14
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ1: ԱՐԵՎԱՅԻՆԸ (30 աշակերտից կազմված խմբերի համար) Տպել աշակերտների համար նախատեսված փաթեթը Առաջադրանք 1: Ստեղծել էներգետիկ ցանցի գրաֆիկական պատկերը Պատմության առաջին մասը: Երիտասարդ գյուտարարը Առաջադրանք 2: Պատկերել «Արևայինը» էլեկտրական ավտոմեքենան Պատմության երկրորդ մասը: Բախտագուշակը Առաջադրանք 3: Արևային աշտարակը ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ Copyright The Inventors Edition 2014 |version 2.0 Lifelong Learning Programme

ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ1:

ԱՐԵՎԱՅԻՆԸ

(30 աշակերտից կազմված խմբերի համար)

Տպել աշակերտների համար նախատեսված փաթեթը

Առաջադրանք 1: Ստեղծել էներգետիկ ցանցի գրաֆիկական պատկերը

Պատմության առաջին մասը: Երիտասարդ գյուտարարը

Առաջադրանք 2: Պատկերել «Արևայինը» էլեկտրական ավտոմեքենան

Պատմության երկրորդ մասը: Բախտագուշակը

Առաջադրանք 3: Արևային աշտարակը

ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ

ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ

ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ Copyright The Inventors Edition 2014 |version 2.0 Lifelong

Learning Programme

Page 2: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,

Ինչ է անհրաժեշտ Գրատախտակ(սև կամ մարկերային սպիտակ)

Կավիճ կամ գրատախտակի մարկեր

30 հատ թուղթ (ցանկալի է A4 չափսից մեծ)

30 հատ մատիտ կամ գրիչ

Նախապատրաստական աշխատանք Համացանցի միջոցով տեղեկություններ գտնել այն մասին, թե ինչ է իրենից

ներկայացնում մտավոր քարտեզը, եթե դեռ չգիտեք։

Այժմ խմբի համար ընթերցեք պատմության առաջին մասը։

Page 3: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,

3 TeacherWorksheet1:SUNNY

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 10 ՐՈՊԵ)

ՄԱՍ 1:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՅՈՒՏԱՐԱՐԸ

Իսահակը խրճիթում մենակ է։ Այսօր դիտակետում կանգնելու նրա հերթն է։

Ժամանակը սպանելու համար նա ծաղրաշարեր (կոմիքսներ) է ընթերցում։ Նա

տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց, որն ուժեղանում էր։

Նա անմիջապես ցատկում է տեղից և մոտենում է հեռադիտակին։ Լքված

արդյունաբերական տարածքի մուտքի մոտ մի մեծ մեքենա է նկատում, որն իր

հետևից փոշու մեծ ամփ էր թողնում։ Իսահակը ցած է իջնում և հնարավորինս արագ

վազում դեպի լքված գործարանը։

- Արագ թաքցրեք բոլոր գյուտերը․- շնչակտուր գոռում է Իսահակը․- մեքենա է

գալիս։

Նա փակում է պողպատե մեծ դուռը։

Իսահակը և նրա ընկերները վազվզում են ամբողջ տարածքով՝ թաքցնելով իրենց

գաղտնի աշխատանքները։

- Գնացեք թաքնվեք խրճիթում, իսկ ես կզրուցեմ անկոչ հյուրերի հետ,-

խիզախորեն ասում է Սիմոնը։

Սիմոնը 24 տարեկան է և բավականին մեծ է մյուսներից։ Նա կրում է տարօրինակ

կապույտ ակնոցներ։ Նրա դեմքին սև գծեր կան, որոնք իր հին բեռնափոխադրող

հեծանիվի քսանյութի հետքերն են։ Սիմոնը սրբիչով մաքրում է ձեռքերը։ Այդ պահին

դուռը ճռոցով բացվում է, և ներս են մտնում սև կոստյումներով մի կին ու մի

տղամարդ։

- Դուք ո՞վ եք և ի՞նչ եք անում այստեղ,-հարցնում է Սիմոնը։

Նրանց հետևից ևս մեկ հոգի է ներս մտնում․

- Ներիր Սիմոն, մենք չէինք ուզում վախեցնել քեզ։

Դա պրոֆեսոր Սմալդերսի ծանոթ ձայն էր։

- Պրոֆեսոր, ես ձեզ չէի նկատել։ Ես կարծում էի, այս մարդիկ եկել են մեր

գյուտերը գողանալու։

Գեղեցիկ կոստյումով տղամարդը բարյացակամ ժպտում է։

- Գողանալը այդքան էլ ճիշտ ձևակերպում չէ, բայց մենք հետաքրքրված ենք

ձեր գյուտերով։

Տղամարդը սեղմում է Սիմոնի ձեռքը։ Սիմոնը քաղաքավարի հանում է իր

պաշտպանիչ ակնոցները։ Ակնոցներն երկու բիծ են թողնում նրա դեմքին։ Դա

տղամարդու մոտ ժպիտ է առաջացնում։

- Իմ անունը Սմիթ է,- ասում է նա,- իսկ սա իմ գործընկերուհի Ջոնսն է,-

շարունակում է նա՝ մատնացույց անելով կնոջը։- Նա մեծ բեռնափոխադրող

ընկերության տնօրեն է, որը բեռնափոխադրումներ է իրականացնում ամբողջ

աշխարհով։

Page 4: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,

4 TeacherWorksheet1:SUNNY

Այդ ընթացքում տիկին Ջոնսը հետաքրքրությամբ ուսումնասիրում է տարածքը։ Նա

մոտենում է փայտե արկղերի մոտ կայանված բեռնափոխադրող հեծանվին և

հիացմունքով ուսումնասիրում այն։ Նա ուզում էր նստել հեծանվի թամբի վրա, բայց

Սիմոնը կանգնեցնում է նրան։

- Հեծանիվը դեռ ամբողջովին պատրաստ չէ։- Ես աշխատում էի դրա վրա,

երբ դուք ներս մտաք։

- Ներեցեք, որ այսպես ներխուժեցինք,- շարունակում է պարոն Սմիթը։-

Մենք շատ ենք լսել ձեր յուրահատուկ փոխադրամիջոցի մասին։ Սա՞

է։

ՀՈՒՇՈՒՄ Աշակերտներին ավելի ուշադիր լինելու կոչ արեք, քանի որ տեքստին

հաջորդելու է էլեկտրական մեքենայի վերաբերյալ առաջադրանքը։

Սիմոնը թափահարում է գլուխը։ Տարակուսելով՝ նա իր հյուրերին ուղեկցում է

դեպի իր մեքենան, որը ծածկած էր մեծ կտորով։

- Ահա այն։

Սմիթը և Ջոնսը, շունչները պահած, հետևում են, թե ինչպես է Սիմոնը քաշում կտորը

մեքենայի վրայից։

Եվ, միթե՞ ես չափազանցնում էի,-ասում է պրոֆեսոր Սմալդերսը՝ լայն ժպտալով։

- Անհավատալի է, գերազանց մեքենա է։ Թե պետք է այն մոտոցիկլ կոչել,-

հարցնում է պարոն Սմիթը։

- Մեքենայի անունը «Արևային է»,- ասում է Սիմոնը։

Հյուրերը հիացմունքով նայում են Սիմոնի արծաթագույն մեքենային։ Սիմոնը

բացատրում է, թե ինչպես է աշխատում «Արևայինը»։

- Նայե´ք, «Արևայինն» երկու դիմացի անիվ ունի, ինչի շնորհիվ այն

ամուր կանգնում է ճանապարհին։ Սակայն այն միայն մեկ հետևի

անիվ ունի։

- Ինչպես կարող եք տեսնել,«Արևայինը» չունի արտանետման

խողովակ,-միջամտում է պրոֆեսորը։

Սիմոնը գլխով է անում․

- Սա էլեկտրական մեքենա է, և վնասակար արտանետումները բացառվում

են։

- Այն նույնիսկ բենզինի բաք չունի,- նկատում է պարոն Սմիթը։- Իսկ

որտե՞ղ են գտնվում ձեր էլեկտրական շարժիչի մարտկոցները։

- Դիմացի անիվներում,- պատասխանում է Սիմոնը։- Ես դրանք արևային

անիվներ եմ անվանում։ Դրանք լիցքավորվում են արևային

էներգիայով։

Պարոն Սմիթը կասկածանքով է վերաբերվում Սիմոնի խոսքերին․

- Արևային էներգիա՞։ Միթե՞ դա պրակտիկ լուծում է։ Եթե արև չլինի,

մեքենան հնարավոր չի լինի լիցքավորել։ Մտածե՞լ եք դրա մասին։

Տիկին Ջոնսը ի համաձայնություն գլխով է անում.

- Ես պատկերացնում եմ, թե ինչպես եմ ասում․«Ներիր, կարևոր

հաճախորդ, ուշացել եմ, քանի որ արև չկար»։

Page 5: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,

5 TeacherWorksheet1:SUNNY

Տիկին Ջոնսը բարձրաձայն ծիծաղում է իր կատակի վրա։ Սիմոնը զգում է,

թե ինչպես են իր գլխի մազերը բիզ-բիզ կանգնում։

Page 6: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,

6 TeacherWorksheet1:SUNNY

Պարոն Սմիթը քայլ առաջ է գալիս.

- Շատ լավ է, որ դու կանաչ էներգիայով աշխատող մեքենա եք ստեղծել։

Բայց դուք պետք է մտածեք նաև, թե որտեղից եք ստանալու այդ

էներգիան։

Պրոֆեսոր Սմալդերսը փորձում է օգնել Սիմոնին և հանկարծակի նրա գլխում մի

միտք է ծագում.

- Հիշու՞մ եք առյուծներ վարժեցնողին։ Տարիներ առաջ նա էներգիայի

լավագույն աղբյուր էր փնտրում։ Դա մեծ հաջողություն կլինի Սիմոնի

մեքենայի համար։

Պարոն Սմիթը մի պահ մտածում է․

- Սպասեք, սպասեք, կարծես թե սկսում եմ հիշել։- Կրկեսից։ Այո, նա շատ

հետաքրքիր անձնավորություն էր։ Իսկապես, էներգիայի լավագույն

աղբյուրը և այս մեքենան։ Դա հիրավի ֆանտաստիկ կլինի։

Պարոն Սմիթը ոգևորված է։ Նա կանգնում է Սիմոնի կողքին և ձեռքը դնում նրա

ուսին․

- Դու պետք է գտնես այդ առյուծներ վարժեցնողին։ Էերգիայի լավագույն

աղբյուրը և քո մեքենան միասին մեծ գումարներ կարող են վաստակել։ Ես

կներդնեի դրա մեջ։

- Դուք ի՞նչ կասեք, տիկին Ջոնս։

Տիկին Ջոնսը գլխով է անում։

Սիմոնը և´ տպավորությունների տակ է, և´ տարակուսած է․

- Բայց ինչպե՞ս գտնեմ այդ առյուծներ վարժեցնողին։

- Մտածեք, երիտասա´րդ,- զայրածաց պատասխանում է տիկին Ջոնսը,- չէ

որ դուք գյուտարար եք։

Երբ պրոֆեսորը և իր հյուրերը հեռանում են, Սիմոնը շարունակում է զարմացած

կանգնած մնալ։ Արդյո՞ք պրոֆեսորը օգնեց նրան, թե՞ մեծ խնդրի առաջ

կանգնեցրեց։

- Դու պետք է ճանապարհ ընկնես,- լսում է Սիմոնը։ Դա Իսահակի ձայն էր,

որն իր ընկերների հետ դուրս է գալիս թաքստոցից։

- Ես գրեթե մոռացել էի ձեր մասին,- արձագանքում է Սիմոնը։- Լսեցի՞ք, ինչ

էին ասում։ Նրանք ինձ ուղարկում են առյուծներ վարժեցնողին փնտրելու։

Իսկ ես գաղափար անգամ չունեմ, թե որտեղ փնտրել նրան։

- Իհարկե կրկեսում,-պատասխանում է Իսահակը․- Առյուծներ

վարժեցնողները կրկեսում են ապրում։

Սիմոնը տարակուսած է․

- Ինչպե՞ս պետք է հասնեմ այնտեղ։

Իսահակը, ժպիտը դեմքին, մատնացույց է անում էլեկտրական մեքենային․

- Կարծում եմ, «Արևայինը» պատրաստ է արկածների։ Մի' հապաղիր։

Սիմոնը ծիծաղում է իր կրտսեր ընկերոջ մեկնաբանության վրա․

- Դու իրավացի ես, Իսահա´կ։ Ես կգնամ «Արևայինով» և կապացուցեմ այդ

Ջոնսին, որ հնարավոր է երկար ճանապարհ անցնել արևային էներգիայով։

Page 7: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,

7 TeacherWorksheet1:SUNNY

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2:ՊԱՏԿԵՐԵՔ «ԱՐԵՎԱՅԻՆԸ» ԷԼԷԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ (± 25 ՐՈՊԵ)

Սիմոնը ստեղծել է արևային էներգիայով աշխատող էլեկտրական մեքենա։

Կարո՞ղ եք պատկերել և գունավորել «Արևայինը»։ Պատկերեք այն դիմացից,

վերևից և կողքից։ Ի՞նչն է կարևոր էլեկտրական մեքենայի աշխատանքի համար։

Մտածեք, թե ինչ նյութեր են անհրաժեշտ, թե ինչպես լիցքավորել «Արևայինը»,

ինչպիսի ուրվագիծ է այն ունենալու և այլն։ Չմոռանաք պատկերել, թե որտեղ են

գտնվելու «Արևայինի» մարտկոցները։

Երբ ավարտեք, ծանոթացեք ձեր խմբի մյուս անդամների աշխատանքներին։ Ո՞ր

աշխատանքներն են, ձեր կարծիքով, լավագույները։ Ինչու՞։

ՀՈՒՇՈՒՄ

ՀՈՒՇՈՒՄ

Հուշեք երեխաներին էջը քանոնով բաժանել երեք հատվածի։ Ինչ է անհրաժեշտ

30 հատ թուղթ (օգտագործեք ձեր մտավոր քարտեզի թղթի դարձերեսը)

30 հատ մատիտ

Գունավոր մատիտներ և/կամ գրիչներ

Նախապատրաստական աշխատանք Չկա

Գյուտարարների վերաբերյալ գործնական աշխատանքները մեկ այլ օր

շարունակեք, եթե նկատեք, որ երեխաների ուշադրությունը թուլացել է։

Գյուտարարների փորձի շարունակություն 1: «Արևայինը»

Խմբի համար ընթերցեք պատմության երկրորդ մասը։

Page 8: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,

8 TeacherWorksheet1:SUNNY

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ (± 10 ՐՈՊԵ)

ՄԱՍ 2:

PAR A ԲԱԽՏԱԳՈՒՇԱԿԸ

Աիշան շոյում է Պետրոնելի պարանոցը։ Մարգագետնում այլ պոնիներ և ուրիշ

կենդանիներ ևս կան․լամա և ուղտեր։ Աիշան խելագարվում է կենդանիների

համար։ Նա երազում է կենդանիների մասնակցությամբ հսկայական կրկեսային

շոուի մասին։ Զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Աիշան կրկեսում է

ապրում։ Նրա մայրը բախտագուշակ է, իսկ նրա մեծ քեռին՝ կրկեսավար։ Բայց

կրկեսի գործերը լավ չեն։ Այցելուները քիչ են։

- Հուսով եմ, շուտով կրկեսը կրկին կգործի և միասին ելույթ կունենանք,-

ասում է Աիշան պոնիին։- Մեր գործերը շատ ավելի լավ էին, երբ քեռի

Ջորջն այստեղ մեզ հետ էր։

Փոքրիկ սպիտակ պոնին խրխնջում է։

- Երբ քեռի Ջորջը վերադառնա, ամեն ինչ առաջվա պես կլինի։

Այդ պահին Աիշան նկատում է կրկեսի գլխավոր վրանի մոտ կանգնող

արծաթագույն մեքենան։ Մեքենան երկու դիմացի և մեկ հետևի անիվ ունի։

Վարորդը հանում է իր սաղավարտը։ Պոստեր ձեռքին երիտասարդը շրջում է

տարածքով՝ ինչ-որ բան փնտրելով։ Նա մոտենում է տարածքում մարզվող

ակրոբատներին։ Աիշան տեսնում է, որ նա բաց է անում պոստերը, բայց իր

գտնվելու վայրից չի կարողանում տեսնել, թե ինչ է այնտեղ գրված։

Ակրոբատը բացասաբար թափահարում է գլուխը և մատնացույց անում սպիտակ

ծածկասայլին, որի վրա գրված է «կրկեսավարը». Դա քեռի Դիրքի ծածկասայլն է։

Աիշան արագ վազում է դեպի ծածկասայլը և թաքնվում։ Նա լսում է, թե ինչպես է

երիտասարդը թակում դուռը։

- Ներս եկեք,- արձագանքում է Դինքը։

Աիշան զգուշորեն պատուհանից ներս է նայում։ Երիտասարդը ներկայանում է։

- Անունս Սիմոն է։ Ես գյուտարար եմ և մեքենա եմ ստեղծել։

Էլեկտրական մեքենա,- հպարտորեն ասում է նա։

- Շատ լավ է։ Իսկ ես ինչո՞վ կարող եմ օգտակար լինել քեզ,- հարցնում է

քեռի Դինքը։

Աիշան պահում է շունչը, որպեսզի կարողանա լսել, թե ինչ է խոսում Սիմոն

անունով երիտասարդը։

- Ես փնտրում եմ էներգիայի լավագույն աղբյուրն իմ ավտոմեքենայի

համար։

Սիմոնը ցույց է տալիս իր պոստերը։ Այժմ Աիշան պարզ կարողանում

է տեսնել նկարը։

- Քեռի Ջորջ,- շշնջում է նա։

Պոստերի վրա պատկերված են մի տղամարդ և երկու մեծ առյուծներ։

Page 9: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,

9 TeacherWorksheet1:SUNNY

Առյուծները վտանգավոր են երևում՝ լայն բացած երախով և սուր

ատամներով։ Վախենալու է։

Սիմոնը մատնացույց է անում պոստերին․

- Ես լսել եմ, որ այս կրկեսի առյուծներ վարժեցնողը նույնպես էներգիայի

լավագույն աղբյուր էր փնտրում։

Հանկարծակի ծածկասայլում լռություն հաստատվեց։ Բայց դա մի պահ էր․անդորր

փոթորքից առաջ, քանի որ Աիշան շատ լավ գիտեր, թե ինչպես է արձագանքելու

քեռի Դիրքը։

- Ես չեմ ուզում լսել այդ վախկոտի անունը։ Դուրս այստեղից, գնացեք

մեկ ուրիշին անհանգստացրեք, - բարկացած բղավում է քեռի Դիրքը։

Վախեցած Սիմոնը դուրս է գալիս և սայթաքում է՝ ամբողջ բոյով փռվելով

գետնին՝ ճմռթած պոստերը թևի տակ։ Սուր խոտը խուտուտ է տալիս նրա

քիթը։ Նա փչում է այդ խոտի վրա և այդ պահին ինչ-որ հպում զգում ոտքին։

Աիշան տեսնում է, թե ինչպես է Սիմոնը բարկացած հետ նայում, այնուհետև

կայծակնային արագությամբ վեր թռնում․

- Օգնեցե'ք։

Երիտասարդը նայում է վիթխարի փղի աչքերին, որը հոտոտում էր նրա ոտքերը։

Սա հսկա կենդանի է։ Աիշան տեսնում է, թե որքան վախեցած է տղան, բայց և

խելացի, քանի որ արագորեն թաքնվում է ծածկասայլի տակ։

- Ֆսսս՜

Սիմոնը զարմացած շուրջն է նայում․

- Որտեղի՞ց է այս ձայնը։

- Այս կողմ, ես այստեղ եմ,- շշնջում է Աիշան՝ վախենալով, որ քեռի Դիրքը

կարող է լսել իրեն։

Աիշան նշան է անում Սիմոնին հետևել իրեն։ Սիմոնը դուրս է սողում

ծածկասայլի մյուս կողմից՝ վտանգավոր փղից հեռու։ Աիշան նրան ուղեկցում է

դեպի մութ վրանը։ Վրանի մեջտեղում սեղան է, սեղանի վրա գունդ, որը լույս է

արձակում։ Սիմոնը նայում է սեղանին և կտրուկ հետ է քաշվում։ Գնդի տակ ինչ-

որ բան էր շարժվում։ Սեղանով մի մեծ օձ էր սողում։ Գնչուհու տեսք ունեցող կինը

վերցնում է օձին և դնում փայտե արկղի մեջ։

- Մայրս է։ Նա կրկեսի բախտագուշակն է,- ասում է

Աիշան։

Աիշայի մայրը բարեհամբույր գլխի շարժումով ողջունում է

Սիմոնին։

- Ողջույն, անունս Սիմոն է,- ներկայանում է Սիմոնը,- ես Ջորջին եմ

փնտրում, առյուծներ վարժեցնողին։

Սիմոնը բաց է անում պոստերը, բայց երբ բախտագուշակը տեսնում է նկարը,

նա վերցնում է այն Սիմոնի ձեռքից։

- Զգույշ խոսիր Ջորջի մասին այստեղ,- ֆշշացնում է

բախտագուշակը՝ վախեցած շուրջը նայելով։- Այստեղ մարդիկ

կան, որոնք իսկապես ատում են Ջորջին։

Սիմոնը գլխով է անում․

- Ես դա նկատեցի։

- Նստիր, ես կբացատրեմ քեզ։

Page 10: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,

10 TeacherWorksheet1:SUNNY

Բյուրեղյա գնդի լույսի ներքո բախտագուշակը Սիմոնին է պատմում առյուծներ

վարժեցնողի պատմությունը․

- Կրկեսը մի քանի սերնդի պատմություն ունի։ Այն փոխանցվում է հորից

որդուն և մորից՝ դուստրին։ Դանակ նետողի որդին իր արհեստը սովորել

է հորից, իսկ ակրոբատուհին իր ճկունությունը ժառանգել է մորից։

Այդպես է եղել միշտ։ Սակայն երբ առյուծներ վարժեցնողը ցանկացել է

սովորեցնել իր որդուն իր արհեստը, խնդիրներ առաջացան։ Շշուկներ

էին պտտվում, որ իր որդի Ջորջը վախենում է․ մահու չափ վախենում է

առյուծներից։

Բախտագուշակը մի պահ ընկնում է հիշողությունների գիրկը բյուրեղյա գնդի

լույսի ներքո։ Նա հիշում է իր մորաքրոջ տղային։ Նա երբեք չի մոռանա, թե

ինչպես մի օր առյուծները գրեթե բռնեցին նրան։ Բախտագուշակը փոքր ինչ

դողացնելով շարունակում է իր պատմությունը․

- Ջորջը վախենում էր առյուծներից, բայց խելագարվում էր

պատմվածքների համար։ Երբ իր հայրը չէր տեսնում, նա խրված էր

գրքերի մեջ։ Կրկեսի այցելած բոլոր քաղաքներում նա առաջին իսկ

հնարավորության դեպքում գնում էր գրադարան։

Երբ Ջորջը մեծացավ, նա այլևս արկածային գրքեր չէր կարդում, այլ կարդում էր

գրքեր գիտության և տեխնոլոգիաների մասին։ Նրա ծածկասայլի լույսը մինչև ուշ

գիշեր վառ էր։ Մեկ օր մենք գրություն գտանք նրա ծածկսայլում։

Այնտեղ գրված էր․ «Ինձ չսպասեք... ես չեմ վերադառնալու։»

- Այդ օրվանից մենք ոչինչ չենք լսել Ջորջի մասին։ Առյուծներին

վաճառեցին գազանանոցին,- բախտագուշակը խորը հոգոց է հանում,-

իսկ ի՞նչ կրկես առանց առյուծների։

Նա զսպում է արցունքները։

- Իսկ քեզ ի՞նչն է բերել այստեղ, Սիմո´ն։ Ինչու՞ ես փնտրում Ջորջին։

Սիմոնը բացատրում է, թե ինչու է փնտրում Ջորջին՝ առյուծներ վարժեցնողին։

- Մենք որոշակի ընդհանրություններ ունենք։ Ես նույնպես

տեխնոլոգիաների գիժ եմ։ Ես իմ սեփական մեքենան եմ ստեղծել։

Աիշան ոգևորված վեր է ցատկում և սկսում է նկարագրել Սիմոնի մեքենան․

- Դա հիանալի մեքենա է, երեք անիվներով։

Սիմոնն ամոթխած ժպտում է և շարունակում է իր պատմությունը․

- Իմ մեքենան «Արևային է» կոչվում, և կան մարդիկ, որոնք ուզում են գնել

այն։ Բայց նախ ես պետք է էներգիա գտնեմ։ Դա էլեկտրական մեքենա է,

հասկանու՞մ եք։ Ես լսել եմ, որ առյուծներ վարժեցնողը փնտրում էր

էներգիայի լավագույն աղբյուրը։ Հնարավոր է, նա գտել է այն։ Այդ

պատճառով ես փնտրում եմ նրան։ Գաղափար ունե՞ք, թե նա որտեղ

կարող է լինել։

Բախտագուշակը նայում է իր բյուրեղյա գնդին և սկսում է խուլ ձայնով խոսել․

- Ես անապատներ և սարեր եմ տեսնում հսկա ռեզերվուարներով,

հողմաղացներ և ծովը թափվող գետեր։

Բախտագուշակը զարմացած շարունակում է․

- Ձու եմ տեսնում։

- Մա´մ, լավ էլի։

Սիմոնը դեռ չի հասկանում որտեղ նայել։ Աիշան շատ լուրջ նայում է Սիմոնին․

Page 11: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,

11 TeacherWorksheet1:SUNNY

- Ես քեզ մի գաղտնիք կբացեմ։

Աիշայի մայրը միջամտում է․

- Միթե՞ դա ճիշտ է, աղջիկս։ Մենք գրեթե չենք ճանաչում այս

երիտասարդին։

- Մայրիկ, սա արդեն բավականին երկար է ձգվում։ Եթե մենք ոչինչ

չձեռնարկենք, կկորցնենք կրկեսը։ Սիմոնը կարող է օգնել մեզ։

Վստահիր ինձ։

Մի պահ հապաղելուց հետո բախտագուշակը համաձայնվում է․

- Լավ, ցույց տուր նրան գաղտնիքը։

Աիշան բացում է այն փայտե արկղը, որի մեջ իր մայրն օձին էր տեղափոխել։

Օձի հետ մեղմ ձայնով խոսելով՝ նա արկղից մի քանի բացիկ է հանում։ -Սրանք

Ջորջի բացիկներն են,- շշնջում է նա։

- Նա մեզ դրանք փոստով է ուղարկել։

Սիմոնն ուշադիր ուսումնասիրում է բացիկները։ Մեկի վրա ածխի հանք է

պատկերված, երկրորդի վրա՝ հողմաղաց։ Բայց այ երրորդ բացիկն իսկապես

յուրահատուկ է։ Սիմոնը բարձրացնում է հոնքերը։ Բացիկին գեղեցիկ ձևավորած

սեղան է, իսկ սեղանի կենտրոնում ձվի տակդիր է, տակդիրի վրա՝ ձու։

- Սա հավանաբար այն ձուն է, որը ցույց է տվել ձեր

բյուրեղյա գունդը։

Բախտագուշակն ամոթխած ժպտում է․

- Դե,- ասում է նա,- փաստորեն ճիշտ է ցույց տվել,

այդպե՞ս չէ։

Արկածը կարելի է սկսված համարել։ Այժմ Սիմոնը գիտի, թե որտեղ փնտրել։ Եվ

այս պահից նա ընկերակցություն ունի, քանի որ Աիշան գալիս է իր հետ։ Նրան

ոչինչ և ոչ-ոք չի կարող կանգնեցնել։ Նա Սիմոնի հետ գնում է Ջորջին գտնելու։

Եվ ամեն ինչ շատ լավ կլինի, երբ Ջորջը վերադառնա։ Կրկեսը կվերածնվի

փլատակներից, եթե, իհարկե, Ջորջն այլևս չի վախենում առյուծներից։

Երբ Սիմոնը և Աիշան դուրս են գալիս վրանից, նրանք բախվում են դրսում իրենց

սպասող մի տղամարդու՝ սև կաշվե բաճկոնով։ Նա անկաշկանդ դիրքով հենված

էր հին մոտոցիկլին՝ ձեռքին մեծ դանակ։

- Փաստորեն դուք փնտրում եք այդ վախկոտի՞ն,- բարկացած

ձայնով հարցնում է նա։ Շատ զգույշ եղիր, երիտասարդ։ Մենք

իսկապես շատ փակ ընտանիք ենք և չենք հանդուրժում

օտարներին։

Նա արհեստավարժորեն նետում է մեծ դանակը գետնին։ Հո՜պ, այն

խրվում է ճիշտ Սիմոնի կոշիկների միջև։ Այնուհետև տղամարդը նստում է

իր մոտոցիկլը և հեռանում։

- Այդ ո՞վ էր,- հարցնում է Սիմոնը Աիշային։

- Դա քեռի Գուչոն է, դանակ նետողը։ Նա մշտապես վատ

տրամադրություն ունի։

Page 12: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,

12 TeacherWorksheet1:SUNNY

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3:ԱՐԵՎԱՅԻՆ ԱՇՏԱՐԱԿԸ (± 40ՐՈՊԵ, + 10ՐՈՊԵ ՔՆՆԱՐԿՈՒՄ)

Ինչ է անհրաժեշտ 8 հատ պլաստիկ շիշ՝ պատրաստված բարակ պլաստիկից)

8 հատ սև գույնի թուղթ A5 ձևաչափի

8 հատ ամուր ալյումինե թիթեղ (4 x 4 սմ)

16 հատ գնդասեղ

8 հատ կավի կտոր 2.5 x 0.5x 0.5 սմ

8 հատ կպչուն ժապավեն

8 հատ ֆլոմաստեր

8 հատ գրիչ

8 հատ մկրատ

8 հատ քանոն

8 հատ գնդիկավոր գրիչ

1 հատ գրասենյակային դանակ

Նախապատրաստական աշխատանք Նախապատրաստեք բարակ պլաստիկից պատրաստած 8 շիշ (օրինակ՝

խնդրելով երեխաներին բերել դրանք տանից).

Յուրաքանչյուր շշի տակ 4 սմ չափի կտրվածք արեք գրասենյակային դանակով

այնպես, որ երեխաները կարողանան կտրելը սկսել այդ հատվածից (տես

գործնական առաջադրանքում պատկերված նկարը)։

Ալյումինե թիթեղները կտրեք 4 x 4 սմ քառակուսիների

(դուք ունեք 10 այդպիսի քառակուսի, ինչը նշանակում է 2 հատ լրացուցիչ

քառակուսի)։

Կավը կտրատեք նվազագույնը 8 կտորի 2.5 x 0.5 x 0.5 ամ չափի։

Խմբի հետ հավաքեք մյուս անհրաժեշտ պարագաները, ինչպիսիք են, օրինակ,

մկրատները և գրիչները։

ՀՈՒՇՈՒՄ Հողմաղաց ասեղի վրա:Փոքրիկ հողմաղացն ասեղի վրա ամրացնելը բարդ է։

Այդ իսկ պատճառով դուք պետք է մի լավ խորություն ստանաք գնդիկավոր

գրչի միջոցով։ Հողմաղացը հարթեցրեք և դրեք թղթերի կապոցի վրա։

Այնուհետև գնդիկավոր գրչի գլխիկը տեղադրեք ճիշտ հողմաղացի

կենտրոնում և սեղմեք՝ միաժամանակ մի քանի անգամ պտտեցնելով այն

տեղում։

Page 13: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,

Հարցեր

- Բացատրեք, թե ինչպես է աշխատում արևային աշտարակը։

Պլաստիկ շշին կպցրած թուղթը կլանում է արևի ջերմությունը։ Դրանից օդը պլաստիկ շշի

ներսում թաքանում է և բարձրանում է։ Շարժվող օդը պտտում է հողմաղացը։

- Ի՞նչ ֆունկցիա է կատարում արևային աշտարակի հիմքում արված անցքը։

Երբ օդը բարձրանում է, այն դուրս է գալիս շշի վերևի հատվածից։ Նոր՝ սառը օդը ներս է

մտնում շշի ներքևի հատվածից։ Դա օդի շրջանառություն է ստեղծում կամ միջանցիկ

քամի, ինչը շնորհիվ էլ պտտվում է հողմաղացը։

- Մտածեք, թե ինչպես է հնարավոր հողմաղացի շարժումը վերածել

էլեկտրականության։

ՀՈՒՇՈՒՄ Հիշեք ձեր հեծանիվների լույսերի աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրականության մասին։

Եթե արևային աշտարակի հողմաղացն ավելի մեծ է, դուք կարող եք դրան շարժիչ

ամրացնել։ Շարժիչը հողմաղացի շարժումը վերափոխում է էներգիայի, ճիշտ այնպես,

ինչպես հեծանվի շարժիչը (վերջինս անիվի շարժումը վերափոխում է էներգիայի, որն

օգտագործվում է հեծանվի լույսերի աշխատանքի համար)

– Արդյո՞ք արևային աշտարակը վերականգնվող էներգիայի աղբյուր է։ Կարո՞ղ եք

բացատրել, թե ինչու։

Արևային աշտարակի էներգիայի աղբյուրն արևն է։ Արևը չի վերանալու (տեսանելի

ապագայում) և վտանգավոր չէ երկրագնդի կյանքի համար։ Այդ պատճառով մենք

արևային աշտարակից ստացվող էներգիան համարում ենք վերականգնվող էներգիա։

Մեկ անգամ ևս նայեք ձեր էներգետիկ ցանցի գրաֆիկական պատկերին։ Ավելացրեք այն,

ինչ սովորեցիք էներգիայի մասին առաջադրանքներից։ Եթե դեռ ժամանակ ունեք, կարող

եք արևային աշտարակը պատկերել դրսում որևէ տեղ։ Կարո՞ղ եք մի լավ վայր մտածել

դրա համար։ այ

Հավաքեք ձեր բոլոր իրերը։ Պահեք արևային աշտարակը հաջորդ դասի համար։

ն տեղադրել ու

www.deuitvinders.com գյուտարարների կայքում անիմացիոն ֆիլմ կա արևային աշտարակի մասին։

Page 14: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 1 teacher file 11-2014_Armenian...տարված էր հետաքրքրաշարժ պատմությամբ, երբ դռռոց լսեց,

Colophon

Issue 2014 Foundation Inventors | www.theinventors.eu

Մտահղացումը և

իրականացումը

Atelier Vrijdag

Սույ նհրապարակումն արգելվում է պատճենել կամ վերատպել առանց

Գյուտարարների (The Inventors) գրավոր թույլտվության։

Lifelong

Learning

Programme

Սույն նախագիծն իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական

աջակցությամբ։

Սույն հրապարակումն արտահայտում է բացառապես հեղինակի տեսակետները,

և հանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում դրա բովանդակության

համար։