7
ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ

ամանորը բասկերի երկրում

Embed Size (px)

Citation preview

Page 1: ամանորը բասկերի երկրում

ԱՄԱՆՈՐԸ ԲԱՍԿԵՐԻ ԵՐԿՐՈւՄ

Page 2: ամանորը բասկերի երկրում

Հետաքրքիր երկիր է Բասկերի երկիրը իր յուրահատուկ լեզվով, գեղեցիկ բնությամբ ու ճարտարապետությամբ:

Ես ունեմ մի ընկեր, նրա անունը Էլիսա է: Էլիսան յոթ տարեկան է եւ նա բասկ է, ապրում է Բասկերի երկրում՝ Իսպանիայում: Էլիսան ու իր մայրիկը օգնեցին ինձ ու իմ մայրիկին պատրաստել այս նյութը: Ինձ թվում է հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ սովորույթներ ունեն այս հետաքրքիր երկրի մարդիկ: Ահա եւ ես ու Էլիսան նկարում)

Page 3: ամանորը բասկերի երկրում

Սուրբ Ծննդյան Տոնը Քանի որ բասկերը կաթոլիկ են, նրանք Սբ. Ծնունդը նշում

են դեկտեմբերի 25-ին եւ դա տարվա ամենակարեւոր օրն է, երբ բարեկամներն ու հարազատները հավաքվում եւ ուրախանում են միասին, նվերներ են նվիրում միմյանց եւ սպասում են Ձմեռ պապիկին, որին այնտեղ կոչում են Օլենցերո: Օլենցերոն ձմեռային տոների ամենասպասված եւ ամենասիրելի մարդն է, ինչպես մեր Ձմեռ պապը: Ըստ ավանդույթի Օլենցերոն ապրում է ահա այս նկարի տնակում, որը կառուցվել է 16րդ դարում:

Page 4: ամանորը բասկերի երկրում

Ամանորից առաջ Օլենցերոն երեխաներին իր տուն է հրավիրում՝ իմանալու ով ինչ է ուզում, որ Ձմեռ պապը, այսինքն ինքն Օլենցերոն, նվիրի իրենց: Նկարներում Էլիսան եւ իր եղբայր Մարտինն են Օլենցերոյի տանը:

Page 5: ամանորը բասկերի երկրում

Նրանք ունեն նաեւ մի շատ գեղեցիկ երգ Օլենցերոյի մասին, որը Էլիսան եւ Մարտինը երգում են հատուկ մեզ համար ահա այս տեսանյութում:

Երգն այն մասին է, որ երբ Օլենցերոն մի անգամ գնում է անտառ վառելափայտ հավաքելու, լսում է փոքրիկ Հիսուսի ծննդյան լուրը եւ շատ արագ վերադառնում է, որպեսզի մարդկանց հայտնի բարի լուրը եւ բոլորի տունը լցնի երջանկությամբ: Ահա այստեղ էլ կարող ենք լսել երգը՝ https://www.youtube.com/watch?v=rjRXb_cds0w

Page 6: ամանորը բասկերի երկրում

Տոնական օրերի միջոցառումների ժամանակ ընդունված է այնտեղ հագնել ազգային հագուստ:

Page 7: ամանորը բասկերի երկրում

Դեկտեմբերի 25-ից առաջ մարդիկ ազգային հագուստով դուրս են գալիս փողոց խմբերով եւ երգում են Սուրբ Ծննդյան երգեր: Իսկ դեկտեմբերի 25-ին հարազատներով հավաքվում են երեկոյան տանը համեղ ընթրիքի սեղանի շուրջ եւ բացում Օլենցերոյի բերած նվերները: Դեկտեմբերի 31-ը դիմավորում են հիմնականում դրսում հրավառության վառ լույսերի ներքո: