26
Ինչպես աշխատել Կապույտով գրված բառերի վրա սեղմելով դուք տեղեկություն կունենաք նաև այդ տեղերի կամ մարդկանց մասին: Հետո հետևեք սլաքներին և նրանք ճանապարհը ցույց կտան:

Daniel varujan

Embed Size (px)

Citation preview

Page 1: Daniel varujan

Ինչպես աշխատել

• Կապույտով գրված բառերի վրասեղմելով դուք տեղեկություն կունենաքնաև այդ տեղերի կամ մարդկանց մասին: Հետո հետևեք սլաքներին և նրանքճանապարհը ցույց կտան:

Page 2: Daniel varujan
Page 3: Daniel varujan

• Դանիել Վարուժանը ծնվել է 1884 թվականին, ԱրևմտյանՀայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում: Նամեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղիգետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ:իշերներըմայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվողհորից և նրա երևակայությունը բորբոքել թուրքենիչերիների մասին արած պատմություններով: Բնությունից ստացած երազային տպավորություններինխառնվել են կյանքի վշտերը:

Page 4: Daniel varujan

• Սեբաստիայի նահանգի ռելիեֆը լեռնային է: Արևմուտքից արևելք ձգվում են երեքլեռնաշղթներ` Ջանիկի`(հյուսիսում), Հյուսիսային Տավրոսի` (միջին մասում) և Ներքին Տավրոսի(հարավում), տարածքով հոսում ենՀալիս, Իրիս և Գայլ խոշոր գետերը: Լճերըսակավ են: Սեբաստիայի նահանգիհյուսիսային մասն անտառապատ է: Հանդիպում են փշատերև ծառերի գրեթե բոլորտեսակները: Եվդոկիայի գավառի ցածրադիրվայրերում գերակշռում ենբալենին, խնձորենին, ընկուզենին և այլն: Կենտրոնական և հարավային շրջաններումանտառները սակավ են: Նահանգի կլիմաբազմազան է

Առաջ

Page 5: Daniel varujan

Ետ Առաջ

Page 6: Daniel varujan

• Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղիվարժարանում, իսկ 1896 թվականիցուսումը շարունակում է Պոլսում սկզբումՍագըղ Աղաջիի Մխիթարյանդպրոցում, ապա Քաղկեդոնիվարժարանում:

• Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորությունէ թողնում: Նատեսնում է սուլթան Համիդիկազմակերպած ջարդի հետքերը: Այդ օրերիհալածյալներից էր նաև բանաստեղծիհայրը, որին հարազատները երկարժամանակ որոնում և վերջապես գտնում ենբանտում՝ շղթաների մեջ: Տարիներանց, «Հորս բանտին մեջ» ոտանավորում, Վարուժանը հիշում է՝

Page 7: Daniel varujan

• Պոլիս - քաղաք–պետություն, հասարակության սոցիալ–տնտեսական և քաղաքական կազմակերպություն յուրահատուկ ձևՀին Հունաստանում և Հին Իտալիայումֈ Առաջացել էդասակարգային հասարակության կազմավորման շրջանումֈՊոլիսը կազմված էր քաղաքի և շրջակա երկրագործականբնակավայրի տարածքիցֈ Տնտեսության հիմքը հողիսեփականությունն էր, գոյություն ուներ պետ. և մասնավորսեպականությունֈ

• Պոլիս - Իւքսէք Քալտըրըմ փողոց

Ետ

Page 8: Daniel varujan

• Աբդուլ Համիդ II (1842-1918), Օսմանյանկայսրության սուլթան 1876-1909թթ.: Կառավարմանսկզբնական շրջանում ներկայացելէ իբրև բարենորոգումների ևսահմանադրական կարգիկողմնակից, 1876թ. ընդունել էՕսմանյանսահմանադրությունը, որիմշակմանը մասնակցել է նաև Գ. Օտյանը: Սակայն 1878թ. ԱբդուլՀամիդը արձակլ էխորհրդարանը, հաստատելբացարձակ բռնատիրության վրահիմնված դաժան վարչակարգ(հայտնի է «զուլում» անունով), մտցրել խիստգրաքննություն: Դաժանորեն ճնշելէբուլղարների, մակեդոնցիների, արաբների, հայերի ազատագրականշարժումները: Ետ

Page 9: Daniel varujan

• «Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր,Մութ զընդանիդ մեջ այցի,Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատՄեջտեղը բանտի և մահճի:»

• Լուր տըվին քեզ․ եկար առջևը դըրանՎանկապատ՝ որ - ոճիր-Կը բաժներ մեր ողջագուրումը կըղկաթ:Երկար անխոս, վըշտակիր :

Որքան նիհար էի և որքան աչքերդԾարավ էի արևու.Մորուքիդ տակ կարծես ոսկրի վրա բուսած.Ով հայր, մեռել մէիր դու:

Ետ

Առաջ

Page 10: Daniel varujan

• 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը: Բանաստեղծին գերում են Վերածնությանշրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենցառողջ և հյութեղ ռեալիզմով: Նա հափշտակությամբ ընթերցում էնշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուսհանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-ԺակՌուսոյի գաղափարներով:Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանիպատմությունը, հայ հին ու նոր գրականությունը: Վենետիկում էլնա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտներիկյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով

Առաջ

Page 11: Daniel varujan

• Կոմս Լև ՆիկոլայիՏոլստոյը 1828—1910) ռուս ամենամեծգրողներից ևմտածողներից էրֈ 1854—1855 թթ.ՍևաստոպոլիպաշտպանությանմասնակիցֈԼուսավորական, հրապարակախոս, կրոնականմտածող, որիհեղինակավոր կարծիքըառաջացրել է նոր կրոնա-բարոյական հոսանք—տոլստոյությունֈ Ետ

Page 12: Daniel varujan

• Ռուսո Ժան Ժակ (28 հունիս 1712 – 2 հուլիս 1778), Լուսավորությանդարաշրջանի նշանավոր ֆրանսիացիփիլիսոփա և գրողֈ Նրահասարակական և քաղաքա-իրավականհայացքները շարադրված են«Դատողություններ. նպաստել է արդյո՞քգիտությունների և արվեստներիվերածնունդը բարքերի մաքրման վրա» (1750), «Դատողություններ մարդկանցմիջև անհավասարության ծագման ևհիմքերի մասին» (1754), «Քաղաքականտնտեսման մասին» (1755), «Դատողություններհավերժական աշխարհի մասին» (առաջին անգամ հրատարակվել էմահվանից հետո, 1782 թվականին), «Հասարակականպայմանագրի մասին, կամ քաղաքականիրավունքի սկզբունքները» (1762) և այլերկերում:

Ետ

Page 13: Daniel varujan

• 1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտիհամալսարանը: Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նասովորում է հասարակական և քաղաքականգիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալականուսմունքներ: Նրա դիմաքանդակը զետեղվել է Գենտի համալսարանիգլխավոր գրադարանի դահլիճիում, իմաքանդակի վրա նշվել ենբանաստեղծի հետևեալ խոսքերը`

• «ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,երբոր երազը կ՛ապրի,երբոր երազն անմահ է:»

Page 14: Daniel varujan

ՀԱՅՐ, ՕՐՀՆԵ՛

• Հայր իմ., օրհնե՛. ժամը հասավ, պիտ՚ երթամ.Նոր կյա'նք մ՚ինծի կը սպասեֈՊատանությունն ես թողուցի, նոր արյունԵրակիս մեջ կը վազեֈ

• Հառա՜ջ, հառա՜ջ, գըլուխս ետ չե՛մ դարձըներ.Երկընքես վա՛ր թող իյնանԱնվիշտ կյանքիս ամեն աստղեր, հոգըս չէ'.Անցյալս իջնա թող դամբանֈ

• Օհ, ինծի՛ ի՞նչ թե կը փետեմ վարդին թերթ,Եվ փուշին կյանք կու տամ միշտ,Թե գըրկաբաց հորձանքին մե՛ջ կը նետվեմ.Խինդս է՝ ձանձրույթ, սերս է՝ վիշտֈ

• Ամեն խայտանք ջախջախեցի սըրտիս մեջ.Չեմ վախնար սև ծըծելե.Վանք մըտնող կույս մ՚եմ՝ որ խըզված իր վարսերԱնխիղճ, անհոգ, կը դիտե՜...

Page 15: Daniel varujan

ՄՈԽԻՐՆԵՐՈԻՆԱՌԶԵՎ• Հյուղն այրեցավֈ Թըխաթույր ծո՛ւխը նյութինԿապույտ զենիթը սևցուց.Ան, դեպ երկինք, խեղճ մարդերու հույսերունՈչընչացումն էր գըծուծֈ

• Հովն՝ որ առաջ կը հեծկըլտար ցըրտագինԳույքերուն մեջ դիմակաց,Հիմակ անոնց թույլ մոխրին հետ կը խաղա՝Հեգնող շըշուկ մը ձըգած...

• Կը մորմոքի ընտանիքն իր ջանքերունՍին փոշիին հանդիման.Կու լա՜. անգո՛ւթ այդ հըրդեհումն արցունքո՛վՊիտ ջանար մարել ան...

• Մայրն ըստինքին վըրա սեղմած մերկ որդին՝Ավերին մեջ կը շըրջի.Մանկան համար ողջ շապիկ մ՚ան կ՚որոնե՝Եվ կամ կըտոր մը քուրջիֈ

Page 16: Daniel varujan

ՀԱՐԿԻՔ• Եզներս են խարտյաշ, լույս ճակատներով`Զոր պաճուճեր եմ նուսխայով կապույտ:Գարունի առտվան օդեն են գինով.Կը նային, խաղա՜ղ, դաշտերուն անքույթ:

Ձըմեռը զանոնք խարո՛վ սընուցի.Մեհյանին պարարտ կուռքերն են կարծես:Իրենց սանտըրված պոչը թավարծիԿը լիզե իրենց կողերն` օձի պես:

Կը սիրեմ անոնց նյուսը բյուրածալ,Ռունգերնին տամուկ, բիբերնին խոշոր`Ուր կա դաշտերուն երազն անայլայլ,

Եվ ճոճքը իրենց, և պոչյունն հըզորՀորիզոններե՜ն. երբ կ'երթան անվերջԵղջյուրնին մըխած Արշալույսին մեջ:

Page 17: Daniel varujan

ՄԱՐԱԳՆԵՐ• Առվույտի՛ մարագ, լեցուն բույրերով

Խունկի, հաշիշի.Երբ դուռըդ բանամ` ցուլերը բոլորՃակատով լայնշիԿը պոչոռեն, խո՛լ, կըտրելով իրենցՎըզտեքը կաշի:

Ոլոռնի՛ մարագ, լեցուն լեռնաբույրՀազար ծաղիկով.Երբ մըսուրներուն խուրձերըդ տանիմԿողով առ կողով`Կը խընկե ծոցիս, թեզանիքիս մեջՀամեմդ` օրերով:

Հարդերո՛ւ մարագ, երդիքեն նայողԱրևով լեցուն.Դու` որուն կակուղ դեզին վրա պառկածԿը ցըկնի կատուն,Դու` որ կ'արծաթես դունչը գառներուսՕրհնյա՜լ ըլլաս դուն:

Page 18: Daniel varujan

http://www.akumb.am/showthread.php/19833-

%D4%BF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-

%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%A7%D5%BB%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A5%D6%80-

%D5%B4%D5%A5%D5%AE%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB%D6%81...

Page 19: Daniel varujan

• Գրիգոր Չպուքքարյանի և Թագուհի Ղարիպյանիամուսնության երրորդ տարվա վերջին /1884թ-ի ապրիլի21/, երբ Դանիելի հայրը`Գրիգորը, Բրգնիկի եկեղեցումԴանիել մարգարեի մարգարեությունն էր թերթում, իրբարեկամներից մեկը գալիս է և ավետում, որ արու զավակ էունեցել: Նորաթուխ հայրը վազում է տուն` միանգամիցորոշելով, որ փոքրիկին Դանիել անունը կտա:Մանուկ Դանիելը շատ հանդարտ էր ու խելոք, բայցևհետաքրքիր ու հարցասեր: Նա շատ էր տարբերվում իրհասակակիցներից և դեռ փոքրուց աչքի էր ընկնումանհատականությամբ, որը բնականաբար տարիքի հետզարգանում և կոփում էր նրան, որպես հասարակության մեջապրող ու գործող էակ: Աշակերտից մինչևուսանող, ուսանողից մինչև ուսուչից ձգվում է նրաճանապարհը, բայց թերևս ամենագլխավորը բանաստեղծիկոչումն էր, որը տրված էր նրան ի վերուստ: Այդ կոչումըԴանիելի համար ուղղակի անուն չէր և ոչ էլ ապրուստվաստակելու միջոց, այլ թթվածին, որը շնչում էր նա ևփոխանցում իր հոգու շունչը ընթերցողին:Յուրաքանչյուր ստեղծագործություն կյանքի մի էտապէր, զգացումների պոռթկում և ոչ սովորական մտքերիխտացում: Եվ այդ ամենի ետևում կանգնած է Դանիելարարողը, ստեղծողը, և իր շնորհն ու տաղանդըյուրատեսակ ձեռագրով մատուցողը:

Page 20: Daniel varujan

• Շատ երկար կարելի է խոսել Դանիելի կյանքի, գործունեության ուստեղծագործությունների մասին: Այժմ ,սակայն, փորձենք փոքր-ինչպատկերացում կազմել Դանիել մարդու` սիրող մարդու մասին:Դանիելը մաքուր հոգի ուներ, ինչպես վկայում են շատ ու շատ ընկերներիծանոթագրությունները և գրավոր պահպանված հուշերը նրա մասին:Նաանկեղծ էր, բարի ու նվիրվող: Յուրատեսակ նրբանկատություն ուներիր մեջ և հոգատար էր մարդկանց նկատմամբ: Ամբարտավան դիմախաղիներքո պահվում էր ցայտուն և համարձակ երիտասարդը` լի արարելուանզուսպ ջիղով: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր, իսկ նրաներողամտության մասին առասպելներ էին պտտվում: Նա ոչ մեկուսացողէր, ոչ էլ դյուրահաղորդ, իսկ ընկերական կյանքում շատավելիքաղցր, համով-հոտով ու զվարթ էր:Ահաայսպիսին էր Դանիելը ընկերների ու մտերիմների հուշերում` խոնարհ ու տաղանդավոր մի մարդ, ում հետ անցկացրած նույնիսկ մեկակնթարթը իմաստավոր էր ու ինքանատիպ, ուսյալ և հետաքրքիր:Եվ ահա մի գեղեցիկ օր Դանիել վարուժանին այցելում է ՁերդԳերազանցություն Սերը, ու սկսվում են անհասանելի թվացող երազինհասնելու անհույս, մերթնդմերթ գունատվող, բայցև ցնծացող ջանքերը:Արաքսիի /այդպես էր նրա կնոջ անունը/ հայրը` ՄիրճանԹաշճյան, հարուստ առևտրական էր՝ չափազանց պահպանողական ուավանդապահ: Ընդառաջ գնալով իր սիրելի դստեր ցանկությանը` վերջինիս համար Միրճանը Դանիել Վարուժանին հրավիրում է իբրևուսուցիչ հայերեն ու ֆրանսերեն ուսուցանելու համար: Վարուժաննընդունում է հրավերը իր ֆինանսական դրությունը կարգավորելու ու որոշանտիպ տաղերի հրատարակությունն արագացնելու համար:

Page 21: Daniel varujan

• Դասերի ժամանակ Վարուժանը համեստ, զգուշավոր վարքագիծ էրդրսևորում: Նա գիտեր, որ Արաքսին նշանված էր Մ.-ի հետ օրորոցիցանկախ իր կամքին և ծնողների ցանկությամբ:Սակայն այս հանգամանքը չկարողացավ մեծ արգելքհանդիսանալ, քանզի սա փոքրիկ խոչընդոտ էր այն մեծ սիրո առաջ, ործնվեց այս երկուսի հոգևոր կապի, զգայական ներդաշնակության շնորհիվ: Բանականության հրահանգներն իզոււր գտնվեցին սրտերի թռիչքի ումիմյանցով հմայված երիտասարդների սիրո արբեցման դեմ:Վարուժանն ամեն դեպքում փորձում է կշռադատել եղածը, հաշվի նստելհանրային կարծիքի հետ` մտածելով հետագայի մասին, Արաքսիինշանածի հոգեկան վիճակի և երկու ընտանիքների հարաբերություններիմասին: Փորձում է մոռանալ, բայց ապարդյուն: Տառապանքը շղթայում էնրան, կարոտն ու սերը միմյանցից անբաժան են դառնում, նա դառնում էմտազբաղ, տխուր, երբ սերը կրծում է հոգին:Այս անելանելի իրավիճակում ավելի ուժեղ է գտնվում աղջիկը, որըհամարձակվում է սասանել իր ընտանիքի ներքին խաղաղությունը: Նահայտարարում է ծնողներին, որ մերժում է իրեն պարտադրված սերն ունշանածին: Ծնողներն ու հարազատները ամեն կերպ ջանում են նրան ետպահել այդ որոշումից` անվանելով այդ խայտառակություն, սակայնԱրաքսին մնում է անդրդվելի:Արաքսիի ծնողները բանաստեղծի անփոխարինելի տաղանդի փոխարենկուզենային ոսկի տեսնել: Բայց չէ՞ որ վարուժանը ամուսնանում էր ո՛չ թեհարստության հետ, այլ մի աղջկա հետ, ում մեջ գեղեցիկ հոգին էրպաշտում: Չնայած նրան, որ Վարուժանի նյութական վիճակը ծանրէր, նրա քնարի համբավը փառքով էր ղողանջում:

Page 22: Daniel varujan

• Ասում են, որ վարուժանը նույնիսկ ծրագրում է ընկերներիհետ փախցնել Արաքսիին, եթե վերջինիս ծնողները նորիցմերժեն դստերը կնության տալ իրեն:Եղածը վերածվում է բանբասանքի և տարածվում ողջքաղաքով մեկ, ինչն ավելի է խանգարում սիրող զույգին իրհամատեղ կյանքին զարկ տալու համար:Առաջին արգելքը դեռ մինչև վերջ չհաղթահարած, առաջ էգալիս նորը;Արաքսիի մորեղբայրը` Տիգրան անունով մի մարդ, որաշխատում էր մի մեծահամբավ գորգի գործարանում, ամենզոհողությամբ փորձում է բաժանել Արաքսիին ևՎարուժանին , և որքան էլ զարմանալի է ու ցավալի նրանայդ հաջողվում է: Նա ծրագրել էր Արաքսիին ամուսնացնելնույն գործարանի տնօրենի` իզմիրցի, վայելչակազմ ուքաղաքակիրթ մի երիտասարդի` Լ. Էֆենտիի հետ:Այս որոշմանը համաձայն էին բոլորը` հարազատ և օտարմարդիկ, ովքեր կարծես տենչում էին խոչնդոտել իսկականսիրո գոյությանը ավանդույթները պահպանելու քողի տակ:Ինչ վերաբերվում է Արաքսիի համաձայնությանը, ապաբոլորը միաձայն որոշեցին, որ նա պետք էհնազանդվի, ուզի, թե ոչ:

Page 23: Daniel varujan

• Վարուժանը նոր մոլորության մեջ է ընկնում: Ընկճվում է և օր օրի ավելի տխուր ուանճանաչելի դառնում: Սակայն հոգու խորքում նա վստահ էր, որ սերը հաղթելու է:Արաքսիի դիմադրությունն արդյունք չի տալիս և նա նմանվում է վանդակում փակվածթռչնակի : Նշանդրեքի օրը Արաքսին կարճ նամակ է գրում Վարուժանին. « Ոչ ոք կրնաբաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:Դանիելը որոշում է իր ընկերներից մեկի միջոցով երկտողը ցույց տալ Արաքսիիփեսացուին, որպեսզի վերջինս իր հպարտությանն ու արժանապատվությանը տեղտալով վերջապես ազատ թողնի աղջկան:Կարդալով երկտողը և տեսնելով հարսնացուի գունատ, տխուր դեմքն ու արցունքոտաչքերը՝ Լ. Էթֆենտին հուզվում է և վեհանձն ու հպարտորեն պատասխանում, թե ինքըշնորհավորում է Վարուժաննի և երջանկություն մաղթում իր սիրելիի հետ:Լուրը կայծակնորեն տարածվում է, իսկ աղջկա ծնողները ստիպված են լինումզիջել, քանի որ հասկանում են, որ այս երկու սիրահարները պատրաստ են անցնելցանկացած պայքարի միջով միասին լինելու համար:Պսակը կատարվում է գյուղական քահանայի ձեռքով առանց նվագի և հյուրերի, բացի մեկերկու մտերիմ մարդկանցից:Սակայն Վարուժանի ալեհեր ծնողներն ուզում էին ժողովրդկան թափորով Հարսին ուփեսային առաջնորդել դեպի հայրենի օջախ` Բրգնիկ և մեծ շուքով նշել նորապսակներիմիությունը: Բրգնիկը լցվում է քեֆ-ուրախության ձայներով, և Վարուժանի ու Արաքսիիսիրո հաղթանակը խոնարհովում է մարդկության առաջ:Նորաստեղծ ընտանիքում իշխում են սերն ու հոգատարությունը: Առաջնեկը Վերոնիկնէր, որին Դանիել Վարուժանը ձոնում է «Վարուժնակս» ստեղծ.-ը, երկրորդը` Արմենը, իսկերրորդը ` Հայկակը, որին սակայն Վարուժանն այդպես էլ չհասցրեց տեսնել: Երեքն էլամսուսնացան հայերի հետ. տղաները` Ֆրեզնոյում, իսկ աղջիկը` Նյու Յորքում;

Page 24: Daniel varujan

• Ինչպես հիշում էր Արաքսի վարուժանը , Դանիելըերեկոները առանձնանում էր իր սենյակում, գրում ուսրբագրում, հաճախ մինչև առավոտ աշխատում: Իրստեղծագործության ժամերին նա երկունքի մեջ էր լինում իրմուսաների հետ: իսկ ուսուցչական ասպարեզը նրա համարանկախապրուստի միջոց էր: Նա սիրում էր կնոջ համարկարդալ իր գրությունները` միշտ կարևորելով նրագնահատաականն ու տպավորությունը:Բայց շուտով ընդհատվեց այս լիարժեք երջանկությունը: Ապրիլի 11/24-ի երեկոյան , ժամը 11-ն անց, երբԴանիելը, Արաքսին և երեխաները տանն էին, եկանԴանիելին ձեռբակալելու: Դուռը բացեց Արաքսին և հրելովներս մտան երեք հոգի` «Էֆենտին ու՞ր է» ասելով: Սկսեցինխուզարկել Վարուժանի գրասենյակի դարակները և ինչ-որգտան, լցրեցին տոպրակների մեջ: Նրանք բավականինհարգալից հայտնեցին Արաքսիին, որ իր ամուսնուն տանումեն, որպեսզի ստորագրի որոշ թղթեր :Այդ ժամանակ Արաքսին հնգամյա հղիության մեջ էր, ևնրանց հարգալից վերաբերմունքը պայմանավորում էր իրառողջական վիճակով: Մինչև առավոտ սպասելուցհետո, Արաքսին հասկացավ, որ Դանիելին աքսորել էին:

Page 25: Daniel varujan

• 1915 թվ-ի օգոստոսի 26-ին ԴանիելՎարուժանը սպանվեց: Նույն օրըտարօրինակ զուգադիպությամբ ծնվեցՎարուժան ամուսինների երրորդզավակը: Մահն ու կյանքը մեկտեղվեցին՝վիշտն ու ուրախությունը խառնելովիրար:

Page 26: Daniel varujan

Ուսումնականնյութը

պատրաստեց` ԱննաՄկրտչյանը