրի բովելու աստիճանից և անգամ այս տարի արտադրող երկրում եղած եղանակից։ Ասենք, մեր ստեղծած համադրությունների չափաբաժին- ները փոխվում են սուրճի հերթական խմբաքանակը ստա- նալիս։ Գվատեմալական սուրճի նոր բերքը կարող է ավելի թունդ լինել։ Ընդհանրապես, սուրճի տեսակները խառնելու մշակույթը մի շարք նրբություններ ունի։ Օրինակ՝ կան լավ տեսակներ, որոնք միմյանց չեզոքացնում են, մաթեմատի- կոսները կասեին՝ զրո է ստացվում։ Իսկ կան ոչ այնքան լավ տեսակներ, որոնք խառնելիս գերազանց արդյունք են տա- լիս։ Ինքնուրույն սուրճ խառնելու որոշում կայացրած գնոր- դի համար ունիվերսալ կարող է լինել միայն մեկ խորհուրդ. ընտրած տեսակներից մեկը պետք է դոմինանտ լինի։ Վերց- րեք ձեր նախընտրած տեսակը, ասենք՝ շոկոլադի, թունդ կամ գինու համով, և հետո արդեն կարող եք այն թուլացնել կամ ուժեղացնել այլ սուրճի ոչ մեծ քանակությամբ։ Օրինակ՝ ռո- բուստան առանձնապես բույր չունեցող սուրճ է, բայց ինձ դուր է գալիս այն ավելացնել արաբիկայի մեջ՝ 25%-ից ոչ ավելի։

ԿԱՆ ԼԱՎ ՏԵՍԱԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ՄԻՄ- յԱՆՑ ՉԵԶՈՔԱՑՆՈւՄ ԵՆ, ՄԱԹԵ- ՄԱՏԻԿՈՍՆԵՐԸ ԿԱՍԵԻՆ՝ ԶՐՈ Է ՍՏԱՑՎՈւՄ։ ԻՍԿ ԿԱՆ ՈՉ ԱյՆՔԱՆ ԼԱՎ ՏԵՍԱԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ԽԱՌՆԵԼԻՍ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴյՈւՆՔ ԵՆ ՏԱԼԻՍ

Մարտ 20161415

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Խոշոր պլան

Central խանութում սուրճը օդային բովման է ենթարկվում հատուկ սարքի մեջ, որն ունի ժամաչափ և ջերմակարգավորիչ։ Զվարճալի թռչկոտելով օդի հոսանքից՝ հատիկները հնարավո- րինս հավասարաչափ են բովվում։ Կողքից փոքր անոթ է ամ- րացված, որում հավաքվում է թեփը։ Ամեն ինչ այնքան պարզ է, որ նույնիսկ հավատդ չի գալիս։

Արթուր, այնուամենայնիվ, որքանով ես գիտեմ, բովելը նույնպես այդքան հեշտ բան չէ, որքան կարող է թվալ...— Ընդհանրապես հեշտ չէ։ Կա սուրճը բովելու մի քանի աստիճան։ Ընդ որում, կապ ունի նաև, թե ինչպես է այդ աստիճանը ձեռք բերվել՝ ցածր ջերմաստիճանով ու դան- դաղ, թե բարձր ջերմաստիճանով ու արագ։ Ամենաթեթև (բաց) աստիճանը սկանդինավյանն է, հետո՝ վիեննականը, ֆրանսիականը։ Ամենաթունդ (մուգ) աստիճանը նեապո- լիտանականն է, թեև այստեղ նախապատվությունը ոչ միայն երկրների մասշտաբով է, այլև յուրաքանչյուր մար- դու։ Ահա, թե ինչն է կարևոր բոլորի համար. պետք է բովվի հատիկի ոչ միայն մակերեսը, այլև մեջը։ Եվ որքան դան- դաղ են բովում սուրճի հատիկները, այնքան լավ։ Գնորդի համար, ոչ թե վաճառողի։ Բանն այն է, որ ճիշտ բովելուց հետո սուրճի քաշը նվազում է 16-20%-ով։ Միանգամայն ծանրակշիռ պատճառ է, որպեսզի այն կիսատ բովեն։ Այն- պես որ հատիկավոր սուրճ գնելիս ուշադրություն դարձ- րեք, որպեսզի այն չափից ավելի բոված չլինի։ Դա նշանա- կում է, որ այն արագ են բովել, վառել են դրսից, իսկ ներ- սից կիսատ բովել։

Սուրճը նաև տարբեր կերպ են պատրաստում։ Ո՞ր տար- բերակն է նախընտրում ձեր քիմքը։ — Ես սովորաբար էսպրեսո եմ խմում, բայց մեծ հաճույք եմ ստանում արևելյան սուրճից։ Ինձ համար հենց դա է բարձ- րակարգ սուրճը, քանի որ էսպրեսոն մեքենան է պատրաս- տում, իսկ արևելյանը՝ մարդը։ Բայց այն եփելը նույնպես հա- տուկ մոտեցում է պահանջում։ Չորս սանտիմետր կարճ տա- րածության վրա (այդքան է եփված սուրճի մակերևույթի հե- ռավորությունը սրճեփի բերանից) կարելի է փչացնել բոլորի՝ աճեցնողի, մշակողի, բովողի ու համադրողի ջանքերը։ Եթե սուրճը բաժակի մեջ լցնելիս եռաց, ուրեմն դուք այն փչացրե- ցիք. սրճեփի շիկացած պատը վառում է սուրճն ու դրա բոլոր համային երանգները։ Լավ սուրճ կարելի է եփել միայն պղնձե սրճեփով՝ ցանկալի է ներսից արծաթապատ։ Դե, կամ էլ մել- խիորից։ Եվ նկատի ունեցեք՝ մեկ բաժակ սուրճը պետք է եփել մեկ բաժին տեղավորող սրճեփով։ Կարելի է նաև գազի վրա եփել, բայց ավելի լավ է, իհարկե, շիկացած ավազի վրա։ Ոչ մի դեպքում մի՛ եռացրեք սուրճը։ Եվ մի բան էլ. հեղուկից առանձնացող թաղանթը փրփուր չի, այն խոսում է սուրճի մեջ առկա օտար հավելումների մասին, օրինակ՝ կաղնու։ Իսկական սուրճի փրփուրը պետք է սահուն դուրս գա հե- ղուկից, որպեսզի դրանց միջև սահմանը գրեթե չզգացվի։

Կարծես հաստատելով այս խոսքերը՝ հենց այդպիսի փրփուր գոյացավ սուրճի վրա, որն Արթուրը հատուկ պատրաստել էր ճիշտ ընտրված տեսակների չափավոր բոված հատիկներից, իդեալական ձևի պղնձե սրճեփով, շիկացած ավազի վրա…

Աննա Լորենց Առնոս Մարտիրոսյան

Նյութն առաջին անգամ տպագրվել է Ереван ամսագրում

Այգում սրճելու մասինԻնքնասպասարկման և take away-ի վրա մենք շեշտ էինք դրել դեռ 2009-ին, երբ բացվում էր առաջին «Աչաջուրը» Սիրահարների այգում: Մեզանից առաջ, եթե չեմ սխալվում, սուրճը կամ թեյը հետը տանելու հնարավորություն տալիս էր միայն երջանկահիշատակ Yum- Yum-ը: Բայց նրանց բաժակները պենո- պլաստից էին և, մեր մեջ ասած, փչացնում էին ըմպելիքի համը, և այն ժամանակ այդ ձևաչա- փը այդպես էլ տարածում չգտավ քաղաքում:Ինչևէ, մեր դեպքում, քանի որ սրճարանի տա- րածքը փոքր էր, ուզում էինք, որպեսզի հնա- րավորինս շատ այցելուներ վերցնեն սուրճը կամ ուտելիքը, և զբոսնեն այգով, կամ տեղա- վորվեն նստարաններից մեկին: Այն ժամա- նակ Հայաստանում դա գրեթե գոյություն չունեցող պրակտիկա էր, այդ պատճառով աշխատողները բոլոր հաճախորդներին հարց- նում էին՝ «Այստե՞ղ եք խմելու, թե՞ տանելու եք», որպեսզի հասկացնենք, որ այդ հնարավորու- թյունն էլ կա: Այսօր, ի դեպ, այգում շատ հա- ճախ սուրճն իրենց հետ են վերցնում ծնող- ները, որոնց երեխաները այգում խաղում կամ վազվզում են:

Աշխատանքի գնալիս սուրճ վերցնելու մասինՀաջորդ փուլը արդեն մարդկանց, փաստորեն, նոր մշակույթի սովորեցնելն էր, որ սուրճը կարելի է վերցնել սրճարանից ու գնալ, օրի- նակ, աշխատանքի: Դրսում դա շատ տարած- ված երևույթ է, նույնիսկ ամերիկյան ֆիլմե- րում շատ հաճախ կարելի է հանդիպել նման տեսարանների: Բայց երևանցիները սիրում են սուրճը խմել անշտապ, յուրահատուկ մի- ջավայրում, սեղանի շուրջ նստած, զրուցելով: Բավական շատ ժամանակ պետք եկավ, որ- պեսզի այլընտրանքը սովորական դառնա: Վերջին տարիներին, ի դեպ, նաև փոխվեցին զանգվածների սրճային նախասիրություն- ները: Եթե ժամանակին գրեթե բոլորը արևել- յան սուրճ էին խմում, որը, բնականաբար, take away չես անի, ապա հիմա շատ-շատ են պատ- վիրում էսպրեսոյի հիման վրա պատրաստ- վող տեսակները: Մեզ մոտից, օրինակ, հիմնա- կանում ամերիկանո են վերցնում:Մենք արդեն մշտական հաճախորդների ձևա- վորված մի խումբ ունենք, որոնք ամեն առա- վոտ, յոթն անց կեսից մինչև ինը ընկած հատ- վածում, գալիս «Աչաջուր Փարպեցի» սուրճ են վերցնում ու գնում աշխատանքի: Երբեմն նույնիսկ նախապես զանգում են ու խնդրում որոշակի քանակով պատրաստել, մինչև կհաս- նեն այստեղ:Կարծում եմ, որ այս, եթե կարելի է այդպես ասել, զարթոնքին, նպաստեց այն, որ մարդ- կանց կյանքի ռիթմն է վերջին տարիներին ինչ-որ առումով արագացել, գուցե նաև այն, որ ավելի շատ են ճամփորդում, Արևմուտքում

ավելի շատ են առնչվում take away-ի հետ, և վե- րադառնալիս ուզում եմ Երևանում էլ ունենալ նույն հնարավորությունը: Բայց չեմ կարծում, որ Հայաստանում երբևէ կաշխատեն այն սրճա- րանները, որոնք միայն take away են առաջար- կում, այնպես, ինչպես կարելի է դա հանդիպել Եվրոպայում կամ Ամերիկայում: Սուրճի մասինԱյս ընթացքում մի քանի սուրճի բրենդ ենք փո- խել և արդեն երկու տարի է աշխատում ենք Malongo-ի հետ, որն առաջարկում է բավական որակյալ սուրճ, կարծում եմ լավագույնը քա- ղաքում՝ որակ-գին հարաբերակցության առու- մով: Բացի այդ, ընկերությունը նաև ժամանակ առ ժամանակ ուղարկում է իր բարիստային՝ մեր աշխատողներին նախապատրաստելու համար, հետո պարբերաբար ստուգում որակը և այլն: Երբ Malongo-ն մուտք գործեց շուկա, մենք ընկերության առաջին հաճախորդն էինք, իսկ այսօր կարելի է հանդիպել այն արդեն Երևանի բազմաթիվ սրճարաններում: Փաթեթավորման մասինՏանովի սուրճի համար մեծ խնդիր են թղթե բաժակները: Չէ՞ որ take away-ի համար շատ կա- րևոր է փաթեթավորումը: Բայց արի ու տես, որ Հայաստանում դա ահռելի գլխացավանք է, քանի որ այստեղ ոչ ոք չի զբաղվում դրանց ար- տադրությամբ: յոթ տարի անց մեզ վերջապես հաջողվեց միջնորդի միջոցով պատվիրել մեր սեփական դիզայնով բաժակները, որոնք տպվում են Ռուսաստանում՝ բացի բուն բաժակներից նաև հատուկ ստվարաթղթե պահիչները, որ բռնողի ձեռքը պաշտպանի տաքությունից, և մի քանի բաժակ միաժամանակ տանելու հա- մար նախատեսված հատուկ տուփերը: Իսկ մինչ այդ պետք էր գնալ ու մեծ քանակներով գնել «Փեթակից», և չկար ոչ մի երաշխիք, որ հաջորդ ամիս հնարավոր կլինի ճարել նույն չափի ու տեսքի բաժակներ: Դրանցով կսկսենք մատուցել արդեն այս գարնանը:

21-րդ դարում Երևանում ոչ միայն ջազվեի մեջ եփած արևելյան սուրճ են խմում և ոչ միայն սեփական խո- հանոցում կամ սրճարանում՝ սեղանի շուրջ: Վերջին տարիներին գնալով ավելի մեծ տարածում է գտնում take away ձևաչափը: Այն մասին, թե ինչով է հարմար «հետը տարվող» սուրճը և ինչպես երևանցիները ընտե- լացան դրան, պատմում են «Աչաջուր» և Malocco սրճա- րանների ղեկավարները:

Վերցրուգնաու

ԱրեվԻկ ՄԱնուկյԱն, «ԱչԱջուր»

Մարտ 20161617

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Այլընտրանք

ԲացումըԱռաջին Մալօկկոն բացվել է 2013 թվականի մարտին՝ Սպենդիարյան փողոցում: Գաղա- փարի հիմքում ընկած էր այն գաղափարը, որ պետք է Երևանում ստեղծել մի այնպիսի սրճարան, ինչպիսին դեռ չկար՝ հարմարավետ, գողտրիկ, ոչ գլամուր, պրովանս ոճի ինտերյե- րով, տնական միջավայրով: Եվ այդպես, հիմ- նադիրներով՝ ես, ամուսինս և եղբայրս, որո- շեցինք այդ փորձն անել: Փորձը հաջող ստաց- վեց, և շատ չանցած բացեցինք երկրորդը, իսկ անցյալ տարի նաև երրորդը՝ Սարյանի վրա: Տանովի սուրճը ծրագրերում կար հենց առա- ջին օրվանից: Ակնհայտ էր, որ այսօր այդ ձևա- չափը շատ հարմար է և պահանջված: Բաժակ- ների դիզայնը նույնիսկ արդեն կար բրենդ-բուքում: Բայց սկզբում մենք առաջարկում էինք Starbucks-ի We Proudly Serve տանովի սուրճերը, որոնք, ի դեպ, հիմա էլ կան մեզ մոտ, իսկ սեփական սուրճի to go ձևաչափը ստիպված ոչ մեր ֆիրմային բաժակներով էինք վաճառում:

նորաձևության մասԱյն ժամանակ դեռ մեծ խնդիր էր լավ, որակ- յալ և մեր ուզածի պես տեսք ունեցող բաժակ- ներ գտնելը: Իսկ քանի որ մենք երեքս էլ կապ ունենք դիզայնի հետ, մի բան էլ ահավոր պեր- ֆեկցիոնիստ ենք, ապա մեզ համար արտաքին տեսքը ահռելի նշանակություն ուներ: Հիշում եմ, որ հատկապես մեծ խնդիր էր ստվարա- թղթե «օձիքների» պատրաստումը, որոնք Հայաստանում պարզապես չէին արտադր- վում: Մի խոսքով, պահանջվեց ժամանակ, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի, և անցյալ տարվանից, ի վերջո, հնարավորություն ունե- ցանք բաժակները Երևանում պատրաստելու՝ մինչև վերջին միլիմետրը մեր ուզածի պես: Արդյունքում ստացվեց, իմ կարծիքով, հրաշա- լի մի նմուշ, որը ոչ միայն պարզապես սուրճի տարա է, այլ, չեմ չափազանցնի, մարդու «լու- քի» մի մաս, ինչպես, օրինակ, պայուսակը: Զարմանալի չէր, որ երբ մենք մեր take away բաժակներով ինստագրամային և ֆեյսբուք- յան մրցույթ կազմակերպեցինք, բազմաթիվ հավես լուսանկարներ բեռնվեցին: Իսկ հաղ- թողները ստացան ամսվա մեջ 30, 15 և 10 ան- վճար տանովի սուրճ: Այ այդքան կարևոր էր մեզ համար այդ ոլորտը: Մենք ուզում ենք լի- նել մեր հաճախորդների կյանքի մասը, նույ- նիսկ երբ նրանք մեր սրճարաններում չեն:

Սուրճն ու քաղցրավենիքըՀիմա արդեն ունենք մշտական հաճախորդներ, որոնք գալիս տանում են մի քանի բաժակ՝ ամբողջ գրասենյակի համար, մարդիկ, ովքեր գալիս են ամեն օր նույն ժամին, վերցնում նույն տեսակի սուրճ ու գնում իրենց գործե- րով: Բացի այդ, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում քաղցրավենիքին՝ Սարյանի Մալօկկոն առաջին հերթին հենց խանութ է, հետո սրճարան: Թխվածքը տանելու համար ևս

ԱնԻ ԳԱԼՍՏյԱն, ՄԱԼՕկկՕ

կան բոլոր հարմարությունները, և սուրճի հետ մեզ մոտից նաև վերցնում են կրուասաններ, քուքիներ, փոքրիկ բեզեներ, բրաունի և այլն: Ես անձամբ գրեթե ամեն օր օգտվում եմ մեր to gօ-ից: Բանն այն է, որ մեր տունը մեր սրճարան- ները մի գծի վրա են, այնպես որ ես մտնում եմ, վերցնում եմ սուրճը ու քայլում դեպի մյուս կե- տը: Լավ սուրճը, գեղեցիկ բաժակի մեջ, այն էլ հաճելի եղանակին՝ անփոխարինելի հաճույք է:

Ինչպես նյու յորքումՀիմա մարդիկ ավելի շատ են վերցնում տանո- վի սուրճ, որովհետև այն պարզապես ավելի շատ կա: Տարիներ առաջ կար, չգիտեմ, Yum-Yum-ում, բայց դա այն չէր: Իսկ հիմա մի կողմից առա- ջարկն է շատացել, մյուս կողմից՝ փոխվել է մարդ- կանց կյանքի ռիթմը: Շատերն այլևս ժամանակ չունեն սրճարանում երկար նստելու, բայց փո- խարենը ցանկանում են բարձրորակ սուրճ խմել իրենց սիրելի սրճարանից՝ մեքենայում, աշխա- տավայրում կամ փողոցում զբոսնելիս: Նաև, վստահ եմ, ազդում է փողոցային նորաձևության գաղափարի խորացումը Երևանում: Այսօր take away սուրճը նույնպես ոճային և մոդայիկ է: Մար- դիկ ուզում են նմանվել Նյու յորքի կամ Փարի- զի բնակիչներին, որոնց համար սա վաղուց ար- դեն այդ նորաձևության մի մասն է: Եվ Մալօկ- կոն անում է այնպես, որ Երևանում էլ մարդիկ իրենց աշխարհից պոկված չզգան:

Take away-ի հայոց հետքըԱրդեն XX դարի սկզբին Արևմուտքում ռեստորաններում կարելի էր «հետը տա- նելու» սուրճ պատվիրել, սակայն դրա համար անհրաժեշտ էր բերել սեփական գավաթը: Բայց take away-ը մասսայա- կանություն ձեռք բերեց Երկրորդ աշխար- համարտից հետո, երբ աշխատանքային ընդմիջումները դարձան շատ կարճ, և ավելի հարմար էր սուրճը վերցնել ու տա- նել թղթե բաժակով: Դրանում մեծ դեր խաղացին 1946 թվականին ամերիկահայ գյուտարար Սայրուս (Խորեն) Մելիքյա- նի հայտնագործած սուրճի ավտոմատ- ները: Ինչպես հետագայում ինքն էր պատ- մում, գաղափարը այցելել է Մելիքյանին և իր ընկերոջը՝ Լոյդ Ռադին, երբ նրանք ծառայում էին ԱՄՆ զինված ուժերում պա- տերազմի ժամանակ, և շատ ծանր էին տանում, որ կայազորային կրպակում սուրճ չէին մատուցում: Տուն վերադառ- նալով, նրանք Մելիքյանի հայրական տան ավտոտնակում հավաքեցին առա- ջին սրճային ավտոմատը, որը փորձար- կեցին ամերիկյան ֆուտբոլի խաղերից մեկի ժամանակ, վաճառելով մեկ գավաթ սուրճը 10 ցենտով: Ընկերները ընկերու- թյուն հիմնեցին, իսկ Մելիքյանը սուրճի պատրաստման ավտոմատացման հետ կապված ևս մի քանի կարևոր գյուտ պա- տենտավորեց:Հետագայում տանովի սուրճ սկսեցին առաջարկել նաև սրճարանները: Այսօր Costa Coffee ցանցը, օրինակ, վաճառում է տարեկան 140 միլիոն գավաթ տանովի սուրճ, McDonald'sy՝ 137 միլիոն, Greggs-ը՝ 30 միլիոն (starbucks-ի ցուցանիշները չեն հրապարակվում):

Արեգ Դավթյան

Բախտիբաժակ

Սուրճի «բաժակ նայելը» շատ վաղուց դարձել է երևանյան սրճախմության անբաժանելի տարրերից մեկը: Բայց 21-րդ դարում ճիշտ նայող գտնելն այդքան էլ հեշտ չէ: Փոխարենը, օգնության են գալիս նորագույն տեխնոլոգիաները: Մի քանի տարի առաջ Հայաստանում ստեղծվել է «Բախտի բաժակ» բջջային հավելվածը, որը բախտագուշակություն է անում լուսանկարված բաժակի հիման վրա: Հավելվածի հիմնադիրներ Սեդա Մուրադյանը և Արա Յաղջյանը պատմում են, թե ինչու և ինչպես է այն ստեղծվել:

ՍեԴԱ ՄուրԱԴյԱն

Ինչպես ծնվեց գաղափարըԱռցանց սուրճի բաժակ նայելու գաղափարն ինձ մոտ առա- ջացավ 2010-2011 թվականներին ԱՄՆ-ում ուսանելու տարի- ներին: Սկզբում պատկերացնում էի, որ այն կայքի տեսքով պետք է լինի, բայց վերադարձիցս մեկ-երկու տարի անց սկսեցի այն կյանքի կոչել բջջային հավելվածի տեսքով, քա- նի որ այդ ժամանակ մարդիկ սկսել էին ավելի շատ օգտվել բջջային հեռախոսներից: Մի օր սուրճիս բաժակը տեղադրե- ցի Ֆեյսբուքում, ընկերուհուս նշեցի, ով կարողանում էր սուր- ճի մրուրով գուշակել և խնդրեցի բաժակս նայել: Գրառումը տեսավ Արա յաղջյանը՝ ՏՏ ոլորտի մասնագետ, ում շատ ոգևորեց առցանց բաժակ նայելու գաղափարը և Արան ևս դարձավ «Բախտի բաժակ» հավելվածի համահիմնադիր:

ովքեր են նայում բաժակներըԲաժակ նայողներին գտնում ենք ամենապարզ մարդկային ձևով՝ ծանոթ-բարեկամների շրջանում հարցուփորձ անե- լով: Բոլորը կարծում են, որ նայողները կանայք են, բայց դա այդքան էլ այդպես չէ, նրանց թվում տղամարդ էլ կա: Միակ պրոբլեմն այն, է, որ բաժակ նայելուց բացի այս մար- դիկ պետք է նաև որոշակի էլեկտրոնային գիտելիքներ ունե- նան, քանի որ նրանք կամ էլեկտրոնային փոստի կամ հե- ռախոսային կարճ հաղորդագրության միջոցով են տեղե- կանում իրենց եկած պատվերի մասին: Սկզբում նայողները զարմանում էին, թե ինչպես հնարավոր է նայել մեկի բա- ժակն առանց նրան տեսնելու, առանց բաժակը ձեռքը բռնե- լու, բայց հետո հասկացան, որ դա այդքան էլ բարդ բան չէ: Ավելին, շատերն ասում են, որ առցանց եղանակով ավելի հեշտ է, քանի որ թվային միջոցները հնարավորություն են տալիս բաժակի պատկերը խոշորացնելու, ինչը կենդանի շփման դեպքում հնարավոր չէ:

Մարտ 20161819

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ նոր տեխնոլոգիաներ

Ներկա պահին ունենք 4 բաժակ նայող: Այս պահին այդքա- նը հերիք է, թեպետ մենք հիմա կոչ ենք անում այդպիսի շնորհք ունեցողներին կապվել մեզ հետ հետագայի համար: Ի դեպ, սա բացի ժամանցային հավելված լինելուց նաև վճարովի աշխատանք է մարդկանց համար: Մարդը կա- րող է տանը նստած գումար վաստակել: Մենք պայմանա- գիր ունենք նայողների հետ, որ նրանք պետք է գաղտնի մնան, գաղտնի են պահվում նաև օգտատերերի տվյալ- ները՝ հեռախոսի համարը և նրա բաժակի մասին ստաց- ված ինֆորմացիան: Այս հարցերը կարգավորվում են պայմանագրով: Զավեշտալի մի դեպք եղավ, երբ ինտենսիվ փնտրտուքի մեջ էինք: Մի կին կար, շատ լավ նայում էր, բայց նրա հետ չկարողացանք աշխատել այն պատճառով, որ շատ ակ- տիվ կյանքով էր ապրում: Նա ասաց, որ ամեն պահի չի կարող հասանելի լինել օգտատիրոջը, քանի որ մարզա- սրահ է հաճախում ամեն օր և բավական երկար ժամանակ է այնտեղ անցկացնում: Սովորաբար բաժակ նայողներն այդպիսի կենցաղով չեն ապրում, չէ՞:Օգտատերերը գործընթացի ավարտից հետո կարող են նաև գնահատել նայողներին: Սա օգտատերերին, նախ, հնարավորություն է տալիս իրենց կարծիքն արտահայտել, բացի այդ, առողջ մրցակցություն է ստեղծում նայողների միջև, որը միշտ էլ կարևոր է եղել:

Ինչով է տարբերվում մյուսներիցՀայաստանում «Բախտի բաժակն» իր տեսակի մեջ միակն է, բայց աշխարհում կան նմանատիպ հավելվածներ, հատ- կապես Թուրքիայում և Արաբական միացյալ էմիրություն- ներում: Սակայն հայկականն աչքի է ընկնում նրանով, որ այն նախ եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն), երկ- րորդ՝ արտասահմանյան հավելվածները մի տեսակ ռոբո- տացված են, ավելի շատ նման են խաղի, քան հավելվածի:

կորսված ավանդույթների մասինԿան երկրներ, ինչպես, օրինակ՝ Սիրիան, Լիբանանը, Թուր- քիան, որտեղ սուրճի բաժակ նայելը ամրապնդված, ամեն- օրյա ծես է: Հայաստանում այդպես չէ, քանի որ մենք շատ ավելի ուշ սկսեցինք սուրճ օգտագործել և դա եղավ շնորհիվ հայրենադարձների: Հայրենադարձների շնորհիվ սկսվեց նաև բաժակ նայելը: Ոչ հեռավոր անցյալում, երբ մարդկային շփումն ավելի շատ էր, երևանյան բակերում կար այս մշակույթը, բայց հետագայում վերացավ, որով- հետև փոխվեց նաև շփման ձևը, արտագաղթ եղավ, մար- դիկ փոխեցին իրենց բնակավայրերը, նոր շենք-նոր հա- րևան, մինչդեռ մի ժամանակ մարդիկ 2-3 սերունդ նույն թաղում էին ապրում:Ես ինքս սուրճ խմում եմ, բայց իմ կենցաղում բաժակ նա- յելու մշակույթը չկա: Թեև այնպես չէ, որ երբևէ չեմ հե- տաքրքրվել: Օրինակ, երբ նոր նայող ենք գտնում, հիմնա- դիրների բաժակների վրա ենք, այսպես ասած, թեստա- վորում նրանց:

վիրտուալ, բայց կենդանի Կարծում եմ, այն ինչ հիմա կատարվում է, բնական պրո- ցես է. տեխնիկական միջոցները, ինտերնետը մտել են կենցաղ, և «Բախտի բաժակը» այդ պրոցեսի անբաժան մասն է կազմում: Եթե ժամանակ չունես՝ գնաս բաժակ նա- յողի մոտ, հերթում սպասես և քեզ օտարները տեսնեն, ապա այս տեսանկյունից «Բախտի բաժակը» հենց այն է, ինչ որ պետք է: Մեր հավելվածի առավելություններից մեկն էլ այն է, որ օգտատերերը, ճիշտ է վիրտուալ, բայց շփվում են ոչ թե ռոբոտի, այլ կենդանի, փորձված մարդու հետ:

ԱրԱ յԱՂջյԱն

Գուշակությունը ստանալու մասինFortune Cup-ը հեշտ է օգտագործել: Ներբեռնելուց հետո ըն- դամենը 2-3 քայլ և արդեն ամեն ինչ պատրաստ է: Ի դեպ, օգտատերերը հնարավորություն ունեն մի քանի պարա- մետրերով կատարելու բաժակ նայողի ընտրությունը, ինչ- պես, օրինակ՝ հաշվի առնելով լեզուն, նայողների ռեյտինգը, վճարման եղանակը, երկիրը և այլն: Վճարման երեք տարբերակ է գործում՝ բանկային քարտով (արտասահմանից օգտվողների համար), sms-ով (Հայաստա- նի օգտատերերի համար) և պրոմոկոդով: Apple-ի միջոցով օգտվողները կարող են նաև նայողներին ընտրել ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտասահմանից, իսկ Android հա- մակարգով օգտատերերը՝ միայն Հայաստանից: Եթե օգտա- տերերի թիվը շատ չի լինում, ապա նայողը հասցնում է 20 րոպեից 1 ժամվա ընթացքում ուղարկել պատասխանը: Ծանրաբեռնված աշխատանքի դեպքում դա տևում է 24 ժամ:

վճարման մասինԾառայությունն արժե 600 դրամ, եթե վճարումը կատարվե- լու է հեռախոսային հաշվից՝ Հայաստանից, իսկ եթե քարտի միջոցով, ապա՝ 2 դոլար: Այսինքն՝ հայաստանցի օգտատե- րերը վճարում են ավելի քիչ, քան դրսի օգտատերերը:Եթե չեմ սխալվում, ջրից հետո սուրճն ամենաշատ խմվող ըմպելիքն է. մենք հենց սրա և բաժակ նայելու հետաքրքրու- թյան վրա էլ դրեցինք շեշտը: Սպասումներն ու ռիսկերն ար- դարացվեցին: Բացի այդ, սա հետաքրքիր բիզնես է, և այն զարգացնելու համար հիմա մենք տարբեր սուրճի բրենդներ ներկայացնող ընկերությունների և սրճարանների սեփա- կանատերերի հետ բանակցությունների փուլում ենք, ինչի արդյունքում հավելվածն ավելի շատ օգտատերեր կգտնի՝ միաժամանակ կգովազդվի նաև սրճարանը կամ սուրճը:

Սոնա Խաչատրյան

Առն

ոս Մ

արտ

իրոս

յան

Բաժակդ բեր,ասեմՉնայած, որ մենք բավական վաղուց արդեն ապրում ենք տեխնոլոգիական

դարում, սուրճը երևանցիներից շատերի համար շարունակում է լինել ոչ միայն հաճելի ըմպելիք, այլև գուշակության գործիք: Եվ այսպես, ի՞նչ պատահեց, երբ անհավատ լրագրողը հայտնվեց պրոֆեսիոնալ բաժակ նայողի խոհանոցում։

Մարտ 20162021

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Ավանդույթներ

Հինգերորդ գուշակը«Սուրճ կխմե՞ք» հարցը նրա տանը երբեք չի հնչում, թեև օրական դատարկվում են սուրճի տասնյակ բաժակներ։ Սառան չի էլ հարցնում, նա գիտի հաստատ, որ Չարբախի սեփական տներում կորչելու վտանգն արհամարհելով մար- դիկ իր բնակարան գալիս են հենց սրճելու։ Սրճելու ու մի քիչ էլ պաշտպանվելու, եթե հաշվի առնենք, որ «իրազեկված ես, ուրեմն պաշտպանված ես»։ Սառայի ու առավել ևս նրա հյուրերի համար սուրճի՝ հազարից ավելի տեսակները ոչ մի կարևորություն չունեն։ Արաբիկայի, ռոբուստայի, անհայտ ծագման սուրճի դեպքում էլ արժեքավորը լոկ այն մրուրն է, որը մնում է բաժակի հատակին, կպնում պատերին ու պատկեր դառնում։ «Քո համար ի՞նչ տարբերություն՝ սուրճը սուրճ է», — մատիտով ընդգծած հոնքը բարձրացնելով՝ խեթ նայում է ինձ ու ավելացնում՝ «Հիմա ինչ ա թե ժուռնալիստ ես, անընդհատ հարցե՞ր ես տալու, կարո՞ղ ա նկարում էլ ես»։ «Չէ, չէ», — արագ-արագ արդարանում եմ ու հերթական անգամ հասկանում, որ ժուռնալիստների վարկանիշը լրջո- րեն է վտանգված։ Սառայից առաջ ինձ հարցազրույց տալ մերժեցին չորս հայտնի գուշակներ։ Մերժեցին ավելի անո- ղոք, քան ցանկացած կոռումպացված չինովնիկ։ «Ես լրա- գրողների հետ չեմ շփվում, չեմ վստահում և վերջ» բառերը չորս անգամ լսելուց հետո Սառայի դեպքում փոխեցի տակ- տիկան։ Նա գիտի, որ լրագրող եմ, բայց դեռ չգիտի, որ այս պահին աշխատում եմ։

կարևորը՝ չխաբելՉարբախի Սառան Երևանի պայծառատեսներից է։ Թեև խաղաքարտերով էլ է բախտ բացում, բայց հիմնականում սուրճի մրուրի միջոցով է գուշակություններ անում։ Ասում է, որ ոչ մի բարդ բան էլ չկա, ուղղակի պետք է կարողանալ տեսնել պատկերները։ «Եթե ճիշտ տեսնես, ճիշտ էլ կգուշա- կես։ Էս գործում կարևորը չխաբելն է։ Եթե չի բերել նշանը, պետք չի զոռով դզել-փչել, ինչ ա թե իրանց լավ զգան։ Ես խաբել չեմ սիրում, պրյամոյ ասում եմ՝ զգուշ եղի, թիկուն- քից հարվածելու են, կամ էլ ուշադիր եղի՝ հիվանդություն ա

ՍԱՌԱյԻ Ու ՆՐԱ ՀյՈւՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՈւՐՃԻ՝ ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՏԵՍԱԿ- ՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԿԱՐԵՎՈՐՈւԹյՈւՆ ՉՈւՆԵՆ։ ԱՐԱԲԻԿԱյԻ, ՌՈԲՈւՍՏԱ- յԻ, ԱՆՀԱյՏ ԾԱԳՄԱՆ ՍՈւՐՃԻ ԴԵՊ- ՔՈւՄ ԷԼ ԱՐԺԵՔԱՎՈՐԸ ՄՐՈւՐՆ Է

քեզ ընկել»։ «Նախանձելիորեն ազնիվ եք», — մտածում եմ ու ամաչում, որ չեմ ասել, թե հետո հոդված եմ գրելու մեր հանդիպման մասին։ Բայց ամոթն արագ է տեղը զիջում հետաքրքրությանը։ Հատկապես, որ այս ընթացքում խոհանոցում արդեն եռաց ու մատուցվեց իմ քաղցր սուրճը։ «Քանի դեռ ես խմում եմ, որ ազատեմ ու ձեզ հանձնեմ ձեր աշխատանքային գոր- ծիքը, մի փոքր պատմեք էս գործի մասին՝ շա՞տ են ապա- գան կանխատեսելու ցանկություն ունեցողները, երբևէ տղամարդի՞կ պատահել են, թե սա միայն կանանց հե- տաքրքրող ոլորտ է», — հարցնում եմ ու առաջին կումն անում։ Սուրճը, մեղմ ասած, վատն է, բայց դե հիշում եմ, որ իմ սիրելի «Փարիզյանում» չեմ, ու լռում։ «Չէ, էսքան վախտ մի երկու անգամ ա տղամարդ մտել սենյակս, էն էլ կնոջն ա բերել, ուղղակի անկյունում խեղճ-խեղճ նստած էին։ Իրանք մի տեսակ չեն հավատում, դե ես էլ հո չեմ համոզի։ Ով չի հավատում, իրա մուրն իրա գլուխ»։ Մասնագիտական անեծքանման ֆրազը նիհար, չորացած այդ կնոջ շուրթե- րից ազդեցիկ հնչեց. «Ես հավատում եմ գերբնական ուժե- րին, ուղղակի լավ կլիներ…»։ Չավարտեցի միտքս։ «Դու հեչ էլ չես հավատում, ինձ չես խաբի, ուղղակի լրագրող ես, պիտի գրես-մրես։ Բայց դե ես իմ գործը կանեմ, մնացածն էլ…»։ Չավարտեց նաև նա։ «Իմ մուրն՝ իմ գլուխ» դասը սո- վորած աշակերտի պես արագ-արագ վրա բերեցի։

Դիլետանտների ակտիվությունըԻրականում պնդել, որ կատարելապես անհիմն է սուրճի բաժակ նայելը, մի քիչ սխալ ու շատ անարդար կլինի։ Հա- մենայն դեպս, սուրճը հնուց ի վեր համարվել է մոգական ըմպելիք, որոշ հնագույն լեգենդներ նույնիսկ պատմում են, որ առաջին բույսը, որն Աստված ցույց է տվել Ադամին, հենց սուրճն էր։ Թե ո՞վ առաջինը շուռ տվեց բաժակը, հետո բարձրացրեց, զննեց ու ասաց՝ «հըըըմ, վաղն անձրև է գա- լու», անհայտ է, բայց հիմա՝ զարգացած տեխնոլոգիաների 21-րդ դարում, ոչ պրոֆեսիոնալ բաժակ նայող ամեն շեն- քում էլ կգտնես։ «Իմ բաժակն ընկերուհուս մաման էր նա- յում, էն էլ գնացին Ֆրանսիա։ Միշտ լավ բաներ էր ասում, կամ էլ կյանքս այն ժամանակ լի էր լավ լուրերով», — հո- գոց եմ հանում ու դատարկում վերջին կաթիլը այդ, մեղմ ասած, վատ սուրճի։ «Հենց էդ ա էլի, սաղ խառնվել ա իրար, ով կոֆե դնել գիտի, իրան բաժակ նայողի տեղ ա դրել», — իր գործից բողոքեց Սառան ու անցավ գործի։ Սկսեց շուռ- ումուռ տալ բաժակը, դեմքը լարվեց, լարվեցի նաև ես՝ ան- հավատս։ Ու սկսեցի վերհիշել այս թեմայով նախկինում ձեռք բերած տեղեկությունները։

Սեր-մեր չկաՍուրճի բաժակով գուշակություն անողները պնդում են, որ կա հստակ տարանջատում. սուրճի բաժակի ներսի պատկերները ցույց են տալիս ապագան, ափսեում թողած հետքերը՝ պատմում անցյալում կատարված դեպքերի մա- սին։ Առավել կենտրոնում գտնվող պատկերները հեռավոր ապագային կամ անցյալին են վերաբերվում, իսկ բաժակի կամ ափսեի ծայրին մոտ գտնվողները՝ էսօր-վաղվա հար- ցեր են։ «Ճի՞շտ գիտեմ, որ եթե մրուրը բաժակից դուրս է գալիս, ուրեմն անհամբեր եմ», — փորձեցի կոտրել ճնշող լռությունը։ «Հա, համբերի, հեսա կասեմ», — կարճ կտրեց։ Ու էլի լռություն։ Ես նաև գիտեմ, որ մրուրից առաջացած պատկերներն ուսումնասիրում են որոշակի հերթականությամբ. սկզբում՝ ձախից աջ, հետո հակառակը։ Այնուհետև անցնում են բա- ժակի հատակում ձևավորվածներին, ու միայն դրանից հետո՝ բաժակի ծայրից դեպի հատակն ընկած հատվածը քչփորում։ Մի խոսքով, մի ամբողջ գիտություն։ «Բաժա- կումդ լիքը թվեր կան, առաջիկայում փող ես ստանալու, էն էլ՝ խոշոր։ Ամսի 10-ին լավ առաջարկ կունենաս, միան- գամից համաձայնվի։ 10 թիվն էլի կա, էդ լավ լուրից մի ամիս հետո ավելի լավն է գալու», — Սառան խոսում է

առանց աչքը բաժակից կտրելու։ «Իսկ նշվա՞ծ է՝ ո՞ր ամսի 10-ն է, թե էլի պետք է համբերեմ, որ իմանամ», — միշտ այդ- պես է՝ լավ լուրի մասին լուրին մարդն ակամայից ուզում է հավատալ։ Բայց Սառան ինձ չի լսում, բաժակն անդադար պտտվում է նրա նիհար, չորացած ձեռքերում։ «Կյանքում աբորտ չանես, ինչ էլ որ լինի։ Լսեցի՞ր։ Բաժակումդ երեխա կա, պիտի բերես, բայց խանգարող հանգամանք կլինի, ու եթե չբերես, կյանքդ կրճատվելու է»։ Անսպասելի շրջադար- ձից սառած՝ գլխով եմ անում ու լռելյայն խոստանում երբեք- երբեք նման բան չանել։ «Իսկ ինչքանո՞վ է կրճատվելու՝ էլի 10 տարով» հարցը կուլ եմ տալիս, տեղին չի հումորս, Սառան շատ լուրջ է տրամադրված։ «Ճամփա-մամփա չունե՞մ, սովո- րաբար նման բաներ են ասում, ոնց էլ չլինի, գծեր կլինեն», — Սառայի լռության խոստումը փորձում եմ դրժել ամեն գնով։ «Սիրուն ջան, ինչի՞դ վրա ես սենց ուրախ, չեմ հասկանում, սրտիդ հատակը սև-սև ա, դարդ ունես, որը քեզ տանջում ա, ու առաջիկայում չի էլ լուծվելու, սաղ ճամփեքը փակ ա։ Այ էս քառակուսին տեսնում ես՝ հարազատ մարդու երկերե- սանիություն ա նշանակում, քեզ դավաճանելու են։ Էս թռչու- նը տեսնում ես՝ կտուցն էլ բաց, բամբասկոտ կին կա, հա խո- սում ա քո մասին։ Էնքան էլ մեծ գլուխ ունի անտերը, զգույշ եղի, գլխակեր ա», — ու ես զգում եմ, որ Սառան ինձ արդեն սիրում է, ակնհայտ անհանգստանում է ինձ համար։ Ակամա- յից հիշում եմ բաժակ նայելու նախորդ փորձերս։ Ֆրանսիա արտագաղթած ընկերուհուս մայրն անդադար ինչ-որ կեն- դանիներ էր տեսնում մեր բաժակներում։ Օձն ու փիղը ֆի- նանսական ձեռքբերումներ էին, կապիկը՝ կեղծ մարդ մեր

Առն

ոս Մ

արտ

իրոս

յան

Մարտ 20162223

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Ավանդույթներ

ՍՈւՐՃԻ ԲԱԺԱԿՈՎ ԳՈւՇԱԿՈւ- ԹյՈւՆ ԱՆՈՂՆԵՐԸ ՊՆԴՈւՄ ԵՆ, ՈՐ ՍՈւՐՃԻ ԲԱԺԱԿԻ ՆԵՐՍԻ ՊԱՏԿԵՐ- ՆԵՐԸ ՑՈւյՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՊԱԳԱՆ, ԱՓՍԵՈւՄ ԹՈՂԱԾ ՀԵՏՔԵՐԸ՝ ՊԱՏ- ՄՈւՄ ԱՆՑյԱԼԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

կյանքում, առյուծը՝ ուժ։ Բայց նրա տեսած կենդանաբա- նական այգին գոնե դրական էր, իսկ այս կինը ռազմական է տրամադրված։ Հանկարծ փայլատակում է ուղեղս. «Ծաղիկ- մաղիկ չկա՞։ Հիշում եմ, որ դա սիրո խոստովանություն էր նշանակում, ժամանակին ամբողջ բաժակս ծաղիկ էր»։ Սա- ռան այնքան է անհանգստացած իմ սև սրտով, որ վարդա- գույն ոչինչ չի ընկալում։ «Ծաղիկներն ափսեում կլինեն, սերը մնաց անցյալում», — արդեն մենախոսում եմ։ «Չէ, սեր-մեր չկա, մի հատ սար կա, էդ դժվարություն է նշանա- կում, բայց հետևը սպիտակ է, հաղթահարելու ես։ Մեքենա կա, էն էլ ճամփի վրա, ուրեմն ամեն ինչ շատ արագ կլինի, պիտի շուտ որոշում կայացնես», — գլուխը բաժակից կտրեց ու նայեց ինձ։ Նայեց ու տեղնուտեղը բռնեց դեմքիս սառած անհավատության քմծիծաղը, որը թաքցնելն ուղղակի անհնար կլիներ։ «Ափսոս՝ չես հավատում, կարայիր գոնե պաշտպանվեիր։ Լավ, վերջ, էսքանն էր։ Մի խոսքով, միակ լավ բանը թվերն են, ամեն մեկի մոտ չի էսքան թիվ լինում։ Փողերիդ համար մի անհանգստացի, բայց թշնամիներ շատ ունես, ու ներվերդ դեռ շատ են քայքայելու»։

Փողը դիր սեղանինՊայքարելն անիմաստ էր, Սառան ավարտեց իր առաքե- լությունը։ Ժեստով հասկացրեց, որ ապագայի կանխատես- ման սեանսն ավարտվեց, հերթը հաջորդ հետաքրքրասե- րինն է, ով դեռ պետք է խմի այդ, մեղմ ասած, վատ սուրճը։ Գրպանից հանեցի 5000 դրամանոցը, կոնկրետ գումար չէի պայմանավորվել, ինձ ասել էին՝ ինչ տաս, տաս։ «Փողը ինձ

մի տուր, դիր սեղանին, ես սեղանից պիտի վերցնում, ձեռ- քից ձեռք չի կարելի», — սա եղավ Սառայի վերջին ցուցումը։ Փոքր-ինչ շփոթված վեր կացա, մրմնջացի «ամեն դեպքում շնորհակալ եմ, ցտեսություն» ու քայլեցի դեպի խոհանոցի դուռը։ Այն հետևիցս փակելիս տեսա, որ Սառան նորից ձեռքն է առել իմ սուրճի բաժակն ու լարված դեմքով անհանգստա- ցած շուռումուռ է տալիս։ Փողոցում կենտրոնացա, զանգեցի մորս ու պատմեցի ապ- րումներս։ «Ոչինչ, բալես, մի մտածի, վաղը կգնանք վախ չա- փողի մոտ, մի հատ մոմ կթափի ու սաղ կանցնի», — մայրերն անելանելի իրավիճակներից գիտեն նվազագույնը երկու ել- քի մասին։ Նրա խոսքերից հետո միայն մի բան էր ինձ մտա- հոգում. իսկ վախ չափողի տանը սուրճը գոնե լավը կլինի՞։

Էլեն Բաբալյան

Սուրճ երևանյան ձևով

Պատմական գրառումները փաստում են, որ Եվրոպան ծանոթացավ սուրճի հետ հայ առևտրականների, մասնավորապես՝ Հովհաննես Աստվածատուրի

շնորհիվ, որը Վիենայում հիմնադրեց Եվրոպայի առաջին սրճարանը: Սակայն Երևանը դարձավ սուրճի քաղաք շատ ավելի ուշ՝ 20-րդ դարի

կեսից: Այսօր պատկերացնել Երևանը առանց սուրճի, անհնար է, և զարմանալի չէ, որ առաջին հարցը, որը հնչում է հյուր գնալիս «սուրճ

կխմե՞ք»-ը չէ, այլ «ի՞նչ քաղցրությամբ սուրճ կխմեք»-ն է:

Մարտ 20162425

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ պատմություն

Ախպարների ըմպելիքԴարեր շարունակ երևանցիները նախընտրու- թյուն էին տալիս թեյին: Նույնիսկ 20-րդ դարի սկզբին սուրճ խմողները այնքան քիչ էին, որ այն համարվում էր էլիտար ըմպելիք: Սակայն ամեն ինչ փոխվեց 1940-ականների վերջերի հայրենադարձության հետ: Եգիպտոսից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ երկրներից ամեն մեկը իր հետ բերեց Երևան նոր ավանդույթ- ներ, նոր իրեր, նորաձևություն և մտածելա- կերպ: Այդ նորամուծությունների շարքում էր նաև սուրճը, որը շատ արագ ինտեգրվեց երևանյան կյանքում և կարճ ժամանակում դարձավ երևանյան ամենասիրված ըմպելիքը:

Սուրճի առաջին քայլերը երևանում1950-ականներին սկսեցին բացվել առաջին սրճարանները, Երևանը դարձավ Խորհրդային Միության այն հազվադեպ քաղաքներից մեկը, որտեղ սուրճը այդպիսի տարածում ստացավ: Հենց այդ ժամանակ՝ 60-70-ականներին բացվե- ցին արդեն լեգենդար դարձած սրճարանները՝ «Պոպլավոկը», «Կոզիրյոկը», «Սկվոզնյաչոկը»: Սուրճը դարձավ ցանկացած բնակարանի կա- րևորագույն այցեքարտերից մեկը, առաջացավ նոր՝ «սրճել» բայը, առաջին հարցը հյուր գնա- լիս՝ «ինչպես եք սուրճ ցանկանում», այլ ոչ թե «կցանկա՞նք սուրճ»: 70-ականներին Երևանից, որտեղ սուրճը ներմուծվում էր, այն սկսեց ար- տահանվել Միության այլ քաղաքներ:

երևանյան սուրճի «սերը»«Դե մեր սուրճն ուրիշ ա», — այս արտահայ- տությունը հաճախ կարելի է լսել Երևան վե- րադարձած շատ հայերից: Պարզվում է, որ իսկապես մերն ուրիշ է, և դա ունի իր բացատ- րությունը և ապացույցները: Օրինակ, Հայաս- տանում՝ թնոլորտային ճնշման պատճառով ջուրը եռում է ոչ թե 100 աստիճանում, ինչպես ընդունված է աշխարհում, այլ 95-98 աստիճա- նում: Սրան գումարվում է հայկական ջրի յու- րահատկությունը, և ստացվում է իդեալական սուրճ: Ի դեպ, ոչ ամեն տեղ է սուրճը եփելիս առաջանում բոլոր հայերի սիրելի «սերը»՝ սուր- ճի սերուցքը: Կան մարդիկ, ովքեր նույնիսկ պատրաստել են նույն սուրճը Երևանում, իսկ հետո՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում կամ Եվրոպա- յում: Արդյունքը՝ ոչ մի «սեր»: Ոչ պակաս հե- տաքրքիր փաստ. շատ հայկական ռեստորան- ներում և ընտանիքներում ամբողջ աշխարհում սուրճ պատրաստելիս այնտեղի ջրին ավե- լացնում են մի փոքր «Ջերմուկ»՝ սուրճը ինչ-որ չափով հայիֆիկացնելու նպատակով:

ո՞րն է իսկական «սև» սուրճըԵրևանյան սուրճի պատրաստման կանոններն ու եղանակները գրեթե չեն փոփոխվել այն ժա- մանակից, ինչ սուրճը մեծ տարածում է ստա- ցել քաղաքում: Իսկական երևանյան սուրճը՝ լավ բոված և շատ մանր աղացած սուրճն է, եփված ջրով և մի փոքր շաքարավազով: Այս մինիմալիստական սկզբունքը ամենաապրունն է, և մինչ այսօր ոչ մի ուրիշ պատրաստման եղանակ կամ սուրճի տեսակ չի կարող ոտք մեկնել արդեն ավանդական սուրճի հետ: Հե- տաքրքիր է, որ 1970-ականներին քաղաքում տարածում ստացավ բրազիլական լուծվող սուրճ «Կասիկեն» (Casique), սակայն մի քանի տարի անց այն փոխարինվեց խորհրդային ար- տադրության լուծվող սուրճով, և երևանցինե- րը կտրականապես հրաժարվեցին սուրճի ուրիշ տեսակներից, բացի արդեն ավանդական «սև սուրճից»: Ամբողջ աշխարհում հայտնի որպես «արևելյան» կամ «թուրքական», երևանցիները բացի «սևից» անվանեցին այն «սովորական» «հայկական», «տնական» էպիտետներով:

Սուրճ աղալու արվեստըԻսկական երևանյան սուրճ ստանալու համար ոչ պակաս կարևոր պայման էր ճիշտ ընտրված և աղացած սուրճը: Ամբողջ քաղաքով տարած- ված էին մարտկոցային սրճաղացներ՝ հանրա- յին խանութներում, փոքրիկ կրպակներում և նույնիսկ փողոցի անկյուններում: Սրճաղաց- ները ունեին մեծ փայտե մուրճ, որով հարվա- ծում էին սարքին, որպեսզի թանկարժեք փոշու ոչ մի գրամ չմնա աղացի մեջ: Սուրճը կշռում էին երկու անգամ՝ աղալուց առաջ և հետո: Երևանցին, սակայն, սուրճը գնում էր ոչ թե խա- նութից, այլ շուկայում կամ սրճաղացից, իսկ տանը հենց ինքը բովում էր՝ իր ուզած ձևով: Ասում էին՝ շուկայի սուրճը ամենալավն էր: Այս ավանդույթը շարունակվում է մինչ այսօր՝ շա- տերը, նույնիսկ նոր սերունդը նախընտրում է սուրճ գնել հատիկավոր, այլ ոչ թե փաթեթա- վորված, և տեղում աղալ, վստահ լինելու հա- մար, որ այն խառնված չէ ինչ-որ անհասկանա- լի հավելումներով:Սուրճը աղում էին նաև տանը՝ ձեռքի սրճաղա- ցի օգնությամբ: Ցանկացած բնակարանում կար այդպիսի սարքավորում: Երևանում ձեռ- քի աղացները պատրաստում էին «Չանգյալի գործարանում», իսկ երկանքը սրում էին մի քա- նի գործարաններում, օրինակ՝ «ԵրԱզ»-ում: Ով այնտեղ ծանոթ ուներ՝ իրեն արքա էր զգում: Այնպես, ինչպես այսօր իրեն Երևանում արքա է զգում սուրճը՝ իր բոլոր դրսևորումներով:

Արմեն Մուրադյան

«Բերմուդյան եռանկյունու» գաղտնիքները

Երևանյան այս խաչմերուկը բերմուդյան եռանկյունի էին անվանում: Հենց այս հատվածում էին գտնվում 70-80-ական թվականների

երեք ամենահայտնի սրճարանները՝ «Պոպլավոկը», «Կոզիրյոկն» ու «Սկվոզնյաչոկը»: Դրանցից մեկն այցելելով՝ մարդ ամբողջ օրով

անհետանում էր: Այս եռյակն այցելուներին գրավելու ու դժվարությամբ բաց թողնելու եզակի հնարավորություն ուներ: Սրանք պարզապես ուտել-խմելու հաստատություններ չէին, այլ պաշտամունքային նշանակություն ունեցող սրճարաններ, որոնց մշտական այցելուները բոհեմի ներկայացուցիչներ

էին, նույնիսկ եթե այդ միջավայրի հետ ուղիղ կապ չունեին:

Մարտ 20162627

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ պատմություն

«Պոպլավոկ»Այստեղ անհոգության, խենթության ու ազատության յու- րահատուկ մթնոլորտ էր տիրում, ինչի պակասն այդքան զգացվում էր խորհրդային տարիներին: Հարցրեք ցանկա- ցած երևանցու՝ որտեղ է գտնվում «Առագաստ» սրճարանը, կդժվարանա պատասխանել: Փոխարենը՝ միանգամից ձեզ ցույց կտա, թե ինչպես հասնել «Պոպլավոկի» մոտ: Բայց չէ՞ որ խոսքը միևնույն սրճարանի մասին է. մեկը պաշտո- նական, մյուսն էլ ժողովրդական անվանումն է: Այստեղ կյանքի իմաստը փնտրող թեժ վիճաբանություններով է անցել մշակույթի, գիտության, քաղաքական, սպորտի ոլորտների ներկայացուցիչների երիտասարդությունը: Ծխախոտի ծխի ու ալկոհոլային գոլորշիների մեջ հազա- րավոր անգամներ մահացել են համլետները, օթելոները, դեզդեմոնաները, ստեղծվել մասշտաբային կտավներ, նկարահանվել հանճարեղ ֆիլմեր ու կառուցվել դարի հոյակերտ շինությունները:Իհարկե, այդ գլուխգործոցներից շատերն այդպես էլ լույս աշխարհ չեկան: Բայց կարևորն արդյունքը չէր, այլ ազատ, խենթ ու խելառ գաղափարը: յուրաքանչյուրն իր ոլորտում բարձունքի հասնելով՝ այս մարդիկ, միևնույն է, շարունա- կում էին գալ այս սրճարանը, որ նորից վերադառնան իրենց հարազատ «պոպլավոկային» մթնոլորտին: Ժամա- նակին իսկական երևանցի մի երիտասարդ, որ հետագա- յում հաջողակ բիզնեսմեն դարձավ, երկրագնդի տասնյակ երկրներում եղավ՝ ճաշելով աշխարհի լավագույն ռեստո- րաններում, արդյունքում էլ բնակություն հաստատելով Մոսկվայում, մի անգամ Երևան վերադարձավ, առաջինը՝ վազելով «Պոպլավոկ»: Գերագույն հաճույքով մի կում արեց սուրճ անվանվող բավական կասկածելի ըմպելիքից ու բացականչեց՝ «Այ սա՜ է, իսկականը, տնականը… ավելի համեղ բան կյանքումս չեմ խմել»:

***«Պոպլավոկը» հասարակ սրճարան չէր, այն գործողու- թյուն էր: Իսկ ղեկավարը, ավելի ճիշտ կլինի ասել տերը՝ Մացոն, երկար տարիներ շարունակ սրճարանի անփոփոխ կերպարներից էր: Նա անձամբ ճանաչում էր բոլոր այցե- լուներին ու անգիր գիտեր յուրաքանչյուրի կենսագրու- թյունը: Գիտեր նաև, թե ում, որտեղ և որ ժամին կարելի է գտնել: Մացոն ճանաչում էր նրանց ընտանիքների ան- դամներին, սիրուհիներին ու հրաշալի տիրապետում նրանց գաստրոնոմիկ նախընտրություններին: Խոստովա-

նենք, որ այն տարիներին «Պոպլավոկի» ճաշացանկն այն- քան էլ բազմազան չէր: Վերևի հարկում՝ «տախտակամա- ծում», քաղաքի լավագույն սուրճը չէ, որ մատուցվում էր, իսկ ներքևում՝ «բանտում», արդեն կարելի էր ավելի լավ սնվել: Ճաշացանկը չէր թարմացվում՝միշտ չափից շատ պղպեղված լահմաջո, կիսավառված կարտոֆիլ, թառամած կանաչեղեն, բալզակյան տարիքի պանիր, ճմռված թթու վա- րունգ, լոլիկ, պղպեղ… Այս ճաշացանկում ֆիրմային ուտեստ- ները երկուսն էին՝ վինեգրետով ձվածեղ և ձվածեղ վինեգրե- տով: Մեկն արժեր 50 կոպեկ, մյուսը՝ 60: Այն հարցին, թե ին- չո՞վ են տարբերվում այս երկու ուտեստները, մատուցողը հպարտորեն պատասխանում էր՝ «Մեկում ձվածեղը վինե- գրետի վերևն է, մյուսում՝ վինեգրետը՝ ձվածեղի»: Սակայն գնային 10 կոպեկանոց տարբերության առեղծվածն առ այս- օր բացահայտված չէ: «Պոպլավոկում» առանձնահատուկ հանրահայտության ու հարգանքի էր արժանանում մեկ ռուբլի քսան կոպեկանոց գինին, որը վաղուց իր հոգին քացախին էր վաճառել: Խա- նութում այդ նույն գինին կարելի էր 98 կոպեկով գնել: Որպես կանոն, այցելուները միանգամից երկու շիշ էին պատվիրում՝ մնացածը բերվում էին հարևան գաստրոնոմից: Մացոն դա շատ լավ տեսնում էր, բայց ձևացնում էր, որ ոչինչ չի պատա- հել: Իհարկե, մտքում նա հաշվարկում էր սրճարանի կրած վնասը, բայց շատ լավ հասկանում, որ այդ կերպ միջին եկա- մուտ ունեցող ուսանողներն ու մտավորականները կարող են մի քանի գրոշ խնայել:

***«Պոպլավոկից» էին բանակ ճամփում, այստեղ էին գրում թեզերը, ծանոթանում, մտերմանում, բաժանվում: Այստեղ նույնիսկ ընտանիքներ էին կազմվում: Աղջկա անունը Ռու- զան էր, տղայինը՝ Կարեն: Ծանոթացել էին վերջերս քաղա- քում բացված կամերային թատրոնի մասին ընթացող թեժ

«ՊՈՊԼԱՎՈԿԸ» ՀԱՍԱՐԱԿ ՍՐՃԱ- ՐԱՆ ՉԷՐ, ԱյՆ ԳՈՐԾՈՂՈւԹյՈւՆ ԷՐ: ԻՍԿ ՂԵԿԱՎԱՐԸ, ԱՎԵԼԻ ՃԻՇՏ ԿԼԻՆԻ ԱՍԵԼ ՏԵՐԸ՝ ՄԱՑՈՆ, ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈւՆԱԿ ՍՐՃԱՐԱՆԻ ԱՆՓՈՓՈԽ ԿԵՐՊԱՐՆԵՐԻՑ ԷՐ

քննարկումներից մեկի ընթացքում: Հետո արդեն բոլոր երեկոներն անցկացնում էին «Պոպլավոկում»: ՔԿԱԳ-ում ամուսնանալուց հետո միանգամից վազեցին սրճարան: Ամբողջ «Պոպլավոկը» քեֆ էր անում: Սրճարանի մուտքի մոտ՝ հենց շեմին, ավանդույթի համաձայն, նրանք ոտքով կոտրեցին ափսեները, որոնք նման առիթով մեծահոգա- բար տրամադրում էր Մացոն: Մի քանի ժամ անց՝ քեֆ-ուրախության ամենաթեժ պահին, սրճարան մտավ զույ- գի կատաղած կնքահայրն ու երջանիկ նորապսակներին վերադարձրեց ընտանեկան խնջույքին: Ռուզանն ու Կա- րենը սրճարան բերեցին նաև մեկ ամսականը չբոլորած առաջնեկին: Ի դեպ, Մացոն վրդովվեց՝ «Էրեխեք, ուշացնում եք, պիտի հենց ծննդատնից այստեղ գայիք»:

***«Պոպլավոկի» դիմաց Երևանի դրամատիկական թատ- րոնն էր, հարևանությամբ՝ Մյասնիկյանի ռայկոմի կուսակ- ցությունը: Առավոտյան փորձերից առաջ դերասանները «Պոպլավոկում» սուրճ էին խմում ու փոխանակվում նո- րություններով: Երբեմն, նրանք այնպես էին տարվում այդ ամենով, որ թատրոնի գլխավոր ռեժիսորը՝ Հրաչյա Ղափլան- յանը, դուրս էր գալիս պատշգամբ ու իր լավ դրված հզոր դրամատիկ ձայնով կարգի էր հրավիրում դերասաններին, այսինքն՝ կոչ անում վերադառնալ թատրոն: Ձայնը, ի դեպ, լսելի էր Տերյանի փողոցից մինչև Լենինի պողոտա: Իրա- վիճակի զավեշտալիությունը ուժեղանում էր իր՝ փոքր զորքի հրամանատարի ձայնի երանգից: Այնուհետև, հենց այդ նույն դերասանական խումբը այստեղ էր հայտնվում փորձերից հետո, ու ևս մեկ անգամ՝ ներկայացումից հետո: Իսկ մի անգամ «Պոպլավոկում» դրամատիկ թատրոնի դերասանների ու գրողների միջև շախմատի առաջնու- թյուն էր կազմակերպվել: Քաղաքի բոլոր ծայրամասերից երկրպագուները հավաքվել էին սրճարանում: Ում չէր հա- ջողվել «Պոպլավոկի» տարածք ներթափանցել, փողոցից էին հետևում շախմատային գամբիտներին ու ցեյտնոտ- ներին: Իր մասնագիտությանը հավատարիմ Մացոն նույ- նիսկ այս հարցում էր ամեն ինչ հաշվարկել՝ թատերական արվեստի երկրպագուները Երևանում ավելի շատ էին, քան գրքասերները: Այնուհանդերձ, սրճարանի տերը ոչ միայն հաշվապահության ու մենեջմենթի հարցերում էր ուժեղ:

***Մացոյի հոգու խորքում ննջում էին դիվանագետի ու խա- ղաղապահի տաղանդները, որ մերթընդմերթ արթնանում էին ոչ հաստիքային իրավիճակներում: Մի անգամ Երևանի թատերական ինստիտուտի կոմսոմոլի ներկայացուցիչ մի աղջիկ պետք է վճարումներ տաներ ռայկոմ ու տպեր կոմսոմոլի տոմսերը: Բայց այդ օրը «Պոպլավոկի» կողքով պարզապես անհնար էր անցնել, մարդկանց դեմքերից

գլխապտույտ էր սկսվում՝ Ֆրունզիկ Մկրտչյան, Վլադիմիր Մսրյան, Ռաֆայել Քոթանջյան, Ռուբեն Հախվերդյան, Մար- տին Վարդազարյան, Ռոբերտ յոլչյան… Սկզբում աղջիկը նստեց մի սեղանիկի շուրջ, հետո՝ երկրորդի, երրորդի… Այդ օրը ռայկոմ նա այդպես էլ չհասավ: Հաջորդ օրը արցունք- ներն աչքերին եկավ՝ ինչ-որ տեղ կորցրել էր վճարներն ու տոմսերը: Ամբողջ սրճարանը տակնուվրա արեցին՝ չգտան: Մացոն նույնիսկ նեղացավ՝ «Դու գիտես, չէ՞, որ ինձ մոտ ոչինչ չի կորում, այստեղ բոլորը մերոնքական են: Եթե մեկը գտներ, անպայման կվերադարձներ: Ուրիշ տեղ փնտրի»: Բայց ուրիշ տեղում էլ աղջիկը ոչինչ չգտավ, մի խոսքով, կուսակցական ռեզերվի փաստաթղթերն ու ֆինանսները անհետացել էին: Նկատողությունը երկար սպասեցնել չտվեց: Ու հենց այդ ժամանակ ճգնաժամային մենեջերի դերում իրադարձու- թյունների թատերաբեմին դուրս եկավ Մացոն: «Ժողովուրդ, սպասելու բան չկա, գնացեք ինստիտուտ ու ձեր հարցերը լուծեք այդ մարդկանց հետ»: Արդյունքում «Պոպլավոկի» գեղարվեստաթատերական եղբայրությունը ինստիտուտի կոմսոմոլի ղեկավարությանն առաջարկություն արեց, որից հրաժարվելը անհնար էր: Առաջարկությունը հետևյալն էր՝ երեկոն անցկացնել «Պոպլավոկում»: Երեկոն, այսպես ասած, կայացավ, մինչ ուշ գիշեր բոլորը սրճարանում էին: Եվ մի- այն լուսադեմին կոմսոմոլի շեֆերը հիշեցին, որ նախօրեին ինչ-որ շատ կարևոր հանդիպում են բաց թողել:

***«Պոպլավոկը» մի վայր էր, որտեղ տարածությունն ու ժամա- նակը գոյություն ունեին իրենց առանձնահատուկ կանոն- ներով: Մի անգամ սրճարանին մոտեցավ կանաչ «Զապորո- ժեց», որից մոտ ութ մարդ դուրս եկավ՝ կամերային թատրո- նից էին: Բայց դա դեռ ամենը չէր՝ այդ մարդկանց հետևից էլ երևաց կոնտրաստը, նրա հետևից էլ հանդիսավոր կերպով պլաստիկ կոկորդիլոս դուրս բերեցին: Այդ պլուրալիստա- կան տեսարանը դիտում էր ամբողջ «պոպլավոկյան» հա- մայնքը: Կոնտրաբասը հենեցին ավտոմեքենային, կոկոր- դիլոսին էլ՝ կողքը, իրենք էլ շտապեցին սուրճ խմելու: Ջերմ երեկոյի հանդարտությունը հանկարծ խախտեց ոստիկանի ահեղ ձայնը՝ «Աննորմալներ, ինչու՞ եք կոնտրաբասը հենել ավտոմեքենային»: Ժողովուրդը պտտվեց: Կարգ ու կանոնի խնամակալի այդքան հարգալից վերաբերմունքը երաժշտա- կան գործիքի հանդեպ շատ անսպասելի էր, բայց այդ առաս- պելը արագ փարատվեց: «Այսպես ավտոմեքենան էլ կփչաց- նեք: Կքերեք, չէ՞»: Ինչպես ավելի ուշ պարզվեց, կոկորդիլոսն իր հետաքրքրությունների սահմանից դուրս էր: Կոնտրա- բասը ներս տարան սրճարան ու գուցե հենց այդ օրը առա- ջին անգամ ցամաքագնաց այս նավակի վրա առաջին ան- գամ երաժշտություն հնչեց: Անցան տարիներ ու «Պոպլա- վոկի» բոհեմյան-անթրաշ կարգավիճակին փոխարինելու եկավ էլիտար-գլամուրայինը: Անցումը թավշյա էր, համարյա աննկատ: Ուղղակի մեկ օր սրճարանից դուրս տարան «թու- լակազմ» սեղաններն ու աթոռները, անհետացավ հանրա- յին սննդի համար նախատեսված ամանեղենը, պակասե- ցին ծանոթ դեմքերը… Բայց հայտնվեցին ուրիշները, ովքեր վերադառնալով հեռուներից, ջազի ներքո անցկացնում են այստեղ երեկոները՝ գինովցած սեր խոստովանելով Երևա- նին, լացակումած պատմություններ պատմելով, թե որ- քան դժվար է ապրել օտար երկրներում: Հավանաբար, այս ամենը հանգիստ կարելի էր իրականացնել ուրիշ սրճա- րաններում, բայց «Պոպլավոկի» կարևոր առանձնահատ- կությունն այն էր, որ սրճարանը միշտ պատրաստ էր լսել, հասկանալ ու ներել:

«Սկվոզնյաչոկ». Ազատությանը խանգարում են պատերըԻ տարբերություն «Պոպլավոկի», որտեղ խենթության ու անկեղծության մթնոլորտ էր տիրում, «Սկվոզնյաչոկում» ճախրում էր բոհեմայի նրբաճաշակ ոգին ու փնտրվում էին հավերժ հարցերի պատասխանները: Միջին տաղանդի տեր նկարիչ Գևոն, ով համոզված էր, որ տաղանդն ու հայտ- նիությունը ձեռք է բերվում սրճարանում երկար նստելուց, տասնյակ տաբատներ է մաշել այստեղ իր մուսային սպա- սելիս: Իսկ մուսան այդպես էլ չէր գալիս՝ նախընտրելով այլ

Մարտ 20162829

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ պատմություն

գեղանկարիչների: Այդ ժամանակ Գևոն սկսում էր վատա- գույնս արտահայտվել իշխող կարգերի ու սոցիալիստա- կան սիստեմի մասին: Ապաքաղաքականացված մուսան չէր արձագանքում նույնիսկ դրան: Ու մի անգամ «Սկվոզ- նյաչոկում» Գևոն մեծագույն եզրակացությունն արեց՝ «Ազատությանը խանգարում են պատերը: Այ եթե դրանք քանդեին…»: Ի պատասխան այդ մտքի՝ նրան միանգամից խորհուրդ տվեցին ստեղծագործական և քաղաքական ապաստարան փնտրել «Պոպլավոկում», որտեղ ինքնար- տահայտմանը խանգարող պատեր ու միջնապատեր չկան: Այդ օրվանից մուսայի կողմից անտեսված նկարիչն ու ճարտարապետության նորարարը «Սկվոզնյաչոկում» այլևս չերևաց: Ի տարբերություն «Պոպլավոկում» տիրող շուրջօրյա ակտիվությանը, այստեղ պիկ ժամը սկսվում էր երեկոյան՝ աշխատանքային օրվանից հետո: Դժվար էր հրաժարվել մի գավաթ անուշահոտ սուրճից, որը պատ- րաստվում էր այրվող ավազի վրա ու համարվում էր լա- վագույնը շրջակայքում: Այստեղ ոչ միայն վերջին նորու- թյուններով, այլ նաև գրքերով էին փոխանակվում:

***Աշխարհի բոլոր հետախուզական ծառայությունների աշ- խատողները կարող էին նախանձել, թե գաղտնիության ինչ գագաթնակետի էր հասնում այդ փոխանակման պա- հը: Երիտասարդը հազիվ լսելի ձայնով ասում էր՝ «Թղթա- պանակում է, դա էլ մյուս թղթապանակի մեջ է: Վերևինը «Պրավդա» թերթով է փաթաթված: Ի դեպ, ոչ թափանցիկ փաթեթ ունե՞ս»: Աղջիկը պայուսակից հանում էր Wrangler գրությամբ խնամքով դրված փաթեթը: «Որտեղի՞ց սա քեզ»: «Սպեկուլյանտների մոտից եմ գնել երկու ռուբլով: Բայց ԻՐ հետ ի՞նչ կապ ունի»: «Ապահով է՞»: «Կարծես թե՝ հա»: «Մինչև տուն կկարողանա՞ս տանել»: «Երևի»: «Բա որ հանկարծ մե- ջից դուրս ընկնի՞: Բա որ տեսնե՞ն»: Խոսակցությունը սկսում էր էլ ավելի հետաքրքրել գաղտնալսողներին: «Կարճ ասած, որ տուն մտնես, միանգամից մի հանի: Ծնողները չպետք է իմանան…»: Չափազանց հետաքրքիր էր՝ այնուամենայնիվ ո՞վ է ՆԱ, ինչու՞ է ԻՐ մասին չպետք է իմանան ծնողները ու ինչպե՞ս է ՆԱ տեղավորվել ոչ սովետական ապահովություն ունեցող բուրժուական պոլիէթիլենային փաթեթի մեջ: Ամեն ինչ ծիծաղելու աստիճան պարզ էր. ՆԱ՝ Միխայիլ Բուլգակո- վի՝ գրամեքենայի վրա տպված «Վարպետն ու Մարգարի- տան» վեպն էր: Հաջորդ անգամ էլ միևնույն գաղտնիությամբ ձեռքից ձեռք էր փոխանցվում Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայի» մեքենագիր տարբերակը: Փոխանակվում էին ոչ միայն գրքերով, այլ նաև արտա- սահմանյան երգիչների ու խմբերի ձայնագրություններով, որոնք ԽՍՀՄ-ում գտնելը խիստ բարդ էր: Ամենասկզբում դրանք ձայնագրությունների հսկայական կոճեր՝ բոբինա- ներ ու վինիլային սկավառակներ էին, հետո՝ կասետներ: «Սկվոզնյաչոկ» էին մտնում նաև սկավառակների սպեկուլ- յանտներն ու խաբեբաները: Այդպես, օրինակ՝ մի անգամ The Beatles-ի ֆիրմային ծրարի մեջ խարդախները Լյուդմիլա Զիկինայի սկավառակն էին դրել: Երիտասարդը, որ երկար ժամանակ փող էր կուտակել լիվերպուլյան քառյակի սկա- վառակը ձեռք բերելու համար, հավանաբար, անմոռանալի զգացողություններ ունեցավ ձայնագրությունը լսելիս:

***Լոռաբլիթը «Սկվոզնյաչոկի» ֆիրմային ուտեստն էր: Իր անվանումը ստացել էր «Լոռի» պանրի տեսակի ու բլիթ բառի միացումից: Քաղաքում դժվար էր գտնել այդ համն ունեցող որևէ ճաշատեսակ: Այս պանրային բլիթներն այս- տեղ արտադրվում էին տպագրահաստոցի աշխատանքի արագությամբ: Լոռաբլիթները համտեսելու երկար հերթեր էին գոյանում՝ բուրմունքը տարածվում էր սրճարանի սահ- մաններից դուրս: Գինը բավական դեմոկրատիկ էր՝ 60 կո- պեկ: Բլիթների հետ սովորաբար թան էին առաջարկում: Բայց նախապատվությունը, որպես կանոն, հաճախորդ- ները տալիս էին մեկ ռուբլիանոց գինուն: Մի անգամ ուսա- նողները գրազ էին եկել 15 լոռաբլիթ ուտել: Հինգերորդ լո- րաբլիթն ուտող ուսանողներից մեկը՝ գրազի իրականաց- ման ընթացքին հետևողների «հուպ տո՜ւր, հուպ տո՜ւր»

վանկարկումների ներքո կանգ առավ: Հետո բերեց պարտ- ված մի արկղ շամպայնն ու հյուրասիրեց բոլոր ներկանե- րին: Այստեղ կարողանում էին ոչ միայն գեղեցիկ քեֆ անել, այլև պարտվել: Ասում են՝ Գլենդելում հայ էմիգրանտները մի սրճարան էին ընտրել, որ շենքի առաջին հարկում էր ու երկու կողմից ներխուժող հոսանքի տակ էր գտնվում: Կա- րոտախտից այս վայրը նրանք «Սկվոզնյաչոկ» էին անվանել ու հենց այնտեղ էին հավաքվում, սուրճ խմում, քննարկում վերջին նորությունները՝ հիշելով երևանյան «բնօրինակը», որի տեղում ինչ-որ մեկի մտքով անցել էր հայելապատ պատուհաններով գրասենյակ կառուցել: Այս վայրի մոտով երևանցիները փորձում են արագ անցնել. այս հայելիների մեջ բացի ժամանակից աղավաղված քաղաքից ու տխուր դեմքերից որևէ այլ արտացոլանք չկա:

ԼՈՌԱԲԼԻԹԸ «ՍԿՎՈԶՆյԱՉՈԿԻ» ՖԻՐ- ՄԱյԻՆ ՈւՏԵՍՏՆ ԷՐ: ԻՐ ԱՆՎԱՆՈւ- ՄԸ ՍՏԱՑԵԼ ԷՐ «ԼՈՌԻ» ՊԱՆՐԻ ՏԵ- ՍԱԿԻ Ու ԲԼԻԹ ԲԱՌԻ ՄԻԱՑՈւՄԻՑ: ՔԱՂԱՔՈւՄ ԴԺՎԱՐ ԷՐ ԳՏՆԵԼ ԱյԴ ՀԱՄՆ ՈւՆԵՑՈՂ ՈՐԵՎԷ ՃԱՇԱՏԵՍԱԿ

«կոզիրյոկ». Այստեղ բոլորը խենթ ենԻր յուրահատուկ անվանումը օպերայի թատրոնի դիմաց գտնվող «Կոզիրյոկը» ստացել էր սպորտային գլխարկի հովար հիշեցնող ձևի շնորհիվ, որի ծածկի տակ էլ գտնվում էին սեղանիկները: Ամառներն այստեղ առավել մարդա- շատ էր: Չնայած հաճախորդների պակաս մյուս սեզոն- ներին էլ չկար: Հանգստից կամ գործուղումից վերադառ- նալիս մարդիկ առաջին հերթին շտապում էին «Կոզիրյոկ», որպեսզի ընկերներին զեկուցեն ճանապարհորդության մանրամասները: Ինչպես ասում էր «Ոստան Հայոցի» մե- նակատար Հովհաննես Կուրղինյանը՝ «Կոզիրյոկի» մշտա- կան հաճախորդ լինելը կոչում էր, որը մարդ վաստակում էր կյանքի որոշակի ուղի անցնելուց հետո»:

***Երկար տարիներ շարունակ սրճարանի ղեկավարը և խորհրդանիշը Ռիփսիկ ծյոծյան էր, որը պատկանում էր կանացի այն տեսակին, ում ուսերին էր ընկած սովետա- կան հանրային սննդի հսկայական բեռը: Ռիփսիկ ծյոծյան շատ հանգիստ կարող էր դառնալ «Մայր հայրենիքն է կանչում» կամ «Ֆաշիզմ՝ կանանց չարագույն թշնամին» պաստառների նախատիպը: Միևնույն ժամանակ «Կա- զիրյոկը», հավանաբար, քաղաքի ամենախենթ վայրն էր: 1982 թվականի նոյեմբերի 11-ին հայտնեցին թանկագին Լեոնիդ Բրեժնևի վաղաժամ մահվան բոթը ու ամբողջ Խորհրդային Միությունում սուգ հայտարարվեց: Այդ ամ- պամած նոյեմբերյան առավոտ սրճարանի մի քանի հա- ճախորդները ոչ ալկոհոլային ռեժիմի ներքո ապրողի հա- մար անսովոր մի տեսարանի ականատեսն եղան. սրճա- րանին մոտեցած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայից «Կոզի-

րյոկի» մշտական հաճախորդներից երեքը՝ լրիվ սևավորված, արաղի արկղեր հանեցին ու ներս տարան: Ապշած Ռիփսիկ ծյոծյան չգիտեր, թե ինչ աներ, չէ՞ որ «մերոնքականներն էին»: Իսկ տղաները սկսեցին շիշը շշի հետևից դատարկել պարունակություն ու արաղ առաջարկել սրճարանի հաճա- խորդներին ու հասարակ անցորդներին: Ռիփսիկը, վերջա- պես, որոշեց վրդովվել, բայց տղաների փաստարկները լռեցրեցին նրան: «Մեր սիրելի գլխավոր քարտուղարին հարգանքի տուրք ենք մատուցում», — ամենայն լրջությամբ հայտարարեցին նրանք: Կարիք չկա նշելու, որ հիշատակի արարողությունը շուտով դադարեց տխուր լինելուց՝ մարդ- կանց թիվն անընդհատ շատանում էր, և արդյունքում ամեն ինչ ավարտվեց համընդհանուր խնջույքով: Ոչ ոք խուլիգա- նություն չարեց ու չխախտեց հասարակական կարգը, որին, համենայն դեպս, երկու ոստիկան էին հետևում: Նրանցից տարիքով մեծը բացատրում էր երիտասարդ գործընկերո- ջը, ով, կարծես, երևանցի չէր՝ «Սա «Կոզիրյոկն» է: Այստեղ բոլորը խենթ են, բայց բարի»:

***Ամենահայտնի սրճարանների եռյակից «Կոզիրյոկն» առանձ- նանում էր նրանով, որ այստեղ ալկոհոլային խմիչքներ չէին օգտագործում: Փոխարենը՝ ոգելից խմիչքները նախապես խմելով՝ գալիս էին այստեղ դեսերտը համտեսելու: Սուրճ, պաղպաղակ, մի քանի տեսակի խմորեղեն, հյութ՝ ահա և ամբողջական ճաշացանկը: Մի անգամ վաճառքն իրակա- նացնող պատուհանի վրա հայտնվեց նոր գնացուցակը՝ առևտրի մինիստրության ու «Կոզիրյոկի» կնիքներով: Այս յուրահատուկ փաստաթուղթը «կոզիրյոկցիների» հրճվանք առաջացրին: Այն երկու սյունյակ ուներ՝ առաջինում անվա- նումները ռուսերենով էին, երկրորդում՝ հայերենով, բայց, չգիտես թե ինչու ռուսերեն տառերով գրված: Հավանաբար, հայերեն տառատեսակով գրամեքենա չէր գտնվել: Բայց դե դեռ ամենազվարճալին չէր՝ այս մենյուի համաձայն «слоеный пирожок»-ն արժեր 15 կոպեկ, իսկ հայերեն տարբերակը՝ «շեր- տավոր կարկանդակը»՝ 30 կոպեկ, «пирожное с кремом»-ի գինը կազմում էր 22 կոպեկ, իսկ «կրեմով պեռոժնիինը»՝ 28 կոպեկ: Այդ օրվանից բոլորը ռուսերեն տարբերակներն էին պատվիրում: «Կոզիրյոկը» օպերայի ակադեմիական թատրոնի բալետի պարուհիների ու երգիչների սիրելի վայրն էր: Այստեղ գա- լիս էին նաև գրողներն ու նկարիչները, պրոֆեսորներն ու տաքսիստները: Օպերայի թատրոնի տենորներից մեկը, ով հուլիսյան շոգ երեկոներից մեկը բեմում այրող լուսարձակ- ների ներքո անցկացնելու փոխարեն գերադասել էր «Կոզի- րյոկ» գալ, այդ օրը այնքան պաղպաղակ էր կերել, որ արդ- յունքում ներկայացումը ստիպված չեղյալ հայտարարեցին: Ամառային ջերմ երեկոների ընթացքում, երբ սրճարանի բոլոր սեղանիկները զբաղված էին, ուշացածները սուրճ էին խմում ծառերի տակ ու խոտածածկ հատվածում, իսկ նոր եկածները մոտ 40 րոպե շարունակ անցկացնում էին յուրաքանչյուրին ողջունելով: «Կոզիրյոկի» մշտական հա- ճախորդներից էր Բենզավոզ Գուգոն՝ բարձրագույն կրթու- թյուն ստացած մի մարդ, ով հրաշալի ինտելեկտ, սուր հու- մոր ու աչքի ընկնող արտաքին ուներ, ում տեսնելով Լամբ- րոզոն կհրճվեր: Նա բենզակիր մեքենայի վարորդ էր ու մի օր «Կոզիրյոկի» սեղանիկներից մեկի վրա էր թողել աշխա- տավարձը, որ 500 ռուբլի էր կազմում: Այն ժամանակների համար սա մեծ գումար էր: Իրենից հետո սեղանիկի շուրջը նստողները նույնիսկ չէին բացել փաթեթը՝ հանձնելով այն մատուցողուհիներին ու ասելով, որ փաթեթը այստեղ է թողել «մեծ, վախենալու մի տղամարդ»: Երբ մեկ ժամ անց խեղճ Գուգոն հայտնվեց սրճարանում, նրան հանձնեցին փաթեթն ու ասացին՝ «Երևի թե գիրք ես թողել այստեղ»: Չնայած, եթե գումարը թղթով փաթաթված էլ չլիներ, միև- նույն է՝ չէր կորչի, հաճախորդները կվերադարձնեին գումա- րը, ինչպես և գիրքը հետ տվեցին: Գուգոյի ֆիրմային խոսքը հետևյալն էր՝ «Եղանակը հուշում է՝ պարտք արա, բայց խմի»: Նա ասում էր այս արտահայտությունը նոյեմբերից մինչ ապրիլ, բայց, քանի որ «Կոզիրյոկը» սթափության գոտի էր, Գուգոն իր բարձրաստիճան պլաններն իրագործում էր այլ՝ ավելի պուրիտանական վայրերում:

Մարտ 20163031

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ պատմություն

«ԿՈԶԻՐյՈԿԸ» ՕՊԵՐԱյԻ ԱԿԱԴԵ- ՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԲԱԼԵՏԻ ՊԱՐՈւ- ՀԻՆԵՐԻ Ու ԵՐԳԻՉՆԵՐԻ ՍԻՐԵԼԻ ՎԱյՐՆ ԷՐ: ԱյՍՏԵՂ ԳԱԼԻՍ ԷԻՆ ՆԱԵՎ ԳՐՈՂՆԵՐՆ Ու ՆԿԱՐԻՉՆԵՐԸ, ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐՆ Ու ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ

Այստեղ հաճախ կարելի էր տեսնել մի հետաքրքիր կեր- պարի՝ բարձրահասակ, գունատ, բարետես, 60-ի մոտ մի տղամարդ: Նա միշտ միևնույն մոխրագույն կոստյումն էր կրում, որը, ամենայն հավանականությամբ, երկու-երեք տասնամյակ առաջ շքեղ տպավորություն էր թողնում, բայց ոչ այժմ: Այդ կոստյումավոր տղամարդը միշտ մի գա- վաթ սուրճ էր պատվիրում, ուշադիր զննում հաճախորդ- ներին: Հետո, միայն իրեն հայտնի չափանիշներով ընտրում էր մեկին, մոտենում ու բարեխոսի ձայնով շշնջում՝ «Պարոն, ձեզնից 20 կոպեկ»: Հաճախորդը մեծ հաճույքով վճարում էր՝ զգալով իր առավելությունը նրանց նկատմամբ, ում տղամարդը չէր առանձնացնում իր հայացքով:

***Ինչեր ասես, որ չէին անում, որ չփչացնեն այստեղ ձևավոր- ված ընկերությունը: Տարիներ շարունակ, համարյա ամեն երեկո սեղանիկներից մեկը չորս ընկերներից կազմված ընկերների խումբ էր զբաղեցնում: Արմենն ու Մարինան ամուսիններ էին, իսկ Նառան ու Տիգրանը՝ քույր ու եղ- բայր: Ամեն ինչ վերջացավ նրանով, որ Մարիան լքեց ամուս- նուն ու միացավ Տիգրանին, վերջինս էլ համարյա թե զոռով ամուսնացրեց Արմենին ու քրոջը: Բայց նույնիսկ այսպիսի ամուսնական շահարկումներից հետո նրանք, միևնույն է, շարունակում էին չորսով նստել սեղանիկի շուրջ:Տարիների ընթացքում այստեղ շատ բան չփոխվեց՝ նույ- նիսկ սրճարանի կենտրոնում աճող սպիտակ թխկու վրա պահպանվել էին հաճախորդների կողմից փորագրված «վկայությունները»: Իսկ դրանք պատմում էին տարբեր սիրո պատմություններ, կային նաև հրավերքներ կամ հայտարարություններ… Ինչեր ասես, որ չէին գրում այսօր արդեն ծերացած «խենթերը»: Դրանց մեջ մեկը անփոփոխ մնաց՝ պահպանելով իր արտոնյալությունն առ այսօր՝ «Հանդիպում ենք այստեղ՝ «Կոզիրյոկում»:

***1990-ական թվականներին սրճարանի ծածկի՝ «կոզիրյոկի» վրա հայտնվեց «Հռիփսիմե» գրառումը, քանի որ սրճարա- նի սեփականատերը դարձավ լեգենդար Ռիփսիկը: Սակայն այս անվանումն այդպես էլ հայտնիություն չստացավ՝ դե ասեք, ու՞մ մտքով կանցնի հանդիպում նշանակել «Հռիփսի- մեում»: Թերևս, զարմանալի չէ, որ հենց ինքը՝ Ռիփսիկ ծյո- ծյան էլ շարունակում էր սրճարանը հին ժամանակների պես «Կոզիրյոկ» անվանել: Ու ինչպես տասնամյակներ առաջ նա շարունակում էր խրատել աշխատակցուհիներին՝ թաց մոխ- րամանները սեղանին դնելու համար: Ու թվում է, թե ժա- մանակն անզոր է այս կնոջ վրա, միայն մի քիչ ծերացել էր: Նրա ձայնը հին ու բարի ժամանակների նման զրնգուն էր, երբ ամեն երեկո օպերայի շրջակայքով հնչում էր հետևյալ կոչը՝ «Երեկ սեղանիկները զբաղեցրած հաճախորդներին խնդրում եմ իրենց տեղը զիջել այսօր եկածներին»: Բայց մի քանի տարի առաջ Ռիփսիկը հեռացավ կյանքից, հեքիաթն ավարտվեց: Մնացին պատմությունները և անփոփոխ «կո- զիրյոկը», որի ծածկի տակ այդքան մարդ է գնացել ու եկել, սրճել և պաղպաղակ կերել:

Էլեոնորա Մալխասյան, Ռուբեն Գյուլմիսարյան

Նյութն առաջին անգամ տպագրվել է Ереван ամսագրում

Սուրճի մայրաքաղաք

Մինչև ոսկորները հասնող սառը քամով մեզ դիմավորած Վիեննա եկել էինք մի ոչ շատ հայտնի պատմական փաստի առթիվ։ Խոսքն այն մասին

է, թե ինչպես է թուրք սուլթանի հպատակ, հայ առևտրական Յոհան Դիոդատոն (նույն ինքը՝ Հովհաննես Աստվածատուր) ավելի քան 300

տարի առաջ բացել Վիեննայի առաջին սրճարանը, որտեղ մատուցում էր մինչ այդ քաղաքի բնակիչներին անհայտ մի ըմպելիք՝ ղահվե։ Սրճային

բիզնեսն արագ ընտելացավ ավստրիական մայրաքաղաքում, իսկ քաֆեհաուսները դարձան քաղաքի այցեքարտը։ Բայց արդյոք Վիեննայում

հիշո՞ւմ են Դիոդատոյի մասին և գիտե՞ն, թե սուրճի հայկականը որն է։

Մարտ 20163233

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Այնտեղ

Ն ախքան սրճային Վիեննան հետա- զոտելը, մենք որոշեցինք հայկա- կան Վիեննա այցելել, իսկ դա առաջին հերթին ենթադրում է ծանոթություն Հայկական կաթո-

լիկ եկեղեցու Մխիթարյան միաբանությանը։ Հենց այդ Միաբանությունն է հայտնի «Մխի- թարինե» լիկյորով, որը գաղտնի բաղադրա- տոմսով է պատրաստվում շուրջ երկու հար- յուր տարի։ Աբբայությանը կից ֆիրմային խանութում մեզ դիմավորեց բարեսիրտ հայր Անդրեասը, որն արդեն չորս տասնամյակ պահպանում է խմիչքի գաղտնիքն ու ղեկա- վարում արտադրությունը։ Իմանալով մեր այցի նպատակի մասին՝ նա խոստովանեց, որ անտարբեր չէ սուրճի հանդեպ։ Չգիտես ինչու հարցրեցի, թե ինչ սուրճ է սիրում։ — Իհա՛րկե հայկական։ Գիտե՞ք, առաջ աբբա- յությունում որքան շատ էինք խմում դրանից։ Բայց հիմա մի տեսակ ավելի շատ իտալականն է՝ ավտոմատներից։ Չէ, հայկական սուրճը լրիվ ուրիշ պատմություն է։ Դրան հաջորդեց հետաքրքրաշարժ պատմու- թյուն մի Մխիթարյան միաբանի և վիեննա- կան սրճարանների մասին։ Մարդը խենթա- նում էր սուրճի համար և որպեսզի խմեր, բնա- կանաբար, սրճարան էր գնում։ Երբ նրան թուրքական սուրճ էին առաջարկում, հունից դուրս էր գալիս, սկսում էր բացատրել, որ այդ սուրճը հարկ է հայկական անվանել, պատ- մում էր Հովհաննես Աստվածատուրի պատ- մությունը, որին այստեղ ճանաչում էին յոհան Դիոդատո լատինական անունով։ Մատուցող- ները թափ էին տալիս գլուխներն ու բերում պատվիրած ըմպելիքը։ Մի քանի օրից միա- բանը վերադառնում էր նույն վայրը, հայկա- կան սուրճ խնդրում, իսկ մատուցողները նո-

← Դիոդատոյի հիմնադրած սրճարանն այժմ կոչվում է Daniel Moser

ԱՌԱՋԻՆ ՎԻԵՆՆԱԿԱՆ ՍՐՃԱՐԱՆՆ ԱյՍՕՐ ԳՈՐԾՈւՄ Է DAnIEl MOSEr ՑՈւՑԱՆԱ- ԿԻ ՆԵՐՔՈ։ ԱյՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՍՏԱՏՈւ- ԹյՈւՆՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԵՐԵՔ ՀԱՐյՈւՐ ՏԱՐԵԿԱՆ Է, ՈՉԻՆՉ ՉԻ ՀԻՇԵՑՆՈւՄ

րից ոչինչ չէին հասկանում և թուրքական առաջարկում։ Բայց աբբայության անդամը չէր հանձնվում և ամեն ինչ նորից սկսում… Պատմությունը լռում է այն մասին, թե ինչով ավարտվեց այս սրճային դիմակայությունը, բայց նախաձեռնությունը միանգամայն հե- տաքրքիր էր, նույնիսկ՝ ազնիվ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք էլ շրջենք վիեննական քաֆեհաուս- ներով ու պարզենք, թե որքանով են այստեղ հարգում յոհան Դիոդատոյին։ Հատկապես հաշվի առնելով, որ Վիեննայում սուրճ խմելը միայն ու միայն հաճույք է։

***Վիեննայում առաջին սրճարանը Դիոդատոն բացեց մի փոքրիկ սրահում՝ Հաարմարկտ փողոցում, այսօր՝ Ռոտենտուրմշտրասսե 14, որը Սբ Ստեփանոս տաճարից մի քանի քայլ հեռավորության վրա է։ Սրճարանը գործում է մինչ օրս, իսկ տաճարի դիմացի հրապարա- կը, ինչպես և հարյուրամյակներ առաջ, քա- ղաքի ամենաաշխույժ հատվածն է։ Միջնա- դարում այստեղ հավաքվում էին ամենա- տարբեր խավի առևտրականներ, ամբոխին զվարճացնում էին տրուբադուրներն ու թա- փառական դերասանները։ Իսկ այսօր զբո- սաշրջիկների ուշադրությունը գամվում է երիտասարդ բրեյքդանսերներին ու փողո- ցային երաժիշտներին, որոնց թվում, ի դեպ, երգեհոնիկ նվագողներն էլ քիչ չեն։ Բայց այս ամբողջ տեսարանի մեխը «ձիերի կայանա- տեղին» է։ Ճիշտ տաճարի դիմաց բոլոր ցան- կացողները կարող են վերցնել տասնյակ կառ-

քերից մեկը՝ լծված զույգ ձիերով, որոնք հնա- զանդորեն սպասում են կառապանի «Առա՛ջ» հրամանին։ Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է հայկական սուրճի «առաջամարտիկի» բա- ցած հաստատությունը։ Առաջին վիեննական սրճարանն այսօր գործում է Daniel Moser ցուցանակի ներքո։ Այն մասին, որ հաստատությունն ավելի քան երեք հարյուր տարեկան է և, առավել ևս, դրա հայկական ծագման մասին կարծես թե ոչինչ չի հիշեցնում։ Չնայած՝ չէ, եթե ուշադիր նայես, ապա կանգ- նակի կողքին կարելի է նկատել բրոնզե ցու- ցատախտակ, որում հակիրճ ներկայացված է սրճարանի պատմությունը՝ հայազգի Հովհան- նես Աստվածատուրի՝ ավստրիական հողին ոտք դնելուց մինչև նրա կողմից սրճային բիզ- նեսի բացառիկ իրավունք ստանալն ու ճիշտ այս վայրում հնագույն վիեննական սրճարա- նի հիմնումը։Նստելով միլիոնավոր արմունկներից մաշված փոքրիկ սեղանի մոտ, որի գլխավոր զարդը մի զույգ կակաչներն էին (երևում է՝ մեր սնահա- վատությունները փոքր-ինչ տարբերվում են ավստրիականներից), սկսեցինք մեր շուրջը նա- յել։ Անմիջապես գլխավերևում Ջերալդին Չապ- լինի հսկայական դիմանկարն է։ Մեծ կատա- կերգուի դուստրը մեզ է նայում շուրթերին մո- տեցրած սուրճի գավաթով։ Եվ չես հասկանում՝ քեզ հե՞տ է սեթևեթում, թե՞ սիրաբանում է Մար- չելո Մաստրոյանիի հետ, որը ճիշտ դիմացի պատին է՝ սուրճի գավաթը ձեռքին։ Մատու- ցող Դարիոն բերում է մենյուն, որտեղ «Սուրճ» բաժնում բացառապես իտալական անուններ

↓ Հռչակավոր Cetral-ը՝ Տրոցկու և ընկերների սիրելի սրճարանը

Sperl-ում սիրում էր սրճել Ադոլֆ Շիկլգրուբերը՝ ապագա Հիտլերը

***Վիեննական կենտրոնի փողոցներով քայլելիս կարելի է նկատել, որ այստեղ բոլորովին յու- րահատուկ վերաբերմունք կա պատմության հանդեպ։ Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ ինչ-որ փոքրիկ իրավաբանական գրասենյակի կամ ոսկերչական խանութի մուտքի մոտ կարելի է տեսնել, օրինակ, «1832 թվականից ի վեր» կամ նման մի գրություն։ Քաղաքն ուղղակի ցնցում է անտիկվար խանութների քանակով՝ է՛լ գրքեր, է՛լ կահույք, է՛լ զարդեր։ Մեր աչքով ընկավ նույ- նիսկ մի խանութ, որը մասնագիտացած էր օպե- րայի հետ կապված հնաոճ իրերում, իսկ հետո՝ ոչ մեծ կրպակ, որտեղ հոգնած աչքերով մի ծե- րունի վաճառքի էր հանել Հռոմեական կայսրու- թյան ժամանակների զենք ու զրահ, որին աշ- խարհի ցանկացած թանգարան կնախանձեր։ Այս պատմական հետքը կարելի է նկատել նաև Վիեննայի սրճային կյանքում։ Ինչպես Central-ը, այնպես էլ մի շարք տեղական քաֆեհաուսներ հատկապես հպարտանում են իրենց տարիքով և, իհարկե, հանրահայտ մշտական հաճախորդ- ներով։ Բոլոր տեղեկատուներում այդպես էլ գրում են. «սրճարանը գործում է այսինչ թվից, այսինչ գրողի (երաժշտի, քաղաքական գործչի ևն) սիրած վայրը»։ Եվ եթե Central հաճախ էին գալիս ռուսական հեղափոխության ապագա առաջնորդները, ապա landtmann-ում ժամա- նակին կարելի էր հանդիպել Զիգմունդ Ֆրոյդին։ Ցուրտ փետրվարյան այդ երեկո ազատ տեղեր գրեթե չկային։ Եվ, այդուհանդերձ, մեզ հաջող- վեց տեղավորվել սրահներից մեկի փոքրիկ սե- ղանի մոտ։ Մոտեցած մատուցողին հայկական սուրճ ենք ասում։

քի մյուս թևը՝ Հերենգասսե փողոցում։ Հան- րահայտ ցուցանակից մի երկու հարյուր քայլ առաջ պարզ է դառնում, որ այդ սրճարանը շատերն են փնտրում։ Նույն փողոցում՝ մթերքի խանութի մուտքի մոտ, որի աշխատողները, ըստ ամենայնի, արդեն զզվել են մոլորված տուրիստներին ճանապարհ բացատրելուց, ձեռքով գրված անգլերեն երկտող է կախված. «Central սրճարանը հարյուր մետրի վրա է, շարունակեք նույն ճանապարհով», իսկ հատ- կապես բութ ընթերցողների համար հաստլիկ սլաք է նկարված։ Ինչպես և սպասվում էր, սրճարանը լեփ-լեցուն է։ Բայց մեզ համար երկու հոգու ազատ սե- ղան գտնվեց։ Մի քանի րոպեից մեզ մոտեցած մատուցողուհուն տալիս եմ նույն սադրիչ հարցը հայկական սուրճի մասին։ Աղջիկը ակնհայտորեն շփոթվեց։ — Հայկակա՞ն.. Չէ, ցավոք սրտի, չունենք... Բայց ունենք թուրքական։Իյաիրո՞ք: Եվ ինչպե՞ս եք այն պատրաստում, շատ հետաքրքիր է։ — Բոված և աղացած սուրճ ու ջուր, եփում են ջազվեով... Դե, գիտեք, այդպիսի տարա է...Ու սկսում է ձեռքերով ցույց տալ սույն տա- րան... ինձ՝ հայիս։— Եվ հետն էլ մի բաժին ռահաթ-լոխում ենք մատուցում։ Իմ այն դիտարկմանը, որ սկզբունքորեն, եթե հանենք ռահաթը, հայկական սուրճը ճիշտ այդ- պիսին է, մատուցողուհին անհարմար զգաց, ժպտաց, և դրանով մեր բանավեճն ավարտվեց։ «Թուրքական» սուրճը, ի դեպ, հիանալի էր։

են շարադրված՝ կապուչինո, ամերիկանո և նման բաներ։ Բայց մենք խնդրում ենք հայկա- կան սուրճ մատուցել։ — Չկա, — անվրդով պատասխանում է Դարիոն։ Բա Daniel Moser-ի հայկական արմատնե՞րը։— Այո, այս սրճարանի առաջին սեփականա- տերը հայ էր, բայց ավելին ես չգիտեմ։ Միգու- ցե իմ տնօրենը կկարողանա ձեզ օգնել, մի օր երեկոյան համեցեք։ Իհա՛րկե կգանք։ Ավելին, տնօրենին կհամո- զենք սուրճերի մենյուում անպայման ներա- ռել հայկական սուրճը։ Իսկ մինչ այդ, թերևս, գնահատենք Վիեննայի ամենահայտնի սրճա- րանը՝ Central-ը։

***«Թաղամասը զննված է», — ասվում է հանրա- հայտ Ձիավարության իսպանական դպրոցի պատին խորհրդային սակրավորների թողած հաղորդագրության մեջ։ Պատմության սիրա- հար ավստրիացիները շենքը վերականգնե- լիս խնամքով պահպանել են Երկրորդ համ- աշխարհային պատերազմի ժամանակ ար- ված գրությունը։ Հարակից գեղատեսիլ վայ- րերով կես ժամ զբոսնելուց հետո մենք միան- գամայն կարող էինք ստորագրել այդ հաղոր- դագրության տակ։Central-ը՝ մի վայր, որտեղ XX դարի սկզբին իրենց ժամանցն անցկացնում էին բոլշևիկնե- րը, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ժամանակավորապես փակվել էր։ Հետո սրճա- րանը վերաբացեցին՝ տեղափոխելով հին շեն-

Մարտ 20163435

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Այնտեղ

— Կներեք, իսկ դա ի՞նչ է։ Վերապատմում ենք բաղադրատոմսը, մա- տուցողը մտամոլոր նայում է, հետո թուրքա- կան սուրճ առաջարկում։ Ծեր միաբանի ուր- վականը հեգնանքով քմծիծաղ է տալիս։ Դե, ինչ արած։ Սուրճը բերեցին տարօրինակ գա- վաթներով՝ առանց բռնակների, համ էլ քաղցր, թեև զախեր-տորտեի հետ համադրությամբ հեչ վատ չէր։ Երբ մենք արդեն պատրաստ էինք ճամփա ընկնել, սրճարանը գրեթե դա- տարկ էր։ Վիեննացիները տուն էին գնացել՝ հերթական աշխատանքային օրվան պատ- րաստվելու։ Իսկ պարոն Ֆրոյդի սիրած տե- ղում՝ սրահի վերջում՝ ճիշտ դաշմանուրի հե- տևում, դրված է «պատվիրված է» ցուցանակը. կարծես լեգենդար հոգեբանը հավիտյանս հա- վիտենից ամրագրել է այդ տեղն իր համար։ Frauenhuber սրճարանն իր գովազդային թռու- ցիկում հպարտությամբ հաղորդում է, որ այն հաճախ են այցելել Մոցարտն ու Բեթհովենը։ Ավելին, այստեղ մի քանի անգամ նույնիսկ

նվագել են այցելուների համար։ Բայց այդ դա- սական ջեմ-սեշններով գովազդը չի ավարտ- վում։ Նույն այդ թռուցիկում անվերապահո- րեն հայտարարվում էր, որ Frauenhuber-ը, իբր, Վիեննայի առաջին սրճարանն է։ Ընդ որում, հիշատակվում է 1824 թվականը։ Տեղ հասնե- լով մենք հասկացանք, որ այստեղ իսկապես չեն լսել ո՛չ հայ ձեռնարկատիրոջ, ո՛չ էլ հայկա- կան սուրճի մասին։ Նույն իրավիճակը Kleines Kafe-ում էր («Փոքր սրճարան»), որը դեռևս համարվում է քաղաքի ամենափոքր սրճա- րանը, թեև այդպիսին չի 1950-ականներից ի վեր, երբ պատմական տարածքը՝ երկու սե- ղանով ու բարով սրահը, զգալի ընդլայնվեց։ Հիմա մեր տեսածներից առնվազն մեկ սրճա- րան՝ Daniel Moser-ը կարող է մրցել Kleines-ի հետ ամենափոքրի կոչման համար։ Փոխարենը, Վիեննայում ցանկության դեպ- քում միայն մեկ սրճարան կարող է գլուխ գովել, որ անցյալ դարի սկզբին այնտեղ թրև էր գալիս Շիկլգրուբեր ազգանունով մի երի-

տասարդ ու ձախողակ նկարիչ, որը հետագա- յում հայտնի դարձավ ողջ մարդկությանը Ադոլֆ Հիտլեր անվան տակ։ Խոսքը Sperl սրճարանի մասին է, որը կարողացել է պահպանել այդ ժա- մանակների երբեմնի տեսքը, ոգին ու հմայքը։ Երբ պատուհանին կից սեղանի մոտ հարմար- վելուց հետո մենք որոշեցինք ճշտել մատուցո- ղուհուց, թե ո՛ր սեղանի մոտ էր սիրում ժամա- նակ սպանել պարոն Շիկլգրուբերը, նա հան- կարծ անհանգստացավ, ասաց, որ դա շատ վաղուց էր, ու վազեց մենեջերին բերելու։ Մենե- ջերը՝ միջին տարիքի ժպտերես մի տղամարդ, գրեթե ներողություն խնդրելով մեզ հաղորդեց, որ Sperl սրճարանն առանձնապես չի հպարտա- նում, որ Հիտլերը հաճախ է այցելել այդտեղ։ Իսկ երբ խոսք գնաց հայկական սուրճի մասին, խեղճ մենեջերը բոլորովին պապանձվեց։ «Ջազ- վե» բառը լրիվ մոլորեցրեց նրան, այնպես որ մենք բավարարվեցինք սովորական էսպրեսո- յով նախապատերազմյան վիեննական քաֆե- հաուսի կախարդական մթնոլորտում։

← Landtmann՝ Զիգմունդ Ֆրոյդի սիրելի սրճարանը

← Միշտ մարդաշատ Cetral-ի սրահներից մեկը

ԵԹԵ CEntrAl ՀԱՃԱԽ ԷԻՆ ԳԱԼԻՍ ՌՈւՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈւԹյԱՆ ԱՊԱԳԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ, ԱՊԱ lAnDtMAnn ՍՐՃԱՐԱՆՈւՄ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՀԱՆԴԻՊԵԼ ԶԻԳՄՈւՆԴ ՖՐՈյԴԻՆ

Հույս կար, որ մեզ գոնե մի քիչ ըմբռնումով կմոտենան Julius Meinl հանրահայտ ապրան- քանիշի խանութներում։ Ինքը՝ յուլիուս Մայնլը՝ 1862-ից գոյություն ունեցող ընկերության հիմնադիրը, կայսրության մայրաքաղաքը նվաճելու էր եկել գավառից և հաջողության հասավ նրանով, որ գլխի ընկավ սուրճն ար- դեն բոված վաճառել։ Այսօր ընկերությունն այն քչերից է Ավստրիայում, որը մասնագի- տացած է արևելյան սուրճերի գործում։ Դրա մասին է վկայում նաև տարբերանշանը՝ ֆեսով տղայի պրոֆիլը (նույնպիսի ֆեսով, ամենայն հավանականությամբ, Վիեննայում շրջում էր Հովհաննես Աստվածատուրը)։ Բայց այստեղ էլ մատուցողուհին ոտքի վրա արտաբերեց միայն. «Ունենք թուրքական սուրճ» ու գնաց մյուս հաճախորդին սպասարկելու։

***Ինչպես և խոստացել էինք մատուցող Դարիո- յին, մի քանի օր անց երեկոյան նորից եկանք Daniel Moser։ Տնօրենը՝ յուլիա անունով երի- տասարդ թխամորթ կինը ժպիտով դիմավո- րեց սրճարանով հետաքրքրված հյուրերին։ Լսելով «լրագրողներ» կախարդական բառը՝ մենեջերը, որ, ինչպես պարզվեց նույն պահին, նաև սրճարանի համասեփականատերն էր, համառոտ պատմեց Դիոդատոյի պատմությու- նը, որը մենք առանց այդ էլ գիտեինք։ Ավելի հետաքրքիր էր իմանալ սրճարանի նորագույն պատմությունը։ Պարզվեց, որ երկար ժամա- նակ այս վայրը ծառայել է որպես խանութ, և միայն 1970-ականների վերջին որոշվել է վերածնել հնագույն վիեննական սրճարանը։ յուլիայի հավաստիացմամբ՝ սրահը մնացել է ճիշտ այնպիսին, ինչպիսին Աստվածատուրի կյանքի օրոք էր։ Բայց ինչո՞ւ Դանիել Մոզեր։

Ոչ, դա հաստատության սեփականատերերից մեկի անունը չէ, ինչպես մեզ թվաց սկզբում, այլ պատմական անձ՝ Վիեննայի քաղաքա- գլուխ։ յուլիան վստահեցնում էր, որ հենց այդ անձնավորությունն է որոշիչ դեր խաղացել քաղաքում Դիոդատոյի սրճային բիզնեսի բաց- ման գործում։ Դե ինչ, միանգամայն արժանի առիթ է քաղաքի առաջին սրճարանը նրա անունով կոչելու համար։ Բայց ինչո՞ւ մի սրճա- րանում, որը բացել է Դիոդատոն, չեն մատու- ցում այն նույն սուրճը, որը նա էր պատրաս- տում։ Մեկ էլ հիանալի կլիներ, եթե յուլիան մեր խնդրանքով մենյուի մեջ հայկական սուրճ ավելացներ։ — Դե իմաստ չունի։ Մարդիկ գալիս են այս- տեղ կապուչինո կամ էսպրեսո խմելու, իսկ թուրքական սուրճը ոչ մեկին չի հետաքրք- րում, — թերահավատորեն ասաց աղջիկը, — մենք, իհարկե, հարգում ենք պատմությունը, հիշում ենք, որ ավստրիացիները սուրճի մշա- կույթը թուրքերից են սովորել…— Հայից։ Դիոդատոն հայ էր։— Դե հա։ Ի դեպ, ո՞րտեղից եք։— Հայաստանից։— Իսկ ես Թուրքիայից։

Խորհրդանշական էր. ավստրիական մայրա- քաղաքի ճիշտ կենտրոնում թուրքերը շարու- նակում են հայի սկսած գործը, մինչդեռ նա իր հերթին այստեղ է եկել Թուրքիայից։ Սուրճը մտերմացնում է։

***Մեր սրճա-պատմական հետաքննության ավարտին մենք որոշեցինք զբոսնել մինչև այգին, որը Դիոդատոյի անունով են կոչել։ Այն բացվել է մի քանի տարի առաջ տեղական հայկական համայնքի ջանքերով։ Իրականում զբոսայգին փոքրիկ քառակուսի այգի էր՝ մի քանի նստարաններով։ Այստեղ զբոսնող վիեն- նացիները, իհարկե, առանձնապես պատկերա- ցում չունեին, թե ով է այդ մարդը, ում անունը մուտքի ցուցանակին է։ Մի կողմից տխուր է, մյուս կողմից, եթե Դիոդատոն մեկ օրով հայտ- նվեր ժամանակակից Վիեննայում, նա հաստատ կհպարտանար իր աշխատանքի արգասիքով։ Իսկ ինչ վերաբերում է հայկական սուրճին, ապա հարցը բոլորովին էլ բաղադրատոմսը չի կամ ջազվեն։ Ամեն սուրճ էլ ցանկության դեպքում կարող է հայկական դառնալ, իսկ թե ինչպես՝ յուրաքանչյուր հայ ինքն է որոշում։

ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՄԱյՐԱՔԱՂԱՔԻ ՃԻՇՏ ԿԵՆՏՐՈՆՈւՄ ԹՈւՐՔԵՐԸ ՇԱՐՈւՆԱ- ԿՈւՄ ԵՆ ՀԱյԻ ՍԿՍԱԾ ԳՈՐԾԸ, ՄԻՆՉ- ԴԵՌ ՆԱ ԻՐ ՀԵՐԹԻՆ ԱյՍՏԵՂ Է ԵԿԵԼ ԹՈւՐՔԻԱյԻՑ։ ՍՈւՐՃԸ ՄՏԵՐՄԱՑՆՈւՄ Է

↓ Դարեր առաջ Յուլիուս Մայնլն իր սրճային բիզնեսը սկսել էր հենց Վիեննայից

→ Kleines Kafe-ն այլևս այդքան էլ փոքր չէ, բայց նույնքան սիրված

Արտավազդ Եղիազարյան Առնոս Մարտիրոսյան

Նյութն առաջին անգամ տպագրվել է Ереван ամսագրում

Մարտ 20163637

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Այնտեղ

Ո՞րտեղ նստենք«ԵՐԵՎԱՆը» վիրտուալ շրջագայություն է կատարել աշխարհի

տարբեր երկրներով, «այցելելով» ամենահին ու լեգենդար սրճարանները, որոնք պետք է այցելել՝ անկախ սուրճի նկատմամբ

ունեցած ձեր սիրո մակարդակից:

Tomoca Cafe, Ադիս-ԱբեբաԱյս սրճարանի մուտքի մոտ սուր- ճի իսկական ծառ է աճում: Սրճա- րանը մշտապես մարդաշատ է, իսկ սուրճը մատուցվում է տեղական տենա-ադամ կանաչու տեսակի հետ, որ թարգմանաբար նշանա- կում է «Ադամի առողջությունը»: Այն դառը համ ունի, բայց հանգս- տացնող ազդեցություն է ունենում:

Americain, Ամստերդամ Այս սրճարանը Ամստերդամի խորհրդանիշներից է համար- վում: Այն կառուցվել է 1902 թվա- կանին որպես համանուն հյու- րանոցին կից սրճարան, իր մեջ ներառելով ժամանակի բրյու- սելյան և փարիզյան սրճարան- ների լավագույն ավանդույթնե- րը: Americain-ը արագ դարձավ Ամստերդամի ստեղծագործող խավի սիրված վայրերից մեկը: Հենց այստեղ է հռչակավոր պարուհի Մատա Հարին մեծ հյուրասիրություն կազմակեր- պել սեփական ամուսնության առիթով: Americain-ն այսօր էլ Ամստերդամի կարևորագույն վայրերից մեկն է համարվում:

Queen's Lane Coffee House, Օքսֆորդ1739 թվականին Անգլիայում արդեն գործում էին 551 սրճա- րան: Օքսֆորդում գտնվող Queen's lane Coffee House սրճա- րանը համարվում է աշխարհի ամենահներից մեկը: Այն սկսել է գործել դեռևս 17-րդ դարի կեսերին: Ժամանակին սուրճն այստեղ արժեր 1 փենի: Ուսանողնե- րը ժամերով նստում էին սրճարանում, սովորում դասերը, գրքեր կարդում կամ պարզապես զրուցում: Այսօր էլ սրճա- րանի մշտական հաճախորդները ուսանողներն են, քանի որ այն գտնվում է արքայական քոլեջի հարևանությամբ:

Cafe Ara, ՍտամբուլԱռաջին երկու սրճարանները բացվել են Օսմանյան կայսրությու- նում՝ 1554 թվականին: Այսօր Ստամբուլի ամենախորհրդանշա- կան սրճարաններից է համարվում Cafe Ara-ն: Առաջին հերթին այս սրճարանը հաճախորդներին գրավում է իր հիմնադրի՝ հայտ- նի լուսանկարիչ Արա Գյուլերի շնորհիվ: Սրճարանի պատերին փակցված են լուսանկարչի աշխատանքները, ի դեպ, մեծ է հավանականությունը, որ այստեղ կհանդիպեք Արա Գյուլերին: Սրճարանում կազմակերպվում են նաև այլ լուսանկարիչների աշխատանքների ցուցադրություններ:

Մարտ 20163839

ԴԱ՞ՌԸ, ԹԵ ՆՈՐՄԱԼ Այնտեղ

Florian, վենետիկԻտալիայում առաջին սրճարանը բացվել է Վենետիկում 1652 թվականին: Florian-ը հիմ- նադրվել է ավելի ուշ՝ 1720-ին, և այսօր համար- վում է քաղաքի խորհրդանիշներից մեկը: Այստեղ սուրճի մատուցման ձևը արվեստի է վերածվել: Հենց այստեղ է Ջակոմո Կազա- նովան ծանոթացել կանանց հետ, որովհետև սա առաջին սրճարաններից էր, որտեղ կա- նանց մուտքն արգելված չէր: Florian-ը բոհե- մային սրճարան է համարվում, այստեղ հա- ճախ կարելի էր տեսնել Բայրոնին, Բրոդսկուն, Ռուսոյին, Հեմինգուեյին և այլոց: Սրճարանի ինտերյերը թանգարանային է՝ մարմարե սեղանիկներ, թավշյա բազմոցներ, հսկայական հայելիներ և որմնանկարներ: Գներն էլ բավական թանկ են՝ մեկ բաժակ սուրճի գինը 15 եվրո է:

La Rotonde, Փարիզ1672 թվականին Փարիզում բացվեց առաջին հաստա- տությունը, որտեղ սուրճ էին մատուցում: Շատ չան- ցած Փարիզը սրճամոլների մայրաքաղաքի համբավ ձեռք բերեց: Մոնպառնաս պողոտայի վրա է գտնվում տեղական ամենալեգենդար սրճարաններից մեկը: la rotonde-ի առաջին այցելուներից էր Պաբլո Պիկա- սոն: Այստեղ հաճախ կարելի էր հանդիպել Կանդինս- կուն, Ապոլիներին, Շագալին ու Մոդիլիանիին: Վեր- ջինս հաճախ նստած նկարում էր սրճարանի մյուս հաճախորդներին: Նրանցից մեկը, օրինակ, մի օր եղավ Աննա Ախմատովան, որը Փարիզ էր ժամանել ամուս- նու հետ՝ մեղրամիս անցկացնելու: 20-րդ դարի սկզբին Կոկո Շանելը la rotonde-ում ազ- գային երգեր էր երգում՝ հացի գումար վաստակելու համար: Հենց այստեղ է նա հանդիպում իր ապագա հովանավորներից մեկին ու սկսում աշխատել նորա- ձևության ոլորտում: Մի գավաթ սուրճն այստեղ արժե 6 եվրո:

Antico Caffe Greco, ՀռոմԱյս սրճարանը բացվել է 1760 թվականին: Սրճա- րանի հայտնի այցելուներն են եղել Բայրոնը, Գյոթեն, Դիքենսը, Ստենդալը, Նիցշեն, Բիզեն, Լիստը, Վագներն ու մյուսները: Գոգոլը հենց այս սրճարանում է գրել «Մեռած հոգիներ» վեպի մեծ մասը: Ի դեպ, մինչ օրս սրճարա- նում պահվում են Գոգոլի գրած նամակներից մի քանիսը:Սրճարանը հայտնի էր դարձել իր յուրահա- տուկ պատրաստմամբ առանձնացող սուրճի շնորհիվ, որը մատուցվում էր փոքրիկ բաժակ- ներով: Համարվում է, որ հենց այս սրճարա- նում է ծնվել էսպրեսոն:Սրճարանի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն, եթե սրճարան այ- ցելի ու սեղանիկներց մեկի շուրջ նստի կար- դինալ, ապա նա ապագայում Հռոմի Պապ կհռչակվի: Գներն այստեղ մի փոքր բարձր են, քանի որ բացի լեգենդներից ու հայտնի հա- ճախորդներից, սրճարանն ինքն իրենով թան- գարան է հիշեցնում:

Լենա Գևորգյան

Երևանը կա«Մեդիամաքս» մեդիա ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը

պատմում է «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ գործող մեծ հացի խանութի, Փակ շուկան վերականգնելու երազանքի, դստեր հետ

քաղաքով զբոսնելու և ամռանը բակերում տարածվող տապակած բադրիջանի հոտ ունեցող իր Երևանի մասին:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևան

Մարտ 20164041

Ծնված օրվանից մինչև վերջերս՝ 39,5 տարի, ապրել եմ Բաղրամյան 1 հասցեում: Մեր բակը «կլորի բակ» էին անվանում, որովհետև կենտրո- նում փոքր կլոր լողավազան կար: Վերևի հատվածը գավաթ էր հիշեց- նում, այնտեղից պիտի ջուրը հոսեր ներքև, բայց իմ մանկության տարի- ներին լողավազանն արդեն չէր աշխատում՝ խողովակները ժանգոտել էին: Ավարտական դասարաններում երեխաներով վերանորոգեցինք ներքևի մասը: Իսահակյան փողոցում ջրցան մեքենաներ էին կանգնում՝ լիցքավորման տեղն էր, սիմվոլիկ գումար էինք վճարում ու նրանք գա- լիս, ջուր էին լցնում մեր լողավազանի մեջ: Ջուրը շատ սառն էր, մոտ երկու օր սպասում էինք, մինչ արևի տակ տաքանա:

Առավոտից երեկո ֆուտբոլ, կռիվ-կռիվ, յոթ քար էինք խաղում՝ բոլոր այն խաղերը, որ ընդունված էին երևանյան բակերում: Կարծում եմ, բա- կերը մեծ դեր են խաղացել Երևանի երեխաների կայացման հարցում: Հիմա բակերում խաղացող երեխաներ ավելի քիչ եմ նկատում:

Տատիկիս տունը Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում է գտնվում: Երբ փոքր էի, շաբաթ-կիրակի օրերին հաճախ էի նրա մոտ անցկացնում: Մենք տանը ռուսալեզու թերթեր ու ամսագրեր էինք ստանում, իսկ տա- տիկս՝ միայն հայերեն: «Երեկոյան Երևան», «Խորհրդային Հայաստան» թերթեր էր ստանում, նաև՝ «Գարուն» ամսագիր: Դեռ խորհրդային տա- րիներին տատիկիս տանը «Գարուն»-ում հոդված կարդացի այն մասին, թե ինչպես երկու ամերիկահայ գաղտնի բարձրացել էին Արարատ լե- ռան գագաթը: Անհավատալի պատմություն էր:

Պուշկինի անվան դպրոցն եմ հաճախել: Մեր բակի գրեթե բոլոր երե- խաները Չեխովի անվան դպրոց էին հաճախում, ես էլ ինձ «սպիտակ ագռավ» էի զգում ու մի քիչ նեղվում դրանից: Խնդիրն այն էր, որ ծնող- ներս աշխատում էին, իսկ Պուշկինի դպրոցում երկարօրյա դասընթաց- ներ կային: Այնպես որ ընտրությունը դրանով էր պայմանավորված:

Հրաշալի դասղեկ ունեինք՝ Անտոնինա Խրիստոֆորովնան: Նրան շատ էինք սիրում ու մեզ համար բացառություն արեցին՝ չորրորդ դասարա- նում նա շարունակեց մնալ մեր դասղեկը: Շատ լավ դասարան ունեինք, դպրոցական ընկերներ ունեմ, որոնց հետ շատ մոտ ենք առ այսօր:

Դպրոցում ռուսաց լեզվի ու գրականության մեր ուսուցիչը՝ Մարկ Վլադիմիրովիչի ղեկավարությամբ գործում էր «Դիալոգ» խմբակը, որտեղ համանուն թերթ էինք պատրաստում, որը բազմացնում էինք երկու անգամ:

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտե- տում եմ սովորել, բայց ինձ արևելագետ չեմ համարում: 1992 թվակա- նին նոր էր բացվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլ- տետը, ուզում էի այնտեղ ընդունվել, բայց մեկ, թե երկու միավոր ու ավտոմատ կերպով ընդունվեցի արևելագիտության ֆակուլտետ՝ թուր- քերեն բաժին: Միայն առաջին կուրսի առաջին սեմեստրի ընթացքում եմ դասերի նորմալ հաճախել: Հետո Դավիթը, ով այսօր «Մեդիամաք- սի» գլխավոր խմբագիրն է, առաջարկեց աշխատել նորաբաց «Բրավո» թերթում: Մութ ու ցուրտ տարիներին երիտասարդական թերթում աշխատելը շատ ավելի գրավիչ էր, քան դասերի գնալը: Ինձ արևելա- գետ չեմ համարում, բայց մեծագույն հարգանք ունեմ իրական արևե- լագետների հանդեպ:

Մի անգամ հայ գրականության քննությանն ինձ ընկավ «Երկիր Նաիրին», գերազանց ստացա, առ այսօր պարծանքով եմ հիշում այդ օրը: Ռուսական կրթություն ստացածիս համար «Երկիր Նաիրին» գե- րազանց պատասխանելը հատուկ նշանակություն ուներ:

«Բրավոյի» խմբագրությունը «Անի» հյուրանոցում էր գտնվում: Երբ ողջ քաղաքում լույս չկար, այնտեղ գրեթե միշտ էլեկտրականություն ունեինք: Ամեն առավոտ տնից դուրս էի գալիս այն մտքով, որ այսօր անպայման պետք է դասի գնամ, բայց ճանապարհին հայտնվում էր «Անի» հյուրանոցը, ու ես ԵՊՀ չէի հասնում:

«Մեդիամաքսի» առաջին գրասենյակը Բաղրամյան 33 Ա հասցեում էր՝ Կաթնատնից մի փոքր վերև: Հետո տեղափոխվեցինք Բաղրամյան 1՝ մեր տան բակում: Նախկին գրասենյակի տերը որոշեց վաճառել այն, ընտրելով շատ անհարմար ժամանակ՝ 2003թ. նախագահական ընտրու- թյունների առաջին և երկրորդ փուլերի միջև ընկած օրերին: Պատա- հաբար իմացա, որ մեր բակում ազատ տարածք կա, որոշեցինք ժա- մանակավորապես այնտեղ գնալ, մինչև ընտրությունները կանցնեն,

հետո հիմնական գրասենյակ փորձենք գտնել: Բայց, ինչպես ասում են, չկա ավելի հարատև բան, քան ժամանակավորը՝ այդ տարածքում մոտ յոթ տարի մնացինք: Տան հարևանությամբ աշխատելն ինչ-որ չափով վատ էր՝ աշխատավայրում երկար մնալու գայթակղությունը մեծ էր:

Երևանի հանդեպ սերը միշտ էլ եղել է իմ մեջ, չեմ կարող առանձնացել այն պահը, երբ հասկացա, որ սիրում եմ: Կարծում եմ, որ նման հատուկ զգացմունք կարող է ունենալ մեկը, ով տվյալ քաղաքում չի ծնվել ու մե- ծացել: Երևանի հանդեպ իմ սերը երևի ծնվել է ինձ հետ:

«Երևան XX դար» նախագծի գաղափարը շատ հանկարծակի ծնվեց. երբ դպրոցական էի, տատիկիս տուն գնալուց ինձ անհասկանալի կերպով միշտ գրավում էր «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող մեծ հացի խանութը: Խանութում միշտ եռուզեռ էր, ինձ թվում էր այնտեղ միշտ հետաքրքիր բաներ են տեղի ունենում: Արդեն մեծ տարիքում մի անգամ այդ տարածքով անցնելիս հիշեցի խանութի մասին, մտածեցի հետաքրքիր կլիներ մարդկանց միջոցով պատմել քաղաքի մասին:

Երբ անում էինք «Երևան XX դար» նախագիծը, որոշ վայրեր նորովի բա- ցահայտեցի ինձ համար: Օրինակ՝ «Էներգետիկների շենքը», որ մեր հին տան հարևանությամբ էր ու ամեն օր անցնում էի դրա կողքով, սկսեցի նո- րովի ընկալել, հիշելով շենքի հետ կապված հետաքրքիր պատմությունները:

Կա օբյեկտիվ իրականություն. քաղաքը զարգանում է ու չի կարող չփոխ- վել, անկախ նրանից, մենք դա ուզում ենք, թե ոչ: Կարծում եմ՝ կյանքի իռացիոնալ ընկալման, լավը վատից տարբերելու, պարզ բաներով ուրա- խանալու խնդիր ունենք:

Ինձ մտահոգում է, երբ մարդիկ խորհրդային ժամանակների կարոտախ- տով են տառապում՝ կամ չեն հիշում, կամ չեն ցանկանում հիշել այդ ժամանակների բոլոր արատավոր երևույթները: Վերջերս ինձ համար նորովի բացահայտեցի «Խոշոր շահում» ֆիլմը՝ դրանում իմ մանկության Երևանն է, բայց ֆիլմը նաև բացահայտում է բոլոր այն ահավոր բարքերը, որ կային խորհրդային ժամանակ: Զարմանում եմ, թե գրաքննությունն այդ ֆիլմը ինչպես էր «անտեսել»:

Կարծում եմ՝ ասելով, որ հինը լավն էր, իրականում կարոտում ենք մեր մանկությունը, և այդ ժամանակահատվածի Երևանը, որպես մեր կյանքի անբաժան մասնիկ: Մանկությունը մարդու ամենաանհոգ ու երջանիկ ժամանակահատվածն է: Բնականաբար, ուզում ես վերադառնալ այնտեղ, ուր քեզ ամեն ինչ կարելի էր ու որևէ ջանք չպիտի գործադրեիր երջանիկ կյանքով ապրելու համար: Բայց հիմարություն է կարծել, որ ԽՍՀՄ «վե- րադառնալով», կարող ես հետ բերել մանկությունդ:

Երևանը ոգեշնչում է ինձ, շարունակում եմ հաճույք ստանալ քաղաքից ու լավ զգալ ինձ այստեղ: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե քանդված շենքերը կանգուն լինեին, իսկ Փակ շուկան հենց Փակ շուկա մնար, իհար- կե, վերանորոգված: Ես էլ աղջկաս ձեռքը բռնած կգնայի այնտեղ, ինչպես հայրիկիս հետ էինք գնում: Մեր սիրած Փակ շուկան այլևս չկա, ու դա ցավալի է, բայց ֆիքսվել դրա վրա ու ասել վերջ՝ «Երևանը չկա», ճիշտ չէ: Երևանը մարդիկ են, մենք էլ պիտի շարունակենք ապրել այս քաղաքում, ու յուրաքանչյուրս մեր գործով պահպանենք երևանյան միջավայրը:

Երևանում ամռանը բակերից տապակած բադրիջանի հոտ է գալիս, դա այնքան երևանյան է: Ի դեպ, Երևանը միանշանակ ամառային քաղաք է:

Եթե քաղաքում որևէ բան փոխելու հնարավորություն ունենայի՝ միա- նշանակ կվերականգնեի Փակ շուկան, գուցե դեռ կգա այդ օրը: Կփորձեի նոր կյանք տալ «Մոսկվայի» ամառային դահլիճին: Լավ կլիներ նաև, եթե համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետներից մեկը թան- գարան կամ համերգասրահ կառուցեր Երևանում:

Աղջիկս 6 տարեկան է, բայց զգում եմ, որ անկեղծ սիրում է Երևանը: Երբ ամռանը արձակուրդ ենք մեկնում, իսկապես կարոտում է Երևանը, այն վայրերը, որ հաճախ միասին ենք զբոսնում: Սիրում ենք միասին բարձ- րանալ Կասկադի աստիճաններով, ուսումնասիրել արձանիկները:

Շատ եմ սիրում ոտքով քայլել, օրական առնվազն մեկ ժամ քայլում եմ Երևանով: Սովորաբար շատ վաղ եմ դուրս գալիս տնից ու ոտքով հաս- նում աշխատավայր: Բնականաբար, տարբեր բաներ եմ նկատում, այդ ընթացքում նոր գաղափարներ են ծնվում: Առավոտն իմ ու Երևանի լուռ շփման պահն է:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

ԳԱՎԱԹ՝պատմությունԻնչպես են երևանցիներին հյուրասիրում չինական թեյ՝ դրա դիմաց խնդրելով միայն հետաքրքիր պատմություն: «Թեյ անծանոթների հետ» նախագծի շրջանակում 2015 թվականից սկսած թեյի հարյուրավոր բաժակներ են հյուրասիրվել և նույնքան կենդանի պատմություններ գրանցվել: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Արտյոմ Բաբայան, նանե Խաչատրյան«Այս նախաձեռնությանը մեզ ոգեշնչել է մի չի- նական առասպել: Ասում են՝ մի օր գրող Պու Սունլինը Չինաստանում մի յուրահատուկ թե- յատուն է բացել, որտեղ հյուրասիրել է հոգնած ճամփորդներին ընտիր թեյերով, իսկ որպես վարձատրություն խնդրել պատմել մի որևէ հե- տաքրքիր պատմություն: Հետագայում, ոգե- շնչվելով դրանցից, Պու Սունլինը բազմաթիվ պատմվածքներ է գրել, որոնք հայտնի են դար- ձել ողջ Չինաստանում: Մեր նպատակը մի փոքր այլ է՝ մենք ցանկանում ենք կոտրել անծանոթ մարդկանց միջև եղած անտեսանելի պատնե- շը: Ես չգիտեմ քեզ, դու չգիտես ինձ, բայց դա ինձ բնավ չի խանգարում քեզ մի բաժակ թեյ հյու- րասիրել, մի քիչ շփվել ու շարունակել մեր ճա- նապարհը: Փողոցով քայլելիս, մենք անընդհատ անցնում ենք անծանոթ մարդկանց մոտով և չենք էլ մտածում, որ նրանցից յուրաքանչյու- րը առանձին կենդանի պատմություն է, առան- ձին ճակատագիր, որի մասին մենք ոչինչ չգի- տենք: Կարծես գրքեր լինեն, բայց մենք տես-

նում ենք միայն կազմը, ոչ բովանդակությունը: Մենք գնում ենք որևէ զբոսայգի, չինական ավանդույթների համաձայն թեյ պատրաստում և հրավիրում անցորդներին միանալ մեզ: Մեզա- նից համեղ չինական թեյ, նրանցից՝ պատմու- թյուններ կյանքից: Հետո, եթե նրանք դեմ չեն, այդ պատմությունը հայտնվում է Ֆեյսբուքում: Երևանով մեր թեյախմությունները չեն սահմա- նափակվում: Հայ-թուրքական «Գործելով միա- սին» նախագծի հետ համատեղ մենք նաև այ- ցելել ենք Գյումրի և Էջմիածին ու խնդրել ան- ցորդներին թեյի բաժակի շուրջ պատմել ցե- ղասպանության հետ կապված ընտանեկան պատմություններ: Իսկ անցյալ տարվա դեկ- տեմբերին նաև առաջին անգամ դուրս եկանք Հայաստանի սահմաններից՝ գնացինք Իրան և Սպահանի զբոսայգիներից մեկում հրաշա- լի ժամանակ անցկացրեցինք տեղացիների և ճանապարհորդների հետ: Մոտ ապագայում կգնանք թեյ հյուրասիրելու և պատմություն- ներ հավաքելու Արցախում և Վրաստանում»:

մի

Մարտ 20164243

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Թեյ

«1918 թվականից հետո մեր նախնի- ները փախել են Էրզրումից և հաս- տատվել Ջավախքում, ուր ստեղ- ծել են մի փոքրիկ Հայաստան ու կամաց-կամաց հաստատվել նոր տեղում: Շատ դժվար կյանք են ունեցել: Իմ պապայի պապը մի հատ Նարեկով ա փրկվել: Ինչքան ունեցել են, թողել են, մենակ Նա- րեկն են փրկել և հասցրել են Ախալ- քալակ: Երբ հայրիկիս պապը փախ- չում էր թուրքերից, թուրքերը կրա- կում էին նրա վրա՝ փորձելով սպա- նել: Բայց ոչ մի փամփուշտ չի դիպ- չել, Նարեկը նրան պաշտպանել էր»:

«Երկու տարի շարունակ գնում էի Ծաղկաձոր, որպեսզի սովորեի դա- հուկներով սահել: Ամեն անգամ մի պրոֆեսիոնալի հետ էի գնում, ով ինձ օգնում էր: Մի ուղի կար այն- տեղ, երբ կանգնած նայում էի դրան, միշտ վախով էի լցվում: Բայց մի անգամ ինքս ինձ ասացի, որ պիտի միայն ոտքերիս նայեմ, մի քայլ անեմ, հետո մյուսը: Այս կերպ հաղթահարեցի այդ ուղին, և շատ հեշտ էր: Վերջերս մտածեցի, որ այդ նույն մոտեցումը կարող ենք նաև կյանքում կիրառել: Մի հսկա- յական նախագիծ եմ հիմա սկսում, ու երբ մտածում եմ դրա մասին, ինքս ինձ ասում եմ. «Շատ դժվար է, չեմ կարող դա անել: Չեմ կարող նախագիծը կյանքի կոչել»: Բայց հիմա գիտեմ, որ պիտի ամեն օր մի բան անեմ, ու այդպես կկարողա- նամ իրականացնել նախագիծս»:

«Առաջին անգամ գնացել էի Իտա- լիա: Մեզ մոտ ընդունված է հաց ուտելուց հետո թեյ խմել, չէ՞: Ուրեմն, գնացել էինք ամուսնուս ընկերնե- րի հետ հաց ուտելու, հետո նրանք բոլորը էսպրեսո խնդրեցին: Երե- կոյան ժամը 10-ին: Ես էլ մի բաժակ թեյ խնդրեցի: Իրենց թվաց, որ ես հիվանդ եմ ու ջերմություն ունեմ, և այդ պատճառով է, որ լիմոնով թեյ եմ ուզում: Ու սկսեցին ինձ աս- պիրին ու երիցուկի եփուկ առա- ջարկել: Հարցնում էին. «Վա՞տ ես զգում: Ստամո՞քսդ է վատ»: Պարզ- վեց՝ իրենց մոտ թեյը խմում են մի- այն, երբ հիվանդ են: Եվ տարօրի- նակ են համարում, երբ ուղղակի թեյ ես ուզում խմել»:

«Ես Թուրքիայից եմ, Դերսիմից: Ըն- տանիքս վտարվել էր Դերսիմից դե- պի Թոկաթ: Թոկաթում էլ, Դերսի- մում էլ շատ հայեր էին ապրում, ու հիմա չգիտեմ՝ ես քո՞ւրդ եմ, թե հայ: Եվ սա շատ դժվար է ինձ համար: Տատս ու պապս մահացել են, իսկ Հայաստանում բոլորը նրանց են նման, էնպես որ ես շատ հուզված եմ: Ես ապրում եմ ինչպես քուրդ, բայց ինձ հայ եմ զգում»:

Պատմություն

Պատմություն

4

1

#

#

Պատմություն 3#

Պատմություն 2#

«Աշտարակի սրճարաններից մե- կում մատուցող էի աշխատում: Այնտեղ ծանոթացա Ջոնի՝ Փաթի- լի հայրիկի հետ, ում հետ ընկերա- ցանք: Հայաստանում Ջոնի միակ ընկերն էի, իր կինն ու երեխան դեռ այստեղ չէին: Միասին շատ ծանր ու հետաքրքիր օրեր ապրեցինք: Իսկ երբ Ջոնի կինն ու Փաթիլը եկան Հայաստան, ինձ առաջար- կեցին աղջնակի քավորը լինել: Չգիտեմ, թե ինչպիսին է ծնող լինե- լու զգացողությունը, բայց քավոր լինելը հիասքանչ զգացողություն է: Սանիկիդ ամեն քայլը շատ կա- րևոր է քո համար, անում ես ամեն ինչ, որ ճիշտ քայլեր անի: Իսկ եթե անգամ սխալվի էլ, այնպես ես անում, որ ավելի ուժեղանա ու միշտ գնա դեպի Աստված: Քավորի հիմնական պարտականությունն իր սանիկին հոգևոր սնունդ տալն է: Փաթիլն ինձ հաճախ է ջղայնաց- նում, բայց միևնույն է, իրեն շատ եմ սիրում»:

«Երեկ բալետի էինք գնացել Օպե- րայի թատրոնում: Ներս էին մտել: Դահլիճը մարդկանցով էր լցվում: Եվ մի աղջիկ ներս մտավ, ում դեմքն ինձ շատ ծանոթ թվաց: Իսկ մենք նոր էինք եկել Երևան, ու ես ուղղա- կի չգիտեի, թե որտեղից կարող եմ նրան ճանաչել: Նստած մտածում էի, մտածում էի, մեկ էլ ինքն ինձ հարցրեց. «Ես քեզ ճանաչում եմ ինչ-որ տեղից: Որտե՞ղ ենք հանդի- պել»: Պարզվեց՝ հանդիպել էինք հա- մալսարանում, երբ ես ուսանողնե- րի փոխանակման ծրագրի միջոցով մեկ կիսամյակով Շվեդիա էի գնա- ցել: Միասին երեք օր դասերի ենք նստել: Ու հիմա նա Երևանում է աշխատում: Դա երկու տարի առաջ էր, ու երեկ մենք կրկին հանդիպե- ցինք Օպերայում: Եվ նստել էինք իրար կողք»:

«Մի օր վերևից (կամ ներքևից, կամ կողքից, չգիտեմ) ինձ մի միտք եկավ՝ մոտոցիկլետ եմ ուզում: Եթե դրա- նից մի ամիս առաջ ինձ ասեին, որ ես կարող եմ մոտոցիկլետ ունենալ, կասեի, որ դա անհնար է: Ասենք, տասը տարի պիտի աշխատեմ, որ կարողանամ մոտոցիկլետ գնել: Բայց երբ սկսեցի այդ հարցով զբաղ- վել, մեկ էլ երեք ամիս հետո մոտո ունեցա: Իհարկե, դրա հետ մեկ- տեղ նաև մի երկու տարվա վար- կեր ձեռք բերեցի, բայց դա արդեն ուրիշ հարց է: Արժե՞ր: Հիմա իմ հա- մար էլ այդ հարցը չի. արժեր, թե չէ: Նույնն է, թե հարցնես՝ արժի՞ կյանքիդ ընկերոջը գտնես, թե չէ: Չեմ ասում, որ մոտոն հիմա իմ կյանքի ընկերն է, դեռ էդքան forever alone չեմ: Բայց միևնույն է: Մյուս տարի մոտոս 20 տարեկան է դառ- նում, ի դեպ»:

Պատմություն

Պատմություն

Պատմություն

Պատմություն

5

7

8

6#

#

#

#

«Միշտ մտածում էի, որ եթե տղա ունենամ, անունը պիտի Դավիթ լինի: Ոգեշնչված էի Սասունցի Դավթի կերպարից: Երբ հղիացա, և երեխայի սեռը պարզ էր, որոշ հանգամանքների պատճառով որո- շեցինք ուրիշ անուն գտնել: Իմ հա- մար կարևոր է և անվան սիրուն լինելը, և նշանակությունը: Ահա- գին անուններ ուսումնասիրեցինք, ընկերուհիս էլ առաջարկեց Ամորի անունը: Դուրս եկավ: Իսկ ինտեր- նետից իմացա, որ այն Երուսաղեմի 12-րդ դարի թագավորներից մեկի անունն է եղել... Նշանակում է քա- ջություն, ուժ, աշխատանքային ղե- կավար: Բայց նաև Դավիթ անունն էր շատ հարազատ: Վերջում անու- նը դնելիս, որոշեցի երկու անունն էլ գրանցել ծննդականում: Ու հիմա տղաս ունի երկու անուն՝ Դավիթ-Ամորի»:

Մարտ 20164445

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Թեյ

«Մայրական պապս Մուշի կողմե- րից էր: Ցեղասպանության ժամա- նակ փախել եկել էր Հայաստան, սակայն չէր խոսում այդ մասին, շատ բան չէր պատմում, մի տեսակ խուսափում էր: Բայց ես հիշում եմ, որ ինքը դուդուկ էր նվագում ու Մշո երգեր էր երգում: Ու ես այդ երգե- րով եմ մեծացել: Նրանց միջոցով մեզ հայրենիքը սիրել էր սովորեց- նում: Ես շատ փոքր էի, 4-5 տարե- կան, բայց հիշում եմ, որ պապս պատմում էր Էրզրումում թաքցրած գանձերի մասին, և ես երազում էի մեծանալ ու մի օր գնալ այնտեղ և գտնել այդ գանձերը: Պապիկիս շնորհիվ է, որ այսօր հայկական երգերն ու մշակույթը շատ եմ սի- րում: Աղաբեկ Ավետիսյան էր անու- նը: Սովորաբար ոնց է, հորական կողմով է չէ՞ որոշվում քո ազգը: Բայց ես ինձ մշեցի եմ համարում: Մի երգ կա, «Զարթիր լաո», պա- պիկս հաճախ էր երգում: Փոքր ժա- մանակ, երբ ծնողներս ինձ փորձում էին քնացնել, ոչ մի բան չէր օգնում, մինչև այդ երգը չերգեին»:

«Մի անգամ Լոնդոնում անձրևի տակ եմ ընկել: Նոր էի այնտեղ տե- ղափոխվել, առանց անձրևանոցի էի դուրս եկել տնից, անձրև սկսվեց, ես փողոցում էի... Մի խոսքով, թրջվեցի: Ու զգում եմ, որ սկսում եմ հիվանդանալ: Տեսա՝ ավտոտնա- կի պես մի տեղ, վրան գրված է «թե- յարան»: Մտա այդ ավտոտնակը, տեսնեմ երկու չինացի կանգնած զրուցում են չինարենով: Ես ասա- ցի՝ «Ինձ թեյ կտա՞ք»: Իրենք, թե բա՝ ի՞նչ թեյ եք ուզում. եվրոպակա՞ն, թե չինական: Մտածեցի ինձ «կռու- տոյ» զգամ, ասեցի չինական: Վճա- րեցի, նստեցի: Որոշ ժամանակ հե- տո ինձ բերեցին թեյը՝ մի հատ այս- պիսի փոքր բաժակով: Ու էդ պահին ես հասկացա, որ շատ «կռուտոյ» եմ: Բայց դե խմեցի, ու մրսածու- թյունս անցավ»:

«Վեց ամիս առաջ երկու աղջիկ- ների հետ քայլում էինք Երևանի փողոցներից մեկով դեպի տուն: Ճանապարհին մի տուփ գտանք՝ մեջը երկու կատվի ձագ: Երեք շա- բաթական կլինեին: Ինչ-որ մեկը թողել էր նրանց դուրսը: Քանի որ մենք բոլորս ապրում էինք հյուրըն- կալող ընտանիքների հետ, չէինք կարող ձագերին տուն տանել: Սկսե- ցի զանգել մեր ընկերներին ու կա- տուների համար տուն փնտրել: Ի վերջո, մի հոգի համաձայնվեց վերց- նել փիսիկներին: Տաքսի նստեցինք ու գնացինք այնտեղ: Մեքենայի մեջ ձագերը ցրտից կուչ էին եկել մեր վերարկուների տակ: Երբ տեղ հա- սանք, սովորեցինք կատուներին շշից կերակրել: Եվ նրանց անվանե- ցինք Մեսրոպ և Մաշտոց: Ուզում էինք անունները հայկական լի- նեին: Բայց մեծանալով ձագերը նաև խենթանում էին, գժերի պես վազվզում էին տնով մեկ, ամեն տեղ կեղտոտում, այնպես որ ստիպված էինք նրանց դրսում թողնել: Շատ տխուր էր: Բայց այդ փիսիկների շնորհիվ ես և այդ երկու աղջիկները հիմա շատ մոտիկ ընկերներ ենք»:

Պատմություն

Պատմություն

11

9

#

#

Արտյոմ Բաբայան, Նանե Խաչատրյան

Պատմություն10#

Teach For Armenia«Կրթություն Հայաստան» ծրագիրը հավաքագրում է խոստումնալից երիտասարդ

մասնագետների, որոնք ցանկանում են դպրոցներում երկամյա դասավանդման միջոցով ընդլայնել աշակերտների կրթական հնարավորությունները։ Նախագծի

մասին պատմում են հիմնադիրն ու մասնակիցները:

Լարիսա ՌայանԾրագրի հիմնադիր և գործադիր տնօրեն

Նախ՝ ԱՄՆ-ում գործող teach For America-ն էր, որից էլ հետագայում ծնվեց համաշխարհային teach For All-ը։ Ավելի քան 25 տարի առաջ հիմնադրված այս կազմակերպությունը նպա- տակ ունի ընդլայնելու սոցիալ-տնտեսական դժվարություններին բախվող երեխաների կրթական հնարավորությունները երիտա- սարդ, նվիրված ուսուցիչների միջոցով։ teach For America-ի հաջողությունը ոգեշնչեց այլոց, և գաղափարը սկսվեց տարածվել տարբեր երկրներով։ Չնայած յուրաքանչյուր երկիր ունի իրեն առանձնահատուկ խնդիրներ ու դժվարություններ, բոլորին միավորում է այն, որ սոցիալական պայմաններն ուղղակիորեն ազդում են երեխաների կրթական հնարավո- րությունների վրա։ Այսօր ցանցին պաշտոնա- պես միացել են 39 կազմակերպություն ողջ աշխարհից և մոտավորապես տասը նոր կազ- մակերպություն միանալու ընթացքում են։

***Ես ինքս սովորել եմ ԱՄՆ-ում՝ միջազգային բիզնես մասնագիտացմամբ։ Համալսարանն ավարտելուց հետո հասկացա, որ նախքան մասնագիտական կարյերաս սկսելը և մի քա- նի տասնամյակ գրասենյակում անցկացնելը ցանկանում եմ մեկ ուրիշ, նշանակալից փոր- ձառություն ձեռք բերել։ Դիմեցի և ընդունվեցի teach For America, ինչը, ի դեպ, հեշտ չէ։ Մրցակ- ցությունը շատ մեծ է. այդ տարի 45000 դի- մորդներից ծրագրում ընդգրկվեցին 4600-ը, ովքեր սկսեցին դասավանդել տարբեր առար- կաներ երկրի տարբեր մասերում։ Ինձ տեղա- վորեցին Արիզոնայում, և ես երկու տարի դա- սավանդեցի հատուկ կարիքներով երեխա- ներին։ Այդ ամբողջ ընթացքում մտածում էի, որ եթե նմանատիպ ծրագիր լիներ Հայաս- տանում, ես և ինձ նման շատերը կընտրեին Հայաստանում դասավանդելը։ Այդ գիտակ- ցությունը ինձ դրդեց տեղափոխվել Հայաս- տան և այստեղ նմանատիպ ծրագիր ստեղծել։

***Մենք շատ խստապահանջ ենք մեր դիմորդ- ների նկատմամբ։ Ամենաառաջնային նա- խապայմանը, իհարկե, այն է, որ նրանք պետք է ցանկանան, նվազագույնը երկու տարով ամբողջությամբ նվիրվել իրենց աշակերտնե- րին և դառնալ այդ երեխաների ապագայի կերտման մասը, նաև գիտակցեն, որ այդ ճա- նապարհին կլինեն ամենատարբեր դժվա- րություններ ու խոչընդոտներ, պատրաստ լինեն դրանք հաղթահարել։ Մեր հիմնարար սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր երեխա ունի ներուժ, և դա պետք է բացահայտել։ Այս համոզմունքը մեր բոլոր մասնակիցները պետք է կիսեն լիովին։

***Մասնակիցները անցնում են մեր երկամյա շարունակական վերապատրաստումը, որը սկսվում է նախքան դպրոց մուտք գործելը և շարունակվում իրենց երկամյա դասավանդ- ման ողջ ընթացքում։ Բացի դրանից, հիմնադրամը ծրագրի մասնա- կիցներին տրամադրում է դրամական աջակ- ցություն՝ թոշակի տեսքով, քանի որ ծրագրի շրջանակներում պարտադիր է, որ նրանք տեղափոխվեն իրենց տեղավորման դպրոցի համայնքը և ապրեն այնտեղ՝ դառնալով հա- մայնքի անդամ։

***Կրթության և գիտության նախարարության հետ 2015-ի սկզբին կնքեցինք համաձայնագիր, որն էլ թույլ տվեց մեզ մուտք գործել դպրոցներ։ Նախարարությունը նաև մեզ տրամադրում է տեղեկատվություն դպրոցներում առկա մարդ- կային ռեսուրսների կարիքների մասին, ինչը օգնում է դպրոցների ընտրության գործում։ Մենք ընտրում ենք այն դպրոցները, որոնք իրոք ուսուցիչների կարիք ունեն։ Մեր շրջան- ներում կան բազմաթիվ դպրոցներ, որոնք չեն կարողանում ուսուցիչներ գտնել։ Օրինակ, հենց հիմա ունենք մասնակից, ով դասավանդում է անգլերեն, և նրա աշակերտները նախորդ տա- րի չեն անցել անգլերեն, քանի որ դպրոցը չի կա- րողացել գտնել անգլերենի ուսուցիչ։ Մեր ծրագիրը չի լուծում բոլոր խնդիրները, բայց, նախ՝ մենք լրացնում ենք հենց այս պահին գո- յություն ունեցող բացը, բացի դրանից, մենք վստահ ենք, որ մեր մասնակիցներից շատերը, ավարտելով ծրագիրը կմնան կրթության ոլոր- տում և կձգտեն երկարաժամկետ, համակարգա- յին խնդիրների լուծմանը։ Մենք հավատացած ենք, որ դրա համար պետք է այսօր ներդրում կատարել մարդկային ռեսուրսների մեջ, հնա- րավորություն ստեղծել մեր մասնակիցների նման երիտասարդների համար ներսից տեսնե- լու այդ բոլոր խնդիրները՝ ապագայում դրանք տարբեր մակարդակներում լուծելու համար։

Մարտ 20164647

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ուսուցում

Գոհար Սաֆարյան Դասավանդում է կենսաբանություն Ուռուտ գյուղում, Լոռի

Նախկին աշխատանքիցս դուրս էի եկել և նորն էի փնտրում, երբ Ֆեյսբուքում տեսա teach For Armenia-ի հայտարարությունը՝ «Մնացել է 10 օր, շտապեք» գրությամբ: Իսկ ես դեռ ման- կուց երազում էի լինել ուսուցչուհի, ունենալ 30 հոգանոց դասարան և աշակերտներիս իմ ուզած ձևով կրթել ու դաստիարակել: Այստեղ արժե նշել, որ մեր ընտանիքում շատ են եղել ուսուցիչներ, այնպես որ սա նաև յուրահա- տուկ վերադարձ էր դեպի ակունքները: Մի խոսքով, այս ծրագիրն ինձ համար էր: Թեպետ դասարանս ոչ թե երեսուն, այլ տասնհինգ հոգուց է բաղկացած, բայց երազանքս, միև- նույն է, իրականություն է դառնում:

***Ամենահաճելի պահը երեխաների ընդունե- լությունն էր: Առաջին իսկ վայրկյանից ինձ շատ ջերմորեն ընդունեցին, ընդամենը մի քանի օր անց արդեն սկսեցին մոտենալ և խոստովանել, որ կցանկանային մեծանալ և իմ պես ուսուցիչ դառնալ: Եվ մինչև հիմա

ամենայն հաճույքով և տղաները, և աղջիկնե- րը գալիս են բոլոր դասերին, թեպետ կենսա- բանությունը գուցե միշտ չէ ամենահետաքր- քիր առարկան համարվում, այն էլ քաղաքնե- րից հեռու մի փոքրիկ գյուղում: Համայնքում մարդիկ մի փոքր ավելի կասկածանքով էին ինձ վերաբերվում, ընկալելով ինձ որպես, այս- պես ասած, «դրսի մարդ»: Սկզբում ես ապ- րում էի ոչ թե գյուղում, այլ մոտակա քաղաք- ներից մեկում, բայց երբ տեղափոխվեցի գյուղ, արդեն դարձա այդ համայնքային ընտանիքի լիիրավ անդամը:

***Ես վստահ եմ, որ մեզանից առաջ էլ բոլոր ուսուցիչները նույն երազանքներով և մեծ պլաններով են եկել դասավանդելու, բայց, ցավոք, նրանց ուսերին միանգամից այնքան մեծ թղթաբանական բեռ է ընկնում, որ այդ ձգտումը երբեմն աստիճանաբար մարում է: Դրան նաև գումարվում է այն, որ ուսուցիչը մեր երկրում, ցավոք, բավականաչափ գնա-

հատված չէ՝ ոչ պետության կողմից, ոչ ծնողնե- րի: Երեխաները, իրենց հերթին, ամեն առավոտ սպասում են, որ դասարան մտնող ուսուցիչը իդեալական մի կերպար է լինելու, որն ամբող- ջությամբ նվիրվելու է նրանց: Գիտեք, հայ երե- խաները շատ, շատ խելացի են և, բոլորը ան- խտիր ունեն մեծագույն պոտենցիալ: Պետք է միայն ճիշտ ուղղորդել նրանց բոլորին: teach For Armenia-ն այդ իմաստով անում է ամեն ինչ, որ մենք զգանք, որ մեր կարիքն իսկապես կա, որ մեր արածը կարևոր է և ոչ անիմաստ: Եվ դա շատ է օգնում, որպեսզի հանգիստ հաղ- թահարենք մյուս խնդիրները:

***Երբ ավարտվի այս ծրագիրը, ես միանշանակ կմնամ կրթության ոլորտում: Մասնագիտու- թյամբ բժիշկ-կենսաքիմիկոս եմ, գիտությունն ինձ շատ հետաքրքիր է, բայց թեկուզև կես դրույքով պետք է շարունակեմ աշխատել աշա- կերտների հետ: Ի վերջո, կարծում եմ, որ դա ինձ հաջողվում է:

Անի Սաֆարյան Աշխատում է հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների հետ, Կուռթան գյուղ, Լոռի

Ես մասնագիտությամբ սոցիալական ման- կավարժ եմ և խոցելի խմբի հետ աշխատելու փորձ արդեն ունեի: Երբ երկար աշխատան- քից հետո այս երեխաների աչքերում տեսնում ես փայլն ու հետաքրքրությունը, հասկանում ես, թե որքան կարևոր էր այն ամենը, ինչ անում էիր: Եվ այդ բավականությունը անհամեմա- տելի է որևէ այլ բանի հետ:

***Ես աշխատում եմ ներառված տասը աշակերտ- ների հետ, բացի դրանից ունեմ նաև մաթեմա- տիկայի խմբակներ, քանի որ պարզապես սի- րում եմ այդ առարկան: Սկզբում դժվարու- թյուններ կային, իհարկե: Ամենաբարդը վստա- հություն ձեռք բերելն էր: Գաղտնիքը ոգևորու- թյունն ու անկեղծությունն են: Երեխան դա զգում է և պատասխանում է նույն կերպ:

***Համայնքում սկզբում մի փոքր կասկածանքով էին ինձ վերաբերվում: Տատիկներն ու պապիկ- ները կարող էին հարցնել, թե ի՞նչ գործ ունեմ այստեղ: Ես ոգևորված պատմում էի, թե ինչ կարևոր է այդ երեխաներին օգնել ինտեգրվել, կրթվելու հնարավորություն տալ և այլն, զար-

մացած նայում ասում էին՝ «բա քո օգու՞տը որն է, որ ամեն ինչ թողել եկել ես այստեղ»: Ասում էի՝ «գաղափարը, երեխաները, որ միշտ երազել էի օգնելու մյուսներին բարելավել իրենց կյանքը»: Որոշ ժամանակ անց նրանք հավատացին ինձ և հասկացան, որ ես իսկա- պես այլ նպատակներ չունեմ: Երբ բացեցինք խմբակները, դպրոցում մի փոքր կասկածանքով էին մոտենում, կարծում էին, որ ցանկացողներ չեն լինի: Այդուհանդերձ, շաբաթը երկու օր սկսեցի կազմակերպել, և աշակերտները գնալով շատացան, իսկ մի օր էլ ծնողներից մեկը եկավ դպրոց և խնդրեց ամեն օր կազմակերպել:

***Մտավոր խնդիրներ ունեցող մի բալիկի հետ անցնում էինք «Բ» տառը: Գրքում գրված էր «Բարեկամ» բառը: Հարցրեց՝ «Ընկեր Անի, իսկ ի՞նչ ա բարեկամը»: Ասում եմ՝ «երբ դու ինչ-որ մեկի բարին ես կամենում, օրինակ՝ քո մորա- քույրը, քեռին, ուրեմն իրանք քո բարեկամն են»: Պայծառացավ, ասեց՝ «ուրեմն դուք էլ եք իմ բարեկամը»: Ինչպե՞ս կարող եմ այսքանից հետո չշարունակել մանկավարժությունը, երբ ծրագիրն ավարտվի:

***Երկու աշակերտ ունենք դպրոցում՝ զույգ եղ- բայրներ, որոնք մինչ մեզ մոտ տեղափոխվելը՝ առողջական խնդիրների պատճառով դասե- րին երբեք չեն հաճախել: Այնպես էր ստացվել, որ երրորդ դասարանում էին, բայց տառերը դեռ չգիտեին: Երբ ծանոթացանք, շատ հուսահատ- ված էին, չէին ուզում սովորել, ընդհանրապես ոչ մի մոտիվացիա չունեին, քանի որ իմաստը չէին տեսնում: Երկուսն էլ կարծում էին, որ ավե- լի լավ կլիներ այդ ժամանակն օգտագործեին ոտքերի առողջությամբ զբաղվելու համար: Եր- կար ու բարդ ճանապարհ պետք է անցնեինք միասին: Մի անգամ, երբ լավ եղանակ էր, նրանց հետ դասը բակում էի անցկացնում: Մի մեքենա եկավ անցավ և եղբայրներից մեկը ասաց, որ երազում է մեծանալ ու մեքենա վարել: Ես էլ ասացի, որ դրա համար նախ պետք է երթևե- կության կանոնները սովորի և քննություն հանձ- նի, իսկ դրա համար էլ հարկավոր է տառերը սո- վորել: Եվ առաջարկեցի դասագրքի փոխարեն սովորել տառերը երթևեկության կանոնների հիման վրա: Համաձայնվեցի՜ն: Մի կիսամյակի ընթացքում երկուսն էլ սովորեցին բոլոր տառե- րը, իսկ Նոր տարուց առաջ սեփական ուժերով Ձմեռ պապիկին նամակ գրեցին: Եվ հիմա երկուսն էլ ձգտումներ ունեն և սովորելու ցանկություն:

Մարտ 20164849

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ուսուցում

Արմինե ԳևորգյանԴասավանդում է ֆրանսերեն Վաղարշապատում, Արմավիր

Երկար ժամանակ էր, որ մտածում էի բիզնե- սի ոլորտից մանկավարժություն տեղափոխ- վելու մասին, հատկապես ֆրանսերեն էի ուզում դասավանդել: Ու երբ տեսա teach For Armenia-ի հայտարարությունը, առանց եր- կար մտածելու լրացրեցի հայտադիմումը և շուտով հասա նպատակիս:

***Ես դասավանդում եմ Էջմիածնում: Այստեղ պետք է ինքդ այնքան հետաքրքիր ու ստեղ- ծագործ լինես, որպեսզի կարողանաս երեխա- ներին զարմացնել: Հատկապես իմ դեպքում, քանի որ ֆրանսերենը երրորդ օտար լեզուն է, որը դասավանդվում է հինգերորդ դասա- րանից, իսկ դա երեխաների համար բարդ ան- ցումային փուլ է, գումարած դրան՝ ոչ թե մեկ դասարան է, այլ միավորված երկուսը՝ երե- սուն հոգի: Առաջին պահին շատ վախենալու էր, չէի պատկերացնում, թե ինչպես կկարողա- նամ նրանց հետաքրքրել: Բայց հենց առաջին օրն էլ կարողացա գտնել ճիշտ ճանապարհը: Հանեցի գնդակը և հայտնեցի, որ ծանոթանա- լու ենք միմյանց գնդակը նետելով: Երեխա- ները միանգամից ոգևորվեցին՝ «ո՞նց, պիտի խաղա՞նք»: Արդյունքում ստեղծվեց այնպիսի մթնոլորտ, որ չնայած ես շաբաթական երկու օր եմ դասավանդում, բայց ամեն օր դպրոցում եմ և այնտեղ եմ մնում մինչև ժամը երեքը, որպեսզի չկորցնեմ ձեռք բերված կապը: Եվ ինձ բոլորը կոչում են «Մոնամի»:

***Ֆրանսերենը շատ բարդ լեզու է: Բայց քանի որ ես անընդհատ մտածում եմ, թե ինչ հնարք- ներով կարելի է գործը հեշտացնել, երեխանե- րը իսկապես մեծագույն սիրով են սովորում:

Մի օր պարզեցի, որ երեսունից քսանհինգը շատ են սիրում ռեպ: Այնպես որ մարմնի մա- սերը սկսեցինք սովորել ռեպ կարդալով: Դա ոչ միայն հավես է, այլև մեծ ուրախություն է երեխաների համար, քանի որ ուսուցիչը վերջապես հաշվի է առնում իրենց նախասի- րությունները: Պահվածքի համար ֆուտբոլի նմանությամբ դեղին ու կարմիր քարտեր ենք բաժանում՝ մի կողմից խաղային էլեմենտ է, մյուս կողմից՝ հստակ կանոնակարգ:

***Մի օր զանգ ստացա ծնողներից մեկից՝ «Մո- նամի ջան, դուք ե՞ք… Ուզում էի ստուգել՝ իրոք գոյություն ունե՞ք, թե՞ եթերային եք: Երեխա- ներն այնքան առասպելական բաներ էին պատ- մում ձեր մասին, որ հավատս չէր գալիս, որ իրական եք»: Հրավիրեցի դպրոց, շփվեցինք: Իսկ վերջերս նկատեցի նաև, որ բացի երեսուն աշակերտից նաև վեց ուսուցիչ է նստած դա- սին՝ եկել էին տեսնելու, թե ինչպես եմ կարո- ղանում երեխաներին այդքան հետաքրքրել առարկայով:

***Ատենախոսությունս պաշտպանելուց հետո ես հավանաբար դասավանդելու եմ ուսանող- ներին: Դա էլ հետաքրքիր է, բայց դեռևս կա- յացման փուլում գտնվող երեխաների հետ աշխատելը բոլորովին այլ հաճույք է, նրանց արտահայտած շնորհակալությունը ոչ մի բանի հետ չես համեմատի: Եվ ես երբևէ չեմ հրաժարվի այդ շնորհակալությունը ստանալու հնարավորությունից: Դա ինձ թևեր է տալիս, իմ ոգևորությունն էլ նրանց է ոգևորում: Մի խոսքով, իդեալական կլիներ, եթե ի վերջո իմ սեփական դպրոցը բացեի:

վաղարշակ Մատիկյան Դասավանդում է պատմություն, շախմատ և ֆրանսերեն Մուսալեռում, Արմավիր

Նախկինում դպրոցում աշխատելու փորձ ունե- ցել եմ, այնպես որ ծրագրին հաճույքով դիմե- ցի: Սովորաբար ուսուցիչները մի տեսակ ան- պաշտպան են: Իսկ այստեղ խոսքը թիմային աշխատանքի մասին էր: Ու կարծեցի, որ այս- պիսի ձևաչափով աշխատանքն ավելի արդյու- նավետ կլինի: Այդպես էլ եղավ:

***Ուսուցչի գլխավոր զենքն անկեղծությունն է: Երբ երեխաները տեսնում են, որ ուսուցիչը դասա- րան մտնելիս իր հոգսերն ու մտահոգություննե- րը թողնում է դրսում, և ամբողջությամբ կենտ- րոնանում է իրենց վրա, նրանք էլ նույն կերպ են պատասխանում: Նաև պետք է ցույց տալ, որ աշակերտի կարծիքն արժևորվում է: Ես, օրի- նակ, մի անգամ առաջարկեցի, որպեսզի դասը վարի ցածր առաջադիմություն ունեցող աշա- կերտներից մեկը: Դա օգնեց նրան հավատալ սեփական ուժերին ու հասկանալ, որ ինքը շատ բան կարող է անել: Կարգուկանոնի հետ կապ- ված հարցերն էլ միասին ենք մշակում, այնպես, որ երեխաները ոչ միայն իմանան իրենց իրա- վունքները, այլև մասնակցեն դրանց մշակմա- նը: Ավտորիտար համակարգը միայն փակուղի է տանում:

***Իմիջիայլոց, մենք հեծանիվ չենք հայտնագոր- ծել, նման հնարքներ ժամանակին կիրառել են նաև մեր ավագ գործընկերները: Այսօր էլ օրեն- քում նշվում է, որ ուսուցիչը ոչ միայն դաս տվողն է, այլև առաջնորդը, մի մարդ, որ պետք է օգնի երեխաներին հասնել նպատակներին: Կարևոր է հասկանալ, որ ծնողները նույնպես ներգրավված են կրթության պրոցեսի մեջ: Այն- պես որ մեզ անհրաժեշտ է լինում ժամանակ առ ժամանակ նաև նրանց հետ աշխատել: Երբեմն ծնողները գալիս են ու միանգամից ասում՝ «երե- խաս լավ չի սովորում, չէ՞»: Ժողովները երեխա- ների համար սթրես են: Իսկ եթե ծնողին ասես, որ՝ ոչ, շատ լավ է սովորում ու շատ լավ է իրեն պահում, ծնողն էլ այդ ազդակը հասցնում է երե- խային, դա միանգամից փոխում է տրամադրու- թյունն ու տրամադրվածությունը:

***Հիմա սիրում են բողոքել, թե երեխաները ամ- բողջ օրը չեն պոկվում հեռախոսներից ու հա- մակարգիչներից, թե ոչ մի այլ բանով չեն զբաղ- վում: Բայց եթե առաջարկես մի այնպիսի բան, որ նրանք խանդավառվեն, ապա լավ էլ կպոկ- վեն: Որովհետև, եթե գիտեն, որ դասից հետո կարելի է ուսուցչի հետ ֆուտբոլ խաղալ, դա հաստատ նրանց ավելի կհետաքրքրի, քան ֆեյսբուքը: Մի անգամ նույնիսկ կոստյումով էի աշակերտներիս հետ ֆուտբոլ խաղում:

Արեգ Դավթյան Բիայնա Մահարի

Սառայի30Այս հունվարին, մեկ գիշեր- վա ընթացքում, հողին հավա- սարեցվեց Արամի 30 հաս- ցեում գտնվող մեկ հարկանի շենքը՝ XIX դարից մնացած հատուկենտ կառույցներից մեկը: 2011 թվականի դեկ- տեմբերին, երբ առաջին անգամ լուրեր հասան շենքի հնարավոր քանդման մասին, բազմաթիվ երևանցիներ մի քանի օր շարունակ ցույցեր կազմակերպեցին դրա մոտ, այդ թվում՝ շղթայով կապվե- ցին պատերին: Այն ժամա- նակ քանդելու մասին որո- շումը կասեցվեց: Ինչպես պարզվեց՝ ժամանակավոր: Մենք վերհիշեցինք շղթայ- ման երեկոն և հավաքեցինք մի քանի կարծիք շենքի և դրա քանդման մասին:

Ադրինե Գրիգորյան, ռեժիսոր վավերագրող«Այնքան հաճելի միասնություն կար այդ օրը: Հիշում եմ, երբ ար- դեն շղթայվել էինք, երկու երիտա- սարդ էին անցնում Աբովյանով, զարմացած նայեցին, լսեցին, թե ինչի համար ենք պայքարում, ասացին՝ «Իսկապես, էսպես չի կարելի, մեքն ձեր կողքին կկանգ- նենք» և միացան մեզ: Այդ պահին մոտս հույս առաջացավ, որը կա մինչ օրս, չնայած, որ Արամի 30-ը էլ չկա»:

Պետո Պողոսյան, նկարիչ«Երևանյան էս կտորն էլ չկա: Քանդելը հեշտ է ու շահավետ, համատեղել՝ այ էդ ձեր խելքի բանը չէ»:

ՔԱՂԱՔ պայքար

Մարտ 20165051

վահե Բերբերյան, նկարիչ, դերասան«Ես կատաղա՜ծ եմ: Իմ ամե- նասիրելի շենքերից մեկը, որ 150 տարվա պատմություն ուներ, մի համեստ գեղեցկու- թյուն Արամի 30 հասցեում, որտեղ ժամանակին «Էդեն» սրճարանն էր, քանդվեց մեկ գիշերվա մեջ: Ամոթ նրանց, ով որևէ հարգանք չունի պատմության, մշակույթի և ճաշակի մասին»:

Լևոն Իգիթյան, երևանի ավագանու անդամ«Եթե մի ժողովուրդ նման շինությունը համարում է արժեք, ես ցավում եմ մեր ժողովրդի համար: Մենք այդքան հոգեպես և հոգևոր տեսակետից աղքատ չենք, սառայի համար աղմուկ չեն հանում»

Բիայնա Մահարի

1855 թվականին Կովկասի փոխարքան հաստատեց Էրիվանի փողոցների պլա- նավորումը, որոնց համար սահմանվեց 6-20 մետր լայնություն: Քսան մետր լայ- նությամբ փողոց նկատի ունեցան միայն Աստաֆևսկայայի (ներկայիս Աբովյա- նի) համար, իսկ մյուսների համար պահ- պանվեց միջինը՝ տասներկու մետր: 1864-1869 թթ. Էրիվանի նահանգապետ Աստաֆևի անունը կրող փողոցը այդպի- սով դարձավ քաղաքի կարևորագույն և առաջին պլանավորված փողոցը: Նույն ժամանակ փողոցը ստացավ նաև «պլան» այլընտրանքային անվանումը, իսկ վե- րևի հատվածը, որտեղ այժմ Աբովյան պուրակն է, և որտեղ քաղաքը, փաստորեն, ավարտվում էր, դարձավ «Պլանի գլուխ»:

Պլանի գլուխ, 1939 թվական

ՔԱՂԱՔ կադրերի բաժին

52 Մարտ 2016

մինչև մայիսի 9-ը

1 գնման դեպքում կարելի է ներկայացնել միայն 1 կուպոնՀասցե՝ Իսահակյան 16ա, hեռ.՝ 010 56 80 38, 096 56 80 38

Գնիր Google Cardboard

և 990 դրամի փոխարեն ներկայացրու կուպոնը:

Հասցե՝ Իսահակյան 16աՀեռ.՝ 010 56 80 38, 096 56 80 38

1 գնման դեպքում կարելի է ներկայացնել միայն 1 կուպոնՀասցե՝ Իսահակյան 16ա, hեռ.՝ 010 56 80 38, 096 56 80 38

Գնիր 4000 և ավել դրամի «Անտարես» հրատարակչության գիրք

«Հայ գիրք» գրախանութից և 990 դրամի փոխարեն ներկայացրու կուպոնը:

Պատվիրիր 4000 և ավել դրամի տպագրություն,

վճարելիս 990 դրամի փոխարեն ներկայացրու կուպոնը:

1 գնման դեպքում կարելի է ներկայացնել միայն 1 կուպոնՀասցե՝ Իսահակյան 16ա, hեռ.՝ 010 56 80 38, 096 56 80 38