52
· Սեռով պայմանավորված աբորտներ · Արգենտինահայ կամավոր Ֆլորենցիայի արկածները Երևանում · Աշխարհի ու Հայաստանի կարևորագույն կին ճարտարապետները · Դիանա Մալենկոյի Երևանը ՔաղաՔն ու աղջիկները ՄրՑուՅԹ ՅուՔոՄի´Ց ՏԱՐԱԾՎՄ Է ԱՆՎՃԱՐ Դեկտեմբեր #6(36) 2015

Դեկտեմբեր 2015, #6 (36)

  • Upload
    -

  • View
    278

  • Download
    0

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Դեկտեմբեր 2015, #6 (36)

· Սեռով պայմանավորված աբորտներ · Արգենտինահայ կամավոր Ֆլորենցիայի արկածները Երևանում · Աշխարհի ու Հայաստանի կարևորագույն կին ճարտարապետները · Դիանա Մալենկոյի Երևանը

ՔաղաՔն ու աղջիկները

ՄրՑուՅԹ ՅուՔոՄի́Ց

ՏԱՐԱԾՎՈՒՄ Է

ԱՆՎՃԱՐ

Դեկտեմբեր

#6(36)2015

Page 2: Դեկտեմբեր 2015, #6 (36)
Page 3: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Բիա

յնա

Մա

հարի

Տ արիներ առաջ Վարդան Պետրոսյանի ներկայացումներից մեկում հնչեց մի կատակ, որը մեծ հրճվանք առաջացրեց հանդիսատեսի մոտ: Բովան- դակությունը մոտավորապես հետևյալն էր՝ «Երևանով քայլում ես, նայում ես տղեք՝ զզվելդ գալիս ա. սև հագած, կուզիկ, մունաթ դեմքերով, ծխում- թքում են աջ ու ձախ: Իսկ աղջկերքը բոլորը լավն են ու սիրուն»: Ցանկա-

ցած կատակի պես, իհարկե, չափազանցություն է, բայց նաև Վարդան Պետրոսյանի ցանկացած կատակի պես՝ իրականության արտացոլում: Շատ դեպքերում երևանցի աղջիկները շատ ավելի ակտիվ են, նպատակասլաց, և դե, իհարկե, նաև գեղեցիկ: Հիշեք ձեր դասարանը՝ բոլոր լավ սովորողներն աղջիկներ էին, չէ՞: Իսկ համալսարա- նու՞մ՝ քննություններին ճիշտ պատասխանները միշտ արտագրում էին կուրսի գերա- զանցիկ աղջիկներից, չէ՞: Իսկ վերջին տարիների քաղաքացիական շարժումները հիշու՞մ եք: Հիշու՞մ եք, թե Մաշտոցի պուրակի, կինո «Մոսկվայի» ամառային դահլիճի, Փակ շուկայի, 100 դրամանոց տրանսպորտի և մնացածի համար պայքարողների թվում որքան շատ էին աղջիկները: Բոլոր իմաստներով, Երևանը չէր լինի այնպիսին, ինչպիսին որ կա՝ առանց երևանցի աղջիկների: Բայց արի ու տես, որ մեր հասարակությունում մինչև հիմա գոյություն ունի հնադարյան նախապաշարմունքը այն մասին, թե տղամարդն ու կինը հավա- սար չեն: Եվ դա այն դեպքում, երբ հայերենը աշխարհի եզակի լեզուներից է, որտեղ գենդերային հավասարությունն ապահովված է դարեր շարունակ՝ մեր բառերը չու- նեն սեռական կողմնորոշում: Այնպես, որ վաղ թե ուշ դա հաստատ կարտացոլվի նաև կյանքում: Հարգելի աղջիկներ, կարևորը՝ դուխո՜վ:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Page 4: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Գլխավոր խմբագիր՝ ԱրտԱվԱզդ ԵղիԱզԱրյԱնԱրտ-տնօրեն՝ նոնԱ իսԱջԱնյԱնԹողարկող խմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱն Գրական խմբագիր՝ ԱրքմԵնիկ նիկողոսյԱնՍրբագրիչ՝ գԱյԱնԵ ԱնԱնյԱնՖոտոմշակում՝ ԱրմԵն ՀԱյրԱպԵտյԱնԷջադրում՝ ԱրտԱկ սԱրգսյԱն

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Դիանա Մարտիրոսյան, Աննա Լորենց, Արեգ Դավթյան, Գայանե Դավթյան, Սարհատ Պետրոսյան, Բիայնա Մահարի, Անուշ ԲաբաջանյանԼուսանկարներ՝ Բիայնա Մահարի, Ադրինե Գրիգորյան, Առնոս Մարտիրոսյան, Գրիգոր Եփրեմյան, Անուշ Բաբաջանյան, Ֆոտոլուր, Օլիվյե Հոթցլ, Գեորգի Ասատրյանի արխիվիցպատկերազարդումներ՝ Տաթևիկ Մկրտչյանտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸտնօրեն՝ Աննա Ղասաբյան

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ [email protected]՝ www.imyerevan.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ [email protected]

Շապիկ՝ Վիլյամ Կարապետյան

instagram.com/ YerevanCityMagazine

facebook.com/ YerevanCityMagazine

© 2011-2015 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդա- կության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պար- տադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 14.12.2015 Տպագրված է «Տպարան» ՍՊԸ-ում, 0002, Երևան, Պուշկինի փողոց 42/2Տպաքանակ՝ 6000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվա- ծային լրատվության մասին» և «Գովազ- դի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ:«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրու- թյամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդի- սանում է այս ամսագրի հիմնադիրը:«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմ- նադիր է հանդիսանում «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ն:2011-2015 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյու- թերը պատկանում են «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ին:

Ամսագրի գլխավոր գործընկներ

ՔԱՂԱՔ

38 իրադարձություն կիսամարաթոնՖոտոշարք հոկտեմբերի 4-ի երևանյան կիսամարաթոնից:

40 սթրիթ արտավստրիական սթրիթ արտը ԲանգլադեշումԻնչպես ավստրիացի նկարիչը մի քանի գրաֆիտիներ պատկերեց Բանգլադեշում:

42 պատմություն առաջին հյուրանոցըՔաղաքի ամենահին հյուրանո- ցի պատմությունը՝ «Երևանից» մինչև Grand Hotel Yerevan:

48 կադրերի բաժին«ոսկե աշուն» փառատոնը «Դինամո» մարզադաշտում, 1962 թ.Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

21 ԱյլընտրանքԲարից այս կողմ ու այն կողմԿին բարմենը պատմում է, թե ինչպես են երևանյան փաբերում և այլ նստա- վայրերում ֆլիրտում աղջիկները:

24 կինո կինոյի աղջիկներըԻնչու հայկական կինո- յում այդպես էլ նորմալ չձևավորվեց երևանցի կնոջ կերպարը, չնայած, որ այն վաղուց ձևավորվել է իրական կյանքում:

26 Ճարտարապետություն Ճարտարապե՞տ թե՞ կինԻնչ հետք են թողել Երևանում կին ճարտա- րապետները և ինչու է նրանց դերը ապագայում դեռ աճելու:

30 Այնտեղ կնակառույցներ Ժամանակակից ամենա- կարևոր կին ճարտա- րապետները, որոնց նախագծերը զարդարում են աշխարհի տարբեր քաղաքները:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

34 իմ ԵրևանՉկա տենց բանԻնչու է Դիանա Մալենկոն սիրում ժամանակ անցկացնել Սարյան փողոցում և փաբերում քննարկել Էնդի Ուորհոլի արվեստը:

36 ԱրվեստԷլենը և քաղաքներըՆյույորքցի նկարչուհու «Խաղաղության քաղաք- ները», որոնց թվում է նաև Երևանը:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 Խառը ամսվա ամփոփումՏաքսիստների բարձրա- ձայն մտքերը, նոր նսվա- տայրեր, գրքեր, հոլիվուդ- յան բլոքբասթեր և այլն:

06 մրցույթՄի օր «Դոմինոյի» հետՄրցույթ «Յուքոմից» և «Ար- մենիա Թիվիից», որի հաղ- թողը կկարողան այցելել ամենահայտնի սերիալնե- րից մեկի նկարահանման տաղավարը:

ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ

08 մասնգիտությունԼսել ներքին ձայնըՆինա Հովնանյանը պատ- մում է, թե ինչ դժվարություն- ներ են սպասում Երևանում բիզնեսով զբաղվող կանանց:

10 կարծիք ԲավականԻնչու են շատ հայուհիներ զրկվում ապրելու իրավուն- քից՝ դեռ մինչև ծնվելը:

12 սեփական փորձՖլորենցիայի վերադարձը Արգենտինահայ կամավո- րուհու կյանքը ժամանա- կակից Երևանում:

16 Այլընտրանք InlandishՖոտոնախագիծ՝ Երևանի սյուռ կանանց մասին:

23 Դեկտեմբեր 2015

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹյՈՒՆ

Page 5: Դեկտեմբեր 2015, #6 (36)
Page 6: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Աստծուց տրված իշխանության, Գազմանովի, Եգիպտոսում հանգստա- նալու վտանգների և այլնի մասին մտորում են երևանցի տաքսիստները:

***Ասեմ մեր ժողովրդի պրոբլեմները որտեղից ա՝ ընդեղից, որ հոգևորը թողած ընկել ենք նյութականի հետևից: Ու ո՞վ պիտի էդ վիճակը շտկի: Ո՞վ ա պատասխանատու: Էդ էլ ասեմ՝ մեր եկեղեցին, որը լրիվ ուրիշ բաներով ա հիմա զբաղված: Ոչ մեկ եկեղեցու ոտը չի տրորում, ժողովուրդն էլ սխալ ուղուց հետ չի կանգնում: Ու դրել ինչ-որ ան- իմաստ ըմբոստություններ ա անում, ոնց որ չգիտի, որ ամեն իշ- խանություն Աստծուց ա: Ու եթե մեզ թվում ա, որ մենք ինչ-որ ըմ- բոստությամբ ինչ-որ մի հաղթա- նակի ենք հասնում, դա իրակա- նում Սատանայի հաղթանակն ա: Էդ քեզ 88 թվի մասին: Իսկ տասն- հինգ թվին էլ Աստված մեր գլխին էդ ամեն ինչը բերեց, որտև հայերը մոռացել էին, որ քրիստոնյա են, իրանց լրիվ սխալ էին պահում: Ես աստվածաբան եմ մասնագիտու- թյամբ, գիտեմ ինչ եմ ասում:

***Շատ եմ սիրում Գազմանովին, լավ ձեն ունի: Հիմիկվա երգիչների հետ չես համեմատի:

***Էս շոշով անցնող տատիները լրիվ վերջն են: Երկու լողանալ ա մնացել, հելնում անկապ տեղից անցնում են՝ մեկին կրակի մեջ են գցում: Բա որ սև են հագած լինում, մթան մեջ վաբշե չեն երևում:

***Մեր երիտասարդության իմիջի սծիլը չեմ հասկանում, էս ի՞նչ վի- ճակ ա՝ երկար մազերով տղերքը, փռչո՜տ, մի հատ տղու շնորհք չկա վրեքը: Մի հատ էլ ռուզգակ են գցում ու գիտեն թե էտ ա: Հիմիկվա աղջ- կերքը հազար հատ տղա արժեն:

***Ամեն ինչ կարացա թարգեմ, ծխե- լը՝ չէ, ոչ մի ձև չի ստացվում: Ոնց չորսը պաչկա խեղդում էի, տենց էլ խեղդում եմ:

***Էն ռուսական ինքնաթիռը նոր ա ընգել տրաքել, դեռ սաղի դիակնե- րը չեն էլ գտել, իսկ էս մերոնք ար- դեն Շարմ-Էլ-Շեյխի պուծյովկեք են ռեկլամ անում: Մեկը ասի՝ չեք ջոկու՞մ, որ էդ տարածքներ ընդ- հանրապես գնալ չարժի, չեմիչէ՝ Սիրիայում Նոր տարին նշեք կամ, ասենք, Իրաքում՝ ինչի չէ՞ որ:

«Բիթլզ»Աշխարհը փոխած չորս լի- վերպուլցի ընկերների մասին վերջին հիսուն տարիների ըն- թացքում գրվել են հարյու- րավոր հատորներ: «Բիթլզի» պատմությունը, սակայն, առաջին անգամ է ներկայաց- վում հայերենով: Գիրքն ուղե- ցույցի տեսքով ներկայացնում է բիթլների պատմությունը՝ Լիվերպուլի փողոցներից մինչև միջազգային փառք և բաժանում: Նաև առանձին գլուխներով խոսվում է խմբի բոլոր ալբոմների մասին և հակիրճ ներկայացվում են դրանցում տեղ գտած բոլոր երգերը: Իսկ քանի որ հրա- տարակությունը ալբոմի տեսք ունի և զարդարված է հարյուրավոր քիչ հայտնի լուսանկարներով և պաս- տառներով, ապա այն ունի բոլոր իրավունքները հայտ- նվելու հայ բիթլասերի գրա- դարանում:

«Հին ու նոր Երևան. դաշնա- մուրային երաժշտություն»2797-ամյա քաղաքի մասին գրվել են հարյուրավոր երգեր: Դրանցից լավագույնների նոտաները տեղ են գտել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լույս տեսած այս գրքում: Օրինակ՝ Առնո Բաբաջա- նյանի «Իմ Երևանը» («Առաջին սի- րո երգը» ֆիլմից), Կոնստանտին Օրբելյանի «Երևանյան մեղեդին», Ալեքսանդր Դոլուխանյանի «Երևան- յան գիշերները», Արտեմի Այվազ- յանի «Երևանը» և այլն: Ալբոմի յու- րահատուկ նմուշներից է Լևոն Մալ- խասյանի «Երևան ջան» իմպրովի- զը: Ինչպես նշել է երգահան Ստե- փան Շաքարյանը, գիրքը կարելի է համարել Երևան քաղաքին նվիր- ված երգերի անթոլոգիա, քանի որ այստեղ տեղ են գտել ինչպես ան- ցած դարի երգահանների, այնպես նաև մեր օրերի երաժիշտների եր- գերը: Դաշնամուրային նոտաների հեղինակը Արուսյակ Կոստանյանն է, մտահղացումն ու հրատարա- կումը՝ Էռնա Ռևազովայինը:

«Խնձորապուր»Հայաստանում հաճախ չեն լույս տեսնում ժամանակակից ման- կական գրականության թարգ- մանությունները: Բելգիացի հե- ղինակ-նկարազարդող Կլաաս Վերպլանկի «Խնձորապուրը» նման բացառիկ դեպքերից է: յու- րահատուկ է այն նաև սյուժեի տեսանկյունից. գիրքը պատմում է մի տղայի և իր հոր փոխհարա- բերությունների մասին՝ փոքրի- կի տեսանկյունից: Քա՞նի գիրք գիտեք հայերեն լեզվով, որ պատ- մեն երեխայի հոր մասին: Եվ քա- նի որ գիրքը պատմում է բնական և ամենօրյա հարաբերություն- ների մասին, հայրիկը գլխավոր հերոսի համար միշտ չէ, որ դրա- կան է ներկայանում: «Խնձոր- ապուրը» ֆլամանդերենից թարգ- մանել է Սամվել Ղռաթյանը: Գրքի հայաստանյան շնորհանդեսին ներկա էր նաև Վերպլանկը, որը բոլոր ներկաների համար պատ- րաստեց գրքին վերնագիր տված խորհրդավոր խնձորապուրը:

Սիմոնա դե Բովուար, Եզնիկ Կողբացի 39Եթե կա ցանկություն հայտնվելու սվինգային 30-ականներում, ապա ժամանակն է այցելել «Սիմո- նա դե Բովուար» սրճարանը Եզնիկ Կողբացու վրա: Ֆրանսուհի էկզիստենցիալիստ գրողի անունը կրող նստավայրում կարելի է, օրինակ, օրը սկսել սերուցքային աղցանով և «մարտինիով», իսկ երեկոյան փորձել French Connection կոկտեյլը:

Friends Bar, Պուշկինի 49Վերանորոգման աշխատանքներից հետո նորից բաց- վեց Friends Bar-ը: Թարմացված ինտերյերով նստավայ- րը ապահովում է շատ ուրախ ու տժժիկ տրամադրու- թյուն, ինչպես նաև շաբաթվա ընթացքում բազմա- զան ծրագիր առաջարկում՝ ֆուտբոլի և կինոնկար- ների դիտում, կենդանի համերգներ և շատ հաճախ՝ խեցգետնագարեջրային երեկոներ:

Զրից Նոր նստավայրեր

Նոր գիրք

45 Դեկտեմբեր 2015

ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Page 7: Դեկտեմբեր 2015, #6 (36)

«Աստղային պատերազմներ VII. Ուժի զարթոնքը»Դեկտեմբերի 17-ից՝ կինոթատրոններումԵրկու տարի առաջ ամենակարող Walt Disney ընկերությունը գնեց «Աստեղային պատերազմնե- րին» առնչվող ամեն ինչի իրավունքները և միանգամից անցավ նոր եռապատման մշակմանը: Այդ փողաշատ նախագծի առաջին պտուղը հասանելի կդառնա արդեն այս դեկտեմբերին: Ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը վերադարձրել է առաջին եռապատման գլխավոր հերոսներից մի քանիսին (օրի- նակ՝ Հան Սոլոյին, Չուբաքային և Լյուկ Սքայվոքերին) և խոստանում է անմոռանալի տիեզերական ճամփորդություն, որը, ըստ սյուժեի, տեղի է ունենում Դարթ Վեյդերի սպանվելուց 30 տարի անց:

Էմիր Կուստուրիցա և The No Smoking OrchestraԴեկտեմբերի 25, Մարզահամերգային համալիրՔսաներորդ դարավերջի աշխարհի լավա- գույն ռեժիսորներից մեկը՝ սերբ Էմիր Կուս- տուրիցան արդեն ութ տարի է, ինչ նոր լիա- մետրաժ ֆիլմ չի նկարահանել, փոխարեն երկորդ անգամ մի քանի տարվա ընթացքում այցելում է Հայաստան՝ իր The No Smoking Orchestra ֆոլք ռոք խմբի հետ միասին: Հա- մերգը կազմակերպում է Մեցցո Փրոդաքշն ընկերությունը:

ԳՈՀԱՐ. 100 տարի, 100 երգՀոկտեմբերի 29–ից նոյեմբերի 1–ը՝ չորս օր շարունակ, Լիբանանի Forum De Beyrouth սրահում ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբ ու երգչախումբը հնչեցնում էր բոլոր ժամանակների հայկական սիրված երգերը։ Համերգների շարքը կազմակերպված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տա- րելիցի կապակցությամբ և կրում էր «100 տարի ցեղասպանությունը վերապրած, 100 երգով վե- րածնված» նշանաբանը: Ազգայինից մինչև հայրենասիրական, ժողովրդականից մինչև ռազմա- շունչ… Հատուկ և շատ մանրամասն ընտրված համերգային ծրագիրը եզակի էր նաև տեխնիկա- կան առումով. կենդանի հնչողությամբ համերգների շարքը գերհագեցած էր լուսային ու գունա- յին գեղեցիկ էֆեկտներով, իսկ ստեղծագործություններն էլ ուղեկցվում էին համապատասխան LED էկրանների անիմացիաներով:Նվագախմբի, պարախմբի և երգչախմբի 150 մասնակիցները և 16 մենակատարները ԳՈՀԱՐ-ական մեկնաբանությամբ ներկայացան այնպիսի ստեղծագործություններով, ինչպիսիք են՝ «Դլե յաման», «Կիլիկիա», «Զարթիր լաո», «Հորովել», «Մոկաց հարսներ», «Հայրենիք», «Կռունկ» և այլ երգեր:

Ինչ անել

Իրադարձություն

face

book

.com

/KOH

ARSy

mph

onyO

rche

stra

Choir

Page 8: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Մի օր «Դոմինոյի» հետ«Յուքոմ» ընկերությունը հայտարարում է մրցո՜ւյթ: Լրացրու հարցաթերթիկը, լուսանկարի՛ր այն և ուղարկիր հաղորդագրությամբ Ucom-ի ֆեյսբուքյան էջին: Անցկացրու օրդ «Դոմինո» սերիալի նկարահանման տաղավարում*:

Անուն

Պատասխան

Պատասխան

Պատասխան

Պատասխան

Պատասխան

Ազգանուն

Հեռախոսահամար

*Հաղթողը կընտրվի խաղարկության միջոցով:

«Ֆուլ Հաուսի» ո՞ր եթերաշրջանն է այժմ ցուցադրվում:

ո՞ր երգիչն է կատարում «դոմինոյի» սաունդթրեքը:

Հայաստանի ո՞ր քաղաքն է ամբողջությամբ ծածկված Wi-Fi կապով:

քանի՞ օր շուտ են հեռարձակվում ժամանցային ծրագրերը Արմենիա պրեմիումի եթերում:

ո՞ր այգուց էր բերված դիջիԹեք 2015-ում յուքոմի տաղավարի սիզամարգը:

Դեկտեմբեր 201567

ՔԱՂԱՔԱՄԵՋ մրցույթ

Page 9: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Տաքուկ շապիկ՝ սիրած բաժակինՄեկնարկում է Հարթակ փառատոնի ամանորյա դասընթացների շարքը. դեկ- տեմբերի 26-ին ԷՕՆում կանցկացվեն շուրջ 12 դասընթաց, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին արդեն ըստ ավան- դույթի կբացվի ամանորյա տոնավաճառը:

Իր մեկնարկից մոտ երեք ամիս անց Հարթակ փառատոնը վերա- դառնում է յուրահատուկ, տոնական, ջերմ, բարի ու շատ «նվերային» դասընթացների շարքով, որոնց ընթացքում մասնակիցները իրենց ձեռքերով կպատրաստեն տոնածառի խաղալիքներ, դիմակներ, Սուրբ ծննդյան գուլպաներ, փոփ-արտ ոճի բացիկներ, փափուկ խաղալիք- ներ և նույնիսկ տաքուկ բաճկոնակ սիրելի սուրճի բաժակի համար: Հատուկ դասընթաց կա նաև նրանց համար, ում հետաքրքրում է տո- նական սեղանի զարդարանքն ու վարվելակերպի էթիկետը:

Դասընթացների մասին տեղեկանալ, ինչպես նաև գրանցվել հնարա- վոր կլինի դեկտեմբերի 10-ից՝ www.hartakyerevan.com վեբ-կայքում:Հասցեն՝ Տերյան 3ա, ԷՕՆ հակասրճարան

Բնական գեղեցկություն. արտադրված է Հայաստանում

Սիլիկոնյան հովտում աշխատող Մարկոսյաններն ընդունեցին իրենց կյանքի թերևս ամենակարևոր որոշումներից մեկը՝ վերադարձ դեպի Հայաստան և իրենց համար միանգամայն նոր գաղափարի իրագոր- ծում: Ընկերությունը հաստատվեց Կոտայքի մարզի Արագյուղ համայն- քում՝ վերազինելով կարի նախկին ֆաբրիկան, որտեղ այժմ տեղա- կայված են լաբորատորիան և արտադրամասերը: ՆԱԻՐԻԱՆ-ի արտադրանքը ներառում է եթերայուղեր և խնամքի ու գեղեցկության բնական միջոցներ՝ դեմքի, մարմնի և մազերի համար: Դրանք պատրաստված են ձեռքով, ՆԱԻՐԻԱՆ լաբորատորիայում ստեղծված հատուկ բանաձևերով, բնական, բուսական հիմք ունեցող բաղադրիչներից, զերծ են վնասակար քիմիական նյութերից, արհես- տական բույրերից և ներկերից: Ընկերության ապրանքներն այսօր կարելի է գտնել Աբով յան փողոցում տեղակայված գեղեցիկ խանու- թում և «Էլիտ Պլազայում» գտնվող ցուցասրահում:

***Կարևոր է նշել, որ այս ընկերության հիմնադիրները նախևառաջ գիտնականներ են, ովքեր անցել են քառամյա ուսումնասիրություն- ների և փորձարկումների, լաբորատոր աշխատանքի բովով: Ընկե- րությունն այժմ առաջարկում է ամբողջական տեսականի ցանկա- ցած մաշկի համար, իսկ լաբորատորիայում փորձարկում են անց- նում նոր ապրանքատեսակներ: Գարնանը ՆԱԻՐԻԱՆ-ն արդեն պատ- րաստվում է Արագյուղում ընդունել զբոսաշրջիկների ու բնական եթե- րայուղերով հետաքրքրվողներին և ներկայացնել իր արտադրությունը, ինչպես նաև առաջարկել ձեռքով բնական օճառ պատրաստելու յուրա- տեսակ փորձառություն: Արտադրամասում շուտով կգործեն թորման ևս երեք հսկայական սարքեր, որոնք կլցվեն վարդի թերթիկներով կամ բուժիչ խոտաբույսերով, որոնցից կարելի է եթերայուղ ստանալ:«Մեր նպատակներից մեկն է Հայաստանը ճանաչելի դարձնել եթերա- յին յուղերի ու բնական կոսմետիկայի աշխարհի քարտեզում», — ասում է ՆԱԻՐԻԱՆ-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Արա Մարկոսյանը: Այսինքն՝ այս գեղատես սրվակների առողջարար պարունակությունն ու բուրավետ օճառները փորձարկելու և գնելու հնարավորություն կլի- նի նաև ԱՄՆ-ում և Ռուսաստանում, հետագայում՝ նաև Եվրոպայում:

2012-ին Կալիֆոռնիայում բնակվող Արա և Անահիտ Մարկոսյանները որոշեցին ընտանեկան հանգիստն անցկացնել Հայաստանի լեռներում: Այդ ժամանակ էլ ծնվեց մի գաղափար, որի արդյունքում չորս տարի անց երևանցիներին հասանելի դար- ձավ Հայաստանում արտադրվող առաջին ամբողջովին բնական կոսմետիկական արտադրանքը՝ ՆԱԻՐԻԱՆ-ը:

Գովա

զդա

յին

Page 10: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Լսել ներքին ձայնըՀագուստի դիզայներ, անկախ Հայաստանի ամենահաջողակ կին գործարարներից մեկը՝ Նինա Հովնանյանը, պատմում է, թե ինչ դժվարություններ են սպասում Երևանում բիզնեսով զբաղվող կանանց և ինչպես դրանք հաղթահարել:

Որքանո՞վ է բարդ հայ կնոջ համար բիզնե- սով զբաղվել մեր երկրում: Այս տարիների ընթացքում, ինչ դուք դարձել եք գործարար, ինչ-որ բան փոխվե՞լ է:— Տղամարդիկ այդքան էլ լուրջ չեն վերա- բերվում իրենց կին գործընկերներին: Բայց հավատացեք՝ ցանկացած առաջընթացի հե- տևում կին է կանգնած, և դա միշտ այդպես է եղել: Սփյուռքում էլ է այդպես՝ հայրը գնում է աշխատանքի, բայց տան շարժիչն աշխա- տեցնում է մայրը: Մինչդեռ, խոչընդոտներն, իհարկե, շատ են: Կինը պետք է կրկնակի աշ- խատի, որպեսզի հարգանքի արժանանա, հատկապես Հայաստանում: Իմ դեպքում հայրս էր շատ օգնում, ամուսինս միշտ կանգ- նած է թիկունքիս: Այժմ ես ունեմ հրաշալի թիմ, եղբայրս ևս ներգրավված է, կա ընտա- նեկան մթնոլորտ:Դուք՝ որպես հաջողված կին գործարար, ի՞նչ եք կարծում. ի՞նչն է պակասում երևանյան երիտասարդությանը մեծ հաջողություն- ների հասնելու համար:— Ինքնավստահությունը: Երիտասարդությու- նը փայլուն է: Նրանք սիրում են ճամփորդել, համացանցից օգտվում են, սիրում են երկիրը: Կարծում եմ՝ ավագ սերունդն ավելի անինք- նավստահ է: Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը ինքնավստահ լինի, լսի իր ձայնը և իր երկիրը կառուցի: Կարծում են՝ դրսում ավելի լավ է, բայց այնտեղ ևս խնդիրներ կան: Այսօր ամ- բողջ աշխարհն ահաբեկիչների թիրախում է, իսկ Հայաստանում ապահով է: Մարդիկ պետք է փոխեն այն, ինչ չեն սիրում: Սկզբից յուրաքանչյուրն իր ներսում, հետո արդեն՝ երկրում: Մենք՝ հայերս, պետք է շնորհակալ լինենք, որ կարողացել ենք գոյատևել և այժմ ունենք երիտասարդ ու հզոր երկիր, որի զար- գացմանը նպաստում է ողջ աշխարհով մեկ սփռված հայությունը: Մենք պետք է սովորենք շնորհակալ լինենք Աստծուն մեր ինքնության համար և ընդունենք հայ լինելը որպես առա- վելություն: Իհարկե, պետք է շնորհակալ լի- նենք նաև բոլոր բարեկամ երկրներին, որոնք իրենց նպաստն են ունեցել մեր խաղաղ երկրի կառուցման գործում:

Հայաստանում ունենք դիզայներներ, որոնք փորձում են ստեղծել հագուստ համաշխար- հային վիզուալ չափանիշներով, և կան մյուս- ները, որոնք մատուցում են մերը՝ հայկա- կանը: Ձեզ համար որքանո՞վ է կարևոր ազ- գային ինքնությունը:— Միջազգային չափանիշները կապ չունեն: Պետք է որակը միջազգային լինի, ինչ էլ անում ես: Պետք է լինի որակյալ: Մեր ազգային դի- զայնի «բառարանն» այնքան հարուստ է, որ անգամ օտարերկրացիներն են օգտագործում այն: Շատ համաշխարհային դիզայներներ կան, որոնց մոտ տեսնում եմ հայկական մշա- կույթի էլեմենտներ: Ինչո՞ւ մենք էլ չօգտագոր- ծենք դրանք ինքներս մեզ համար: Դուք հաճախ խոսում եք գեղեցիկի մասին, որ այն շատ կարևոր է Ձեզ համար և առանց գեղեցիկի կյանքը չեք պատկերացնում: Ի՞նչն է Ձեզ համար գեղեցիկ երևանյան իրակա- նության մեջ:—Վահագնին գեղեցիկ է, որովհետև այն հա- վասարակշռության մեջ է: Ցանկացած բան պետք է լինի համահունչ, որպեսզի քեզ համե- րաշխություն պարգևի: Գեղեցիկ է Օպերան, Հանրապետության հրապարակը. այն իր մեջ ներառում է բոլոր հայկական տարրերը: Անպայման չէ, որ վայրը հին լինի, այն պետք է լինի շքեղ, ճաշակով: Գեղեցիկ է Կասկադը… Գեղեցիկ են հայ կանայք: Նրանք ժպտում են, խնամում են իրենց, անընդհատ աշխատում են իրենց վրա, ուզում են լինել լավագույնը… Սիրում եմ այդ հատկանիշները: Նրանք պետք է ավելի շատ վստահեն իրենց յուրահատկու- թյանը, քան նորաձևությանը: Պետք է լինեն ավելի համարձակ: Կանայք, ովքեր չպետք է կրեն կարճ կիսաշրջազգեստներ, հաճախ կրում են դրանք: Ցանկալի է, որպեսզի նրանք ավելի շատ լսեն իրենց ներքին ձայնը: Շփվու՞մ եք արդյոք երևանյան ակտիվ երի- տասարդության հետ և չե՞ք ուզում կիսվել Ձեր հաջողության պատմություններով նրանց հետ, որպեսզի նրանք ոգեշնչվեն կենդանի օրինակով:— Ցավոք, շատ չեմ շփվում ուրիշների հետ երեխաներիցս ու ընկերներիս երեխաներից

բացի: Բայց, այո, մեր ռեստորանում վարպե- տության դասեր անցկացնելու մտքեր կան: Իրականում, Հայաստանը հետաքրքրական բան ունի՝ ամեն ինչ շատ հասանելի է: Ուզու՞մ ես լուսանկարչություն կամ ձիավարություն սովորել, խնդրեմ՝ գնա և սովորիր: ԱՄՆ-ում դա շատ թանկ է, ոչ հասանելի լայն զանգվածների համար: Մեր մասնագետները գնում են այն- տեղ և դառնում լավագույնները, Հայաստանում չեն գնահատում, մենք մերը չենք գնահատում: Օրինակ՝ իմ ստեղծած հագուստը ուղարկել էի Ռուսաստան և տասնապատիկ գին էի դրել, արդյունքում՝ բոլորը վաճառվել են: Կարծրա- տիպ կա հայերի մեջ՝ հայկական է, ուրեմն լավը չի: Իմ ասած ինքնավստահության պակասն է: Պատճառը, կարծում եմ, բարդույթներն են, օտարամոլ ենք: Եթե մենք գնահատենք մերը՝ երկիրը կծաղկի: Ապագա պլանների մասին կպատմե՞ք: —Այժմ ամբողջ ուշադրությունս կենտրոնաց- րել եմ Վահագնի թաղամասի վրա: Ամեն ինչ պետք է շարունակվի իր հունով և գնա դեպի լավը: Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ մենք առավել եռանդուն ենք և ջանք չենք խնայում պահպանելու և կատարելագործելու իմ հոր ծրագրերը և շարժվում ենք առաջ: Նա- խատեսվում է նաև կառուցել առևտրի կենտ- րոն, որն, իհարկե, գործելու է ոչ միայն թաղա- մասի բնակիչների համար: Ցանկանում ենք գոլֆի դպրոց բացել, այդ սպորտաձևը զար- գացնել մեր երկրում: Այնպես որ, փոքր քաղաք է լինելու այստեղ: Վերջերս ավարտեցինք ռեստորանի նորաոճ ներքին հարդարումը, յուրահատուկ ուտելիք- ներ ենք մատուցելու: Ծրագրերում կա նաև կառուցել միջազգային չափանիշներին համա- պատասխան հիվանդանոց, դպրոց և ման- կապարտեզ: Մենք Վահագնի թաղամասի լճի շուրջը նախատեսում ենք կառուցել զբոսայգի սրճարանով: Անընդհատ ինչ-որ գործունեու- թյունների մեջ ենք: Սիրում եմ Դիլիջանի և Աբովյան փողոցի մեր խանութները. ուզում եմ վերաբացել այն թեյասենյակի հետ միասին: Շատ անելիքներ կան, ամեն մեկին էլ կհասնենք, երբ ժամանակ լինի:

Դիանա Մարտիրոսյան

Դեկտեմբեր 201589

ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ մասնգիտություն

Page 11: Դեկտեմբեր 2015, #6 (36)
Page 12: Դեկտեմբեր 2015, #6 (36)

ԲավականՄինչ Երևանում լուծում են պահանջում կանանց իրավունքների հետ կապված

զանազան խնդիրներ, բազմաթիվ աղջիկներ պարզապես չեն ծնվում՝ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման տարածված

պրակտիկայի պատճառով: 2011 թվականին հրապարակված տվյալների համաձայն՝ 1990-ական թվականների սկզբից Հայաստանում ծնվում է 114 տղա և 100 աղջիկ,

երբ կենսաբանական նորման 102-106 տղայի և 100 աղջկա համադրությունն է: 2013 թվականին Կաննի փառատոնում ցուցադրվեց Ադրինե Գրիգորյանի «Բավական»

վավերագրական ֆիլմը, որ նվիրված էր սելեկտիվ աբորտների խնդրին: «ԵՐԵՎԱՆը» ռեժիսորի հետ զրուցել է խնդրի և ֆիլմի ստեղծման մասին:

Աբորտը՝ միակ հակաբեղմնավորիչԱրդեն յոթ տարի է՝ ապրում եմ Երևանում: Մինչ այդ ապրում էի ԱՄՆ-ում, միջազգային իրավունք եմ ուսումնասիրել: Բայց միշտ էլ գի- տեի՝ մեդիայի միջոցով եմ պայքարելու մարդ- կանց իրավունքների պաշտպանության հա- մար: Համոզված եմ, որ դա ամենաարդյունա- վետ միջոցներից է: Oxygen TV հեռուստաալի- քը, որտեղ աշխատում էի, Օփրա Ուինֆրիին է պատկանում, իսկ ես հավատում ու վստա- հում էի նրան: Վավերագրական ֆիլմեր, հա- ղորդումներ էինք նկարահանում: 1996 թվակա- նից ավելի հաճախ սկսեցի լինել Հայաստա- նում: 2007 թվականն էր, երբ ընկերուհուս՝ Լիա- նա Սահակյանի հետ սկսեցինք աշխատել «Սո- սե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ում: Համայնք- ների զարգացման նպատակով դասընթացներ էինք վարում ընտանիքի, առողջության, բռնու- թյան և այլ թեմաների վերաբերյալ: Հենց այդ ժամանակ մտածեցի, որ կարելի է մի ուսուցո- ղական, դաստիարակչական բնույթի ֆիլմ նկա- րահանել մեր «Սոսեի» երեխաների համար:Ուզում էի, որ ֆիլմը կանանց մասին լիներ: Սկսեցի ուսումնասիրել, թե որոնք են Հայաս- տանում առկա առավել սուր հարցերը, թեմա- ները: Հայաստանում ապրող ընկերներիցս իմացա, որ պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման դեպ- քերը այստեղ չափազանց շատ են: Ընդհատու- մը լինում է նաև պահպանակ, հակաբեղմնա- վորիչներ չօգտագործելու պատճառով, երբեմն էլ անտեղյակությունից, բայց փաստը մնում է փաստ՝ հենց աբորտն է դարձել կանանց հա- մար միակ հակաբեղմնավորիչը: Այսինքն՝ կինը ինքն իր մարմնի համար պատասխանատու չէ:

Աբորտը սխալ չէ Շոկի մեջ էի, աբսուրդ էր ինձ համար: Ուզում էի, որ ֆիլմում նման խնդրի առջև կանգնած հերոսուհիներս հենց իրենց ձայներով պատ- մեին փորձառության մասին: Բայց մինչ այդ թինեյջերների համար սեռական դաստիարա- կության դասեր կազմակերպեցինք, իսկ տա- րիքով ավելի մեծ կանանց ու աղջիկներին պատմում էինք վերարտադրողականության մասին: Հենց այդ ընթացքում էլ ծանոթացանք այն մարդկանց, ովքեր հետո դարձան ֆիլմի հերոսուհիները: 2010 թվականի մարտին Մի-

ացյալ Ազգերի Կազմակերպությունը ներկա- յացրեց Հայաստանում սելեկտիվ աբորտների մասին տվյալներ, որը բավական մեծ թիվ էր կազմում: Հասկացանք՝ հենց այդ թեմայի վրա ենք կենտրոնանալու: Ֆիլմի նկարահանումն էլ ավելի ակտուալ դարձավ:Մեր նպատակն այն չէր, որ ասեինք՝ աբորտը սխալ է: Հղիության ընդհատման այդ տար- բերակը յուրաքանչյուր կնոջ ազատ ընտրու- թյունն է, այն միշտ էլ եղել է ու երբեք էլ չի վե- րանա: Բայց կինը պիտի այնքան կրթված ու ազատ լինի, որ հասկանա՝ աբորտը չպիտի դառնա նրա համար միակ ելքը: Կինն ան- գամ չի էլ գիտակցում, թե ինչ ազդեցություն ու հետևանք կարող է ունենալ դա իր օրգա- նիզմի, նաև հոգեկան աշխարհի վրա: Տղա- մարդն էլ չի պատկերացնում, որ աբորտն իր հետ էլ անմիջական կապ ունի: Հենց դա էինք ուզում ցույց տալ ֆիլմում:

Հասարակության խնդիրն է Եթե խոսում ենք գենդերային բռնության մա- սին, ապա կարծում եմ, որ սելեկտիվ աբորտն այդ տեսակի բռնության ամենաառաջին բնու-

թագրումն է: Որովհետև աղջկա, կնոջ կերպա- րը այնքան ցածր է գնահատվում, որ նույնիսկ ցանկություն չկա իգական սեռի ներկայացու- ցիչ լույս աշխարհ բերել: Սա ուղղակի անհաս- կանալի է, որևէ բացատրությունից դուրս: Սե- լեկտիվ աբորտը ոչ թե անհատների, այլ հա- սարակության խնդիր է: Եվ հասարակության յուրաքանչյուր շերտ իր մեղավորությունն ունի: Մենք պիտի բարձրացնենք ու փորձենք լուծում տալ այս հարցին, այլապես մեծ խնդիրների առ- ջև ենք կանգնելու: Ֆիլմի միջոցով ուզում էինք վերականգնել կնոջ դերն ու ուժը հասարակու- թյունում: Միայն պատկերացրեք՝ ինչ կլինի, երբ Հայաստանը բախվի գենդերային անհավասա- րության խնդրին:Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ թյուր կարծիք է ձևավորվել, թե սելեկտիվ աբորտն ավելի շատ հանդիպում է մարզերում: Մայրաքաղաքն էլ շատ հետ չի մնում: Հավատացեք, դա նույնքան հաճախ տեղի է ունենում Երևանում, շատ զար- գացած, կրթված ու կայացած ընտանիքներում: Բայց սելեկտիվ աբորտների թվով աշխարհում, ցավոք, առաջատար դիրքերն են գրավում Գե- ղարքունիքը և Արագածոտնը:

Դեկտեմբեր 20151011

ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ կարծիք

Page 13: Դեկտեմբեր 2015, #6 (36)

«Բավական»Շատ դժվար էր, տարիներ տևեց, մինչ կարո- ղացանք գտնել կանանց, ովքեր կհամաձայն- վեն տեսախցիկի առջև խոսել իրենց փորձա- ռության մասին: Վիճակագրական տվյալներ քիչ կային, ես ավելի շատ բան գիտեի թեմայի վերաբերյալ: 2011-ին UNFPA-ը ավելի կոնկրետ վիճակագրական տվյալներ ներկայացրեց, այդ ժամանակ էլ կարողացանք գումար գտնել ֆիլմի նկարահանման համար: Ֆիլմը կոչվեց «Բավական»: Կնոջ անուն է, պատմությունը, կարծում եմ, շատերը գիտեն, երբ ընտանի- քում այնքան աղջիկ է ծնվել, որ վերջին ծնվա- ծին ծնողներն անվանել են Բավական: Բարդ ու երկար ճանապարհ անցանք, 2013-ին այն պատրաստ էր: Ուզում էի, որ վավերագրական ֆիլմ և ոչ թե ռեպորտաժ լիներ: Մեզ համար կարևոր էր, որ ֆիլմում մասնակցեցին Զարու- հի Փոստանջյանը, ով չորս աղջիկ ունի, Բագ- րատ Սրբազանը, Առողջապահության նախա- րարությունից Կարինե Սարիբեկյանը և այլք, որովհետև այս թեման կարևոր էր ներկայաց- նել բոլոր դիտանկյուններից:

«Բավական»-ը ԿաննումԵրբ ֆիլմը պատրաստ էր, անցանք տարած- մանը: Դրա համար էլ սկսեցինք ֆիլմը ներկա- յացնել տարբեր փառատոներում: Արդյուն- քում ֆիլմը ցուցադրվեց Կաննի փառատոնում, Պրագայում և այլ հեղինակավոր փառատո- ներին: Բախտավոր եմ ինձ համարում, որ խոսքս որոշ չափով տեղ հասավ: Մինչև հիմա էլ այն շարունակվում է ցուցադրվել աշխարհի տարբեր ծայրերում: Օրինակ՝ վերջերս «Բա- վականը» ցուցադրվեց Բելառուսում: Կարծում եմ՝ սա ֆիլմի մասնակիցների հաղթանակն է, որովհետև ես նրանց պարզապես բարձրախոս տվեցի, մնացածը նրանք արեցին: Արվեստը մրցակցության կարիք չունի, ինձ համար փա- ռատոները կարևոր չեն, ուզում եմ՝ ֆիլմը հնարավորինս շատ մարդիկ տեսնեն:

Փոփոխություն անողներըՖիլմի հերոսները չէին զղջում, որ նման քայլի են դիմել, որովհետև տվյալ պահին, իրենց կարծիքով, այլընտրանք չեն ունեցել: Հերոսու- հիներիցս մեկը, ով երեք աղջիկ ունի, մի քանի աբորտ է արել, ու շարունակելու է այնքան,

մինչև որդի չունենա: Նրանք համաձայնվել են մասնակցել ֆիլմում, որ իրենց երեխաները նման խնդրի առաջ չկանգնեն, նման դաժան փորձառություն չունենան, ուզում են Հայաս- տանի ապագայում փոփոխություն տեսնել: Սա կոչ է բոլորին, պիտի հասկանանք, որ հենց մենք ենք փոփոխություն անողները, մեր փո- խարեն որևէ մեկը ոչինչ չի անելու: Ֆիլմի մաս- նակիցներն ինձ համար իսկական հերոսներ են:

Տան ծուխը պետք է ծխի Զարմացած կլինեք՝ շատ անգամ սելեկտիվ աբորտը կնոջ ընտրությունն է, որովհետև նա ուզում է որդի ունենալ: Չինաստանում պատճառը հիմնականում այն է, որ այնտեղ գործում է մեկ երեխայի քաղաքականության օրենքը, Հնդկաստանում օժիտը թանկ է, դրա համար էլ մասնավորապես աղքատ ընտանիք- ները գերադասում են դուստր չունենալ, Հա- յաստանում հիմնական պատճառն այն է, որ «տան ծուխը պետք է ծխի», պիտի ազգանունը շարունակող ծնվի: Ֆիլմը, այսքան տարիների ընթացքում վարած դասընթացները, հանդի- պումները, քննարկումները գոնե չնչին չափով

ինչ-որ բան փոխել են: Հիմա թվով ավելի շատ կանայք, մասնավորապես՝ ավագ սերնդի ներ- կայացուցիչները, պատմում են իրենց փորձա- ռության մասին: Հետաքրքիր է, որ տղամար- դիկ ևս սկսել են արտահայտվել ու պայքարել նրա դեմ, որ միայն այն պատճառով, որ դուստր ունեն, որևէ մեկից ավելի ցածր չեն: Վիճակա- գրական տվյալների համաձայն՝ մեկ տոկոսով աճել է աղջիկ երեխաների ծնունդը:

Ծնվելու իրավունքըՉեմ կարծում, որ մի բան կփոխվի, եթե հատուկ օրենք ընդունվի: Խնդիրը մարդկանց մտածելա- կերպն է: Ասում են, որ պետք է տուգանել սե- լեկտիվ աբորտներ իրականացնող բժիշկներին: Բայց եթե բժիշկները չօգնեն կանանց, նրանք, միևնույն է, մի ճանապարհ կգտնեն, որ կարող է չափազանց վտանգավոր լինել:Ուզում եմ, որ ֆիլմերում, սերիալներում կնոջ կերպարը դադարենք ներկայացնել որպես զոհ, սիրուհի, սեքսուալ կերպար: Ուզում եմ հասկա- նանք, բոլոր երեխաները՝ անկախ սեռից, ծնվե- լու և ապրելու իրավունք ունեն: Չի կարելի նրանց այդ իրավունքից զրկել:

ՍԵԼԵԿՏԻՎ ԱԲՈՐՏՆԵՐ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵ- ՆՈՒՄ ՈՉ ՄԻԱյՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ, ԱյԼ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ, ՇԱՏ ԶԱՐԳԱՑԱԾ, ԿՐԹՎԱԾ ՈՒ ԿԱյԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ

Լենա Գևորգյան

↑ Ռեժիսոր-վավերագիր Ադրինե Գրիգորյանը

Page 14: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Ֆլորենցիայի վերադարձը

Birthright Armenia հիմնադրամի «Դեպի Հայք» ծրագրով Երևան եկած կամավոր արգենտինահայ Ֆլորենցիան պատմում է պատմական հայրենիք իր ճամփորդության, բացահայտումների, դրական կողմերի, դժվարությունների

և իրեն ընդունող ընտանիքի՝ տիկին Աիդայի և նրա աղջկա՝ Սոֆիայի հետ ապրելու մասին:

Դեկտեմբեր 20151213

ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ սեփական փորձ

Page 15: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Հ իշում եմ, մենակ նստած էի սենյա- կումս, գիշերը ժամը 3-ն էր, և հան- կարծ ինքս ինձ կողքից նայեցի ու մտածեցի՝ «Ի՞նչ եմ ես անում, գիշե- րը ժամը երեքն է, նստած եմ այս-

տեղ համակարգչիս դիմաց ու ոչինչ չեմ անում կյանքիս հետ»: Ընկերներիցս մի քանիսը ար- դեն եկել էին «Դեպի Հայք» ծրագրով Հայաստան, ես էլ միտք ունեի, բայց չգիտեմ ինչու, ամեն տարի ինչ-որ պատճառ էի գտնում չգալու, ու գնալով ամեն տարի ավելի էր սկսում ինձ հե- տաքրքրել, թե ինչ է տեղի ունենում Հայաս- տանում և որն է իմ դերը այդ ամենի մեջ: Ու էդպես որոշեցի, որ ինչ էլ լինի՝ պետք է փորձեմ: Բանն այն է, որ երեք տարի առաջ եղբայրս ասաց, որ մի տարով աշխատելու է գնում Իռ- լանդիա, բայց հետո որոշեց մնալ ու այդպես էլ չի վերադարձել: Այնպես որ մայրիկս անհան- գստացած էր իմ գնալու կապակցությամբ, ասում էր՝ «Բայց հաստատ վերադառնալու ես էստեղ, չէ՞: Ուզում եմ հենց հիմա վերա- դարձի տոմսդ տեսնել»:Այս ուղևորությունը շատ կարևոր է ինձ հա- մար, ու չնայած ինձ իրենք դրա մասին ոչինչ չեն ասել, գիտեմ, որ ծնողներիս համար նույն- քան կարևոր է: Նրանցից ոչ մեկը չի կարողացել գալ այստեղ, չնայած միշտ շատ են երազել այդ մասին: Արգենտինայից այստեղ հասնելը բոլորին հասանելի ուղևորություն չէ, հայրիկս հիմա փաստացի պարտքերի մեջ է իմ այստեղ գալու պատճառով, բայց նա ասաց ինձ, որ դա կարևոր չէ, որ ես անպայման պիտի գնամ:

***Ես որոշ դժվարություններ ունեմ հայերենի հետ, բայց տակից դուրս եմ գալիս, ձեռքով, ոտքով բացատրում եմ այն, ինչ չեմ կարողա- նում ասել ու քիչ-քիչ սովորում եմ: Բայց սո- վորում եմ արևելահայերենը, ու հայրիկս էլ Արգենտինայից է զարմանում, ասում է՝ «Այդ ի՞նչ հայերենով ես խոսում»:Ժամանակին բուսակեր էի, հիմա միս ուտում եմ, բայց քիչ-քիչ: Ուտեստներ կան, որ շատ եմ հավանել, գրի եմ առել, որ հետո մայրիկս պատ- րաստի: Հատկապես կլոր-կլոր բադրիջանները: Մայրիկս ընդհանրապես շատ ուրախ է, սպա- սում է, որ կվերադառնամ լիքը նոր գիտելիք- ներով: Արդեն հայկական սուրճ գիտեմ եփել և լիքը ուրիշ հմտություններ եմ ձեռք բերել: Այն, ինչ ինքը չէր կարողացել ստիպել անել, հիմա բոլորը անում եմ:Ճիշտն ասած, ընդմիշտ մնալու մասին դեռ չեմ մածում, քանի որ դեռ համալսարանը պետք է ավարտեմ, բայց որ վերջացնեմ՝ հնարավոր է տեղափոխվեմ: Կարծում եմ՝ եթե Սփյուռքը վերադառնա, իր հետ կբերի թարմ մտքեր ու

երևի շատ բան կփոխվի դեպի լավը այստեղի հասարակության մեջ: Ես մտածում եմ այստեղ ապրելու մասին, բայց եթե հանկարծ չստացվի, այնտեղից փող ուղար- կելու փոխարեն այժմ կարող եմ վերադառնալ Արգենտինա և մտածել ինչ-որ նախագիծ իրա- կանացնելու մասին, որը ռեալ կօգնի Հայաս- տանին: Այստեղ ապրելը օգնում է հասկանալ՝ ինչ է իրականում պետք երկրին և ինչով կարող ես օգնել ապագայում: Ինձ թվում է փող ուղար- կելը ուղղակի խիղճը ազատելու միջոց է:Մասնագիտությունս արվեստի հետ է կապված, դրա համար երևի ինչ-որ պրոյեկտ կուզենամ անել, որը մարդկանց կարթնացնի, կօգնի խո- սել անտեսանելի խնդիրների մասին:

***Գալուց առաջ գիտեի, որ հարուստների ու աղ- քատների մեջ տարբերությունը այստեղ շատ մեծ է, բայց չգիտեի, որ այդքան մեծ է Երևանի և մնացած Հայաստանի միջև: Երևանը կարծես առանձին երկիր լինի: Գնում ես Հյուսիսային

ՈՐՈՇ ԴԺՎԱՐՈՒԹյՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՄ ՀԱյԵՐԵՆԻ ՀԵՏ, ԲԱյՑ ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵՄ ԳԱԼԻՍ, ձԵՌՔՈՎ, ՈՏՔՈՎ ԲԱՑԱՏՐՈՒՄ ԵՄ ԱյՆ, ԻՆՉ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՍԵԼ

Page 16: Դեկտեմբեր 2015, #6 (36)

պողոտա ու մտածում «Հայաստանը ինչ հա- րուստ երկիր է», իսկ հետո պարզվում է, որ շատ ուրիշ փողոցներ նույնիսկ լուսավորված չեն, ու մտածում ես «ո՞ւմ համար է այս շքեղ կյանքը»: Երբ Սփյուռքում ես, մեծանում ես՝ մտածելով, որ Հայաստանը կատարյալ երա- զանքների երկիր է, և ինչ-որ տեսակետից այդ- պես էլ կա, բայց երբ գալիս ես, տեսնում ես, որ սա իրական երկիր է, իրական խնդիրնե- րով: Սփյուռքում խնդիրներից չեն խոսում, որովհետև խնդիրների համար մենք այնտեղ մեր երկիրը ունենք արդեն:Վերցնենք, օրինակ, կանանց իրավունքները: Ինչպես մեր կամավորներից մեկն է ասում, Հայաստանը շատ անվտանգ երկիր է, քանի դեռ դու աղջիկ չես գիշերը ժամը 12-ին: Ճիշտ է, չեն սպանի, չեն ծեծի, բայց տարբերությու- նը զգացվում է: Արգենտինայից մի կամավոր տղա ունենք, նա կարող է գիշերվա 3-ին հան- գիստ տուն գնալ ման գալով, իսկ ես չեմ կա- րող: Իհարկե, ամեն ինչ աստիճանաբար փոխ- վում է, բայց շատ դանդաղ:

***Հայաստանում միլիոնավոր լավ բաներ կան: Օրինակ՝ հյուրընկալ մարդիկ. ես եկել եմ բա- ցարձակ անծանոթ ընտանիք, և տեսեք՝ ոնց են իրենք ինձ ընդունում: Նրանք ինձ ընտանիքի անդամ են սարքել, չնայած բացարձակ պար- տավոր չէին: Կարող էի, օրինակ, ամբողջ օրը սենյակումս մնալ, գալ ուտել և գնալ, բայց ոչ, ես ընտանեկան կյանքի մի մասն եմ:

Տարօրինակն այն է, որ երբեք, նույնիսկ առա- ջին օրերին, Հայաստանում օտար լինելու զգա- ցողություն չեմ ունեցել: Այնպիսի տպավորու- թյուն է եղել ամենասկզբից, որ տանն եմ: Ամեն ինչ ծանոթ էր թվում: Բայց երբեմն զգացել եմ, որ մնացած մարդկանց համար ես ուրիշ եմ:

***Գալուց առաջ, իհարկե, վախենում էի շատ: Ամենից շատ վախենում էի անկախությունս կորցնել, որովհետև տանը ես շատ ինքնու- րույն եմ: Ծնողներիս հետ եմ ապրում, բայց կախված չեմ իրենցից, գնում եմ՝ երբ ուզում եմ, ուր ուզում եմ, ինքս եմ իմ կյանքի համար պատասխանատու: Շատ էի վախենում դա կորցնել, մանավանդ, որ չէի ճանաչում ընտա- նիքը, որի մոտ գալիս էի: Ինձ թվում էր ստիպ- ված կլինեմ ամբողջ օրը տանը նստել:Բայց շատ պատկերացումներ, որոնք ունեի, պարզվեց, որ իրականությանը չեն համապա- տասխանում: Օրինակ՝ Սոֆան ամբողջ օրը տանը փակված տունը մաքրելով չի զբաղված:

Չնայած, իհարկե, տեսնում եմ այստեղ տղա- մարդկանց ու կանանց մեջ մեծ տարբերություն, բայց ընտանիքը, որտեղ ես ապրում եմ, շատ առաջադեմ է, որը ես շատ գնահատում եմ: Մի քիչ ուշ երեկոյան տուն վերադառնալը կամ այլ նման մանրուքներ միշտ կարելի է քննարկել և գալ համաձայնության: Չնայած Հայաստանում գիշերը երկուսից հետո անելու բան էլ չկա վերջ- իվերջո, այնպես որ՝ անհրաժեշտություն էլ չի լինում առանձնապես:Առաջին շաբաթում, երբ դեռ նոր էի եկել, վատ փորձ ունեցա տաքսիստի հետ, խաբել էին ինձ, մեծ գումար ասել, ու երբ փորձեցի չհամաձայն- վել, դռները վարորդը կողպեց ու ասեց, որ բաց չի թողնի, մինչև չվճարեմ: Շատ էի վախեցել: Մտածում էի՝ վերջ, գնում եմ Արգենտինա:Արգենտինայում, իհարկե, ավելի անվտանգ չէ, ուղղակի երբ դա երկիրն է, որտեղ դու մեծացել ես, գիտես որտեղ կարելի է գնալ, որտեղ՝ ոչ, որ ժամերին կարելի է դրսում լինել, իսկ երբ չի կա- րելի: Շատ վտանգավոր երկիր է, բայց շատ բան էլ քեզնից է կախված, այստեղ էլ նույնն է:

ՀԱյԱՍՏԱՆԸ ՇԱՏ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԿԻՐ Է, ՔԱ- ՆԻ ԴԵՌ ԴՈՒ ԱՂՋԻԿ ՉԵՍ ԳԻՇԵՐԸ ԺԱՄԸ 12-ԻՆ: ՃԻՇՏ Է, ՉԵՆ ՍՊԱՆԻ, ՉԵՆ ԾԵԾԻ, ԲԱյՑ ՏԱՐԲԵՐՈՒԹյՈՒՆԸ ԶԳԱՑՎՈՒՄ Է

Դեկտեմբեր 20151415

ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ սեփական փորձ

Page 17: Դեկտեմբեր 2015, #6 (36)

հանդիպումները, մի ժամով հեծանիվ քշելը մեծ խնդիր էր: Հիմա փոխել եմ հայացքներս:

***Ամբողջ օրը մատե եմ խմում, առաջին անգամ, երբ այստեղի ընտանիքս տեսավ, շատ էին զար- մացել: Նման պատմություն լսել եմ Շուշիում մի ուրիշ արգենտինացի կամավորի մասին: Երբ նա տանը հանել էր խոտերը և սկսել մատե պատ- րաստել, տան տերերը շշմել էին, մտածել էին թմրանյութ է, ասել էին՝ «Ի՞նչ ես անում, այստեղ չես կարող այդպիսի բաներ անել»: Մատեն ուղ- ղակի խմիչք չէ, ժամանցի ձև է: Արգենտինայում ընկերներով հավաքվում, խմում էինք: Մատեն մի քանի հոգով են խմում սովորաբար, իրար փո- խանցելով, ու առանց շաքարի: Շաքարով մատե խմողներին լրիվ ուրիշ աչքով են նայում, ասում են՝ «Ա ՜, դու էն շաքարով խմողներից ես, հա՞»:

***Ամենակարևորը, ինչ այստեղ սովորել եմ, այն է, որ շատ հեշտ է Հայաստանի մասին խոսել Հա- յաստանում չապրելով: Այնքան հեշտ է խոսել հայերի պահվածքի և բնավորության մասին՝ չի- մանալով ինչերի միջով են նրանք անցել: Իհար- կե, մենք էլ Արգենտինայում շատ վատ բաներով ենք անցել, բայց, օրինակ, իմ սերունդը պատե- րազմ չի տեսել, մենք երբեք չենք ունեցել ջրի, տաքության և այլ խնդիրներ... Ասում են՝ «Օ՜, հա- յերը այնքան կոպիտ են»: Գիտե՞ք ինչ, դուք պատ- կերացում չունեք ինչպիսին է իրենց կյանքը, բացի դրանից, նրանք այդպիսին են և վերջ:

Տիկին Աիդան՝ Ֆլորենցիայի մասին«Ուզում էինք օգնեինք, որպեսզի մեր հայերը ճանաչեն հայրենիքը, հայերեն սովորեն, մշակույթի հետ առնչ- վեն: Ես շատ եմ դրսում եղել, տեսել եմ այնտեղի հայե- րին և տեսել եմ՝ ոնց է սփյուռքահայերի երրորդ սերուն- դը արդեն մոռանում հայերենը: Եղբորս տղան, օրինակ, Ամերիկայում է, 19 տարեկան է, հայերեն չի խոսում բա- ցարձակ: Դրա համար շատ ճիշտ եմ համարում ջահել- ներին գոնե բերել այստեղ երկրի հետ ծանոթացնելը:Ճիշտ է, սկզբում մտածում էինք, որ կարող է ավելի օֆիցիալ լինի շփումը, վախենում էինք Հայաստանի պայմաններին, մեր ընտանիքին չմերվի, բայց այդպես չեղավ: Գիտեինք, որ մեր կենցաղները և ապրելակեր- պը ի սկզբանե տարբեր են, և փորձեցինք այնպես անել, որպեսզի Ֆլորենցիան իրան լավ զգա մեզ մոտ: Օրինակ՝ ավելի շատ ազատություն ապահովել: Իմ աղջիկը առաջ 10-11-ից հետո արդեն տանը պետք է լիներ, հիմա միասին մինչև 12-1-ը միասին ման են գա- լիս երբեմն: Բացի դրանից, աղջկաս շատ եմ դիտո- ղություն անում միշտ, հիմա փորձում եմ մի քիչ ավելի հանգիստ նայել շատ բաների:Սկզբում փորձում էիք մեր հայկական ամեն ինչը իրեն ցույց տալ: Սովորեցրել ենք լիքը բան, Նոր տարուն մեզ օգնել է շատ, տոլմա փաթաթելով, տեղը տեղին: Բայց հետո հասկացանք, որ սովոր չի, ու ավելի շատ բուսական է նախընտրում: Այդտեղ արդեն մենք սկսեցինք հարմարվել, ինտերնետից բուսական ճա- շատեսակներ գտա, սկսեցի պատրաստել իր համար, մենք էլ իր հետ զուգահեռ անցել ենք ավելի առողջ ապրելակերպի:Շատ ենք ուզում որ իրեն լավ լինի այստեղ, ամեն ինչ անում ենք: Իր սենյակում մահճակալի գլխավերևում Մինասի նկարն ենք նույնիսկ կախել, որ տրամադրու- թյունը միշտ բարձր լինի»:

***Մի անգամ Սոֆային իմ հետ տարել էի Նոր տարի նշելու մեր կամավորներից մեկի ընկե- րոջ տուն՝ Աշտարակ: Ու առավոտյան ժամը 4-ին տան տերը որոշեց, որ արդեն քնել է ուզում և մեզ կամավորների հետ միասին դուրս հա- նեց տնից: Մենք հայտնվեցինք աշխարհի ծայ- րում, ինչ-որ գազալցակայանի մոտ՝ Նոր տար- վա գիշերը: Փորձում էինք տաքսի գտնել: Եր- կու ժամ գազալցակայանում նստեցինք, բոլո- րը հարբած էին, քանի որ Նոր տարի էր: Երևանից փորձեցինք տաքսի գտնել, բայց առաջին վարորդը, որը եկավ, նույնպես հար- բած էր: Երկրորդը միայն մեզ փրկեց: Եթե մե- նակ լինեի, ոչինչ, խնդիր չէր լինի, բայց առա- ջին անգամ էր, որ Սոֆային հետս էի տարել... լավ չստացվեց: Եթե նման բան պատահեր Արգենտինայում, ուղղակի կզանգեի հայրիկիս ու կասեի՝ «Արի ինձ տար», իսկ այստեղ ես այդ հնարավորու- թյունը չունեմ: Կարծում եմ՝ հենց այդ պատճա- ռով շատ փոխված եմ տուն վերադառնալու: Ինձ թվում է՝ այստեղ ես սովորում եմ, թե ինչ- պես եմ ուզում կյանքս ապրել: Իմ կյանքում շատ բաներ են եղել, որոնք ինձ հասցրել են այստեղ, այնպես որ չեմ ուզում ասել, որ այս- տեղ ես փորձում եմ ինքս ինձ ճանաչել, որով- հետև ես գիտեմ՝ ով եմ, բայց այստեղ փոր- ձում եմ իմ արժեհամակարգը դասավորել, հասկանալ՝ որ տեղում են ինձ համար ընկեր- ները, որ տեղում՝ ընտանիքս, որ տեղում՝ աշխատանքը... Տանը ես անընդհատ գործի պատճառով հետաձգում էի ընկերների հետ

Բիայնա Մահարի

Page 18: Դեկտեմբեր 2015, #6 (36)

InlandishԼուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը մի քանի տարի շարունակ

լուսանկարել է Երևանում բնակվող կանանց, որոնք իրենց արտաքինով և խառնվածքով աչքի են ընկնում մյուսների

ֆոնին: Նա ԵՐԵՎԱՆին պատմել է շարքի և դրա հերոսների հետ իր հանդիպումների մասին:

«Ես կին եմ, ով չի ընդունվում հասարակության կողմից»: Իմ լուսանկարած կանանցից ոչ ոք նման բան չէր ասի: Սակայն ամեն անգամ, երբ նրանցից մեկը քայլում է փողոցով, մար- դիկ նայում են զարմանքով: Ես էլ նայում էի բոլորի պես: Զգում էի տարօրինակ հետաքրքրասիրություն և հարգանք նրանց նկատմամբ: Ի վերջո, որոշեցի ծանոթանալ նրանց հետ, խոսել ու լուսանկարել:Ավելի ուշ զարգացավ այս պատմության իրական նշանա- կությունն ու կարևորությունը: Իմ լուսանկարած կանայք միշտ առանձնանում են՝ հատուկ կերպով հագնվելով և վառ գույներով շպարվելով: Եթե հնարավոր է ապրել մեր հասա- րակության մեջ այնպես, ինչպես նրանք են ապրում, ուրեմն հայ կանանց համար հնարավոր է մեկ և մի քանի քայլ անել դեպի ավելին, քան նրանք ունեն, դեպի գործունեություն, տարօրինակություն, աշխատանք և կյանք:

ՍվետաՍվետային ես հանդիպել էի շատ վաղ, իմ նախագծի ստեղծ- ման հենց սկզբում, 2008-ին: Մենք հանդիպեցինք մի քանի անգամ, և ամեն անգամ ես խնդրում էի լուսանկարել նրան: Նա երբեք չէր համաձայնվում: Հետո մենք հանդիպեցինք 2013-ին: Ես հիշեցրի Սվետային իմ մասին և հարցրեցի՝ արդյոք կարո՞ղ եմ նրան նկարել: Այս անգամ հաճույքով համաձայնվեց:Մենք գնացինք զբոսնելու Կոմիտասի պողոտայով, որտեղ նրան շատերը գիտեն: Սվետան ինձ ասաց, որ բոլորն իրեն սիրում են և միշտ երջանիկ են տեսնում: Նա նաև ասաց, որ մենակ է ապրում իր երեքսենյականոց բնակարանում, ու որ հինգ լեզու գիտի՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրան- սերեն և գերմաներեն:

Դեկտեմբեր 20151617

ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ Այլընտրանք

Page 19: Դեկտեմբեր 2015, #6 (36)

ԼորաԼորային ես հանդիպեցի փողոցում, պատահմամբ: Նա դան- դաղ և հպարտ քայլում էր՝ հացով տոպրակը ձեռքին: Մի կողմից՝ նա նման էր ցանկացած այլ անցորդի, մյուս կողմից՝ նրա մեջ կար ինչ-որ տարօրինակ ու առանձնահատուկ բան: Կարող է՝ դանդաղ քայլքն էր կամ նրա արևային ակնոցը, որ այդպես էլ չհանեց: Մենք խոսեցինք ու նա համաձայնվեց դառնալ շարքիս հերոսներից մեկը: Լուսանկարելու ընթացքում Լորան ինձ ասաց, որ ամուսի- նը քաղաքի գլխավոր դատախազն է և որ ինքը՝ Լորան, դա- սախոս է Երևանի Ամերիկյան համալսարանում: Ես խնդրեցի Լորային նաև իր տանը նկարել, բայց նա չհամաձայնվեց:

ՆատալիՆատալին հրաշալի մի կին է, որին ես հանդիպեցի Մոսկով- յան պուրակում 2010-ի ամռանը: Նա նստած էր իր տարիքի երկու մարդու կողքին, բայց չէր խոսում: Նրան մոտենալուց առաջ ես նայեցի շուրջս, որպեսզի գտնեմ մի հարմար պատ. Կոկա-կոլայի գովազդն իդեալական էր: Նա ուրախությամբ համաձայնվեց նկարվել: Հեռախոսի հա- մար չտվեց, բայց ասաց՝ կզանգի, որ վերցնի տպած լուսա- նկարները: Իհարկե չզանգեց:

Page 20: Դեկտեմբեր 2015, #6 (36)

ՆաիրաՆաիրային պատահաբար հանդիպեցի՝ Երևանի կենտրոնա- կան փողոցներից մեկում: Ուսանողի տեսք ուներ: Քայլում էր թեթև, նայում իր շուրջը: Մյուս կողմից՝ նա իր մեջ համոզ- ված ու հաստատակամ տեսք ուներ: Նաիրան ասաց ինձ, որ նա հիմնականում ապրում է Միլանում: Նա ասաց, որ Երևանում է կարճ ժամանակով:

ՄարիամՄարիամին տեսա փողոցում: Անձրևը նոր էր դադարել, և նա քայլում էր լրիվ թրջված, հագին՝ հարսանեկան զգեստ: Ես մոտեցա նրան ու խոսեցի: Պարզվեց՝ որևէ հատուկ առիթ չկար զգեստը հագնելու համար, նա ուղղակի գնում էր տուն:Մարիամն ասաց ինձ, որ բարեկամներն էին ուղարկել զգես- տը Ամերիկայից, և նա սիրում էր այն մեկ-մեկ հագնել: Մա- րիամը նաև ցույց տվեց ինձ մի նկար, որտեղ նա պատկեր- ված էր այդ զգեստով և մի փունջ ծաղիկներով՝ լուսանկար- չական ստուդիայում: Ես դեռ հաճախ տեսնում եմ Մարիա- մին փողոցում՝ այդ զգեստը հագին:

Դեկտեմբեր 20151819

ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ Այլընտրանք

Page 21: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Նարինե2008-ին ընկերներս ինձ պատմեցին Նարինեի մասին: Պար- զեցի, թե մոտավորապես որտեղ է ապրում: Որոշ որոնում- ներից հետո գտա նրա տունը: Նարինեին չհանդիպեցի՝ տա- նը չէր, փոխարենը պարզեցի, որ ապրում է բնակարանում մոր և աղջկա հետ: Հաջորդ օրը վերադարձա և ծանոթացա Նարինեի հետ: Շատ նիհար, շատ բարձր կրունկներով և շպարից սփրթնած դեմքով՝ նա գեղեցիկ էր և ուշադիր իր արտաքինի նկատմամբ: Երբ մենք դուրս եկանք զբոսնելու, նա ինձ ասաց, որ ապրել է Հայաստանից դուրս մի քանի տարի առաջ և որ կուզենար նորից գնալ, բայց չի կարող:

ԱղունԱղունին ես փնտրել եմ Երևանի ծայրամասային թաղա- մասերից մեկում, որտեղ, իմ տվյալներով, նա բնակվում էր: Կես օր անցկացրեցի նրա մասին հարցնելով և փնտրելով թաղի բոլոր հնարավոր անկյուններում: Վերջապես, մի քա- նի ժամ հետո, ես կարողացա գտնել նրա բնակարանը: Մի քիչ արբած, տարիքով մի մարդ բացեց դուռը և ասաց ինձ, որ Աղունը տանը չի, բայց որ ես կարող եմ սպասել նրան ներսում: Այդ առաջարկությունը մերժեցի:Երբ շարժվում էի դեպի տուն, հանկարծ տեսա նրան: Աղունը վերադառնում էր իր ամենօրյա՝ ջուր բերելու ճանապարհից: Նա սև էր հագած, ինչպես սովորաբար, և նրա դեմքը արտա- հայտում էր իր ցանկությունը՝ լինել գեղեցիկ կին: Նա ասաց, որ շատ հոգնած է, ու միայն հաջորդ օրը ես կարողացա նկարել նրան:

Page 22: Դեկտեմբեր 2015, #6 (36)

ՏամառաՆրան հանդիպեցի դեռ 2008-ին: Տամառան եկել էր իր մոր հետ սրճարան, որը մոտիկ էր իմ այն ժամանակվա աշխա- տավայրին: Թվում էր, որ Տամառան խորասուզվել էր իր մտքերի մեջ, շատ կենտրոնացած էր: Նրա աչքերը մի ուղղու- թյամբ էին նայում: Հետագայում, երբ էլ նրան հանդիպում էի, նա այդ տեսքն ուներ: Այդ առաջին օրը ես մի քանի լու- սանկար արեցի և հետո կորցրեցի դրանց օրիգինալները: Այնպես որ Տամառային նորից հանդիպեցի՝ կրկին լուսա- նկարելու համար:Տամառան ասաց ինձ, որ շատ է հետաքրքրված քաղաքա- կանությամբ և նույնիսկ մի կուսակցության անդամ է: Ես հետո տեսա նրան մի ուրիշ կուսակցության հավաքին 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ և հարցրեցի, թե ինչ էր նա անում այնտեղ: Նա ինձ ասաց, որ միշտ պետք է տեղեկացված լինի, թե ինչ է անում ընդդիմությունը:

ՌիտաՌիտայի հետ հանդիպումս տեղի ունեցավ 2013-ին, նախա- գահական ընտրությունների օրը: Նա հագնված էր հատուկ այդ իրադարձության համար: Ինձ ասաց, որ գրանցվել էր հաջորդ օրը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Ռիտան պլանավորել էր խոսել նրա հետ իր բնակարանի մասին, որում նա տարիներով ապրել է, բայց Երևանի կենտրո- նում վերակառուցումների պատճառով նրան տեղահանում էին բնակարանից:

Անուշ Բաբաջանյան

Դեկտեմբեր 20152021

ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ Այլընտրանք

Page 23: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Բարից այս կողմ ու այն կողմ

Այն ամենը, ինչ դուք ուզում էիք իմանալ փաբերում ու բարերում ֆլիրտող աղջիկների մասին, բայց չգիտեիք, որ կան այդպիսիք ու այդ պատճառով էլ չէիք հարցնում՝ ըստ

երևանցի բարմենների տեսածների և խոսքերի:

Ֆլիրտ՝ ֆլիրտի խաթրՄեր աշխատանքն ունեցող մարդկանց հետ խոսակցու- թյունները հաճախ գալիս կանգնում են հենց այս կետի վրա, թե բարից այն կողմ ինչեր են էղել օրվա ընթացքում: Ֆլիրտի ու կպցնելու թեման էլ ենք շոշափում: Պատմու- թյուններում, որպես կանոն, լինում են բարը և դրա երկու կողմում գտնվող մարդիկ: Ամենահետաքրքիրը, վստա- հեցնում եմ, աղջիկ հաճախորդների մասնակցությամբ դեպքերն են: Կոլեգաներիցս մեկը, օրինակ, վստահ է, որ միշտ էլ աղջիկներն են սկսում ֆլիրտը բարերում. «Բա քո կարծիքով էլ ինչի՞ են գալիս: Ֆլիրտի, անվճար խմիչքի, որևէ մեկի համար, որ հետո էդ մեկը իրան սկսի լավ նայել, իսկ ավելի հետոն… դե էդ արդեն ոնց ստացվի»:Ստոպ: Ինձ թվում է, էդ պահին գլխիցս սենց փոքր ծուխիկ դուրս եկավ, քանի որ խոսակիցս կին էր, ինձ նման մեկը, ով կանգնում է բարի հետևում: Չնայած ինքն էլ մեղավոր չի, ամեն ինչ տեղն է որոշում: Օրինակ, ես մոռացել էի, որ նման տեղ կա մեր քաղաքում: Տիպիկ փաբ, ժամանակին մի քանի անգամ գնացել եմ: Տպավորությունն էն էր, որ էնտեղ գնում են ընկերներով, փաբի մշտական այցելունե- րը, էն որ մատուցողին ասում են՝ «դե, ինձ՝ ոնց որ միշտ»:Ֆլիրտի պատճառները միշտ տարբեր են լինում, բնակա- նաբար կան մի շարք, արդեն ֆիքսված թեմաներ, որ հա- սարակության շնորհիվ մտել է մեր գլուխը ենթագիտակ- ցական մակարդակով, շատերն էլ հենց դրա տակ են մնա- ցել, բայց ֆլիրտի միակ ու անկրկնելի պատճառը հենց ֆլիրտն է և դրանից ստացած զգացողությունը:

Ի՞նչ կտա խաղալըՄի աղջիկ էկավ մի օր, զարմացա, որ մեզ մոտ մտավ, քա- նի որ էստեղ դեռ, որպես կանոն, հանգիստ էր լինում՝ նոր էր բացվել: Ինքը տեղը հանգիստ նստողներից չէր: Եկավ, խոսեց, խմեցինք, հետո էդ օրը ամեն ինչ խառնվեց իրար, մարդիկ իրար գլխի լցվեցին, ես էլ գործով ընկա: Երբ որ պիկն անցավ, արդեն կարողացա հանգիստ հետևել՝ ով ինչով է զբաղված: Աչքովս ինքն ընկավ, տրամադրությու- նը շատ լավ էր, աջ ու ձախ աչքերն էր պսպղացնում, շրջա- պատին հրապուրելու բոլոր կանոններն օգտագործում էր: Ինքն էլ շատ հրապուրիչ էր: Մի քանի հոգի հեռվից արդեն ցելա էին քցում իրա համար, բայց ինչ-որ չէին համարձակ- վում հաջորդ քայլին անցնելու: Վերջը, մեկը էլ չդիմացավ խաղին, մոտեցավ: Համարձակի հետդարձը տեղի ունեցավ մոտավորապես կես րոպե հետո: Էս աղջիկը նկատեց, որ հետևում եմ իրեն, ծիծաղելով մոտեցավ.— Գիտես, էս էն երանելի պահն ա, որ խաղիդ չեն դիմա- նում, մոտենում են, մտածում են՝ խմած ես, հեսա միան- գամից ամեն ինչ իրանց ուզածով կլինի, նույնիսկ մի հե- տաքրքիր բան էլ չեն մոգոնում, հարցնում են՝ «իսկ դուք ընկեր ունե՞ք»... Ու դու ասում ես՝ հա՜, ախպերս, ունեմ ընկեր:

ՖԼԻՐՏԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՄԻՇՏ ՏԱՐԲԵՐ ԵՆ ԼԻՆՈՒՄ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ ԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ, ԱՐԴԵՆ ՎԱՂՈՒՑ ՖԻՔՍՎԱԾ ԹԵՄԱՆԵՐ, ՈՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹյԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՄՏԵԼ Է ՄԵՐ ԳԼՈՒԽԸ ԵՆ- ԹԱԳԻՏԱԿՑԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Մի քիչ էլ ինձ մոտ նստեց, հետո ասեց, որ ոչ մի ընկեր էլ չունի: Էսօր էդպիսի տրամադրություն ուներ, ուզում էր տեսներ՝ ինչ-որ հետաքրքիր բան կտա՞ իրա խաղալը:

Պարիր, թե կարող եսԽաղի տեսակները երբեմն թելադրվում են տեղից, այսինքն՝ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե էդ օրը ուր կգնան հաճախորդները: Տարածքով մեծ, պարելու տեղերում ամեն ինչ շատ արագ կարող է ստացվել: Կո- լեգաս հիշեց մի հետաքրքրաշարժ նմուշ.— Հա մեկը կար, դու էլ գիտես իրան: Մենակ ամենաթեժ օրերին էր գալիս: Դե հիշում ես, չէ՞, «Ափում» ոնց էր լինում: Ինչ-որ մի բան էր վերցնում, ասենք «Կիլիկիա», որ երկար խմվեր, ու սպասում էր: Հենց բարի մոտ էր նստում, սկսում էր իրանից խոսել, որ պաշտոնի բարձրացում են արել, բան, բայց համ էլ տենց ժամանակ էր շահում էլի: Հետո տղաներ որ գալիս էին, արդեն ընտրում էր: Ու բանն էն էր, որ կոտրատվելով ֆլիրտ կամ տենց ինչ-որ բաների վրա ժամանակ չէր ծախսում, նագլի էր անում: Ինչ-որ հարց էր տալիս բարձրաձայն, հետո շրջվում էր պոտենցիալ զոհի կողմը ու սպասում էր պատասխանի: Տենց ծանոթանում էին, հետո թանկանոց խմիչքներ էր պատվիրում: Աղջիկ- ներ էլ կային, որ ամեն օր էին գալիս, նստում բարի մոտ, սկսում խոսացնել, օրինակ, կասիրին, դե կասիրն էլ իրա վրա էր վերցնում, ու իրան ճղելով ապահովում օրվա ան- վճար ալկոհոլը, մեկ-մեկ էլ տաքսիով տուն ճանապարհելը: Բարմենների հետ էլ էին շատ ֆլիրտ անում, հաճոյախո- սություններ անում: Ասենք, «ատվյորտկա» էին ուզում, ու ասում էին՝ «մենակ թե դու տուր, էն քո ձևերով»: «Ատ- վյորտկայի» «քո ձևը» ո՞րն ա՝ օղի ես լցնում ու հյութ: Կամ ամեն ինչ տեղի էր ունենում պարելու ընթացքում: Երբ որ մեկն իրանց դուր ա գալիս, սկսում են ուրիշ ձև պարել, նշաններ, շարժումներ կան, որոնցով հասկացնում են, որ կարող են իրանց հետ… ըըը, պարել: Էն մեկին հիշում ես, չէ՞:

Page 24: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Դեկտեմբեր 20152223

ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ Այլընտրանք

Page 25: Դեկտեմբեր 2015, #6 (36)

— Էն որ գալիս էր, միանգամից պարելու ռիթմի մե՞ջ էր ընկնում:— Հա, ինքը որ գալիս էր, արդեն սաղս գիտեինք, ուշադիր հետևում էինք, թե էս անգամ ով ա լինելու: Ամեն ինչ պա- րելու ընթացքում էր անում: Տղաներն էլ մտածում էին՝ հե- սա, բախտները բացվել ա: Իսկ շարժումներից իրականում չեմ էլ ուզում խոսել, ինձ թվում ա բոլորն էլ գիտեն դրանք: Ասենք, եթե խմիչքով են, մարմնի նստած կամ կանգնած դիրքից կարող ես հասկա- նալ, թե ում համար ա ինքը հիմա խաղում բաժակի հետ, ձողիկով բզբզում: Դե մազերի հետ՝ էլ չեմ ասում:

Ոչինչ չանելը նույնպես ինչ-որ բան անել էԴե, հա, բայց շատ է պատահում, որ աղջիկները, իմանալով, որ կարող է իրենց շարժումները մատնեն իրենց, անում են լրիվ հակառակը: Այսինքն՝ ոչինչ չեն անում: Գալիս նստում էր սրահի ամենահեռու, քիչ երևացող անկյունոմ, որտեղից ամբողջ սրահը աչքի տակ էր լինում: Սկզբում ուշադրություն չէի դարձնում, հետո հասկացա, որ գալիս էր ինձ համար, սկսվեց խաղը: Ու հենց ինքը հասկացավ, որ գիտեմ, սկսեց ընկերուհիների հետ գալ: Անցավ մոտ երկու ամիս: Համերգի էին եկել, բավականին լավ անցավ, շատ աշխույժ մթնոլորտ էր, սովորականից երևի մի քիչ ավել էր խմել, քանի որ երբ դուրս եկան, հայացքով ուղեկ- ցեցի, որից մեկ րոպե հետո վերադաձավ ու պարտք հա- մարեց տեղեկացնել, որ իրեն շատ է դուր գալիս մեզ մոտ, ու մերսի, որ նման համերգ եմ կազմակերպել: Ասեցի, որ ես կապ չունեմ, բայց փոխարենը ծանոթացա հետը: Չգի- տեմ, դա լավ էր, թե վատ, բայց հետո ինքը սկսեց հայտն- վել բոլոր այն վայրերում, որտեղ ես աշխատում էի: Ասում էր, որ ես շատ պրոֆի եմ աշխատում, իսկ ես դեռ առանձ- նապես փորձ չունեի, ու լատեն, որ ինքը անընդհատ գո- վում էր, իրականում հեչ էլ լավը չէր՝ լավ սուրճի ապարատ տենց էլ չբերեցին:

ՍուրճԷս խմիչքի պատճառով էլ են լիքը բաներ տեղի ունենում: Շատ ժամանակ կենտրոնանում ենք փաբ-բարերի ալկո- հոլի վրա, բայց ֆլիրտը հո մենակ գիշերը տասներկուսից հետո ու նկուղային ժամանցի վայրերում չի՞: Համ էլ ցերե- կային լույսի տակ ամեն ինչ ավելի լավ ա երևում, չէ՞:Քաղաքի ամենալավ բեյքըրիներից է, ամենակենտրոնում: Հաճախորդների առումով էլ մի քիչ տարբերվում է մյուսներից: Անցած ամառ մի քիչ ավելի հաճախ էի գնում. առավոտ շուտ՝ գործից առաջ կամ ազատ օրերիս: Վեր- ջին մի քանի ամիսը, արագ, մի բաժակ սուրճի համար եմ մտնում: Վերջին անգամն էր, ընկերներիցս մեկը էնտեղ բարիստա էր մի ժամանակ: Պատմում էր, որ շատ են լի- նում դեպքեր, որ սոված աղջիկներ են գալիս՝ համով ուտե- լու մտքով, մեկ էլ հենց իրենց հետաքրքրող ինչ-որ տղա է հայտնվում տարածքում, միանգամից գալիս, պատվերը փոխում են: Ասենք, եթե սենդվիչ էին վերցրել, որ մի կերպ պետք ա կծեին, դեմքին էլ կետչուպ-մայոնեզ քսվեր, փո- խում էին պատվերը ինչ-որ հետաքրքիր տործիկով, որ սենց սիրուն լինի, վրան տերևիկ, որը բալկոնչիկում ուտե- լուց շատ սիրուն նայվի: Մի դեպք հիշեց.— Մի հատ աղջիկ էր գալիս մեզ մոտ: Միշտ ընկերոջ հետ էր գալիս կամ մենակ, ամերիկանո էր խմում, գնում էր: Կամ մենակ գալիս էր, նույն սուրճը խմում էր, հետո ընկե- րը գալիս էր հետևից: Հետո սկսեց մենակ գալ, ու ես իրա հայացքի մեջ զգում էի էլի: Ամենատարածված ֆլիրտը ո՞նց ա լինում՝ կապ չունի աջիկն ա անում, թե տղան: Աչքե- րի մեջ ուղիղ նայելն ա, հենց էդ հայացքով, ու ես էդ իրա հայացքից զգում էի: Հա, սկսեց մենակով գալ ու սկսեց մոհիտո խմել: Մատուցողին ասել էր, որ մոհիտոն շատ լավն ա, ու մի հատ էլ ուզեց: Հետո մի անգամ դրսում տե- սավ, գնում էի գործի: Մշտական հաճախորդների հետ ոնց ա լինում՝ շփվում եք, խուսում եք, չէ՞: Հետո ֆեյսբուքով գտավ, ֆրենդեց: Դրանից հետո անընդհատ մենակով էր գալիս շփվում էր, սկսեց իրանից պատմել, որ պարուհի ա, նոր ա եկել Երևան և այլն: Մի օր գամ տեսնեմ մենակով նստած մի շիշ գինի ա խմում: Պատմեց, որ ընկերոջից ա

բաժանվել: Վատ էր, ես էլ իրան մխիթարելու համար մի թեթև գրկեցի նույնիսկ: Հետո անցավ գրելուն: Գայ, մեկ-մեկ մարդու դեմքից չես էլ ենթադրի, որ ինքը ընդունակ ա նման բաներ գրելու:

Փաբը փակի՝ ուրիշ բան անենք— Բոլորն էլ գիտեն, մեր զուգարանը ինչով ա հայտնի: Դե, հիմա էդքան շատ չէ, բայց ժամանակին գիտե՞ս ինչ էր կա- տարվում: Գալիս էին, արագ, թեթև ֆլիրտ ա բան ա, հետո մեկ էլ հասկանում էինք, որ զուգարանի մոտ հերթ ա: Այ կարող եմ մի քանի դեպք ինձ հետ պատահածներից ասեմ: Առաջինը չորս ամիս եկավ, հետո մի հատ սիգարետ ուզեց: Երկրորդը եկավ խմեց, գնաց հետ տվեց, ու ասեց՝ «փաբը փակի սեքս անենք»: Երրորդը սկսեց խոսել նրանից, որ ես ծնված եմ բարմեն լինելու համար: Իսկ ես բանասեր եմ: Չստացվեց: Չորրորդը եկավ, երբ 7-ն ու 9-ը էնտեղ էին, իսկ ես արդեն ֆիքսվել էի 11-ի վրա: Բոլորով իրար հետ կռվեցին: Ես մնա- ցի 11-ի հետ:Քաղաքում երևի մենակ իրար մեջ են խոսում սրա մասին, էն էլ ոչ շատ: Տղամարդկանց այնքան էլ դուր չի գալիս, որ իրենք տարածքում են լինում, ու իրենց հետ ֆլիրտ անելու փոխարեն աղջիկները ընտրում են այլ աղջկա կամ բար- մենին: Շատ ժամանակ չեն էլ նկատում, քանի որ կանանց մեջ ֆլիրտը տարբերվում է կամ էլ դա վերագրում են իրենց:

ԱՍԵՆՔ, ԵԹԵ ԽՄԻՉՔՈՎ ԵՆ, ՄԱՐՄՆԻ ՆՍՏԱԾ ԿԱՄ ԿԱՆԳՆԱԾ ԴԻՐՔԻՑ ԿԱՐՈՂ ԵՍ ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ՈՒՄ ՀԱՄԱՐ Ա ԻՆՔԸ ՀԻՄԱ ԽԱՂՈՒՄ ԲԱԺԱԿԻ ՀԵՏ, ձՈՂԻԿՈՎ ԲԶԲԶՈՒՄ: ԴԵ ՄԱԶԵՐԻ ՀԵՏ՝ ԷԼ ՉԵՄ ԱՍՈՒՄ

Սեփականատիրական ֆլիրտԸնկերներիցս մեկը ահավոր չի սիրում, երբ հաճախորդ- ներին պահելու համար, սեփականատերերից մեկը թեթև ֆլիրտի էր անցնում աղջիկների հետ. — Մեկ-մեկ պատասխանում էին, մեկ-մեկ քաղաքավա- րությունից դրդված ծիծաղում էին հումորների վրա, մեկ-մեկ համապատասխան շարժումներով էին հետը զրուցում. սենց ասեմ, շարժումներն ուղղված էին ինձ, զրույցը՝ իրեն: Բարի հետևից, իհարկե, ոտքերը չէին երևում, բայց քանի որ ես իրա կառուցվածքը լավ գիտեի, ինձ պարզ էր, որ ոտը ոտքին էր գցել, ձեռքին սիգարետ, ուսերով մի քիչ առաջ ու ինձ ուղղված: Խոսում էինք: Դե լավ մի քիչ էլ խմած էինք: Հետո եկավ նա, ինչպես միշտ բարձր՝— Օ՜, էս ո՞ւմ եմ տեսնում, բարի գալո՜ւստ: Եկել եք մեզ մոտ, հա՞:— Այո, այո, ինչպես տեսնում եք, — ուսերը սկզբում, հետո ամբողջ մարմնով շրջվեց դեպի խոսակիցը:Մի քիչ խոսեցին, հետո ընկերուհիս գնաց զուգարանի կողմը: Հենց որ անհետացավ տեսադաշտից, փաբի տերը շրջվեց ինձ, գնահատող տոնով.— Ախր շատ լավ ա է, — ու էլի ինչ-որ բաներ ասեց, որոնք ես էլ չլսեցի: Ինձ թվում է, ես էդ պահին իրեն էն իմ վատ հայացքով եմ նայել:Ավելի ուշ, երբ ես մի քանի րոպեով գործս թողեցի, որ ուղեկցեմ ու ցտեսություն անեմ, դռների մոտ փաբի տերը նորից հայտնվեց, ու նորից սկսեց հաճոյախոսությունները, նորից մեզ այցելելու մասին հրավերներ շռայլել: Ընկերու- հիս գրկել էր ինձ, աչքերը փայլեցնելով պատասխանում էր հաճոյախոսություններին, կոկետություն էր անում, իսկ ես մեջքիս իրա ձեռքն էի զգում: Շոյում էր:Ժպտացի՝ հիշելով, թե քիչ առաջ փաբի տերը ինչ կարծիք հայտնեց, երբ առանձին էինք մնացել:

Գայանե ԴավթյանՏաթևիկ Մկրտչյան

Page 26: Դեկտեմբեր 2015, #6 (36)

կինոյի աղջիկները

Կինոքննադատ Դիա- նա Մարտիրոսյանը հետադարձ հայացք է նետում հայկական կինոյին, որտեղ 90 տարվա ընթացքում այդպես էլ մարդա- վարի չձևավորվեց երևանցի կնոջ կեր- պարը և, զարմանա- լիորեն, չի ձևավոր- վում նույնիսկ այսօր:

Նրանց կինոյի աղջիկներըՑանկացած ժամանակաշրջան ունի իր պատ- կերացումները այդ օրերի «հերոսի» մասին։ Հին Հոլիվուդը (մինչև 60-ականները) չի ունե- ցել հստակ հավաքական կերպար կնոջ և տղամարդու համար, ամեն ինչ կախված էր ժանրից և ենթաժանրից։ Ժան Լյուկ Գոդարը Ֆրանսիայում, իսկ Ուորներ եղբայրները Ամե- րիկայում հստակ համոզված էին մեկ բանի մեջ՝ կնոջ կերպարը ունի ճակատագրական նշանակություն կինեմատոգրաֆում։ «Ֆիլմի աղջիկը» պետք է լինի ոչ միայն գրավիչ, այլ ունենա վառ արտահայտված ինքնության դրսևորում։ Եթե իտալական նեոռեալիզմին բնորոշ է աղքատ խավի իրական կյանքը իր դժբախտ կանանցով, ապա ԱՄՆ-ն ու Ֆրան- սիան թեկուզ ամենաիրական կինոյում, անգամ պատերազմական՝ նախընտրում էին մեծ դեր տրամադրել կնոջ կերպարին։ Հյուսիսի և հարավի բախումը և Միացյալ Նահանգների քաղաքացիական պատերազ- մը այսօր ասոցացվում են Սքարլեթ Օ'Հարա- յի վառ կերպարի հետ։ Էրնստ Լյուբիչը, Հո- վարդ Ֆոուկսը և Ֆրենկ Կապրան, նկարահա- նելով իրենց դրամաներն ու մելոդրամաները 40-ականներին «թույլ էին տալիս» կնոջը կատարել սեփական որոշումներն ու լինել անհատականություն։

Դեկտեմբեր 20152425

ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ կինո

Page 27: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Նոր դար«Poker.am», «Փեսացուն կրկեսից», «Սուպեր- մամա», «Հյուսիս-Հարավ» ֆիլմերի գլխավոր դերակատարուհիները հմայիչ են, բարի, մի փոքր միամիտ, կամեցող և հասնող։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կա խնդիր ստեղծելու ոչ ռեալիստական աղջկա կեր- պար՝ գրեթե սուրբ և ոչ երկնային։ Պարզ չէ, թե ինչու են 2000-ականների երևանյան աղ- ջիկներն այդքան միանման. տպավորություն է ստեղծվում, որ ֆիլմի ստեղծողները դերա- սանուհիների առջև չեն դնում խաղալու խնդի- րը և պարզապես ընտրում են գեղեցկադեմ և նրբակազմ օրիորդների՝ Լիկա Էլբակյան, Ռոզի Ավետիսովա, Անի Խաչիկյան, Դիանա Մալենկո։ Այս դերասանուհիներին ռեժիսոր- ներն «օգտագործում են» մեկ անգամ, նկարա- հանում գլխավոր դերում, չեն տալիս դրամա- տիկ կամ կոմիկ խաղի առաջադրանք, փո- խարենը՝ մելոդրամա հիշեցնող անկայուն փորձեր՝ պաթետիկ, չարդարացված գրական և անբնական տեքստով։ Հայկական կինոն այդպես էլ չունեցավ հստակ ձևավորված կնոջ ամպլուա, առանձնահատուկ դարակ իգական կերպարների՝ թե՛ դրական, թե՛ բացասական։ Չեն եղել և չկան ճակատագրական կնոջ չա- փանիշներ և դիմագծեր։ Հայկական ժամանա- կակից կինոյում կնոջ կերպարը ներկայաց- ված է թերի և մակերեսային, իբրև տղամար- դու հավելում։ Սա ժամանակակից դրամա- տուրգիայի մեծագույն խնդիրներից է՝ չունե- նալ արդի հերոսներ և հերոսուհիներ, չպատ- կերացնել այսօրվա երևանյան աղջկա և կնոջ հստակ ուրվագիծը։ Պարզ չէ, թե ինչու են գրում սցենարներ այն մարդիկ, որոնք չեն ապ- րում քաղաքի կյանքով և չեն զգում ուրբա- նիստական զարկերակը։ Ստեղծվում է ամե- րիկյան մեյնսթրիմի և հայկական սնդուսա- փայլ իրականության անհասկանալի միքս, որի արդյունքում տուժում է և՛ հանդիսատեսը, և՛ դերասանը։ Իսկ երևանցի աղջիկ էկրանին ինչպես չկար, այդպես էլ դեռ չկա:

Նամուսով աղջիկներըՍովետական կինեմատոգրաֆը մասամբ ունի այդ ֆեմինային հաղթաթուղթը, ինչը չի կարելի ասել սովետական հայկական կինոյի մասին։ Առաջին իսկ էկրանային կինոկյանքը հայ կինն ապրում է 1925 թվականի «Նամու- սում» և ի՞նչ. գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի կեսերին։ Ի՞նչ կանացի անհատականության և վառ կերպարի մասին կարող է գնալ խոսքը։ «Հայֆիլմի» առաջին աշխատանքների հիմքում հիմնականում դասական գրականությունն էր, արդյունքում՝ ֆլեշբեք։ Դա նպաստեց «այդ օրերի» կնոջ կերպարի չստեղծմանը։ Ռեժիսորները պատ- կերում էին գյուղացուն կամ Թիֆլիսի հային։ «Պեպոն», «Զանգեզուրը», «Դավիթ Բեկը» 30-40-ականներին ամրապնդեցին հայ կնոջ գրեթե իսպառ բացակայությունն ու սյուժե- տային անկարևորությունը հայկական կինե- մատոգրաֆում։ Արդեն Հայրենական պատե- րազմից հետո նկարահանված «Արարատյան հովտի աղջիկը» Մետաքսյա Սիմոնյանի դե- րակատարմամբ ամուր հաստատում է հայ աղջկա կերպարն իբրև կոմսոմոլուհի, սակայն ոչ այդքան գեղեցկուհի և ամենևին ոչ սպորտ- սմենուհի։ Կերպարը չդարձավ առանձնապես սիրված, ֆիլմը չդարձավ կարևոր և շատ շու- տով մոռացվեց: Ինչպես և օվկիանոսից այն կողմ Էլիզաբեթ Թեյլորը կերտեց Մարթայի կերպարը «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլ- ֆից», այնպես էլ Մետաքսյա Սիմոնյանը սո- վետական հայկական իրականության հա- մար մարմնավորեց հոգեբանական խաղերի և ալկոհոլի մեծ սիրահար Մարթային։ Մայք Նիքոլսի էկրանավորումը բերեց ֆիլմին 5 Օս- կար, այդ թվում և Թեյլորին, իսկ Մետաքսյայի մասնակցությամբ ներկայացման մասին ոչ մի տեղեկություն չկա։

Առաջին սիրո աղջիկը1958 թվական, Երևան, «Առաջին սիրո երգը»՝ առաջին երևանյան մելոդրաման։ Ֆիլմը դառ- նում է դասական, ֆիլմի ամենակարևոր և հի- շարժան էլեմենտը՝ սաունդթրեքն է։ Երևան- յան բակը, կոլորիտը և իսկական երևանցին նշելով մտքիդ է գալիս այս կինոն, «հին ու բարին» դարձել է կլիշե, հավանաբար, հենց սա վերադիտելով։ Սովետական գրեթե ուտո- պիստական բարությունն ու օլդսքուլ ոճը շատ է տարբերվում մոդեռնիստական «Երևանյան օրերի խրոնիկայից»։ Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմը պատկերում է ըմբոստ երևանցու կեր- պար՝ գիշերային պար ու սազով, գեղեցիկ կնոջ և շամպայնի ուղեկցությամբ։ Սա սովե- տական հայկական կինոյի ամենաիրական և ոչ պաթետիկ Երևանն է և ամենակարևորը՝ Խորեն Աբրահամյանի հերոսը մարգինալ է, իսկ ֆիլմը դարձավ շրջադարձային։ Վերջա- պես տեղ տրվեց և կարծես ստեղծվեց երևան- յանի սիրուն աղջկա կերպարի առաջին էսքի- զը, որը հետո ամրապնդեց Կարինեի կերպա- րը «Տղամարդիկ» ֆիլմում։ Ի տարբերություն «Խրոնիկայի», Էդմոնդ Քեոսայանի ֆիլմը լի- րիկական կատակերգություն է լայն հանդի- սատեսի համար, հետևաբար՝ արձագանքը շատ ավելի մեծ էր։ Կարինեն դարձավ հայ- կական «կինոյի աղջիկը», պրոֆեսորի աղջիկ, որն ապրում է քաղաքի կենտրոնում, գեղեցիկ է, զբաղվում է լողով, թենիսով և ջութակով։ Այդքանը։ Ուրիշ որևէ կարևոր փաստ հերո- սուհու մասին հայտնի չէ։ Հոբիների ցանկը և գեղեցիկ արտաքինը՝ այս մոդելով է ստեղծ- վում երևանյան աղջկա կերպարը հայկական կինեմատոգրաֆում մինչ օրս։

Դիանա Մարտիրոսյան

Page 28: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Ճարտարապե՞տ, թե՞ կին

Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը վերհիշում է Երևանի կյանքում

կարևոր ներդրում ունեցող կին ճարտարապետների աշխատանքներն ու դրանց ճակատագրերը, ինչպես

նաև բացատրում, թե ինչու ապագայում կանայք ավելի նկատելի կդառնան այդ ոլորտում:

Դեկտեմբեր 20152627

ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ Ճարտարապետություն

Page 29: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Ի րականում վերնագիրը նպատակ ուներ ուղ- ղակի գրավելու ձեր ուշադրությունը, չնա- յած չեմ կարող առհասարակ բացառել նման քննարկման առկայությունը մասնագիտական շրջանակներում, ավելին՝ բուհական պատերի

ներսում։ Այդ արդեն անհետաքրքիր դարձած խոսակցու- թյան հակադրումն է երիտասարդ ճարտարապետների թվին պատկանող իգական սեռի ներկայացուցիչները, որոնք «քաջաբար» դիմադրում են շինարարների քամահ- րական վերաբերմունքին, ինչպես նաև Երևանի մի քանի շարք շշմեցնող շենքերի վերաբերյալ հպանցիկ դիտարկ- մանը, որոնց հեղինակները կանայք են։

ՄԻ ՇԱՐՔ ՏԵՂԵՐՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԱյ ԿԻՆ ՃԱՐ- ՏԱՐԱՊԵՏ ՏԻՏՂՈՍԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ՆԱ 1928-ԻՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐՆ ՈՒՆԵՑԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԴՊՐՈ- ՑԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆ Է

ԱմենահայտնինՔանի որ հայտնիների ժամանակներում ենք ապրում, ճիշտ է սկսել ամենաճանաչված երևանցի կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի կառուցած շենքերից, որոնցից երկու կարևորագույններն արդեն ցավոք չկան (ընդ որում, երկուսն էլ հողին են հավասարեցվել դեռ հեղինակի կեն- դանության օրոք)։ Մի շարք տեղերում հանդիպել եմ նրա մասին առաջին հայ կին ճարտարապետ տիտղոսին, քանի որ նա հանդիսանում է 1928-ին առաջին շրջանավարտներն ունեցած ճարտարապետական դպրոցի առաջին իգական շրջանավարտը, որից հետո աշխատել է 20-րդ դարի երկու խոշոր հայ ճարտարապետների՝ Նիկողայոս Բունիաթյա- նի և Ալեքսանդր Թամանյանի հետ։ Նրա արդեն քանդված շենքերի՝ Լեզվի ինստիտուտի (Սայաթ-Նովա և Աբովյան խաչմերուկի Սբ Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ, քանդվել է 2007-ին) և Սասունցի Դավթի հրապարակի համանուն կինոթատրոնի (քանդվել է 1980-ականներին) շենքերի կողքին դեռևս կանգուն են Մաշտոց–Կորյուն խաչմերուկին բոլորին հայտնի «Պոնչիկանոցի», բայց իրականում կինեմատոգրաֆիստների կամ Աբովյան 28 հասցեում գտնվող գողտրիկ բնակելի շենքը, որն, ի դեպ, նրա առաջին ինքնուրույն աշխատանքն է։ Նրա և ամուսնու՝ Կոստանդին Հովհաննիսյանի համատեղ նախագծած ՀՀ ոստիկանության շենքն ու Բաղրամյան 1 հասցեում գտնվող շենքերն էլ հանդիսանում են Երևանի երկու կարևոր անկյուններ ու քաղաքային մասշտաբ ձևա- վորող շենքեր։

Աննա Տեր-Ավետիքյան1908-2013Նախագծել է Երևանում կառուցված շուրջ 40 շենք՝ դպրոցներ, բնակելի տներ, վարչական շենքեր։ Ամե- նահայտնի գործերն են Կորյունի փողոցի և Մաշ- տոցի պողոտայի անկյու- նում գտնվող կինեմատո- գրաֆիստների բնակելի տունը, Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող («Ուրարտու» խանութի) բնակելի շեն- քը, «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի շենքը, Լեզվի պետական ինստի- տուտի շենքը։

← Խկո-Ապոր գրադարա- նի շենքը, ճարտարապետ- ներ՝ Լևոն Ղալումյան և Ռուզան Ալավերդյան

→ Լեզվի ինստի- տուտի քանդումը, 2000-ականներ:

Ֆոտ

ոլու

ր

Ֆոտ

ոլու

ր

Page 30: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Տիկնիկայինի փակ նախասրահԱննա Տեր-Ավետիքյանի աշխատանքների կողքին աչքի են ընկնում նաև 1970-ականների կառուցված Շախմատի տունը Օղակաձև զբոսայգում՝ նախագծված Ժաննա Մեշ- չերյակովայի կողմից և Տիկնիկային թատրոնի շենքը՝ Մար- գարիտա Հայրապետյանի հեղինակությամբ (Ֆելիքս Զար- գարյանի համահեղինակությամբ)։ Հիշում եմ, երբ ուշ 90-ականների թե վաղ 2000-ականների Երևանում նոր թափ էին հավաքում խանութների «առաջ տված» մուտքերն ու շենքերի ճակատների մաս-մաս երեսապատումները, Մարգարիտա Հայրապետյանը փորձում էր պայքարել, որպեսզի Տիկնիկային թատրոնի շենքի խառը շարվածք- ները պահպանվեն այնպես, ինչպես նախագծված էին, որը, ինչպես ապագայում պարզվեց, սիզոփոսյան աշխատանք էր։ Նա չէր էլ կարող պատկերացնել, որ մի քանի տարի հետո շենքի կարևորագույն տարր հանդիսացող բացօթյա նախասրահն էր ապակեպատվելու ու բետոնե ծածկը հա- տած ծառն էր կտրվելու, իսկ ավելի ուշ Գեղեցիկ Երևանի ծրագրով «գեղեցկացվելու», եթե ավելի ստույգ՝ կաֆելա- պատվելու կամ, ավելի մեղմ՝ սալիկապատվելու շենքի աստիճանավանդակի երևացող բետոնե հատվածը։ Չգիտեմ՝ այս օրերին ինչ կին ճարտարապետների մասին մենք կարող ենք խոսել, բայց կարծում եմ երկու ճարտա- րապետ կին փոխնախարարների առկայությունը, որոնք տարբեր նախարարություններում համակարգում են

հուշարձանների ու քաղաքաշինության ոլորտները, ևս խոսում է մեր իգական սեռի ճարտարապետների ներուժի մասին։ Հատկապես քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանի մասնակցությամբ 1980-ականների կառուցված Խնկո-Ապոր գրադարանը (համահեղինակ՝ Լևոն Ղալումյան) ևս արժանի է նշվելու Երևանի լավագույն շենքերի շարքում։

Աշխարհի փորձըԲայց կան բազմաթիվ այլ կին ճարտարապետներ, որոնք, ինչպես շատ ոլորտներում, կատարում են հիմնական աշ- խատանքը, սակայն «տղամարդկանց ստեղծած աշխարհում» շատ քչերին է բախտ վիճակվում արժանանալու պատշաճ գնահատանքի։ Նման դեպք էր, երբ ճարտարապետության մեջ Նոբելյան մրցանակի կարգավիճակ ունեցող Պրիցքեր մրցանակի 1991 թվականի 14-րդ մրցանակակիր հայտարար- վեց Ռոբերտ Վենտուրին, ով իր ավելի ուշ շրջանի կարևո- րագույն բոլոր նախագծերն ու հրատարակությունները կատարել էր կնոջ՝ Դենիս Սքոթ Բրաունի հետ միասին, սա- կայն մրցանակ ստացավ միայնակ։ Եվ եթե դրանից 13 տա- րի անց՝ 2004-ին մեկ այլ կին ճարտարապետի, արդեն բոլո- րին ծանոթ, Զահա Հադիդն ու 2010-ի մրցանակակիր զույգի իգական ներկայացուցիչ Կացույո Սեջիման չստանային, ապա Պրիցքերի կազմակերպիչներին ու ժյուրիներին կարելի էր դատափետել գենդերային մոտեցումներ ունենալու համար։

→ Տիկնիկային թատ- րոնի ճակատային մասն այսօր

→ Շախմատի աշխար- հի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը տեղա- դրում է Շախմատի տան հիմնաքարը, 1967 թ.

→ Շախմատի տուն, ճարտարապետներ՝ Ժաննա Մեշչերյակովա, Ռ. Մանուկյան

Մարի

ամ

Լորե

ցյա

նԱ

ռնոս

Մա

րտիր

ոսյա

ն

http

://ww

w.ch

essh

ouse

.am/

Դեկտեմբեր 20152829

ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ Ճարտարապետություն

Page 31: Դեկտեմբեր 2015, #6 (36)

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹյԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՌՈՒԶԱՆ ԱԼԱՎԵՐԴյԱՆԻ ՄԱՍՆԱԿ- ՑՈՒԹյԱՄԲ 1980-ԱԿԱՆՆԵՐԻ ԿԱ- ՌՈՒՑՎԱԾ ԽՆԿՈ-ԱՊՈՐ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԵՎՍ ԱՐԺԱՆԻ Է ՆՇՎԵԼՈՒ ԵՐԵՎԱՆԻ ԼԱՎԱԳՈՒյՆ ՇԵՆՔԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Այդ համատեքստում, իհարկե, Զահա Հադիդի դերը շատ մեծ է: Նա մի շարք օբյեկտիվ (ու ինչու ոչ՝ սուբյեկտիվ) պատճառներով կարողացավ համաշխարհային մասշտա- բով փոխել կին ճարտարապետների վերաբերյալ հան- րային ընկալումները։ Իհարկե, ինձ անձամբ ավելի շատ դուր են գալիս նրա վաղ շրջանի աշխատանքները (կամ ավելի ճիշտ՝ աշխատանքը, մասնավորապես՝ Վիտրայի հրշեջ կայանը), սակայն նրա ինչ-որ տեղ հակասական ու շատ հաճախ սոցիալական ու ոչ համատեքստային (կամ ավելի պարզ ասած՝ ֆորմալիստական) կառույցներն ու ճանաչվածությունը բազմաթիվ կին ճարտարապետների «սև սրտի մխիթարանքն» են, որ նրանք ևս վայելելու են իրենց արական գործընկերների ստեղծագործական փառ- քի ճանապարհը։ Այս եզրահանգմանը հատկապես եկա, երբ 2005 թվականին Ստամբուլում մասնակցում էի մի մի- ջոցառման, որտեղ այդ ժամանակ արդեն համաշխար- հային ճանաչում ունեցող մի շարք ճարտարապետների դասախոսությունների մասնակցելու ժամանակ Հադիդը միակն էր բոլոր զեկուցողներից, ով դահլիճ եկավ թիկնա- պահ հիշեցնող մի երիտասարդի ուղեկցությամբ, ով նրան վերջում կարողացավ բարեհաջող կերպով ազատել բազ- մաթիվ, հիմնականում ասիական ու միջին արևելյան ար- տաքին ունեցող երիտասարդ, ենթադրաբար ճարտարա- պետների սելֆիի ենթարկվելու «պարտականությունից»։

Մարգարիտ Հայրապետյան1923-2004Հիմնականում նախագծել է բազմահարկ հիմնա- կմախք-պանելային շեն- քեր: Ամենահայտնի նա- խագիծը Տիկնիկային թատրոնի շենքն է ու դրա ինտերյերը, ինչպես նաև Օղակաձև այգու առաջին և չորրորդ հատվածները:

↑ Տիկնիկային թատ- րոնի և կից բնակելի շենքերի կառուցումը

← «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը

Կնաշատ ապագաԻնչևէ, ժամանակները փոխվել են, աշխարհն ավելի հարթ ու բաց է դարձել, որը բոլորի համար՝ անկախ ծագումից ու սեռից, գրեթե հավասար հնարավորություններ է ըն- ձեռում։ Քանի որ իմ ավելի քան մեկ տասնամյակ դասա- վանդման ընթացքում նկատել եմ, որ իգական սեռի ճար- տարապետության ուսանողները (և ոչ միայն) շատ ավելի աշխատասեր ու հետևողական են, կարծում եմ՝ մոտ ապա- գայում այդ գրեթե հավասարությունը կդառնա բառիս բուն իմաստով հավասար։

Սարհատ Պետրոսյան

Ֆոտ

ոլու

ր

«Арх

итек

тур

а Со

вет

ской

Арм

ении

», М

освк

а, 1

951

Երևա

նի պ

ատ

մութ

յան

թանգ

արա

ն

Page 32: Դեկտեմբեր 2015, #6 (36)

կնակառույցներՄարզադաշտ ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, ուղղանկյուն ոստիկանական գրասենյակ,

վերգետնյա զբոսայգի, բամբուկապատ բազմաբնակարան. ինչեր են կառուցում ժամանակակից

ամենակարևոր կին ճարտարապետները:

Զահա ՀադիդԾննդավայրը. Բաղդադ, ԻրաքՈրտեղ կարելի է տեսնել աշխա- տանքները. Վոլֆսբուրգ, Ցինցի- նատի, Ինսբրուք, Գլազգո, ԲաքուԻրաքում ծնված, ապա Բեյրութում և Լոնդոնում սովորած Հադիդը այս- օր, թերևս, ամենահայտնի և պա- հանջարկ ունեցող կին ճարտարա- պետն է աշխարհում: Նեոֆուտու- րիստական ոճի կառույցներով հայտնի դարձած Հադիդը կարյե- րան սկսել է 1970-ականներին Ռո- տերդամում, որտեղ սկսել է աշխա- տել իր նախկին դասախոսների՝ հանրահայտ Ռեմ Քուլհասի և Էլիա Զենգելիսի հետ: 1980-ականներից Հադիդը սկսեց աշխատել ինքնու- րույն, իսկ 2000-ականներին ձեռք բերեց համաշխարհային ճանաչում: 2004-ին նա դարձավ առաջին կին ճարտարապետը և առաջին մահմե- դականը, որն արժանացավ Փրից- քերի ճարտարապետական մրցա- նակի, ընդ որում՝ դա նրա մի քանի տասնյակ մրցանակներից մեկն է: Մի քանի տարի առաջ Հադիդը աշ- խատեց նաև մեր տարածաշրջա- նում. հարևան Ադրբեջանը չխնայեց 250 միլիոն ամերիկյան դոլար նրա նախագծով Հեյդար Ալիևի կենտրոնի կառուցման համար: Համալիրում, մասնավորապես, անցկացվեց 2012 թվականի Եվրատեսիլը: 2022-ին նրա նախագծած մարզադաշտերից մեկը կընդունի Քաթարում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերից մի քանիսը:

↑ Ռիվերսայդի թանգարանի շենքը

→ Վիենայի համալ- սարանի նոր մաս- նաշենքի ինտերյերը

← Քաթարում ֆուտ- բոլի աշխարհի առաջ- նության համար կառուցվող մարզա- դաշտերից մեկը

↑ Հադիդի ապագա նախագծե- րից մեկը՝ Տոկիոյի համար

Դեկտեմբեր 20153031

ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ Այնտեղ

Page 33: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Կազույո ՍեջիմաԾննդավայրը. Իբարակի, ՃապոնիաՈրտեղ կարելի է տեսնել աշխատանքները. Տոկիո, Օսակա, Իբարակի, Նյու յորք, Լոզան, ԷսսենՃապոնացի Սեջիման ծնվել է 1956 թվականին, 1981-ին ավարտել է Տոկիոյի Ճապոնիայի կա- նանց համալսարանը և 1987-ին հիմնել սեփա- կան ճարտարապետական արվեստանոցը: Սե- ջիմայի այցեքարտը ուղղանկյունների և խորա- նարդների կիրառումն է, ինչպես նաև հարթ միատարր մակերեսները: Ճապոնացի մասնագետի առաջին աչքի ընկած աշխատանքը եղել է Տոկիոյի Չոֆու կայարանի տարածքում կառուցված ոստիկանության գրա- սենյակը: Ճապոնիայից դուրս նրա կատարած ամենահայտնի գործերն են Նյու յորքի New Museum-ի նոր մասնաշենքը, Լոզանի Rolex Learning Center-ի տեղական մասնաճյուղի շեն- քը, հոլանդական Էսսենում բնակելի շենքի նա- խագիծը և այլն: Դրանց մեծ մասը Սեջիման նախագծել է գործընկեր Ռյուե Նիշիզավայի հետ համատեղ: 2010-ին Սեջիման դարձավ երկրորդ կինը Զահա Հադիդից հետո, որն արժանացավ Փրիցքերի մրցանակին: Փոխարենը, նրանից առաջ ոչ մի կին դեռ չէր գլխավորել Վենետիկի բիենալեի ճարտարապետական բաժինը. դա տեղի ունե- ցել նույն թվականին:

Իվոն Ֆառըլ և Շելի ՄաքՆամարաԾննդավայրը. Դուբլին, ԻռլանդիաՈրտեղ կարելի է տեսնել աշխատանքները. Միլան, Լիմա, ԴուբլինԻռլանդուհի ճարտարապետները հիմնել են Grafton Archi- tects արվեստանոցը 1979 թվականին և մինչ օրս ղեկավա- րում են այն երկուսով: Նրանց ամենահայտնի գործերից մեկը Միլանի Բոկոնիի համալսարանի նոր մասնաշեքն է: Պարզապես Grafton Building ոչ պաշտոնական անվան տակ հայտնի կառույցը ստեղծվել է 2008 թվականին և ընկերությանը բերել բազմաթիվ մրցանակներ: Հայրենիքում Ֆառըլի և ՄաքՆամարայի նախագծած կա- րևոր շինություններից են Դուբլինի ուրբանիստական հա- մալսարանի և Մեթի Արվեստի կենտրոնը:

↑ Rolex ուսումնական կենտրոնի շենքը Լոզանում

→ New Museum, Նյու Յորք

↓ Դիզայնի դպրոց, Էսսեն

→ Solstice Arts Centre

Page 34: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Լենե ՏրանբերգԾննդավայրը. Կոպենհագեն, ԴանիաՈրտեղ կարելի է տեսնել աշխատանքները. ԿոպենհագենԼենե Տրանբերգը 1983-ին Բոյե Լունդ- գարդի հետ համահիմնադրել է Lundgaard & Tranberg արվեստանո- ցը: Գործընկերները և արվեստա- նոցը լայն ճանաչում են ձեռք բե- րել հատկապես 2000-ականներից սկսած, երբ նրանց հաջողվեց իրա- գործել մի քանի մասշտաբային նախագիծ: Մասնավորապես, Կո- պենհագենում կառուցված Թիեթ- գեն ուսանողական հանրակացա- րանի և Դանիայի թագավորական թատրոնի նոր շենքերը համար- վում են այդ տասնամյակում երկ- րում կառուցված կարևորագույն շինություններից:

Էլիզաբեթ ԴիլերԾննդավայրը. ԼեհաստանՈրտեղ կարելի է տեսնել աշխատանքները. Նյու յորք, Լոս Անջելես, ՎաշինգտոնԷլիզաբեթ Դիլերը 1979 թվականից աշխա- տում է գործընկերոջ և ամուսնու՝ Ռիկարդո Սքոֆիդիոյի հետ համատեղ՝ Diller Scofidio արվեստանոցի միջոցով (2004-ից նրանց միացել է նաև Չարլզ Ռենֆրոն), թեև ըն- կերությունում որոշիչ դերը զբաղեցնում է հենց Դիլերը: Զույգի գործունեությունն այնքան տպավորիչ է, որ ՄքԱրթուր հիմ- նադրամը ճարտարապետներին շնորհել է «Հանճար» մրցանակը, քանի որ նրանք «ստեղծել են ճարտարապետական գոր- ծունեության այլընտրանքային ձևաչափ, որը միավորում է դիզայնը, փերֆորմանսը և էլեկտրոնային մեդիան մշակութային և ճարտարապետական տեսության հետ»: Դիլերն ու Սքոֆիդիոն կատարել են բազ- մաթիվ դիզայներական աշխատանքներ արդեն գոյություն ունեցող կառույցներում (օրինակ՝ Նյու յորքի Լինքոլնի կենտրոնում և Ժամանակակից արվեստի թանգարա- նում), իսկ նրանց սեփական նախագծերից ամենակարևորներից է Նյու յորքի «Հայ լայն» վերգետնյա զբոսայգին, որը կառուց- վել է 2009 թ. լքված երկաթգծի տարած- քում: Դրանից երեք տարի առաջ արվես- տանոցում մշակվել էր Բոստոնի Ժամա- նակակից արվեստի թանգարանի նոր շենքը: Ամուսինները նաև հաճախ իրա- կանացնում են ինստալյացիաներ և փեր- ֆորմանսային նախագծեր:

↓ Նյու Յորքի հանրահայտ Հայ Լայն վերգետնյա զբոսայգին

↑ Դանիայի թագա- վորական թատրոնի նոր շենքը

→ Թիեթգեն ուսանողական հանրակացարան

Դեկտեմբեր 20153233

ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ Այնտեղ

Page 35: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Աննա ՀերինգերԾննդավայրը. Լաուֆեն, ԳերմանիաՈրտեղ կարելի է տեսնել աշխատանքները. Ռուդրա- պուր, ՄառաքեշԳերմանիայում ծնված և Ավստրիայում ուսում ստացած Հերինգերի աշխատանքների մեծ մասը իրագործվել են Հարավ-Արևելյան Ասիայում: Տարածաշրջանը, հատկա- պես Բանգլադեշը, հետաքրքրել են նրան 1997 թվակա- նին՝ կամավորական աշխատանքների մեկնելու ժամա- նակ: Հաշվի առնելով տարածաշրջանի յուրահատկու-

Ֆարշիդ ՄուսավիԾննդավայրը. Շիրազ, ԻրանՈրտեղ կարելի է տեսնել աշխատանքները. յոկոհամա, Փարիզ, Քլիվլենդ, ՄադրիդՇիրազում ծնված Մուսավին ճարտարապետական կրթությու- նը ստացել է Լոնդոնում, ուր արտագաղթել է 1979 թվականին: Սեփական նախագծերը սկսել է իրականացնել 1990-ականներից: Մուսավիի առաջին մեծ հաջողությունը 1995-ին յոկոհամայի միջազգային նավահանգստի տերմինալի ճարտարապետական մրցույթի հաղթանակն էր: Վերջին տարիներին Մուսավիի ար- վեստանոցը հատկապես աչքի է ընկնում բնակելի շենքերի նա- խագծերով, որոնցից ամենահայտնիներն են Մադրիդի «Բամբու- կային շենքը» և Փարիզի Լա Դեֆանս թաղամասում կառուց- վող բնակելի համալիրը: Մուսավիի հայտնի գործերի թվում է նաև Քլիվլենդի ժամանակակից արվեստի թանգարանի շենքը:

թյունները և ժամանակակից ճարտարապետական տեն- դենցները, Հերինգերն այնպես է նախագծում կառույցնե- րը, որպեսզի դրանց ստեղծման մեջ մասնակցեն տեղացի վարպետները և որ հնարավորինս պահպանվի էկոլոգիա- կան հավասարակշռությունը: Հերինգերի կարևոր նախագծերից են Բանգլադեշի Ռուդ- րապուր քաղաքում 2005 թվականին կառուցված METI տարրական դպրոցը, DESI ուսումնական կենտրոնը՝ նույն քաղաքում, Չինաստանի տարբեր ծայրերում կառուցված բամբուկե հոսթելները:

Ֆրանսին ՀուբենԾննդավայրը. Սիթարդ, ՆիդեռլանդներՈրտեղ կարելի է տեսնել աշխատանքները. Բիրմինգեմ, Մադրիդ, Դելֆթ, ՎաշինգտոնՀոլանդացի կին ճարտարապետը ավարտել է Դելֆթի Տեխնոլոգիական համալսարանը, ապա այդ քաղաքում էլ հիմնել սեփական արվես- տանոցը՝ Mecanoo architecten-ը: Հուբենի պորտ- ֆոլիոն ընդգրկում է համալսարաններ, գրա- դարաններ, թատրոններ, թանգարաններ, հյու- րանոցներ և բնակելի շենքեր: Ընդ որում, նա- խագծերում նա համադրում է ճարտարապե- տությունը, քաղաքաշինությունը և տարած- քային ձևավորումը: Հուբենը հատուկ կարևորում է գրադարան- ները, նշելով, որ դրանք այսօր ամենակարևոր հասարակական տարածքներն են, ինչպես ժամանակին վանքերը: Նրա ամենահայտնի գրադարանային նախագիծը նաև ամենա- թանկարժեքն է իր կարյերայում. Բիրմինգե- մի գրադարանի նոր մասնաշենքի նախագծի իրագործման համար ծախսվել է շուրջ 188 մի- լիոն ֆունտ ստեռլինգ:

Արեգ Դավթյան

→ Քլիվլենդի ժամա- նակակից արվեստի թանգարանի շենքը

↖ Թատրոն իսպա- նական Լեյդայում

← Բիրմինգեմի գրադարանի նոր մասնաշենքը

Page 36: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Չկա տենց բանՀեռուստահաղորդավար և դերասան Դիանա Մալենկոն պատմում է

փաբերում Ուորհոլի արվեստը քննարկելու, Սարյան փողոցում տեղի ունեցած առաջին ժամադրության և բակի հավաքարար տատիկին

ծաղիկներ նվիրելու մասին:

Դեկտեմբեր 20153435

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևան

Page 37: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Երբ տասնչորս տարեկանից սկսած սկսեցի սեփական ուժերով գու- մար վաստակել, սկսեցի նաև ինքնուրույն կյանքով ապրել: Պատկերաց- րեք, այդ տարիքում ինչ է նշանակում ունենալ ազատություն և գումար: Ես մենակ պտտվում էի կենտրոնով, իմ սիրելի տեղերն էի բացահայ- տում: Տարիքի հետ սկսվեցին փոխվել իմ սիրելի վայրերը, վիճակները:

Առաջին դասարան էի, երբ մեզ դասարանով տարան Մատենադա- րան: Այդ ժամանակ ես այդքան էլ երևացող երեխա չէի, ասեմ ավելին՝ կոմպլեքսներ ունեի, փոքր էի մյուսներից, մի տեսակ խեղճացած էի: Ու այդ օրը եկավ իմ աստղային ժամը, երբ մեր ուսուցիչը հարցրեց, թե որն էր առաջին հայերեն գրված նախադասությունը, ու ես այդպես փոքր-փոքր ծայրից պատասխանեցի: Շրջադարձային իրադարձություն էր իմ կյանքում: Ու այդպես Մատենադարանը մնաց իմ կյանքում իբրև շատ կարևոր վայր, որտեղ ես ինքս ինձ համար նոր բան բացահայտեցի իմ մեջ: Այդ դեպքից հետո ես ավելի վստահ, անկեղծ ու ակտիվ դարձա: Այժմ Մատենադարան գնալիս ամեն անգամ հիշում եմ այդ դեպքն ու հուզվում:

Իմ տատիկի հետ կիսել եմ բոլոր երևանյան չիրականացված պատ- կերացումները, Երևանի հետ կապված երազանքները: Գալիս ասում էի՝ «այ տատ, նայի, հեսա փող ստանամ միասին կգնանք թատրոն կամ օպերա», իսկ ինքը շատ էր սիրում թատրոն ու օպերա: Պատկերացնում էի, որ միասին կենդանաբանական այգի կգնանք, շատ վայրեր, անգամ դեռ չէի էլ մտածի, որ իսկական դերասան կդառնամ, բայց սենց ման- կական երազանք կար, որ երբ բեմի վրա կլինեմ, տատիկս առաջին շարքում նստած կլինի: Ցավոք, դա չիրականացավ:

Մեր բակը մի հատ մաքրող տատիկ կար, որը մինչ օրս աշխատում է: Դպրոցում էի, երբ նա միշտ շատ տխուր դեմքով ավլում էր բակը, բոլո-րը նրան բարևելիս գիտեին, որ նա տխուր է և իրենք էլ էին ակամայից տխրում: Ես էլ լուրջ սկսեցի մտածել, թե ինչ կարելի է անել, որ այս տա- տիկը մի օր ժպտա: Ու քանի որ ավելի ռոմանտիկ էի այդ ժամանակ, որոշեցի շաբաթական մեկ անգամ մանուշակների փունջ նվիրել: Ու իմանայիք, թե նա ոնց էր ավլում, ոնց էր ժպտում դրանից հետո:

Դպրոցից հետո դասընկերուհիներով վազում էինք չեբուրեկի ուտելու: Անդրանիկի փողոցի վրա էր, հենց դպրոցից մի քիչ վերև: Ես անպայ- ման պետք ա բարձրանայի ու այդտեղից հարյուր քսան դրամով այդ չեբուրեկին ուտեի: Ու իրականում այդ չեբուրեկին զզվելի ձեթի մեջ էր, անգամ մեջը նորմալ միս չկար, բայց ֆանտաստիկ համով էր թվում: Բայց կապ չունի, այդ ճանապարհը, այդ երևույթը ամեն ինչ արժեր: Վերջերս որոշեցի, որ ուզում եմ գնամ այդտեղ, արդեն այսպիսին, եթե- րից հետո, գնացի ու պարզվեց, որ չկա այլևս այդ չեբուրեկիանոցը. ուզում էի լացել:

Երբ ասում են Երևան, կապված իմ հիշողությունների ու կյանքի դեպ- քերի, զգացմունքների դրսևորումների հետ, ես հիշում եմ Սարյան փո- ղոցը: Ամենակարևոր դեպքերը, հանդիպումները, զրույցները տեղի են ունեցել հենց Սարյան փողոցում: Կապված թե անձնականի, թե գործնականի հետ Թումանյան փողոցից մինչ Պուշկին ընկած հատվա- ծը հենց շատ իմն ա: Իմ ամենամեծ երազանքներից ա այդտեղ ձեռք բերել տուն, որովհետև անգամ երբ արտերկրում Երևանի անունն եմ լսում, ես ամենաշատը կարոտում եմ իմ երեկոները «Տապաստանում» ու «Ինվինոյում», որտեղից հետո մենք ընկերներով միշտ արշավում ենք «Պրոցես» խմելու: Միշտ հիշում ու կարոտում եմ իմ զրույցները Դիանա Մարտիրոսյանի հետ, որոնք մեզ այդքան մտերմացրեցին: Իմ անձնական կյանքի ամենակարևոր մարդկանց հանդիպել եմ հենց Սարյան փողոցի վրա: Առաջին, կարելի է ասել, ժամադրությունս եղել է Սարյան փողոցում, «Ինվինոյում», ու մինչ օրս էլ այդ փողոցը ինձ թվում ա ինձ ա նվիրված:

Մինչ այդ սրճարանները Սարյանը ավելի տխուր փողոց էր: Այժմ, մեր սերունդը, հստակ ու վստահ կարող եմ ասել, արվեստը դուրս ա ցայտում այդ ժամանցի վայրերում: Եթե ժամանակին դա տեղի էր ունենում «Կա- զիրյոկում» ու «Պապլավոկում», հիմա դա Սարյան փողոցն է:

Ես կյանքում ավելի շատ սիրում եմ նախօրեն, քան հենց բուն երևույ- թը: Ճանապարհը, քան նպատակավայրը: Միշտ մտածել եմ, թե ինչու եմ սիրում «Կազիրյոկի» հատվածը ավելի շատ, քան հենց պուրակը:

Հետո հասկացա. որովհետև մի քանի րոպեից ես հասնում եմ պուրակ: Սիրում եմ կերպարվեստ, սիրում եմ գույներ: Դա է պատճառը, որ շատ եմ սիրում այդ վայրը: Իմ միայնակ հուշերի, խոհերի ու մտքերի վայրն էր Սարյանի պուրակը: Եվ, իհարկե, շատ եմ սիրում գույներ, Սարյանի գույների և այդպես նրա պուրակն ու այգին… Իմ զգացմունքների կծիկն ա Սարյան փողոցը:

Սիրում եմ «Բյուրոկրատ» գրախանութի հատվածը: Այդտեղ միայնակ երեկոներ շատ եմ անցկացրել, շատ հաճախ մի ինչ-որ տարօրինակ գիրք եմ առել, ինչ-որ թխվածք եմ վերցրել ու ժամերով նստել եմ խա- նութին կից գործող սրճարանում:

Գուցե դա շատ մեծամիտ հնչի, բայց այսօրվա երևանցի աղջիկը ես եմ: Այո, ժամանակակից մտքերով, բայց հին պատմությամբ երևանցի աղ- ջիկ: Ինձ համար երևանցին նա է, ով սիրում է իր քաղաքը: Շատ է սիրում: Ինչպես ես, չնայած որ իրականում ծնվել եմ Դիլիջանում:

Երևանյան աղջիկը պաթետիկ ձայնով, կրթված, տակտով, ինտիլիգենտ աղջիկը չի: Այսօրվա իսկական երևանցի աղջիկը պետք ա լինի կարդա- ցած ու բազմակողմանի զարգացած, բայց դա չի նշանակում, որ նա փաբ չի գնում: Ոչ, նա գնում է փաբ, դա նոր կուլտուրա է մեր քաղաքում: Ես ինքս գնում եմ փաբեր և դրա մեջ նոր արվեստագետոտ շունչ եմ տես- նում: Երբ մենք ժամերով խոսում ենք ամեն ինչի մասին, սկսած Էնդի Ուորհոլից մինչև Արամ Խաչատրյան, կարող ենք պարել, ինչ-որ խաղեր խաղալ: Սուտ ա դա, որ հայ աղջիկը միայն հարևանների մոտ սուրճ խմող, պահածո փակող է:

Ինձ համար Երևանի հոտը ասոցացվում ա առավոտյան նոր ջրված աս- ֆալտի հետ: Առավոտյան իննին, երբ ես մենակ դուրս եմ գալիս փողոց, այդ մի քիչ խոնավ հոտը, որի մեջ նաև փոշի կա, որովհետև Երևանը հաստատ ունի իր մեջ փոշի, այդ գույները, օդը, հոտը… Չկա տենց բան… Որտեղ էլ լինես այս աշխարհում, քո իսկական ծաղկունքը գալիս ա այդ- տեղ: Արևն ընկած Սարյանի սրճարանների վրա, մի քիչ ստվեր, նստում ես այդտեղ, սուրճ ես խմում: Այ դա է Երևանը:

Մի անգամ նստած էի սրճարանում, դուրսը, որտեղ շատ զիլ երաժշտու- թյուն էր հնչում դասական, նկատեցի, որ թեթև քամին ստիպում էր տե- րևներին շարժվել այդ երաժշտության ռիթմի ներքո: Չի եղել այդպիսի բան իմ կյանքում: Չեմ համբերել, մինչև որ ընկերներիցս մեկը եկել է, որպեսզի ինքն էլ իր աչքով դա տեսնի:

Երևանցի աղջիկը ինձ համար, այո, գնում է փաբ, իսկ հաջորդ օրը կա- րող է իր կարի մեքենայով իր կարած զգեստով գնա ինչ-որ մշակութա- յին միջոցառման:

Փոքր էի, երևի երրորդ-չորրորդ դասարան, ընտանիքով գնացել էինք մնջախաղի ներկայացում՝ «Համլետ» դիտելու: Ես այդ ժամանակ չգիտեի ոչ Շեքսպիրին, ոչ Համլետին: Ոչ միայն չէի հասկանում, ի՜նչ յորիկ, ի՜նչ գանգ… Բայց ինձ համար դա շատ կարևոր պարծենալու առիթ էր, որ այո, ես դիտել եմ Շեքսպիրի «Համլետը»: Եվ այսօր, Տիկնիկային թատ- րոնի կողքով անցնելիս, միշտ հիշում եմ այդ օրն ու այդ ներկայացումը, և ծիծաղելին այն է, որ այդ թատրոնն ինձ մոտ ասոցացվում է ոչ թե տիկ- նիկների հետ, այլ Շեքսպիրի: Դա իմ առաջին քայլն էր արվեստի մեջ: Առաջին թատերական ներկայացումս էր: Գուցե դա է նաև քայլ հանդի- սացել, որ ես արվեստը ընտրեցի այսօր, մասնավորապես՝ թատրոնը:

Մոսկովյանի վրա մի հատ հին տուն կա, որտեղ սնդիկ էր պայթել: Այն- քան առեղծված կա այդ կառույցում, և դրանից այն ավելի գեղեցիկ է դառնում: Մի կողմից՝ ես ուրախ եմ, որ այդ շենքը այդպես լքված է, որով- հետև հակառակ դեպքում ինչ-որ օլիգարխ այն կգներ, կքանդեր կամ այդտեղ հերթական հիմար սրճարանը կբացեր: Մյուս կողմից էլ՝ ափսոս, որ այդ շենքը այդպես միայնակ կանգնած է:

Ցավոք, Երևանը կորցնում է իր դեմքը: Գիտեմ, որ սա ծեծված թեմա է, բայց ավելի կարևոր թեմա կա՞, որը Երևանը սիրող մարդուն կհուզի: Ես ատում եմ Հյուսիսային պողոտան, թող ներեն ինձ այն մարդիկ, որոնք այդտեղ ապրում են, կառուցել են այն: Մեր քաղաքին փոքր, ծաղկային ու գունավոր շենքեր են պետք, իրենց հետաքրքիր մարդկանցով:

Դիանա Մարտիրոսյան Առնոս Մարտիրոսյան

Page 38: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Էլենը և քաղաքները

Բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած նկարչուհի Էլեն Ֆրանքն այս օրերին Երևանում է: Ֆրանքը նաև գրող է, հետազոտող

և դասախոս: Նա առաջին նկարչուհին է, ով ստացել է խաղաղության և ապագայի հետազոտությունների տրանսֆորմատիվ հիմնադրամի դասախոսի կոչումը: Նկարչոուհու ամենահայտնի նախագծերից է

«Խաղաղության քաղաքները», որ ներկայացնում է ծանր իրավիճակներում հայտնված բազում քաղաքների պատմությունը և մշակույթը: Բաղդադ, Պեկին, Հիրոշիմա, Երուսաղեմ, Քաբուլ, Լասա, Մոնրովիա, Նյու Յորք և Սարաևո՝ այս քաղաքներին ավելացել է նաև Երևանը, որին նվիրված

կտավը կցուցադրվի դեկտեմբերի 18-ին ազգային պատկերասրահում: 2016 թվականին Էլենը կցուցադրի նաև ամբողջական նախագիծը Երևանում:

«ԵՐԵՎԱՆ»ը հանդիպեց ու զրուցեց Էլեն Ֆրանքի հետ Սլավոնական համալսարանում, որի հետ համատեղ է իրականանում նախագիծը:

Դեկտեմբեր 20153637

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Արվեստ

Page 39: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Երբ բառերն ավելորդ ենԴասախոս, գրող, նկարչուհի… յուրաքանչյուր ոլորտում էլ ես՝ ես եմ: Մեծացել եմ խոսքի աշ- խարհում, բայց հոգիս մշտապես այլ տեղում է եղել՝ մի աշխարհում, որտեղ բառերն ավելորդ են, ինքնաարտահայտվելու համար խոսքերի կարիք չկա: Հասուն տարիքում էի, երբ հաս- կացա, որ գոյություն ունենալու մի այլ ճանա- պարհ էլ կա: Սամուել Բեքեթը նման տողեր ունի՝ «ես եմ այս բոլոր խոսքերը, որ խոսքե- րից են ստեղծված, օտարների խոսքերն եմ… ծնված ու մահացած վանդակում»: Սկսեցի սեփական ձայնս փնտրել, որը նախ՝ ինձ հետ սկսեց առանց բառերի խոսել: Այդ ժամանակ արդեն դասախոս էի՝ ոտքից գլուխ խոսքերի մեջ խրված ու տարբեր բառերից, լեզուներից բաղկացած: Ընտրություն կատա- րեցի, որոշեցի լռել: Երեք ամիս ճանապարհոր- դեցի՝ լռության մեջ, որպեսզի իրական ձայնը գտնեմ: Նախ՝ գույների աշխարհը փոխարի- նեց լեզուն ու խոսքը, հետո էլ հակառակն էր՝ խոսքերը փոխարինեցին գույներին: Երկու աշխարհներն էլ իմն են ու հավասարաչափ նվիրումով եմ վերաբերվում դրանց: Հետո մի այլ աշխարհում ինձ գտա՝ մարդկությանն անմնացորդ նվիրումի կիրքն էր:Ամեն մանրուք ինձ ոգեշնչում է: Ինձ շրջապա- տող ամեն ինչն ու ամեն ոք դառնում են իմ ստեղծագործությունների մասը: Գոյություն ունի «աչքի ընկնելու» ֆենոմենը, ինքս եմ այդ- պես անվանել այդ երևույթը՝ eyefall: Այսինքն՝ սիրում եմ այն ամենն, ինչն աչքովս ընկնում է: յուրաքանչյուր զգացմունք հիմնովին վեր- ապրում եմ՝ ոտքից գլուխ զգում եմ այն ամենն, ինչ կատարվում է շուրջս: Տառապանքն ու դժվարությունները ևս մեր կյանքի մի մասն են, այդ ժամանակ աղոթում եմ, սկսում եմ դրա- կան բաներ ցանկանալ, չեմ դադարում հուսալ, որ թոթափեմ մարդկանց տխրությունը:

«Խաղաղության քաղաքները»«Խաղաղության քաղաքներ» նախագիծը ավե- լին է, քան պարզապես կտավներ, դա ապրե- լաձև է, մտածելակերպ, խոսելաձև: Այս կտավ- ներում չկա ատելություն, թշնամություն, այն ուղղված չէ ոճրագործներին վատաբանելու: Մենք բոլորս էլ ոճրագործներ ենք, թշնամիներ և զոհեր, բայց միևնույն ժամանակ այդ ամե- նից ավելի վեր ենք: Այս նախագծի օգնությամբ ես խոսում եմ որևէ երևույթից ավելի ու ավելի վեր լինելու մասին, մենք հեռվում ենք, երևույթ- ների այն կողմում, այնտեղ, որտեղ խոսելու համար լեզու չկա: «Խաղաղության քաղաք- ները» երեք կարևոր մասերից է բաղկացած՝ կտավը, կրթական-տեղեկատվական մասը և մշակութային դիվանագիտությունը: Նախա- գիծը ոգեշնչում է մարդկանց ավելի իմաստուն լինել, այն արթնացնում է հույսի զգացողու- թյունը, հուշում, որ պիտի կարևորենք երևույթ- ների մասին գիտելիքները, պիտի ճանաչենք, հասկանանք ու ընդունենք, որ մեր մշակույթից բացի այլ ազգեր կան:«Դիստանցիոն կարեկցանք»՝ այսպես եմ ան- վանում այն, ինչ զգում եմ «Խաղաղության քաղաքները» ստեղծելիս: Ես եմ այն մայրը, որ կորցրել է երեխային, ես եմ այն քույրը, որ կորցրել է եղբորը, այն տատիկը, ով ամուսնուն է կորցրել, քույրն եմ, մայրն եմ, դուստրն եմ, կինն եմ: Գիտեք, պիտի վիշտը ընդունելու խի- զախություն ունենանք, պիտի կարողանանք ներս թողնել այն, կարծես մեր սեփականն է, թույլ տալ, որ անի այն, ինչ ուզում է ու հետո ճանապարհել գեղեցկությամբ: Դեպի խաղաղու- թյուն տանող ճանապարհը գեղեցկությունն է:

Գոյան, Արիստոտելն ու ԲոտիչելինՍտամբուլում էի, երբ առաջին անգամ լսեցի Հայաստանի մասին: Մասնակցում էի միջազ- գային խաղաղության համաժողովին, որի

շրջանակներում ներկայացնում էի «Խաղա- ղության քաղաքները»: Հենց այդ ժամանակ ծանոթացա մի հայ երիտասարդի հետ: Որոշ ժամանակ անց, երբ արդեն Նյու-յորքում էի, սկայփիս զանգ ստացա՝ այդ տղան էր: Երկար խոսում էինք նախագծիս մասին, նա պատմեց, որ Հայաստանում ապրող երիտասարդների հոգում դեռևս ապրում է անցյալի ցավը: Ես էլ ասացի՝ իսկ ինչու՞ չբերել նախագիծը Հայաս- տան: Ուսումնասիրեցի, տեղեկացա ցեղասպա- նության մասին: Եվ ահա, հիմա այստեղ եմ: Տեսա ու զգացի Հայաստանի մոգական ուժը: «Խաղաղության քաղաքներ» նախագծում ծնվեց նաև Երևանի կտավը: Այս կտավի վրա աշխա- տում եմ մի քանի հայուհիների հետ: Գիտեք, այստեղ շատերը նույն անունն ունեն՝ Լիլիթներ, Անիներ կամ անուններ, որ չեմ կարողանում ճիշտ արտասանել: Ես էլ որոշեցի օգնական- ներիս ինքս անվանակոչել՝ Գայանեն դարձավ Գոյա, Արևը՝ Արիստոտել, ունենք նաև Բոտիչելի: Հասկանում եք, նրանցից յուրաքանչյուրը Հա- յաստանի կախարդանքի մի մասն են: Կախար- դանքն ամենուրեք է՝ դուք էլ եք դրա մասը:Կտավում պատկերում ենք ծիրանի ծառ, որ Կե- նաց ծառն է խորհրդանշում, կա նաև խաչքար, որ խորհրդանշում է վերածնունդը: Ուզում եմ կտավին փոխանցել առ Հայաստան ուղղված այն երազանքս, որ մի օր կարողանա հաղթա- հարել անցյալի վիշտը ու ներկա գտնվի այսօր՝ ներկայում: Այս ամենն ինձ այնքան է հուզում, իսկապես շատ հուզմունքային աշխատանքա- յին ընթացք է ստացվում, կարծես պարենք: Հայաստանից ինձ հետ տանելու եմ այն պա- տիվը, որ թույլ տվեց ծանոթանալ ու դիպչել իրեն, այն մարդկանց ժպիտները, որ տեսա, այն հրաշքը, որ մաշկիս վրա զգացի: Մարդկա- յին որևէ զգացմունք ինձ օտար չէ, ես այնպի- սին եմ, ինչպես բոլորը, բոլորս ենք միանման, ու հենց դա էլ մեզ յուրահատուկ է դարձնում:

Երևանին նվիրված կտավը Ֆրանկը ստեղծում է Սլավոնական համալսարանում տեղակայված արվեստանոցում

Լենա Գևորգյան Գրիգոր Եփրեմյան

Page 40: Դեկտեմբեր 2015, #6 (36)

կիսամարաթոնԱյս աշնան երևանյան ամենակարևոր մարզական միջոցառումը հոկտեմբերի 4-ին կայացած առաջին կիսամարաթոնն էր, որի մասնակիցները հավաքվել էին ավելի քան 30 երկրներից: Yerevan Half Marathon-ին մասնակցեցին նաև Street Workout Armenia-ի և Run Armenia-ի թիմերը: Ղազար Հակոբյանը մարաթոնի մասնակիցների համար անցկացրեց ֆիթնես նախավարժանք, իսկ Street Workout-ի թիմը ցուցադրեց մարզաձևի գեղեցկությունը բոլոր ցանկացողներին:

Դեկտեմբեր 20153839

ՔԱՂԱՔ իրադարձություն

Page 41: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Բիայնա Մահարի

Page 42: Դեկտեմբեր 2015, #6 (36)

ավստրիական սթրիթ արտը ԲանգլադեշումԵրկու տարի առաջ Բ-2 թաղամասի բակերից մեկում՝ ավտոտնակի պատին, հայտնվեց ամբոխի պատկերով մի մեծ գրաֆիտի: Հետո մի քանի այլ մարդկային ամբոխներ պատկերվեցին բակի այլ պատերին: Այս աշխատանքների հեղինակ ավստրիացի նկարիչ Օլիվյե Հյոթցլը պատմեց ԵՐԵՎԱՆին, թե ինչպես նա եկավ հասավ Բանգլադեշ և այնտեղ ստեղծեց իր նոր աշխատանքները:

Դեկտեմբեր 20154041

ՔԱՂԱՔ սթրիթ արտ

Page 43: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Գրաֆիտիներ և բացիկներԿարող է զարմանալի թվալ, բայց Հայաս- տան գալու գործում ինձ օգնեց Ավստրիայի արտգործնախարարության ծանոթ մի աշ- խատակցուհի: Նա խորհուրդ տվեց և աջակ- ցեց ինձ ու ընկերոջս՝ նկարիչ Անդրեաս Նա- դերին, մի քանի օրով այցելելու Բանգլադե- շում գործող մի այլընտրանքային արվեստի դպրոց: Քանի որ Նադերն էլ նախագիծ ուներ Երևանում իրագործելու, մենք համաձայնե- ցինք: Օրվա կեսը մենք նկարում էինք պա- տերին, մյուս կեսը տրամադրում քաղաքի տարբեր կողմերից՝ հիմնականում կենտրո- նից, հին սովետական բացիկներ փնտրելուն և լուսանկարելուն:

Ֆասադն ու խորքային պատմություններըԸնդհանուր առմամբ աշխատեցինք տասը օր: Այդ ընթացքում ես հասցրեցի ավարտին հասց- նել ութ մեծ աշխատանք ու մի քանի փոքր պատկերներ: Իմ աշխատանքները համայն- քի մասին են, ընտանիքի, այն մասին, թե որ- քան կապված է մարդ դրանց, երբ նույնիսկ փորձում է ազատվել: Իմ գործերում նաև առան- ձին տեղ է զբաղեցնում կապիտալիստական համակարգին դիմակայելու թեման, նաև առ- կա են որոշ կրոնական տարրեր, քանի որ ես կաթոլիկ երկրից եմ: Մարդկանց ցանկացած խումբ ասելիք ունի: Երբ տեսնում ես մարդկանց մի խումբ, դա միայն արտաքինն է, դու երբեք չգիտես, թե ինչ կա ներսում: Գուցե առաջին շարքի այն տղան հատում է երրորդ շարքում գտնվող այն տղամարդուն, կամ երկրորդ շարքի կինը գաղտնի կապ է ունեցել առաջին շարքի տղա- յի հետ… Հենց այս երկրորդ շերտի, խորհրդա- վորության, չբացահայտված պատմություն-

ների համար է, որ շատ եմ սիրում պատկեր- ներս հիմնել հին, նախորդ դարասկզբի լուսա- նկարների հիման վրա, որոնցում այս ամենը զգացվում էր: Քանի որ այն ժամանակ լուսա- նկարվելը հատուկ մի իրադարձություն էր, ապա այդ արտաքին ճակատները շատ տպա- վորիչ էին ստացվում: Իմ պատկերներում էլ ես փորձում էի դա արտացոլել:

Սյուրռեալիստական ԲանգլադեշըԳրաֆիտիների համար հենց այդ թաղամասն ընտրվեց, քանի որ այնտեղ էր արվեստի դպրո- ցը: Երեխաները շատ լավն էին և ամեն կերպ աջակցում էին մեզ, մենք էլ իրենց հետ կիս- վում էինք մեր փորձով հատուկ դասընթաց- ների միջոցով: Բանգլադեշը լրիվ սյուրռեա- լիստական մի վայր է, ինձ համար կարծես այլ մոլորակ լիներ: Այն էներգիան, որ զգում էին այնտեղ, մի տեսակ հիշեցնում էր «Խենթ Մաք- սը»: Նաև ցնցված էի այդ ոչ պաշտոնական անվանման ծագման պատմությամբ: Բնա- կիչները, որպես կանոն, նույնպես շատ դրա- կան էին տրամադրված մեր նկատմամբ, թեև լինում էին նաև լարված պահեր՝ ի վերջո, մենք ինչ-որ օտար դեմքեր էինք, որոնք եկել նկա- րում էին իրենց թաղի պատերին:

Մի օր, երբ աշխատանքներիցս մեծ մասն ար- դեն ավարտված էին, մի տեղացի երիտասարդ ինձ մոտեցավ և հարցրեց՝ «ինչու՞ չես նկարում Արարատը, երկինքը, արևը, սա ի՞նչ է, ովքե՞ր են սրանք, ֆաշիստնե՞ր»: Նա ձեռքով ցույց տվեց հարյուր տարվա լուսանկարի հիման վրա ար- ված գրաֆիտին: Եվ գիտեք, փաստացի նա ճիշտ էր: Դրանք այն ավստրիացի տղաներն էին, որոն- ցից շատերը, հավանաբար, մեծացան ու դար- ձան ֆաշիստական կազմակերպությունների անդամներ… Բայց, իհարկե, իմ նպատակը ֆա- շիզմի փառաբանումը չէր, այլ ժամանակի մի ակնթարթի ֆիքսումը:Մի անգամ էլ մի կին պահանջեց, որ հեռանանք, թե չէ ոստիկանություն կկանչի: Դրան, բարե- բախտաբար, բանը չհասավ: Ընդհանրապես, մարդիկ շատ սիրալիր էին, հետևում էին մեր գործին, երբ ավարտում էինք՝ ծափահարում էին: Ընդհանրապես, ամեն ինչ շատ լավ ու հետաքր- քիր անցավ: Ես շատ եմ սիրում աշխատել այն- տեղ, ուր ինձ համար ամեն ինչ նոր ու անսովոր է, մարդիկ էլ, իրենց հերթին, դեռ չեն հասցրել զզվել իմ տիպի «կրեատիվ» դեմքերից: Այնպես որ, անպայման կուզեմ վերադառնալ, գուցե մի օր Բանգլադեշում մի լավ արտ-փառատո՞ն կազմակերպվի:

Արեգ Դավթյան Օլիվյե Հյոթցլի արխիվից

Page 44: Դեկտեմբեր 2015, #6 (36)

առաջինհյուրանոցը

Նոյեմբերի սկզբին լույս է տեսել Mediapolis ընկերության հեղինա- կած՝ Grand Hotel Yerevan հյուրանոցի մասին պատմող ալբոմը: «ԵՐԵՎԱՆը» ներկայացնում է հատվածներ այդ գրքից, որոնք առնչվում են հյուրանոցի հարուստ պատմությանը:

Դեկտեմբեր 20154243

ՔԱՂԱՔ պատմություն

Page 45: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Ապագան՝ երկու քայլի վրաԻր նշանակության գիտակցմանը Երևանը եկավ 1926-ին։ Հենց այդ ժամանակ մայրաքաղաքի գլխավոր՝ Աբովյան փողոցի վրա սկսվեց շատ կանխատեսելի՝ «Երևան» ան- վանմամբ հյուրանոցի շինարարությունը։ Քաղաքի թի- կունքում ոչ միայն 27 դար ձգվող վերելքների ու անկում- ների պատմությունն էր, այլև բոլորովին վերջերս տեղի ունեցած աղետները՝ քաղաքացիական պատերազմն ու Ցեղասպանությունը։ Քաղաքը, որ ընդամենը մի քանի տարի առաջ ոչ թե հյուրընկալել, այլ, կարծես, կլանել էր փախստականների քարավաններ, հանկարծ հավատաց խոստացված լուսավոր ապագային և մի տեսակ ման- կական հապճեպությամբ անցավ դրա կառուցմանը։ Ու սկսեց հյուրանոցից։Հյուրանոցի նախագծողը խորհրդային Երևանի գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանն էր՝ մարդ, որ փայլուն գիտեր հայոց մայրաքաղաքներից ամենագեղե- ցիկի՝ Անիի ճարտարապետությունը, քանի որ մասնակցել էր դրա պեղումներին ակադեմիկոս Նիկոլայ Մառի արշա- վախմբի կազմում, մարդ, որ հետագայում դարձավ Հա- յաստանում կառուցված տասնյակ նշանակալից շենքերի հեղինակ: 1928-ին շահագործման հանձնված հյուրանոցը հենց առաջիններից էր: Ալեքսանդր Թամանյանն արդեն մշակել էր քաղաքի նոր գլխավոր հատակագիծը, բայց դեռ կառուցված չէր և ոչ մեկը այն շինություններից, որ շուտով Երևանի այցեքարտերը պետք է դառնային: Չորս հարկանի հյուրանոցը դարձավ երևանյան երկնաքեր: Բայց դրա ար- տասովորությունը միայն բարձրության մեջ չէր: Այս շենքը չափազանց անսպասելի էր քաղաքի համար, չափազանց խայտաբղետ, չափազանց տոնական ու շքեղ, ասել է թե՝ չափազանց դասական իր նեոդասականության մեջ:«Երևանը» արմատապես փոխեց Երևանի պատկերացում- ները հարմարավետության մասին: Հյուրանոցի երեք հար- կերում տեղակայված էին 78 ընդարձակ, լավ կահավորված սենյակներ, որոնցից 10-ը լյուքս համարներ էին, և միայն մեկը՝ 15 մահճակալներով հանրակացարան: Առաջին և նկուղային հարկերում տեղակայված էին այն ժամանակվա բոլոր հնարավոր սպասարկման սրահները՝ խոհանոց և հրուշակեղենի արտադրամաս, ռեստորան և մեքենանե- րի կայանատեղի, գրասենյակ և լվացքատուն, վարսավի- րանոց և տարադրամի կրպակ, լուսանկարչական սրահ և գրադարան: Մի խոսքով, արդեն իսկ իր նշանակության բերումով հյուրանոցը երևանյան կարևորագույն իրադար- ձությունների կիզակետն էր: Բայց առավել կարևոր էր մեկ ուրիշ բան՝ այն դարձավ մինչ այժմ այդքան անրջահյուս թվացող ապագայի իրական, շոշափելի մարմնավորումը: Եվ այդ ապագան այլևս ոչ թե հորիզոնի հետևում էր, այլ ընդամենը երկու քայլի վրա:

Genius lociՍովորական հյուրանոցին խորթ այս նշանակությունը՝ լինել ապագայի մարմնավորում, շուտով ամրապնդվեց շենքի բնակիչների տարօրինակ կազմով: Երևանի համար այս մարդիկ նույնքան անսովոր էին, որքան հյուրանոցն ինքը: Եվ խոսքը հիմա ոչ միայն հյուրերի, այլև... բնակիչ- ների մասին է: Այս արտահայտությունը կարծես փոքր-ինչ անհեթեթ է հնչում: Բայց ամեն ինչ հենց այդպես էր՝ 1928 թ. 5 լյուքս և 36 սովորական համարները զբաղեցրեցին մշտական բնակիչները: Սա պետական նշանակության հարց էր: Նույնիսկ 1932 թվականից հետո, երբ «Երևանը» մտավ «Ինտուրիստ» ցանցի մեջ, ու ընդհուպ մինչև 1950-ականները հյուրանոցի մի մասը մնում էր Քաղխորհրդի իրավասության ներքո և շարունակում էր բնակիչներ ընդունել: Զարմանալի չէ՝ վերջիններս քաղաքական ու հասարակական գործիչներ էին, բանաստեղծներ, գրողներ, նկարիչներ, գիտնականներ, ճարտարապետներ, որոնց կառավարությունը հրավիրել էր պատմական հայրենիք: Ու նրանք եկան: Այցելելու չէ՝ ապրելու:Անսովոր հագնված, տարօրինակ պահվածքով, նրանք պատմում էին անծանոթի մասին, հաճախ՝ անծանոթ լեզ- վով, և այս ամենի պատճառով դառնում ասեկոսների ու ծաղրի առարկա: Այս օտար հարազատները, որ թողեցին տները այլ երկրներում և նախընտրեցին հյուրանոցի հա- մարները հայրենիքում. ի՜նչ պատվով ու ի՜նչ խոհեմությամբ կատարեցին նրանք իրենց մեծ առաքելությունը:

«ԵՐԵՎԱՆԸ» ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈԽԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹյԱՆ ՄԱՍԻՆ: ՀյՈՒՐԱՆՈՑԻ ԵՐԵՔ ՀԱՐԿԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱյՎԱԾ ԷԻՆ 78 ԸՆԴԱՐձԱԿ, ԼԱՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՍԵՆյԱԿՆԵՐ

← Հյուրանոցի շքամուտքի գծագիրը: Հեղինակ՝ Նիկողայոս Բունիաթյան, 1926

Page 46: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Գուրգեն Մահարու հուշերից1928-29 թվականներին ես ապրում էի այժմյան «Ինտուրիստ» հյուրանոցի այն ժամանակվա 36 համարում: Մի անգամ, իրիկնամուտին, ես բարձրացա համարս, և մեծ եղավ իմ զարմանքը, երբ իմ փակ համարի դռան մոտ տեսա մի ճամփոր- դական պայուսակ, անձրևանոցի հետ միասին: Չիմանալով, թե ո՞վ է իմ անակն- կալ հյուրը, ես բացի դուռը և ներս տա- րա հիշյալ իրերը, սպասելով նրանց տի- րոջ հայտնվելուն: Բայց նրանց տիրոջ փոխարեն հայտնվեց հյուրանոցի ծա- ռայողը և հայտնեց, որ ամառանոցից վերադարձել է Շիրվանզադեն, իսկ հյու- րանոցում ազատ համար չկա, և որ նա խնդրել է ժամանակավորապես տեղա- վորվել ինձ մոտ: Ինձ վիճակվեց մի քանի շաբաթ ապրել նրա հետ և զարմանալին այն է, որ այդ մի քանի շաբաթվա ըն- թացքում ես երբեք չզգացի, որ ապրում եմ ծերունու հետ: Քնում էր ուշ, զարթնում էր ինձանից շուտ, պարապում էր գրեթե ամեն օր:— Նորից կարդում եմ Ստենդալը… ասում են, որ ես Զոլայի ազդեցությունն եմ կրում… Նախ ես ոչ ոքի ազդեցությունը չեմ կրել, իսկ եթե կրել եմ, ավելի շատ կրել եմ ահա Ստենդալի և Բալզակի ազդեցությունը:

***Երբ ես բացի «Ինտուրիստ» հյուրանոց-ռեստորանի ծանր դուռը և հայտնվեցի նրա վեստիբյուլում, ինձ թվաց, որ իմ ետևից ներս մտան լուսինն ու երեք բարդիները…— Ահա և մեր գիշերային շրջմոլիկը, — լսեցի գրեթե դատարկ ռեստորանի մի անկյունից ծանոթ մի ձայն, — մեզ մո՛տ, մեզ մո՛տ…

← Grand Hotel Yerevan, «Մեդիապոլիս», Երևան, 2015

«Երևան» հյուրանոցին կից հրապարակի վրա գտնվում էր հայկական եկեղեցի և պարսկական մզկիթ: Երկուսն էլ քանդ- վել են 1930-ականներին խորհրդային իշխանու- թյունների օրոք

→ Հյուրանոցի շքամուտ- քի և արևմտյան թևի կտրվածքի գծագիրը: Հեղինակ՝ Նիկողայոս Բունիաթյան, 1926

Դեկտեմբեր 20154445

ՔԱՂԱՔ պատմություն

Page 47: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Բանաստեղծներ Եղիշե Չարենցն ու Ավետիք Իսահակյանը, նկարիչ Փանոս Թերլեմեզյանը, քանդակագործ Երվանդ Քոչարը, դերասան Վահրամ Փափազյանը, գրողներ Գուր- գեն Մահարին ու Ալեքսանդր Շիրվանզադեն, ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյանները, արևելագետ Հովսեփ Օրբելին, աստղագետ Վիկտոր Համբարձումյանը…Հյուրանոցի պատերը շատ բան են հիշում: Թե ինչպես Չա- րենցը վազելով գալիս էր վերջին հարկի չորս սենյակներից մեկը, ուր ժամանակավորապես տեղակայվել էր Հանրա- յին ռադիոն, նստում գործիքի կողքը դրված աթոռակի վրա ու սպասում դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպ- յանին, որպեսզի կենդանի կատարմամբ Կոմիտաս լսի: Կամ ինչպես նույն Չարենցը փայտե ձողով ծեծում էր առաստաղը՝ հրավիրելով վերևի հարևանին՝ ճարտարա- պետ Միքայել Մազմանյանին նշելու իր գրական գործու- նեության 20-ամյակը: Ինչպես հանդիսատեսները հավաք- վում էին հայկական բեմի ամենակրքոտ Օթելլոյի՝ Վահ- րամ Փափազյանի պատուհանի տակ և ծափահարություն- ներով դիմավորում նրա ելքը պատշգամբ: Եվ այն սարսա- փելի օրը, երբ հյուրանոցի ռեստորանում ձերբակալվեց Հայաստանում ստալինյան բռնաճնշումների առաջին զոհերից մեկը՝ գրող Գուրգեն Մահարին: Տունը լցվում էր մարդկանցով, իրադարձություններով, մանրամասներով, ձեռք էր բերում նոր նշանակություն: Առաքելություն: Իր տանիքի տակ հավաքելով այսքան հանճարների, այսքան ոգեղեն մարդկանց, այն չէր կարող մի օր չդառնալ genius loci՝ տեղի ոգին:

ՀյուրատունՈրոշ իմաստով հյուրանոցը աշխարհի փոքրիկ պատկերն է: Մարդիկ գալիս ու գնում են, կրքերը՝ բորբոքվում ու հանդարտվում, իսկ այն շարունակում է ապրել իրեն հատուկ մթնոլորտում, միայն իրեն հայտնի անխախտելի օրենքներով: Ու ամեն այցելու իր վրձնախազն է թողնում աշխարհի այս կտավի վրա: Մարդիկ հյուրանոցն ընտ- րում են, որ մնան մի քանի օր, հյուրանոցն ընտրում է մարդկանց, որ հիշի ընդմիշտ: «Երևանի» հիշողության մեջ բազմաթիվ մարդիկ կան: 1928 թ. հյուրանոցն ընդունեց առաջին այցելուին՝ ռուս պոեզիայի «արգոնավորդ» Անդ- րեյ Բելիին (ի դեպ, նա կանգ է առել «Երևանում» նաև 1929-ին): Եվ դա (դե ինչպե՞ս չասես) սիմվոլիկ էր հյուրա- նոցի՝ քաղաքի մշակութային կյանքի կենտրոնը լինելու կարգավիճակն ամրապնդելու իմաստով: Ընդ որում, գրո- ղը հյուրանոցում կանգ առավ իշխանությունների հա- տուկ կարգադրությամբ, երբ վերանորոգման աշխատանք- ները դեռ ավարտված չէին: Ավելի ուշ «Արմենիա» էսսեում Բելին կգրի. «Քաղաքից վերև — գերեզմանների ալիքվող բլուրներ են՝ կատարներն ամայի, թիկունքին՝ ձյունածածկ Ալագյազը, — ցածում քաղաքն ընկնում է Զանգվի վրա, — ամենուրեք, ամեն կողմից ու ամեն ինչից վեր Արարատի զանգվածն է…Այսպիսին է Էրիվանը՝ ճերմակ սյուներով դեղնավարդա- գույն այն շենքի լուսամուտից, ուր ապրում ենք. — որմ- նախորշերի երկու՝ ամենահաստ սյուները ուղեկցում են մեզ դեպի շքամուտք, որտեղ սյուների երկրորդ զույգի վերևում կամարը բարձրանում է դեպի դատարկ միջանցք- ների տարածությունը՝ քառանկյուն վազքով բոլոր երեք հարկերում ներառելով հրաշալի դասավորված վաթսուն սենյակները նորակառույց հյուրանոցի՝ ներկանյութի բնորոշ հոտով, դեռևս կիսավարտ, որտեղ հայտնվեցինք հենց միայն հայաստանյան ժողկոմներից մեկի՝ նախօրոք համար զբաղեցնելու շնորհիվ...»:

Ակամա ենթադրում ես, որ գրողի համար Հայաստանի հետ կապված զգացողությունների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում «ներկանյութի բնորոշ հոտը»: Առհա- սարակ, առիթ կա մտածելու. ո՞րն է հյուրանոցի դերը երկրի հանդեպ այցելուի վերաբերմունքի ձևավորման գործում: Վաղուց արդեն պատմական նշանակություն ձեռք բերած հյուրերի գրանցման մատյանների դեղնած էջերը լեցուն են ծանոթ անուններով: Գեղանկարիչ Գեորգի յակուլով, գրողներ Վիլյամ Սարոյան, Ժան Ռիշար Բլոկ, Ջոն Բոյնթոն, Ժորժի Ամադու, գյուտարար և ճանապարհորդ Ժակ Իվ Կուստո, լեզվաբան Անդրե Օդրիկուր, «Նյու յորք Թայմսի» թղթակից Ուոլտեր Դյուրանտի, «Դը Նեշնլի» թղթակից Լուի Ֆիշեր, հնէաբան Ռիչմոնդ Բրոուն և շատուշատ ուրիշներ: Հյուրանոցը դառնում էր երկրի կարևորագույն իրադարձությունների կիզակետ: 1932 և 1945 թվականներին այստեղ էին իջևանել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտ- րությունների առթիվ ժամանած Սփյուռքի պատվիրա- կությունների անդամները, 1953-ին՝ Ստալինի հուղար- կավորության արարողությանը մասնակցելու համար Մոսկվա մեկնող թուրքական քաղաքական գործիչների պատվիրակությունը:1930-ականների սկզբին «Երևանը» մտավ «Ինտուրիստ» հյուրանոցային ցանցի մեջ, ինչը թույլ տվեց Հայաստանն ընդգրկել կովկասյան կարևորագույն տուրիստական եր- թուղիների մեջ: Օտարերկրյա տուրիզմի գծով «Ինտուրիստ» պետական բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել էր 1929 թվականին և ուներ ԽՍՀՄ ժամանող օտարերկրա- ցիներին սպասարկելու բացառիկ իրավունք: Ընկերության երևանյան գրասենյակը հիմնադրվել էր 1932-ին: Հյուրա- նոցի կյանքի նոր շրջանը նշանավորվեց նոր անվանումով՝ «Ինտուրիստ»: 1955 թվականին այն անջատվեց ցանցից և վերադարձվեց քաղաքային իշխանություններին՝ վերա- կանգնելով «Երևան» անվանումը:

ՀյՈՒՐԱՆՈՑԻ ԲՆԱԿԻՉ ԵՂԻՇԵ ՉԱ- ՐԵՆՑԸ ՓԱյՏԵ ձՈՂՈՎ ԾԵԾՈՒՄ ԷՐ ԱՌԱՍՏԱՂԸ՝ ՀՐԱՎԻՐԵԼՈՎ ՎԵՐԵՎԻ ՀԱՐԵՎԱՆԻՆ՝ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՄԻՔԱյԵԼ ՄԱԶՄԱՆյԱՆԻՆ ՆՇԵԼՈՒ ԻՐ ԳՐԱ- ԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹյԱՆ 20-ԱՄյԱԿԸ

→ Ռեժիսոր Սերգեյ Փարա- ջանովը «Երևան» հյուրանո- ցի բացօթյա սրճարանում, 1980-ականներ

Page 48: Դեկտեմբեր 2015, #6 (36)

այլոց: Շիրազի հետ հաճախ գալիս էր կինը՝ հայտնի բա- նաստեղծ Սիլվա Կապուտիկյանը, բայց երբեք չէր մտնում ռեստորան, սպասում էր դրսում: Հաճախ գալիս էին նաև ռուսական թատրոնի դերասանները, իսկ Պարոնյանի անվան թատրոնի արտիստներ, ամուսիններ Իզաբելա և Հայկ Դանզասները ամեն օր աշխատանքից հետո գալիս էին ռեստորան, ուտեստ պատվիրում՝ տուն տանելու համար: Հյուրանոցի կողքը վարսավիրանոց կար, որտեղ աշխատում էր վարսավիր Մուկուչը: Հրաչյա Ներսիսյանը և Վահրամ Փափազյանը գալիս էին Մուկուչի մոտ մազ կտրելու, հետո անպայման մտնում էին ռեստորան: Մուտ- քի մոտ նստում էր կոշիկ մաքրող Կիրակոսը, որը 30 կո- պեկի փոխարեն բոլորից պահանջում էր մեկ ռուբլի՝ տեղը թույլ էր տալիս»:30-ականներին ամեն երեկո ռեստորանում տրիո էր նվա- գում՝ դաշնամուր, ջութակ և թավջութակ: Եվ՝ չտեսնվա՜ծ բան՝ այս տրիոն նվագակցում էր պարային զույգի, որոնք հանդես էին գալիս եվրոպական պարերով, ընդ որում՝ ոչ թե բեմի վրա, այլ հենց դահլիճում, սեղանների միջև: Ամիսը

Հաց ու թամաշաԴեռևս հռոմեացի պատրիկների ժամանակներում կամ դրանից էլ վաղ, ուտելիքը պարտադիր ֆիզիոլոգիական գործընթացից հաճույքի աղբյուր է դարձել, վերածվել ար- վեստի: Կիրառական արվեստի, որի առաջին արժանի գոր- ծը Երևանում հյուրանոցի ռեստորանն էր: Տնօրենը Գոլդ- շտեյնների հայտնի ընտանիքից էր, որոնք Օդեսայում ռես- տորանների ցանց ունեին: Ավելի ուշ նրան փոխարինեց թիֆլիսյան «Սիմպատիայի» տեր Ավետիքը, որը խոհարա- րական արվեստի կատարյալ վարպետ էր: Ավետիքն իրեն առհասարակ արվեստի մարդ էր համարում: Նա նկարա- հանվել էր «Նամուս» ֆիլմում, ինչի մասին հաճախ ու հա- ճույքով պատմում էր ռեստորանի այցելուներին: Իրավունք ուներ՝ առաջին հայկական ֆիլմի նույնիսկ մի դրվագում հայտնվելը պարզապես կյանքի դրվագ մնալ չէր կարող:1958-ին ռեստորանում աշխատանքի անցավ «Խոհարա- րության վարպետ» Սարգիս Աֆրիկյանը. «Ռեստորանում կարելի էր հանդիպել Շիրազին, Մալյանին, Մինասին, Շե- րենցին, Մհեր Մկրտչյանին, Կարեն Ջանիբեկյանին և

↓ «Երևան» հյուրանոցի բացօթյա սրճարանի «արքան»՝ քանդակագործ Երվանդ Քոչարը մի խումբ մտավորականների հետ: Ձախից առաջինը դերասան Մհեր Մկրտչյանն է, 1970-ականներ

↓ Հյուրանոցի շինա- րարությունը սկսվել է 1926 թվականին

→ 30-ականների սկզբում ձևավորվեց հյուրանոցին կից հրապարակը: Այդ ժամանակ «Երևանը» քաղաքի ամենաբարձր շենքն էր

Դեկտեմբեր 20154647

ՔԱՂԱՔ պատմություն

Page 49: Դեկտեմբեր 2015, #6 (36)

մի քանի անգամ էլ ելույթ էր ունենում ժողովրդական գոր- ծիքների համույթ: Այստեղ ընթրում էին մշտական բնա- կիչներն ու հյուրերը: Այստեղ էր հավաքվում ողջ հայկա- կան մտավորականությունը, հաճախ՝ ընտանիքներով: Մթնոլորտը ջերմ էր՝ տան նման՝ կանայք, երեխաներ, մի սեղանից մյուսին անցնող ընկերական զրույցներ: Այդ տարիներին ռեստորանը ակումբի էր նման: Այցելուները ունեին իրենց մշտական տեղերը, մատուցողները՝ իրենց մշտական այցելուներին: Չարենցի ու Իզաբելլայի հարսանեկան արարողության հյուրերը դեռ երկար հիանում էին այն ժամանակ քիչ հայտ- նի երգիչ Շարա Տալյանի կատարումներով: Իսկ Ավետիք Իսահակյանի որդու՝ Վիգենի հարսանիքն առավել քան հա- մեստ անցավ՝ միակ հյուրերը Չարենցների զույգն էր: Բայց՝ արդյոք կարելի՞ է համեստ անվանել մի ընթրիք, որին ներ- կա էին երկու մեծագույն բանաստեղծներ:Հանրահայտ էր նաև հյուրանոցի «Բաղդասար աղբար» սրճարանը: Գուրգեն Մահարու վկայությամբ՝ «Բաղդասար աղբար»-ը դրամատուրգ-բժիշկ Բաղդասարյանն էր, որն իր վրա էր վերցրել […] ռեստորանի սենյակներից մեկի ձևավորումն ու հոգսը, որը գործում էր որպես սրճարան: Սրճարան՝ բարձր մակարդակով»:Ավելի ուշ սրճարանը տեղափոխեցին շենքի՝ մինչև 1948 թվականը գոյություն ունեցող կցակառույց: Հետագայում այն քանդվեց, և դրա տեղում բացօթյա սրճարան բացվեց, որը նույնպես դարձավ Երևանի մտավորականության հավաքատեղի. պատահական չէր Վիգեն Իսահակյանը սրճարանն անվանում այն տարիների «անազատ Երևա- նի» ամենաազատ տարածքը: Իսկ Լևոն Իգիթյանը մանրա- մասնում է. «60-ականներին շատ հայտնի էր «Երևան» հյու- րանոցի սրճարանը: Մենք դրան «Նկարիչների սրճարան» էինք անվանում, քանի որ հենց կողքը Նկարիչների միու- թյան շենքն էր, նրանք էլ սրճարանի հիմնական հաճախորդ-

ներն էին: Չնայած, այնտեղ հավաքվում էր ողջ երևանյան բոհեմը: Կարծես երեկ լիներ՝ գրող Կոստան Զարյանը՝ ձեռ- նափայտով ու թիթեռնիկ-փողկապով, մաեստրո Երվանդ Քոչարը իր հայտնի սև թավշյա վերարկուով… Ամեն մեկը գալիս էր իր ժամին ու նստում իր տեղը: Հետո սրճարան էինք լցվում մենք՝ ջահելներս, որոնց համար սա քաղաքի լավագույն ուսումնական հաստատությունն էր»:Հիմա՝ խոհարարական հաստատությու՞ ն, թե՞ ուսումնա- կան: Եվ այս ի՞նչ «ամենաազատ տարածք» է, որտեղ երբեք չկա ոչ մի ազատ տեղ: Իսկ միգուցե սա էլ հենց հյուրասի- րության արվես՞տն է իր բուն իմաստով, իմաստ, որ ձեռք է բերել դեռ հռոմեացի պատրիկների ժամանակներում կամ դրանից էլ վաղ: Արվեստ, որ ենթարկվում է դասական դրամայի եռամիասնության օրենքին՝ գործողության, տե- ղի ու ժամանակի: Նրբահամ ուտելիք, տրամադրող ին- տերյեր և հատուկ ժամին հատուկ մարդկանց հանդիպում: Սա ցանկացած ռեստորանի հաջողության բանալին է և բացման պահից մինչ այսօր «Երևան» հյուրանոցի ռեստո- րանի ճշգրիտ նկարագիրը:

ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՀԱՆԴԻ- ՊԵԼ ՇԻՐԱԶԻՆ, ՄԱԼյԱՆԻՆ, ՄԻՆԱ- ՍԻՆ, ՇԵՐԵՆՑԻՆ, ՄՀԵՐ ՄԿՐՏՉյԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿյԱՆԻՆ ԵՎ Այ- ԼՈՑ: ՇԻՐԱԶԻ ՀԵՏ ՀԱՃԱԽ ԳԱԼԻՍ ԷՐ ԿԻՆԸ՝ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿյԱՆԸ

↑ 70-ականներին Խաչատուր Աբովյանի արձանի փոխարեն տե- ղադրված շատրվաննե- րով փոքր հրապարակը երևանցիների սիրելի հանգստավայրն էր

Աննա Լորենց Grand Hotel Yerevan գրքից

Page 50: Դեկտեմբեր 2015, #6 (36)

Գեորգի Ասատրյանի արխիվից

1960 թվականին Երևանում մեկնարկեց «Ոսկե աշուն» երաժշտական փառոտոնը, որը երկու տասնամյակ շարունակ մայրաքաղաքի կա- րևորագույն մշակութային միջոցառումներից մեկն էր: Հայֆիլհար- մոնիայի գլխավոր տնօրեն Գեորգի Ասատրյանի հիմնած փառատոնը մինչև «Հրազդան» մարզդաշտի կառուցումը, անցնում էր «Դինամո» մարզադաշտում (այժմ՝ Հանրապետական): Առաջին «Ոսկե աշունը» վարում էր Վահրամ Փափազյանը, իսկ հետագա տարիներին էստրա- դային երգիչներին կողքին փառատոնի շրջանակում ելույթ էին ունե- նում նաև օպերայի և բալետի աստղեր:

«ոսկե աշուն» փառատոնը «Դինամո» մարզադաշտում, 1962 թ.

Դեկտեմբեր 2015

ՔԱՂԱՔ կադրերի բաժին

48

Page 51: Դեկտեմբեր 2015, #6 (36)
Page 52: Դեկտեմբեր 2015, #6 (36)