14

հայկական լեռնաշխարհ1

  • Upload
    hovolo

  • View
    2.814

  • Download
    9

Embed Size (px)

Citation preview

Page 1: հայկական լեռնաշխարհ1
Page 2: հայկական լեռնաշխարհ1

Հայկական լեռնաշխարհ, Հայկականբարձրավանդակ կամ Հայկական սարահարթ, Առաջավոր Ասիայի հյուսիսում գտնվողաշխարհագրական տարածք, որտեղ կազմավորվելև հազարամյակների ընթացքում իր քաղաքականու մշակութային պատմությունն է կերտել հայժողովուրդըֈ

Page 3: հայկական լեռնաշխարհ1

Սահմաններ և գագաթներ Արևելքից սահմանակից է Իրանական սարահարթին, արևմուտքում` Փոքր Ասիա թերակղզուն, հյուսիսում` Կովկասյան լեռներին, իսկ հարավում` Միջագետքին: Զբաղեցնում է մոտ 350.000 քառ. կմ տարածք, ունի ծովիմակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն ևավելի բարձրադիր է, քան հարևան երկրները, որիհամար էլ անվանվել է «լեռնային կղզի»:

Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներն են` հյուսիս-արևմուտքից` Արևելապոնտական, հյուսիսից` Փոքր Կովկասի, հարավից` Հայկական Տավրոսի: Արևելքում տարածվում է մինչև Ուրմիա լճիգոգավորությունը և Ղարա Դաղի (Հայկական) լեռները, արևմուտքում սահմանը կազմում են Անտիտավրոսի ևԱնտիպոնտոսի լեռները:

Page 4: հայկական լեռնաշխարհ1

Հայկական լեռնաշխարհը արելքից արևմուտքկիսում է Հայկական Պար լեռնաշղթան` բաժանելովայն հյուսիսային և հարավային մասերի: Հայկականպարն արևելքում սկզբնավորվում է Մասիս (ՄեծԱրարատ, 5165 մ) սարից (լեռնաշխարհիամենաբարձր գագաթն է)` ձգվելով մինչևԱրևմտյան Եփրատ: Մասիսին հետևում ենՍիփանը (4434 մ, Վանա լճի հյուսիսային ափին) ևԱրագածը, որը նաև ներկայիս ՀայաստանիՀանրապետության տարածքում գտնվողամենաբարձր լեռն է (4090 մ):

Page 5: հայկական լեռնաշխարհ1

Գետեր և լճեր Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնումԱռաջավոր Ասիայի խոշոր գետեր` Եփրատը և Տիգրիսը(թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը, Հալիսը և Գայլը(Սև ծով), Կուրը և Արաքսը (Կասպից ծով), Ջիհունը(Միջերկրական ծով): Արաքս (Երասխ) գետըսկզբնավորվում է Բյուրակն լեռներից և միակն է, որամբողջությամբ հոսում է Հայկական լեռնաշխարհիտարածքով և Կուրին միանալով` թափվում է Կասպիցծովը: Արաքսի և իր վտակների միջոցով ոռոգվում էՀայկական լեռնաշխարհի ամենամեծ` Արարատյանդաշտը: Հայ ժողովուրդը Արաքսն անվանել է «Մայրգետ»:

Page 6: հայկական լեռնաշխարհ1

Սևան Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով)՝ լիճ ՀայաստանիԳեղարքունիքի մարզումֈ ՀայաստանիՀանրապետության ամենախոշոր, իսկ Հայկականբարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանալճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղելԳեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտաանուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանալճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուրֈ Սևանալճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբէ առնում Հրազդան գետը:

Page 7: հայկական լեռնաշխարհ1

Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցողամենաբարձրադիր լճերից մեկն էֈ Գտնվում է ծովիմակերևույթից 1916 մ բարձրության վրաֈԵրկրաբանական ուսումնասիրությունները ցույց ենտալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդականդարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղքան այսօր. այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարվածհնագիտական ուսումնասիրություններըֈ

Page 8: հայկական լեռնաշխարհ1

Վանա լիճ

Page 9: հայկական լեռնաշխարհ1

Վանա լիճն անհոսք աղի լիճ է Հայկականլեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի ծայրարևելքումֈ Գտնվում է Հայկական Տավրոսիհյուսիս–արևելյան մասի, Կորդվաց լեռների, Կոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրաֈ Երբեմնի մեծ ջրայինավազանի մնացորդ էֈ Մակերեսը 3760 քառակուսիկմ, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 145 մֈ Վանա լճի հայելին գրեթե2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուցֈ Ունիանկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերովֈ

Page 10: հայկական լեռնաշխարհ1

Հյուսիս–արևելքում Արճեշի խորշն է, լճում՝ Լիմ, Առտեր, Կտուց (կղզի), Աղթամար կղզիները, ափերին՝ Դևեբոյնի, Ծղուկ, Կտուց հրվանդաններըֈ Վանա լիճը գտնվում էտեկտոնական իջվածքումֈ Նրա գոգավորությունը բարդկառուցվածքի բազմաստիճան գրաբեն էֈ Գրաբենի եզրերովանցնում են խեշոր բեկվածքներֈ Գրաբենը առաջացել էմախամիոցենումֈ Ստորին միոցենում տրանսգրեսիանծածկել է նաև լճի իջվածքըֈ Սկսած տորտոնիցտրանսգրեսիան նահանջել է, և իջվածքում ձևավորվել էլագունային ավազանֈ Միոցենի վերջում, ՀայկականՏավրոսի ինտենսիվ բարձրացման հետևանքով, լճիմնացորդային ավազանի ջուրը հոսել է դեպի Մուշի ևհարևան իջվածքները, որից հետո, մինչև պլեյստոցեն, հիշատակված մարզը եղել է ցամաքային զարգացմանփուլումֈ

Page 11: հայկական լեռնաշխարհ1

Ժամանակակից լճի առաջացումը կապված է Սիփան ևՆեմրութ հրաբուխներից արտավիժած լավաներով ջրերիարգելափակման հետֈ Տեկտոնական շարժումներըշարունակվում են երկրաշարժների ձևով նաև ներկայումսֈՍնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերիցև գետերիցֈ Լիճը, գտնվելով Հայկական լեռնաշխարհիցամաքային կլիմայի պայմաններում, ամենախիստձմեռներին անգամ, ամբողջովին չի սառցակալումֈԳերիշխում են տեղական և բրիզ քամիներըֈ Օրգանականաշխարհն աղքատ էֈ Ձկներից կա միայն տառեխֈԹռչնաշխարհին բնորոշ են որորներն ու ջրագռավները, որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճիցֈ Մերձափնյաբնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղիարդյունագործությամբֈ Հնագույն ժամանակներից ի վերլճում եղել է նավարկությունֈ Լիճն ունի պոտենցիալհիդրոէներգիայի մեծ պաշարֈ

Page 12: հայկական լեռնաշխարհ1

Ուրմիա լիճ Ուրմիա լիճը (նկարված է տիեզերքից) Ուրմիա լիճ - անհոսք աղի լիճ է Իրանի հյուսիս -արևմուտքում: Հայկականլեռնաշխարհի ամենամեծ լիճն էֈ Կոչվել է նաև Կապուտան, ԹիլֈՀունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտակամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ:

Լիճն ուսումնասիրել են Վ. Վ. Բոգաչևը, Գ. Ռիբենը, Կ.Ն. Պաֆենհոլցը ևուրիշներ: Նրանք ենթադրում են, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպիԿասպից ծով` Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով: Սոհունդ լեռանարտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է: Կարծիք կա, որՈւրմիան Խոյի դաշտով կապ է ունեցել Արաքսի հետ: Լճափից դեպի Խոյքաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք էտալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու Կարաթափա լեռնանցքովթափվել է Արաքսի մեջ: Մեկ այլ փաստ. Թավրիզի մոտ Կարմիրջուր (Աջի) գետի վրա կան բարձր դարավանդներ, որոնք դեպի լիճն աստիճանաբարցածրանում են, մտնում լճագետային նստվածքների տակ: Այսինքն` շրջապատի լեռները բարձրանում են, գոգավորության հատակն իջնում է` կապված տեկտոնական շարժումների հետ:

Page 13: հայկական լեռնաշխարհ1

Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²: Գտնվումէ տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա:

Գարնանը մակարդակը բարձրանում է: Սնվում էանմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերիմիջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով: Ուրմիա ենթափվում բազմաթիվ գետեր` Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու: Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ ենառաջացնում: Գետերի դելտաները հաճախ ճահճացած են` բերված տիղմի պատճառով, հատկապես Զագրոսիհամակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկումկատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբտիղմ:

Page 14: հայկական լեռնաշխարհ1

Աղիությունը շատ բարձր է` 150-250% է, հիմնականում քլորիդներ են, որափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամաղուտների ձևով: Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է: Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասընորից լուծվում է և աղիություը մեծանում է: Աղիության պատճառովկենդանական աշխարհը գրեթե բացակայում է: Ձկներ չկան, կան միայնմանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ:

Լճի մերձակայքում կլիման շատ չորային է և անհրապույր: Քամուդեպքում օդը հագեցած է աղի փոշով: Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճիհատակից բխող անուշահամ ջերմուկներ:

Լճում կա 60 կղզի` գլխավորապես հարավային մասում: Խոշորներն ենԷշակ, Թելա, Ձիերի, Շահի:

Նավարկելի է: Արևմտյան ափի մոտ են Ուրմիա, Շահպուր քաղաքները: 1926 թվականին լիճը վերանվանվել է Ռեզայի, ի պատիվ Ռեզա Փեհլեվիշահի: 1970 լճին վերադարձվել է նախկին անունը: 1967թ.-ից լիճը ներառվելէ Ուրմիա ազգային պարկի մեջ: