8
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.1 (11) Естественные и физико-математические науки Natural and Physical-Mathematical Sciences ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 96-100.pdfՄշակութային զանգվածային միջոցառումների ճյուղային կառուցվածքը

  • Upload
    others

  • View
    23

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 96-100.pdfՄշակութային զանգվածային միջոցառումների ճյուղային կառուցվածքը

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.1 (11)

Естественные и физико-математические науки

Natural and Physical-Mathematical Sciences

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 96-100.pdfՄշակութային զանգվածային միջոցառումների ճյուղային կառուցվածքը

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.1 (11)

Բնական և ֆիզիկամաթեմատիկական

գիտություններ

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 96-100.pdfՄշակութային զանգվածային միջոցառումների ճյուղային կառուցվածքը

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

ա.գ.դ., պրոֆ. Թ. Վարդանյան ա.գ.դ., պրոֆ. Մ. Թորոսյան ե.գ.դ., պրոֆ. Ռ. Մինասյան ֆ.մ.գ.դ., դոց. Ս. Մելքոնյան ա.գ.թ., դոց. Ն. Հարությունյան ա.գ.թ., դոց. Ա. Պոտոսյան ա.գ.թ., դոց. Ս. Սուվարյան ա.գ.թ., դոց. Տ. Սարգսյան կ.գ.թ., դոց. Հ. Փանոսյան ֆ.մ.գ.թ., դոց. Ա. Մակարյան ֆ.մ.գ.թ., դոց. Ռ. Մարգարյան ա.գ.թ. Գ. Ալեքսանյան տ.գ.թ. Ս. Քելյան ֆ.մ.գ.թ. Մ. Հայրապետյան ք.գ.թ. Հ. Սիմոնյան

д.г.н., проф. Т. Варданян д.г.н., проф. М. Торосян д.г.н., проф. Р. Минасян д.ф.м.н., доц. С. Мелконян к.г.н., доц. Н. Арутюнян к.г.н., доц. А. Потосян к.г.н., доц. С. Суварян к.г.н., доц. Т. Саргсян к.б.н., доц. О. Паносян к.ф.м.н., доц. А. Макарян к.ф.м.н., доц. Р. Маргарян к.г.н. Г. Алексанян к.т.н. С. Келян к.ф.м.н. М. Айрапетян к.х.н. А. Симонян

Editorial Board

DSc, Prof. T. Vardanyan DSc, Prof. M. Torosyan DSc, Prof. R. Minasyan DSc, Associate Prof. S. Melkonyan PhD, Associate Prof. N. Harutyunyan PhD, Associate Prof. A. Potosyan PhD, Associate Prof. S. Suvaryan PhD, Associate Prof. T. Sargsyan PhD, Associate Prof. H. Panosyan PhD, Associate Prof. A. Makaryan PhD, Associate Prof. R. Margaryan PhD G. Aleksanyan PhD S. Kelyan PhD M. Hayrapetyan PhD H. Simonyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 96-100.pdfՄշակութային զանգվածային միջոցառումների ճյուղային կառուցվածքը

96

Սերինե Սարդարյան ԵՊՀ, Աշխարհագրության և երկրաբանության

ֆակուլտետ, մագիստրանտ Գիտ. ղեկավար՝ ա.գ.թ. Գ. Ալեքսանյան Էլ. փոստ՝ [email protected]

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Միջոցառում է համարվում այն իրադարձությունը, որը հանդիսատեսի, այցելուի համար վերած-

վում է ինչ-որ բացառիկ երևույթի [4, 10-12]: Միջոցառումները հանդիսանում են սոցիալական երևույթ-ներ, որոնք լայնորեն կիրառվում են ներկայիս գործարար ակտիվության, քաղաքական կյանքի, սոցիա-լական կոմունիկացիաների ոլորտներում: Առանց դրանց անհնար է պատկերացնել նաև մշակութային կյանքը, մշակութային գործընթացները: Ավելին, հենց ինքը մշակույթի և արվեստի ոլորտն որոշակի տեսանկյունից իրենից ներկայացնում է համակարգված և ոչ այնքան հատուկ կազմակերպվող իրա-դարձությունների և միջոցառումների շարք: Վերջիններս ըստ էության, հանդիսանում են այն ապ-րանքը, որն առաջարկվում է ունկնդիրներին, հանդիսատեսին, մշակութային հաստատությունների այ-ցելուներին: Համերգ, ներկայացում, ցուցահանդես, տոն, այս ամենը ոչ այլ ինչ են, քան հատուկ կազմա-կերպվող խոշորագույն իրադարձություն, որն իրականացնում է մի շարք սոցիալական գործառույթներ՝ զուտ գեղարվեստա-էսթետիկականից մինչև կոմունիկացիոն և նույնիսկ տնտեսական:

«Մշակութային զանգվածային միջոցառումներ» (ՄԶՄ) հասկացությունը շատ լայն իմաստ ունի և իր մեջ ներառում է տոները, տոնախմբությունները, փառատոնները, համերգները, սպորտային խաղերը և այլն: Այդ միջոցառումների մասնակիցների թիվը բավականին մեծ է, որը բարդացնում է դրանց կազ-մակերպումը, արդյունավետ ու անվտանգ անցկացումը: Ուստի, անհրաժեշտություն է առաջանոմ ուսումնասիրություններ կատարել մշակութային զանգվածային միջոցառումների կազմակերպման, ան-վտանգ անցկացման և սպասարկման վերաբերյալ:

Մշակութային զանգվածային միջոցառումը բոլոր տեսանկյուններից, իր ամբողջ բազմազանու-թյամբ, համարվում է անսովոր բարդ երևույթ: Վերջին դարի ընթացքում բազմիցս փոփոխվել են այդ միջոցառումների արդյունավետ կազմակերպման մեթոդներն ու եղանակները:

Ներկայումս բազմաթիվ առիթներով ու նպատակներով անցկացվում են մշակութային զանգվա-ծային միջոցառումներ, որոնց արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չեն թե՛ պատվիրատուների, և թե՛ կազմակերպիչների համար: Անհրաժեշտություն է առաջանում այս ոլորտում համակողմանի ուսումնա-սիրությունների միջոցով վերհանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են մշակութային զանգվածա-յին միջոցառումների արդյունավետ իրականացմանը: Շուկայական տնտեսության պայմաններում կազ-մակերպչական գործունեության ողջ համալիրը՝ կապված ՄԶՄ հետ, ենթադրում է որոշակի և խիստ մասնավոր պրոֆեսիոնալիզմ կազմակերպիչների կողմից՝ ուղղված նպատակակետերի որոշմանը, այդ միջոցառումների բովանդակության որոշմանը, անհրաժեշտ գործընկերների և կատարողների ներ-գրավմանը, նախապատրաստման և արդյունավետ իրականացման ֆինանսական, նյութա-տեխնիկա-կան ռեսուրսների ապահովմանը, հաջող մարքեթինգը՝ ներառյալ գովազդը և առաջխաղացման այլ ձևերը: Այլ կերպ ասած, խոսքը միանգամայն որոշակիացված մենեջմենթի մասին է:

Ներկայումս միջոցառումների կառավարումը ձևավորվել է որպես առանձին, ինքնուրույն գործու-նեության ոլորտ: Միջոցառումների կառավարումը ծագել է սոցիալ-մշակութային ոլորտի աշխատողնե-րի ուժերով և աշխատանքով, ովքեր զբաղվել և զբաղվում են զանգվածային տոների կազմակերպ-մամբ և անցկացմամբ: Ժամանակակից մենեջերի տիրապետության տակ գտնվող այս արդյունավետ գործիքն ամբողջովին միաձուլվել է սոցիալ-մշակութային ոլորտին՝ օգտագործվելով և՛ որպես նպա-տակ, և՛ որպես միջոց մշակույթի ոլորտի զարգացման համար: Վերջինս միանգամայն տրամաբանա-կան է, ով, եթե ոչ սոցիալ-մշակութային ոլորտի մենեջերը պետք է կատարելագործի այս կարևոր գոր-ծիքը: Եկել է ժամանակը ոչ միայն պարզապես հաշվի առնել պոտենցիալ կամ իրական լսարանի կար-ծիքը, այլև այն դնել ներկայիս մշակութային հաստատությունների գործունեության հիմքում: Շուկայա-կան հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ, մշակութա-ժամանցային գործունեությունն ընդ-հուպ մոտեցել է մարքեթինգային տեխնոլոգիաներին, որոնց հիմքում հենց ընկած է առանձին քաղա-քացիների կամ սոցիալական խմբերի պահանջմունքների բացահայտման և բավարարման խնդիրը: Միջոցառումների կառավարման մեջ կոմունիկատիվ գործընթացների դիտարկումն ուղղակիորեն կապ-

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 96-100.pdfՄշակութային զանգվածային միջոցառումների ճյուղային կառուցվածքը

97

ված է սոցիալական հաղորդակցության ընդհանուր հումանիզացիայի խնդիրների, մարդկանց միջանձ-նային, միջխմբային և գործնական շփման կոմպետենտության բարձրացման հետ [3, 5-8]:

Սոցիալ-մշակութային ոլորտի կազմակերպության զարգացման քաղաքականությունը պետք է հիմնվի հասարակության մեջ գոյություն ունեցող ավանդույթների և մշակույթային արժեքների, զար-գացման հեռանկարների մանրակրկիտ վերլուծության վրա՝ ենթադրելով հասարակական կոմունիկա-ցիաների համալիրային վերլուծության անցկացում:

Եթե գեղարվեստականորեն նկարագրենք մշակութային զանգվածային միջոցառումները, ապա կարելի է ասել, որ դրանց ժամանակ միավորվում են սպորտն ու արվեստը, հոգևոր և նյութական մշա-կույթը, ինչը հանդիսատեսին ստիպում է խորապես ընկալել թատրոնի, կինոյի և էստրադայի, օպերայի և բալետի, կրկեսի դերասանների արվեստը, հանգեցնում է դերասանների ստեղծագործության նոր բարձունքների հաղթահարմանը և հանդիսատեսի վրա տպավորության ստեղծման նոր եղանակների առաջացմանը:

Մշակութային զանգվածային միջոցառումները բազմաժանր տեսարաններ են, որտեղ հա-մադրվում է մեծ թվով ինքնագործ և մասնագիտացված դերասանների և խմբերի (երգիչ-մենակատար-ներ, երգչախմբեր, խմբային դասական բալետ, ազգային պարային խմբեր, կրկեսի դերասաններ) և երաժիշտների (ինչպես մենակատարների, այնպես էլ մեծ ու փոքր նվագախմբերի ու երգչախմբերի) վարպետությունը:

Ժամանակակից ՄԶՄ-ի հիմք են կազմում թատերականացված տոնը՝ իր հատուկ մթնոլորտով, որը ստեղծվում է գեղարվեստական բեմադրման միջոցներով: Դրանք զանգվածային թատերականաց-ված բեմադրություններ են՝ կազմված մի շարք թեմատիկ միավորված գեղարվեստական ծրագրերից: Դրանք բեմադրվում են ռեժիսորի կողմից հատուկ մշակված սցենարի հիման վրա և կապված են, սովո-րաբար, նշանավոր հասարակական իրադարձությունների կամ կարևոր ամսաթվերի հետ:

Բուն տոնի նախապատրաստության և անցկացման սցենարա-ռեժիսորական աշխատանքը բա-վականին լավ ուսումնասիրված է: Դրա հետ մեկտեղ, նախապատրաստական աշխատանքն իրակա-նացնող կազմակերպիչների և մասնակիցների ողջ թիմի աշխատանքի համակարգման աշխատանքը պահանջում է ուշադիր ուսումնասիրություն, քանի որ միայն արդյունավետ կառուցված կազմակերպչա-կան աշխատանքի դեպքում կարելի է հասնել ցանկալի արդյունքի և հաջող սոցիալական համագոր-ծակցության:

Մշակութային զանգվածային միջոցառումները տոն են բոլորի համար: Դրա մասնակիցներն իսկա-պես մեծաքանակ են լինում: Որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մասնակցել այդ տոներին, ՄԶՄ-ները սովորաբար անցկացվում են դրսում, հիմնականում, մարզադաշտերում, զբոսայգիներում, հրապարակներում և այլն: Շատ հաճախ այդ տոները սահմանափակվում են որոշ նշանակալի իրա-դարձություններով: Դրանք կարող են լինել ազգային տոներ, հիշարժան ամսաթվեր, համերգներ, մրցույթներ, փառատոններ: Ժամանցը, դինամիկությունը, հետաքրքիր բովանդակությունը, վառ էմո-ցիաներն այն ամենն են, ինչով պետք է լցված լինեն նման միջոցառումները:

Կախված նպատակներից և խնդիրներից միջոցառումները լինում են [5]. մշակութային, սպորտային և ժամանցային՝ համերգներ, սպորտային մրցույթներ, տոնական ներ-

կայացումներ, գովազդային, առևտրային՝ տոնավաճառներ, շնորհանդեսներ և այլն, գործընկերների հետ հանդիպումներն ու ընդունելությունները՝ բաժնետերերի հանդիպումները,

ինչպես նաև այն հանդիպումներն ու ընդունելությունները, որոնք անցկացվում են շվեդական սեղանի, ֆուրշետների ուղեկցությամբ,

այլ միջոցառումներ՝ սրանք ներառում են հարսանիքները, ճաշկերույթները, տարեդարձային միջոցառումները և տոնակատարությունները:

Սրանցից առաջին երկուսն են համապատասխանում մշակութային զանգվածային միջոցառումնե-րի բովանդակությանը: Ըստ այդմ կարելի է ներկայացնել ՄԶՄ դասակրգման հետևյալ գծանկարը.

ՄԶՄ

Մշակութային Ժամանցային Սպորտային Գովազդային

փառատոններ առաջնություններ տոնավաճառներ

համերգներ մարաթոններ ցուցահանդեսներ

ցուցահանդեսներ մրցումներ ակցիաներ

Գծապատկեր 1. Մշակութային զանգվածային միջոցառումների ճյուղային կառուցվածքը

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 96-100.pdfՄշակութային զանգվածային միջոցառումների ճյուղային կառուցվածքը

98

Բոլոր այս զանգվածային միջոցառումները միմյանցից տարբերվում են: Նրանց կազմակերպումն ու անցկացումը պետք է համապատասխանի կոնկրետ նպատակի, իսկ արդյունքները պետք է բավա-րարեն պատվիրատուին, կազմակերպիչներին և մասնակիցներին:

Զանգվածային մշակութային միջոցառումների տեսակ է քաղաքի տոնը: Սա բավականին լայնա-մասշտաբ միջոցառում է, որին մասնակցում են քաղաքի բնակիչները, հյուրերը ևն: Տոնական միջոցա-ռումներն անցկացվում են ամբողջ քաղաքում և կարող են տևել մի քանի օր:

Հայաստանում մեծ շուքով նշվում է «Էրեբունի-Երևան» մայրաքաղաքի տոնը: Տարեցտարի ընդ-լայնվում է տոնակատարությունների շարքը՝ ներառելով ինչպես մշակութային, այնպես էլ սոցիալական ծրագրեր: «Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անցկացվել է 1968 թ. հոկտեմբերին. նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Հոբելյանական հան-դիսությունները տևեցին մոտ մեկ շաբաթ։ Միջոցառումները շատ էին, բազմազան ու բովանդակալից. հրատարակվեցին Երևանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացան Երևանի առ-օրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, ստեղծվեցին Երևանի մասին նոր երգեր, թողարկվեցին բազմապիսի հոբելյանական հուշանվերներ, որոնք այժմ էլ հիշեցնում են այդ շքեղ տո-նակատարության մասին։

Գեղեցիկ միջոցառումներ էին Ծաղկի տոնը, Երգի տոնը, որի ժամանակ 2750 հոգանոց երգչա-խումբն առաջին անգամ կատարեց «Էրեբունի-Երևան» օրհներգը։

Այդ օրերի նշանակալից իրադարձություններից էր Երևանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում: Թանգարանին հարող փողոցն անվանակոչվեց «Էրեբունի», բացվեց 2750 շատրվաններով պուրակը, աղբյուր-հուշարձան տեղադրվեց Հանրապետության հրապարակում, նա-խագծվեց «Էրեբունի» գորգը, 2750 ծառ տնկվեց Արին-Բերդի ստորոտում և, վերջապես, հոբելյանա-կան զանգվածային միջոցառումները եզրափակվեցին Հանրապետական մարզադաշտում` հանրահա-վաք-տոնահանդեսով։

Քաղաքի հրապարակներում, պողոտաներում, այգիներում, պուրակներում ու փողոցներում պատ-րաստված բեմահարթակների վրա մի քանի օր շարունակվում էին արվեստի խմբերի համերգները, եր-գի ու ցնծության հանդեսները։

Ավանդական դարձած այս տոնը տարեցտարի դարձավ ավելի բազմաբնույթ, ավելի ժողովրդա-կան։ Տոնահանդեսի արդեն ավանդական դարձած միջոցառումների կողքին երևան եկան նորերը. Բա-րեկամության տոն, Նորապսակների տոն, Բնակարանամուտի տոն, Պոեզիայի տոն, Աշխատանքային փառքի տոն, Պատանի երևանցու տոն, դիմակահանդեսներ, ժողովրդական զբոսանքներ, ազգային խաղեր, մարզական մրցումներ, «Ոսկե աշուն» ամենամյա տոնահանդեսներ և այլն [2]։

Տոնակատարության բացման պաշտոնական հանդիսությունը տեղի է ունենում Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, փակումը՝ «Հրազդան» մարզադաշտում: Տոնի շրջանակներում կազմակերպվում են Երևանին նվիրված գեղանկարների ցուցահանդեսներ, մեծ համերգներ` Հանրա-պետության և մեծ ու փոքր հրապարակներում, պուրակներում, թատերականացված ներկայացում՝ Էրեբունի ամրոցի հիմնադիր Արգիշտի արքայի «մասնակցությամբ»՝ Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակում: Առաջին օրն ավարտվում է Հանրապետության հրապարակում` տոնական մեծ հրավա-ռությամբ: Տոնակատարությանը մասնակցում են Երևանի բնակչության մեծ մասը և բազմահազար հյուրեր Հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև արտերկրից և Երևանի քույր-քաղաքնե-րից հրավիրված պատվիրակություններ (Մոսկվայից ու Ռուսաստանի այլ քաղաքներից, Ղազախստա-նից, Լատվիայից, Վրաստանից, Իրանից, Մոլդովայից):

«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար 1968 թ. հատուկ գրվել է «Էրեբունի-Երևան» եր-գը (խոսքը՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի), որը հետագայում դարձել է քա-ղաքի օրհներգը: Այդ երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով` Թա-թուլ Ալթունյանի ղեկավարությամբ [1]:

Քաղաքի տոնը սովորաբար նշվում է հոկտեմբերի 10-11-ին: Մեծ հնչեղություն ունեցող այս տոնի կազմակերպմամբ վերջին տարիներին զբաղվում է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը:

ՄԶՄ-ները, այդ թվում «Էրեբունի–Երևան» տոնը կազմակերպելու համար անհրաժեշտ է գործի դնել միջոցառուների կառավարման բոլոր ֆունկցիաները՝ պլանավորումը, կազմակերպումը, վերահըս-կումը, իրականացումը: Առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել առաքելությունը, նպատակը, դերը և ռազմավարությունը միջոցառումն իրական դարձնելու համար [6]:

Ստորև ներկայացված են այն քայլերը, որոնք կարևոր են պլանավորման փուլում: հավաքել առաջնորդների ամուր թիմ, ովքեր կարող են աշխատել նախագծի վրա երկար ժամա-

նակով, ովքեր պատրաստ են հարթել յուրաքանչյուր խնդիր նպատակին հասնելու համար՝ միա-ժամանակ չկորցնելով հետաքրքրությունը:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 96-100.pdfՄշակութային զանգվածային միջոցառումների ճյուղային կառուցվածքը

99

միջոցառման համար ստեղծել մեծ նկար (պաստառ), որում արտահայտված կլինի այն հիմնա-կան միտքը, նպատակը, որն անհրաժեշտ է ընդգծվի: «Էրեբունի–Երևան» տոնի համար ստեղծ-ված այդ մեծ նկարները հիմնականում ընդգրկում են քաղաքի տարիքը, քաղաքի այդ տարվա կարգախոսը և այլն:

ստեղծել ժամանակացույց և քայլերի հաջորդականություն, վերջնական պատկերը ստանալու համար:

հստակեցնել յուրաքանչյուրի դերն ու աշխատանքը պլանավորման փուլում, որպեսզի միջոցառ-ման ընթացքում բոլորը լինեն իրենց համապատասխան տեղերում:

պլանավորելուց հետո հաջորդ քայլը ՄԶՄ կազմակերպումն է: Սա ներառում է համակարգված և ընթացակարգային մարտավարությունը միջոցառմանը պատրաստվելու և կոորդինացնելու համար:

Կազմակերպման համար անհրաժեշտ են հետևյալ հիմնական քայլերը: ձեռք բերել ֆինանսավորում միջոցառումն իրականություն դարձնելու համար: «Էրեբունի–

Երևան» միջոցառման համար անհրաժեշտ ամբողջ գումարը տրամադրում է Երևանի քաղաքա-պետարանը՝ համայնքային բյուջեից: 2014 թ. «Էրեբունի–Երևան 2796»-ի համար ծախսվել էր 180 մլն դրամ, նախորդ տարի՝ 200 մլն դրամ:

աշխատել անձնակազմի հետ, հաշվարկել ամբողջ տեխնիկան ու կահույքը, ինչպես նաև դրանց ձեռքբերման կամ վարձակալության համար անհրաժեշտ գումարը: Տեխնիկայի հետ կապված խնդիրները բազմազան են, հատկապես, բացօդյա միջոցառումների ժամանակ: Օրինակ «Էրե-բունի–Երևան» տոնի գլխավոր համերգի համար նախատեսված բեմի քաշը 5-6 տոննա է կազ-մում և բերվում է Վրաստանից, Ուկրաինաից և այլն:

նյութերի, տեխնիկայի մատակարարների հետ համագործակցությունը և պայմանագրերի ստորագրումը պետք է ավարտված լինեն միջոցառումից առնվազն 2 շաբաթ առաջ:

ուշադրություն դարձնել անվտանգությանը, քանի որ ՄԶՄ-ների ժամանակ հանցագործություն-ների բախումների հավանականությունը մեծանում է: Քանի որ մեր քաղաքի տոնը տևում է 2 օր, անվտանգության աշխատակիցները, ոստիկանությունը հսկում են ամբողջ քաղաքն ու առանձին միջոցառումների վայրերը:

ՄԶՄ-ների կազմակերպման վերջնական փուլը միջոցառման փաստացի իրականացումն է: Դա մի-ջոցառման օրն է, երբ ողջ աշխատակազմը պետք է իր տեղում լինի: Միջոցառումների արդյունավետ ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է.

կազմակերպիչներն ու պատասխանատուները միջոցառման վայրում լինեն դրա սկսվելուց 1 ժամ կամ 30 րոպե առաջ: Կան միջոցառումներ, որոնց սկիզբն ազդարարելու համար անհրա-ժեշտ են լինում նույնիսկ մի քանի ժամեր:

զարդարել և կահավորել այն բոլոր տարածքները, որտեղ տեղի են ունենալու միջոցառումները: համոզվել, որ միջոցառման մասնակիցներն իրենց տեղերում են:

Այս հիմնական քայլերի դեպքում ՄԶՄ-ները կընթանան նախատեսվածի պես: Որպես ամփոփում կարելի է ասել, որ Մշակութային զանգվածային միջոցառումների, մասնավորապես քաղաքի տոնակա-տարության կազմակերպման համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ ֆինանսական, նյութա-տեխ-նիկական, մարդկային ռեսուրսներ և, իհարկե, երկար ժամանակ: Նման բարդ մշակութաբանական երևույթների կազմակերպման և ցանկալի արդյունքին հասնելու համար պետք է հաշվի առնվեն բոլոր մանրուքներն ու խնդիրները:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ՝ մշակութային զանգվածային միջոցառումը բոլոր տեսանկյուններից, իր ամբողջ բազմազանու-

թյամբ, համարվում է անսովոր բարդ երևույթ: ՄԶՄ առանձնահատկություններով պայմանավորված, միջոցառումների կազմակերպումը բա-

վականին դժվար գործընթաց է, ՀՀ-ում տարեց տարի մեծանում է «Էրեբունի–Երևան» տոնի հնչեղությունն ու կազմակերպական

որակները, ՄԶՄ կազմակերպման մշակույթը զարգացնելու համար ներմուծել արտասահմանյան դրական

փորձը, ՄԶՄ միջոցառումներին նախապատրաստվել երկար ժամանակ:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 96-100.pdfՄշակութային զանգվածային միջոցառումների ճյուղային կառուցվածքը

100

Գրականություն

1. Դպրոցական մեծ հանրագիտարան, Գիրք II, «Էրեբունի Երևան տոն»,

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1166: 2. Երևանի քաղաքապետարանի պաշտոնական վեբ-կայք, http://www.yerevan.am/am/erebuni-yerevan/: 3. Герасимов С., Тульчинский Г., Лохина Т., Менеджмент специальных событий в сфере культуры,

Москва, 2009. 4. Хальцбаур У. и др., Event- менеджмент, Москва, 2007. 5. Шумович А., Великолепные мероприятия: Технологии и практика event management, Москва, 2007. 6. Conway D., The Event Manager’s Bible , UK, 2009. 7. Lyck L., Long P., Tourism, Festivals and Cultural Events in Times of Crisis, Denmark, 2012. 8. Richards G., Palmer R., Eventful cities: Cultural Management and Urban Revitalization, USA, 2010.

Սերինե Սարդարյան

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Բանալի բառեր՝ մշակութային զանգվածային միջոցառումներ, միջոցառումների կազմակերպում, միջոցառումների կառավարում, «Էրեբունի-Երևան» տոն, տոնակատարություն

Աշխատանքում ներկայացված է մշակութային զանգվածային միջոցառումների կառավարման էության,

դասակարգման միասին հակիրճ տեղեկություն: Որպես ՄԶՄ՝ ներկացված է «Էրեբունի-Երևան» տոնը, դրա կազ-մակերպման առանձնահատկությունները: Տրված են այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են ՄԶՄ կազմակերպ-ման և արդյունավետ անցկացման համար:

Серине Сардарян

СУЩНОСТЬ УПРАВЛЕНИЯ КУЛЬТУРНО-МАССОВЫМИ МЕРОПРИЯТИЯМИ НА ПРИМЕРЕ ТОРЖЕСТВА «ЭРЕБУНИ-ЕРЕВАН»

Ключевые слова: культурно-массовые мероприятия, организация мероприятий, управление мероприятиями, праздник «Эребуни-Ереван», торжество

В данной научной работе представлены краткие сведения о сущности классификации массово-культурных мероприятий. В качестве примера представлен праздник «Эребуни-Ереван» и особенности его организации, рас-смотрены шаги, которые необходимо предпринять для более эффективной организации и проведения праздников такого рода.

Serine Sardaryan

ESSENCE OF MANAGEMENT OF MASS CULTURAL EVENTS: A CASE STUDY ON “EREBUNI-YEREVAN” FESTIVAL

Keywords: mass cultural events (MSE), event organization, event management, “Erebuni-Yerevan” festival, celebration

In the research work, brief information about the essence and classification of mass cultural event management

is provided. “Erebuni – Yerevan” festival and its organizational characteristics are described as an example of MSE. All major steps necessary for effectively organizing MSE are provided.