Ամառային նախագծեր/ 2015

Preview:

Citation preview

Ամառային նախագծեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,Հիմնական դպրոցԴասվար` Թամարա Մարիմյան

…Հունիսը մեզ խոտ է տալիս,Իսկ հուլիսը առատ ցորեն,Օգոստոսը տանձ ու խնձորԵվ ուրիշ շատ հասուն մրգեր: «ԱՄԻՍՆԵՐ ԵՎ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ», Ղ. Աղայան

Ամառային արձակուրդներին սովորողների հետ նախատեսվում է իրականացնել հետևյալ նախագծերը.

Ամառային ընթերցանություն

2015-2016 ուս. տարվա ընդունելություն.

Ուսուցողական մեդիապարապմունքներ այլ դպրոցների սովորողների, 5 տարեկանների, դպրոց ընդունվող նոր երեխաների հետ: Պարապմունքներն անց են կացնում սովորողները` Հիմնական դպրոցում, այլ վայրերում:

Ամառային պլեներ Երևանի այգիներում

«Իմ ուսումնական արձակուրդը» կամ «Իմ ամառը»

Ուսումնական ճամփորդություն

Նախապատրաստում 2015-2016 ուս. տարվան, նոր նախագծեր

Ամառային ընթերցանություն.Ընթերցանության համար առաջարկվող նյութեր.

Հեքիաթներ հեռախոսով («Զանգակ»հրատարակչություն)

Ջաննի Ռոդարի «Չիպոլինոյի արկածները» (Ցանկացած գրադարանից)

Ջաննի Ռոդարի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» (Ցանկացած գրադարանից)

«Վինի Փու արջուկը», (և «Զանգակ»հրատարակչություն և հին

տարբերակը)

Հայկական հեքիաթներ Տե’ ս այստեղ

http://armenianhouse.org/arev/index.html

Փոքրիկ իշխանը («Զանգակ» հրատարակչություն)

այլ գրքեր

Սովորողներն ինքնուրույն փնտրում և գտնում են գրքերը կամ դրանց էլեկտրոնային տարբերակները համացանցում: Կարդում են և յուրովի ներկայացնում իրենց կարդացածը:

Մասնակցություն ընդունելությանը.Սովորողների հետ միասին կկազմակերպվեն ուսուցողական մեդիապարապմունքներ այլ դպրոցների սովորողների, 5 տարեկանների, առաջին դասարան դիմած երեխաների համար:

Սովորողները իրենց անհատական գործիքներով հյուրընկալվում են մանկապարտեզներ, խմբեր և այնտեղի սաների հետ կիսվում իրենց իմացած համակարգչային գիտելիքներով:

Հիմնականում սովորեցնում են Paint, Word ծրագրերը:

Ինչպես նաև նվիրում են գրքեր դպրոցի նվիրատվության ֆոնդի գրքերից:

Ամառային պլեներ Երևանի այգիներից մեկում` նկարում ենք ջրաներկերով, գուաշներով: Նկարները նվիրում անցորդներին և պատմում մեր դպրոցի մասին:

«Իմ ուսումնական արձակուրդը»

Սովորողները տիրապետում են MovieMaker մոնտաժային ծրագրին, PowerPoint ծրագրին. Կարողանում են լուսանկարել, ձայնագրություն անել:

Յուրաքանչյուրը պատրաստում է ուսումնական ֆիլմ կամ ներկայացում/ պրեզենտացիա/ ամռան ընթացքում իր այցելած վայրի, իր հանգստի վերաբերյալ:

Նյութերը հրապարակվում են սովորողների անհատական էջերում/ դասարանական բլոգում/, դպրոցի ենթակայքում:

Նյութերը կրում են պատմողական, ուսուցողական բնույթ:

Ուսումնական ճամփորդություններ փոքր խմբերով

Դիջիթեքի խրախուսական մրցանակ

Կարելի է կազմակերպել ճամփորդություն դեպի Սևանա լիճ, լողափ:Մասնակիցներ` սովորողներ, ծնողներ, դասավանդողներ:

Հիմնական դպրոց2-րդ դասարան

Recommended