6
ՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ ԼԼԼԼԼ ԼԼԼԼԼԼԼԼ ԼԼԼԼԼԼ ԼԼԼԼԼԼԼ

Սպիտակուցներ

  • Upload
    liana-v

  • View
    241

  • Download
    2

Embed Size (px)

Citation preview

Page 1: Սպիտակուցներ

ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ

Լիանա Վահանյան

Գայանե Օհանյան

Page 2: Սպիտակուցներ

Սպիտակուցները բարձրամոլեկուլային օրգանական միացություններ են, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա-ամինաթթուներից: Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։

Page 3: Սպիտակուցներ

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը: Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում և բջջային ցիկլում:

Page 4: Սպիտակուցներ

Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում, քանի որ այս օրգանիզմներում սինթեզվում է միայն անհրաժեշտ սպիտակուցների մի մասը։ Մարսողության գործընթացում սննդի մեջ պարունակվող սպիտակուցները քայքայվում են մինչև ամինաթթուներ, որոնք հետագայում օգտագործվում են սպիտակուցի կենսասինթեզում՝ օրգանիզմի սեփական սպիտակուցների սինթեզի համար, կամ քայքայման գործընթացը շարունակվում է էներգիա ստանալու համար։

Page 5: Սպիտակուցներ

Սպիտակուցի չափսը կարող է չափվել ամինաթթվային մնացորդների քանակով կամ դալտոններով: Սպիտակուցներն օժտված են ամֆոտերությամբ. արտաքին պայմաններից կախված՝ կարող են ցուցաբերել թթվային կամ հիմնային հատկություններ։

Page 6: Սպիտակուցներ

Սպիտակուցների կազմում կան մի քանի տեսակի ֆունկցիոնալ խմբեր, որոնք ջրային միջավայրում իոնացվում են, դրանք են թթու ամինաթթուների կողմնային կարբօքսիլ խմբերը և ազոտ պարունակող կողմնային շղթաների ամինաթթուները: Յուրաքանչյուր սպիտակուց բնութագրվում է իզոէլեկտրական կետով, որը միջավայրի թթվայնության արժեքն է այն միջավայրում, որտեղ սպիտակուցի մոլեկուլի գումարային էլեկտրական լիցքը զրո է, այսինքն՝ մոլեկուլը չի տեղափոխվում էլեկտրական դաշտում: Իզոէլեկտրական կետում սպիտակուցի հիդրատացիան և լուծելիությունը ունեն նվազագույն արժեքը։ Մեծ թվով թթվային մնացորդներ պարունակող սպիտակուցների իզոէլեկտրական կետը գտնվում է թթվային հատվածում, հիմնային մնացորդների դեպքում՝ հիմնային հատվածում։