5
ՎՎՎՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎՎՎ

Վիրուսներ

  • Upload
    liana-v

  • View
    135

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

Page 1: Վիրուսներ

ՎԻՐՈՒՍՆԵՐ

Գայանե ՕհանյանԼիանա Վահանյան

Page 2: Վիրուսներ

Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից  ու բույսերից մինչև  բակտերիաներ և արքեաներ։ Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ 

Page 3: Վիրուսներ

Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից՝

բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը,

բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները,

որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ

Page 4: Վիրուսներ

Վիրուսների ծագումն ամբողջությամբ պարզ չէ։ Հնարավոր է՝ նրանց մի մասը ծագել է բակտերիաներից։  Վիրուսները խաղում են կարևոր դեր գեների հորիզոնական տեղափոխման մեջ՝ սրանով նպաստելով գենետիկական բազմազանությանը։ Որոշ գիտնականներ վիրուսները համարում են կենդանի ձևեր, քանի որ վերջիններս կրում են գենետիկական նյութ: Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով, փոխանցվում են բույսից բույս բուսահյութով , փոխանցվում են արնախում միջատների միջոցով։

Page 5: Վիրուսներ

ՎԻՐՈՒՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում վիրուսներն ուսումնասիրող գիտական կառույցներն երկուսն են: Մարդու և կենդանիների բջջային կուլտուրանների ուսումնասիրություններով բացահայտվել են կայուն բջիջների առաջացման ժամանակ վիրուսների ընտրողական ազդեցության մեխանիզմները։ Վիրուսներն առաջացնում են ապոպտոզ և կարող են ձևափոխել բջիջները՝ առաջացնելով դիպլոիդ պոպուլացիաներ: