Էջ 1, 26-ից
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 25
‹‹ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ›› ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՋԵՎԱՆԻ
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ
08.07.2017թ. ք. Իջևան
Նիստին ներկա էին գիտական խորհրդի 35 անդամներից 30-ը: Նիստին
նեկա էին նաև ԵՊՀ-ի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հրապարակախոս Ա. Հ. Սիմոնյանը, ԵՊՀ-
ի Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք.գ.դ., պրոֆ. Ա.
Սաղյանը, ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի
ֆակուլտետի դեկան` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների
դոկտոր Վահրամ Դումանյանը, ԵՊՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետի
դեկան մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
Պավել Բալայանը, ԵՊՀ ԻՄ-ի ամբիոնի վարիչները և կրթական ծրագրերի
ղեկավարները:
Նիստը վարում էր ԵՊՀ-ի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հրապարակախոս Ա. Հ.
Սիմոնյանը:
ԵՊՀ-ի ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանը բացելով գիտական խորհրդի նիստը
հայտարարեց քվեակազմի առկայության մասին և քվեարկության դրեց նիստի
օրակարգը:
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
1. ԵՊՀ ԻՄ-ի 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորման
արդյունքների ամփոփում:
/Զեկուցող Ս. Ա. Առաքելյան/
Էջ 2, 26-ից
2. ԵՊՀ ԻՄ-ի 2018-թ.-ի ընդունելության մասնագիտությունների ցանկի
քննարկում:
/Զեկուցող Ս. Ա. Առաքելյան/
3. ԵՊՀ ԻՄ ՄԿՈԱ բաժնի 2016-2017 ուստարվա գործունեության մասին:
/Զեկուցող Մ. Ճաղարյան/
4. Ընթացիկ հարցեր:
4.1. ԵՊՀ ԻՄ-ի գիտակազմակերպական բաժնի կանոնակարգի
հաստատումը:
4.2. ԵՊՀ ԻՄ-ի միջազգային կապերի բաժնի կանոնադրության
հաստատումը:
4.3. ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի
ամբիոնի կանոնադրության հաստատումը:
4.4. ԵՊՀ ԻՄ-ի արխիվի կանոնադրության հաստատումը:
4.5. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի
ուսանողական նպաստների, պետական և ներբուհական
կրթաթոշակների հատկացման կանոնակարգի հաստատումը:
4.6. ԵՊՀ ԻՄ-ում կառուցվածքային փոփոխությունների մասին:
4.7. ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի,
գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ Մհեր Օգանեսի
Ստեփանյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում
ստանալու համար երաշխավորելու և միջնորդելու մասին:
4.8. ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի անգլերեն լեզվի
և գրականության ամբիոնի դասախոս Ս. Աբրահամյանի և ԵՊՀ ԻՄ-ի
կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և
քանդակի ամբիոնի ասիստենտ Ս. Հովհաննիսյանի «English for Art
Students» ուսումնական ձեռնարկը հրատարակության երաշխավորելու
մասին:
Էջ 3, 26-ից
Գիտխորհրդի անդամների կողմից օրակարգի համար այլ հարց
չառաջարկվեց և մասնակիցների բաց քվեարկությամբ ընդունվեց նիստի
օրակարգը:
Օրակարգի առաջին` ‹‹ԵՊՀ ԻՄ-ի 2016-2017 ուստարվա ամփոփիչ
ատեստավորման արդյունքների ամփոփում›› հարցի վերաբերյալ լսեցին ԵՊՀ
ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հաղորդումը: Նա շնորհակալություն հայտնեց
ԵՊՀ–ի ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանին և ԵՊՀ-ի պրոռեկտոր Ա. Կ Գրիգորյանին ԵՊՀ
ԻՄ-ի կազմակերպչական աշխատանքներին առավելագույնս աջակցելու
համար և ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, Ա. Սաղյանին, ԵՊՀ-ի
ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան`
Վահրամ Դումանյանին, ԵՊՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան
Պավել Բալայանին ԵՊՀ ԻՄ-ի 2016-2017 ուստարվա ամփոփիչ գիտխորհրդի
նիստին մասնակցելու համար:
Տնօրեն Ս. Ա. Առաքելյանը նշեց, որ 2017թ.-ի մայիսի 12-ից հունիսի 25-ը
ԵՊՀ ԻՄ-ում ըստ ժամանակացույցի անց է կացվել 2016-2017 ուստարվա
ամփոփիչ ատեստավորում առակա և հեռակա ուսուցմամբ: Նշվեց, որ
ավարտական աշխատանքների թեմատիկան համապատասխանում էր
ներկայացվող ժամանակակից պահանջներին և հնարավորինս վերաբերվում
էր տաարածաշրջանային խնդիրներին: Մասնավորապես մայիսի 25-ին
Ենոքավանում կայացավ «Կիրառական արվեստ» մասնագիտության
ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը, որի
հանձնաժողովը գլխավորում է ՀՀ նկարիչների միության նախագահի
տեղակալ-քարտուղար, պրոֆեսոր Խաչատուր Սուրենի Ազիզյանը:
Աշխատանքներն աչքի էին ընկնում թեմատիկ, ոճական, ժանրային
բազմազանությամբ և մեծ մասամբ արժանացան հանձնաժողովի նախագահի
ու անդամների դրվատանքին, 8 ուսանող ստացավ «գերազանց», 7-ը` «լավ»:
«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ
Էջ 4, 26-ից
ատեստավորման հանձնաժողովը, նախագահ Ռուս-հայկական
(սլավոնական), համալսարանի ՏՏ դեպարտամենտի ծառայության պետ,
ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ, Հարություն Վոլոդյայի
Գասպարյանի գլխավորությամբ շատ գոհ էին ուսանողների
պատրաստվածության մակարդակից, և նշել էին որ նարանք կարող են լրացնել
մարզում առակա ՏՏ ոլորտի բարձրորոկ կադրերի պակասը:
«Սերվիս» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման
հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ տնտեսական զարգացման և
ներդրումների նախարարության զբոսաշրջության զարգացման
քաղաքականության վարչության պետ Մեխակ Վեմիրի Ապրեսյանը, նրա
արտահայտած կարծիքի համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը
բավարարում է «Սերվիս բակալավր» պատրաստելու պահանջներին և
ոլորտում պահանջարկին համապատասխանող կադրեր պատրաստելու
զգալի ներուժ ունի: Ամփոփիչ քննության և ավարտական աշխատանքների
պաշտպանության հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց
քննարկել այդ գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների առավել
արդյունավետ կիրառման և ինովացիոն մոտեցումների ներդրման
հնարավորությունը, կատարելագործել հարցաշարերը՝ հաշվի առնելով
ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ նախատեսվող
փոփոխությունները, աշխատանքներում պահպանել ու զարգացնել
վերլուծական և պրակտիկ մոտեցումները, առավել ուշադրություն դարձնել
դրանց կիրառական կողմին:
«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ամփոփիչ
ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ Կառավարությանն
առընթեր ՊԵԿ-ի ֆինանսահաշվային վարչության պետ, գլխավոր
հաշվապահ Հովիկ Գուրգենի Հովհաննիսյանը: Նա լավ գնահատեց
շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության
մակարդակը, բավարար համարեց ինքնուրույն մտածելու և
Էջ 5, 26-ից
արտահայտվելու կարողությունները: Շրջանավարտների ձեռք բերած
ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման
ուղղությամբ առաջարկվեց բարձրացնել ուսանողների տնտեսագիտական
գիտելիքների մակարդակը՝ առավելագույնս նրանց հանձնարարելով
տարբեր դասագրքեր և ժամանակակից տնտեսագիտական հոդվածներ ու
վերլուծություններ, զարգացնել ուսանողների գործնական հմտություններն
ու կարողությունները՝ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի համար
ինքնուրույն վերլուծություններ կատարելու համար:
«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ
ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Երևանի Վ.Բրյուսովի
անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն
լեզվի բառագիտության և ոճաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լիլիթ
Ասատուրի Բադալյանը: Հանձնաժողովը բարձր գնահատեց
մասնագիտական գիտելիքների իմացության և կիրառման
կարողությունները, իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն
դատողություններ անելու, ազատ հաղորդակցվելու շրջանավարտների
կարողությունների և ինքնակրթության հմտությունների դրսևորման
մակարդակը: Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության
ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ
առաջարկվեց պրակտիկայի համար տրամադրել ավելի լայն
հնարավորություններ: Ավարտական աշխատանքների իրականացման և
դրանց ներկայացման մակարդակը ևս բարձր գնահատվեց: Հետագա
բարելավման ուղղությամբ առաջարկվեց աշխատանքներում պահպանել
տեսական և գործնական մասերի հավասարակշռությունը, որպեսզի
հնարավորություն տրվի լիարժեք գնահատելու ուսանողների վերլուծական
հմտությունները:
Էջ 6, 26-ից
«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ
ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Երևանի Վ.Բրյուսովի
անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերեն
լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մելանյա Սմբատի Ղազարյանը:
Հանձնաժողովը բարձր գնահատեց շրջանավարտների մասնագիտական
գիտելիքների իմացության և կիրառման կարողությունների մակարդակը,
իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ
անելու, ազատ հաղորդակցվելու, ինքնակրթության հմտությունների
դրսևորման մակարդակը: Ընդգծվեց, որ, ի տարբերություն գործնական
ֆրանսերենի, տեսական առարկաների ներկայացումը երբեմն կաղում էր:
Ավարտական աշխատանքների իրականացման հետագա բարելավման
ուղղությամբ առաջարկվեց, ցածր կուրսերից սկսած, ուսանողներին
ներկայացնել հետազոտական աշխատանք գրելու հիմնական սկզբունքներն ու
պահանջները, հետևողական լինել նախապաշտպանությունների նկատմամբ:
Տնօրեն Ս. Ա. Առաքելյանը նշեց, որ թե անգլերեն, և թե ֆրանսերեն
լեազուներով գրված ավարտական աշխատանքները անց են կացվել
համապատասխան լեզուներով: Տնօրեն Ս. Ա. Առաքելյանը կարևորեց նաև
արտասահմանյան գրականության առարկայական ծրագրի
օպտիմալացումը և տարանջատումը:
«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ
ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Շիրակի «Մ. Նալբանդյանի
անվան պետական համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր, մանկ. գիտ.
դոկտոր, պրոֆեսոր Սպարտակ Սերյոժայի Սողոյանը:
«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ
ատեստավորման հանձնաժողովը լավ գնահատեց մասնագիտական
գիտելիքների իմացության, իրենց մասնագիտության շրջանակներում
Էջ 7, 26-ից
ինքնուրույն դատողություններ անելու, հաղորդակցվելու շրջանավարտների
կարողությունները, բավարար գնահատեց ձեռք բերած գիտելիքների և
պատկերացումների կիրառման կարողությունների, ինքնակրթության
հմտությունների դրսևորման մակարդակը:
Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական
արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց մեծ
ուշադրություն դարձնել գործնական հետազոտությունների արդյունքների
մշակմանը:
Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության վերաբերյալ
դարձյալ առաջարկվեց ընտրել տարածաշրջանային հիմնախնդիրների
բացահայտմանն ու լուծմանն ուղղված թեմաներ: Մասնավորապես Տնօրեն Ս.
Ա. Առաքելյանը նշեց, որ տարածաշրջանում ուսումնասիրության առարկա
կարող է լինել Իջևանում գործող Սոս մանկական գյուղը, արտագնա
աշխատանքի հետ կապված ընտանեկան խնդիրները, դպրոցներում
ներառական կրթության հետ կապված խնդիրները և այլն:
«Պատմություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման
հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական
համալսարան» հիմնադրամի հասարակագիտության ամբիոնի պրոֆեսոր,
պատմ. գիտ. դոկտոր Համլետ Մարտիկի Գևորգյանը: Հանձնաժողովը լավ
գնահատեց մասնագիտական գիտելիքների իմացության և կիրառման, իրենց
մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու,
ազատ հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունները,
ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:
Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական
արդյունքների բարելավման ուղղությամբ առաջարկվեց մասնագիտական
կարողությունները զարգացնելու համար առավել խորությամբ ուսումնասիրել
Էջ 8, 26-ից
սկզբնաղբյուրները: Ավարտական աշխատանքների հետագա բարելավման
հետ կապված՝ շեշտը դրվեց ուսանողների ինքնուրույնության զարգացման
վրա, առաջարկվեց ընտրել այնպիսի թեմաներ, որոնք դեռևս պատշաճ
մակարդակով ուսումնասիրված չեն:
«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ատեստավորման
հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի
դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լավրենտի Աշոտի Միրզոյանը: Հանձնաժողովը
բավարար գնահատեց շրջանավարտների մասնագիտական գիտելիքների
իմացության մակարդակը, իրենց մասնագիտության շրջանակներում
ինքնուրույն դատողություններ անելու և հաղորդակցվելու նրանց
կարողությունները, ինքնակրթության հմտությունների դրսևորման
մակարդակը, բարձր գնահատեց նրանց ձեռք բերած գիտելիքների կիրառման
կարողությունները: Ավարտական աշխատանքների վերաբերյալ
հանձնաժողովի կարծիքը բարձր էր հատկապես որակավորմանը թեմայի
համապատասխանության, մասնագիտական գրականությունից օգտվելու և
համադրելու կարողությունների տեսանկյուններից: Աշխատանքների հետագա
բարելավման ուղղությամբ առաջարկվեց, որ թեմաները լինեն ժամանակակից,
աշխատանքները զերծ լինեն գրքայնությունից ու արտագրություններից,
ընդգծվի շրջանավարտի ինքնուրույնությունը:
Տնօրեն Ս. Ա. Առաքելյանը նշեց, որ ընդհանուր առմամբ 2017թ.
մասնաճյուղում բակալավրի կրթական ծրագրերով առկա և հեռակա
ուսուցմամբ ավարտել են թվով 416 ուսանող, որից 165-ն առկա ուսուցմամբ (1-
ը նախորդ տարիներից), 251-ը հեռակա ուսուցմամբ (1-ը նախորդ տարիներից):
Մասնաճյուղում վերոնշյալ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ 24
ուսանող ստացել են գերազանցության դիպլոմ: Համեմատությամբ կարող
Էջ 9, 26-ից
ենք նշել, որ այս տարի առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով
գերազանցության դիպլոմ ստացող ուսանողների թիվը աճել է ≈10,8%-ով:
Ստորև աղյուսակի տեսքով, ըստ մասնագիտությունների, ներկայացնում
եմ 2016-2017թթ. շրջանավարտների թիվը: (Տես նաև հավելված 1)
Շ Ր Ջ Ա Ն Ա Վ Ա Ր Տ Ն Ե Ր
Մասնագիտություն
Ընդամենը` 416, այդ թվում նախորդ տարիներից /2/
առկա /գերազ. դիպլոմ/
հեռակա
2017
2016
2017
2016
1
Կիրառ. մաթեմ. և ֆիզիկա
- - 22/0 19/0
2
Բնապահպ. և բնօգտ.
- - 42/0 30/0
3 Ինֆորմ. և կիրառ. մաթեմատիկա
21/1 - - -
4 Տնտեսագիտ. տեսություն
21/2 35/3 58/0 30/0
5 Սերվիս
14/6 18/3 19/0 -
6 Պատմություն
18/4 23/4 39/0 32/0
7 Հայոց լեզու և գրակ.
18/1 25/0 33/0 20/0
8 Մանկ. և հոգեբանություն
19/3 8/1 38/0 30/0
Էջ 10, 26-ից
9 Ֆրանս. լեզու և գրակ.
10/1 9/2 - -
10 Անգլերեն լեզու և գրակ.
29/6 24/3 - -
11 Կիրառական արվեստ
15/0 34/5 - -
ԸՆԴԱՄԵՆԸ`
165/24 189/21 251/0 161/0
Տնօրեն Ս. Ա. Առաքելյանը նշեց, որ այս տարի շրջանավարտների հարցումը
առաջին անգամ անց է կացնել առցաց, և հույս հայտնեց, որ ստացված
տվյալները առավել օբյեկտիվ են, նշեց նաև, որ 31 շրջանավարտներ
ցանկություն են հայտնել ընդունվել մագիստրատուրա, որից 14-ը այս պահի
դրությամբ արդեն ընդունվել են, մյուս մասն էլ հույս ունենք նույնպես
կընդունվեն: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ստացած կրթությունից 2016-2017
ուստարվա շրջանավարտների բավարարվածության հարցման արդյունքները
տես հավելված 2:
Որոշեցին
Որոշում 25/1
1. Ընդունել ի գիտություն
Օրակարգի երկրորդ՝ ‹‹ԵՊՀ ԻՄ-ի 2018-թ.-ի ընդունելության
մասնագիտությունների ցանկի քննարկում›› հարցի վերաբերյալ լսեցին ԵՊՀ
ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հաղորդումը: Տնօրեն Ս. Ա. Առաքելյանը նշեց,
որ այս տարի 2016թ.-ին Տավուշի մարզում եղել է 1253 շրջանավարտ, 2017թ.-
ին՝ 920, 2018թ.-ին՝ 522, որից կարելի է եզրակացնել, որ մյուս տարի
դիմորդների քանակը կտրուկ իջնելու է, և այդ խնդիրը լուծելու համար
անհրաժեշտ է 2018թ.ի համար ընտրել ճիշտ մասնագիտություններ
Էջ 11, 26-ից
հնարավորիս շատ դիմորդնել ապահովելու համար: Հստակ է այն որ
կիրառական արվեստի ֆակուլտետեում ընդունելություն կատարվելու է
դիզայնի կրթական ծրագրով, բնական գիտությունների ֆակուլտետում՝
ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի կրթական ծրագրով,
տնտեսագիտական ֆակուլտետում՝ ֆինանսներ(ըստ ոլորտների) կրթական
ծրագրով, հումանիտար գիտությունների ֆակուլտետում՝ անգլերեն լեզու և
գրականություն ու տարրական մանկավարժություն և մեթոդիկա
մասնագիտություններով: Տնօրեն Ս. Ա. Առաքելյանը նշեց, որ
ուսումնսիրությունների արդյունքում պարզվել է, որ Իջևան քաղաքի 80
շրջանավարտներից 22-ը դիմել են Երևանի պետական բժշկական
համալսարան, մյուս կողմից մարզում կա նաև դեղատներում մասնագետ
աշխատողների կարիք՝ կարելի է եզրակացնել, որ մարզում կարող է լինել
դեղագործական քիմիա կրթական ծրագրով սովորել ցանկացողների որոշ
քանակություն, սակայն այդ մասնագիտությամբ ուսուցում կազմակերպելը
ենթադրում է հարուստ լաբորատորիաներ, որի համար ԵՊՀ ԻՄ-ը ունի ԵՊՀ-ի
աջակցության կարիքը:
Մյուս կողմից պարզվել է, որ մարզում կա նաև ռուսաց լեզվի և
գրականության ուսուցիչների կարիք, Տավուշի մարզում ռուսաց լեզվի և
գրականության ուսուցիչների միջին տարիքը 50-ից բարձր է, սակայն առանձին
այդպիսի կրթական ծրագիր իրականացնելը դժվար կլինի, այն կարելի է
իրականացնել պետպատվերի շրջանակներում, նախարարության հետ
համագործակցելով, ինչպես նաև կարելի է իրականացնել անգլերեն լեզու և
գրականության կամ ֆրանսերեն լեզու և գրականություն
մասնագիտություններին զուգահեռ: Հեռանկարներ կան նաև զբոսաշրջության
ոլորտում՝ կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի
արդյունքում ակնկալվում է Տավուշի մարզ զբոսաշրջիկների թվի
պարբերական աճ, որն էլ իր հերթին ենթադրում է այդ մասնագիտությամբ
սովորել ցանկացողների թվի աճ: Նշվեց, որ կան հեռանկարներ նաև հանրային
Էջ 12, 26-ից
կառավարման ոլորտում: Ամփոփելով ելույթը ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը նշեց, որ
մասնաճյուղը մրցակցային կրթական ծրագրերով լիարժեք համալսարանական
կրթություն ապահովվելու նպատակով ակնկալում է ԵՊՀ –ի լիարժեք
աջակցությունը:
Արտահայտվեցին –ԵՊՀ ԻՄ-ի Տարրական մանկավարժություն և
մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների դոկտոր Վ.
Բրուտյանը, ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ
ակադեմիկոս, ք.գ.դ., պրոֆ. Ա. Սաղյանը, ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և
կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան`
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահրամ Դումանյանը,
ԵՊՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան մանկավարժական
գիտությունների թեկնածու, դոցենտ Պավել Բալայանը, ԵՊՀ-ի պրոռեկտոր Ա.
Գրիգորյանը:
Վ. Բրուտյանը նշեց, որ սոցիալական աշխատանք կրթական ծրագրը
նպատակահարմար է իրականացնել մեծ քաղաքներում, մեր
տարածաշրջանում դրա փոխորեն ավելի նպատակահարմար կլինի
իրականացնել սոցիալական մանկավարժություն կրթական ծրագիրը, որի
համապատասխան շրջանավարտները կարող են աշխատել մարզի
դպրոցներում, մանկապարտեզներում, Սոս մանկական գյուղում և այլուր,
մյուս կողմից Վ. Բրուտյան կարծիք հայտնեց, որ այս տարածաշրջանում
դեղագործական քիմիան չի աշխատի: Նա ասաց նաև, որ ժամանակն է ԵՊՀ
ԻՄ-ում ունենալու մանկավարժության ֆակուլտետ, ինչպես նաև
իրականացնել կարճաժամկետ դպրոցական մանկավարժության
մագիստրատուրայի կրթական ծրագիր, որի անհրաժեշտ կադրային բազան
ԵՊՀ ԻՄ-ը ունի:
ԵՊՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան մանկավարժական
գիտությունների թեկնածու, դոցենտ Պավել Բալայանը նշեց, որ ռուսաց լեզվի
Էջ 13, 26-ից
հետ կապված դեռ ամեն ինչ պարզ չէ, մշակվում է օտար լեզուների
դասավանդման հայեցակարգ:
ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի
դեկան` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահրամ
Դումանյանն իր գոհունակությունն հայտնեց ներկայացված արդյունքների
վերաբերյալ և նշեց, որ այն արդյունքն է կատարված բարեխիղճ աշխատանքի:
ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք.գ.դ.,
պրոֆ. Ա. Սաղյանը նշեց, որ ԵՊՀ-ի ֆարմացիայի ինստիտուտը ԱՊՀ-ում
լավագույնն է իր տեսակի մեջ, կան հովանավորներ, համագործակցում ենք
տարբեր կազմակերպությունների հետ, կան բոլոր անհրաժեշտ
ժամանակակից սարքավորումները և մասնագետները ֆարմակալոգիայի
բնագավառում եվրոմակարդակով կրթություն ապահովելու համար, մեր
շրջանավարտները աշխատաշուկայում գրավել են իրեց դիրքը և ԵՊՀ-ի
ֆարմացիայի ինստիտուտը պատրաստ է ԵՊՀ ԻՄ-ին աջակցել այս
ուղղվածությամբ կրթական ծրագիր իրականացնելու գործում:
ԵՊՀ-ի պրոռեկտոր Ա. Գրիգորյանը համառոտ անդրադարձավ բոլոր
առաջադրված խնդիրներին: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ ընդունելության
մասնագիտությունների ցանկը լինելու է դինամիկ և պետք է առավելագույնս
համապատսխանի մարզի աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին, և
ենթադրվում է, որ 2018թ.-ին ԵՊՀ ԻՄ-ում ընդունելությունը կիրականացվի 6
կրթական ծրագրերով: Նա նշեց, որ լավ կլինի եթե լեզվի գծով կարողանանք
տալ երկու մասնագիտական որակավորում: Դեղորայքային քիմիա կրթական
ծրագրի հետ կապված եղել են քննարկումներ ԵՊՀ –ում և ԵՊՀ ԻՄ-ում և դա
մենք կարող ենք կազմակերպել մասնաճյուղում ԵՊՀ –ի աջակցությամբ:
Պրոռեկտոր Ա. Գրիգորյանը նշեց, որ կարելի քննարկել նաև սոցիալական
աշխատանք և սոցիալական մանկավարժություն կրթական ծրագրերի հարցը,
իսկ մասնաճյուղում մագիստրատուրան նպատակահարմար չէ, ԵՊՀ-ն տալիս
Էջ 14, 26-ից
է մասնաճյուղի շրջանավարտներին լավ հնարավորություններ ԵՊՀ-ում
մագիստրատուրա սովորելու հարցում, իսկ ինստիտուցիոնալ
հավատարմագրում մասնաճյուղը 2011թ.-ին անցել է ԵՊՀ –ի հետ միասին:
Նշեց նաև, որ 2018թ.-ից սկսած ամփոփիչ ատեստավորման քննությունները
չեն լինելու, մնալու է միայն ավարտական աշխատանքները, և պետք է
կենտրոնանալ դրա վրա, մասնավորապես ԵՊՀ-ում մշակվում է բակալավրի
կրթական ծրագրով ավարտական աշխատանքների կատարման և
պաշտպանության կարգ: Պետք է բարձրացնել ավարտական աշխատանքների
ղեկավարների պարտականությունները և հարցման միջոցով պարզել
ուսանողների բավարարվածություը ավարտական աշխատանքների
կատարման ընթացքից: Պրոռեկտոր Ա. Գրիգորյանը կարևորեց նաև ԵՊՀ-ում
գործող ինտրանետ համակարգի ներդրումը ԵՊՀ ԻՄ-ում, ուսանողներին
էլեկտրոնային հասցեների տրամադրումը ԵՊՀ պորտալում, ինչպես նաև պետք
է աշխատել նվազագույնի հասցնել թղթարարությունը՝ դրաք հնարավորինս
կատարելով առցաց: Նա հավելեց, որ ԵՊՀ –ի և ԵՊՀ ԻՄ-ի հարցաման
արդյունքները նման են, կան շատ ընդհանրություններ օտար լեզուների,
պրակտիկաների կազմակերպան, գործնական հմտությունների գնահատման
արդյունքներում: Պրակտիկաների կազմակերպամն խնդիրը գոյություն ունի
ամբողջ ՀՀ-ում, չկա այդ բնագավառը կարգավորող որևէ գործող իրավական
ակտ: Ելույթի վերջաում պրոռեկտոր Ա. Գրիգորյանը ԵՊՀ ԻՄ-ի կատարած
աշխատանքը գնահատեց բարձր:
Այնուհետև ԵՊՀ-ի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հրապարակախոս Ա. Հ. Սիմոնյանը իր
գոհունակությունն հայտնեց ԵՊՀ ԻՄ-ի կրթական գործունեությունից և
անդրադառնալով դոկտոր Վ. Բրուտյանի առաջարկին մանկավարժական
ֆակուլտետ ունենալու հետ կապված, ասաց, որ համալսարանի
կառուցվածքում դա չի պատկերացնում, այնուհետև նշեց, որ ժամանակակից
համալսարանական աշխարհի զարգացման հիմնական միտումներից մեկը
Էջ 15, 26-ից
գերազանցության կենտրոնների ստեղծումն է, որտեղ ակումուլյացիա են
անում և լավագույն աշխատուժի, և լավագույն գիտակրթական ծրագրերի, և
նորարարության, ընդ որրում ԵՊՀ –ում արդեն կան մի քանի այդպիսի
կենտրոններ և ավելին, ԵՊՀ-ն անցել է դրա հաջորդ էտապին և ԵՊՀ –ում
ստեղծում ենք կլաստերներ, որի վառ ապացույցը ֆարմացիայի ինստիտուտն
է: Գերազանցության կենտրոնները ֆակուլտետների հետ կապելով,
ֆակուլտետներն էլ կապում են ակադեմիական ինստիտուտի հետ,
ակադեմիական ինստիտուտը՝ արտադրության հետ, որն էլ համագործակցում
է մեր միջազգային գործընկերների հետ, մասնավորապես ԵՊՀ-ի ֆարմացիայի
ինստիտուտի մի մասնկիցն էլ Բելգորոդի համալսարանն է: ԵՊՀ ռեկտոր Ա.
Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ում այսպիսի կլաստերներ մի քանի հատ են և ԵՊՀ-ն
առաջիկայում կարող է ստեղծել մի քանի նմանատիպ կլաստերներ:
ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը անդրադառնալով առաջիկայում
դիմորդների նվազելուն, նշեց, որ դա հանգեցնելու է համալսարանի
դրամական հնարավորությունների նվազմանն, և որպեսզի համալսարանում
չլինեն համատարած կրճատումներ նախատեսվում է աշխատուժի
ժառանգականության սահուն ապահովում՝ մեծերից երիտասարդներին,
ապահովվել աշխատուժին լրացուցիչ աշխատանքներով որակավորման և
վերավորակավորման միջոցով: Նշվեց նաև, որ խնդիր կա նաև քննությունների
հետ կապված, պետք է փոխել մոտեցումները, շեշտը պետք է դրվի ավելի շատ
ուսանողի ստեղծած գիտելիքի գնահատման վրա, ավարտական
աշխատանքներում պետք է գնահատվի թիմային աշխատանքը և աշխատանքի
ներդրումային հնարավորությունը:
Ռեկտոր Ա. Սիմոնյանը նշեց, նաև որ ԵՊՀ –ում ուսանողների համար
նախատեսված կա 3 (երեք) հատ ստարտափ լաբարատորիա, լավ կլինի, որ
մասնաճյուղում գոնե մեկը ունենանք: Այնուհետև անդրադառնալով
Էջ 16, 26-ից
պրակտիկաների կազմակերպմանը, ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը նշեց, որ այդ
ուղղությամբ պետք է ներդրումներ կատարվեն:
Որոշեցին
Որոշում 25/2
1. Ընդունել ի գիտություն:
Օրակարգի երրորդ` ‹‹ԵՊՀ ԻՄ ՄԿՈԱ բաժնի 2016-2017 ուստարվա
գործունեության մասին›› հարցի վերաբերյալ լսվեց ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.
Ճաղարյանի հաղորդումը:
ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ. Ճաղարյան մասնավորապես նշեց, որ որակյալ
ուսումնառության ապահովման ռազմավարական խնդրի իրականացման
գրավականը մասնաճյուղում դեռևս 2009թ.-ից կայուն ներդրված որակի ներքին
ապահովման համակարգն է: ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման
կազմակերպական կառուցվածքին համապատասխան՝ այդ գործընթացները
կանոնակարգվում և իրականացվում են Մասնագիտական կրթության որակի
ապահովման (ՄԿՈԱ) բաժնի կողմից՝ Որակի կառավարման հանձնաժողովի
մշտական աջակցությամբ և խորհրդատվությամբ:
Նախորդ ուստարում բաժինը կարելի է ասել ամբողջությամբ
իրականացրել էր իր առջև դրված խնդիրները, ինչի մասին ուստարվա վերջում
հաշվետվությամբ ներկայացվել է, և բաժնի գործունեությունը գնահատվել
բավարար:
Բաժինն ընթացիկ ուստարում առաջնորդվում է կրթության որակի
բնագավառում մասնաճյուղի ընտրած քաղաքականությամբ և բաժնի՝ 2016-17
ուստարվա աշխատանքային պլանով, որը կազմվել է համաձայն մասնաճյուղի
զարգացման 2016-20 ռազմավարական ծրագրի պլան-ժամանակացույցից բխող
կարճաժամկետ պլանի: Հաշվետվությունը ամբողջությամբ ներկայացված է
հավելված 3-ում:
Էջ 17, 26-ից
Արտահայտվեցին – ՈՒՄՎ պետ Ա.Ց. Դավթյանը, հեռակա ուսուցման բաժնի
վարիչ Մ. Զուրաբյանը և այլոք:
Ելույթ ունեցողները հավանություն տվեցին ներկայացված ելույթին և
առաջարկեցին բաժնի գործունեություն գնահատել լավ:
Որոշեցին
Որոշում 25/3
ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՈԱ բաժնի գործոունեությունը գնահատել լավ:
Ընթացիկ հարցեր:
4.1 Լսեցին -‹‹ԵՊՀ ԻՄ-ի գիտակազմակերպական բաժնի կանոնակարգի հաստատումը›› հարցի մասին:
Որոշեցին
Որոշում 25/4
Ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի
մասնաճյուղի կանոնադրության 21-րդ կետի 4-րդ ենթակետով և Երևանի
պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի
կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Երևանի պետական
համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Երևանի պետական համալսարանի Իջևանի
մասնաճյուղի գիտակազմակերպական բաժնի կանոնակարգը՝
համաձայն հավելված 4-ի։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
4.2 Լսեցին -‹‹ԵՊՀ ԻՄ միջազգային կապերի բաժնի կանոնադրության հաստատումը›› հարցի մասին:
Էջ 18, 26-ից
Որոշեցին
Որոշում 25/5
Ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի
մասնաճյուղի կանոնադրության 21-րդ կետի 4-րդ ենթակետով և Երևանի
պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի
կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Երևանի պետական
համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Երևանի պետական համալսարանի Իջևանի
մասնաճյուղի միջազգային կապերի բաժնի կանոնադրությունը՝
համաձայն հավելված 5-ի։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
4.3 Լսեցին -‹‹ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի կանոնադրության հաստատումը›› հարցի մասին:
Որոշեցին
Որոշում 25/6
Ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի
մասնաճյուղի կանոնադրության 21-րդ կետի 4-րդ ենթակետով և Երևանի
պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի
կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Երևանի պետական
համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Երևանի պետական համալսարանի Իջևանի
մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և
սպորտի ամբիոնի կանոնադրությունը(նոր խմբագրությամբ)՝
համաձայն հավելված 6-ի։
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի պետական համալսարանի Իջևանի
մասնաճյուղի գիտական խորհրդի 2017թ. փետրվարի 11-ի թիվ 22
Էջ 19, 26-ից
նիստում հաստատված Երևանի պետական համալսարանի Իջևանի
մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և
սպորտի ամբիոնի կանոնադրությունը:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
4.4 Լսեցին -‹‹ԵՊՀ ԻՄ-ի արխիվի կանոնադրության հաստատումը›› հարցի մասին:
Որոշեցին
Որոշում 25/7
Ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի
մասնաճյուղի կանոնադրության 21-րդ կետի 4-րդ ենթակետով և Երևանի
պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի
կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Երևանի պետական
համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Երևանի պետական համալսարանի Իջևանի
մասնաճյուղի արխիվի կանոնադրությունը՝ համաձայն հավելված 7-
ի։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
4.5 Լսեցին -‹‹Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի
ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների
հատկացման կանոնակարգի հաստատումը›› հարցի մասին:
Որոշեցին
Որոշում 25/8
Ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի
մասնաճյուղի կանոնադրության 21-րդ կետի 4-րդ ենթակետով և Երևանի
պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի
Էջ 20, 26-ից
կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Երևանի պետական
համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Երևանի պետական համալսարանի Իջևանի
մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և
ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը՝
համաձայն հավելված 8-ի։
2. Սահմանել, որ կանոնակարգի 9-րդ կետով սահմանված՝ ուսման
վարձավճարի լրիվ փոխհատուցման մրցույթի պայմանները
կիրառվելու են 2017-2018 ուսումնական տարվա ավարտից հետո
անցկացվող մրցույթի պահից սկսած:
3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի պետական համալսարանի
Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի 2016թ. ապրիլի 2-ի թիվ
15 նիստում հաստատված Երևանի պետական համալսարանի
Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և
ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը:
4.6 Լսեցին -‹‹ԵՊՀ ԻՄ-ում կառուցվածքային փոփոխությունների մասին››
հարցի վերաբերյալ:
Տնօրեն Ս. Ա. Առաքելյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի աշխատակազմի հետ
տարվող գործունեությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով
անհրաժեշտ է Անձնակազմի կառավարման բաժինը վերակազմավորել
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի:
Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը առաջարկեց ԵՊՀ ԻՄ-ի
անձնակազմի կառավարման բաժինը Մարդկային ռեսուրսների կառավարման
բաժին վերակազմավորելու առաջարկով դիմել ԵՊՀ-ի ռեկտորին:
Էջ 21, 26-ից
Որոշեցին
Որոշում 25/9
Ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի
մասնաճյուղի կանոնադրության 21-րդ կետի 2-րդ ենթակետով և Երևանի
պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի
կանոնակարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով՝ Երևանի պետական
համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1. Հավանություն տալ ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի կառավարման բաժինը
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
վերակազմավորելու վերաբերյալ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի առաջարկին:
2. Համապատասխան առաջարկով դիմել ԵՊՀ ռեկտորին:
4.7 Լսեցին - ‹‹ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի,
գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության
անդամ Մհեր Օգանեսի Ստեփանյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի
գիտական կոչում ստանալու համար երաշխավորելու և միջնորդելու մասին››
հարցի վերաբերյալ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հաղորդումը:
ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական
արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի 2017թ.
մարտի 26-ի թիվ 5 նիստում քննարկվել է նույն ամբիոնի ասիստենտ, ՀՀ
նկարիչների միության անդամ Մհեր Օգանեսի Ստեփանյանին ԵՊՀ գիտական
խորհրդում դոցենտի գիտական կոչում շնորհելու հարցը և հաշվի առնելով
հայցողի գիտամանկավարժական գործունեության տվյալները նրան
երաշխավորել են դոցենտի գիտական կոչում շնորհելու համար և դիմել է ԵՊՀ
ԻՄ-ի գիտական խորհրդին՝ առաջարկելով միջնորդել ԵՊՀ-ի գիտական
խորհրդին՝ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի,
գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության
Էջ 22, 26-ից
անդամ Մհեր Օգանեսի Ստեփանյանին շնորհել դոցենտի գիտական կոչում և
համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈՀ:
Տնօրեն Ս. Ա. Առաքելյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին կից
մրցույթային հանձնաժողովը քննարկել է խնդրո առարկա հարցը և
ուսումնասիրելով հայցողի անձնական գործի նյութերը՝ արձանագրել է
հետևյալը.
ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի
և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Մհեր
Օգանեսի Ստեփանյանը ԵՊՀ ԻՄ-ում 2006թ. –ից սկսած անընդմեջ
իրականացնում է մասնագիտությանը համապատասխան
գիտամանկավարժական գործունեություն: Նա Ռուսաստանի նկարիչների
կազմակերպության անդամ է 1999թ.-ից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներքո նկարիչների
կազմակերպության անդամ է 1998թ.-ից, ՀՀ նկարիչների միության անդամ է
1997թ.-ից սկսած: ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի,
գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության
անդամ Մհեր Օգանեսի Ստեփանյանը մասնակցել է առնվազն 41 խմբային
ցուցահանդեսների, որից 13-ը՝ 2013թ.-ից հետո, 10-ը ցուցահանդեսի
մասնակցել է արտասահմանում: Մհեր Օգանեսի Ստեփանյանը ունի առնվազն
9 անհատական ցուցահանդեսների մասնակցություն, որից 4-ը կայացել է
Ռուսատանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, 1998-2002թթ.
Գերմանիայի Ախեն քաղաքում մասնակցել է ցուցահանդես վաճառքի: Նա
2002թ. , 2003թ., 2004թ. մասնակցել է Մոսկվայում կայացած մրցութային
միջազգային ցուցահանդեսներին, 2013թ.-ին մասնակցել է ՀՀ նկարիչների
միության կողմից կազմակերպված ՀՀ Պետական մրցանակի ներկայացված
աշխատանքների ցուցահանդեսին:
Նա 2000թ. ին ՌԴ-ի մշակույթի կոմիտեի կողմից կազմակերպված ‹‹Ոսկե
վրձին›› հոբելյանական մրցութային ցուցահանդեսում արժանացել է
պատվավոր դիպլոմի:
Էջ 23, 26-ից
Նա աչքի է ընկնում մասնագիտական աշխատանքների հարուստ
փորձով և արհեստավարժությամբ, նրա դասախոսական աշխատանքը
բնութագրվում է բարձր մակարդակով և նյութի մատուցման հմտությամբ, ինչը
մեծապես խթանում է ուսանողների իմացական հետաքրքրությանը:
Նա համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ.
հուլիսի 9-ի ‹‹Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական
կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին›› N
615 որոշման 2-րդ՝ ‹‹Դոցենտի գիտական կոչում շնորհելը›› բաժնի դ.
ենթակետի, որը նախատեսում է դոցենտի գիտական կոչում շնորհել
‹‹մշակույթի և սպորտի ասպարեզում դիպլոմավորված մասնագետի կամ
մագիստրոսի որակավորում ունեցող անձանց›› կարող է հավակնել դոցենտի
գիտական կոչման:
Հաշվի առնելով այդ ամենը կարելի է արձանագրել, որ ԵՊՀ ԻՄ-ի
կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և քանդակի
ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Մհեր Օգանեսի
Ստեփանյանի տվյալները բավարար են դոցենտի գիտական կոչում ստանալու
համար և կարելի է միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին:
Այնուհետև Ս. Ա. Առաքելյանը քվեարկության դրեց Մհեր Օգանեսի
Ստեփանյանի դոցենտի գիտական կոչում շնորհելու համար երաշխավորելու և
ԵՊՀ գիտխորհրդի միջնորդությանը դիմելու հարցը:
Որոշեցին
Որոշում 25/10
Հաշվի առնելով, որ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի
գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների
միության անդամ Մհեր Օգանեսի Ստեփանյանի գործունեության տվյալները
լիովին համապատասխանում են Հայաստանի Հանրապետության
կառավարության 2001թ. հուլիսի 9-ի ‹‹Հայաստանի Հանրապետությունում
Էջ 24, 26-ից
գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական
կոչումներ շնորհելու մասին›› N 615 որոշման 2-րդ՝ ‹‹Դոցենտի գիտական կոչում
շնորհելը›› բաժնի դ. ենթակետի, ինչպես նաև այդ հարցում նորմատիվային այլ
փաստաթղթերի պահանջներին, ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհուրդը որոշում է.
1. Երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի
գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ
նկարիչների միության անդամ Մհեր Օգանեսի Ստեփանյանին
դոցենտի գիտական կոչում ստանալու համար:
2. Միջնորդել ԵՊՀ-ի գիտական խորհրդին՝ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական
արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և քանդակի
ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Մհեր
Օգանեսի Ստեփանյանին շնորհել դոցենտի գիտական կոչում և
համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈՀ:
4.8 Լսեցին – ‹‹ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի
անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ս. Աբրահամյանի և
ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և
քանդակի ամբիոնի ասիստենտ Ս. Հովհաննիսյանի «English for Art Students»
ուսումնական ձեռնարկը հրատարակության երաշխավորելու մասին›› հարցի
վերաբերյալ:
ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար
գիտությունների ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի
2017թ. մայիսի 26 –ի թիվ 14 նիստում որոշում է կայացվել դիմել ԵՊՀ ԻՄ-ի
գիտական խորհրդին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի
անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ս. Աբրահամյանի և
ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և
քանդակի ամբիոնի ասիստենտ Ս. Հովհաննիսյանի «English for Art Students››
(«Անգլերենը արվեստի բաժնի ուսանողների համար») ուսումնական ձեռնարկը
հրատարակության երաշխավորելու համար: Ձեռնարկը գրված է անգլերեն
Էջ 25, 26-ից
լեզվով, գրախոսվել է «Անգլերեն լեզու և գրականություն» ամբիոնի վարիչի
ժամանակավոր պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Ք. Մ. Հարությունյանի և
ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզվի
թիվ 1 ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ս. Ռ. Խասապետյանի կողմից և արժանացել է
բարձր գնահատականի:
Արտահայտվեց -- Հումանիտար գիտությունների ֆակուլտետի անգլերեն
լեզվի և գրականության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար,
բ.գ.թ., դոցենտ Ք. Մ. Հարությունյանը:
Նա նշեց, որ ձեռնարկը նախատեսված է կիրառական արվեստի բաժնի
ուսանողների և արվեստով հետաքրքրվողների համար: Այն նպատակ ունի
խորացնել ուսանողների լեզվական գիտելիքները, հարստացնել
մասնագիտական բառապաշարը, զարգացնել նրանց հաղորդակցական
հմտությունները բանավոր և գրավոր խոսքում:
Ձեռնարկը բաղկացած է 17 դաս-բաժիններից (Lessons): Յուրաքանչյուր
բաժին ընդգրկում է արվեստի մի դարաշրջան: Ամեն բաժին բաղկացած է
մասնագիտական տեքստից և վարժություններից: Վերջում տրված է բառարան:
Որոշեցին
Որոշում 25/11
Ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի
մասնաճյուղի կանոնադրության 21-րդ կետի 13-րդ ենթակետով և Երևանի
պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի
կանոնակարգի 4-րդ կետի 13-րդ ենթակետով՝ Երևանի պետական
համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1. Երաշխավորել հրատարակման ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար
գիտությունների ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության
Էջ 26, 26-ից
ամբիոնի դասախոս Ս. Աբրահամյանի և ԵՊՀ ԻՄ-ի կիրառական
արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և քանդակի
ամբիոնի ասիստենտ Ս. Հովհաննիսյանի «English for Art Students»
ուսումնական ձեռնարկը:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Գիտական խորհրդի նախագահ_________________ Ս. Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գիտական խորհրդի քարտուղար__________________Մ. Ս. ԱԹՈՅԱՆ