8
Ուսումնական, մեթոդական և ուսումնաօժանդակ գրականության ազդագիր www.zangak.am Մարիոն դյուշար եԿեք ՍՏեղծենք Մեծ արվեՍՏ Մարիոն Դյուշարի «Եկեք ստեղծենք մեծ արվեստ» նկարչական գիրք-ալբոմ ն առաջարկում է նոր և ժամանակակից գեղագիտական մտածողություն: Այն խիստ օգտակար ուսում նաօժանդակ նյութ է հանրակրթական դպրոցների, նկարչության ուսուցիչների, արվեստի դպրոցների, գործող տարբեր մշակութային խմբակների համար: Շարունակությունը՝ 2–րդ էջում ¹1 | 2015 ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ Էջ 2 Եկեք ստեղծենք մեծ արվեստ Խաղագիրք 1, 2 Մանուկների համար Էջ 3 Methods of Teaching English as a Foreign Language Theory and Practice Сборник текстов для письменных работ диктанты и изложения (5–9 классы) Էջ 4 Թեստ. Կառուցման և արդյունքների վերլուծության հիմունքներ Մեթոդական աշխատանքը դպրոցում Էջ 5 Francais (III–IV, V, VI, VII, VIII classes). Recueil (Exercices et tests) Francais 1,2 Livre–cahier. Ecole intermediaire Էջ 6 Երկնագույն նետը Օլիվեր Թվիստ Էջ 7 Մաթեմատիկական որոնում ներ Դասական մատենաշար Էջ 8 Հայ դասական գրողներ

Ազդագիր 1/2015

  • Upload
    zangak

  • View
    236

  • Download
    12

Embed Size (px)

DESCRIPTION

Ազդագիրը ներկայացնում է Զանգակ հրատարակչության ուսումնական, մեթոդական և ուսումնաօժանդակ գրքերը: No.: 1/2015

Citation preview

Ուսումնական, մեթոդական և ուսումնաօժանդակ գրականության

ազդագիր

www.zangak.am

Մարիոն դյուշար

եԿեք ՍՏեղծենք Մեծ արվեՍՏ

Մարիոն Դյուշարի «Եկեք ստեղծենք մեծ արվեստ» նկարչական գիրք-ալբոմ ն առաջարկում է նոր և ժամանակակից գեղագիտական մտածողություն: Այն խիստ օգտակար ուսում նաօժանդակ նյութ է հանրակրթական դպրոցների, նկարչության ուսուցիչների, արվեստի դպրոցների, գործող տարբեր մշակութային խմբակների համար:

Շարունակությունը՝ 2–րդ էջում

¹1 | 2015 ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ

Էջ 2

Եկեք ստեղծենք մեծ արվեստ

Խաղագիրք 1, 2 Մանուկների համար

Էջ 3Methods of Teaching English

as a Foreign LanguageTheory and Practice

Сборник текстов для письменных работ

диктанты и изложения (5–9 классы)

Էջ 4Թեստ.

Կառուցման և արդյունքների վերլուծության հիմունքներ

Մեթոդական աշխատանքը դպրոցում

Էջ 5Francais

(III–IV, V, VI, VII, VIII classes).Recueil (Exercices et tests)

Francais 1,2Livre–cahier. Ecole intermediaire

Էջ 6Երկնագույն նետը

Օլիվեր Թվիստ

Էջ 7Մաթեմատիկական

որոնում ներ

Դասական մատենաշար

Էջ 8Հայ դասական գրողներ

www.zangak.am

2 www.zangak.am

www.zangak.am/9789939683232

Գինը՝ 4200 դրամISBN՝ 978–9939–68–323–2Էջերի քանակը՝ 224 Չափսը՝ 21x29 սմԿազմը՝ փափուկ

Չափսը՝ 16x24 սմԿազմը՝ փափուկ

խաղագիրք 1www.zangak.am/9789939681641

Գինը՝ 950 դրամISBN՝ 978–9939–68–164–1Էջերի քանակը՝ 64

Մարիոն դյուշար

եԿեք ՍՏեղծենք Մեծ արվեՍՏ

«Եկեք ստեղծենք մեծ արվեստ» պատկերազարդ նկարչական գրքի հեղինակը բրիտանացի պատկերազարդող Մարիոն Դյուշարն է: Գրքում զետեղված են բազմաթիվ առաջադրանքներ, որոնք ուղեկցում են նկարչությունից դեպի ժամանակակից արվեստի միջոցներ, աֆրիկյան դիմակներից մինչև Վան Գոգի արևածաղիկներ, սովորեցնում են երեխաներին կիրառել արվեստի տարբեր տեխնիկաներ: Աշխատանքային առաջադրանքներին զուգահեռ այս ալբոմ ն ընդլայնում է երեխայի գեղարվեստական տեսահորիզոնը, մասամբ ծանոթացնում 20–րդ դարի արևմտյան արվեստի ուղղություններին, հայտնի արվեստագետների և նրանց արվեստի ոճերին: Գիրքը թարգմանված է մատչելի լեզվով և տպագրված է նկարիչ Արա Բաղդասարյանի ձեռագրով: «Եկեք ստեղծենք մեծ արվեստը» փոխում է դասական արվեստի հանդեպ պատկերացում ները և ցույց է տալիս, թե ինչպես է «մտածում» արվեստը:

վաչագան ա. Սարգսյան

խաղաԳիրք 1, 2Մանուկների համար

Այս գիրք–տետրերը ստեղծվել են նախադպրոցական տարիքի, I և II դասարանի աշակերտների հետ զարգացնող պարապմունքներ անցկացնելու համար: Գիրք–տետրերում տրված են երեխայի տեսողական, խոսքային երևակայությունը զարգացնող առաջադրանքներ, հատուկ ուշադրություն է դարձված հիշողությունը զարգացնող առաջադրանքներին, տարածական պատկերացում ների և տրամաբանական մտածողության զարգացմանը, ինչպես նաև առաջադրանքները նպատակաուղղված են երեխայի դաստակի և մատների նրբաշարժում ների զարգացմանը: Նախատեսված է նաև ուսուցիչների, ծնողների, մանկավարժության հարցերով հետաքրքրվողների համար:

խաղագիրք 2www.zangak.am/9789939681658

Գինը՝ 950 դրամISBN՝ 978–9939–68–165–8Էջերի քանակը՝ 72

3www.zangak.am

www.zangak.am/9789994119691

Գինը՝ 2400 դրամISBN՝ 978–99941–1–969–1Էջերի քանակը՝ 224Չափսը՝ 17x24 սմԿազմը՝ փափուկ

Սուսաննա ԼալայանցԺանետա ԲաղդասարովաԿարինե Տամիրօղլյան

Сборник текСтов для пиСьменных работ диктанты и изложения (5–9 классы)

Գրավոր աշխաՏանքների ՏեքՍՏերի Ժողովածու Թելադրություններ և փոխադրություններ (5–9–րդ դասարաններ)

Սույն ձեռնարկում զետեղված են ռուսերեն թելադրություններ և փոխադրություններ, որոնք հեղինակները կազմել են բծախնդրորեն, Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Ռուսաց լեզու» առարկայի ծրագրային չափորոշիչներին համապատասխան: Թելադրության բազմաբնույթ տեքստերը տարեցտարի կհարստացնեն և կզարգացնեն աշակերտների խոսքը, բառապաշարը, կընդլայնեն նրանց մտահորիզոնը, կսովորեցնեն հարգել և գնահատել իրենց երկիրը, բնությունը, մարդկային արժեքները: Հեղինակները հաշվի են առել աշակերտների տարիքային առանձնահատկություններն ու նրանց հետաքրքրությունների շրջանակը: Իսկ փոխադրության նյութերին կից տրվող հարցերը, օրինակելի պլանը և նախապատրաստող բառային–ուղղագրական աշխատանքը աշակերտների մեջ կզարգացնեն առաջնայինը երկրորդականից առանձնացնելու, տեքստի բուն ասելիքն ընկալելու և այն տրամաբանական հաջորդականությամբ փոխանցելու հմտություններ:

www.zangak.am/9789939683423

Գինը՝ 3500 դրամISBN՝ 978–9939–68–342–3Էջերի քանակը՝ 208 Չափսը՝ 17x24 սմԿազմը՝ փափուկ

Լիլի Կարապետյանարուս Մարգարյան

Methods of teaching english as a foreign language. theory and Practice

անԳԼերենի՝ որպեՍ օՏար Լեզվի դաՍավանդՄան ՄեԹոդներ Տեսություն և պրակտիկա

Դասագիրքը նախատեսված է լեզվաբանական և մանկավարժական բուհերի ուսանողների համար, կարող է օգտակար լինել հանրակրթական դպրոցների անգլերենի ուսուցիչներին և մեթոդիստներին: Այն տրամադրում է անգլերենի դասավանդման ռազմավարությունների օրինակներ, բացատրություններ և առաջարկներ, որոնք համապատասխանում են հաստատված տեսական սկզբունքներին և որոնք արդյունավետ են, գործնական և իրատեսական: Գրքում զետեղված գործնական առաջադրանքները ևս ծանոթացնում են անգլերենի դասավանդման տեսական և մեթոդական սկզբունքներին:

4 www.zangak.am

www.zangak.am/9789939682716

Գինը՝ 2400 դրամISBN՝ 978–9939–68–271–6Էջերի քանակը՝ 192 Չափսը՝ 17x24 սմԿազմը՝ փափուկ

Կարինե ԹորոսյանԿարինե ՉիբուխչյանՄարինե Մանուկյան

ՄեԹոդաԿան աշխաՏանքը դպրոցուՄ

Սույն ձեռնարկն ամփոփում և ընդհանրացնում է հեղինակների վերջին տարիների մեթոդական աշխատանքի փորձը՝ ձեռք բերված նաև այլ երկրների առաջավոր դպրոցների մեթոդմիավորում ների աշխատանքների փորձի ուսում նասիրման արդյունքում: Հաշվի առնելով դպրոցին առաջադրվող պահանջների որակական փոփոխությունները՝ հեղինակները դիտարկում են դպրոցների մեթոդմիավորման գործունեությունը որպես կրթական գործունեության կառավարման ընդհանուր համակարգի ինքնուրույն կառույց, որի խնդիրն է դպրոցին առաջարկել ինքնակառավարման կարողություններ ունեցող և ժամանակակից մտածողությամբ օժտված մանկավարժներ: Աշխատությունը նպատակ ունի ներկայացնելու դպրոցում իրականացվող մեթոդական աշխատանքի և մեթոդմիավորման աշխատանքի հիմ նական ուղղությունների համառոտ նկարագիրը: Այն հասցեագրված է կրթական հաստատությունների տնօրեններին, տնօրենի՝ ուսում նական աշխատանքի գծով տեղակալներին, մեթոդմիավորում ների նախագահներին, վերապատրաստման դասընթացների մասնակիցներին:

օնիկ ՄիքայելյանՍոնա Միքայելյան

ԹեՍՏ Կառուցման և արդյունքների վերլուծության հիմունքներ

Այսօր աշակերտի ձեռքբերում ների չափումը հիմ նականում կատարվում է թեստով, որը համարվում է նաև ուսում նառության խթանման միջոց: Սույն ձեռնարկը հեղինակների՝ հանրակրթությունում թեստային գնահատմանը նվիրված երկրորդ գիրքն է ուսուցչի և բուհում մանկավարժի որակավորում ստացող ուսանողի համար։ Գրքում ներկայացվում են աշակերտների գիտելիքների, կարողությունների, հմտությունների և այլ որակների ստուգման և չափման նպատակով ստեղծված թեստերի կիրառման տարբեր հնարավորությունները, ինչպես նաև թեստին ներկայացվող պահանջները, թեստի տեսակները, թեստի արդյունքների վերլուծումը։ Այն ծանոթացնում է թեստերի դասական տեսությանը՝ օգնելով հանրակրթական ոլորտի մասնագետներին հմտանալու հարցարան, հարցաշար և թեստ կառուցելու, դրանց արդյունքները վերլուծելու գործում:

www.zangak.am/9789939683416

Գինը՝ 1500 դրամISBN 978–9939–68–341–6 Էջերի քանակը՝ 96 Չափսը՝ 14,5x20 սմԿազմը՝ փափուկ

5www.zangak.am

զեմֆիրա ավետիսյանվարսենիկ Հակոբյան Սոֆյա Մելիքյանվալերիա Գրաբսկայա

francais (iii–iV, V, Vi, Vii, Viii classes) recueil (exercices et tests)

ՖրանՍերեն (ii–iV, V, Vi, Vii, Viii դասարաններ) առաջադրանքների և թեստերի ժողովածու

3–8–րդ դասարանների ֆրանսերեն առաջադրանքների և թեստերի ժողովածուները կազմված են ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված չափորոշիչների, ծրագրերի և ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի պահանջներին համապատասխան: Այս յուրօրինակ շտեմարաններն ամփոփում են ծրագրային նյութն ըստ դասագրքերի բաժինների՝ չկրկնելով դրանց և աշխատանքային տետրերի առաջադրանքները: Ներկայացվող առաջադրանքներն ու թեստերը միտված են զարգացնելու սովորողների ինքնուրույն աշխատելու և գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները: Ժողովածուներում ընդգրկված ուսում նական նյութերում պահպանված է պարզից բարդը գնալու սկզբունքը: Թեստերն ունեն միանման կառուցվածք, սակայն տարբեր են իրենց բարդությամբ և անկախ են: Ուսուցիչը հնարավորություն ունի ստեղծագործաբար օգտագործելու և՛ առաջադրանքները, և՛ թեստերը՝ հարմարեցնելով դրանք սահմանված ուսում նական նպատակներին:

ալինա եղիազարյան

francais 1,2 livre–cahier. ecole intermediaire

ՖրանՍերեն 1,2 Գիրք–տետր միջին դպրոցի համար

ՀՀ ԿԳՆ ազգային ինստիտուտի կողմից երաշխավորված ֆրանսերենի այս ուսում նաօժանդակ գիրք–տետրերը նախատեսված են միջին դպրոցի աշակերտների համար: Հեղինակն աշխատել է հնարավորինս դյուրըմբռնելի և մատչելի դարձնել ֆրանսերենի ուսուցման գործընթացը՝ ուշադրության կենտրոնում պահելով սովորողների կրթական կարիքներն ու սպասում ները:

www.zangak.am/9789994116058

Յուրաքանչյուրի գինը՝ 1000 դրամ ISBN 978–99941–1–605–8 Էջերի քանակը՝ 88 Չափսը՝ 17x24 սմԿազմը՝ փափուկ

Յուրաքանչյուրի գինը՝ 1800 դրամՉափսը՝ 17x24 սմԿազմը՝ փափուկ

francais (iii–iV classes)www.zangak.am/9789994118335

ISBN՝ 978–99941–1–833–5Էջերի քանակը՝ 168

francais (V classe)www.zangak.am/9789994118342

ISBN՝ 978–99941–1–834–2Էջերի քանակը՝ 104

francais (Vi classe)www.zangak.am/9789994118410

ISBN՝ 978–99941–1–841–0Էջերի քանակը՝ 160

francais (Vii classe)www.zangak.am/9789994118687

ISBN՝ 978–99941–1–868–7Էջերի քանակը՝ 152

francais (Viii classe)www.zangak.am/9789994119899

ISBN՝ 978–99941–1–989–9Էջերի քանակը՝ 144

6 www.zangak.am

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

www.zangak.am/9789939683386

Գինը՝ 3400 դրամISBN՝ 978–9939–68–338–6 Էջերի քանակը՝ 44 Չափսը՝ 34,5x24,5 սմԿազմը՝ կոշտ

Չարլզ դիքենս

օԼիվեր ԹվիՍՏ (վերապատում)

Օլիվեր Թվիստը մեծանում է մանկատանը՝ օտար ու անտարբեր մարդկանց միջավայրում: Ի վերջո նա որոշում է փախչել Լոնդոն: Մեծ քաղաքը, սակայն, նույնքան անտարբեր է տղայի հանդեպ: Ֆեյգին անունով խաբեբան փորձում է նրան այլ փոքրիկների նման գրպանահատ դարձնել: Բարեբախտաբար, Օլիվերը հանդիպում է բարի մարդկանց, և դեպ քերն այլ ընթացք են ստանում…

www.zangak.am/9789939683409

Գինը՝ 2500 դրամISBN՝ 978–9939–68–340–9 Էջերի քանակը՝ 152 Չափսը՝ 14,5x21 սմԿազմը՝ փափուկ

Ջաննի Ռոդարի

երԿնաԳույն նեՏը

Ըստ իտալական լեգենդի՝ Աստվածահայտնության տոնին Բեֆանան տնետուն է շրջում և նվերներ բաժանում երեխաներին: Հայտնության գիշերը Բեֆանայի խաղալիքները կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Նրանք դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:

7www.zangak.am

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

դեյվիդ Գլովեր

ՄաԹեՄաՏիԿաԿան որոնուՄներՓաթեթ (4 գիրք)

Հանելուկների մոլորակՀուշումների քարանձավըԼաբիրինթոսների կալվածքըառեղծվածների թանգարանը

Դպրոցականներին հայտնի է, որ խնդիրները նաև մաթեմատիկական են լինում: Եվ եթե այդ խնդիրներն առաջարկում են արկածներ տիեզերական Ալֆա բազայում, Հուշում ների քարանձավում, Լաբիրինթոսների կալվածքում կամ Առեղծվածային մոլորակում, դառնում են ավելի գրավիչ և ուսուցանող: Ընթացե՛ք արկածներով լի այս ճանապարհներով և, օգտագործելով ձեր մաթեմատիկական գիտելիքները, հետևե՛ք, թե ինչպես են ծավալվում պատմությունները: Դեյվիդ Գլովերի գրքերն առաջարկում են բացահայտել թվերի, տարածության, պատկերների և չափման միավորների, հաշվարկների մաթեմատիկական գաղտնիքները:

www.zangak.am/9789939681351

Գինը՝ 7600 դրամISBN՝ 978–9939–68–135–1Չափսը՝ 17,5x23 սմԿազմերը՝ փափուկ

ՄաԹեՄաՏիԿաԿան

Լաբիրինթոսների կալվածքըառեղծվածների թանգարանը

Լուիսա Մեյ ԷլքոթՌոբերտ Լյուիս Սթիվենսոն Լայման Ֆրենք Բաումյոհաննա Սպայրի

դաՍաԿան ՄաՏենաշարՓաթեթ (4 գիրք)

Փոքրիկ տիկիններԳանձերի կղզինօզի կախարդըՀայդի

Դասական մատենաշարը ներկայացնում է Յոհաննա Սպայրիի «Հայդի», Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին», Լայման Ֆրենք Բաումի «Օզի կախարդը», Լուիսա Մեյ Էլքոթի «Փոքրիկ տիկիններ» գրքերը, որոնց վերապատում ներն առաջին անգամ են հրատարակվում հայերեն: Ուղեկցե՛ք Հայդիին Շվեյցարիայի լեռներից դեպի մեծ ու աղմկոտ քաղաք, նրա հետ կարոտե՛ք գյուղական կ յանքն ու ծերունի պապին: Նստե՛ք «Հիսպանյոլան» պատանի Ջիմի հետ ու համարձակ նավարկե՛ք դեպի Գանձերի կղզի: Դորոթիի հետ հանդիպե՛ք Խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին ու Խոսող առյուծին և միասին փնտրե՛ք Օզի կախարդին: Ծանոթացե՛ք, վերջապես, Մարչ քույրերին: Ծիծաղով թե արցունքով նրանք կարող են հաղթահարել դժվարին կ յանքի խոչընդոտները:

www.zangak.am/9789939681344

Գինը՝ 8200 դրամISBN՝ 978–9939–68–134–4Չափսը՝ 18x23 սմԿազմերը՝ կոշտ

www.zangak.am

Ազդագիրը պատրաստել է «Զանգակ» հրատարակչությունը: Ազդագրում ներկայացված գրականությունը կարող եք ձեռք բերել

«Զանգակ» գրատնից, ինչպես նաև այլ գրախանութներից:«Զանգակ» գրատան հասցեն է՝ ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2, հեռ.՝ (+37410) 23 26 49:

Առցանց գնումներ կատարելու համար այցելե՛ք www.zangak.am կայքը:Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար գրե՛ք մեզ [email protected] էլեկտրոնային հասցեով

կամ զանգահարե՛ք (+37410) 23 25 28 հեռախոսահամարով:

Հրատարակման պահին սույն ազդագրում զետեղված տեղեկատվությունը ստույգ է:

Ներկայացված գրքերի գները, ձեռք բերելու հնարավորությունները

և պայմանները ենթակա են փոփոխության:

Բաժանորդագրվե՛ք «Զանգակ» հրատարակչության նորություններին և ակցիաներին՝

գրելով մեզ [email protected] հասցեով:

www.zangak.am/9994111787

Յուրաքանչյուրի գինը՝ 700 դրամISBN՝ 99941–1–178–7 Էջերի քանակը՝ 16 Չափսը՝ 20x28 սմԿազմը՝ փափուկ

www.zangak.am

նվեր վիրաբյանԼուսինե Մարգարյան Կարինե եղիշյանԼիզա Գինոսյան

Հայ դաՍաԿան Գրողներ

«Հայ դասական գրողներ» մատենաշարը երաշխավորված է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից՝ որպես օժանդակ ձեռնարկ հանրակրթական դպրոցներում: Փաթեթով ներկայացվում են գրքույկներ՝ նվիրված Րաֆֆու, Դանիել Վարուժանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի և Պարույր Սևակի կ յանքին և ստեղծագործությանը: Գրքույկները հագեցած են բանաստեղծություններով, արձակի հատվածներով, նամակներով, հեղինակների մասին հուշերով և նրանց ընտանեկան լուսանկարներով: Ոչ հանրագիտարանային, մտերմիկ լեզվով գրված հոդվածները նաև ներկայացնում են հեղինակների կ յանքի ոչ այնքան հայտնի կողմերը և օգտակար նյութ են տրամադրում միջին և բարձր դպրոցի աշակերտներին:

զեղՉ

-30% մ ի ա ս ի ն

2450