34
Թեմա՝ Ֆեյսբուք Առարկա՝ Միջազգային կորպորացիաներ Ֆակուլտետ՝ ՏԿ և ՄՏՀ Մասնագիտություն՝ ՄՏՀ Կուրս՝ 3-րդ Խումբ՝ 2-րդ Դասախոս՝ Ս. Աղաջանյան Ուսանող՝ Դավիթ Ասոյան Երևան 2015 Բովանդակություն

Facebook, Inc. (Ֆեյսբուք, կորպորացիա)

  • Upload
    asue

  • View
    1

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Թեմա՝ Ֆեյսբուք

Առարկա՝ Միջազգային կորպորացիաներ

Ֆակուլտետ՝ ՏԿ և ՄՏՀ

Մասնագիտություն՝ ՄՏՀ

Կուրս՝ 3-րդ

Խումբ՝ 2-րդ

Դասախոս՝ Ս. Աղաջանյան

Ուսանող՝ Դավիթ Ասոյան

Երևան 2015Բովանդակություն

Ներածություն.................................................................................................31. «Facebook» ընկերությունը: Հիմնադրման պատմությունը.....................52. «Facebook»-ի հետագա վերելքը.............................................................103. Կլանումները «Facebook» կորպորացիայում..........................................154. «Facebook» ընկերության ներկան: Ֆինանսական դրությունը.............20

4.1. Ընկերության զարգացման հեռանկարները..................................235. Հետաքրքիր փաստեր «Facebook» կորպորացիայի և Մարկ

Ցուկերբերգի մասին................................................................................25Եզրակացություն..........................................................................................28Հավելված.....................................................................................................30Օգտագործված գրականության ցանկ........................................................32

2

Ներածություն

Այսօր մեզանից շատերը չեն կարող պատկերացնել իրենց կյանքն առանց Ֆեյսբուք սոցիալական կայքի: Սոցիալական ցանցն օգտատերերի թվով ամենամեծն է աշխարհում: 2015թ. նոյեմբեր ամսվա տվյալներով՝ կայքի ամսական ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 1.55 մլրդ մարդը: Facebook.com կայքի օգտատերերն օգտագործում են «Facebook»-ը, որպեսզի ծանոթանան իրենց շուրջ և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, հաղորդակցվեն ընկերների, հարազատների և ընտանիքի անդամների հետ, կիսվեն իրենց տպավորություններով, հույզերով և արտահայտեն իրենց զգացմունքներն ու կարծիքները:

Շնորհիվ սացիալական ցանցի նման խոշոր մասշտաբների՝ «Facebook» կորպորացիան վերածվել է տեխնոլոգիական գերհսկայի, որն իր հստակ ասելիքն ունի համաշխարհային տնտեսության մեջ:

Չնայած նրան, որ կորպորացիայի պատմությունը սկսվել է ընդամենը 12 տարի առաջ, այն լի է բազմաթիվ ուշագրավ և հետաքրքիր դրվագներով, փաստերով և իրադարձություններով: Նման կարճ ժամանակահատվածում կորպորացիան անցել է բավականին երկար ճանապարհ, որը ոչ միշտ է եղել հարթ ու անցանելի:

«Facebook» կորպորացիան հանդիսանում է ժամանակակից կրեատիվ կորպորացիյի տիպիկ օրինակ, որը ստեղծվել է 20-ամյա մի ամբիցիոզ երիտասարդի՝ Մարկ Ցուկերբերգի շնորհիվ, ով ի սկզբանե ամենևին նպատակ չի հետապնդել գերշահույթ կամ շատ դեպքերում նույնիսկ շահույթ ստանալ, այլ անընդհատ շարժվել է նոր, հետաքրքիր և օգտակար ծառայություն ստեղծելու մղումով:

Հենց սա էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի անհատական աշխատանքի թեման ընտրվի հենց «Facebook» կորպորացիան, որի փորձը հետագայում կարող է ներդրվել նաև հայկական ընկերություններում՝ մեր երկրում զարգացնելով կորպորատիվ կառավարմաան մշակույթը:

Սույն աշխատանքի նպատակն է ներկայացնել կորպորացիան ամբողջությամբ՝ իր առավելություններով ու թերություններով հանդերձ, և հնարավորություն տալ ընթերցողին «Facebook»-ի օրինակով հասկանալ

3

կրեատիվ կորպորացիաների էությունը, նրանց ստեղծման նախադրյալները, զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները:

Աշխատանքի սկզբում մանրամասն կերպով նկարագրված է Մարկ Ցուկերբերգ անհատը, նրա անցած ճանապարհը մինչև սոցիալական ցանցի ստեղծումը և, իհարկե, այն բոլոր նախադրյալները, որոնք ստիպեցին կամ օգնեցին ծրագրավորող հանճարին ստեղծել Ֆեյսբուքը, թե ովքեր էին ստեղծման գործընթացում կանգնած նրա կողքին, ովքեր՝ նրա դեմ:

Երկրորդ հատվածում ներկայացված է ընկերության զարգացումը հիմնադրման պահից մինչև մեր օրերը: Այս բաժնում ներկայացված են այն բոլոր խոշոր ֆինանսական ներդրումները, որոնք հանդիսացել են նրա հիմնադրի գաղափարների՝ իրականություն դառնալուն նպաստող նյութական հիմքը: Հենց այս բաժնում է բացահայտվում նաև կորպորացիայի ռազմավարությունն ու փիլիսոփայությունը, այն ամենը, ինչը նպաստել է, որ ընկերությունը դառնա մեկն այն փոքրաթիվ կորպորացիաներից, որոնք փոխում են մարդկության պատմության ընթացքը և ընդհանրապես, մարդկանց կյանքն ու առօրյան:

Երրորդ բաժինը նվիրված է «Facebook»-ի կողմից կլանված մի քանի խոշար կորպորացիաներին: Այստեղ ներկայացված են կլանման պատճառները, նպատակներն ու հեռանկարները:

Չորրորդ բաժինը նվիրված է կորպորացիայի ընթացիկ վիճակի վերլուծությանը, ֆինանսական դինամիկային, ներկա դրությանը և զարգացման հեռանկարներին: Իսկ վերջին՝ 5-րդ բաժնում տեղ են գտել հետաքրքիր, զավեշտալի և ուշագրավ փաստեր կորպորացիայի և նրա հիմնադրի մասին:

Աշխատանքի համար որպես աղբյուր հանդիսացել են Մարկ Ցուկերբերգի ոչ պաշտոնական կենսագրական հանդիսացող գիրքը և տարբեր վերլուծական, տեղեկատվական և տեխնոլոգիական կայքեր:

4

«Facebook» ընկերությունը: Հիմնադրման պատմությունը

Facebook, Inc.-ը սոցիալական ցանցային ծառայություններ մատուցող վերազգային կորպորացիա է: Ընկերության գլխավոր նպատակն է դարձնել աշխարհն ավելի բաց և միավորված:

Այսօր Facebook-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը՝ ամսական ավելի քան 1.55 մլրդ ակտիվ օգտատերերի քանակով: Facebook-ն աշխարհում երկրորդ ամենից շատ հաճախվող կայքն է Google.com-ից հետո1: Այն նաև օնլայն մարքեթինգի ամենամեծ հարթակն է: Համաձայն Forbes-ի վարկանիշավորման՝ Facebook-ը հանդիսանում է աշխարհի 10-րդ ամենաթանկարժեք բրենդը, 280-րդ խոշորագույն կորպորացիան և 15-րդ լավագույն գործատուն2: 2015թ. դրությամբ բրենդի արժեքը գնահատվում է ավելի քան 36,5 մլրդ ամերիկյան դոլար, ինչը 54%-ով ավել է նախորդ տարվա համեմատ, ընդ որում, բրենդի արժեքի աճի ցուցանիշով Facebook-ն առաջինն է 100 խոշորագույն կորպորացիաների շարքում:

Ընկերությունը հիմնադրվել է 2004թ. Մարկ Էլիոթ Ցուկերբերգի, Դասթին Մոսկովիցի, Էդուարդո Սավերինի, Քրիս Հյուջսի և Էնդրյու Մաքքոլումի կողմից: Գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մենլո Պարկ քաղաքում: Սակայն իրականում Facebook-ի պատմությունը սկսվել է «սոցիալական ցանց» հասկացության վերջնական ձևավորումից շատ ավելի վաղ:

Facebook-ի հիմնադիր, գլխավոր բաժնետեր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984թ. մայիսի 14-ին Նյու Յորքում հրեաների ընտանիքում: Մարկը միշտ աչքի է ընկել կյանքի և հատկապես մարդկանց փոխհարաբերությունների նկատմամբ արտասովոր հայացքներով: Մարկը՝ որպես անհատականություն, շատ հակասական կերպար է: Ոմանք նրան համարում են անշահախնդիր հանճար, որը երջանկացրել է ամբողջ աշխարհին, ոմանք՝ անբարեխիղճ գող, ով մտածում է միայն շատ փող աշխատելու մասին, իսկ ուրշներն էլ՝

1 http://www.alexa.com/siteinfo/facebook.com/2 http://www.forbes.com/companies/facebook/

5

պարզապես հաջողակ անձնավորություն, ում ստեղծած ծառայությունը նվաճել է ամբողջ աշխարհը:

Ցուկերբերգը սկսել է համակարգիչների և ծրագրավորման նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել դեռևս միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին, երբ ծնողները նրան նվիրեցին «C++ հիմարների համար» (C++ for Dummies) գիրքը: 90-ական թվականներից նա ծրագրավորման անհատական դասեր էր ստանում ծրագրավորող Դեյվիդ Նյումանից:

Դեռ վեցերորդ դասարանում` 1995թ., նա ստեղծում է իր առաջին խաղը, որը կոչվում էր «Ռիսկ»: Խաղի ընթացքում մրցակիցներից յուրաքանչյուրը ձգտում է հասնել գլոբալ տիրապետության: Խաղը հիմնված էր Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի վրա, իսկ խաղի գլխավոր հերոսը Հուլիոս Կեսարն էր: Ցուկերբերգին է պատկանում նաև հայտնի «Մոնոպոլիա» (Monopoly) խաղի համակարգչային առաջին տարբերակներից մեկը: Մարկն այդ տարիներին է ստեղծում նաև իր առաջին հեղինակային ծրագիրը՝ «ZuckNet»-ը, որի միջոցով հնարավոր էր կապ հաստատել իր հոր ատամնաբուժարանի և իրենց տան միջև և միմյանց հաղորդագրություններ ուղարկել:

Ցուկերբերգի ստեղծած հաջորդ ծրագիրը արհեստական ինտելեկտով աշխատող «Synapse» երաժշտական նվագարկիչն էր, որը, հիմնվելով օգտատիրոջ երաժտական նախասիրությունների վրա, ավտոմատ կերպով ստեղծում էր երգացանկեր (playlists) և օգտատիրոջն առաջարկում նոր երգեր: Ծրագիրը տեղադրվում է համացանցում և այնտեղ ունենում է բավականին մեծ հաջողություն, որից հետո Microsoft ընկերությունը Մարկին առաջարկում է վաճառել ծրագիրը շուրջ 1 մլն դոլարով և հրավիրում է նրան աշխատանքի, սակայն վերջինս մերժում է երկու առաջարկներն էլ` պատճառաբանելով, որ «ոգեշնչումը» չի վաճառվում:

Դպրոցն ավարտելուց հետո Ցուկերբերգն ընդունվում է Հարվարդի համալսարան՝ հոգեբանության և համակարգչային գիտությունների ֆակուլտետում սովորելու: Երկրորդ կուրսում նա ստեղծում է «CourseMatch» կոչվող ծրագիրը, որը հնարավորություն էր տալիս օգտատերերին ընտրել, թե ո՞ր համաալսարանը կամ ո՞ր դասընթացին պետք է հաճախեն նրանք՝ հիմնվելով այլ օգտատերերի ընտրությունների

6

և կարծիքների վրա, ինչպես նաև թույլ էր տալիս ձևավորել ուսումնական խմբեր:

Երբ Մարկ Ցուկերբերգը դեռևս սովորում էր Նյու Հեմփշիրում գտվող Phillips Exeter Academy մասնավոր դպրոցում, այնտեղ յուրաքանչյուր տարի հրատարակվում էր աշակերտների անունները, նկարները, հասցեները և հեռախոսահամրները պարունակող տեղեկագիրք, որը կոչվում էր «The Photo Address Book» (բառացի թարգմանությամբ՝ «Նկարներով հասցեագիրք»), իսկ աշակերտները կրճատ անվանում էին «The Facebook» (բառացի՝ «Երեսգիրք»): Հարվարդի համալսարանում նման տեղեկատու չկար, ուստի Մարկը հանդես եկավ համալսարանում այդ տեղեկատուի օնլայն տարբերակը ստեղծելու նախաձեռնությամբ, սակայն ուսումնական հաստատության վարչակազմը մերժեց նրան` հիմնվելով ուսանողների տվյալների գաղտնիության վրա։

Կարճ ժամանակ անց Ցուկերբերգը ստեղծում է «Facemash» ծրագիրը: Facemash.com կայքում, որը հասանելի էր միայն Հարվարդի համալսարանի տարածքում, պատահական կերպով ցուցադրվում էին համալսարանի ուսանողուհիների կամ ուսանողների և նույնիսկ դասախոսների ու համալսարանի ադմինիստրացիայի ներկայացուցիչների երկուական լուսանկարներ, իսկ այցելուներն ընտրում էին այդ երկուսից առավել համակրելիին: Ծրագիրն իրականացնելու համար Մարկը կոտրում է Հարվարդի համալսարանի տվյալների գաղտնի բազան և այնտեղից բեռնում ուսանողների անձնական տվյալները՝ լուսանկարների հետ միասին: Facemash-ը շահագործման առաջին երկու ժամվա ընթացքում գրավեց 450 այցելուի և ապահովեց 22,000 նկարների դիտումների։

Կայքը հանգստյան օրերի ընթացքում տարածվեց ամբողջ համալսարանում, սակայն երկուշաբթի օրը այն փակվեց Հարվարդի վարչակազմի կողմից, քանի որ կայքի մեծ ժողովրդականության հետևանքով համալսարանի ցանցային սերվերներից մեկը գերբեռնվել էր, և որոշ ուսանողների համար համացանցը դարձրել էր անհասանելի: Բացի այդ, շատ ուսանողներ բողոքում էին, որ իրենց լուսանկարներն օգտագործվել են առանց իրենց իմացության և թույլտվության: Մարկ Ցուկերբերգը մեղադրվեց անվտանգության, հեղինակային իրավունքների և անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման, ինչպես նաև

7

համալսարանի մտավոր սեփականություն հանդիսացող տեղեկատվության գողության մեջ։ Որպես պատիժ սահմանվեց հեռացումը, սակայն վերջնական արդյունքում մեղադրանքները կարճվեցին և պատիժը սահմանափակվեց միայն նկատողությամբ և հրապարակային ներողությամբ: Ավելի ուշ՝ 2010թ. Facemash.com դոմեյնը վաճառվել է 30,000 ամերիկյան դոլարով:

Այս միջադեպից հետո Մարկ Ցուկերբերգ անունը և ծրագրավորող հասկացությունը Հարվարդում դարձան հոմանիշներ: Այս միջադեպն օգնեց, որպեսզի Մարկը նորից վերադառնա հարվարդյան «Facebook» ստեղծելու գաղափարին: Ձմեռային արձակուրդների ընթացքում՝ 2004 թ. հունվարի վերջին, Մարկ Ցուկերբերգը սկսում է նոր կայքի պատրաստման աշխատանքները։ Ըստ նրա խոսքերի՝ նա ոգեշնչվել էր Facemash-ի դեպքի մասին համալսարանի պաշտոնական՝ «The Harvard Crimson» ամսագրի խմբագրական հոդվածից3։

Տասն օր անց կայքը գրեթե ամբողջությամբ պատրաստ էր և արդեն 2004թ. փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգը մեկնարկեց TheFacebook կայքը՝ thefacebook.com հասցեով։ Յուրաքանչյուր ոք, ով ուներ Հարվարդի էլեկտրոնային փոստի հասցե, կարող էր կայքում ստեղծել անձնական էջ, որը բաղկացած էր լուսանկարից և որոշ անձնական տվյալներից, ինչպես օրինակ ֆակուլտետը, ուսումնառության առարկաները, անդամակցությունն ակումբներին, սիրելի գրքերը, ֆիլմերը, երաժշտությունը և սիրելի ցիտատները:

Կայքն ամբողջությամբ պատրաստելուց հետո Մարկը այն ներկայցնում է իր մի քանի ընկերներին, որոնցից մեկն առաջարկում է տարածել կայքը համալսարանի հանրակացարանային մասնաշենքերից մեկի՝ «Kirkland House»-ի փոստի միջոցով, որին հետևում էին ավելի քան 300 մարդ: Facebook-ի համահիմնադիր Դասթին Մոսկովիցն այս առիթով հիշում է. «Արդեն ուշ երեկոյան մենք լարված հետևում էինք օգտատերերի գրանցման գործընթացին»4: Այսպես, սկզբում տարածվելով որպես փոստաղբ (spam), 24 ժամվա ընթացքում կայքում գրանցվում են 1,200-1,500 ուսանողներ:

3 Հոդվածն ամբողջությամբ՝ http://www.thecrimson.com/article/2003/12/11/put-online-a-happy-face-after/4 The New Yorker ամսագիր, “Me Media”, 15.05.2006, http://www.newyorker.com/magazine/2006/05/15/me-media

8

Կայքի մեկնարկից վեց օր անց համալսրանի երեք ուսանողներ՝ Կամերոն և Թայլեր Ուինկլվոսսները և Դիվյա Նարենդրան, մեղադրեցին Մարկ Ցուկերբերգին այն բանի համար, որ նա միտումնավոր մոլորեցրել է նրանց, իբրև թե կօգնի ստեղծել HarvardConnection.com սոցիալական ցանցը, բայց փոխարենը, Մարկը, օգտագործելով իրենց գաղափարը, ստեղծել է մրցակից ծառայություն։ Նրանք այս հարցով դիմեցին համալսարանի ղեկավարությանը, իսկ այնուհետև՝ «The Harvard Crimson»-ի խմբագրությանը, և վերջինս սկսեց հետաքննություն այդ գործով։ Հետագայում հայց է ներկայացվում դատարան ընդդեմ Մարկ Ցուկերբերգի։

Ուինկլվոսների պնդմամբ՝ դեռ 2002թ. վերջին նրանք նախագծել էին ստեղծել Հարվարդի ուսանողների համար նախատեսված կայք, որը գործելու էր դեռ նոր թափ հավաքող Friendster և Tribe.net ծառայությունների սկզբունքով: Մինչև 2003թ. վերջը ուսանողները մի քանի ծրագրավորողների օգնությամբ պատրաստում են կայքի նախատիպը: Facemash-ի հետ կապված դեպքերից անմիջապես հետո նրանք մոտենում են Մարկին, քանի որ նրա մեջ տեսնում էին հաղթողի, և առաջարկում համագործակցություն: Մարկը պետք է օգներ վերջնական տեսքի բերել կայքը: Սակայն օգնելու փոխարեն Մարկը ստեղծում է իր սեփական ծառայությունը՝ հիմնվելով Ունլվոսսների ու Նարենդայի գաղափարի վրա:

Մի քանի տարի տևած դատական քաշքշուքներից հետո, ի վերջո, 2008թ. Facebook-ը պարտավորվում է որպես փոխհատուցում վճարել 65 մլն դոլար՝ 20 մլն-ը կանխիկ, իսկ մնացած 45 մլն-ը՝ ընկերության բաժնետոմսերի տեսքով:

9

«Facebook»-ի հետագա վերելքը

Շուտով Ցուկերբերգի թիմին միացան Էդուարդո Սավերինը (ֆինանսների գծով տնօրեն), Դասթին Մոսկովիցը (ծրագրավորող), Էնդրյու Մակ-Կոլլում (նկարիչ) և Քրիս Հյուջսը, որպեսզի օգնեն նրան կայքի առաջխաղացման հարցում։

Շատ արագ կայքը դառնում է ինքնարտահայտման հարթակ: Հարյուրավոր ամբիցիոզ երիտասարդներ ձգտում էին գրանցվել և «ստեղծել» նոր ընկերներ: Օրեր շարունակ ուսանողները էլեկտրոնային փոստի միջոցով խնդրում էին Մարկից կայքում գրանցվելու թույտվություն:

Ի սկզբանե նախատեսված լինելով Հարվարդի համալսարանում գործելու համար՝ «Facebook»-ը իր մեկնարկից ուղիղ մեկ ամիս անց դեպի իրեն էր գրավել համալսարանի ուսանողների կեսից ավելիին:

2004 թվականի մարտին Ֆեյսբուքը ընդլայնվեց մինչև Սթենֆորդի, Յեյլի և Կոլումբիայի համալսարաններ։ Հետագայում այն հասանելի դարձավ նաև այլ ուսումնական հաստատություններում՝ այսպես կոչված «Բաղեղի Լիգա»-ի դպրոցներում, Բոսթոնի և Նյու Յորքի համալսարաններում, Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, ապա Կանադայի և ԱՄՆ-ի շատ այլ համալսարաններում։

Ցանկացած հաջող նախագիծ կարող է հաջողություն ունենալ միայն ակտիվ ներդրումների առկայության պայմաններում: Facebook-ը սկզբնական շրջանում գոյատևում էր Մարկի ծնողների ֆինանսավորման5 և Էդուարդո Սավերինի ոչ խոշոր ներդրումների միջոցով, որոնք մեծ մասամբ ուղղվում էին սերվերային ծառայությունների վարձը վճարելուն: Սակայն գալիս է պահը, երբ Facebook-ը այնքան է ընդլայնվում, որ առավել նշանակալի ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն է առաջանում:

2004 թ. հունիսին Ցուկերբերգը, կիսատ թողնելով ուսումը, թողնում է Հարվարդը, և Ֆեյսբուքն ամբողջ կազմով տեղափոխվում է

5 Հարկ է նշել, որ Facebook-ի առաջխաղացման գործում շատ մեծ է եղել Մարկի ծնողների դերը, ովքեր անընդհատ խրախուսել են իրենց որդուն և երբեք թույլ չեն տվել նրան հանձնվել: Սկզբնական շրջանում նրանք ընկերության զարգացման համար ծախսում են ավելի քան $85,000:

10

Կալիֆորնիա նահանգի Պալո Ալտո քաղաք։ Նախքան տեղափոխվելը, Ցուկերբերգը և Սավերինը Մանհեթենի չինական ռեստորանում ծանոթանում են Շոն Պարկերի հետ, ով հանդիսանում էր այդ ժամանակ լայն տարածում ստացած Napster ֆայլերի փոխանակման ցանցի հիմադիրը։ Մի քանի շաբաթ անց նրանք կրկին հանդիպում են Պալո Ալտոյում։ Napster-ի փակումից հետո Շոնը ցանկանում էր աշխատանք գտնել մի ընկերությունում, որն իր գաղափարներով «կշրջեր» աշխարհը: Դա էլ դառնում է պատճառը, որ Շոնը ցանկանում է աշխատել Ցուկերբերգի հետ:

2004թ. ամռանը Ֆեյսբուքը գրանցվում է որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և Պարկերը դառնում է նրա առաջին նախագահը։ Շոնի ջանքերի շնորհիվ նույն ամսում ընկերությունը «PayPal» վճարային համակարգի հիմնադիր Փիթեր Թիլի կողմից ստանում է իր առաջին խոշոր ներդրումը։ Նրա ներդրումները կազմում են շուրջ 500,000 դոլար՝ Facebook-ի բաժնետոմսերի 10,2%-ի դիմաց: Սրա շնորհիվ, կես տարի չանցած, Facebook-ն արդեն հավաքում է ավելի քան 1 միլիոն օգտատերեր: Այդ պահից սկսած ընկերությունն ակտիվ կերպով սկսեց ներգրավել վենչուրային կապիտալ:

2005թ. ընկերությունը $200,000-ով գնում է facebook.com դոմեյնը՝ վերջնականապես հրաժարվելով «the» մասնիկից:

2005թ. մայիս ամսին «Accel Partners» վենչուրային ընկերությունը Facebook-ում իրականացնում է 12,7 մլն դոլարի ներդրում, իսկ «Accel Partners»-ի ներդրողներից մեկը՝ Ջիմ Բրեյերը, իր կողմից ավելացնում է ևս 1 միլիոն ԱՄՆ դոլար: Այս գործարքի արդյունքում «Facebook» ընկերությունը գնահատվում է 98 միլիոն ԱՄՆ դոլար:

Նույն թվականի սեպտեմբերին Facebook-ը հասանելի դարձավ նաև ավագ դպրոցներում: Սրա հետևանքով ևս օգտատերերի թիվը կտրուկ ավելացավ. եթե հունիսին նրանց թիվը 3 մլն էր, ապա հոկտեմբերին հատեց 5 միլիոնի սահմանագիծը: Համաձայն «Nielsen ratings» վարկանիշավորող ընկերության՝ 2005թ. Facebook-ը երկրորդ ամեաարագ աճող կայքն էր ամբողջ համացանցում MySpace-ից հետո6:

2006թ. ապրիլին Facebook-ը տարբեր վենչուրային ընկերություններից, այդ թվում՝ «Greylock Partners» և «Meritech Capital» 6 http://www.prnewswire.com/news-releases/nielsennetratings-reports-the-fastest-growing-web-sites-year-over-year-among-top-internet-properties-apple-google-and-amazon-take-the-lead-55602707.html

11

ընկերություններից ներգրավում է 27.5 մլն դոլարի ներդրումներ: Միևնույն ժամանակ նաև իրենց ներդրումներն ավելացնում են Փիթեր Թիլն ու «Accel Partners»-ը: Այս անգամ արդեն ընկերությունը գնահատվում է 500 մլն ԱՄՆ դոլար:

Այս ընթացքում Facebook-ն ընդարձակում է իր հասանելիության տիրույթները և շուտով հասանելի է դառնում նաև Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում և Ավստրալիայում: 2006թ. սեպտեմբերի 26-ից Facebook-ը բաց էր 13 տարին լրացած բոլոր անձանց համար:

Երբ Facebook-ի վարկանիշն արագորեն աճում էր, բազմաթիվ ընկերություններ և անհատներ սկսեցին դիմել Մարկ Ցուկերբերգին ընկերությունը գնելու գրավիչ առաջարկներով: Օրինակ 2006թ. սկզբին ամերիկյան հսկա մեդիակոնգլոմերատ «Viacom»-ը պատրաստ էր վճարել 1.5 մլրդ դոլար, որից 800 մլն-ը կանխավճարով: «Facebook»-ը ամենայն հավանակնությամբ կվաճառվեր, եթե կանխավճարը լիներ մի փոքր ավելին, բայց «Viacom»-ը հրաժարվում նման ցածր հասույթ ապահովող ընկերության համար վճարել ավելին: «Yahoo» ընկերությունը 2006թ. Facebook-ի համար առաջարկում էր շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլար, սակայն Մարկը նախորդ առաջարկների նման սա ևս մերժում է: Հետագայում Մարկը հայտարարում է, որ ընկերության վաճառքը քիչ հավանական է, քանի որ իրենք ձգտում են այն պահել անկախ7:

2007թ. աշնանը «Microsoft» ընկերությունն առաջարկում է 15 մլրդ դոլարով գնել «Facebook»-ի մի մասը, իսկ այնուհետև, ամեն վեց ամիսը մեկ գնել ևս 5% բաժնետոմսեր, ինչի արդյունքում 5-7 տարվա ընթացքում տեղի կունենար «Facebook»-ի ամբողջական կլանում «Microsoft»-ի կողմից: Գործարքն այդպես էլ չի իրականացվում, սակայն հոկտեմբերի 24-ին «Microsoft»-ը հայտարարում 247 մլն դոլարով Facebook-ի բաժնետոմսերի 1.6%-ի գնման մասին: Այսպիսով ընկերության արժեքը բարձրանում է մինչև 15 մլրդ ԱՄՆ դոլար: «Microsoft»-ի ձեռք բերած բաժնետոմսերն արտոնյալ էին, որոնք բացի դրանց տված առավելություններից, նաև հնարավորություն էին տալիս մինչև 2011թ. սոցիալական ցանցում անվճար տեղադրել գովազդներ:

7 http://content.time.com/time/business/article/0,8599,1644040,00.html12

Նույն թվականի նոյեմբերին Հոնգկոնգցի միլիարդատեր, «Cheung Kong Group» կորպորացիայի սեփականատեր Լի Կաշինը ներդրում է 60 մլն դոլար:

Դեռ 2004թ.-ից սկսած Facebook.com կայքում տեղադրվում էին գովազդներ, որից ընկերությունը որոշ չափով հասույթ էր ստանում, որոնք, սակայն չէին ծածկում ծախսերը և շահույթ չէին ապահովում ընկերության համար: Այդ ժամանակահատվածում ընկերությունում չէին էլ մտածում իրենց գործունեությունն առավել շահութաբեր դարձնելու մասին: Նրանց առջև դրված գլխավոր խնդիրը կայքն առավել հետաքրքիր և գրավիչ դարձնելն էր, իսկ շահույթն ինքնըստինքյան կհետևեր դրան: Այսպես՝ 2007թ. ընկերության հասույթը կազմել է -153 մլն դոլար, իսկ զուտ եկամուտը՝ 138 մլն, 2008թ.՝ համապատասխանաբար 272 և -56 մլն ամերիկյան դոլար8:

2008թ. «Facebook»-ն աշխատանքի է ընդունում Շերիլ Սանդբերգին, որ մինչ այդ աշխատում էր «Google» ընկերության համար: Նրան նշանակում են գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնում, և նա միանգամից սկսում է քայլեր ձեռնարկել շահութաբերության բարձրացման ուղղությամբ: Ի վերջո որոշվում է, որ «Facebook»-ի «վերածումը փողի» պետք է իրականցվի գովազդների միջոցով: Շերիլի ջանքերը շատ սպասեցնել չտվեցին և արդեն 2009թ. ընկերությունը հայտարարեց 229 մլն դոլար շահույթի մասին:

Երբ 2009թ. «Digital Sky Technologies» ընկերությունը գնում է «Facebook»-ի բաժնետոմսերի 2%-ը 200 մլն դոլարով, վերջինիս արժեքը նվազում է մինչև 10 մլրդ դոլար:

2010թ. հուլիսին կայքի օգտատերերի թիվը հատեց 500 միլիոնի սահմանագիծը, ինչի շնորհիվ այն դարձավ ամենախոշոր սոցիալական ցանցն աշխարհում: Համաձայն ընկերության տվյալների՝ այդ ժամանակ օգտատերերի կեսից ավելին այցելում էին կայքն ամեն օր՝ այնտեղ անցկացնելով միջինում 34 րոպե: Այս առաջխաղացումն ընկերությունում ստացավ «լուռ հեղափոխություն» անվանումը:

2011թ. «Facebook»-ը հայտարարում է կազմակերպության գլխամասային գրասենյակի՝ Պալո Ալտոյից Մենլո Պարկ տեղափոխվելու մասին: Նոր գրասենյակը գտնվում էր մոտ 93,000 մ2 տարածք ունեցող և

8 http://www.statista.com/statistics/277229/facebooks-annual-revenue-and-net-income/13

11 շենքերից բաղկացած համալիրում, որտեղ նախկինում գտնվել էր «Sun Microsystems» ընկերության գրասենյակը մինչև «Oracle Corporation»-ի կողմից կլանվելը:

2012թ. մայիսի 18-ին «Facebook»-ն իրականացնում է բաժնետոմսերի առաջնային թաղարկում (IPO): Մեկ բաժնետոմսի արժեքն այդ ժամանակ $38 էր, իսկ ընկերությունն ամբողջությամբ գնահատվում էր 104 մլրդ դոլար: Հենց առաջին իսկ օրը, չնայած առաջացած բազմաթիվ տեխնիկական խնդիրներին, ֆոնդային բորսաներում վաճառվեց ավելի քան 16 մլրդ ընդհանուր արժողությամբ բաժնետոմսեր՝ սահմանելով նոր ռեկորդ տեխնոլոգիաների բնագավառում9:

Սակայն բաժնետոմսի թողարկման հենց երկրորդ օրից սկսած վերջիններիս գները սկսեցին կտրուկ անկում գրանցել: Դրա հիմնական պատճառներից մեկը «Facebook»-ի ապագայի և հատկապես շահույթի մասին «Morgan Stanley» բանկի կողմից հրապարակված բացասական կանխատեսումն էր, որից հետո արագորեն տարածվեցին «Facebook»-ի հնարավոր սնանկացման մասին լուրերը10: Ընկերության 1 բաժնետոմսի գինը նույնիսկ իջավ մինչև 17 դոլար, ինչի արդյունքում IPO-ն որակվեց որպես «ամենաանհաջողերից մեկը»:

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ իրականում բացասական կանխատեսումներն ու վատատեսական մոտեցումները չունեին տնտեսագիտական հիմնավորում: Շուտով ընկերության եկամուտները սկսեցին ավելանալ: Ճիշտ է, շահույթը 2012թ. նախորդ տարվա համեմատ շուրջ 19 անգամ կրճատվեց, բայց 2013թ. դա ևս հաղթահարվեց: Միայն 2013թ. հուլիսին ընկերության բաժնետոմսերի գները բարձրացան՝ հասնելով առաջնային թողարկման գնին: Այդ ժամանակից սկսած վերջիններիս գները կայուն տեմպերով աճում են: 2015թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ 1 բաժնետոմսը «Nasdaq»-ի ֆոնդային բորսայում վաճառվել է 106 դոլարով11:

9 http://www.forbes.ru/infographics/tehnologii/tehnika-i-biznes/82298-ipo-facebook-v-tsifrah10 http://www.rg.ru/2012/09/12/mark-anons.html11 http://finance.yahoo.com/q/hp?s=FB

14

Կլանումները «Facebook» կորպորացիայում

Ինչպես ցանկացած խոշոր կորպորացիա, «Facebook» կորպորացիան ևս իր ընդլայնմանը զուգընթաց կլանել է նոր ընկերությունների՝ դառնալով առավել հզոր և գրավելով նոր շուկաներ: Ընդամենը 11 տարվա ընթացքում ընկերությունը հասցրել է կլանել ավելի քան 50 ընկերությունների, իսկ կլանման գործարքների ընդհանուր արժեքը գերազանցում է 23 մլրդ ամերիկյան դոլարը:

Կլանումների հակիրճ ցանկը ներկայացված է հավելվածի Աղյուսակ 1-ում: Եթե ուշադրությամբ ուսումնասիրենք աղյուսակը, ապա ակնհայտ է դառնում, որ շատ դեպքերում կլանվող ընկերության դերում հանդես են գալիս առկա կամ հավանական մրցակիցները, ինչպես օրինակ «ConnectU» սոցիալական ցանցը կամ «Friendster»-ի մտավոր սեփականության իրավունքը:

Ձեռք բերված ընկերությունների մեծ մասը հանդիսանում են ամերիկյան ընկերություններ, որոնք գործում են մեծամասամբ համակարգչային տեխնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Ընկերության կողմից կատարված գործարքներից ամենախոշորները երեքն են՝ «Instagram»-ը 2012թ.՝ 1 մլրդ դոլար, «WhatsApp»-ը 2014թ.՝ 19 մլրդ դոլար և «Oculus VR»-ը նույն տարում՝ 2 մլրդ դոլար:

Instagram: «Instagram»-ը ստեղծվել է 2010 թվականին Կեվին Սիստրոմի և Մայք Կրիգերի կողմից: Այն իրենից ներկայացնում է լուսանկարներ տարածելու օնլայն ծառայություն, որը թույլ է տալիս օգտատերերին անել ակնթարթային լուսանկարներ, կիրառել դրանց վրա գեղեցիկ ու ոճային էֆեկտներ և տեղադրել ցանցում: Լուսանկարները հնարավոր է նաև տարածել այլ սոցիալական ցանցերում, եթե դրանց պրոֆիլները կապված են Instagram-ի հետ: 2015թ. նոյեմբեր ամսվա տվյալներով «Instagram»-ում գրանցված են ավելի քան 400 միլիոն ամսական ակտիվ օգտատերեր, ովքեր օրական հրապարակում են ավելի քան 80 մլն նկարներ:

15

Գործարքի կնքման ժամանակ «Instagram»-ում գրանցված օգտատերերի թիվը 30 մլն էր, որը աճում էր բավականին արագ տեմպերով: «Instagram»-ի հավելվածը տարածվում էր բոլորովին անվճար և ընկերությունն աշխատում էր առանց շահույթի: Ընդհանուր առմամբ, «Facebook»-ի կողմից «Instagram»-ի գնման ամենահավանական շարժառիթը մրցակցին չեզոքացնելու ձգտումն էր: Համաձայն The Wall Street Journal պարբերականի՝ Ցուկերբերգին կարող էր հետաքրքրել հավելվածը նաև այն պատճառով, որ վերջինս հասանելի է նաև չինարեն լեզվով և ինտեգրված է Չինաստանի ամենատարածված միկրոբլոգային ծառայություններից մեկի՝ «Sina Weibo»-ի հետ: Եվ քանի որ երկար ժամանակ «Facebook» սոցիալական ցանցն անհասանելի էր Չինաստանում, ապա սա հիանալի առիթ էր չինական շուկա մուտք գործելու համար12: Բացի այդ, այս գործարքը թույլ կտար «Facebook»-ին օգտագործել «Instagram»-ի հաջող փորձը բջջային հավելվածների բնագավառում:

Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչ նպատակ է հետապնդել այդ գործարքը, փաստ է այն, որ, թեև այսօր արդեն «Instagram»-ում կարելի է հանդիպել գովազդների, այն «Facebook»-ի համար դեռևս մնում է շահույթ չապահովող ընկերություն:

WhatsApp: «Facebook» ընկերությունը, կարծես շարունակելով շարժվել «Չես կարող մրցակցել՝ գնիր» կարգախոսով, 2014թ. փետրվարի 19-ին գնում է «WhatsApp» մեսսենջերը: «WhatsApp»-ը ստեղծվել է 2009թ. Բրայան Էկտոնի և Յան Կումի կողմից: «WhatsApp»-ը սմարթֆոնների համար նախատեսված հավելված է, որը թույլ է տալիս համացանցի միջոցով ուղարկել տեքստային հաղորդագրություններ, նկարներ, երաժշտական ֆայլեր և վիդեո հոլովակներ՝ օգտագործելով միայն օգտատիրոջ բջջային հեռախոսի համարը: 2015թ. նոյեմբեր ամսվա տվյալներով հավելվածից ամսական օգտվում են ավելի քան 900 մլն օգտատերեր:

Գործարքի արժեքն այս դեպքում ռեկորդային է և կազմում է 16 միլիարդ դոլար: Փաստորեն սա Ֆեյսբուքի պատմության մեջ ամենամեծ ու ամենաթանկ գործարքն է: Այդ գումարից 4 միլիարդը վճարվել է կանխիկ, 12 միլիարդը՝ բաժնետոմսերի տեսքով: Եվս 3 միլիարդ դոլար

12 http://blogs.wsj.com/chinarealtime/2012/04/10/will-instagram-help-facebook-crack-china/16

կտրամադրվի մոտակա 4 տարում «WhatsApp»-ի աշխատողներին պահելու համար՝ այդպիսով դարձնելով գործարքի ընդհանուրն արժեքը 19 մլրդ դոլար: Բացի այդ, WhatsApp ծառայության գլխավոր տնօրեն Յան Կումը դարձել է Facebook-ի տնօրենների խորհրդի անդամ և գլխավոր բաժնետերերից մեկը: 

Ինչպես և «Instagram»-ի դեպքում, այս դեպքում ևս կլանման գլխավոր պատճառը «WhatsApp»-ի աճի անհավանական բարձր տեմպերն էին, որոնց համեմատ, հատկապես Եվրոպայում, «Facebook»-ի աճի տեմպերը մի քանի անգամ պակաս էին: «WhatsApp»-ից օգտվողների թվի ավելացման դինամական այլ նմանատիպ ծառայությունների համեմատ ստորև ներկայացված է գրաֆիկ 1-ում:

Գրաֆիկ 1. «WhatsApp»-ի օգտատերի թվի փոփոխության դինամիկան 2010-2014թթ.13

Երկրորդ պատճառն այն է, որ եթե «WhatsApp»-ը չգնվեր «Facebook»-ի կողմից, ապա այն կգնվեր վերջինիս մրցակիցներից մեկի՝ օրինակ «Google»-ի կողմից, ով դեռևս 2013թ. պատրաստակամություն էր հայտնել ձեռք բերել ընկերությունը:

«WhatsApp»-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը, որով էլ մասամբ պայմանավորված է մեսսենջերի հաջողությունը, նրա «ունիվերսալ» բնույթն է. հավելվածը հասանելի է վերջին 5 տարիներին թողարկված գրեթե բոլոր բջջային հեռախոսների համար: Դեռ 2013թ. 13 http://www.businessinsider.com/whatsapp-growth-chart-2014-2

17

Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ իր նպատակն է համացանցը և ժամանակակից կոմունիկացիաները հասանելի դարձնել 5 մլրդ մարդու14, իսկ նմանատիպ մատչելի հարթակը հիանալի միջոց է համացանցն ավելի մոտեցնելու համեմատաբար աղքատ և ցածր եկամուտներ ունեցող բնակչությանը:

Oculus VR: 2015թ. Մարկ Ցուկերբերգը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում իր ելույթի ժամանակ հարցին ի պատասխան, թե ինչպիսին են լինելու այժմյան սոցցանցերը 10 տարի անց, պատասխանել է, որ լայն տարածում են ունենալու ավելացված իրականության տեխնոլոգիաներն ու կրելի սարքերը: Թե ինչ տեսք են ունենալու կրելի տեխնոլոգիաները, Ցուկերբերգը վստահ չի կարողացել պատասխանել, սակայն ենթադրում է, որ դրանք ամենահասարակ ակնոցի տեսք են ունենալու, որի միջոցով առանց ուշադրությունը սմարթֆոնի վրա շեղելու օգտատերերն իրական ժամանակում ցանկացած տեսակի տեղեկատվությամբ փոխանակվելու հնարավորություն կունենան:

Ցուկերբերգի խոսքն առաջին հերթին վերաբերում էր 2014թ. մարտի 25-ին «Facebook» կորպորացիայի կողմից գնված «Oculus VR» ընկերությանը, որը զբաղվում է «Oculus Rift» վիրտուալ իրականության ակնոցների նախագծմամբ և արտադրությամբ:

«Oculus VR» ընկերությունը հիմնադրվել է Փալմեր Լաքիի և Բրենդան Այրաբի կողմից 2012թ.: Սկզբնական շրջանում ընկերությունը ֆինանսավորում ստանում էր «Kickstarter» ներդրումային հիմնադրամի կողմից այն պայմանով, որ 300 դոլար և ավել ներդնող հովանավորները մինչև դեկտեմբեր պետք է ստանային «Oculus Rift»-ը որպես պարգև: 2012թ.-ի վերջին ընկերության կողմից ներկայացվեց և 2013թ.-ի սկզբից վաճառքի հանվեց «Oculus Rift DK1» վիրտուալ իրականության ակնոցը, որը իսկական հեղափոխություն դարձավ խաղային սարքավորումների աշխարհում:

«Oculus Rift»-ը հնարավորություն է տալիս խաղացողին ամբողջովին հայտնվել խաղային իրականության մեջ, շարժվել խաղային աշխարհում և ունենալ շրջակայքի 360 աստիճան տեսանելիություն: Որոշ խաղերի դեպքում վիրտուալ աշխարհն այնքան իրական է թվում, որ

14 http://hitech.vesti.ru/news/view/id/270618

երբեմն նույնիսկ խախտում է մարդու հավասարակշռությունը, ինչը էլ ավելի հետաքրքիր ու զվարճալի է դարձնում խաղի ընթացքը:

2014թ.-ին «Facebook» ընկերությունը հայտարարեց, որ պատրաստվում է գնել «Oculus VR»-ը 2 մլրդ. ԱՄՆ դոլարով: Գործարքի արժեքից 400 մլն դոլարը վճարվել է կանխիկ, իսկ մնացած 1.6 մլրդ-ը՝ «Facebook»-ի 23.1 մլն սովորական բաժնետոմսերի տեսքով: Բացի այդ, պայմանագրով նախատեսված է լրացուցիչ 300 մլն դոլարի վճարում՝ ընկերության կողմից որոշակի նշաձողերի հասնելու դեպքում:

«Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գնման կապակցությամբ հայտարարել է. «Oculus Rift-ի միջոցով մենք բացարձակ առավելություն ենք ձեռք բերում մի ոլորտում, որը հավակնում է դառնալ համակարգչային սարքավորումների ապագան: Բջջային հեռախոսներն այսօրվա պլատֆորմն են, իսկ մենք արդեն պատրաստվում ենք վաղվա պլատֆորմին: «Oculus»-ն ունի բոլոր հնարավորությունները դառնալ երբևէ գոյություն ունեցած ամենալայն սոցիալական հարթակը, որը կփոխի մեր կյանքը, թե ինչպես ենք աշխատում, խաղում և հաղորդակցվում»15:

Ինչպես «WhatsApp»-ի դեպքում, «Oculus VR»-ի գլխավոր առավելություններից մեկը կայանում է սպառողական ավելի լայն զանգվածներին հասանելի լինելու մեջ: «Oculus Rift»-ի առաջին մի քանի սերունդների ակնոցների գինը կազմել է ընդամենը 300-350 ԱՄՆ դոլար: 2016թ. նախատեսված է նոր ակնոցների վաճառահանում, որոնք կարժենան 350 դոլարից ավել, սակայն հստակ գին դեռևս չի հրապարակվում: Արդեն իսկ հասանելի է «Samsung Galaxy» վերջին սերդի սմարթֆոնների համար նախատեսված «Oculus Gear VR» աքսեսուարը, որը թույլ է տալիս վիրտուալ իրականությանը մուտք գործել նաև բջջային խաղերի աշխարհ: Սարքը կարելի է գնել ընդամենը 99 դոլարով:

15 http://newsroom.fb.com/news/2014/03/facebook-to-acquire-oculus/19

«Facebook» ընկերության ներկան: Ֆինանսական դրությունը

«Facebook»-ն այսօր աշխարհի խոշորագույն ՎԱԿ-երից մեկն է, որն իր գրասենյակներն ունի 19 երկրներում և շուրջ 30 քաղաքներում: Ընդ որում, գրասենյաների թվով առաջինը ԱՄՆ-ն է՝ 12: Բացի դրանցից, ընկերությունը ևս 1 գրասենյակ ունի Կանադայում, 2-ը՝ Լատինական Ամերիկայում, 9-ը՝ Եվրոպայում, 5-ը՝ Ասիայում և 1-ն՝ Ավսրալիայում: 2014թ. վերջին օրվա տվյալներով՝ ընկերությունում աշխատում է 9,199 մարդ:

«Facebook»-ն ունի 2 տեսակ բաժնետոմսեր` «Ա» դասի (մեկ բաժնետոմսի դիմաց՝ մեկ ձայն) եւ «Բ» դասի (մեկ բաժնետոմսի դիմաց՝ 10 ձայն): Ընդ որում, ֆոնդային բորսաներում հնարավոր է ձեռք բերել միայն «Ա» դասի բաժնետոմսեր: «Facebook»-ի գլխավոր բաժնետերն ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն է, ում պատկանում է «Բ» դասի բաժնետոմսերի 28,2%-ը: Սակայն նա ունի նաև ուրիշ ներդրողների կողմից քվեարկելու լիազորագիր: Այդպիսով Ցուկերբերգի ձայների համակցված մասնաբաժինը կազմում է 57%:

2014թ. դեկտեմբեր ամսվա 31-ի դրությամբ ընկերությունն ունեցել է «Ա» դասի բաժնետոմսերի 5,182 սեփականատեր: Նույն օրվա դրությամբ այդ բաժնետոմսերի գինը կազմել է 78.02 դոլար յուրաքանչյուրի համար: «Բ» դասի բաժնետոմսերի սեփականատերերի թիվն ընդամենը 61 է:

Ընկերությունը երբեք չի վճարել դիվիդենդներ սովորական բաժնետոմսերի գծով: «Facebook»-ի 2014թ. ֆինանսական հաշվետվության մեջ նշվում է. «Մենք մտադիր ենք պապանել մեր հետագա վաստակը և չենք պատրաստվում վճարել դիվիդենդներ տեսանելի ապագայում: Բացի այդ, մեր վարկային պարտավորություններն ընդգրկում են որոշակի սահմանափակումներ դիվիդենդ վճարելու մեր հնարավորությունների վրա»16:

Ընկերության եկամուտների մասին պատկերացում կարելի է կազմել ստորև ներկայացված գծապատկեր 1-ից և գծապատկեր 2-ից:

16 Facebook Annual Report 2014, էջ 2820

Գծապատկեր 1. «Facebook» ընկերության հասույթը 2007-2014թթ. (մլրդ ԱՄՆ դոլար)17

0

2

4

6

8

10

12

14

0.15 0.270.78

1.97

3.71

5.09

7.87

12.47

2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014

Գծապատկեր 2. «Facebook» ընկերության շահույթը 2007-2014թթ. (մլրդ ԱՄՆ դոլար)18

-0.5

0

0.5

1

1.5

2

2.5

3

3.5

-0.14 -0.06

0.120.37

0.670000000000004

0.03

1.49

2.92

2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014

Գծապատկերներից ակնհայտ երևում է, որ ընկերության թե՛ հասույթը, թե՛ շահույթը վերջին 8 տարիների ընթացքում անընդհատ և բավականին բարձր տեմպերով աճել են: Բացառություն է կազմել 2012թ., երբ, չնայած շուրջ 37%-ով հասույթն աճել է, շահույթն ավելի քան 95%-ով 17 http://www.forbes.com/companies/facebook/18 Նույն տեղում:

21

նվազել է՝ կազմելով ընդամենը 32 մլն ԱՄՆ դոլար: Սա, թերևս, պայմանավորված էր այդ տարում իրականացված անհաջող IPO-ի և բաժնետոմսերի արժեքի կտրուկ նվազման հետ:

Սակայն 2013-ին շահույթը կրկին թռիչքային աճ է գրանցում՝ ավելի քան 2 անգամ գերազանցելով նույնիսկ 2011թ. արդյունքը: 2014թ. հասույթը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 58.4%-ով, իսկ շահույթը՝ մոտ 96%-ով՝ կազմելով համապատասխանաբար 12.47 և 2.92 մլրդ ամերիկյան դոլար: Ընդ որում, հասույթի 92.2%-ը՝ շուրջ 11.5 մլրդ դոլար, գոյացել է բացառապես գովազդներից, իսկ մնացած մասը կազմում են այլ վճարներն ու եկամուտները: Գովազդներից ստացվող հասույթի տեսակարար կշիռն անընդհատ աճի միտումներ է ցուցաբերում, ընդ որում, այդ աճը տեղի է ունենում ոչ թե այլ վճարումների ու եկամուտների կրճատման, այլ գովազդից ստացվող եկամուտների ավելացման հաշվին: Այսպես՝ եթե 2013թ. առաջին եռամսյակում գովազդից հասույթը կազմել է 1.2 մլրդ դոլար կամ ողջ հասույթի 85%-ը, ապա չորրորդ եռամսյակում այն կազմել է 2.3 մլրդ կամ ողջ հասույթի 91%-ը: Իսկ արդեն 2014թ. վերջին եռամսյակում այդ ցուցանիշները կազմել են 3.6 մլրդ և 93%:

Ըստ հասույթի աշխարհագրական կառուցվածքի՝ դրա 45%-ից ավելին՝ մոտ 5.6 մլրդ դոլար, բաժին է ընկնում ԱՄՆ-ին, իսկ մնացած երկրներից յուրաքանչյուրին բաժին է ընկնում ոչ ավել, քան 10%: Ընկերությանը պատկանող գույքի և սարքավորումների առումով ևս առաջատարը ԱՄՆ-ն է՝ շուրջ 3.2 մլրդ դոլար կամ ամբողջի 82% ցուցանիշներով, որին հաջորդում է Շվեդիան՝ 514 մլն դոլարով կամ ամբողջի 13% ցուցանիշով: Մնացած երկրներին բաժին է ընկնում անհամեմատ ավելի քիչ գույք և սարքավորումներ19:

Ընկերությունն այս տարվա ընթացքում արդեն իսկ հրապարակել է առաջին 3 եռամսյակների հաշվետվությունները: Համաձայն երրորդ եռամսյակի հաշվետվության տվյալների՝ հասույթն այդ ժամանակահատվածում կազմել է շուրջ 4.5 մլրդ դոլար, ինչը 40%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Նախորդ երկու եռամսյակների հետ միասին հասույթն 9 ամսում կազմել է շուրջ 12.1 մլրդ ԱՄՆ դոլար, որը գրեթե հավասար է 2014թ. ողջ

19 Facebook Annual Report 201422

հասույթին: Սա նշանակում է, որ աճի նման տեմպերի պահպանման պայմաններում հասույթը 2015թ. կկազմի շուրջ 17 մլրդ դոլար, ինչը մոտ 35%-ով ավել կլինի 2014թ. համեմատ:

Այս ժամանակաշրջանում ևս հասույթի մեծ մասը՝ 95,5%-ը ստացվել է բացառապես գովազդներից: Ըստ տարածաշրջանների առաջին տեղում կրկին ԱՄՆ և Կանադա տարածաշրջանն է, որին բաժին է ընկնում հասույթի 50%-ը կամ 2.26 մլրդ ԱՄՆ դոլար: Նրան հաջորդում են Եվրոպան՝ 24%-ով, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ 16% և մնացած աշխարհը՝ 10% ցուցանիշներով: Ամենադինամիկ զարգացող տարածաշրջանը ԱՄՆ և Կանադան է, որտեղից ստացվող հասույթը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 14.7%-ով, իսկ երկրորդ տեղում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է՝ 13.8% աճի տեմպով20:

Այս ցուցանիշները համադրելով օգտատերերի թվաքանակի հետ՝ ստանում ենք, որ մեկ օգտատիրոջ հաշվով ստացվող միջին եկամուտն այս եռամսյակում կազմել է 2.97: Այս առումով «ամենաթանկ» տարածաշրջանը Ամերիկա և Կանադան է, որտեղ մեկ օգտատիրոջից ստացվել է շուրջ 10.5 դոլար եկամուտ:

2015թ. երրորդ եռամսյակում ընկերության շահույթը կազմել է 896 մլն դոլար: Սա նշանակում է, որ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ընկերության ամբողջական շահույթը կազմում է 2.13 մլրդ դոլար: Աճի տեմպերի պահպանման դեպքում 2015թ. ամբողջ շահույթը կկազմի մոտ 3.25 մլրդ դոլար, որն ավել կլինի նախորդ տարվա ցուցանիշից 12%-ով:

Ընկերության զարգացման հեռանկարները

«Facebook» ընկերությունը պլանավորում է ժամանակի ընթացքում մեծացնել իր հասույթները հատկապես գովազդներից ստացվող եկամուտների ավելացման ճանապարհով: Ընդ որում, առաջիկայում ընկերությունը պատրաստվում է շեշտը դնել հատկապես Facebook սոցիալական ցանցի բջջային տարբերակի վրա: Վերջին մի քանի ամիսների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Facebook»-ից օգտվողների մոտ 90%-ն օգտվում է կայքի բջջային տարբերակից, իսկ նրանց կեսից ավելին օգտվում է հենց միայն այդ տարբերակից:

20 Facebook Investor Relations, Facebook Q3 2015 Earnings, http://edge.media-server.com/m/p/6566ox3f23

Այս առումով ընկերության նորամուծությունը կայանում է վիդեոգովազդների մեջ, որոնք անսպասելիորեն հայտնվում են

օգտատիրոջ լրահոսում և միանում են ավտոմատ կերպով: Ստորև

ներկայացված են «Trefis» ընկերության կողմից իրականացված կանխատեսումները «Facebook»-ի՝ գովազդներից ստացվող եկամտի դինամիկայի վերաբերյալ (գծապատկեր 321):

Ինչպես արդեն նշվել է, «Facebook» ընկերությունը դեռևս չի ստանում եկամուտներ «WhatsApp» մեսսենջերից, իսկ «Instagram»-ից ստացվող հասույթը բավականին չնչին է: Դեռ «WhatsApp»-ը գնելիս Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ մեսսենջերի մոնետիզացումը կսկսի, երբ վերջինիս օգտատերերի թիվն անցնի մեկ միլիարդի շեմը: Ամենայն հավանակությամբ այդ սահմանագիծը կհատվի 2016թ., իսկ մոնետիզացումը կիրականացվի մի շարք վճարովի ծառայությունների

միջոցով, ինչպիսիք են ձայնային ծառայությունները, կոմերցիոն ընկերությունների վճարովի գրանցումը և այլն: «Instagram»-ի մոնետիզացումն իրականանում է հիմնականում գովազդների միջոցով:

21http://www.trefis.com/stock/fb/model/trefis?easyAccessToken=PROVIDER_7dbbbc265ca45c88d93ed5dea0b87ecaa1c538f5&from=widget:forecast

24

2016 2017 2018 2019 2020 2021 20220

102030405060708090

50.160

66.8 70.9 73.8 75.7 77.4

2016 2017 2018 2019 2020 2021 202202468

1012141618

8.049.24

10.612

13.314.6

16.1

Գծապատկեր 3. Գովազդից ստացվող հասույթը մեկ օգտատիրոջ հաշվով (դոլար)

ա) ԱՄՆ և Կանադա

բ) Մնացած աշխարհ

2016 2017 2018 2019 2020 2021 20220

2

4

6

8

10

12

2.7

4.7

6.7

8.49.2

9.910.6

2016 2017 2018 2019 2020 2021 20220

1

2

3

4

5

6

7

0.17

0.670000000000002

1.87

2.87

4.07

5.07

6.07

«Instagram»-ից և «WhatsApp»-ից ստացվող եկամուտների կանխատեսվող դինամիկան ներկայացված են Գծապատկեր 4-ում և 5-ում22:

22 Նույն տեղում:25

Գծապատկեր 4. «Instagram»-ից ստացվող հասույթը մեկ օգտատիրոջ հաշվով (դոլար)

Գծապատկեր 4. «WhatsApp»-ից ստացվող հասույթը մեկ օգտատիրոջ հաշվով (դոլար)

Հետաքրքիր փաստեր «Facebook» կորպորացիայի և Մարկ Ցուկերբերգի

մասին

«Facebook» սոցիալական ցանցի ինտերֆեյսն ունի կապույտ գույն քանի որ նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տառապում է կարմիր և կանաչ գույների նկատմամբ կուրությամբ (դալտոնիզմ) և տարբերակում է միայն կապույտը:

«Facebook»-ի առաջին տարբերակի դեմքը եղել է Ալ Պաչինոն: Ֆեյսբուքյան պրոֆիլների 8.7%-ը կեղծ են: «Facebook»-ում կա մի կանոն, ըստ որի աշխատակիցները

բաժանված են թիմերի: Յուրաքանչյուր թիմի նվաճումները ներկայացվում է հատուկ խմբում, իսկ Մարկ Ցուկերբերգը շաբաթվա վերջում հայտարարում է լավագույն գաղափարներ առաջարկած թիմի անունն ու անդամներին նվիրում բեյսբոլի խաղի տոմս, որևէ համերգի տոմս, կամ, արդեն կախված իրավիճակից, մեկ այլ պարգևատրում:

«Facebook»-ում «ըներանալու առաջարկ» և «հավանել» կոճակները Մարկի ուսանած տարիների այն քիչ դասախոսությունների հետևանքներն էին, որոնց նա ներկա էր գտնվել: Մարկը լավ էր սերտել մարդկանց արխետիպերը և հատկապես այն հանգամանքը, որ մարդուն յուրահատուկ է «գնահատվելու» և «սեփական եսի կարևորությունը»-ը ի ցույց դնելու հատկությունը, ուստի «ընկերանալ» և «հավանել» բառերը դարձան մեր ժամանակների ամենապարզ, սակայն ամենամանիպուլյատիվ գործիքները:

Մարկ Ցուկերբերգը ողջ 2009թ. ընթացքում կրել է փողկապ, որպեսզի ընկերության ներսում ցույց տար բոլորին, թե որքան լուրջ տարի է դա իրենց համար:

2010թ. Ցուկերբերգը սովորել է չինարեն, որպեսզի կարողանա շփվել կնոջ՝ Պրիսցիլլա Չանի ընտանիքի անդամների հետ:

26

2011թ. Մարկը դարձել է բուսակեր և միս կերել է այն դեպքում, երբ կենդանուն ինքն անձամբ է որսացել, որպեսզի ավելի կապված լինի այն մթերքների հետ, որն ինքն օգտագործում է:

Ցուկերբերգի սիրելի երեք արտահայտություններն են. «Բախտը բարյացակամ է համարձակների նկատմամբ» (Վիրգիլիուս), «Բոլոր երեխաներն ի ծնե արտիստներ են: Խնդիրն այն է, թե ինչպես մնալ արտիստ, երբ մեծանում ես» (Պաբլո Պիկասո), «Ստեղծի՛ր իրերը որքան հնարավոր է պարզ, բայց ոչ պարզունակ» (Ալբերտ Էյնշտեյն):

Մարկ Ցուկերբերգը, որպես «Facebook»-ի գլխավոր տնօրեն ստանում է մեկ դոլար աշխատավարձ:

«Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն աշխարհի 16-րդ ամենահարուստ մարդն է և հինգերորդ ամենաերիտասարդ միլիարդատերը:

Մարկ Ցուկերբերգը 2013թ. ԱՄՆ-ում ճանաչվել է տարվա ամենամեծ բարեգործ՝ նվիրաբերելով շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար:

Դստեր՝ Մաքսի ծննդյան կապակցությամբ Մարկն ու իր կինը նամակ են գրել, որտեղ մասնավորապես նշվում է. «…մենք նամակ ենք գրել նրան, այն մասին, թե ինչպիսին ենք ուզում, որ լինի այն աշխարհը, որտեղ նա մեծանալու է: Դա մի աշխարհ է, որում նոր սերունդները կարող են զարգացնել մարդկային պոտենցիալը և նպաստել հավասարությանը՝ բուժելով հիվանդությունները, անհատականացնելով կրթությունը, օգտագործելով էկոլոգիապես մաքուր էներգիա, միավորելով մարդկանց, ստեղծելով ուժեղ համայնքներ, կրճատելով աղքատությունը, ապահովելով հավասար իրավունքներ և ազգերի միջև փոխըմբռնում զարգացնելով: Մենք պատրաստակամ ենք մեր փոքր բաժինը ներդնելու երեխաների համար այդպիսի աշխարհ ստեղծելու նպատակով: Մենք մեր ողջ կյանքի ընթացքում կտանք Ֆեյսբուքի մեր բաժնետոմսերի 99%-ը (որն այս պահին կազմում է մոտավորապես 45 միլիադ դոլար)՝ այդպիսով այս աշխարհը ապագա սերունդերի համար ավելի լավը դարձնելու գործում միանալով ուրիշ շատերին…»:

Սմարթֆոններից օգտվողները օրվա ընթացքում միջինում 14 անգամ ստուգում են իրենց ֆեյսբուքյան էջը:

27

Մի ուսումնասիրության համաձայն՝ 3 մարդուց մեկն իրեն ավելի դժբախտ և չբավարարված է զգում «Facebook» այցելելուց հետո:

Աշխարհում յուրաքանչուր 5-րդ բաժանությունը տեղի է ունենում «Facebook»-ի պատճառով: ԱՄՆ-ում այդ ցուցանիշը երեքից մեկն է:

Ամերիկացի մի բլոգեր վարձել է մի աղջկա, ով ապտակում է նրան ամեն անգամ, երբ վերջինս այցելում է «Facebook»:

Բրիտանիայում մի կին դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման այն բանի համար, որ «Facebook»-ում բացել է կեղծ էջեր և ինքն իրեն ուղարկել հայհոյանքներ պարունակող հաղորդագրություններ:

Յուրաքանչյուր չորրորդը «Facebook»-ի միջոցով է իմանում, որ իր ընկերը/ընկերուհին լքել է իրեն: Ընդ որում, Ֆեյսբուքյան վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման դեպքերն ամենաշատը տեղի են ունենում Սուրբ Ծննդյան տոների նախաշեմիմ:

2014թ. մի կողոպտիչի բռնել են այն բանի շնորհիվ, որ նա կողոպտվող տան համակարգչից մտել է ֆեյսբուքյան իր էջը և մոռացել է դուրս գալ կայքից:

«Facebook»-ի կարգավիճակի թարմացման արկղում հայտնվող ցանկացած տեքստ անմիջապես ուղարկվում է «Facebook»-ի սերվերներին, անկախ նրանից, թե այն հրապարակվում է, թե ոչ:

Չնայած որ «Facebook»-ը 2009թ.-ից արգելափակված է Չինաստանում, այնտեղ «Facebook»-ում գրանցված են ավելի քան 95 մլն օգտատերեր:

Ամերիկյան «Burger King» արագ սննդի կորպորացիան 2010թ. անցկացրել է ակցիա, որի շրջանակներում անվճար համբուրգեր է առաջարկել այն բանի փոխարեն, եթե մարդն իր ֆեյսբուքյան ընկերներից ջնջի տասը հոգու: Ընդ որում, գործողությունն իրականացնելուց հետո ջնջված ընկերներին ծանուցում է ուղարկվել, որ իրենց փոխել են համբուրգերի հետ: Մի քանի օր տևած ակցիայի հետևանքով 250 հազար օգտատերեր ստացել են նման ծանուցումներ:

28

Եզրակացություն

Այսպիսով՝ եթե ամփոփենք ողջ նյութը, ապա աշխատանքի արդյունքում ակնհայտ է դառնում մի բան. «Facebook» կորպորացիան՝ որպես կրեատիվ կորպորացիա, այսօր գտնվում է իր ծաղկման փուլում և ունի հսկայական պոտենցիալ էլ ավելի զարգանալու և զարգացնելու մերօրյա տեխնոլոգիաները:

Կորպորացիան, շատ հաճախ առաջ շարժվելով պարզապես զգացմունքներից ելնելով, այսօր ձեռք է բերել հետևորդների և գործընկերների մի ամբողջ բանակ, որոնց թիվն օր օրի վրա աճում է: Եվ այս ամենը տեղի է ունենում մեր իսկ աչքի առաջ և մեր իսկ անմիջական մասնակցությամբ: Սա տեղի է ունենում այն ռազմավարության և քաղաքականության արդյունքում, որը որդեգրել է ընկերությունը: Իսկ նրա ռազմավարությունն է անել ամեն ինչ, որպեսզի օգտատերերի համար ստեղծվի հարմարավետության առավելագույն պայմաններ:

Կորպորացիան անըդհատ քայլում է ժամանակին համահունչ և որոշ դեպքերում նույնիսկ առաջ է ժամանակից: Ընկերության փիլիսոփայությունը թույլ է տալիս հենց ընկերության ներքին միջավայրում ստեղծել աշխատակիցների համար այնպիսի պայմաններ, որոնք առավելագույնս մոտ են նրանց պահանջմունքներին:

«Facebook» ընկերությունն այսօր ունի բավականին լուրջ ձեռքբերումներ արհեստական ինտելեկտի ստեղծման գործում, ինչը տալիս է ընկերությանը ևս մեկ առավելություն իր մրցակիցների նկատմամբ: Ընկերության հետագա զարգացման համար չափազանց հեռանկարային ոլորտ է վիրտուալ իրականությունը, որը, հեղինակիս անձնական կարծիքով, սպառնում է մոտ ապագայում լուրջ հեղափոխություն իրականացնել հատկապես հեռահաղորդակցության ոլորտում: Այն կարող է դառնալ դրանց զարգացման տեքստային, ձայնային, պատկերային և տեսաձայնային փուլերին հաջորդող նոր փուլի զարգացման անկյունաքարը:

Չնայած իր զարգացման բավականին կարճ պատմությանը, կորպորացիան արդեն իսկ հասցրել է կուտակել հսկայական փորձ կորպորատիվ կառավարման և մարքեթինգի բնագավառներում ինչը

29

կարող է օրինակելի լինել շատ այլ, այդ թվում նաև հայկական ընկերությունների համար:

Կորպորացիայի և նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգի փորձը մեզ տալիս է կյանքի մի քանի կարևոր դասեր, որոնք կարող են հետագայում օգտագործվել նոր գործ սկսելիս կամ պարզապես կյանքի տարբեր իրավիճակներում: Կարդալով կորպորացիայի հիմնադրման և զարգացման պատմությունները, պարզ է դառնում, որ հաջողության հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է զբաղվել այն գործով, որը սիրում է մարդը, իսկ անելուց պետք է այն կատարել մաքսիմալ հաճույքով և նվիրվածությամբ, երբեք չպետք է վախենալ առաջին քայլը կատարելուց և անհրաժեշտության դեպքում ռիսկի դիմել, չվհատվել նաև կորուստների կամ անհաջողության դեպքում, քանի որ հաջողությունը երբեք էլ միանգամից չի գալիս:

Ընկերությունը կարող է նաև օրինակ ծառայել սոցիալական պատասխանատվության առումով, քանի որ այն համարվում է աշխարհի ամենաշատ բարեգործություններ իրականացնող ընկերություններից մեկը:

Ընկերության կողմից թողարկվող արտադրանքը այսօր բավականին մեծ տարածում ունի ՀՀ-ում ևս: Համաձայն որոշ մոտավոր հաշվարկների՝ ՀՀ-ում Ֆեյսբուքյան օգտատերերի թիվը մոտ 750,000 մարդ է, ինչը կազմում է 14 և ավել տարիք ունեցող բնակչության մոտ 30%-ը: Սա նշանակում է, որ «Facebook»-ը ՀՀ-ում հիանալի պոտենցիալ ունեցող գովազդային հարթակ է հայկական ընկերությունների համար, որն այսօր, ցավոք, չի օգտագործվում ամբողջ հնարավորություններով:

Ինչ վերաբերում է կորպորացիայի՝ ՀՀ-ում իրականացվելիք հնարավոր ներդրումներին, ապա այդ հարցը առաջիկայում բավականին անհեռանկարային է, քանի որ այսօր ՀՀ-ում և ողջ տարածաշրջանում «Facebook»-ը չունի այն ազդեցությունն ու հզորությունը, որպեսզի անհրաժեշտություն առաջանա հենց տեղում կազմակերպել ծառայությունների մատուցումն ու սպասարկումը:

30

Հավելված

Աղյուսակ 1. «Facebook» ընկերության կլանումների ցանկը23

Գործարքի ամսաթիվը

Ընկերությունը

Գործունեության տեսակը

Արժեքը (ԱՄՆ դոլար)

Հուլիսի 19, 2007 ParakeyՕպերացիոն համակարգ

Չբացահայտված

Հունիսի 23, 2008 ConnectU Սոցիալական ցանց $31,000,000

Օգոստոսի 10, 2009 FriendFeed

Սոցիալական ցանցի ագրեգատոր $47,500,000

Մայիսի 13, 2010 Friendster patents

Մտավոր սեփականու-թյուն/Պատենտ $40,000,000

Օգոստոսի 20, 2010 Hot Potato Check-in/Կարգավիճակ ~$10,000,000

Նոյեմբերի 15, 2010 FB.com Ինտերնետային դոմեյն $8,500,000

Հունվարի 25, 2011 Rel8tion Բջջային գովազդ Չբացահայտված

Մարտի 2, 2011 Beluga Խմբային նամակներ Չբացահայտված

Մարտի 20, 2011 Snaptu Բջջային հավելվածներ $70,000,000

Մարտի 24, 2011 RecRecՀամակարգչային տեսողություն

Չբացահայտված

23 https://en.wikipedia.org/wiki/List_of_mergers_and_acquisitions_by_Facebook31

Ապրիլի 9, 2012 InstagramԼուսանկարների կիսում $1,000,000,000

Մայիսի 21, 2012 Karma Սոցիալական նվերներ Չբացահայտված

Հունիսի 18, 2012 Face.com Դեմքի ճանաչում $100,000,000

Օգոստոսի 12, 2013 Jibbigo Խոսքի թարգմանում Չբացահայտվ

ած

Փետրվարի 19, 2014 WhatsApp

Բջջային նամակագրություն $19,000,000,000

Մարտի 25, 2014 Oculus VRՎիրտուալ իրականություն $2,000,000,000

Օգոստոսի 14, 2014 LiveRail

Տեխնոլոգիաների մոնետիզացման հարթակ

~$450,000,000

Մայիսի 26, 2015 Surreal VisionՀամակարգչային տեսողություն

Չբացահայտված

Հուլիսի 16, 2015 PebblesՀամակարգչային տեսողություն $60,000,000

32

Օգտագործված գրականության ցանկ

1. "The Facebook Effect" by David Kirkpatrick, Simon & Schuster, New York, 2010

2. Corporate Valuation of Facebook, Tejaswi Materla, Sujit Subhash and Brian Zickefoose, 2012

3. http://www.facebook.com/4. http://www.forbes.com/5. http://fortune.com/6. http://www.newyorker.com/7. http://www.businessinsider.com/8. http://www.seoded.ru/9. http://www.trefis.com/10. http://geek.am/11. http://www.itel.am/12. http://finance.yahoo.com/13. http://www.factslides.com/14. http://www.katypearce.net/15. http://www.techinsider.io/16. http://www.theguardian.com/17. http://www.ibnlive.com/18. http://armtimes.com/19. http://www.statista.com/

33

You can download the full paper via the link belowԱշխատանքի էլեկտրոնային տարբերակը

կարող եք բեռնել այտեղ՝

34