7
ԴԴԴ ԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴ

ԴՆԹ և ՌՆԹ

  • Upload
    liana-v

  • View
    254

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

ԴՆԹ ԵՒ ՌՆԳայանե ՕհանյանԼիանա Վահանյան

ԴՆԹ` Դեզօքսիռիբոնուկլեինաթթու հայտնաբերվել է 1869 թվականին Ֆրիդրիխ Միշերի կողմից։ Սկզբում նա այն անվանել է նուկլեին, բայց հետագայում, երբ բացահայտում է այդ նյութի թթվային հատկությունները, վերանվանում է՝ նուկլեինաթթու: Այն բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու։ Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվի մնացորդներից:

ԴՆԹ-ի մոլեկուլների հիմնական դերը տեղեկատվության երկարատև պահպանումն է։ ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք ծածկագրում են սպիտակուցներ, կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի չծածկագրող հատվածներն ունեն կառուցվածքային նշանակություն կամ մասնակցում են ծածկագրող հատվածների ակտիվության կարգավորմանը։ ԴՆԹ-ի կրկնակի պարույրի կառուցվածքն առաջարկեցին Ֆրենսիս Կրիկն ու Ջեյմ Ուոթսոնը 1953 թվականին՝ հիմնվելով Մորիս Ուիլկինսի և Ռոզալինդ Ֆրանկլինի ստացած ռենտգենոկառուցվածքային տվյալների, ինչպես նաև «Չարգաֆի օրենքի» վրա: Ուոթսոնի և Կրիկի առաջարկված ԴՆԹ-ի մոդելը հետագայում ապացուցվեց, իսկ նրանց առաջարկը 1962 թվականին ստացավ Նոբելյան մրցանակ՝ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում։

Նոբելյան մրցանակը ստացողների շարքում չկար Ռոզալինդ Ֆրանկլինը, քանի որ նա այդ ժամանակ մահացել էր քաղցկեղից: Դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) կենսապոլիմեր է, որի մոնոմերները նուկլեոտիդներն են: Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է օրթոֆոսֆորական թթվի մնացորդից, որը միացած է դեզօքսիռիբոզին 5' դիրքում։ Վերջինիս 1' դիրքում միանում է 4 ազոտային հիմքերից որևէ մեկը գլիկոզիդային կապի միջոցով։ Հենց նուկլեոտիդների կազմության մեջ մտնող ածխաջրի տեսակն էլ ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի միջև հիմնական տարբերություններից մեկն է Նուկլեոտիդի օրինակ է ադենոզինմոնոֆոսֆատը, որի ազոտային հիմքը ադենինն է։

ՌՆԹ` Ռիբոնուկլեինաթթու բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող երեք հիմնական մակրոմոլեկուլներից մեկը: Այնպես ինչպես ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն նույնպես կազմված է նուկլեոտիդների շղթայից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից, միաշաքարից և ֆոսֆատային խմբից։ Նուկլեոտիդների հաջորդականության շնորհիվ ՌՆԹ-ն կարողանում է կոդավորել գենետիկական ինֆորմացիան։ Բոլորը բջջային օրգանիզմները օգրագործում են մՌՆԹ-ն սպիտակուցների սինթեզը ծրագրավորելու համար։ Բջջային ՌՆԹ առաջանում է տրանսկրիպցիայի արդյունքում, որը ԴՆԹ-ի կաղապարի հիման վրա իրականացվող ՌՆԹ-ի ֆերմենտատիվ սինթեզն է։ Այս գործընթացն իրականանում է հատուկ ֆերմենտների ՌՆԹ-պոլիմերաների միջոցով։

Տրանսկրիպցիայի արդյունքում առաջացած ՌՆԹ-ները հետագայում մասնակցում են սպիտակուցի կենսասինթեզին, որն իրականացնում են ռիբոսոմները։ Տրանսկրիպցիայից հետո մյուս ՌՆԹ-ները ենթարկվում են քիմիական ձևափոխությունների և կախված ՌՆԹ-ի տեսակից առաջացնում երկրորդային և երրորդային կառուցվածքներ։ Միաշղթա ՌՆԹ-ները բնութագրվում են տարածական կառուցվածքներով, որտեղ շղթայի նույն նուկլեոտիդային հաջորդականությունները կապված են միմյանց հետ։ Կենդանի բջիջներում ՌՆԹ-ի սինթեզն իրականացվում է հատուկ ֆերմենտի՝ ՌՆԹ-պոլիմերազի միջոցով։ Էուկարիոտների մոտ ՌՆԹ-ի տարբեր տեսակները սինթեզվում են տարբեր կերպ՝ հատուկ մասնագիտացված ՌՆԹ-պոլմերազներով։

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ ԴՆԹ-Ի ՀԵՏ ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի միջև գոյություն ունի 3 հիմնական

տարբերություն. 1. ԴՆԹ-ն պարունակում է դեզօքսիռիբոզ, իսկ ՌՆԹ-ն՝

ռիբոզ, որն ունի լրացուցիչ հիդրօքսիլ խումբ։ Այս խումբը մեծացնում է մոլեկուլի հիդրոլիզի հավանականությունը, այսինքն՝ նվազեցնում ՌՆԹ-ի մոլեկուլի կայունությունը։

2.Ադենինին կոմպլեմենտար նուկլեոտիդը ոչ թե թիմինն է, ինչպես ՌՆԹ-ում, այլ՝ ուրացիլը, որը թիմինի չմեթիլացված ձևն է:

3. ԴՆԹ-ն հանդես է գալիս երկպարույրի տեսքով, որը կազմված է առանձին երկու մոլեկուլներից։ ՌՆԹ-ի մոլեկուլներն հիմնականում ավելի կարճ են և միաշղթա: ՌՆԹ-ի որոշ մոլեկուլներ կաող են առաջացնել կրկնակի պարույրներ, ինչպես օրինակ փՌՆԹ-ում է։