219

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

  • Upload
    others

  • View
    37

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու
Page 2: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

1

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ№ 4 (28)

ԵՐԵՎԱՆ - 2014

Page 3: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

2

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍАРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ

JOURNAL FOR ARMENIAN STUDIES

Հիմնադիր՝ «Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետականմանկավարժական համալսարան» պետական ոչառևտրային կազմակերպություն՝ 286.210.04777

Խմբագրական խորհուրդ՝

Ռ.Կ. Միրզախանյան (նախագահ),

Մ. Գ . Գիլավյան (գլխավոր խմբագիր),Կ. Ա. Ավագյան, Ա. Ա. Ավագյան, Ս. Դ. Դանիելյան,Ա. Գ. Դոլուխանյան, Լ. Կ. Եզեկյան, Ա. Կ. Եղիազարյան,Լ. Մ. Խաչատրյան, Մ. Ս. Կարապետյան, Հ. Հ. Հակոբյան,Վ.Գ. Համբարձումյան, Լ. Շ. Հովհաննիսյան, Է.Ս. Մկրտչյան,Ս. Պ. Մուրադյան, Ա. Սեֆերճյան (Բեյրութ), Հ. Նալբանդյան (ԱՄՆ),Մ. Ադամյան (Ֆրանսիա)

Ա. Հ. Հարությունյան (պատասխանատու քարտուղար)

Գրանցման վկայական՝ 211.200.00182Գրանցման տարեթիվը՝ 26.03.2003 թ.Պարբերականությունը՝ եռամսյա

Նյութերն ընդունվում են համակարգչային շարվածքով, չենվերադարձվում։

Արտատպության դեպքում հղումը «Հայագիտական հանդես»-ինպարտադիր է։

«Հայագիտական հանդես» ամսագիրն ընդգրկված է թեկնածուական ևդոկտորական ատենախոսությունների արդյունքների հրապարակմանհամար ԲՈՀ-ի կողմից ընդունելի պարբերական գիտականհրատարակությունների ցանկում (12.05.06թ. 133-01)։

Մեր հասցեն՝ Երևան, Ալեք Մանուկյան փ. 13, հեռախոս՝ 55-60-30 (1-26)Էլեկտրոնային փոստ՝ [email protected]

Page 4: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

3

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՇՈՏ ԳԱԼՍՏՅԱՆԲան. գիտ. թեկն., դոցենտ

19-ՐԴ ԴԱՐԻ ԱՐԵՎԵԼԱՀԱՅ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԸ ԵՎ ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆԻ<<ՀՈՒՇԻԿՆԵՐԻ>> ԼԵԶՈՒՆ

Բանալի բառեր և արտահայտություններ. աշխարհաբար, ՊերճՊռոշյան, <<Հուշիկներ>>, հուշագրություն, գրաբարյան բառաձև,ժողովրդախոսակցական բառաշերտ, դարձվածք, առած-ասացվածքներ,փոխառություն, կրոնաեկեղեցական բառամիավորներ:

Ключевые слова и выражения։ ашхарабар, Перч Прошян, <<Ушикнер>>,мемуары, грабарские слова, разговорные слова, фразеологизмы, пословицы,заимствованные слова, религиозно-церковные слова.

Key words and expressions: ashkharabar, Perch Proshyan, “Houshikner”,memoranda writing, grabar word forms, folk style language layers, phrases, idioms,religios - church word units.

19-րդ դարը հայ ժողովրդի պատմական կյանքում արմատականտեղաշարժերի ժամանակաշրջան է: Այս ընթացքում կատարվածիրադարձությունները իրապես ազդել են հայոց ազգային լեզվի մշակմանու զարգացման ընթացքի վրա: Աշխարհաբարն այս ժամանակահատվածումմշակվում ու կատարելագործվում էր իր զարգացման այնպիսիօրինաչափություններով, որոնք համապատասխանում էին հայ ժողովրդիտվյալ շրջանի լեզվական ըմբռնողությանը: Այս շրջանի արևելահայերենիտեղայնացումը և մշակման հեռանկարը առավելապես կապվում էԱրարատյան բարբառի և նրա յուրահատկությունների հետ, որոնց հիմանվրա էլ ձևավորված լեզվական տարբերակը բանավոր հաղորդակցությանմիջոց է դառնում արևելահայության տարբեր հատվածների միջև1:

1 Մասնագիտական գրականության մեջ դիտարկվել են տարակարծիքներ աշխար-հաբարի զարգացման շուրջ: Ըստ Հ. Աճառյանի՝ գրաբարը, լինելով աշխարհաբարիծնողը, դարձել է նրա դայակն ու սնուցիչը [Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն,2-րդ հատոր, Երևան, 1951, էջ 478]:

Page 5: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

4

Հայտնի է, որ արևելահայ գրական լեզվի մշակման առումով մեծ էհատկապես Ներսիսյան դպրոցի ավանդը: Գր. Վանցյանն իր <<Պատմականքերականություն արևելահայ լեզվի>> խորագրով աշխատության մեջ,խոսելով Ներսիսյան դպրոցի մասին, նշում է, թե այդ դպրոցը մի բով էր, ուրՀայաստանի բոլոր բարբառները եկել էին հանդիպելու միմյանց և մրցելումիմյանց հետ: <<Արևելահայ լեզուն,-նշում է Գր. Վանցյանը,-ստեղծվեցՆերսիսյան դպրոցում, բայց նա չէր ճանաչված կրթված դասակարգի լեզու,նա պաշտոնական ընդունելություն չէր արժանացած…, մի խոսքովքաղաքականություն չէր ստացել>>2:

Նման կարծիք է արտահայտել նաև Հրաչյա Աճառյանը՝ խոսելովՄոսկվայի Լազարյան ճեմարանի մասին. <<Ամեն կողմից հավաքված հայաշակերտները ստեղծեցին մի ուրիշ գրական լեզու, որի հիմքը Երևանիբարբառն էր: Նրանք…կոկում էին իրենց լեզուն …և կամաց-կամաց այդկոկած լեզուն դառնում էր խոսակցական ընդհանուր լեզու նույն դպրոցիսաների համար>>3:

19-րդ դարի առաջին քառորդից հետո Արարատյան բարբառով կամնրա իրողություններով հարուստ լեզվով հրատարակվում է մեծքանակությամբ գրականություն, որի էջերում արդեն արևելահայ գրականլեզուն ունենում է համեմատաբար կայուն օրինաչափություններ:

Խ. Աբովյանը գիտակցական մեծ պայքար մղեց լեզունգրականությամբ ամրացնելու և հայ ժողովրդի նոր մշակույթի արտացոլմանձևը դարձնելու համար: Օգտագործելով 17-18-րդ դարերի հայգրականության լեզվի՝ վաղ աշխարհաբարի կենսունակ տարրերն ուԱրարատյան բարբառը՝ Խ. Աբովյանը և իր հետևորդները ստեղծեցինժողովրդի ըմբռնողությանը համապատասխան երկեր:

Ճանաչված հայագետ Ռ. Գոդելը պնդում է. «Սխալ է ըսել, օրինակի համար, թեաշխարհաբարը գրաբարեն սերած է: Իրականությունն այն է, որ աշխարհաբարըգրաբարի շարունակությունն է կամ ավելի ճիշդ՝ փոխակերպված, նորոգվածգրաբար մը» («Զարթօնք», 03. 10. 1968):

Ըստ լեզվաբան Պ. Բեդիրյանի՝ «Աշխարհաբարը որևէ բարբառի վրահենված չէ, այլ գրաբարի կրած աստիճանական փոփոխություններով ստեղծված նորգոյավիճակ է (միջին հայերենի համակարգի միջով էլ անցած)[Բեդիրյան Պ.,Հայերենագիտական հոդվածներ և նոթեր, Երևան, 2012, էջ 127]:2 Ղազարյան Ս., Հայոց լեզվվի համառոտ պատմություն, Երևան, 2006, էջ 52:3 Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, 2-րդ հատոր, Երևան, 1951, էջ 498:

Page 6: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

5

19-րդ դարի կեսերին ծավալված գրապայքարը տարվում էրաշխարհաբար գրական լեզուն գրականության մեջ ամրապնդելու և գրավորհաղորդակցման միակ լեզու դարձնելու համար:

Այդ լեզուն ոչ միայն լայն տարածում ունեցավ չափածո և արձակգեղարվեստական խոսքում, այլև նրանով գրվեցին ինքնակենսագրականերկեր, որոնք իրենց լեզվական որակով հաճախ մոտենում էինգեղարվեսական խոսքին:

Ըստ ակադ. Գ. Ջահուկյանի՝ արևելահայ աշխարհաբարի մշակմանասպարեզում գոյություն ունի գրական լեզվի զարգացման միտումներիերկու կարգի ըմբռնում, մշակման երկու ուղղություն, որոնքպայմանականորեն նա կոչում է ժողովրդական-գրական և ընտրողականգրական4:

Առաջին ուղղության ներկայացուցիչները, հանդես գալով գրականլեզվի արհեստականության դեմ, զգալի տեղ էին տալիս ժողովրդա-խոսակցական լեզվի տարրերին: Այս ուղղության ներկայացուցիչներից ենՊ. Պռոշյանը, Ղ. Աղայանը, Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը ևուրիշներ, որոնց երկերում հաճախ հանդես են գալիս գրական լեզվիցհնչյունական և քերականական շեղումներ՝ հօգուտ բարբառների:Արդյունքում ստեղծագործությունն ունենում էր խոսակցական-բարբառայիներանգավորում:

Հովհաննես Թումանյանը, անդրադառնալով ժողովրդական բար-բառներից օգտվելու խնդրին, գրել է. <<Դա ոչ թե դատապարտելի է, այլ հենցդա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու>>5:

Ընտրողական-գրական ուղղության ներկայացուցիչները հիմնա-կանում խուսափում են բարբառային արտահայտություններից, թուրք-պարսկական բառաձևերից, դրանց դիմում են առավելաբար ոճավորմաննպատակով, ավելի շատ են օգտվում գրաբարից, աշխատում են զերծ մնալքերականական շեղումներից: Այս ուղղությունը ներկայացված է Րաֆֆու,Հովհ. Հովհաննիսյանի, Շիրվանզադեի և այլոց երկերում:

Պետք է արձանագրել, որ արևելահայերենը դարձավ նաևգեղարվեստական վավերագրության՝ օրավուր աճող պահանջներըբավարարող լեզու:

4 Ջահուկյան Գ., Աղայան Էդ., Առաքելյան Վ., Քոսյան Վ., Հայոց լեզու, 1-ին մաս,Երևան, 1980, էջ 33:5 Թումանյան Հ., ԵԼԺ, հ. 6-րդ, Երևան, 1994, էջ 201:

Page 7: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

6

Այս տիրույթում լեզվական հետաքրքրական համապատկեր էառաջադրում Պ. Պռոշյանի <<Հուշիկները>>6, որն արժեքավոր միստեղծագործություն է ոչ միայն գեղարվեստական-վավերագրական, այլնաև գրական արևելահայերենի գեղարվետականացման առումով:

Ինքնակենսագրական այս երկում չեն դադարում գործածվելգրաբարյան բառերն ու բառաձևերը: Ըստ Հ. Աճառյանի՝ աշխարհաբարիգրական նմուշներում երկու հատկություն է նկատվում. 1. գրաբարի առատխառնուրդ, 2. տեղական բարբառների կնիք7: Պ. Պռոշյանի<<Հուշիկներում>> գործածվում են հատկապես գրաբարյան հոլովմանդերանվանական ձևեր: Շատ է կիրառվում յուր պակասավոր դերանունը.<<Խեղճ հայրս անդադար կրկնում էր յուր ազնվական ծագմանմասին>>[38]8:

Ակտիվ են սա, նա, դա ցուցականները, որոնք ըստ էության միայնգոյականաբար են գործածվում. սորա-<<Ես լսում էի Առաքել վարժապետիինքնագովություններն ու հեգնական ժպիտով համեմատություն անումսորա և Հակովբ վարժապետի մեջ>>[132], նորա-<<Նորա մեռած երկու-երեքօրը կաթողիկոսը ինձ ու Մկրտչին յուր մոտ չընդունեց>>[70], նոքա-<<Երկրորդ օրը մեզ տարան տեսուչների սենյակը. երկու հոգի էիննոքա>>[67], նոցա-<<Նոցա գալուստը լսելուն պես Վեհը վեղարը գլխին էրդնում և արագ-արագ ընդառաջ վազում մինչև դուռը>>[85], դորա-<<Բայցո՞ւր է այսօր մեր մեջ դորա շավղով գնացողը>>[182]:

Գործածական են նաև ամենեքյան և բոլորեքյան որոշյալդերանունները. <<Ամենեքյան շփոթվում են, ոտքի են կանգնում, բայցկաթողիկոսը ձեռքով նշանացի է անում>>[83], <<Բոլորեքյան հավատացածեն եղել…>>[82]:

Ակտիվ գործածություն ունեն գրաբարյան հոգնակիակազմբառաձևերը՝ մանկուք <<-Ողբացե՛ք, մանկո՛ւք և բոլորզինվորականությո՛ւն,-գոչեց… Մուրավևը>> [109], երեխայք- <<-Երեխա՛յք,ձեր վարժապետն ինձ խոստացել է այսուհետև ծեծը բոլորովինվերացնել>>[38], քահանայք-<<Կաթողիկոսի անմիջական սեղանակիցներնէին…կոնսիստորի երկու անդամները՝ Սահառունի տեր Սահակ և

6 Պռոշյան Պ., Երկերի ժողովածու, հ. 7-րդ, Երևան 1964:7 Աճառյան Հ., նույն տեղում, էջ 445:8 Այսուհետ մեծ փակագծերում կնշվի Պ. Պռոշյանի հիշյալ գրքի համապատասխանէջը:

Page 8: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

7

Սայաթնյան տեր Մովսես ավագ քահանայք>>[84], տիրացուք-<<Հերաձակ,մեծամորուս, ընտանիքի տեր տիրացուքը հավաքվեցին դպրոց և սկսանհաճախել կրոնի, երգեցողության և հայոց լեզվի դասերին>>[80], ծառայք-<<Մենք երբ տեսանք, որ ծառայքը մոտ են, թողինք Արզանյանցին ևշտապեցինք վանքը>> [185], տղայք-<<Գիտեք, տղա՛յք, կասկածս ճիշտդուրս եկավ>>[127], իշխանուհիք-<<Հաճախում էին նմանապես իշխանուհիքև ազնվական օրիորդներ>>[85], ծերունիք-<<Ծերունիքը չէին հիշում այդպեսբան>>[137]:

Հեղինակային խոսքաշարում գործածված են գրաբարյան տարբերբառաձևեր՝ հաճիմ [53], հրավիրանոք [80], որդվոյն [38], եկեղեցվո [189],համառոտիվ [63], կերպիվ [46], զճաշ- [44], թողուլ [173] և այլն:

<<Հուշիկների>> լեզուն հեղինակը հագեցրել է և՛ բարբառային, և՛ժողովրդախոսակցական լեզվական տարրերով: Հայտնի է, որ բարբառայինբառերը գրական լեզուն սնուցող կարևոր երակներ են, որոնք 19-րդ դարիգեղարվեստական-վավերագրական երկերի էատարրերից են:<<Հուշիկներում>> բարբառային բառերը մեծ մասամբ գործածվել եննկարագրություններում՝ տերտեր, թվանքչի, քունջ, օդա, ածել (նվագել),հին-մին (հինումին), քնջութ, ձեռնամեջ, շալակ և այլն: Օրինակներ՝<<Տերտերը յուր կարգովն երդվում է, որ ինքը ոչինչ չգիտե>> [59]:<<Թվանքչի Սարոն եկավ և Ներսես կաթողիկոսի հրամանով ձիու վրադրեց ինձ ու տարավ>> [61]: <<Կաթողիկոսը, կերևի, կարդացել էր այնտետրակը, այդ պատճառով ուշադրություն չէր անում քնջերում եղածբամբասանքներին>> [117]: <<Կեսգիշերին մոտ կլիներ, և մենք մտանք տերՄանվելի գոմի օդեն>>[58]: <<Ալխազյանին ես քաջ ճանաչում էի Թիֆլիսից.նա … հիանալի սազ էր ածում>>[162]: <<Կարգադրված էր… մսիթարմությանը հետևիլ և պահոց օրերը դառը ձեթի փոխարեն քնջութի ձեթկամ շիրբախտ գործ դնել>>[104]: <<Մնացած պատիժները, օրինակձեռնամիջին քանոնով զարկելը,….համարվում էին… խաղեր>> [44]:<<Հարկավորվում էր ծնողացը կանչել՝ տուն տանելու կամ մեծաշակերտների շալակը տալով՝ տուն ուղարկելու>> [45]:

Ժողովրդախոսակցական տարրերը գրական լեզվի՝ խոսակցականլեզվից, բարբառներից փոխառած բառերն ու բառակապակցություններն են,դարձվածքները, թևավոր խոսքերն ու առած-ասացվածքները, որոնքժողովրդական ծագում ունեցող բառամիավորներ են: Դրանք մի կողմիցհերոսների լեզվամտածողության արտահայտիչներ են, մյուս կողմիցխոսքին հաղորդում են թարմություն, կենդանի շունչ ու գրավչություն: Ըստակադ. Վ. Վինոգրադովի՝ <<իսկական գեղարվեստական գրականության

Page 9: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

8

լեզուն չի կարող ամբողջապես հեռու նահանջել համաժողովրդական լեզվիհիմքերից, այլապես կդադարի համաժողովրդական լինելուց>>9:

Պերճ Պռոշյանը աշխարհաբարի ժողովրդախոսակցական տարրերնօգտագործել է մեծ վարպետությամբ, տեղին ու ճաշակով: Իրենց ունեցածարտահայտչական երանգի շնորհիվ <<Հուշիկների>> լեզուն ակտիվացնումեն մի շարք ժողովրդախոսակցական բառեր և արտահայտություններ՝ կուռ,պաչել, չոքել, չանգալ, կռո <<անկիրթ, անտաշ>> և այլն: <<Նրա կուռն ո՞վկբռներ, եթե ցերեկով գնար>> [56]: <<Ոտքն էլ չեմ պաչի>>:<<ՎարժապետըԲադալյանցի մազերը բռնեց ու ցած քաշեց՝ հրամայելով անպատճառչոքել>> [75]: <<Ուզում եմ այսօր քեզ հետ միասին մեր հին պապականսովորությամբ՝ ձեռներով, առանց դանակ-չանգալի հաց ուտել>>[84-85]: <<-Տո՛ դո՞ւն իս Պռոշյանցը,-առանց <<աստված օրհնեսցեով>> աջ տալու՝հարցրեց հայր Մանդինյանցը, և երբ իմացավ, որ ես եմ, գոչեց.- Գժվի՞լ էիր,որ մի կռո վարժապետի քամակիցն ընկած կորչում էիր>> [62]:

<<Հուշիկներում>> մեծ թիվ են կազմում դարձվածքները, որոնցզգալի մասը բարբառային ծագում ունի և պատկանում է լեզվիժողովրդական-խոսակցական շերտին: Դարձվածային միավորները խոսքըդարձնում են ուժեղ և համոզիչ, գունագեղ և պատկերավոր: Դարձվածքներըդասակարգել ենք ըստ հիմնաբառերի.

ա. դարձվածքներ՝ մարդու մարմնի մասերի անուններով (այսդարձվածքները ամենաշատ գործածությունն ունեն)

Արտահայտիչ խոսքի համար մարդը գործածում է առավել մատչելիբառեր, որոնց մեջ սովորաբար մտնում են նաև մարդու մարմնի մասերիանվանումները: Դրանց տարբեր կաղապարներով <<Հուշիկներում>>գործածվում են բազմաթիվ դարձվածային միավորներ. սիրտ առնել<<համարձակվել, խիզախել>>-<<Մենք սիրտ էինք առնում և բարձր ուհամարձակ էինք խոսում>> [120], սիրտը լայն <<հյուրասեր, մարդամոտ>>-<<Վարդապետի սիրտը լայն էր, սեղանը ճոխ>>[167], սիրտը կոտրել<<հուսահատեցնել>>-<<Ես չեմ կամենալ իմ պատճառով ազգիս մեծագույնմասի սիրտը կոտրել>>[172], արյունը գլխին տալ <<զայրանալ, ցասումովբռնվել>>-Արյունը գլուխս տված՝ տաք-տաք վիճում էի Ջալալյանցի հետ>>[174], գլխի վրա նստեցնել <<պատիվ, հարգանք մատուցել, մեծարել>>-<<Մողնու վանքի պատվելի ուխտավորներին գլխի վրա էր նստացնում>>[167], ձյուն գալ գլխին <<դժբախտություն, փորձանք պատահել>>-<<Օ՜հ, թե

9 Виноградов В., О языке художественной литератуы, Москва, 1966, с. 271:

Page 10: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

9

ինչ ձյուն եկավ գլխիս գործակալ հայր սուրբից>> [174], ականջն ընկնել<<լսել, ականջին հասնել>>-<<Վեջերում այն էլ ականջովս ընկավ, իբր թեԽերոդինյանցը լրիվ չի հատուցել Երեմիայի յուր պարտքը>>[ 92], ականջդնել <<գաղտնի կերպով լսել>>-<<Իզուր եք բարձր խոսում, աշակերտներըսատանեք են, նրանք պատշգամբի վրա կարող են ականջ դնել>>[98], աչքովընկնել <<տեսնել>>-<<Առաջին մարդը, որ աչքովս ընկավ, տեր Մանվելն է>>[62], քարն էլ է իրանց ձեռքին, ընկույզն էլ <<ամեն իրավունք իրենց ձեռքինէ. ինչպես կամենան, այնպես էլ կանեն>>-<<Այժմ քարն էլ է իրենց ձեռքին,ընկույզն էլ>>[142], մատը կծել <<գլխի ընկնել, կռահել, հասկանալ>>-<<Ուշադրությունս լարում եմ և մատս կծում. եպիսկոպոսի միտքըՇանշյանցին անվանարկելն էր>>[188], կերածը քթերից հանել <<մեկինխիստ նեղել, ճնշել>>: Հոմանիշ է <<կերածը պնչներիցը բերել>>:Բարբառային դարձվածք է: <<Երեք օր կերածս քթերիցս էր հանում [174]:բ. դարձվածքներ՝ կենդանիների անուններով

Խոսքի գեղեցիկ դրսևորման համար առանձնահատուկնշանակություն ունեն կենդանիների անուններով դարձվածքները, որոնցումսովորաբար հանդիպադրվում են մարդկայինն ու կենդանականը՝արտահայտելով դրանց միջև եղած տարբեր յուրահատկություններ:<<Հուշիկներում>> հաճախադեպ են են օձ, մուկ, գառ, կատուբաղադրիչներով դարձվածային միավորները. օձի լեզու թափել <<լեզվիուժով, ճարտարախոսությամբ համոզել մի բան անելու>>-<<Վերջիվերջոօձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու տեղ և սնունդգտնել>>, օձի միս ուտել-<<խիստ անվախ, անվեհեր դառնալ>>-<<Օձի մի՞սէր կերել, որ սպասեր եղբորս վերադարձին, հերիք չէր կերած ծեծը>>[60],գրպանում մկներն են պարում <<գրպանը դատարկ է, փող չունի>>-<<…Ծանոթ և ոչ մեկը չունիմ,… գրպանումս էլ մկներն են պարում>>[140],աստծու գառ <<հեզաբարո, անմեղ, անվնաս մարդ>>-<<Կարենյանցիհակապատկերն էր Առաքել վարժապետը. մի ողորմելի, մի աստծու գառմարդ>>[130], կատու դառնալ <<խոնարհվել, խեղճանալ>>-<<ՀետոԹայիրյանցը կատու դառավ ու ինձ ուղարկեց՝ ձեզ համոզեմ վերադառնալ>>[98], կաղ իշով քարավանին խառնվել <<թույլ ընդունակություններով ձեռքըմեծ գործի գցել, խելքը չհասած՝ մեծ գործերի միջամտել>> - <<…Այնժամանակ ես դեռ մարդի շարք ընկած չէի, չէի վստահանալ կաղ իշովքարավանի խառնվել>> [184]:

Միևնույն նախադասության մեջ գործածվել են հականիշդարձվածքներ՝ առյուծ կտրել//մուկ դառնալ: Առյուծ կտրել<<խիզախ,անվախ դառնալ>>, մուկ դառնալ-<<վախից կուչ գալ՝ կծկվել, խեղճանալ>>-

Page 11: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

10

<<Եպիսկոպոսի մոտ առյուծ կտրած տղան վարդապետի առաջին մուկ էիդառել. ակնկոր տանում էի կծու խոսքերը>> [174]:

<<Հուշիկներում>> առավելաբար շատ են բայական դարձվածքները:Դա բացատրվում է նրանով, որ բայը կարևոր դեակատարում ունիխոսքաշղթայում: բանը բուրդ էր <<մեկի գործերը վատ, անհաջող լինել>>-<<Եթե ես չկանգնեի տիրացու Ղևոնդի առաջին ու չգոռայի եղբորս վերա,ճիշտ որ տիրացուի բանը բուրդ էր>>[59], երկու ջրի մեջտեղում մնալ<<դժվար կացության մեջ հայտնվել>>-<<Կաթողիկոսին դժվարության մեջչդնենք. նա երկու ջրի մեջտեղում է մնացել>>[99], իրար օձիքից անդադարձավար քաղել <<իրար բամբասել, չարախոսել>>: Հոմանիշ դարձվածքն է՝<<իրար օձիքից ձավար ժողովել>> - <<Պատկանյանցը թեև լավ գրաբարգիտեր, բայց թույլ չէր տալ իրեն Հակովբ վարժապետի հետ մրցել, բայց ևայնպես իրար օձիքից անդադար ձավար էին քաղում>>[125], հարամ լինել<<չվայելել, քթից գալ>>-<<Խեղճ ուսուցչի գլխին հարամ եղավշնորհակալությունը>>[48], ողջույն տալ <<բարևել>>-<<Ես, սառը ողջույնտալով քահանային, համբուրեցի տաճարի դուռը>>[62], ասեղ ձգես, գետինըչի ընկնիլ <<խուռն բազմություն է, ազատ տեղ չկա>>: Հոմանիշ դարձվածքնէ՝ <<ասեղ գցելու տեղ չկա>>: <<Մեծ պահոց կյուրակեներին նամանավանդեկեղեցիներում ասեղ գցես՝ գետինը չի ընկնիլ, ժամերում կանգնելու տեղ չիմնում>>[119], այբը բենից հազիվ որոշող <<մի քիչ գրել-կարդալ իմացող>>-<<Մողնու վանքը ունեցավ մի նոր վանահայր՝ Քյանդարյան Հակովբվարդապետը՝…այբը բենից հազիվ որոշող և յուր անունը դժվարությամբստորագրող մի անձնավորություն>> [166], փիլոնն առնել<<քահանայություն անելու իրավունքից զրկել>>-<<Լայն ասպարեզ է տվելսիմոնականությանը, տերտերների փիլոնն առել, քահանայագործությունիցզրկել>> [81], խոփը քարին առնել <<անակնկալ արգելքի հանդիպել>> <<Այսանգամ մեր խոփը քարին առավ>>[70], Կոլումբոսի աչքը հանել <<ասվում էնոր իրավիճակներում>>-<<Փորձս հաջողվեց, Կոլումբոսի աչքն եմ հանելնոր գյուտովս, օրեկան մեկ շահու հացով բավականանում էի>>:

Աստված բաղադրիչով դարձվածային միավորի կիրառությանօրինակ՝ Աստծու օր <<ամեն օր>>-<<Ամեն աստծու օր Հաջի-Մուրատը, ձիհեծած,.…ազատ համարձակ քաղաքում շրջում էր>>[144]: Հանդիպել է նաևաստվածաշնչյան հատկանուններով դարձվածքի օրինակ՝ Ադամ-Եվայիհագուստով <<մերկ, տկլոր>>-<<Բոլորը վրես առնեմ, մինչև լույս հազիվ թեցամաքեն. գիշերը Ադամ-Եվայի հագուստով հո չեմ անցկացնելու>> [180]:

Նկատելի է, որ <<Հուշիկներում>> մեծաքանակ են երկանդամ ևեռանդամ դարձվածային միավորները:

Page 12: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

11

Պ. Պռոշյանի <<Հուշիկներ>> ինքնակենսագրական երկում զգալի եննաև խոսակցական լեզվից ներառած առածներ ու ասացվածքներ, որոնքխոսքին հաղորդում են ժողովրդական երանգ, բացահայտում հերոսներիլեզվամտածողությունը:

Հայտնի է, որ լեզվաբանների մի մասը հակված է դրանք դարձվածքհամարել այն պնդումով, որ առածներն ու ասացվածքները պատրաստիկայուն միավորներ են և մեծ չափով մոտենում են դարձվածքներին (Մ.Աբեղյան, Ա. Մուրվալյան, Ա. Սուքիասյան, Լ. Եզեկյան և այլք): Այդ կարգիմիավորները որոշ լեզվաբաններ նույնիսկ համարում ենդարձվածաբանական արտահայտություններ: Առածների և ասացվածքներիօրինակներ, որոնք քաղել ենք <<Հուշիկներից>>՝ <<Մեղր ծախողը մատըկլպստի>>[53], <<Կճուճը գլորվել էր ու խոփը գտել>> [,82], <<Զոռով արջինկալ լծել չի լինի>> [121], <<Խոփդ սուր է, բայց հանդը բաժանովի է>>:<<Հնազանդությունը փոքրերի բաժինն է>> [174]: <<Շատ հեռու եսբարեկենդանից>> [192]: Այս մտքերը յուրահատուկ համուհոտ ենհաղորդում հուշագրությանը՝ խոսքը դարձնելով հետաքրքրական և գրավիչ:

Առածներին և ասացվածքներին կառուցվածքով և իմաստով մոտ ենսուրբգրային թևավոր խոսքերը, որոնց գրաբարով գործածությանըհանդիպում ենք <<Հուշիկներում>>: Նմուշներ՝ հարկս հարկավորաց,պատիվս արժանավորաց-<<ըստ գործերի և արժանիքների հատուցում>>-<<Քյանդարյան հայր սուրբը կատարյալ աղա էր թե՛ նիստ ու կացով և թե՛գործով. <<Հարկս հարկավորաց, պատիվս արժանավորաց>>՝ գիտերյուրաքանչյուրին ըստ արժանվույն գնահատել>> [166], ծառ ի պտղույնճանաչի-<<ամեն ծառ իր պտղից է ճանաչվում>>-<<-Հա՞, Ծառուկիս էիրնմանեցրել. շատերն ասացին՝ Պռոշը քեզ կուզե նմանիլ. ես էլկպատասխանեի՝ <<ծառ ի պտղույն ճանաչի>>[194], հող էիր և ի հողդարձցիս-<<-Դուք կամենում եք, որ աստծո հրամանին հակառա՞կ գնանք.<<Հող էիր և ի հող դարձցիս>>,- վճռել է տերը մարդու համար>> [162],հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի (այս խոսքերը քահանանարտաբերում է թաղման արարողակարգի վերջում)-<<Հիշատակն արդարոցօրհնությամբ եղիցի>>. հավիտենական հանգիստ Մինասարքեպիսկոպոսին>>[175]:

Հայտնի է, որ բառապաշարի հարստացման գործընթացում մեծ դերեն խաղում պատմական նախորդ շրջանի լեզուներից կատարվողփոխառությունները: Բառային փոխառություննեը տվյալ լեզվումկատարվում են անհրաժեշտաբար՝ կյանքի առաջադրած պահանջով: Այս

Page 13: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

12

դեպքում փոխառությունը մեզ համար բառապաշարի հարստացման ներքինմիջոց է:

Հ. Աճառյանը <<Թուրքական փոխառությունները հայերենում>>աշխատության մեջ ընդգծում է, որ չնայած հայերը չէին կորցրել իրենցմայրենի լեզուն, բայց ունեին թուրքական փոխառություններ, որոնց միմասը թուրքերենն էր անցել արաբերենից և պարսկերենից10:<<Հուշիկների>> լեզվի փոխառությունները գործածվում են պատմականտվյալ ժամանակաշրջանը ներկայացնելու համար. Այսպես՝ ֆալախա(ավելի ճիշտ՝ ֆալախկա)-թուրքերեն՝ falaka <<երկու ծայրը մի ձողի վրաամրացված պարան, որով հնում պատժում էին աշակերտներին>>-<<…Ֆալախայի փայտն էր, որի վերա պրկում էին նախկին խալիֆաներնաշակերտաց ոտքերը>>[44], ղադաք (կ)- թուրքերեն` badak <<բամբակիցկտոր, որից թաշկինակ են կարում>>-<<Էջմիածնումն ինձ և Մկրտչինմիատեսակ հագուստ կարեցին, մի տեսակ երկար կապա էր՝ կապույտղադաք կոչված կտավից>> [68], ռուբ (ըռուփ, ուռուփ)-արաբերեն՝ rubb<<պտղից քամած հյութ, խաղողի օշարակ>>: <<Մեկ էլ միամտաբար Շապուհվարժապետը հրամայում է մեկին հոլովել <<ռուբ>>, որ նշանակում է մաթ,բաքմազ, խաղողի օշարակ>>[46], արհի-(հունարենից)<<պետ, գլուխ>>.գործածվել է հատկապես բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ:Բնագրում հեղինակը նկատի ունի կաթողիկոսին:<<Սելիմ խանը Ներսեսի նախածանոթն էր և ռուս-պարսկականպատերազմին՝ արշավանքների ժամանակ, ծառայել էր Արհուն>>:

<<Հուշիկներում>> տեղ են գտել նաև միջնորդավորվածփոխառություններ, որոնց մեծ մասը միջազգային բառեր են, և ռուսերենըվերցրել է եվրոպական տարբեր լեզուներից, այսպես՝ սենատ՝ լատ.-senatus-ծերունիների խորհուրդ, senex-հին, հասակավոր, ավագ-<<ՍենատումԳրիգորը ճանաչվում է ռուսաց ազնվական>> [42], կոնսիստոր-լատ.՝consistor- եկեղեցուն կից հաստատության աշխատող-<<Կաթողիկոսիանմիջական սեղանակիցներն էին… նույնպես կոնսիստորի երկուանդամները>>[84], դրագուն-գերմ.՝ dragun < ֆր.՝ dragon <լատ.՝ draco` օձ-ցարական բանակի հեծելազորի ազնվական զինվոր-<<Ալեքսանդրապոլիմոտ Սելիմ խանը … կամեցել էր իրանց վաշտերով անցնել տաճկաց կողմը՝ջարդելով ռուսական դրագուններին>> [87]:

10 Աճառյան Հ., նույն տեղում, էջ 281:

Page 14: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

13

Հայերի և վրացիների սերտ հարաբերությունը վկայում է լեզուներիփոխադարձ ազդեցությունների մասին: Հ. Աճառյանի տվյալներովհայերենում վրացերենից փոխառյալ բառերի թիվը 54 է11: Վրացականմիջավայրի երանգավորմանը նպաստում են մի շարք վրացերեն բառերիօգտագործումը հուշագրության մեջ՝ մամա-հայր, կանդելակի-ավագքահանա, [82], բատոնո-պարոն [96], զուրգել-ձկան կռնակից կտրածապխտած միս, ղեյնոբա-հայ-վրացական ժողովրդական տոնախմբությունհին Թիֆլիսում և այլն:

Հայտնի է, որ Պ. Պռոշյանը խոր ակնածանք ուներ կրոնինկատմամբ: <<Հուշիկներում>> շատ են կրոնական ըմբռնումները: Այսպես՝շաթիր <<կաթողիկոսի անձնապահապետ, որ պաշտոնական ևհանդիսավոր երթի ժամանակ գնում է նրա առջևից՝ ձեռքին գավազանբռնած-<<Երբ շաթիրն ինձ յուր հետևը գցած գնում էր դեպի կաթողիկոսիննջարանը, դահլիճում ես կանգնած տեսա տեր Մանվելին և երկու ուրիշքահանաների>>[64], ուրար <<երկար ժապավենաձև կտոր, որսարկավագները կրում են ձախ ուսի վրա եկեղեցում սպասավորությունկատարելու ժամանակ>>, փորուրար <<քահանայի ծիսական զգեստիմաս>>-<<Այնտեղ էր և զինվորական ավագ քահանան՝ փորուրարըկրծքին>>[109], փիլոն <<երկար անթև հագուստ, որը քահանան կրոնականծիսակատարությունների ժամանակ գցում է ուսերին [81], <<Յայսմաւուրք>>կրոնական գիրք, որ բովանդակում է սրբերի և նահատակների վարքերը՝նրանց տոների հաջորդականությամբ, Ճաշու գիրք կամ <<Ճաշոց>>-<<ծիսական մատյան, որ պարունակում է պատարագի և ժամերգությանընթացքում կարդացվող առաքելական ընթերցումներն ու ավետարանները,որոնք դասավորված են Տոնացույցի կարգով>>-<<Քարոզ ասելու և ճաշուգիրքը կարդալու գործում ես առաջինն էի>> [114], եպիսկոպոսական պնակե<<զարդարուն պատվանշան՝ Աստվածածնի պատկերով, որ եպիսկոպոսըշղթայով կրում է կրծքին>>. <<Վեհապետյանը հագնում էր թավիշներ ումետաքսեղեններ, զարդարվում էր յուր շքեղաշուք շքանշաններով,եպիսկոպոսական պնակեով ու վարդապետական ականակուռխաչով>>[105], մոնթ <<վանական դպրոցի պատանի աշակերտ>>- <<-Չո՛ռ,ա՛յ այծ, ի՞նչ ես լալիս, մորթելու են տանում, հո՞ կարդալու չեն տանում,-ասել է գյուղական թշվառ մոնթը>> [159], մոմատուն (բառարաններում

11 Աճառյան Հ., նույն տեղում, էջ 222:

Page 15: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

14

արձանագրված չէ) <<…Սարոյի հետ բարձրացա մոմատան սենյակն ումոտեցա մի կրակոտ քահանայի [62]:

Այսպիսով՝ Պ. Պռոշյանը, լինելով 19-րդ դարի ինքնակենսագրականերկի հիմնադիրներից, <<Հուշիկներում>> օգտագործեց աշխարհաբարիբառաձևերի ոճական բազմերանգությունը՝ ցույց տալով աշխարահաբարիկենսունակ տարրերի կիրառումը գեղարվեստական վավերագրության մեջ:<<Հուշիկները>> արժեքավոր ստեղծագործություն է նաև գրականարևելահայերենի գեղարվեստականացման առումով:

Ա.Գալստյան19-րդ դարի արևելահայ աշխարհաբարը և Պերճ Պռոշյանի

«Հուշիկների» լեզունԱմփոփում

19-րդ դարը հայ ժողովրդի պատմական կյանքում արմատականտեղաշարժերի ժամանակաշրջան է: Աշխարհաբարն այդ ընթացքումմշակվում ու կատարելագործվում էր իր զարգացման այնպիսիօրինաչափություններով, որոնք համապատասխանում էին հայ ժողովրդիտվյալ շրջանի լեզվական ըմբռնողությանը:Այս ժամանակահատվածում լեզվական հետաքրքրական համապատկեր էառաջադրում Պ. Պռոշյանի <<Հուշիկները>>, որն արժեքավոր միստեղծագործություն է գրական արևելահայերենի գեղարվեստականացմանառումով: Ինքնակենսագրական այս երկում չեն դադարում գործածվելգրաբարյան բառերն ու բառաձևերը: Հուշագրության մեջ գործածվածդարձվածքները, թևավոր խոսքերն ու առած-ասացվածքներըժողովրդական ծագում ունեցող բառամիավորներ են: Դրանք մի կողմիցհերոսների լեզվամտածողության արտահայտիչներ են, մյուս կողմիցգեղարվեստավավերագրական հաղորդում են թարմություն ուգրավչություն:

Page 16: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

15

А. ГалстянВосточноармянский ашхарабар 19-го века и язык в произведении

П.Прошяна “Ушикнер”Резюме

19-ый век в жизни армянского народа явился временем коренныхизменений. В это время ашхарабар подвергается становлению и развитиютаким закономерностям, которые соответствовали в этот период времениязыковому восприятию армянского народа. В этот отрывок времени особыйинтерес представлен в произведении Перча Прошяна <<Ушикнер>>, вкотором проявляются удивительные речевые обороты, обогатившиелитературу восточноармянского языка. В данном автобиографическом трудеупотребляется лексика грабара, фразеологизмы, пословицы, заимствования, атакже разговорные слова. Эти выражения с одной стороны являются языкоммышления героев, а с другой стороны придают художественно-документальному стилью оригинальность и привлекательхость.

A. GalstyanAshkarhabar in 19th cenuty eastern Armenian and the

language in P.Proshyan’s “Houshikner”Summary

19th century is a period of radical movements in the history of Armenianpeople. During this period ashkharabar got changed and developed with suchpatterns which corresponded to the linguistic understanding of the Armenianpeople in that particular period.

In this period an interesting linguistic scene is suggested by P. Proshyan’s“Houshikner”, which is of great value in light of fiction writing in EasternArmenian. This autobiographical work goes on using grabar words and wordforms. The phrases, idioms, and sayings used in this work are word-units of folkorigin. On the one hand they are expressions of heroes’ linguistic thinking, on theother hand, they transfer freshness and fascination to documentary fictionwriting.

Page 17: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

16

ԵՎԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԲան. գիտ. թեկն., դոցենտ

ԺԱՄԱՆԱԿԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՄԱՆՅԱՆԸՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Բանալի բառեր և արտահայտություններ. Հ. Թումանյան,գրաքննադատություն, բանավեճ, փոխառություն, օտարաբանություն,գրական հայերեն, բարբառ, թարգմանություն, լեզվամտածողություն:

Ключевые слова: Ов. Туманян, литературная критика, дискуссия,заимствование, варваризм, литературный армянский, диалект, перевод,языковое осознание.

Key words: H. Toumanyan, literary criticism, dispute, loan words,barbarism, Literary Armenian, dialect, translation, language awareness.

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանը՝ որպես հայ ազգինվիրյալ զավակ, մշտապես մտահոգվել է ժամանակի առջև ծառացածլեզվական հարցերով: Բազմաթիվ հոդվածներում (<<Հայերեն գավառականբառարան>>, <<Գրական նկատողություններ>>, <<Դասագրքերիբարեփոխության խնդիրը>>, <<Հայերեն չգիտեն>>, <<Ուղղագրությանմասին>> և այլն) նա ուսումնասիրել, քննել է գրական-գեղարվեստականլեզվի, փոխառությունների, թարգմանության, ուղղագրության և այլհարցեր` զարգացնելով տեսական ու գործնական մի շարք դրույթներ:Սակայն ժամանակի առջև ծառացած ամենավիճելի հարցը թերևս գրականհայերենի խնդիրն էր, որ դարձել էր ոչ միայն Թումանյանի, այլև առաջադեմգործիչների, մտավորականների մտահոգության առարկան: Իսկ ո՞րն էգրական լեզվի ձևավորման ու զարգացման ճիշտ ճանապարհը:Թումանյանն այն կարծիքին էր, որ մեր գրականության լեզվի կենարար ուզորեղ աղբյուրը կենդանի ժողովրդի բանավոր խոսքն է: Սակայն որքան էլփորձում էր պարզաբանել և կարևորել բարբառների, ինչպես նաևփոխառությունների դերը, այնուամենայնիվ, լեզվի հարցերովմտահոգվողների մի մասը այլ ճանապարհ էր առաջարկում: Այսպես, 1910թ. Նոր Նախիջևանի <<Լույս>> շաբաթաթերթի հմ. 10-ում տպագրվում է Ա.Մեղրյանի <<Մեր մանկական գրականությունը և հայոց լեզուն>> հոդվածը,որտեղ հեղինակը խոր մտահոգություն է հայտնում այն մասին, որգրողներից ոմանք (Հ. Թումանյան, Ավ. Իսահակյան – Ա.Մ.) իրենցգրվածքներում մեծապես գործածում են օտար և հայերեն գավառական

Page 18: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

17

բառեր՝ դրանով իսկ խաթարելով մայրենիի անաղարտությունը: <<Մենքմիշտ լսել ենք,- գրում է նա,- որ մեր աշխարհաբարը նոր լեզու է ևչափազանց աղքատ, որ նրան հարստացնել, ճոխացնել է պետք. իսկ միակաղբյուրը կենդանի ժողովուրդն ու նրա կենդանի բարբառներն են: Սա միճշմարտություն է, որ ավելորդ ապացույցների կարոտ չէ: Այսպես ենմտածում և մեր բոլոր գրողները, մանավանդ մանուկների համար գրողներըև սկսում են օգտվել ժողովրդական բարբառներից՝ առանց երկար ու բարակմտածելու, առանց ուղեղ հոգնեցնելու. և ահա ինչ որ հնչվում է ժողովրդիբերանում, լինի դա հայերեն թե՛ թուրքերեն, թաթարերեն թե՛ ռուսերեն,վերցնում և իսկույն գրվածքի մեջ է դրվում>>1: Մեղրյանը, մի կողմիցընդունելով բարբառներից օգտվելու անհրաժեշտությունը, դեմ էարտահայտվում բարբառներում օտարամուտ բառերի կիրառությանը, մյուսկողմից մեղադրում գրողներին դրանք գործածելու համար և պահանջումգրել միայն մաքուր հայերենով: Հոդվածագիրը փորձում է օրինակներովապացուցել, որ ամենուր սփռված հայությունը, օգտվելով թուրքական,պարսկական, ռուսական և այլ լեզուների բառերից ու ոճերից,<<այլանդակել է>> լեզուն՝ <<հասցնելով նրան գռեհիկ անճաշակության>>:

Թումանյանը, արձագանքելով Ա. Մեղրյանին, նույն թվականի մայիսի14-ին <<Հորիզոնի>> հմ. 103-ում տպագրում է <<Լեզվականփոխառությունները>> հոդվածը: Ըստ բանաստեղծի՝ փոխառություններըմիշտ եղել են և կլինեն թե՛ գրական, թե՛ ժողովրդական լեզվում.ժողովուրդները <<հազար ու մի ձևերով>> հարաբերվում են, և կյանքըզարգանում է նաև արտաքին ազդեցությունների շնորհիվ, ուստի խուսափելփոխառություններից անհնար է և նույնիսկ անիմաստ: Փոխառությունըլեզվի զարգացման ուղիներից մեկն է: Լեզուն հասարակական երևույթ է ևհասարակության զարգացմանը զուգընթաց նոր գաղափարների հետ նորոճեր ու բառեր է ընդունում: Թումանյանը, անշուշտ, դեմ չէր օտար բառերիհայերեն համարժեքների կիրառությանը, սակայն դեմ էրմաքրամոլությանը: Նրա կարծիքով նախընտրելի է չունեցած բառըփոխառել, քան լեզուն խճողել արհեստածին բառերով: Հոդվածի վերջումԹումանյանը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ փոխառությունները միշտ եղելեն և կլինեն, պարզապես <<պետք է իմանալ շնորհքով, խելացի առնել ուտեղը գործածել>>2:

1 <<Լույս>>, հմ. 10, Նոր Նախիջևան, 1910:2 <<Հորիզոն>>, հմ. 103, Թիֆլիս, 1910:

Page 19: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

18

Ա. Մեղրյանը անպատասխան չի թողնում բանաստեղծի արձագանքը և<<Հորիզոնի>> հմ.հմ. 166, 167-ում տպագրում է <<Ուշացած պատասխանսպ. Հովհ. Թումանյանին>> հոդվածը: Մեղրյանը Թումանյանին մեղադրում էիր ասած մտքերը ճիշտ չըմբռնելու և սխալ մեկնաբանելու մեջ: Ըստհոդվածագրի՝ Թումանյանը շփոթում է երկու բան. նախ՝ բանաստեղծըլեզվում քաղաքացիություն ստացած բառերը խառնում է հայերենհամարժեքն ունեցող օտարամուտ բառերի հետ և ապա՝ սխալ է ըմբռնումժողովրդի կենդանի բարբառներից օգտվելու միտքը. հայերեն գավառականբառերին խառնում է օտար բառեր: Ըստ Մեղրյանի՝ <<ո՛չ շնորհք էհարկավոր, ո՛չ խելք, այլ հարկավոր է միայն լավ հայերեն իմանալ ևգոյություն ունեցող հայերեն բառերի փոխարեն օտարը գործ չածել>>3:Երկարաշունչ հոդվածի վերջում Մեղրյանը հայտնում է՝ եթե Թումանյանըշարունակի խրախուսել այն հեղինակներին, որոնք իրենց գրվածքները<<հեղեղում են>> ժողովրդական բարբառների օտար տարրերով, ապա ինքըհրապարակավ պատրաստ է հայտնելու, որ հայոց բանաստեղծը հայոցլեզվի նկատմամբ կատարում է <<քննադատական հանցագործություն>>:

<<Հորիզոնի>> հմ. 173-ում Թումանյանը տպագրում է <<Վռազպատասխան պարոն Ա. Մեղրյանին>> հոդվածը, որի առաջին հարցըհետևյալն է. <<Ձեր առաջն են բոլոր հայ գրողները. որի՞ լեզուն եք համարումմաքուր հայերեն. ցո՛ւյց տվեք ու հրամայեցե՛ք, որ նրա նման գրեն. իհարկե,շատ միամիտ կլինիք, եթե ցույց տաք: Մեր լեզուն դեռ կազմակերպվելուշրջանի մեջն է, և ամեն մի գրող ընտրում է իրեն համար մի ճանապարհ:Նրանց առջև են և՛ եղած գրական լեզուն, և՛ գրաբարը, և՛ բարբառները, և՛օտար լեզուները>>4: Գրող-քննադատի մեծ վարպետությամբ Թումանյանըհամադրում է իր և Մեղրյանի փաստարկումները, և արդյունքում ակնհայտէ դառնում մի ուշագրավ երևույթ. Մեղրյանը մաքուր հայերեն կոչվածիցառաջարկում է դուրս նետել արևելյան փոխառությունները, սակայնհանդուրժում, նույնիսկ ընդունում է Արևմուտքի լեզուներից փոխառվածբառերը: Թումանյանը միանգամայն համոզված է, որ հայ գրականութունըհավասարապես կարող է օգտվել ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյանլեզուներից: Դա անխուսափելի է. ժողովուրդների փոխադարձ շփումներիցլեզուն որդեգրում է նորանոր բառեր ու ոճեր, տալիս իր շունչն ու ոգին, ևդրանք ընդունվում են հասարակության կողմից: Բանաստեղծը պնդում է, որ

3 Նույն տեղում, հմ. 166:4 Նույն տեղում, հմ. 173:

Page 20: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

19

բառերի ոչ ճիշտ, անտաղանդ թարգմանությունները շատ ավելի ենվնասում լեզվին: Օրինակ՝ Մեղրյանը առաջարկում է <<ջան>> բառիփոխարեն գործածել <<հոգյակ>>: Թումանյանը չի հապաղում մատնանշելուհոդվածագրի առաջարկի անմտությունը. <<Այսուհետև փոխանակ ախպերջան կամ Գրիգոր ջան ասելու, մաքուր հայերենով ասենք՝ հոգյակ Գրիգորկամ թե չէ քեֆ անելիս... փոխանակ <<ջան>> բացականչելու, կկանչենք<<հոգյակ>> >>5: Ամենայն հավանականությամբ, Մեղրյանն անտեսել էր այդբառի բազմագործառութային արժեքը, այդ է պատճառը, որ իր վերջինհոդվածում հավելվածի տեսքով անդրադառնում է <<ջան>>-ին՝մանրամասն նշելով բառի արտահայտած բոլոր իմաստները, Թումանյանինմեղադրելով անտաղանդ թարգմանության մեջ: Որպեսզի առավել ակնառուլինի այդ բառի շուրջ բանավիճող կողմերի արդարացիությունը,նպատակահարմար է ներկայացնել հավելվածի որոշակի հատվածը:Այսպես, Մեղրյանը գրում է. <<Այս հավելվածում մենք կարող ենք պ. Թ-ինհավատացնել, որ առանց ջան-ի էլ կարելի է ուրախություն անել,կերուխումի մասնակցել, առանց այդ բառի էլ կարելի է փաղաքշելսիրելիներին: Ի՞նչ է նշանակում այդ չարաբաստիկ ջան-ը.

1)Ջան = մարմին. օրինակ՝ ուրախ սրտով սաղ ջանով. ջանդ սաղ լինի(ողջ կենաս):

2)Ջան = հոգին. օրինակ՝ ջանիդ ղուրբան = հոգուդ մատաղ, ջանդ դուրսգա = հոգիդ դուրս գա:

3)Ջան-ը մի փաղաքշական արտահայտություն է, որ գործ է ածվումմտերիմների և սիրելիների շրջանում. այս դեպքում ջան-ին փոխարինում ենհայերենում հետևյալ բառերը՝ սիրելի՛ս, հոգի՛ս, հոգյա՛կս, անուշի՛կս, կամշատ անգամ -ակ նվազական և միաժամանակ փաղաքշական մասնիկը.օրինակ՝ որդի՛ ջան-ը հայերենում կլինի որդյա՛կ. ջան-ի 3-րդնշանակության համապատասխանում է ռուսերենի милый բառը:

Եղբայր ջան-ը թարգմանել հոգյակ եղբայր. այդ նշանակում է կա՛մթարգմանական շնորհք չունենալ, կա՛մ անգետ ձևանալ. հայը այդարտահայտության համար ունի մի բառ և այն էլ խիստ բնորոշ բառ՝սիրելի՛ս. երբ ջանը գործ է ածված անունների հետ, ինչպես օրինակ՝ Գրիգորջան, հայերենում կարիք չկա անունն ասելու, քանի որ խոսվում է երկրորդդեմքով, այլ ուղղակի ասում ենք՝ սիրելի՛ս կամ հոգի՛ս. իսկ եթե ուզում ենքանպատճառ անունն էլ տանք, այն ժամանակ ասում ենք ոչ թե հոգյա՛կ

5 Նույն տեղում:

Page 21: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

20

Գրիգոր, ինչպես անշնորհք կերպով թարգմանել է պ. Թումանյան, այլ՝Գրիգո՛ր, սիրելի՛ս կամ հոգի՛ս, և դա հայերեն լինելուց դուրս կարծում ենք,ավելի ճաշակով ու քաղցր է, քան պ. Թ-ի ջան-ը.

4)Ջան-ը գործ է ածվում իբրև ուրախակցական բացականչություն,օրինակ՝ ջա~ն, ջա~ն, որին հայերենում փոխարինում է՝ ապրի~ս,ապրի~ս>>6:

Ժամանակի հեռավորությունը թույլ է տալիս առանց վարանելուփաստել, որ որքան էլ Մեղրյանի առաջարկած հայերեն համարժեք բառերըգեղեցիկ ու գուցե նախընտրելի էին, սակայն Թումանյանը ժողովրդականլեզվի խոր զգացողությամբ ավելի լավ էր գնահատում բառերիգործածության կենսունակության աստիճանը, և ինչպես տեսնում ենք,հարյուրամյա հեռավորությունից <<ջան>> բառն իր ամենատարբերիմաստաոճային դրսևորումներով հաղթող դուրս եկավ:

Ինչևէ, Մեղրյանը <<Հորիզոն>>, հմ.հմ. 200, 202, 203-ում <<Իմընթերցողին>> խորագրի ներքո շարունակում է լեզվական փոխառությանվերաբերյալ սկսված բանավեճը՝ այս անգամ խոսքն ումեկնաբանություններն առավելապես ուղղելով ընթերցողին: Նա իրպատասխանը կարևորում է այն հանգամանքով, որ իր առջև կանգնած էմանուկների համար ստեղծագործող ու դասագրքեր կազմող Հովհ.Թումանյանը, որը <<լեզվի շինարարության գործում որոշ մասն ու բաժինունի>>: Լեզուն համարելով ազգության <<հոգեկան ներքին կապն ուկենսունակության զարկերակը>>՝ Մեղրյանը պատմական շրջադարձ էկատարում՝ հայացք նետելով հունահռոմեական, գերմանական լեզուներին՝ապացուցելու, որ նույնիսկ ամենազորեղ ազգերի քաղաքակրթությանամենամեծ և ամենահասունացած պտուղը լեզուն է: Քննադատը մաքուրհայերենի հարցի վերաբերյալ Թումանյանի մեկնաբանություններըհամարում է <<թույլ ու անզոր>> և դրա պատճառը տեսնում <<վռազ>>գրելու մեջ: Հատկանշական է, որ Մեղրյանի խոսքում նկատելի է զսպվածհարգանք՝ վիրավորված մարդու շեշտադրությամբ: Հոդվածագրի՝ մաքուրհայերեն ունենալու պահանջը Թումանյանը համարել էր <<շատ ուշացած ուշատ հասարակ մի խելոք խոսք>>, որի մասին շատ վաղ գրվել և խոսվել է:Մեղրյանը համաձայն չէ այն մտքին, թե խնդրո առարկան այլևս քննությանկարիք չունի, ընդհակառակը, ըստ Մեղրյանի՝ իր կենսունակությամբհանդերձ՝ աշխարհաբարը կատարելագործման, բարձր զարգացման

6 Նույն տեղում, հմ. 203:

Page 22: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

21

աստիճանին դեռևս չի հասել. Աբովյանի <<Վերք Հայաստանի>> վեպի լեզվիհամեմատ, իհարկե, ավելի մաքուր ու զտված է, բայց <<իր ապագա վճիտհեռանկարի դիմաց>>՝ ավելի պղտոր ու չպարզված:

Հոդվածագիրը հիշեցնում է՝ ինքը, ընդունելով, որ ժողովրդականբարբառները պարունակում են աշխարհաբարի զարգացմանն անհրաժեշտգանձերն ու ճոխ արտահայտությունները, առաջարկել է այդ բարբառներիցօգտվել զգուշությամբ, չգործածել օտար տարրեր: Մեղրյանը այն կարծիքինէ, որ մահմեդականների տիրապետության շրջանում, երբ կովկասահայըկատարյալ ստրուկ էր, լեզուն նույնպես հայտնվել էր ստրուկիկարգավիճակում: 1828 թ. հայը հարաբերական ազատության մեջ սկսել էազատ շնչել և քայլել քաղաքակրթության ճանապարհով: ՄեղրյանըԱբովյանի լեզուն համարում է անազատ ու ստրկացած, որ իր մեջ դեռպահում է մահմեդական աշխարհի դրոշմը: Թումանյանին համարելովԱբովյանի լեզվամտածողության հետևորդ՝ քննադատը փորձում է մի քանիփաստարկումներով ապացուցել իր արդարացիություն: Մեղրյանը դեմ էԹումանյանի այն մտայնությանը, ըստ որի՝ կարելի է հավասարապեսօգտվել բոլոր աղբյուրներից: <<Եթե հեղինակների ճաշակներին ու շնորհքինթողնվի արևմուտքից ու արևելքից, հյուսիսից և հարավից օգտվելը,- գրում էՄեղրյանը,- եթե մեր մի շարք գրողների մոլորված գրչին մնա մեր ցանուցիրժողովրդի բարբառներից ճոխ գանձեր հավաքելը, այն ժամանակ կստացվիոչ թե մաքուր հայերեն, այլ առաքելական մի լեզու կամ ավելի ճիշտ՝ մի նորէսպերանտո, որովհետև օգտվելու ժամանակ մեկին թրքական բառերը դուրկգային, մյուսին՝ թաթարական, երրորդին՝ ռուսական, չորրորդին՝պարսկական... և այդպես՝ մեր հեղինակների անզուսպ ու խիզախճաշակները իրենց սեփական ձեռքով կթաղեին հայոց լեզուն և նրաավերակների վրա կկանգնեցնեին մի նոր՝ արևելյան էսպերանտո>>7:Առաջին հայացքից թվում է՝ Մեղրյանը իսկապես առաջ է քաշում շատմտահոգիչ մի խնդիր, որի լուծման ճանապարհը Թումանյանը, մեղմ ասած,սխալ է տեսնում: Սակայն հոդվածագիրը անտեսում է մի կարևորհանգամանք. լեզուն հասարակությունն ինքն է՝ իր կյանքով,մտածողությամբ, հոգեբանությամբ, ձգտումներով, իսկ գրականությունըկյանքի գեղարվեստական արտահայտությունն է, նշանակում է՝ գրողները,որ ստեղծագործում են նույն հասարակության համար, չէին կարողկամայական բառեր ընտրել, եթե դրանք հասկանալի և գործածելի չլինեին:

7 Նույն տեղում:

Page 23: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

22

Առաջնորդվելով մաքուր ու գեղեցիկ լեզու ունենալու ազնիվ մղումով ևանընդմեջ խոսելով ժողովրդի և լեզվի անքակտելի կապի մասին՝ Մեղրյանըչի նկատում, որ ինքն անընդհատ անջրպետ է դնում կենդանի լեզվի, այդլեզուն կրող հասարակության և գրական, մաքուր հայերեն կոչված լեզվիմիջև: Մեղրյանի հոդվածը վերածվում է դասախոսության. նա շարունակումէ բացատրել ու սովորեցնել ընթերցողին, թե երբ են ազգերը դիմումլեզվական փոխառության: Ունենալով բացահայտ արևմտամետդիրքորոշում՝ Մեղրյանը եզրակացնում է. փոխառություններ կարելի էկատարել միայն առաջադեմ Արևմուտքից, իսկ քաղաքակրթությամբ հետմնացած Արևելքը ոչինչ չունի տալու. <<Նպատակը պետք է լինի մաքրել ուկոկել, նրբության ու ճկունության ամենաբարձր զարգացման հասցնել հայժողովրդի միակ սեփականությունն ու պարծանքը՝ հայ լեզուն>>8:Հոդվածագիրը 20-րդ դարի սկզբին, անտեսելով աշխարհաբարի՝ որպեսլեզվի նոր գոյավիճակի դեռևս ձևավորման և զարգացման ընթացքի մեջլինելը, առաջ է քաշում հարցեր, որոնց լուծումը ժամանակ և ջանքեր էպահանջում: Լեզուն կենդանի օրգանիզմ է. նա պիտի փոփոխվի ևզարգանա բնականոն հունով, և աստիճանաբար իր միջից դուրս հանի իրհամար խորթ ու անընդունելի բառերը՝ փոխարենն ընդգրկելով ազգիքաղաքակրթության և մշակութային զարգացմանը համարժեք բառեր, որոնքկարող են լինել փոխառություններ կամ նորակազմություններ:Արհեստական թռիչքները լեզվի համար խորթ են: Ուշագրավ է, որ Լեոն ևսդեմ էր արհեստածին բառերին. ըստ քննադատի՝ <<լեզուն փայտացնողըարհեստականությունն է>>9: Գրական լեզվի զարգացման հիմնականաղբյուր համարելով ժողովրդի կենդանի խոսքը՝ միանգամայն համոզվածնշում է, որ չպետք է խուսափել օտար բառերի գործածությունից:Արևելահայերենում դրանց կիրառությունը անուղղակիորեն հավաստում է,որ լեզուն <<ձգտում է լինել կենդանի, արտահայտիչ գործիք մի ժողովրդիհամար, որ պետք ունի առաջադիմելու, իր ժամանակի հետ գնալու>>10:Կարծում ենք՝ տեղին է հիշատակել նաև Վ. Տերյանի կարծիքը, որ հնչել է<<Հայ գրականության գալիք օրը>> զեկուցման մեջ. <<Այդ լեզունբնականաբար պիտի ընդունե նոր օտար բառեր և դա չի վնասի նրան, մինչևոր նա կշարունակի կուլտուրական մի մասսայի լեզու լինել: Ահա թե ինչու

8 Նույն տեղում:9 Լեո, Երկերիր ժողովածու, հտ. 9-րդ, Երևան, 1989, էջ 74:10 Նույն տեղում, էջ 75:

Page 24: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

23

ես միանգամայն հակառակ եմ այն տարօրինակ ձևին, որ ընդունել են մերՄխիթարյանները և նրանց հետևելով՝ պոլսահայերը: Նրանք օտար բառըթարգմանում են կամ տեղը մի նոր, ինչպես իրանք են ասում, ավելի<<հայաշունչ>> բառ են թխում: Այդ ձևը սխալ է ոչ միայն նրա համար, որ<<տրամվայ>> բառը <<էլեկտրաքարշ>> բառից և՛ բարեհնչյուն է, և՛դյուրըմբռնելի, այլև գլխավորապես նրա համար, որ այդպիսի սխոլաստիկձևով ստեղծվում է մի շարք անկենդան, շինծու, անհասկանալի բառերի ուդարձվածների, որոնք մեր լեզուն դժվարացնում են, դարձնում ավելիդժվար յուրացվող մի լեզու: Իսկ լեզուների պատմությունը ևհամեմատությունը մեզ ցույց է տալիս, որ մրցության մեջ հաղթում է այնլեզուն, որը ավելի հեշտ է յուրացվում, որի կազմվածքը ավելի պարզ է...Ժողովրդական բնազդը այս դեպքում էլ ավելի առողջ է և զորեղ, քանինտելիգենտի կամ վանականի սխոլաստիկ ազգասիրությունը>>11:

Թումանյան-Մեղրյան բանավեճին 1910 թ. օգոստոսի 19-ին<<Հորիզոնի>> հմ. 181-ում արձագանքում է Ներսիսյան դպրոցի ուսուցիչՄամբրե Մատենճյանը <<Ճիշտ իր ժամանակին>> փոքրածավալ հոդվածով:Ընդհանուր առմամբ կարևորելով ծավալված բանավեճը՝ հոդվածագիրը,սակայն, մասնակիորեն է ընկալում՝ բանավեճի խնդրո առարկանվերագրելով միայն այն հարցին, թե ո՛ր օտար բառերը կարելի է գործածելհայերենում և որո՛նք` ոչ: Մատենճյանը հենց այս տեսանկյունից էլ իբրև<<հանդիսական> մատնացույց է անում Թումանյանի կողմից կատարված<<փաստական մի խոշոր սխալ>>, այն է՝ Աբովյանը, կողմ լինելով օտարբառերից օգտվելուն, մեծապես գործածել է դրանք: Կատարելովքաղվածքներ Աբովյանի <<Վերք Հայաստանի>> վեպից՝ Մատենճյանըփորձում է յուրովսանն մեկնաբանել նրա դիրքորոշումը, ըստ որի՝լուսավորիչը 19-րդ դարի 40-ական թվականներին ժամանակավորապես էգործածել բարբառային, օտար բառեր՝ հուսալով հետագայում գրել և խոսելգրական հայերենով: Մատենճյանի դիտարկումը բավական պարզունակ էր,և գուցե դա է պատճառը, որ Թումանյանը հրապարակավ չիպատասխանում նրան: ԳԱԹ-ի՝ Թումանյանի ֆոնդում պահվում են <<Սխալէ>> վերնագրով պատասխան նյութի ինքնագիր տարբերակները, որոնքառաջին անգամ տպագրվել են ԵԺ VI, 128-131, < <<Լեզվականփոխառությունների մասին>> > վերնագրով: Հոդվածում Թումանյանընկատում է, որ Մատենճյանը ըստ էության չի հասկացել բանավեճի

11 Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հտ. 3-րդ, Երևան, 1975, էջ 81-82:

Page 25: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

24

առարկան, ապա բերում է համարժեք քաղվածքներ <<Վերք Հայաստանի>>վեպից՝ բացահայտելու Աբովյանի իրական դիրքորոշումը՝ կապված օտարբառերի գործածության հետ և ապացուցելու հնչած կարծիքիխոցելիությունը: Բանաստեղծը բարձր է գնահատում Աբովյանին ևմյուսներին, որոնք մեծ մաքառումներով քաղաքական իրավունք տվեցինաշխարհաբարին, և հրաշալի ըմբռնում մեծ լուսավորչի խոսքի ու գործիտրամաբանությունը: Աբովյանի առաջ ծառացած լեզվական խնդիրը մեկնէր՝ գրավոր խոսքը հասկանալի դարձնել ժողովրդին՝ մոտեցնելով նրալեզվամտածողությանը: Հայ իրականության մեջ նա առաջինն էր, որնկատեց բարբառի հիման վրա մշակվող աշխարհաբարիկենսունակությունը և գիտակցական պայքար սկսեց այդ լեզունգրականությամբ ամրացնելու և հայ ժողովրդի նոր մշակույթի ձևըդարձնելու համար:

Մի՞թե 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի լեզվամտածողությունըէականորեն փոխվել էր: Իհարկե, ո՛չ: Որքան էլ լեզվաբանները և լեզվականխնդիրներով մտահոգվողները ձգտեին մաքրել հայերենը օտարամուտ,բարբառային տարրերից, միևնույնն է, Թումանյանն իրավացի էր. լեզվիիրական տերն ու կրողը ժողովուրդն է, իսկ ժողովուրդը շինծու,արհեստական, կեղծ բառերով չի կարող հաղորդակցվել: Ուստիզարմանալի չէ, որ ժամանակի ընթացքում քննություն բռած շատփոխառություններ դարձան բառապաշարի հիմնական ֆոնդի անբաժանելիտարրերը:

Եվա ՄնացականյանԺամանակի քննադատությունը և Թումանյանը փոխառությունների

հարցի շուրջԱմփոփում

1910 թ. լեզվական փոխառությունների հարցի շուրջ մամուլումծավալված Մեղրյան-Թումանյան-Մատենճյան բանավեճում Մեղրյանը դեմէ արտահայտվում օտար բառերի կիրառությանը, մեղադրում գրողներինդրանք գործածելու համար և պահանջում գրել միայն գրական հայերենով:Հատկանշական է, որ Մեղրյանը ընդունելի է համարում արևմուտքիլեզուներից արված փոխառությունները: Թումանյան-Մեղրյան բանավեճինարձագանքում է Մ. Մատենճյանը, որը, սակայն, մասնակիորեն է ընկալումբանավեճի խնդրո առարկան: Հ. Թումանյանը պնդում է, որփոխառությունները միշտ եղել են և կլինեն. կյանքը զարգանում է նաևարտաքին ազդեցությունների շնորհիվ, և խուսափել փոխառություններից

Page 26: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

25

անհնար է, նույնիսկ անիմաստ: Փոխառությունը լեզվի զարգացմանուղիներից մեկն է:

Ева МнацаканянКритика времени и Туманян о вопросе заимствований

РезюмеВ дискуссии Мегрян-Туманян-Матенчян вокруг вопроса языковых

заимствований 1910г. Мегрян в прессе высказывается против использованияиностранных слов, обвиняя писателей в их применении, и требуя писатьтолько на чистом армянском. Характерно, что Мегрян предлагает выброситьвосточные заимствования, однако, считает приемлемыми заимствования,сделанные из западных языков. На дискуссию Туманян-Мегрян откликнулсяМ. Матенчян, который, однако, частично понимает предмет дискуссии. О.Туманян настаивает, что заимствования всегда были и будут как влитературном, так и в народном языке, жизнь развивается также благодарявнешним воздействиям, следовательно избежать заимствований не возможнои даже бессмысленно. Заимствование одно из путей развития языка.

Eva MnatsakanyanThe time critisizm and Toumanyan on the issue of loan words

SummaryIn the debate on loan words between Meghryan-Toumanyan-Matenchyan

raised in mass media in 1910, Meghryan speaks against foreign words accusing thewriters for using them, and requiring to write only in pure Armenian. It isinteresting, that Meghryan suggests to leave out all oriental loan words, but he isfor using loan words from western languages. Matenchyan reflects on Toumanyan- Meghryan debate, but he understands the essence of the debate partially.Toumanyan claims that loan words have always been and will be both in literaryand folk language. Life goes on under external influences also so it is impossibleand even not sensible to avoid loan words. Loan words are one of the ways oflanguage development.

Page 27: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

26

ԱՆԱՀԻՏ ԱԴԻԼԽԱՆՅԱՆԲան. գիտ. թեկն., դոցենտ

ՏԵՐՄԻՆԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. փոխառություններ,հիպոթեք, պատճենում, ագրեման, օտարաբանություն, աուդիտ-հաշվեքննություն, համագործածական բառեր, խողովակ, բառակա-պակցություն-տերմիններ, սոցիալական ցանց։

Ключевые слова и выражения։ заимствование, ипотека, копирование,агреман/соглашение, иостранные слова, аудит, общеупотребительные слова,канал, словосочетания, социальная сеть.

Key words and expressions: borrowings, hypothec, xerox, agreement,foreign terms, audit, common words, channel, termins, social network.

21-րդ դարը նոր փոփոխությունների, գիտատեխնիկականառաջընթացի ժամանակաշրջան է, և դրանց շնորհիվ է, որ ձևավորվել ենգիտական մեծ թվով հասկացություններ ու համապատասխան տերմիններ:Իսկ, ինչպես հայտնի է, տերմինի և հասկացության կապը անմիջական է: <<Տերմինը նույնպես բառ է կամ բառակապակցություն, որն անվանում էգիտության և տեխնիկայի, տնտեսության, մշակույթի, արվեստի ևգրականության որևէ հասկացություն>>1: Հատկապես վերջին քսանտարիների ընթացքում տերմինաբանության բնագավառում բավականփոփոխություններ են կատարվել: Նոր տերմինաբանության կազմավորումըև զարգացումը տերմինային համակարգի միօրինականացման ձգտումն են:Հասարակական կյանքի տարբեր բնագավառներ ընդգրկողտերմինաբանության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիսբացահայտելու գիտության այս կամ այն ոլորտին առնչվող տերմիններըմիասնականացնելու սկզբունքները: Տերմինաբանական բառապաշարիսահմանները այս տարիների ընթացքում ընդարձակվել են ոչ միայնփոխառությունների կամ նորակազմությունների շնորհիվ, այլև բառերիբազմիմաստության շնորհիվ: Ուսումնասիրելով անկախության տարիներինտերմինային բառապաշարում կատարված տեղաշարժերը` մենք հանգել

1 Տե՛ս Լ. Եզեկյան, Հայոց լեզվի ոճագիտություն, Ե., 2003, էջ 34:

Page 28: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

27

ենք այն եզրակացությանը, որ տարբեր տերմինային համակարգերումկատարվել են հետևյալ փոփոխությունները` 1) տեղի է ունեցելմասնագիտական տերմինների լայնածավալ աճ փոխառություններիճանապարհով, 2) արդեն գործածած օտար անվանումները փոխարինվել ենհայերեն համարժեքներով, 3) տեղի է ունեցել համագործածական բառերիտերմինացում:

Անցած դարի 80-90 –ական թվականներից սկսած` փոխառյալտերմինների քանակը տերմինային բառապաշարի մեջ մեծացավ:Հատկապես եթե խոսքը վերաբերում է քաղաքական, ֆինանսաբանակային,տնտեսական, համակարգչային, մարզաշխարհի, շոու բիզնեսի ոլորտներին:Փոխառություններ կատարվեցին ռուսերենի միջոցով և անմիջաբարանգլերենից:

1. Փոխառությունները կատարվել են ա) բառի իմաստային-բովանդակային հիմքի վրա, օրինակ` գլոբալիզացիա <ֆրանս.<ընդհանուր<համաշխարհայնացում, աուդիտ < անգլ. audit հաշվեստուգում<հաշվեքննություն, տենդեր< անգլ. tender սպասարկել < մրցառք,առևտրամրցույթ, դիսիդենտ<dissidens<լատ. հակասող<այլախոհ, էմբարգո <իսպ. < embargo <արգելում <բեռնարգելք, հիպոթեք <hypotheke< հուն. գրավ<գրավադրում, մարքեթինգ < marketing < market <անգլ. շուկա<շուկայավարում, մեմորանդում <memorandum< լատ. հիշել < հուշագիր,ռեզիդենտ<residens< լատ.մնացող, ապրող փ<օտարահպատակ, բոնուս <bonus <անգլ. վարձատրություն<պարգևավճար և այլն, բ/ բառիկառուցվածքի հիման վրա, երբ կատարվում է բնօրինակի բառակազմականվերլուծություն, օրինակ` ստերեոտիպ – ստերեո – հուն. typos <դրոշմ, կնիք,էկոլոգիա< հուն, oikos տուն, հայրենիք, logos գիտություն, ինտերնետ < լատ.inter մեջ –անգլ. net ցանց < համացանց և այլն, գ/ թարգմանության կամպատճենման ճանապարհով, երբ պատճենումը կատարվում է բնօրինակիստուգաբանության կամ թարգմանության հիման վրա, օրինակ`ագրեման <ֆր. agreement < համաձայնություն /դվնգ./, տրանսֆեր /տ/ < լատ. transfereփոխանցել, անգլ. transfer փոխանցում, դիսկ<հուն. diskos սկավառակ <խտասկավառակ, ինդեքս< լատ. index ցուցիչ<ցուցիչ, կրիմինալ < լատ.criminalis հանցավոր < հանցանք, ռենտաբել < գերմ. ռentabеl շահութաբեր <շահութաբեր, քոթեջ< անգլ. koteg առանձնատուն, տեռոր < լատ. terrorահ,սարսափ < ահաբեկում2 և այլն: Հատկապես ֆինանսաբանկային

2 Տե՛ս Ա. Հայրապետյան, Օտար բառերի բառարան, Ե., 2011:

Page 29: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

28

ոլորտումպատճենման և թարգմանության ուղիով գործածության մեջ ենմտել նոր տերմիններ: Այսպես`

Արջ - Բառարաններում արձանագրված է միայն աստղագիտականտերմինը` Երկու համաստեղություն հյուսիսային երկնակամարում` Մեծարջ, Փոքր արջ: Սակայն վերջին տարիներին ֆինանսաբանկայինհամակարգում գործածության մեջ է մտել այս բառի մի նոր նշանակություն:

Արջ /bear/ - Անձ, որն ունի հոռետեսական մոտեցում արժեթղթերիշուկայի հեռանկարների նկատմամբ: Օրինակ`<<Արջերի շուկայումկանխատեսվում է բաժնետոմսերի գների անկում>>:

Ցուլ << 1. Չկռտած եզ, որ սովորաբար պահում են սերունդբազմացնելու համար: 2. փխբ. Շատ ուժեղ մարդ: 3. փխբ. (արհմ. ) Արու(տղամարդու մասին է): 4.(աստղգ.) Զոդիակի համաստեղություններիցմեկը>>: Այս շարքում միայն 4-րդն է տերմինային նշանակությամբարձանագրված:

Ցուլ / bull / - Ֆինանսաբանկային ոլորտում բառն ունի տերմինինշանակություն: Անձ, որը արժեթղթերի շուկայում բաժնետոմսերի ևպարտատոմսերի գների աճ է կանխատեսում: Օրինակ` Օրինակ`<<Միջազգային Ցուլային շուկայում պարտատոմսերի, բաժնետոմսերի կամապրանքների գների աճը տևում է մի քանի ամիս>>:

2. Հասարակական տարբեր ոլորտների տերմինային համակարգը ոչմիայն համալրվում է փոխառություններով, այլև տեղի է ունենում հակառակգործընթացը. օտար տերմինները փոխարինվում են հայերենհամարժեքներով: Լեզուն իր զարգացման ճանապարհին սկսեցգործածությունից դուրս մղել տերմիններ, որոնք խորհրդային շրջանումշատ կենսունակ էին, իսկ վերջին տասնամյակներին դարձանանկենսունակ. բառապաշարի մեջ տեղի ունեցավ մի տեսակ մրցակցությունօտար բառի և հայերեն համարժեքի միջև, որը, ի վերջո, հանգեցրեց հայերենտարբերակի հաղթանակին: <<Փոխառյալ և սեփական բառ-տերմիններիհարաբերությունը, սակայն տվյալ շարքի համար մշտական և կայուն չիկարող լինել, որովհետև այդ կարգի բառերի համար սկզբից էլ ստեղծվում ենլեզվի կյանքում մեկը մյուսի տեղը գրավելու համար պայքարիպայմաններ>>3: Իսկ փոխառյալ բառի և սեփական բառերի միջև այդհարաբերությունը ձևավորվում է, երբ գործածության մեջ են փոխառյալ

3 Տե՛ս Ա.Սուքիասյան, Հայերեն տերմինները և նրանց հոմանշության հարցերը,<<Բանբեր Երևանի համալսարանի>>, 1969, թիվ 3:

Page 30: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

29

բառը և սեփական բառերը, ինչպես` դեֆիցիդ-պակասուրդ, կոնսենսուս-համաձայնություն, կոնսալտինգ-խորհրդատվություն, իմիգրացիա-արտագաղթ, լիցենզիա-արտոնագիր, սայթ-կայք, դևալվացիա-արժեզրկում,կոռուպցիա - կաշառակերություն, ամնեզիա- անհիշություն, կաբել-մալուխ,ինֆլյացիա-գնաճ, տրավմատալոգիա-վնասվածքաբանություն, անեսթեզիա–թմրաքուն, ինտերնետ-համացանց, մանիկյուր-մատնահարդարում,կոսմետիկա-դիմահարդարում և այլն: Արտաքին ճանապարհով կատարվածփոխառությունները որոշ դեպքերում փոխարինվել են հայերենհամարժեքներով, իսկ դա կատարվել է կամ ներքին փոխառությունների,այսինքն` արևմտահայերենից արված փոխառյալ բառերի հաշվին, ինչպես`աուդիտ-հաշվեքննություն, գլոբալիզացիա –համաշխարհայնացում,հեմատոլոգիա –արյունաբանություն, տրավմատալոգիա –վնասվածքաբանություն, ինտերնետ - համացանց և այլն, կամնորակազմությունների շնորհիվ:

3. Համագործածական բառերի տերմինացում: Նոր տերմիններիառաջացումը մեծապես պայմանավորված է համագործածական բառի նորգործառույթով: Հայտնի փաստ է, որ ոչ բոլոր բառերը կարող են դառնալտերմիններ, բայց ուսումնասիրությունից պարզվում է, որհամագործածական բառը (ինչպես և տերմինը) եթե արտահայտում է նույնհասկացության բովանդակությունը, ուրեմն տերմին կարող է դառնալ:Գիտական տերմինների են վերածվել համագործածական բառեր, որոնքկապվում են գիտական հասկացության փոփոխության հետ:Այսինքն`տերմինի բովանդակությունը պետք է համապատասխանիհասկացությանը, և տերմինը չպետք է հակասի հասկացությանը: Հակառակդեպքում տերմինի արտահայտած իմաստը կարող է նոր բովանդակությանըչհամապատասխանել, ինչպես եղավ ֆինանսատնտեսական տերմինայինհամակարգում. շատ տերմիններ փոփոխվեցին, և հայերեն համարժեքներիկազմության մեջ տեղի ունեցավ բառակազմական հատկանիշներիարդիականացում: Օրինակ` դեֆլյացիա < թերալցում < գնանկում,դեմփինգ< դենածք <գնագցում, լիցենզիա < թույլտուք< թույլատրագիր<արտոնագիր, ռեկլամա< ազդարք < ազդ<գովազդ, պրեզենտացիա<ներկայմունք4 <շնորհանդես և այլն: Այդպես էլ տերմինաբանության մեջստեղծվեցին նոր բառ-տերմիններ, որոնք առաջին տպավորությամբ կարծես

4 Տե՛ս Թ.Ավդալբեկյան, Ռուս-հայերեն տնտեսագիտական տերմինների բառարան,Ե., 1964:

Page 31: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

30

տերմինաբանության հետ կապ չունեն, քանի որ տերմիններ չեն կամ չենկարող լինել: Այդ բառերը համագործածական բառեր են և ըստգործառական նշանակության` պատկանում են <<չեզոք շերտին>> և լեզվիարդի փուլում ձեռք են բերել տերմինային նշանակություն:

Այսպես` լսել բայից գոյականական նշանակությամբ գործածությանմեջ է մտել լսումներ տերմինը: Օրինակ` <<Ազգային ժողովի առաջիկալսումներում քննարկվեու են օրենսդրական փոփոխությունները>>: Տերմինինշանակությունը հասարակական, գիտական, քաղաքական կյանքիտարբեր ոլորտների համար դարձել է հասկացություն, և հենց դրանով էլբնութագրվում է այդ բառի տերմինային իմաստը: Բացի դրանից` բառերիտերմինային իմաստի հիմնական բնութագրիչը նրա` այս կամ այնհասկացության ճշգրիտ վերարտադրումն է, քանի որ <<ճշգրտությունըտերմինային իմաստի անհրաժեշտ պահանջն է. ոչ ճշգրիտհասկացությունը, և, հետևաբար, դրա ոչ ճշգրիտ սահմանումը, գիտականարժեքից կզրկեր տերմինը և տերմինային իմաստը>>5: Անշուշտ, մենքխոսում ենք ճշգրտության մասին, բայց լեզվի զարգացման տարբերմակարդակներում այդ բառերի արտահայտած իմաստները տարբեր ենեղել: Եթե տարիներ առաջ լեզվի զարգացման մի փուլում նույն բառ-տերմինը այլ նշանակություն է ունեցել` արտահայտելով <<մարդկայինճանաչողության>>6 զարգացման տվյալ մակարդակը, ապա արդիճանաչողության տեսակետից այդ բառերը արտահայտում են որոշակիհասկացություններ: Այսինքն` բառի տերմինային իմաստը այսօրպայմանավորված է ոչ միայն գիտատեխնիկական առաջընթացով, այլևմարդու նոր աշխարհայացքի ձևավորմամբ, քաղաքականհամոզմունքներով և այլն: Ուստի բառերը, որոնք տերմինայիննշանակություններ են ձեռք բերել և գործածվում են հասարակական կյանքիտարբեր բնագավառներում` արտահայտելով այդ բնագավառին բնորոշհասկացություններ, արդեն տերմիններ են: Քննարկենք հետևյալ բառերը,որոնք մի նշանակությամբ տերմիններ են, մեկ այլ նշանակությամբ` ոչտերմիններ: Օրինակ` խողովակ: Ունենք մեկ բառային ձևով մի քանիբառեր`<<1.Խողովակ-սնամեջ, գլանաձև առարկա, որ հատկացվում էհեղուկներ, գազեր և այլն մի տեղից մի այլ տեղ փոխադրելու համար`ագուգա: 2. Ծխնելույզ (խողովակից ելնող ծուխ): 3.Մարմնի սնամեջ անոթ

5 Տե՛ս Էդ. Աղայան, Տերմինագիտություն, Ե., 1978, էջ 15:6 Տե՛ս նույն տեղը:

Page 32: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

31

(շնչառական, մարսողական խողովակ, (բժշկ.) տերմին: 4. Բույսերի սնամեջցողուն ( բսբ. տերմին) : 5. Հրազենի փող ( ռազմ. տերմին): 6. (արևմտ.) փխբ.Ուղի, անցման միջոց>>7:

Այս շարքում ունենք խողովակ բառի տերմինային մի քանինշանակություններ` բժշկ. խողովակ1, բսբ. խողովակ2, ռազմ. խողովակ3.վերջին տարիներին բանկային համակարգում գործածության մեջ է մտելբառի տերմինային մեկ այլ նշանակություն`բանկային ուղիներ. բառըբառապատճենման ճանապարհով ձեռք է բերել տերմինի նշանակություն:Ռուսերենում կա банковские каналы տերմինը. հայերենումֆինանսաբանկային համակարգում գործածվում է պատճենված բառը: Այսբառը` որպես տերմին, գործածվում է նաև դիվանագիտության մեջ.<<Մենքպետք է դիվանագիտական խողովակներով օգնենք քեսաբահայությանը>>:Տերմինային նման շարքեր առաջանում են բազմիմաստության շնորհիվ, իսկբազմիմաստությունը պայմանավորված է բառային իմաստներիզարգացմամբ և անխուսափելի երևույթ է մանավանդ վերջինտասնամյակներին: Դիտարկենք մի քանի բառեր:

Փաթեթ: Ունի հետևյալ նշանակությունները`<< 1. Կապոց, ծրար: 2.Թելի` լարի ևն փաթաթված խրձիկ` կծիկ, փաթույթ: 3. Նույնն է` Փաթթոց: 4.փխբ. Տրցակ, փունջ, կապոց: 5. (բսբ.)Եգիպտացորենի կողրին փաթաթվածտերևանման շերտերի ամբողջությունը>>: Այս հինգ բացատրություններիմեջ միայն վերջինը ունի տերմինային նշանակություն: Վերջին տարիներինշրջանառության մեջ է մտել փաթեթ բառի տերմինային հետևյալնշանակությունը` փաստաթղթերի փաթեթ, որը հավանաբար ռուսերենիազդեցությամբ պաճենման ճանապարհով է ստեղծվել` портфель:<<Խորհրդարանական լսումներում քննարկվում էր կուտակայինկենսաթոշակի փաթեթը>>:

Նավթ: << 1. Յուղային պարունակությամբ հանքային հեղուկ նյութ,որ օգտագործվում է որպես վառելիք, ինչպես և զանազան արտադրանքներիհումք: 2. Այդ հումքի թորումից ստացվող հեղուկ, որը օգտագործվում էլուսավորության` ջեռուցման և այլնի համար>>: Լեզվի արդի փուլում բառըձեռք է բերել նոր նշանակություն: Քաղաքական, տնտեսական,դիվանագիտական հարաբերություններում այն դիտարկվում է որպեսքաղաքական ապրանք` <<Նավթը ունակ է արագորեն հայտնվելուպետությունների քաղաքական հարաբերությունների օրակարգում` որպես

7 Տե՛ս Էդ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Ե., 1976:

Page 33: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

32

այդ հարաբերությունների առանցքային հարց>>: Վերջին տարիներինակնհայտորեն բարձրացել է անգլերենի ազդեցությունը, և շատ տերմիններանգլերենից անցել են հայերենին: Հատկապես ֆինանսաբանակայինհամակարգում պատճենման և թարգամանության ճանապարհովգործածության մեջ են մտել նոր տերմիններ: Դրանցից են`

Կայան: <<1. Կանգ առնելու տեղ, հանգրվան: 2. Կանգնելու`տեղավորվելու տեղ: 3. Բնակվելու` մնալու տեղ, կացարան, օթևան: 4.Որոշակի գիտահետազոտական, տեխնիկական և այլ աշխատանքներկատարող հատուկ հիմնարկություն կամ ձեռնարկություն>>:

Կայան (parking ) . Ֆինանսաբանկային համակարգում բառըգործածվում է որպես տերմին: Նշանակում է ակտիվների ապահովներդրման իրականացում, քանի դեռ ներդրումների այլընտրանքայինորոշում չի ընդունվել:<<Քիմիական և առողջապահական ոլորտներումներդրումային դաշտը կայանի հնարավորություն է տալիս>>8:

Լուծ: << Հատուկ պատրաստված փայտյա հաստ ձող երկու ծայրերըզույգ սամիներ հագցրած, որով լծում են եզներին ու գոմեշներին, և որիցկապում են գութանը, արորը, սայլը և այլն: 2. Ձիթահանքի գերան, որինլծում են քարը պտտեցնող անասունը: 3. Կշեռքի նժարը: 4. Օրորոցիկամարները միացնող ձողը: 5. Հարստահարություն, շահագործում>>:Մնացած նշանակությունները փոխաբերականիմաստ են արտահայտում:Լուծ բառը նաև բժշկական տերմին է`աղիքների և ստամոքսիգործունեության խանգարում: Բառը տերմինի նշանակություն ունի նաևՖինանսաբանկային ոլորտում:

Լուծ (collar ). Երկկողմանի տոկոսադրույքային երաշխիք, որըպաշտպանում է փոխառուին և վարկատուին: Այն կազմված է հատակից ևտոկոսադրույքային գլխարկից: Ստորին սահմանը` հատակը, ապահովումէ վարկատուին դրույքների չնվազման դեմ, իսկ վերին սահմանը` գլխարկը,վարկառուին ապահովում է դրույքների բարձրացումից:

Իմաստային նորաբանություններ են նաև հետևյալ բառ-տերմինները:

Փունջ: <<1. Խնամքով և որոշ ձևով դասավորված ու կապածծաղիկների տրցակ, ծաղկեփունջ: 2. Կանաչեղենի` խոտի ևն որոշմեծությամբ կապուկ, խրձիկ: 3. Բույսի արմատից փնջաձև աճած

8 Տե՛ս Դ. Ավետիսյան, Ֆինանսաբանկային բացատրական բառարան, Ե., 2002(այսուհետև բոլոր տերմինները ճշտվում են այս բառարանով ):

Page 34: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

33

ցողուններն իրենց տերևներով ու ծաղիկներով: 4. Առհասարակ որևէ բանիառանձին մասերի փնջաձև ամբողջությամբ: 5. Նույնն է` Ծաղկաբույլ: 6. Միծայրով իրար հետ կապած թելերի ամբողջություն, ծոպ: 7. Մազերի խոպոպ,իրար հետ մի ամբողջություն կազմող մազեր>>: Մնացած իմաստներըփոխաբերական նշանակություն ունեն: Այս բառի տերմինայիննշանակությունը հետևյալն է. նույն նշանակետի վրա հրաձգությանժամանակ միևնույն կրակային դիրքում տեղադրված մարտկոցի (դասակի)հրետանային հրանոթների (մարտական մեքենաների, ականանետների)փողերի փոխհամաձայնեցված ուղղություն9: << Մեր ստորաբաժանումըընկավ թշնամու դիվերսիոն կրակային փնջի տակ>>:

Ընթերցում: <<1. Ընթերցելը, ընթերցվելը: 2. Որևէ հարցի վերաբերյալզեկույցների` հաղորդումների շարք>>:

Տերմինային նոր նշանակությամբ գործածվում է հատկապեսհրապարակախոսական ոճում, ընդ որում` հոգնակի ձևով. <<ԱԺքառօրյայում տեղի ունեցան կուտակային կենսաթոշակի ընթերցումներ>>:Կամ`<<ԱԺ-ում առաջին ընթերցմամբ չընդունվեց կուտակայինկենսաթոշակի օրինագիծը>>:

Հարթակ: <<Փոքրիկ տափարակ տեղ, սրահակ: Սանդուղքներիհարթակներ>>: Բառը գործածվում է քաղաքականության,դիվանագիտության, ֆինանսական համակարգերում` ասպարեզ,բնագավառ, հարաբերություն. <<Միջազգային հարթակներում շատանելիքներ կան>>: <<Արժեթղթերի շուկայում յուրաքանչյուրն ունի իրառաջարկն ու հարթակը, որտեղ ընդգրկված են համաշխարհայինընկերություններ>>:

Հանձնարարական: <<1. Հանձնարարություն պարունակող: 2.Հանձնարարագիր, հանձնարարված նամակ>>:

Քաղաքական բնագավառում հանձնարարական բառը, որոշյալհոդով գործածվելով, արտահայտում է տերմինային իմաստ. << Նախագահիհանձնարարականը չէր կարող անտեսվել>>: Այս և նման բառերը լեզվիարդի փուլում իմաստային նորաբանություններ են . դարձել են տերմիններ,այսինքն` տեղի է ունենցել բառային իմաստների արդիակացում:Ժամանակակից աշխարհում, երբ փոխվել են մարդկանց մտածելակերպը,աշխարհընկալումը, երբ գիտատեխնիկական առաջընթացը թելադրում է

9 Տե՛ս Լ. Քոթանջյան, Ս., Ներսիսյան, Ռազմական տերմինների բացատրականբառարան, Ե., 2006:

Page 35: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

34

նոր հասկացություններ, բնականաբար փոխվում է վերաբերմունքը բառ-տերմինների գործածության նկատմամբ: Դիտարկումները բերել են այնհետևության, որ բառ-տերմինի իմաստային բովանդակությունըպայմանավորված չէ տվյալ նախադասության մեջ նրա որոշակիգործածությամբ, այլապես նախադասությունից դուրս կդադարեր տերմինլինելուց: <<Քանի որ գիտական տերմինները, որպես կանոն, բնորոշում ենսահմանափակ և հաստատուն կերպով արձանագրված հասկացություն,ուստի բնական է, որ դրանք ընդհանուր առմամբ պետք է անկախ լինենհամատեքստից>>10:

Ինչպես օրինակներից երևում է, բառերի մի մասը ունիընդհանրական նշանակություն, մի մասը արտահայտում է փոխաբերականիմաստ, մի մասը ունի տերմինային նշանակություն, սակայն մյուս մասիտերմինային նոր իմաստ արտահայտելը պայմանավորված էհասարակական կյանքի տարբեր ոլորտներում ստեղծված նորհասկացություններով: Այսինքն` նշված բառերը իրենց նորնշանակություններով տերմիններ են և, ինչպես նշում է ակադ. Էդ Աղայանը,<<տերմինի համար կարևորագույնը բառի նշանակությունն է. եթե տվյալբառի նշանակությունը գիտության, տեխնիկայի, տնտեսության և այլնի որևէբնագավառի հասկացություն է , ապա նա տերմին է, եթե ոչ` տերմին չէ>>11:

Ինչպես տեսնում ենք, տերմինային բառապաշարը ստեղծվում էգիտական որևէ բնագավառի հասկացության համապատասխան`ձևավորելով որևէ բնագավառի տերմինահամակարգ: Եթեհամագործածական բառերի իմաստները դրսևորվում են խոսքայինմիջավայրում, օրինակ` կայք բառը, որը ըստ բառարանների` նշանակում էինչք, ունեցվածք (<< Ես թույլ չեմ տա , որ վատնես մեր կայքը>>), ապահամակարգչային ոլորտում այսօր գործածվող կայք բառը դարձել է տերմին:

Բացի բառ-տերմիններից համագործածական բառերով ստեղծվել ենբառակապակցություն-տերմիններ: Այսպես` շուկա բառը համագործա-ծական բառ է և ըստ Աղայանի բառարանի` ունի հետևյալ իմաստները` <<1.Սննդանթերքներ, ինչպես և այլ ապրանքներ վաճառելու տեղ`սովորաբարվաճառասեղանների ու խանութների շարքով: 2. (տնտգ.)Ապրանքաշրջանառության ոլորտ: Ներքին, արտաքին, համաշխարհային

10 Տե՛ս Լ.Ղազանչյան, Հայերեն լեզվաբանական տերմինների համակարգային-կառուցվածքային վերլուծություն, Լեզվի և ոճի հարցեր, հ.4, 1977, էջ 220:11 Տե՛ս Էդ. Աղայան, Տերմինագիտություն, Ե., 1978, էջ 12:

Page 36: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

35

շուկա>>: Այսօր հենակետային այդ բառով գործածության մեջ են մտելհետևյալ բառակապակցություն - տերմինները` կապիտալի շուկա,արժեթղթերի շուկա, ֆինանսական շուկա, բաց շուկա, կանխիկի շուկա ևայլն:

Ռիսկ բառը թեպետ օտարաբանություն է, բայց քանի որ հայերենհամապատասխան համարժեքը չունի, գործածվում է առանց թարգմանելու.<<1. Որևէ բանի հնարավոր վտանգ: 2. Յաբախտի գործ`գործունեություն`արարք: 3. Հնարավոր վտանգն արհամարհելուխիզախություն` հանդգնություն>>: Այս բառով են կազմվել մի շարքբառակապակցություններ, որոնցում ռիսկ բառը եթե փոխարինվերհամարձակություն կամ խիզախություն բառերով, ապաբառակապացության արժեքը կկորչեր: Այսպես` կազմվել են հետևյալբառակապակցություն-տերմինները, որոնք արտահայտում են ռիսկերիտեսակներ` ֆինանսական ռիսկ, վարկային ռիսկ, տեղեկատվական ռիսկ,իրավական ռիսկ, ներքին ռիսկ, ինքնատիպության ռիսկ ևն:

Մարմին: Այս բառի դիմաց բառարաններում արձանագրված էտասը իմաստ. տնտեսագիտության մեջ գործածվում են տնտեսվարողմարմին , հարկային մարմին տերմին - բառակապակցությունները:

Սեղան - Բառարանում արձանագրում են սեղան բառի 14նշանակություններ. դիվանագիտության և քաղաքականությանբնագավառներում գործածվում է կլոր սեղան տերմին-բառակապակցությունը, որը <<նշանակում է պետական, կառավարական,դիվանագիտական խորհրդակցություն, նիստ>>12:

Պատուհան բառի բառարանային յոթ իմաստներին ավելացել էհետևյալ բառակապակցությունը`մեկ պատուհան. հասարակության լայնզանգվածներին սպասարկելու ծառայության տեսակ: Ուժ բառիբառարանային 34 իմաստներին ավելացել է փափուկ ուժբառակապակցություն – տերմինը, որը գործածվում է դիվանագիտությանմեջ:

<<Փափուկ ուժը շատ միջոցների, գործիքների և հնարքներիամբողջությունն է, որոնց օգնությամբ ազգի մշակութային ռեսուրսներըծնում են ուժեր, որոնք ունակ կլինեն ամրացնելու պետության տնտեսականև ռազմական հզորությունը>>: Բառակապակցությամբ արտահայտված նորտերմիններ են նաև հետևյալները.

12 Տե՛ս Խ. Բադիկյան, Ուսումնական դարձվածաբանական բառարան, Ե, 2002:

Page 37: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

36

Բանկային (նաև Ֆինանսական) խուճապ : Բանկերի նկատմամբվստահության զանգվածային անկում, ավանդների զանգվածայինետհանում և դուրսբերում, որի հետևանքով առաջանում են կանխիկիսղություն և բանկային անվճարունակություն:

Տաք փողեր: Ներդրման ֆոնդ, որը կարճ ժամկետում համառորենձգտում է բարձր շահաբերության:

Քարտ բառով կազմվել են հետևյալ բառակապակցություն-տերմինները`

Վճարային քարտ – գործիք, որի միջոցով կատարվում ենվճարումներ առևտրի և սպասարկման կետերում:

Վիրտուալ քարտ – Արքա, ինչպես նաև վիզա կամ մաստեր քարտիէլեկտրոնային ` ինտերնետային ( համացանցային ) տարբերակն է:

Սպիտակ քարտ - մարզաշխարհի բնագավառում դարձել է տերմին`մրցույթին մասնակցելու թույլտվություն:

Հաշտարար բառի միջոցով ֆինանսաբանկային համակարգումկազմվել է ֆինանսական հաշտարար բառակապակցություն – տերմինը ( Իդեպ, դա պաշտոն է ):

Վարկային գիծ: Որոշակի ժամկետում վարկ տրամադրելուհամաձայնություն կամ պարտավորություն, որը վերանայվում է տարեկանկտրվածքով:

Կուտակային կենսաթոշակ: Կեսաթոշակ բառը նշանակում է<<պետության հաշվին` քաղաքացիներին օրենքով ընդունվածկանոնավորապես տրվող դրամական նպաստ>>: Սակայն վերջերս ԱԺ-նօրենք ընդունեց կուտակային կենսաթոշակի մասին, ըստ որի` 1974 թ.հետո ծնված անհատի աշխատավարձից գանձվում է որոշակի գումար`թոշակի տարիքին հասնելուց հետո հետ վճարելու նպատակով:

Սոցիալական ցանց (եր): Համացանցային համակարգում գործողկայք:

Ֆինանսական գործիք (ներ), եվրոպական կոնվենցիայի գործիք(ներ): Եղանակներ, որոնց միջոցով իրականացվում են ֆինանսական ևեվրոպական համաձայնագրերի հետ կապված միջոցառումները: Այսբառակապակցությունները գործածվում են դիվանագիտության ուֆինանսաբանկային ոլորտներում: Ինչպես օրինակներն են ցույց տալիս,տերմին-բառակապակցությունները երկուական բառերի գոյականականկապակցություններ են, որոնցում գերադաս անդամը համագործածկանբառ է` գործիք, ցանց, փող, ռիսկ, գիծ և այլն, իսկ լրացյալը` ածական:Դրանցում կան այնպիսիք, որոնք ունեն նույն հիմնական բառը, որից

Page 38: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

37

կազմվում են բառակապակցություն- տերմինները: Այսպես` եթեհամեմատենք ռիսկ բառով կազմված բառակապակցություն – տերմինները`ֆինանսական ռիսկ, վարկային ռիսկ, տեղեկատվական ռիսկ, իրավականռիսկ, ներքին ռիսկ, ինքնատիպության ռիսկ և այլն, ապա կտեսնենք, որայդ տերմինները ցույց են տալիս երևույթների, միջոցառումների տարբերտեսակներ: Դրանք դարձել են կենսունակ, իսկ <<կենսունակ դառնում է այնտերմինը, որը ճշգրտորեն արտահայտում է անվանող առարկային>>13:

Այս տերմին–բառակապակցությունները ունեն, իհարկե,նեղմասնագիտական նշանակություն: Դրանցից յուրաքանչյուրը մտնում է միառանձին տերմինային համակարգի մեջ: Եթե պատկանում են տարբերտերմինահամակարգերի, դրանք մասամբ դառնում են համանուններ:Այսպես կարելի է դիտարկել նաև բառ-տերմինները, օրինակ`յուրաքանչյուր տերմինահամակարգի համար խողովակ բառը տերմին է`<<Մարմնի սնամեջ անոթ>> ( շնչառական, մարսողական խողովակ (բժշկ.)տերմին: <<Բույսերի սնամեջ ցողուն>> ( բսբ. տերմին ): <<Հրազենի փող>> (ռազմ. տերմին): <<Բանկային փոխանցումների ուղին >> ( բանկայինտերմին): Մարդկանց տեղափոխելու ուղի (դվնգ. տերմին):

Սակայն տերմինաբանության մեջ նման համանունները սակավ են,և հետևաբար հարկ չենք համարում հանգամանորեն դրանց անդրադառնալ:

Ինչ վերաբերում է տերմինային հոմանշությանը, ապա հայտնի է,որ <<տերմինը` իբրև ճշգրտորեն սահմանելի հասկացություն արտա-հայտող բառ կամ բառակապակցություն, սովորաբար չի ունենում իրհոմանշային տարբերակը>>14:

Նման սովորական բառերով կազմված գիտական տերմիններըտերմինային արժեք են ստանում` պայմանավորված հասկացությանիմաստով: Տերմինը ունի գործածության որոշակի ոլորտ, որից դուրս բառըկարող է կորցնել իր տերմինային նշանակությունը: Եվ ինչպես նշում է ռուսլեզվաբան Ա. Վ. Բարանդեյևը իր <<Գիտական տերմինահամակարգիհիմունքները>> ձեռնարկում` <<տերմինները չպետք է շփոթելանվանակարգության հետ, որովհետև տերմինները ստեղծում ենտերմինահամակարգ, այսինքն` միատեսակ եզակի տարրերիփոխպայմանավորված համակարգ, իսկ անվանակարգությունըտարատեսակ, ընդհանուրի մեջ միմյանց հետ ներքին կապ չունեցող

13 Տե՛ս Ռ. Իշխանյան, Ակնարկ հայերենի տերմինաշինության, Ե.,1981:14 Տե՛ս Յու. Ավետիսյան, Պաշտոնական ոճ, Ե., 2011:

Page 39: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

38

բառերի ամբողջությունն է: Անվանակարգությունը ավելի լայնհասկացություն է, քան տերմինաբանությունը>>15: Պարզեցինք նաև, որհամագործածական բառերի տերմինացումը ինքնանպատակ լինել չիկարող, այլ այդ բառերի իմաստները <<մասնագիտացման ենենթարկվում>>16, ունեն պատճառաբանված գործածություն:

Արդի գրական հայերենում տերմինային տեղաշարժերիուսումնասիրությունը մեզ բերեցին այն եզրահանգման, որ տերմինայինհամակարգում կատարված փոփոխությունները կատարվել են արտաքինփոխառությունների, ներքին փոխառությունների, նորակազմություններիշնորհիվ, ինչպես նաև տեղի է ունեցել համագործածական բառերիտերմինացում: Ընդհանուր միտումը օտար տերմինի փոխարինումն էհայերեն համարժեքներով:

Ա. ԱդիլխանյանՏերմինային տեղաշարժերը արդի գրական հայերենում

Ամփոփում21-րդ դարը նոր փոփողությունների, գիտատեխնիկական

առաջընթացի ժամանակաշրջան է, և դրանց շնորհիվ է, որ ձևավորվել ենգիտական մեծ թվով հասկացություններ ու համապատասխան տերմիններ:Տերմինաբանական բառապաշարի սահմաններն այս տարիների ընթացքումընդարձակվել են ոչ միայն փոխառությունների կամ նորակազմություններիշնորհիվ, այլև բառերի բազմիմաստության շնորհիվ: Տերմինայինհամակարգում կատարվել են հետևյալ փոփոխությունները` 1) տեղի էունեցել մասնագիտական տերմինների լայնածավալ աճ փոխառությանճանապարհով, 2) արդեն գործածած օտար անվանումները փոխարինվել ենհայերեն համարժեքներով, 3) տեղի է ունեցել համագործածական բառերիտերմինացում:

1. Փոխառություններ կատարվել են ա/ բառերի իմաստային-բովանդակայինհիմքի վրա, ինչպես` գլոբալիզացիա ֆրանս. ընդհանրացում <համաշխարհայնացում, աուդիտ անգլ. հաշվեստուգում < հաշվեքննություն,դիսիդենտ լատ. հակասող<այլախոհ, հիպոթեք հուն.գրավ< գրավադրում,մարքեթինգ անգլ. շուկա<շուկայավարում և այլն: Բ/ Բառի կառուցվածքի

15 Տե՛ս А. В. Барандеев , 0сновы научной терминологии, Мир книги, М., 1993, ст. 3816 Տե՛ս Լ.Ղազանչյան, Հայերեն լեզվաբանական տերմինների համակարգային-կառուցվածքային վերլուծություն , հ.4, Լեզվի և ոճի հարցեր, Ե., 1977, էջ 224:

Page 40: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

39

հիման վրա, երբ կատարվում է բնօրինակի բառակազմականվերլուծություն, օրինակ` ինտերնետ լատ. inter մեջ,անգլ. net ցանց <համացանց, էկոլոգիա հուն., oikos տուն,logos հայրենիք և այլն: Գ/Թարգամանության կամ պատճենման ճանապարհով, երբ պատճենումըկատարվում է բնօրինակի ստուգաբանութան կամ թարգմանության հիմանվրա, ինչպես` ագրեման ֆր. agreement<համաձայնություն /դվնգ./,տրանսֆեր lat.transfere փոխանցել< փոխանցում և այլն:

2. Հասարակական տարբեր ոլորտների տերմինային համակարգը ոչ միայնհամալրվում է փոխառություններով, այլև տեղի է ունենում հակառակգործընթացը. օտար տերմինները փոխարինվում են հայերենհամարժեքներով`լիզինգ-վարձակալություն, կաբել-մալուխ, դևալվացիա-արժեզրկում, սայթ-կայք, անեսթեզիա-թմրաքուն, կոսմետիկա-դիմահարդարում:

3. Համագործածական բառերի տերմինացում: Գիտական տերմինների ենվերածվել համագործածական բառեր, որոնք կապվում են գիտականհասկացության փոփոխության հետ: Առաջին տպավորությամբ այդ բառերը,թվում է, տերմինաբանության հետ կապ չունեն, բայց գիտության տարբերոլորտների համար դարձել են տերմիններ, օրինակ` խողովակ –բանկայինխողովակներ /բանկային ուղիներ/, փունջ ռազմ. տերմին.<<Մերստորաբաժանումը ընկավ թշնամու դիվերսիոն կրակային փնջի տակ>>:Լսել բայից գոյականական նշանակությամբ գործածության մեջ է մտելլսումներ տերմինը. <<ԱԺ առաջիկա լսումներում քննակվելու ենօրենսդրական փոփոխություններ>>:

Բացի բառ-տերմիններից ստեղծվել են բառակապակցություն –տերմիններ, որոնց համար հիմք է դառնում մեկ սովորական բառ` շուկա-ֆինանսական շուկա, կապիտալի շուկա, մարմին- տնտեսվարողմարմիններ, հարկային մարմիններ, քարտ- վճարային քարտ, սպիտակքարտ, ցանց- սոցիալական ցանց և այլն: Այս տերմինները ունենգործածության որոշակի ոլորտ, որից դուրս բառը կարող է կորցնել իրտերմինային նշանակությունը:

Այսպիսով, նոր տերմինաբանության կազմավորումը և զարգացումըտերմինային համակարգի միօրինականացման ձգտումն են:

Page 41: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

40

А. АдилханянПередвижение терминов в современном литературном армянском языке

Резюме21 век – век развития научно-технического процесса и благодаря

этому пояивилось много понятий и соответствующих терминов. Границысловарной терминологии в течении этих лет расширились не только за счётзаимствований и новообразований, но и благодаря их многозначительности.В системе терминов имели место следующие изменения: 1) вырослоколичество профессиональных терминов путём заимствований, 2)иностранные наименовались соответствующими армянскиминаименованиями, 3) превращение общеуподребительских слов в термины.

1. Заимствования имели место а) на основе смыслового содержание слов, какнапример глобализация - на франц. объединение, аудит – англ. контроль,учёт, ипотека – греч. залог ит. , б) путём перевода или копирования,например , агреман –франц. соглашение, трансфер лат. перевод.

2. Система терминологии разных сфер пополняется не только за счётзаимствований, но имеет место обратной процессе: иностранные терминызаменяются соответствующими армянскими, так например лизинг –վարձակալություն, сайт - կայք, косметика - դիմահարդարում:

3. Терминация общеуподребительних слов. Общеуподребительные слова сталинаучными терминами. На первый взгляд эти слова не имеют ничего общего стерминологией, но для разных научных сфер они стали терминами,например խողովակ- банковский канал, փունջ – шквал, լսումներ –слушание.Кроме слов-терминов , созданы термины- словосочитания, для которыхслужат основой простые слова: рынок – финансовый рынок, рынок капитала,карта- пластиковая карта, белая карта, сеть – социальная сеть. Эти терминыимеют соответствующую сферу приминения.Таким образом образование и развитие новой терминологии имеет цельединения терминов терминологической системы.

A. AdilkhanyanTerm shifts in the modern literary Armenian

SummaryThe 21st century is the age of innovations and advances in science and

technology which have led to the emergence of a great many scientific conceptsand corresponding terms. During these years the limits of terminological

Page 42: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

41

vocabulary have been extended not only thanks to borrowings or neologisms, butalso due to the polysemy of words. The following changes have occurred in theterms system: 1) borrowings have led to a great number of technical terms; 2)foreign names already in use have been replaced by Armenian equivalents; 3)common words have been replaced by corresponding terms.

1. Borrowings have occurred a) on the basis of meaning content of words, such asglobalisation (French), audit (English), dissident (Latin), hypothec (Greek),marketing (English) and others; b) on the basis of the word-structure, when anoriginal word is analysed in terms of word-formation, for example, internet (Latin“inter” meaning “between” and English “net”), ecology (Greek “oikos” meaning“house”, “home” and “logos” meaning “fatherland”) etc.; c) by means of translationor loan translation, with loan translation done on the basis of etymological studyor translation of the original word, for example, agreman (French) meaning“agreement” /diplomacy/, transfer (Latin “transfere”), etc.

2. The terminological system of various social spheres is not only replenished byborrowings. An opposite process occurs as well – foreign terms are replaced bytheir Armenian equivalents, such as leasing (վարձակալություն), cable(մալուխ), devaluation (արժեզրկում), site (կայք), anesthesia (թմրաքուն),cosmetics (դիմահարդարում).

3. Replacement of common words by corresponding terms. Terms have substitutedfor commonly used words that are associated with the shifts in scientific concepts.At first glance, these words seem to have nothing in common with terminology;however, they have become terms in various spheres of science, such asխողովակ –բանկային խողովակներ /բանկային ուղիներ/, փունջ (military)<<Մեր ստորաբաժանումը ընկավ թշնամու դիվերսիոն կրակային փնջիտակ>>: From the verb լսել (to hear) emerged the term լսումներ (hearing(s))used as a noun. “At the upcoming hearings of the National Assemblyconstitutional changes will be discussed.”

Along with word-terms, word-combination terms have been formed. Acommon single word can become a basis for forming such terms. For example,market – financial market, capital market; body - governmental bodies, legislativebodies card – payment card, yellow card; network – social network, etc. Theseterms are used in specific contexts outside which they can lose their meaning asterms.

Thus, the formation and development of new terminology are an attempt touniform terminological system.

Page 43: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

42

ՀՐԱՆՈՒՇ ԶԱՔՅԱՆԲան. գիտ. թեկն., դոցենտ

ՆԲ//ՉԲ ՍԵՌԱՅԻՆ ԶՈՒԳԱՀԵՌՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՅԵՐԸԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. բայական համակարգ,դասական գրաբար, Աստվածաշունչ, սեռային զուգահեռություն,ներգործական սեռ, չեզոք սեռ։

Ключевые слова и выражения։ глагольная система, классическийдревнеаремянский язык, Библия, родовые параллели, актвный залог,нейтральный залог.

Key words and expressions: verbal system, classical old Armenian (grabar),the Bible, generic parallelism, active voice, neutral voice.

Հայերենի բայական համակարգում մեծ թիվ են կազմում այնբայերը, որոնց մեջ սեռային հատկանիշը միատարր չէ: Դրանքհամապատասխան բայաձևի մեջ միաժամանակ համատեղում են երկուսեռ` առաջ բերելով սեռային զուգահեռություն:

Չնայած այն հանգամանքին, որ հայերենի քերականությանպատմության տարբեր շրջանի հեղինակներ բնութագրել են բայը` որպեսխոսքի մաս, այս կամ այն չափով անդրադաձել են վերջինիսքերականական հատկանիշների, մասնավորապես բայի սեռի քննությանը`կրկնասեռությունը` որպես բայի քերականական հատկանիշ, նկատվել էմիայն 18-րդ դարի քերականություններում` Ա. Այտընյանի և Ա.Բագրատունու կողմից1:

Դրանով հանդերձ, ներգործական և չեզոք սեռերի իմաստներըբառարանային մեկ բառությում համատեղող բայերը միայն աշխարհաբարիշրջանի աշխատություններում են կոչվել կրկնասեռ բայեր, իսկ երևույթը`կրկնասեռություն2:

1 Այտընեան Ա., Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէնլեզուի, Վիեննա, 1866: Բագրատունի Ա., Հայերէն քերականութիւն ի պէտսզարգացելոց, Վենետիկ, 1852:2 Տե’ս մասնավորապես Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվիհամեմատությամբ 562 լեզուների, Եր.,1959,հ.4,Ա: Հ.Աճառյան, Լիակատար

Page 44: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

43

Կրկնասեռության հարցի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որնբ,չբ սեռերի իմաստների համատեղումը հատուկ է հայերենի պատմականզարգացման բոլոր փուլերին` որպես բայական համակարգին բնորոշհատկանիշ: Սեռի քերականական կարգը հայ քերականագիտությանվիճահարույց հարցերից մեկն է: Բայական կրկնասեռության երևույթը ևստարժամանակյա քննության տեսակետից լուրջ դժվարություն էներկայացնում:

Ուսումնասիրելով գրաբարյան բառարանները3, հեղինակայինհամաբարբառներն4 ու հինհայերենյան բնագրերը` կատարել ենք որոշակիվիճակագրություն, ըստ որի` 5-րդ դարի մատենագրական երկերումհանդիպում է շուրջ 500 կրկնասեռ բայ, որոնցից մոտ 180 բայ գործածվելէ Ոսկեդարում:

քերականություն հայոց լեզվի, համեմատությամբ 562 լեզուների, հ.5, Եր., 1952:Վ.Առաքելյան, Հայերենի շարահյուսություն, հ.2, Եր., 1953: Ա. Աբրահամյան, Բայըժամանակակից հայերենում, Եր., 1962: Վ.Քոսյան, Ժամանակակից հայերենիբառակապակցությունները, Եր., 1963: Ն.Պառնասյան, Հ.Օհանյան, Ժամանակակիցհայոց լեզու, Եր., 1968: Մ.Ասատրյան, Բայի սեռերը ժամանակակից հայերենում,Երևան, 1978: Հ.Հարությունյան, Կառավարումը ժամանակակից հայերենում, Եր.,1988:3 Առձեռն բառարան հայկազնեան լեզուի, /երկր. տպագր./, Վենետիկ, Ի սուրբՂազար, 1865: Ղազարյան Ռ., Գրաբարի բառարան, Եր., 2000: : Նոր բառգիրքհայկազեան լեզուի, հ. 1, Եր., 1979, հ.2, Եր., 1981:Մալխասեանց Ստ., Հայերէնբացատրական բառարան, Եր., 1944-1945: Լ. Խաչատրյան, Գրաբարի ուսումնականբառարան, Եր. 2013:4 Ղուկասեան մատենադարան, ԺԵ, Ագաթանգեղայ Պատմութիւն հայոց, Թիֆլիս,Տպարան Ն. Աղանեանի, Պօլից, 1914: Ագաթանգեղոս, Պատմութիւն հայոց, Տփղիս,1909 /բնագրային համաբարբառ, գիրք 1-ին, Ա-Կ/, Երևան, 1973, բնագրայինհամաբարբառ, գիրք 2-րդ, Հ-Ք, Երևան, 1973: Հայկական համաբարբառ, 5-Ա, ԵղիշէիՎասն Վարդանայ և հայոց պատերազմին, Երևան, 1957 թ.հրատարակություն,/բնագրային համաբարբառ, Գիրք 1-ին, Ա-Կ/, Երևան 1974/-ԵՂ1,5-Բ/բնագրային համաբարբառ, Գիրք 2-րդ, Կ-Ք/, Երևան, 1978/: Հայկականհամաբարբառ, 7, Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն հայոց, Տփղիս, 1913/բնագրային, Գիրք 1-ին, Ա-Լ/, Երևան, 1975, ՄԽ1, /բնագրային գիրք երկրորդ, Խ-Մ/Երևան, 1976: Հայկական համաբարբառ, Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն հայոց,Տփղիս, 1904 /բնագրային, գիրք 2-րդ, Ի-Յ/, Եր., 1978: Հայկական համաբարբառ,Կորիւն, Վարք Մաշտոցի, Եր., 1941 /բնագրային/, Եր., 1972: Հայկականհամաբարբառ, Եզնիկ, Կողբացի, Եղծ աղանդոց, Եր., 1972

Page 45: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

44

Կրկնասեռության հարցի տարժամանակյա քննությունը պետք էսկսել կրկնասեռ բայերի պատմական ժառանգության ուսումնա-սիրությամբ: Քանի որ նախագրային վիճակի մասին տվյալներ չունենք,պատմական ժառանգություն պետք է համարել այն կրկնասեռ բայերը,որոնք հանդիպում են դասական գրաբարի շրջանում /Սուրբ գրքիթարգմանությունից մինչև 461 թվականը/: Ըստ Հ. Աճառյանի` այդ շրջանիաղբյուրները ßáõñç 40-ն են:

Հինհայերենյան առաջին աղբյուրը, որի շրջանակներում պետք էանդրադառնալ խնդրո առարկայի քննությանը, Սուրբ գիրքն է /փաստականնյութը քաղել ենք« Գրաբար Աստվածաշնչի համաբարբառից5/:

Քննությունը ցույց է տալիս, որ Ոսկեդարում հանդիպող մոտ երկուտասնյակ կրկնասեռ բայերից Աստվածաշնչում գործածվել է շուրջ 100-ը:

Այս բայերից մոտ 40-ը ներգործական և չեզոք սեռերի իմաստներնհամատեղում է բառարանային մեկ բառույթում, իսկ մոտ 60 բայ ունիսեռային զուգահեռություն:

Ի տարբերություն առաջին խմբի` այս բայերի նբ//չբհակադրությունը կապվում է ոչ թե բառարանային նույն բառույթումքերականական երկու սեռի իմաստների համատեղման, այլ լծորդիփոփոխությամբ (եմ//իմ) տարբեր սեռերի գաղափարն արտահայտելուհանգամանքի հետ:

Այսինքն` այս խմբի մեջ մտնող բայերը Ե-Ի լծորդներիփոփոխությամբ գործածվում են անցողական և անանցողականիմաստներով:

Քննությունը ցույց է տալիս, որ բայերի իմաստային կառուցվածքումսեռային զուգահեռությունը նույն դրսևորումը չունի:

1./ա Այս խմբի մեջ մտնում են այն բայերը, որոնք -եմվերջավորությամբ արտահայտում են ներգործական, իսկ -իմվերջավորությամբ` չեզոք սեռի իմաստ, օրինակ`

Ամփոփել- նբ- մի տեղ հավաքել, խմբել. Ամփոփել զերկիրնամենայն Հրէաստանի /Գ Մկ 6, 4/,. դեպի իրեն քաշել. Ամփոփեա զձեռն քո/Ա Թագ, 14, 19/, պարփակել. Զազգս ամենայն յինքն ամփոփոսցէ /Ամբ., 2,5/, սփոփել, Յոտն կացին երիտասարդք և ամփոփեցին զնա /Գրծ, 5, 6/,թաղել. Ամփոփիցես զմեռեալն` ո’չ մոռացայ զքեզ /Տբ, 12, 13/ և այլն:

5 Համաբարբառ գրաբար Աստուածաշնչի, Սուրբ Էջմիածին, 2012:

Page 46: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

45

Ամփոփիլ– չբ- մի տեղ հավաքվել, Իբրեւ զջուր հեղեալ յերկիր ոչամփոփիցի /Բ Թագ, 14, 14/, թաքնվել, Սուրն Սաւուղայ ոչ ամփոփեցաւդատարկացեալ /Բ Թագ, 1, 22/, փակվել. Ի բանալ բերանոյ իմոյ ոչ եւսամփոփեցաւ անդրէն /Եզկ, 33, 22/ և այլն:

Այլակերպել-նբ- ուրիշ կերպարանք տալ, այլակերպ դարձնել,կերպարանափոխել. Եւ այլակերպեաց առաջի նոցա զերեսս իւր /Ա Թագ,21, 13/:

Այլակերպել- /իմ/- չբ. 1. կերպարանափոխվել. Այլակերպեցաւառաջի նոցա եւ լուսաւորեցան երեսք նորա /Մտ, 17, 2/, 2. իր ինքնությունըթաքցնել, ծպտվել, Այլակերպեցաւ արքայն Իսրայելի, եւ եմուտ ի ճակատն/Գ Թագ, 22, 30/:

Անզաւակեմ- նբ. անզավակ դարձնել. Անզաւակեցից զցանկալիսորովայնից նոցա /Ովս, 9, 16/:

Անզաւակիմ -չբ-անզավակ դառնալ. Ազգդ քո այլ ևս ոչանզաւակեսցի /Եզկ, 36, 15/, Եւ որպէս անզաւակեցայ /Ծն, 43, 14/:

Զետեղել- նբ. տեղավորել, մի տեղում կանգ առնել տալ, հաստատել,բնակեցնել. Ես ինքնին երթայց առաջի քո եւ զետեղեցից զքեզ /Ելք, 33, 14/:

Զետեղել /իլ/- չբ- տեղավորվել, հաստատվել. Ընդ քեզ բնակեսցէ եւընդ քեզ զետեղեսցի /Բ, Օր, 23, 16/ կանգ առնել, դադարել. Լաւ էր թէ անդէնզետեղեալ և բնակեալ էաք /Յս, 7, 7/, հանդարտվել. Մինչեւ զետեղեսցէ ՏէրԱստուած մեր /Բ, Օր, 3, 30/:

Խուճապել-նբ-խուճապի ենթարկել` մատնել, խուճապահար անել,ահաբեկել. Եւ յածումն ցանկութեան խուճապէ միտս անմեղս /Իմս, 4, 12/:

Խուճապել /իմ/-չբ- խուճապի մատնվել, խուճապահար լինել, իրարանցնել, Նոքա իբրև յիւրեանս այսր անդր խուճապեցան /Բ Մկ, 14, 44/,ահաբեկվել. Թէ Աստուծոյ դատաստանաւն խուճապին /Իմս, 16,18/:

Հոսել--նբ. 1. հոսեցնել, բխեցնել, թափել, Եւ հոսեսցեն իբրեւզհեղեղ զարտասուս ի տուէ եւ ի գիշերի /Ողբ, 2, 18/, 2. գահավեժ անել,ցած գցել, նետել, շպրտել. Եւ հոսեսցէ զնոսա յայնկոյս Գետոյն /Գ Թագ, 14,15/, 3. ցիրուցան անել. Ցրուեցի զդոսա ընդ ազգս, եւ հոսեցի զդոսա ընդգաւառս /Եզկ, 36, 19/, Եւ իբրև զմրրիկ հոսեսցէ զնոսա /Իմս, 5, 24/:

Հոսել- /իմ/-չբ. 1. դուրս թափվել, արտահոսել, ծորել, բխել, հորդել,Քանզի հարկանէր զվէմն եւ հոսէին ջուրք /Սղ, 77, 20/, 2. գահավիժել,գլորվել. Ապա ի պարսպաց անտի ի վայր հոսեցին /Բ. Մկ, 6,10/, 3. խուռնբազմությամբ վրա տալ, հարձակվել. Եւ ընդ այնոսիկ սկսան հոսել վիգսմեծամեծս /Բ Մկ, 1, 16/, 4. ցիրուցան լինել, ցրիվ գալ. Իբրեւ զունգ յարդիհոսեալ յերեսաց հողմոյ /Ես, 17, 13/:

Page 47: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

46

Մերժել-նբ. 1. հեռացնել, վանել, վռնդել. Մերժեցեր զնա ի սպառ, եւգնաց /Յբ, 14, 20/, 2. հերքել, ժխտել, բացասել. Եւ մի’ մերժեր զխրատ մօրքո /Առ, 6, 20/:

Մերժիմ-- չբ- հեռանալ, խուսափել. Ի բաց մերժեցարուք ի Տեառնէ/Եզկ, 11, 15/: Մերժեցան վաստակք իմ /Եր, 51, 35/:

Վտանգել- նբ.1. վտանգի ենթարկել, նեղը գցել. Եւ եղեւ իբրեւվտանգեաց զնա բանիւք զգիշերն ողջոյն /Դտ, 16, 16/, 2. չարչարել,խոշտանգել. Հեռացեալք եւ մօտեալք` զնո’յն օրինակ վտանգէին /Իմս, 11,12/:

Վտանգիմ-չբ. վտանգի ենթարկվել. Եւ վտանգեցաւ յաղեղացն /ԱՄն, 10, 3/, նեղն ընկնել. Եւ իբրեւ վտանգեցաւ, խնդրեաց զերեսս Տեառն /ԲՄն, 33,12/:

Փտել նբ. փտում առաջ բերել, փտեցնել, ապականել, փչացնել.Փտեա վաղվաղակի զամպարիշտս /Յոբ, 40,7/:

Փտել /իմ/-չբ-փուտ դառնալ, ապականվել, փչանալ, նեխվել.Փտեցան մարմինք իմ ընդ մորթով միով /Յոբ, 19, 20/: Նեխացան եւփտեցան վէրք իմ յերեսաց անզգամութեան /Սղ, 37, 6/:

Այս խմբի մեջ են մտնում նաև կարկել, համարձակել, բարբառել,գումարել, լուսավորել, խմորել, ճգնել, խոնարհել, մերձավորել , ծագել,հաճել, հաճախել, հարել, պատրաստել, տատանել, վախճանեմ, թյուրել,ձգտել, վարանել, վտտել, արձակել, լքանել, հավասարել, տագնապել,բորբոքել, քաջալերել, զարդարել, միաբանել, հապաղել, հորդել, հանդերձել,նեղել, վնասել, նեղել, ցտել բայերը:

1/բ . Որոշ դեպքերում նբ և ձբ իմաստներն արտահայտում ենմիանգամայն տարբեր նշանակություններ /ինչպես նբ,չբ կրկնասեռությունունեցող բայերը բառարանային միևնույն բառույթում կարող ենհամատեղել նբ և չբ միանգամայն տարբեր նշանակություններ, այնպես էլայս խմբի բայերը քերականական երկու սեռերի իմաստներնարտահայտում են տարբեր լծորդություններով/: Այստեղ, իհարկե, կարևորէ այն հանգամանքը, որ այդ իմաստներն անհամատեղելի են արդիլեզվամտածողությամբ, իսկ գրաբարում, թերևս, նման համատեղելիու-թյունը սովորական երևույթ էր:

Գովել -նբ. դրվատել, ներբողել, փառաբանել. Գովեցին զնա առաջիփարաւոնի /Ծն, 12, 15/:

Գովիմ-չբ. պանծալ, պարծիլ. Ի ճշմարտութեան ձեռաց գովեսցինգործք /Սր, 9, 24/: Օրհնեսցին նովաւ ազգք եւ նովիմբ գովեսցին /Եր 4, 2/:

Page 48: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

47

Ժտել-նբ-1. թախանձել, աղաչել, խնդրել, աղերսել. Ժտեա’ իտեառնէ, և նա տացէ քեզ զխնդրուածս սրտի քո /Սղ, 36, 4/:

Ժտել /իմ/-չբ- 1. իշխել, համարձակվել, հանդգնել, Ժտեցայ ևմատուցի զողջակէզսն /Ա Թագ, 13, 12/:

Կոծել - նբ. ծեծել, բախել, հարվածել. Եւ կոծեսջիք զերեսս ձեր /Եզկ,20, 43/, Եւ կոծէր զանձն իւր քարամբք /Մր, 5, 5/:

Կոծել-չբ. 1. կուրծքը ծեծելով սուգ անել, սգալ, ողբալ. Կոծեցաւ իվերայ առն իւրոյ /Բ Թագ, 11, 26/:

Վկայեմ- նբ,չբ- վկա լինել, վկայություն տալ, հաստատելճշմարտությունը. եւ ահա վկայ անիրաւ վկայեաց զանիրաւութիւն /Բ Յր,19, 18/, Մի’ սուտ վկայէր…/Ղկ, 18, 20/:

Վկայեմ /իմ/-չբ- մարտիրոսվել, նահատակվել. Վկայեալ յամենայնբնակչաց /Գրծ, 22,12/:

Այս խմբի մեջ են մտնում նաև խղխայթել /նբ-թշնամությունըթաքցնել, չբ-թարախակալել, թարախոտ դառնալ/, ծխել /նբ-խունկ ծխել,խնկել, չբ- ծխալ/, վաստակել /նբ- գործել, աշխատել, շահել, ձեռք բերել, չբ-չարչարվել, տանջվել/, վճարել /նբ-իրագործել, վերջացնել, չբ- մահանալ,հեռանալ/, հաստատել /նբ-ամուր դնել, կանգնեցնել, չբ- հենվել, կռթնել/,լուծանել /նբ-արձակել, քանդել, չբ- թուլանալ, անդամալույծ դառալ/, պնդել/նբ-ամրացնել, պինդ կապել, չբ- համառել, ճգնել, վազել/, խառնել /նբ-տարբեր նյութեր իրար խառնել, չբ- ընդհարվել/, հափշտակել /նբ-բռնիուժով կորզել, զավթել, չբ- հրապուրվել, զմայլվել/ բայերը:

Ինչպես կրկնասեռ բայերի պարագայում, այս բայախմբում ևսհանդիպում են սեռային զուգահեռություն ունեցող բային զուգահեռգործածություն ունեցող չբ -ով` -անամ, -ենամ ածանցավոր տարբերակներ:Գրաբարում սովորական է նույն բայի պարզ և ածանցավորտարբերակների գոյությունը: Սովորաբար նման դեպերում պարզ ձևն ունիներգործական, իսկ ածանցավոր ձևը` չեզոք սեռի նշանակություն:

Հաշվի առնելով լեզվում ձևի և իմաստի փոխհարաբերությանհարցը, խնայողությունը և այլ հատկանիշներ` հայերենում չէր կարող իսկզբանե միաժամանակ գոյություն ունենալ, ասենք, փտել կրկնասեռ բայը`փտեմ//փտիմ տարբերակներով, և փտանամ ածանցավոր տարբերակը:Եթե լեզվում <<հանդիպել են>> հոմանիշ ձևեր, դրանցից մեկը պիտի ջնջվիկամ պահպանվելու համար նոր արժեք պիտի ստանա: Այս պարագայում չբիմաստ ունի թե’ փտիմ, թե’ փտանամ ձևը, ուրեմն մեկը պիտի վերանա,իսկ թե որը, դա պայմանավորված է լեզվի զարգացման ընդհանուրօրինաչափություններով:

Page 49: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

48

Նբ//ձբ զուգահեռություն ունեցող բայերի մեջ կան այնպիսիները,որոնք զուգահեռ ունեն հբ տարբերակ, ինչպես օրինակ` վճարել, բարբառել,լքանել բայերը:

Նբ,կբ//ձբ համտեղումներ ունեն բորբոքել, խուճապել, կարկեմ,վտանգել, նեղել, խմորել, եմ//անեմ ` համբառնամ, ոռոգել բայերը, եմ-անամ` բովանդակեմ բայը և այլն::

Այսպիսով, Աստվածաշնչում կրկնասեռություն են դրսևորում 100-ից ավելի բայեր, որոնցից մոտ 60-ը ունի սեռային զուգահեռություն:

ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐկբ-կրավորական սեռի բայ հբ- հասարակ սեռի բայձբ-ձայնակրական բայ նբ-ներգործական սեռի բայչբ- չեզոք սեռի բայ

Հ.ԶաքյանՆբ-չբ սեռային զուգահեռություն ունեցող բայերը Աստվածաշնչում

ԱմփոփումՀոդվածում քննության են ենթարկվել Աստվածաշնչի սեռային

զուգահեռություն ունեցող բայերը, որոնք, ըստ Գրաբար Աստվածաշնչիհամաբարբառի, մոտ 60-ն են /ևս 40 բայ Աստվածաշնչում ունիկրկնասեռություն/:Ինչպես ցույց է տալիս քննությունը, սեռային զուգահեռությունը բայերիիմաստային կառուցվածքում միատեսակ դրսևորում չունի:Մի դեպքում բայերը լծորդի փոփոխությամբ արտահայտում են նույննշանակության ներգործական և չեզոք սեռի իմաստները, ինչպես`ամփոփեմ-նբ- հավաքել, ամփոփիմ-չբ-հավաքվել:

Մյուս դեպքում սեռային զուգահեռություն ունեցող բայերի նբ և չբնշանակությունները պայմանավորված են միանգամայն այլ իմաստներով,ինչպես` գովեմ-նբ-դրվատել, գովիմ-չբ-պարծենալ և այլն

Page 50: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

49

Г. ЗакянЗалоговый параллелизм глаголов Библии.

РезюмеВ статье исследуется залоговый параллелизм глаголов Библии,

которых согласно словнику Древнеармянкой Библии, насчитывается около60 (еще 40 глаголов Библии имеют двузалоговость).

Как показывают исследования, залоговый параллелизм смысловойструктуры глаголов проявляется по разному. В одном случае глаголы счередующимися звуками выражают одно и то же значение. Например:ամփոփեմ (д.з.) - հավաքել, ամփոփիմ (с.з.) – հավաքվել.

В другом случае значения действительного и среднего залоговглаголов, имеющих залоговый паралеллизм, обуславливаются совешеннодругими значениями գովեմ (д.з.) – դրվատել, գովիմ (с.з.) – պարծենալ, и т.д.

H. ZakyanThe Verbs having voice-parallelism in the Holy Bible

SummaryIn the article it has been examined the verbs having voice-parallelism in the

Holy Bible. Due to the Old Armenian vocabulary they are about 60 /40 verbs in theBible also have double –voicing/.

According to the examination voice parallelism in the constructuralmeaning of verb doesn’t have similar usage. On the one hand the verbs of the samemeanings are both active and neutral voices by the change of the last vowel, e.g.ամփոփեմ (av) - հավաքել, ամփոփիմ (nv) - հավաքվել.

On the other and the signification of active and neutral voices of theverbs having voice-parallelism have completely different meaning, e.g. գովեմ (av)– դրվատել, գովիմ (nv) – պարծենալ, etc.

Page 51: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

50

ԱՇԽԵՆ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԲան. գիտ. թեկն., ասիստենտ

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆԵՎ ԻՄԱՍՏԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ։ Հրամայական,հորդորական նախադասություն, բազմաբարդ, բարդ ստորադասական,բարդ համադասական, պարզ, անդեմ նախադասություն, բունհրամայական, հորդորական, արգելական, ստորադասական եղանակ:

Ключевые слова и выражения։ повелительные, сложные, безличные,сложносочиненные, сложноподчиненные предложения, глагольные формыповелительного наклонения, побудительный наклонение, конюктив.

Key words and expressions: jmperative sentences, impersonal, coordinate,compound, simple, subordinate, positive imperative mood, negative imperativemood, subjunctive mood.

Հայագիտության կարևորագույն խնդիրներից մեկը հայ գրականլեզվի ուսումնասիրությունն է, որը արվում նաև նշանավոր գրականգրական հուշարձանների և նրանց հեղինակների լեզվաոճականուսումնասիրությամբ հետ1:

Աստվածաշնչի նախնական թարգմանությունները կատարվել ենասորերենից և հունարենից: Հայկական թարգմանության բնագիրն իրարվեստով զարմացրել է աշխարհահռչակ աստվածաշնչագետներին և իրգիտական նշանակությամբ մինչև այժմ էլ հետաքրքրում է լեզվաբաններին,որոնք ժամանակ առ ժամանակ անդրադառնում են Աստվածաշնչիլեզվաոճական առանձնահատկություններին: Մատյանը թարգմանվել էհինգերորդ դարում և համարվում է <<հայկական ոճով>> գրվածաշխատություն2: Այս տեսանկյունով շատ կարևորվում է Մատյանի

1 Հմմտ. Վ. Առաքելյան, Ակնարկներ հայոց գրական լեզվի պատմության (Vդար),1981, էջ 5։2 Վ. Առաքելյան, Դասական և հետդասական գրաբար, Պատմաբանասիրականհանդես, Եր., 1976, էջ 255։

Page 52: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

51

լեզվական քննությունը, քանի որ Աստվածաշնչի գրաբարը պիտի լիներհինգերորդ դարի լեզվի մշակված կամ գրականացվող տարբերակը3:

Նախադասությունը, առհասարակ, մտքի ձևավորման,արտահայտման միջոց է, այսինքն մտածողական և հաղորդակցականմիավոր է, ուստի նրա դրսևորման միջոցները բազմաբովանդակ են: Հինհայերենի նախադասությունները բազմակառույց են, ստորոգմանարտահայտության պլանում` բազմաձև: Այս տեսանկյունից հին հայերենը(5-11-րդ դ.դ.) գրական հայերենի մյուս շրջաններից (միջին և աշխարհաբար)տարբերվում է:

Լեզվաբանության մեջ նախադասությունն ընդունված է սահմանելայսպես. <<Նախադասությունը ստորոգումով և հնչերանգայինավարտվածությամբ ձևավորված լեզվական նվազագույն միավոր է, որովհաղորդվում է թե՛ միտք, թե՛ խոսողի վերաբերմունքը>>4:

Նախադասության մեջ խիստ կարևորվում են թե՛ միտքը, թե՛հնչերանգը (հնչերանգային բովանդակությունը), թե՛ տրամաբանականշեշտը: Հետաքրքիր է, որ իմաստասիրական հայեցակետով տարբերվում ենմիտք և դատողություն եզրույթները. դատողությունն արտահայտում էհաստատում կամ ժխտում, որը հիմնականում բնորոշ է պատմողականնախադասությանը, իսկ հրամայական, հարցական և բացականչականնախադասությունների մեծ մասը դատողություն չեն արտահայտում,սակայն սա բացարձակ այսպես չէ. կարելի է կարծել, թե մասամբդատողություն չեն արտահայտում. կոչը, հրահանգը, ցուցումը,առաջադրանքը, զգուշացումը նույնպես դատողություններ են կամ էլդատողությունների պայմանահետևանքային կապ5:

Այս տեսանկյունից բավական հետաքրքիր է հրամայականնախադասության արտահայտությունը <<Աստվածաշունչ>> մատյանում:<<Աստվածաշունչ>> մատյանն իր բովանդակությամբ եզակի գործ է, քանիոր ժանրային առումով այն ընդգրկում է գեղարվեստական գրականությանգրեթե բոլոր ժանրերը, մյուս կողմից այն նաև իմաստասիրական,աստվածաբանական և հոգեվերլուծական հետաքրքիր աշխատություն է:

3 Հմմտ. Մ. Մինասյան, Գրաբար Ավետարանների բառաբնագրային տար-բերութիւններ, առանձնահատկութիւններ, բառացանկեր և բառարան, Ժնև, 2002, էջ80։4 Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Եր., 1975, էջ 265։5 Հմմտ. Գ. Բրուտյան, Ձևական տրամաբանության դասընթաց, Եր. 1967, էջ 209-210։

Page 53: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

52

Հետևաբար լեզվական և ոճական առումով այն հետաքրքիր է ևառանձնահատուկ: Բովանդակային պլանում այս բազմաժանրության մեջմենք առանձնացրել ենք հրամայական նախադասությունը, քանի որ թե՛քերականական, թե՛ իմաստային տեսանկյունից այն յուրօրինակ է:

Հրամայական նախադասությունը սահմանվում է այսպես.<<Հրամայական նախադասություններն արտահայտում են խոսողիթելադրանքը խոսակցին` կատարելու որևէ գործողություն>>6:

Մեկ այլ տեսանկյունով հրամայական նախադասությունները երկուտեսակ են` հրամայական և հորդորական7: Իմաստային առումով էլհրամայական նախադասությունները բազմազան են: Նրանցով կարելի էարտահայտել հրաման, կարգադրություն, առաջարկ, ցուցում, հորդոր,պատվեր, պատվիրան, կոչ, խնդրանք, զգուշացում: Այս իմաստայինբազմազանությունը վկայում է այն մասին, որ <<հրամայական>> անվանվածնախադասության կիրառությունները ավելի լայն են, և այս անվանում էլպայմանական է:

Հրամայական նախադասությունները լինում են և՛ երկկազմ, և՛միակազմ: Երկկազմ նախադասության կառուցվածքում, ինչպես նաևբովանդակային պլանում շատ է կարևորվում հրամայականնախադասության ստորոգյալի արտահայտությունը, որը կարող էդրսևորվել հետևյալ եղանակային ձևերով.

1. Բայի հրամայական եղանակով: Հին հայերենում հրամայականեղանակն ուներ երեք արտահայտություն` ներկա կամ բունհրամայական եղանակ, ապառնի կամ հորդորական եղանակ ևարգելական հրամայական:

2. Ստորադասական եղանակի բայաձևերով, որոնք աշխարհաբարթարգմանվում են ըղձական, պայմանական, հարկադրականեղանակների ապառնի ժամանակներով: Ըղձական ևհարկադրական եղանակներն արտահայտում են հրամանի իմաստ,մասնավորապես ըղձականի ժխտական ձևը և հարկադրականեղանակը: Ստորադասական եղանակի բայաձև +մի կառույցընույնպես արտահայտում է հրամայականի իմաստ` ժխտման,արգելման նրբերանգով:

6 Տես` Ս. Աբրահամյան, նշվ. աշխ. , էջ 353։7 Տես` Մ Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Եր., 1987, էջ 137։

Page 54: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

53

3. Անդեմ նախադասություններից նրանք, որոնց գերադաս անդամնարտահայտված է անորոշ դերբայով:Հրամայական նախադասությունը սովորաբար շեշտ է կրում իր

վրա, սակայն երբեմն իմաստային առումով շեշտը թույլ է լինում, բայց այդպատճառով հրամայական նախադասությունն իր բնույթը չի փոխում,պարզապես այն ավելի հորդորի բովանդակություն է ստանում և գրավորխոսքում կարող է շեշտ չկրել:

<<Աստվածաշունչ>> մատյանում հրամայական նախադասություն-ներն արտահայտվել են`

ա. պարզ նախադասություններում,բ. բարդ նախադասություններում,գ. անդեմ նախադասություններում,դ. մեջբերվող խոսքում, մասնավորապես ուրիշի ուղղակի խոսքում:Աստվածաշնչում հրամայական նախադասությունները տարբեր

գրքերում տարբեր հաճախականությամբ են գործածված. սա առաջինհերթին պայմանավորված է նյութի բովանդակությամբ: Նոր կտակարանիգրքերը մեծ մասամբ ունեն ուսուցողական բովանդակություն, դրանով էլպայմանավորված է հրամայական նախադասությունների ավելի շատգործածությունները: Կառուցվածքային տեսանկյունից մատյանումգերակշռում են բարդ նախադասությունները, մասնավորապես`բազմաբարդ կառույցները: Բազմաբարդ նախադասություններիբաղադրիչների քանակը երեք և ավելի է, և այդ բաղադրիչները կապակցվածեն համադասական և ստորադասական հարաբերությամբ: Հրամայականկառույցները հաճախադեպ են հատկապես ուրիշի ուղղակի խոսքում, այնէ` մեջբերվող կառույցներում:

Հնգամատյանում և Նոր կտակարանում հրամայական բարդնախադասությունների բաղադրիչներն արտահայտում են միավորիչիմաստ: Այս նախադասությունների բաղադրիչները արտահայտում ենթվարկում և գործողությունների հաջորդականություն, իմաստայինառումով այս նախադասություններն արտահայտում են պատվեր, հորդոր,խրատ: Օրինակ` <<Իմացարո՛ւք, անմեղք, զխորագիտութիւն, և անխրատքդի՛ք ի սիրտս ձեր>>: [Առ., Ը 5]

<<Վաճառեցէ՛ք զինչս ձեր և տո՛ւք ողորմութիւն. և արարէ՛ք ձեզքսակ առանց հնանալոյ, գանձ անպակաս յերկինս>>: [Ղուկ., ԺԲ 33]

Բարդ համադասական նախադասությունների բաղադրիչները, եթեարտահայտում են թվարկում, ապա թվարկվող փաստերը բովանդակության

Page 55: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

54

տեսակետից հավասար արժեք և հավասար կշիռ են ստանում, և ամբողջկառույցը սաստկական նշանակություն է ձեռք բերում:

Վերը նշեցինք, որ մատյանում հաճախական գործածություն ունիմեջբերվող խոսքը. ուղղակի խոսքը, բնականաբար, ուղեկցվում էասացական բայերի հետ, գերազանցապես <<ասել>> բայով: Այսկառույցներում հեղինակի խոսքի և ուղղակի խոսքի կապը ավելի սերտ էլինում: <<Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի և ընդ Ահարոնի և ասէ, Առէ՛ք դուք լիձեռօք ձերովք մոխիր հնոցի, և ցանեսցէ զայն Մովսէս ընդ երկինս առաջիՓարաւոնի և առաջի ծառայից նորա>>: [Ել., Թ 87]

Մատյանում երկխոսություններն ունեն ինքնատիպ բովան-դակություն, քանի որ սրանք մարդու և Աստծո միջև են, որոնքհիմնականում պատվերներ, հորդորներ, հրամաններ, ցուցումներ,հրահանգներ են և ունեն ուսուցողական նպատակ: Օրինակ` <<Եւ ասէԲաղաամ ցԲաղակ. Շինեա՛ ինձ աստ բագին, և պատրաստեա՛ ինձ աստեւթն զուարակ և եւթն խոյ>>: [Թիւ.,ԻԳ 29]

Թե՛ կառուցվածքային, թե՛ բովանդակային առումովառանձնահատուկ են հրամայական նախադասությունները Նորկտակարանի գրքերում. այսպես` Ղուկասի գրչին են պատկանում ԳԱվետարանը և <<Գործք առաքելոցը>>, լեզվական տեսակետից նրագործերը պատկանում են Նոր կտակարանի լավագույն երկերի թվին:Հովհաննեսի Ավետարանը ավելի բարձր է և <<ոգեկան մթնոլորտ ունի>>8:Համադասական նախադասությունների բաղադրիչներն արտահայտում ենպայմանահետևանքային կամ հակադրության հարաբերություններ.օրինակ` <<Մի՛ երկնչիր, միայն հաւատա՛ և կեցցէ՛>>: [Ղուկ., Ը 50], <<Մի՛ըստ աչս դատիք, այլ ուղիղ դատաստա՛ն արարէք>>: [Յովհ., Է 24] Այսնախադասություներում ստորոգյալներն առաջին բաղադրիչնախադասություններում արտահայտված են արգելական հրամայականիբայաձևով, իսկ հաջորդիվ` բուն հրամայականի բայաձևերով:

Մեր ուսումնասիրած նյութում բարդ ստորադասականնախադասության երկրորդական նախադասությունները կատարում ենշարահյուսական տարբեր պաշտոններ, սակայն հիմնականում տարածվածեն ստորոգումը հրամայական եղանակի բայաձևերով արտահայտվածգլխավոր նախադասություն, որին հաջորդում է պատճառի պարագա

8 Եզ. ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Մայր աթոռ Ս.Էջմիածին,1996, էջ 53։

Page 56: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

55

երկրորդական նախադասություն: Այս կառույցները հիմնականումկապակցված են զի շաղկապով, երկրորդական նախադասության դիրքընույնպես կայուն է, այն հիմնականում ետադաս է, սակայն կան կառույցներ,որտեղ երկրորդական նախադասությունները նախադաս են: Սապայմանավորված է նախադասության հրամանի իմաստային բովանդա-կությամբ: Ստորադասական նախադասությունները հիմնականումկապակցվում են զի, եթէ, յորժամ, մինչև շաղկապներով, որ, որչափհարաբերական դերանուններով: <<Քաւեա՛ զժողովուրդ քո զԻսրայէլ զորփրկեցեր, Տէ՛ր, զի մի եկեսցէ արիւնս անպարտ ի վերայ ժողովրդեան քոԻսրայելի և քաւեցի ի նոցանէ արիւն>>: [Բ Օր.,ԻԱ 8]

<<Եւ ընտրեա՛ զկեանս, զի կեցցես դու և զաւակ քո>>:[Բ Օր., Լ 19]Վերը նշված բնագրային օրինակներում գլխավոր նախադասությանստորոգյալն արտահայտված է բուն հրամայականով, իսկ երկրորդականըկատարում է պատճառի պարագայի շարահյուսական պաշտոն, որիստորոգյալն արտահայտված է երկրորդ ապառնի բայաձևով:

Հրամայական բարդ ստորադասական նախադասություններըիմաստային առումով բազմազան են, հիմնականում արտահայտում ենառաջարկ, զգուշացում, թելադրանք, պատվիրան, դիմում, հորդոր-պատվիրան, պահանջ, ցուցում, հանձնարարություն: Այսպիսով` բարդստորադասական նախադասությունների հիմնական առանձնա-հատկությունը նրա բաղադրիչների միասնությունն է: Այսնախադասություններում նույնպես ստորոգումն արտահայտվում էհրամայական եղանակի բայաձևերով, բովանդակությամբ արտահայտումեն պայմանահետևանքային, պատճառի, երբեմն նաև ժամանակի և ձևիպարագաների նշանակություն:

Բազմաբարդ նախադասությունները բաժանվում են երկու մեծ խմբի`բազմաբարդ համադասություն և բազմաբարդ ստորադասություն9: Քանի որվերլուծվել են թե՛ համադասական, թե՛ ստորադասական բարդնախադասությունները, որևէ նոր առանձնահատկություն հնարավոր չէգտնել. ստորոգումն արտահայտված է հրամայական և ստորադասականեղանակի բայաձևերով, արգելական հրամայականի բայաձևերի փոխարենգործածվել է նաև մի+ստորադասական եղանակի բայաձև կառույցները:Հետաքրքիր է, որ այս կառույցները պարզապես հաճախադեպ ենգործածված մատյանում: Բազմաբարդ նախադասությունները, առհա-

9 Տես` Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու, Եր., 1984, էջ 319։

Page 57: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

56

սարակ, գործածվում են գեղարվեստական գրականության մեջ,մասնավորապես արձակում:

Հրամանն արտահայտվում են նաև պարզ և անդեմնախադասությունների միջոցով: Բայական անդեմ նախադասություններիգերադաս անդամն արտահայտվում է բայով, հիմնականում անորոշդերբայով: Այս նախադասություններն արտահայտում են հրաման, կոչ,ցուցում, որով պահանջվում կամ արգելվում է կատարել որևէգործողություն: Օրինակ` <<Ընկալ զնոսա յանձին և ի գլուխ քո հանապազ ևարկ իբրև զմանեակ ի պարանոց քո>> [Առ., Զ 21] <<Եւ քանդակել զականսն,և գործել զփայտն, առնել զամենայն գործ իմաստութեան>>: [Ել., ԼԵ 33]

Անդեմ նախադասությունները ևս կարող են հանդես գալհրամայական նշանակությամբ. այս նախադասությունների համար այնքանկարևոր է արտասանության առոգանությունը` հնչերանգը, որ շեշտըչգործածելու դեպքում կարող է փոխվել նախադասության միտքը,հետևապես և բնույթը:

Պարզ նախադասություններում ստորոգյալն արտահայտված էհրամայական (բուն, հորդորական, արգելական) եղանակով:Կառուցվածքային տեսանկյունից այն առանձնահատկություններ չունի,սակայն բովանդակային առումով բավական բազմազան է: Նրանքարտահայտում են պատվիրան, հորդոր, խնդրանք, հանձնարարական,զգուշացում, կոչ. օրինակ` <<Աճեցէ՛ք շնորհօք և գիտութեամբն Տեառն մերոյև Փրկչին Յիսուսի Քրիստոսի>> [Թ, Պետ. II Գ 18]

Ակնհայտ է, որ այս բայաձևերի առանձնահատկություններըպայմանավորված են ոչ թե նախադասության կառույցով, այլնախադասության բովանդակությամբ: Ավելին, նրանք ձեռք են բերումոճական արժեք` խոսքին հաղորդելով շատ նրբերանգներ: Այս առումովհետաքրքիր կիրառական բնութագիր ունեն հարադիր բայերը:<<Յամենայնժամ ուրա՛խ լերուք: Անդադար աղօթս արարէ՛ք>>[Թ, Թես., Ե 16] Անշուշտ<<աղօթս արարէք>> կառույցը ստեղծում է հատուկ տրամադրություն,կարծես հուշում է աղոթքի ստեղծագործ արարչագործ բովանդակությանմասին:

Իբրև ամփոփում` հրամայական նախադասությունները Մատյանումբավական հաճախադեպ են` պայմանավորված որոշ գրքերիբովանդակությամբ, ինչպիսիք են <<Առակք Սողոմոնի>>, <<Թուղթք>>,<<Գործք>>, Նոր կտակարանում հրամայական նախադասություններըունեն մեղմ հորդորի երանգներ: Հիսուս Քրիստոս պատգամում է. <<Առէ՛ք

Page 58: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

57

զլուծ իմ ի ձեզ, և ուսարուք յինէն, զի հեզ եմ և խոնարհ սրտիվ, և գտջիքհանգիստ անձանց ձերոց>>։ [Մատթ., ԺԱ 29]

Օգտագործված գրականություն

1. Ս. Աբրահամյան, Ժանակակակից գրական հայերեն, Եր., 19812. Վ. Առաքելյան, Ակնարկներ հայոց գրական լեզվի պատմության,

Հայկ. ՍՍՀ ԳԱ հրատ., 19753. Վ. Առաքելյան, Դասական և հետդասական գրաբարը:

Պատմաբանասիրական հանդես, Եր., 1976, 255-272 էջ4. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, շարահյուսություն,

Եր., 19875. Աստվածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանաց, 19976. Գ. Բրուտյան, Ձևական տրամաբանության դասընթաց, Եր., 19677. Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու, Բարդ

նախադասություն, Եր., 19848. Գ. Դարբինյան, Ներածութիւն Հին Կտակարանի, սբ. Էջմիածին,

20009. Նոր Կտակարան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, Ի Վիէննա,

186410. Մ. Մինասյան, Գրաբար Ավետարանների բառաբնագրային

տարբերութիւններ, առանձնահատկութիւններ, բառացանկեր րբառարան, Ժնև, 2002

11. Եզ. ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի,Մայր աթոռ Ս. Էջմիածին, 1996

Ա. ՅուզբաշյանՀրամայական նախադասության կառուցվածքային

և իմաստային առանձնահատկությունները ԱստվածաշնչումԱմփոփում

Հրամայական նախադասությունների ուսումնասիրությունըկարևորվում է ոչ միայն կառուցվածքային տեսանկյունից, այլև իմաստայինառումով: Աստվածաշնչում ավելի հաճախադեպ են բազմաբարդկառույցները, հանդիպում են նաև պարզ, անդեմ, բարդ համադասական ևբարդ ստորադասական նախադասություններ: Հրամայական

Page 59: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

58

նախադասության ստորոգումն արտահայտվում է բուն, հորդորական ևարգելական հրամայականի բայաձևերով, ինչպես նաև ստորադասականեղանակի բայաձևերը նույնպես ունեն հրամանի իմաստ:

А. ЮзбашянСмысловые и структурные особенности повелительных

предложений в БиблииРезюме

Большое значение в изучение повелительных предложений имеет нетолько ее структурные, а также их смысловые особенности. Библия чащевсего изложена в многосложных структурах, встречаются также простые,безличные, сложносочиненные и сложноподчиненные предложения. Вповелительных предложениях сказуемые проявляется в побудительном изапретительно повелительных глаголах, а также конюктив имеетдолженствовательный смысл.

A. YuzbashyanSemantic and Structural Peculiarities of Imperative Sentences in the Bible

SummaryThe investigation of imperative sentences is of paramount significance from

both structural and semantic perspectives. The imperative sentences that comeacross in the Bible are mainly complex in structure, with the possibility ofencountering simple, impersonal, coordinate and compound subordinate clauses aswell. The predicative in imperative sentences is expressed with the help of verbsin positive and negative imperative mood as well as verbs in subjunctive moodthat also express order.

Page 60: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

59

ՌՈՒԶԱՆ ՎԻՐԱԲՅԱՆՀՊՄՀ հայոց լեզվի և նրա դասավանդման

մեթոդիկայի ամբիոնի հայցորդ

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԻՊԱՏԿԵՐԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Բանալի բառեր և արտահայտություններ. մակդիր, համեմատություն,փոխաբերություն, անձնավորում, չափազանցություն, կրկնություն, զեղչում,աստիճանավորում, բառախաղ, հակադրություն, ճարտասանական հարց,բացականչություն, հեգնանք:

Ключевые слова и выражения։ эпитет, сравнение, метафора,персонификация, гипербола, повторение, многоточие, градация, каламбур,контраст, риторический вопрос, восклицание, ирония.

Key words and expressions: epithet, simile, metaphor, personification,hyperbole, repetition, ellipsis, gradation, pun, contrast, rhetorical question,exclamation, irony.

Պատկերավորությունը ոճաբանության կարևորագույն և հիմնականհասկացություններից է և բնորոշ է գործառական բոլոր ոճերին, սակայնառավելապես այն հատուկ է գեղարվեստական ոճին, ուստիգեղարվեստական ոճի հիմքում ամենից առաջ ընկած են խոսքիպատկերավորությունը, պատկերավոր մտածողությունը:

«Իրականության գեղարվեստական պատկերումը նախ և առաջկյանքի, երևույթների, բնության, մարդկանց իրավիճակի և հոգեբանությանվերարտադրման տեսանելի, առարկայական, զգայական, զգացական,ինչպես նաև հուզական արտահայտությունն է»1:

Խոսքի պատկերավորությունը ստեղծվում է համապատասխանլեզվաոճական միջոցներով ու հնարքներով, որոնց գործածությամբհնարավոր է դառնում պատկերվող իրողությունն ու երևույթներըներկայացնել ավելի գունեղ, տպավորիչ, պատկերավոր, հուզական ուարտահայտիչ:

1 Լ.Կ. Եզեկյան, Համեմատությունները Րաֆֆու «Սամվել»-ում, Հայոց լեզուն ևգրականությունը դպրոցում, N0 5-6, 1970, էջ 100:

Page 61: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

60

Ոճագիտության մեջ լեզվի պատկերավորման միջոցները բաժանվումեն երկու խմբի՝ դարձույթներ (մակդիր, համեմատություն,փոխաբերություն, անձնավորում, չափազանցություն, նվազաբերություն,շրջասույթ) և բանադարձումներ (կրկնություն, զեղչում, աստիճանավորում,բառախաղ, հակադրություն, ճարտասանական հարց, դիմում,բացականչություն, անշաղկապություն, բազմաշաղկապություն,շրջադասություն, հեգնանք):

Մակդիրները առարկան բնութագրում են ոչ թե սովորական,տարբերակիչ հատկանիշներով, այլ՝ գեղարվեստական, արտահայտչականտեսանկյունից, օրինակ՝

Խլորեն փակված հոգու ծալքերը ճառագայթում են կապույտտխրություն, լույս, աստղային ժպիտ, որոնք հասնում են մարդկանց(ՆԱՍԲ, էջ 80):

...Իսկ ես մի տխուր կաթիլ նվիրեցի քեզ Եփրատի ջրերից (ՆԱՃԵՎՃ,էջ 251):

Մակդիրը խոսքին հաղորդում է յուրահատուկ գունավորում՝արտահայտելով գրողի ինքնուրույն ոճը, օրինակ՝

Ոսկե ձին ոչնչով չէր տարբերվում իսկական ձիուց (ՆԱՍՔԿԱ, էջ 80):Երբեմն ծփում էին հակինթ լճակները (ՆԱՍՔԿԱ, էջ 80):Ո՞ր հիմարի մտքով էր անցել թղթե վարդ սարքել, ամեն ինչ կարող է

լինել արհեստական, սուտ ու կեղծ, նույնիսկ՝ կին թե տղամարդ, միայն ոչծաղիկների արքայադուստրը (ՆԱՄԿ, էջ 9):

«Համեմատությունն այլաբերության տարատեսակ է, լեզվիպատկերավորման միջոց, ոճական այնպիսի հնարանք, որի դեպքում որևէառարկայի կամ երևույթի նկարագրությունն ավելի պարզ ու տպավորիչ,պատկերավոր դարձնելու նպատակով համադրվում է այդ առարկայի որևէկողմի արտաքին կառուցվածքով կամ ներքին իմաստայինյուրահատկություններով նման առարկայի կամ երևույթի հետ»2:

Տխրության պատկերը, որ լուռ համբուրում էր նրա դեմքը,զարդարված էր թախծոտ հպարտությամբ և կոտրված ժպիտով՝ այդպեսլեռների գիրկն իջնող իրիկնամուտի արևն է նայում աշխարհին ևմարդկանց (ՆԱՍՔԿԱ, էջ 217):

Գրողը ստեղծել է համեմատության յուրատիպ պատկերներ, օրինակ՝

2 Լ.Կ. Եզեկյան, Հայոց լեզվի ոճագիտություն, Ե., 2007, էջ 334:

Page 62: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

61

Աստղերը, որոնք Եկեղյաց գավառում ավելի պայծառ են, քանաշխարհի ամենամաքուր ու շողշողուն ադամանդը, բյուր հազարներովզարդարեցին գիշերային տիեզերքը և տարածության անհուններից լույսմաղեցին խոշտանգված երկրի վրա (ՆԱԵ, էջ 5):

Կան համեմատություններ, որոնք կոչվում են երկանդամ ևկառուցվում են նման, պես, որպես և այս կարգի այլ կապերով, օրինակ՝

Ափսեի մեջ մնաց ապարանջանի նման կարկանդակը (ՆԱԿ, էջ 12):Մենք հայ ենք, ադամանդի պես խտացած մեր հայրենիքը՝ հայոց

լեզուն (ՆԱՀ, էջ 28):Հորթուկները բառաչում էին մանկան պես (ՆԱՍՔԿԱ, էջ 33):Ադալյանի համեմատությունները հատուկ են և՛ առարկաներին, և՛

անձերին, և՛ երևույթներին, որոնք գեղագիտական փայլ են հաղորդումգրողի ամեն մի նախադասության կերտվածքին:

Փոխաբերությունը այլաբերության տարատեսակ է, խոսքիպատկերավորման, ոճավորման այնպիսի միջոց, որի հիմքում ընկած էերկու առարկաների կամ երևույթների նմանությունը, և դրա շնորհիվգրողը նրանցից մեկի անունը փոխարինում է մյուսի անվամբ կամ նրանցբնորոշ որևէ հատկանիշով:

Հետաքրքիր է գրողի ներկայացրած փոխաբերություններիամբողջական շարքը, որոնք աչքի են ընկնում իրենց հարստությամբ ևինքնատիպությամբ, օրինակ՝

Թերևս՝ ում լեզուն չի թաթախվել ստի մեջ և չի բորբոսնել (ՆԱՄԺՀ, էջ341):

Հրաշալի են հետևյալ պատկերները, օրինակ՝Արևը դաշտի ձյուներին զարկվելով կկուրացնի նրանց (ՆԱՍՔԿԱ, էջ

99):Երկնքում գիշանգղներ երևացին:Գիշանգղները տխրություն էին ներարկել Մռթոյի սիրտը (ՆԱՍՔԿԱ,

էջ 165):Մեկ այլ օրինակ՝Սև քառակուսի կարմիր անապատում (ՆԱՍՔԿԱ, էջ 108):Այս նախադասությունը, որը կրում է նաև ստեղծագործության

անվանումը, խորհրդանշում է մարդկային կյանքն ու կապույտ Երզնկանկլանող սև խոռոչը:

Գրողը մասնակից է դարձնում ընթերցողին, միաժամանակ պատումըգեղագիտական տեսանկյունից ամբողջական դարձնելու նպատակովօգտագործում է փոխաբերության ոճական հնարանքը:

Page 63: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

62

Անձնավորումը պատկերավորման միջոց է, ոճական այնպիսիհնարանք, երբ իրերին, երևույթներին, կենդանիներին վերագրվում ենմարդկային հատկանիշներ: Այս իրողությունը հաճախ կապում ենմարդկանց հնագույն մտածողության հետ, ըստ որի բնության երևույթներըշնչավորվում են, ստանում մարդկային ձևեր, օրինակ՝

Եվ այդ քար լռությունը այսօր էլ խլացնում-ճզմում է սիրտս (ՆԱԵ, էջ405):

-Լուսինն ալ քնած է (ՆԱՍՔԿԱ, էջ 52):Անձրևը պատուհանի ապակիներն էր թակում (ՆԱԹԹ, էջ 81):Լուռ էին ծառ ու թուփ, փուշ ու ծաղիկ (ՆԱՍՔԿԱ, էջ 217):Գրողը բնության երևույթներին, առարկաներին շնչավորում է,

հաղորդում է մարդուն բնորոշ հատկանիշներ. մերթ քնած են, մերթ լռել են,մերթ էլ հառաչում են: Հայ ժողովրդի անցած ճանապարհին հետևել ենլուսինը, ծառերն ու ծաղիկները և գրողի ամենասիրելի ու հավատարիմգետը՝ Եփրատը:

Չափազանցությունը ոճական հնարանք է, արտահայտչական միջոց,որի դեպքում խոսքի պատկերավորության նպատակով որևէ առարկայիկամ երևույթի հատկանիշներն ու չափերը ներկայացվում են միտումնավորմեծացված ու չափազանցված եղանակով, դրանով իսկ ավելի ազդեցիկ էդառնում խոսքի տպավորությունն ունկնդրի պատկերացումների ևտպավորության վրա, օրինակ՝

-Շունչս կտրվեց, սիրտս կանգ առավ, ես մեռա (ՆԱԴ, էջ 7):Արևածաղկի մեծ-մեծ գլուխներ՝ սև, լիքը սերմերով, նուռ, ի՜նչ նուռ,

քաղցրությունից ճաքճքել են, արյունոտվել են (ՆԱՄԺ, էջ 12):Կարծես մի ամբողջ քաղաքը, ամբողջ Հայաստանն այստեղ է (ՆԱՄԺ,

էջ 13):Չափազանցության հակառակ երևույթը նվազաբանությունն է,

նվազասույթը, երբ առարկայի հատկանիշը կամ որևէ երևույթներկայացվում են նվազեցման, չափերի փոքրացման ու թուլացմանեղանակով, օրինակ՝

Մի՛ հրաժարվեք, դուք չարյաց փոքրագույնն եք (ՆԱԲՓ, էջ 45):Մեկ այլ օրինակ՝Այս ինչ նեղլիկ Հայաստան է, սիրտս հող է ուզում, ջուր, բնություն,

անծայր-անծայր երկինք (ՆԱՄԺ, էջ 13):Շրջասույթը կամ շրջասությունը փոխաբերության տեսակ է, ոճական

դարձույթ, երբ որևէ առարկա կամ երևույթ ուղղակի անվանելու փոխարեն

Page 64: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

63

տրվում է նրա ավելի ծավալուն, նկարագրական բնութագրությունը,օրինակ՝

Իսկ «հետոն» տորիչելյան դատարկություն է՝ տնտեսական,մշակութային և գիտական ազգաքանդ նահանջներով, մեր ազգայինհիշողության և պատմության քառուղիների մթագնմամբ (ՆԱՍՔԿԱ, էջ 227):

Գրողի շրջասույթները հանդես են գալիս ասույթներում՝ խոսքըդարձնելով գրավիչ և ճշմարիտ, միաժամանակ ընթերցողին մտածելու ևխորհելու հնարավորություն տալիս, օրինակ՝

Մեր հազարամյա գրականության լույսը միշտ ճառագել էիրականության ու ժողովրդի ճակատագրի մթությունից և դարձելավանդույթ: Երբ հայրենի երկիրը ծածկել են սև-մութ ամպեր, իսկ ժողովրդիգլխին՝ ահեղ դամոկլյան սուր... (ՆԱՀ, էջ 19):

Կրկնությունը ոճական, շարահյուսական այնպիսի բանադարձում է,որի դեպքում բառերի կամ բառակապակցությունների կրկնությամբխոսքին հաղորդում են հուզականություն, արտահայտչականություն,օրինակ՝

Տեսա ավերակված վանքեր ու գյուղեր:Տեսա մի գունեղ արտույտ (ՆԱՍՔԿԱ, էջ 147):Երբեմն միևնույն նախադասության մեջ հանդես են գալիս

բառակրկնություններ, օրինակ՝-Նա, նա, նա (ՆԱԿԵՎՏ, էջ 52):Մեկ այլ օրինակ՝Մի՛ հեռանար ինձմե, մի՛ հեռանար ինձմե, մի՛ հեռանար ինձմե

(ՆԱՍՔԿԱ, էջ 234):Կրկնությունների կիրառմամբ հեղինակը բարձրացնում է պատումի

հուզականությունն ու արտահայտչականությունը, օրինակ՝Այստեղ ամեն բան անսկիզբ է՝ ինչպես ժամանակը: Անսկիզբ են

լեռները: Անսկիզբ է երկինքը: Անսկիզբ են ձյուները: Անսկիզբ է դաշտը:Անսկիզբ են քարերը: Անսկիզբ է արևը: Անսկիզբ են ձորերը: Անսկիզբ էԵփրատը, նա միշտ եղել է, նա կա, նա կլինի նաև իրենցից հետո (ՆԱՍՔԿԱ,էջ 201):

Գեղարվեստական գրականության մեջ դեպքերի,իրադարձությունների նկարագրության ժամանակ հեղինակը երբեմնմիտումնավոր զեղչում է, բաց է թողնում առանձին բառեր,արտահայտություններ, որոնք, սակայն, կռահվում են ընթերցողի կողմից,օրինակ՝

Page 65: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

64

Դատարկությանը խփված մեխն էլ երևում է… մի՞թե մեր նպատակըմեխի գլուխն է (ՆԱՄԺՀ, էջ 227):

-Նախշուն սվիտերովը… դա, Սաքո ջան, ռեստորանում բուֆետ ունի,բուֆետ (ՆԱԸԵ, էջ 27):

Զեղչման շնորհիվ գրողը ներկայացնում է քողարկված երևույթներ,իրադարձություններ և թույլ է տալիս, որ ընթերցողը ինքնուրույնբացահայտի այս կամ այն իրադրությունը՝ ապահովելովստեղծագործության խորհրդավորությունը:

Աստիճանավորումը ոճական հնարանք է, շարահյուսականդարձույթ, որի դեպքում բառերի հաջորդական դասավորությամբընդգծվում է նկարագրվող առարկայի կամ երևույթի աստիճանականզարգացումը, սաստկացումը, որը գնալով ուժեղացնում է տվյալխոսքիմաստը, օրինակ՝

Ներսես Ալթունյանը դաշույնով քանդում էր հողը, ասես իր սիրտն ուհոգին էր փորում, խարխլում, քանդում, ավերում, կործանում (ՆԱՍՔԿԱ, էջ248):

Աստիճանավորումն ունի հուզական երանգավորում, որըսաստկացնում է ամբողջ համատեքստի իմաստը, օրինակ՝

Սուտ են վկայում, սուտ են ասում, հնարում են, խաբում են, հնարումու խաբում են, խաբում են, խաբում են (ՆԱԵ, էջ 10):

Բառախաղը ոճական այնպիսի հնարանք է, որը ստեղծվում էտարբեր իմաստ ունեցող բառերի նմանահնչությամբ, երբ նույն բառնօգտագործվում է տարբեր իմաստներով, օրինակ՝

-Հանելուկ, հանմանելուկ,- ծերը ծաղիկ, տակն ավելուկ,-արտասանեց Աշոտը (ՆԱԱՁ, էջ 5):

Մեկ այլ օրինակ՝-Արյունի տեղ արյուն, աչքի տեղ աչք, ակռայի տեղ ակռա, մահի տեղ

մահ (ՆԱՍՔԿԱ, էջ 259):Հետաքրքիր են գրողի ասույթները, օրինակ՝Քնածներն արթուն են, արթունները՝ քնած (ՆԱՀ, էջ 44):Բառախաղը հաճելի թարմություն է մտցնում խոսքի մեջ, այն

դարձնում սրամիտ ու հետաքրքրական:Հակադրությունը ոճական այն հնարքն է, երբ խոսքի մեջ գործածվում

են իրար հակադիր, բացասող, իրար ներհակ հատկանիշներ, առարկաներ,դրանց համապատասխան հականիշ բառերով՝ արտահայտելով և ավելիցայտուն դարձնելով խոսողի, ինչպես նաև գրողի վերբաբերմունքն ու

Page 66: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

65

գնահատականը նշված առարկաների, երևույթների և հատկանիշներինկատմամբ, օրինակ՝

Երա՞զ է, թե՞ իրականություն (ՆԱՇԱ, էջ 5):Հակադրույթը հանդես է գալիս գրողի ասույթներում՝ միաժամանակ

ընդգծելով գրողի անհատականությունը, օրինակ՝Մեռածներն էլ ողջ են: Կան ողջեր, որոնք մեռած են (ՆԱՀ, էջ 50):Շատ մարդիկ դեռևս չծերացած՝ արդեն ծեր են (ՆԱՀ, էջ 40):Մահը վերջ չէ, այլ նոր սկիզբ (ՆԱՀ, էջ 36):Առարկան հակադրվում է հակադրական հատկանիշներով

բնութագրվող մի այլ առարկայի, օրինակ՝Եթե տեսնում ես, դեռ չի նշանակում, թե կույր չես (ՆԱՀ, էջ 32):Գրողը հակադրությունների միջոցով փորձում է ապացուցել այն,

ինչը ճշմարիտ է, միաժամանակ հետաքրքիր հականիշներիօգտագործմամբ խորիմաստ մտքեր է արտահայտում՝ խոսքին հաղորդելովսեղմություն և ճշգրտություն:

Ճարտասանական հարցը հույզեր արտահայտելու ամենաուժեղձևերից է, որին հաճախ հանդիպում ենք ոչ միայն գեղարվեստականգրականության, այլև առօրյա-խոսակցական լեզվի մեջ, օրինակ՝

Որտե՞ղ ես այժմ, Թաթո՛ս: Դու հիշո՞ւմ ես մեզ (ՆԱՍՔԿԱ, էջ 142):Խոսողի համար առաջնահերթ կարևորություն է ստանում այն հույզը,

որ տվյալ պահին համակել է նրան, օրինակ՝-Ո՞ւր են, ո՞ւր են սիրասուն զավակներս՝ Պողոսը, Մաքրուհին,

Գեղամը, Անան (ՆԱՍՔԿԱ, էջ 259):Ճարտասանական դիմումը ևս խոր հույզերի ու ապրումների

արտահայտման ձևերից է, օրինակ՝Եփրա՛տ, ամենամեծ գետ:Եփրա՛տ, ամենակապույտ գետ:Եփրա՛տ, ամենատխուր գետ:Եփրա՛տ, ամենադաժան գետ:Եփրա՛տ, ամենահարազատ գետ, իմ արյուն (ՆԱՄԺՀ, էջ 41):Հեղինակը հաճախ է դիմում Եփրատին՝ մասնակից դարձնելով իր

խոր հուզումին և ապրումներին:Ճարտասանական բացականչության միջոցով գրողն ընդհատում է

պատումը և արտահայտում իր հույզերն ու զգացումները՝ հնարավորինչափ սեղմ ձևով: Ճարտասանական բացականչությունը պատումի տարր չէ,այլ նրանից անջատ, նրանից առանձնացված միջանկյալ միավոր, օրինակ՝

-Է՜յ... Մուրա՜դ... (ՆԱԿԵ, էջ 26):

Page 67: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

66

-Է՜յ, հիմա՞ էլ ես քո վատությունը անում... (ՆԱԿԵ, էջ 29):Ոճական բազմաշաղկապության հնարանքի օգտագործմամբ խոսքը

դառնում է ավելի տարածական, գործողությունները՝ հանդարտ ուդանդաղընթաց: Հեղինակը երբեմն կրկնում է միևնույն շաղկապը՝ շեշտելովասելիքի կարևորությունը, օրինակ՝

Ե՛վ հողն է եղել համառ, և՛ արյունը, և՛ լեզուն, և՛ հավատը, և՛երազանքը, և՛ սիրտը, և՛ միտքը (ՆԱՇԱ, էջ 9):

Անշաղկապությունը զեղչումով առաջ եկող ոճական հնարանք է՝ իրկազմությամբ հակառակ բազմաշաղկապությանը, որի հետևանքով մտքերնընթանում են իբրև համադաս միավորների շղթաներ, օրինակ՝

Մի գիշեր դյութական երա՞զ տեսավ, ապուպապի կապույտ աչքե՞րըկանաչեցին, գինու պես թունդ արյո՞ւնը եռաց, ցեղի զրնգուն ձայնե՞րըկախարդեցին հեռվից. նա մոռացավ իրեն, խրխնջաց, ծառս եղավ, վրնջացխենթորեն… (ՆԱՍՔԿԱ, էջ 95):

Յուրաքանչյուր լեզու իր զարգացման տվյալ փուլում ունինախադասության անդամների դասավորության սահմանված որոշակիսկզբունքներ և որոշակի ընդունված կարգ, որը, այս կամ այն պատճառով,ոճական որոշակի նպատակադրմամբ և՛ բանավոր, և՛ գրավոր խոսքումկարող է խախտվել, փոխվել, օրինակ՝

Մեղեդի է անձրևում (ՆԱԱ, էջ 77):Շրջադասությունը հետաքրքիր ոճավորում է հաղորդում տվյալ

համատեքստին, օրինակ՝-Առանց հիշողության մարդը մարդ չի,- սիրում էր կրկնել Մարտիրոս

հայրը և նույնը իսկույն էլ ասում էր հակառակ ձևով,- միայնհիշողությունով մարդ է մարդ (ՆԱԸԵ, էջ 20):

-Եղբայր հարազատ…- այդ ժամանակ ռուսերեն լսվեց դիմացիմայթից (ՆԱԽԶ, էջ 83):

Հեգնանքն այն ոճական հնարանքն է, որն արդյունք է խոսքի մեջբառերի ու կապակցությունների այնպիսի նշանակություններովգործածվելու, որ լիովին հակառակ է դրանց հիմնական իմաստներին,երբեմն նույնիսկ ծիծաղ է առաջացնում, օրինակ՝

Հարևանուհի -Մի՛ վիրավորեք ինձ. ես պատվական կին եմ. իմառաջին ամուսինը գեներալ էր (ՆԱԿԵՎՏ, էջ 10):

Երբեմն հեգնական արտահայտություն են ստանում զանազանմասնագիտություններ, օրինակ՝

Գլուխ սարքողը, հաստատ, չի հրաժարվի սրճից (ՆԱԴ, էջ 9):

Page 68: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

67

Հետաքրքիր կիրառություն ունի հեգնանքը առօրյա հաղորդակցու-թյան խոսքում, օրինակ՝

Գրի՛... մի քիչ թոփալ եմ (ՆԱԸԵ, էջ 17):Գրողի ստեղծագործությունը աչքի է ընկնում հարուստ ու բազմազան

պատկերավորման միջոցներով, որոնցից հեղինակը հատկապեսնախընտրում է մակդիրի, համեմատության փոխաբերության,անձնավորման, կրկնության, աստիճանավորման, բառախաղի,հակադրության ոճական կիրառությունները:

Այսպիսով, Ն. Ադալյանի ստեղծագործության լեզունպատկերավորման համակարգի ամբողջական շտեմարան է, որտեղ գրողըլեզվական յուրահատուկ միջոցներով կարողանում է բացահայտել լեզվիպատկերավորությունն ու արտահայտչականությունը՝ խոսքը դարձնելովհուզական, գունեղ, պատկերավոր ու արտահայտիչ:

ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԱԱ-Նորայր Ադալյան, «Ապոկալիպսիս», Լոս Անջելես, 1999:ՆԱԱՁ-Նորայր Ադալյան, «Արագածի ձյուները», Երևան, 1967:ՆԱԲՓ-Նորայր Ադալյան, «Բեմական փորձ», Երևան, 2003:ՆԱԴ-Նորայր Ադալյան, «Դավայաթաղ», Երևան, 1997:ՆԱԵ-Նորայր Ադալյան, «Եփրատ», Երևան, 1990:ՆԱԸԵ-Նորայր Ադալյան, «Ընտիր երկեր», Երևան, 1986:ՆԱԹԹ-Նորայր Ադալյան, «Թաղման թափոր», Երևան, 2000:ՆԱԽԶ-Նորայր Ադալյան, «Խաղաղ զորանոցներ», Երևան, 1973:ՆԱԿԵ-Նորայր Ադալյան, «Կապույտ Երզնկա», Երևան, 1985:ՆԱԿ-Նորայր Ադալյան, «Կարկանդակներ», Երևան, 1964:ՆԱԿԵՎՏ-Նորայր Ադալյան, «Կինը և տղամարդը», Երևան, 1999:ՆԱՀ-Նորայր Ադալյան, «Հավասարումներ», Երևան, 2009:ՆԱՃԵՎՃ-Նորայր Ադալյան, «Ճամփաներ և ճամփորդներ», Երևան, 1988:ՆԱՄԿ-Նորայր Ադալյան, «Մարկոս», Երևան, 2005:ՆԱՄԺ-Նորայր Ադալյան, «Մենախոսության ժամեր», Երևան, 1981:ՆԱՄԺՀ-Նորայր Ադալյան, «Մենախոսություն ժամանակի հետ», Երևան,2006:ՆԱՇԱ-Նորայր Ադալյան, «Շոգ ամառ», Երևան, 1965:ՆԱՍԲ-Նորայր Ադալյան, «Սփյուռքի բարեկամիս», Երևան, 1995:ՆԱՍՔԿԱ-Նորայր Ադալյան, «Սև քառակուսի կարմիր անապատում»,Երևան, 2008:

Page 69: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

68

Ռ.ՎիրաբյանՆորայր Ադալյանի ստեղծագործության լեզվի պատկերավորման

համակարգըԱմփոփում

Պատկերավությունը ոճաբանության կարևորագույն և հիմնականբաժիններից է և բնորոշ է գործառական բոլոր ոճերին, ուստիգեղարվեստական ոճի հիմքում ամենից առաջ ընկած են խոսքիպատկերավությունը, պատկերավոր մտածողությունը:

Ն. Ադալյանի ստեղծագործությունը հարուստ է պատկերավորմանմիջոցներով, որոնք ընդգծում են լեզվի պատկերավությունն ուարտահայտչականությունը՝ խոսքը դարձնելով հուզական, գունեղ ուարտահայտիչ:

Р. ВирабянСистема изобразительных средств в произведених Нораира Адаляна

РезюмеИзобразительность – одна из главнейших и основных достоинств

художественного стиля, в основе которого прежде всего лежит образноемышление.

Произведения Н. Адаляна – отличаются богатством изобразительныхсредств, подчеркивающих образность и выразительность его языка,придающих его произведениям яркую эмоциональную окраску.

R. VirabyanThe expressive structure of the language of Norayr Adalyan's literary

workSummary

Expressiveness is one of the main and the most important features of linguisticstyle. It is typical of all styles and a picturesque language and creativity of thinkingcomprise the basis of a literary style.

The language of literary creations of Norayr Adalyan is a treasury ofexpressiveness. The author pays tribute to the means of picturesque expression of thelanguage – he uses them to make his writings vivid, colourful and emotional.

Page 70: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

69

ԼԻԼԻԹ ԵԶԵԿՅԱՆԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի հայցորդ

ՄԿՐՏԻՉ ԱՐՄԵՆԻ ԱՐՁԱԿԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ

Բանալի բառեր և արտահայտություններ. բառապաշարի շերտեր,ոճաբանական վերլուծություն, մակդիր, համեմատություն, փոխա-բերություն, հոմանիշներ, հականիշներ, դարձվածաբանական միավորներ,բառային կրկնություններ, նորաբանություններ, օտարաբանություններ։

Ключевые слова и выражения։ слои лексики, стилистический анализ,эпитет, сравнение, метафора, синонимы, антонимы, фразеологическиеединицы, лексические повторы, неологизмы, варваризмы.

Key words and expressions: vocabulary layers, stylistic analysis, epithet,comparison, figurative meaning, synonyms, antonyms, phraseological unit, wordreiterations, neologisms, archaisms (obsolete words).

Անցյալ դարի 30-ական թվականներին հայ գեղարվեստականգրականությունը նոր վերելք է ապրում: Իրենց փայլուն տաղանդով ևստեղծագործական անուրանալի վարպետությամբ մեր գրականությանլավագույն էջերը հարստացնում էին Ավետիք Իսահակյանը, ԵղիշեՉարենցը, Ակսել Բակունցը և ուրիշներ: Գրական այս հսկաների կողքինգրականության ասպարեզում առաջին քայլերն էին անում նաև երիտասարդմի շարք գրողներ (Գ.Աբով, Ալազան, Վշտունի, Ն.Զարյան), որոնցհիմնական թեման ետհոկտեմբերյան շրջանում քաղաքականհասարակական կյանքի լուսաբանումն էր, սոցիալիստական աշխատանքիգովերգումը:

Այդ գրողների շարքում էր նաև Մկրտիչ Արմենը, որն իր առաջինբանաստեղծությունը տպագրել է 1925թ. «Բանվոր» թերթում, իսկ ապա`առաջին ժողովածուն` «Շիրկանալը» լույս է տեսել 1929թ.: 30-ականթվականներին նա ընթերցողին ներկայանում է արձակ գործերով: Այդտարիներին գրած պատմվածքներում նա ներկայացնում է նորհասարակարգի պատկերն իր առօրյայով և կենցաղով, այնտեղ գործողմարդկանց` իրենց անհատական հատկանիշներով, ապրելակերպով ուկենցաղով:

Այդ տարիներին նա գրել է «Գագաթների երգը», «Երգ իմ քաղաքիմասին», «Սկաուտ N 89», «Առաջին պատկերումները» վիպակները, որտեղնկարագրվում է 20-ական թվականների իրականությունը Հայաստանում:

Page 71: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

70

Մկրտիչ Արմենը լայն ճանաչում գտավ հատկապես «Հեղնարաղբյուր» վիպակով, որտեղ պատկերում է ավանդական Գյումրիիարհեստավորության կյանքն ու կենցաղը, արհեստավոր անհատիըմբռնումները մարդու կոչման, առաքինության, սիրո և ընտանիքի մասին:Վիպակի գլխավոր հերոսը` ուստա Մկրտիչը մարմնավորում է հայժողովրդի դարավոր իմաստնությունը: Նրա արժանապատվությունը,աշխատավոր մարդու կենսափիլիսոփայությունն ու հոգեկան խառնվածքը:

Մ. Արմենի գրիչը բեղմնավոր էր նաև 60-ական թվականներին, երբստեղծեց գեղարվեստական արձակի մի շարք ինքնատիպ գործեր ուկատարեց մեծարժեք թարգմանություններ (Մ. Շոլոխովից, Ա. Ֆադեևից ևուրիշներից):

Մ. Արմենի գեղարվեստական արձակը ցայսօր մանրակրկիտ ևհանգամանալի ուսումնասիրություններ չիունեցել, առավել ևս չկան նրաարձակի լեզվին, նրա խոսքարվեստին նվիրված ուսումնասիրություններ:

Սույն հոդվածը նրա արձակի բառապաշարի քննության առաջինփորձն է, ուր նպատակ է դրվում ներկայացնել բառապաշարի տարբերշերտերը, դրանց հուզական, արտահայտչական երանգավորումները,հեղինակի անհատականությունը: Գեղարվեստական երկի բառապաշարիդասակարգման տարբեր մոտեցումներ կան:

Տվյալ դեպքում մեզ համար առաջնայինը բառապաշարի հուզարտա-հայտչական, ոճական երանգավորումն է, ինչպես նաև ձևաիմաստայինդասդասումը: Ելնելով դասակարգման նշված մոտեցումներից` փորձենքներկայացնել Մ. Արմենի արձակի բառապաշարի հիմնական շերտերը`նշելով նրանց ոճական, արտահայտչական երանգավորումները, ինչպեսնաև հեղինակի անհատական բառօգտագործման առանձնահատկու-թյունները:

Յուրաքանչյուր գեղարվեստական երկի բառապաշարի հիմնականշերտը, նրա հենքը, ընդհանուր գործածական բառերն են, որոնք անվանումեն շրջապատող առարկաների, երևույթների, կենցաղի զանազանհասկացություններ:

Ինչպես նկատում է Ս. Էլոյանը բառապաշարի այս շերտին ենպատկանում մարդու առօրյան նրան շրջապատող բնության ուկենդանական աշխարհի առարկաներ, երևույթներ ու հատկանիշներարտահայտող բառերը: Սրանք բառապաշարի հիմքն են, նրա առավելհաստատուն ու մնայուն շերտը, քանի որ հասարակության առօրյահաղորդակցության համար կենսականորեն անհրաժեշտ բառեր են: Այսշերտի մեջ մտնող բառերն իրենց ուղղակի իմաստներով հանդես եկող

Page 72: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

71

բառեր են և իբրև լեզվի համակարգի ինքնուրույն միավորներ ընդհանրապեսոճականորեն չեզոք են և զուրկ որևէ հուզաարտահայտչական լրացուցիչերանգից1: Որոշ լեզվաբանններ (Ա. Մարության, Ֆ. Խլղաթյան) (ինչպեսնկատելի է նաև վերոհիշյալ ձևակերպումից) բառապաշարի այս շերտըոճական առումով համարում են չեզոք, այսինքն` զուրկ արտահայտչական,պատկերավորման հնարավորությունից:

Կարծում ենք` դժվար է ընդունելի համարել նշված տեսակետը, քանիոր համագործակցական բառերը որքան էլ հիմնականում անվանողականդեր ունեն, այնուամենայնիվ, գեղարվեստական խոսքում հաճախփոխաբերական իմաստով կարող են գործածվել և հանդես գալ ոճականորոշակի նշույթավորմամբ:

Հիշենք Հովհ. Թումանյանի հետևյալ երկտողը «Մարո» պոեմից.Հաց չենք ուզում ձեր տնից,Հող ենք ուզում ձեր դռնից:

Ակնհայտ է, որ այստեղ «հաց», «հող» բառերը փոխաբերականիմաստով են գործածված, բոլորովին այլ նշանակությամբ:

Կամ` Նա հացովմարդ է: Նրան հացից զրկեցին: Հռետորի ասածներըջրվեցին: Նախագահին աթոռից զրկեցին, և այլն: Նշված օրինակներումբոլոր բառերը գործ ածվել են փոխաբերական իմաստներով:

Ինչպես նկատում է Լ. Եզեկյանը, դժվար է մտածել, որ որևէ բառ(սակավ բացառություններով) մանավանդ գեղարվեստական ևխոսակցական ոճերում ընդհանրապես ոճական առումով կարող է «չեզոք»լինել, քանի որ նույնիսկ ամենասովորական գործածություն ունեցողբառերը կարող են լինել մենիմաստ կամ զուտ բառարանային իմաստով,հաճախ գեղարվեստական և խոսակցական ոճերում կարող են ստանալբազմիմաստություն և բնականաբար նաև փոխաբերական իմաստ ևնպաստել խոսքի պատկերավորությանը2:

Հետաքրքիր է, որ Ս. Էլոյանը իր հիշյալ աշխատության մեջ, նույնհարցի առիթով նշում է նաև, որ այս խմբի բառերը «խոսքի մեջ,մասնավորապես գեղարվեստական խոսքում փոխաբերականգործածությամբ մեծապես մասնակցում են գեղարվեստական պատկերիստեղծմանը և կարող են շքեղ համեմատությունների ու վառ

1 Տե՛ս Ս.Էլոյան, Ժամանակակից հայերենի բառային ոճագիտություն, Ե., 1989, էջ 25։2 Տես` Լ.Կ. Եզեկյան, Հր. Մաթևոսյանի արձակի խոսքարվեստի մի քանի հարցեր, Ե.,1986, էջ 28:

Page 73: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

72

պատկերավորության դրսևորման միջոց հանդիսանալ, այսինքն` խոսքայինմակարդակում դառնում են արտահայտչականության դրսևորմանմիջոցներ»3:

Իր ասածը հաստատելու համար լեզվաբանը բերում է թխել, կլպելբառերի օրինակները, որոնք համապատասխանաբար փոխաբերականիմաստներով կարող են արտահայտել նաև «հորինել, հնարել, գողանալ,թռցնել, արտագրել» և «գռփել, խաբել, կողոպտել» իմաստները:

Եվ քանի որ նշված շերտի բառերը գործ ածվում են գործառականբոլոր ոճերում, ընդունելի է բառապաշարի այս շերտը անվանել միջոճական,մի բան, որ հանդիպում է նաև ռուս ոճագետների ուսումնասի-րություններում (Մ.Ի. Ֆոմինա, Ն.Մ. Շանսկի և ուրիշներ):

Մ. Արմենի արձակի բառապաշարի հիմնական շերտը նույնպեսկազմում են ընդհանուր գործածական կամ համագործածական բառերը:Համագործածական բառերով հեղինակը հանգամանորեն ներկայացնում էիր հայրենի Գյումրի քաղաքը, այնտեղ բնակվող տարբեր ազգությունների(հայեր, թուրքեր, պարսիկներ, գնչուներ) կենցաղը, նրանց ապրելակերպը,սովորույթներն ու վարքագիծը: 30-ական թվականներին գրվածպատմվածքներում նկարագրվում է նաև սոց. շինարարության հաղթանակը,փառաբանվում նոր կյանքը քաղաքում և գյուղում, տրվում է հնի և նորիհակադրությունը: Այդ նույն թվականներին գեղարվեստական գրա-կանության թեմա է դառնում նորի (գնացք, տրամվայ, ավտոմեքենա և այլն),մի խոսքով` տեխնիկայի նկարագրությունն ու գովերգումը: Բնականաբարնշվածթեմաները պահանջում էին նաև համապատասխան բառապաշար:

Ահա հին, նախահեղափոխական Գյումրու նկարագիրը «Անձրևըգալիս էր մեր փոքրիկ, մութ քաղաքի վրա, որի մի հարկանի տները թրջվելէին տակետակ: Սալահատակների հողն իսկույն վերածվում էր ցեխի:Փողոցների նավթի լամպերից շատերը հանգչում էին ջրից: Հրապարակում ևկենտրոնական մի քանի փողոցներում, լիակատար անմարդության մեջ,անպատսպար թարթում էին հատուկենտ լապտերների կարմրավուն թույլկետերը` թանձր մթությամբ շրջապատված: Ահա այս էր իրականությունը(«Երգ իմ քաղաքի մասին»):

Իսկ ապա ներկայացնում է հեղափոխությունից հետո նոր վերածնվածԳյումրին «Մեր առջև, մեր ոտքերի տակ տարածվում էր մեր անափ քաղաքը`միլիոնավոր լամպերի զանազանակերպ կրակներով: Մենք մեր քաղաքին

3 Ս. Էլոյան, նշվ. աշխ., էջ 26:

Page 74: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

73

նայում ենք տասը-քսան հարկ բարձրությունից: Ուղղակի մինչև հորիզոն,զանազան ուղղություններով ձգվում էին փողոցային լամպերի կարճ ուերկար կետաշարերը, երկինք էին խոյանում լույսի կետերից բաղկացածաշտարակներ, ներքևում երևում էին լույսի լճակներ, ինչպես հալվածմետաղով լի կաթսաներ»:

Գյումրի քաղաքը, նրա մարդկանց կենցաղն ու սովորույթները, նրանցհոգեբանությունն ու վարքագիծն ավելի վառ գույներով է նկարագրվում«Հեղնար աղբյուր» վիպակում:

«Փողոցներն ուղղաձիգ էին ու լայն, շենքերը միհարկանի էին` սևքարպատերով, որ ունեին դռների ու լուսամուտների կարմրաքարզարդաշրջանակներ: Յուրաքանչյուր դռան առջև կամ սալահատակվածփոքրիկ բարձրություն` երկու-երեք քարե աստիճաններով: Դռները նեղ էինու երկար, միափեղկ և կամարաձև: Լուսամուտները նույնպես կամարաձևէին և ունեին, ունեին գունավոր ներկած արտաքին փեղկեր, դրանց ետևումերկաթյա զանգակներ, ապա սպիտակ շրջանակներ: Բնակարանի դռանկողքին բակի դարպասն էր` մեծ ու երկփեղկանի փոքրի դռնակով…»:

Գյումրու նկարագիրը ավելի տպավորիչ ու բնական են դարձնումքաղաքի թաղամասերի, փողոցների, առուների խոսակցականանվանումները, որոնք հաճախ են գործածվում ոչ միայն հեղինակի այլևկերպարների խոսքում), ինչպես` Ձորի Բողազ, Ռանչպարների մահլա,Չերքեզի Ձոր, Ձիթողցոնց Զաբոռ, Արփաչայ և այլն:

Մ.Արմենը բառապաշարի համապատասխան շերտերի գործա-ծությամբ համոզիչ ու տեսանելի է ներկայացնում թուրքերի, պարսիկների,գնչուներիկենցաղը. նրանց ապրելակերպը, ինչպես նաև ոճավորում նրանցխոսքը: Այս դեպքում հեղինակը դիմում է և՛ փոխառությունների, և՛օտարաբանությունների ու բարբառային բառերի, որոնք բնորոշ ենթուրքերենին:

«Թե՛ այն կողմում և թե՛ այս նույն փախաջներն էին, «դեղին», «փախը»,կամ «թութի», նույն փեշտըմալները, նույն նալըները, նույն շիրինչայը, որվաճառվում էին հանդերձարանի մի օթյակում»:

Թուրքերեն բառերով ու արտահայտություններով է ոճավորվումթուրք կերպարի խոսքը. «Այնտեղ գտնվում էին նաև թուրքերիաշխանաները, չայխանաները, զայֆախաները.

- Է, դուք խո գիտեք, ախպըրտինք, - բացատրում էր Իբրահիմը, - որմենք, որ մեր Գյումրի քաղաքը մզկիթ չունինք: Վուզ իմանա, մեկ էլ տեսարմոլլեն ուզեցավ, որ կրոնքից խոսի, յա թե չէ շարիաթին հակառակ գնացող մեմուսուլմանիմ դատը պիտի կտրի: Լավ կեղնի, որ բազարի մեջ ձեզի ըսենք`

Page 75: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

74

դուս եկեք ղայֆախանեցեն, առանձին գործ ունինք: Էդոր համար էլ մերմայլի մեջ էդ տեսակ տեղը մեզի հարկավոր է»: Բնորոշ է նաև նրանցյուրահատուկ «բաջի», «չադրա», «շիրին-չայ» բառերի հաճախակիգործածությունը:

Հեղինակը այստեղ միտումնավոր գործածել է թուրքերեն այնպիսիբառեր, որոնք հանդիպում են նաև հայերենի բարբառներում: Պատմվածքիթուրք գործող անձիք իհարկե խոսում են հայերեն, իսկ այսօտարաբանություններով Մ. Արմենը կարողացել է լավագույնստիպականացնել իր հերոսի խոսքը:

Բացի ընդհանուր գործածական բառերից նման դեպքերում Արմենըդիմում է նաև կենցաղային, խոսակցական բառերին, որոնք ավելի բնորոշ ենդարձնում տվյալ ժողովրդի սովորույթների, զբաղմունքի, կենցաղինկարագրությունը:

Պատմվածքներից մեկում («Լորկե») ներկայացնում է մահմեդականգնչուներին` իրենց արհեստին, զբաղմունքին յուրահատուկ նկարա-գրությամբ:

«Մուշ քաղաքի մոտ մահմեդական գնչուների մի թափոր մի վրանխփեց: Թափորի իջևանելու մասին քաղաքացիներն իմացան անմիջապես,որովհետև դեռ հազիվ էին գնչուները վրան խփել, երբ գնչուհիները իջանքաղաք ու ողողեցին շուկան ու փողոցները իրենց կանչերով` առաջարկելովիրենց հետ բերած ապրանքը:

- Չարմաղ, քարմաղ, ալյուրմաղ, շարմաղ, կաթքամիչ, փլավքամիչ,սալա սալա…»։

Ուշագրավ է, որ «թափոր» բառը, որ այլ նշանակություն ունի, այսդեպքում հեղինակը հավանաբար ռուսերենի նմանողությամբ (“табор”)գնչուներին բնութագրելու նպատակով գործ է ածում այս իմաստով:

Համագործածական որոշ բառեր Մ.Արմենի արձակում գործածվումեն փոխաբերական տարբեր իմաստներով: Ստորև բերվող հատվածներումՙարև՚ բառը բացի իր հիմնական նշանակությունից արտահայտում է նաևփոխաբերական տարբեր իմաստներ.

«Ուսումն էլ մի ուրիշ տեսակ արև է, որ լուսավորում է… Պայծառ էարևն իմ երկրի պղնձագույն լեռների տաք լանջերին, բայց նույնքան պայծառէ արևը կուսակցական դպրոցում: ... Եվ Աթոն զգաց, որ այդ դպրոցիցտանելու է մի նոր արև` պայծառ ու լուսավոր: ...Մի ժամանակ նա իր հոգումուներ մի արև լուսավոր ու տաք, իսկ հիմա ունի երկու արև ¥«Արևը…»¤:

20-30-ական թվականներին հայ գեղարվեստական գրականությանմեջ գործում էին գրական տարբեր ուղղություններ ¥ֆուտուրիստներ,

Page 76: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

75

պրոլետկուլտ և այլն¤, որոնք որդեգրել էին որոշակի թեմատիկա,բնականաբար համապատասխան բառապաշարով:

Փառաբանվում էին գործարանը, ջրանցքը, էլեկտրակայանը,գնացքը, ավտոմեքենան և այլն: Եվ այս ամենը ներկայացվում էրհամապատասխան այսպես կոչված, «տեխնիկական բառապաշարով ևտերմինների հաճախակի գործածությամբ»:

Մ.Արմենի ստեղծագործությունը ևս զերծ չէր նշված բառապաշարից:Ասվածը ավելի համոզիչ կդառնա, եթե նույնիսկ թվարկենք այդ տարիներինգրած նրա մի քանի պատմվածքների վերնագրերը` «Երգ իմ քաղաքի մասին»,«Պատմվածք-երգ տրամվայի մասին», «Պատմվածք երգ ճանապարհներիմասին», «Պատմվածք երգ ավտոմոբիլային պահեստամասերի մասին»,«Կենցաղային սկավառակներ» և այլն:

Նշված բառերի գործածությունը գեղարվեստական երկի լեզունդարձնում է չոր, արհեստական, ոչ պատկերավոր` զուրկ գեղարվեստական,գեղագիտական արժանիքներից:

Նշենք մեկ-երկու հատված վերոհիշյալ պատմվածքներից.«Դա անջատման, ջլատման գագաթնակետն էր: Լապտերները

դամուկների վրա դրված էին ոչ թե որպես ամբողջական լապտերներ, այլանջատված էին դրանք և՛ ապակին, և՛ ապակու նիկելի շրջանակը, և՛ռեֆլեկտորը, և՛ պատյանը, և՛ լամպիկը, և՛ հաղորդալարերը, և՛պտուտակաձև մեխերը, և՛ ծնկաձևլիսեռը, գլանակը, ամեն, ամեն ինչ…»:Կամ` «Ռելե, կարտեր, ստարտեր, կարբյուրատոր, ակումուլյատոր,փոխանցման տուփ, դիֆերենցիայի տուփ, խլացուցիչ, օդափոխիչ, դինամո,մագնետո ֆերա և այլն»:

Մ. Արմենի արձակում ոճական տարբեր երանգավորումներովհաճախակի գործածություն ունեն ժողովրդախոսակցական և բարբառայինբառերը թե՛ հեղինակի, թե՛ կերպարների խոսքում:

Որոշ լեզվաբաններ (Ռ. Իշխանյան, Ս. Մելքոնյան) այս երկուբառաշերտերը նույնացնում են` հակադրելով գրական շերտին: Մինչդեռժողովրդախոսակցական և բարբառային բառերը իրենց կիրառականհաճախականությամբ և ոճական երանգավորումներով բառային տարբերշերտեր են:

Ինչպես նկատում է Էդ.Աղայանը, ժողովրդախոսակցական բառերըայն բառերն են, որոնց մի մասն արդեն մերժված է գրական լեզվից, մյուսմասը գրական լեզվում գործածվում է խոսքին պարզապես երանգհաղորդելու համար, բայց բոլորն էլ ընդհանուր առմամբ ժողովրդա-խոսակցական լեզվի բառեր են, որոնք գրական լեզվի խոսակցական

Page 77: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

76

տարբերակում էլ արդեն սովորական չեն, իսկ մի քանիսը, ընդհակառակը,աստիճանաբար ավելի ու ավելի գործածական են դառնում և հավանականէ, որ ժամանակի ընթացքում չեզոք շերտին անցնեն4:

Եվ իրոք, ժողովրդակոսակցական բազմաթիվ բառեր ¥հատկապեսհարադրություններ¤ լեզվի զարգացման տարբեր փուլերում անցել ենգրական լեզվի բառապաշար:

Մ.Արմենի հեղինակային խոսքում հաճախ են գործածվումժողովրդախոսակցական բառեր` ոճական տարբեր նշանակությամբ (ուստա,բոստան, բոստանչի, պուճուր, չիբուխ, չախմախ, պուճուր-թիզ):

Հեղինակն իր խոսքում հավասարապես գործածում է և՛ ուստա, և՛վարպետ, և՛ այգեպան, և՛ բոստանչի հոմանիշները, իսկ երբեմն միևնույննախադասության մեջ երկուսն էլ միաժամանակ` ոճականորոշակինպատակով կամ կրկնությունից խուսափելու համար, ինչպես`

«Լենինականի հին թաղերից մեկում` Ձորի Բողազում, որ ամենայնիրավամբ դեռ կարող էր կրել Գյումրի անունը, իր փոքրիկ տան մեջ, մեռնումէր աղբյուրների հռչակավոր վարպետ ուստա Մկրտիչը»։ Կամ` «ՎարպետՎարդանի և ուստա Առաքելի կողքին աշխատում էր Սուրեն Մինասյանը»:Բնական է, որ «աղբյուրների այդ հռչակավոր վարպետին՝ Մկրտիչին,գյումրեցիները պետք է հենց «ուստա» անունով կոչեին: Այսօր էլ այս բառըգործածական է և տրվում է բարձրակարգ վարպետ-արհեստավորներին:

Ժողովրդախոսակցական բառերով է տրվում նաև կերպարներիարտաքին նկարագիրը, նրանց արդուզարդը: «Գյումրուհին հագել էր զառ-կանաչ մահուդե երկար ջուբբա` մուգ-կանաչ կրծկալով: Գլուխը ծածկել էրմետաքսե կանաչ թաշկինակով: Թաշկինակի եզրից ներքև, նրա լայնճակատի վերին մասը ծածկված էր կանաչ թավիշե ճակատակալով`թանթանայով: Թանթանայի ներքևը դրա ողջ երկայնքով գնում էինմարգարիտների մի քանի շարքեր, իսկ դրանցից ներքև` երկու շարքոսկեդրամ: Գյումրուհու այդ գլխազարդը ծածկել էր նրա ճակատի միայնվերին մասը` ոսկիների և հոնքերի միջև թողնելով ճակատի մի հրաշալի լայնշերտ: Կնոջ վզից ոսկե նուրբ շղթայով կախված էր մի փոքրիկ ժամացույց`նույնպես ոսկե…»:

Պատումին խոսակցական երանգ են հաղորդում նաև մի շարքածանցներով կազմված գոյականներ, որոնք հիմնականում բնորոշ ենժողովրդախոսակցական լեզվին (ինչպես` -չի, -պան, -անի, -ուտ և այլն`

4 Տե՛ս Էդ. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Ե., 1989, էջ 145։

Page 78: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

77

բոստանչի, դհոլչի, զուռնաչի, այգեպան, կառապան, նախրապան,շեղաչքանի, ցիցքթանի և այլն¤, ինչպես նաև կրկնավոր և հարադրականբարդությունները:

Մ. Արմենի արձակում բավականին տարածված են և՛ անվանական,և՛ բայական հարադրությունները: Հարադրություններն այնպիսի բառա-կապակցություններ են, որոնք կարող են արտահայտել փոխաբերականիմաստ և հաճախ վերածվել դարձվածքների: Ինչպես նկատում էՍ.Մելքոնյանը. «Բառապաշարի այս շերտը հիմնականում զերծ էօգտագործման սահմանափակումից և կարող է հանդես գալ գրեթե բոլորտեսակի ստեղծագործություններում: Ոչ միայն քանակականգերազանցությամբ, այլև գործածության բարձր հաճախականությամբդրանք օժտված են ավելի կայուն ոճական երանգավորումով: Հաճախմնալով գրական լեզվի սահմաններում, խոսքը կարող է լինել կենդանի,բազմազան, այն բանի շնորհիվ, որ սովորական բառերի փոխարեն գործ ենածվում հարադրություններ»5:

Հարադիր բարդությունները գործածվում են և՛ հեղինակային, և՛կերպարների խոսքում:

Նշենք Մ. Արմենի արձակում հանդիպող հարադրություններից.Անվանական – հարս-աբլա, հրաշք-ախպուր, հավուզ-ախպուր,

ջուխտ-ախպուր, սիպ-սիպտակ, գունատ-կապույտ, գունատ-կարմիր, վարդ-աղջիկ, գունատ-վարդագույն, հոգով-մարմնով, լեզու-բերան և այլն:

Բայական հարադրություններ – շանթեց-մեխվեց, մարվել-հանգչել,փչում-անցնում, անցնող-դարձող, կտրեց-անցավ, շոշափեց-գտավ, փռվել-տարածվել, ելնում-իջնում, սլացան-գնացին և այլն:

Հանդիպում են նաև 30-ական թվականներին բնորոշհասկացություններ արտահայտող հարադրություններ, ինչպես` կին-բաժին,խրճիթ-ընթերցարան, զուգարան-սենյակ, էքսպերտ-հանձնաժողով, սենյակ-ընթերցարան, դինամո-մեքենա և այլն:

Մ.Արմենի արձակում զգալի տեղ ունեն նաև բարբառային բառերն ուքերականական ձևերը:

Հայտնի է, որ հեղինակային խոսքը հիմնականում տվյալժամանակաշրջանի գրական լեզուն է: Առանձին դեպքերում գյումրեցիներիկենցաղի նկարագրությունը, նրանց խոսքը ավելի համոզիչ ու տպավորիչ

5 Ս. Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանություն, Երևան, 1989, էջ 202:

Page 79: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

78

դարձնելու նպատակով գործ են ածվում որոշ բարբառային բառեր, ինչպես`շափխա, փափախ, ախպուր, մայլա և այլն:

Համարյա բոլոր կերպարների, խոսքը հատկապես «Հեղնարաղբյուր» վիպակում ոճավորվում է Կարնո բարբառի Շիրակի խոսվածքով,երբեմն նույնիսկ չարաշահվում է այն:

Ահա ուստա Մկրտիչի խոսքը.«Ես եռսընհինգ կսեպեի, ինչորա, էլի քեզնեն վեց տարով վենձ եմ, ու

դուն ընձնեն չպիտի նեղանաս: Ըսելս էն է. որ քո մե բանըդ հեչ դուրըս չէկավ:Էդ էն էր, որ դուն ընձի էնքան առատ վճարեցիր: Ես կվերցնեմ, իմ թևս չիցավի, հըմը տվողն իրա փողի ղադրը պիտի իմանա: Քեֆ կենես, բան միխնայե, բազար կենես` լիզու բերան մի խնայե, - վեսձանոնց խոսք է: Հիմի թեասպած տվեց ու դուն իմ ըսածը մարդը դուս էկար` ուստա Մկրտիչը քեզիծառա, թե որ փուչ դուս էկար` ասպած քեզի հետ, ասպած էլ ընձի հետ»:

Ուստա Մկրտչի մտածողությունն ավելի տիպական է դառնումհետևյալ պատկերավոր արտահայտությամբ, որ փորագրում է Հեղնարիշիրմաքարի վրա, որն արդեն թևավոր, իմաստալից խոսքի արժեք է ստացել.«Ամենն մե կնիկ իրան մարդուն ախպուրն է, ուրիշ հեչ մեկմ իրավունք չունիխմելու էնոր ջրեն»:

Բարբառային բառերով է ոճավորվում նաև հաջի Վարոսի խոսքը.«Մերըդ սուրբ կնիկ էր, օղուլ: Սերը մեղք կըսեպեր, սիրուց

կտանջվեր, վերջն էլ սիրու մեղքեն ու տանջանքեն մեռավ: Վ՞ով կրնարմեղանչե, աշե: Հըմը հիմի օղուլ ուրիշ է: Չե՞ս հավատա, ում որ կպատմեմՀեղնար ախպուրի հրաշքը, չի հավատա, կխնդա, ի՞նչ կըրնաս էնե`վենձանցխոսք է` մե աչքը հազար ականջ արժե, ըսել է, ինչքան կուզես անկաջը լից, չիէղնի, աչքը պիտի տեսնի...»:

Գեղարվեստական երկի լեզվի ժողովրդայնությունը պայմանավոր-ված է նաև դարձվածքների գործածությամբ: Դարձվածքները յուրաքանչյուրժողովրդի ազգային լեզվամտածողությունն արտահայտող լավագույնլեզվական միավորներ են:

Չնայած Մ.Արմենի արձակը չի փայլում դարձվածքներիառատությամբ, այնուամենայնիվ դրանք որոշակի գործածություն ունեն նրաբառապաշարում և նպաստում են ոչ միայն խոսքի սեղմությանն ուհակիրճությանը, այլև հանդես են գալիս որպես պատկերավորության միջոց:

Ահա բնագրային մեկ-երկու օրինակ.«Այստեղ է թաղված շան գլուխը, որը չեն տեսնում որոշ ընկերներ»:

«Հոգու գոգնոցը բռնած ես հավաքում էի իմ նոր երգերի վարդաթերթիկները»,«նա հնարավորություն էր տալիս վարիչին հուր ու կայծակ թափել նրա

Page 80: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

79

վրա», «Աչքս ջուր կտրեց, սիրտս տրաքվում է, գոնե մի բան ասա, Արտաշեսիարյունը սառեց երակներում», «Տեսնում եմ, որ սիրտդ տաք է վրան»։

Բառապաշարի ձևաիմաստային շերտերից Մ.Արմենի արձակումոճական որոշակի նպատակներով գործածվում են հականիշները ևհոմանիշները: Հատկապես հնի ու նորի, գյուղի և քաղաքի հակադրություննավելի ակնհայտ է դառնում հականիշների միջոցով: Այսպես` «քար» և«վարդ» արմատներից կազմված «քարավան», «վարդավան», «քարստան»,«վարդստան» խոսքային հականիշների միաժամանակյա գործածությամբստեղծում է հակադրույթ, որը պատկերավոր է դարձնում հեղինակի խոսքը.

«Գյուղի հին անունը` Քարավան, նոր անունը` Վարդավան…Լիճըդարձավ ամենանահրաժեշտ բանը վարդաստանի համար, իսկքարաստանի անստվեր շոգի մեջ դա նման էր հրաշքի:

Աշխատում էին վարդավանցիներն իրենց քարաստանում:Քարաստանում տեղի էին ունենում երևույթներ, որոնք չափվում էին օրերովու ժամերով»:

Պատկերավոր է նաև սայլի և գնացքի հակադրությունը.«Ահա ճռալով անցնում է կցասայլը, գնացքը արշավով անցավ, ու նա

ետ մնաց… Մենակ, դանդաղ, խղճալի, իսկ այստեղ գնացքն է արշավում, իրհաստատուն ընթացքով: Եվ այս է պատճառը, որ սիրելի է գնացքն ու սիրելիեն ռելսերը… հաղթական է գնացքի երթը, և նրա ճանապարհը հաստատունէ: Ես կեցցե եմ ասում մարդուն և երկաթին և գնում եմ, գնում…»:

Հանդիպում են նաև հոմանիշային շարքեր: Գրական բառերինզուգահեռ գրողը գործ է ածում խոսակցական և օտար բառեր, ինչպեսգանգրահեր-խուճուճամազ, կոմերիտական-կոմսոմոլ, մարդատար մեքենա-ավտո, լապտեր-ֆանար, այգեպան-բոստանչի, գլխարկ-փափախ-շափխա ևայլն, ինչպես նաև աստիճանական և տեսակային հոմանիշներ`հոկտեմբերիկ - պիոներ - կոմերիտական – կոմունիստ -կուսակցական,երկարաճիտ սապոգներ – խուղիներ – չեքմամներ - տուֆլիներ-բատինկաներ – սանդալներ – բուցիներ – բաբուջներ – տրեխներ - չուստեր-նալիկներ: Մ.Արմենի արձակում սակավ են հեղինակայիննորակազմությունները: Որոշ վերապահությամբ հեղինակային կարող ենհամարվել հետևյալ բառերը` խուճուճամազ, երկարընթաց, հաստատընթաց,գլխակախ և այլն: Հանդիպում են նաև ուհի ածանցով կազմված ոչգործածական բառեր, ինչպես` գյումրուհու, մոսկովուհի, պիոներուհի:

Մ.Արմենի արձակին բնորոշ են նաև տվյալ ժամանակաշրջանիլեզվին յուրահատուկ օտարաբանություններ և հապավումներ,հիմնականում ռուսերենից, ինչպես` կաբինետ, դիստանցիա, կուպլետ,

Page 81: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

80

տակտիկա, ֆանար, կիոսք, պոզա, դետալ, ֆակտուրա, էպիզոդ, լիֆտինչպես նաև` գյուղխորհուրդ, կաթնարտել, գավկոմ, զագս, կուստոմս,պարենտուրք, ուտիլսիրյո, ռայխռո, Ռիմխիմստրոյ, Ռիմխիմպրոմ, Հայառ ևայլն:

Ամփոփելով նշենք, որ Մ. Արմենի արձակի բառապաշարը, նրահեղինակային խոսքը գրական է, բառապաշարի ոչ գրական շերտերը գործեն ածվում ոճական նպատակով` տեղի, միջավայրի համապատասխաներանգավորում ստեղծելու և կերպարների խոսքը, անհատականացնելու,ոճավորման համար:

Լ. ԵզեկյանՄկրտիչ Արմենի արձակի բառապաշարը

ԱմփոփումՀանգամանորեն ներկայացվում են Մ. Արմենի արձակի

բառապաշարի շերտերը: Նշվում, որ Մ. Արմենի հեղինակային խոսքը ևբառապաշարը գրական է: Տեղի երանգավորում ստեղծելու և կերպարներինանհատականացնելու նպատակով բառապաշարում գործ են ածվում նաևժողովրդախոսակցական, բարբառային բառերը և օտարաբանություններ:

Л. ЕзекянЛексикавпрозы Мкртыча Армена

РезюмеПодробнопредставлены лексическиеслоивпрозе М. Армена.

Отмечается, что авторское словоилексика М. Армена литературны. Длясоздания местного колорита и придания образам индивидуальныхчертвлексике Армена используют сяразговорные выражения, диалектизмы иварваризмы.

L.L YezekyanVocabulary in MkrtichArmen’s prose

SummaryThe lexical layer are presented in details in MkrtichArmen’s prose. It is

mentioned that the author’s word and vocabulary of MkrtichArmen are literary.Colloquialisms, dialectismsand barbarisms are used in Armen’s vocabulary forcreating the local color and giving individual features to images.

Page 82: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

81

ՀԵՐՄԻՆԵ ԱԲՐՈՅԱՆՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան

լեզվի ինստիտուտի հայցորդ

ՈՒՂԻՂ ԽՆԴՐԻ ՇԱՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. արևմտահայերեն,առկայական տրոհում, ենթահիմք, վերաբերյալ, տրամաբանական շեշտ,ենթակա, ստորոգյալ, ուղիղ խնդիր, նախադաս շարադասություն, հետադասշարադասություն:

Ключевые слова и выражения։ Заподноармянский, актуальноечленение, тема, рема, логическое ударение, подлежащее, сказуемое, прямоедополнения, препозитивный порядок слов, постпозитивный поядок слов.

Key words and expressions: Western Armenian, functional sentenceperspective, topic, comment, logical accent, subject, predicate, objective case,prepositive word order, postpositive word order .

Ցանկացած լեզվի շարահյուսական կառուցվածքում կարևոր տեղ էզբաղեցնում ուղիղ խնդրի շարադասությունը:

Չնայած լեզվի շարահյուսական համակարգում ունեցածառանցքային նշանակությանը`արևմտահայերենում ուղիղ խնդրիշարադասությունը մինչև այժմ առանձին քննության նյութ չի դարձել:Լեզվաբաններն անդրադարձել են վերջինիս շարադասությանը լեզվականայլ իրողությունների դիտարկմանը զուգընթաց կամ սահմանափակվել ենդպրոցական դասագրքերում տրված ընդհանուր նկարագրությամբ:Մինչդեռ ուղիղ խնդրի շարադասության քննությունը յուրաքանչյուր լեզվիշարադասության տիպաբանական բնութագրման մեջ ունի յուրահատուկդեր:

Սույն հոդվածում փորձ է արվում նկարագրել ուղիղ խնդրիշարադասությունը` հաշվի առնելով առկայական տրոհումը:

Անդրադառնալով ուղիղ խնդրի շարադասությանն`Ա. Սարգսյանընշում է, որ «անձի և իրի առման բացակայությամբ պայմանավորված`արևմտահայերենում ենթակայի և ուղիղ խնդրի ձևական նույնացում է տեղիունեցել, ուստի նման տիպի նախադասություններում ենթակայի և խնդրի

Page 83: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

82

տարբերակման միակ դերը ստանձնել է շարադասությունը, ուր վերջինսարդեն զուտ քերականական գործառույթ ունի»1, ապա ավելացնում, որ«գրական արևմտահայերենում SVO կառույցի քերականական արժեքըգրական արևելահայերենի համեմատությամբ նշանակալիորեն մեծ էվերոհիշյալ պատճառով»2: Յու. Ավետիսյանը ընդունում է, որ SVOկառույցներում ենթակայի և ուղիղ խնդրի տարբերակման միակ միջոցըշարադասությունն է: Լեզվաբանը միայն ավելացնում է, որ«Արևմտահայերենում ենթական և ուղիղ խնդիրը ձևաբանորենտարբերակվում են երկու դեպքում. առաջին` երբ ուղիղ խնդիրնարտահայտված է լինում հայցական հոլովաձև ունեցողդերանուններով`«Անահիտը կը հաւնէ զանոնք», երկրորդ` երբ ենթական ևուղիղ խնդիրը արտահայտված են անձնանուններով, քանի որ այս դեպքումենթական սովորաբար դրվում է առանց հոդի`«Վահան աշակերտներըհանդիմանեց»: Եթե այդ տարբերակվածությունը բացակայում է, ենթականև ուղիղ խնդիրը տարբերակվում են շարադասությամբ: Այսինքն`այսդեպքում շարադասությունը դառնում է շարահյուսական իմաստիդրսևորման միջոց. ենթական միշտ նախադաս է, ինչպես`«Քոյրը ճանչցաւիր եղբայրը» / «Եղբայրը ճանչցաւ իր քոյրը»»3:

Սակայն արևմտահայերենում, բացի SVO և SOV շարադասականտարբերակներից, գոյություն ունեն նաև OVS, OSV, SVO, ինչպես նաևOV,VO շարադասական կառույցներ, որոնք մինչև այժմ լուրջ ուշադրությանչեն արժանացել:

Հայերենին ընդհանրապես բնորոշ է SVO շարադասությունը, որըպայմանավորված է անցողական բայի իմաստով. անցողական բայիգործողությունը խոսքի ելակետից` ենթակայից, անցնում է մեկ այլառարկայի, որն այդ գործողության արդյունքն է, հետևանքը կամ այնառարկան է, որը փոփոխվում, ազդվում է գործողության ընթացքում: Ահաթե ինչու SVO բոլոր կառույցներում շարադասությունն ունի քերականականդեր:

Ինչպես նկատվել է` արևմտահայերենում SVO կառույցներումենթակայի ու ուղիղ խնդրի տեղերը փոխելիս, համապատասխանաբար

1 Ա. Սարգսյան, Արևելահայ և արևմտահայ գրական լեզուներ, Եր., 1985, էջ 252:2 Ա. Սարգսյան, նշվ. աշխ., էջ 253:3 Յու. Ավետիսյան, Արևմտահայերենի և արևմտահայերենի զուգադրականքերականություն, Եր., 2007, էջ 271:

Page 84: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

83

փոխվում են նաև դրանց շարահյուսական գործառույթները: Սակայն դավերաբերում է այն նախադասություններին, որոնցում «ենթական ավելիակտիվ դերում է հանդես գալիս (ընդգծումը մերն է): Այսպիսի դեպքերումենթակայի և ուղիղ խնդրի տեղերը փոխելիս, անպայմանորեն փոխվում եննաև նրանց պաշտոնները»4:

Օրինակ`Պօղոս տեսաւ Պետրոս:-Պետրոս տեսաւ Պօղոս: Պօղոսծեծեց Պետրոս:-Պետրոս ծեծեց Պօղոս:

SVO կառույցներում, որտեղ ենթական ու ուղիղ խնդիրն ունենձևաբանական նույն արտահայտությունը, հիմնականում ուղիղ խնդիրըստորոգյալի հետ կազմում է վերաբերյալի խումբ, քանի որ ասույթումառավել շետվում է վերջին մասը, ուր դրված է ուղիղ խնդիրը:

Օրինակ`Կինը /հաներ էր վերարկուն, գլխարկը(ՍՊ,36)5: Այս լլկանքը /սպառեցիր համբերութիւնը(ՍՊ,82):

SVO կառույցներում ուղիղ խնդիրի ընդգծման համար կարող ենկիրառվել սաստկական բառեր` շաղկապներ, վերաբերականներ,դերանուններ և այլն:

Օրինակ` Հաճոյքի այդ համը քիչ-քիչ փոխեց նաեւ իրբնաւորութիւնը(ՀՕԵ,25): Բոցը կը լուսցնէր հիւղակը ամբողջ(ՀՕԵ,276):

SVO կառույցներում, երբ հայտնի է ուղիղ խնդիրը, ենթական կարողէ դառնալ վերաբերյալ ստորոգյալի հետ միասին:

Օրինակ`Տխուր լռութիւն մը կը պատէր /մայրն ու որդին(ՏԿՎԱ,119):SVO կառույցներում ենթական ասույթի վերաբերյալն է, երբ այն

ընդգծվում է հատուկ բառերով:Օրինակ` Օվան աղան ի՛նք /բերած էր պարոն Պետրոսը(ՀՀԼՍ,522):

Ոչ մէկ միջոց /չբացաւ տղուն լեզուն(ՍՊ,113):Վերջին օրինակում ենթակայի վերաբերյալ լինելը մատնանշվում է

ժխտական դերանվան յուրահատուկ ժխտական իմաստով, բացի այդ նաևստորոգյալն է դրվել ժխտականով, ունենք կրկնակի ժխտում, որնարևմտահայերենում հազվադեպ պատահող երեևույթ է և ավելի ուժեղ էընդգծում ենթակա-վերաբերյալը:

4 Խ. Բադիկյան, Ժամանակակից հայերենի պարզ նախադասության շարա-դասությունը, Եր., 1976, էջ 155-156:5 Մեջբերումներին կից փակագծերի մեջ նշում ենք բնագրի համառոտագրությունը ևհամապատասխան էջը. ցանկը տալիս ենք վերջում:

Page 85: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

84

Այն, որ առկայական տրոհման ժամանակ բառի խոսքիմասայինպատկանելությունը նշանակություն ունի դրա` ենթահիմքի կամվերաբերյալի դերով հանդես գալու համար, ապացուցվել է լեզվաբանությանմեջ6: Եթե SVO կառույցում ուղիղ խնդիրն արտահայտվում է դերանունով,ապա հնարավոր է` ենթական ստորոգյալի հետ լինի վերաբերյալ, իսկուղիղ խնդիրը`ենթահիմք:

Օրինակ` Անցորդները ծաղրեցին /զիս(ՍՊ,76): Ապահովաբարսարէն կտոր մը պիտի թաղէր զանի(ՍՊ,43): Պրուսացին, բոլոր շուկան կըսիրէ /զինքը(ՍՊ,67): Ու լեցուն ուրախութիւն մը կ'ողողէ/ զինքը(ՀՕԵ,54):

Սակայն ասել, թե SVO կառույցներում, ուր ուղիղ խնդիրնարտահայտված է դերանունով, միշտ ասույթի ենթահիմքն է, սխալկլինի:Հաճախ հետադաս դերանվամբ արտահայտված ուղիղ խնդիրը կրումէ տրամաբանական շեշտ`դառնալով վերաբերյալ:

Օրինակ`Վարդան աղբար չգիտնալով կը տեսնէ ասոնք ամէնքը(ՍՊ,111): Թորիկ Պետոյ գիտէր այդ բոլորը(ՀՀԼՍ,190):

Ուղիղ խնդիրը SVO կառույցներում կարող է արտահայտվելդերբայական դարձվածով:

Օրինակ` Ու Պաղտոն բերկրանքի սարսուռով մը կը դիտէրառատութենէն դողացող կուրծքով պզտիկ հանըմին սրահ աւլելը,սեղաններու յարդարումին մասնակցիլը (ՀՕԵ,76): Պաղտոն կը սիրէ անոնքխօսք նետել (ՀՕԵ,65): Ես որոշեցի Նարոն փնտրել և գտնել(ՀՄԵ,98):

Դերբայական դարձվածով արտահայտված ուղիղ խնդիրի մի մասը,որի վրա հատկապես խոսողը կամենում է հրավիրել խոսակցիուշադրությունը, կարող է անցնել ստորոգյալից առաջ:

Օրինակ` Ու մեծ ու պզտիկ համբուրել ջանացին ձեռքըանհաւատալի այս երիտասարդին(ՀՕԵ,267): Ու ամէն մէկը իր հնարներըգիտէր արժեցնել(ՀՕԵ,181): Պաղտոն մէծ գործ մը չունէր ընելիք(ՀՕԵ,71):

Հայտնի է`առկայական տոհման ժամանակ վերաբերյալնառանձնանում է տրամաբանական շեշտի ու շարադասության օգնությամբ:Արևմտահայերենում ուղիղ խնդիրը ընդգծելու, մտքի շեշտը կրելու համարհաճախ այն անցնում է ստորոգյալից առաջ` դառնալով վերաբերյալ:Այսինքն`առաջ է գալիս SOV շարադասությունը:

6 И. Ковтунова, Современный русский язык: Порядок слов и актуальное членениепредложения, М., 1976, стр. 79-94:

Page 86: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

85

Ժողովուրդը իր վճռին մէջ անողոք ստուգութիւն մըդրաւ(ՀՕԵ,32):Մենծերը իրենց փորձութիւնը գովեցին(ՀՕԵ,32): Պաղտոնվերմակը նետեց վրայէն(ՀՕԵ,70): Այս ենթադրութիւնները վերջչունէին(ՀՕԵ,107):Եվ դասակիցք հաւանողական լռութիւն մը կըպահէին(ՏԿՎԱ, 36):

SOV կառույցներում բայը կարող է լինել ժխտական, որը ևս մեկանգամ ընդգծում է ուղիղ խնդիր-վերաբերյալը:

Օրինակ` Իր գործը որոշ սահման մը չունէր(ՀՕԵ, 173): Գեղինտուները ընդհանրապէս բակ չեն ունենար(ՀՕԵ, 129): Ու հիմայ անիկա տունալ չունի(ՀՕԵ,226):

Դերանունները` հատկապես ցուցական և անձնական,խոսքիմասային յուրահատուկ իմաստի շնորհիվ հիմնականում հանդես ենգալիս իբրև ենթահիմք, սակայն խոսողը երբեմն ասույթի մտքի կենտրոն էդարձնում արդեն հայտնի իրողությունը, որը տվյալ դեպքում կարող է լինելդերանունով արտահայտված ուղիղ խնդիրը:

Օրինակ` Ով ի՛նչ ըսե իրաւունքով խօսքին(ՀՕԵ,295): Ջուրըխենթացածի պէս ինքզինքը կ'ուտէր(ՀՕԵ,62): Մեղապարտ աղջիկներըիրենք զիրենք կը խեղդեն(ՀՕԵ,231):

SOV կառույցներում ուղիղ խնդիրն առավել է ընդգծվում, երբ նրանհաջորդում է օժանդակ բայը:

Օրինակ` Ան խոզակ է ծախած օխան ոսկի մը եղած ատեննիսկ(ՀՕԵ,52): Բանջարանոցին ուշ հասնող մասերուն մէջ գարունին շունչըշարժում է բերած(ՀՕԵ,52): Սողոմէին հարստութիւնը առածի կարգտպաւորութիւն է թողած(ՀՕԵ,237): Անոր երեսին վրայ մաքուր վիշտ մը թեւէ բացեր(ՀՕԵ,285): Այդ օր Մուրատ կապոյտ ելկեկ էր հագեր (Հ ՀԼՍ,258):

Ինչպես տեսանք վերևում, լեզվաբանները արևմտահայերենիհամար ընդունում են SVO և SOV շարադասական տարբերակները,սակայն երբեք չեն խոսում OVS շարադասական կառույցի մասին` կարծեսանհնարին համարելով շարադասական այդ տարբերակը, քանի որ ուղիղխնդրն ու ենթական քերականական նույն ձևավորումն ունեն: Բայցլեզվական փաստերը ցույց են տալիս, որ արևմտահայերենում , չնայածենթակայի ու ուղիղ խնդրի համանման ձևաբանական արտահայտությունունենալուն, գոյություն ունի ուղիղ խնդիր-ստորոգյալ-ենթակա կաղապարը,որտեղ ենթակայի և խնդրի շարադասության փոփոխությունը չիառաջացնում շարահյուսական գործառույթի փոփոխում կամ մտքի շփոթ:

Օրինակ` Իսկ առաջ, ինչ աչքեր ունեցած էր Հայկ (ՍՊ,492):Աշխատանքին մեծ մասը կատարած էին Մանուկն ու իր կինը (ՍՊ 504):

Page 87: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

86

Իրիկունները լոյսը պակաս չըրաւ ժամկոչը (ՀՕԵ,119): Աղջիկներունչարտոնուած շատ վայելքներ ունին հարսները (ՀՕԵ, 236): Դպրոց, թատրոն,յատուկ խաղավայր ունէին հայ պզտիկները (ՍՊ,388): Ո՛չ, իր ասչափտարուան ապրելակերպը, նիստուկացը նոր պիտի չփոխէ Եպրաքսե հանըմ(ՍՊ,33): Հոգիի այս զարտուղութիւնը հասկցան ամենէն առաջ այրիները,անոր աչքերուն մէջ տեսնելով անակնկալ ցավերուն մշուշը(ՀՕԵ,126):Երկուքն ալ նետեց Պիեռ (ՇՇՆԱԵ,71): Պատկերին խորհուրդը հասկցուցանոր տերտերը (ՀՕԵ,119): Ոստիկաններու այս ժիր բախոցը պիտիիմանային նաեւ փողոցի բոլոր բնակիչները (ՀՀԼՍ,441): Այսօրուանպտոյտին տեղը արդէն շատոնց ընտրած էր տղան(ԼՇԵ,151): Այդնամակներուն գոյութիւնն իսկ չէր գիտեր Զարուհին(ԳԶԵ,211):

Շարադասական այս տարբերակի անժխտելի գոյությունըենթադրում է արևմտահայերենում գոյականին հատուկ անձի և իրի,շնչավորի և անշունչի քերականական կարգերի առկայություն: Մինչև այժմլեզվաբանական գրականության մեջ նշվել է, որ արևմտահայերենը, իտարբերություն արևելահայերենի, չունի անձի և իրի, շնչավորի և անշունչիքերականական կարգեր, քանի որ թե՛ ներգործողը (ենթական), թե՛ներգործվողը (ուղիղ խնդիրը) ունեն քերականական համանմանձևավորում7: Սակայն հետազոտության ընթացքում նկատել ենք, որ OVSկաղապարով ասույթների առկայությունը պայմանավորված է թե՛ իրի ուանձի և թե՛ շնչավորի ու անշունչի առումների առկայությամբ: Վերը բերվածօրինակներից երևում է, որ չնայած ներգործողի և ներգործվողիձևաբանական միևնույն դրսևորումն ունենալուն` մտքի շփոթ բացառապեսչկա. դրա պատճառն այն է, որ ենթական արտահայտված է անձնանիշգոյականով (Հայկ, Մանուկն ու իր կինը, հարսները և այլն), իսկ ուղիղխնդիրը` իրանիշ(աչքեր,աշխատանքին մեծ մասը, լույսը և այլն):

OVS շարադասություն ունեցող ասույթներում տարբերակվում եննաև շնչավորի և անշունչի առումները: Քանի որ երբ թե՛ ենթական, թե՛ուղիղ խնդիրը իրանիշ գոյականներով են արտահայտվում, ապա իրանիշենթական վերցվում է շնչավորի առումով, որի շնորհիվ էլ ձեռք է բերումներգործողի, ազդողի գործառույթ:

Օրինակ` Ոչ մէկ զգայութիւն կը հաղորդէին ջիղերը (ՍՊ,253):Սենեակին մեծագոյն մասը գրաուած էր մահճակալ մը` ճերմակ եւ մաքուր

7 Տե՛ս Ա. Սարգսյան, նշվ. աշխ., էջ 172-173, Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոցլեզու, Եր, 2002,էջ 102-104, Յու. Ավետիսյան, նշվ. աշխ., էջ 36-37:

Page 88: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

87

ծածկոցով (ՍՊ,334): Հիւղակին հետքն անգամ կերած էին տարիները (ՀՕԵ,275): Սարին մէկ լման երեսը կը բռնէր անոր հասակը(ՀՕԵ,275):

Այսպիսով` արևմտահայերենում որոշ դեպքերում տարբերակվումեն անձնանիշ ու իրանիշ և վերջինիս հետ սերտորեն կապված շնչավորի ուանշունչի առումները. գոյականները չունենալով քերականական տարբերձևավորում տարբերվում են իմաստով, որի շնորհիվ OVS շարադասականտարբերակում ներգործողի ու ներգործվողի գործառույթների շփոթ չիստեղծվում:

Նշենք, որ OVS կառույցներում ուղիղ խնդիրը առաջ է մղվել ուժեղշեշտվելու պատճառով, որի շնորհիվ այն ասույթի մտքի կենտրոնն է: OVSկառույցներում ուղիղ խնդիրը առավել ևս վերաբերյալ է, երբ ենթականարտահայտված է դերանունով:

Օրինակ` Այդ իրաւունքը զգաց անիկա (ՍՊ,259): Չտեսնուած,տարօրինակ զգեստներ ունէին անոնք եւ փայլուն կոճակներ` իրենցկուրծքն ի վար(ՍՊ, 277): Սիմոնիկի սեւ գնչուի կեանքը չունէին իրենք (ՍՊ,387): Ամիսներէ ի վեր մղձաւանջային կեանք մը կապրէին անոնք(ՍՊ, 500):Առաոօտեան այդ ժամուն ուրիշ բաներ կ'ընէ ան(ՍՊ,33): Ու վախնալիք տեղմը չունէր ինքը(ՀՕԵ,178):Այս ամէնը տեսնելու ատեն չէր ունենար ան(ՀՕԵ,38):Այլ ի՜նչ յոյս ունիմ ես(ՊԴԵ, 129):

Լեզվաբանության մեջ չի խոսվում նաև արևմտահայերենումգոյություն ունեցող OSV շարադասական տարբերակի մասին, որտեղ նորիցենթական ու ուղիղ խնդիրը համապատասխանաբար դրսևորվում են իրի ուանձի կամ շնչավորի ու անշունչի առումներով:

Օրինակ` Այս վերջին տողը Հայկ երգեց գրեթէ բարձրաձայն, զուարթտրամադրութեամբ (ՍՊ, 497): Ու տէրտէրի թելադրութեամբ ԱբբայՄարկոսի նկարը ժամկոչը իր հիւղակը փոխադրեց(ՀՕԵ,119): ….որունշրթանց համբոյրը մահը ջնջեց պաղ ձեռոք (ՊԴԵ, 112):

OSV տարբերակում, երբ ենթական արտահայտված է լինումդերանունով, կարծես ավելի է շեշտվում` դառնալով մտքի կենտրոն:

Օրինակ` Ալիսը ես չեմ պահած (ՍՊ, 63): Իր նետած բառը ես թաղածեմ խոհերուս տակ (ՍՊ,462): Իր լաթերը ինք կը լուար իր ձեռքով (ՀՕԵ,121):Պաղտոյին կրակը մէկը չհասկցաւ (ՀՕԵ,85): Ժամուորներուն մոմերը անիկամիշտ տարաւ իր սիրական սուրբերուն առջեւ (ՀՕԵ,111): ...որունողբերգական եղանակը դու սորվեցուցիր(ՊԴԵ,89): Երեւի նկարչութիւնըդո՛ւք ալ կը սիրէք(ԼՇԵ,46):

OSV կառույցներում ուղիղ խնդիրը ավելի է ընդգծվում, երբգործածվում է սաստկական բառերի հետ:

Page 89: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

88

Օրինակ` Բոլորն ալ ինքը կը կարէր(ՀՕԵ,20): Ու կսկիծովմեռելները, ու զուարթ մեռելները, ու անթափօր մեռելները անոնք կը տանիննոյն պատկառանքով(ՀՕԵ,291): Բայց ան ալ երկու պոլսեցիները լեցուցինգիշերային անէծքով (ՍՊ,42): Քաշածս միայն տէրը գիտէ(ՍՊ,32): Քուփաստերդ ալ ես կը հերքեմ(ՀՊԵ, 318):

Արևմտահայերենում հազվադեպ հանդիպում ենք նաև VOSշարադասական տարբերակի:

Օրինակ` Օրհնեցին զինքը հայերը, սրտառուչ պարզութեամբ անորկանաչ արեւը վստահելով Ամէնակալին աջին(ՀՕԵ,263):

Չեզոք ոճում սովորաբար խոսողը մտքերն այնպես է դասավորում,որ հայտնիից գնում է դեպի անհայտը: Այս պարագայում հայերենին բնորոշէ ենթակայի զեղչումը: Ենթական հայերենում զեղչվում է ոչ միայն այն բանիպատճառով, որ ստորոգյալի դիմաթվային վերջավորությունը հուշում է, թեով է գործողություն կատարողը,այլև այն պատճառով, որ ենթական արդենհայտնի տեղեկության կրողն է և հայտնի է կա՛մ նախորդնախադասությունից, կա՛մ համատեքստից, հակառակ դեպքում չի կարողզեղչվել: Ահա այս դեպքում առաջ է գալիս VO կառույցը:

VO կառույցներում ուղիղ խնդիրը ստորոգյալի հետ դառնում էվերաբերյալ:

Օրինակ` Երբեք միտքէն չանցուց շատ աղջիկներու մեծ-մեծերազանքները(ՀՕԵ, 24): Սորվեցաւ ժամուն բոլոր անկիւնները(ՀՕԵ,114):

Հնարավոր է` ուղիղ խնդիրն արտահայտվի դերբայականդարձվածով, որն ամբողջությամբ վերաբերյալ է:

Օրինակ` Գիտէ պատմել իր ըրած սատանութիւնները, գողցածպզտիկ պաչիկները շալվարով անուշիկ աղջիկներէն(ՀՕԵ,67): Կ'ուզէրհասկնալ այդ աղջկան անսովոր մտերմութիւնը(ՀՕԵ,77): Վայրկեան մը իսկչուզեց զատուիլ մահճակալէն(ՀՕԵ,78):

Զեղչված ենթակայով նախադասությունում ուղիղ խնդիրը կարող էնախորդել ստորոգյալին, քանի որ խոսողը հատկապես կամենում է ընդգծելայն: Այս դեպքում առկա է OV շարադասությունը:

Օրինակ` Լեռան առաջին պտուղները եւ դաշտերուն անդրանիկերկունքը կը բերէր մօրն ու կնկանը(ՀՕԵ,99): Ափերուն վրայ իր ուռկաններըկը բանար ճերմակ արեւուն դէմ (ՀՕԵ,102): Տան մէջ առանձին սենեակ մըունէր(ՀՕԵ,22): Փորը կշտացնելու համար երբեք գողութիւն չըրաւ (ՀՕԵ,32):Յանկարծ անծանօթ, անակնկալ զգացում մը ունեցաւ(ՀՕԵ, 108): Քիչ մըետքը ծոծրակին վրայ տաք-տաք անձրեւ գալը կը զգայ (ՀՊԵ,451):

Page 90: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

89

Հաճախ նման կառույցներում ուղիղ խնդիրն արտահայտվում էժխտական դերանուններով կամ գործածվում են սաստկական բառեր,զուգադիր կամ կրկնադիր շաղկապներ, ուղիղ խնդրի կրկնություն, որոնքավելի են ընդգծվում ուղիղ խնդիր-վերաբերյալը:

Օրինակ` Իրապէս ոչինչ գիտէր անոր վրայ(ՀՕԵ,107): Այն ատէնոչինչ գիտէինք վրան(ՀՕԵ,29): Մօրուքն ալ չալած էին(ՀՕԵ,35): Փորըկշտացնելու համար երբեք գողութիւն չըրաւ(ՀՕԵ,32): Ու խնդուն` ձեռքերը,սեւ ձեռքերը կը զարկէ(ՀՕԵ,69): Ո՛չ կապուտիկը գտաւ եւ ո՛չԾիրանը(ՀՀԼՍ,164): Խօսք կու տամ, քսան տարու երիտասարդիխօսքս(ԳԶԵ,51):

Բացի վերոհիշյալ տարբերակներից արևմտահայերենում ուղիղխնդիրը շեշտվում է ավելադրությամբ շրջումով:«Ավելադրությամբ շրջումըայն եղանակն է, որի դեպքում տրամաբանական շեշտ կրող բառը լրացուցիչավելադիր հանգույցով հարադրվելով առանձնանում է, դառնումհաղորդման կենտրոն»8: Այսպիսով, ավելադրությամբ շրջման դեպքումնախադասության տրամաբանական շեշտ կրող բառի` վերաբերյալի մոտավելանում է «եմ» օժանդակ բայը, և նախադասությունը ստանում է բարդստորադասական նախադասության տեսք:

Օրինակ`Արդեօք ստուգիւ որդի՞ս էր, որ տեսայ(ՊԴԵ,98): Ա՜հ ինչսոսկալի երազ էր, որ տեսայ(ՊԴԵ,106):

Օգտագործված գրականություն

1. Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Եր.,1965:2. Աբրահամյան Ս. Գ., Պառնասյան Ն. Ա., Օհանյան Հ. Ս., Բադիկյան

Խ.Գ., Ժամանակակից հայոց լեզու, հ. 3, Շարահյուսություն, Եր.,1976:

3. Առաքելյան Վ., Հայերենի շարահյուսություն, հ. I, Պարզնախադասություն, Եր, 1958

4. Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու, Եր, 2002:5. Ավետիսյան Յու., Արևմտահայերենի և արևմտահայերենի զուգա-

դրական քերականություն, Եր., 2007:

8 Քոսյան Վ., Ակտուալ անդամատումը և շարադասությունը ժամանակակիցհայերենում, Եր., 1990, էջ 45:

Page 91: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

90

6. Բադիկյան Խ., Ժամանակակից հայերենի պարզ նախադասությանշարադասությունը,

7. Եր., 1976:8. Սարգսյան Ա.,Արևելահայ և արևմտահայ գրական լեզուներ, Եր.,

1985:9. Քոսյան Վ., Ակտուալ անդամատումը և շարադասությունը

ժամանակակից հայերենում, Եր., 1990:10.Ковтунова И., Современный русский язык: Порядок слов и актуальное

членение предложения, М., 1976:11.В.Матезиус, О так называемом актуальном членении предложения,

ПЛК, М., 1967.

ՀամառոտագրություններԳԶԵ - Գրիգոր Զոհրապ, Երկեր, Երևան, 1989:ԼՇԵ - Լևոն Շանթ, Երկեր, Երևան 1968:ԾԵ – Ծերենց, Երկեր, 1983:ՀՀԼՍ - Համաստեղ, Հայաստանի լեռներու սրնգահարը, Երևան,1989:ՀՊԵ – Հակոբ Պարոնյան, երկեր, Երևան, 1969:ՀՕԵ – Հակոբ Օշական, Երկեր, Երևան, 1979:ՀՄԵ - Հակոբ Մնձուրի, Երկեր, Երևան, 1986:ՇՇՆԱԵ – Շահան Շահնուր, Նահանջ առանց երգի, Երևան, 1994ՊԴԵ – Պետրոս Դուրյան, Երկեր, Երևան, 1981:ՍՊ – Սփյուռքահայ պատմվածք, Երևան, 1989:ՏԿՎԱ – Տիգրան Կամսարական, Վարժապետին աղջիկը, Երևան, 1956:ՏՉՎ – Տիգրան Չյոկյուրյան, Վանքը, Երևան, 1962:

Հ ԱբրոյանՈւղիղ խնդրի շարադասությունը արևմտահայերենում

ԱմփոփումԲերված լեզվական փաստերը դիտարկելով հանգում ենք այն

եզրակացության, որ արևմտահայերենում, բացի SVO և SOV, OV և VOշարադասական տարբերակներից, առկա են նաև OVS և OSVշարադասական տարբերակներ:

SVO շարադասության դեպքում, գործում է շարադասությանքերականական գործառույթը, որը որոշ դեպքերում ունի նաև իմաստայինգործառույթը: SOV, OV և VO շարադսության դեպքում հիմնականումշեշտվում են ուղիղ խնդիրները, որոնք, խոսողի հաղորդակցական

Page 92: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

91

դիտավորությամբ պայմանավորված, անցնում են բայից առաջ` դառնալովվերաբերյալ կամ վերաբերյալի խմբի անդամ, սակայն բացառված չէ, որ այդդիրքում ուղիղ խնդիրն հանդես գա ենթահիմքի խմբում: Իսկ ահա OVS ևOSV շարադասության դեպքում ամբողջությամբ գործում է շարադսությանիմաստային գործառույթը, ուր խոսողի հաղորդակցական դիտավորությամբպայմանավորված ուղիղ խնդիրը մղվում է առաջադաս դիրք, որնարևմտահայերենում հազվադեպ հանդիպող դիրք է:

Э.АброянСинтаксис прямого дополнения в западноармянском

РезюмеСинтаксис прямого дополнения в западноармянском -Рассматривая

приведенные языковые факты, приходим к тому заключению, что взападноармянском кроме синтаксических вариантов SVO, SOV, OV и VO,имеются в наличии также синтаксические варианты OVS и OSV. В случаесинтаксиса SVO, деуйствует синтаксическая грамматическая функция,которая в некоторых случаях обладает также семантической функцией. Присинтаксисе SOV, OV и VO в основном выделяются прямые дополнения,которые, в соответствии с коммуникативным намерением говорящего,становятся перед глаголом, становясь ремой или членом группуы ремы,однако не исключено, что в этой позиции прямое доплонение будетвыступать в группе темы. А вот в случае синтаксиса OVS и OSV полностьюдействует семантическая функция синтаксиса, в которой в соответствии скоммуникативными намерениям говоряющего прямое дополнениенаправляется в препозицию, что редко встречается в западноармянском.

Abroyan HermineSyntax of the objective case in West Armenian

SummаrySyntax of the objective case in West Armenian – Considering given

linguistic facts we come to a conclusion that in West Armenian besides SVO, SOV,OV and VO syntax versions there are also OVS and OSV syntactic versions. AtSVO syntax grammatical syntax function acts, and semantic function also has thatin several cases. At SOV, OV and VO syntaxes mainly direct objects are markedout which in compliance with speaker's communicative purposes is brought before

Page 93: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

92

the verb, becoming comment or comment group member, however, it is possiblethat in this position direct object will act in the topic group. And in cases withOVS and OSV syntax completely semantic function of syntax acts in which incompliance with speaker's communicative purposes direct object is sent topreposition which is uncommon in West Armenian.

Page 94: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

93

ՄԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

ԳՐՉՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ ԵՎ ԱՐԻՍՏԱԿԵՍ ԳՐՉԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆՀԱՄԱԿԱՐԳԸ

Բանալի բառեր և արտահայտություններ. ձեռագիր, գրչությանարվեստ, Արիստակես Գրիչ, քերականություն, ուղղագրություն, բառարան,հնագրություն, կանոն, հոլով, բառ:

Ключевые слова и выражения։ Рукопись, искусство писма, АристакесГрич, грамматика, правописание, словарь, палеография, правило, подеж,слово.

Key words and expressions: Manuscript, art of calligraphy, AristakesScribe (Grich), grammar, orthography, dictionary, paleography, rule, case, word.

Հայկական գիրը և գրչությունը, ստեղծվելով 5-րդ դարում,պատմության ընթացքում ենթարկվել են զանազան փոփոխությունների,որի հետևանքով փոխվել են և´ տառաձեվերը, և´ ուղղագրությունը, և´կետադրությունը, և´ գծանշանները: Սրան զուգընթաց փոխվել են նաևգրչության արվեստի ընդգրկումները: Բացի գրի տեսակների ուսումնա-սիրությունից, գրչության արվեստի բաղկացուցիչ մաս է համարվել նաև այնամենը, ինչը կապված է եղել ձեռագիր մատյանների ստեղծման հետ: Այստեսակետից գրչության արվեստի բաղկացուցիչ տարրերից են եղելմանրանկարչությունը, խազագրությունը, կազմագիտությունը, թանաքա-գիտությունը, զարդարվեստը, ինչպես նաև լեզվաքերականական կողմը ևուղղագրությունը: Սկզբնական շրջանուն <<գրչության արվեստը>> քննվելու հետազոտվել է հնագրության տեսանկյունից1: Այս շրջանում ուսումնա-սիրվում էին հայերեն տառերի` դարերի ընթացքում կրած ձևական ևգեղագիտական փոփոխությունները:

1 Այս առումով արժեքավոր ուսումնասիրություններ են Հ. Տաշյանի <<Ակնարկ մըհայ հնագրութեան վրայ>> (Վիեննա, 1898), Գ. Հովսեփյանի <<Գրչութեան արուեստըհին հայոց մէջ>> (Վաղարշապատ, 1913), Հ. Աճառյանի <<Հայոց գրերը>> (Վիեննա,1928), Կ. Ղաֆադարյանի <<Հայկական գրի սկզբնական տեսակները>> (Երևան,1939), Ա. Աբրահամյանի <<Հայ գրի և գրչության պատմություն>> (Երևան, 1959),<<Հայոց գիր և գրչություն>> (Երևան, 1973) աշխատությունները:

Page 95: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

94

Գրչության արվեստի բանասիրական կողմին առաջին անգամուշադրություն է դարձրել Լ. Խաչերյանը` իր << Գրչության արվեստիլեզվական-քերականական տեսությունը միջնադարյան Հայաստանում>>աշխատության մեջ այն անվանելով <<<<գրչության արվեստի>> լեզվականքերականական տեսություն, որը ձեռագրերը ճիշտ արտագրելու և անսխալկարդալու օրենքներ ու կանոններ է սահմանում>>2: 12-13-րդ դդ-ում գրչու-թյան արվեստի լեզվաքերականական տեսության առաջացումը կապված էրմի շարք հանգամանքների հետ: Գլխավոր գործոնը հայոց լեզվի հնչյունա-կան-արտասանական համակարգի կրած փոփոխությունների հետևանքովառաջացած ուղղագրության և արտասանության անհամապատաս-խանությունն էր, որն այդ ժամանակաշրջանում առավել ակնառու էրդարձել: Հայ քերականները <<քերականական արվեստի>> մեջ առանձնաց-նում էին 5 բաժին` ստուգաբանություն, համաձայնություն, ուղղագրություն,առոգանություն, տաղաչափություն: Այդ է պատճառը, որ գրչության ար-վեստի լեզվաքերականական տեսության հիմնադիրները (ԱրիստակեսԳրիչ, Գևորգ Սկևռացի) վերոհիշյալ հարցերը քննում և վերլուծում էինքերականության տեսանկյունից: Լ. Խաչերյանի բնութագըրմամբ գրչությանարվեստին վերաբերող աշխատությունները <<առաջին ինքնուրույնքերականական երկերն են, որոնք ուղղակի և անմիջականորեն ուսում-նասիրում և հետազոտում են դասական հայերենի լեզվական օրինաչափու-թյունները>>3:

Գրչության արվեստի լեզվաքերականական տեսության հետ ենառնչվում լեզվի հնչյունական-արտասանական համակարգի կրածփոփոխությունները և դրանցով պայմանավորված ուղղագրությունը:Գրչության արվեստի լեզվաքերականական տեսության առաջացումը Լ.Խաչերյանը հիմնավորում է այսպես. <<….առաջին, որ և ամենակարևորն է,կենդանի խոսակցական լեզուն դարերի հարահոլով գործածության պատ-ճառով, համաձայն իր ներքին օրինաչափությունների, շատ էր հեռացել իրնախկին` դասական հայերենի վիճակից, ուստի և արտասանվածքի ևավանդական գրության միջև անջրպետը լայնացել ու խորացել էր. երկրորդ`բարբառների առաջացումն ու աշխուժացումը, գրիչների բարբառայինտարբեր պատկանելությունը նույնպես իր կնիքն է դրել գրավոր

2 Լ. Խաչերյան, Գրչության արվեստի լեզվական-քերականական տեսությունըմիջնադարյան Հայաստանում, Երևան, 1962, էջ 12:3 Նշվ. աշխ., էջ 14:

Page 96: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

95

արտադրանքի մեջ ուղղագրական խայտաբղետություն ստեղծելու գործում.երրորդ, որն արդեն սուբյեկտիվ մոմենտ է, բուն իսկ գրիչների մեծ մասիլեզվաբանական-քերականագիտական ցածր մակարդակը>>4: Ըստ Գ.Ջահուկյանի` գրչության արվեստի առաջացման դրդապատճառներըհետևյալն են. <<Այս շրջանում քերականությունը համեմատաբար քիչվերացական բնույթ ունի` ձեռք բերելով գործնական մեծ նշանակություն:Կիլիկիայում քերականության նկատմամբ հետաքրքրության աճը մեծչափով բխում է հենց ձեռագրերը ճիշտ վերարտադրելու, ձեռագրերիուղղագրությունը կայունացնելու և տեսականորեն հիմնավորելուպահանջներից: Այս հողի վրա հանդես են գալիս <<գրչության արվեստի>>վերաբերյալ աշխատությունները, որոնց հեղինակները գլխավոր նպատակունենալով ուղղագրության և կետադրության կայունացումը` միա-ժամանակ հաղորդում են քերականական այլևայլ արժեքավոր տեղեկու-թյուններ>>5: Այս առումով հետաքրքիր դիտողություն է արել նաև Ն. Ադոնցըիր <<Արուեստ Դիոնիսեայ քերականի և հայ մեկնութիւնք նորին>>աշխատության մեջ (Պետրոգրադ, 1915)՝ գրելով. <<Կիլիկյան շրջանում, երբխոսակցական լեզուն համարձակորեն իր համար ճանապարհ էր հարթումգրականության մեջ, թվում էր՝ պետք է հաղթանակեին ուղղագրության այննորմաները, որոնք կհամապատասխանեին արտասանությանը: Բայցինչպես նոր լեզվին չհաջողվեց բարձրանալ մինչև գրական լեզվի մա-կարդակին, այնպես էլ նոր նորմաները պետք է իրենց տեղը զիջեին հինկարգերին>>6:

Գրչության արվեստի լեզվաքերականական տեսության առաջինհեղինակները (Ա-րիստակես Գրիչ, Գևորգ Սկևռացի), որոնք ամբողջականաշխատություններ են նվիրել ուղղագրության հարցերին, իրենց ուսմունքիհիմքում դրել են ոչ թե ժամանակի խոսակ-ցական լեզվի արտասանությանըհամապատասխանող ուղղագրական նորմերը, այլ` դասական հայերենիհնչյունական դրությունն արտացոլող մատենագրության ուղղա-գրականկանոնները:

Այս առումով ռահվիրան դարձավ 12-րդ դարի քերական և գրիչ,հայերեն առաջին ուղղագրական բառարանի հեղինակ Արիստակես Գրիչը,

4 Նշվ. աշխ., էջ 39:5 Գ. Ջահուկյան, Քերականական և ուղղագրական աշխատությունները հին ևմիջնադարյան Հայաստանում, Երևան, 1954, էջ 225:6 Նշվ. աշխ., էջ LXIX:

Page 97: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

96

որը փորձեց ուղղագրական կանոնների ստեղծմամբ վերջ դնել նման կարգիխառնաշփոթություններին ու անկանոնություններին: Քանի որհիմնականում սխալագրությունը յ-ի գրության հետ էր կապված, ապաԱրիստակես Գրիչը նախաձեռնում է ստեղծել յ-ի ուղղագրությանկանոններ: Արիստակես Գրչի երկը հայ մատենագիտությանը հայտնի է<<Վերլուծութիւնք բացերեւապէս բազմազան բառից և բայից յոգնախումբշարագրութեամբ արարեալ զսա Առիստակէսի Գրչի ի խնդրոյ բազմացյարհեստ գրչութեան>> վերնագրով: Այն հայտնի է նաև <<Գրչութեանարուեստ>> կամ <<Խրատ գրչութեան>> անունով: Այսօր Մատենադա-րանում պահվող ձեռագրերից 22-ի մեջ կա Արիստակես Գրչի սույնաշխատությունը՝ 267, 2291, 2331, 2335, 2354, 2370, 2371, 2372, 2373, 2381,2382, 2526, 3006, 3193, 3488, 3917, 3967, 6907, 7117, 7995, 8354, 8537: Սրանցիցլավագույնն ու ամբողջականը 2371 թվակիր ձեռագիրն է, որը հիմքընդունելով` Լ.Խաչերյանը իր <<Գրչության արվեստի լեզվական-քերականական տեսությունը միջնադարյան Հայաստանում>> գրքի երկրորդմասում կազմել է այս աշխատության քննական-համեմատական բնագիրը7:Արիստակեսը, որը հայտնի է նաև Արիստակես Հռետոր, ԱրիստակեսՔերական, Արիստակես Քերթող անուններով8, ծնված լինելով Մեծ Հայքում,ուսում է ստացել Կիլիկիայի Սկևռա վանքում` աշակերտելով հռչակավորդպրապետ, մշակութային գործիչ Գրիգոր Սկևռացուն (ԳրիգորԼամբրոնացի):

Արիստակեսի աշխատությունը բաղկացած է այսպես ասած<<առաջաբանից>> և 2 մասից: Գրքի 2 հատվածները, միմյանցից տարբերլինելով հանդերձ, մեթոդապես լրացնում են միմյանց: Առաջին մասըուղղագրական կանոնների մի ամբողջություն է, ուր առանձնացված 9-ըկանոնները լրացնում են միմյանց: Երկրորդ մասը` 10-րդ կանոնը, իր կա-ռուցվածքով և բովանդակությամբ բառարան է, որը կարծես նախորդ կանոն-ների գործնական կիրառությունը լինի:

7 Գրքի առաջին մասը Լ. Խաչերյանը նվիրել է բնագրի ուսումնասիրությանը, որտեղքննել և արժևորել է Արիստակես Գրչի հայացքներն ու գաղափարները, իսկ երկրորդբաժնից բերված հղումներն այսուհետ կնշվեն որպես բնագիր՝ իրենցհամապատասխան էջերով:8 Տե՛ս Հ. Ա. Անասյան, Հայկական մատենագիտություն (Ե-ԺԸ դդ.), հատոր Բ,Երևան, 1976, էջ 769-772: Ն. եպս. Պողարյան, Հայ Գրողներ (Ե-ԺԷ դդ.), Երուսաղեմ,1971, էջ 282-284:

Page 98: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

97

Առաջին <<Խրատական կանոնում>> նա խոսում է ա-ից և ո-ից հետոյ չգրելու մի քանի դեպքերի մասին:

Առանձին խումբ են կազմում աղերսանք ու հրաման արտահայտողբառերը, այլ կերպ ասած, բայի բուն հրամայական եղանակի եզ. 2-րդ դեմքիձևերը. օրինակ` աւգնեա՜ տէր, առաքեա՜, շնորհեա՜, գթա՜, գորովեա՜,զաւրացո՜, զգեցո՜, փութացո՜, դարձո՜, հաստատեցո՜ և այլն: Նմանօրինակբառերը,- նշում է Արիստակես Գրիչը,- <<…ամենեքեան միով տեսութեամբեն և յի ոչ ունին ուր և գծագրին ի գիրս>>9: Բառավերջում ա-ից և ո-ից հետո յչընդունող բառերի մեկ այլ խումբ են կազմում անձնական և ցուցականդերանունները (սա, սմա, սորա…, դա, դմա, դորա…, նա, նմա, նորա…, զսա,զդա, զնա, զնոցա…) և ահա, ապա բառերը:

Առաջին կանոնում Արիստանես Գրիչը խոսում է նաև երկու այլբառերի մասին, ո-րոնք մի դեպքում չեն ընդունում յ, իսկ մյուս դեպքում յ-իառկայությունը <<անսխալ և կարի պատշաճավոր>> է. <<Են եւ երկու բառմիջակ տեսութեամբ, որ գոն ժամ, որ ոչ առնուն յիեար և գոն նոցապատկանաւոր տեղի, որ և յայնմ նուագի առնուն անսխալ և կարիպատշաճաւոր>>10: Օրինակ` Կա զայս իրքս ի քեզ, կա առ յինէն և Հահրամայեալ էք, հա ասացի…: Այս օրինակներում յ-ի բացակայությամբնշվում է <<կա>> և <<հա>> բառերի անկատարությունը, իսկ <<յորժամառնուցուն յի զկնի, ընդ կատարեալսն զկատարութիւն մտացն ճշգրտապէսցուցանեն, որպէս և դու քաջ իսկ իմանաս>>11: Այս երեվույթի շուրջ Լ.Խաչերյանը տվել է հետևյալ մեկնաբանությունը. <<Դրանք <<կու>> ճյուղինպատկանող բարբառների <<կա>> և <<հա>> մասնիկներն են…>>12:Օրինակ` Կա զայս իրքս ի քեզ, կա առ յինէն, կա զգիր քոնախադասությունների մեջ, ինչպես նկատում ենք, կա բառաձևն այստեղժամանակային դրսևորում չունի և նշանակում է <<գոյություն ունենալ>>,<<լինել>>: Այս առումով ճիշտ է Լ. Խաչերյանի հետևյալ միտքը. <<Թեև կաբառաձևի նկատմամբ վերապահություն պետք է անել, որովհետև բերված օ-րինակներում այն դեռևս հանդես չի գալիս իբրև այդպիսին, այլպահպանում է իր <<առկա լինել>>, <<գոյություն ունենալ>> բայիմաստը>>13:

9 Բնագիր, էջ 231:10 Անդ:11 Բնագիր, էջ 232:12 Նշվ. աշխ., էջ 63:13 Անդ:

Page 99: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

98

Գ. Ջահուկյանը կա բառի հետ կապված արիստակեսյան մոտեցում էցուցաբերում և դրանում տեսնում է ժամանակային իմաստ. <<…գ)կա և հաբառերից հետո` <<Կա զգիր քո>>, <<Հա երթամ, հա գամ>> և այլն:Արիստակեսը սրանց յ-ը չունենալը բացատրում է այդ բառաձևերի<<անկատար>> լինելով…>>14:

Մեր կարծիքով կա և հա բառերում եղած իմաստայինտարբերությունը պայմանավորված է այդ բառերից հետո բայիգործածությամբ: Ուշադիր լինելու դեպքում մենք կտեսնենք մի կարևորհանգամանք. այն է` կա բառից հետո չկա բայ, այլ, ընդհակառակը, բայի-մաստն արտահայտվում է հենց այդ բառի միջոցով: Այդ է պատճառը, որ Լ.Խաչերյանը վերապահումով է մոտենում կա բառին: Մյուս կողմից մենքգիտենք, որ կա-ն (գրաբարյան կայ) պակասավոր բայ է և ունի ներկա, անց.անկատար և առաջին ապառնի ժամանակները միայն 3-րդ դեմքում:Այստեղ կա-ն ցույց է տալիս ներկա ժամանակի 3-րդ դեմք, իսկ այսպարագայում այն ունենում է կայ ձևը:

Ինչ վերաբերում է հա բառին, ապա դրանից հետո դրված է բայ (հաերթամ, հա գամ): Այս դեպքում ժամանակային իմաստն արտահայտվում էհա բառմասնիկ + բայ կառույցով:

Երկրորդ կանոնում ամփոփվում են ա-ով վերջավորվող հատուկանունները, որտեղ Արիստակես Գրիչը տարբերակում է ա-ից հետո յ գրելուև չգրելու դեպքերը: Ըստ նրա, երբ հատուկ անունը խոսքաշարում հանդես էգալիս որպես գործող անձ` ենթակա, յ չի ստանում, հակառակ դեպքում<<…յորժամ յի առնուն, հանեն ոչ զտեսութիւն բանին և խանգար ցուցանեն,և ոչ` ուղղակի>>15: Իսկ երբ հատուկ անունը թեքվում է, հոլովվում, ապաանպայման վերջնահանգ յ է ընդունում. <<Իսկ յորժամ միտք բանին ինոցանէ ի մեզ լինի, դու անպատճառ զկնի այբին վերջնոյ յի դիր և ապա ինոցանէ ի մեզ ցուցանէ միտք բանին>>16: Օրինակ` Մատաթիա առաքեալեկաց փոխանակ Յուդայի և Յուդա մատնեաց զտէր:

Այնուհետև շարունակելով խոսքը և բերելով <<Եսայի>> հատուկանվան սեռական-տրական ձևը` <<Եսայայ>>` տարբերակում է երկու

14 Գ. Ջահուկյան, նշվ. աշխ., էջ 232:15 Բնագիր, էջ 232:16 Բնագիր, էջ 233:

Page 100: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

99

տեսակ յ-ը: Նրանցից առաջինը <<….իւր բնական յին է, որ ասի Եսայի, որէառ զմիջին յիդ>>17, իսկ երկրորդ յ-ն հոլովա-կերտ մասնիկ է:

Այստեղ Արիստակես Գրիչը խոսում է նաև հոլովման ժամանակտեղի ունեցող հնչյունափոխության մասին` բերելովԷսայայ>Եսայի>յԻսայայ (է>ե>ի) հատուկ անվան հնչյունականտարբերակային ձևերը. <<Իսկ յորժամ ասես Եսայի մարգարէ, եչ փոխուե-ցաւ էն, և է պատճառն ինն, որ զկնի յիոյն է: Իսկ յորժամ ասես, թէ` յԻսայայմարգարէէ, ին դարձաւ անսխալ. և է պատճառն յին առաջին, զի որպէս այնինն, որ հետ յիոյն է` յորժամ Եսայի գրեցեր, եչ արար զառաջինն էն. նոյնպէսև առաջին յիդ ին արար զէն, յորժամ ասես և կամ գրես` ընթերցուածյԻսայայ մարգարէէ>>18:

Ինչպես նկատում ենք, Արիստակես Գրիչը հստակ տարբերակում էորպես ենթակա գործածվող հատուկ անվան ուղղական հոլովով հանդեսգալը յ-ի բացակայությամբ և հոլովված ձևերում յ-ի առկայությունը` որպեսհոլովակերտ մասնիկի և քերականական ձևույթի:

Արիստակես Գրիչը խոսում է նաև ուղղագրական այլ երևույթներիմասին` միմյանցից տարբերելով հիմքն ու վերջավորությունը: Օրինակբերելով <<ի մարգարէէ>> բառաձևը` խորհուրդ է տալիս այն գրել երկու է-ով. մեկը` որպես հիմքի է, մյուսը` որպես հոլովակերտ վերջավորություն:

Այս օրինաչափությունները տարածվում են նաև երրորդ կանոնումներկայացված վերջնահանգ ա և ո ունեցող աշխարհագրական անուններիվրա: Այսինքն` ուղղական հոլովի և ուղևորման հայցականի իմաստներովգործածվելիս բառը յ-ը չի ստանում. օրինակ` Սելևկիա, Սիւրիա,Սեբաստիա. Երթամ ի Մամեստիա, յԱսիա, ի յԱտանա (վերջին օրինակում,ինչպես տեսնում ենք, կա ի(յ) նախդրի հավելադրում): Արիստակես Գրչիբերած օրինակներում, բացի ուղղական և հայցական հոլովներից, նկատելիէ նաև ներգոյական հոլովի իմաստ, որն արտահայտված է ի(յ) նախդրով ևհայցական հոլովով. օրինակ` այս ինչ դիւրագին է յՈւռհա, յԵթովպիա, իԲիւթանիա, ի Կապադովկիա:

Քերականն անդրադառնալով բացառական հոլովի գրությանը`նշում է. <<....յորժամ ասես, թէ` գամ ի Դւնայ, ի Գանձակայ...., յՈւռհայոյ, իՄծբնայ _ նա որպէս տեսանեսդ որ էառ զյիեարդ, նա անսխալ ունին այժմ

17 Անդ:18 Բնագիր, էջ 233-234:

Page 101: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

100

զմիտք յիերոյդ, վասն զի ի քաղաքէն ընդ այս դարձաւ տեսութիւն բանից>>19:Ինչպես նկատում ենք, այստեղ հեղինակը, շեղվելով իր նպատակից, բերումէ նաև վերջնահանգ ա և ո չունեցող տեղանուններ (Մծբին, Դւին, Գանձակ),սրանով, կարծես թե, նպատակ ունենալով ամբողջացրելու ա և ո արտաքինհոլովման առանձնահատկությունները:

Արիստակես Գրիչը այս կանոնի վերջում խոսում է ուղղագրականնշանակություն ունեցող մի քանի նշանների մասին: Արժեքավոր էհատկապես Ղ^ հնչյունի հնչյունական արժեքի մասին նրա թողածվկայությունը: Սրա խոսուն վկան են մեր մատենագրության մեջ վաղժամանակներից պահպանված լ//ղ զուգահեռ ձևերով բառերը` լակիշ//ղակիշ (զորք), ջիլ//ջիղ, այլ//այղ և այլն20:

Չորրորդ կանոնում Արիստակեսը խոսում է ի>ւհնչյունափոխության մասին` այն բացատրելով այսպես` <<Իսկ յորժամհոլովի բանն, այսինքն` շրջի կամ թաւալի և սղանայ բանն ի բերանն, նա իննհիւն փոխի>>21: Փաստորեն քերականը ի>ւ փոփոխությունը դիտում է որպեսհոլովման հետևանքով առաջացած դիրքային հնչյունափոխություն:

Հինգերորդ կանոնում քննվում է երեք հարց: Առաջին հարցըվերաբերում է մի շարք բառերի, որոնք, հոլովվելով ո հոլովմամբ,անպայման սեռական-տրականում ո-ից հետո յ են ստանում: Ինչպես`թաքչելոյ, խորհելոյ, առաքելոյ, առնելոյ, արծաթոյ, աղաւնոյ: Բերվածօրինակներից նկատում ենք, որ Արիստակես Գրիչը խտրականություն չիդընում խոսքիմասային պատկանելության մեջ (կան գոյականներ և բայեր):Այստեղ նա ընթերցողի ուշադրությունը հրավիրում է մի կարևորհանգամանքի վրա, այն է` ո արտ. հոլովման պատկանող անորոշ դերբայը և–ի-ով հանգավորվող ապառնի դերբայը սեռական-տրականում ո-ից հետոստանում են յ, սակայն այստեղ կա հնչյունափոխական մի կարևորառանձնահատկություն` ի-ով վերջավորվող ապառնի դերբայը հոլովմանընթացքում ի-ն փոխում է ւ-ի, ինչը չի կարող տեղի ունենալ անորոշդերբայի թեքման ժամանակ: Օրինակ` թաքչելոյ, խորհելոյ, թողլոյ, սքան-չելի>սքանչելւոյ, զարմանալի>զարմանալւոյ, զարհուրելի> զարհուրելւոյ:

19 Անդ:20 Այս մասին մանրամասն տե՛ս Հր. Աճառյան, Երբ լ-ն դարձավ ղ, <<Տեղեկագիր>>ՀՍՍՌ ԳԱ Հասարակական գիտ., 1948, հմր 5, էջ 33-40:21 Բնագիր, էջ 240:

Page 102: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

101

Երկրորդ հարցը հոդերի գործածությանն է վերաբերում:Անդրադառնալով հոդերի ճիշտ գրության խնդրին` քերականը նշում է ս, դ,ն հոդերի հատկանիշներից միայն մեկի` ցուցականության մասին. <<...յորժամ ասես թէ` ..., զաւրեղդ, էդ, ընտրեալդ, որդիդ, հոգիդ. ի դա պիտի որանպատճառ դիպի, որ ցուցական առնէ և ոչ ի տիւն>>22: Այստեղ Գրիչըխոսում է նաև երկու տեսակ վերջնահանգ ն-ի մասին. դրանցից մեկը որպեսհոդ գործածված ն-ն է, մյուսը` ն վերջնահնչյուն ունեցող միավանկբառերում հանդես եկող արմատական ն հնչյունն է: Այսպես` <<Յորժամասես` ես եմ դուռն ոչխարաց, աստ չէ ինչ, այլ նու պիտոյ, զի ոչխարաւքնյայտնի եղեւ, թէ որ դուռն է: Իսկ երբ ասես, թէ ես եմ դուռնն, ընդ իս եթե ոքմտցէ` կեցցէ,- ահա միւս նուն զնոյն դուռնն ցուցանէ>>23: Առաջին օրինակիդուռն բառի ն-ն արմատական հնչյուն է, իսկ երկրորդում դուռնն բառի 2-րդն-ն ունի ցուցական հոդի իմաստ: Ն-ի կիրառության մասին խոսելիս, նրաարտահայտած ցուցական իմաստի մեջ նուրբ դիտարկում կա արված, որըխոսում է նաև ն հոդի որոշյալային կիրառության մասին. <<…իմա´ ևզմիւսն ցուցականն գիր, որ նու է, որ յայտնէ նուն զնշանակեալն, զորմէճառել կամիս, իբրև մատամբ ցուցանելով: Արդ յորժամ ասես զմեծն զայն,թէ` ես եմ հովիւ քաջ, այդ աննշան հովիւ է և ոչ ցուցանէ յականէ յանուանէ,թէ ո´ր հովիւ է: Իսկ յորժամ գրես թէ` ես եմ հովիւն քաջ, այս կարի յայտնիցուցանէ նուիւն և է առաւել ընդունելի, զի նշանակեաց նուիւն զյառաջագոյնհովիւն, որ հովուէրն զԻսրայէլ>>24:

Արիստակես Գրիչը ճիշտ է ըմբռնել նաև հոդերի տարածականիմաստ արտահայտելու հանգամանքը. <<Բայց ոչ միայն դայն առնէցուցական, այլ և սէն ի մաւտոյ, և նուն ի հեռուստ…>>25:

Երրորդ խնդիրը վերաբերում է <<վերայ>> բառին: Այն դեպքում, երբ<<վերայ>> բառը գործածվում է որպես կապ, բառավերջում անպայման յ էունենում, իսկ որպես նախածանց գործածվելու դեպքում, յ-ի գրությունըկոպիտ սխալ է համարվում: Օր.` Մի եկեսցէ ի վերայ մեր ոտն, եղև ի վերայիմ ձեռն տեառն և վերաձգաւղ, վերաստեղծաւղ, վերաբերաւղ: Վերջին երեքբառերում <<վերա>>-ն ոչ թե <<վերայ>> բառի տարբերակ է, այլ այնկազմված է վեր նախածանցից և ա հոդակապից:

22 Բնագիր, էջ 243:23 Բնագիր, էջ 244:24 Անդ:25 Բնագիր, էջ 243:

Page 103: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

102

Վեցերորդ կանոնը մի շարք բայերի խոնարհման ձևերիհակադրությունն է. իրար են հակադրվում <<ի սկզբանէ>> յ ունեցող(սահմանական եղանակի ներկա ժամանակ, անցյալ կատարյալ ժամանակ)և յ չունեցող ( բուն հրամայական եղանակ) բայաձևերը: Ինչպես` ապրեցայ,անկայ, գովեցայ, և գնա´, եռա´, կարդա´. (Ջանայ մեծանալ նա, ջանա´մեծանալ դու: Ցնծայ Երուսաղեմ, ցնծա´ Երուսաղեմ):

Յոթերորդ կանոնում խոսվում է վերջնահանգ –այ ունեցող մի շարքգոյականների մասին, որոնց յ-ն անփոփոխ է մնում հոլովման ևբառաբարդման ժամանակ: Օրինակ` արքայ, արքայից, արքայական,արքայակերպ, արքայազունք:

Ութերորդ կանոնում անդրադառնում է –ային վերջածանցովկազմված բառերին, որոնք հոլովվելով ո արտ. հոլովմամբ, վերջանում են յ-ով և թեքման ժամանակ ւ-ով չեն գրվում, քանզի <<... յորժամ յետին գիրն ինլինի, ապա հիւն ձևանայ` յորժամ հոլովի նոյն բանն: Իսկ սոցա վերջին գիրննու է, վասն այնորիկ ոչ գոյ կարիք հիւնի…>>26: Օրինակ`աստուածային>աստուածայնոյ, հրեշտակային>հրեշտակայնոյ, երկրային>երկրայնոյ:

-Այնւոյ վերջագրություն կունենան այն բառերը, որոնք ուղիղ ձևումվերջանում են ի-ով:

Իններորդ կանոնը յ-ով հանգավորվող այն բառերի մասին է, որոնքբառաբարդման ժամանակ, ըստ հայերենի հնչյունափոխության օրենքների,կորցնում կամ պահպանում են յ-ն: Օրինակ` հրեայ, հրեայք, հրէից,հրէաբար, հայոյ, հայոց, հայերէն, առհաւատչեայ, առհաւատչեայք,առհաւատչեաւ: Այս կանոնում ուշագրավ են նաև եայ>է հնչյունափո-խության դեպքերը` պաշտաւնեայ>պաշտաւնէիւք, պաշտաւնեայք,պաշտաւնէից, քրիստոնեայ>քրիստոնէական, քրիստոնէից և այլն:

Տասներորդ կանոնը բնույթով տարբերվում է մյուս կանոններից: Այնավելի ծավալուն է և թվում է` նախորդ կանոնների գործնականկիրառությունն է: Այն իր տեսակով ուղղագրական բառարան է, որըպարունակում է դժվարիմաց ու կասկածելի գրություն ունեցող բառեր:Արիստակեսի կողմից ուղագրական բառարանի ստեղծումը ևս ուղղագրու-թյան նորմավորման նպատակ էր հետապնդում: Ըստ Հայկ Ամալյանիհաշվումների բառարանն ունի շուրջ 900 բառ, ուր հաշվի չեն առնված բառի

26 Բնագիր, էջ 250:

Page 104: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

103

թեքված ձևերը, այլ միայն մեծատառերով գրվածները27: Բառարանիայդպիսի փոքր ծավալը պայմանավորված է հայ մատենագրության մեջտվյալ բառի հաճախ սխալ ուղղագրությամբ հանդիպած լինելով:Քերականը բնորոշում է իր բառարանի կառուցվածքը` նշելով, որ ան-հրաժեշտ բառը պետք է փնտրել ըստ նրա սկզբնատառի: Հաշվի առնելովնաև այն հանգամանքը, որ արտասանության ժամանակ որոշ հնչյուններկարող են շփոթվել միմյանց հետ, հեղինակը զգուշացնում է. <<Բայց իմա´ ևզայս քաջ սիրելի. զի է բառ, որ քեզ կարծի թէ առաջին գիրն եչ է, եւ յորժամխնդրես և ոչ գտանես յեչի տունն, գիտեա, որ է է առաջին գիրն և յէի տուննտե´ս>>28: Ջահուկյանը սրա հիմքում տեսնում է բարբառների գոյությամբպայմանավորված արտասանական տարբերություններ. <<Արիստակեսիտված ցուցումները կարևոր են այն առումով, որ ցույց են տալիս ժամանակիուղղագրական հիմնական սխալները` կապված բարբառայինարտասանության հետ. այդպիսք են ե-ի և է-ի, զ-ի և ս-ի, ա-ի և ո-ի, ի-ի և ե-իմասին ասվածները>>29:

Արիստակես Գրչի բառարանը հայ ուղղագրականբառարանագրության առաջին փորձն է30: Նրանում գործում են այնհատկանիշները, ինչ արդի ուղղագրական բառարաններում: Այստեղանփոփված են բառեր, որոնք ունեն ուղղագրական դժվարություններ:Օրինակ`ամարաստուն (ապարանք), արգանդ (երկիր), արգավանդ (յուռթի),անցավոր (մահկանացու), յորջորջել (անուանել) և այլն: Այն որոշ չափովնաև բացատրական բառարան է:

Հեղինակը երբեմն-երբեմն տալիս է նաև քերականական,ուղղագրական և այլ կարգի բացատրություններ. օր.` <<Նախ գիտեա´զհոլովումս անուանց, որ են շրջմունք կամ թաւալմունք, և նոյն հոլովքն, որ

27 Հ. Ամալյան, Հայերեն առաջին ուղղագրական բառարանը, ԲանբերՄատենադարանի, հմր , Բանբեր Մատանադարանի, հմր 6, Երևան, 1962:28 Բնագիր, էջ 252:29 Գ. Ջահուկյան, նշվ. աշխ., էջ 237:30 Տե՛ս Հ. Ամալյան, Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշար-ձաններ, Երևան, 1966, էջ 110-123, Հ. Ամալյան, Հայերենի առաջին ուղղագրականբառարանը, <<Բանբեր Մատենադարանի>>, հմր 6, 1962, էջ 121-132, Գ.Գասպարյան, Հայ բառարանագրության պատմություն, Երևան, 1968, էջ 29-32:31 Բնագիր, էջ 266:

Page 105: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

104

են անուանց, են նոքին և դերանուանց>>32: Կամ քո և քոյ ձևերի ճիշտգրության մասին խոսելիս` Արիստակեսը խորհուրդ է տալիս հաշվի առնելայն բառի հոլովը, որի հետ այն գործածավում է: Այն դեպքում, երբ քոստացական դերանունը լրացնում է ուղղական հոլովով դրված բառի, ապագրվում է առանց յ-ի, իսկ սեռական հոլովին լրացնելիս` գրվում է քոյ ձևով(օր.` հայր քո, Աստուած քո և հաւր քոյ, Աստուծոյ քոյ): Նույն կանոնն էգործում նաև իմ, նորա, սոցա, նոցա դերանունների դեպքում. օր.` անձն իմ,նորա, և անձին իմոյ, նորայ: Սակայն նոցա դերանվան համար նա խորհուրդչի տալիս գործածել յ-ը: Արիստակեսը կարևորում է նաև դերանվան դիրքը.եթե դերանունը նախադաս է, գրվում է յ-ով, իսկ վերջադասի դեպքում յ-նբացառում է: Օրինակ` նոցայքն մերձաւորք, նոցայոց մերձաւորաց ևմերձաւորք նոցա, մերձաւորացն նոցա:

Խոսելով դիր և եդիր ձևերի մասին` Արիստակես Գրիչըհստակություն է մտցնում բայի դիմաթվային վերջավորությունների մեջ`խորհուրդ տալով հետևել գրական լեզվին և ոչ թե <<գեղջուկ բառի>>-ն.<<Թեպետ և ըստ գեղջուկ բառի ի դեպ իմն թուի զքէն ասել, թէ` եդեր ևզայլոց թէ` եդիր, իբր թէ` դու եդեր, և նա` եդիր: Այս ըստ գրոց` ոչ այսպէս,այլ` ես եդի և դու եդիր և նա եդ.... էդաք, էդիք, էդին>>33: Նկատելի է, որԱրիստակես Գրչի ուղղագրական բառարանը զուտ բառարանային արժեքչունի. այն լի է քերականական զանազան հարցադրումներով ուկանոններով: Այն նման է մի ձեռնարկի, ուր բացի կանոններիշարադրանքից, տրված են նաև նյութի ուսուցման մեթոդներ:

Արիստակես Գրչի բառարանն իր արժանիքներով հանդերձ զերծ չէնաև թերություններից: Բառարանում բառերը դասավորելիս հեղինակըհաշվի է առել միայն սկզբնատառերը, այսինքն` չկա նուրբ այբբենականդասավորություն: Բառարանում չկան օ և ֆ տառերով սկսվող բառեր (օ-նգրվում էր աւ երկբարբառով, իսկ ֆ-ն` փ տառով): Սա, կարծում ենք,պատահական չէ, քանզի քերականը, հետևելով դասական ուղղագրությանը,իր բառացանկում բառերը դասակարգել է ըստ մաշտոցյան այբուբենի` բա-ցառելով Օ, Ֆ տառերը, որոնք այբուբեն են մուծվել հետագայում:

Ինչպես ցույց տվեց քննությունը, ուղղագրության նորմերիսահմանումը ժամանակի թելադրանքի արդյունք էր: Ստեղծվել էր միիրավիճակ, երբ գրավոր և բանավոր խոսքի միջև անընդհատ խորացող

32 Բնագիր, էջ 266:33 Բնագիր, էջ 264:

Page 106: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

105

անդունդը սկսում էր ազդել այդ շրջանի գրավոր խոսքի վրա: Քերականներըլավ էին հասկանում, որ առաջացած անջրպետը վերացնել չփորձելուդեպքում կստեղծվեր մի իրավիճակ, երբ մեր ձեռագիր մատյաններն այլևսհասու չէին լինի սերունդներին: Ժամանակի հրամայականն էր շուտափույթստեղծել ձեռագրերի <<լեզուն>> ուսումնասիրող ձեռնարկներ:

Մ. ՍարգսյանԳրչության արվեստը և Արիստակես Գրչի ուղղագրության համակարգը

Ամփոփում12-13-րդ դդ-ում գրավոր և խոսակցական լեզուների միջև ստեղծված

անհամապատասխանության հետևանքով ուղղագրության փոփոխությանենթարկման հանգամանքը դժվարություններ էր ստեղծում ձեռագրերիընթեցման համար: Որպեսզի խուսափեն ձեռագրերի սխալ ընթերցումից,ստեղծվում են գրչության արվեստի վերաբերյալ հատուկ ձեռնարկներ: Այսբնագավառում առաջին հեղինակը եղավ Արիստակես Գրիչը, որը փորձեցվերջ դնել սխալագրությանը:

Արիստակես Գրչի գիրքը բաղկացած է 10 կանոններից:Յուրաքանչյուր կանոն (բացի 4-րդ և 10-րդ կանոններից) յ-ի ուղղագրությանմի կիրառությունն է ներկայացնում երբեմն տալով նաև ուղղագրականերևույթների մասին լրացուցիչ տեղեկություններ: 4-րդ կանոնում խոսվոմ էհնչյունափոխության մասին, իսկ 10-րդ կանոնը կարծես թե նախորդկանոնների համադրումն է` ներկայացված բառարանի տեսքով:

М. СаркисянИскусства писма и система правописание Аристакеса Грича

Резюме12-13 вв в результате расхождения между писменной и устной речю, связи сзвуковыми изменениями, меняется и правописание. Этот факт создаеттрудности для чтения старых рукописей. Для избежания подобных ошибок,и для правильного чтения рукописи, создются специальные учебники поисскуству письма. В этой области первым автором был Аристакес Грич,который попытался положить конец разнообразию в писме.

Книга Аристакеса Грича состаит из десяти правил. Каждое правило (кроме4-ого и 10-ого) представляет правописание буквы “յ” в разных позициях,иногда с дополнительными пояснениями. В 4-ом правиле говорится обизменении звука, а 10-ое правило представляет обобщение всех предыдущихправил в виде словаря.

Page 107: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

106

M. SargsianThe art of calligraphy and the system orthography’s Aristakes Scribe

SummаryAs a result of the lack of correspondence emerged in the written and spoken

languages during the 12th-13th centuries, the orthography has undergone a changeconditioned by the spelling- pronunciation changes of a language. Thisphenomenon makes difficult the reading of ancient manuscripts. Special manualswere created to avoid the misreading as well as to prevent the further distortedspelling by the scribes, where the definitions of orthographical rules on thescribing art were stated. The Aristakes Scribe was the first author in this field whotried to put an end to different spelling systems and chaos by settingorthographical rules.

The book by Aristakes Scribe (Analysis on Words and Verbs….) contains tenrules. Each rule (except the forth rule and the tenth one) represent one usage of “յ”spelling sometimes giving some extra information about various orthographicalphenomena. The forth rule states about the sound change and the tenth one seemsto be the combination of the previous rules represented as a dictionary.

Page 108: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

107

ՖՐԻԴԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆԲԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. տեղեկատվականտեխնոլոգիաներ, կիրառական լեզվաբանություն, համակարգչային լեզվա-բանություն, տպագիր բառարան, համակարգչային բառարանագրություն,տեղեկության ավտոմատ մշակում, էլեկտրոնային բառարան, բառարանա-գրություն, մեքենական թարգմանություն, ավտոմատ սրբագրություն ևխմբագրություն:

Ключевые слова и выражения։ прикладная лингвистика,информационные технологии, компьютерная лигвистика, компьютерноесловарное описание, печатный словарь, электронный словарь, словарнаяединица, машинный перевод, автоматическая обработка информации,автоматическое корректирование и редактирование.

Key words and expressions: information technology, applied linguistics,computational linguistics, computational lexicography, lexicography, electronicdictionary, printed dictionary, machine translation, automatic edition.

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռածգրեթե անսահմանափակ հնարավորությունները զարգացման բոլորովիննոր աստիճանի են հասցրել համակարգչային բառարանագրությանշրջանակներում տարվող ամենատարբեր բնույթի աշխատանքները: Այսառումով ամենևին էլ պատահական չէ, որ համակարգչայինբառարանագրությունն աստիճանաբար դառնում է կիրառականլեզվաբանության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը: Այնզբաղվում է էլեկտրոնային բառարանների ստեղծման, բառարանայինհոդվածների կազմման, այդ բառահոդվածների ներկայացմանեղանակների մշակմամբ:

Այսօր համացանցում հասանելի են ամենատարբեր բնույթիէլեկտրոնային բազմաթիվ բառարաններ՝ կազմված աշխարհի մի քանիտասնյակ լեզուների համար: Իհարկե մենք բոլոր տեսակի էլեկտրոնայինբառարանները սպառիչ կերպով քննելու և դրանց բոլորինանդրադառնալու նպատակ չունենք, որովհետև նախ դրանց մանրակրկիտքննությունն ու հանգամանալից ներկայացումը կարող է ստվարածավալաշխատանքի նյութ դառնալ, իսկ մի հոդվածով հնարավոր չէ սպառիչ

Page 109: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

108

կերպով անդրադառնալ բոլորին: Հետո՝ բոլոր բառարաններն ունենկազմման ու բառամիավորների ներկայացման սկզբունքներիընդհանրություններ, ուստի որևէ անհրաժեշտություն չկա դրանցիցյուրաքանչյուրին առանձին-առանձին անդրադառնալ: Փոխարենըհետաքրքիր է պարզել, օրինակ՝ ի՞նչ ընդհանրություններ ունեն մի քանիտասնյակի հասնող այդ բառարանները, դրանցից որո՞նք են իրենցկազմության սկզբունքներով առավել օրինակելիները, ի՞նչ նմանություններու տարբերություններ ունեն տպագիր և էլեկտրոնային բառարանները, ի՞նչնպատակի են ծառայում էլեկտրոնային բառարանները, զարգացմանինչպիսի՞ միտումներ ունի արտասահմանյան էլեկտրոնայինբառարանագրությունը և համեմատելի ի՞նչ գծեր ունի հայբառարանագրության հետ, կարելի՞ է արդյոք օգտագործելարտասահմանյան բառարանագրության հարուստ փորձը հայերենէլեկտրոնային բառարաններ կազմելիս, և վերջապես, ինչո՞վ է բնորոշվումհամակարգչային բառարանագրությունն առհասարակ իբրև կիրառականլեզվաբանության բնագավառներից մեկը: Բայց նախևառաջանդրադառնանք էլեկտրոնային բառարանների կազմությանը:

Թե՛ տպագիր և թե՛ էլեկտրոնային բառարանների կազմությամբզբաղվում է բառարանագրությունը: Ընդ որում՝ տպագիր բառարաններիկազմությամբ և տեսական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում ենբառարանագիտությունն ու բառարանագրությունը, իսկ էլեկտրոնայինբառարանների և բառապաշարի լիակատար շտեմարաններիկազմությամբ՝ համակարգչային բառարանագրությունը:

Համակարգչային բառարանագիրներն առհասարակ երկուուղղությամբ են աշխատում: Առաջին ուղղությունը նպատակ ունիստեղծելու համակարգչային այնպի-սի ծրագրեր, որոնք հեշտությամբհնարավորություն կտան օգտվողին համակարգչային էկրանից ստանալուբառային ցանկացած տիպի իրենց անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպեսDCI (Data Collection Initiative) և LDC (Linguistic Data Consortium) ծրագրերը1:Երկրորդ ուղղության նպատակը զգալիորեն տարբերվում է առաջինից:Եթե առաջին ուղղությամբ զբաղվում են համակարգչայինծրագրավորողները, ապա երկրորդ ուղղությամբ աշխատում ենբացառապես լեզվաբան-բառարանագիրները: Նրանց նպատակն է լեզվի

1 Տե՛ս http://en.wikipedia.org/wiki/Computational_lexicology:

Page 110: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

109

բառապաշարն իր ամբողջությամբ և համակողմանիությամբ համակրգչիմիջոցով ներկայացնելը:

Համակարգչային բառարանագրության աշխատանքներըպայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի.

ա. ստեղծել բառարանային աշխատանքների կատարմաննաջակցող ծրագրեր,

բ. ստեղծել ավտոմատ բառարաններ, որոնք կազմված ենմեքենական ձևաչափով, սակայն նպատակահարմար չեն առանձինօգտագործման համար: Դրանք հիմնականում օգտագործվում ենհամակարգչային ծրագրերի կողմից լեզվական տվյալների մշակման,մեքենական թարգմանությունների համար2:

Հետաքրքիր է նաև պարզել, թե ինչպիսին էին վաղ շրջանիէլեկտրոնային բառարանները և լեզվաբանական ու տեխնիկական ինչզարգացման են հասել այսօր: Առաջին սերնդի էլեկտրոնայինբառարանները տպագիր բառարանների թվային տարբերակներն էին:Բովանդակությունը նույնն էր, պարզապես էլեկտրոնային տար-բերակներնունեին ավելի ճկուն որոնողական համակարգ:

Այնուհետև էլեկտրոնային բառարանների հնարավորություններնավելի ընդլայվեցին: Քանի որ չկա ծավալի սահմանափակում, կարելի էավելի մեծ քանակով բառային տեղեկատվություն ներկայացնել, դրանիցբացի՝ կարելի է տալ բառերի արտասանությունն ու ներկայացնելտեսահոլովակներ: Ժամանակակից էլեկտրոնային բառարաններն այնքանտարողունակ են, որ կարող են պարունակել մինչև 500.000 գլխաբառ ևբառիմաստի բացատրություն:

Այժմ տեսնենք, թե ինչ տարբերություններ կան տպագիր ևէլեկտրոնային բառարանների միջև:

Նախևառաջ ներկայումս հասանելի էլեկտրոնային տարբերտեսակի բառարանները, ըստ իրենց կազմության հիմնական սկզբունքի,կարելի է պայմանականորեն երկու խմբի բաժանել: Առաջին խմբիէլեկտրոնային բառարանները տպագիր բառարանների թվային անփոփոխտարբերակներն են: Երկրորդ խմբի բառարաններում, թեև հիմնականումպահպանվում է տպագիր բառարաններում եղած բառայինտեղեկատվությունը, սակայն դա զգալի փոփոխությունների է ենթարկված:

2 Տե՛ս Ռ. Ոռուտյան, Ա Մանուկյան, Ա. Սարգսյան, Ինֆորմացիոն տեխնոլոգիաներիկիրառությունը լեզվաբանության մեջ, Երևան, 2004, էջ 24:

Page 111: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

110

Տպագիր բառարանները անփոփոխ կերպով թվայնացնելու կամ նորսկզբունքներով բառարաններ կազմելու հետ կապված պետք է նկատել, որնախ տպագիր բառարանները ժամանակակի ընթացքում ավելի շատ ենկտրվում լեզվական իրականությունից (ամենաքիչը տասը տարի), իսկէլեկտրոնային բառարանները կարելի է թարմացնել ամեն օր: Հետո՝տպագիր բառարանները պարունակում են զգալի թվով բառեր, որոնցարտահայտած իմաստները ժամանակի ընթացքում փոփոխությունների ենենթարկվում, ուստի տպագիր բառարանը մեխանիկորեն թվայնացնելը թույլչի տալիս կատարելագործել էլեկտրոնային բառարանները:

Ըստ էության՝ էլեկտրոնային բառարանների և տպագիրբառարանների միջև եղած նկատելի տարբերությունները այս կամ այնչափով կապված են բառարանների ծավալի, բովանդակության,օգտագործման եղանակների ու հարստացնելու հնարավորություններիհետ: Մի խտասկավառակ պարունակում է բառային նույնքանտեղեկատվություն, որքան տպագիր բառարանի մի քանի տասնյակհատորներ: Էլեկտրոնային բառարաններն ուղղակիորեն հակադրվում ենտպագիր բառարաններին իրենց բովանդակային հարստությամբ ևօգտագործման եղանակով. որքան շատ է բառային տեղեկատվությունըտպագիր բառարանում, այնքան դժվար է այն օգտագործել, մինչդեռէլեկտրոնային բառարանում, շնորհիվ որոնողական ճկուն համակարգի,ցանկացած տիպի բառային տեղեկություն ստանալը շատ հեշտ է: Որոնվածբառն իր իմաստի բացատրությամբ էկրանին է հայտնվում հաշվածվայրկյաններրի ընթացքում: Էլեկտրոնային բառարաններում առավելամբողջական կերպով են ներկայացվում բառահոդվածները: Օրինակդրանցում, ի տարբերություն տպագիր բառարանների, ոչ միայն բառիտառադարձությունն է ներկայացնում, այլև արտասանում են ըստ այդտառադարձության: Էլեկտրոնային բառարանների միջոցով կարող ենքփնտրել ոչ միայն բառեր, այլև արտահայտություններ: Այդպիսի որոնմանարդյունքում ունենում ենք բառի ամբողջական պատկերը և այն մասնավորօրինակները, որոնցում տվյալ բառը տարբեր իմաստերով է գործածվում:

Էլետրոնային բառարանները հնարավորություն են տալիսհասկանալու լեզվական փոփոխությունները: Լեզուն իրական կյանքիարտացոլքն է, իսկ կյանքը շարունակ փոխվում է: Հասարակականկյանքի տարբեր բնագավառներում առաջանում են ինքնաարտահայտմաննոր եղանակներ: Դրա հետևանքով ստեղծվում են նոր բառեր ոչ միայնգիտության մեջ՝ նոր ստեղծված առարկաներն անվանելու համար, այլևառօրյա-խոսակցական լեզվում: Բացի այդ՝ ոչ միայն նոր բառեր են

Page 112: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

111

ստեղծվում, այլև եղածները վերաիմաստավորվում են: Օրինակ այսօրհայերեն տպագիր որևէ բառարանում չենք կարող գտնել, թե մկնիկբառը ինչ նոր իմաստ է ձեռք բերել համակարգչի ստեղծումից հետո:Ստացվում է այնպես, որ տպագիր բառարանները թվայնացնելնաստիճանաբար դառնում է անհեռանկարային: Դա հատկապես առավելակնհայտ դարձավ, երբ համացանցը հասանելի դարձավ և սկսեց լայնորենօգործածվել: Խնդիրն այն է, որ համացանցում տեքստերի զգալի մասըգրված է անգլերեն, իսկ անգլերենը շարունակաբար փոփոխությունների էենթարկվում: Ամեն օր այս լեզվում ստեղծվում են տասնյակնորաբանություններ:

Այդ նորաբանությունները թարգմանելու համար անհրաժեշտ է նորբառեր ստեղծել, իսկ այդ նորաստեղծ բառերը միայն նոր սկզբունքներովկազմված էլեկտրոնային բառարաններում կարելի է ներկայացնել:Տպագիր բառարանները ոչ միշտ են բավարարում լեզվակիր հանրությանպահանջները, ուստի պետք է ոչ թե տպագիր բառարաններըթվայնացներով ստանալ նույն տպագիր բառարանի էլեկտրոնայինտարբերակը, այլ անհրաժեշտ է ստեղծել ձևով և բովանդակությամբբոլորվին նոր տեսակի էլեկտրոնային բառարաններ:

Իհարկե էլեկտրոնային բառարանների ստեղծումը առաջընթաց քայլէր համակարգչային բառարանագրության մեջ: Ստեղծվել են ևշարունակում են ստեղծվել ոչ միայն միալեզվյան, այլև երկլեզվյան ևբազմալեզվյան (թարգմանական) բառարաններ: Ներկայումս էլեկտրոնայինբառարանները ոչ միայն բառիմաստների բացատրությանն են ծառայում,այլև դրանց անմիջական մասնակցությամբ են կատարվում մեքենականթարգմանությունները:

Այսօր համացանցում հասանելի էլեկտրոնային առցանցբառարաններից կարելի է օգտվել անվճար և վճրովի բաժանորդագրությանհիմունքներով3: Ըստ իրենց օգտագործման եղանակի՝ առցանցբառարանները լինում են հետևյալ տեսակների.

- արտոնագրված բառարաններ, որոնցից կարելի է օգտվել տարբերկայքերի միջոցով (FreeDictionary.com, Dictionary.com),

- բառարաններ, որոնց պետք է բաժանորդագրվել (Oxford EnglishDictionary),

3 Տե՛ս http://en.wikipedia.org/wiki/List_of_online_dictionaries:

Page 113: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

112

- առանձին հրատարակիչ ունեցող բառարաններ, որոնքօգտագործման որևէ սահմանափակում չունեն (Collins Online Dictionary,Duden Online, Larousse բազմալեզու բառարաններ, Macmillan EnglishDictionary, Merriam-Webster Learner's Dictionary)4:

Ինչպես նշեցինք, մեր նպատակներից դուրս է ներկայացնելհամացանցում հասանելի էլեկտրոնային բոլոր տեսակի բառարանները,սակայն կցանկանայինք անդրադառնալ առավել գործածական միալեզվյան,երկլեզվյան և բազմալեզվյան բառարաններին.

ա. Միալեզվյան առցանց բառարաններԻնչպես և սպասելի էր, ամենատարածվածները անգլերենի համար

ստեղծված բառարաններն են, որոնց զգալի մասը տպագիր բառարաններիառցանց տարբերակներն են: Անգլերենի առավել հաջողված էլեկտրոնայինբառարաններից են Collins Online Dictionary կայքում ներկայացված CollinsUnabridged English Dictionary, Collins Webster's American English Dictionaryբառարանները, Longman կայքում ներկայացված ժամանակակից անգլերենիLongman-ի բառարանը, Merriam-Webster OnLine կայքում ներկայացվածMerriam-Webster-ի բառարանը, Oxford Dictionaries Online կայքումներկայացված Օքսֆորդի բրիտանական և ամերիկյան անգլերեններիբառարանները, Macmillan կայքում ներկայացված է Macmillan EnglishDictionary for Advanced Learners բառարանները5:

Իհարկե որևէ անհրաժեշտություն չկա այս բառարաններինառանձին-առանձին անդրադառնալ, որպեսզի տեսնենք, թե ինչսկզբունքներով են դրանցում ներկայացվում բառահոդվածները:Իրականում դրանցում բառամիավորները ներկայացվում ենմոտավորապես նույն կերպ, ինչպես, ասենք, Reference.com կայքումտեղադրված բառարանում ներկայացվում է անգլերեն house (տուն) բառիբառիմաստը:

Այս կայքում բառերը ներկայացվում են հետևյալ սկզբունքով. ա.տրվում է փնտրված բառի արտասանությունը, խոսքամասայինպատկանելությունը և տառադարձությունը: Օրինակ եթե բառարանմուտքագրենք անգլերեն house (տուն) բառը, բառիմաստի բացատրությունըկլինի այսպիսին՝ house - [n., adj. hous; v. houz]: Քերականական կարգերիցներկայացվում է միայն թվի քերկանական կարգը: Նույն house բառը

4 Տե´ս http://en.wikipedia.org/wiki/Electronic dictionary:5 Տե՛ս http://en.wikipedia.org/wiki/List_of_online_dictionaries:

Page 114: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

113

ներկայացնելիս տրվում է դրա թիվը՝ հոգնակիի ձևը՝ plural hous· es[houziz]: Սրան հաջորում է բառիմաստի բացատրությունը՝ նախ որպես

գոյական, ապա որպես բայ, ընդ որում՝ բոլոր իմաստները չեններկայացվում: Տրվում են ամենաբնորոշ իմաստները: Իհարկե օգտվողը,ցանկության դեպքում, կարող է ծանոթանալ տվյալ բառի արտահայտածբոլոր իմաստներին: Բառիմաստի բացատրությունից բացի՝ ներկայացվումեն բառի ստուգաբանությունը (Origin), դրանից կազմված մյուս բառերը(sub·house, noun, well-housed, adjective), դրա հոմանիշները: Հետաքրքիրնայն է, որ այս կայքում շատ դեպքերում ներկայացվում են այդ բառի իմաստիվերաբերալ այլ բառարաններում եղած բացատրությունները: Օրինակբառիմաստի բացատրությունները շատ դեպքերում տրվում է ըստ Collinsբառարանի, բառի ստուգաբանությունը՝ ըստ Etymonline-ի,աստվածաշնչյան բացատրությունը՝ ըստ աստվածաշնչյան Eastonբառարանի: Բառարանում կա նաև առցանց թարգմանիչ, որըթարգմանություններ է կատարում մոտավորապես երեսունչորս լեզուներիմիջև:

Տվյալ բառի մասնավոր թարգմանությունից բացի՝ ներկա-յացվում են ամենահաճախ գործածական արտահայտությունները, որոնքցանկության դեպքում կարելի է թարգմանել այլ լեզվուներով: Կայքումհասանելի է նաև բժշկականտերմինների բառարան, որը պարունակում է բժշկական տերմիններիավելի քան 45,000 բացատրություններ:

Առցանց տարբերակով հասանելի են ոչ միայն բացատրականայլև նորաբանությունների (Pseudodictionary), ժարգոնային բառերի (UrbanDictionary), ստուգաբանական բառարաններ: Ստուգաբանականբառարանների թվում, օրինակ,առանձնանում է Online Etymology Dictionary-ն:

Այսօր համացանցում կարելի է գտնել ոչ միայն անգլերենի, այլևտարբեր լեզուների համար ստեղծված առցանց բառարաններ, որոնցիցամենատարածվածներն են լիտվերենի Academic Dictionary ofLithuanian (Didysis lietuvių kalbos žodynas կամ Akademinis lietuvių kalbosžodynas) բառարանը, հոլանդերենի Woordenboek der Nederlandsche Taal ևVan Dale Groot woordenboek van de Nederlandse taal բառարանները,շվեդերենի Svenska Akademiens ordbok (SAOB) բառարանը, որըհրատարակվել է Շվեդիայի Գիտությունների Ակադեմիայի կողմից Ordbok

Page 115: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

114

över svenska språket utgiven av Svenska Akademien վերնագրով6: ԱյնՕքսֆորդի անգլերեն բառարանի և Deutsches Wörterbuch (DWB)բառարանների շվեդերեն տարբերակն է:

Էլեկտրոնային բառարանների թվում իրենց գործածությանհաճախականությամբ և ունեցած կարևորագույն նշանակությամբ, ինչ խոսք,առանձնանում են երկլեզվյան և բազմալեզվյան առցանց բառարաններն ութարգմանական համակարգերը: Multitran առցանց բառարաններիթարգմանական համակարգը, օրինակ, ամենատարածված բառարաններիցմեկն է, որն ունի լայն գործածություն: Ամեն օր ավելի քան 90 հազար մարդէ այցելում Multitran.ru կայքը: Գրանցված յուրաքանչյուր օգտատեր կարողէ հարստացնել բառարանը, իսկ ցանկացած տիպի բառայինտեղեկատվություն հեշտությամբ կարելի է որոնել ու գտնել: Multitran-ըստեղծելիս սկանավորվել են տարբեր տեսակի բազմաթիվ տպագիրբառարաններ, որոնք միասնաբար են ներկայացնում բառիթարգմանությունները: Տեղեկատվության այս հսկայական ծավալն ունի և՛առավելություններ, և՛ թերություններ. Multitran-ը կարող է առաջարկել որոնված բառի 100-ից ավելի

թարգմանություն՝ բարդացնելով թարգմանական ճիշտ համարժեքըգտնելու գործը,

Multitran-ը կարող է տալ բառի միայն մեկ կամ երկու իմաստիբացատրությունը, իսկ բառը շատ դեպքերում այդ իմաստով կարող էգործածվել ոչ բոլոր համատեքստերում,

Multitran-ում օգտվողը նկատած ցանկացած սխալի դեպքումկարող է ինքըուղղել այն: Բավական է միայն նշել, որ բառարանի օգտատերերնուղղել ենավելի քան 8000 սխալներ,

Օգտվողնեը ոչ միայն իրենք են բառեր ավելացնում (օգտվողներիկողմից ավելացված բառերի թիվը հասնում է 180 հազար բառի ուդարձվածային միավորի), այլև օգնում են մաքրել բառարանըսխալներից:

Իրականում օտարալեզու էլեկտրոնային բառարաններիքննությունը մեզ համար կարևոր է նրանով, որ հարուստ և բովանդակալիցճանապարհ անցած հայ բառարանագրությունը կարող է օգտվել

6 Տե՛ս http://en.wikipedia.org/wiki/Svenska_Akademiens_ordbok Akademien:

Page 116: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

115

օտարալեզու բառարանագրության ուսանելի փորձից: Ինչ խոսք, սաամենևին էլ չի նշանակում թե այսօր գոյություն ունեցող էլեկտրոնայինբոլոր տեսակի բառարանները կազմված են գիտական բարձրչափանիշներով և կարող են օրինակելի լինել հայ համակարգչայինբառարանագիրների համար, քանի որ դրանց ստեղծման վրա ծախսվել ենմեծ գումարներ, իսկ հեղինակները հայտնի բառարանագիրներ են: Չենքկարծում նաև, թե անհրաժեշտություն կա կրկնօրինակելու դրանց կազմմանսկզբունքներն ու բառամիավորների ներկայացման եղանակները: Նախ,օտարալեզու բառարաններում ոչ միշտ են ամբողջական կերպովներկայացվում բառամիավորները: Հետո, չենք կարող նաև լիովին վստահլինել, թե դրանք կազմված են բացառապես լեզվաբան-բառարանագիրներիկողմից: Նկատենք միայն, որ հաճախ այդ բառարանները նոր բառերովհարստացվում-համալրվում են համակարգչային զանազան ծրագրերի՝տեքստից քաղված բառերի ինքնահարստացման եղանակով: Բացի այդ՝դրանցում նոր բառեր կարող են ավելացնել նաև սովորական օգտատերերը:Այդ դեպքում դժվար է վստահ լինել նրանց լեզվական գիտելիքների վրա,մանավանդ եթե հաշվի առնենք, թե որքան դժվար է բառարանիբառահոդված կազմելը նույնիսկ ամենահմուտ բառարանագրի համար: Այսամենը հաշվի առնելով էլ՝ վստահ ենք, որ հայ համակարգչայինբառարանագիրները, օգտվելով էլեկտրոնային բառարանագրությանարտասահմանյան փորձից, պետք է ոչ թե մեխանիկորեն կրկնօրինակեն,այլ մշակեն բոլորովին նոր սկզբունքներ հայերեն էեկտրոնայինբառարաններ կազմելու համար:

Նոր սկզբունքներով կազմված էլեկտրոնային այդ բառարաններումներկայացված ժամանակակից հայերենի բառապաշարը կնպաստի ոչմիայն տեսական-լեզվաբանական հարցերի ուսումնասիրությանը, այլևկօժանդակի կիրառական զանազան խնդիրների լուծմանը(տեղեկատվական տեխնոլոգիաների լեզվական ապահովում, տեղեկությանավտոմատ մշակում, մեքենական թարգմանություններ, ավտոմատսրբագրություն և խմբագրություն):

Page 117: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

116

Ֆ.ՀակոբյանԲառապաշարի ներկայացումը էլեկտրոնային բառարաններում

ԱմփոփումԱյս հոդվածում մեր նպատակն է ընդհանուր գծերով ներկայացնել

էլեկտրոնային բառարաններն իրենց ամենաբնութագրականհատկանիշներով, խոսել տպագիր և էլեկտրոնային բառարանների միջևեղած ընդհանրությունների ու տարբերությունների մասին, անդրադառնալհամացանցում հասանելի առավել տարածված օտարալեզուբառարաններին, դրանց կազմման եղանակներին և դրանցումբառամիավորների ներկայացման սկզբունքներին:

F. HakobyanLexical description in electronic dictionaries

SummaryThe aim of this article is to analyse the major characteristics of modern

age electronic dictionaries. The article clearly shows differences between usage ofprinted and electronic dictionaries, various ED typologies are presented then in amuch more detailed fashion are sorted monoingual and bilingual electronicdictionaries.

Ф. АкопянОписание лексики в электронных словарях

РезюмеВ статье в общих чертах передставлены электронные словари,

исследованы их особенности, выявлены их общность и различия спечатными словарями. Кратко характеризованы доступные в сети наиболеераспрастранённые иноязычные электранные словари, принципы ихсоставления и способы описания словарных единиц.

Page 118: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

117

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԱԻԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԳյումրիի Մ.Նալբանդյանի անվան

պետական մանկավարժական ինստիուտիհայ գրականության ամբիոնի դասախոս

ՍԻՄՎՈԼԻԶՄԸ ԾԻԱԾԱՆԻ ԳՈՒՅՆԵՐՈՒՄ. ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Բանալի բառեր. Անդորրություն, Մտածում, Ցայգ, Ուխտ, Գույն,Բույր, Արև, Մթնշաղ, Աստվածամար, Անհուն։

Ключевые слова։ Покой, Обдумывание, До зари, Обет, Цвет, Аромат,Солнце, Сумерки, Богородица, Бесконечный.

Key wprds։ Quiet, Deliberation, Before down,Vow, Coliur, Fragrance,Sun, Twilight, Motherof God, Infinite.

1900-ական թվականներին, երբ արևմտահայ գրականության մեջ«բանաստեղծական տենդ էր», կամ ինչպես ժամանակակիցներն էին սիրումասել «գրական հյուծախտ»1, երբ բոլոր գրական հանդեսները լցված էինանարվեստ ոտանավորներով, ակնեցի խորունկ ու զգայուն պատանինտիեզերազգացողության վսեմ ներշնչանքով բանարվեստի մի նորգեղագիտության սահմաններն էր բացում հայ բազմադարյաքնարերգության պատմության մեջ։

Կարճ եղավ Մեծարենցի գրական կյանքը, ընդամենը հինգ տարի,սակայն նրա բարձրաթռիչ հոգին «կապույտ հածումներով» «ճամփորդեց»դեպի վեր` անդրսահմանային ու վերերկրյա իդեալը՝ իր բոլորզգայարաններով հաղորդակցվելով «անծայրածիր Գոյության»(«Ցայգանվագ») «սպիտակ» խորհուրդներին։

Մեծարենցի քնարերգությունը ժամանակի գրականության մեջհայտնություն էր։ Բանաստեղծը ամենաանորսալի նրբություններովհաղորդակցվեց Բնության հետ` մոտենալով Արևմուտքի սիմվոլիստներիոգուն և յուրացնելով նրանց` Գեղեցիկի ըմբռնումները, զգալ Բնությունը ոչ

1 Շարուրյան Ա., Միսաք Մեծարենց, «Սովետական գրող», Երևան, 1987, էջ 59:

Page 119: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

118

թե «խավաբարդումների» հասնելով, այլ հաստատելով կապըտիեզերականի, հավերժականի հետ։

Գույնի և լույսի իմաստասիրությունը գեղարվեստական համակարգիմեջներքաշվեց 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին` կապվածհիմնականում տպավորապաշտական դպրոցի հետ։ Հենց տպավորա-պաշտությունն էլ սիմվոլիստներին տվեց Գույնի և տարածության արվեստը։

Գրական առաջին փորձերից հետո Մեծարենցի քնարերգության մեջէ՛լ ավելի է պայծառանում պատկերային համակարգը։ Նա ստեղծում էտեսողական բանաստեղծություն` բացահայտելով Շռայլ Բնության գույներիու երանգների բացարձակ ներդաշնությունը։ Ոսկու, արևայինլուսարձակումների մեջ անդրադարձվում են ծիածանի բոլորճառագայթումները։ Նրա բանաստեղծական էությունը համրանում էգույների հարափոփոխ երփներանգության մեջ։ Ամեն ինչ անցնում էբյուրեղի ցոլարձակումների միջով։ Գույնի ու լույսի տպավորությանանցումներում խորանում է բնության առարկաների ու երևույթների բունէությունը։ Առարկան նույնպես անդրադարձնում է գույնի էությունը։Տպավորությունը և առարկան միաձուլվում են խորհրդանշային ակնարկով։«Ծիածան» շարքում այլևս չկար ոչ մի սահման բանաստեղծության ուգեղանկարչության միջև։ Գույնի իմաստասիրությունը դառնում էՄեծարենցի քերթվածների էությունը։ Զգացմունքներն անցնում են գույներիծավալվող, բարձրացող, ծիածանվող սահմաններով։ Մեծարենցը, ինչպեսհայ քնարերգության մեջ ոչ ոք, գույնի միջոցով նվաճեցբանաստեղծությունը։ Արծաթի` լույսի, կաթի` ճերմակի երանգներըփայլատակում են քերթվածների իջնող-բարձրացող մեղեդայնության մեջ։Գույնի մեղեդայնությունը դառնում է պարտադիր, քանի որ ամեն միերանգով բացահայտվում է բանաստեղծի ներաշխարհը և անխզելի կապըբնության հետ։

«Տպավորապաշտական գեղագիտությունը, - գրում էԴ.Գասպարյանը, - ներմուծվում է պոեզիա և ներքաշվում խորհրդապաշ-տական համակարգի մեջ… Գույն,երանգ, լույս, տարածություն, խորություն.այս ամենը կազմակերպված գեղագիտական համակարգ է Մեծարենցի,Տերյանի, Չարենցի պոեզիայում»3։

3 Գասպարյան Դ., Հայ գրականություն, Երևան,«Զանգակ-97», Գույնը և լույսըգեղագիտական համակարգի մեջ, էջ 519, 522:

Page 120: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

119

«Ծիածան» ժողովածուի առաջին քննադատ Ա.Անտոնյանը «ծագողարշալույսի» հետ է համեմատել Մեծարենցի հայտնությունը. «Բայցգույներու, լույսերու, բոցի ու մշուշի այն հրաշալի փոթորիկը, որ կենարարարևին ծնունդը կը` պատրաստե` հարազատ պատկերն իսկ է այսնորահայտ բանաստեղծին էության»4։

Սակայն Մեծարենցն ինքը ավելի խոր, քան մյուս քննադատները,տվել է «Ծիածան» ժողովածուի բացարձակ գնահատականը։

«Հեղինակը պետք է, որ ձգտի իր հոգիեն դուրս ելլել… Հորինվածքիտեսակին գալով ըսենք թե Մեծարենց ընդհանրապես հնչուն ու ինքնեկհանգեր ունի… «Ծիածանի բարբառը ունի երաժշտականություններ…Կրճատումի խորթ ձևեր բնավ չունի «Ծիածանին» հեղինակը… Իրձայնյակները անըստգյուտ հորինվածք մը ունին»5։

Այս իմաստով Մեծարենցի պոեզիայում մի տիրական մոտիվ էգծվում գիշերերգությունը։««Ծիածանի 38 բանաստեղծություններից 24-ի մեջերգվում է գիշերը»6, նկատում է Հ. Սիրունին։

Մեծարենցի գիշերային տեսարանները պայծառ են, «լուսածածան»,լույսի դյութանքներով ակաղձուն։ Մութի, սևի և ոչ մի երանգ, որ խանգարիգիշերային ճերմակ անդորրի երազայնությունը։ Մեծարենցը ճաշակում էձմռան ցնորաբեր գիշերվա «թաց կախարդանքը»։ Առաջին զգացումը ձյունի,մաքրամաքուր ձյունի պաղ, զովացնող համն է, բույրը, որ հորդում է ճերմակալիքներով. «անշեջ», անմար ցոլքեր` կրկին լույսիտպավորության անանց ճառագայթումով ողողում են ամեն ինչ, ու աչքերը

մոռանում են «աղի» արտասվող «հուշքերը»` լցված սենյակի անդորրությանմեջ։ Բանաստեղծի բաղձանքն է ձուլվել ճերմակ երազին, անէանալ«ցնորաբեր գիշերվա» կախարդանքի միստիկ անդորրության մեջ.«Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունե՜ զիս, ընդունե՜, միստի՜ք ո՜վանդորրություն, Իմ աղերսակոծ շունչիս սոսավյուն, Եվ համբույրն անանց`զոր կու տա հոգին» («Ձմրան պարզ գիշեր»)։

Սակայն քերթվածում ծածանվող լույսի, արծաթի վերթևողերանգներում թափանցում են անձնական ցավի մորմոքները։ Ձյունի,ճերմակի կախարդանքը մի պահ ընդհատվում է մութ, աղոտաձայն, վախի

4 Մեծարենց Մ., Երկերի լիակատար ժողովածու, ԳԱ հրատարակչ., Երևան, 1981, էջ360:5 Նույն տեղում` էջ 275:6 Սիրունի Հ., «Նավասարդ», 1923թ., Ա հատոր Գ պրակ, էջ 69:

Page 121: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

120

երանգներով։ Վայրագ հովի տենդոտ հծծյունը հիշեցնում է իրական կյանքիմղձավանջը. «Սենյակս է լեցուն հուշքերովն աղի. Երեկի հովին վայրագտարփանքին. Ու դեռ կը հծծեն խորշերն ողբագին Վախը գրգանքին անորկատաղի»։

Գիշերերգությունը դառնում է Մեծարենցի համար ամեն ինչի`ապրումի, գույնի, ձևի, անհունության տիեզերականացում։ Նա ստեղծում էԳունային թրթիռներ` ծիածանի բոլոր երանգներով` հակադրելով հոգումծնվող սև, մութ հածումներին։ «Ըզգացում մը բյուրեղե, Ծիածանի երանգով,Ցավոտ հոգվույս մութին քով Լույս ակոսներ կը պեղե» («Թրթռումներ» էջ33)։

Գիշերը սիմվոլիստների համար ոչ միայն բնանկար է, այլևաշխարհընկալման ինքնատիպ արտահայտություն։ Արդյոք Բոդլերիիրիկնային նվագներից սկիզբ չի՞ առել ցայգերգությունը` որպես միջոց`ազատվելու իրական աշխարհի ունայնությունից։ Ի՞նչ կա ավելի գեղեցիկ,քան մթնշաղի վարդագույն ցոլքերը, որ դողում են հորիզոնի վրա,մայրամուտի վերջին փայլերը, որ ծանրածավալ վարագույրների նմանբարձրանում են արևելքի խորքից, երբ Հոգին բացվում է տիեզերականանհունության առջև` հաղորդակցվելով Անհայտի, Անիմանալիի հետ։

Ահա մեծ պառնասականի «Իրիկվա մթնշաղը», ուր տարփողվում էգիշերվա անանուն հմայքը, որը տևական թովչանք չէ և ոչ էլ անցողիկհիացում, այլ ազատագրում իրական կյանքի տաղտուկից. «Գիշերը, որխավար է լցնում նրանց հոգու մեջ, իմումլույսեր է վառում…

Օ՜, գիշեր, օ՜, զովարար մութ, դուք ինձ համար ներքին տոնիազդանշան եք, դուք ազատում եք ինձ սրտամաշ տաղտկությունից։Դաշտերի ամայության մեջ և մայրաքա-ղաքի քարե լաբիրինթոսում աստղերի ցոլքեր, դուք ազատության դիցուհուկախարդական կրակներ եք ինձ համար»7։

Ինքնամոռացման, «մշուշված ափերի», «աստղամշուշ երկնի» նրբինտրամադրություններն են հնչում Բրյուսովի մթնշաղի նվագներում։ Հին,մռայլատես կյանքին հակադրվում են քնքշանքով օծուն գույները։ Ամեն ինչողողված է պայծառ արծաթալույսի շղարշով.

Մթնշաղվեց լճակը, փռվեց անդորրը մթան,Շուշանն աչքերը փակեց, եղեկները քուն մտան։Անդորրն աճում է, աճում, գիշերն է տերն իրերի…

7 Բոդլեր Շ, Չարի ծաղիկներ, Երևանի համալսարանի հրատարակչ., Երևան, 1990,էջ190:

Page 122: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

121

Սե՜ր իմ, լալիս ես ծածուկ` դեմքդ թեկած ջրերին8։Վահան Թեքեյանի իրիկնային նվագներում նույն տագնապներն են,

մութի ու աստղային լույսի նույն համանվագը։ Աղմկոտ քաղաքներիբանտից բանաստեղծի հոգին վերադառնում է իրիկնային շողշողունանեզրության անրջական աշխարհը.

Երեկ գիշեր երջանի՜կեղա միայն այդքանով,Երազն ու կյանքը մութինմեջտեղ եկան քովե քով,

Կյանքս երազո՜վ հորդեցավ,ինչպես երազն ալկյանքով…9

Գիշերը նույնպես Տերյանի մոտ դառնում է կարոտների լուսեղեն ափ։Անցյալի մորմոքները, խստասիրտ ներկան, «կուրծքը ծեծող

քամիները բիրտ» պոետի հոգին տանում են «կապույտ մութի» դյութականաշխարհները («Ինքնօրորում»).

Գիշեր է իջել, լռել են բոլորԱղմուկները չար, խոսքերը պատիր.Իրերը մեղմիվ երգում են օրոր,- Սի՛րտ իմ, հանդարտվի՛ր…10

Այսպես` գիշերային տեսարանների պաշտամունքը սիմվոլիստբանաստեղծների մոտ խորապես կապվում է նրանց գեղագիտության հետ։«Ստեղծելով գիշերային սփոփիչ տեսարաններ, - գրում է Էդ. Ջրբաշյանը, -բանաստեղծն ասեք ձգտում է գեթ երազանքի ոլորտում հակադրվել ուհաղթահարել շրջապատի դաժան ու անհրապույր կյանքը»11։

19-րդ դարավերջը և 20-րդ դարասկիզբը ծնել է այնպիսի նորզգացմունքներ, որոնք անծանոթ էին նախորդ սերունդներին։ Այդզգացմունքներից ժամանակակից մարդու հոգեբանության մեջ հայտնի տեղէ գրավում դեպի քաղաքային կյանքն ունեցած զգացմունքը։ Պոլսիմիջավայրը, համիդյան ճնշումները, ուժերի գերմարդկային լարումը,մտքերի, տաղանդների անընդհատ մրցավազքը, անհաշտքննադատությունը, - ահա այն պայմանները, որոնք մեծարենցին նետեցինգիշերների և միստիկական ցնորքների անրջային աշխարհը։ Մեծարենցը

8 XX դարասկզբի ռուսական բանաստեղծություն, Երևանի համալսարանիհրատարակչ.,Երևան, 1982, էջ 66:9 ԹեքեյանՎ., Արևմտահայ բանաստեղծություն, Երևան, «Արևիկ», 1991, էջ 603:10 Տերյան Վ., Երկերի ժողովածու, հ.1, «Հայաստան» հրատարակչ., Երևան, 1972,էջ112:11 ՋրբաշյանԷ., Միսաք Մեծարենց, Երևան, 1977, էջ 54:

Page 123: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

122

մյուս սիմվոլիստների նման «խրովարար» չէր։ Չէր մերկացնում ժամանակիբարքերը, չէր անդրադառնումհայրենիքի ճակատագրին վերաբերող խնդիրներին, չէր ողբում աշխարհի

անկումը, այլ հոգու մեջ պահելով ամենաբարձր հույզերն ու ազնիվզգացումները` հեռանում էր դեպի Անհայտը, դեպի անսահմանտարածություններ։ «Որքան սիմվոլիստներ, այնքան էլ սիմվոլ»,- այսպես էգրում Վերլենը12։ Եվ որպես սիմվոլ` Մեծարենցն առաջին հերթին ընդունումէ Գույնի գեղագիտությունը։

Ահա «Մտերմիկ տեսիլները»։ Աշնան գիշերվա մեջ հալվողթախծապատում հնչյուններ, զմրուխտի երանգներով մայրամուտ` օծված«լույսի մետաքս թելերով», լուսե մշուշ` շողակնի` ադամանդիցոլարձակումներով, բոժոժի արծաթե ղողանջներ ու սայլորդի գորշ,երկարող մի ստվեր` բիլ-բիլ ամպացող ծխի, որ լուծվելով անհետանում էհեռացող «լազվարթե» մշուշի մեջ։

Առաջին հայացքից սովորական թվացող քերթվածը իսկապեսգեղանկարչական մի կտավ է` մեղմ կանաչի, արծաթալույսի,ադամանդափայլի, բաց կապույտի, ավելի թունդ երանգի` լազվարթի ուստվերի գորշագույն` չեզոք գույնի սարսռուն համադրությամբ («Մտերմիկտեսիլներ» էջ 39).

Ու մարմանդին զյումրյութ` պայիկն օդանույշՆոր կը հագնի լույսի մետաքս թելերովՇարամանված պատմուճանն իր մշուշե`Ուր մերթ շողակն օդաքարին կը վառի։

Ու բոժոժին ձայնեղ` զանգյունն արծաթե…Ու սայլորդին ըստվերն որ` գո՜րշ` կ’երկարի՜,Ու սիկառին ծուխն որ բիլ-բիլ կ’ամպանա`Ու լազվարթե գիծը ճամբուն հեռացող…

«Առարկաները,- գրում է Կ.Զարյանը,- մեզի համար տիեզերքիարծարծումներ են, մենք անոնց մեջ մեծ խորհուրդ կը նշմարենք, անոնցշունչ կուտանք, կապրեցնենք և կը լվանք աստվածային լույսով։Առարկաները սիրել առարկաներուն համար` թանձրապաշտություն ըսել է,

12 Â.Ðàçäîëüñêàÿ, Èñêóññòâî Ôðàíöèè, Âòîðîé ïîëîâèíû XlX âåêà, èçäàòåëüñòâî“Èñêóññòâî” 1981, Ì., ñòð.177.

Page 124: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

123

իսկ անոնց մեջ խորհուրդ նշմարելը` աստվածանալ ըսել է. ես կը կարծեմ,որ արվեստին հատուկ ուղին այս վերջինն է»13։

Մեծարենցը ոչ միայն նշմարում է առարկաների խորհուրդը, այլևկարողանում է առասպելական շռայլությամբ վերարտադրել անըմբռնելի,անբացատրելի, խորհրդավոր Բնությունը։ Կյանքը, Մարդուն սիրելուզարմանալի ունակությունը, Բնության Գույները, որոնց միջոցով ընկալումէր տիեզերական թրթիռները, հնչյունները, որոնք անցնում էինքերթվածների միջով, գեղանկարչի արտակարգ երևակայությամբ ևբանաստեղծական բացարձակ հանճարով ստեղծված պատկերներեն, որոնքխոսում են, շարժվում, շողում նրբին քնարականությամբ ու խորությամբ։Ներդաշնակ ու պայծառ հանգերի ընտրություն - ահա Մեծարենցիարվեստը, նրանց մեջ մնացած տարածությունն ինքնըստինքյան լցվում էգույների հարափոփոխ երփներանգությամբ։

«Մեծարենցը,- գրում է Ա.Զաքարյանը,- իրոք, ծնյալ բանաստեղծ-գեղանկարիչ էր և իր վաղ փորձերով անգամ բանաստեղծությանը բերում էրնոր խոսք, բերում է լույսը` լուսային նոր երանգով` ճաճանչավորընդելուզելու, մութի մթնոլորտը ծիրանագույն բծերով գունագրելու ևլուսաստվերելու դժվարին մի արվեստ, որը կիրարկելիս կարող ենդժվարանալ անգամ փորձառու բանաստեղծները»14։

Արևերգությունը Մեծարենցի քնարերգության մեջ հնչում է որպեսերկրպագություն, պաշտամունք։ Վայրի, խենթ կարոտներով ակաղձունհոգին կարծես ձգտում է հասնել արևորդու մեր նախնական վիճակին։Լույսի, արևի սիմվոլը Մեծարենցի, Ինտրայի, Տերյանի, Չարենցի մոտդառնում է իրական և հոգևոր աշխարհի անսահմանության սուբստանցը։Կյանքը փթթում է արևով։ Գույների, բույրերի, հնչյունների մեջ արևայինկյանքի շռայլ շողարձակումներն են։ Աշխարհի լույսն արևն է. այն անվերջսփռվում է, տարածվում, տրոհվում նրբերանգների։

Արևի շառագույնը ամենից համարձակ տոնն է Մեծարենցիներկապնակում։ Մնացած բոլոր գույներն ու երանգները լուծվում ենարևային լույսի փայլատակող բեկբեկումների մեջ («Բյուրեղի դյութանք» էջ65).

Բյուրեղ մը կա ձեռքին մեջ ` զուր կը ճոճե դարձդարձիկ,

13 Զարյան Կ., - «Մեհյան», Կ. Պոլիս, 1914,N5 էջ 67:14 Զաքարյան Ա., xx դարի սկզբի հայոց բանաստեղծությունը, Գիրք 2, ԳԱհրատարակչ., Երևան, 1977, էջ 181:

Page 125: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

124

Յոթը գույնին տե՜նչն ունի, լույսի անհուն խաղերուն.Երանգներու, շողերու կ’ըղձա անուրջն օրորուն,Եվ արևին կը նայի միշտ կաթոգին ու բաղձիկ

Որտեղի՞ց է գալիս այս զմայլական խորասուզումը արևայինպաշտամունքի, երանգների, շողերի «ոսկեծիծաղ» անդրադարձը.լուսացնցող այգի օրհներգությունը, հիացումը լույսի, որն ակնթարթայինշողարձակումներով ընդգրկում է ողջ Բնությունը։

Անշուշտ առաջին հերթին այն ծագում է բնության լուսազեղտեսարանի տպավորությունից։ Սակայն այդ չէ միայն։

20-րդ դարասկզբի հայ քնարերգությունը մի կողմից գնում էր դեպիմիջնադարյան բանարվեստի ակունքները, մյուս կողմից արձագանքումժամանակի գեղագիտական ըմբռնումներին։ «Նրբորեն արձագանքելով իրժամանակի պոեզիայի որոնումների փորձին,- գրում է Դ.Գասպարյանը,-Մեծարենցը նաև հիմնավորապես գիտակցում էր հայ դասական պոեզիայիավանդույթները շարունակողի իր դերը»15։ Այն, որ Մեծարենցիխորհրդապաշտությունը խորապես կապված է միջնադարյանբանարվեստին, բոլորովին պատահական չէ։

«Նարեկացիին հետ» գրական դիմանկարը ինքնինխորհրդանշանների մի համակարգ է։ «Շատ կողմերով է առնչվումՄեծարենցը միջնադարի մեծ բանաստեղծի հետ,- գրում է Էդ.Ջրբաշյանը,-ավելի, քան մեր նոր գրականության որևէ ներկայացուցիչ- իր լեզվի ևբառակազմական սկզբունքներով, մարդասիրական և բնապաշտականգաղափարներով, ինչպես նաև միստիկական որոշ պատկերացումներով»16։

Այն իրողությունը, որ Մեծարենցի արևի պաշտամունքը կապվում էքրիստոնեական խորհրդապաշտության հետ, ակնհայտ է։ Իր միստիկականպատկերացումների ներշնչանքը Մեծարենցն առել է միջնադարյանբանարվեստից։ Լույսի բնութագրական-այլաբանական փոխանցումներըհանդիպում են գրեթե բոլոր քերթվածներում. «Իմ երկինքս ալ կը հրճվիոսկեծիծաղ լույսիդ տակ», «Յոթը գույնին տե՜նչն ունի, լույսի անհունխաղերուն»» («Բյուրեղի դյութանք»), «Պիտի հածինք լույսի արծաթ անձրևինտակ» («Իղձեր»), «Լույսի ծփուն ծաղիկին, Որ կը ծլի փողփողուն ծովեզերքիփարոսեն» («Ցայգանվագ»), «Ու կը ցնծուն լույսով` զենիթ ու նատիր»

15 Գասպարյան Դ, .Հայ գրականություն, Գիրք երկրորդ, Երևան, 2002, էջ 522:16 Ջրբաշյան Է., Միսաք Մեծարենց, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչ.,1977, էջ 159:

Page 126: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

125

(«Իրիկվան ձայներ»), «Եղկ հծծյունով մը կ’երգեն Լույսին ոսկի պատարագ»(«Առտվան արևին մեջ»), «Այն լուսոռոգ պատարագին սրբանվեր` Զործափեցին իմ երազներըս ծնծնղա» («Առնչություն»)։

Ըստ քրիստոնեական խորհրդապաշտության` Քրիստոս համարժեք էԼույսին, շարականներում` «իմանալի լույս, ասվում է նաև «ծագումն իլուսոյ», Քրիստոս` «Լոյսն ի լուսոյ»։ Այսպես` «Արևագալի և ՔրիստոսիԾննդեան» շարականներում երգվում է.

Լոյս ի լուսոյ ծագումն, արեգակ արդարԻ ծագեալ լուսոյ առաւօտուսԾագեա ի հոգիս մերզլոյս քո իմանալի…Ի հօրէ ծագեցարԼուսաւորել զարածս,Արդարութեան արեգակն…Լոյս ի լուսոյ ծագեալ ի հօրէԵւ լուսաւորեաց ըզտիեզերսԾնունդ յանըստուեր լուսոյն…Լոյս ի լուսոյ զմեզ լուսաւորեա…Լոյս ի լուսոյ ի հօրէ առաքեցար…17

«Այս խորհրդանշանները, սիմբոլները, - գրում է Մ.Աբեղյանը,-եկեղեցու մեջ մտել էին արեգական աստված Միհրի (Միթրա) կրոնիազդեցությամբ»18։ Հետևաբար արևերգություն ու լուսերգությանպաշտամունքը հայ քնարերգության մեջ ավելի խորունկ ակունքներ ունի ևներկայանում է որպես մեր` արևապաշտ ոգու արտահայտություն։ ՄանուկԱբեղյանը, շարունակելով քննել լույս, արեգակ սիմվոլները, գրում է.«Կոստանդին Երզնկացին «մի փոփոխություն է անում, նա դուրս է ձգում«իմանալի», «արդար» որոշիչները և առնում միայն լույս և արեգակ…«Արդար», «Իմանալի» բառերի բացթողումով արձակվում են մեր կրոնավորբանաստեղծի թևերը. նա արդեն ազատ թռիչք է գործում իր սիրած բնությանմեջ և երգում լույս, առավոտ, արեգակի ծագում, ուրախ գարուն, այնպես,ինչպես ինքն է զգում ու հասկանում բնությունը… Եթե լուսո և արեգակի հինպաշտամունքը քրիստոնեական հավատքի մեջ մտել էր իբրև մի սիմբոլ-խորհրդանշան միայն, այժմ այդ սիմբոլը մեր բանաստեղծության մեջ

17 Շարական, Էջմիածին, 1861, էջ 597:18 ԱբեղյանՄ, Հայոց հին գրականության պատմություն, Ա հատոր,էջ 501:

Page 127: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

126

դառնում է արդեն ինքնուրույն երգի նյութ»19։ Սակայն հարկ է ավելացնելնաև, որ միջնադարի բանաստեղծը երգում է միաժամանակ «և՛ նյութական,և՛ իմանալի լույսերը, և՛ ֆիզիկական արեգակը, և՛ արդարության արեգակը»(Մ.Աբեղյան)։

Այս առումով հետաքրքիր է «Բանք յերկու դեմս մտաց տեսութիւնքի հոգի և ի մարմին» բանաստեղծությունը, ուր առանձին ուժով ուվսեմությամբ բացահայտվում է լույսի սիմվոլը։ Ամեն լույս սկզբնածինԼույսից է, ամեն ինչի` նաև ֆիզիկական արեգակի լույսը, քանի որ այն էլաստվածարար է, բայց, իհարկե, ոչ իբրև աստվածային լույսից ծագողշողարձակում, այլ իբրև Աստծո ստեղծարար լույս։

Հստակաբար կարելի է հետևություն անել, որ միջնադարյանբանարվեստի խորհրդանշական առանձնահատկությունները ճանաչած ևյուրացրած պատանի քերթողը, նախ և առաջ մահվան մշտականտագնապները մոռանալու համար պիտի փարվեր արևային կարոտներին,պիտի նետվեր լուսեղեն տեսիլների այնաշխարհը. («Գետափի երազանք»).

Ձայներ` ձյութիչ աշխարհներե, տարտա՜մ, անու՜յշ, հեռավո՜ր`Որոնք նդին զիս կտանին երանաստան մը բաղձոտ.Ու կնիրհեմ արբշիռ` հովին դյութիչ նեկտարն ըմպած հոտ։

Դժվար է թափանցել Մեծարենցի տագնապախռով զգայնություններիխորքը` հասկանալու անձնական դրամայի եղերերգությունը, այն ջանքերը,որոնցով հայտնապես փորձում էր թաքցնել «ողբագին քայքայումը» մարմնիև տենդագին անձկությամբ իրենց թոթափելով ներկայի ցավագինգիտակցությունը` կառչում էր հավիտենության անծայրածիր գաղափարին.«Ծնունդի խորհրդասքո՜ղ գիշեր, ուր հոգիները կը վերածնին ումտածումները կը սլանան դեպի անհուն բարձունքը դարավորխորհրդանիշին» («Ցայգանվագ», Արձակ էջեր)։

Ներքին մի կապ կա «Ցայգանվագի» պաղատանքների և «Արևին»քերթվածի աղերսակոծ խնդրանքների միջև։

Մահվան մտահոգությունները ավելի քան շոշափելի են դառնում«Ցայգանվագ» արձակ քերթվածում։ (Գրվել է 1905 թվականին Ծնունդիառթիվ, առաջին անգամ տպագրվել «Բյուզանդիոն» թերթում);

Պարզկա գիշերվա համատարած սպիտակ լույսերի մեջ բանաստեղծիհոգին անցնում է Անհունի Լռության միջով։ Բոլոր իրերը, բոլոր ձայները

19 ԱբեղյանՄ., Հայոց հին գրականության պատմություն, Գիրք երկրորդ, ԳԱ հրատ.,Երևան, 1946, էջ 317:

Page 128: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

127

համրանում են վայրկյանի ցնծագին համերգության մեջ։ Անծանոթդողերովթափանցված գիշերն արթնանում է հոգիների Վերածնունդի խորհրդով։Անձկորեն, խելահեղ, հիացիկ սարսումներով հոգին վերթևում էանդրսուզումների բացարձակ աշխարհը, հնչում է աղոթք-օրհներգությունը,«Դուն, որ Կյանքը տվիր ինծի, ո՜վ տեր, ապրի՛լ սովրեցուր, ցողե իմ հոգիսցողովն անհուն գթության, ու թող ձյունե սրտիս մեջ հավերժականսպիտակությունը քու սրբություններուդ, տու՛ր ինծի, ո՛վ տեր, մոռացոնքնաշխարհի մորմոքներուն և հետադարձ մոլորանքին ցավն ինծի խնայե»(«Ցայգանվագ»)։

Անշուշտ, հիվանդ լինելու հոգեբանությունը պիտի իր անդրադարձըունենար Մեծարենցի քնարերգությանմեջ։ Սակայն նա հսկում է իր ամեն միտողին, ամեն մի բառին` նրբորեն հաղորդակից դարձնելով մեզհոգին,մարմինն այրող սև կրակներին։ «Ցայգանվագ» արձակ քերթվածում ուղղակիդիմում է Աստծուն, իսկ «Արևին» քերթվածում` Արեգակ Աստծուն։Զգացմունքների, Մտածման նույն միստիկ պաշտամունքը, վերջինխարսխումը ապրելու տենչանքի` Աստվածային Լույսը. «Պլլե՜զիս բոցեղենցանցերուդ մեջ ու օրորե՜ ջերմագին…» («Արևին»)։

Անվերջորեն ձգվող պաղատական աղերսներում բանաստեղծիմշտանորոգ հոգին հիացական զմայլանքով ըմբռնում է ԱստվածայինԼույսը, ողողվում, բոցավառվում, շողարձակվում սադափե երազի գունագեղշողերի մեջ. «Քու սատափե երազիդ գունագեղ շոշերուն մեջը զիս թաղե, ո՛վսուրբ գիշեր, և հագեցուր անսահման պապակն, որ կայրե հոգիս։ Մանուկը`որ կը նիրհե իմ հոգվույս խորը, արթնցուր…» (Ցայգանվագ»)

Ահա «Արևին» քերթվածի «բոցակապ» երազի եղերերգությունը. «Թողհոգվույս մեջեն անցնին կարգավ Մանուկներն ընդարմացած…» («Արևին»,«Ծիածան»)։

Երկու քերթվածներն էլ ավարտվում են ներքին զորավոր միհուզումով։ Ամաչկոտ խառնվածքի նկարագիրը մեղմում է զգացմունքներիժայթքման ամբողջ ուժգնությունը։

Չարաղետ հիվանդությունը, եթե ուղղակիորեն չի միջամտումպատկեր-ապրումներին, սակայն ծանր ու տևական, եղերականվերջալույսի կարմիր ցանցերը ցավագին սարսուռներով անցնում են«անտես ու ստվերոտ սանդուխներով» («Արևին», «Ծիածան»).

Քի՜չ մըն ալ դեռ,Ա՜հ, շողա՛, շողա՛ բարի՜ արև, հիվա՜նդ եմ…Վերջին անգա՜մ մըն ալ,Դեռ իրիկու՜ն չեղած

Page 129: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

128

Ու, դեռ տամուկ գիշերին վըհուկը զիս չընդգրկած,Վերջին անգա՜մ մըն ալ,Փարե՛ հոգվույս խանդաբորբ ու կաթոգի՜ն,Հիվա՜նդ եմ, բարի՛ արև, շողա՛, շողա՜…

Հակառակ այն վսեմ անդորրության, այն խաղաղիկ լռության, որհատուկ է Մեծարենցի քնարերգությանը, շատ հաճախ Ցավը կսկծագինուժգնությամբ թափանցում է շողարձակ մթություններից ներս։ Կարելի էհայտնապես նկատել, որ «Ցայգանվագ» արձակ քերթվածում առաջինանգամ Մեծարենցը ընդգծված սրտմտությամբ ծառանում է աշխարհիունայնությունների դեմ։ «Ո՛րքան քաղցր է սուզվել քու պայծառ խորհուրդիդջինջ անհունության մեջ. թո՛ղ որ հանգչեցնեմ հոգնաբեկ ճակատսսփոփանքիդ շողերով ու մոռնամ պահ մը անսահման խանդաղատանքիդմեջ փանաքի վրդովումներն աշխարհի ունայնություններուն, ո՛վ սուրբ ուպաշտելի գիշերը հոգիներու վերածնունդին»։

Մեծարենցի միստիկ հափշտակությունները նույնպեսերանգավորվում են գույների հարափոփոխ անցումներով։ Բոլորտպավորությունները շնչում են ոսկու, ադամանդի, սադափի շռայլերանգներով։

Ոչ մի արհեստածին գույն։ Ամեն ինչ` շողարձակ մթությունները,թանկարժեք քարերի` ադամանդի, սուտակի, զյումրյութի բյուրազաներանգները, զուգակցված Լուսանյութ Տեսիլքի և իրական աշխարհիբազմազան խորհուրդների ըղձանքին, անընդհատորեն բացահայտում եննրբին և հրաշակերտ քնարերգության հյուսվածքի շերտերը։

«Կյանքը հեքիաթի մը պես տալու ու հեքիաթի մը մեջքաղաքակրթութիւններ ծրարելու անոր զորութիւնը ու մանավանդազնվական, պերճ ու գունեղ բառերու եւ թանկագին քարերու ու հազուդէպգոյներու ետեւեն անոր արշաւը ազդած են շատ բարերար եղանակով մը։ Անթեթեւնալ ու լուսաւորուիլ կը սորվէր, ամէն տպաւուրութիւն լոյսին դեմանգամ մը բռնող ու զննող այս էսթէթէն»20, - գրում է Հակոբ Օշականը։

Ահավասիկ «Ցայգերգ» արձակ քերթվածի գունային համակարգը.«ադամանդե երազունակ ու լայնալիճ նայվածք» - այսպես է բնութագրվումԼուսէության ներկայությունը, «լույսերը ոսկի բոցերով կը փայլին»,«նայվածքները կը բոցափայլին», «կաթը քու սպիտակ խորհուրդիդ», «քու

20 Օշական Յ., Համապատկեր արեւմտահայ գրականության, իններորդ հատոր,Կաթողիկոսութիւն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիաս, Լիբանան, 1980, էջ 420:

Page 130: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

129

հրայրքիդ բոցավառ ծիածանը շողացուր հոգվույս խավարին մեջ»,«հավերժական սպիտակությունը քու սրբություններուդ»։

Սիմվոլիստ բանաստեղծը ամենից առաջ հավատում է վերերկրայինբացարձա կյանքի խորհուրդների մեջ թափանցելու հնարավորությանը, միկյանքի, որ գոյություն ունի իրական կյանքի հետ միասին։ Նա ձգտում էհասկանալ, իմանալ տիեզերական կյանքի գաղտնիքները` խորհրդանշան-ակնարկներով կամուրջ գցելով իրական աշխարհից դեպիենթագիտակցական աշխարհը։ Վերանալ դեպի անսահմանը, միանալհավերժական Գեղեցկությանը, ապրել բարձրագույն կյանքով։ Մեծարենցիհամար այդ Բացարձակ աշխարհը Բնությունն է։ Ու մշտապես, նկարչիերանգապնակը ձեռքին, մեկը մյուսի հետևից ստեղծում է իրբանաստեղծական երփնագրերը. գույնից դեպի խորքը գնալով`երփնագրում է` խաղալով արծաթագույնի, ոսկեգույնի ու մանուշակագույնիհավերժական ծիածանվող երանգներով։

Երկարորեն ձգվող գիշերներից հետո ծնվում են տեսողականզգայնություններով ծավալվող տարածական բնապատկերներ` «Ուռիներուշուքին տակ», «Գետափին երազանքը», «Տապի նոպաներ», «Այգային»,«Շերամին նինջը», «Թրթռումներ», «Մեղուները», «Առտվան արևին մեջ»։Վայրկյանների մեջ հավերժանում են զմայլելի բնապատկերները.թափանցիկ, շրջմոլիկ մի սյուք խաղում է ուռենիների հերարձակվարսերում, ցայգը վաղորդայնի սարսուռով հևում է չքնաղ անդորրությանմեջ, ու համրագին կաթկթում են ստվերները` արծաթելու վայրկյանի«խորհուրդն անպարփակ»։

Անուրջի կույսեր, որ իջնում են «մանիշակե» բլուրներից ունայվածքներ` մշուշով սքողված, արձակ վարսեր, որ ծածանվում են քամուց,հոգին արծաթող ուռիների արցունքներ։ Անդորրի մեջ, երբ ամպանում ենտերևների բուրմունքները, ու երբ անցնում է իրիկվա հովիկը, լսվում էօրհներգը ուռիների։ Մայրամուտի արևն իր «քրքմնաներկ» վրձինովոսկեզօծում է նրանց վշտահար հոգին ու համբույրի պես փաթաթվում«տարփագին ու գինով» («Ուռիներու շուքին տակ», «Ծիածան»)։

Մեծարենցի պատկերային համակարգում հաճախ են հանդիպումուռիները` որպես տխրության ու անուրջի խորհրդանիշ, որպեսքնարականորեն վերամարմնավորված ինքնադիմանկար, խորհրդանշականկերպար, որը կարծես ողբերգական խոստովանանք է հաղորդումհոգինայրող կրակներին։ Կյանքը` գույների մեջ, և գույները` կյանքի մեջ- ահա այսընթացքով Մեծարենցը գնում է անըմբռնելի խորությունների աշխարհը`իրական պահերի ուժգնությամբ։ Ծիածանվող այդ աշխարհում ամեն ինչ

Page 131: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

130

դառնում է նշանակալի, իրական են` ցայգը, դանդաղ անցնող սայլերը,ձգվող ճամփաները, և հանկարծ ամեն բան ծածկվում է խուսափուկճառագայթներով, մշուշվում «հաշիշե գինովությամբ» («Առտվան արևինմեջ», «Ծիածան»)։

Անընդմեջ փոփոխվող գույների նրբերանգները ենթարկվում ենհեռանկարի ամենազոր պատրանքին. հեռուներում` ծաղկածին հովիտներ,«բիլ սմբուլի» ծածանվող դաշտեր, «ադամանդ աշխարհների» որոնումներ,«ոսկեփոշի միգամածների» անհուն տենչանք, թափառումներ` «ապըրշումեանրջանքի» լուսածրար երկինքներում («Կապույտ հածումներ», «Ծիածան»).

Խոլ դարձիդ մեջ, գնա՛ պահ մը կայքն ադամանդաշխարհներուն,Ժապավենիդ վրա շարելով անոնց արցունքը գունագեղ.Խորասուզե ծոպե ոսկեզօծ` ծովածիծաղ ու թրթռուն.Քնարին բիլ նայվածքներուն ծփծփանքին մեջ հորդազեղ։

Ոչ միայն գույնի, լույսի տարանցումներն են գծանկարվում, այլևզգացումների, հույզերի թրթիռներում ու ծփանքներում ձայնի, մեղեդուզգայնությունն է. «Այս տեսակետով ալ,- գրում է Հ.Օշականը,- ան առաջինբանաստեղծն է, որ բառերուն ներքին կազմին կը մոտենայ ձայնականարժէքներու ի խնդիր»21։

Մեծարենցի պատկերային համակարգում ջուրը, ջրային տարերքըևս ունի իր խորհրդանշական իմաստասիրությունը։ Լույսի տևականփայլատակությամբ, արծաթ ցոլքերով հավիտյան անսպառ ու անսպասելի,արևային անաղարտության առկայծումներով, անպարսավելիմաքրությամբ, կյանքի մշտագո ընթացքի և հողի տենդոտ, արբշիռխայտանքի խորհուրդն են կրում «Ջրտուք», «Այգային», «Երգը», «Իրիկվանմեջ խորին», «Աքասիաներու շուքին տակ» քերթվածները։ Եվ,ընդհանրապես, Մեծարենցի ամբողջ քնարերգության մեջ լույսիխորհրդանշանակությունը համադրվում է ջրի հետ։

«Ջրտուքը» գեղանկարչական սքանչելի մի կտավ է, ուրմիաժամանակ ընկալվում են թե՛ տարածության ու ժամանակիիմաստասիրությունը, թե՛ ջրի օրհնության` ամեն ինչ կենդանացնող,արարող խորհուրդը։ Ջրտուքի պահն է, և բնապատկերի կենտրոնումանքուն մշակն է` լույսի մեջ կանգնած։ Թեպետ գիշերային ժամ է, սակայնարևայինտարփանքը դեռ շնչում է կանաչության մեջ։ Տարածական

21 Օշական Յ., նույն տեղում` էջ 414:

Page 132: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

131

պատկերները հաջորդում են մեկը մյուսին։ Անրջական հյուսվածքով ժայռիստվերներ, որոնց մեջ օրորվում է գյուղակը, վանքի բակը, ուր աղոթում ենհսկա ծառեր, և ուր խոնավ ստվերների մեջ «Աստվածամարն է կայնէր»,դալարագեղ պարտեզներ, որ սպասում են ջրին, ու լռությունն ընդհատողծղրիդների երգ։ Եվ ջրի կենարար հոսքը` լուսարծաթ ժապավենի նման,տենդագին սարսուռով լցվում է հողի մեջ, տերևները խաղում են լույսի հետ,ու ամառային զով սյուքը խայտում է ջրերի վրա։ Մեծարենցըհամարձակորեն օգտվում է ճառագայթումի բոլոր երանգներից. անգամգիշերերգերի մեջ նա հասնում է գույների վառ ներդաշնակության։Լուսարծաթ ջրերի ժապավենի կողքին` ոսկեբաշ խարույկներ, հորդացողոսկեգույնի նիրհող ճաճանչներ` քնած ցանքերի մութ կանաչության մեջ,«ոսկեսար լուսնի մահիկ»` սարսռացող լույսերի նոր երանգներում։ Կյանքիանդրադարձ ծիածանում` «բոլոր ձևերի ու երանգների, բոլոր գոյությանց,բոլոր տարրերու» համադրությամբ։ Մեծարենցն իր քերթվածներում երբեքչի խլացնում լույսը` միշտ այն պատկերելով ջրային բարեբեր խորհուրդիմեջ; Առաջին հայացքից սովորական թվացող քերթվածի շերտերումբազմարվեստ ու հոյակապ գծագրություններով բացվում է գույների ուներքին աշխարհի շարժման իրողությունը։ Բանաստեղծը հիացականարբեցումով դառնում է մասնակիցը ջրտուքի այս ուրախության։Արծաթահյուս գիշերի մեջ արթնանում է կյանքը, բոլոր իրերն ու գույներըթրթռուն շողարձակմամբ ծավալվում են լուսնազօծ հեռաստաններում(«Ջրտուք»).

Հոյհո՜յ, առուն կը հասնի ցանկապատին քովերենԵվ երգի քուղ մը կու գա պլլված իր գոտիին.Սյուք մը կ’անցնի, տերևներ ծա՛փ կը զարնեն ցնծագին.Վարեն ջուրը կը խայտա, կը խնդա լույսն ալ վերեն…

Միջնադարյան հոգևոր երգերի` շարականների պատկերավորլեզվում արևից, լույսից, ծաղկից ոչ պակաս ջրի խորհուրդն է մեծ տեղգրավում։

Մեծարենցը բանաստեղծական նոր որոնումների մեջ մշտապեսվերադարձել է միջնադարյան բանարվեստի ոսկի երակներին։ Ջուրը,Գետերը, Ծովը թե՛ շարականներում, թե՛ Գրիգոր Նարեկացու, ՆերսեսՇնորհալու, Կոստանդին Երզնկացու հոգևոր բանաստեղծություններումգործածվել են թե՛ ուղղակի, թե՛ կրոնական իմաստով։ Մեծարենցիքնարերգությանն էլ բնորոշ է ջրի, ջրային տարերքի պաշտամունքի այսընկալումը. այն բացահայտվում է մերթ որպես բնության հրաշք

Page 133: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

132

գեղեցկությանարարում, մերթ իբրև ամեն ինչի սկիզբ՝ Աստվածայինխորհուրդի բացահայտում։ ՇարականներումՀոգեգալստյան հինգերորդ օրվա կանոնի օրհնությունը ողողված էբնությունից, տիեզերքից վերցված վճիտ պատկերներով, որոնց հիմքը ջրի,ցողի սրբազան խորհուրդն է.

Այսօր բղխեաց ջուր կենդանի յԵրուսաղեմ.Յորմե լցան գետք աստուածայինք.Եւ ընթացեալ արբուցին տիեզերացԶքառավտակ աղբիւրն Եդեմաց…Այսօր ցօղով իմանալեալ յամպոց հոգւոյն.Զուարթացան բոյով եկեղեցւոյ…22

Կենդանի ջուրը Աստված է և նրա խոսքը, որի ցողով կենդանությունեն ստանում եկեղեցու նվիրյալները։ Չարը հալածվում է ջրով, ջրով ենմկրտվում, մաքրվում և սրբագործվում։

Շարականների, Գրիգոր Նարեկացու տաղերի խորհրդանշականհամակարգում մի սքանչելի մանրապատկեր կա` ցողը` երկնի հազվագյուտպարգևը` շողակի, հակինթի ծիածանափայլով։ Ցողից, շաղից, աղբյուրից,անձրևից է սկիզբ առնում աստվածային լույսը։ Տասներկու առաքյալներիննվիրված շարականում նրանք համարվում են որպես «Ի յանսահման ծովէնհոր գթութեանց բղխմունք» (Շարական)։ Նույն Հոգեգալստյան խորհուրդն էհինգերորդ օրվա կանոնի Ողորմեայի մեջ` «Աղբիւր կենաց բաշխողշնորհաց (Շարական).

Որ ի վերայ ջուրցն գոլով ստեղծանէիր զարարածս,Իջեալ ի ջուրս աւազանին ծնանիս որդիս Աստուծոյ …

Այսպես` Մեծարենցը գնում է դեպի միջնադարյան բանարվեստիքրիստոնեական խորհրդանշանները և ներդաշնակորեն գործածում իրքերթվածներում ծովի, գետի, ակունքի, անձրևի փոխաբերություններիայլաբանական խորհուրդները այսպիսի պատկերային համակարգով.«Սարերուն վրա կանանչ լույս մը կը ցաթի, աղբյուրներուն կ’ելլե խմբերգնարծաթի…» («Իրիկնային», «Նոր տաղեր»), «Անձրևո՜տ գիշեր, գըթածքահանա, Թոթվե՛ սրբենի այդ տեղատարափ, Զերթ մասունքի ջուր, մինչևոր լենա, մինչևոր լենա՛ բաժակն այս պարապ իմ երազներուս` որոսկեմրափ Կեցեր է ցրտոտ մարմարին վրա… » («Անձրև», Նոր տաղեր),

22 «Շարական», Երուսաղեմ, 1936, էջ 525: Այսուհետև շարականներից բոլորմեջբերումները Ձայնքաղ և պարականոն Շարական գրքերից:

Page 134: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

133

«Ճամբուն վըրա կը կրկնե աղբյուրն անվերջ հեքիաթներ, Գուռն հիացիկմանուկի աչքի մը պես է բացվեր. Ջրարբքին մեջ կ’ուրվագրե լուսիննաղջկան մը պատկեր» («Անդարձ», Նոր տաղեր)։

Միջնադարյան բանարվեստում և հոգևոր երգերում սկիզբ է առնումծառ ու ծաղկի ծլարձակման լսողական ու տեսողական զարմանալիմանրապատկերներ, որով և հիմք է դրվում հայ քնարերգության այնթեմային, որը կարելի է կոչել ծաղկերգություն։

Ահա Նարեկացին, որ զարմանալի հայտնատեսությամբ ընկալում էհողի, ջրի, ծաղկի ներթաքուն գաղտնիքները, նրանց «փոխըմբռնումն» ուգույնի նրբին թրթիռներն ու երանգները, ավետիս է կարդում արթնացողբնությանը, ուր համատարած լույսի երփներփությամբ արթնանում են,շնչավորվումծիլ ու ծաղիկ, ծավալվում արևային ճաճանչափայլի մեջ («ՏաղՅայտնության»)23.

Աւետի՜ս ծառոց ծաղկանց`բողբոջախիտ խիտասաղարթԳոյն գեղեցիկ պտղինավետակնահաճոյ, համ քաղցրունակ,հոտ բարազուարթ, փունջ խուռներամծայրից վարդից փթթինազարդ`թերթ տարածեալ ոսկեճաճանչ`կերևախիտ կանաչացեալ…

Այստեղ Մտքի, Հոգու, Բնությանարթնացման միստիկականպատկերացումը հանգում է Աստծո հրաշափառ հայտնությանը։

Միստիկական նույն երանգով է շաղախված Մեծարենցի «Ի՜նչարբեցությամբ» քերթվածը (Նոր տաղեր)։

Ի՜նչ արբեցությամբ, ծառեր լույսին մեջ,Ծառեր հովին մեջ և անձրևներուն,Վարսավոր ծառեր, ծառեր երկնուղեշ,Ու ծառեր մատաղ, ծովածուփ կանանչ,Ցորենի ցանքին գոգն ընկած շվարուն`Ամենն ալ կյանքին կ’ըմպեն հորդ ճաճանչ…Ի՜նչ արբեցությամբ հոգին կ’ընդգրկեԱլյակն հորդահոս` ծայրիի բույրին,

23 Հայ դասական քնարերգություն «Սովետական գրող» հրատ, Երևան, 1986, էջ 165-166:

Page 135: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

134

Ծաթրին, անանուխ, վայրի ռեհանի,Բազմաբուրումներն ըստաշխ ու խունկե։Ի՜նչ արբեցությամբ կ’ընդգրկե անիԲոլոր ձևերն ու երանգներն ամեն,Բոլոր գոյությանց, բոլոր տարրերունԻր մեջ անդրադարձ ծիածանում են`Աստվա՜ծն որ եկավ` չես գիտեր ուրկե՜…

Մեծարենցի համար ծաղիկները ներփակ զգայնությունները բացողմիջոց են, աստվածային պարգև, լուռ քերթված, Գեղեցկության սահման։Ծաղիկները Գեղեցկության Տեսիլքի լուռ անդրադարձն են Ցավիիրիկունների միստիկ խորասուզումների մեջ. «Այսպես, ծփացի շարք մըիրիկուններ այդ տարուբերումին մեջ և ալ բնավ, բնա՛վ չտեսա նախկինշուշանները, փոսուռաները, զանակները, ձեռքերը, հիրիկի հեշտալի ձեռքերմիայն կը մնային` անփոփոխ իրենց բացխփիկ շարժուձևին մեջ» («Ձեռքեր»,Արձակ էջեր)։

Միջոցի և գույնի բոլոր ձևերով Մեծարենցը հյուսում էիրծաղկերգությունը։ Թե՛ «Ծիածանի», թե՛ «Նոր տաղերի» գրեթե բոլորքերթվածները, արձակ էջերի բոլոր գեղագրերը ներթափանցված ենծաղկահյուսի, ծաղկի պաշտամունքի խորհուրդով։ Նա չի խնայումերանգապնակի բոլոր գույները` իր ներքին հուզումները, համադրելուծաղիկների նրբավոր, երազային ծիածանվող գույներին։ Եվ իր զգացումներնէլ առաջին հերթին գույն տեսնելուց հետո պիտի անդրադարձնեիններաշխարհում փոթորկվող «ճերմակ վարդերի» ու «համբույր շուշանի»աննյութ քաղցրությունը («Իղձեր», «Ծիածան»).

Կես գիշերվան բուրումնահեղց վարդերով,Որոնք գինով ցող ու շաղի կըսպասեն,Պիտի հյուսեմ մանյակ մը նուրբՇուրջն սպիտակ պարանոցիդ.Եվ այգունՊիտի գտնես ցողված` վարդերն այդ անույշ`Իմ արցունքիս ցողերով…

Մեծարենցի բազմերանգ տենչանքները թափառում են վարդաբույր,վարդերանգ իրիկուններում` «Զոր վարդագնեց արփն իրիկվան.» («Տեսիլ»,Այլ բանաստեղծություն-ներ), իր` մահվան նախասահմանվածի աղերսանքներում` «Կաթեցու՛րհոգվույս մեջ հույզը կյանքին, Դու՛ն երազներու ծաղիկ հեշտալիր, Դու՛ն որգիշերուն մեջ հեծեծագին Կյանքի վարդենիքն ինծի ցուցուցիր…»

Page 136: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

135

(«Աղերսանք», Այլ բանաստեղծություններ), իր` դժբախտ, վերջացող կյանքիցավոտ հեծեծանքներում` «Երազանքնին կիսատ թողած, գինով, գինովվարդերն ինկա՜ն, Առանց սյուքի ու պլպուլի կը հեծե ցավն իր վարդենին («Տապի նոպաներ», «Ծիածան»), և, վերջապես, երբեք չավարտվողսպասումներում` «Բե՜ր ինծի իղձիդ կաթը խանդալատ, Մենավո՜ր վարդեր,որ մելամաղձիկ Մառախուղներուն մեջ դեռ կը ժպտիք, Ապրեցե՜ք հոգվույսմեջ հավերժորեն («Ճերմակ վարդեր», «Ծիածան»)

Եվ այսպես` արևմտահայ սիմվոլիստական դպրոցիգեղագիտությունը խորապես կապվում է Մեծարենցի քնարերգության հետ.

Մի կողմից փարված Նարեկացու տիեզերաթռիչ աղոթքներին ուհոգևոր երգերի Լույսի փառաբանումներին, իսկ մյուս կողմից` Արևմուտքիդպրոցի միստիկական անուրջին` Լուսէության գաղափարին` նա բացեցպոետական նորհորիզոններ Ե.Չարենցի, Գ.Մահարու, Վ.Դավթյանի,Հ.Սահյանի և այլոց համար։ Օշականի բնութագրմամբ «Անով կը սկսիարուէստագէտ զգայնութիւնը մեր մեջ։ Ու այդ զգայնութեան ամենէնհարազատ թարգմանն է ան։ Ժամանակը, որ աղիտաբեր է ուրիշներու, որպիտի տապալէ գուցե Սիամանթօն ու շատ բան Վարուժանէն, անզօր պիտիմնայ անոր տաղարանին առջեւ, ինչպես անզոր մնաց Դուրեանին առջեւ»24։

Աիդա ՄարտիրոսյանՍիմվոլիզմը ծիածանի գույներում. Միսաք Մեծարենց

ԱմփոփումԽորհրդապաշտ մտածողությունը դարեդար հատուկ է եղել հայ

մշակույթին, մասնավորապես հայ քերթությանը` Վահագնի ծնունդից մինչևՆարեկացի, մինչև հազարամյա ճանապարհ անցած Շարակնոց, ուր հայհոգևոր գանձերի մշտահունչ աղոթքներն են շարականները`արևերգության, լուսերգության, մարդերգության վսեմ արարումներով։Մեծարենցը Գրիգոր Նարեկացու, ինչու չէ, նաև Կոստանդին Երզնկացու,միջնադարյան հոգևոր երգերի` շարականների խորհրդանշաններիհամակարգով ճանապարհ էր հարթում դեպի նոր գրական դպրոց։

24 Օշական Յ., նույն տեղում, էջ 422:

Page 137: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

136

Аида МартиросянСимволизм в цветах радуги – Мисак Мецаренц

РезюмеМистицизм Мецаренца глубоко связан с христианском

мистицизмом средних веков. Мистическое мышление в течение многихстолетий было типичным для армянской культуры,особенно для армянскойпоэзии, начиная с рождения Ваагна до Нарекаци, Ширакноц-тысячелетний путь Системой символизма шараканов Григор Нарекаци,Константин Ерзнкаци, Мисак Мецаренц открывают путь к новойлитературной школе.

Aida MartirosyanSimbolism with rainbow colours – Misak Metsatrents

SummaryMetsarents's mysticism is deeply connected with Christian mysticism of

Middle Ages. Mystic thinking has been typical for centuries to Armenian culture,especially to Armenian fiction, beginning from the Birth of Vahagn till Metsarenz,Grigor Narekatsi, till sharaknots, that has past countless roads. With the system ofsymbols of Grigor Narekatsi, Konstantin Erznkatsi's sharakans Metsarents wasopening a road to a new literary school.

Page 138: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

137

ԱՐՄԻՆԵ ԱԴԱՄՅԱՆԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հ. լեզվի և

գրականության ամբիոնի դասախոս

ՀԻՆ ՀԱՅՈՑ ԱՍՏՎԱԾՆԵՐ ՎԱՀԱԳՆԸ ԵՎ ԱՆԱՀԻՏԸՍԻԱՄԱՆԹՈՅԻ ԵՎ Դ. ՎԱՐՈՒԺԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. Հեթանոս գրականշարժում, Վահագն, Անահիտ, հին աստվածներ, ռոմանտիզմ,պտղաբերության աստվածուհի, բագին, վերածնություն, գեղագիտականըմբռնում, մակդիր, բանաստեղծ-քուրմ:

Ключевые слова и выражения: языческое литературное движение,Ваагн, Анаит, древние боги, романтизм, богиня плодородия, алтарь,возрождение, эстетическое понимание, эпитет, поэт-жрец.

Key words and expressions: pagan literary movement, Vahagn, Anahit,ancient gods, Romanticism, goddess of fertility, altar, revival, aesthetic perception,epithet, poet-priest.

20-րդ դարի 10-ական թվականներին արևմտահայ իրականությանմեջ բուռն թափով ծավալված «հեթանոս» գրական շարժումը, որառանձնապես սուր քննարկումների հիմք դարձավ արևելահայ գրականշրջանակներում, առավել ամբողջական ու համածավալ դրսևորմամբհանդես եկավ 20-րդ դարասկզբի արևմտահայ բանաստեղծության ինքնաոճներկայացուցիչներից մեկի` Դ. Վարուժանի քերթվածներում: «Հեթանոս»կենսափիլիսոփայությունն ուրույն նրբերանգներով արտացոլվեց նաևՍիամանթոյի ստեղծագործության մեջ: Հին կամ հեթանոսականաստվածների թեման վերոնշյալ գրական շարժման տիպական և հիմնարարարտահայտություններից է: Դիտարկենք հեթանոս դիցերի, մասնա-վորապես Վահագնի և Անահիտի գեղարվեստական կերպընկալմանառանձնահատկությունները Սիամանթոյի և Դ. Վարուժանի բանաստեղ-ծական աշխարհում:

Սիամանթոյի՝ հեթանոս միտվածությամբ քնարական գրվածքներիշրջանակում իր շենշող հմայքով առանձնանում է նրա«ամենահեթանոսական» հյուսվածքը՝ «Նավասարդյան աղոթք առ դիցուհինԱնահիտ» ներբողը, որ Վարուժանի «Նավասարդյան» քերթվածի հետմիասին 1914 թ. զարդարեց «Նավասարդ» տարեգրքի առաջին էջերը:«Նավասարդյան աղոթք...»-ը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Սիամանթոյի

Page 139: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

138

ստեղծագործական հնարավորություններն անսպառ են, որ նա սոսկումի ևտառապանքի, ապա վրեժի սև ու կարմիր գույներով չի ներփակվում...Սիամանթոն հեթանոսորեն շքեղ ու տիպական պատկերներ էերփնավառում, կենդանագրում դարեր շարունակ իրականացվողմեհենական սրբազան պաշտամունքի տարերքը՝ ուժի և գեղեցկության իրհամանվագով: Եվ ամեն ինչ այնքան իրական ու մոտ է թվում Բագրևանդյանսրբավայրերում ալեկոծվող հեթանոս կյանքի տեսիլք-պատկերում՝ և՛«բեհեզներով պարեգոտված, գեղահասակ» արևորդիները՝ դիցուհուզոհարանի սեմին «հաղթ ցուլերու պարանոցին» պարզած սրերով, և՛«պտղավորյալ հայ հարսերուն» ուսերից դեպի դիցուհու արձանը թևածողտատրակների երամը, և՛ Վարդավառի ուրախ ջրախաղերը, և՛ դիցուհուբագինն օղակած «վեշտասնամյա» դեռատիների պարի գաղտնածածուկ,մոգական խորհուրդը... Բայց այս մտապատկերը վճիտ բյուրեղ է հիշեցնում.խորն են նրա անդրադարձումները: Եվ, ինչպես իրավացիորեն նկատում էՀր. Թամրազյանը, պարզամտություն կլիներ՝ Սիամանթոյի ստեղծածպատկերի մեջ նյութականացած, խտացած տեսնել պատմականՀայաստանի իրական կերտվածքը. «Նրա (Սիամանթոյի-Ա.Ա.) ստեղծածանցյալը ռոմանտիկ աշխարհ է, որ կապ չունի ո՛չ ստրկատիրական, ո՛չճորտատիրական Հայաստանի հետ: Բագրևանդյան բլուրներից հոսողկյանքի պատկերը շքեղ ու անիրական աշխարհ է, ավելի ճիշտ՝ դա հինկյանքի ֆոնն է, արտաքինը, սոսկ երևութականը: Սիամանթոն վերստեղծումէ իր իդեալներին ու երազներին համապատասխան մի աշխարհ՝ խորհակակրանք տածելով նոր դարերու ոգուն ու դաստիարակությանը»1:

«Նավասարդյան աղոթք...»-ում բանաստեղծ-քրմի տարփողմամբհառնում է վեհասքանչ աստվածուհու կերպարը: Անահիտին ուղղվածբանաստեղծական մակդիր-դիմումների առատահոս ու հրաշամաղ փունջըշքեղորեն ամբողջացնում է ոսկեղենիկ դիցամորը վերագրվողդիցապաշտական հնագույն հատկություններն ու գործառույթները՝«Ոսկեղեն մայր», «քո՛ւյր արգավանդ», «քո՛ւյր բարության», «առատությանցպարգևիչ և Տիրուհիդ հին հայոց», «Հրաշքի՛ Վարդ», «ոսկի ոտքովաստվածուհի», «գիշերային սպիտակ Հարս և Տարփուհիդ Արեգական»,«լուսամարմին մերկություն Արամազդյան Առագաստի», «զգաստությանցՏիրամայր», «Ոսկեմայր», «զորությանց Դուն աներկրորդ Գեղեցկություն»:

1 Հր. Թամրազյան, Սիամանթո, Եր., 2003, էջ 202:

Page 140: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

139

«Նավասարդյան աղոթք...»-ի եզրափակիչ տողերը Սիամանթոյիռոմանտիզմի վառ դրսևորումներից են. հայոց ազգին անհաղթելի ու ահեղաստված է պետք՝ Արեգակի հզոր տարերքից հղացված և մայր դիցուհուադամանդյա արգանդից ծնված, և այս «հեթանոսական» գերագույնցանկությունը համարձակ հակակշիռն է դառնում նախընթաց տողերումարտահայտված սուր պատկերի.

Քսան դարու Քու վրեժդ թո՛ղ որ այսօր ես լուծե՜մ,Ո՜վ Աստվածուհիդ Անահիտ: Ահավասիկ քու

բագինիդ կրակներուն մեջ նետեցիԻմ խորտակած խաչափայտիս երկու թևերը թունավոր,Եվ ցնծա՛ դուն, ո՜վ Ոսկեմայր, Լուսավորչի կողերեն, ժանտ

ոսկոր մը Քեզ կը ծխեմ…2:Ու հիշում ես Սիամանթոյի հանճարեղ նախորդի` Դուրյանի ահեղ

ըմբոստացումը անզուգական «Տրտունջք»-ում. տարբեր են հոգեբանականվիճակներն ու շարժառիթները, քրիստոնեական աստծո «կերպի», էությանընկալումները, բայց երկու դեպքում էլ անսովոր ու աննախադեպ էմտածումի ուժն ու թռիչքը, արտահայտչաձևերի «զարտուղությունը»ընդունված պատկերացումներից:

Ինչ վերաբերում է Սիամանթոյի ըղձացած արեգակնածին աստծոհայտնությանը, ապա այդ երազը բեկվեց մեկ ուրիշ` հակընդդեմզուգահեռով: Ընդամենը երկու տարի անց (1916) պատանի Չարենցըյարճանյանական ռոմանտիկ հույսին դառնորեն հակադրեց ազգայինիրականության օրհասական պատկերը, ինչի դեմ այնքան համառորենպայքարում ու ազգի վերածնության ուղիներ էր փնտրում«ողջակիզումներու ուխտված սպիտակ տղան»… Արեգակն ինքը` մեծն ուարի Վահագն էր պատանդվել ու արնաքամ, անշնչացած քարշ տրվել հայոցաշխարհը հրի ու արյան ծով դարձրած հրոսակների կողմից. արեգակիցսերված աստծո` նոր Վահագնի մասին խոսք լինել չէր կարող, քանզիչարենցյան սթափ դատողությամբ`

Մեր կյանքի հիմներն անդունդը ընկանԵվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

Գրականագետ Ս. Մուրադյանը ազգային բանաստեղծության մեջՎահագն Վիշապաքաղի տարընկալումներին (Հ. Հովհաննիսյան-Սիամանթո-Ե. Չարենց) անդրադառնում է Սիամանթո-Չարենց գրական

2 Սիամանթո, Դ. Վարուժան, Երկեր, Եր., 1979, էջ 193:

Page 141: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

140

ազգակցության համապատկերում: Քննելով Սիամանթոյի և Չարենցիգաղափարագեղարվեստական առնչությունների հարցը` գրականագետնայդ աղերսները խիստ ակներև է տեսնում Չարենցի «Վահագն» պոեմում,«որի կապը Սիամանթոյի ստեղծագործության հետ առավել խորքային է»3:

Յուրօրինակ ու խորանշանակ է հին աստվածների վարուժանականկերպավորումը: Վահագնը Ուժի և Զորության ռոմանտիկականմարմնավորմամբ է հանդես գալիս Դ. Վարուժանի «աղոթքում» («Վահագն»):Բանաստեղծը` որպես «Վահունիների քրմական տոհմի վերջին շառավիղ»,իր աղոթք-խնդրանքն ուղղում է ռազմի աստծոն, Ուժ է հայցում իր ազգիհամար` նրա բագինի առաջ զոհաբերելով Տարոնի հովիտներից բերվածցուլը` «խարտյաշ եղջյուրներով»: Նա փորձում է մեղմել հին աստծոզայրույթը և վերադարձնել նրա անհոգ բարեգթությունը իրեն մի ժամանակերկրպագած ժողովրդի նկատմամբ, քանզի աստվածային Ուժն ուստեղծագործ հրայրքն անհրաժեշտ են հայ ազգի վերածնության, պայքարովու երկունքով լի նոր կյանքի արարչագործության համար.

Ահա գինին. պինչերըդ բա՛ց ու շընչեՔաղցրաբույր հոտն, և հաշտվե`Աստվածային գինովությամբ մը զըվարթ`Այսօրվան քու ժող'վուրդիդ հետ կրոնափոխ4:

Հեթանոս գաղափարին համապատասխան «hեթանոս»լեզվամտածողությամբ է կերպավորվում Վահագնը. նա «աստվածահայրն էզորության», «Տիգրանի սերմին մեջ մարդացած Արեգակը», որ, ինչպեսառասպելաբանում էին հին գուսաններն, ու ներկայացնում էրժողովրդական ավանդազրույցը, «օր մը պատռեց բերաններ Վիշապներու,երկընքին մեջ սըփռեց Զերդ արևու հունտեր, աստղերն Հարդգողին»:

Տեղին է հիշել Գրական ասուլիսների` Վարուժանի մեկնաբան Տ.Չյոկյուրյանի բնորոշումը բանաստեղծի խոսքարվեստի մասին. «Դասականմատենագրութենէն կը քաղէ բառերու ամբողջ հոյլ մը, ճոխերանգ, պսպղուն,կարծես Հեփեստոսի ձուլարանէն նոր հանուած զրահներու քիչ մը վայրիվայելչութեամբ»5:

3 Ս. Մուրադյան, Գրական հանգրվաններ. Գիրք Ա, Եր., 2003, էջ 205:4 Դ. Վարուժան, Երկերի լիակատար ժողովածու երեք հատորով, հ. 1, Եր., 1986, էջ173:5 Գրական ասուլիսներ, Գ, Դ. Վարուժանի «Հեթանոս երգեր»-ը, Կ. Պոլիս, 1913, էջ 34:

Page 142: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

141

Դ. Վարուժանի ստեղծագործության մեջ ուրույնանում է հինհայկական դիցարանի գլխավոր աստվածուհու` Անահիտի կերպավորումը:

«Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծության մեջ վերարծարծելովզգաստության իմաստագեղ դիցուհու գովքը` քնարերգուն` որպես նորօրյաբամբռահար, շվարած կանգ է առնում. հին աստվածներն արժանի էին իրենցհնօրյա երգիչներին` նրանց փառքի ու մեծության «իրականմեկնաբաններին»: Ժամանակակից կյանքի նեղմիտ ակոսներումպարփակված մարդն անկարող է հեթանոս կրքի ողջ անմիջականությամբհագներգել մայր աստվածուհու փառքը, բառեր գտնել` հոգին սեղմողզգացմունքներն ու խանդավառ հիացմունքն արտահայտելու համար.բառերը չէ, որ պիտի պատմեն այդ մասին, այլ` աներևակայելի մի հրաշքովզեփյուռին, եթերին խառնված հոգին, շունչը.

Հետամնաց վիպասանն եմ շվարուն…Իցիվ շունչըս ձուլվեր երկնից հովերունԵվ հավիտյա՜ն հընչեր նոր երգն այս Գողթան6:

Անահիտ աստվածուհուն քանիցս ոգեկոչելու փաստը խոսում էպարզ մի իրողության մասին. նրա հնամենի պաշտամունքի ողջկենսափիլիսոփայությունն ու գեղագիտական խորհուրդն անչափնվիրական են բանաստեղծի համար: Իր մի քանի բանաստեղծություններում(«Ոսկիամայր դիցուհին», «Անահիտ», «Մեռած աստվածներուն»)Վ՚արուժանը հզոր վիպողի քնարական շնչով գեղանկարում է հայոցամենավսեմ ու ազդեցիկ դիցուհու պատկերը` իր առասպելաբանական ուծիսական գունեղ տարրերով: Ինչպես գիտենք, Անահիտին նույնացրել կամհանդիպադրել են հելլենների գերագույն դիցուհու և Զևսի կնոջ` մեծնՀերայի հետ, բայց առավել հաճախ` Արտեմիսի կամ հին հռոմեացիներիԴիանայի հետ: Վերոնշյալ երկու դիցուհիները համապատասխան ազգայինդիցարաններում գերազանցապես ընկալվել են որպես լուսնի,որսորդության հավերժ դեռատի աստվածուհիներ և ըստ այդմ` պատկերվելկա՛մ լուսնի ապարոշը գլխին ագուցած դիցանույշի, կա՛մ էլ գեղանի,կարճափեշ որսորդուհու կերպարանքով` նետերի կապարճով զինված:

Վարուժանի քերթվածներում մայր դիցուհին կերպավորվում էդարերի ընթացքում ամրագրված ազգային ու փոխառյալ ավանդույթների

6 Դ. Վարուժան, Երկերի լիակատար ժողովածու երեք հատորով, հ. 2, Եր., 1986, էջ245: Այսուհետև այս հատորից կատարված մեջբերումների հղումները կտրվենտեղում` փակագծի մեջ` անմիջաբար, կնշվի միայն էջը:

Page 143: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

142

հետաքրքիր համադրությամբ. չեն մոռացված ու աղարտված ո՛չ նրա մաքուրազգային ակունքները` որպես հայոց աշխարհի պահապան դիցուհի, մայրամենայն զգաստությանց և արգասավորության, պտղաբերության,ընտանեկան օջախի հովանավոր աստվածուհի, ո՛չ էլ նրա փոխառյալ,մասնավորապես հելլենական մշակույթի ազդեցությամբ ձեռք բերած գծերը:Դիցուհու հայացքից, օրինակ, զգաստանում են «օրիորդները վարար», ևգինու տաշտն է սահում բաքոսուհու ուսն ի վար («Անահիտ»), բայց միևնույնժամանակ`

Կապարճդ ուսիդ, լարած աղեղըդ լայնշի`Կը վարես սայլը լուսնակին լըռելյայն…

(2, 45)

Բանաստեղծը խոր կսկիծ է ապրում կորսված փառքերի ուգարունների, քանդված մեհենական տաճարների ու մոռացված դիցերիհամար. Զևսի կայծակն անգամ անտեր է մնացել, որ կույր օձի պես«աստղերուն մեջ կը հածի», երկինքը որբացել է` զրկվելով Հերմեսի թևավորսանդալների ճապուկ սլացքից, լուսնկա գիշերներին եղեգների մեջ էլ չիլսվում նայուհիների քնքուշ երգը, դե իսկ կենսավարար դիցուհու շքեղփառքից միայն նրա մասնատված անդրին է մնացել, որ, անգարուն ուտրտմաշուք, տաղտկանում է օտարների թանգարանում…

Ռոմանտիկական վառ խտանյութով վերակենդանանում է դիցականաշխարհը` իր դասական կատարելությամբ ու երբեմնի բնակիչներով,սակայն այդ ամենից սոսկ ավերմունքի հիշատակներ են մնացել:

Երբեմն, սակայն, վարուժանական կսկիծը փրկության,աստվածներին հետ բերելու ուղիներ է փնտրում: Այստեղ արդեննշանակալից դեր է խաղում բնապաշտությունը. քնարերգուն փորձում էսփոփվել այն հույսով, որ աստվածները չեն անհետացել, այլ ձուլվել ենբնությանը, շարունակում են ապրել բնության մեջ և հսկել պարտազանցմարդկությանը.

Բայց դուն կ’ապրիս, պիտի ապրիս հավիտյան,Ո՛չ երկրիս վրա. երկինքի՛ն մեջ, Անահի՛տ:Ահա կ’ծագի լուսընկան,Եվ կը ծագիս դարձյալ` մահիկը ճակտիդ:

(2, 44)Տ. Չյոկյուրյանը բանաստեղծի «հեթանոսամետ» գեղարվեստական

դիրքորոշման արմատները նկատում է 17-րդ դարի ֆլամանդականմշակույթի, մասնավորապես Պ. Ռուբենսի, Յ. Յորդանսի, Ա. Վան Դեյքի և

Page 144: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

143

այլոց «բեղուն, երանգաճոխ և հանճարային» արվեստի մեջ: Նա, ի դեմս«բնատոհմիկ և օտար Աստուածներու և ուհիներու», մարմնացած է տեսնումՎարուժան գեղապաշտին ներհատուկ գեղեցիկի պաշտամունքը7:

Ուրվագրելով Վարուժանի գեղագիտական ըմբռնումը և ասեսշարունակելով Չյոկյուրյանին` Լ. Էսաճանյանը գեղեցիկը տեսնում է ուժի ևզորության մեջ, որի խորհրդանշական անձնավորումն են հեթանոսաստվածները. «Հին հեթանոս հայութիւնը գեղեցկութեան զօրութիւններուհետամտեցաւ. Ոսկիամայրը իրեն լծեց ամբողջ մարդկութիւն մը»8:

Անահիտի և Վահագնի գաղափարագեղարվեստականընկալումները Սիամանթոյի և Դ. Վարուժանի բանաստեղծական արվեստիչքնաղ նվաճումներից են:

Ա. Ադամյան

Հին հայոց աստվածներ Վահագնը և ԱնահիտըՍիամանթոյի և Դ. Վարուժանի բանաստեղծություններում

ԱմփոփումՀոդվածում դիտարկվում են հայոց հեթանոս աստվածներ

Վահագնի և Անահիտի մասին գեղարվեստական ընկալումներըՍիամանթոյի և Դ. Վարուժանի բանաստեղծություններում: 1910-ական թթ.Սիամանթոն իր հայացքն ուղղեց դեպի հեթանոսական Հայաստանը,ինչպես Դ. Վարուժանը, որի «Հեթանոս երգեր»-ում այդ միտումնամբողջական արտահայտություն գտավ: Սիամանթոյի բանաստեղ-ծությունը` նվիրված պտղաբերության աստվածուհի Անահիտին, գրված էվիպական շնչով և մեծ արտահայտչականությամբ:

Սիամանթոն և Դ. Վարուժանը նպատակամիտված էին գովերգելու ևվերաիմաստավորելու հեթանոս աստվածներին, որ նրանցստեղծագործության մեջ հանդես եկան իբրև Ցեղի վերածնության,արիության, հերոսացման և գեղեցկության խորհրդանիշներ:

7 Տե՛ս Գրական ասուլիսներ, Գ, Դ. Վարուժանի «Հեթանոս երգեր»-ը, էջ 29:8 Լ. Էսաճանեան, Դանիէլ Վարուժան (կեանքը եւ գործը), Կ. Պոլիս, 1919, էջ 85:

Page 145: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

144

А. АдамянДревние армянские боги Ваагн и Анаит в стихотворениях Сиаманто и Д.

ВаружанаРезюме

В статье рассматриваются художественные восприятия языческихбогов Ваагна и Анаит в стихотворениях Сиаманто и Д. Варужана. В начале1910-ых Сиаманто устремил свой взгляд на Армению времен язычестваподобно Д. Варужану, в «Языческих песнях» которого эта тенденция нашласвое полное выражение. Сиаманто написал свое стихотворение, посвященноепрекрасной богине плодородия Анаит, в эпическом духе и в выразительныхтонах. Целью Сиаманто и Варужана было восхваление и переосмыслениеязыческих богов, воспринятых ими в качестве символов возрождения нации,мужества, отваги и прекрасного.

A. AdamyanThe Ancient Armenian Gods Vahagn and Anahit in Siamanto’s and D. Varoujan’s

VerseSummary

The artistic perceptions about the Armenian pagan gods Vahagn and Anahit inSiamanto’s and D. Varoujan’s verse are observed in the article. In the early 1910s,Siamanto moved away from the realm of pain and darkness. He turned to paganArmenia, like D. Varoujan, in whose “Pagan songs” the trend found its fullestexpression. As usual, Siamanto wrote his poem dedicated to Anahit, the goddess offertility, in an epic breath and a sonorous style.

Siamanto’s and D. Varoujan’s intention was to unveil and liberate the pagangods, perceived by them as symbols of revival of the Nation, prowess, valour andthe aesthetically beautiful.

Page 146: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

145

ԼԻԼԻԹ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԽ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ

Հայ հին և միջնադարյան գրականության և նրադասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ

ԱՆԻ ՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(լրացուցիչ, օժանդակ նյութ` հանրակրթական ավագ դպրոցիհումանիտար հոսքի սովորողների համար)

Բանալի բառեր. մայրաքաղաք, կործանում, ավերակ, ավանդազրույց,ճարտարապետություն, եկեղեցի, հավատ, հայրենասիրություն,ուղևորություն, անեծք։

Ключевые слова и выражения: столица, опусташение, крушение, легенда,архитектура, церкожь, вера, патриотизм, поездка, проклятье.

Key words and expressions: capital, havoc, wreck, legend, architecture, church,faith, patriotism, trip, damnation.

Անին` Հայաստանի մայրաքաղաքներից մեկը, հայերի համար դարերշարունակ եղել է ոգեշնչման աղբյուր: Քանի սերունդներ են անցել, բայցողբերգական քաղաքի կորստի մասին մտքերը հանգիստ չեն տվել հայերին:Հրաշագեղ Անի քաղաքը տեսնելուց հետո շատերն են իրենցտպավորությունների մասին գրել ուղեգրություններ, հուշագրություններ`որպես հավերժ չբացահայատված և չսպառվող թեմա: Ամեն դարաշրջան իրվերաբերմունքն է ունեցել կորուսյալ հայրենիքի նկատմամբ: Աբովյանընույնպես Անի քաղաքը տեսնելուց հետո գրել է. <<ՈՒղևորություն դեպիԱնիի ավերակները>> ուղեգրությունն, ուր մեծ գրողը ներկայացրել է նաևքաղաքի մասին պատմական մեկնություններ: Աբովյանն իր հուզմունքը չիթաքցնում.

<<...տպավորված հիշողություններն իմ հոգում և մտքում կմնանհավետ անմոռաց, հավետ անջնջելի>>1: Գրողի հոգու պահանջն էր թեկուզմեկ անգամ երկրպագել իր նախնիների սրբություններն, արցունք թափելնրանց շիրիմներին, ուր դեռևս պահպանվում էին միջին դարերիթագավորների գոռոզության հետքերը: Աբովյանն անսահման սիրով ու

1 Խ.Աբովյան, Երկերի լիակատար ծողովածու, հ.7, Երևան,1956, էջ 194:

Page 147: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

146

նվիրումով հիշատակում է մեր թագավորներին` Գագիկ Ողորմածին,Սմբատ Աշխարհակալին, Գագիկ Ա և Բագրատունյաց տոհմի քաջթագավորներին ու իշխաններին, որոնք արյան գնով են ձեռք բերել իրենցփառքի հզորությունը:

Անիի թեման շոշափվում է նաև քաղաքական ոլորտներում, որպեսհայ ազգի հաստատման խորհուրդ` հայրենասիրության փառաբանում,հոգեկան տառապանքների արտահայտություն, ինքնուրույն ապրելուուխտ, դիմադրություն, մարտիկների գոյատևելու գերմարդկային ճիչեր,ապրելու անսահման կամք:

Հանրակրթության պետական չափորոշիչը, Հայոց լեզվի ևգրականության առարկայական չափորոշիչները սովորողից պահանջում ենգիտակցել. <<սեփական մշակույթի`լեզվի, պատմության, արվեստի,ավանդույթների, ազգային արժեքների կարևորությունը և լինել դրանցկրողը>>2։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշել Հովհաննես Թումանյանիմշտապես արդիական խոսքերը. <<Երկիր ունենք-չենք ճանաչում,ժողովուրդ ունենք-չենք ճանաչում, գրականություն ունենք չենք ճանաչում,լեզու ունենք չենք իմանում: Մտածում ենք ինչ մեծ պակասություն էդատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որը մեր երկիրը չգիտենք:Չենք հասկանում, թե էդ չգիտենալով ինչքան բան չգիտենք: Չէ երկիրն է իրառանձնահատկություններով, որը պայմանավորում է ու բացատրում է ևպատմություն, և գրականություն, գեղարվեստ և տնտեսական վիճակ ևմարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը,առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել,ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել >>3:

Վերը նշվածների ուսումնասիրությունները Մ.Աբեղյանը անվանում է<<հայկական ժողովրդագիտություն>>: <<Հայկական ժողովրդագի-տությունը Արևելյան Հայաստանում սկզբնավորվել է հայ գրականությանըզուգընթաց և ընդամենը մի քանի տասնամյակների պատմություն ունի:Գրողների մեծամասնությունն իր ստեղծագործություններում զբաղվել է

2 Հայոց լեզու և գրականություն, Հանրակրթական ավագ դպրոցի առարկայականչափորոշիչներ և ծրագրեր, Երևան, 2009, էջ 9:3 Հովհ.Թումանյան, Երկերի ժողովածու, հ.5, Երևան, 1949, էջ 403:

Page 148: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

147

ժողովրդի կյանքով, որը նկարագրվում և դրսևորվում է նրա բարքերով,զրույցներով, կրոնական և նույնիսկ սնահավատական սովորույթներով>>4:

Խ.Աբովյանն անմասն չի մնացել <<հայկական ժողովրդա-գիտության>> ուսումնասիրություններից և իր <<Վերք Հայաստանի>>պատմավեպը դրա լավագույն ապացույցն է: Սակայն վերջինսհանրակրթական դպրոցում յուրացման, ընկալման բազմաթիվխոչընդոտներ ունի. դրանցից մեկն այն է, որ սովորողները, հաճախ, իրենցհուզող հարցերի պատասխանները չեն կարողանում գտնել մեկ առարկայիշրջանակներում: Պատմաբանների կողմից մեզ հասած շատ փաստերմիայն որոշակի տեղեկություններ են տալիս: Գեղարվեստական գործերնեն, որոնք ապահովում են մեր նախնիների հոգևոր արժեքներիիմացությունը: Պատմության և կենցաղային պատկերների զուգորդումովհանճարեղ գրողը տվել է դարաշրջանի բարդ երևույթների վերլուծություն:Ժամանակներն իրենց հետ բերում են նոր խնդիրներ և պահանջներ:Պատմավեպի գրության ժամանակից անցել է գրեթե մեկ ու կես դար,անհրաժեշտ է շատ հարցեր քննել նոր տեսանկյունից:

Ուսուցման գործընթացում բազմառարկայական և ներառար-կայական մոտեցումները կօգնեն մեզ հաղթահարելու երկի ընկալման որոշխոչընդոտներ: Ինտեգրված թեմատիկ միավորներով ուսուցումըվերացնում է առարկաների պատնեշները, շեշտը դնում տարբերառարկաների միջև գոյություն ունեցող ընդհանրությունների վրա ևնպաստում ինքնուրույն մտածողության զարգացմանը: <<ՈՒսումնականծրագրի ինտեգրումը հաղթահարում է դասաժամերի ու առարկաներիսահմանափակումները և աշակերտներին ակտիվորեն ներգրավումուսումնառության իմաստալից միջոցառումներին>>5։

Խ.Աբովյանի <<Վերք Հայաստանի>> պատմավեպում Անի քաղաքիհետ կապված որոշ հարցեր մեզ կօգնեն բացահայտելու դարաշրջանի ոգինու մտածողությունը:

Թեմատիկ միավորների նախնական ծրագրի կազմումը կօգնի մեզնորովի քննել <<Վերք Հայաստանի>> պատմավեպը: <<Ընկալումներն ավելիխորն են դառնում այն ժամանակ, երբ նոր տեղեկությունները խթանում են

4 Մ.Աբեղյան, Երկեր, հ. Է, 1975, էջ 11:5 Կրթադաստիարակչական համալիր ծրագրի ստեղծման և ինտեգրմանմոտեցումներ: Ձեռնարկ ուսուցիչների համար, Երևան, 2002, էջ 61:

Page 149: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

148

ճանաչողական նոր կառույցների երևան գալը կամ արդեն գոյությունունեցողների հզորացմանը>>6:

Ինտեգրված թեմատիկ միավորի նախնական ծրագիրԴաս1.Հիմնական առարկաներ` հայ գրականություն, բանահյուսություն,

գրականագիտությունՕժանդակ առարկաներ` պատմություն, ճարտարապետությունՆպատակներ, խնդիրներՍովորողը պետք է`ընդհանուր պատկերացում ունենա`.Անիի` որպես հայ ժողովրդի կորուսյալ աշխարհի

խորհրդանիշներից մեկի մասին:իմանա`.Քաղաքի պատմությունը` գիտակցի, որ այն ներկայի և անցյալի

շաղկապումն է, ապագայի համար` դաս և խորհուրդ:Մեթոդների օգտագործումՄիջառարկայական և ներառարկայական կապերի կիրառումը

հնարավորություն կստեղծի բացահայտելու Անի քաղաքի պատմականանցյալի հետ առնչվող թեմատիկ հարցերի պատասխանները:

Անիի մասին որոշակի տեղեկություններ ստանանք <<Հայոցպատմություն>>, <<Հայ ճարտարապետություն>>, <<Բանահյուսություն>>,<<Գրականագիտություն>> առարկաներից, որոնք կօգնեն թեման ավելիդյուրին ըմբռնելու:

Կարելի է կազմակերպել էքսկուրսիա Զվարթնոցի եկեղեցի, ուրաշակերտները կկարողանան պատկերացում կազմել` նրա կրկնօրինակովկառուցված ոչ միայն Հովվի, այլ նաև Գագկաշենի եկեղեցու մասին:

Թեմայի շուրջ ծավալվող առարկաների սխեմա

պատմու-թյուն

աշխարհա-գրություն

արվեստ գրակա-նություն

բանահյու-սություն

կրոն

6 Կառուցողական հիմունքներ և մեթոդներ, Երևան, 2005, էջ 45:

Page 150: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

149

ՈՒղենիշ հանդիսացող հարցեր և առաջադրանքներ.Ի՞նչ դեր ուներ Անին հայոց պատմության համար:

.Որո՞նք էին Բագրատունյաց թագավորության պառակտման ևկործանման պատճառները:

.Ինչպիսի՞ տվյալներ կան պատմվեպում Անի քաղաքի մասին:

.Ի՞նչ ավանդազրույցներ կան Անի քաղաքի մասին:

.Ի՞նչ վերաբերմունք ուներ գլխավոր հերոսը Անի քաղաքի մասին:

.Ի՞նչ կարծիք ուներ Աբովյանն Անի քաղաքի մասին ծավալվողհարցերի շուրջ:

.Ի՞նչ սխալներ են գործել մեր նախնիները:

.Գնահատել քաղաքների` որպես տնտեսական և մշակութայինկենտրոնների կարևորությունը:

.Գնահատել խոշոր քաղաքների աշխարհագրական դիրքիկարևորությունը:

.Վերլուծել իշխանության անկման պատճառահետևանքայինկապերը:

.Անի քաղաքի թեման որպես գրական գեղարվեստականստեղծագործության աղբյուր, նշել որոշ ստեղծագործություններ: /գծելսխեմաներ/

Կարևոր հասկացություններ`.«միջնադարյան քաղաք» հասկացությունը..«ավանդազրույցներ».

ՉափորոշիչներՆախնական գիտելիքները հայոց պատմությունից, ճարտարա-

պետությունից կօգնեն սովորողներին լավ հասկանալ Անի քաղաքի մասինուսումնասիրվող նյութը: Քաղաքի պատմության ներկայի և անցյալիհամադրումը հնարավորություն կտա աշակերտներին աշխարհը տեսնելշարժման ու զարգացման մեջ` հակադրել տարբեր ժամանակներիիրականությունը, մարդկանց, պատմականորեն պատճառաբանված երեկը,

Page 151: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

150

ճիշտ գնահատել վաղվա օրն` այսպիսով սովորողների մեջ ձևավորելովպատմական մտածողության ռազմավարություն:

Դասի ընթացքըՆերածությունՀայոց պատմություն - <<Հայաստանի բազմաթիվ մայրաքաղաքներից

ամենահռչակավորն Անին է` հայ ժողովրդի սիրելի և լեգենդար ոստանը>>7:Որպես վարչական և կրոնական կենտրոն` քաղաքը մեզ հայտնի է դեռևսչորրորդ դարից, երբ Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Անիի Ներքին բերդիիշխանին: Նրա պատմությունը ձգվում է մինչև 1236 թվականը` մոնղոլներիկողմից գրավելը: Անին գոյատևում է մինչև 1319 թվականի երկրաշարժը,որն էլ առիթ է դառել Անի քաղաքը մասսայական լքելուն և անեցիներիվերաբնակեցմանը Կիլիկիայում: Ուսուցիչն աշակերտներին հանձնա-րարում է օգտվել հայոց պատմության դասագրքից, հանրագիտարանից,համացանցից և գրել Անիի պատմության մասին կարևոր տեղեկություններ:

Խոսել Անիի մասին առանց քաղաքի ճարտարապետությունիցտեղյակ լինելու անհնար է, հատկապես որոշ եկեղեցների, որոնք կորուսյալաշխարհի խորհրդանիշն են: Սովորողները պարտավոր են իմանալ, որմիջնադարում ապրել են նշանավոր երկու ճարտարապետներ` Տրդատն ուՄանուելը, որոնք հայ մշակույթի և Անիի եկեղեցիաշինության համարբացառիկ դեր են խաղացել:

Տրդատի կառուցած առաջին եկեղեցին եղել է Արգինայի Կաթողիկեն,որի ավարտից հետո Տրդատին հրավիրում են Անի` Քրիստոսի ծննդյան1000 ամյակի առթիվ քաղաքի Մայր տաճարը կառուցելու: Ընտրվում ենժամանակի համար նորարար սկզբունքներ, սակայն շինարարությունըկիսատ է մնում արքայի մահվան պատճառով: 989 թվականիներկրաշարժի պատճառով կործանվում է Կոստանդնապոլսի ՍուրբՍոֆիայի տաճարի գմբեթը, որի վերանորոգումը հանձնարարվում է Տրդատճարտարապետին: Չորս տարի հետո Տրդատը վերադառնում է Անի ևշարունակում Մայր տաճարի շինարարությունը: Հիմնադրված լինելովՍմբատ Բ Տիեզերակալի կողմից, տաճարի կառուցումը ավարտվում է 1001թվականին Գագիկ Ա Բագրատունու կին` Կատրանիդե թագուհուհովանավորությամբ: Շինարարության ավարտից հետո Գագիկ ԱԲագրատունին պատվիրում է Տրդատ Ճարտարապետին Անիում կառուցելմեկ այլ տաճար` Զվարթնոցի կրկնօրինակով, որն օծում են Ս. Գրիգոր

7 Անիի ճարտարապետությունը

Page 152: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

151

անունով /1001-1010թ.թ/: Հետո տաճարը կոչում են Գագկաշեն` Գագիկթագավորի պատվին: Տաղանդավոր ճարտարապետը չկրկնօրինակեցԶվարթնոցն, այլ կատարելագործեց` 32 նիստերի փոխարեն կառուցեց 36-ը:Պեղումների արդյունքում գտնվել է Գագիկ Ա Բագրատունի թագավորիտուֆակերտ արձանները: Զվարթնոցի կրկնօրինակով Անիում կառուցվել էնաև Հովվի եկեղեցին: Դեռևս 20-րդ դարի սկիզբին եկեղեցին պահպանվելէր, այժմ մնացել են միայն հետքերը: Թ.Թորոմանյանն այն բնութագրում էորպես զվարթնոցյան հորինվածքի մի ինքնատիպ վերաստեղծում` եզակիճարտարապետական վարպետությամբ:

Անցնենք ներառարկայական կապերին` հայ գրականությանը,գրականագիտությանը և բանահյուսությանը վերաբերվող նյութերին:

Պատմական Անի քաղաքի մասին մենք կարդում ենք Աբովյանիերկու գործերում` <<Վերք Հայաստանի>> պատմավեպում և <<ՈՒղևո-րություն դեպի Անիի ավերակները>> ուղեգրության մեջ, ուր կան իրարհակասող տեսակետներ, որի պարզաբանումը տանք մանրամասնվերլուծությունից հետո:

<<ՈՒղևորություն դեպի Անիի ավերակները>> ուղեգրության մեջմենք հանդիպում ենք քաղաքի մասին գրողի պատմականմեկնությունների: Աբովյանի կարծիքով Անի քաղաքի պատմությունըհայոց պատմության ամենանրբին կողմերից է, ինչպես Պալմիրը,Բաբելոնը, Կարթագենն` իրենց ժողովուրդների պատմության համար:Աբովյանը ցավում է, որ մարդկային մտքի և արվեստի ստեղծածը թաղվածէ ճակատագրի հարվածի տակ: Գրողը տեղյակ է արևելյան պատմիչների`Անիի մասին տեսակետներին: Վերջիններիս կարծիքները նա համարում էառասպելական, հազար ու մեկ եկեղեցին` գունեղ երևակայությանարդյունք, իր վաստակով կառուցած Հովվի եկեղեցին` հովվիավանդությունը, Գեդր-Գյալմազի կամ Անիի լաբիրինթոսները` արևելյանժոովուրդների չափազանցություն, և նա ափսոսում է, որ զարմանալիինքնատիպ եկեղեցիներն, ամրոցները, քարվանսարաներն ու պերճախոսհուշարձաններն այժմ դարձել են փառքից զրկված հայի համր վկաներ:

<<Վերք Հայաստանի>> պատմավեպում Անի քաղաքը ստանում էաբովյանական յուրօրինակ գեղարվեստականացում: Գրողի պատկերավորմտածողությունը խառնվում է գլխավոր հերոսի և ժողովրդիմտածողության, զգացմունքների ու երազանքների հետ: Գլխավոր հերոսըերազում է Անին տեսնել երբեմնի թագավորների փառքի ու փայլի մեջ: Նացավում է, այն բանի համար, որ գոռոզ Անին` իր փառքով փարթամացել,հարստացել, մեծամտացել և անեծքի բաժին է դարձել, հազար տարի է

Page 153: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

152

քաղաքից ծուխ չի դուրս եկել, շուրջն անշունչ եկեղեցիներ ու քարեր են,Անին դատարկ է ու մեռած, իր երբեմնի փառքով հողն է մտել: Աբովյանըբողոքում է, որ <<աստված էնքան իր գութը հայերիցը պակասացրեց, որէնքան անմեղ հոգիքը, էնքան միլիոնավոր մարդիկ մեկ սհաթումը մեկսրագլխի խոսքով ջնջեց, Հայոց Տունը քանդեց, էլած փառքն էլ ձեռիցը խլեց,որ գնա, էսպես երերյալ, տատանյալ մնա աշխարքից երեսին>>8:

Աբովյանը դիմում է ժողովրդական բանահյուսության հեքիաթիժանրին` չար դևն է ավերել այն. << Հենց իմանում ես, թե, մեկ վիշապ յամեկ հարամի հենց էն սհաթին ա մտել ու բոլոր կենողներին յա կուլ տվել, յասուր քաշել, յա գերի արել, ինքն էլ փախել: Ուզում ես, որ աչքդ խփես, ետդառնաս>>9: Հետո հանդիպում ենք մի պատմության. ներհյուսվել էսյուժեի մեջ և որպես զրույց չի առանձնացվում: Անեցիների մասինԱբովյանը գրում է. <<...Եկեղեցի մտած ժամանակ էլ էնքան էին նրանքաստված մոռացել, որ կարճ վարդապետ գալիս` բարձր գրքակալ էին դնում,բարձր եպիսկոպոս ըլելիս` ցածր գրքակալ դուրս բերում, որ յա ձգվին, յակռանան, յա չոքին, յա գիրքը չտեսնին, ու իրանք ծիծաղին, աստծոտաճարում քեֆ անեն: Բայց Հովհան Երզնկացի հանաք չվերցնելով` մեկ որօրհնած բերանը բաց արեց, երկիրը տրաքեցավ, տակըվեր էլավ, խալխըցրվեցին>>10 :

Արամ Ղանալանյանի աշխատասիրությամբ տպված <<Ավանդա-պատում>> գրքում կա նմանատիպ մի զրույց, որի շնորհիվ նկատում ենք,որ Աբովյանը պատմավեպի սյուժեի մեջ է ներհյուսել Անի քաղաքի մասինեղած ժողովրդական ավանդազրույցը. <<Սրա բնակիչները ժամանակինայնքան են գոռոզանում իրենց հարստություններով ու փառքով, որմոռանում են անգամ աստծուն: Եկեղեցում կարճ վարդապետ տեսնելիս`նրանք բարձր գրքակալ էին դնում, իսկ բարձր եպիսկոպոս տեսնելիս`ցածր, որպեսզի նրանք կամ ձգվեն կամ կռանան և իրենք ծիծաղեն նրանցվրա: Տեսնելով այդ Հովհաննես Երզնկացին անիծում է անեցիներին: Նրաանեծքով մեծ երկրաշարժ է լինում, որը տակն ու վրա է անում Անիիքաղաքը>>11։

8 Խ.Աբովյան, էջ 159:9 Նույն տեղում, էջ 159:10 Նույն տեղում, էջ 159:11 Ա.Թանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969, էջ 158:

Page 154: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

153

Պատմավեպում մենք հանդիպում ենք մեկ այլ ավանդազրույցիմասին ակնարկի: Գրողը պատմում է, որ գոռոզ Անին` «քո թագավորներիհզոր մայրաքաղաքը», այնքան է իր հարստություններով գոռոզացել,մեծամտացել, որ <<չոբանն էլ եկեղեցի էր շինում>>12։

Հովվի եկեղեցու մասին ժողովուրդն ունի իր ավանդազրույցն:Աշակերտներին հետաքրքիր կլինի ծանոթանալ նրա հետ:«Ավանդապատում» գրքում կարդում ենք.

<< Հովվի եկեղեցիԳտնվում է Անի քաղաքի պարիսպներից դուրս:Անեցի հովիվը մի կիրակի օր հանդից տուն գալով, իր ընտանիքի

անդամներին գտնում է շատ սրտնեղված ու տխուր: Պարզվում է, որ նրանքայդ օրը հագել են իրենց ունեցած տոնական համեստ շորերը, ուզեցել ենգնալ քաղաքի արքայական տաճարը, բայց նրանց իբրև հասարակմարդկանց ներս չեն թողել: Հովիվը պարիսպներից դուրս կառուցում է միփոքր եկեղեցի հովվի եկեղեցին>>13:

Թե որքանով է համապատասխանում հովվի ավանդազրույցնիրականությանը, չգիտենք, սակայն մեր նպատակը ժողովրդիմտածողությունն ու բնավորությունը ներկայացնելն է:

ՀիմնավորումԽաչատուր Աբովյանի ստեղծագործությունների շարժիչ ուժը հայ

Ժողովրդի բնավորության, մտածողության, բարոյական և կենցաղայինըմբռնումների արտահայտումն է: <<ՈՒղևորություն դեպի Անիիավերակները>> ուղեգրության մեջ գրողը պատմում է իր միգործունեության մասին, որ Պետերբուրգի ակադեմիայի հրամանովպահանջել էին իրենից` տեղեկություններ հայ ժողովրդի պատմական,վիճակագրական, բուսաբանական, ժողովրդական լեգենդների,հեքիաթների մասին, ինչպես նաև <<ուշադրություն դարձնել այն հարցին,որով ամենից ավելի կարելի է իմանալ ժողովրդի թե կենցաղը, թեբնավորությանը և նրա մտավոր ու բարոյական բոլոր ըմբռնումները>>14:Պահանջններն իր արտահայտությունն են գտնել պատմավեպում:

Տեղին է հիշել Հ.Թումանյանի խոսքերը. <<Ամեն մի ազգիբանաստեղծություն, ժողովրդական լեգենդներով, ազգային ոգու

12 Խ.Աբովյան, էջ 159:13 Ա.Ղանալանյան, էջ 242:14 Խ.Աբովյան, հ.7, 1956, էջ 194:

Page 155: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

154

ստեղծագործություններով է զորանում ու ինքնուրույն կնիք առնում,հաստատվում, առաջ գալիս, որպես մի ժողովրդի խոսք և դրանով էլդառնում պատկառելի>>15:

Գրականագիտական գիտելիքներԴասավանդվող նյութն ավելի ըմբռնելի դարձնելու համար կարևոր է

որոշակի գրականագիտական գիտելիքների հաղորդումը: Այս դեպքում`ավանդազրույցների և նրանց առանձնահատկությունների մասին որոշակիտեսական գիտելիքներն են: Ժանրային առումով ժողովրդականավանդազրույցները որոշակի սահմանազատում չունեն և կարող ենհանդես գալ բանահյուսական այլ ժանրերի հետ: Այդպես են վարվել 19-րդ դարի հայ գրողները, որոնց թվում էր Խաչատուր Աբովյանը: Նրանքբանահյուսական նյութերը մշակելու ժամանակ չեն առանձնացրել դրանք,այլ գրի են առել միասին: Ավանդությունների սյուժեները կարող են նյութդառնալ գեղարվեստական ստեղծագործությունների համար: Այլազգիգրողներից շատերն են օգտվել նման նյութերից և ստեղծել իրենց հայտնիստեղծագործությունները: Դրանց թվին են պատկանում Էսքիլեսի<<Շղթայված Պրոմեթևսը>>, Գյոթեի <<Ֆաուստը>>:

Ավանդություններն ունենում են առասպելական գծեր, երբեմն էլստանում են պատմական երանգավորում: Բանահյուսության մեջավանդազրույցների դասակարգման կամ տեսակավորման որևէ սկզբունքչկա, քանի որ դրանք միատարր չեն: <<Միևնույն ավանդության մեջ հաճախառկա են և կողք-կողքի գոյակցում են տարբեր մոտիվներ ու թեմաներ,այլազան գործող անձինք ու առարկաներ:...Տվյալ հանգամանքը, ինքնին,բավական պայմանական է դարձնում ավանդազրույցները ըստ նրանցբովանդակության, մոտիվների, գործող անձանց ու առարկաներիխմբավորելու սկզբունքները>>16։

Ա.Ղանալանյանն Անիի մասին զրույցը դասել է ստուգաբանական-բացատրական ավանդությունների շարքին` <<Գավառներ, քաղաքներ,գյուղեր>> ենթավերնագրի տակ, բայց այն կարելի է նաև համարելվարքաբանական, քանի որ պատմվում է Հովհաննես Երզնկացու մասին:Երզնկացին հրաշագործ էր, որի ուժի շնորհիվ ավերվում է Անի քաղաքը:

Անցյալում Անի քաղաքի մասին բազմաթիվ գրվածքներ կային: 20-րդդարասկզբին քաղաքը դարձել էր դարի պաշտամունք: Պատմաբան Լեոն

15 Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու, հ. 4, Երևան, 1951, էջ 112-113:16 Ա.Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969, էջ ԻԷ:

Page 156: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

155

<<Անի>> ուղեգրության մեջ` բազմաքանակ թվարկումների հետ մեկտեղ, չիմոռանում նշել Խ. Աբովյանի <<Վերք Հայաստանի>> պատմավեպի մասին:Նա հավանական է համարում այն փաստը, որ Աբովյանն Անիում չի եղել,քանի որ պատմավեպում քաղաքի մասին նկարագրություններ չկան17:Լեոն քննադատում է Աբովյանի ավանդազրույցների հետ կապվածնախապաշարմունքները.<< Նախնիքների և ժամանակակից սերունդներիմեջ մեծ վիհ էր կազմվել, լցված նախապաշարմունքներով, տգիտությամբ.բարբարոսության լուծի տակ զարգացած ստրկական հասկացողություն-ներով>>18։

Ճարտարապետ Մուրադ Հասրաթյանն Անիի մասին իրաշխատության մեջ նույնպես անդրադառնում է այդ թեմային. <<1319թ.երկրաշարժի հետևանքով քաղաքի լքելու մասին տեսակետն ավելի շուտավանդության վրա է հիմնված քան փաստի: Անիի անկման և նրա` որպեսքաղաք գոյությունը դադարելու հիմնական պատճառներն էին` մոնղոլներիկեղեքիչ հարկահանությունը, նրանց հաստատած հետամնաց վարչակարգըև տնտեսաձևը ու, ամենակարևորը, առևտրի անկումը և առևտրական ևտնտեսաձևը ու, ամենակարևորը, առևտրի անկումը և առևտրականտարանցիկ ճանապարհների տեղափոխվելը դեպի հարավ>>19:

Եզրահանգում<<Վերք Հայաստանում>> տեղ գտած Անիի մասին

տեղեկությունները գրողի եզրահանգումների արդյունքը չեն: Աբովյանըպատմավեպում նպատակ չի ունեցել քննադատելու ժողովրդին, այլ միայնընթերցողին է հաղորդել նրա մտածողությունը, բնավորությունն ուբարոյական ըմբռնումները։ <<Վերք Հայաստանի>> պատմավեպում Անիիմասին արտահայտած մտքերն ու երազանքները միայն և միայնժողովրդինն են: Չէ՞ որ երկը հենց ժողովրդի վերքերի ու հոգևորհաղթանակների մասին է գրված:

17 1838թ. Աբովյանը Երևանի գավառապետ Բլավատսկու և արքեպիսկոպոսՇահխաթունյանի հետ միասին մեկնում է Անին տեսնելու, սակայն այն տեսնում էմիայն հեռվից, քանի որ այնտեղ կարանտին էր: Աբովյանը քաղաքում լինում է միայն1847թ. հոկտեմբերի 21-28-ը, որից հետո գրում է <<ՈՒղևորություն դեպի ԱնիիԱվերակները< ուղեգրությունը:18 Լեո, Երկերի ժողովածու, հ.8, Երևան, էչրջ. էջ 192:19 Մուրադ Հասրաթյան, Անիի ճարտարապետությունը, Պատմաբանասիրականհանդես, 2011, համ. 3 էջ 8:

Page 157: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

156

Անիի վերաբնակեցման խնդիրը դարեր շարունակ եղել է հայերիցավոտ կողմերից մեկը: Երզնկացու հզոր ներգործուն ուժը գոյատևել էԱնիի կործանման ժամանակից մինչև Աբովյանի ապրած ժամանա-կաշրջանը, քանի որ գրեթե ութ դարից ավելի ժողովուրդը վախեցել էայնտեղ վերաբնակվել` չնայած շատ մեծ ցանկության: Պատմավեպում մենքհանդիպում ենք այդ խնդրի քննմանը: Աբովյանի երազանքը համընկնում էգլխավոր հերոս` Աղասու ցանկություններին: Հերոսը համոզում էտեղահան հայերին վերաբնակվել քաղաքում` չնայած դարավորլքվածության: Անգամ եկեղեցում քրիստոնեական արարողություն ենկատարում, սակայն ժողովուրդն անդրդվելի է: Ոչ ոք չի ցանկանումայնտեղ ապրել, քանի որ քաղաքն անիծված է:

Կարելի է ենթադրել, որ ազդեցությունն այժմ էլ է գործում, քանի որներկայում այլ ազգեր նույնպես վախենում են բնակվել քաղաքում`համարելով այն անիծված հողեր: Անին կորցնելու ցավն այնքան մեծ էեղել, վերականգնելն անհնարին, որ ժողովուրդը հորինել է. <<Անին շեն`աշխարհն ավեր, Անին ավեր` աշխարհն շեն: Որպես թէ գաղթականք Անւոյկարեն կանգնել զնոր աշխարհ. և աշխարհ ի մի գումարեալ` հազիվ կարէլնուլ զքաղաքն Անի>>20։

Հետագայում <<ՈՒղևորություն դեպի Անիի ավերակները>>ուղեգրության մեջ մենք տեսնում ենք այդ հարցի շուրջ Աբովյանիպատմական մեկնություններն ու մտորումները: Նա քննում է Անիիաղետալի ճակատագրի ամենակարևոր խնդիրը և ցանկանումպատճառաբանել ժողովրդի արարքները. <<որի մասին ժողովուրդը մինչևայժմ էլ իր զրույցն է պնդում, և այնուամենայնիվ, ամեն մի բարեպաշտ հայչի կարողանում մի օր էլ մնալ այստեղ, որպես թե նա կործանվել է ոչ թեբարբարոսության ուժով, ոչ թե երկրաշարժից, այլ անեցիների այնքանփարթամ և չափազանց մեծաշուք կյանքի նկատմամբ արգահատանքտածող ինչ-որ մի կուսակրոնի սրբազան շուրթերի անեծքով>>21: Աբովյանըմանրամասն բացատրում և փորձում է արդարացնել ժողովրդիվարմունքն` այն համարելով կրոնին նվիրված լինելու ամենակենդանիապացույցը. <<Հայը տառապանք է կրել հանուն կրոնի և բանականության,որպեսզի այժմ ավելի սերտորեն կապվի այն ժողովրդի հետ, որ բարի

20 Ա. Ղանալանյան, էջ 401:21 Խ.Աբովյան, հ.7, էջ 168:

Page 158: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

157

նախախնամություններով կոչված է քրիստոնեական երկրներն ազատելուվիրավորողների անմաքուր ոտներից>>22:

Լեոյին հայտնի չէր Աբովյանի <<Ուղևորություն դեպի Անիիավերակները>> ուղեգրությունը, քանի որ 1956 թվականին է միայն լույստեսնում Խ. Աբովյանի «Երկերի Լիակատար Ժողովածուն»։

Oգտագործված գրականություն

1. Աբեղյան Մ., Երկեր, հ.Է, Երևան, 1975:2. Աբովյան Խ.,Երկերի լիակատար ժողովածու, հ.2,Երևան 1948:3. Աբովյան խ., Երկերի լիակատար ժողովածու, հ.7, Երևան 1956:4. Թումանյան Հովհ., Երկերի ժողովածու, հ.5, Երևան 1945:5. Լեո, Երկերին ժողովածու, Երևան,1985:6. Կառուցողական հիմունքներ և մեթոդներ, Երևան, 2005:7. Կրթադաստիարակչական համալիր ծրագրի ստեղծման և

ինտեգրման մոտեցումներ, Ձեռնարկ ուսուցիչների համար, Երևան2002:

8. Հայոց լեզու և գրականություն, Հանրակրթական ավագ դպրոցիառարկայական չափորոշիչներ և ծրագրեր, Երևան, 2009:

9. Ղանալյան Ա., Ավանդապատում, Երևան,1969:10. Մամուլ։11. Պատմաբանասիրական հանդես, 2011, թիվ 3:

Լ. ՎարդումյանԱնի քաղաքի մասին ավանդազրույցների վերաբերյալ Խաչատուր

Աբովյանի մեկնություններըԱմփոփում

Անին`Հայաստանի մայրաքաղաքներից մեկը, դարեր շարունակեղել է ոգեշնչման աղբյուր: Քանի սերունդներ են անցել, բայց ողբերգականԱնիի կորուստի մասին մտքերը հանգիստ չեն տվել հայերին: Հոդվածումքննվում է Անի քաղաքի հետ կապված ավանդազրույցների պատմու-թյունները և Խ. Աբովյանի վերաբերմունքը այդ ժողովրդական զրույցներին:

22 Նույն տեղում, էջ 168:

Page 159: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

158

Л. ВардумянЛегенды о городе Ани и отношение Хачатура Абовяна

к этим сказаниямРезюме

Город Ани, как один из столиц Армении на протяжение многих вековбыл источником вдохновения. Прошло много поколений, но мысли отрагических потерях не давали покоя.В статье иследуются легенды исказания связанние с городом Ани и отношение Абовяна сказаниям об этомгороде.

L. VardumyanFolk tales about city of Ani and Kh.Abovyan's attitude towards them

SummeryAni, one of the Armenia’s capital city, has been the inspiration source for

centuries. Many generations have gone, but thoughts about tragic loss of the citycontinue to haunt Armenians. The paper discusses folk tales about the city of Aniand their further influence on life of coming generations, and Kh. Abovyan’sattitude towards them

Page 160: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

159

ԼՈՒՍԻՆԵ ՏՈՆՈՅԱՆՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան

գրականության ինստիտուտի հայցորդ

ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐԻ ԵՎ ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆԻ ԳՐԱԿԱՆՀԱՅԱՑՔԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԲԱԽՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ

Բանալի բառեր և արտահայտություններ. Շահան Շահնուր, ՎազգենՇուշանյան, սփյուռքահայ գրականություն, Նահանջի և Կարոտիգրականություն:

Ключевые слова и выражения: Шаан Шахнур, Вазген Шушанян,литература диаспоры, литература Отступления и Ностальгии.

Key words and expressions: Shahan Shahnur, Vazgen Shushanyan,Diasporan literature, Literature of Retreat and Nostalgia.

Սփյուռքահայ գրականության երկու գագաթները՝ Շ. Շահնուրը և Վ.Շուշանյանը երբեք հաշտ չեն եղել: Նրանք «մարտնչել են» ամենուր՝ գրականստեղծագործություններում, նամակներում, քննադատական հոդվածներում:Ե՛վ իրենց ժամանակակիցները, և՛ մերօրյա գրականագետները մասամբանդրադարձել են մեծությունների «անհաշտ մտերմությանը», սակայնուսումնասիրություններից և ոչ մեկն ամբողջության մեջ լույս չի սփռումգրական այս թնջուկին:

Մեր ուսումնասիրությունը փորձ է քննելու գրողների միջևառաջացած գրական անդունդի մի քանի հարցեր, որոնք մենք համարել ենքնրանց՝ միմյանցից հեռանալու ամենատեսանելի ու իրական առիթները:

«Մենք»-ի 3¬րդ համարում, օգտվելով խմբագրի իր առժամյահանգամանքից, Շահան Շահնուրը տպագրում է գրականության մեջ այնքանաղմկահարույց «Պույնուզլըները» պատմվածքը, որի հետևանքով գժտվումեն Նահանջի տղաները։ Պատմվածքի և դրանով իսկ գրական շարժման դեմառաջին ընդվզողը եղավ Վազգեն Շուշանյանը, որի գրչից ծնունդ առավնշանավոր «Մարդ մը, որ Արարատ չունի իր հոգւոյն խորը»աշխատությունը։ «Պույնուզլըները» նոր հայացք էր բացում հայ-թուրքհարաբերությունների մեջ: Եվ քանի որ սա հայի «բաց վերքն էր», որ միշտպիտի «մորմոքվեր», ու այս դաշտում այլ տեսակետ չէր կարող լինել,պատմվածքն առիթ դարձավ գրական շարժման փլուզման և մարդկայինհարաբերությունների խաթարման:

Page 161: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

160

Ըստ էության՝ Շահան Շահնուր - Վազգեն Շուշանյան բախումըորոտաց 1939-ին, Շուշանյանի գրած պարսավագրի հրապարակ իջնելուցհետո: Հետաքրքիր է մի հանգամանք. փորձագրությունը, որ հավանաբարգրվել է 1932-ին, ինչո՞ւ Շուշանյանը յոթ տարվա ընդմիջումից հետո որոշեցհանրությանը «հրամցնել»: Արդյո՞ք անհանգստություն ուներ իր գրվածքովգրական մթնոլորտի՝ առանց այն էլ լարվածությունն էլ ավելի սրելու, թե՞երկնչում էր ընթերցողի կողմից քննադատվելուց: Բոլոր կարծիքներն էլ,թերևս կմնան վարկածներ, քանի որ սրա հետ կապված ինքը՝ հեղինակը, ոչմի հիշատակություն չի թողել: Երևանում առաջին անգամ այն ամսագրայինտարբերակով լույս է տեսել «Նորք»-ում, 1989-ին:

«Մարդ մը, որ Արարատ չունի իր հոգւոյն խորը» գործը պոռթկումիարտահայտություն էր՝ հուզական, բայց այս անգամ որոշ առումով՝անհավասարակշիռ։ Հեղինակին հավասարակշռությունից հանել էր Շ.Շահնուրի եզակի մոտեցումը ազգային¬ազատագրական պայքարի ոգուն,մեզ դարերով ավանդված արժեքների հանդեպ «թյուր» ըմբռնումը։Շուշանյանը մասնավորապես չէր հանդուրժում Նարեկացուն տրվածշահնուրյան գնահատականը և զայրույթով գրում էր. «Մարդ մը, որ կըյանդգնի իր զազիր լորձունքը նետել Գրիգոր Նարեկացիի պայծառ հոգւոյն՝լեզուական ո՛չ մէկ նրբութեան արժանի է, ո՛չ մէկ գթութեան»1: Այստեղ Վ.Շուշանյանն ընդգծում էր, որ Շահնուրի «մտքի անպարկեշտությունը» գալիսէր Նահանջի ակունքից։ Նա փորձում է նույնիսկ հիմնավորել դա. «Արդ, ո՞ւրէ այս քինախնդրութեան աղբիւրը,¬ իր բնախօսական, իր հիւանդագիննահանջականութեան մէջ։ Էակ մը, որ կորսնցուցած է կեանքիուրախութիւնը, որուն երակներուն մէջ այլեւս գարունը հրդեհ չի ձգեր, էակմը, որ չի թրթռար հաւատքով, կը ջանայ իր նահանջականութիւնըարդարացնել՝ ժխտելով խանդավառութեան ու գորովի երեւոյթներուգոյութիւնը»2։

Վ. Շուշանյանի գնահատության մեջ երկու հանգամանք գրավում էմեր ուշադրությունը։

Նախ, 30¬ականների վերջին, խմբագրելով տարիներ առաջ գրած իրխոհագրությունը, հեղինակը փորձ է անում խորացնել Նահանջի շարժումիցիր «հեռավորությունը»։ Այդ սահմանազատումի մեջ Կարոտի շարժմանը

1 Շուշանեան Վ., Մարդ մը, որ Արարատ չունի իր հոգւոյն խորը, Պէյրութ,Համազգայինի «Վահէ Սէթեան» տպ., 1998, էջ 38:2 Նույն տեղում, էջ 122:

Page 162: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

161

վերստին փարվելու միտումը վկայում է գրական հայացքներում առկատեղաշարժը։ Վ. Շուշանյանի «անցումն» է սա, իրականում «հին ուփորձված» ճանապարհ։ Անհրաժեշտ է այստեղ նկատել բանավեճի մեջգրական ուղղությունների սուր բախումի արձագանքները։

Երկրորդ պարագան նույնպես գրական հայացքի ընկալման հետ էկապված։ Այստեղ ավելի, քան որևէ այլ տեղ, մենք տեսնում ենք հայգրականության հանդեպ արդար զավակի խոր հիացումը։ Նա տարակուսումէ, ապա դժգոհում ժողովրդի նկատմամբ Շ. Շահնուրի«անտարբերությունից», ինչը հանգեցնում է նրան, որ «...Հայուն հոգին զուրկէ վաւերական մեծութենէ ու ոչ մէկ զօրեղ ստեղծագործութիւն կ’ալեկոծէզայն, որպէսզի կարենանք որեւէ ազգային հպարտութիւն առկայծ պահել»3։

Վ. Շուշանյանի գրական ժառանգության մեջ հակասություններըշատ են: Հեղինակը հաճախ ծայրահեղ ընկալումների մեջ է: «Մոռնալով» իրիսկ ձեռքով ստորագրած «Մարդ մը…» փորձագրությունը՝ մեկ այլստեղծագործության մեջ գրում է. «Հայ գրագէտները գիտե՞ն միթէ բառերունտեսակարար ծանրութիւնը, բառերուն ներգոյակ արժէքը: …Անըմբռնելիդիւրութեամբ մը կ’անարգեն իրար ու նո՛յն դիւրութեամբ կը մոռնան այդծանրակշիռ անարգանքները, համաձայն իրենց պզտիկ շահերուն»:

«Մարդ մը, որ Արարատ չունի իր հոգւոյն խորը» ծավալունփորձագրությունը, ըստ էության, ոչ այլ ինչ էր, եթե ոչ անձնականվիրավորանքների ու մեղադրանքների շարան: Հետաքրքրականն այն է, որայս գրվածքի տպագրությունից հետո, երբ բոլորը խոսում ու գրում էին այսմասին, Շահան Շահնուրը նույնիսկ հարկ չհամարեց կարդալ կամ որևէկերպ անդրադառնալ: Իսկ Վազգեն Շուշանյանի մասին իր կարծր կարծիքըՎահան Թեքեյանին ավելի վաղ էր հայտնել, քան «Մարդ մը…»իտպագրությունը՝ հեռավոր 1937-ին՝ նրան անվանելով վտանգավոր ուվնասակար ոչնչություն4: Սա գալիս է ապացուցելու, որ Շահնուրը այսպեսթե այնպես ծանոթ էր Շուշանյանի գրվածքին, ինչի ձեռագիր տարբերակնարդեն պտտվում էր գրական նեղ շրջանակներում:

1970 թվականի նամակներից մեկում իրեն բնորոշ անմիջա-կանությամբ Շահնուրը քննադատում է Անդրանիկ Ծառուկյանին՝Շուշանյանի գործերին հանգրվան տալու համար. «Կատաղի եւ անհեթեթ

3 Նույն տեղում:4 Շահնուր Շ., Նամականի, հ. Գ., Ուոթերթաուն, «Mayreni Publishing» հրատ., 2006, էջ104:

Page 163: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

162

ոխակալութիւնը մթագնած է խեղճ, եղկելի Ծառուկեանիիմացականութիւնը: Վ. Շուշանեանի note-երը, իմ մասիս, որհրատարակուեցան «Բագինի» մէջ, վարկաբեկիչ են Շուշանեանի համար եւոչ թէ ինծի: Այդ օրագրութիւններուն տուն տուող զգացումը միմիայննախանձի զգացում է: Այս բոլորը այնքան տխրալի է որքան ծիծաղելի»5:Նկատելի է, որ Ա. Ծառուկյանի նկատմամբ վերաբերմունքը միայն սրանովչէր պայմանավորված6: Եվ ավելի ուշ, քան վերը հիշատակված նամակը,անշուշտ նկատի ունենալով նաև Ա. Ծառուկյանի պարագան, կարդում ենք.«Պէյրութահայ մէկ-երկու գրիչներ, որոնք աշխարհէ տեղեակ չեն, ատենէ մըի վեր կը գրեն թէ ես եւ Շուշանեան եղած ենք ընկերներ եւ բարեկամներ: Այսհաւաստումը ոչինչով կը համապատասխանէր իրականութեան: Երբ Փարիզկ’ապրէի, այսինքն մինչեւ 1939, Վ. Շ. եկած է (վարանումով) ինծի կառչիլ: 8-10 անգամ, ոչ աւելի: Եւ ամէ՛ն անգամ ըրած եմ կարելիս, զինք հեռացնելուհամար քովէս: Կեանքիս մէջ շատ սխալ բաներ ըրած եմ, բայց չեմ թողած որինծի մօտենայ այդ մարդը: Այդքան կոպիտ սխալ չէի կրնար գործել»7: Շ.Շահնուրը Շուշանյանին մոտ չթողնելը պայմանավորում էր անձով, սակայնմենք ուզում ենք ընդգծել ոչ այնքան մարդկային գործոնը, որքան գրականուղղությունների պարագան: Այդ դեպքում, եթե կար երկուստեք այսքանանհանդուրժողականություն, ատելություն ոչ միայն գրականության, այլանձերի հանդեպ, ինչպե՞ս, թեկուզև կարճ ժամանակ, հանդուրժեցինմիմյանց «Մենք»-ի հարկի տակ: Թերևս պատասխանը միանշանակ է.ազգային արժեքների հանդեպ բարձր գիտակցություն:

Ուշադրության է արժանի մի նկատառում ևս. 1941-ին Վ.Շուշանյանը, կարծես մոռացած իր լուտանքներով լեցուն փորձագրությունը,հորդորում է հայ մտավորականությանը «գիտնալ բառերուն տեսակարարծանրութիւնը»8: Նա գրում է. «Անըմբռնելի դիւրութեամբ մը կ’անարգենիրար ու նո՛յն դիւրութեամբ կը մոռնան այդ ծանրակշիռ անարգանքները,համաձայն իրենց պզտիկ շահերուն»9:

5 Նույնը, Նամականի, հ. Ա., Ուոթերթաուն, «Mayreni Publishing» հրատ., 2001, էջ 104։6 Շանհուր-Ծառուկյան բանավեճին անդրադարձել է Անդրանիկ Ծառուկյանն իր«Մեծերը եւ… միւսները» գրքում (Պէյրութ, «Ալթափրէս» տպ., 1992, 130-133 էջ):7 Նույնը, Նամականի, հ. Բ., Ուոթերթաուն, «Mayreni Publishing» հրատ., 2004, էջ 35։8 Շուշանեան Վ., Օրագիր /1939-1941/, էջ 136:9 Նույն տեղում:

Page 164: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

163

Այսպիսով՝ Վազգեն Շուշանյանի փորձագրությունը, որը մերկարծիքով տառապում է հայհոյաբանությամբ և գրողին ճանաչելուտեսակետից խիստ ենթակայական է ու անարդար, չծառայեց իրնպատակին: Այստեղ բախում, բանավեճ ըստ էության տեղի չունեցավ, քանիոր այն դարձավ յուրատեսակ մենախոսություն: Ֆրանսահայ երկուգրողների հակամարտությունը պետք է որոնել նրանց ըմբռնումների լայնհամակարգում:

Վ. Շուշանյանի համոզումով` գրողը նախ պիտի սիրի ի՛ր ժողովրդինև գրականության ոգեղեն նկարագիրը։ Նրա հորդորը հայի ավելորդսնապարծություն չէ, այլ տեսակի պահպանման համար կենսականնշանակություն ունեցող խոսք: «Օտար մշակոյթներու յորձանքին մէջ, օտարքաղաքակրթութեանց դիմաց, որ եթէ ո՛չ միշտ, եթէ ո՛չ հնութեամբ ուերիցութեան իրաւունքով, բայց որակով ու բովանդակութեամբ յաճախբարձր են մերինէն, մենք մարդկային, ազգային ու յեղափոխական պարտքունինք թանկագին ու սքանչելի բոցի մը պէս կենդանի պահել, արծարծել ուզարգացնել մեր մշակոյթը»10,- հայ մշակույթի վաղվա օրվա համար այսպեսէր տագնապում Վ. Շուշանյանը:

Ավելի ուշ, երբ արդեն օտարագրությունը ոչ թե վտանգ, այլիրողություն էր, «Օրագիր»-ում սուր քննադատում է օտարալեզուգրողներին՝ ի մասնավորի Անրի Թրուայային և Մայքլ Առլենին: Սակայնհասկանալի է, որ դժգոհության ալիքը տարածվում է նաև ՎիլյամՍարոյանի, Արմեն Լյուբենի, Լևոն-Զավեն Սյուրմելյանի և այլագիր ուրիշստեղծագործողների վրա: Վ. Շուշանյանի կարծիքով «օտարացած հայգրագետներից» և ոչ մեկը կյանքի լայն հորիզոններ չունի. «Անրի Թրուայայիմօտ եւս, ինչպէս Մայքլ Արլէնի՝ կեանքը կ’երեւի գձուձ, պզտիկ, անհորիզոն:Այդ ողբալի վէպերը՝ ուր եղկելի մարդկութիւն մը կը խլրտի, առանցհեռանկարի, առանց յոյսի, առանց գեղեցկութեան»11:

Շուշանյան արվեստագետի համար կարծես «հայրենադավություն»է օտար լեզվով գրելը, քանի որ լեզուն սոսկ գիրը չէ, այլ՝ մտածողություն.ստեղծագործել մի լեզվով, նույնն է թե մտածել ա՛յդ լեզվով: Նա օրագրայիննույն գրառման մեջ զայրալից հայտարարում է. «Աւելին կարելի՞ է յուսալ

10 «Մարտկոց» ազգային, քաղաքական, գրական թերթ, Փարիզ, 1933, Յունուար 13, Բ.տարի, թիւ 45, (Շուշանեան Վ., «Օտար մշակոյթներու յորձանքին մէջ»):11 Շուշանեան Վ., Օրագիր /1939-1941/, էջ 140-141:

Page 165: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

164

մարդոցմէ, որոնց հոգւոյն ներքին աստառը ուրացում է ու ամօթ»12: Վ.Շուշանյանը ծառանում է հայ ժողովրդի հիվանդագին «միամտության» դեմ:Նա սթափության կոչ է անում օտարագիր հայ հեղինակներին, թե ոչ մի ազգիր բարեկեցությունն ու փառքը քեզ հետ չի կիսելու, որովհետև դրաձեռքբերման մեջ դու քո ներդրումը չունես13: Արձակագրի կարծիքով օտարլեզվով գրելը ավելի արագ ձուլման վտանգներ է պարունակում, ևտագնապով հավելում է. «Ե՞րբ կեանքը պիտի բուժէ մեզ այս անօրինակմիամտութենէն: Ե՞րբ պիտի սորվինք թէ նման յոյսերը լոկ կրնանարագացնել մեր տեղատուութիւնը: Ե՞րբ պիտի ըմբռնենք թէ մեր կեանքիմիակ խարիսխը մեր երկիրն է, մեր ժողովուրդը, թէ ապագայյաղթանակներու միակ երաշխիքը մեր ճիգն է, մեր անձնուրացութիւնը»14:

Ֆրանսահայ արվեստագետ Սերովբե Մխիթարյանն իր«Ֆրանսերէնով արտայայտուող հայ արուեստագէտներ» ծավալունաշխատության մեջ անդրադարձել է Շահնուրից Լյուբեն անցումին: Նամտածումի մեջ է, թե ի՞նչը եղավ պատճառ, որ Շ. Շահնուրը, լինելովսփյուռքահայ գրականության ձևավորման ակունքում կանգնած մեկը,ակամա «նահանջեց» հայերենից ու հայկականությունից. «Ի՞նչն է նրան մղելհայերէնից հեռանալ, երբ մենք զգում ենք, որ այդ հեռացումն իսկ, այրում էնրա հոգին, խաչաձեւում ու թերփատում է նրա ամբողջ գոյութիւնը…»15: Ուանմիջապես մեջբերելով Շ. Շահնուրի՝ իրեն ուղղված նամակից մի հատված՝Ս. Մխիթարյանը եզրակացնում է, որ գրողին «շնչահեղձ» է արել հայգրական ընթացքների սահմանափակությունը. «Բանաստեղծը սփիւռքահայմամուլում իր բանաստեղծական ըմբռնումները մարմնաւորելուպարտադրութիւնը գտել է անպատշաճ եւ աննպաստ պայմաններումտապլկելու հեռապատկերից սարսափելով՝ թողել է մայրենի բարբառն ույարել օտար լեզուին»16: Անշուշտ, գրադատը դժգոհ է Շ. Շահնուրիընտրությունից, համարելով, որ «ծննդավայրից բռնի արտաքսուող Շահնուր

12 Նույն տեղում, էջ 141:13 Նույն տեղում:14 Նույն տեղում:15 Մխիթարեան Ս., Ֆրանսերէնով արտայայտուող հայ արուեստագէտներ, Փարիզ,1969, էջ 284:16 Նույն տեղում, էջ 285:

Page 166: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

165

Քէրէսթէճեանը Շահան Շահնուր դառնալուց յետոյ, պէտք չունէր «ԱրմէնԼիւբէն»ի դիմակին»17:

Մեր համոզմամբ, սակայն, հեղինակը հայերենից անցել էֆրանսերենին ներքին պահանջների մղմամբ: Միանշանակ է մի բան. Շ.Շահնուրը փառամոլությունից դրդված չգնաց դեպի ֆրանսիական գրականհարուստ միջավայր: Խնդիրը առավել խորքային է, քան արտաքուստ երևումէ. Շ. Շահնուրի որոնածը ճշմարիտ, խոր ու հարատև գրականությունն էր:Ինչպես իր «Միջուկի տրոհումը» գրքում գրում է Ս. Դանիելյանը «Նրանամէնից աւելի յուզում էր ինքնարտայայտման բովանդակային ուղղութիւննու կերպը: Ֆրանսիական գրական միջավայրը հմայիչ էր առաջին հերթինգրողի՝ նիւթի ընտրութեան ներքին ազատութեամբ, որը յաճախադէպկորցնում էր հայագիր գրական բնագրերում: …Մինչդեռ ֆրանսերէնգրութիւններում նա ստիպուած չէ «հայութիւն» խաղալ, ինչից շահում էԱրմէն Լիւբէն ֆրանսիացին: Փաստօրէն այստեղ կայ «ազատագրուածի»հոգեբանութիւն»18:

«Լիւքսենպուրկի պահապանը» պատմվածքում Շ. Շահնուրըխորհրդապաշտության դիրքերից չափազանց դիպուկ, այլև դառնությամբանդրադառնում է օտարագրությանը և գրում. «Օտար անունները նման ենզոյգ մը նեղ կօշիկներու, որոնցմէ մէկը լայն է: Բայց ես աւելի դիւրաւվարժուած եմ կաղալու, քան թէ բուն իսկ աշխատութեան»19: Սա գալիս էփաստելու, որ ֆրանսերենով ստեղծագործելը Շահնուրի համար այնքան էլ«հարմարավետ» ու «ապահով» չի եղել այնպես, ինչպես նեղ կոշիկը: Բայցինքը Շ. Շահնուրն էր, որ պատրաստ էր կաղալով առաջ գնալու, քան թեհարմար ոտնամանով տեղում դոփելու:

Իսկ ահա սփյուռքահայ գրականագետ Սարգիս Վահագնը գտնում է,որ իրենք չհաշտվեցին Արմեն Լյուբենի հետ՝ իրենց Շահնուրին «խլելու»համար, ավելին՝ նրա դեմ յուրատեսակ քեն պահեցին, մինչդեռ մյուսօտարագիրներին առավել ըմբռնումով էին մոտենում: Նա գրում է, որմիևնույն ժամանակ հպարտանում էին Վ. Սարոյանի անգլերեննվաճումներով և Անրի Թրուայայի «հայութեան հետ ոչինչով առնչուող

17 Նույն տեղում:18 Դանիէլեան Ս., Միջուկի տրոհումը: Սփիւռքահայ գրականութեան պատմութիւն,Ներածութիւն, գիրք 1, էջ 232:19 Շահնուր Շ., Բաց տոմար, Փարիզ, 1971, էջ 8:

Page 167: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

166

միջակութիւններով»20: Այստեղ, մեր կարծիքով գրադատը ծայրահեղըմբռնումների մեջ է. Թրուայայի դեմ «մարտնչում է» նրա ոչ հայկականկեցվածքի համար: Օտարագիր գրողը «համարձակվել էր» հայ լինելովհանդերձ իր գրականության առանցքում չքննել հայկական խնդիրներ:

Հոդվածագիրը գտնում է, որ Շահնուրին չներելու պատճառը սխալմտածումի մեջ է առ այն, թե «Շահան Շահնուր յուսախաբ եղած էհայութենէն եւ անոր գրական գրեթէ անգոյ մակարդակէն, ինչպէս նաեւ հայգիրքին նկատմամբ անտարբերութենէն, վերջապէս՝ հայ իրականութեանախտավարակ կռուըտուքներէն, քէն ու մախանքէն՝ որպէս թէ«շահադիտական նկատումներով» կ’անցնէր ֆրանսական վաճառաշահշուկային, հոն փառք ու հռչակ եւ նիւթական ապահովութիւն փնտռելով:Բնա՛ւ չուզեցինք կամ չկրցանք պահ մը կասկածիլ, թէ կրնար միայն ու միայններքին պահանջի մը արդիւնքը ըլլալ այդ անցումը ֆրանսական սքանչագեղպառնասէն ներս…»21:

Արփիկ Միսաքյանը նկատում է, որ եթե ֆրանսիականգրականությունը գտել է Արմեն Լյուբեն բանաստեղծին, ապա հայընթերցողը կորցրել է Շահան Շահնուր արձակագրին22: Այստեղ է, ահա, որմենք անելիք ունեինք: Շ. Շահնուրը, խոսելով իր՝ հայերեն և ֆրանսերենստեղծագործությունների ժանրային յուրահատկությունների մասին, նշումէ. «Թէ ինչո՞ւ հայերէն արձակ եւ ֆրանսերէն բանաստեղծութիւն կը գրեմ…չեմ գիտեր: Այդպէս եկաւ, այդպէս զգացի, այդպէս գրեցի»23: Մեր կարծիքով,սակայն, այստեղ Շահնուրը մինչև վերջ անկեղծ չէ կամ գուցե տեսակետնարտահայտել է պահի թելադրանքով:

Գրականության պատմության մեջ սակավ տաղանդավոր գրողների էտրված «երկկենցաղ» գոյությունը՝ երկու աշխարհներում էլ նույնքանհանճարեղ, նույնքան սուր, սակայն «լռած են այսօր Շահնուրիգրականութեան զոյգ լեզուները եւ լռած են անոր հոգւոյն բազմաձայն

20 Վահագն Ս., Գրական համաստեղութիւն, Լոս Անճելըս, 2008, էջ 34:21 Նույն տեղում, էջ 34-35:22 «Անդաստան» պարբերագիրք գրականութեան եւ արուեստի, Փարիզ, 1955, թիւ 5,էջ 121 (Միսաքեան Ա., «Շահան Շահնուր»):23 Քէօսէեան Գ., Գիր եւ գիծ, Պոստոն, 1998, էջ 85:

Page 168: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

167

լեզուները»24: Այդ «լռությունը» հարաբերական է թե՛ հզոր ֆրանսերենի, թե՛«աննկուն» հայերենի հարցում:

Գաղտնիք չէ, որ Շ. Շահնուրի գրողական կյանքում հաճախ են եղելառիթներ հայից ու հայկականից «հիասթափվելու», սակայն եթե նրա՝ֆրանսալեզու գրականությանը անցնելու այդ քայլը դիտենք իբրև «պարզնեղացկոտություն», ապա դրանով կթերագնահատենք Շահնուրիմեծությունը:

Բացի «Մարդ մը…»-ից, Վ. Շուշանյանն իր օրագրերում ևսանդրադարձել է Շահնուրի գրականությանն ու հայացքներին և որպեսպարտադիր նախապայման՝ հանդես է եկել քննադատության դիրքերից: Վ.Շուշանյանը 1940 թվականի օրագրային մի գրառման մեջ նկատում է, որ հայգրողներից շատերը «միջակություն» են այն պատճառով, որ նախ չունեն«կազմակերպված, մեթոդիկ ուսում», չգիտեն սեփական ժողովրդի կյանքինառնչվող ամենապարզ մանրամասներ: Նրանք լայնախոհ չեն, քանի որգիտելիքների սակավ պաշարով են զինված, նրանց աշխարհայացքը նեղ է,քանի որ չեն հետևում համաշխարհային գրական ընթացքներին, չենկարդում: Նրա համոզմամբ հայ մտավորականության գլխավոր «մեղքը» ոչթե անմտությունն է, այլ «յոխորտ տգիտութիւնը»25: Այստեղ, իհարկե, առիթըբաց չի թողնում և խոսում է Շահան Շահնուրի մասին: Վ. Շուշանյանը իրենհատուկ հուզականությամբ գրում է, որ Շահնուրն այն գրագետներից է,ովքեր գրում են չիմացածի մասին: Մասնավորապես նրան «մեղադրում է»հայոց պատմությունը չիմանալու, հայ գրողների գործերը խորքովչճանաչելու համար. «Շահնուր, ինք առաջինը՝ տիպար ու եղկելիօրինակներէն մէկն է այս մտաբոպիկ մտաւորականութեան: Երբեք ուզածչըլլալով մեր պատմութիւնը սորվիլ՝ սակայն եւ այնպէս, կը դատէ զայն:Կրնանք ապահով ըլլալ՝ որ Հ. Յ. Դաշնակցութեան ծրագիրը անգամ չէկարդացած,- թէեւ շնական անպատկառութիւնը ունենայ անոր մեռելներըծաղրելու»26:

Կարծես սրան ի պատասխան Շ. Շահնուրն ավելի ուշ «Զոյգ մըկարմիր տետրակներ»-ում գրում է. «Հայ գրականութիւն զիս այնքան քիչ կըգրաւէ եւ կը զբաղեցնէ, որքան շատ կը զբաղեցնէ բուն իսկ հայուն առօրեան,

24 Ազատեան Ե., Գրական-գեղարուեստական սեւեռումներ, Լա Վըրն, Գալիֆորնիա,«Ապրիլ» հրատ., 1988,էջ 107:25 Շուշանեան Վ., Օրագիր /1939-1941/, էջ 9:26 Նույն տեղում, էջ 10:

Page 169: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

168

անոր պատմութիւնը եւ մասնաւորաբար վերջին հարիւր տարուանպատմութիւնը»27:

Շ. Շահնուրը սփյուռքահայ գրականության թերևս ամենից ըմբոստգրողն է: Շահնուրի «կռիվը» և՛ ինքն իր դեմ էր, և՛ շրջապատող աշխարհի, և՛հայի ու օտարի: Ու գուցե սա է պատճառը, որ նրա գրականությունը էապեսերկատված է: Այս պարագայում, ինչպես նկատվել է մեզանում, Շահնուրն«աքսորված» գրող է: Աքսորված ինքն իրենից, լեզվից, հայրենիքից,աքսորված՝ ֆիզիկապես թե հոգեպես: Այստեղ անվերապահորեն կարող ենքհայտարարել, որ Շ. Շահնուրի ճակատագիրը ճիշտ և ճիշտ իր ժողովրդիճակատագրի արտացոլումն էր՝ երկատված տարածքով, լեզվով,գրականությամբ: Ազգի և ազգային արժանապատվության, ստրկությունչհանդուրժող ըմբոստ ոգու պահպանման նախանձախնդիրն էր Շահնուրնիր գրականության մեջ, ով մինչև իրեն բաժին ընկած դժվարին կյանքի վերջըջերմեռանդորեն պայքարեց ազգային անմիաբանության և ցեղի ուժերըջլատող այլ արատների դեմ: Ու Շ. Շահնուրը հայ գրականության մեջառաջիններից էր, որոնք զգացին ու ահազանգեցին, տեսան ուարձանագրեցին և աղաղակեցին նահանջի վերահաս վտանգների մասին:Ձուլում, որի մասին Փարիզում լույս տեսնող «Մարտկոց»-ի առաջինհամարում Լևոն Մոզյանը խիստ պատկերավոր գրել է. «Կը զգանք թէ հայցեղն է, որ հետզհետէ կը հալի, կը հիւծի մոմի նման, որ կրակին քովն էզետեղուած: Ամէն օր մասնիկ առ մասնիկ ու նաեւ աննշմար կը տկարանայցեղին դարաւոր հոգին, կը կորսնցնէ իր էական յատկանիշները,կ’աղօտանայ, հետզհետէ անճանաչելի դառնալու աստիճան: …Ուծացման եւայլասերման ահաւոր ու բազմագլուխ դեւն է անիկա, որ դժխեմ ծիծաղով կըյառաջանայ միշտ, յամր, բայց հաստատ քայլերով մեր հոգիներէն ներս»28:

Աքսորը, որի մասին մենք խոսում ենք, գիտակցված էր մեծանունգրողի կողմից: Որքան էլ պետք ուներ ձեռքմեկնումի, օգնության, սակայնհպարտությունը երբեք թույլ չտվեց բռնելու իրեն մեկնված ձեռքը: Ինչպես իրլավ բարեկամ, խմբագիր Արփիկ Միսաքյանն է փաստում իր թերթում լույստեսած «Շ. Շահնուրի մահուան առթիւ ճշդումներ եւ խորհրդածութիւններ»հոդվածում, երբ գրողն ուներ աջակցության և սիրո կարիք, շատերի

27 Շահնուր Շ., Զոյգ մը կարմիր տետրակներ, Պէյրութ, «Շիրակ» հրատ., 1967, էջ 48-49:28 «Մարտկոց», Փարիզ, 1932, Սեպտեմբեր 11, Ա. տարի, թիւ 1 (Մօզեան Լ.,«Ահազանգը»):

Page 170: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

169

ականջներն ու աչքերը գոց էին Շահնուր երևույթի առջև: Ըստ Ա.Միսաքյանի՝ Շ. Շահնուրը «լքված» ու «անտեսված» էր իր արևմտահայբարեկամների կողմից, իսկ Մայր Հայաստան նրա աղաղակները ուղղակիչէին հասնում29:

Շ. Շահնուրն ընտրել էր ինքնահաստատման ամենից դժվարինուղին, այն է՝ ոչ մեկից և ոչնչից չակնկալել որևէ աջակցություն: Ինչ խոսք,արտաքուստ ինքը սրա հետ հաշտ էր, բայց ներքնապես կռիվ ու մաքառումկար: Նամակներից տեղեկանում ենք, թե իր կյանքի մեծ մասը ինչպայմաններում է ապրել մեծանուն գրողը: Գեղամ Ֆեներճյանին գրածնամակներից մեկում կարդում ենք. «Տես Թէլեանն ու Տէր-Յակոբեանը եւ ըսէոր ինձմով զբաղող չկայ: Դրամ չունիմ: Այս տողերը կը գրեմ կռնակի վրայպառկած: Ա¯խ, Գեղամ, ե՞րբ պիտի ազատիմ այս կեանքէն»30: Շ. Շահնուրնիր խաչը տանում էր լռությամբ, սակայն հոգեկան մեծ լարումով, ինչըերևում է նրա հայալեզու ստեղծագործություններում, նամակներում ևհոդվածներում:

Շահնուրը ոչ մի պարագայում զգոնությունը չկորցրեց, չտրվեցժամանակի տարուբերվող նավին: Գրականության դժվարին ու փոշոտճանապարհին Շ. Շահնուրն աշխատեց անաղարտ մնալ, երբեք չհարեցկուսակցական և ոչ մի գաղափարախոսության, ոչ թե անհատների, այլգաղափարների «գերին» եղավ:

Վ. Շուշանյանը ևս, որ արդեն հասցրել էր հիսաթափվել բոլորտեսակի խմբակցություններից և գիտակցում էր, որ երբեմնի կուսակցականտարիները ստվերում են իր անցած ուղին, այս պարագան դիտում է որպեսառավելություն և գրում է. «Երբեք կուսակցական չես եղած, հետեւաբար«խոտելի անցեալ» չունիս»31:

Պետք է նկատել, որ հակառակ իր լուտանքներին (ինչը ևշուշանյանական առաջնային գնահատանքն է շահնուրյանգրականությանը)՝ Վազգեն Շուշանյանը թաքուն ու մի տեսակառեղծվածային համակրանք ուներ Շահան Շահնուրի արվեստի հանդեպ:Ականավոր քաղաքական գործիչ Սիմոն Վրացյանը վկայում է, որՇուշանյանի հետ մի զրույցի ընթացքում «խորամանկել է» ու ասել, թե

29 «Յառաջ» Փարիզ, 1974, Սեպտեմբեր, 15 (Միսաքեան Ա., «Շահան Շահնուրիմահուան առթիւ ճշդումներ եւ խորհրդածութիւններ»):30 Շահնուր Շ., Նամականի, հ. Գ., էջ 37:31 Շուշանեան Վ., Օրագիր /1939-1941/, էջ 134:

Page 171: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

170

Շահնուրի վեպը գեղարվեստորեն կատարյալ գործ չէ և որ «յիմար բաներ էգրել Շահնուրը»32՝ ստուգելու համար անցելապաշտ արձակագրիտրամադրվածությունը: Սակայն մեծ է եղել Ս. Վրացյանի ներքինուրախությունը, երբ Վ. Շուշանյանը զարմանքով և ցասումով վրա է բերել.«Ձեզմէ չէի սպասեր այդպիսի խօսք. այդ գործով Շահնուրը մնայուն տեղգրաւեց մեր գրականութեան մէջ»33: Եթե Վազգեն Շուշանյանը այսպես էրդատում Շահնուրի գեղարվեստի մասին, էլ ինչո՞ւ իրենից հետո թողեց նմանմի գործ:

Գաղտնիք չէ, որ Ս. Վրացյան գործիչը հստակորեն կողմնորոշվումէր և գրական խնդիրներում, ինչը վկայում է ժամանակի մամուլում նրաակտիվ գործունեությունը: Իր հոդվածներից մեկում նախ խոսում է հայգրաքննադատության մասին ընդհանրապես, այնուհետև սահուն անցումկատարում Շահնուրի պարագային: Հոդվածագիրը տագնապում է, որ մենքչունենք գրաքննադատություն և իբրև ապացույց մատնանշում է մերմամուլը, որ ինչի մասին ասես գրում է, հազար ու մի էջեր ունի, սակայնգրաքննադատական բաժին քիչ կարելի է գտնել: Ավաղ, Սփյուռքի հայգրաքննադատությունը հիմնված է «խնամիական հարաբերությունների»վրա ու քննադատները գրում են «իմ»-ի և «քո»-ի հաշիվներով: Նա հավելումէ, որ այս տեսակետից բացառություն չի կազմում Շ. Շահնուրիգրականությունը, ով իր երկու փոքրիկ հատորով մուտք գործեց գրականասպարեզ և դարձավ դասականներից մեկը34. «Եթէ հայմտաւորականութիւնը չլինէր մտքով հեղգ եւ աւելի շարժուն միտք ունենար,Շահնուրի գործի շուրջ ահագին աղմուկ կը հանէր, բայց հայգրականութեամբ ամէնից քիչ հայ մտաւորականութիւնն է մտահոգուած,դժբախտաբար»35: Ս. Վրացյանը գտնում է, որ Շահնուրը դուրս է գալիսազգայինի սահմաններից, վեր է բարձրանում հայից ու հայկականից և գնումէ համամարդկային արժեքների շեփորման ուղիով: «Շահնուրի խոշորառաւելութիւններից մէկն էլ այն է,- գրում է Ս. Վրացյանը,- որ նա

32 «Բագին», Պէյրութ, ԻԲ. տարի, թիւ 1, Յունուար 1983, էջ 126 (Վրացեան Ս.,«Վազգէն Շուշանեան»):33 Նույն տեղում:34 «Յուսաբեր», Կահիրէ, 1965, Դեկտեմբեր 6, ԾԱ. տարի, թիւ 207 (Վրացեան Ս.,«Շահան Շահնուրի գրականութիւնը»):35 Նույն տեղում:

Page 172: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

171

գիտակցօրէն դուրս է գալիս ազգային նեղ շրջանակներից եւ աշխատում էհայ գրականութեան մէջ բանալ լայն, համամարդկային հորիզոններ»36:

Շահնուր-Շուշանյան առարկայական բախման մեջ Շ. Շահնուրըմնում է արվեստագետի իր բարձունքում: Նրա բոլոր քննադատությունները,գոնե արտաքուստ, կապված են ոչ թե Շուշանյան մարդու, այլ գրողի հետ: ԵվԳրիգոր Քյոսեյանի հետ զրույցում խոստովանել է, թե «Չեմ սիրերՇուշանեանը (իր գրականութիւնը), գլխաւորաբար իր narcissisme–ինհամար»37: Եվ ինչպես հատուկ է իրեն, երբեք չի իջնում արվեստագետի իրբարձունքից ու իր գրականագիտական հայացքները չի հասցնումբամբասանքի մակարդակի, այլ ինչպես նկատել է «Գիր եւ գիծ»-ի հեղինակը,«Շահնուր դուռը բաց կը ձգէ ուրիշներու, որ կատարեն Շուշանեանի գործինգնահատումը…»38:

Մեր կարծիքով, սակայն, Վազգեն Շուշանյանին համարելնարցիսիզմով տառապող գրող, եթե ոչ թյուր, ապա խիստ գնահատանք է:Նրա բնագրի ուսումնասիրության մեջ, անշուշտ, հանդիպել ենք որոշծայրահեղ ըմբռնումների՝ կապված իր անձի, շրջապատող աշխարհի ումարդկանց հանդեպ: Բայց մենք այս ամենը դիտարկում ենք ապահով ուլուսավոր մանկության և դժվարին ու խութերով լեցուն պատանեկությանբախման հետևանք ու արդյունք, ինչը և պիտի ծներ ծանր հոգեկանապրումներ: Իսկ ինքը՝ Շուշանյանը, բազմիցս անդրադարձել է իր ներքինալեբախումներին ու թվացյալ նարցիսիզմին: Շուշանյանի «ինքնա-հավանությունը», «ինքնասիրահարվածությունը» բացատրում ենք նրահոգեբանական խնդիրներով: Ինքնապաշտպանական բնազդն է խոսում իրմեջ, երբ հարձակվում է, կռվում, ինչու չէ՝ նաև չարախոսում: Իսկ ահա, երբընկերներից մեկը նրան մեղադրում է մեծամտության մեջ, նա այսպես էպատասխանում. «-Այո՛, հպարտ եմ, եւ դուն գիտես, ընկե՛ր: Ժառանգականէ. Շուշանեանները միշտ հպարտ եղած են, երբե՛ք գոռոզ: Մա՛նաւանդ՝ ո՛չերբեք մուրացկան: Օ¯, իմ հպարտութի¯ւնս, տղա՛ք, Մասիս լերանբարձրութիւնը»39: Ավելին, Շուշանյանը հաճախ է ինքնադատությանը տրվել:Օրինակ՝ «Հաշուեյարդարը» դեռև անտիպ գրվածքում կարդում ենք. «Այժմ

36 Նունը, 1965, Դեկտեմբեր 7, ԾԱ. տարի, թիւ 208:37 Քէօսէեան Գ., Գիր եւ գիծ, էջ 80:38 Շահնուր Շ., Նամականի, հ. Ա., էջ 196։39 «Բագին», Պէյրութ, ԻԲ. տարի, թիւ 1, Յունուար, 1983, էջ 23 (Փօլատեան Կ.,«Գրագէտը, որ իր հոգւոյն խորը Արարատ ունէր»):

Page 173: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

172

կը մտածեմ, որ շատ համակրելի մէկն ալ չէի արդարեւ: Հաստ էի ուկարճահասակ ու տձեւ գլուխ մը ունէի»40:

1968-ին Գուրգեն Մահարուն ուղարկած մի նամակում Շահնուրն իրզուսպ վերաբերմունքն է արտահայտում Վ. Շուշանյանի «Գարնանայինսիրոյ հեզ նամակներ» գործի մասին: Հետաքրքիրն այն է, որ ՇահնուրըՇուշանյանի մասին խոսելիս առանձնապես հույզեր չի դնում խոսքի մեջ,ավելին՝ թռուցիկ նկատում է. «Իրմէ կարդցած եմ մէկ հատիկ գիրք մը միայն,նամակներով գրուած սիրային վէպ մը, որ վերջնական ձախողանք մըն է,ըստ իս»41: Նա այս վիպակը համարում է երիտասարդ տարիներին գրվածանհաջող ու ձախողված գործ:

Անշուշտ, շահնուրյան դիրքորոշումը խիստ տարբեր է«Գարնանային…»-ի մասին հրապարակում եղած մյուս գրականագիտականհայացքներից, ինչը և բացատրվում է երկու գրողների աշխարհայացքայինտարբեր ընկալումներով: Շ. Շահնուրը սուր քննադատության է ենթարկումոչ միայն գրողի ռոմանտիկական բևեռված մտայնությունը, այլ նաև դեմ էրնամականու ժանրի ընտրությանը` այն համարելով ժամանակավրեպ:Սակայն մեր համոզմամբ Շահնուրն այստեղ ծայրահեղության է հասցրելքննադատական խոհը: Այս պարագայում բոլորովին էլ կարևոր չէ թե գրողըո՞ր ժանրը կամ ենթաժանրն է ընտրել իբրև «հանդերձ» իրգեղարվեստական ստեղծագործության համար:

Վ. Շուշանյանն իր «Գարնանային սիրոյ հեզ նամակներ» վիպակումփորձեց պահպանել և զարգացնել ֆրանսիական բարոյագիտականնամականի-վեպին բնորոշ առանձնահատկությունները: Նա ընտրում էնամականու ժանրը՝ որպես ապրումի, գեղագիտական և քաղաքականհայացքների արտահայտչաձև, այսինքն` կառուցողական դժվարին ուղի:Շուշանյանը գիտակցաբար է ընտրում այդ ժանրի խորխորատները,որպեսզի բացահայտի իր գրողական վարպետությունը ծավալելու ուժը:

Այս ստեղծագործությունը սիրո ձևավորման անընդմեջպատմության շղթա է, բայց միայն հոգեբանական ու զգայականդիտանկյունից: «Գարնանային…»-ը, իրավամբ, լի է սիրո, կրքիբռնկումներով, սակայն հեղինակը սեռը և սերը ծառայեցրել է բացելումշակութային ընկալումների շերտեր և հայացքներ: Չունենալով դիպաշարիավանդական զարգացում՝ «Գարնանային…»-ը լիարժեք պատկերացում է

40 ՀՀ ԳԱԹ, Վազգեն Շուշանյանի ֆոնդ, գործ 2, Հաշուեյարդարը, անտիպ, էջ 63:41 Շահնուր Շ., Նամականի, հ. Բ., էջ 83:

Page 174: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

173

տալիս 20-30-ական թթ. ազգային-բարոյական փոփոխվող արժեքներիմասին: Այստեղ ամենից առաջ մի ողջ սերնդի ու մաքառող հայության՝կարմիր ժապավենի նման ձգվող կենսագրություն կա, քաղաքականդիրքորոշումների ու տեսակետների արտացոլում, անհատի դժվարինպայքար՝ հաճախ և անտեսանելի թվացող, ներքին ու արտաքինաշխարհների միջև:

Ա. Ծառուկյանը «Գարնանային…»-ի բեյրության հրատարակությանառաջաբանում տվել է այս գործի զգացմունքային և գաղափարականշերտերի հարաբերության թերևս ամենից դիպուկ գնահատանքը. «Ու բոլորանոնք, որ գարնանային են դեռ ու կ’ապրին իրենց կեանքի գարունը,կարդալով այս գիրքը, այնտեղ պիտի զգան իրենց խենդ հոգիներուն տրոփը,գարունի վարար ջուրերուն շառաչը եւ արթնցող իրենց սրտերունկարօտները, տենչանքները: Ու պիտի յիշեն, թէ իրենց պէս քսանամեայ տղայմըն էր Վազգէնը, երբ գրեց այս գիրքը, պատմելու համար գարնանայինսէրերը Վահագնին եւ Աստղիկին, որոնց հոգիներուն եւ մարմիններուն մէջգարունը կ’երգէր իր յաւիտենական երգը, սիրոյ քաղցր ու մեղսականմեղեդին»42:

Վ. Շուշանյանը և Շ. Շահնուրը համանման մոտեցում ունեինազգային ուծացման տագնապներում: Երկու արվեստագետներն էլ կասկածչունեին, որ հայը, օտար միջավայրում այլ ելքեր չգտնելով, պիտի հմայվերարտաքուստ շողշողուն թվացող արժեքներով: Շ. Շահնուրը տագնապում էր.«Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսայ, կը նահանջեն բարք, ըմբռում,բարոյական սէր: Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէլեզուն: Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ,գիտութեամբ եւ անգիտութեամբ, մեղա¯յ, մեղա¯յ Արարատին»43:

Համադրելով՝ մեջբերենք Շուշանյանի անհանգստությունը. «Հայո՛ցազգ, հայո՛ց ժողովուրդ՝ մեծ քաղաքներու խենէշ ու համայնակուլ գիշերուանմէջ՝ երիտասարդ տղաքներովդ կը հիննաս, ստորերկրեայ պարասրահներումէջ՝ աղջիկներովդ չիֆթէ-թէլլի ու պահրիէ կը պարես ու օտարացածնուագածուներովդ՝ թրքական փողոցային երգեր կ’երգես՝ արեւմտեանքաղաքին սրտին վրայ, հայո՛ց հազարամեայ ժողովուրդ»44:

42 Շուշանեան Վ., Գարնանային սիրոյ հեզ նամակներ, էջ 11:43 Շահնուր Շ., Նահանջը առանց երգի, էջ 173:44 Շուշանեան Վ., Խառնիխուռն, էջ 195:

Page 175: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

174

Սա գալիս է ընդգծելու, որ որքան էլ տարբեր լինեին երկուարվեստագետներն իրենց աշխարհընկալումով, ըմբռնումներով կամստեղծագործեին գրական հակադիր հակվածությամբ, այդուամենայնիվ,նրանց գրողական աշխարհում ընդհանուր գծեր ու նմանություններդրսևորվում էին, քանի որ դրդումը, անհանգստությունը բխում էր նույնակունքից:

Շահան Շահնուր – Վազգեն Շուշանյան բանավեճում «քննարկման»նյութ կա նաև հայ աղջկա, կնոջ կերպարների ընկալումների շուրջ: ԵթեՇահնուրն իր գնահատություններում կարծր վերաբերմունք ունի ևբանավիճելու, հակասություններ որոնելու առիթ գրեթե չի ընձեռում, ապաՇուշանյանի մոտ որսում ենք հակընթաց տեսակետներ: Օրինակ՝ «Սիրո ևարկածի տղաքը¦ վիպակում վերջինս հայ աղջկան բնութագրելիս գրում է.«…Անոր աչքերը աղուոր էին ու համարձակ: Աղուո¯ր, ինչպէս մենք,արեւմտահայերս կրնանք ըսել, ի՛նչպէս հայ աղջիկներու աչքերը միայնկրնան ըլլալ: Խոր, մելամաղձոտ, առատ, սեւ ու թաւշայինթերթերունքներով»44:

Սրա առիթով իր ավարտական աշխատանքում Պ. Հերկելյանը«ուշացած» հարցում է կատարում. «Արդեօք, հայ աղջիկներու աչքերունմիջոցով, ան կարօտը չէ՞ր յագեցներ մեր «ապաբախտ երկրի»բազմանշանակ այն ծաղիկներուն, զորս «չկրցանք հոտոտել…»45:

Վերադառնալով Վ. Շուշանյանի «հակընթաց տեսակետներին»՝նկատենք, որ «Գարնանային…»-ում արդեն ինքն իր «դեմ է գնում». «Մի՞թէկան հայ աղջիկներ, կ’ըսէի դառնութեամբ ես ինծի, որ կը զգան ծառերունհրաշքը գարնանային ու առաւօտեան լոյսին մէջ… Կը հարցնէի ես ինծիցաւով, մի՞թէ կան հայ աղջիկներ, որ մութին մէջ կը հսկեն սիրոյտառապանքէն վիրաւոր, աղջիկներ, որ վարսերնին կը քակեն ու կը թողլքենբարձերուն վրայ ու թիկունքներնին կը ցաւի համբոյրի, սիրոյ բառերու եւհեշտութեան ծարաւէ»46:

Եվ կամ եթե իմացական քննության ենթարկենք Շուշանյանի«Ներքին դաշտանկար» գործը, պիտի եզրակացնենք, որ բառիճշգրտությամբ անցելապաշտ արձակագիրը Շահան Շահնուրիդիրքորոշմանն է հանգում: Նույնիսկ արտաքնապես դյուրին չէ տարբերակել

44 Նույնը, Սիրոյ եւ արկածի տղաքը, էջ 25:45 Հերկելեան Պ., Գրական վերլուծական էջեր, էջ 27:46 Շուշանեան Վ., Գարնանային սիրոյ հեզ նամակներ, էջ 56:

Page 176: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

175

տողերի հեղինակին: Շահնուրյան ոճն է, հոռետեսությունը, հեգնանքը,ցավը. «Հայ աղջիկը կարծես թե զուրկ է բնության նուրբ շնորհներեն: Որպեսկին՝ հաճախ տգեղ է, ծանրաշարժ, առանց նրբության, առանց արթունիմացականության: Որպես կյանքի ընկեր՝ դրապաշտ է, թանձր և կոպիտարժեքներու գերի, գձուձ գրեթե, որպես քույր՝ անընդունելիորեն նեղմիտ,ցուրտ առանց փափկության ու քաղցրության, առանց ծածուկ գորովի: Ահա՛տարիներե ի վեր նայվածքս կը թափառի բազմաթիվ հայ աղջիկներու շուրջու ոչ մեկուն քով կը գտնեմ քիչ մը լույս ու քիչ մը բանաստեղծություն, քիչ մըկրակ ու հրդեհ՝ իրենց աչքերուն խորը…»47: Ահա այս ողբերգականորենընդհանուր ընկալումն է, որ միավորում է երկու արվեստագետներին:

Անհերքելի իրողություն է, որ Վ. Շուշանյանը պաշտամունքիհասնող հիացմունք ուներ հայ մոր ու քրոջ հանդեպ: Նախ« կին-գաղափարիընկալման հիմքում նա ուներ իր հոգատար ու բարի մոր, անուշիկ քրոջնախակերպը: Սակայն երբ խոսքը վերաբերում էր հայ աղջկան` իբրև կնոջ,ահա այստեղ է, որ Վ. Շուշանյանը Շ. Շահնուրի պես չի «լիանում»ունեցածով, քանի որ հայ աղջիկը երբեք չի բացվում սիրո խորհրդի առաջ ուդրանով վանում է հակառակ սեռին: «Գարնանային…»-ում Շուշանյան-Վահագնի առջև ինքնության հաստատման լրջագույն խնդիրը կար:Հեղինակը ցավով նկատում է. «Մենք կը սիրենք այդ (օտար - Լ. Տ.) մարմինը,որ հայ կիներու մարմիններուն քաղցրութինը չունէր, որ փափուկ ու թանձրչէր միանգամայն, որ ամչկոտ չէր, որ հպարտ էր ու արձակուած…»48:

Այստեղ ևս Շուշանյանը թաքուն երկյուղով, գուցե նաև դառնությամբհարում է Շ. Շահնուրի այն գաղափարին, թե այժմ երիտասարդսփյուռքահայի հիշողության մեջ հայ կինը պատկերանում է «երկու հաստսրունքով ու քիչ մը բեղով»: Շահնուրյան այս գնահատությունը, հիրավի,սթափության կոչ է, ապտակ, այլ ոչ ծաղր կամ արհամարհանք: Նույնդիտակետից պետք է ընկալել նաև Շահնուրի մեկ այլ աղմկահարույցգործում՝ «Աւագ ուրբաթ»-ում հայ կնոջը տրված նկարագրություն-գնահատանքը: Գրողի մտապատկերում այս կերպարը, «Նահանջ»-իհամեմատությամբ, ավելի է «խեղվել». «Ինչո՞ւ համար հայաստանցի կինըայնքան տգեղ ես ըրած: Կարծես կոճղ մըն է, ոչ մէկ շնորհ վրան, ոչ մէկգիտակցութիւն կնոջական մարմնի հրաշալիքին: Զայն ամբողջութեամբծածկած են թանձր կտաւներու, վերմակներու, matelas – ներու տակ: Ըսել է՝

47 Նույնը, Ներքին դաշտանկար, էջ 112-113:48 Նույնը, Գարնանային սիրոյ հեզ նամակներ, էջ 25:

Page 177: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

176

այդ կինը չէր ուզեր գրգռել այրը, ըսել է՝ այրը չէր պահանջեր գրգռուիլ»49: Այսպարագայում է, որ հայ երիտասարդը, փնտրելով ու չգտնելով սերը, կիրքը,արկածը, «հեթանոսությունը» հայուհու աչքերում, որոնում է օտար գրկում,օտար հրապույրներում, որովհետև օտարները որքա¯ն բաց են սիրո ու սեռիառաջ. «…աղջիկնե¯ր, աղջիկնե¯ր միշտ, եթէ ոչ ինքնամատոյց` գէթհիւրընկալ, եթէ ոչ նախայարձակ` գէթ քաջալերող ու մատուցող,պարզութեամբ, առատաձեռնութեամբ, երջանկութեամբ: Յետոյանձկութեամբ ու ցաւով փնտռած եմ նո՛յն ճառագայթը հայ աղջիկներուաչքերուն մէջ, թա¯նձր, թա¯նձր, մո¯ւթ աչքերուն մէջ, ա¯հ, ա¯հ… Ի¯նչ ցաւ,ի¯նչ ցաւ, երբ մարդ մը կը յուսայ լոյսի ու կ’իյնայ խաւարի մութ ծոցին մէջ»50:Վ. Շուշանյանը անցնում է Շ. Շահնուրի բացած նահանջի վիհով՝ ցանկանադա թե ոչ:

Հայ կինը երկու արվեստագետների կենսահայացքում էլ մնում է լոկ«մայրության» գաղափար, Վ. Շուշանյանի սիրած բառով՝ «քույր», թեևկուզենար հայ կնոջ մեջ առաջինը տեսնել կնոջն առհասարակ, իբրևսիրեցյալ՝ սիրո ու հաճույքի ծարավ: Պետք է նկատել, որ և՛ Վ. Շուշանյանի,և՛ Շ. Շահնուրի կռիվը, պոռթկումը ավանդույթի շարունակական ընկալմանդեմ է« որը դժվարանում են հաղթահարել։

Վ. Շուշանյանի մտակառույցում հայ կինը սիրո գործառույթիծավալման դիմաց առաջին հերթին մնում է ընտանիքի ապավեն ու փարոս:Հակառակ իր զգացումների պաշտպանության՝ նա, այնուհանդերձ,կողմնակից է, որ հայ կինը մնա որպես օջախի խորհուրդ, քան՝ որպես կրքիմարմնավորում, «կին պարզապես»: Հեղինակն ազգային արժեքներիփրկությունը տեսնում է արևմտահայ նոր ընտանիքի կերտման մեջ: Այդարժեքները վերագտնելու արահետը նրան հեռացնում է մեզանից մինչև«հին աստվածներ», մինչև «հեթանոսություն»: Վ. Շուշանյանի մեջ էհակասությունը «որը գիտակցում է խորությամբ. ազգայինիպաշտպանությունն ընտանիքի հանգրվանում է« իսկ սիրո« գեղեցիկիիմաստները փոխում են ճանաչողության ծանրության կենտրոնը՝ կինը վեր է«ազգայինի» սահմանից։

Այս ընկալման մեջ ևս համադրվում են Շուշանյանի և Շահնուրիհայացքները:

49 Շահնուր Շ., Սիրտ սրտի, Փարիզ, «Յառաջ»ի մատենաշար, 1995, էջ 10:50 Շուշանեան Վ., Գարնանային սիրոյ հեզ նամակներ, էջ 57:

Page 178: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

177

Օտար կին է «պզտիկ գլխով ու մեծ սրտով» Փթիթ Լիզը, ում, կարծես,Շ. Շահնուրն արևելյան, հայկական «հանդերձներ» է հագցրել: Նաանհանգիստ է մոր նման, վերջին կոպեկներով սիրած երիտասարդի համարբրդյա բաճկոն կարող է գնել՝ որևէ ակնկալիք չունենալով նրանից,ընտանիքի հանդեպ ունի միևնույն պատկերացումները, ինչ հայ աղջիկը:Սակայն Պետրոսը չի ընտրում Լիզին, որովհետև փնտրածը եվրոպականմիջավայրում այլ էր, քան «հրամցնում էր» փոքրիկ փարիզուհին: Ուծացմանփակուղի մտած հային այևս չէր հրապուրում ազգային «տարազով»պարուրված որևէ արժեք:

Զուգադրելով նրանց կերտած ընտանիքների մոդելները՝ հարկ էընդգծել, որ Շ. Շահնուրն իր ընտանիքի կառուցման հիմքում դնում էհամամարդկային արժեքներ` առանց ազգային պատկանելությունըկարևորելու, որը չի էլ փորձում դիտել իբրև «գերնպատակ»: Վ. Շուշանյանիպարագայում, սակայն, ազգայինի մոտիվը որոշիչն ու գլխավորն է, քանի որնա հայոց ընտանիքի փրկությունը տեսնում է ազգայինի վերազարթոնքով:Պատահական չէ, որ Վ. Շուշանյանը «Գարնանային…»-ն ավարտում է հայընտանիքի ստեղծման վիպային, այսինքն՝ ռոմանտիկական տեսլականով:Սա տիպաբանական հայացք է, որ հեղինակը երկրորդ անգամ պիտիգործածեր «Ճերմակ Վարսենիկ»-ում51:

Մինչդեռ Շ. Շահնուրն իր ծրագրային վեպում տագնապում է, որ«մեզ վեր բռնող մեծագոյն եւ հիմնական սիւնը»՝ ընտանիքը, կորցնելուվտանգի առջև ենք, որովհետև «հայ աղջիկը մնաց հեռուն, մնաց լքուած, անոր անհրաժեշտ էր մեր արիւնին, հակառակ իր տգեղութեան, իր չորհպարտութեան եւ անմիջապէս մայրանալու ու ծերանալուհակամիտութեան…»52: Մեզնից ազգային ընտանիքը փախչում է. մնում էիրականությունը՝ Շուշանյանի տեսլականի դիմաց:

Ինչ խոսք, Վ. Շուշանյանը փորձում է ելքեր փնտրել հայ ընտանիքումնորագույն արժեքների ձևավորման հարցում, ինչը կապվում է նրառոմանտիկական աշխարհընկալման հետ: Իսկ Շ. Շահնուրը, լինելով«տեսանելիի» բարձունքներում, մնում է օրինաչափության սահմաններում`կասկածի տակ առնելով ազգային արժեքների վերընձյուղումը օտարմիջավայրում:

51 Նույնը, Ճերմակ Վարսենիկ, Պէյրութ, «Տօնիկեան» տպ., 1960:52 Շահնուր Շ., Նահանջը առանց երգի, էջ 140:

Page 179: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

178

Հակոբ Օշականը, իբրև գրաքննադատության ռահվիրա,անդրադարձ է կատարում Շահնուրի և Շուշանյանի գրականաշխարհայացքների տարբերություններին՝ նախապատվությունը տալովՇահան Շահնուրին. «Ու մինչ առաջինը (Վազգեն Շուշանյանը – Լ. Տ.)հեղեղին մէջ չկորսուելու համար միմիայն իր անձին լաստը ունեցաւտրամադրելի, Շ. Շահնուր իր անձը կրցաւ բաւական ընդարձակ ընծայել,եթէ ոչ սերունդի մը, գոնէ անոր մէկ մասին հոգեկան դիմագիծը վայելընկալչութեամբ մը առնելու համար»53: Հ. Օշականը նկատի ունիգաղափարը, երևույթը, ոչ թե գրողական ուժի տարբերությունը: Քննադատնարժևորում է Շահնուրի սթափ, հուզական ենթատեքստից ազատագրվածհայացքը:

Խոսելով Շահնուր-Շուշանյան գրական բախման մասին՝ Ա.Ավագյանը սթափորեն է գնահատել ստեղծված իրավիճակը:Գրականագետը նպատակասլաց, առանց ավելորդ հուզականությանանդրադարձել է տարբեր գրվածքներում երկու գրողների հայացքներիյուրահատկություններին: Իսկ ահա նրանց մոտեցումներիտարբերությունների մասին գրում է. «Երկու գրողների միջևտարբերությունն այն է, որ Շահնուրը մեր ազգային թերությունների մասինխոսելով էր ձգտում վաղվա օրվա հոգսը հոգալ, այսինքն արթնացնել ազգին,Շուշանյանն այդ նույն նպատակի համար նախնի փառքերին ուհիշատակներին է դիմում»54: Նկատենք, որ այս դիտարկումը ստացվել էառարկայական, բխում է գրողների մասին գրականագետի կարծրատիպերիշարունակականությունից:

Այսպիսով՝ Շահնուր-Շուշանյան «հակամարտության» մեջանպայմանորեն պիտի որսալ գրական և ոչ անձնային երբեմն թյուրըմբռնումների հատկանիշները, ինչն էլ հաճախ մեզ խանգարում է սթափգնահատությունների ճանապարհին: Անուրանալի է այն« ինչ ընդհանուր էարվեստագետների հայացքներում՝ հայկականությունից առաջ, մարդկայինորակների որոնման ու պահպանման անդուլ փնտրտուքը:

53 Թաշեան Բ., Մայրիներու շուքին տակ (զրոյց Յ. Օշականի հետ), Պէյրութ,«Ալթափրես», 1983, էջ 36:54 Ավագյան Ա., Պատկերազարդ պատմություն Շահան Շահնուրի, էջ 234:

Page 180: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

179

Լ. ՏոնոյանՇահան Շահնուրի և Վազգեն Շուշանյանի գրական հայացքի

առարկայական բախման մի քանի հարցերԱմփոփում

Հոդվածում քննել ենք ֆրանսահայ գրողներ Շ. Շահնուրի և Վ.Շուշանյանի գրական տեսակետների բախման մի քանի հարցեր, որոնքհամարել ենք առանցքային այդ արվեստագետների ստեղծագործականհամակարգում: Հիմնվել ենք բացառապես գրական հայացքների վրա:

L. TonoyanSeveral questions about literary conflict of Shahan Shahnour and Vazgen

Shushanyan SummaryIn this article, we examine several questions about literary conflict on

viewpoints of French-Armenian writers Sh. Shahnour and V. Shushanyan whichwe consider essential in this writers’ creative system. It was founded onexclusively literary views.

Л. ТоноянНесколько вопросов о литературной конфликте Шаан Шахнур

и Вазген ШушанянРезюме

В этой статье мы рассмотрим несколько вопросов по поводулитературного конфликта на точек зрения армяно-французских писателей Ш.Шахнур и В. Шушанян, которую мы считаем важно в творческой системе этихписателей. Он был основан на исключительно литературных взглядов.

Page 181: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

180

ԼԻԼԻԹ ՂԱԶԱՐՅԱՆՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվ.

գրականության ինստիտւտի հայցորդ

ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆԻ «ՎԱՍԻԼ ՄԵԾ, ՀԱՅ ԿԱՅՍՐԲՅՈՒԶԱՆԴԻԱՅԻ ԿԱՄ ԿՃՈՒՃՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ» ՊԱՏՄԱՎԵՊԻ

ԺԱՆՐԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բանալի բառեր և արտահայտություններ. պատմագրություն,տեսարան, վեպ-ժամանակագրություն, ժանր, սյուժե, պարատեքստ, կեղծ-հեղինակ, ավանտյուրային վեպ, ոդիսական, հոգեբանական հիմնավորում,պատմակենսագրական վեպ, արկածային վեպ:

Ключевые слова и выражения: историография, вид, роман-хроника,жанр, тема, сюжет, ложный автор, авантюрный роман, одиссея,психологическое обоснование, исторический роман, приключенческийроман.

Key words and expressions: historiography, scene, novel-chronology,genre, plot, paratext, fake-author, picaresque novel, odyssey, psychologicalargumentation, historical-biographical novel, adventure novel.

Հետանկախության շրջանի հայ պատմավեպը զգալինորարարության է ենթարկվում՝ Լևոն Խեչոյանի «Արշակ արքա,Դրաստամատ ներքինի», Զորայր Խալափյանի «Վասիլ Մեծ, հայ կայսրԲյուզանդիայի կամ Կճուճների թագավորը», Պերճ Զեյթունցյանի«Գողացված ձյունը», Վահրամ Մարտիրոսյանի «Հանուն խաչիծպտվածները» վեպերը ժանրի լավագույն նմուշներն են. վեպեր, որներքուստ ընդարձակում են ժանրի հնարավորություններն ուհեռանկարները:

Զ. Խալափյանի երկը, ըստ ամենայնի, պատմակենսագրական վեպէ, բայց ինչ-ինչ յուրահատկություններ այն դուրս են բերումժանրատեսակի կաղապարային իրացումից: Ժանրայիններթափանցումները պատմակենսագրական վեպի լրիվ նոր որակ ևանգամ ժանրատեսակ են ձևավորում: Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը

Page 182: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

181

նշում է դետեկտիվի1, ակադեմիկոս Սևակ Արզումանյանը՝ արկածային ևավանտյուրային վեպերի2, Թևոս Պետրոսյանը վեպ-ժամանակագրության,քաղաքական վեպի, կինոսցենարի, պատմագեղարվեստականհետազոտության3 տարրերի առկայությունն այս վեպում:

Զ. Խալափյանի այս երկը գրված է պատմագրության,ժամանակագրության ոճանմանակմամբ, որի հեղինակն, իբրև թե, ավելիշատ հավաստի, քան գեղարվեստական պատմություն ստեղծելու միտումէ հետապնդում, թեև պարզ է, որ իրականում դա հորինվածքինարժանահավատություն հաղորդելու հնարք է: Բայց պետք է նկատել նաև,որ աստիճանաբար կարծես ժամանակագրության ոճը զիջում էգեղարվեստականին: Այս իմաստով իրավացի է Թ. Պետրոսյանի այննկատումը, թե «Վիպասանն իր երկի ժանրը բնորոշել է բավականինուրույն կերպով՝ պատմություն: Եվ իրոք. պատմական տարրիգերակայությունը վեպի մի շարք հանգույցներում ակնհայտ է: Առաջինպահ թվում է, թե գրողի գեղարվեստական ծրագիրը խորիմաստ չէ. դաթերևս, այդպես էլ է վեպի այն հատվածներում, որտեղ նա տալիս էսկզբնաղբյուրի յուրատեսակ քննական տեսությունը: Այնուհետև, քայլ առքայլ մտնելով իր տարերքի մեջ՝ պատմիչն ու մեկնաբանը իրենց տեղըզիջում են վիպողին, պատմության լեզվից արվեստի լեզվի թարգմանչին…

Կանխորոշելով իր ստեղծագործության ժանրը որպեսպատմություն (ժամանակագրություն)՝ գրողը հաջողել է իր հիմնականասելիքը: Ասվածը վերաբերում է առավելապես վեպի երկրորդ մասին, որշահեկանորեն տարբերվում է առաջինից պատմության վիպականացմանգեղագիտական լուծումների նախապատվությամբ: Այո, այստեղ նագերազանցորեն վիպող է, ասացող և ոչ տարեգրող-փաստարկող, և որքանհեռանում է սկզբնաղբյուրի կոնկրետ-պատմական ատրիբուտներից,այնքան ավելի է մոտենում ժամանակի ու նրանում գործող անձերիէությանը»4:

1 Սերգեյ Սարինյան, Պատմության ժամանակը, «Հայք» օրաթերթ, 1997, դեկտեմբերի19:2 Սևակ Արզումանյան, Արդի հայ վեպը, հատոր 5, Եր., ՀԳՄ, 2004, 401 էջ:3 Թևոս Պետրոսյան, Ժամանակակից վեպ Թ դարից, «Գրական թերթ», 1996,հոկտեմբերի 8:4 Թևոս Պետրոսյան, Ժամանակակից վեպ Թ դարից, «Գրական թերթ», 1996,հոկտեմբերի 8:

Page 183: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

182

Վեպն սկսվում է Միքայել Ռանգաբե կայսեր գահընկեցության ևԼևոն Հայկազնի գահ բարձրանալու պատմությամբ, այսինքն՝ 813թվականից, մինչդեռ Վասիլը գահ է բարձրացել 867 թվականին. հիսուն ևավելի տարիների՝ Միքայել Ռանգաբեի, Լևոն Ե-ի, Միքայել Թլվատի,Թեոփիլոսի գահակալության տարիների պատմությունը վեպումշարադրված է գեղարվեստական տարեգրության ոճով: Եվ միայն 50-րդէջից է սկսվում Վասիլի արկածներով հարուստ կյանքի պատմությունը՝ռազմական արկածներ, սխրանքներ, մոր որոնումները, նավարկություն,նավաբեկություն, իսկ պատահականությունները Վասիլին ուղեկցում ենդեպի կայսրության գահ: Հիրավի Վասիլը ավանտյուրային վեպերի հերոսէ հիշեցնում: Զ. Խալափյանի այս վեպի պատումը սյուժետայինլարվածությամբ, սրընթացությամբ, անակնկալ շրջադարձերով ուանսպասելի լուծումներով, պատահականությունների առատությանխորամանկ հյուսվածքով ավելի շատ հարում է արկածային ևավանտյուրային վեպերին՝ վերադառնալով պատմական և արկածայինվեպերի «ծագումնաբանությանը»: Արկածային վեպի նմանությունն էհուշում հատկապես Ոդիսևի մոտիվը, Խալափյանն իր վեպի հերոսինհամեմատում է Ոդիսևսի հետ, իսկ վեպը համարում «ոդիսական»:

Այսպիսով, վեպի սկզբնամասում է միայն՝ Վասիլին նախորդածկայսրերի պատմությունը շարադրելիս, որ Խալափյանը նմանակում էպատմագրության և ժամանակագրության ոճը, իսկ այդ ոճը ենթադրում էարտաքին և հոգեբանական ներթափանցումների առումով զուսպպատում: Զ. Խալափյանն այս վեպում հրաժարվում է հերոսներիներաշխարհ թափանցելու իր նախասիրությունից: Խալափյանի արձակըվեպերն ու հատկապես վիպակները աչքի են ընկնում հոգեբանականներթափանցումներով, հերոսների ներքին մենախոսություններով ումտահոսքով. գրողը լավ է կողմնորոշվում, երբ է հարկավոր թափանցելհերոսի ներաշխարհ, երբ է անհրաժեշտ պատումի հոսքը ուղղորդել դեպիմտային հոսք, պատկերել հերոսի մտքերը, զգացողություններն ուապրումները: Մինչդեռ պատմա-ժամանակագրական և պատմա-արկածային ժանրերը, որոնց միահյուսումով էլ գրված է «Վասիլ Մեծ…»պատմավեպը, բացառում են հոգեբանական ներթափանցումներիհնարավորությունը և ժանրի այլ կանոններ թելադրում, ուստի ապարդյունէ այս վեպի հերոսների արարքներում հոգեբանական հիմնավորումներիփնտրտուքը: Գրականագետ Սիրանուշ Մարգարյանը գրում է. «Ոչ միներքին խլիրտ, ոչ մի այնքան մարդկային ու բացատրելի հոգեկան դրդում,գրգիռ չի ուղղորդում Վասիլի ճակատագրական ընթացքը դեպի

Page 184: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

183

կայսերական գահը, մի իրողություն, որ անհարիր է մարդկայինգոյափիլիսոփայությանն ու կեցությանը ընդհանրապես: Ու ծնվում էհարցը. ինչքանո՞վ է հոգեբանորեն հիմնավորված այս իրողությունը, ևինչքանով են գործողությունների ներքին անցումներն ու շարժառիթներըմեկնաբանված հոգեբանական խոր ու հավաստի վերլուծություններով»5:Որքան էլ ներքուստ հոգեբանորեն չհիմնավորված, չպատճառաբանված,չհասկացված ու հակասական, բայց, նկատենք, որ Վասիլի արարքներըխորապես համոզիչ են, և այս դեպքում ճիշտ կլինի հարցադրումը, թե ի՞նչ էշահում գրողը հոգեբանական պատճառաբանվածությունների կորստիդիմաց. իսկ շահում է առավել հետաքրքրական ու անակնկալիրադարձություններ և լարված սյուժե, որ ուղեկցվում է ընթերցողի կողմիցպարբերաբար ապրվող հոգեբանական ցնցումներով. Վասիլ կայսրըհյուրընկալում և իր անկողնում է քնեցնում իր սիրելի զորավարՀովհաննես Ճանճեսին, որին առավոտյան գտնում են դավադիրներիկողմից սրախողխող եղած: Սա ընթերցողին պարզապես հոգեբանականցնցում է պատճառում, որովհետև Վասիլը գիտեր, որ իր դեմդավադրություն է սպասվում, բայց ընթերցողը չի կռահում, թե ինչնպատակով է նա կայսերական անկողինը զիջում ժամանակին իր կյանքըփրկած մարդուն: Խալափյանը թույլ չի տալիս ընթերցողին դիտել իրկերպարի ներսը, տեսնել, թե ինչ է կատարվում նրա հոգում, տեսնել նրաերկմտանքներն ու տատանումները, գուցե զղջումը. ներքուստ հերոսը մեզհամար մնում է փակ, հանելուկ, ինչպես Աստվածաշնչի հերոսները, և այսհնարքը առեղծվածային հմայք է հաղորդում թե՛ կերպարներին, թե՛ամբողջ վեպին, և այդ իմաստով Խալափյանի պատմավեպը եզակի է հայգրականության մեջ:

Դժվար է ասել, թե «Վասիլ Մեծ կամ Կճուճների թագավորը»վեպում ինչն է ավելի գերակշռող՝ պատմությունը, թե տեսարանը, բայցամեն դեպքում համառոտ տեսարանին, ուր գերիշխում են սեղմ ու հղկվածերկխոսությունները, հաջորդում է համառոտ պատմությունը, իսկանցումները սահուն են ու աննկատ, այնպես որ երբեք գրողը չիձանձրացնում պատմությամբ կամ պատմական իրողություններիանհարկի շարադրանքով: Պատմությունից տեսարան անցման համարհաճախ է կիրառվում Դեմոսթենես Միլետացու անունը: Վասիլի հորինված

5 Սիրանուշ Մարգարյան, Պատմության ժամանակը, Եր., «Սփյուռք» հրատ., 2000, 98էջ:

Page 185: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

184

կենսագրի միջոցով հեղինակն ասում է այն, ինչ ցանկանում է, և կարծեսհամառոտումներ, դեպքերից առաջ ընկնելու, սյուժեի հանդեպհետաքրքրությունը սրելու արտոնություն է ստանում այս կեղծ հեղինակիմիջոցով, որի հետևում նրբորեն թաքնվում է իսկականը: Միլետացինհանդես է գալիս որպես Զ. Խալափյանի կեղծ-հեղինակ, որ ստեղծում էպարատեքստ ինչպես գրականագիտական այս հնարքը բնորոշել էՈւմբերտո Էկոն6: Էկոն ցույց է տալիս այս հնարքի կիրառմանմասնավորությունները արկածային վեպերի օրինակով՝ Սերվանտեսի«Դոն Կիխոտ» վեպի, Էդգար Ալան Պոյի «Արթուր Գորդոն Պիմիարկածները» և Ժերար դե Ներվալի «Սիլվիա» վիպակների օրինակով: Հայգրականության մեջ մասնավորապես հայ պատմավիպասանության մեջպարատեքստի կիրառությունը ևս նորարարություն է:

Այսպիսով, Զ. Խալափյանը հայ պատմավեպը վերադարձնում էռոմանտիզմի արկածային պատմավեպերին, իսկ այլ ժանրերիկիրառմամբ տալիս պատմակենսագրական վեպի բոլորովին նոր որակ:Սրանով է նաև Խալափյանի վեպը տարբերվում արդի հայ պատմավեպի«ներքին» պատումի պատմավեպերից:

Օգտագործված գրականության

1. Արզումանյան Ս., Արդի հայ վեպը, հատոր 5, Եր., ՀԳՄ, 2004, 401 էջ:2. Մարգարյան Ս., Պատմության ժամանակը, Եր., «Սփյուռք» հրատ.,

2000, 98 էջ:3. Պետրոսյան, Ժամանակակից վեպ Թ դարից, «Գրական թերթ», 1996,

հոկտեմբերի 8:4. Սարինյան Ս., Պատմության ժամանակը, «Հայք» օրաթերթ, 1997,

դեկտեմբերի 19:5. Умберто Эко, Шесть прогулок в литературных лесах, СПб., Simposium,

2007, стр. 40.

6 Умберто Эко, Шесть прогулок в литературных лесах, СПб., Simposium, 2007, стр. 40.

Page 186: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

185

Լ. ՂազարյանԶորայր Խալափյանի «Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ

Կճուճների թագավորը» պատմավեպի ժանրայինառանձնահատկությունները

ԱմփոփումՀոդվածում քննության է առնված Զորայր Խալափյանի «Վասիլ Մեծ, հայ

կայսր Բյուզանդիայի կամ Կճուճների թագավորը» պատմավեպի ժանրայինառանձնահատկությունները. փորձել ենք ցույց տալ, թե ինչպես է հեղինակըկիրառել պատմագրության և ժամանակագրության, պատմակենսագրական ևպատմա-արկածային ու ավանտյուրային վեպերի ժանրային տարրերը ևպատմավեպի բոլորվին նոր տեսակ բերել հայ գրականություն: Փորձել ենք ցույցտալ, թե ինչպես են ժանրային այս ներթափանցումներն ազդում վեպիբովանդակության վրա և կերպարակերտման այլ սկզբունքներ թելադրում:

L.GhazaryanZorayr Khaplanyan 's''Vasil the Great, the Vyzantine emperor or king of

jars'' historical novel's genre features.Summary

The article studies the genre peculiarities applied in Zorayr Khalapyan’s historicalnovel “Vasil the Great, Armenian Byzantium Caesar or King of the Pitcher”: we have triedto show in what ways the author has applied the genre elements of historiography andchronology, historical-biographical, historical adventure as well as picaresque novelsbringing totally a new type of historical novel to the Armenian literature. We haveattempted to illustrate how these genre penetrations influence the content of the novel anddictate other principles of character creation.

Л. КазарянОсобенности жанра исторического романа Зорайра Капланяна “Василий

Великий, армянский император Византии, или царь сосудов”Резюме

В статье рассматриваются особенности жанра исторического романаЗорайра Капланяна“Василий Великий, армянский император Византии, илицарь сосудов”. Мы пытались показать как автор использовал жанровыеособенности историографических и хронологических, историко-авантюрныхи авантюрных романов, и внести в литературу новый жанр историческогожанра.Пытались показать как эти жанровые вторжения влияют на контекст идиктуют новые принципы.

Page 187: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

186

ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության

ինստիտուտի հայցորդ

ԼԵՅԼԻՆ ՈՐՊԵՍ ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՈՒՂԵԿԻՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ

Ընդվզումի եվ պայքարի երգեր

Բանալի բառեր և արտահայտություններ. անհատ, հասարակություն,բռնություն, իրավունք, երազ, խորհրդապաշտություն:

Ключевые слова и выражения: личность, общество, насилие, право, сон,мистицизм.

Key words and expressions: individual, society, violence, right, dream, mysticism.

Ռուս մեծ բանաստեղծ, սիմվոլիզմի գաղափարախոսներից Վ. Բրյու-սովը մեծ ապագա էր կանխագուշակել երիտասարդ բանաստեղծուհուն՝իբրև Տերյանական դպրոցի հետևորդի և նոր ուղիներ փնտրող արվեստա-գետի1: Լեյլիի իսկ խոստովանությամբ՝ իր բանաստեղծությունները կենսագ-րական բնույթ են կրում: «Առաջին համաշխարհային պատերազմի օրերինԼեյլիի բանաստեղծություններում նկատվում է հասարակական ակտիվութ-յան վերելք: Կյանքի ու գեղեցկության իդեալների բարձունքից նա դատա-պարտում է պատերազմը, նզովում զենք ու արյուն, փառաբանում մարդունու կյանքը: Բուռն փոթորիկների օրերին ականատես լինելով պատմականմեծ իրադարձությունների՝ նա, այնուամենայնիվ, մնաց մարդկային անհա-տականության ներքին ապրումների երգիչ»2,– այսպես է նրան բնութագրումգրականագետ Վ. Կիրակոսյանը:

«Կարոտ» վերնագրված տետրի, որ հիմք է ծառայել գրքի հրատարակ-ման համար, երկրորդ մասի առաջին էջին Չարենցի ձեռքով վերնագրված է«Լեյլի անեծք և զղջում»: Այս փոքրիկ գրությունը և Լեյլիի և Չարենցի հետա-գա նամակագրությունը գալիս է հաստատելու Չարենցի ավելի քան ջերմվերաբերմունքը նրա նկատմամբ:

Ահա նրա հերթական նամակներից մեկը՝ հասցեագրված Լեյլիին.

1 Բրյուսով Վ., Հայաստանի և հայ կուլտուրայի մասին, Երևան, 1967, էջ 131:2 Հայ նոր գրականության պատմություն, հ. 5, գլ. 9, էջ 602:

Page 188: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

187

«Այս անգամ արդեն այնքան կարոտով եմ գրում (կարոտ-ՑՏրՍՈ)«սիրելի Լեյլի», որ կարծես գրում եմ Արևին, Աշխարհին ու Մարդուն, այ-սինքն՝ նրանց, որ սիրում եմ ամենից ավելի և սիրում եմ այնպես, ինչպեսմանկությունն են սիրում:

Լեյլի ջան, Լեյլի. Լեյլի. լավ Լեյլի: Այնքան կարոտել եմ քեզ, Լեյլի»3:Բազմաթիվ այլ նամակներ, որոնք վկայում են Լեյլիի և Չարենցի հա-

րաբերությունների մասին, խոսուն ապացույցն են այն բանի, որ Չարենցն ի-րոք անկեղծ սիրում, հարգում համակրում էր նրան և գնահատում նրաստեղծագործական տաղանդը:

Լեյլիի «Կարոտ» ժողովածուն կազմված է տարբեր տարիների գրվածբանաստեղծություններից (1900-1945 թթ.), որոնք, վերջապես, լույս տեսան1959 թվականին՝ նրա մահվանից ութ տարի անց՝ «Նվիրում եմ Վահան Տեր-յանին» ընծայականով:

Ըստ երևույթին, Լեյլիի բարեկամական հարաբերությունները տարբերստեղծագործողների հետ նրա երգերի բազմաթիվ տարընթերցումների ևտարաբնույթ մեկնաբանությունների առիթ են տվել, որ շատ դեպքերումդառնացրել է բանաստեղծուհուն.

Եթե ձյունեղեն էլ լինես, բիծ կգտնեն,Մի երկդիմի խոսք կգտնեն՝ հոգուդ նետեն.Օրենքներից կապանք ունեն որբի համար,Իսկ թևերիդ - մի ցանց նրբին,Որ անհաշիվ և անհամար օղակներովՊիտի գամի քեզ վանդակին՝ հազար անվամբ ոսկեզօծված,Լեյլիի բանաստեղծական մտածողությունը իր հետ բերում էր նոր ժա-

մանակների շունչը՝ արտահայտված պայմանականություններից զերծ կնոջկերպարում:

Նրա «եթե ձյունեղեն էլ լինես բիծ կգտնեն» բանաստեղծությունը ազա-տության կոչ է՝ 20-րդ դարի հասարակական ապականված բարքերի դեմ,նաև այդ բարքերից ձերբազատվելու բանաստեղծական պատգամ: Լեյլինանդրադառնում է մարդ անհատի՝ հասարակության և աշխարհի հետ բախ-ման հարցերին, որոնք, ցավոք, ժամանակային սահմանափակում չունեն ևհավերժական են իրենց դրսևորումներով՝ Նարեկացուց մինչև Շեքսպիր,Դանթե, Գյոթե և այլ մտածողներ.

Ա՜հ, գազազիր, ինչքան կուզես, ճչա խելառ

3 Չարենց Ե., Երկերի ժողովածու, հ. 6, Երևան, 1967, էջ 377:

Page 189: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

188

Մինչև վերջին շունչը կյանքիդ դեռ կլսվի...– Ամենի հետ, ամենի պես պիտի լինես,Գունավորված օրվա գույնով,Այլոց տված օրենքներին անխոս գերի...– Չմոռանաս, որ չեն սիրում մարդուն ազատ,Հոգին ազատ ու բացճակատ ու սրտաբաց...4

Ընդվզումի այս «խելառ ճիչը»՝ սոցիալական և քաղաքական ճնշումնե-րի անհաղթահարելի ծանրությունից դուրս թռչող ահազանգ է՝ ուղղվածմարդկությանը, իր շավղից դուրս եկած աշխարհին, որ հորինածին չգրվածքաղքենիական տխեղծ օրենքներով ծանրացել է երազանքներով ապրող ան-հատի ուսերին:

Բանաստեղծական բոլոր շարքերի մեջ առանցքային է մարդկությաննուղղված այս ահազանգը, որ թերևս նաև սեփական «ես»-ի ազատագրմանչլուծվող խնդիրն է՝ ծառացած բանաստեղծուհու հոգու առջև: Ինչպես որՏերյանը արմատական բեկում մտցրեց արևելյահայ գրականության մեջ՝կյանքի և սիրո իր բաց և անկեղծ ըմբռնումով և սիրո տարածական պատկե-րի մեջ ընդգրկելով մարդկային հոգու վայրուվերումները՝ սիրուց մինչև ա-տելություն, գնահատանքից մինչև մոռացում, այնպես էլ Լեյլին իր բանաս-տեղծական պատկերի ներգործությամբ կարողանում է համոզել, որ իրընդվզման իսկությունը անհատական ուժից է գալիս և իր մեջ ներառնումմարդկությանն ուղղված ամբողջական ծրագրային խնդիրներ.

– Պայծառ անդարձի այն լույս օրերինՋահելությունն էր, իր տուրքն էր ուզումՈւ պարտք չունիմ ես:Իմ երկար ճամփին, իմ տխուր ճամփինՀայտնվել եք դուք – անորոշ, անգույն.Ու տենչ եմ նետել ձեր անգույն հոգուն,Շուք տվել կյանքին, փայլ տվել կյանքին,Բայց ձե՛զ չեմ սիրել...5

Կնոջական ուժի և սթափ գիտակցության իսկական սխրանք է այսբանաստեղծությունը, որ պատռում է քաղքենիական դարավոր մգլոտածշղարշը՝ կնոջ մասին հասարակական պատկերացումների վրայից, պատկե-րացումներ, որ դարերի երկար ու ձիգ շարանի մեջ, երբեմն պատռում են

4 Լեյլի, Կարոտ, Երևան, 1959, էջ 82:5 Լեյլի, Կարոտ, Երևան, 1959, էջ 89-91:

Page 190: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

189

Լեյլիի նման մարդկային և ստեղծագործական հատկանիշներով օժտվածանհատները, բայց որ, ցավոք, նորից կարկատվում են մարդկային կարծրա-ցած մտայնության պատճառով: Լեյլին հայ իրականության մեջ քչերից մեկնէր, որ հանդգնեց ձեռնոց նետել հասարակությանը և պարտադրեց կին-տղամարդ հարաբերության մեջ հավասարության նշան դնել: Այս իմաստովհիշյալ բանաստեղծությունը իրոք որ ժամանակի հրատապ ծրագրայինխնդիր էր առաջադրում:

Ահա թե ինչու է Լեյլիի համար առաջնային դառնում «ես»-ի ազա-տագրման խնդիրը, որ մշտապես ծառացած է եղել մարդկության առջև: Դամարդու՝ աշխարհի հետ հարաբերվելու խնդիրն է, դա սիրո ազատությանկանչն է.

Է՛լ մինչև ե՞րբ կինը գերի պիտ լինի,Հացիդ նայող, կամքիդ, խոսքիդ հարկի տակԷլ մինչև ե՞րբ օտարների հարկի տակԿնոջ կանչը անարձագանք պիտ մարի:Ո՞վ է տվել քեզ իրավունք իշխելու.Էդ ինչո՞ւ է օրենք, վճիռ քո ձեռքին,Ո՞վ հասցրեց քեզ էդ անհաս բարձունքին,Իսկ մեզ թողեց ցածում անխոս ու հլու:

Սեր մուրալու կինը երբեք սովոր չի,Ո՞վ է գամել հպարտ հոգին հատակին.– Ես նայում եմ կյանքի հիմար կատակին,Ու համոզվում – երբեք մեզ չե՜ք ճանաչի:

Ու մեր «ինչուն» միշտ «ինչու» էլ կմնա.Մեր հարցերին մենք պատասխան չենք գտնի.Տխուր օրը թախիծով էլ կմթնի,Փակված հոգին հեռվից ո՞վ պիտ հասկանա... (1913 թ.)6:

Կյանքի դժվարությունների հաղթահարման համար Լեյլին մարտն-չում է առաջավոր մարտիկի պես. նրա տրտնջոցը զուտ մարդկային է և կա-նացիական երանգ չունի:

Դիտարկենք ևս մի բանաստեղծություն.Ա՜խ, ծանր կյանքի բեռը իմ ուսին

6 Լեյլի, Կարոտ, Երևան, 1959, էջ 68:

Page 191: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

190

Ուղիս էլ դժվար,Ու շուրջս մարդիկ անբախտ, խեղճ ու սին

Վիճակով թշվառՄենք ստրուկ, մենք խեղճ, կյանքը՝ մեր դաժան,

Կյանքը՝ անողորմ,Հաճույքին մենք խորթ, բախտին՝ անարժան,

Կսկիծ ամեն կողմ...Կյանքի հետ անհաշտությունը գոյության կռիվն է: Մեզ հայտնի է Լեյ-

լիի կենսագրականից, որ նա իրապես ապրել է բավականին սուղ սոցիալա-կան պայմաններում, հայտնի է նաև, որ ժամանակին մտավորականությու-նը, ներառյալ Լեյլին, պատմական անցուդարձերի կնիքն են թողել իրենցստեղծագործություններում: Այս շռայլ հոգու տեր տիկինը չէր կարող ծառսչլինել ծանր իրականության դեմ:

Բանաստեղծությունն առաջին հայացքից թվում է խիստ անձնական:Իրականում բանաստեղծուհին մերկացնում է աշխարհում տիրող անարդա-րությունը և կյանքի դեմ կանգնում՝ իբրև ստրուկ տիրոջ դեմ, տանջված,բայց չկորցրած իր արժանապատվությունը, միաժամանակ ձեռնոց նետելովիրականությանը.

Բարձում է բեռը ուսերիդ անուժԻնչքան որ կուզի.

Փայլը սևացնում օրերի անուշ,Բոցը երազի:

Բայց էլ տանելու ուժ, հնար չկա.Հոգնել եմ արդեն.

Մինչ այդ ջախջախված սիրտս՝ անզգա,Անշշունջ քո դեմ...

Ստրուկդ ահա կանգնած տիրոջ դեմՏանջված, բայց հպարտ,

Մարտի է կանչում նրան ժպտադեմՀավատով հպարտ:

Տեսնենք մեզանից ո՞վ պիտի հաղթիԿռվում ահարկու:

Անարդար, անխիղճ ուժը անհաղթի,Թե՞ տանջանքն հոգու...7

7 Լեյլի, Կարոտ, Երևան, 1959, էջ 46-47:

Page 192: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

191

Իր շղթայվածության գիտակցությունը սեփական հոգու պառակտվա-ծության կռիվն է. միևնույն ժամանակ ներանձնական մտորումների այսհանգույցից գոյության կռիվը տարածվում է կյանքի անարդարության դեմ,դա հզոր հոգու պայքարն է, բայց ոչ պարտվածությունը: Այս բանաստեղ-ծությունը կարելի է համեմատել տերյանական դպրոցի մեկ այլ ներկայա-ցուցչի Ա. Տիգրանյանի «Բեռնավոր եկանք, եկանք որ անցնենք...» բանաս-տեղծության հետ, որոնք շատ նման են իրենց հուզականությամբ, առաջադ-րած խնդիրներով, բայց տարբեր են իրենց լուծումներով.

Մենք ղարիբ անցորդ կյանքի ճամփեքովԲեռնավոր, հոգնած, եկանք, որ «անցնենք»8

Վաղուց մոռացված հանգստի վայրիցԸնդմիշտ աքսորված, եկանք, որ «անցնենք»9:Տիգրանյանը հասել է իր նպատակին՝ «եկանք, որ «անցնենք» կյանքից

դեպի մահ» և անցնենք բառի չակերտավոր կրկնությամբ ավելի է ընդգծելմահվան անխուսափելիության գաղափարը՝ «կյանքն անցողիկ է» իմաստիշեշտադրմամբ հանդարտ ողբերգական տրամադրություն առաջացնելով:

Լեյլին դեռ կռիվ է տալիս աստծո հետ, և նրա զգայական մտապատկե-րը հպարտ է և մարտական: Նա սոսկական համակերպվող չէ, պատրաստ-վում է դեն նետել իր ուսերը կաշկանդող շղթաները: Հարցական նախադա-սությունները ավելի են շեշտադրում դրամատիկ կերպարին նույնականաց-ված բանաստեղծուհու խաղարկուն-ինտրիգային տրամադրությունը: «Անզ-գա», «անշշունջ», «ջախջախված սիրտը» անհնարին ճիգերով ձեռնոց է նե-տում ճակատագրին: Բանաստեղծության ուժը միայն համապատկերի մեջչի արտահայտված: Այն իբրև հակադրում բարձրացնում է հերոսի, նույն իր՝բանաստեղծուհու դրամատիկ և անմխիթար պայմաններից փյունիկի պեսհառնող հզոր կնոջ անպարտելի ոգին, որ բերում է պոետական ճշմարտութ-յան կենսական լիցքեր: Այստեղ տեղին է հիշել սիմվոլիստական պոեզիայի

8 Նոր կտակարան, Ավետարան ըստ Մատթեոսի, գլ. ԺԱ, հմր. 29: «Եկեք ինձ մոտբոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ: Իմ լուծը ձերվրա վերցրեք և սովորեցեք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ և ձեզ համարհանգիստ պիտի գտնեք: Որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը՝ թեթև»:9 Տիգրանյան Ա., բանաստեղծություններ, Թիֆլիզ, 1914 թ., էջ 22:

Page 193: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

192

երկպլան, բայց միասնական էության մասին, ուր զգայականն ու միստիկա-կանը, տեսանելին և անտեսանելին միաձուլվում են10.

Բարձում է բեռը ուսերիդ անուժԻնչքան, որ կուզիՓայլը սևացնում օրերի անուշԲոցը երազի...Այստեղ «կյանք» կոչվածի ոչ թե նկարագրական, փաստագրական ար-

ձանագրությունն է, այլ նրա ընդհանրական ամփոփ վերացարկված պատ-կերը: Բանաստեղծության մեջ սիմվոլիստական նախանշած փախուստն էիրականությունից՝ դեպի «բոցեղեն երազը», այրող և ոչնչացնող դառն իրա-կանությունը՝ իբրև սիմվոլիկ պատկեր, որ ուժերից վեր «բեռ» է բարձելմարդկային ուսերին: Լեյլին գեղաձևել է կտակարանային ճշմարտությունը:Նրա միստիկական մտածողությունը, որ հատուկ է խորհրդապաշտականդպրոցին, երազների տիրույթից տեղափոխվում է դեպի կյանք: Այսպիսի վե-րացարկված պատկերներ ունեին ժամանակի գրեթե բոլոր պոետները՝սկսած Թումանյանից, Իսահակյանից, Տերյանից՝ մինչև նրա հետևորդները,մինչև Չարենց և ուրիշներ:

Վահան Տերյանի քնարերգության և նրա հետևորդների «Տերյանականդպրոցի» հետ կապված շատ հարցեր դեռևս ուսումնասիրման կարիք ունեն:Այդ հարցերից շատերը սկզբունքային նշանակություն ունեն և դրանցլուսաբանությունը նոր նյութի վրա՝ տվյալ դեպքում Լեյլիիբանաստեղծությունների, առավել ևս կօգնեն պարզելու Տերյանիավանդույթների և մեթոդի շարունակական բնույթը:

10 Գասպարյան Դ., Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայպոեզիան, Երևան, 1983, էջ 59:

Page 194: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

193

Ա. ԱսատրյանԼեյլին որպես տերյանական դպրոցի ուղեկից բանաստեղծ

նդվզումի եվ պայքարի երգեր

ԱմփոփումԼեյլու ստեղծագործական ժառանգությունը որպես տերյանական

դպրոցի հետևորդ և Չարենցի ժամանակակից մոռացության է մատնված։ Այսհոդվածի նպատակն է ուսումնասիրել Լեյլիի ստեղծագործությունները, ևորոշակիացնել տերյանական հոգևոր ազդեցությունը Լեյլու ստեղծագոր-ծական կյանքում, և նոր նյութի հիման վրա մատնանշել Տերյանիբարեփոխիչ դերը նոր գրական մտածողության մեջ։

А. АсатрянЛейли как поэтесса последовательница “Терьянской школы”

РезюмеТворческое наследие Лейли, последовательнице “Терьянской школы”,

современнице Чаренца, почти обречено на забвение. Цель этой статьиисследовать произведения Лейли и определить духовное воздействиеТерьяна в творческой жизни Лейли и на основе нового материала,исследовать реформаторскую роль Терьяна в современном литературноммышлении.

A. AsatryanLeili as follower poet of “Teryan school”

SummeryThe artistic heritage of Leili, follower of “Teryan school”, a contemporary

of Charents is almost doomed to oblivion.The purpose of this article is to study the works of Leili and determine

Teryan's spiritual impact on the creative life of Leili and on the basis of the newmaterial, to investigate Teryan'sreformist role in modern literature thought.

Page 195: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

194

ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԵՊՀ հայ գրականության ամբիոնի հայցորդ

ԲՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԸԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. անկախություն,մետաֆոր, սոցիալական խնդիրներ, պոստմեդռնիստական օտարվա-ծություն, պոեզիա և բնություն, տարվա եղանակներ, ծառ, երկինք, բնօրրան,գլոբալ տաքացումներ:

Ключевые слова и выражения։ свобода, метафора, социальныевопросы, постмодернистская отчужденность, поэзия и природа, времена года,дерево, небо, колыбель, глобальные потепления.

Key words and expressions: independence, metaphor, social problems,postmodernist alienation, poetry and nature, seasons, tree, sky, cradle, globalwarming.

Բնությունը մշտապես եղել է մարդկային նախասկզբի փնտրտուքիամենաառաջնային ոլորտը: Բնությունն ինքնակա, ինքնիշխան գոյություն է՝հարատև ու հարահոս, դուրս մարդկային ստեղծարարությունից: Եվ,հետևաբար, սեփական ինքնությունն ու այսաշխարհային առաքելությունըմշտապես փնտրող մարդն իր ակունքներն ու նմանությունները պետք էփորձեր գտնել հենց բնության մեջ: Մյուս կողմից՝ բնությունը հնարավորինսքիչ փոփոխություների ենթարկվելով՝ որպես իդեալ, այլընտրանքայինզուգահեռման մեջ է սոցիալական միջավայրում մշտապես դիմակայող,հոգևոր տեղաշարժեր ապրող մարդ էակի հետ, ով կարծես ավելի ու ավելիշատ հեռանում է իր նախաստեղծ վիճակից:

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում բնության ումարդկային եսի գերակայության տարբեր կենսափիլիսոփայականհարաբերակցություններ են դրսևորվել: Բնությունն աստվածային է, մարդը`ստորադաս, բնությունը մարդկային ապրումների ու տրամադրություններիհամահավասար կրողն է, բնությունը մարդկային խիղճն է, բնությունըկենդանի հուշարձան է և այլն... Իսկ արդեն անցյալ դարասկզբի միջուկայինու ատոմային էներգիաների ժամանակաշրջանն իր հետ բերել էր բնությունըմարդկային մտքին ստորադասող, նրա կողմից կառավարվող կեղծ

Page 196: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

195

մտայնությանը, ինչպես նաև` բնությունը դիտարկվում էր որպեսգյուղական իրականության՝ հնի կրող, որի դեմ պետք էր պայքարել: Հենցնման մոտեցումն էլ հետագայում հանգեցրեց ատոմային էկոլոգիականաղետների ու երկրագնդի գլոբալ կլիմայական փոփոխությունների, որոնքէլ իրենց հետ բերեցին բնության բոլորովին նոր` բնապահպանական,սոցիալական ոլորտից եկող մտահոգություններ:

Միխայել Էպշտեյնը բնությանը նվիրված իր աշխատության մեջգրում է. «Պոեզիան բնության երկրորդ «ես»-ն է, նրա լեզու ձեռք բերելուհնարավորությունը: Աշխարհը կրկին վերստեղծում է բառերի միջոցով, ևեթե դա պոեզիայի ամենակարողություն չէ, ապա գոնե հույս, որ նրագոյությանը իմաստ է հաղորդում»1: Չկա որևէ այլ խոսքի տեսակ, քանբանաստեղծականն է, որ ունակ լինի առավել ամբողջական ներկայացնելբնության էությունը: Եվ խոսելով բնության պոեզիայի մասին, առաջինհերթին պետք է կարևորել ոչ այնքան բանաստեղծության մեջ առկաբնապատկերային նկարագրությունները, որքան ճանաչողությանբնափիլիսոփայական փնտրտուքը:

Բնության ներկայացումը հայ պոեզիայում մշտապես առաջնայինկարևորություն է տվել նրա ներդաշնակող կողմերի փնտրտուքին: Եվչնայած հետանկախության ժամանակաշրջանը որոշակի փոփոխություններբերեց նաև այս ոլորտում, ընդհանուր առմամբ, այն մինչ այսօր էլներկայանում է ներդաշնակող, հարմոնիկ զուգահեռումներով:

90-ականների նախասկզբին գրական դաշտում ստեղծագործում էինայնպիսի դասական բնանկարիչներ, ինչպիսիք Համո Սահյանն ու ՎահագնԴավթյան էին:

Հատկապես շատ է խոսվել ու գրվել Համո Սահյանի պոեզիայիբնաընկալման ու բնապատկերի մասին. հաճախ էլ նրան բնության երգիչանվանելով, ընդհուպ մոտեցնելով բնությանը` թերագնահատվել է նրապոեզիայում վերբնական մարդկայինի՝ խղճի-Աստծու փնտրտուքը: Իրհարցազրույցներից մեկում Սահյանն ասում է. «Խիղճը բնությունից էլ վերբան է, որովհետև բնությունն էլ անխիղճ բան է: Ես ինքս բնությանպաշտողներից եմ, բայց բնություն ինքն էլ շատ դաժան է, սարսափելիդաժան»2: Սահյանական պոեզիան բնության միայն ներդաշնակող,

1 Михаил эпштейн. природа, мир, тайник вселенной... http: // www. nvkz. kuzbass. net/dworecki/other/e/1/pp_i_pp.htm:2 Սահյան Հ., Գրչի, Խոսքի, Խղճի կշիռը, Երևան, 2003, էջ 216:

Page 197: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

196

հարմոնիկ կողմերի գերագնահատում ու փոխաբերական պատկերայնու-թյունը չէ, այն տարերային ու ներդաշնակող, հարափոփոխ անվերջավորէությունների մի համաձուլվածք է:

Որքան հող կա, որքան երկինք,Ցորենի մեջ այս մի հատիկ:Այս մի հատիկ ցորենի մեջՔանի հազար սկիզբ ու վերջ3:

Գուցե բնության հենց այս համակողմանի, շրջափուլային ընկալումըՍահյանին օգնեց ռեալ գնահատել պատմական ներկան. իրժամանակազգացողությամբ Սահյանը հաղթահարեց անկախությանսահմանաբաժանը, սակայն, մեծ հաշվով, անփոփոխ մնացին նրաբնաընկալման, պոեզիայի գեղագիտական չափանիշների ուպատկերաստեղծման համակարգերի ամբողջությունը:

Ամբողջովին անապագա ժամանակային զարգացման տիրույթումմնաց Վահագն Դավթյանի պոեզիան: Հետանկախության շրջանում լույստեսած «Հողմաշունչ գիշերներ» (1995) ժողովածուում համակցվում ենսեփական վերջի ինքնագիտակցումն ու պատմական ժամանակիտարերայնությունը: Վերնագրում առկա երկու սիմվոլներն արդեն իսկհուշում են վերջի ու տագնապի զարգացման մթնոլորտը: Բնությաներևույթները ներկա ժամանակում սահմանափակվում են կործանարարձյան ու հողմաշունչ գիշերների հետ (Ձյո՜ւն, ձյո՜ւն է… բայց ավաղ, /Ձյուն չէասես, այլ անեծք,/ Որ կապույտի ու ոսկու տաճարները կործանեց), իսկներդաշնակող բնությունը մնացել է ծննդավայր-անցյալում, որ`Բուրում էիբրև ցորեն հաց,/ Եվ բուրում իբրև գարնան հող ու ցել:

Ծննդավայրի, տոհմական վերադարձի ու բնության այսզուգահեռումները, որ առաջին հայացքից նոստալգիկ հիշողություններիտպավորություն են թողնում, իրականում հեռացած նախասկզբի փնտրտուքեն: Մի կողմից սա ժամանակի ընկալման խնդիր է, մյուս կողմից՝տոհմական նախասկզբին մոտենալու փորձ՝ որպես սկզբի, կատարելությանև իդեալի որոնում: Ժողովածուից ժողովածու տոհմականի ու բնության այսզուգահեռումները նկատելի են հատկապես Հովիկ Հովեյանի պոեզիայում:«Աստղագուշակ» (1995), «Արեգակն արդար» (1997), «Թափառականամառներ» (1999), «Ծես» (2000), «Ժայռագրեր» (2003) և մնացած

3 Սահյան Հ., Ինձ բացակա չդնեք, Երևան, 2004, էջ 195:

Page 198: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

197

բանաստեղծական ժողովածուները տոհմական համախմբվածության,ամբողջականության փառաբանություն են՝ բնապատկերային,փոխաբերական պատկերների զուգահեռմամբ: «Հայոց տոհմականշրջապտույտի մեջ նրա մի մասնիկն է իր տոհմը: Իսկ վերջինիսմասնիկները շնչավորած են տատի գոգնոցի ծալքերում, պապի դեմքնունեցող որդու պահվածքում: ...Բնություն էլ նույն սիրտն ու նույն հոգինհոգին է, ինչ-որ իր տոհմը, միավորված ցեղի ձայնին: Դրանք բոլորըանդրադարձումներ են իրար մեջ»4,- գրում է Ֆելքիս Բախչինյանն իրհոդվածում:Հ. Հովեյանի պոեզիայում բնությունը տոհմական կենսաձև է,հոգեվիճակների արտահայտման տարածք. բոլոր հույզերն ու ապրումներըհիմնականում բնապատկերային ձևակերպում են ստանում, տիեզերքիանծիրության մեջ մարդն ու բնությունը նույնականանում են, դառնում միամբողջ տոհմ՝ շնչող օրգանիզմ, մարդն այլևս միայնակ չէ, նա բնության հետմի ամբողջականություն է կազմում.

Վանքն իմ տատն է՝շալը մեջքին,Վանքը՝ մենակ երկնքի տակ,Տրված զանգի աղոթք երգին,Տատս՝ կորած պախրայի ձագ:Վանքն իմ տատն է՝ շալը մեջքին,Գնամ, ծնկեմ կամարի տակ5:

Աշխարհաստեղծման առեղծվածի բացահայտման ճանապարհինմիակ տեսանելի գոյությունը, որ տրված է մարդուն իրենից առաջ կամհետո, եղել և մնում է բնությունը: «Պոեզիան բնության մեջ գտնում է ոչմիայն իր ռիթմերն ու հանգերը, այլ ամենից առաջ բնությանանկանխատեսելիության այն ոգին, որով ինքն է շնչում»,6-գրում է ՄիխայելԷպշտեյնը նույն հոդվածում: Մարդը բնության մեջ ամենամեծարտացոլանքային փնտրտուքն է ծավալում. սա բնության ընկալմանամենաառաջնային աստիճանն է, որի ներկայացման համարբանաստեղծական խոսքն ամենատրամադրող նախապայմաններն ունի՝ իդեմս մակդիրային, փոխաբերական, համեմատական պատկերների ողջ

4 Բախչինյան Ֆ., Տիեզերքի սիրեցյալները, Երևան, 2004, էջ 13:5 Հովեյան Հ., Ծես, Երևան, 2000, էջ 61:6 Михаил эпштейн. природа, мир, тайник вселенной... http: // www. nvkz. kuzbass. net/dworecki/other/e/1/pp_i_pp.htm:

Page 199: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

198

զինանոցի: Ճանաչողության առաջնային աստիճանում բնությունըմարդկային զգացմունքներով օժտելու ցանկությունն է:

Մարդկայնացված վարքագիծ ունեցող բնապատկերներըբանաստեղծության մեջ սովորաբար ամենահաճախ հանդիպողբնակտորներն են, որոնք նպատակադրվել են աշխարհաբացահայտման,սակայն մնալով մակերեսին՝ սահմնափակվել նկարագրական պատկերիանշարժ գործառույթ կատարելով: Սեփական զգացողությունները բնությանհետ զուգահեռելու և իրենց բանաստեղծությունները փոխաբերական ուհամեմատական պատկերներով հագեցնելու ընդգծվածությամբ են օժտվածԱնդրանիկ Կարապետյանի («լուսաբացը կախվել է ձորի ափին ու ոտքերն էլվանում», «լուսինը քշտել է թևերը ու դիտում է քիչ առաջ իր փռած օրորվողլվացքը լարերին», «գիշերը սուզվում է իքն իր մեջ», «պատուհանիս չափ միպարտեզ, դրսից կարեկցում է մենությունս», «թե ինչպես է զեփյուռըհորանջում արթնացած տերևների առավոտի միջով»), Հրաչ Բեգլարյանի(«Իմ տագնապները քամին ծովին տա, ծովն ալեկոծվի իմ սրտի նման»,«ձիերն անորոշություն են կարկատոււմ, մտքերի նման ընդառաջ են վազումծառերը և որպես գրկելու պատրաստ թևեր ջարդվում են կարոտից»,«ծառերի գլխին աշնան արևը դրել է հինա, ու լուռ թեքվել է սարի պռնկից, որհերանց գնա», «Ես ամեն գիշեր մութի սավանով, հազար աստղեղեն երազ եմծածկում»,) Արզուման Այվազյանի (Ծաղկել է փշատենին, օդը բուրում էզիգզագ, ես երկունքում եմ), Արևշատ Ավագյանի («մի նորելուկ քամիտոտիկ-տոտիկ անելով բաձրանում է քարակույտերին»)7:

Իր ամբողջ թվացյալ բնականությամբ հանդերձ փոխաբերական,փոխանունային պատկերների հաճախակի կրկնությունը, երբ ամբողջբանաստեղծությունը կառուցվում է մետաֆորից մետաֆորշարունակությամբ, առավել հաճախ բերում է ընդգծված անբնականության:Մետաֆորները գալիս են լրացնելու բանաստեղծության իրականապրումների ու մտքերի բացակայությունը. բանաստեղծը սեփականասելիքի հիմնավորությունը ապացուցելու համար մետաֆորը որպես ալիբիէ օգտագործում: Այս առթիվ Ռոլան Բարտը գրում է. «Միայն թույլպոետներն են «գեղանկարչական» պատկերներ ստեղծում կամ՝ միայն«գեղանկարչական» պատկերներ: Նրանք գտնում են, որ ցանկացած բան

7 Կատարված մեջբերումները հեղինակների հետևյալ ժողովածուներից են՝Անդրանիկ Կարապետյան «Ջրերից հեռու», Հրաչ Բեգլարյան «Դրախտիպատուհան», Արևշատ Ավագյան «Խոսք և գույն»:

Page 200: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

199

կարիք ունի թարգմանության, այսինքն «Լարուս»-ի բառարանայինիմաստից անցում նրա մետաֆորիկ նշանակությանը. ստացվում է, որառարկայի պոետականացման համար բավարար է միայն այն անվանել ոչիր անունով»8 :

Բնության «անպայման» մետաֆորայնության, ավելորդ էֆեկտիդեպքեր հանդիպում ենք նույն Հովիկ Հովեյանի բանաստեղծություններում՝«աշնան զանգերը ճաքած», «հեռուն իմ մեջ բներ է հյուսել», «աշուն իր շեկշուրթն հպում պատուհանիս ջերմ կոպին»: Տպավորություն է ստեղծվում, որառաջին բանաստեղծական ժողովածուներում բնական հարահոսությամբհայտնված բնապատկերը համարվում է հաջողված հնարք և հետագայումսկսում պարտադրված ոճ թելադրել բանաստեղծին:

Առավել խորքային դիտարկումներում աշխարհաճանաչողությանփնտրտուքը, սոսկական արտացոլումից վերանալով, միտվում է դեպիբնության մետաֆիզիկական ճանաչողություն, բառային ձևակերպումստացած փոխաբերական պատկերը կրավորական բնապատկերիցվերածվում ազդեցության փոխադարձ լիցքերով օժտված զանգվածի:Բանաստեղծական տողի մեջ բառը դադարում է պասիվ բնապատկերնկարելուց: Այս իմաստով, արդի պոեզիայի համապատկերում ՎարդանՀակոբյանի բանաստեղծությունն այն եզակի տարածքն է, որտեղ մարդն ուբնությունը դառնում են միանման էներգիայով ու շնչառությամբ օժտված,միևնույն նյութից պատրաստված համասեռ մի զանգված: Մարդը բնությանմեջ իր կատարյալ ներդաշնակությունն է ապրում:

...ես բառերին չեմ դիմում, որնրանք ինչ-որ բան ասեն,ես բառերն իրար մոտ եմ բերում, որ նրանց արանքում

գտնվողճերմակ տարածությունը խոսի:Ուզում եմ բառն ապրի իր... գրվելը,ինչպես ծառն է ապրում իր ծաղկումը9:

Կեցության ու սոցիում խնդիրների գերակայությունըբանաստեղծական նյութից կարծես դուրս են թողել նախասկզբիորոնումների հանդեպ հետաքրքրությունը, սակայն հետաքրքիրշրջադարձով ինքնաճանաչման ցանկությունը Կարեն Անտաշյանի

8 Ролан Барт, Избранные работы, Москва, Прогресс, 1989, ст 54:9 Հակոբյան Հ., Քարի շնչառություն, Երևան, 2004, էջ 4:

Page 201: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

200

բանաստեղծական հերոսին ստիպում են ինքնասպառել սոցիումի ուժամանակի բոլոր շերտերը և խխունջի գալարների մեջ ետ պտտվելով՝հասնել նախաստեղծ էությանը՝ ջրին: Ներհոգեկան էներգիան կամ հոգին,ձեռք բերելով ֆիզիկական մարմնին, փոխանցվում ու նույնանում է ջրի հետ՝ջնջելով արտաքին ու ներքին աշխարհների միջնասահամանը.

Ես Քո նշաններին հետևելով գնացիու գտա պտկունք լեռան կաթնաղբյուրը,խմեցի իմ տարողության չափ քո խորքը`ստինք երկրի համեղ օծուն,ու պորտս բար եկավ10:

Հետանկախության ժամանակաշրջանի պոեզիան (հատկապես1990-ականների նախասկիզբը), փոխպայմանավորված շրջափակման,սոցիալ-տնտեսական բարդ վիճակներով, առավել ընդգծեց բնության մեջսոցիումից եկող հիմնախնդիրների առկայությունը: ՇրջափակվածՀայաստանում` անլույս ու անջեռուցում, ձյուն ու ձմեռը դիմակայունությաննոր ցուցիչներ դարձան` ընդհուպ փոխելով նաև բնության երևույթներիհանդեպ մարդկային ընկալունակությունը: Ձմեռը ներկայացավ որպեսանլույս ու սառը մի հարատևություն, ձյունը` սառցակալած փողոցներիցուցիչ: Երևույթը հպանցիկ ու պատահական մի դրվագ չէ 1990-ականներինախասկզբին. ամենատարբեր պոետական հայեցակարգերովստեղծագործող տասնյակ հեղինակներ այս կամ այն կերպ անդրադարձելեն այս թեմային: «Ձմեռն այնպես վերջացավ, ինչպես վիշապն է սատկումհեքիաթների ամենավերջում» (Հ. Գրիգորյան, «Հրեշտակներ մանկությաներկնքից», էջ 12), «Ինչքան կարելի է քայլել / դեկտեմբերյան սառցեփողոցներով/ նոր տարվա շեմին/ հասնելու համար/ (Ա. Ավագյան,Հանգրվաններ, էջ 357), «Գարուն է: Գարուն է մեր չորս դին ու/ տապալվեցձմեռվա կիսանդրին» (Արմեն Շեկոյան, «Անտիպոեզիա», էջ 110), «Անիծյալձմեռ, անիծյալ ձմեռ, մարմին առնեիր-քեզ սպանեի» (Դավիթ Հովհաննես,«Նոր քրոնիկոն», էջ 238), «Այսօր գարուն է, իսկ մեր դեմքերին/ նստածսառույցը դեռ չի հեռանում: Ամեն մեկիս մեջ անցնող ձմռան հետ/ մութընստել է ցրտից կուչ եկած կոճղերի վրա....» (Ռ. Ասատրյան, «Անապատիվարդ», էջ 17):

Խնդիրը, խոր տնտեսական լինելով հանդերձ, իր արմատներովներթափանցում է մարդկային հոգևոր ընկալման տեսադաշտ` առավել

10 «Գրանիշ», թիվ 1, Երևան, 2011, էջ 58:

Page 202: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

201

խորքային առումով ներկայանալով որպես էկզիստենցիալ վիճակներինբնորոշ բնականության, ներդաշնակության խախտվածություն, լույսի ուստվերի տեղաշարժ: Հենրիկ Էդոյանի բանաստեղծության մեջ՝«Հունվար1992թ.», գիշերը ձայն է տալիս մոմի լույսին` դառնալով՝«Հիչկոկյան մի դեմք,/ միաչքանի ֆանտոմ,/ խավարից նայող»,«տափաստանում կորած մազութի մի վագոն» («Երեք օր առանցժամանակի», էջ 49):

Սակայն սոցիալականացված բնության աններդաշնակությանամենացավոտ հարվածը բնությանը, կացնահարված, որպես վառելափայտօգտագործվող ծառի գոյությունն է: «Աջ կողմում ծառեր, որոնք մորթվելուպատրաստ ոչխարի հեզությամբ/ գալիք ձմռան են սպասում» (Հ.Գրիգորյան), «Փրկվեցինք ձմռան կացնից, ծառ իմ,/ - Գարուն հասանք, իրարտեսնաք» (Դ. Հովհաննես):

Առհասարակ, ծառը երկնքի ու հողի զուգահեռման այն միջանկյալէատարրն է, որը մարմնավորում է հողից դեպի երկինք ձգտող մարդկայինհոգևոր սլացքների ամբողջականությունը, սակայն այժմ ներկայանում էընդհատված, անկենդան մի գոյություն` մարդկային ընկալմանենթագիտակցական շերտերում գուժելով հոգևոր, դեպի երկինք ուղղվածցանկությունների անիրականանալիությունը: Ծառը նաև հարատևության,քեզնից հետո աշխարհում մնացող ու քո գոյության մասին պատմողշարունակական ներկայություն է: Ժողովրդական բանահյուսության մեջշրջանառվող հայտնի արտահայտությունը, որ` «Յուրաքանչյուր տղամարդպետք է տուն կառուցի, զավակ ունենա և ծառ տնկի», հավերժության մեջապրելու մարդկային հենց այս բնական ցանկության մասին է խոսում, ևնրա կացնահարված անկենդան ներկայությունը սեփական անգոյությանփոխաբերությունն է:

Այս համատեքստում նոր արժեքային համակարգի մեջ ենհայտնվում նաև երկինքն ու հողը: Որպես ոգեղեն, վերերկրային ձգտմանտարածք՝ հատկապես կտրուկ փոխվում են երկնքից սպասվողակնկալիքները.

... և աչքս անվերջ վառելիք է փնտրում,անգամ երկնքում` ամպերը դարձնելով տաք գոլորշուփաթիլ կամ գուլպա11:և ոչինչ, որ գարնան առաջին ամպրոպի փոխարեն

11 Հարությունյան Ա., Նամակ Նոյին, Երևան, 1996, էջ 148:

Page 203: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

202

արկեր ու ռումբեր պայթեցինև փամփուշտների հորդառատ անձրև տեղաց12:

Սոցիալական աշխարհը խախտում է նախաստեղծ բնությանամբողջականությունը և ստիպում հավասարակշռությունը վերականգնելուհամար նժարի մյուս եզրին դնել բնության հանդեպ հոգատարությունը:Կլիմայական գլոբալ տաքացումներն ու բնության աղտոտվածությունը մեծմտահոգությունների առիթ է դառնում, և ժամանակակից պոեզիան էլ, որնակտիվորեն քաղաքացիական, սոցիալական դիրքավորումներ է որդեգրել,արձագանքում է խնդրին: Ժամանակի ու խնդրի դիպուկ ընկալմամբհարցին անդրադառնում է Հովհ. Գրիգորյանը, հատկապես՝ «Կեսժամանակ», «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» ժողովածուներում,ժամանակային անցումների ու մարդկային տարերային ճակատագրիհամատեքստում հնչում է սոցիալական լայն սպառման ապրանք դարձածբնության ահազանգը:

Ավաղ, ես ապրում եմ ժամանակներում,երբ այս զառամյալ հողագնդի վրա ամեն ինչ սկսել է

վերջանալ.ցամաքում են գետերն ու լճերը,օվկիանոսները ծով են դառնում, իսկ ծովերը՝ ճահիճ,անտառներն այրվում ու մոխրանում ենչոր լուցիկների նման... 13

Հետանկախության տարիներին բնությունը, ինչպես արդեննկատեցինք, շրջափակման սոցիալական ձևափոխությունների ենթարկվածբնություն է, որը մի կողմից իսպառ կորցրել է իր ավանդականնշանակությունը, մյուս կողմից՝ անհասկանալի, իրեն ոչ բնորոշնշանակություն ձեռք բերել: Եվ հենց այստեղ է, որ ժամանակակիցպոետական ուղղությունները բնության ներկայության ընտրողական նորհայեցակարգ են դրսևորում՝ առավել շեշտադրելով նրատարածաժամանակային տեղակայությունը, լռության ու ձայնի,օտարվածության ու միֆական ընկալման կողմերը:

Ի դեմս միֆական ընկալման՝ հանդես է գալիս հետանկախությանժամանակաշրջանի ամենաբնորոշ մետաֆորը՝ միֆական ջրհեղեղը, որըբոլոր իմաստներով ժամանակային ընկալման երևույթ է՝ հնի ու նոր

12 Գրիգորյան Հ., Հրեշտակներ մանկության երկնքից, Երևան, 1992, էջ 12:13 Գրիգորյան Հ., Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ, Երևան, 2010, էջ 22:

Page 204: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

203

պայքար և որտեղ հատկապես ընդգծված է նրա տարերայնությունը,արագությունը: Բնությունը ավանդույթի, իդեալի ոլորտից է, իսկ միֆականջրհեղեղի տարերայնությունը գալիս է փոխելու այդ ավանդույթը, նորիրականություն հաստատելու: Ջրհեղեղը նաև կորցրած ներդաշնա-կությունը վերականգնելու ձգտում է:

Բնության լռության ու օտարվածության կողմերն է օգտագործումաշխարհընկալման հետմոդեռնիստական հայեցակարգը. մարդն ուբնությունը անմիջական շփման կենտրոնից օտարվում են տարբերանկյուններ, յուրաքանչյուրն ապրում է իր առանձնացված կյանքով,իդեալների վերանայման անհրաժեշտություն է առաջանում: Օրինակ, ԱշոտԳաբրիելյանի բանաստեղծության մեջ «կեղծ» բնությունը տագնապիազդանշան է արձակում.

Շուտով Աստծուն կտեղավորեն համակարգչի մեջ,իսկ պապս ծաղիկ-խոտ է հնձում՝նայելով գարնան աչքերին,որտեղ Աստծու աչքերն է որոնում14:

Իսկ ահա Մարինե Պետրոսյանի մոտ օտարված բնության մեջ այլևսկորցրած իդեալի ափսոսանք չկա. բնապատկերները հայտնվում ուանհետանում են որոշակի անտարբերությամբ.

Դաշտային ծաղիկներըմիակ հիշողություն են Աստծո մասինոր չկա վաղուց բայց թողել ա իրանիցհիշատակ15:

Բնության հանդեպ պոստմոդեռնիստական այս ծայրահեղօտարվածությունը հատկապես վերջին տասնամյակում զարգացող միտումէ և կարող է արդյունք լինել հետջրհեղեղյան անորոշության, ակնկալիքներիիսպառ բացակայության, մարդկային նոր տեսակի մենության: («Դեղին միտերև ափիս մեջ ընկավ բայց չէի կարող ես նրան օգնել», Գևորգ Թումանյան,«Մի ուշաթափ տերև պոկվեց ու ընկավ քարին, քարը ձայն չհանեց», ԱշոտԳաբրիելյան):

Բնությունը պոեզիայում տեղակայելու առավել տարածվածդրսևորումները ակնհայտորեն կապված են նրա ժամանակատարածական,կենսական ընթացքից կատարվող դիտարկումների հետ. հատկապես

14 Գաբրիելյան Ա., Գրպանի բանաստեղծություններ, Երևան, 2012, էջ 38:15 Պետրոսյան Մ., Սալաթ կրակոցներով, Երևան, 2011, էջ 15:

Page 205: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

204

հետաքրքիր դրսևորումներ են ստանում տարվա եղանակաների հետզուգահեռումները:Ամբողջովին մարդկային զգացմունքներով ապրող կենսաձևի մեջ է Հովհ.Գրիգորյանի «Շրջապտույտ» բանաստեղծական շարքը: Տարվաեղանակների բնապատկերային տեսարանները Գրիգորյանի պոեզիայումզուգահեռվում է մարդկային կյանքի չորս տարիքային խմբերին՝մանկություն, երիտասարդություն, հասունություն և ծերություն: Տարվայուրաքանչյուր եղանակ իրեն բնորոշ մետաֆորային պատկերն է գտնում,ներկայանում իրեն բնորոշ գույների ու երանգների մեջ և մարդկայինկյանքի տվյալ տարիքին բնորոշ զգացմունքային ապրումայնությունցուցաբերում:

Գարունը՝ «ծաղկած ծառերի վրա ծաղիկները փոքրիկ ու ճերմակօրորոցներ են», ամառը՝ «վարդ, որ դեռատի մի աղջիկ է, որ ծնողներիցթաքուն ներկել է շուրթերը ամենավառ կարմիր շրթներկով», աշունը` «ինչ-որ մեկի տերևների դեղին կույտի մեջ կորցրած զարթուցիչ»: Սկզբունքորենհետաքրքիր անկյունագծի վրա են տեղադրված հատկապես ձմռանբնապատկերները, որոնք մի կողմից ծերություն ու վերջավորություն ենցուցանում, մյուս կողմից՝ ձյան լռության ու մաքրության ու ճերմակությանմեջ կրկին սկզբնավորվող սկզբի գաղափարը:

Ամփոփելով մեր խոսքն ու հպանցիկ դիտարկումներըժամանակակից պոեզիայում (հատկապես վերջին տասնամյակում)բնության ընկալման ու դերակատարության մասին, պետք է փաստենք, որավելի ու ավելի շատ բանաստեղծության հերոս է դառնում քաղաքաբնակ,հողից կտրված, բնության հետ պատուհանից հարաբերվող անհատը, ումհարաբերակցությունը բնությանը սահմանփակվում է միատեսարան,միածառ, քամիաանձրևախառն դիտարկումներով: Բնությունը՝ որպեսարարիչ ուժ, ինքնաճանաչողության, սկզբի փնտրտուք, էականդերակատարություն չունի:

Page 206: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

205

Հ. ՀակոբյանԲնության ընկալման տարաբնույթ հայեցակարգերը Անկախության

շրջանի պոեզիայումԱմփոփում

Բնության պոեզիայի վերջին 20 ամյակի պատմությունը հետևյալհետագիծն է անցնում:Բնության ներկայացումը հայ պոեզիայում մշտապեսառաջնային կարևորություն է տվել նրա ներդաշնակող կողմերիփնտրտուքին: Մարդը բնության մեջ ամենամեծ արտացոլանքայինփնտրտուքն է ծավալում. սա բնության ընկալման ամենաառաջնայինաստիճանն է, որը պոեզիայում համեմատություններ ու մետաֆորներիմիջոցով է արտահայտվում: 1990-ակաների նախասկզբի բնությունըսոցիալական է.ձմեռը ներկայացավ որպես անլույս ու սառը միհարատևություն, ձյունը` սառցակալած փողոցների ցուցիչ: Սոցիալականաշխարհը խախտում է նախաստեղծ բնության ամբողջականությունը ևստիպում պոեզիային բնապահպանական խնդիրների անդրադառնալ:Բնության լռության ու օտարվածության կողմերն է օգտագործումաշխարհընկալման հետմոդեռնիստական հայեցակարգը. մարդն ուբնությունը անմիջական շփման կենտրոնից օտարվում են տարբերանկյուններ, յուրաքանչյուրն ապրում է իր առանձնացված կյանքով,իդեալների վերանայման անհրաժեշտություն է առաջանում:

А. АкопянРазличные концепции восприятия природы в поэзии периода

независимости.Резюме

История поэзии природы за двадцать лет проходит через следующуютраекторию. Представление природы в армянской поэзии всегда давалопервостепенное значение поиску ее гармоничных сторон. Человек в природепостоянно искал схожость, это ключевая ступень восприятия природы,которая в поэзии проявляется посредством сравнений и метафор. Природаначала 1990-х годов – социальная: зима представлена как беспросветная ихолодная вечность, снег же является указателем оледеневших улиц.Социальный мир нарушает целостность первозданной природы и заставляетпоэзию обращаться к проблемам охраны окружающей среды. Концепцияпостмодернистского восприятия мира использует тишину и отчужденностьприроды: человек и природа от центра непосредственного общения

Page 207: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

206

отделяются в разные углы, каждый проживает своею отделенною жизнью,появляется необходимость пересмотра идеалов.

H. HakobyanThe concepts of nature perception in the poetry of independence

SummaryWhen we view the history of Nature poetry of the last 20 years we see the

following trajectory. Presenting nature in poetry has always been of greatimportance in Armenian poetry, most specifically in the quest of harmonizing itssides. In nature human beings are in eternal quest of reflection. This primary levelof perceiving nature is represented in poetry through metaphors and simile. Thenature preceding the 1990s is social, with winters being a cold eternity of powercuts, the snow being an indicator of icy streets. Social world violates the entiretyof primordial world, forcing poetry to deal with ecological problems. Thepostmodernist canon touches upon the silence and alienation of nature. From theirimmediate nucleus of communication humans and nature get alienated intodifferent sides, each live a separate life, giving birth to the necessity of thereconsideration of ideals.

Page 208: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

207

ԱՍՏՂԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆՎաղարշապատի Մ.Գորկու անվան հ.5 ավագ

դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

ՄԵԾԵՐԸ ՉԱՐԵՆՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ

Բանալի բառեր և արտահայտություններ. դիպուկ գնահա-տականներ, մեծ, ուսանելի, հանճարեղ բանաստեղծ, գեղարվեստականստեղծագործություն, հայ, համաշխարհային գրականություն, արվեստ,վարպետ, զարմանալի բնութագրումներ:

Ключевые слова и выражения: точные оценки, великий,поучительный, гениальный поэт, художественное произведение, армянская,всемирная литература, искусство, мастер, удивительные характеристики.

Key words and expressions: exact marks, great, instructive ,tallented poet,belles-lettres, armenian,world-wide literature, art, master, astonishingdescriptions.

Չարենցը, լինելով իսկապես հանճարեղ բանաստեղծ, ունեցել էսեփական հանճարի բարձր գիտակցում, հաճախ նաև ինքնահիացումիհասնող ինքնագնահատական... Միանգամից ասենք, որ այս երևույթըհատուկ է գրեթե բոլոր մեծերին`չմոռանալով նշել նաև, որ նրանք տեսնել ուարժևորել գիտեն նաև մյուս մեծություններին: Չարենցը խորապես օժտվածէ վերոհիշյալ հատկանիշով, ինչը է'լ ավելի սիրելի ու պաշտելի է դարձնումնրան ոչ միայն հայ, այլև օտար սերունդների հիշողություններում:

Գրականության ուսուցչին մեր օրերում կարող են անգնահատելիօգնություն ցույց տալ հայ և ռուս մի շարք գրողներին Չարենցի տվածդիպուկ գնահատականները, նրանց ստեղծագործության առանձնահատ-կությունների զարմանալի նուրբ ու ճաշակով բնութագրումները:

Չարենցն առանձնապես բարձր էր գնահատում ‹‹նաիրյան խոսքիավագ նահապետի››` Հովհ. Թումանյանի ‹‹պարզ, հակիրճ ու իմաստուն››

Page 209: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

208

գրելու արվեստը և նրան համարում էր իր ու հայ բոլոր գրողներիհանճարեղ ուսուցիչը, ‹‹մեր խոսքի ամենամեծ վարպետը››1:

Ճիշտ է, խոսելով հայ գրական լեզվի զարգացման հեռանկարներիմասին, Չարենցը կարծում էր, որ Թումանյանի լեզվի գավառականհատկանիշները պատմականորեն դատապարտված են մահվան, բայց ևավելացնում էր, որ ‹‹անկախ Հ.Թումանյանի լեզվական տենդենցներնընդունելուց կամ մերժելուց` Հ.Թումանյանը է և կմնա հայ մեծանունբանստեղծը, որն իր ստեղծագործության այլ կողմերով թերևսամենաուսանելին է մեր երիտասրադ գրողների համար››2:

Իսկ թե որոնք էին Թումանյանի ստեղծագործության ուսանելի այլկողմերը, Չարենցը զարմանալի սեղմ, բայց խոր կերպով բնութագրել է‹‹հանճարեղ լոռեցուն›› նվիրված իր գողտրիկ բանաստեղծություններում,որոնք տեղ են գտել նրա կարապի երգում`‹‹Գիրք ճանապարհի››ժողովածուում:

Եվ այսպես, Թումանյանի մեծությունը Չարենցն ամենից առաջտեսնում է իր հայրենիքի, հարազատ ժողովրդի հետ ունեցած սերտ կապիմեջ (‹‹Արմատներ ուներ նա հողում››): Նրա ստեղծագործություններումառինքնող անկեղծությամբ պատկերվում էին աշխատավոր հայ գեղջուկիառօրյա կյանքը, հոգսերն ու ցավերը, նվիրական խոհերը, զգացմունքներն ուերազանքները (‹‹Իր երգերը գեղջուկ նաիրցու քրտինքով էր նա ողողում››):Հանճարեղ լոռեցու երգերում իր բանաստեղծական հմայիչ արտացոլումնէին գտնում նաև հայրենի բնության գեղեցկությունները (‹‹Հանճարեղերգերում նրա իր երկրի արևն էր շողում››):

Թումանյանի երգերում ուսանելին, սակայն, սոսկ Հայաստան երկրիպատկերումը չէր: Այդ մեծ բանսատեղծը կյանքն ընկալում էր իմաստունմարդու լայն ու խոհուն հայացքով:Նրան հարազատ էին ոչ միայն իրժողովրդի, այլև համայն մարդկության խոհերն ու մտորումները (‹‹Երկնքինման ընդարձակ, օվկիանի նման` իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր››:

1 Ե.Չարենց, Գրականության մասին, Երևան,1957, էջ 65:2 Հ.Մ.Մախչանյան, Եղիշե Չարենցը գրականության ուսուցման մասին, Երևան, 1972 ,էջ 31։

Page 210: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

209

Նա խորապես հասկանում էր մարդկության ցավերն ու հոգսերը:Տառապելով նրա համար ու նրա հետ մեկտեղ`բանաստեղծի հոգունհարազատ էին հնչում ոչ միայն մարդ էակի թախծի,տխրության ուերջանկության հնչյունները, ապագայի նվիրական երազանքները (‹‹Ե′վորսում էր երգեր ու խոհեր, և′ տեսնում էր չքնաղ երազներ››): Բանստեղծըերբեք չէր ընկճվում ու հուսահատվում,նա անսահման լավատես էր,հավատաում էր մարդկության ստեղծագործ ու արարող ուժերին,վստահումիր երկրի ու համայն մարդկության պայծառ ապագային (‹‹Եվ ոգու ափերիննստած`նա նայում էր հայացքով պայծառ››): Այդ ամենի հետ մեկտեղԹումանյանի մեծությունն արտահայտվում է նաև նրա անզուգական պարզու վճիտ արվեստի մեջ: Դրա շնորհիվ է, որ Թումանյանը բարձրացավհամամարդկային այնպիսի հանճարների մակարդակին, ինչպիսիք ենՀոմերոսն ու Գյոթեն (‹‹Այս հմուտ, հանճարեղ լոռեցին Հոմերի, Գյոթեի հետմի օր հավասար նստել է քեֆի… ››):

Չարենցն իր անսահման հիացմունքն է արտահայտել նաևՎ.Տերյանի պոեզիայի նկատմամբ: Նա կարծում էր,որ հարազատ գյուղիպարզ միջավայրից հեռանալը,կապիտալիստական խոշոր քաղաքի բարդ ուհակասական մթնոլորտը Տերյանին դարձրել էին ‹‹‹‹նրբակիրթ ու գալանտպոետ››, և նրա ողբերգական մահով կտրվեց շղթան նորի ու հնի. մի սերունդայն կողմը թողեց գյումրեցի Ավոյին և երկու սերունդ հեռու` լոռեցիՀովհաննեսին…››3:

Մեծ պոետը հիացմունքով էր նշում, որ Տերյանի բանաստեղ-ծությունների ‹‹մինիատուր ձևերի›› մեջ խտացված է ‹‹մտքի, երևակայությանաներևակայելի թռիչք››:

Նա բարձր էր գնահատում Տերյանի նորարարական խիզախորոնումները բանաստեղծական ձևի, լեզվի ու ոճի հարցերում և նշում էր, որՏերյանը հայ պոեզիայի անդաստանը հարստացրեց շեշտային տաղա-չափության գոհարներով, և որ նրանից հետո մեր բանաստեղծությունըզարգանալու է այդ և ոչ թե վանկային տաղաչափության ավանդույթներով:

3 Հ.Մ.Մախչանյան, Եղիշե Չարենցը գրականության ուսուցման մասին, Երևան, 1972,էջ 34։

Page 211: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

210

Տերյանի արվեստի առանձնահատկություններից էր համարումբովանդակության ու ձևի զարմանալի ներդաշնակությունը, պատկերի ևխոհի,զգացմունքի ու տրամադրության միասնությունը, ռիթմավորման ևարտահայտչական միջոցների բազմազանությունը, նուրբ երաժշտա-կանությունը, լեզվի հղկվածությունն ու մաքրությունը. ‹‹…Տերյանը միամբողջ կուլտուրա է: Կուլտուրան հերքե՞լ կլինի: Մի բան պիտի հասկանալ.չլիներ Հովհ. Հովհաննիսյանը, Թումանյանը Թումանյան չէր լինի, ոչ էլԻսահակյանը` Իսահակյան, իսկ եթե չլինեին Հովհաննիսյանը,Թումանյանը, Իսահակյանը, Տերյանը Տերյան չէր լինի, չլիներ Տերյանը` եսե'ս չէի լինի››4:

Հիշեցինք Ավ. Իսահակյանի անունը: Վարպետը, որպես սրբազանմասունք, պահում էր Չարենցի թաշկինակ-նամակը` իրեն նվիրվածբանաստեղծությամբ: Գրասեղանի արկղից խոր հուզմունքով հանում էրՉարենցի թաշկինակը`ցույց տալու համար նրանց,ովքեր հոգու խորքումանաղարտ էին պահում մեծ բանաստեղծի նվիրական հիշատակը: Եվդողդոջուն ձայնով, փոքրիկ ընդհատումներով կարդում էր.

Որքան գնում, այնքանխոնարհ,Այնքան անհուն ուայնքան ջերմ,Ես խոնարհում եմ քոառջևԵ'վ սեր, և' սիրտ, և'քնար:

Արդեն ցնորք էանհնար`Ոնենալ երգ այնքաննայիվ,Որ հմայե երեխայինԵվ ծերունու սրտումմնա:

Սիրտդ կարող էվեհանալ,

Ա¯խ,կուզեի եսունենալ

4 Ե.Չարենց, Ընտիր երկեր,Վահան Տերյանի հիշատակին, Հայպետհրատ,Երևան,1954, Էջ106։

Page 212: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

211

Որ անսալով նրասրտին`Երգ ես տվելժողովրդին,Որ իր երգովանմահանա:

Գոնե մի երգ այդքանջերմին,Որ գրեի խուղիսորմին,Եվ նա հավետ այնտեղմնար:

Եվ սերունդներայսպես գայինԵվ կարդային խուղիսորմինՍրտիս միակ երգըջերմին,Եվ երգը այդ ես քեզտայի:

Չարենցն իր ժամանակի ամենազարգացած գրողներից մեկն էր: Նահիանալի գիտեր ոչ միայն հայ, այլև ռուս և համաշխարհային դասականգրականությունը: Ուներ հարուստ գրադարան,ուր պահվող հարյուրավորգրքերի բովանդակությունը գրեթե անգիր հիշում էր: Նա քաջ գիտակցում էրիր մեծ տաղանդը և հպարտ էր դրանով, որը, սակայն, նրան հետ չէրպահում նաև մյուս հանճարներին խորապես գնահատելուց:

Վ.Ալազանն իր հուշերում պատմում է, որ մի օր Չարենցն իրենհարցնում է, թե ինքը Մեծարենցի չափ տեղ կունենա մեր գրականությանմեջ:

-Իհարկե կունենաս,-պատասխանում է Ալազանը:-Տո սո'ւկին սին,եթե ուզում ես ճիշտն իմանալ, ես Մեծարենցից էլ

մեծ բանաստեղծ եմ5:

5 Գայանե Օհանյան, Հայ գրականության քրեստոմատիա, Հրազդան, 2011, էջ 396։

Page 213: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

212

Այո', նա լավ գիտեր իր մեծությունը, սակայն դա չխանգարեցհետագայում գրելու.

Արյուն է եղել աշխարհում, եղել է եղեռն ու կռիվ:Լեռնացել են ուժեր վիթխարի`ամեհի ելած իրար դեմ:Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,Արև¯ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին:Չարենցը հետևում էր իր գրչակից ընկերոջ` Ա.Բակունցի

ճակատագրին: Չհավատալով նրան ներկայացված մեղադրանքներին`գրում է ‹‹Ակսել Բակունցին›› հանրահայտ բանաստեղծությունը, որովտալիս է նրա ստեղծագործության բնութագիրը: Իսկ ‹‹Մթնաձորն››ընթերցելուց հետո ծնվում են այս բյուրեղյա տողերը.

Քո Մթնաձորում թախիծ է ծորումՈւ կարոտ` մանկութ հարազատ ձորի,-Աշխատի' ր սակայն, որ մութ այդ ձորումՔո պայծառ ուղին անդարձ չկորի:Չարենցի ուշադրությունից չէր կարող վրիպել մեծ քանաքեռցին:

Շրջանցելով ‹‹Դեպի լյառն Մասիս›› պոեմը, որը Աբովյանի անձի և գործի միյուրօրինակ գնահատականն է, մեջբերենք այն փոքրիկ բանաստեղծու-թյունը, որ կոչվում է ‹‹Խաչատուր Աբովյանի արձանին››: Այս չորստողանիբանաստեղծությամբ Չարենցն իր խորունկ երախտագիտությունն էհայտնում հայ մեծ լուսավորչին.

Քո պատվանդանը փոքր է չափազանց,Բայց մե՞ծ էր արդյոք հերկը հայրենի,Որի բարգավաճ գալիքին ընծաԴու հանճարը քո և կյանքը բերիր:

Չարենցի գրասեղանին մշտապես որևէ գիրք էր լինում Պուշկինից:‹‹Ոչ մի բանաստեղծ, ոչ մի պոետ ինձ այնպես չի խաղաղեցնում, ինչպեսՊուշկինը. հոգեկան ներդաշնակության բարձրագույն ձևը նրա մեջ եմտեսնում միայն: Երբ ես տխուր ու հոգնած եմ լինում և ուզում եմ ինձվարձատրել մեծագույն հաճույքով,փակում եմ իմ տան դռները, պառկում և

Page 214: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

213

սկսում եմ կարդալ Պուշկին››6: Պուշկինի արվեստի չարենցյան բարձրագույնգնահատականը, թերևս, հետևյալ տողերում է արտահայտվում.

Իմ սենյակում երեկ նստած`Կարդում էի Ալեքսանդրին:Կարդում էի…Եվ իմ հոգինՀսկա մի խինդ էր ողողում:Այդքան պայծառ ու ահագինԱրեգակն է միայն շողում:

Եվ կարդալով Ալեքսանդրին`Կրկին անգամ ես հասկացա,Թե ինչու է նրա անդրինՍերունդների սրտում կեցած:Թե դարերի հորիզոնումԻնչու է նա անվերջ շողում ուբարձրանումԵվ միշտ պայծառ պիտի մնա:

Բայց այսպիսի երգի համարՔնարն է պետք Ալեքսանդրի:Քնարն է պետք Ալեքսանդրի,Ու քնարի հետ միասին`Այդքան անհուն ու ահագին,Այդքան պայծառ ու վեհ մի սիրտ:(‹‹Թուղթ բանաստեղծբարեկամիս…››)

Սովորի'ր գրել դու պարզ ու պայծառ,Ինչպես այն չքնաղ պոետը գանգուր,

Որի երգերում թե' քորեյ, թե' յամբԴյութում են իրենց տոկունպարզությամբ,Թովում են թափով, պարզությամբ արի-Սրանո'վ է նա ահա վիթխարի:(‹‹Ընթերցող պոետին››)

Չարենցի գեղարվեստական ստեղծագործություններում,գրականագիտական հոդվածնեում, ճառերում և նրա մասին հուշերի գրքումսփռված են նրա բազմաթիվ այլ նուրբ ու խոր դիտողականություններըմիջնադարյան քնարերգության, աշուղների, (մասնավորապես Սայաթ-Նովայի), Խ.Աբովյանի, Մ.Նալբանդյանի, Ալ.Շիրվանզադեի, Դ.Դեմիրճյանի,խորհրդահայ մի շարք բանաստեղծների, ինչպես նաև ռուս և

6 Հիշողություններ Ե.Չարենցի մասին, Հայպետհրատ, Երևան, 1961, էջ 336:

Page 215: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

214

համաշխարհային գրողների (Շեքսպիրի ‹‹Լիր արքան›› շատ բարձր էրգնահատում`ասելով. ‹‹‹‹Լիրը›› հասկանում և զգում եմ հոգուս բոլորմասերով: Լիրը ես եմ…››7) մասին: Այդ դիտողությունները, որոնցից շատերնունեն մեթոդական-մեթոդաբանական արժեք, նույնպես կարող ենօգտագործվել թե′ հայ և թե′ ռուս գրականության ուսուցման ընթացքում:Ուսուցիչը մասնավորապես շատ օգտակար մտքեր կարող է գտնելԱ.Պուշկինի, Մ.Գորկու,Ա.Բլոկի, Վ.Բրյուսովի, Ս.Եսենինի, Խ.Էրենբուրգի ևշատ ուրիշ բանաստեղծների ստեղծագործության, խորհրդայինժողովուրդների գրականության փոխադարձ կապերի, համաշխարհայինգրականության ճանաչված վարպետների արվեստի առանձնահատկու-թյունների, գեղարվեստական թարգմանությունների օրինաչափություններիև գրականագիտական այլ հարցերի վերաբերյալ, որոնք, որպես օժանդակնյութ, կարող են օգտագործվել ոչ միայն դասերի, այլև գրականությանարտադասարանական պարապմունքների ընթացքում:

Օգտագործված գրականություն1. Հ.Մ.Մախչանյան, Եղիշե Չարենցը գրականության ուսուցման

մասին, Երևան, 1972:2. Ե.Չարենց, Գրականության մասին, Երևան,1957:3. Հիշողություններ Ե.Չարենցի մասին: Հայպետհրատ,Երևան,1961:4. Ե.Չարենց, Ընտիր երկեր, Վահան Տերյանի հիշատակին,

Հայպետհրատ, Երևան, 1954:5. Գայանե Օհանյան, Հայ գրականության քրեստոմատիա, Հրազդան,

2011:Ա.Մխիթարյան

Եղիշե Չարենցը մեծերին գնահատել գիտերԱմփոփում

Հոդվածն ընդգրկում է հայ և օտարազգի մի շարք գրողներինՉարենցի տված դիպուկ գնահատականները, նրանց ստեղծագործության

7 Գայանե Օհանյան, Հայ գրականության քրեստոմատիա, Հրազդան, 2011, էջ 292։

Page 216: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

215

առանձնահատկությունների զարմանալի նուրբ ու ճաշակովբնութագրումները, որոնք մեր օրերում կարող են անգնահատելի օգնությունցույց տալ գրականության ուսուցչին` իր դասն առավել հետաքրքիր ևբովանդակալից դարձնելու նպատակով։

А.МхитарянЕгише Чаренц умел ценить ...

РезюмеВ статье представлены на редкость чуткие и тонкие оценки сущности и

особенностей произведений ряда армянскиx и зарубежныx писателей, данныx Е.Чаренцом. В наши дни это может принести неописуемую пользу учителямлитературы в деле наиболее интересного и содержательного проведениязанятий .

A.MkhitaryanEghisheh Charents can value the grown-up

SummaryThe article includes in the exactly estimation of E.Charents to some Armenian and

Foreign-writers,to particular of their works and creations with nowdays can help toteacher of literature.The teacher of literature can carry on lesson more interesting.

Page 217: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

216

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԱՇՈՏ ԳԱԼՍՏՅԱՆ19-րդ դարի արևելահայ աշխարհաբարը և ՊերճՊռոշյանի «Հուշիկների լեզուն»

3ԵՎԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԺամանակի քննադատությունը և Թումանյանըփոխառությունների հարցի շուրջ

16ԱՆԱՀԻՏ ԱԴԻԼԽԱՆՅԱՆՏերմինային տեղաշարժերը արդի գրական հայերենում

26ՀՐԱՆՈՒՇ ԶԱՔՅԱՆՆԲ//ՉԲ սեռային զուգահեռություն ունեցողբայերը Աստվածաշնչում

42ԱՇԽԵՆ ՅՈՒԶԲԱՇՅԱՆՀրամայական նախադասության կառուցվածքայինև իմաստային առանձնահատկությունները Աստվածաշնչում

50ՌՈՒԶԱՆ ՎԻՐԱԲՅԱՆՆորայր Ադալյանի ստեղծագործությանլեզվի պատկերավորման համակարգը

59ԼԻԼԻԹ ԵԶԵԿՅԱՆՄկրտիչ Արմենի արձակի բառապաշարը

69ՀԵՐՄԻՆԵ ԱԲՐՈՅԱՆՈւղիղ խնդրի շարադասությունը արևմտահայերենում

81ՄԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԳրչության արվեստը և Արիստակես Գրչիուղղագրության համակարգը

93

Page 218: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

217

ՖՐԻԴԱ ՀԱԿՈԲՅԱՆԲառապաշարի ներկայացումը էլեկտրոնայինբառարաններում

107ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԱԻԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍիմվոլիզմը ծիածանի գույներում. Միսաք Մեծարենց

117ԱՐՄԻՆԵ ԱԴԱՄՅԱՆՀին հայոց աստվածներ Վահագնը և Անահիտը Սիամանթոյիև Դ.Վարուժանի բանաստեղծություններում

137ԼԻԼԻԹ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԱնի քաղաքի մասին ավանդազրույցների վերաբերյալԽաչատուր Աբովյանի մեկնությունները

145ԼՈՒՍԻՆԵ ՏՈՆՈՅԱՆՇահան Շահնուրի և Վազգեն Շուշանյանի գրականհայացքի առարկայական բախման մի քանի հարցեր

159ԼԻԼԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԶորայր Խալափյանի «Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայիկամ Կճուճների թագավորը» պատմավեպի ժանրայինառանձնահատկությունները

180ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆԼեյլին որպես տերյանական դպրոցի ուղեկից բանաստեղծ.Ընդվզումի եվ պայքարի երգեր

186ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԲնության ընկալման տարաբնույթ հայեցակարգերըանկախության շրջանի պոեզիայում

194ԱՍՏՂԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆՄեծերը Չարենցի գնահատմամբ

207

Page 219: Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Hayagit Abovyan/2014(4).pdf · օձի լեզու թափեցի, մինչև կարողացա քեզ համար քնելու

218