4

Click here to load reader

Ռեհան

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ռեհան

Ռեհան կամ շահասպրամ, շրթնածաղկավորների ընտանիքին պատկանողամենատարածված կանաչեղեններից է, որն օգտագործվում է թարմ վիճակում որպեսկանաչի ու բազմազան կերակուրների մեջ՝ որպես համեմունք: Այն բավականինհարուստ է եթերային յուղերով, որոնք տալիս են առանձնահատուկ բուրմունք՝բարձրացնելով ռեհանի համեմունքային արժեքը: Հարուստ է նաև վիտամիններով ևհանքային աղերով:

Page 2: Ռեհան

Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար: Այն նպաստում էկերակուրների լավ մարսմանը:

Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապեսՀնդկաստանը:

Ռեհանը միամյա, ջերմասեր բույս է: Ցողունի երկարությունը կազմում է25-30 սմ: Խիստ ճյուղավորված է և խիտ տերևավորված: Տերևներն, իրենցհերթին, ձվաձև են՝ կանաչ կամ մանուշակագույն:

Page 3: Ռեհան

Ծաղիկները սպիտակ են կամ վարդագույն: Ծաղկում է հունիսից մինչևհոկտեմբեր ամիսը: Սերմերը մանր են, սևադարչնագույն, կլորավունձվաձև: 1000 սերմի կշիռը 0,8-1,6 գ է: Ծլունակությունը պահպանվում է 4-ից 5 տարի:

Page 4: Ռեհան

• Հարութ Հարությունյան

• Հիմնական դպրոց

• 5-րդ դասարան