41
“ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ 31 ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵ «ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵ» ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵ «ԵԵԵԵ ԵԵԵԵԵ» ԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ____________Ե.ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ - 2018 1

€¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

“ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ 31 ՀԱՍՑԵՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ «ԵՐԵՎԱՆ ՊԱՐԿ» ԸՆՏԱՆԵԿԱՆ ԺԱՄԱՆՑԻ ԵՎ

ԶՎԱՐՃԱՆՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի վրա ազդեցությաննախնական գնահատման հայտ

«Պարկ Գրուպ» ՍՊԸ տնօրեն՝

____________Գ.Նուշիկյան

Երևան - 2018

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ....................................................................................3

1.1. Ձեռնարկողի վերաբերյալ տեղեկություններ.....................................................31

Page 2: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

1.2. Նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը.......................31.3. Նախատեսվող գործունեության բնութագիրը (արտադրական հզորություններ, օգտագործվող բնառեսուրսներ և նյութեր, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ).......................................................................................3

1.3.1. Գոյություն ունեցող իրավիճակը......................................................................3Գրանցված իրավունքի տեսակը՝ վարձակալություն (25.7238 հա) և կառուցապատման (1.9362 հա) իրավունք:............................................................61.3.2. Տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ.........................................61.2.3. Շինարարության փուլերը...................................................................................71.2.4. Նյութերի և բնառեսուրսների օգտագործում.............................................8

2.1. Ֆիզիկաաշխարհագրական և երկրաբանական պայմանները................82.2 Կլիման...................................................................................................................................92.3. Օդային ավազան...........................................................................................................132.4. Ջրային ռեսուրսներ......................................................................................................132.5. Հողային ռեսուրսներ...................................................................................................142.6. Սոցիալ-տնտեսական պայմանները.....................................................................15

3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՄԱՆԸ, ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ.........................................................18

3.1. Ռիսկերի գնահատում...............................................................................................183.2. Արտանետումների աղբյուրները..........................................................................183.3. Ջրային ռեսուրսներ....................................................................................................183.4. Սոցիալական ռիսկերը..............................................................................................193.5. Բնապահպանական միջոցառումների ընդհանուր նկարագրություն19

3.5.1. Մթնոլորտային օդ.................................................................................................193.5.2. Ջրային ռեսուրսներ............................................................................................193.5.3. Հողային ռեսուրսներ..........................................................................................193.5.4. Աղմուկ.......................................................................................................................203.5.5. Կենսաբազմազանություն................................................................................203.5.6. Սոցիալական խնդիրներ...................................................................................20

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ.............................................................................................................................21

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ1.1. Ձեռնարկողի վերաբերյալ տեղեկություններՍույն նախնական գնահատման հայտում ներկայացված նախատեսվող

գործունեության ձեռնարկող է հանդիսանում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ն: Հասցե՝ Ք. Երևան Սայաթ-Նովա 11, բն. 7

2

Page 3: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

Ընկերությունը մասնագիտացված է հանգստի, ժամանցի և զվարճանքների ոլորտներում:

1.2. Նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը

Նախատեսվող գործունեության անվանումն է.Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Դալմայի

այգիներում` Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում, շուրջ 27.66 հեկտար մակերեսով, չօգտագործվող հողամասում, ընտանեկան ժամանցի և զվարճանքի կենտրոնի կառուցում: Կենտրոնի շինարարությունը կիրականացվի հիմք ընդունելով ՀՀ կառավարության 11 հունվարի 2018 թվականի հ. 5-Ա որոշման պահանջները:

Նախատեսվող գործունեության նպատակն է.Կենտրոնը կունենա ժամանցի համար նախատեսվող ժամանակակից

եվրոպական ատրակցիոններ, ջրային և կանաչապատ տարածքներ, սպասարկման կետեր և ավտոկայանատեղիներ:

Գործելու է անվճար փոխադրման ծառայություն դեպի «Երևան Պարկ» քաղաքի մի քանի կետերից:

1.3. Նախատեսվող գործունեության բնութագիրը (արտադրական հզորություններ, օգտագործվող բնառեսուրսներ և նյութեր, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ) 1.3.1. Գոյություն ունեցող իրավիճակը

Շինարարությունը նախատեսվում իրականացնել Մոնթե Մելքոնյան 31 հասցեին կից տարածքում, կառուցապատումից ազատ 27.66 հա մակերեսով հողամասում:

Տարածքը ամայի է, այստեղ չկա որևէ շինություն, առանձին հատվածներում առկա են պտղատու ծառեր:

Տարածքի անմիջական հարևանությամբ անցնում են Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցները:

3

Page 4: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

Նկար 1. Տեղանքի համայնապատկերը

4

Page 5: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

Նկար 2. “Երևան Պարկ” կենտրոնի տեղանքի իրադրության սխեմա

5

Page 6: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

Հողամասի նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքներ, գործառնական նշանակությունը՝ հանգստի համար նախատեսված:

Գրանցված իրավունքի տեսակը՝ վարձակալություն (25.7238 հա) և կառուցապատման (1.9362 հա) իրավունք:

1.3.2. Տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ

Կենտրոնի կառուցապատման նախագծի մշակման համար Երևանի քաղաքապետարանի կողմից 2018թ. հոկտեմբերի 26-ին տրվել է N01118-0712-56264-717 ճարտարապետահատակագծային առաջադրանքը /կցվում է/։

Տարածքի ընդհանուր մակերեսի 7 տոկոսը նախատեսված է շենքերի շինությունների, ատրակցիոնների, ջրային ավազանների և լճերի համար, մինչև 23 տոկոս՝ ճանապարհներ, արահետներ, ավտոկայանատեղիներ, մնացած 70 տոկոսը՝ կանաչ գոտիներ:

Շինարարական աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

Ա. Նախքան շինարական հրապարակում աշխատանքներ կատարելը պետք է համապատասխան կազմակերպություններից պարզել տարածքում կոմունիկացիաների առկայության հարցը:

Բ. Նախապատրաստել շին հրապարակի տարածքը և ապահովել անխափան մուտք դեպի տարածք:

Գ. Տարածքը մաքրվում է աղբից

Բ. Բոլոր շինությունների հիմքի և այլ կառույցների տարածքներից կտրվում և հանվում է բուսաշերտը:

Նախագծի մշակման նախապայմաններն են.

Կենտրոնի կառուցապատման ծավալատարածական հորինվածքը ներդաշնակեցնել տարածքի լանդշաֆտային առանձնահատկություններին

Տարածքում նախատեսել «Երևան Պարկ» կենտրոնի ծրագրում նախատեսված սպասարկման կետերը, առևտրի կենցաղային սպասարկման և այլն

Նախագծով լուծել դեպի կենտրոնի տարածք ավտոտրանսպորտի անվտանգ ելումուտը

Նախագծման ժամանակ հաշվի առնել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդում հնչեցրած առաջարկություններն ու դիտողությունները

Բարեկարգել տարածքը համաձայն ծրագրի:6

Page 7: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

1.2.3. Շինարարության փուլերըՇինարարությունը նախատեսվում է կատարել 3 փուլով, այգու

վերջնական բացումը՝ 2021 թվականին:Առաջին փուլում կլինի փակ տարածքի բացումը, որը սպասվում է

2019թ. սեպտեմբերին:Այս տարածքը նախատեսված կլինի մինչև 12 տարեկան երեխաների

և նրանց ընտանիքների համար:Այն կընդգրկի ավելի քան տասնհինգ՝ թե՛ մանկական, թե՛ ընտանեկան

ատրակցիոններ, որոնց թվում է հոլանդական առաջատար «Vekoma» ընկերության «Американские горки» ատրակցիոնը, 800քմ տարածք զբաղեցնող հսկայական խաղահրապարակ, ինչպես նաև տեսախաղեր:

Այստեղ կլինեն նաև ֆուդ կորտ, խաղալիքների ու քաղցրավենիքների խանութներ և այլն:

Երկրորդ փուլում կլինի բացօթյա տարածքի գլխավոր մասի բացումը, որը սպասվում է 2020թ. ապրիլին:

Այգին իր հյուրընկալ դռները կբացի ցանկացած տարիքի և ճաշակի տեր մարդկանց առաջ` տրամադրելով մոտ 20 ընտանեկան, ինչպես նաև էքստրեմալ ատրակցիոններ, ինչպիսիք են օրինակ 35մ բարձրությամբ «Պտտվող անիվ», գերմանական առաջատար «Zierer» ընկերության «Американские горки», ջրային «Էքստրեմալ նավակ» ատրակցիոնները:

Այս գեղատեսիլ վայրը՝ հարյուրավոր ծառերով, արհեստական լճով, երեխաների համար նախատեսված ինտերակտիվ փոքրիկ շատրվանով, իր ջերմ ու կանաչ գիրկը կձգի տեղացիներին և զբոսաշրջիկներին: Բացի այդ, կլինի սրճարան-ռեստորան դեպի լիճ բացվող տեսարանով:

Երրորդ փուլը, որը կամբողջացնի այգին, կբացվի 2021թ. ապրիլին: Արդեն առկա ատրակցիոններին կավելանան մի շարք էքստրեմալ ատրակցիոններ, որոնք նախատեսված կլինեն սուր զգացողությունների սիրահարների համար, ինչպիսին է օրինակ 60մ բարձրությամբ «Վայրեջքի աշտարակ» ատրակցիոնը:

Հասարակության համար հասանելի կդառնա այգու ամենակարևոր հատվածներից մեկը՝ պարող շատրվանները:

Շատրվանների ձևավորումը պատկանում է ֆրանսիական հայտնի «Կրիստալ» ընկերությանը: Այն հագեցած կլինի գեղեցիկ լազերային ու վիդեո էֆեկտներով և հետաքրքրաշարժ ծրագրերով։ Շատրվանը երկու կողմերից համալրվելու է դեկորատիվ ջրվեժներով, որոնք նմանվելու են Գառնիում գտնվող «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին, ստեղծելով ավելի յուրօրինակ միջավայր։

Շատրվանը գտնվելու է այգու կենտրոնական հրապարակում: Այնտեղ գտնվող բաց պատշգամբով երկու ռեստորաններից մեր հյուրերը կվայելեն հրապարակի և շատրվանների հիասքանչ տեսարանը:

Այս նորամուծությամբ «Երևան Պարկը» նպատակ ունի մասնակցելու շատրվանների լավագույն շոուների մրցույթներում՝ աշխարհի

7

Page 8: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

ուշադրությունը հրավիրելով այս ինքնատիպ այգու և վարդագույն մայրաքաղաք Երևանի վրա։

Ատրակցիոնների տեղադրումը կկատարեն եվրոպական արտադրողների սերտիֆիկացված հմուտ մասնագետները, ովքեր աշխատանքների ընթացքում և ավարտից հետո կվերապատրաստեն մեր մասնագետներին միջազգային ստանդարտների համաձայն։

Սկզբնական փուլերում «Երևան Պարկ»-ը նաև ունենալու է արտերկրից ժամանած գլխավոր տնօրեն, ով ունի մեծ փորձ բիզնեսի այս ոլորտում և որն էլ սահմանելու է ճիշտ կառավարման ռազմավարություն «Երևան Պարկ»-ի բոլոր ենթաբաժիններում:

1.2.4. Ջրամատակարում և կոյուղիՋրամատակարարման համար Վեոլիյա ջուր ընկերությունից ստացվել

է տեխպայման, ըստ որի միացումը կիրականացվի Մոնթե Մելքոնյան փողոցին զուգահեռ անցնող D500 քաղաքային ջրատարին:

Կեղտաջրերի հետացման համար նախատեսված է ներքին ցանց, որը ըստ տեխմայմանի նույնպես կմիացվի Մոնթե Մելքոնյան փողոցին զուգահեռ անցնող D500 քաղաքային կոյուղատարին:

Շինարարական աշխատանքների ժամանակ, մինչ նշված միացումների իրականացումը, շինհրապարակի ջրամատակարարումը կկատարվի ջրատար մեքենաների միջոցով: Կեղտաջրերի հավաքման համար կտեղադրվեն կոնտեյներային տիպի տարողություններ, որոնց պարունակությունը պարբերաբար կտեղափոխվի Երևանի կոյուղու ցանց:

1.2.5. ԷլեկտրամատակարարումԷլեկտրամատակարարումը կկատարվի 110/6 կՎ 2x40մՎԱ

՛Ծիծեռնակաբերդ՛՛ ենթակայանից՛զույգ 6 կՎ լարման ստորգետնյա մալուխների անցկացումով մինչև տարածքում նախատեսվող 6/0.4կվ 2x1600կՎԱ փակ ենթակայանը:

Ենքակայանը կոմպլեկտավորվում է էկոլոգիապես անվտանգ չոր տեսակի 6/0.4կՎ ուժային տրանսֆորմատորներով, 6կՎ վակումային անջատիչներով և 0.4կՎ պանելներով:

Ենթակայանից մինչև տարածքի շենք-շինություններ և ատրակցիոններ անցկացվում են 380Վ լարման մալուխներ: Գծերի անցկացման համար նախատեսված է պոլիէթիլենային խողովակներից կազմված ստորգետնյա խողովակաշար, որի նվազագույն խորությունը մակերեսից կազմում է 0.7մ. Խողովակաշարի շրջումների, սպառիչների մոտ և այլ հանգույցային կետերում նախատեսվում է դիտահորերի(1500x1500x2000(h)մմ) կառուցում: Հորերի միջև առավելագույն հեռավորությունը կազմում է 35մ:

Որպես պաշտպանիչ միջոց կիրարված է TN-S համակարգ-պաշտպանիչ 5-րդ PE ջիղը պարունակում են բոլոր սնող մալուխները:

8

Page 9: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

Նախատեսված Է տարածքի արտաքին լաուսավորություն-լոսադիոդային լուսատոներով 4(հիմնականում) և 10 (ավտոկայանատեղ)մ բարձրության հենասյոների վրա: Ցանցը-ստորգենյա խողովակով: Նվազագույն լուսավորվածությունը-30լյուքս:

1-ին փուլի հաշվարկային հզորությունը կկազմի է մոտ 900կՎտ (ուժային տրանսֆորմատորների 70% բեռնվածություն):

1.2.5. Նյութերի և բնառեսուրսների օգտագործումՇինարարական աշխատանքների ժամանակ կօգտագործվեն

տարբեր շինանյութեր և միջոցներ: Բնառեսուրսներից կօգտագործվի ջուր՝ բետոնային խառնուրդների պատրաստման, հարթակների և ներքին ճանապարհների ջրցանի համար, ինչպես նաև շինարարական անձնակազմի խմելու և կենցաղային նպատակներով: Նյութերի ցանկը և քանակները կներառվեն աշխատանքային նախագծի կազմում:

2. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԽԵՄԱՆ

2.1. Ֆիզիկաաշխարհագրական և երկրաբանական պայմանները

Նախատեսվող շինարարությունը իրականացվելու է Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան փողոցին կից տարածքի վրա:

Երևան քաղաքը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան մասում՝ չոր տափաստանային` կիսաանապատների տարրերով, լանդշաֆտային գոտում:

Ընդհանուր առմամբ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գեոմորֆոլոգիական պայմանները բավական բարդ են: Ռելիեֆի հիմնական տարրերն են Կոտայքի և Ջրվեժի հրաբխային սարավանդների լանջերը, ինչպես նաև Գետառ գետի կիրճի զառիթափ լանջերը:

Տարածքի երկրաբանական կառուցվածքին մասնակցում են վերին պլիոցենից մինչև ժամանակակից հասակի նստվածքների համախմբեր, որոնք հիմնականում ներկայացված են հրաբխային, հրաբխա-նստվածքային ֆացիաներով:

Ժամանակակից ռելիեֆի ձևավորման պատմությունը սկսվում է վերին պլիոցենի ժամանակներից, երբ միոցենի նստվածքների հողմնահարված, էրոզիոն-դենուդացիոն մակերեսին սկսվել են տեղադրվել վերին պլիոցենի

9

Page 10: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

հասակի հրաբխային ապարներ, ինչպես նաև չորրորդական և ժամանակակից առաջացումներ:

Ըստ ձևաբանական առանձնահտտկությունների տարածքը հանդիսանում է սարավանդի մի մասը` քաղաքի ամենաբարձր հատվածներից մեկն, որի մակերևույթը թեք աստիճանաձև է: Սարավանդը երեք կողմից ուղղաձիգ և մեծ թեքության լանջերով իջնում է դեպի հարևան իջվածքները:

Տարածքի սեյսմատեկտոնական պայմանները

Տարածքի սեյսմատեկտոնական պայմանները բարդ են: Սպառվող առավելագույն հորիզոնական արագացումները գտնվում են 0.25-0.45 g սահմաններում (8.25-9 և ավելի բալ), ընդ որում տարածքի գերակշռող մասի գրունտների արագացումները տատանվում են 0.3-0.35 g սահմաններում:

2.2 ԿլիմանԸնդհանուր առմամբ Երևանի կլիման արտահայտված ցամաքային

բնույթ է կրում` շոգ և չոր ամառներին հաջորդում են չափավոր ցուրտ, անկայուն ձնածածկով ձմեռները: Կլիմայի առանձնահատկությունները պայմանավորված են. ամռանը` հարավից` չոր տաք օդային զանգվածների, ձմռանը` հյուսիսից` ցուրտ օդային զանգվածների ներխուժումով:

Առանց սառնամանիքների ժամանակաշրջանը կազմում է 213 օր, առանձին տարիներին տատանվելով 163-ից մինչև 234 օր: Օդի միջին ջերմաստիճանն ըստ բարձրության տատանվում է 11.5–120C: Բացառձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է հունվարին` մինուս 30 0C, բացարձակ առավելագույնը` հուլիս-օգոստոս ամիսներին` + 42 0C:

Երևանի կլիման աչքի է ընկնում չորայնությամբ: Գարնան ամիսներին (մարտ – մայիս) դիտվում են մինչև 150 մմ տեղումներ, հունիս – սեպտեմբեր ամիսները խիստ չորային են` մինչև 64 մմ: Տեղումների տարեկան քանակը տատանվում է 286 մինչև 353 մմ:

Ամռանը օդի հարաբերական խոնավությունը կազմում է 49% – 53%, ձմռանը` 73% - 76%, գարնանը` 57% – 61% և աշնանը` 51% – 70%:

Տարածքի համար բնորոշ քամու ուղղությունը հյուսիս-արևելյան է: Ձմռան ամիսներին հաճախակի դիտվում են հանդարտ և թույլ քամիներով եղանակներ, ինչը ռելիեֆի գոգավորության պայմաններում նպաստում է սառը օդի լճացմանը: Հունվար ամսին հանդարտ օրերի թիվը կարող է կազմել 45% – 75%:

Տարածքին բնորոշ են լեռնահովտային քամիները, որոնք հատկապես արտահայտված են ամռանը: Քամու գերակայող ուղղությունը հյուսիս-արևելյանն է: Ձմռան ամիսներին հաճախակի են թույլ քամիներով եղանակները:

10

Page 11: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի օդերևութաբանական հիմնական պարամետրերը վերցված են տեղանքին առավել մոտ “Զվարթնոց” կայանի տվյալներից և տրված են ստորև:

11

Page 12: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

Աղյուսակ 1. Մթնոլորտային օդի միջին ջերմաստիճանը Երևան Զվարթնոց կայանի տվյալներով

Բարձրությունը ծովի մակարդակից, մ

Միջին ջերմաստիճանը ըստ ամիսների, C0 Միջին տարեկան

Բացարձակ նվազագույն

Բացարձակ առավելագույն

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12Երևան Զվարթնոց

854 -3,7 -1,3 5,9 13,1

17,5

22,2

26,3

25,8

20,7

13,3 5,9 -0,2 12,1 -3,0 42

Աղյուսակ 2. Օդի հարաբերական խոնավությունը Երևան Զվարթնոց կայանի տվյալներով

Բարձրությունը ծովի մակարդակից, մ

Օդի հարաբերական խոնավությունը ըստ ամիսների, % Միջին տարեկան

Միջին ամսական ժ. 15-ինհունվարին

օգոստոսին

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12Երևան Զվարթնոց

854 81 76 64 57 58 50 47 46 50 63 74 82 62 67 30

Աղյուսակ 3. Մթնոլորտային տեղումները և ձնածածկույթը Երևան Զվարթնոց կայանի տվյալներով

Բնակավայրի

անվանումը

ՏեղումներիՔանակը միջին ամսական / օրական

առավելագույն, մմ

Ձնածածկույթ, մմԱռավելագույն տասնօրյակային ձնածածկույթը

Տարվա ձնածածկույթի օրերը

Ձյան մեջ ջրի առավելագույն քանակը

Ըստ ամիսների տարեկան1 2 3 4 5 6 7 8 9 10 11 1

2Երևան Զվարթնոց 25 21 36 39 4

2 19 12 9 10 25 25 23 286

- - -18 24 34 30 2

0 24 21 14 22 33 23 16 291

12

Page 13: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

Աղյուսակ 4. Քամու պարամետրերը Երևան Զվարթնոց կայանի տվյալներով

Բնակավայրի, օդ

երևութաբանական կայանի անվանումը

Միջի

ն տ

արե

կան

մթնո

լո

րտա

յին

ճնշո

ւմ,

(հՊ

ա)

Ամի

սներ

Կրկնելիությունը, % ըստ ուղղությունններիՄիջին արագությունը, մ/վ

Անհ

ողմո

ւթյո

ւննե

րիկր

կնել

իութ

յուն

ը,%

Միջի

ն ա

մսա

կան

արա

գութ

յուն

ը,մ/

վՄի

ջին

տա

րեկա

նա

րագո

ւթյո

ւնը,

մ/վ

Ուժե

ղ քա

մինե

րով

(15

մ/վ

օրե

րի

քանա

կը

Հաշվարկային արագությունը

, մ/վ, որըհնարավոր է մեկ անգամ

"n" տարիների ընթացքումՀյուսի

սային (Հս)

Հյուսիս- Արե վելյան

(ՀսԱրլ)

Արե վելյա

ն (Արլ)

Հարավ- Արե

վելյան (ՀվԱրլ)

Հարավ(Հվ)

Հարավ- Արև

մտյան (ՀվԱրմ)

Արև մտյան (Արմ)

Հյուսիս- Արև

մտյան (ՀսԱրմ)

20 50 1001 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18

Երևան Զվարթնոց

917,5

հունվար14 2

28 9 15 1

312 7

66 0,8

2.1 46 21 22 23

2,2 2,8 2,3 2,6 2,4 2,2 2,7 2,4

ապրիլ11 2

510 1

317 1

09 5

21 2,73,5 3,7 3,1 3,8 3,2 3,5 4,2 3,3

հուլիս17 31 8 1

116

8 5 416 3,86,4 6,5 3,1 2,9 2,7 2,8 3,0 3,5

հոկտեմբ եր

13 27

10 12

17 9 7 541 1,62,9 3,2 2,6 2,7 2,5 2,6 3,2 2,7

13

Page 14: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

14

Page 15: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

2.3. Օդային ավազանԵրևան քաղաքի մթնոլորտային օդի աղտոտվածությունը վերահսկվում

է ՀՀ բնապահպանության նախարարության “Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվական կենտրոն” ՊՈԱԿ (Էկոմոնիթորինգ) կողմից:

2017 թվականին Երևան քաղաքում կատարվել են ընդհանուր փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի և գետնամերձ օզոնի դիտարկումներ: Քաղաքում գործել է շարժական պասիվ նմուշառման 46 դիտակետ և յոթ ստացիոնար դիտակայան (№1, №2, №7, №8, №16-1 №18 և №19), որից երկուսում` №2 և №18 կատարվել են միայն ակտիվ (24-ժամյա), իսկ մնացած հինգ դիտակայանում (№1, №7, №8, №16-1 և №19)` ինչպես ակտիվ, այնպես էլ ավտոմատ դիտարկումներ:

2017 թվականի ընթացքում Երևանում ակտիվ նմուշառմամբ վերցվել է օդի 9626, պասիվ նմուշառմամբ` 4158 փորձանմուշ, ավտոմատ եղանակով կատարվել է 330814 դիտարկում:

Որոշված ցուցանիշների տարեկան միջին կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները (ՍԹԿ):

Աղյուսակ 5. Երևան քաղաքի մթնոլորտային օդի դիտարկումների արդյունքները (ակտիվ նմուշառում)

Որոշվող միացություն

Դիտարկված առավելագույ

ն կոնցենտրացի

ա, մգ/մ3

(դիտակայանի համար)

ՍԹԿ-ից գերազանցումն

երի քանակ

Միջին տարեկան

կոնցենտրացիա, մգ/մ3

ՍԹԿ միջին օրական,

մգ/մ3

>1 ՍԹԿ >5 ՍԹԿԾծմբի երկօքսիդ 0.07 (դիտ. N2) 79 0 0.02 0.05Ազոտի 0.18 (դիտ. 28 0 0.02 0.04Ընդհանուր 0.96 (դիտ. 70 1 0.14 0.15Գետնամերձ 0.09 (դիտ. N8) 19 0 0.00 0.03

2.4. Ջրային ռեսուրսներ ՀՀ տարածքում ջրային ռեսուրսների ֆոնային աղտոտվածությունը

նույնպես վերահսկվում է Էկոմոնիթորինգի կողմից:Մակերևութային ջրեր

Երևանի տարածքում հիմնական ջրային ռեսուրս է հանդիսանում Հրազդան գետը իր Գետառ վտակով:

15

Page 16: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

Ըստ Էկոմոնիթորինգի 2017 թվականի տեղեկագրի Հրազդան գետի Երևան քաղաքից վեր (Արզնի ՀԷԿ-ից ներքև) հատվածներում ջուրը «վատ» որակի է (5-րդ դաս)՝ պայմանավորված նիտրատ իոնով, վանադիումով, ընդհանուր անօրգանական ազոտով և հանքայնացումով: Երևանից ներքև՝ Դարբնիկ գյուղի մոտ և գետաբերանի հատվածներում Հրազդան գետի ջուրը «վատ» որակի է (5-րդ դաս):

Գետառ գետի գետաբերանի հատվածում ջուրը «վատ» որակի է (5-րդ դաս)՝ պայմանավորված ամոնիում, նիտրիտ և ֆոսֆատ իոններով:

Ներկայացվող տարածքի հեռավորությունը Հրազդան գետի մոտակա հատվածից կազմում է մոտ 0.9 կմ ուղիղ գձով:

2.5. Հողային ռեսուրսներԴիտարկվող տարածքում հողերի ձևավորման պրոցեսն ընթանում է

հրաբխային ապարների` բազալտների, տուֆերի, հողմնահարման նյութերի վրա: Նրանց վրա ձևավորվում են բաց գորշագույն հողեր: Հողային ծածկույթի հզորությունը միջին հաշվով կազմում է 25-35 սմ, որից ներքև տարածվում է կրակավի տեսքով մանրացված լեռնային ապարը: Հողերը հիմնականում ունեն կավավազային կամ կավավազային-ավազակավային մեխանիկական կազմ:

Չոր կլիման և աղքատ բուսական ծածկը պայմանավորում են հողային պրոֆիլի բաժանվածությունը հորիզոնների և օրգանական նյութերով թույլ հագեցվածությունը: Նույնիսկ հողի ամենավերին հորիզոններում, թույլ հիմնային ռեակցիայի պայմաններում, հումուսի քանակը այդպիսի հողերում 1 %-ից չի անցնում:

Ամռանը հողի մակերևույթը սովորաբար տաքանում է մինչը 50OC, իսկ առանձին դեպքերում մինչև 54OC: Ձմռանը սառչում է միջին հաշվով 2-3 սմ խորությամբ, առանձին տարիներին կարող է սառել մինչև 35սմ: Ամռանը հողը ուժեղ չորանում է և ճաքճքում: Այսպիսի պայմաններում բույսերի աճեցնելն առանց արհեստական ոռոգման գործնականորեն անհնար է:

Համաձայն Երևանի գլխավոր հատակագծի քաղաքի տարածքը աղտոտված է ծանր մետաղներով և մասամբ` ռադիոնուկլիդներով: Ըստ ծանր մետաղներով աղտոտվածության, քաղաքի տարածքը ներկայումս վերագրվում է միջին աղտոտվածության տարածքներին: Սակայն քաղաքի տարածքում առանձնանում են նաև ուժեղ աղտոտված տարածքներ:

2.6. ԿենսաբազմազանությունՏարածքը նախկինում մշակվում է որպես այգի և տարածքում բնական

բուսականություն, այդ թվում նաև ՀՀ կարմիր գրքում գրանցված տեսակներ չկան: Տարածքը գործնականում ամայի է, առկա են մի քանի պտղատու ծառեր: Վայրի կենդանիներ նույնպես չկա:

16

Page 17: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

2.7. Պատմամշակությանի միջավայրՏարածքի նախանախագծային զնման ժամանակ

պատմամշակութային հուշարձաններ կամ վայրեր չեն հայտնաբերվել: Գրականության մեջ նույնպես չկան տեղեկություններ հայցվող հողատարածքում պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ:

2.8. Սոցիալ-տնտեսական պայմաններըՆերկայացվող տարածքը գտնվում է Երևան քաղաքի Մալաթիա

Սեբաստիա վարչական շրջանում:

Ստորև բերված են Երևան քաղաքի որոշ սոցիալ-տնտեսական ցուցանիշներ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից1:Աղյուսակ 6. Երևանի ընդհանուր ցուցանիշները

N Տարածքը 223 քառ. կմ

1 ՀՀ տարածքում քաղաքի տարածքի տեսակարար կշիռը

0.7 %

2 Գյուղատնտեսական նշանակության հողեր 3 351.2 հա

3 այդ թվում`վարելահողեր 915.6 հա

4 Վարչական շրջաններ 12

5 Բնակչության թվաքանակը 2015թ. տարեվերջի դրությամբ

1 073.7 հազ. մարդ

6 ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում Երևան քաղաքի բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը, 2015թ. 35.8 %

Մայրաքաղաք Երևանը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան մասում:

Սահմանակից է ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերին:

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է: Այն խոշորագույնն է ոչ միայն ՀՀ ներկա 49 քաղաքների, այլև պատմական Հայաստանի մայրաքաղաքների շարքում:

Մայրաքաղաքում են գտնվում ՀՀ Ազգային ժողովն ու ՀՀ կառավարությունը, ՀՀ բոլոր նախարարություններն ու հիմնական գերատեսչությունները, հասարակական և այլ կազմակերպությունների, 1 www.armstat.am

17

Page 18: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

արդյունաբերություն` 41.2%, գյուղատնտեսություն` 1.1%, շինարարություն` 63.7

%, մանրածախ առևտուր`

76.4%, ծառայություններ` 81.4%:

տարբեր միությունների, հիմնադրամների, հանձնաժողովների, դատաիրավական մարմինների, դրամատների ու սակարանների (բորսաների) ճնշող մեծամասնությունը, զանգվածային լրատվամիջոցների մեծ մասը:

Մայրաքաղաքում են գործում ՀՀ-ում միջազգային (միջկառավարական, միջպետական) և այլ կազմակերպությունների ներկայացուցչությունների գրասենյակները:

Երևանը հանրապետության ամենախոշոր տնտեսական կենտրոնն է: Բազմաճյուղ արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է:

2017թ. մայրաքաղաքի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

Աղյուսակ 7. Երևանի տնտեսության համամասնական տվյալները

Երևանի արդյունաբերության հիմնական ճյուղերն են սննդամթերքի, ներառյալ խմիչքների, արտադրությունը, քիմիական և մետաղագործական արդյունաբերությունը:

Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է անասնաբուծությունում և բուսաբուծությունում:

Բեռնաուղևորափոխադրումներն իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով (քաղաքում գործում է երկաթուղային կայարան և օդանավակայան, որոնք ապահովում են կապն արտաքին աշխարհի հետ):

Աղյուսակ 8. Սոցիալական ցուցանիշներ.

Սոցիալական ցուցանիշը Ընդամենը

Կանայք

Տղամարդիկ

Զբաղվածներ, հազ. մարդ 294.3 144.3 160.0

Ընդամենը կենսաթոշակառուներ, տարեվերջի դրությամբ, հազ.մարդ

168.9 104.4 64.5

Աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքներ

17076 - -

18

Page 19: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանը զբաղեցնում է 2516 հա տարածք: Վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների հետ: Արտաքին սահմանագծով հարում է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերին:

Երևան քաղաքի շրջակա միջավայրի պահպանության համաքաղաքային լուծումներն անմիջականորեն կապված են Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի և նրա շրջակա միջավայրի վիճակի բարելավման հետ: Ընդհանուր առմամբ, քաղաքի դիտարկվող վարչական շրջանում տեղ են գտել բազմազան հողօգագործման ձևեր` բնակելի կառուցապատում, արդյունաբերական արտադրության համար նախատեսված գոտիներ, հատուկ նշանակության հողեր, հասարակական նշանակության կանաչ զանգվածներ, լանդշաֆտային գոտի, կոմերցիոն բնույթի օբյեկտներով կառուցապատված գոտի:

Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի շրջակա միջավայրի համար խիստ բացասական հետևանքներ է ունեցել էներգետիկ ճգնաժամի տարիներին վարչական շրջանի անտառային զանգվածի ոչնչացումը, որը հանգեցրել է միկրոկլիմայի վատթարացմանը, օդի աղտոտիչների կլանման նվազեցմանը, օդում բնական ծագման փոշու պարունակության ավելացմանը, ախտածին պրոցեսների ակտիվացմանը և այլն: Վարչական շրջանի շրջակա միջավայրի վրա տեխնածին ազդեցության հիմնական գործոններն են.

օդի աղտոտվածությունը անշարժ աղբյուրների (ջեռուցման համակարգերի) և ավտոտրանսպորտի արտանետումներով:

էլեկտրամագնիսական ճառագայթները (Երևանի ռադիոհեռուստակենտրոնը և օդային բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը (ԷՀԳ):

տրանսպորտային աղմուկը:Երևան քաղաքի գլխավոր հատակագծի շրջանակներում կատարված

գնահատականների համաձան Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանը բնապահպանական առումով պատկանում է քաղաքի համեմատաբար բարենպաստ շրջաններին:

Վարչական շրջանի մթնոլորտային օդի աղտոտման աղբյուրներն են հանդիսանում հասարակական հատվածում գործող ջեռուցման կաթսայատները, գազիֆիկացված բնակելի տների (առանձնատների) և բազմաբնակարան տների ներբնակարանային ջեռուցման գազի կաթսաները և վառարանները:

Վարչական շրջանում իրականացվում է մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիտորինգ: Պետք է փաստել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի սահմաններում մթնոլորտ արտանետումների քանակները զգալի չեն, վարչական շրջանի տարածքի

19

Page 20: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

մեծ մասում օդի աղտոտվածության ցուցանիշները չեն գերազանցում թույլատրելի մակարդակը: Այս ամենը պայմանավորված է վարչական շրջանի տեղադիրքով, բնակչության ցածր խտությունով (56 մարդ/հա), տարածքի բարձր կանաչապատվածությամբ (442հա, 127մ2/մարդ):

Վարչական շրջանի ընդհանուր կանաչապատվածությունը տարբեր ֆունկցիոնալ նշանակության կանաչ տարածքներով մինչև 2020 թ նախատեսվում է հասցնել 47,1%:

Կենտրոնի կանաչապատման համար նախատեսվում է օգտագործել տեղային կլիմային համապատասխան դեկորատիվ ծառեր, թփեր և ծաղիկներ:

3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՄԱՆԸ, ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

3.1. Ռիսկերի գնահատումՆերկայացվող գործունեության իրականացման ժամանակ շրջակա

միջավայրի վրա ազդեցությունները հիմնականում կապված են՝- փորման բեռնման աշխատանքների,- բերրի հողի հանման արդյունքում որակի կորստի- հողային զանգվածների և շինաղբի տեղափոխման,- շինարարական տեխնիկայի շահագործման,- բետոնային աշխատանքների հետ:

Շինարարական տեխնիկայի շահագործման ընթացքում կավելանա աղմուկի մակարդակը:

3.2. Արտանետումների աղբյուրներըՆերկայացվող աշխատանքների կատարման ընթացքում հիմնական

ռիսկերը կապված են արտանետումների հետ, որոնց ցանկը բերված է ստորև՝- փոշու արտանետումներ հիմքերի փորման ընթացքում- դիզելային վառելիքի այրման արգասիքների արտանետումներ շինարարական տեխնիկայի շահագործման ժամանակ:

Նախատեսվող աշխատանքների ընթացքում կառաջանան հետևյալ վնասակար նյութերի արտանետումները.

- չդիֆերենցված մասնիկներ /փոշի/ ,20

Page 21: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

- ածխածնի մոնօքսիդ,- ազոտի երկօքսիդ,- մուր /մոխիր/,- ծծմբի երկօքսիդ:

3.3. Ջրային ռեսուրսներԿենտրոնի կառուցման ժամանակ ջուրը կօգտագործվի հողային

աշխատանքների ընթացքում, տարածքի և ճանապարհների ջրցանի, ինչպես նաև անձնակազմի խմելու, կենցաղային կարիքների համար:

Ըստ նախնական հաշվարկների շինարարության ընթացքում օրական ջրածախսը կկազմի՝ 8.16 մ3, այդ թվում 1.16 մ3 խմելու կենցաղային նպատակների, 3.6 մ3 շինհրապարակի և ներքին ճանապարհների ջրցանի համար: Բետոնային խառնուրդը կգնվի պատրաստի վիճակում: Ներկայացված ծավալները կարող են փոխվել նախագծային աշխատանքների ժամանակ:

Ջրօգտագործման ու ջրահեռացման կազմակերպման համար Վեոլիյա ընկերության կողմից տրամադրվել է տեխնիկական պայման /կցվում է/, որտեղ նշված են միացման կետերը:

3.4. Սոցիալական ռիսկերըՇինարարական աշխատանքների ընթացքում կբարձրանա աղմուկի

մակարդակը, կառաջանան փոշու և դիզելային վառելիքի այրման արտանետումներ, կինտենսիվանա երթևեկությունը: Շինարարության ժամանակ կխաթարվի տեղանքի պատկերը:

3.5. Բնապահպանական միջոցառումների ընդհանուր նկարագրությունՍույն ենթաբաժնում բերված են հիմնական բնապահպանական

միջոցառումները ըստ ազդեցության ուղղությունների:3.5.1. Մթնոլորտային օդ

Օդային ավազանը աղտոտումից պահպանելու համար նախատեսված են՝- շինարարական աշխատանքների /փոշի առաջացման աշխատանքներ/ ընթացքում անհրաժեշտ է իրականացնել ջրցան,- սորուն նյութերի պահեստները ծածկել համապատասխան բարձրությամբ թաղանթով, ինչը կանխարգելում է փոշու տարածումը,- պարբերաբար ստուգել շինարարական տեխնիկայի և փոխադրամիջոցների տեխնիկական վիճակը և իրականացնել կարգաբերում։

21

Page 22: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

3.5.2. Ջրային ռեսուրսներՋրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով

նախատեսվել են հետևյալ միջոցառումները. Բետոնի խառնուրդի պատրաստման համար կօգտագործվի

տեխնիկական որակի ջուր, ջրցանի ծավալները հաշվարկվում են այնպես, որ չառաջանան

մակերևութային հոսքեր և ջուրը բավականացնի միայն փոշենստեցման համար,

տարածքի հոսքերը կմիավորվեն մեկ բակային ցանցում և կմիացվեն սելավային ջրացանցին:

3.5.3. Հողային ռեսուրսներՀողային ռեսուրսների պահպանության համար նախատեսվում են.

- Բերրի հողի կտրումը, հանումը, պահեստավորումը և հետագա օգտագործումը պետք է իրականացվի հանաձայն ՀՀ կառավարության 2 նոյեմբերի 2017 թվականի N “ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՀԱՆՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ՀԱՆՎԱԾ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1026-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ”թիվ 1404-Ն որոշման պահանջների:

Ըստ նախնական հաշվարկների, հաշվի առնելով կառուցապատման մակերեսը, հանվող բերրի շողի ծավալը կկազմի մոտ 5200 մ3: Այդ ծավալի պահեստավորման համար կպահանջվի 1700 մ2 տարածք: Տարածքի տեղը կորոշվի աշխատանքային նախագծի շրջանակներում:

Հողի պահեստը պետք է մեկուսացված լինի մակերևութային հոսքերից փոքր պատնեշների /բորդյուր/ միջոցով:

Պահեստավորված բերրի հողը ամբողջությամբ կօգտագործվի տարածքի 70% կանաչապատման ընթացքում:3.5.4. Թափոններ

Շինարարական աշխատանքների ընթացքում կառաջանան շինարարարական աղբ և կենցաղային թափոններ: Շինարարական աղբը կկուտակվի շինհրապարակի եզրամասում և պարբերաբար կտեղափոխվի Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացված աղբավայր: Քաղաքապետարանի կողմից նաև կներկայացվի աղբի տեղափոխման ճանապարհը և ժամանակացույցը:

Կենցաղային թափոնների համար կտեղադրվեն աղբամաններ, որոնցում կուտակված թափոնները կտեղափոխվեն քաղաքային աղբավայր սանիտարական ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից պայմանագրային եղանակով:3.5.5. ԱղմուկԱղմուկի մակարդակը նվազեցնելու համար նախատեսվում է՝

22

Page 23: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

- շինարարական աշխատանքները և տրանսպորտի տեղաշարժը կազմակերպել ցերեկային ժամերին,- պարբերաբար ստուգել և կարգաբերել տեխնիկական միջոցների և ավտոտրանսպորտի շարժիչները, - շինարարական տեխնիկական միջոցների ընտրության ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել դրանց աղմուկի մակարդակին,- բացառել մի քանի տեխնիկական և տրանսպորտային միջոցների միաժամանակ շահագործումը:3.5.6. Կենսաբազմազանություն

Կենտրոնի շինարարության համար նախատեսվող տարածքի առանձին վայրերում կան պտղատու ծառեր: Աշխատանքների ժամանակ դրանք չեն հատվելու: Միևնույն ժամանակ կենտրոնի տարածքի 70 տոկոսը կանաչապատվելու է, որի համար, համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի պետք է մշակվի տարածքի բարեկարգման և կանաչապատման նախագիծ: Ըստ ծրագրի նախատեսվում է օգտագործել Երևանի կլիմայական պայմաններին համապատասխան դեկորատիվ ծառեր, հիմնականում՝ հացենի, բարդի, սոսի:3.5.7. Սոցիալական խնդիրներ

“Երևան Պարկ” Կենտրոնի շինարարությունը հետապնդում է սոցիալական խնդիր, ստեղծելով` 350 նոր աշխատատեղ:

Ծրագրվում է կազմակերպել ատրակցիոններից անվճար օգտվելու հնարավորություն մանկատան երեխաների, հատուկ դպրոցների սաների և անապահով ընտանիքների համար:

Այգու ընդհանուր ենթակառույցը կձևավորվի այնպես, որպեսզի հնարավորություն տա հաշմանդամ և կենսագործունեության սահմանափակումներ ունեցող մարդկանց զվարճանալ առանց խոչընդոտների:

Փոխհատուցում

Տարածքը ծառայելու է որպես երևանցիների հանգստի վայր, տարածքի 70 տոկոսը կանաչապատվելու է, ինչը կունենա դրական ազդեցություն տեղանքի կլիմայի վրա:

Ստորև բերված են բնապահպանական և սոցիալական միջոցառումները և մոնիթորինգի գործողությունները աղյուսակի տեսքով:

- Շինարարական նյութերի և քսայուղերի պահեստները կտեղադրվեն բետոնապատ մակերեսի վրա,

- աշխատանքների ավարտից հետո կմաքրվեն կենտրոնի տարածքները և առաջացած թափոնները կտեղափոխվեն Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացված աղբավայր,

23

Page 24: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

- տարածքը կբարեկարգվի համաձայն ծրագրի:

24

Page 25: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

Նախատեսվող գործունեությունը ըստ փուլերի

Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները

Առաջարկվող մեղմացնող միջոցառումները Մոնիթորինգի գործողություններ

Արտաքին վերահսկողությո

ւն

Տարածքի նախապատրաս-տում, հողային աշխատանքներ

ա/Փոշու արտանետում

բ/Հողերի աղբոտում և աղտոտում դիզ. վառելիքի և յուղերի արտահոսքից

գ/ Հողերի խախտում

դ/Մակերևույթային ջրերի աղտոտում

ե/ Բերրի հողի հատկությունների կորուստ

Չոր եղանակներին ջրել արտադրական հրապարակները և ներքին ճանապարհները:

Տեխնիկա-տրանսպորտային միջոցները պետք է շահագործվեն սարքին վիճակում` բացառելու համար վառելիքի և յուղերի պատահական արտահոսքը և ենթարկվեն պլանային տեխնիկական ստուգումների:

Օգտագործված յուղերը հավաքել մետաղյա տակառներում և պահպանել հատուկ առանձնացված տեղերում, լիցենզավորված ընկերություններին վաճառելու համար Շինանյութերը, ներկերը և այլ նյութերը պահպանել այնպիսի պահեստներում, որ բացառվի դրանց տարածումը անձրևաջրերի հետ Եթե ճանապարհը հատում է մակերևույթային ջրերի հոսքեր /առուներ/, ապա վերջիններս խողովակներով անցկացվում են ճանապարհի պաստառի տակով:Բերրի հողաշերտի օգտահանումը և պահեստավորումը գործող օրենսդրության պահանջներով:Կահավորել բերրի հողի պահեստը ծածկով, եզրերով կառուցել բորդյուրներՀաշվառել հանվող բերրի հողի ծավալները

Փոշոտվածության աարտաքին ստուգում

Շինարարական տարածքների զննում

Շինարարական տարածքների զննում

Պահեստների պլանային ստուգում

Անձրևային օրերին տարածքի զննում

Բերրի հողի պահեստի վիճակի պլանային ստուգումներ

Երևանի քաղաքապետարան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

25

Page 26: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

Նախատեսվող գործունեությունը ըստ փուլերի

Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները

Առաջարկվող մեղմացնող միջոցառումները Մոնիթորինգի գործողություններ

Արտաքին վերահսկողությո

ւն

Շինարարական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների շահագործում

ա/ դիզ. վառելիքի այրման արգասիքների արտանետում

բ/հողածածկի աղտոտում

գ/ փոշի

դ/ աղմուկ

ե/ ջրային ռեսուրսներ

Տեխնիկա-տրանսպորտային միջոցների շարժիչները պետք է պարբերաբար ստուգվեն, կարգաբերվեն: Դիզելային շարժիչները ցանկալի է ունենան կլանիչներ;

Տեխնիկական և տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը կատարել Երևանի մասնագիտացված տեխսպասարկման կայաններում:

Սորուն շինանյութեր տեղափոխելիս ծածկել բեռնատար մեքնեների թափքերը

Պարբերաբար ջրցանել ներքին ճանապարհները

Պարբերաբար կարգաբերել շինարարական տեխնիկայի շարժիչները

Կազմակերպել տեխնիկական միջոցների աշխատանքը այնպես, որ միաժամանակ չգործեն մի քանի միավոր միջոցներ

Տրանսպորտային միջոցների լվացումը կատարել Երևան քաղաքի լվացման կետերում

Քսայուղերը պահեստավորել բետոնապատ տարածքում, ծածկի տակ

Տեխնիկական միջոցների արտանետումների արտաքին զննում

Ստուգել գրանցամատյանները

Տեսչական ստուգումներ

Ներքին ճանապարհների փոշոտվածության ստուգում

Տեսչական ստուգումներ

Ստուգել գրանցամատյանները

Տեսչական ստուգումներ

Երևանի քաղաքապետարան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

26

Page 27: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

Նախատեսվող գործունեությունը ըստ փուլերի

Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները

Առաջարկվող մեղմացնող միջոցառումները Մոնիթորինգի գործողություններ

Արտաքին վերահսկողությո

ւն

Շինարարական աշխատանքներ, տեխնիկական միջոցների շահագործում

Աշխատանքի անվտանգություն, աշխատանքային պայմաններ

դ/ Հողերի խախտում

Կենցաղային աղբի առանձին հավաքման տեղի կահավորում, աղբամանների տեղադրում աշխատակիցների հանգստյան տեղերում և սննդի ընդունման կետերում: Կանոնավոր աղբահանում:Աշխատակազմը պետք է ունենա խմելու ջրի և զուգարանների հասանելիություն, սնունդ ընդունելու և հանգստանալու համար անհրաժեշտ պայմաններ:

Շինհրապարակում պետք է լինեն առաջին օգնության բժշկական արկղիկներ և հակահրդեհային միջոցներ:

Աշխատակազմը պետք է ապահովվի համազգեստով և անձնական անվտանգության անհրաժեշտ միջոցներով:

Անվտանգության սարքավորումների օգտագործումը պետք է ուսուցանվի, վերահսկվի և պարտադրվի: Աշխատանքի անվտանգության պահպանման համակարգը պետք է նախատեսի վերահսկողություն, հրահանգավորում, ուսուցում և գիտելիքների ստուգում:

Շինհրապարակում պետք է լինեն հրդեհային անվտանգության պարագաներ՝ կրակմարիչներ, բահեր,

Աշխատակազմը պետք է հրահանգավորվի անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային կանոնների վերաբերյալ

Տեսչական ստուգումներ

Պլանային ստուգումներ

Պլանային ստուգումներ

Պլանային ստուգումներ

Հրահանգավորման մատյանների ստուգում,

հակահրդեհային միջոցների առկայություն

Երևանի քաղաքապետարան

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության կենտրոն

ԱՆ առողջապահական տեսչական մարմին

27

Page 28: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

Նախատեսվող գործունեությունը ըստ փուլերի

Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները

Առաջարկվող մեղմացնող միջոցառումները Մոնիթորինգի գործողություններ

Արտաքին վերահսկողությո

ւն

Շինարարական աշխատանքներ, տեխնիկական միջոցների շահագործում

Տեղի բնակչության առողջության, կենսակերպի և հանգստի պայմանները

Երևանի քաղաքապետարանի և վարչական տարածքի աշխատակազմի միջոցով տեղեկացնել բնակչությանը նախատեսվող աշխատանքների մասին

Շինարարական աշխատանքների մուտքի մոտ տեղադրել զգուշացնող ցուցանակներ

Շինարարական տեխնիկայի աշխատանքը կազմակերպել միայն ցերեկային ժամերին

Կազմել տրանսպորտային միջոցների երթևեկության այնպիսի ժամանակացույց, որպիսի հնարավոր չափով նվազեցնել ծանրաբերնված ժամերին շինանյութերի և կոնստրուկցիաների տեղափոխումը

Հանդիպումների լուսանկարներ, արձանագրություններ

Ցուցանակների առկայությունը

Տեսչական ստուգումներ

Տրանսպորտային երթևեկության ժամանակացույցի առկայություն

Երևանի քաղաքապետարան

Ճանապարհային ոստիկանություն

28

Page 29: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

1. Ճարտարապետահատակագծային առաջադրանք2. ՀՀ կառավարության 11.01.2018 թ. N5-Ա որոշում3. Տարածքի գլխավոր հատակագիծ4. Ջրամիացման և ջրահեռացման տեխնիկական պայմաններ

29

Page 30: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

30

Page 31: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

31

Page 32: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

32

Page 33: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

33

Page 34: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

34

Page 35: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

35

Page 36: €¦ · Web view2018/12/04  · 1.1. Ձեռնարկողի. վերաբերյալ. տեղեկություններ. Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված

36