12

Realmadrid.am Magazine N1

Embed Size (px)

DESCRIPTION

Realmadrid.am Magazine փորձնական տարբերակ

Citation preview

Page 1: Realmadrid.am Magazine N1
Page 2: Realmadrid.am Magazine N1

2

Page 3: Realmadrid.am Magazine N1

3

ՍԱՆՏԻԱԳՈ ԲԵՌՆԱԲԵՈՒ մարզադաշտ

Page 4: Realmadrid.am Magazine N1

4

Ճ՞իշտ է, որ աճի խնդիր եք ունեցել փոքր

տարիքում:

Տասներկու տարեկանում բոլոր

հասկակակիցներս շատ ավելի

բարձրահասակ էին, քան ես: Սան Պաուլոյում

բժշկական զննում անցա, և ինձ ասացին, որ

ոչ մի խնդիր չկա, պարզապես ժամանակի

հարց է: Այդպես էլ եղավ:

Եթե ֆուտբոլիստ չդառնայիք, ի՞նչ

մասնագիտություն կընտրեիք:

Միշտ երազել եմ ֆուտբոլիստ դառնալ: 15

տարեկանում ինքս ինձ խոստացա, որ

սիրողական չեմ խաղալու, այլ իսկական

պրոֆեսիոնալ եմ դառնալու: Եթե ոչ, կարծում

եմ՝ հայրիկիս պես ճարտարագետ կդառնայի:

Հայրս իսկական օրինակ է ինձ համար ամեն

ինչում: Նա միշտ գործում է մտածված, ճիշտ

ու արդար:

18 տարեկանում Ձեր երազանքի

իրականացմանը լուրջ վտանգ սպառնաց:

Սյդ ժամանակ դեռ Բրազիլիայում էի խաղում՝

«Սան Պոուլոյում»: Մեկ խաղով

որակազրկված էի, և որոշեցի այցելել

տատիկիս ու պապիկիս: Նրանց տան մոտ

բոբսլեյի ակումբներ կան: Մի օր այդ

ակումբներից մեկում խաղում էի եղբորս հետ, երբ, հարված ստանալով, գլխիվայր լողավազանն ընկա:

Ձեր կարծիքով ինչու՞ են մարդիկ

այդքան շատ սիրում Ձեզ:

Իմ խաղի, հարցազրույցների ու այլ

միջոցներով փորձում եմ փոխանցել

նրանց իմ սերը: Ես այսպիսին եմ, չեմ

պատրաստվում փոխվել, մարդիկ էլ

արդեն լավ են ճանաչում ինձ: Վերջին

երկու տարիների ընթացքում

ֆուտբոլում ամեն ինչ ուզածիս պես չի

դասավորվում, բայց այս ամբողջ

ժամանակահատվածում

երկրպագուներն իմ կողքին էին,

շարունակում էին հավատալ իմ

ուժերին:

Ինչպե՞ս կնկարագրեիք ինքներդ Ձեզ:

Ես անկեղծ եմ, համեստ, չնայած տխուր

պահեր շատ եմ ունենում, փորձում եմ

ուրախ լինել: Ամենաթանկ բաներն այս

կյանքում իմ ընտանիքն է, ընկերներս:

Երբ ամեն ինչ լավ է ընթանում քո

կյանքում, կողքիդ շատ մարդիկ կան,

բայց իսկական ընկերները

բացահայտվում են միմիայն ծանր

պահերին:

Ի՞նչն է Ձեզ հաճույք պատճառում:

Ֆուտբոլ խաղալը, ամեն օր մարզվելը:

Չնայած ծանրաբեռնվածությունը մեծ է,

արձակուրդի ժամանակ նույնիսկ

կարոտում ես այդ գրաֆիկին: Մոտ վեց

ամիս չէի կարող մարզվել, և այդ

ժամանակ զգացի, որ դրա կարիքն

ունեմ: Իհարկե սիրում եմ նաև

ընտանքիս հետ անցկացնել ժամանակս՝

կնոջս, երեխաներիս հետ: Երեխաները

մի ուրիշ աշխարհ են, որոնց հանդեպ

սերը չես կարող պատկերացնել մինչև

քո սեփական փոքրիկը չունենաս:

Երբ դեռ փոքր էիք, մի ուսուցիչ

խորհուրդ է տվել Ձեր մայրիկին Ձեզ

ֆուտբոլի դպրոց տանել…

Այդ ժամանակ խաղում էի Բրազիլիայի

Colegio Batista-ում, և մեր ուսուցիչներից

մեկը մայրիկիս ասել էր, որ ֆուտբոլ

խաղալիս տարբերվում եմ բոլորից: Նաև

առաջարկել էր, որ ֆուտբոլի դպրոց

տանի ինձ: Մայրս այդպես էլ արեց:

Ճ՞իշտ է, որ կեսօրին ֆուտբոլ էիք

խաղում, իսկ գիշերը՝ սովորում:

Դա ավելի ուշ էր: Սկզբում առավոտյան

էի դասերով զբաղվում, իսկ երեկոն

տրամադրում էի ֆուտբոլին:

Այնուհետև առավոտյան խաղում էի,

գիշերը՝ սովորում: Վերջիվերջո

խաղում էի առավոտյան ու երեկոյան,

իսկ դասերով զբաղվում էի գիշերը:

Page 5: Realmadrid.am Magazine N1

5

Ինձ հիվանդանոց տեղափոխեցին, իսկ մի քանի օր անց վերադարձա Սան Պաուլո: Մարզվելիս վիզս դեռ ցավում էր: Բուժզննումից հետո ինձ մոտ հայտնաբերեցին պարանոցի վեցերորդ ողի կոտրվածք: Բժիշկներն ասում էին, որ բախտավոր աստղի տակ եմ ծնվել, որ շարունակում եմ ֆուտբոլ խաղալ կամ պարզապես քայլել:

Բայց վերադառնալուն պես

դարձաք առաջին թիմի

խաղացող:

Այդ օրերին ես դեռ

պահեստային էի, բայց մի օր

այնպես պատահեց, որ

«Սան Պաուլոյի» առաջին

թիմի մարզչին

կիսապաշտպան էր պետք:

Մեր մարզիչը չցանկացավ

իր հիմնական կազմի

ֆուտբոլիստ-ներից տալ

նրան, և որոշեց

պահեստային

մեկին

ուղարկել՝ ինձ:

Այդ օրվանից

հետո այլևս

երկրորդ թիմ

չվերադարձա:

Եվ մի օր՝ 2009թ. հուլիսի 30-

ին, այդ տղան

«Բեռնաբեուի»

պահեստայինների

նստարանների մոտ

կանգնած թաքուն դիտում է

մարզադաշտն ու սպասում

իր դեբյուտին:

Շատ հուզված ու հուսառատ

էի այդ օրը: Նման բան

կարող է զգալ միայն

«Ռեալի» կազմում իր

դեբյուտին սպասող

ֆուտբոլիստը: Նմանատիպ

զգացողություն ունեցել էի

միայն Բրազիլիայի

հավաքականում

նորամուտս նշելու պահին:

Երբ ինձ ասացին, որ

«Բեռնաբեու–ում»

հավաքվել են 30-

40000 մարդ, ես

պարզապես

ապշել էի: Մի՞թե

նրանք բոլորը

եկել են ինձ

դիմավորելու,

այստեղ են միայն

ինձ տեսնելու համար:

Առաջին քայլն ես անում

խոտածածկին, որից հետո

լսվում է երկրպա–գուների

արձագանքը…այս ամենը

աննկարագրելի է, անչափ

տպավորիչ:

Երբ կյանքը տհաճ

անակնկալ է մատուցում,

երբ չեք կարողանում

«Շատ հուզված ու

հուզառատ էի այդ

օրը: Նման բան

կարող է զգալ միայն

«Ռեալի» կազմում իր

Ռիկարդո Իզեքսոն դոս Սանթոս Լեիտե

Երբևէ լաց եղե՞լ եք ծանր

պահերին:

Շատ անգամներ, քանի որ չէի

հասկանում այդ ամենի

պատճառը: Ամեն ինչ ճիշտ էի

անում, ճիշտ էի սնվում ու քնում,

բայց ոչինչ չէր փոխվում: Երբեմն,

տուն մտնելով, սկսում էի կրկնել

վարժությունները՝ համոզվելու՝

արդյոք կարողանում եմ հասնել

ֆիզիկական հաջող վիճակի:

Ժամանակակից ֆուտբոլը շատ

պահաջկոտ է ֆիզիկական

պատրաստականության առումով

: Հակառակ դեպքում մրցակիցը

կոչնչացնի քեզ: Հիմա կարողանում

եմ տեսնել ծանր աշխատանքի

պտուղները:

Ոչ միայն Կական է վերադարձել,

այլև Կակայի ժպիտը: Հիմա

«Ռեալում» Ձեր ամենաերջանիկ

շրջա՞նն եք անցկացնում:

Այո, հատկապես խաղադաշտում:

Կրկին հաճույք եմ ստանում

ֆուտբոլից: Նախկինում

խաղադաշտը շատ մեծ ու ծանր էր

թվում, իսկ հիմա ամեն ինչ իր

տեղն է ընկել:

ցուցադրել խաղադաշտում, ի՞նչն է

օգնում Ձեզ հաղթահարել այդ դժվար

պահերը:

Առաջին հերթին օգնում է այս

թիմում խաղալու ու հաղթանակելու

մեծ ցանկությունը: Պետք է

հավատաս, որ ամեն ինչ իր տեղն է

գալու: Իհարկե բոլորս էլ ուզում ենք

հաղթանակների հասնել ու օգնել

մեր թիմին, բայց ինձ համար կարևոր

է նաև խաղից հաճույք ստանալը:

Առաջին տարում ագամեջի խնդիր

ունեի, երկրորդ տարում ինձ

անհանգստացնում էր ծնկի

վնասվածքը: Շատերը

թերահավատորեն էին խոսում իմ

մասին:

Ինչպիսի՞ն է «Ռեալի» հանդերձարանը:

Մեզ մոտ հիանալի մթնոլորտ է տիրում: Ես,

օրինակ, շատ լավ եմ լեզու գտնում

Կառվալյուի հետ, բայց դա ամենևին չի

նշանակում, որ մյուսների հետ ավելի քիչ եմ

շփվում: Բնական է, որ մի քանիսի հետ ավելի

մոտ ես, քան մյուսների, բայց ընդհանուր

առմամբ բոլորս էլ ընկերներ ենք, և

ամենակարևորը՝ հարգում ենք իրար: Իսկ ինչ

վերաբերում է այն լուրերին, որ մի քանիսի

միջև հարաբերությունները լարված են և այլն,

ապա դրանց պարզապես հումորով ենք

անդրադառնում: Եթե ստացվի մրցաշրջանը

տիտղոսներով ավարտել, բոլորը կհամոզվեն,

որ հանդերձարանում խնդիրներ չկան:

Ի՞նչ կասեք Մոուրինյոյի մասին:

Նրա մասին միայն լավ բաներ կարող եմ ասել:

Նա հանգիստ կարող էր վաճառել ինձ, քանի

որ իմ փոխարեն թիմը կարող էր ավելի լավ

մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստով:

Page 6: Realmadrid.am Magazine N1

6

Բայց Մոուրինյոն հավատաց ինձ, վստահեց ու միշտ իմ կողքին եղավ: Բնական է, որ մարզիչը վստահում է իր ֆուտբոլիստին, բայց այդ վստահությունը հենց այնպես չի տրվում, այլ միայն մեծ աշխատանքի դիմաց: Կարծում եմ՝ հիմա գնալով ավելի մեծ վստահություն եմ առաջացնում Մոուրինյոյի մոտ: Դա հեշտ չէ, քանի որ, օրինակ, լինում են մարզումներ, երբ ինքնս էլ հասկանում եմ, որ ոչ մի առաջընթաց չնկատվեց: Խնդիրը միշտ էլ իմ մեջ է, ոչ թե Մոուրինյոյի կամ մեկ ուրիշի:

Շնորհակալ եմ Մոուրինոյին իմ կողքին

լինելու, ինձ խորհուրդներ տալու,

վստահություն հաղորդելու ու համբերել

սովորեցնելու համար: Սա վերաբերում

է նաև մարզչական ամբողջ շտաբին:

Ի՞նչ կուզենայիք ասել

երկրպագուներին:

Կուզեի շնորհակալություն հայտնել

նրանց աջակցության համար:

Մրցաշրջանը լավ մեկնարկեցինք, և այս

հաջողության մեջ մեծ դեր ունեն հենց

երկրպագուները, քանի որ տեսնում են

թիմի աճը, հավատում են հաղթանակին

ու ավելի բուռն աջակցություն են ցույց

տալիս: «Ռայոյի» հետ խաղում առաջին

վայրկյաններից գոլ բաց թողեցինք, բայց

երկրպագուները հուսահատվելու ու

դժգոհելու փոխարեն սկսեցին ավելի

բարձր բղավել, երգել՝սկիզբ դնելով

թիմի նոր հաղթարշավին:

Մի երկրպագու հարցնում է. «Կարծում

եք այս կազմը ընդունա՞կ է նվաճել 10-

րդ գավաթը»:

Մեր թիմը բավական ուժ ունի դա

անելու համար: Պատահական չէր, որ

անցած տարի բարձրացրեցինք

Արքայական գավաթը: Սակայն

ժամանակից առաջ ընկնել չես կարող:

Դեռ կտեսենք՝ ինչ կլինի, բայց իմ

կարծիքով մեր թիմը կարևոր

նվաճումների հասնելու բոլոր

նախադրյալներն ունի:

ԱՄՆ-ից Ձեզ հարցնում են, արդյոք

վերադառնալու՞ եք Բրազիլիայի

հավաքական:

Դա իմ նպատակներից մեկն է: Սկզբում

պետք է համապատասխան

մարզավիճակ ձեռք բերես, որպեսզի

արժանանաս այդ պատվին: Կրկին

հավաքական հրավիրվելը իմ գլխավոր

նպատակներից մեկն է:

Եվ, վերջապես, երկրպագուները

հարցնում են, թե ի՞նչ կարծիք ունեք

Օզիլի մասին:

Հիանալի կարծիք ունեմ: Մենք լավ ենք

համագործակցում խաղադաշտում, նա

շատ խելացի ֆուտբոլիստ է: Այժմ Օզիլն

արդեն շատ բան է ապացուցել, բայց

ամեն ինչ դեռ առջևում է, նրան մեծ

ապագա է սպասվում: Նա էլեգանտ

ֆուտբոլիստ է, լավ է զգում

խաղադաշտը, քիչ է սխալվում, ինչը

շատ դրական է ու օգտակար թիմի

համար:

Armin R.M.,Realmadrid.am

Page 7: Realmadrid.am Magazine N1

7

Page 8: Realmadrid.am Magazine N1

8

Page 9: Realmadrid.am Magazine N1

9

ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՎԱԹ 2011 «Մեստալիա» մարզադաշտ «Ռեալ Մադրիդը» տոնում է հաղթանակը

Page 10: Realmadrid.am Magazine N1

10

Ֆուտբոլիստների շուկայական արժեքներ

ԼԱ ԼԻԳԱ

Page 11: Realmadrid.am Magazine N1

11

Page 12: Realmadrid.am Magazine N1

12

© RealMadrid.am

Էլեկտրոնային ամսագիր

1-ին փորձնական համար

12 էջ,

07/01/2012