5
ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿ 7-3 ԿԿԿ.

Ani 7-3 das

Embed Size (px)

Citation preview

Կիսամյակային

հաշվետվութ

յուն

Մանուկյան Անի 7-3 դաս.

Բարև ձեզ ես Մանուկյան Անին եմ: Սովորում եմ 7-3 դասարանում: Ֆիզկուլտուրան ընտրել եմ վոլեյբոլ, իսկ ընտրությունս` անգլերեն: Կայքին նյութեր տվել եմ և տալիս եմ: Մենք շատ էինք ուրախացել, որ բոլորս միասին լինելու ենք նույն դասարանում, բայց չանցած մեկ շաբաթ` մեր դասարանի տղաներին տեղափոխեցին մեկ այլ դասարան:

Երբ նոր էինք տեղափոխվել միջին դպրոց, ոչ մի ուսուցչի չէինք ճանաչում, չգիտեինք ոչ մի լաբորատորայի տեղ և մեզ համար շատ դժվար էր,բայց մի քանի շաբաթ հետո ամեն ինչ շտկվեց: Քիչ-քիչ սովորեցինք միջին դպրոցի առօրյային: Երբ նշված ժամից ուշանում ես, մնում ես դուրսը, այսինքն դուռը փակվում է վրադ: Ինձ հետ այդպիսի դեպք մի անգամ է պատահել:

ՈՒնեցել ենք շատ ճամփորդություններ: Ուխտագնացության ենք գնացել Դիլիջան: Նաև մեր սիրելի դասղեկ տիկին Լուսինեն մեզ տարավ 5D դիտելու, նաև գնացինք սրճարան:Այդ օրը մենք շատ մեծ բավականություն ստացանք: Դեկտեմբերի 28-ին մեզ մոտ դիմակահանդես էր,որը շատ լավ անցավ:

Հաջորդ օրը իմ նկարը արդեն տեղադրված էր mskh.am-ի ֆոտոպատումներում,որը ինձ համար մեծ անակնկալ էր: Հունվարին տեղի ունեցան ստուգատեսներ, որին ես մասնակցել եմ: Պատրաստվում եմ նաև մասնակցել օլիմպիադաներին: Եթե հասցնեմ` բոլոր օլիմպիադաներին էլ կմասնակցեմ: Մեր առաջին կիսամյակը շատ հետաքրքիր անցավ,որովհետև կան նոր առարկաներ:Հուսով եմ, որ երկրորդ կիսամյակը էլ ավելի հետաքրքիր կանցնի: