12
Տրվմ է անվճար “Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է” www.miutyun.armenia.ge [email protected] ՄԻԹՅՆ Ի՞ՆՉ ԼԵԶՎՈՎ ԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՎԻՐԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ Դպրոց, եկեղեցի, հետո նաև` մամուլ: Հայրենիքից հեռու իրենց փոքրիկ Հայրենիք ստեղծելու նպատակով հայերն աշխարհի ցանկացած ծեգում կարևորել են հայապահպան հենց ա’յս գործոնների առկայությունը: Դպրոց են կառուցել, որտեղ հնչել են “այբ”-ն ու “բեն”-ը, եկեղեցի հիմնել` աղոթք հղելով առ Աստված ու թերթ հրատարակել` ներկայացնելով հայ համայնքի ձեռքբերումներն ու հոգսերը, անդրադարձել Մայր Հայրենիքում և հայկական այլ համայնքներում կատարվող իրադարձություններին: Վիրաց աշխարհում ևս ունեինք կրթության բազմաթիվ օջախներ ու հոգևոր տաճարներ: Վերջին տասնամյակների ընթացքում, սակայն, դրանց թիվը զգալիորեն նվազում է և երկու դեպքում էլ խնդիրը բավական սուր է դրված: Եկեղեցիների խնդրին կանդրադառնանք “Միության” հաջորդ համարում: Մինչ այդ. ուսումնական տարին Վրաստանում շուտով կսկսվի, իսկ Թբիլիսիի հայկական որոշ դպրոցների աշակերտներ չգիտեն` ի՞նչ դպրոց են հաճախելու և ի՞նչ լեզվով են սովորելու: Մայրաքաղաքի թիվ 131 դպրոցի պարագայում, մինչև վերջերս առաջին դասարանցիների ծնողները չգիտեին, կկարողանա՞ն ապահովել իրենց երեխաների հայեցի կրթությունը, թե` ոչ. այս դպրոցի տնօրինությունը երկար ժամանակ չէր ընդունում երեխաների փաստաթղթերը: Բարձրացված աղմուկի հետևանքով “գտնվեց” խնդրի լուծման միջանկյալ տարբերակ, որը, հնարավոր է, անդրադառնա այդ երեխաների ապագայի վրա: Բնականաբար` բացասաբար… Մեկ այլ` թիվ 110 դպրոցն էլ դեռևս կանգնած է փակման վտանգի առջև: Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, ըստ տեղեկությունների, թիվ 110 հայկական դպրոցը միացվելու է վրացական թիվ 103 դպրոցին, թիվ 95-ը` վրացական թիվ 81-ին: Թիվ 109 հայկական դպրոցը վրացական թիվ 146 դպրոցին միացվել էր դեռևս երկու տարի առաջ, և այստեղ գործող հայկական բաժինն այս տարի այլևս չի գործի: Իսկ պաշտոնական տեղեկատվություն այդպես էլ չկա. “Դեռևս ոչինչ վերջնականապես որոշված չէ”: Մինչդեռ 110 դպրոցում արդեն գույքի տեղափոխման մասին լուրեր են պտտվում: Ուսուցիչներն ու ծնողները վրդովված են, երեխաները, որոնց կրթության ապագան մշուշապատ է` տարակուսած: Իսկ պատասխանատու մարմիններին այդ ապագան չի էլ հետաքրքրում: Կորոշեն, կտեղափոխեն ու կփակեն հայկական ևս մեկ դպրոց` բախտի քմահաճույքին հանձնելով մի ամբողջ սերնդի: Պետական ծրագիր է, որդեգրած քաղաքականություն ազգային փոքրամասնությունների հանդեպ, որից հրաժարվել “մի քանի հայ երեխաների” պատճառով, չեն կարող: Չնայած, որ այդ “մի քանի հայ երեխաները” Վրաստանի հա’յ քաղաքացիներն են և միանգամայն իրավունք ունեն օգտվել իրենց քաղաքացիական տարրական իրավունքներից: №4, Օգոստոս, 2010 ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԹՅՆ ՍՏԱՆԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՄ ԴԱՌՆՄ Է ԱՆՀՆԱՐ. ՆԱՄԱԿ ՎՐԱՑ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՏԵՍ` ԷՋ 2 ԹՐՔԱԿԱՆ “ՀԵՔԻԱԹԱՅԻՆ” ՀԱՆԳՍՏԻ ԻՐԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋԸ ՏԵՍ` ԷՋ 7 ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՏԵՍԵՑԻՆ ԹՐՔԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՆ ՏԵՍ` ԷՋ 6 ՎԻԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄԹՅՆ ԱՆՍՈՎՈՐ ՄԱՐԴ ՄԱՍԻՆ ՏԵՍ` ԷՋ 5 ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆ. ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԼԱՎԱԳՅՆ ՊԱԳԱՆԻՆԻՆ ՏԵՍ` ԷՋ 10 ՄՂՆԵՑՈՑ ՍԲ. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ ԿԾԱՌԱՅԻ՞ ՎԻՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՏԵՍ` ԷՋ 3 ԱՆԿԱԽԹՅՆՆ ԱՄԵՆԱԹԱՆԿՆ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՆԵՐԿԱՅԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ ՏԵՍ` ԷՋ 8 ԽՏԱԳՆԱՑԹՅՆ ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ ՏԵՍ` ԷՋ 4 ՍԵՎՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ. ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌՆ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ Է ՏԵՍ` ԷՋ 6 «Վրաստանի Հայ Համայնք»

Miutyun 4

Embed Size (px)

DESCRIPTION

Armenian Newspaper of Georgia

Citation preview

Տրվում է անվճար

“ Ո վ հ ա յ ժ ո ղ ո վ ո ւ ր դ , ք ո մ ի ա կ փ ր կ ո ւ թ յ ո ւ ն ը ք ո հ ա վ ա ք ա կ ա ն ո ւ ժ ի մ ե ջ է ”

www.miutyun.armenia.ge [email protected]

ՄԻՈՒԹՅՈՒՆԻ՞ՆՉ ԼԵԶՎՈՎ ԵՆ

ՍՈՎՈՐԵԼՈՒ ՎԻՐԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Դպրոց, եկեղեցի, հետո նաև` մամուլ: Հայրենիքից հեռու իրենց փոքրիկ Հայրենիք ստեղծելու նպատակով հայերն աշխարհի ցանկացած ծեգում կարևորել են հայապահպան հենց ա’յս գործոնների առկայությունը: Դպրոց են կառուցել, որտեղ հնչել են “այբ”-ն ու “բեն”-ը, եկեղեցի հիմնել` աղոթք հղելով առ Աստված ու թերթ հրատարակել` ներկայացնելով հայ համայնքի ձեռքբերումներն ու հոգսերը, անդրադարձել Մայր Հայրենիքում և հայկական այլ համայնքներում կատարվող իրադարձություններին:

Վիրաց աշխարհում ևս ունեինք կրթության բազմաթիվ օջախներ ու հոգևոր տաճարներ: Վերջին տասնամյակների ընթացքում, սակայն, դրանց թիվը զգալիորեն նվազում է և երկու դեպքում էլ խնդիրը բավական սուր է դրված: Եկեղեցիների խնդրին կանդրադառնանք “Միության” հաջորդ համարում:

Մինչ այդ. ուսումնական տարին Վրաստանում շուտով կսկսվի, իսկ Թբիլիսիի հայկական որոշ դպրոցների աշակերտներ չգիտեն` ի՞նչ դպրոց են հաճախելու և ի՞նչ լեզվով են սովորելու: Մայրաքաղաքի թիվ 131 դպրոցի պարագայում, մինչև վերջերս առաջին դասարանցիների ծնողները չգիտեին, կկարողանա՞ն ապահովել իրենց երեխաների հայեցի կրթությունը, թե` ոչ. այս դպրոցի տնօրինությունը երկար ժամանակ չէր ընդունում երեխաների փաստաթղթերը: Բարձրացված աղմուկի հետևանքով “գտնվեց” խնդրի լուծման միջանկյալ տարբերակ, որը, հնարավոր է, անդրադառնա այդ երեխաների ապագայի վրա: Բնականաբար` բացասաբար…

Մեկ այլ` թիվ 110 դպրոցն էլ դեռևս կանգնած է փակման վտանգի առջև: Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, ըստ տեղեկությունների, թիվ 110 հայկական դպրոցը միացվելու է վրացական թիվ 103 դպրոցին, թիվ 95-ը` վրացական թիվ 81-ին: Թիվ 109 հայկական դպրոցը վրացական թիվ 146 դպրոցին միացվել էր դեռևս երկու տարի առաջ, և այստեղ գործող հայկական բաժինն այս տարի այլևս չի գործի: Իսկ պաշտոնական տեղեկատվություն այդպես էլ չկա. “Դեռևս ոչինչ վերջնականապես որոշված չէ”:

Մինչդեռ 110 դպրոցում արդեն գույքի տեղափոխման մասին լուրեր են պտտվում: Ուսուցիչներն ու ծնողները վրդովված են, երեխաները, որոնց կրթության ապագան մշուշապատ է` տարակուսած: Իսկ պատասխանատու մարմիններին այդ ապագան չի էլ հետաքրքրում: Կորոշեն, կտեղափոխեն ու կփակեն հայկական ևս մեկ դպրոց` բախտի քմահաճույքին հանձնելով մի ամբողջ սերնդի: Պետական ծրագիր է, որդեգրած քաղաքականություն ազգային փոքրամասնությունների հանդեպ, որից հրաժարվել “մի քանի հայ երեխաների” պատճառով, չեն կարող: Չնայած, որ այդ “մի քանի հայ երեխաները” Վրաստանի հա’յ քաղաքացիներն են և միանգամայն իրավունք ունեն օգտվել իրենց քաղաքացիական տարրական իրավունքներից:

№4, Օգոստոս, 2010

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆՀՆԱՐ.

ՆԱՄԱԿ ՎՐԱՑ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ՏԵՍ` ԷՋ 2

ԹՈՒՐՔԱԿԱՆ

“ՀԵՔԻԱԹԱՅԻՆ” ՀԱՆԳՍՏԻ

ԻՐԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋԸ

ՏԵՍ` ԷՋ 7

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐՆ

ԱՆՏԵՍԵՑԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ

ՀԻՍՏԵՐԻԱՆ

ՏԵՍ` ԷՋ 6

ՎԻԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ.

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԱՆՍՈՎՈՐ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՍ` ԷՋ 5

ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆ. ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱԳԱՆԻՆԻՆ

ՏԵՍ` ԷՋ 10

ՄՈՒՂՆԵՑՈՑ ՍԲ. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ

ԿԾԱՌԱՅԻ՞ ՎԻՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

ՏԵՍ` ԷՋ 3

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ

ԱՄԵՆԱԹԱՆԿՆ Է ԺՈՂՈՎՐԴԻ

ՆԵՐԿԱՅԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

ՏԵՍ` ԷՋ 8

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԴԵՊԻ

ԱՐԱՐԱՏ

ՏԵՍ` ԷՋ 4

ՍԵՎՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ. ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ

ՎՃԻՌՆ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ Է

ՏԵՍ` ԷՋ 6

«Վրաստանի Հայ Համայնք»

2 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№4, Օգոստոս, 2010

“ՄԻՈՒԹՅԱՆ” նախորդ համարում անդրադարձել էինք Վրաստանի մայրաքա-ղաքի հայկական դպրոցների գլխին կախված փակման վտանգին: Խոսքը Թբիլիսիի թիվ 110, 95 հայկական դպրոցների և թիվ 146 դպրոցի հայկական բաժնի փակման մասին է:

Խնդրի շուրջ մտահոգություն է հայտնել նաև “Վրաստանի Հայ համայնք” կազմակերպությունը և նամակով դիմել Վրաստանի Կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինին: Ստորև ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ:

“Հարգելի’ պարոն ՇաշկինՎերջին ժամանակներս լուրեր են

տարածվել քաղաք Թբիլիսիի թիվ 110 և 95 միջնակարգ դպրոցների և թիվ 146 դպրոցի հայկական բաժնի լուծարման ու վերակազ-մավորման մասին:

Ցավոք, մենք անհրաժեշտ տեղե-կատվություն չկարողացանք ստանալ նշված դպրոցների ո´չ ադմինիստրացիայից, ո´չ

ուսուցիչներից:Խնդրում ենք ձեզ պատասխանել

հետևյալ հարցերին.1) ի՞նչ շարժառիթներով են

պայմանավորված Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշումները,

2) ի՞նչ պայմաններում պետք է անցնեն այդ գործընթացները կոնկրետ դպրոցներում:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի թիվ 110 և 146 միջնակարգ դպրոցներն այն կրթօջախներից են, որտեղ գործում են հայկական բաժիններ, իսկ թիվ 95-ը զուտ հայկական դպրոց է, ուր, բնականաբար, սովորում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:

Բնական է, որ Վրաստանի տարած-քում գործող հայկական կրթության ու մշակույթի օբյեկտները “Վրաստանի Հայ Համայնք”-ի հատուկ ուշադրության առարկան են, և այդ կառույցների հետ կապված ամեն կարգի գործունեություն՝ լուծարում, վերա-կազմավորում կամ այլ փոփոխություն, անմի-

ջականորեն վերաբերում է “Վրաստանի Հայ Համայնք”-ի անդամներին՝ ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներին ու նրանց կեն-սական շահերին:

Հուսով ենք, որ Ձեր գլխավորած նախարարությունը կկատարի մեր երկրի ստանձնած պարտավորություններն ազգա-յին փոքրամասնությունների իրավունքների, այս դեպքում` սեփական լեզվով ուսում ստա-նալու պաշտպանության հարցում` որպես իրական ժողովրդավարական պետության հիմնարկ, այլ ոչ թե “դեմոկրատիա”-ն “դեմա-գոգիա” դարձրած բյուրոկրատիա։ Մենք հավատում ենք Ձեզ, հավատում ենք մեր երկրի ղեկավարության ժողովրդավարական ընտրությանը։ Այլ ճանապարհով զարգա-ցումը կործանարար կլինի բոլորի` և´ ազգա-յին փոքրամասնությունների, և´ պետության համար։

Կանխավ շնորհակալ ենք համագոր-ծակցության համար։

“Վրաստանի Հայ Համայնք” ՀԿ

Ուսումնական տարվա մոտենալուն հետ կրկին ցավագնորեն ծագել է Թբիլիսիի հայկական դպրոցների խնդիրը: Կրթական համակարգի վերափոխումները, որոնց ար-դեն անդրադարձել ենք, այս նյութը գրելու հերթական առիթը դարձան:

Օգոստոսին պարզվեց, որ որոշ հայ ծնողների մերժել են ընդունել նրանց երե-խաների փաստաթղթերը` մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների հայկական բա-ժին ընդունվելու համար:

“Վրաստանի Հայ Համայնք”-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Օհանյանի խոսքով, դեռևս օգոստոսի կեսերին կազ-մակերպության գրասենյակ է այցելել Վրաս-տանի` ազգությամբ հայ մի քաղաքացի և հայտարարել, որ Թբիլիսիի թիվ 131 միջ-նակարգ դպրոցի տնօրենը չի ընդունում դպրոցի հայկական բաժնում սովորել ցան-կացող երեխաների փաստաթղթերը: Նրա հավաստմամբ, սակայն, տնօրենի մերժումը եղել է բանավոր: Ընդ որում, դպրոցի ղեկա-վարը, նույնպես բանավոր, “մեջբերել” է Վրաստանի Կրթության նախարարությունից տնօրինության ստացած` հայկական բաժին չբացելու մասին հրահանգը:

“Դպրոցի ուսուցիչների հետ մի քանի հանդիպումների արդյունքում պարզ դարձավ, որ ևս 8 հոգի ցանկանում են սովորել դպրոցի հայկական բաժնի առաջին դասարանում, բայց նրանց փաստաթղթերը ևս չեն ընդունել: Տնօրենին տեսնելու անհաջող փորձերից հետո հանդիպեցինք ուսմասվարին, ով հաստատեց, որ ընդունելության փաստա-թղթերը չեն վերցնում: Մեր` “ինչո՞ւ” հար-ցի պատասխանը ուսումնական մասի վա-րիչը խորհուրդ տվեց ստանալ անձամբ տնօրե-նից”,- նշում է Ալեքսանդր Օհանյանը:

“Վրաստանի Հայ Համայնք”-ը ծնողների բողոքի հիման վրա դիմել է նաև Վրաստանի Հանրային պաշտպան Գեորգի Տուղուշիին` ուշադրություն հրավիրելով երկ-րի ազգային փոքրամասնության իրավունքի ոտնահարման փաստին: Սեփական լեզվով միջնակարգ կրթություն ստանալու` ազգային փոքրամասնության ներկայացուցիչների

իրավունքն ամրագրված է ինչպես Վրաստա-նի Սահմանադրությամբ և այլ օրենքներով, այնպես էլ Վրաստանի կողմից վավերացրած միջազգային բազմաթիվ փաստաթղթերով:

Մինչ այդ, “Վրաստանի Հայ Հա-մայնք”-ի ներկայացուցիչների հետ հանդիպ-ման ժամանակ թիվ 131 դպրոցի տնօրեն Ինգա Ցերցվաձեն հայտարարեց, որ “դպրոցի տնօրինությանն իբր ուղղված դիմումի” մա-սին ծնողների հավաստիացումները սուտ են: Նրա խոսքով, փաստաթղթերը չէին ըն-դունվում միայն այն պատճառով, որ իրեն հետաքրքրում էր ցանկացողների թիվը: “Դա կապված է ֆինանսական խնդիրների, ուսուցիչների աշխատավարձի, պետական

դոտացիայի հետ: Եթե դասարանում սովո-րում է 20-ից պակաս աշակերտ, ապա յուրա-քանչյուր աշակերտի համար Կրթության նախարարության տրամադրած վաուչերը չի բավականացնում մանկավարժներին աշխատավարձ վճարելու համար: Առավել ևս, մենք չենք կարողանում վճարել կոմու-նալ ծախսերը”,- բացատրում է Ինգա Ցերց-վաձեն:

Ստեղծված իրավիճակից տնօրե-նը յուրատեսակ ելք է գտել. որոշվել է այդ երեխաներին ընդունել դպրոց և ստեղծել միավորված դասարան` երրորդ դասարան-ցիների հետ: “Յուրաքանչյուրը կսովորի իր դասարանի համար նախատեսված ծրագ-րով: Միավորված դասարանը կգործի երկու տարի, այնուհետև ներկայի առաջին դասա-

րանցիները կդառնան լիարժեք երրորդ դա-սարան”,- հավելեց դպրոցի ղեկավարը:

Ծնողներին թեև նման որոշումը չի ոգևորում, այնուամենայնիվ, այն համարում են “չարյաց փոքրագույնը”: “Անկեղծ ասած, ինձ դուր չի գալիս, որ առաջին և երրորդ դասարանցիները միասին են սովորելու, բայց այլ ելք չունենք: Հակառակ պարագայում դա-սարանն ընդհանրապես չի բացվի”,- կարծում է Վիկտորիա Մանուկյանը: Մեկ այլ ծնող էլ դժգոհում է. “Եթե իմանայի, որ միավորված դասարան է լինելու, երեխայիս այլ դպրոց կտանեի: Ի՞նչ է նշանակում “միավորված դասարան”: Այդպես ի՞նչ կարելի է սովորել։ Մի՞թե սա միտումնավոր արվող բան չէ, որի նպատակն է արմատից ոչնչացնել հայկական դպրոցը”:

Իսկ միավորված դասարան ստեղծելու իրավունք, Ինգա Ցերցվաձեի խոսքով, իրեն տալիս է դպրոցի ներքին օրենսդրությունը: Այս հանգամանքը “Վրաս-տանի Հայ Համայնք”-ի ներկայացուցիչը համարում է անընդունելի՝ համեմատելով դա ավելի քան հարյուր տարի առաջ եղած “տերթոդիկյան” դպրոցի հետ: “Երեխաներն անկասկած կկանգնեն ուսումնական նյու-թը յուրացնելու խնդրի առջև: Առայժմ մենք սպասում ենք Վրաստանի Հանրային պաշտ-պանի պատասխանին և հետագայում կշա-րունակենք աշխատել խնդրի ուղղությամբ` փորձելով հասնել սովորական առաջին դասարանի ստեղծմանը”,- վստահեցնում է Ալեքսանդր Օհանյանը:

Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի Թբիլիսիում գործում էր հայկական երկու դպրոց ու ևս չորս դպրոցներում հայկական բաժիններ: Իսկ այս տարի մայրաքաղաքի ավելի քան 80 հազար հայերին պարտադրում են հաշտվել հայկական մեկ դպրոցի գո-յության փաստի հետ: Մեկ դպրոց, մեկ հայ, թանգարանային նմուշ. սա ոչինչ չի՞ հիշեց-նում պատմության դասերից։

ԷԴՈՒԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱՄԱԿ ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆՀՆԱՐ

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԼԻԱՐԺԵՔ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Հավլաբարի նստավայրում հանդիպել է հայ և ադրբեջանցի ուսանողների հետ: Նա հպարտությամբ հայտարարել է, որ շատ բան է փոխել կրթական համակարգում, որպեսզի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարողանան ընդունվել վրացական բուհեր:

“2010 թվականին 300 դիմորդներ համարձակություն դրսևորեցին և միասնական ազգային քննություններ հանձնեցին նոր ծրագրով: Դուք դարձաք ուսանողներ և դա մեծ հաղթանակ է ինձ համար: Ցանկանում եմ, որ ձեր թիվն ավելի մեծանա»,- հայտարարել է Սահակաշվիլին` հավելելով, որ մարդիկ Վրաստանում չեն գնահատվում ազգային պատկանելությամբ կամ կրոնով:

“Վրաստանում ավելի շատ են վրացի մահմեդականները, քան վրացի քրիստոնյաները: Կարևոր է, որ բոլորը հաջողության հասնելու հնարավորություն ունենան: Դրա վառ օրինակը կրթության նախարար Դմիտրի Շաշկինն է, ով ղեկավարում է ինձ համար ամենակարևոր նախարարությունը: Նա կարող է ավելի բարձր պաշտոն զբաղեցնել, այդ թվում` նախագահի: Վստահ եմ` կանցնի ժամանակ և Շաշկինին կհիշեն որպես անձնազոհ վրաց գործչի»,- վստահեցրել է Վրաստանի նախագահը:

Սահակաշվիլիի խոսքով, Վրաստա-նը բազմազգ ու բազմամշակույթ երկիր է, որ-տեղ բոլոր մարդիկ արժեք են: Նախագահը խոսել է նաև վրացերենի իմացության անհրաժեշտության մասին: Հանդիպման ավարտին նա համակարգիչներ է նվիրել այն ուսանողներին, ովքեր լավագույն արդյունք-ներ են ունեցել Միասնական ազգային քննու-թյունների ժամանակ:

Սահակաշվիլին հանդիպել է Վրաստանի հայ և ադրբեջանցի

ուսանողներին

Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է…

Վրաստանում Հայաստանի արտա-կարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: «Կողմերը քննարկել են երկու երկրների միջև արդիական հար-ցերը և Հայաստանի ու Վրաստանի միջև առկա ավանդական կապերի խորացման հեռանկարները»,- հաղորդում են Վրաստա-նի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Մինչ այդ, Հրաչ Սիլվանյանն օգոստոսի 2-ին հանդիպել էր այդ երկրի ֆինանսների նախարար Կախա Բայինդու-րաշվիլու հետ:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի որոշումների իրագործման հետ կապված որոշ խըն-դիրներ, մասնավորապես` սահմանի ին-տեգրացված կառավարման սկզբունքի ներդրման ուղղությամբ համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքա-յին հանդիպումներ կազմակերպելու հարցը:

Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակը հրապարակել է օմբուդսմենին կից գործող Ազգային փոքրամասնություն-ների խորհրդի անցկացրած դիտարկման արդյունքները, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին առնչվող` Կառա-վարության զեկույցներին: Դիտարկումն անցկացվել է 4 ոլորտում. կրթություն, սոցիալական և տարածաշրջանային ին-տեգրում, քաղաքական ինտեգրում և քաղաքացիական ներգրավվածություն, մշակույթ և ինքնության պահպանում:

“Ազգային փոքրամասնությունների համար մատչելի միջնակարգ կրթություն” ծրագրի շրջանակում դպրոցական դասա-գրքերը թարգմանվել են հայերեն, ադըր-բեջաներեն, աբխազերեն, օսերեն և ռուսերեն: Իսկ 2010թ. սեպտեմբերից գործելու են բազմալեզու դպրոցներ: Բացի այդ, 900 օրինակ տպաքանակով հայերեն և ադրբեջաներեն հրատարակվել են “Ուսուցիչ” ամսագիրը, ինչպես նաև մեթոդական ձեռնարկներ: Հանրային պաշտպանին, սակայն, չի բավարարում կատարված աշխատանքը: Մասնավորապես, նա

դժգոհ է մանկավարժների վրացերենի ուսուցման ծրագրի իրականացումից, որոնք հետագայում պետք է աշխատեն շրջաններում: Վերապատրաստման դաս-ընթացներին մասնակցել են ազգային փոք-րամասնությունների լեզուներին չտիրապե-տող ուսուցիչներ, ինչի հետևանքով նրանց աշխատանքը Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախքի տարածաշրջաններում, բնակա-նաբար, արդյունք չի տա:

Բարձրագույն կրթության ոլորտում դիտարկման թիրախում ազգային փոքրա-մասնության ներկայացուցիչների` բուհ ըն-դունվելու կարգի փոփոխությունն է: Դրա համաձայն, վերջինները մասնակցում են վրացերենի խորացված ուսուցման մեկամյա դասընթացի և երկրորդ կուրսից միայն` նախընտրած մասնագիտության լիարժեք դասաժամերի: Բուհերում այդ նպատակով 5-ական տոկոս տեղեր կտրամադրվեն հայ և ադրբեջանցի, և 1-ական տոկոս` աբխազ և օս ուսանողներին:

Մասնագետները, սակայն, նշում են, որ վրացերենին լիարժեք տիրապետելու համար նախատեսված մեկ տարին բավա-

րար չէ: Եվս մեկ թերություն նկատել է Հանրա-յին պաշտպանը. փոքրամասնությունների ներկայացուցիչները, ի տարբերություն վրա-ցիների, բավարար չափով տեղեկացված չեն արտերկրի ուսումնական ծրագրերի մասին:

Սոցիալական և տարածաշրջանային ինտեգրման բնագավառում Կառավարության աշխատանքի մաս է կազմում Սամցխե-Ջավախքի շրջանի ճանապարհների նո-րոգումը: Ամերիկյան “Հազարամյակի մար-տահրավերներ” ծրագրով իրականացվող, 221 կմ ճանապարհ ընդգրկող նախա-գիծը, որի արժեքը 203.515 դոլար է, նախատեսվում է ավարտել 2010թ. նոյեմ-բերին: Բացի այդ, վերականգնվում են տա-րածաշրջանի վնասված և չգործող էներգե-տիկ կայանները:

Ազգային փոքրամասնություններով կոմպակտ բնակեցված շրջաններում, մաս-նավորապես, Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախքում, մեկնարկել է մասնագիտական ուսուցման ծրագիր: Մառնեուլում, Գարդա-բանիում և Ախալքալաքում բացվել են ֆեր-մերների աջակցության կենտրոններ: Սակայն,

ինչպես պարզել են Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, ծրագիրն արդյունք չի տալիս, քանի որ բնակիչների մեծ մասը չի օգտվում այդ կենտրոններից: Հիմնական պատճառն այդ կենտրոնների` գյուղական շրջաններից հեռու գտնվելն է:

Ամեն ինչ հստակ չէ նաև մշակույթի և ինքնության պահպանման հարցում. մաս-նավորապես, շրջանների գրադարաններին, ակումբներին, արվեստի դպրոցներին աջակցման ծրագիրը, որով նախատեսվում է նպաստել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը, լիարժեք կյանքի չի կոչվել: Օրինակ. երկրի 120 դպրոցի գրադարանների համար կառավարությունը հատկացրել է 939.651 լարի: Պարզվել է, սակայն, որ 120 դպրոցից միայն 4-ն են հայկական և ադրբեջանական:

Ազգային փոքրամասնությունների խնդիրներն այսքանով չեն ավարտվում: Իսկ Խորհուրդը վստահեցնում է. նախա-րարությունների հետ աշխատանքը շարու-նակվելու է` վերջնական դրական արդյունքի հասնելու համար:

ԷԴՈՒԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ

Լ Ր Ա Հ Ո Ս

3 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№4, Օգոստոս, 2010

Վերափոխման տոն Թուրքիայի հայկական միակ գյուղում

Թուրքիայի միակ հայկական Վագըֆ գյուղում նշվել է Սուրբ Աստվածամոր վերա-փոխման տոնը և կատարվել խաղողօրհնեքի արարողություն: Թուրքիայի Հաթայ նահանգի հայաբնակ Վագըֆ գյուղում գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցում Պոլսո Հայոց պատ-րիարքարանից ժամանած Զատիկ աբեղա Պապիկյանի գլխավորությամբ պատարագ է մատուցվել:

Հայկական եկեղեցու բակում կա-տարված խաղողօրհնեքից հետո Թուրքիայի այլ շրջաններից, Ֆրանսիայից, Գերմա-նիայից և Մերձավոր Արևելքից ժամանած հյուրերին հարիսա են հյուրասիրել: Սուրբ Աստվածամոր վերափոխման տոնին և խա-ղողօրհնեքի արարողությանը մասնակցել են նաև Վագըֆի գյուղապետը, հայ համայնքի ղեկավարը և Սամանդաղի շրջակա միջա-վայրի պահպանության միության նախա-գահը:

Ցանկացած գործողություն ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ մի շարք գործոններ: Ամենակարևոր գործոններից մեկը տվյալ գործողության շարժառիթն է, դրդապատճառը: Երբ այդ տեսանկյունից ենք դիտում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերին նախատեսված պատարագի մատուցումն ու հարակից աղմուկը, ակնհայտ է դառնում դրանց, մեղմ ասած, ոչ պատշաճ հիմնառիթը: Միանշանակ է, որ այդ պատարագը և ամբողջ ձեռնարկը բնավ կապ չունեն Աստծո փառաբանության հետ: Այն թուրքական հատուկ ծառայությունների կողմից հղացած խաբեպատիր միջոցառում է, որի միակ նպատակը, քաղաքագիտական խրթին բառերով ասած, դրական պատկերի հեռացոլում է (positive image projection):

Թուրքերը լավ են անում, որ հերթական անգամ խաբում են աշխարհին: Դա նրանց բնույթն ու իրավունքն է: Սակայն ես չեմ հասկանում այս խաղին հայերի հրճվալից մասնակցության իմաստը: Իբր, աշխարհը կիմանա, որ Աղթամարը հայկական եկեղեցի է: Նախ նա, ով պիտի իմանա, արդեն գիտի: Նա, ով չի ուզում իմանալ, չի իմանա: Սակայն վստահ եմ. դա չի լինելու աշխարհի մեծագույն լրատվամիջոցների հիմնական ուղերձը: Հիմնական միտքը թուրքերի հանդուրժողականության գովքն է լինելու: Թույլ մի’ տվեք, որ թուրքերը մեզ հերթական անգամ ստորացնեն: Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների ստորացումը մեզ մի քանի տասնամյակ հերիք է: Ինչո՞ւ եք ուզում նորից աղ ցանել մեր վերքերին:

Միանգամայն անընդունելի է այն տեսակետը, որ “այդ վայրերում այդքան մարդ չունենք, ի՞նչ պիտի անենք եկեղեցիները. տարին մեկ անգամ պատարագն էլ բավարար

է”: Նախ թող պատասխանեն. ի՞նչ եղան այդ եկեղեցիները կառուցած հայերը: Հետո, խոսքը պատարագ մատուցելու մասին չէ, խոսքը իրավունքի’, պատարագ մատուցելու իրավունքի’ մասին է: Գուցե հայերը հինգը տարին մեկ այդ եկեղեցիներում պատարագ մատուցեն, գուցե` տասը, այսուհանդերձ նրանք իրավունք պիտի ունենան ցանկա-ցած` եկեղեցական կարգով նախատեսված պահի, պատարագ մատուցել: Թուրքերը մեր իրավունքը մեզ որպես պարգև են տալիս, իսկ մենք դրանով ուրախանում ենք: Մենք նման ենք այն մանուկին, որի հարազատներին կոտորել են, հայրենական ամբողջ կալվածքը խլել, ապա մի փայլփլուն խաղալիք են շպրտել նրա առջև, ու նա խելակորույս հրճվում է դրանով: 1912թ. թուրքական պաշտոնական տվյալներով, Օսմանյան կայսրության տարածքում ավելի քան 2 հազար հայկական գործող, կրկնում եմ` գործո’ղ վանք ու եկեղեցի կար: Դրանք ապօրինի բռագրավվել են Թուրքիայի Հանրապետության կողմից: Նախ` թող օրինական տիրոջը վերա-դարձնեն եկեղեցապատկան, այն է` հա-մայնքապատկան, այսինքն` մեզ բոլորիս պատկանող գույքը կամ հատուցեն դրա դիմաց:

Հետո թող հավատարմորեն կատարեն իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները: Թուրքիան վերահսկող քեմալական շարժման հետ հարաբերությունների հաստատումը խարսխված է եղել որոշակի նախապայմանների վրա, որոնք ամրագրված են Լոզանի պայմանագրում (24 հուլիսի, 1923թ.):

Լոզանի պայմանագրի 38-րդ հոդվածի 2-րդ մասով Թուրքիայի բոլոր բնակիչներին, մասնավոր կամ հանրային

կյանքում, տրվում է հավատքի, կրոնի կամ դավանանքի ազատություն (All inhabitants of Turkey shall be entitled to free exercise, whether in public or private, of any creed, religion or belief): Իսկ պայմանագրի 40-րդ հոդվածով նրանց տրվում է կրոնական հաստատություններ հիմնելու, գործածելու և վերահսկելու իրավունք:

Ավելին, Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով “Թուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները” (The Turk-ish Government undertakes to grant full pro-tection to the churches, synagogues, cemeter-ies, and other religious establishments of the above-mentioned minorities): Բնականաբար, “լիակատար պահպանությունն” իր մեջ ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չավերելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը:

Հետևաբար, Սուրբ Խաչ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը և դրանում տարին մեկ անգամ պատարագ մատուցելու իրավունքը ոչ թե “բարի կամքի դրսևորում” է, այլ Թուրքիայի կողմից հիմնական օրենքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտավորությունների խիստ թերի և ուշացած կատարում` որոշակի քաղաքական շահարկման նկատառումով: Ըստ այդմ, բնավ մեր շահերից չի բխում այդ շահարկումների առջև լայն հնարավորություններ բացելը:

ԱՐԱ ՊԱՊՅԱՆՙՄոդուս Վիվենդի՚ կենտրոնի

ղեկավար

Լ Ր Ա Հ Ո Ս

Օգոստոսի 5-ից 12-ը հնագետների և ճարտարապետների մի խումբ մշակույթի փոխնախարարի գլխավորությամբ Վրաս-տանում էր: Նրանք ծանոթանում էին անցյալ տարվա նոյեմբերին խոնարհված Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշ-խատանքների նախապատրաստմանը:

Հայկական պատվիրակության անդամները գոհ են հանդիպումներից և ձեռք բերված համաձայնություններից: Նախա-տեսվում է մինչև տարեվերջ ավարտել եկե-ղեցու նախագծման, իսկ հաջորդ տարի` սկսել վերականգնման աշխատանքները: Դրանց պետք է մասնակցեն նաև հայ մաս-նագետները: Մի կողմից տարիների դառը փորձառությունը հիշեցնում է հայկական հու-շարձանները վերականգնելու նմանատիպ չիրականացած խոստումները, մյուս կողմից` պատվիրակության լավատեսությունն է և ոգևորությունը: Իրականում ինչպիսի՞ն կլինեն հայ-վրացական գործակցության ար-դյունքները, պարզ կլինի 2011թ.:

Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգն այլևս վիճահարույց և վրացականացման վտանգի ենթակա եկեղեցիների շարքում չէ, ավելին` Վրաստանի կառավարությունը պատրաստվում է միջոցներ տրամադրել այն վերականգնելու համար: Այս բարի լուրը բերել է ՀՀ մշակույթի փոխնախարարի գլխավորությամբ օգոստոսի կեսին Վրաս-տանից վերադարձած հնագետների և ճար-տարապետների խումբը: Հարևան երկրում հայկական հուշարձանները վերականգնելու խոստումները նոր չեն: Երբ 2005-ին հրդեհվեց Սուրբ Նշանը, խոստացան այն վերականգնել, մինչ օրս, սակայն, հայկական եկեղեցին նույն վիճակում է:

20 տարի առաջ հայաբնակ Հավլա-բար թաղամասում պայթեցվեց Շամխորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցին, լրատվա-միջոցները հեղեղվեցին այն վերականգնելու` վրաց իշխանությունների խոստումներով: Իսկ եկեղեցու պահպանված մասերը ժամանակի ընթացքում քայլ առ քայլ ոչնչացվում են:

Հայաստանի մշակույթի փոխնախա-րարը, սակայն, վստահեցնում է. սա հայ-կական հուշարձանների նկատմամբ տարվող հատուկ քաղաքականություն չէ, Վրաստանում նման բազմաթիվ խնդիրներ կան: Արև Սամուելյանը հավատում է

կառավարական մակարդակով ձեռք բերված համաձայնությանը: «Այն, որ վրաց կառավարությունն առաջին անգամ գումար է հատկացրել նախագծի համար, ավելի քան 50 հոգի աշխատում են, չեմ կարող գործնական քայլ չհամարել»,- ասում է մշակույթի փոխնախարարը:

Թբիլիսիի Մուղնեցոց Սբ. Գևորգ եկեղեցի(արխիվային լուսանկար)

Մուղնեցոց Սուրբ Գևորգը հայկա-կան մի քանի այլ` Սուրբ Ստեփանոս, Բեթ-ղեհեմի Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հետ վիճահարույցների շարքում էր, այսինքն` վրացիները պնդում էին, թե այն վրացական է: Վերջին այցելության ժամանակ «փարատվել է» նաև այդ մտահոգությունը: Պարզվում է` սա միայն մեկ մասնագետի պնդում է: «Բարեբախտաբար, դա միայն մի կողմի կարծիքն է, վրացական պաշտոնական տեսակետն այդ չէ: Նրանք ասում են, որ դա հայկական եկեղեցի է»,- իր հերթին վստահեցնում է հնագետ Հակոբ Սիմոնյանը:

Թաղամասը, որտեղ գտնվում է

Մուղնեցոց Սուրբ Գևորգը, ամուր հիմքի վրա չէ: Պատճառը ստորգետնյա ջրերն են: Հայկական պատվիրակության վստա-հեցմամբ, եկեղեցու վերականգնման նախա-գծի կատարումը երեք փուլով է ընթանալու: Մինչև հոկտեմբեր կավարտվի առաջին` չափագրումների փուլը: Նախագծի համար վրացական կողմը տրամադրել է 26 հազար դոլար: Ամբողջական փաթեթը պատրաստ կլինի այս տարի, վերականգնման աշխա-տանքները կսկվեն 2011 թվականին: «Վրացական կողմը խնդրել է, որ բոլոր փուլերում Հայաստանից մասնագետներ մասնակցեն, որպեսզի վերջնական փուլում ոչ մի թերացում չլինի: Դա նրանց խնդրանքն է»,- տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախա-րարության ներկայացուցիչ Սերժիկ Առա-քելյանը:

Ի դեպ, երբ ամիսներ առաջ Մուղ-նեցոց Սուրբ Գևորգը խորնարհվեց, ոչ ոք չզարմացավ: Ճաքերն այնքան մեծ էին, որ կարելի էր անգամ դրանց միջով ներս մտնել: Արև Սամուելյանը կիսում է դժգո-հությունը, թե պետք էր նախապես միջոցներ ձեռնարկել: Բայց նաև հուսադրում է. «Չկա չարիք առանց բարիքի»: «Սա կարելի է համարել ցավալի, բայց` խթան, որը կա-րող է համագործակցության բերել երկու կողմերին»,- վստահ է հայ պաշտոնյան:

Հայ-վրացական համագործակցու-թյան արդյունքը պարզ կլինի տարեվերջին, երբ պատրաստ կլինի նախագիծն ու կսկսվեն վերականգնման աշխատանքները: Ուզում ենք հավատալ, որ Մուղնեցոց Սուրբ Գևորգը ծառայելու է վիրահայ համայնքին և չի ավե-լացնելու վրացականացված հայկական հու-շարձանների թիվը:

Հիշեցնենք, որ Վրաստանի Գլխա-վոր` Սուրբ Երրորդություն եկեղեցու տեղում տարիներ առաջ հայկական Խոջիվանքի գերեզմանատունն էր, հայկական էր Նո-րաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանը, հայկական էին եկեղեցու բակում բարերարներ Թամամշյանների գերեզմանա-քարերը, որ վրացիները փորձեցին տեղա-հանել, քարերի կույտերի տակ մնացած մասունքները ևս հայկական են և պատկանում են հայ նկարիչ Բաժբեուկ Մելիքյանին:

ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԻԲՅԱՆ

ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉԻ՜ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՈՐՊԵՍ ՊԱՐԳԵՎ ՏՐՎԵԼ

ՀԱՎԱՏԱ՞ՆՔ, ՈՐ ՄՈՒՂՆԵՑՈՑ ՍԲ. ԳԵՎՈՐԳԸ ԾԱՌԱՅԵԼՈՒ Է ՎԻՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸՕգոստոսի 15-ին Հայ Առաքելական

եկեղեցին տոնեց Սուրբ Մարիամ Աստվա-ծածնի վերափոխման տոնը, որը հայտնի է նաև Խաղողօրհնեք անունով: Եկեղեցական ավանդության համաձայն, Աստվածածնի մահից մեկ ամիս առաջ նրան այցելում է Գաբրիել հրեշտակապետը, ով ավետել էր Քրիստոսի ծննդյան մասին, և տալիս դրախ-տի ծաղիկներից մի պսակ: Տիրամայրն ուրա-խանում է` հասկանալով, որ եկել է երկրային կյանքի վախճանը և գնալու է սիրելի Որդու մոտ: Նա բարձրանում է աղոթելու Ձիթենյաց լեռ, որտեղից համբարձվել էր Քրիստոսը:

Ավանդությունն ասում է, որ ճա-նապարհին բոլոր ծառերն ու բույսերը խոնարհվում էին նրա առաջ: Քրիստոսի խաչելությունից հետո Սուրբ Աստվածածինը բնակվում էր Հովհաննես առաքյալի հետ: Տիրամայրը նրան պատմում է մոտալուտ մահվան մասին և խնդրում վերջին անգամ պատարագ մատուցել և հաղորդություն տալ իրեն: Գալիս են նաև մյուս առաքյալներն ու հարազատները:

Լուրը նրանց տխրեցնում է, որով-հետև Աստվածածնի միջոցով Քրիստոսի ներ-կայությունն էին զգում: Հովհաննեսը նոճու փայտից մի ողորկ տախտակ է մոտեցնում Տիրամորը և խնդրում` ՙՄա'յր, տուր մեզ Քո դեմքի պատկերը որպես հիշատակ՚: Տիրամայրը խաչակնքվում է, տախտակը հպում դեմքին և աղոթելով` խնդրում, որ դրա միջոցով բժշկություններ լինեն:

Եվ մի ձայն է լսվում. ՙՈւզածդ պիտի լինի, Մայր իմ՚: Եվ Սուրբ Մարիամը Հովհաննեսին է հանձնում տախտակը, որի վրա պատկերվել էր Իր դեմքը: Առավոտյան տունը լցվում է երկնային պայծառ լույսով և Տիրամայրն ավանդում է հոգին:

Ավանդությունը վկայում է, որ նրա գերեզմանի մոտ երեք օր անդադար հրեշ-տակների երգի ձայնն էր լսվում: Չորրորդ օրը, Քրիստոսի առաջնորդությամբ, հրեշ-տակների խմբեր են իջնում և վերցնելով Աստվածածնի մարմինը` տանում երկինք: Դրանից հետո ոչ ոք գերեզմանի մոտ չի լսում հրեշտակների ձայնը: Իսկ Տիրամոր պատկերը Բարդուղիմեոս առաքյալն իր հետ բերում է Հայաստան:

Այս օրը նաև խաղողօրհնեք է: Խաղողի հետ օրհնվում է տարվա ամբողջ բերքը և բաժանվում ժողովրդին: Իսկ տոնին հաջորդող օրը մեռելոց է. Առաքելական բո-լոր եկեղեցիներում պատարագից հետո կա-տարվում է հոգեհանգստի կարգ:

ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԻԲՅԱՆ

4 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№4, Օգոստոս, 2010

Երբեմն մենք չեն գիտակցում, որ մեր որոշ արարքներ կարող են ազդե-ցություն ունենալ այլոց կյանքի վրա: Մեր որոշումներն ու գործողությունները սկզբում բացառապես անձնական հիմք ունենալով` վերաբերում են միայն մեզ շրջապատողներին:

Հենց այսպես տարբեր մասնա-գիտության և տարիքի մի խումբ ըն-կերներ` Վահե Աղաբեկյանը, Վահե Ավագյանը, Կտրիճ Դևեջյանը, Կարեն Էլչյանը, Հայկ Պետրոսյանը, Արսինե Խանջյանը, Րաֆֆի Նիզիբլյանը, Ալեքս Սարդարը և Էրիկ Սարգիսյանը որոշեցին գնալ ի լյառն: Համայն հայերի համար ամենա-սուրբը` ԱՐԱՐԱՏԸ:

Երբ իմացա, որ մարդկանց այդ խումբը, որոնցից մի քանիսին անձամբ ճանաչում եմ, պատրաստվում են գնալ երկարատև ճանապարհորդության` գըլ-խավոր նպատակ ունենալով Արարատի գագաթը, գաղափարը փոքր-ինչ տար-օրինակ թվաց: Մտածում եմ. ինչո՞ւ ցանկացած այլ լեռ բարձրանալն ինձ համար սովորական է, բայց Արարատը` ոչ: Ես բարձրացել եմ Արա և Արագած, բազմաթիվ ընկերներս` նաև այլ սարեր:

Եվ դա սովորական էր: Արդյո՞ք Արարատն ինձ համար արգելված է, քանի որ հայ ենք, իսկ Թուրքիան “դե ֆակտո” առգրավվել է մեր “հայկականությունը” խորհրդանշող լեռը: Արդյո՞ք միայն այն պատճառով, որ լեռը գտնվում է Թուրքիայի ներկայիս տարածքում, եւ, կարծում եմ, նրանք թույլ չեն տա մեզ ոտք դնել այնտեղ միայն մեր ազգային պատկանելության պատճառով:

Տարիներ շարունակ ես կապված եմ եղել հայտնի Facebook կայքի հասա-րակական կյանքին: Բայց այս անգամ այն փորձառություն անցավ. ես ծանոթ ու անծանոթ ընկերներիս հետ էի նրանց ամբողջ ճանապարհորդության ընթաց-քում: Կարդում էի, թե ինչ են անում, ուր

հասան, անգամ` ինչ կերան: Փորձում էի կարդալ նաև տողատակերին. այն, ինչ գրված չէր, կամ նրանց դեմքերը` լուսանկարների միջոցով… Հետո արդեն նկատեցի, որ լեռնագնացների խմբին շատերն են հետևում:

Օգոստոսի 21-ին Րաֆֆի Նիզիբ-լյանն ակնարկեց. “Առավոտյան սկսում ենք իրական մագլցումը: J’aime ma vie... Merci au Bon Dieu pour les belles oportunitées!”: Իսկ Վահե Աղաբեկյանը գրել էր. “Մենք գնում ենք: Կփորձեմ գրա-ռումներ թողնել, մինչև բջջային հեռախո-սի մարտկոցները նստեն: Եվ աղոթում եմ, որ հեռախոսի մարտկոցներն աշխատեն ավելի երկար, քան երբևէ աշխատել են: Շնորհակալություն 21-րդ դարին, որ հնարավորություն ունեմ հարյուրավոր կիլոմետր հեռավորությունից հաղոր-դակցվել մարդկանց հետ”:

Եվ սկսեցի անհամբերությամբ սպասել խմբի անդամների հաջորդ գրա-ռումներին...

Նախկինում լսել էի տարբեր խմբերի` Արարատ բարձրանալու մասին, բայց երբեք այդքան ոգևորված չեմ եղել: Մի ամբողջ տարի, ամեն օր աշխատանքի գնալիս և տուն վերադառնալիս ուսում-նասիրել եմ լեռը հեռվից: Երբեմն այն շողում էր ամբողջ փառքով, երբեմն`

թաքնվում ամպի մի փոքրիկ կտորի հետևում: Ես հասկանում եմ, որ ի’նձ համար Արարատ լեռն ամենագեղեցիկն է այս մոլորակի վրա: Իրականում` այդ-պես էլ կա. այն ապշեցուցիչ գեղեցիկ է: Միլիոնավոր անգամներ զգացել եմ նաև այդ գեղեցկության անդրադարձն իմ դեմքին:

Եվ հիմա մարդիկ, ում ճանաչում եմ, գնում էին քնելու ՆՐԱ ոտքերի մոտ, հիանալու ՆՐԱ գեղեկցությամբ հենց իր գրկում…

Իսկ խումբն այդ ընթացքում շարժվում էր: “Արարատը, կարծես, սըր-բավայր է, ուժ: Այդ ուժը, թերևս, ծնվում ու մեծանում է յուրաքանչյուր հայի հետ: Ճանապարհին եղանք Կարսում, Անիում, Բայազետում, բայց բոլորս ան-համբերությամբ սպասում էինք` երբ պետք է ոտք դնենք Արարատի վրա, առաջին քայլերն անենք դեպի վեր: Երբ սկսեցինք շարժվել, լեռը մագնիսի նման սկսեց քաշել մեզ վեր ու վեր”,- զգացողություններն է կիսում Կարեն Էլչյանը:

Օգոստոսի 22-ին մեր լեռնա-գնացները հաղթահարեցին 2.700 մետր բարձրություն: Վրաններն ամրաց-նելուց հետո հայտնվեց առաջին լու-սանկարը` Արարատի լանջերին: Եվ նորից` հաղորդագրություններ ու մեկնաբանություններ: Կարենը հա-ղորդագրություն էր ուղարկել դեռ ճանապարհից. “Անսպասելի դուրս եկավ փոքր Մասիսը` Սիսը: Գրեթե մեր

հավասարությամբ: Ապշեցուցիչ է…”: Լեռնագնացները կարծես իրենց

հետ վիրտուալ ճանապարհորդության էին տարել նաև ընտանիքներին ու ըն-կերներին… Նրանք, կարծես, անում էին այն, ինչ միլիոնավոր հայեր ուզում էին անել, բայց՝ որպես տանտեր:

Հաջորդ օրն արդեն հաղթա-հարված էր 4.200 մետր բարձրություն: Բոլորին հետաքրքրում էր խմբի ան-դամների ինքնազգացողությունը: Հայկ Պետրոսյանի կինը` Վիկա Էլչյանը տեղե-կացրեց եղանակի մասին. “ԱՐԱՐԱՏ. եղանակի տեսություն: Բարձրությունը` 4.112 մետր: Օդի ջերմաստիճանը` 3°C - 11°C”:

Երրորդ օրվա վերջնակետը Արարատի գագաթն էր: Բայց հայտնվեց Րաֆֆիի հաղորդագրությունը. “Փորձե-ցինք գնալ վերջին 1000 մետրը: Շատ ուժեղ քամիներ են: 200 մետրից հետ վերադարձանք: Այսօր երեկոյան կրկին կփորձենք: Հուսով եմ` եղանակը կբա-րելավվի: Աղոթե’ք մեզ համար”:

Կարդացողներից ոմանք, գուցե, խաչակնքեցին, մյուսները` աղոթեցին:

Հաջորդ հաղորդագրությունը Կտրիճ Դևեջյանինն էր. “Երեկոյան 8-ն է: Վրան-ներում լսում ենք կարկուտի և ամպրոպի ահավոր ձայները: Գագաթ բարձրանա-լու երկրորդ փորձը ենթադրվում է սկսել կեսգիշերին: Լավ տեսք չունենք հիմա, բայց մեր տրամադրությունը բարձր է: Ի վերջո` Արարատ լեռան վրա ենք, ո՞վ ունի սրանից ավելին”:

Բայց հարցը, “կհասնե՞ն նրանք գագաթին, այդպիսով` նաև իրենց ճամ-փորդության վերջնակետին”, մնում էր առկախ: Գրեթե մեկ ամբողջ օր, նրանց հետևողների համար` շատ երկար, լռություն էր տիրում: Հետո արդեն Րաֆֆին գրեց. “24 ժամ առաջ նայում էի Հայաստանին - ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ - մեր աշխարհի գագա-թից: Եվ ստիպված եմ ասել. Երկիրը հիասքանչ է: Շնորհակալություն այն հրաշք խմբին, որի հետ էի, ովքեր այս դժվար ճանապարհն անմոռանալի փորձառություն դարձրին”: Հետո էլ հայտնվեց լուսանկար` “Աշխարհի գա-գաթին” խորագրով…

Արարատ բարձրացան խմբից երեք հոգի` Րաֆֆի Նիզիբլյանը, Հայկ Պետրոսյանն ու Կարեն էլչյանը, բայց բարձրացան բոլորի փոխարեն, ինչպես ճանապարհորդությունը սկսեցին ու շարունակեցին ո’չ միայն իրենք, այլ շատերի, գոնե` իրենց հարազատների ու ընկերների փոխարեն էլ…

“Վերջին 200-300 մետրն ամենա-դժվարն էր, բայց երբ ամենավերում`

գագաթին ես, մոռանում ես ամեն ինչ. ցուրտ, հոգնածություն, քաղց… Ուզում ես այնտեղ մնալ հնարավորինս շատ, գուցե` հավերժ, որ կարոտդ առնես, Արարատին տաս ու նրանից ստանաս բոլոր զգացողություններդ ու երազներդ: Եվ քեզ ստիպո’ւմ ես ներքև իջնել…”,- ասում է Կարենը:

Բոլոր այս հաղորդագրություն-ներն ու լուսանկարները, մի խումբ ըն-կերների ընդհանուր զգացմունքները, կարծես, դարձան համահայկական մի-ջոցառում: Կարծում եմ` մենք նույնպես կարող ենք դա անել: Մի օր, ամենքս, միասին…

“ԱՍՊԱՐԵԶ” - “ՄԻՈՒԹՅՈՒՆ”

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ Ի ԼՅԱՌՆ ԱՐԱՐԱՏ

“Միություն”-ը` Արարատի գագաթին

Ուխտագնացների խումբը` Արարատի ստորոտին

5 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№4, Օգոստոս, 2010

Ադրբեջանը կրակ է բացում սահմանի վրա հրդեհ հանգցնելու

փորձերի դեպքումԱյս տարվա ընթացքում Հայաստա-

նում հրդեհների թվի աճ է արձանագրվել. 2010թ. առաջին կիսամյակում արձանագըր-վել է 348 դեպք, մինչդեռ 2009թ. նույն շրջանում` 131: Այս տարվա հուլիսին տեղի է ունեցել 796 հրդեհ, իսկ 2009-ի նույն ժամանակահատվածում` 167: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարու-թյան փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանի հա-վաստմամբ, արձանագրվել է մի քանի դեպք, երբ հրդեհները Հայաստանի տարածք են թափանցել Ադրբեջանից:

“Վայոց Ձորի և Տավուշի մարզերում հրդեհներն առաջացել են մի քանի տեղերում միաժամանակ, և մենք կարծում են, որ դրանք կանխամտածված հրկիզումներ են, քանի որ հայկական կողմից հրդեհները հանգցնելու փորձ կատարելիս հակառակորդը կրակ է բացել”,- ընդգծում է գնդապետ Գյոզալյանը` ավելացնելով, որ փրկարարական ծառայու-թյունը ստիպված է եղել սպասել, մինչև կրակն ավելի անվտանգ տարածքներ հաս-նի, որպեսզի սկսեն հանգցնել այն:

Պավել Գյոզալյանի խոսքով, դա Հայաստանին վնաս հասցնելու ևս մեկ մի-ջոց է, և միջազգային կառույցները պետք է ուշադրություն դարձնեն այդ հանգամանքին:

Մասնագետի խոսքով, Հայաստանի առավել հրդեհավտանգ տարածքներն են Արագածոտնի, Արարատի, Տավուշի և Գե-ղարքունիքի մարզերը:

Բելգիայի խորհրդարանը կարող է քննարկել ԼՂՀ անկախության

ճանաչման հարցը

Օգոստոսի 19-ին Երևանի «Զվարթ-նոց» միջազգային օդանավակայան է ժամանել գերմանական օդուժի ռազմատրանսպոր-տային ինքնաթիռը: Գերմանիայի Քյոլն քա-ղաքից ժամանած օդանավով Հայրենիք վերադարձան Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազ-մում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահ զորախմբի առաջին հերթա-փոխը:

2010թ. հունվարից հայ խաղա-ղապահները Գերմանիայի հրամանատա-րության ներքո ապահովում են Աֆղանստանի Կունդուզ քաղաքի օդանավակայանի ան-վտանգությունը: ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության վար-չության փոխանցմամբ, ներկայում Աֆղա-նըստանում է հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխը:

Ի դեպ, Ադրբեջանը թույլ չի տվել Աֆղանստանից Հայաստան թռչող գերմա-նական ինքնաթիռին անցնել իր օդային տարածքով: Երևանում վայրէջք կատարելու փոխարեն ինքնաթիռն ուղևորվել է գերմա-նական Քյոլն քաղաք:

Միջադեպը Հայաստանում գնահա-տել են որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթացը խոչընդոտելու, նաև` դեպի Աֆղանստան փոխադրումների համար Հայաստանի օդային տարածքի և օդանավակայանների օգտագործման հնարավորությունները սահ-մանափակելու փորձ:

Ներկայում հայկական կողմը քննարկում է Բաքվում վայրէջք կատարող ռազմական նշանակության բեռներ տեղա-փոխող ինքնաթիռներին Հայաստանի օդային տարածքի օգտագործման թույլտվություն չտալու հարցը: Տեղեկացնեմ, որ մինչ օրս Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտել Ադրբեջանի ինքնաթիռների չվերթները:

ՀԱՅՑ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՍեպտեմբերի 15-ին Մարդու

իրավունքների Եվրոպական դատարանում առաջին անգամ լսումներ են անցկացվելու հայ ընտանիքի` Ադրբեջանի Հանրապետության դեմ ներկայացրած հայցի վերաբերյալ, արցախյան հակամարտության ժամանակ կրած վնասների հարցով:

Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը 2006թ. օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոդատարան` իր տան ավերման և սեփական տնից արտաքսման վերաբերյալ: Սարգսյանն իր հայցում նշել է, որ ներկայում իր տանը մի այլ անձ, հավանաբար` ադրբեջանցի է ապրում: Չնայած մեկ տարի առաջ Սարգսյանը մահացել է, սակայն նրա այրին և երկու զավակները շարունակում են հետամուտ լինել այդ դատական գործին:

Սովորաբար, Եվրոդատարանում, կուտակումների պատճառով, գործի լսումները տրում են մի քանի տարի: Ուշագրավ է, որ նույն օրը` սեպտեմբերի 15-ին, Եվրոպական դատարանում համանման հայց է քննարկվելու, սակայն` հակառակ տրամաբանությամբ: Այն ներկայացրել են մի խումբ ադրբեջանցիներ` ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Ադրբեջանը 19 անգամ խախտել է հրադադարը

Հայ-ադրբեջանական զինված ուժե-րի շփման գոտու մի շարք հատվածներում օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը և օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 19 դեպք:

Այդ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադ-րութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակեր-տի շրջանների ուղղություններում տեղա-կայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է 405 փամփուշտ:

Պաշտպանության բանակի ձեռնար-կած պատասխան գործողություններից հետո հա-կառակորդը լռել է:

Սահմանագոտում հրադադարի ռե-ժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև օգոստոսի 16-ին:

ՀՀ Պաշտպանության նախարարու-թյան տեղեկատվության վարչության փո-խանցմամբ, ադրբեջանական կողմից տար-բեր տրամաչափի հրազենային զեն-քերից գնդակոծվել են Վահրավար բնա-կավայրի պաշտպանական դիրքերը:

ՀՀ Զինված Ուժերի համապա-տասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկան:

Օգոստոսի 8-ը Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի գումարտակի շտաբի հրամանատար Վիգեն Գրիգորյանի` ՙՎրեժ՚ Վիգենի ծննդյան օրն է: Նա Լեռնային Ղարաբաղի առաջին խորհրդարանի պատգամավոր էր, արցախյան շարժման նախաձեռնող:

1951-ի օգոստոսի 8-ին Գրիգորյան-ների տոհմածառը մի շիվ էլ տվեց: Մտավորականների ընտանիքում ծնվեց Վիգենը, ով մանկուց առանձնահատուկ վերաբերմունք ուներ հայ գրականության հանդեպ: Տող գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտին հիշում են իբրև եռանդուն ու անսպառ պատանու, ով անսահմանորեն Շիրազ էր սիրում: Հետո` ուսանողական ակտիվ կյանք ու վերադարձ հայրենի գյուղ, ուր երիտասարդ բանասերը հարազատ դպրոցում նախ ուսուցիչ, ապա` տնօրեն է նշանակվում: Եվ այս ամենն այն ժամանակ, երբ դեռ չէր բոլորել 25 տարին:

Ընտանեկան ալբոմում պահ-պանված մի լուսանկար կա. Վիգենի երիտա-սարդությունն է ամենամտերիմ ընկերոջ կողքին` անհոգ հայացքով: Մի քանի տարի անց զինվորական համազգեստն ու ժամանակի թելադրանքն այլ տեսք տվեցին նրան:

Դպրոցում թողնելով գրիչն ու գրակա-նությունը` Վիգենը վերցրեց զենքն ու դարձավ արցախյան շարժման նախաձեռնողներից ու Հադրութում ընդհատակյա պայքարի գործուն կազմակերպիչներից մեկը: Վիգենը ընկերոջ` Արթուր Մկրտչյանի հետ 1991-ին ընտրվեց անկախ Արցախի առաջին խորհրդարանի պատգամավոր: Զարգացող իրադարձությունները նրան ստիպեցին ստեղծել ՙՎրեժ՚ պաշտպանական ջոկատը. ՙՎրեժ-ը դարձավ նաև նրա մարտական կեղծանունը:

«Պետք է առաջ շարժվենք: Ֆիզուլիի շրջանի որ գյուղն էլ սահմանակից է, բնական է` մեզ հետ հարևանություն, եղբայրություն չի անի: Պետք է այդ գյուղերն էլ մաքրենք, որ հայն իր հողում ազատ ու անկաշկանդ ապրի»,- ասում էր մարտական ընկերներին:

Վիգենն առասպելներից էր եկել ու հավատում էր, որ արցախյան պատերազմը հաղթանակով կավարտենք: Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմամբ էլ հպարտություն ու խաղաղ արարում շնորհեց հարազատ տողեցիներին ու նրանց սերունդներին: Թշնամու նպատակը, այն է` պատմության լուսանցքներում տեսնել Տող գյուղը, չիրականացավ: Փոխարենը Տողի ազատագրումը ներշնչանքի աղբյուր դարձավ ստեղծագործողների համար:

Վիգեն Գրիգորյանը համոզված էր. նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհն անցնում է հայրենասիրության ու ազատատենչության միջով, ինչի համար ոչինչ չէր խնայում: Չխնայեց նաև իրեն:

Պատերազմում օրերը հաշված են և ժամանակն անցնում է կորուստներով: Հաղթանակի ճանապարհին ընկավ նաև հրամանատար Վիգենը, բայց իր երեք զավակների, հարազատների, ընկերների ու տողեցիների հիշողության մեջ մնաց ՎԻԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ կյանքի պատմությունը. սովորական պատմություն անսովոր մարդու մասին:

ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Լ Ր Ա Հ Ո Ս

Հայ խաղաղապահները վերադարձան Հայրենիք

ՀՀ ՊՆ. “Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը”Քարոզչական կասկածելի շահաբա-

ժին ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմա-գերիների մարդասիրական հիմնախնդրի շահարկումը` ստորաբար օգտագործելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին:

ԼՂՀ ռազմագերիների, պատանդ-ների և անհայտ կորածների պետական հանձ-նաժողովի տեղեկացմամբ, «հայ գերիները դարձել են Ադրբեջանի լրատվամիջոցների թիրախ, պատմում են «հայկական բանակի անտանելի պայմանների և Ադրբեջանում բարեկեցիկ կյանքի մասին»: Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին, Ադրբեջանի իշխանությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, Ժնևյան համաձայնագրերի նորմերը, որոնք նախատեսում են տվյալ խմբի անձանց հետ վարվեցողության որոշա-կի կանոններ:

«ԼՂՀ ռազմագերիների, պատանդնե-րի և անհայտ կորածների պետական հանձ-նաժողովը խստորեն դատապարտում է ռազմագերիների և պատանդների բացառա-պես մարդասիրական հիմնախնդրի քաղա-քականացումը պաշտոնական Բաքվի կող-

մից»,- ասվում է հանձնաժողովի տարածած հայտարարությունում:

Մինչ այդ, ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, որ օգոստոսի 10-ին ադրբեջա-նական մի շարք լրատվամիջոցներ, մաս-նավորապես` APA, 1news.az, day.az կայ-քերը տեղեկություններ են հրապարակել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողների հետ իբրև թե անցկացված հարցազրույցի վերաբերյալ և կայքերում լուսանկարներ տե-ղադրել:

Ակնհայտ քարոզչական նպատակ-ներով օգտագործելով այդ տեղեկությունները` ադրբեջանական կողմն այս քայլով հերթական անգամ կոպտորեն խախտել է Միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես` 1949թ. օգոս-տոսի 12-ին Ժնևի երրորդ և չորրորդ կոնվեն-ցիաների, համապատասխանաբար, 13-րդ և 27-րդ հոդվածներում ամրագրված դրույթները, որոնք սահմանում են, որ «հովանավորվող կամ պահպանության տակ գտնվող անձինք պետք է մշտապես պաշտպանված լինեն հասարակության հե-տաքրքրասիրությունից»:

Հետևաբար, ադրբեջանական

կողմը պետք է զերծ մնար նշված ան-ձանց հասարակության ուշադրությանը ներկայացնելուց և կանխեր լուսանկարների տեղադրումը: Ընդ որում, պահպանության տակ գտնվող անձի համաձայնությունը` հանդիպել լրատվամիջոցների հետ, չի ազա-տում ադրբեջանական համապատասխան կառույցների ղեկավարությանն իր պարտա-վորություններից, քանի որ Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաներով ամրագրվում է, որ «պահպանության տակ գտնվող անձինք ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրա-վունքներից, որոնք նախատեսված են կոն-վենցիաներով»:

Կատարվածի առնչությամբ Հայաս-տանի պաշտպանական գերատեսչությունը հրավիրում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների, հատկապես` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ուշադրությունն ադրբեջանական կողմի գործողությունների վրա` ակնկալելով այդ կառույցների պատշաճ արձագանքն Ադրբե-ջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ:

Այս տարվա աշնանը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կայցելեն բելգիացի խորհրդարանականները՝ քննարկելու Բելգիայի օրենսդիր մարմնի կողմից Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության ճա-նաչման հնարավորությունը: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բելգիայի հայկական կազմա-կերպությունների դաշնության ղեկավար Գևորգ Մինասյանը:

Նրա խոսքով, հայ համայնքը բելգիացի պատգամավորների հետ ակտի-վորեն աշխատել և աշխատում է այդ հար-ցի ուղղությամբ: «Այդ համատեքստում, բելգիացի պատգամավորների այցը շատ կարևոր է: Չգիտեմ` որքանո՞վ մեր նախա-ձեռնությունը հաջողություն կունենա, բայց պատգամավորների այցը Հայաստան և Արցախ միանշանակ կարող է մեծ օգուտ բերել գործընթացին»,- ասել է Մինասյանը:

Նյութը` NEWS.am կայքի

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՆՍՈՎՈՐ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ

6 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№4, Օգոստոս, 2010

«Անշուշտ, Եվրոպական դատարա-նի` իմ օգտին ընդունած որոշմամբ ես խիստ կուրախանամ: Ո՞վ իմանա` ես դեռ ինչպիսի անարդարությունների կբախվեմ: Բայց և այնպես, իմ միակ երաշխիքը հետևյալ ճշմարտությունն է. ՙԱյո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիներին ձեռք չեն տալիս: Աղավնիները նույնիսկ մարդկանց ամբոխների մեջ շարունակում են իրենց կյանքը, մի քիչ վախվորած, բայց և ազատ”:

Հրանտ Դինքն այսպես էր գրել իր վերջին հոդվածում, երբ արդեն դիմում էր մարդու իրավունքների Եվրոպական դա-տարան` թուրքական իշխանությունների կողմից իր դեմ հարուցված 301 հոդվածը բողոքարկելու հայցով: Վախվորած աղավ-նին սպանվեց` այդպես էլ չտեսնելով այդքան

բաղձալի արդարությունը: Բայց արի ու տես, օրեր առաջ

թուրքական մամուլում տեղեկատվություն է հրապարակվում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային` Հրանտ Դինքի սպանությունը չկանխելու և սպանության բացահայտման ուղղությամբ հետաքննությունը նորմալ չկազ-մակերպելու համար: Եվրոդատարանի վճիռը մամուլում պաշտոնապես կհրապարակի սեպտեմբերին:

Իսկ Թուրքիան այսօր ջանք չի խնայում արդարանալու, իր հասցեին հնչող քննադատությունները հարթելու համար: Ավելին, ներքին գործերի նախարարը հայտարարել է, թե թուրքական իշխանու-թյունները Դինքի սպանության գործով պաշտպանական ճառը հետ են կանչելու: Ըստ նախարարի, պաշտպանական նոր զեկույցը կներառի Դինքի ընտանիքի հետ փոխհամաձայնեցված առաջարկ: Սակայն ՙԱկոս՚-ի խմբագրությանը, ինչպես հաղոր-դեց հայկական բաժնի խմբագիր Սարգիս Սերոբյանը, զարմացրել է այս առաջարկը: «Թուրքիայի արտգործնախարարությունը պատրաստվում է առաջարկ ներկայացնել, որն ընդունվելու պարագայում, անշուշտ, կանդրադառնա դատավարության վրա` հօգուտ Թուրքիայի: Սակայն դեռևս պետք է տեսնել` ի՞նչ է պատասխանում Դինքի ընտանիքն այս առաջարկին»: Դինքի ընտանիքի որոշումն այս առնչությամբ արդեն հայտնի է: «Անկասկած, կառավարությունը կարող է նման առաջարկ անել, սակայն դա արդեն ժամանակավրեպ է: Դինքի ընտանիքը դեմ է դրան»,- նման հայտարարությամբ հանդես է եկել Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիե Չեթինը: Նրա խոսքով, կենդանության օրոք Հրանտ Դինքը խոսքի ազատություն խնդրեց և կարճ ժամանակ անց սպանվեց: «Այսպիսով, խոս-քի իրավունքի խախտմանն ավելացավ

նաև կյանքի իրավունքի խախտումը: Բարեկամական լուծումը գուցե հնարավոր լիներ, եթե Դինքը ողջ լիներ: Սակայն այս պարագայում դա անհնար է»,- ավելացնում է փաստաբանը: Մեծ աղմուկ բարձրացրած պաշտ-պանական ճառի առնչությամբ օրեր առաջ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արդարացել է` ասելով, թե ինքը տեղյակ չի եղել և չի էլ ստորագրել Հրանտ Դինքի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված պաշտպանական ճառի տակ, որտեղ Դինքին համեմատել էին նեոնացիստի հետ:

«Երբ լսեցի Դինքի դեմ պետության պաշտպանական ճառը, շատ տխրեցի: Ես այն չեմ ստորագրել, քանի որ արտասահմանում էի: Ինձ շատ է տխրեցնում, երբ խոսքը վերաբերում է խոսքի ազատության սահմա-նափակումներին: Հրանտ Դինքն այս երկրի մտավորականն էր: Ես նրան ճանաչել եմ և հարգել: Մենք, որպես նախարարություն, Հրանտ Դինքին տեր ենք կանգնել: Պետու-թյունը չպետք է իր քաղաքացու հետ հարա-բերությունները պարզի Եվրոպական դատարանում: Մեր սկզբունքը պետք է սա լինի: Դինքի դատավարության մեջ պետք է փոխհամաձայնության սկզբունքով առաջնորդվել: Պաշտպանական ճառը չենք կարող հետ վերցնել, քանի որ դրա ժամկետը լրացել է, սակայն մեկ այլ բանաձև կգտնենք դրա համար»,- վստահեցնում է թուրք պաշտոնյան:

Մինչ այդ, Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն էլ հայտարարել էր, թե Թուրքիայի քաղաքացի Հրանտ Դինքն սպանվեց, որովհետև պետությունը կանխարգելիչ միջոցառումներ չէր իրակա-նացրել:

ԳԱՅԱՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ս Պ Ա Ն Վ Ա Ծ “ Ա Ղ Ա Վ Ն Ի Ն ”Ամերիկացի կոնգրեսականներն

անտեսեցին թուրքական հիստերիան

Ամերիկացի օրենսդիրները հոտըն-կայս ողջունել են գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի` “Աղետ” ֆիլմի ցուցադրությունը: Այն նախաձեռնած կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել է, որ ֆիլմի ցուցադրությանն ընդդիմացող բովանդակությամբ նամակ է ստացել Թուրքիայի դեսպանատնից: “Թուրք դեսպանի և նրա կառավարությանը հայտնի տխրահռչակ 301 հոդվածը, բարե-բախտաբար, ԱՄՆ-ում չի գործում, և մենք կարող ենք ազատ խոսել ճշմարտության մասին և հիանալ Ֆրիդլերի նման մարդկանց աշխատանքով, ովքեր չեն վախենում սպառ-նալիքներից”,- ասել է Ա.Շիֆը:

1915-23 թթ. Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի ոչնչացման, այնուհետև` թուրքական պետության ժխտո-ղական քաղաքականության հետևանքների մասին պատմող ”Աղետ” ֆիլմը նկարա-հանվել է գերմանական Հանրային հեռուս-տատեսության պատվերով: Ի դեպ, Գեր-մանիան մինչև այժմ չի ճանաչել 1915թ. իրադարձություններն իբրև ”ցեղասպանու-թյուն”:

90 րոպե տևողությամբ ֆիլմի սցե-նարը կառուցված է եվրոպական ու ամերիկ-յան աղբյուրների վրա, օգտագործվել են նաև նախկինում չհրապարակված վավե-րագրական բացառիկ փաստեր, որոնք ցեղասպանության ականատեսների, հիմնա-կանում` դիվանագետների վարած նամա-կագրությունն են ներկայացնում:

”Այդ փաստերն առաջին ձեռքից են ստացվել”,- գրում է գերմանական ”Spiegel”-ը: Վկայակոչվում են 1917թ. Արևելյան Անա-տոլիայում գտնվող Խարբերդ նահանգում ամերիկյան հյուպատոս Լեսլի Դեյվիսի խոս-քերը, որն իր նամակներից մեկում գրել է. ”Մարդասպանություն բառը, ինչքան էլ այն սարսափելի լինի, տեղի ունեցածի հետ համեմատած ուղղակի մեղմ է հնչում”:

”Աղետ”-ում նշվում է, թե ցեղասպա-նությունից հետո Թալեաթն իր մոտ է կանչել Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, ով ավելի ուշ պիտի գրեր, որ թուրք պաշտոնյան իրենից պա-հանջել է ամերիկյան ապահովագրական ընկերությունների` ”New York Life Insurance”-ի և ”Equitable Life of New York”-ի հայ հաճախորդների անունները: ”Հայերն արդեն մահացել են և չունեն ժառանգներ, իսկ նման դեպքում կառավարությունը նրանց ունեցվածքը տնօրինելու իրավունք ունի”,- իր պահանջը հիմնավորել է թուրք պաշտոնյան: Ամերիկայի դեսպանը մերժել է նրա պահանջը կատարել:

Նշենք, որ Ադամ Շիֆը նաև նամակ է հղել երկրի Հանրային հեռուստատեսու-թյանը` կոչ անելով ցուցադրել Հայոց ցեղաս-պանության մասին պատմող այդ ֆիլմը: ”Սա ֆիլմ է, որը պետք է դիտի յուրաքանչյուր ամերիկացի, և ամերիկյան Հանրային հեռուստատեսությունն էլ ստեղծվել է նման տեսանյութեր հեռարձակելու համար: Ցուցադրելով այն` ալիքը հեռուստադիտողին կմատուցի դաստիարակչական բավական լուրջ ծառայություն”,- փաստարկել է ԱՄՆ կոնգրեսականը:

Օգոստոսին Հայաստանում և Սփյուռքի հայկական համայնքներում ամենաշատ գործածվող բառը Փարիզի Սևր արվարձանի անունն է: Հենց այդտեղ, ուղիղ 90 տարի առաջ կնքված պայմանագրով, միջազգային հանրությունն ամրագրեց հայ ժողովրդի անքակտելի իրավունքն իր պատմական Հայրենիքի նկատմամբ: Այդ օրը Սևրում կատարվում էր Միացյալ Հայաստանի` միջազգայնորեն ամրագրումը, որը թեև մինչև հիմա կյանքի չի կոչվել, բայց իրավագետները համոզված են. դեռևս ուշ չէ…

1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանի ճենապակու գործարանի սյունազարդ պալատին էին մոտենում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների ավտոմեքենաների շարասյուներ: Մինչև պատմական այդ օրը Հայաստանի առաջին Հանրապետության պատվիրակությունը` Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, քրտնաջան աշխատում էր եվրոպական մայրաքաղաքներում: Նպա-տակը մեկն էր. դաշնակից պետությունների ներկայացուցիչներին “համոզել” օգնել հայ-կական պահանջների լուծման հարցում, որոնք հաճախ բախվում էին եվրոպացիների շահերին ու խլանում: “Crillon” հյուրանոցում իջևանած ամերիկացիները ցույց էին տա-լիս “Astoria” հյուրանոցի ճանապարհը: Այս-տեղ էլ անգլիացիները պատասխանում էին. “Ցավում ենք, բայց մեր զինվորական նախարարությունը վճռապես հրաժարվում է մտնել Հայաստան և խորհուրդ է տա-լիս հայերին համբերել ու սպասել”:

Առաջին համաշխարհային պատե-րազմից հետո աշխարհի վերաձևման աննա-խադեպ այդ համաժողովում վերջապես հնարավոր եղավ դիվանագիտական սե-ղանի վրա դնել հայկական թղթածրարը: Արդյունքում, Սևրում կնքված դաշնագրով ամրագրվում էին Հայկական նորանկախ պե-տականության սահմանները: Դաշնագիրը ստորագրում են Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, թուրքական կողմից` Համիդ փաշան, Ռիզա Թևֆիկ և Խալիլ բեյերը:

Այդ փաստաթղթով Հայաստանի Հան-րապետությունը պետք է կայանար ավելի քան 104 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Բազմաշերտ այս փաստաթուղթը ոչ միայն նախանշում է երկրի հստակ սահման-ները, այլև ամրագրում հայ ժողովրդի ունեցվածքը հետ բերելու և հանցագործ Թուրքիային պատժելու գաղափարը:

Դաշնագրի 89 հոդվածն ամրագրում էր. “Թուրքիան և Հայաստանը, այլև ուրիշ բարձր դաշնադիր կողմերը, համաձայնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախա-գահի իրավարար վճռին հանձնել սահմանի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում և ընդունել նրա վճիռը, այլև բոլոր այն միջոցները, որ կարող է նա հրահանգել Հայաստանի` դեպի ծով ելք ունենալու և հիշյալ սահմանին կից գտնվող օսմանյան որևէ հողի զինաթափման մասին”:

Ճակատագրական այդ փաստա-թղթի ստորագրման օրերին մեկ այլ մայրա-քաղաքում` Մոսկվայում, բոլշևիկները գաղտնի բանակցություններ էին վարում արդեն քեմալական Թուրքիայի հետ: Ու այնքան մոտալուտ թվացող Հայաստանի միավորումը պետք է դեմ առ դեմ հանդիպեր համաշխարհային հեղափոխության գաղա-փարին ու փշրվեր քեմալա-բոլշևիկյան համագործակցության արդյունքում:

Նույն թվականի նոյեմբերի 22-ին Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը հրապարակեց նախագահական հրամանագիրը, որով որոշվում էր Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների հարցը: Սակայն արդեն ուշ էր. Հայաստանը հայտնվել էր բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի արանքում: Իսկ մի քանի օր անց Հայաստան

մուտք գործած կարմիր բանակը ձիերի սմբակների տակ թողեց այդ փաստաթուղթը: Փաստաթուղթ, որն առ այսօր չի բեկանվել որևէ միջազգային համաժողովի կողմից: “Սևրյան հարցադրումը ցեղասպանության ճանաչման հայկական կողմի ռազմավարությունը հաս-ցընում է տրամաբանական ավարտին”,- ասում են մասնագետները: Այն, կարծես, Արևմուտքի կառուցած հուշարձանն է` ընդդեմ ցեղասպանության ոճրի:

ԹԱՄԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՄՆ հեղինակությունը խարխլվում է

Ամերիկահայ համայնքը կարևորում է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության շուրջ թիվ 252 բանաձևի առաջխաղացումը: Այս մասին Հայ Դատի Արևմտյան Ամերիկայի հանձնախմբի անդամները նշել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպման ժամանակ` նրանից պահանջելով քվեարկության դնել բանաձևը Ներկայացուցիչների պալատում:

Իր հերթին Նենսի Փելոսին կարևորել է Հայոց Ցեղասպանության ճանաչումը` նշելով, որ չնայած ԱՄՆ նա-խագահության շատ թեկնածուներ են խոստացել ճանաչել 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը, նրանցից ոչ մեկը, սակայն, խոստումը չի կատարել:

Խոսնակը նշել է, որ Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների մա-սին խոսելու բարոյական իրավունք ունենալու համար ԱՄՆ-ը պետք է նախ ճանաչի 1915թ. Հայոց Ցեղասպանությունը: Ըստ նրա, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Վաշինգտոնի անկարողությունը խարխլում է Միացյալ Նահանգների հեղինակությունը:

Թիվ 252 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել 2009թ. մարտին, կոնգրե-սականներ Ադամ Շիֆի ու Ջորջ Ռադանովիչի կողմից: Բանաձևն արդեն ունի 140 կողմնակից: Այն ԱՄՆ նախագահին կոչ է անում վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը կարտացոլի Հայոց Ցեղասպանության հարցի համապատասխան ընկալումը:

Նյութը` PanARMENIAN.Net կայքի

ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌՆ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ Է

Լ Ր Ա Հ Ո Ս

7 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№4, Օգոստոս, 2010

70 տարի առաջ մուսալեռցի մի քանի հազար հայորդիներ իրենց քրտինքով, պայքարով և ուժեղ կամքով անապատի ան-շունչ տարածությունը վերածեցին գեղեցիկ բնակավայրի: Լիբանանի Այնճար գյուղը 7 տասնամյակի ընթացքում ծաղկեց ու շենա-ցավ: Եվ օրեր առաջ այստեղ Լիբանանի, Հայաստանի և Արցախի դրոշները ողջունում էին Մուսա Լեռան հերոսամարտի 95 և Այն-ճարի հիմնադրման 70-ամյակների տոնական հանդիսություններին ժամանած հյուրերին` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին,

Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Դաշնակցության Բյուրոյի ներ-կայացուցիչ Հրանտ Մարգարյանին և այլոց:

Այնճարի Սուրբ Պողոս եկեղեցում աղոթք էր հնչում առ Աստված` գյուղի անդորրության ու բարգավաճման համար` վերահաստատելով, որ Հայրենիքը, ժողո-վուրդն ու եկեղեցին զորեղ են միասնա-բա'ր: Այնճարցի նահատակներին նվիր-ված հուշակոթողի բացումից հետո հյու-րերը ծաղկեպսակներ դրեցին Մուսա Լեռան նահատակների հիշատակը հա-վերժացնող կոթողին: Ելույթների ոգին նույնն էր. այդ նահատակների կատարած սխրագործություններն անմահացրել են նրանց ու հավերժացրել յուրաքանչյուր հայի սրտում:

Սփյուռքի նախարարն ընթերցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում, մասնավորապես, նշված էր. «Այնճարի գոյությունը փաստում է, որ հայ ժողովուրդը նույնիսկ ամենածանր պայմաններում հաղթանակել է ու նորանոր նվաճումներ արձանագրել»: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էլ վերահաստատեց, որ Այնճարը միայն գյուղ չէ, այլ պատմություն, ավանդություն, մշակույթ, մտքի և ուժի կուտակում… Նա անդրադարձավ նաև հայության առջև ծառացած գերխնդիրներին` Արցախի վերջնական ազատագրում, հայության միակամություն` ընդգծելով, որ պառակտվա-

ծությունն ազգի թշնամին է: Հյուրերը մասնակցեցին նաև

ֆրանսիացի ծովակալ Դարտիժ Դյու Ֆուր-նեին նվիրված հուշաքարի բացմանը, ում գլխավորությամբ 4080 մուսալեռցիներ ազատվեցին թուրքական յաթաղանից և հա-սան Եգիպտոս: Լիբանանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդականը հաստատեց, որ Ֆրանսիան միշտ զորավիգ է եղել հայ ժողովրդին` հիշեցնելով այդ երկրի կողմից Հայոց Ցեղասպանության ճանա-չումը:

Արցախի նախագահ Բակո Սահակ-յանի խոսքով, Այնճարը հրաշալի օրինակն է մի իրողության. հայն ամենուր տանում է իր շունչը, ոգին, լեզուն, հավատքն ու եկեղեցին: Նա նաև շեշտեց, որ Հայաստանը զորավոր է իր Սփյուռքով, Սփյուռքը` Հայաստանով, իսկ երկուսը միասին այլևս անխախտելի են դառնում:

Հանդիսության մասնակիցներին իր պատգամը փոխանցեց Արամ Առաջին կաթո-ղիկոսը` նշելով, որ սփյուռքահայությունն ինչպես Այնճարում, այնպես էլ աշխարհի զանազան ծայրերում փոքր Հայաստան է կառուցել: Իսկ հանդիսության մշակութա-յին մասում «Համազգային» հայ կրթա-մշակութային միության «Կաքավիկ» պարա-խմբի ելույթներն էին:

ՆԱՐԻՆԵ ԱՏԱՆՅԱՆԱյնճար (Լիբանան)

Հարավային Լիբանանի և Իսրայելի սահմանին տեղի ունեցած բախման հե-տևանքով լիբանանահայ համայնքի նեկայա-ցուցիչների շրջանում տուժածներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Բեյրութի հայկական «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գան-տահարյանը:

«Հայկական թաղամասեր և հայ ազգաբնակչություն ռմբակոծված այդ շրջաններում չկան, և հայերի շրջանում որևէ զոհ կամ վիրավոր չի արձանագրվել»,- նշել է Գանտահարյանը: Նա նաև հավելել է, որ բախման հետևանքով զոհվել է Լիբանանի հեղինակավոր թերթերից մեկի` «Ալ Աքբար»-ի թերթի թղթակիցը: Քաղաքացիների շրջանում կան վիրավորներ:

«Ազդակ»-ի խմբագրի հավաստ-մամբ, ներկայում կողմերի միջև հարաբե-րական անդորր է: Տեղի ունեցածի առնչությամբ մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի արտգործնախարարությունը, Սիրիան զորակցել է Լիբանանին, իսկ Եգիպտոսը հայտարարել է, որ միջազգա-յին ընտանիքը պետք է քննարկի ու համարժեք գնահատական տա կատար-վածին: «Ակնկալվում է, որ կսկսվեն դատա-պարտման դիվանագիտական ալիքներ առ այն, որ Իսրայելը նախահարձակ է եղել և ոտնձգություն է կատարել: Առայժմ նախադրյալները ցույց են տալիս, որ սա զինվորական սահմանափակ գործողություն է»,- նշել է: Գանտահարյանի խոսքով, այնու-ամենայնիվ, միջադեպը մտահոգիչ է, քանի որ արդեն իսկ որոշ վերլուծություններ ու կանխատեսումներ են հնչում պատերազմի վերսկսման հավանականության մասին:

Նյութը` NEWS.am կայքի

Լիբանանի և Իսրայելի բախման հետևանքով հայեր չեն տուժել

Ի ՀԻՇԱՏԱԿ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ… Լ Ր Ա Հ Ո Ս

ԹՈՒՐՔԱԿԱՆ “ՀԵՔԻԱԹԱՅԻՆ” ՀԱՆԳՍՏԻ ԻՐԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋԸ Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկին

Հայաստանում առաջարկում են Միջերկրա-կան ծովի լազուր, 5 աստղանի հյուրանոց, կատարյալ հանգիստ և անմոռանալի հուշեր։ Հավատացեք, որ Թուրքիայից վերա-դառնալիս անջնջելի հուշերն ապահովված են, իսկ ծովի կապույտն ու 5 աստղանի հյուրանոցը ցանկալի են, բայց` ոչ իրական։ NEWS.am-ի թղթակցին հանդիպել և իրենց «գլխի եկածն» են պատմել վերջերս Թուր-քիայից վերադարձած Սարաջյանները։

Ընտանիքի մայրը՝ Լիաննա Մամա-յանը, պատմեց հետևյալը.

«Փոքր որդուս առողջության բարե-լավման համար բժիշկը ծով էր խորհուրդ տվել։ Որոշեցինք մեկնել Թուրքիա։ Դիմե-ցինք «Tez Tour» գործակալություն։ Եղած փաթեթներից ընտրեցինք Ալանիան, որտեղ պետք է կանգ առնեինք «Aventura park» 5 աստղանի հյուրանոցում։ Ընտանիքի 4 ան-դամի համար վճարեցինք 4.000 դոլար, և, բնականաբար, ապահովագրվեցինք։ Հուլիսի 6-ին մեկնեցինք Ալանիա: Երբ ճանապարհին խմբի անդամներից տեղեկացանք, որ միայն մենք ենք հանգստանալու «Aventura park»-ում, ճիշտն ասած, անհանգստացա: Դե, ամեն դեպքում, Թուրքիայում էինք լինելու, և մտածում էի, որ լավ կլիներ` հայաս-տանցիներով միասին լինեինք...

Ինչևէ, ընտանիքով գնացինք հյու-րանոց։ Ասել էին` 5 աստղանի է, ինտերնե-տում էլ այդպես է նշված, բայց երբ տեղ հասանք, հասկացանք, որ անկողմնակալ որակավորում անցնելու դեպքում այն 3 աստղի վարկանիշ էլ չէր ստանա։ Հյուրանոցի ծովափը կեղտոտ էր. հետո իմացանք, որ կոյուղին անմիջապես հանգստի համար նախատեսված ջրերի մեջ էր թափվում։ Համարում, եթե ցանկանում ես օդորակիչը միացնել, պետք է «դեպոզիտ» ունենաս, սպիտակեղենը մաքուր չէր, մի խոսքով` այդպես էլ հանգստանում էինք: Մինչև հուլիսի 16-ը, երբ տեղի ունեցավ այն, ինչն աշխարհի քաղաքակիրթ որևէ երկրում չէր կարող պատահել զբոսաշրջիկի հետ։

Նախ ասեմ, որ «Aventura park»-ի տղամարդ աշխատակիցներն անտարբեր չէին անցնում հանգստացող կանանց կողքով, հատկապես ռուս աղջիկների նկատմամբ շատ էին չափերն անցնում, ու նրանց չէր հետաքրքրում աղջիկն ընկերոջ հետ է, կամ թե՝ ամուսնացած։ Նաև այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ անձնակազմը հատկապես աշխատում էր հաճոյանալ հյուրանոցի տի-րոջն ու որդուն, որովհետև որ աղջկա հետ նրանք ծանոթություն էին հաստատում, նույն աղջիկներին երեկոյան տեսնում էինք հյու-րանոցի տիրոջ կամ նրա տղայի հետ։

Մեզ հետ հանգստանում էին նաև երկու ռուսաստանցի աղջիկ, որոնցից մեկը հայուհի էր։ Հյուրանոցի աշխատակիցները նրանց հետ էլ էին փորձել ծանոթանալ, բայց մերժվել էին։ Հուլիսի 16-ի երեկոյան աղջիկները նստած էին ընդհանուր սրահում և

իրենց համակարգչով ինչ-որ գործ էին անում, երբ մատուցողները մոտեցան ու կոպտորեն սեղանից քաշեցին սփռոցը այնպես, որ քիչ էր մնում` համակարգիչն ընկներ գետնին։ Աղջիկները, բնականաբար, նկատողություն արեցին, բայց մատուցողները սկսեցին վիճել ու կոպիտ արտահայտությամբ ասացին, որ բերանները փակեն։ Հաջորդ սեղանին նստած էին շուրջ 20 տարեկան 4 ռուսաստանցի տղաներ, երկուսը` հայ էին: Նրանք ցանկացան պարզել` ի՞նչ է պատահել։ Տղաների հարցին ի պատասխան` թուրքերը հայերին շատ լավ ծանոթ բառով նրանց ուղարկեցին իրենց տեղում նստելու։ Հաջորդ վայրկյանին արդեն քաշքշուք սկսվեց։

Հյուրանոցի անվտանգության աշ-խատակիցները ոչինչ չարեցին ծեծկըռ-տուքի մասնակիցներին բաժանելու համար։

Հյուրանոցում ինչքան տղամարդ աշխա-տակից կար` ծեծում էին այդ 4 երիտասարդին, և այդ ամենը` բոլորի աչքի առաջ։ Ի վերջո հանգստացողներից ոմանք կարողացան բա-ժանել նրանց, և երիտասարդներին տարան ընդհանուր օթյակի խանութներից մեկը։

Ես ու ամուսինս վերադարձանք սենյակ և փորձում էին կապվել մեծ որդուս՝ 15-ամյա Հովհաննեսի հետ։ Այդ պահին Հովհաննեսը, որ դուրս էր եկել հյուրանոցի տարածքից, վերադառնում է ընդհանուր օթյակ։ Ծեծված 4 երիտասարդները, որ մտերմացել էին նրա հետ, խնդրում են ընդհանուր օթյակից բերել վայր ընկած բջջա-յիններն ու իրերը։ Հովիկը, բնական է, չի մեր-ժում ընկերներին և գնում է հեռախոսները բերելու։ Օթյակում կանգնած հյուրանոցի աշխատակիցներից մեկը կողքով անցնելիս ուսով հարվածում է Հովիկին, և ագրեսիվ տոնով ավելացնում, թե` «չե՞ս կարող ուշադիր քայլել»։ Հովհաննեսի պատասխանին, թե` ինքն ուշադիր էր, թուրքը հրում է նրան, ու նորից կռիվ է սկսվում։ 20 հոգով ծեծում են անչափահաս տղայիս։

Այդ պահին մեզ հետ հանգստա-ցողներից մի ռուսաստանցի տղամարդ, ազգությամբ թաթար, փորձում է Հովիկին բարձրացնել գետնից, բայց նրան էլ են ծեծում,

ու կոտրում են կողոսկրերը։ Ծեծկռտուքից հետո, երբ տեսա Հովհաննեսին, չճանաչեցի, որովհետև դեմքն ամբողջովին այտուցված էր, ու աչքերը գրեթե փակվել էին, չնայած մինչև սենյակ բերելը լվացել էին դեմքի ար-յունը։ Դեպքից հետո ամուսինս՝ Արթուրը, փորձեց պարզել պատահածը: Նրան և մեզ հետ հանգստացող Խաչիկին հյուրանոցի աշ-խատակիցները շուրջ 20 հոգով կանչեցին հյուրանոցի տարածքից դուրս ու առանց որևէ բան բացատրելու կռիվ սարքեցին։ Աշխա-տակիցներից մեկը դանակ էր հանել, մյուսը` արցունքաբեր գազ փչել Արթուրի աչքերին ու նույն ոհմակով սկսել էին ծեծել։

Կռիվների շարանից կազմված այս մղձավանջը տևեց մոտ 3 ժամ։ Ոչ մեկին չէի կարողանում դիմել ու բացատրություն ստանալ։ Մեզ հետ ամերիկահայ մի կին էր հանգստանում, որ թուրքերեն գիտեր: Խնդրեցի, որ խոսի հյուրանոցի տիրոջ հետ, բացատրի, որ իր աշխատակիցներն անօրինականություն են անում և որ մենք կբողոքենք։

«Ո՞ւմ եք բողոքելու, Ալանիայի տարածքում ես խնդիր չունեմ, ում ուզում եք` բողոքեք»,- հնչեց պատասխանը: Իսկ երբ իմացավ Հայաստանից ենք, հայացքը դարձավ նողկանք արտահայտող ու ասաց՝ «Յալահ, յալահ»...

Այդ ընթացքում հյուրանոց էր եկել «Tez Tour»-ի աշխատակիցը, ով, ըստ էության, ոչինչ չկարողացավ անել, որ հանգստացնի կարծես «աֆեկտի» մեջ ընկած հյուրանոցի աշխատակիցներին։ Նրան ասում եմ, որ Հովհաննեսին բուժօգնություն է պետք, գըլ-խին հարվածներ են հասցրել, քթից արյուն է հոսում, իսկ նա պատասխանեց. «Չեմ կարողանում Հայաստան կապվել, որ ճշտեմ, արդյո՞ք ապահովագրությունը ձևակերպված է: Ինքներդ փորձեք կապվել Հայաստան»։ Չօգնեց նաև այն, որ ես ցույց տվեցի ապա-հովագրության փաստաթղթերը։

Կեսգիշերին մոտ ժամանեցին թուրք ոստիկաններն ու կալանավորեցին ռուսաս-տանցի 4 երիտասարդներին, ամուսնուս ու հանգստացող Խաչիկին, և վերջապես եկան համար, որ կալանավորեն Հովհաննեսին։ Ինձ թվում էր` այդ ամենը սարսափելի երազ է...

Թուրք ոստիկանին ասում եմ, որ անչափահաս որդուս չի կարող ձերբակալել, որ իրավունք չունի, իսկ նա թուրքերեն ինչ-որ բան է ասում ու առաջ գալիս, որ ձեռնաշղթաներ անցկացնի Հովիկի ձեռքե-րին։ Նյարդերս տեղի տվեցին, սկսեցի գոռալ նրա վրա, որ ես նրան ու ամբողջ ոս-տիկանությանը դատի կտամ, որովհետև նրանք ապօրինաբար ձերբակալում են անմեղներին, որ մեղավորները հենց հիմա հյուրանոցի տարածքում ազատ պտտվում են, որ անչափահասին ձերբակալելը հան-ցագործություն է...

Վերջում ասացի, որ Հովհաննեսի հետ ինձ ու 11-ամյա որդուս էլ ձերբակալի,

Ո՜Չ

ՀԱՆԳՍՏԻՆ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

որովհետև ես իմ երեխաներին մենակ չեմ թողնի։ Ոստիկանը մի պահ նայեց ինձ, հետո շրջվեց ու գնաց սենյակից։

Ոստիկանությունում ամուսնուս ու Խաչիկին երկար չպահեցին։ «Tez Tour»-ի աշխատակիցն էլ էր մեկնել ոստիկանություն ու բանակցել, որ Արթուրենց ազատ արձա-կեն։ Արթուրենց ազատել էին, փոխարենը ցանկացել էին գործ հարուցել ռուսաստանցի տղաների վրա, իբր` նրանք են կռիվ սար-քել, հարբած խուլիգանություն են արել։ Չգիտեմ ինչպես` Արթուրենք համոզել էին ոստիկաններին` տղաներին ազատ արձա-կել: Համոզվել էին…

Ես ինձ երբեք այդքան անպաշտ-պան, մենակ, վիրավորված ու անտեսված չէի զգացել։ Գիշերն անքուն լուսացրեցինք, իսկ երբ առավոտյան արևի ճառագայթները լուսավորեցին ծովն ու ափը, այն ինձ համար այլևս նախկին գեղեցկությունը չուներ, նույն-իսկ զզվելի էր, նման էր թուրքական լպրծուն քաղցրավենիքի, որ արհեստական լույսերի տակ շատ լավն ու համեղ է թվում, բայց համ-տեսելուց հետո հիասթափվում ես...

Վերադարձի ճանապարհին չկարողացա զսպել արցունքներս։ Խմբի անդամները հետաքրքվեցին, թե ի՞նչ է պատահել։ Պատմեցի…

Այդ պահին մի կին, որ ճանապարհին գրեթե չէր շփվում ոչ ոքի հետ, ասաց. «Թող իրենց կարգին պահեին, տենց չէր լինի, ես արդեն 5 տարի է` մենակ Թուր-քիա եմ գալիս հանգստանալու, իմ հետ նման բան խի՞ չի լինում։ Համ էլ` թող իրենց Հայաստանում նորմալ գներ դնեն, ես էլ իմ փողերն այնտեղ կծախսեմ»։ Ես ապշել էի, իսկ պատասխանելն անիմաստ էր... Բայց մենք մեր ընտանիքով մի բան որո-շեցինք հաստատ. այլևս երբեք որևէ մեկս Թուրքիա ոտք չի դնի»։

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԱՄԻՐԱՔՅԱՆ

8 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№4, Օգոստոս, 2010

ՄՈՌԱՑՎԱԾ, ԲԱՅՑ ԳԵՂԵՑԻԿ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԹԱՆԿՆ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՆԵՐԿԱՅԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

Հայ հին պատմագիտական ու տոմարագիտական աղբյուրներում պահ-պանվել են բազմաթիվ վկայություններ Նա-վասարդյան օրերի մասին: Արձանագրված են, որ Հին Հայաստանում դրանք անցկացվել են վաղնջական ժամանակներից, որոնք պաշտոնական բնույթ են ստացել հատկապես Հայկ Նահապետի տարած հաղթանակից հետո: Ամանորն իր մեջ խտացնում էր հաղ-թանակի, պետականության և անկախության խորհրդանիշերը` հաստատված Հայկյան նետի սլացքով:

Օգոստոսի 11-ից մինչև սեպտեմ-բերի 10-ը Բագրևանդի Բագավանի սրբա-վայրում, որ գտնվում է Նպատ լեռան մոտ, Արածանիի աջ ափին, յուրաքանչյուր տարի գալիս էին ուխտավորները` թագա-վորը, թագուհին, պալատականները, նա-խարարներն ու իշխանները, զորքն ու ժողովուրդը, հոգևորականները: Երինջներ ու ցուլեր զոհաբերում Ամանորի, Վանատուրի, Մաժանի մեհյանների առջև, ապա ծայր էին առնում տոնական հանդիսությունները` զորահանդես ու զորախաղեր, ձիարշավ ու հոլագնդակ, մարզական խաղեր, լարախաղացների մրցումներ, երգեր ու ծիսակենցաղային պարեր:

Այդ օրերին կարդացվել են արքայա-կան հրովարտակներ, հրապարակվել պար-գևների ու ներման ուղերձներ, եղել են նաև նվիրատվություններ ու ապաշխարանքի արարողություններ:

Հայաստանում եռաստվածության`

Վահագնի, Անահիտի, Աստղիկի պաշտա-մունքի գլխավոր կենտրոնը Տարոնի Աշտիշատի սրբավայրն էր: Այդ նույն տեղում կառուցվել է Մշո Առաքելոց վանքը:

Նավասարդյան առաջին տոնը շուքով նշվել է Բագավանում մ.թ.ա. 2492-ին` նվիրված լինելով Հայկ Նահապետի տարած պատմական հաղթանակին:

Ձիրավի ընդարձակ դաշտի մար-զահրապարակներում տեղի են ունեցել զորախաղեր, ձիարշավներ, նետաձգություն, Հայաստանում տարածում գտած տարբեր մրցախաղեր:

Նավասարդյան հանդիսությունները արտաքուստ թեև ունեցել են ծիսակրոնական բնույթ, սակայն դրանց հավասարապես մասնակցել են հասարակության բոլոր երեք դասերի ներկայացուցիչները: Առա-ջին օրերին օրհնվել են հացն ու գինին, փառավորվել` տեր-կենդանին: Աղջիկները սափորներից ու կժերից խաղողի եռացող քաղցուն համտեսի համար մատուցել են աշխատանքում և բազմաթիվ կռիվներում կոփված այրերին: Ձեռքից ձեռք են անցել փարչերը, դատարկվել ու կրկին հայտնվել են կարգ-կարգ նստած ուխտավորների մեջ:

Ուխտագնացները փառք են տվել երկնքին ու երկրին, արևին ու ջրին: Ապա տեղի է ունեցել սրբազան զոհաբերություն` նվիրված ամենակարող աստվածներին` նրանցից աղերսելով խաղաղ կյանք, աշ-խատանք և խոհեմություն, առատ բերք և պտղաբերություն` հավատալով, որ Հա-յաստան աշխարհը ձերբազատ կլինի փո-թորկից, կարկուտից ու երաշտից, մորեխի աշխարհակուլ պարսերից, երկրաշարժերից ու այլևայլ տարերքներից:

Տոնախմբության փառապսակը նվիրված էր Ոսկեծղի Անահիտին, որի սրբազնյա օրն օգոստոսի 15-ն է: Անահիտը դուստրն է Արամազդի և հայտնի է որպես պտղաբերության, արգասաբերության, հին շրջանում նաև ռազմի աստվածուհի:

Հները նրան դիմել են “սնուցող մայր”, “ոսկեմայր”, “ոսկեծղի” մեծարանքներով: Նրա արձանը դրված է եղել տարբեր վայրերի մեհյաններում:

Ուխտագնացները խումբ առ խումբ ծնրադրում են ու զոհ մատուցում: Արձանի առջև աղոթում, երգում ու պարում են և ակնածում արգասավորության շնորհների պարգևում: Հայոց աստվածները մարդկանց մղում են ինքնամաքրման, հանգստության և խաղաղ կյանքի:

“Նավասարդ” բառացի նշանակում է նոր տարի: Այն Հայաստանում հիշվել է նաև իբրև Ամանոր: Կա կարծիք, որ սա ավելի

հին է, քան Նավասարդը, և որ Ամանորը Հայկի դստրերից մեկի անունն է: Այն նշվել է գարնանը: Հիշվում է նաև Բարեկենդան անունով:

Հայերենում գործածական է եղել նաև հունարենից անցած Կաղանդը, որ առկա է ինչպես հին մատյաններում, այն-պես էլ արևմտյան խմբակցության մի շարք բարբառներում, արևմտահայ գրական լեզ-վում:

Մեր ժողովուրդը տարվա առաջին օրվա համար ունի Նավասարդ, Ամանոր, Կաղանդ, Նոր տարի անունները, որոնք տարբեր բառաձևերի տակ արտացոլում են նույն հասկացությունը: Համաձայն անշարժ և շարժական տոմարների` մերթ նշվել են աշնանամուտին, մերթ գարնանամուտին, իսկ 18-րդ դարից հետո այն կայունացել է: Բայց Նավասարդը քրիստոնեության մուտքից հետո կերպափոխվել է Աստվածածնին նվիրված տոնի:

Հեթանոսական շրջանից պահպան-վել է մի ավանդություն, ըստ որի Արտաշես արքան դեպի Պարսկաստան ռազմերթ կատարելու ժամանակ Մարանդ գավառում բռնվում է հիվանդությամբ ու գամվում մահ-ճում:

Արտաշեսը մեծ հավատ ուներ հայոց աստվածների զորությանը և դրանից դրդված իր անունից պատգամավոր է ուղարկում Եկեղյաց գավառ` Անահիտ աստվածուհուց արագ ապաքինում հայցելու:

Եվ մինչ նրա պատգամախոսը տեղ պիտի հասներ, մերձիմահ արքան վեր-ջին անգամ ժպտում է ցոլացող արևին ու արտասանում:

Ով կտար ինձ ծուխը ծիրանի Եվ առավոտ Նավասարդի,Եղնիկների վազքը և եղջերուների

արշավը.Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,Ինչպես կարգն է թագավորների:

Արտաշեսի վերջին բաղձանք էր մասնակից լինել Նավասարդյան տոնա-խմբություններին, ապաշխարել լուսածիր առավոտներին, հմայվել եղնիկների վազքով, փառավորվել Նավասարդյան լուսածիր առավոտների մաքրությամբ:

Ամանորյա հանդիսությունները տարբեր երգերի ու օրհնանքների տեսքով տեղ են գտել ժողովրդական բանարվեստում: Դրանք ծիսակենցաղային երգ ու պար են` լույսի պես մաքուր, լույսի պես զվարթ:

Երաժշտությունը ծորում է հոգևոր հանդիսավորությամբ, պարային շարժում-ները բազմազան են ու բազմաձև, բոլոր պարը տեղաշարժվում է աջից դեպի

ձախ (թարս), որոնք, պարարվեստի տեսաբանների կարծիքով, այնքան հին են, որքան մարդկությունը:

Հիշյալ պարերը` “Դոն, հայ, դոն” (հացի երգ), “Մայրամե”, “Դերիկո”, “Շեկլիկ մազեր”, “Հասիկո”, “Շըվ լուր ի լուր”, ունեն ոչ միայն ծիսական կերպ ու բնույթ, այլև նման կառուցվածք` հատկապես շարժման առումով:

Հայ հեթանոսական դիցարանի եռյակ աստվածություններն են` վաղնջաշրջանում` Ամանոր, Վանատուր, Մաժան, երկրորդ փուլում` Արամազդ, Վահագն, Անահիտ: Ժողովուրդը բազմաթիվ երգեր է ձոնել` նվիրված Վահագնին (“Երկներ երկիր...”) և Անահիտին: Վերջինս մտել է նաև պարերգերի մեջ: Նշված “Դերիկո”-ն, փառաբանում է Անահիտ աստվածուհուն, “Շըվ լուր ի լուր”` Շըվ (Շիվինի) անունով.

Շը’վ լուր, ի° լուր, լուր Կաղընդե,Շը’վ լուր, լո°ւր-լո°ւր, լո°ւր կավընդե...

Եվ եթե հարթավայրերի բնակիչները տոնախմբություններ մտնում էին իրենց ծանր պարերով, ապա Մարութա սարից, Սասնո լեռնաշխարհից Աշտիշատի սրբավայրերում հնչում են զուռնան, և դղրդում մեծադիր դհոլը, պարող խմբերը կատարում են “Յարղուշտա” (Հարողն ուժ տա) ռազմական պարը:

Իրար դեմ-դիմաց կանգնում է ջլապինդ երիտասարդների երկու խումբ` յուրաքանչյուրն ունենալով իր հակառա-կորդը: Եվ միանգամից սկսվում է համաչափ շարժումների ազատ գոտի, ու լեռների պես իրար են բախվում տղամարդիկ: Գնում-գալիս են, փոթորկվում և` մարտական կեցվածք ընդունելով, ձեռնաթաթերը բաց պահած զարկում են իրար և թափ առած` կրկին ու կրկին պոկվում ու եռաքայլ նահանջելով, կանգնում իրար դեմ:

Երաժշտությունը մարտական կշռույթներով թև է տալիս պարողներին, նրանք պտտվում են` ստեղծելով մի տե-սակ խառը դրություն: Սակայն արծվի տեսողությամբ անմիջապես գտնում են իրար և ահագնացող թռիչքով կրկին բախվում, ասես ձեռնամարտի են բռնվել, գրոհում են համարձակորեն, բայց ներքին մի հզոր կենտրոնացումով պահպանում են ռիթմիկ հավասարակշռությունը:

“Յարղուշտան” հավասարների պա-րային մենամարտ է` ուժի և գեղեցկության ցուցադրում, սասունցիների տոհմիկ լեռնա-պարը:

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ

20 տարի առաջ հայ ժողովուրդը, տոգորված հայրենասիրությամբ ու հայ լինելու հպարտությամբ, մեծ ցնծությամբ ընդունեց Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը, ըստ որի Հայաստանը հռչակվում էր ԱՆԿԱԽ պետություն: Անկախության մասին հռչակագիրը հայերի համար առաջին կարևոր փաստաթուղթն էր, որն արտահայտում էր հայկական պետա-կանության ու հայ ժողովրդի միասնական ծրագիրը:

Իսկ ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք և ի՞նչ նոր խնդիրներ առաջացան դրանից հետո…

23-ը օգոստոսի, 1990թ.:Հայաստանի Խորհրդային Սոցիա-

լիստական Հանրապետության` ընդամենը 2 ամիս առաջ կազմավորված 12-րդ Գերագույն խորհուրդը` 260 պատգամավորով ըն-դունում է հռչակագիր` Հայաստանի անկախության մասին: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, հիմնվելով հռչակագրի վրա` Գերագույն խորհուրդը որոշում է Հա-յաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել` կոչելով Հայաստանի Հանրապետություն, համառոտ` Հայաստան:

Հայաստանը, ըստ Հռչակագրի, ունի դրոշ, զինանշան, հիմն:

Անկախ պետականության հաստատ-ման գործընթացը նոր Հայաստանը սկսեց` որպես հայ ժողովրդի միասնական կամքի արտահայտություն` կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին համա-տեղ որոշման վրա, զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված Հայաստանի անկախ Հանրապետության ժողովրդավա-

րական ավանդույթները: Հռչակագիրը, վերլուծաբանների

կարծիքով, արտահայտում է հայկական պե-տականության և հայ ժողովրդի ծրագիրը միասին: Բայց սա կարևոր այս փաստաթղթի միակ արժեքը չէ. ամենահատկանշականը`

Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուր-քիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց Ցեղասպանության միջազգային

ճանաչման գործին, իսկ որ արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի, նույնպես ամրագրված է հռչակագրով:

Մեկ անգամ ևս, հոբելյանի առիթով ընթերցելով Հռչակագիրը, տեսնում ենք,

որ դրանում տեղ գտած դրույթներում որպես պահանջ է ամրագրված լուծումն այն խնդիրների, որոնք կա'ն այսօր Հայաս-տանում` Հռչակագրի ընդունումից 20

տարի անց. խոսքի, մամուլի ու խղճի ազատություն, օրենսդիր, գործադիր, դատական մարմինների տարանջատում, իրավապահ մարմինների ու զինված ուժերի ապաքաղաքականացում: Հայերենին էլ, որը վերջին շրջանում առանձին քննարկումների առարկա դարձավ, Հռչա-կագիրն անդրադառնում է առանձին կետով. Հայաստանի Հանրապետությունն ապա-հովում է հայերենի` որպես պետական լեզվի գործառությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում է կրթության, գիտության և մշակույթի սեփական համա-կարգ:

Հայաստանի անկախության հռչա-կագիրը 20 տարվա պատմություն ունի. 20 տարեկան է մեր Սահմանադրությունը, գրեթե 20 տարեկան են Հայաստանի անկա-խությունն ու հաղթանակը Արցախյան պատերազմում: Աներկբայորեն թանկ ու գնահատելի այս արժեքների սկիզբն Անկա-խության հռչակագիրը եղավ, բայց անցած 20 տարիների ընթացքում նույն այս Հռչակագրի հետ կապված նաև ոչ ցանկալի ավանդույթներ ձևավորվեցին. ոչ հոբելյանական տարե-թվերին այս օրվա մասին, որպես կանոն, չենք հիշում, հոբելյանականներին էլ եթե հիշում ենք` առանձին-առանձին. ժողովուրդը` իր համար, նախկիններն ու ներկաները` իրենց. ամեն մեկը մի տեղում: Ամեն ինչից ԱՆԿԱԽ` ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ամենակարևորն է հայ ժողովրդի ներկայի ու հատկապես` ապագայի համար:

Տոնական շնորհավորանքներով`ՄԱՐԻԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆ

9 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№4, Օգոստոս, 2010

“EMMY”` Ջեք Գևորգյանի դերակատարման համար

Ամերիկացի ամենահայտնի մար-դիկ օգոստոսի 29-ին հավաքվել էին Լոս-Անջելեսում՝ մասնակցելու ԱՄՆ հեռուստա-տեսային ամենահեղինակավոր` «EMMY” մրցանակաբաշխությանը: Թևավոր կնոջ կերպարանքով “EMMY” ոսկյա արձանիկը խորհրդանշում է արվեստի և գիտության միասնությունը:

Տղամարդու լավագույն կատակեր-գական դերակատարման համար մրցանա-կի է արժանացել Ջիմի Պարսոնսը՝ “Մեծ պայթյունի տեսությունները” ֆիլմում խաղա-ցած դերի համար: Մինչ այդ, երկու տարի անընդմեջ այս անվանակարգում “EMMY”-ի արժանացել է Ալեք Բոլդուինը:

Ալ Պաչինոն մրցանակի է արժա-նացել “Դուք չգիտեք Ջեքին” մինի-սերիալում կատարած դերի համար: Պա-չինոն մարմնավորել է “Դոկտոր-մահ” անունով հայտնի ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանին:

Էրիկ Սթունսթրիթը (“Ամերիկյան ընտանիք”) և Ջեյն Լինչը (“Երգչախումբ”) Emmy-ի են արժանացել կնոջ և տղամարդու երկրորդական դերի լավագույն կատարման համար:

Դերասանուհիների շարքում լա-վագույն դրամատիկ դերակատարման հա-մար Emmy-ի արժանացավ Կայրե Սեդժ-վիկը, որի մրցակիցներն էին Ջենուարի Ջոնսը, Մարիշկա Հարգիտեյը, Ջուլիաննա Մարգուլիսը, Գլենն Քլոուզը և Քոննի Բրի-տոնը:

Մրցանակաբաշխությունը 1976թ.-ից հեռարձակվում է ամբողջ ԱՄՆ տարածքում:

“Սիրելի’ ընկերՔո ստեղծագործությունները պայ-

ծառ են ու անկրկնելի: Քո յուրաքանչյուր գիր-քը բացահայտումների և ձեռքբերումների ամբողջություն է` անկախ թեմատիկայից: Այդ պատճառով քո աշխատանքները, ինչպիսիք են` “Հրաշքների աշխարհի զարմանալի ժողովուրդը” և “Վրաստանի հայերը”, դարա-կազմիկ նշանակություն ունեն:

Չնայած օտար ափերում անցկաց-րած կյանքին, դու միշտ սնվել ես քո Հայ-րենիքի և հարազատ քաղաքի ոգով, և միշտ եղել ես քո ծնողների կողքին նրանց կյանքի ամենից դժվար և դրամատիկ

օրերին: Դու հայ ժողովրդի արժանի զա-վակն ես և թբիլիսահայության պայծառ ներկայացուցիչներից մեկը: Վրաստանում հայկական մշակույթի և պատմության պահպանման գործում քո ներդրումն անգնա-հատելի է:

Ցանկանում ենք քեզ առողջություն, երկարամյա ստեղծագործական կյանք: Միշտ եղիր հայրենասիրության և իրական թիֆլիսահայի օրինակ”:

Յուրա ՇահինյանՌուբեն ԿազանջյանՍարգիս Դարչինյան

Կոպենհագենից Երևան: Ամերիկա-հայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը վերջապես համերգով հանդես եկավ Երևանում: Տարբեր տարիների, տարբեր առիթներով լուրեր էին տարածվում, թե «System of a Down»-ը շուտով համերգ է տալու Երևանում… Լուրը վերջապես դարձավ իրականություն, բայց` կիսատ. համերգը Սերժ Թանկյանինն էր, խմբի ոճը` փոքր-ինչ այլ: Ամեն դեպքում, երկրպագուների բանակը նույնքան մեծաթիվ էր, ասելիքը` անպակաս. արդարություն, խաղաղություն, ազատություն…

Արդարության քարոզում Սերժ Թանկյանի համար ուրույն է սեփական ժողովրդի նկատմամբ իրագործված անար-դարության վերացումը, որի պատճառով նա հասնում էր ամերիկյան Կոնգրես, Սպիտակ տուն և քարոզչություն իրականացնում ինտերնետում:

Քարոզչությո՞ւն, թե` ցանկություն: Եվրոպական քաղաքներում շրջագայության սլաքն իջավ Երևան: Ռոք երաժիշտ, «System of a Down» (SOAD) խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Հայաստանում էր: «FCC» խմբի հետ երգչին բեմում նվագակցեցին դասական ութ երաժիշտներ Հայաստանից, համերգի բացմանը ելույթ ունեցավ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած «Վիզա ռոք» ֆոլկ-խումբը:

Երևանյան համերգը միակն էր և յուրահատուկ միախառնությունը սևի, կարմիրի և սպիտակի: «Ես մի ժանրի սիրա-հար չեմ, ես լավ երաժշտության սիրահար եմ` լինի ռոք, փոփ, ջազ կամ դասական. ինձ համար տարբերություն չկա»,- ասում է SOAD-ի մենակատար Սերժ Թանկյանը:

Ամերիկահայ ռոք երաժիշտը ստեղ-ծագործական ուղին սկսել է ուսանողական

տարիներից: «Մանկության տարիներին ըն-տանիքս փորձում էր իմ մեջ ոգևորություն առաջացնել դեպի դաշնամուրը կամ կիթառը, բայց ես հետաքրքրված չէի: Քոլեջում ուսումնառության տարիներին սկսեցի նվագել, ինչն ավելի շատ միտքս հանգստացնելու ձև էր: Հետո, անշուշտ, դա իմ կյանքը դարձավ, և հազար ու մեկ օրեր անցնելով` կամաց-կամաց հաջողության հասա»,- հիշում է երաժիշտը:

Թանկյանը ստեղծագործական վեր-ելքի շղթան բռնում է «System of a Down»-ի հետ: Թողարկված 5 ալբոմները երաժշտին ոչ միայն համաշխարհային ճանաչում են բերում, այլ իր ներկայացրած ապրելակերպը ներշնչում է հարյուր հազարավորների, զար-մանալիորեն` երիտասարդից մինչև տարեց: Այդ մարդկանց շարքում են նրանք, ովքեր լսել են նաև հայր և որդի Թանկյանների կա-տարումը:

Երաժիշտը խոստովանում է. հա-յացքների արտահայտչամիջոցն իր համար միայն երգը չէ, հարկավոր է իրական շփում նրանց հետ, ում ասելիք ունես: «Բարի արագիլ» երգը հորս հետ երգեցի իր ձայնագրության համար, ինչը խիստ կարևոր էր ինձ համար: Դրանից բացի, հայերեն երգ ունեմ նաև իմ նոր ձայնասկավառակում, ինչն առաջին անգամ է»,- ասում է Սերժ Թանկյանը:

«System of a Down»-ի վերելքի օրերին Թանկյանն ու իր գործընկերներն այլևս սոսկ երաժիշտներ չէին, այլ հասարակական և քաղաքական գործիչներ, ովքեր Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը կարող են բարձրացնել այլ հարթության վրա: Իսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Թանկ-յանն այցելել է գերմանական ՙՌոուլինգ Սթոուն՚ ամսագրի իր ընկերների, ովքեր Հա-յաստանում էին նրա համերգի առիթով:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը դեռևս 5 տարի կա: Կազմել ծրագրեր, որոնք գուցե հետո չիրականան, սխալ է համարում, այդ պատճառով դրանց մասին առայժմ գերադասում է չխոսել:

Ինչևէ, շատերի համար անիրակա-նանալի թվացող համերգն ի վերջո կայացավ: Երևանյան համերգով Սերժ Թանկյանը սկսում է ՙԱնկատար ներդաշնակություն՚ շրջագայ-ությունը, որը նվիրված է նույն խորագիրը կրող ձայասկավառակի օգոստոսյան թո-ղարկմանը:

Երաժիշտը ցավով է նշում, որ Հայաստանում երկար մնալ չի կարող, փո-խարենն իր երաժշտության հավատարիմ երկրպագուներին խոստանում է նույնքան երկար չսպասեցնել:

ԴԻԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ` ԵՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ

Սերգեյ Մամուլովի 60-ամյա հոբելյանի առիթով

ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ “ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱԳԱՆԻՆԻՆ”“Երջանկությունը չի կարող լինել

հարատև, այն պետք է կերտել` ընտանիքի հետ»:

Վլադիմիր Մսրյան

Օգոստոսի 27-ին Երևանում վերջին հրաժեշտը տվեցին Հայաստանի Ժողովըր-դական արտիստ Վլադիմիր Մսրյանին: Հու-ղարկավորության արարողությունը տեղի ունեցավ Հրաչյա Ղափլանյանի անվան Երևա-նի պետական Դրամատիկական թատրոնում, որտեղ երկար տարիներ աշխատել է սիր-ված դերասանը: Հուղարկավորության արարողության կազակերպման համար, ՀՀ Վարչապետի որոշմամբ, ստեղծվել էր Կառավարական հանձնաժողով: Վլադիմիր Մսրյանի աճյունն ամփոփվեց Երևանի քաղաքային պանթեոնում:

Առողջական վիճակի կտրուկ

վատթարացման պատճառով 73-ամյա դերասանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ նա վախճանվեց: Վլադիմիր Մսրյանը տառապում էր արյան քաղցկեղով: Այն, որ Մսրյանը հանճարեղ դերասան էր, կասկածից վեր է: «Նիկոլո Պագանինի» ֆիլմի գլխավոր դերակատարման համար իտալական մամուլը Մսրյանին ճանաչել էր «բոլոր ժամանակների լավագույն Պագանինի»: Հայկական կինոէկրանը Մսրյանին սիրում էր ոչ պակաս: Նրա դերակատարությամբ ստեղծվել են «Ձայն բարբառոյ», «Հին աստվածներ», «Լռության սիմֆոնիա» ֆիլմերը:

«Միշտ ձգտում ես խաղալ այն մեկին, ում երազել ես կերտել բեմում: Եվ երբեք չես բավարարվում. դա' է դերասանը»,- ասում էր Վլադիմիր Մսրյանը:

Դերասանի անհատականությունը ձևավորվում է այն դեպքում, երբ կյանքն ու բեմը դառնում են ճակատագիր, իսկ մասնագիտությունը` ապրելակերպ: Դերա-սանների ընտանիքում դժվար էր պնդել, որ պատանին իր ապագան որոշել է բեմի հետ կապել: Ուսման հանդեպ անտարբերությունն ամենից շատ զայրացնում էր հորը. «Սովորիր, որ մա'րդ դառնաս»: «Դերասան կդառնամ»,- ըմբոստանում է Մսրյանն ու ընդունվում Թա-տերական ինստիտուտ:

Պատանի հանդիսատեսի թատրո-նում տապալում է առաջին բեմելն ու կարմրած դուրս վազում բեմից: Սակայն տարիներ անց նրա անունը գրավում է նաև կինոռեժիսորների ուշադրությունը: Իր կայացման հարցում Վլադիմիր Մսրյանն ամենից մեծ գնահատականը տալիս է դե-րասանական ռուսական դպրոցին: Բայց նաև նշում է. «Երիտասարդ տարիքում չէին նկարում, չէին հրավիրում: Յուրատեսակ

«թայֆա» էր այնտեղ»:Վլադիմիր Մսրյանը յուրաքանչյուր

գործ սկսում էր ներքին վախով, բայց նաև` վստահությամբ: Իր բոլոր դերակա-տարումներից առանձնացնում էր իտալական միստիկ կերպարը` Նիկոլո Պագանինին: Չորս մասից բաղկացած ֆիլմում գլխավոր դերա-կատարման համար էլ իտալական մամուլը նրան հռչակեց «բոլոր ժամանակների լա-վագույն Պագանինի»: «Երաժշտական կրթու-թյուն չունեի: Մեկ տարի գնացել եմ ջութակի, բայց դասարանում 30 հոգու համար մեկ ջու-թակ էր: Այդպես էլ թողեցի այն»,- հիշում է ժողովրդական արտիստը:

Բեմի վարպետի մանկության հերոսը Կորչագինն էր, բայց, ասում է, «ժամա-նակներն ու երիտասարդ սերնդի արժեքային համակարգը փոխվել են, ու Կորչագինին փոխարինելու են եկել օլիգարխներն ու անճաշակ սերիալների հերոսները»: Իսկ Մսրյանը չգայթակղվեց սերիալներով. նա ի'ր գործն էր անում…

Վերջին տարիներին չնայած առող-ջական խնդիրներ ուներ, բայց չէր դժգոհում, չէր փնթփնթում, փորձում էր ապրել և շնոր-հակալ լինել իր ապրած 73 տարիների համար` կյանքին, դժվարություններին, սիրե-լի տիկնոջն ու բեմին…

Չլռող ծափահարություններ և մեղմ ժպիտներ, որոնք ուղեկցելու են մեծ դերա-սանին նաև այսօր` խոսուն լռությամբ և ինչպես ներկայացման վերջում դրվագում. երբ դերասանը բեմում չէ և վարագույրն իջնում է, որ նորից բարձրանա և «բրավո»-ների արժանացնի այն ՄԵԿԻՆ, ով ԱՐԴԵՆ բեմում չէ:

ԴԻԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լ Ր Ա Հ Ո Ս

18 տարվա ազատազրկում` Արշիլ Գորկիի նկարները

կեղծելու համար

ԱՄՆ դատարանը նյույորքցի արտ-դիլերներից մեկին դատապարտել է 18 տարվա ազատազրկման և խոշոր տուգանք սահմանել հայտնի մարդկանցից դրամային միջոցներ և ունեցվածք գողանալու համար: Նրա “զոհերի” թվում է նաև թենիսիստ Ջոն Մակինրոյը:

«France Press” գործակալության հաղորդմամբ, Մանհեթենի շրջանային դա-տարանն ապացուցել է, որ 61-ամյա Լոու-րենս Սալանդերը 2004-2007թթ. տարբեր մարդկանց խաբեությամբ վաճառել է իրեն չպատկանող նկարներ, կամ համոզել է նրանց գումարներ ներդնել կեղծ գործարքների մեջ։

Մասնավորապես, թենիսիստ Ման-կինրոյը 2 մլն դոլար է կորցրել 2 նկար ձեռք բերելու համար, որոնք Սալանդերը ներկա-յացրել է որպես աշխարհահռչակ հայ նկարիչ Արշիլ Գորկիի գործեր։

Խաբեբայի զոհ է դարձել նաև հոլիվուդյան աստղ Ռոբերտ դե Նիրոյի հայրը։ Խաբեության ճանապարհով ստա-ցած գումարով Սալանդերը գնել է ճոխ առանձնատուն Մանհեթենում և մասնավոր ինքնաթիռ։ Դատարանի վճռով, Սալանդերը և նրա գեղարվեստական պատկերասրահը պետք է 120 մլն դոլար փոխհատուցում վճա-րի խաբեության 30 զոհերին:

Նյութը` France Press գործակալության

10 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№4, Օգոստոս, 2010

Համով ժպիտով տաղանդավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը ծնունդով Վրաստանից է` Մառնեուլի շրջանի Խոխմելի գյուղից: Նախնիները Կոդա գյուղաքաղաքից էին, իսկ ավելի վաղ արմատները հասնում են մինչև Խոյ: Այդ մասին, սակայն, իմացավ միայն իր տոհմածառը գծելիս…

«10-րդ դասարան էի: Բոլորը պատրաստվում էին որևէ բուհ ընդունվել: Այդ ժամանակ սպորտ շատ էի սիրում. բռնցքամարտով էի զբաղվում և հաջողություններ էլ ունեի: Շատ էի ուզում զինվորական դառնալ, սպայի կոչում ստանալ: Մայրս դեմ էր, բայց հայրս խրախուսում էր: Ընդունելության քննությունները հանձնեցի և արդեն պատրաստվում էի մեկնել Լենինգրադ, երբ հայրս անակնկալ ընդդիմացավ, ու միակ երազանքս այդպես էլ անկատար մնաց”,- պատմում է Սեդրակ Մամուլյանը: Հետո աչքերը խոնարհում է ու շարունակում. “Դրանից հետո ինձ համար միևնույն էր` ինչով զբաղվել: Սովորելու մասին չէին մտածում, բայց մի մասնագիտություն պետք է ձեռք բերել, և հայրս խոհարարական ուսումնարար ուղարկեց”:

1973-ին Մամուլյանների ընտանիքը տեղափոխվում է Երևան: “Տան շերեփը տատիկիս` Աշխենի ձեռքում էր, հետո փոխանցվեց վրացուհի մորս: Բայց ընտանեկան ավանդույթները չխախտվեցին”,- ասում է Սեդրակը: “Ի՞նչ ենք ուտելու” հարցին տատից հետո էլ հարազատ հայկական անուններ էին հնչում: Համաձայն է. վրացական համեղ ճաշատեսակներ կան, բայց ընտանիքի տոնական սեղանին դրանք առաջինն ու գլխավորը չէին: Իսկ մոր մահից հետո քույրերն ու եղբայրը Սեդրակին են հանձնում տան շերեփը:

Մանկավարժների ընտանիքում նրան խոհարարական դասեր չեն տվել, ամենից կարևոր ուսուցիչն իր քիմքն էր. մինչև հիմա հիշում է տատի պատրաստած հոնով սպասն ու մոր` վրացահայական չախողբիլին: Արդեն տարիներ անց ձևավորեց “Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման” հասարակական կազմակերպությունը, իսկ հիմա Երևանի ամենահայտնի ռեստորաններից մեկի տնօրենն ու գլխավոր

խոհարարն է: “Մարդիկ գալիս են նոր ուտեստներ

փորձելու, խորհուրդներ են հարցնում. ինչպե՞ս պատրաստել, ի՞նչն է առողջարար: Միշտ ասում եմ. որքան էլ բաղադրատոմսով կամ առանց դրա հոնով սպաս պատրաստեմ ու լավագույն համեմունքներն օգտագործեմ, միևնույն է` Աշխեն տատիս սպասի համը չունի”,- ժպտում է խոհարարը:

Սկզբում մասնագիտությունը Սեդրակի համար գումար վաստակելու միջոց էր, բայց երբեք չէր մոռանում պատրաստածի մեջ հոգի «դնելու» մասին. «Մեկը ճաշ

պատրաստելիս երգում է, մյուսը` խոսում դեսից-դենից: Ես ընտանիքս եմ հիշում, իմ գյուղը, ու հոգիս հենց էս ձեռքերով անցնում է պատրաստածս ամեն մի կերակուրին»:

Սեդրակը մի հարցում միշտ դժվարանում է. երբ կերակուրի ընտրությունն իրեն են թողնում: «Շատ են ասում, որ մենք` հայերս, մսակեր ենք, բայց կասեմ հակառակը: Պարզապես մենք լավ ուտել ենք սիրում: Չմոռանանք, որ ձավարեղեն մանրացնելու

առաջին գործիքները պատմության մեջ հենց հայերն են ունեցել, ուրեմն` սիրել ենք: Ու եթե ինձ էլ հարցնեք` ի՞նչ եմ սիրում ուտել ամենից շատ, կասեմ` փոխինդով խաշիլ: Հաճախ ասում են` հայկական խոհանոցը հարուստ չէ: Իմ աշխատանքով ես հակառակն եմ ապացուցում և փորձում սնվելու մշակույթ ստեղծել»,- ասում է Սեդրակ Մամուլյանը:

Ու չնայած իր նախասիրություններին` խորովածասեր ժողովրդի համար 3 տարի առաջ Սեդրակն ընկերների հետ 3 տարի առաջ Ախթալայում կազմակերպեց խորովածի առաջին փառատոնը: Խորովածի անուշ

հոտն այդ օրը կիլոմետրերով էր տարածվել: «Վրաստանի ընկերներս կատակում էին, թե` հոտն առել ենք` եկել»,- ժպտալով պատմում է խոհարարը: Այս տարի ևս բոլորին հրավիրում է Ախթալա, սեպտեմբերի 20-ին` Հայաստանի անկախության տոնին ընդառաջ, մի բաժակ բարձրացնելու հայ ժողովրդի համար:

Իսկ արդեն տոնական օրը Սեդրակ Մամուլյանը խորհուրդ է տալիս խոհանոցը լցնել հայական բույրերով և առաջարկում

երկու բաղադրատոմս. մեկն Աշխեն տատինն է, մյուսը` մայրիկինը:

Եվ այսպես…- Հոնով սպաս պատրաստելու

համար հարկավոր է հոնի չիր` կես կիլոգրամ, այլուր, սոխ, ցիտրոն: Չիրը տաք ջրի մեջ ենք դնում, որ մի քիչ փափկի, հետո կորիզները հեռացնում ենք ու խաշում: Հեղուկն առանձնացնում ենք, իսկ հոնի հատիկները` ճզմում: Թավայի մեջ ալյուրը կարմրացնում ենք, ավելացնում վրան ցիտրոն ու շաքարավազ: Այս զանգվածը կարելի է նաև պատրաստել սոխորածով` ըստ նախասիրության: Ստացվածը լցնում ենք հոնի հեղուկի մեջ ու խառնում այնքան, մինչև միատարր թանձր հեղուկ դառնա: 10-15 րոպե հետո սպասը պատրաստ է:

«Փորձեք, գուցե ձեզ մոտ տատիկիս նման ստացվի»,- կարոտով ավելացնում է Սեդրակը:

- Հաջորդը խոխբն է: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 1 հատ հավ, 3 գլուխ սոխ, 1 պճեղ սխտոր, ընկույզ, նուռ, բուսական յուղ, կարմիր և սև պղպեղ, աղ: Հավը (ցանկալի է` գեր) տապակում ենք բուսայուղի մեջ` դանդաղ կրակի վրա: Մի քիչ կարմրելուց հետո ավելացնում ենք մանրացրած ընկույզը (եթե չկա, կարելի է նաև առանց ընկույզի), հետո սոխն ու սխտորը, համեմունքները: Պատրաստ լինելուց 3 րոպե առաջ ավելացնում ենք նուռը:

Ժառանգաբար ոչ թե խոհարարությունը, այլ համի յուրօրինակ զգացողությունն իրենից փոխանցվել է նաև 5 զավակներին: Նրանք այսօր հոր լավագույն խորհրդատուներն ու քննադատներն են: Սեդրակ Մամուլյանը հուսով է ավանդականն ու ազգայինը մի օր փոխանցել նաև նոր սերնդին: Առայժմ դրա հնարավորությունը չունի, բայց ձեռքերը ծալած չի նստում:

Սեդրակ Մամուլյանը չի հասկանում նաև մի բան. ինչպե՞ս կարելի է հայկական ուտեստ պատրաստել Հայաստանից դուրս: Նրա կարծիքով, ամեն ուտեստ համեղ է ի'ր Հայրենիքում. “Հայկական տոլման ռուսական կամ ամերիկյան խաղողի թփով հայկական համ չունի»:

ԴԻԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԽՈԶԻ ՄԻՍ` ՍԵՐԿԵՎԻԼՈՎ

Պատրաստման եղանակը

Խոզի փափուկ միսը կտրատել 130-150 գրամանոց կտորներով, համեմել աղով և սև պղպեղով ու դնել նախապես յուղով տաքացված թավայի մեջ: Միսը լավ տապակելուց հետո կորիզներն ու կեղևը հեռացրած սերկևիլը կտրել երկար կտորներով և տապակել յուղի/ձեթի մեջ, մինչև կարմրի: Խոզի տապակած կտորները դնել թավայի մեջ, վրան շերտերով դնել տապակած սերկևիլը, ավելացնել դարչին, 3-4 հատիկ մեխակ և ամուր փակած կափարիչով թավան դնել ջեռոցում եփել 10-15 րոպե: Մատուցելուց առաջ վրան լցնել կտրտած մաղադանոս:

Բաղադրությունը

150 գր խոզի մսի համար հարկավոր է՝

100 գր սերկևիլ, 20 գր յուղ, աղ, սև պղպեղ, կանաչի, դարչին, մեխակ` ըստ ճաշակի:

ԹԱԲՈՒԼԵ Պատրաստման եղանակը

1 կգ աղացած սպիտակ ձավարը (բլղուր) թրջել այնքան ջրով, որ լավ խոնավանա ու թասի հատակին աննշան ջուր մնա: Կանաչեղենը` համեմ, մաղադանոս, կանաչ սոխ, սամիթ, թարխուն, աղցանի տերևներ (մառոլ) մանր կտրատել, լցնել ջրով ներծծված ձավարի վրա: Ավելացնել 2 ճաշի գդալ տոմատի մածուկ, 0,5 լ ձեթ, աղ ու սև պղպեղ` ըստ ճաշակի: Այնուհետև ստացված զանգվածի վրա ճզմել 1 կիտրոն և լավ խառնել: Մատուցել աղցանի տերևների կամ խաղողի մատղաշ տերևների վրա:

Բաղադրությունը

1 կգ աղացած սպիտակ ձավար, 1 կապ մաղադանոս, 1 կապ համեմ, 1 կապ կանաչ սոխ, կես կապ աղցանի տերևներ, կես կապ թարխուն և սամիթ, 1 հատ կիտրոն, 2 ճաշի գդալ տոմատի մածուկ, 0,5 լ ձեթ, աղ և սև պղպեղ:

ՊԱՍՈԻՑ ՏՈԼՄԱ

Պատրաստման եղանակը

Կարմիր լոբին, ոսպը, սիսեռը, ձավարը մաքրել, հետո առանձին-առանձին լվանալ: Սոխը մանր կտրատել կամ աղալ: Այնուհետև տապակել, հերթով ավելացնել կարմիր լոբին, ոսպը, սիսեռը, ձավարը: Ստացված զանգվածը համեմել աղով, պղպեղով, մանրացված կանաչիով, տոմատի մածուկով և լավ խառնել: Թթու կաղամբը հոսող ջրի տակ լավ լվանալ, ապա բաժանել թերթերի և լցոնել տապակած զանգվածով: Կաթսայի մեջ տեղադրել 2 շերտ տոլմա, վռան լցնել չամիչ կամ չիր: Կրկնել նույն հերթականությամբ, վերջում ավելացնել ջուր և եփել:

Բաղադրությունը

300 գր կարմիր լոբի, 200 գր ոսպ, 300 գր սիսեռ, 200 գր ձավար, 200 գր սոխ, 50 գր չամիչ, 500 գր թթու կաղամբ, խառը կանաչի, աղ, պղպեղ, տոմատի մածուկ, բուսական յուղ:

ԻՇԽԱՆԸ ԼԱՎԱՇԻ ՄԵՋ

Պատրաստման եղանակը

Լավաշը բաժանել միջին չափի քառակուսի կտորների, վրան դնել մի փոքր կարագ: Ձկան ֆիլեն նախապես համեմել աղով, պղպեղով և կիտրոնի հյութով, տեղավորել լավաշի վրա, վրան դնել թարխունի ճյուղ` ըստ ճաշակի, և փաթաթել ալյումինի թերթիկի (ֆոլգայի) մեջ` տալով կարապի ձև: Ձուկը պատրաստել ջեռոցում` 200°C ջերմաստիճանով, 35-40 րոպե` կախված ձկան չափսից:

Բաղադրությունը

150 գր մաքրած ձուկ, 250 գր լավաշ, 80 գր թարխուն, 35 գր բուսական յուղ, աղ, սև պղպեղ:

Բ Ա Ր Ի Ա Խ Ո Ր Ժ Ա Կ

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈԼՄԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽԱՂՈՂԻ ԹՓՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄ ՉՈՒՆԻ

11 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№4, Օգոստոս, 2010

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. “Հայաստանի հավաքականի հետ խաղում հեշտ չի լինի”

Հայ երիտասարդ ֆուտբոլիստները զիջեցին վրացիներին

Սարաևոյում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքա-կանի կազմում 42 կգ քաշային Գոռ Բարսեղ-յանն իրավունք է նվաճել պայքարել բրոնզե մեդալի համար և 15:8 հաշվով հաղթել է թուրք Սայգիլի Բուրհանին:

58 կգ քաշային կարգում Իշխան Պողոսյանը հասել է մինչև կիսաեզրափակիչ, սակայն 0:1, 1:2, 0:3 հաշվով պարտվել է գերմանացի Ալեքսանդր Սեմիսորովին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Պողոսյանը 0:3, 5:3, 1:2 հաշվով պարտվել է Ֆրանսիան ներկայացնող Զելիմխան Հա-ջիևին: Պողոսյանը 5-րդ տեղում է:

50 կգ քաշային Արշակ Շավելյանը, 69 կգ քաշային Շամիր Ատյանը, 85 կգ քա-շային Էդիկ Մկոյանը, ցավոք, վճռական փուլ չեն հասել:

Լևոն Արոնյանը կխաղա «Chess Masters»-ում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սեպտեմբերի 3-ից 8-ը Չինաստանի Շանհայ քաղաքում կմասնակցի “Շախմատային վար-պետներ” (“Chess Masters”) մրցաշարին: Արոնյանի մրցակիցները կլինեն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) և Հաո Վանը (Չինաստան):

Armchess.am-ի հաղորդմամբ, Շանհայի մրցաշարի երկու հաղթողները հոկտեմբերի 9-15-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում Վիշվանաթան Անանդի (Հնդկաս-տան) և Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ կմասնակցեն “Շախմատային վարպետների” եզրափակիչ փուլին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանն ընդունել է սերֆինգի աշխարհի չեմպիոն, ֆրանսուհի Սառա Հեբերտին: Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ հայ ժողովուրդը հպարտանում է ֆրանսուհու հաջողություններով, ով ներկայացնում է Հայաստանը:

Հայ պաշտոնյան պատրաստակա-մություն է հայտնել աջակցել մեր երկրում այս մարզաձևի զարգացման համար առա-ջարկվող ծրագրերին:

Նշենք, որ Սառա Հեբերտը 2006թ. դարձել է աշխարհի չեմպիոն, մի քանի տարի շարունակ աշխարհի գավաթի խաղարկություններում զբաղեցրել է բարձր տեղեր: Ցուցաբերած արդյունքներով Սառան ընդգրկվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում: Այս տարի նա պատրաստվում է սահմանել նոր ռեկորդ. 25 օրում սերֆինգով հատել Ատլանտյան օվկիանոսը: Անվանի մարզուհին ցանկություն ունի 2012թ. նախանշված Լոնդոնի օլիմպիական խաղե-րում ներկայացնել Հայաստանը:

Նյութը` NEWS.am կայքի

Սարաևոյում հայ ըմբիշը հաղթեց թուրք մրցակցին և

նվաճեց բրոնզե մեդալ

Գրիգոր Իվանյանը` ձյուդոյի Եվրոպայի գավաթակիր

Բեռլինում ավարտվել է ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին հրավիրվել էին նաև Ճապոնիայի ուժեղագույն ներկայացու-ցիչները: 55 կգ քաշային կարգում գերազանց է հանդես եկել Հայաստանի մարզիկ Գրիգոր Իվանյանը, ով եզրափակչում 7:0 հաշվով պարտության է մատնել գերմանացի Դենիս Էհրմանին:

Հայաստանի հավաքականը նվաճել է նաև երկու բրոնզե մեդալ: 60 կգ քաշային կարգում Գոռ Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Միրզա Ասգարովին: 90 կգ քաշային կարգում Արթուր Կռոյանը նույն հաշվով ջախջախել է նույնպես ադրբե-ջանցի Շահին Ղահրամանովին: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավել է չորրորդ տեղը` առաջ թողնելով միայն Ճապոնիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ուժեղագույն հավաքականներին:

Նյութը` NEWS.am կայքի

Էդուարդ Կուրղինյանը նվաճել է Ռուսաստանի նախագահի

ԳավաթըԱրմավիրցի Էդուարդ Կուրղինյանը

սամբոյի Ռուսաստանի հավաքականի կազ-մում նվաճել է Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկության հաղթողի տիտ-ղոսը:

Մոսկվայում կայացած մրցաշարի վճռական գոտեմարտում Կրասնոդարի երկրամասի հայազգի ներկայացուցիչը հաղ-թել է բելառուս Անդրեյ Կազուսենկոյին: 90 կգ քաշային կարգի եզրափակիչում Էդուարդ Կուրղինյանը հաղթանակ է տոնել 3:0 հաշ-վով:

Նյութը` yuga.ru կայքի

Ֆրանսուհի սերֆինգիստն Օլիմպիական խաղերում

կներկայացնի Հայաստանը

Պամիրայի 5250 մետրանոց գագաթը կրում է Ազնավուրի

անունը

Հենրիխ Մխիթարյանը կխաղա «Շախտյոր»-ում

Ֆուտբոլի Հայաստանի երիտասար-դական և ազգային հավաքականների ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը 5 տար-վա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտ-յոր»-ի հետ: Ուկրաինական կայքերի տեղեկացմամբ, 21-ամյա ֆուտբոլիստի համար Ուկրաինայի չեմպիոնը Դոնեցկի “Մետալուրգ”-ին վճարել է 7.5 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ “Շախտյոր”-ն ընդ-գըրկված է եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Նրա մրցա-կիցներն են “Արսենալ”-ը, “Բրագա”-ն և “Պարտիզան”-ը:

Արցախցի մարզիկը` միջազգային մրցաշարի հաղթող

Ղազախստանի Ուրալսկ քաղաքում ավարտված նախագահ Նորսուլթան Նազար-բաևի մրցանակների սամբոյի միջազգային մրցաշարում հայ մարզիկ, ստեփանակերտցի 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը զբաղեցրել է առաջին տեղը:

Դանիելյանն այս տարի նվաճել էր նաև մարտական սամբոյի Եվրոպայի չեմ-պիոնի կոչումը:

Նազարբաևի մրցաշարը Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկն է, որում լարված պայքար են մղել Ռուսաստանի, Հա-յաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Կորեայի, Ճապոնիայի, Հունաստանի, Վենեսուելայի ուժեղագույն սամբիստները:

Ֆուտբոլի Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարևորում է իր մարզիկների առաջընթացը և հայտարարում, որ գլխավոր նպատակը մրցունակ կոլեկտիվ ստեղծելն է:

«Մենք անցկացրինք ընկերական երեք հանդիպում: Նախապատրաստական փուլի համար նախատեսածն ամբողջու-թյամբ կատարվել է: Ստուգողական հանդի-պումներից բացի, ամեն ամիս հավաք ենք անցկացնում Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների համար: Ես առաջընթաց եմ տեսնում մեր թիմի խաղում, թեև դժգոհություն եմ լսում մամուլում և երկրպագուներից: Ինձ անհրաժեշտ են ֆուտբոլիստներ, ովքեր հավաքականում հաճույքով հանդես կգան: Հիմա ես տեսնում եմ, որ մեր թիմում հենց այդպիսի մարդիկ են հավաքվել»,- UEFA.com-ի թղթակցի հետ զրույցում նշել է Վարդան Մինասյանը:

Ինչ վերաբերում է խաղին. գլխավոր մարզիչը մեծ առաջընթաց է նկատում, նաև նշում, որ կոլեկտիվում մրցակցություն կա, ինչը պակաս կարևոր չէ: «Միավորելով երիտասարդությունն ու փորձը` մենք ձգտում ենք ստեղծել լավ թիմ, որն ամեն խաղում կպայքարի մինչև վերջ: Կարծում եմ` ճիշտ ուղու վրա ենք: Երկրպագուներն ու լրագրողները, չգիտես ինչու, կարծում են, որ պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում` մոռանալով, որ Հայաստանն ամենևին

համաշխարհային ֆուտբոլի «գրանդ» չէ: Չարժե մեր թիմից ամեն խաղում հաղթանակ պահանջել: Պետք է պահանջել արժանի խաղ և ուժերի ամբողջական ներդրում: Իմ նպատակը «ԵՎՐՈ-2012»-ի ընտրական փուլի համար մարտունակ կոլեկտիվ ստեղ-ծելն է: Ուզում եմ, որ մեր մրցակիցներն իմանան. Հայաստանի հավաքականի հետ խաղում հեշտ չի լինելու»,- ասել է Վարդան Մինասյանը:

Նա հույս է հայտնել, որ իր մար-զիկները կկարողանան արժանավայել անց-կացնել առաջիկա ընտրական փուլը: «Բոլոր թիմերը հավասար են, սակայն, որպես կանոն, այսպիսի խմբերում խաղալն ավելի բարդ է, քան այն խմբում, որն ունի ակնհայտ ֆավորիտ: Իռլանդիայի և Ռուսաստանի ուժը կասկածի տակ չի դրվում, բայց ո՞վ է ասել, որ Մակեդոնիան ու Սլովակիան թույլ թիմեր են: Նույնիսկ Անդորրայի հետ հեշտ չի լինի»,- ընդգծում է գլխավոր մարզիչը: Այդուամենայնիվ, ըստ նրա, Ֆուտբոլի Հայաստանի Ազգային հավաքականն ամեն խաղին դուրս է գալու հաղթելու նպատա-կով` անտեսելով մրցակցի կարգն ու հեղինակությունը: «Հավաքականում ինձ անհրաժեշտ են հայրենասերներ և այս պահին մենք հենց այդպիսի թիմ ունենք»,- եզրափակում է Վ.Մինասյանը:

Նյութը` UEFA.com կայքի

Ֆուտբոլի Հայաստանի երիտա-սարդական հավաքականը 2011թ. Եվրո-պայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում օգոստոսի 11-ին Երևանի «Վազգեն Սարգսյանի» անվան հանրապե-տական մարզադաշտում հյուրընկալել էր Վրաստանի հավաքականին:

Չնայած հայ ֆուտբոլիստներն առա-վելություն ունեին ամբողջ խաղի ընթացքում և ավելի շատ գոլային պահերն էին ստեղծում, չկարողացան հաղթանակ տանել: 36-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանն իր տուգանայինում գետնին տապալեց վրացի ֆուտբոլիստին, և խաղի մրցավար Դիմիտար Մեկարովսկին 11 մետրանոց հարված նշանակեց, որն իրագործեց Ջանո Անանիոձեն և բացեց խաղի հաշիվը:

Երկրորդ գոլը վրացիները խփեցին 50-րդ րոպեին, որտեղ աչքի ընկավ Մաթե Վացաձեն: Հայաստանի հավաքականի առաջին գոլը խփեց թիմի

ավագ Հենրիխ Մխիթարյանը: 3 րոպե անց Նիկա Կվեկվեսկիրին խաղի հաշիվը դարձրեց 1:3: Հայ ֆուտբոլիստները Վալտեր Պողոսյանի շնորհիվ միայն կարողացան կրճատել խաղի հաշիվը: Հանդիպումն ավարտվեց Վրաստանի երիտասարդական հավաքականի հաղթանակով, 2:3 հաշվով:

Պարտությունից հետո 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ խմբում Հայաստանի երիտասարդական հավաքականը 10 միավորով իջել է 5-րդ տեղը, Վրաստանի հավաքականը 12 միավորով 3-րդ տեղում է: Խմբի առաջատարը Շվեյցարիան է (17 միավոր):

Հայաստանի և Վրաստանի հավա-քականների պատասխան խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին, Թբիլիսիի «Միխեիլ Մես-խիի» անվան մարզադաշտում:

Նյութը` PanARMENIAN.Net կայքի

ԷՋԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ` ԱՐԹՈՒՐ ՄԻՐԶՈՅԱՆԸ

Ուկրաինացի ալպինիստ Սերգեյ Կայֆաջյանը նվաճել է Պամիրա լեռան 5.250 մետր բարձրություն ունեցող գագաթը, ուր մարդկային ոտքը մինչ այդ չէր դիպել:

Հայազգի ալպինիստը գագաթն անվանել է “Շարլ Ազնավուրի պիկ”: Կայֆաջ-յանը, ով գագաթը հաղթահարել է օգոստոսի 25-ին, օգտվելով լեռան գագաթին առաջինը ոտք դնողի իր իրավունքից, գագաթը կոչել է Շառլ Ազնավուրի անունով, իսկ գագաթի ամենաբարձր կետում դրել է ազգությամբ հայ ֆրանսիացի շանսոնիեի դիմանկարը:

Պամիրան ունի ևս մեկ գագաթ, որը նույնպես, Կայֆաջյանի շնորհիվ, ստա-ցել է հայկական անվանում: Գագաթը կոչվում է “Հայաստան”, որն ունի 5.495 մետր բարձրություն: Հայազգի ալպինիստն այն նվաճել է դեռևս 2004թ. օգոստոսին:

Նյութը` NEWS.am կայքի

Միություն12

№4, Օգոստոս, 2010

“Վրաստանի Հայ Համայնք” ՀԿ “ՄԻՈՒԹՅՈՒՆ” պաշտոնաթերթ, Խմբագրական խորհուրդ, տպաքանակը` 1500

Հասցեն` Լ.Ասաթիանի 52, հեռ.` + 995 (8) 32 99 58 33, Էլ. փոստ` [email protected]

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԹՈՆՐԻ ԼԱՎԱՇ

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ

ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

Զանգահարել` 99 58 33 կամ 895 29 62 65 հեռախոսահամարներով

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԶԱՆԳԱՀԱՐԵՔ 8(95) 910 975

ՓՆՏՐԵՔ ՔԱՂԱՔԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ

Дизайнер свадебных торжеств

Ася предлагает

шоколадный торт858 65-75-25855 23-50-20

75-95-36

свечи

бокалы для

колец

подушки

свадебные корзинытаросики

а также аксесуары для крестин

и других домашних торжеств

сувениры,картины,коньяк “ARARAT”грузинские винаадрес:Тбилиси, Мейданул.Самгебро 5

Тел: 899197825, 899330258Магазин работает без выходных с 11:00 до 12:00

Магазин-салон “САЙАТ-НОВА”

Торговый Центр “МЕГАЛАИН”

Магазин №34 “ОЦНЕБА” Тел: 356138возможен заказ товаров через каталоги

Սեպտեմբերի 15-ից “Վրաստանի Հայ Համայնք”-ի գրասենյակում մեկնարկում է հայոց լեզվի եռամսյա

ուսուցման հերթական ծրագիրը: Մանրամասների համար զանգահարել ՎՀՀ

կենտրոն` 99 58 33 հեռախոսահամարով, կամ ծրագրի համակարգող Արմեն Աղաջանովին` 898 80 76 16

С 15 сентября в офисе “Общины Армян Грузии” начинаются трех месячные курсы Армянского языка.

По вопросам и для регистрации желающие могут обращаться в центр “Общины Армян Грузии” по адресу

ул.Л.Асатиани 52, либо по телефонам:99-58-33 Община Армян Грузии

898 80-76-16 Армен Агаджанов (коопдинатор курсов)

Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, “Վրաստանի Հայ Համայնք”-ի

գրասենյակում կկայանա ցերեկույթ` նվիրված Հայաստանի և Արցախի անկախության տարեդարձերին:

Մասնակցել ցանկացողներին սիրով սպասում ենք Ասաթիանի 52

հասցեում:

У Вас Праздник?Закажите у нас !

печеные и торты на любой вкус

Тел: 457954Моб: 855 79 83 45 -АшотУл.Богдана Хмельницкого 157

“Վրաստանի Հայ Համայնք”-ը

շնորհավորում է Յուրա Պողոսովին և

նրա ընտանիքին անդրանիկ զավակի`

Դավիթի ծննդյան առիթով: Փոքրիկ

Դավիթին մաղթում ենք առողջ,

խաղաղ մանկություն և երջանիկ

ապագա:

Ընկերները սիրով շնորհավորում են

Դավիթ Մզիկյանի ծննդյան 19-րդ տարեդարձը` մաղթելով

առողջություն, հաջողություններ ուսման մեջ և ապագայում

կյանքի բոլոր ասպարեզներում: