Հայկական այբուբեն

Preview:

Citation preview

Հայկական ԱյբուբենՄեսրոպ Մաշտոց

Հայոց գիր կամ Հայոց այբուբեն, հայերենի հնչյունաբանական գրերի համակարգը, որը ստեղծվել

է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենի համար։

Գրերի գյուտը տեղի է ունեցել 405 թվականին։ 12-րդ

դարից ի վեր Հայոց գրային համակարգում գրեթե

փոփոխություններ չեն եղել։

Մեսրոպ Մաշտոցը, դժվարությամբ դարձի բերելով Գողթն գավառի ժողովրդին,

հասկանում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային

լեզուներով՝ հունարենով և ասորերենով հնարավոր չէ ժողովրդի մեջ

տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր

անցել քրիստոնեության ընդունումից, ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում

էր հեթանոսական կրոնն ու սովորույթները։ 

 Մաշտոցը հասկանում է, որ քրիստոնեության դիրքերը

հնարավոր է ամրապնդել միայն այն դեպքում,

երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով,

իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի ստեղծումը։ Իր մտքերով նա կիսվում է Սահակ

Պարթևի հետ, և պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես այդպես է

կարծում։ 

Վերցնելով մի խումբ աշակերտներ՝ Մաշտոցը մի մասին

ուղարկում է այն ժամանակի հունական դպրության

կենտրոններից մեկը՝ Սամոսատ, մյուսներին տանում է իր

հետ՝ Եդեսիա։ Եդեսիայի հարուստ դիվանատանը նա հետազոտում է

տարբեր լեզուներով գրքեր, ուսումնասիրում է

դրանց այբուբենները։

Եվ ի վերջո, Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին ստեղծում է Հայոց

գրերը։ Սկզբից այբուբենը ունեցել է 36 տառ, որից 7-ը ձայնավոր, իսկ

29-ը բաղաձայն։ XII դարում ավելացրեցին ևս երկու

տառ՝ ձայնավոր «Օ»-ն և բաղաձայն «Ֆ»-ն։ Մինչ այդ «Օ»-ի փոխարեն

օգտագրոծում էին «աւ» երկբարբառը, իսկ «Ֆ»-ի փոխարեն.

«փ»-ն։

Recommended