33
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԽԻԹԱՐ ՊԱՊԻԿԻ ԹՈՌՆԻԿՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ՏՈՒՖԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏ «Մխիթար պապիկի թոռնիկներ» ՍՊԸ տնօրեն՝ Մ. Մխիթարյան Երևան 2016

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

  • Upload
    others

  • View
    45

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

«ՄԽԻԹԱՐ ՊԱՊԻԿԻ ԹՈՌՆԻԿՆԵՐ»

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ՏՈՒՖԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ

ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏ

«Մխիթար պապիկի թոռնիկներ» ՍՊԸ

տնօրեն՝ Մ. Մխիթարյան

Երևան 2016

Page 2: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՏԵՐՄԻՆՆԵՐ

Օգտակար հանածոյի պաշարներ` օգտակար հանածոյի կուտակումներ, որոնց

ծավալը, քանակը, որակը և տարածքային դիրքն ու ձևը որոշված են

Հանքավայր` ընդերքի մաս, որը պարունակում է օգտակար հանածոյի պաշարներ

(այդ թվում` կանխատեսումային), որոնք ստացել են երկրաբանատնտեսագիտական

գնահատական.

Օգտակար հանածոյի երևակում` ընդերքի տեղամաս, որում հայտնաբերվել է

օգտակար հանածոյի առկայություն, որի քանակը, որակը և արդյունաբերական

նշանակությունը դեռ որոշված չեն

Օգտակար հանածոյի արդյունահանում` օգտակար հանածոյի դուրսբերումը

հանքավայրերից և դրանց մեջ պարփակված օգտակար բաղադրիչների կորզմանն

ուղղված աշխատանքների համալիր

Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատական`

երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում շրջակա միջավայրի վրա

հնարավոր բացասական ազդեցությունների բացահայտում և գնահատում

Բնապահպանական միջոցառումների ծրագիր` երկրաբանական ուսումնասի-

րության աշխատանքների հետևանքով բնապահպանական կորուստների

նվազեցման/կանխարգելման նպատակով պլանավորվող միջոցառումներ

Ռեկուլտիվացիոն աշխատանքներ` երկրաբանական ուսումնասիրության ծրագրով

շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեսված

ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված

(անվտանգ կամ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումներ

Կարմիր գիրք՝ հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ

գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի լրացման, խմբագրման ենթակա ցուցակ

Page 3: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը

ՀՀ Արագածոտնի մարզի Ակունքի հանքավայրում նախատեսվում է

իրականացնել օգտակար հանածոյի՝ տուֆերի արդյունահանում:

Ակունքի տուֆերի հանքավայրի տարածքը գտնվում է Արագածի հրաբխային

զանգվածի արևմտյան լանջի սարավանդային մասում, որը կազմված է նեոգենի և

չորրորդականի հրաբխային առաջացումներով և մասամբ վերին չորրորդականի

ժամանակակից նստվածքներով: Հանքավայրը հանդիսանում է մոտ 1.0կմ2 տարածք

գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Հանքավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքից մոտ 4.0կմ

հեռավորության վրա: Մոտակա բնակավայրերն են Կարմրաշեն, Ակունք, Եղնիկ

գյուղերը, որոնց հետ հանքավայրը կապված է 2-4կմ երկարությամբ ասֆալտապատ

ճանապարհներով (նկար 1, 2):

Տուֆակուտակը սակավաթեք տեղադրմամբ, հյուսիս-արևմտյան անկմամբ և

հյուսիս-արևելյան տարածմամբ շերտանման մարմին է, որի միջին պարամետրերն

են. երկարությունը` 1800մ, լայնությունը` 450մ, հզորությունը` 13.6մ:

Հանքավայրի շրջանի երկրաբանական կառուցվածքում մասնակցում են,

- Արտենի լեռան հրաբխային գործունեության հետ կապված ստորին

պլիոցենյան լիպարիտները, պեռլիտները, օբսիդիանները, պամզաները,

- վերին պլիոցենյան անդեզիտաբազալտային կազմի էֆուզիվ գոյացումները,

- ստորին չորրորդական անդեզիտները, անդեզիտադացիտները և

անդեզիտաբազալտները,

- միջին չորրորդական դացիտանման, Արթիկի տիպի և Շամիրամ-Բյուրականի

տիպի լավաներ,

- ժամանակակից ալյուվիալ-դելյուվիալ-պրոլյուվիալ առաջացումներ (կավեր,

ավազներ, գլաքարեր):

Տուֆեր գորշադարչնագույն, սև, տեղ-տեղ ճեղքավորված, մերձմակերեսային

մասերում` ջարդոտված, հողմահարված:

Page 4: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Ապարի հիմնական զանգվածը ներկայացված է հրաբխային ապակիով, որը

կապակցում է ապարների և միներալների (պլագիոկլազ, պիրոքսեն, սֆեն)

բեկորները:

Հանքավայրի օգտակար հանածոն բնութագրվում է հետևալ ֆիզիկամեխա-

նիկական հատկություններով.

Հրաբեկորային տուֆեր. ծավալային զանգվածը` 1.7 գ/սմ3, խտությունը` 2.68

գ/սմ3, ծակոտկենությունը (իրական)` 35.94%, ջրակլանումը` 9.16%, ջրահագեցումը`

4.3%, ամրության սահմանը սեղմման դեպքում. օդաչոր վիճակում` 154 կգ/սմ2,

ջրահագեցած վիճակում` 110 կգ/սմ2, սառեցման-հալեցման հերթագայվող 15

շրջափուլից (ցիկլից) հետո` 94 կգ/սմ2, փափկացման գործակիցը` 0.71,

սառնակայունության գործակիցը` 0.85:

Տուֆալավաներ. ծավալային զանգվածը` 1.67 գ/սմ3, խտությունը` 2.70 գ/սմ3,

ծակոտկենությունը (իրական)` 37.0%, ջրակլանումը` 11.83%, ջրահագեցումը` 5.11%,

ամրության սահմանը սեղմման դեպքում. օդաչոր վիճակում` 195 կգ/սմ2,

ջրահագեցած վիճակում` 137 կգ/սմ2, սառեցման-հալեցման հերթագայվող 15

շրջափուլից (ցիկլից) հետո` 113 կգ/սմ2, փափկացման գործակիցը` 0.70,

սառնակայունության գործակիցը` 0.83:

Հանքավայրի պաշարները հաստատվել են որպես հումք շինարարական քարի

համար «Հայերկրաբանություն» ԱՄ ՊՏՀ-ի կողմից 30.12.1991թ.-ի N348

արձանագրությամբ 10042.0 հազ.մ3 քանակությամբ, այդ թվում ըստ A+B կարգերի

4755.0 հազ.մ3, ըստ C1 կարգի 5287.0 հազ.մ3:

Օգտակար հանածոները (հրաբխային տուֆեր և տուֆալավաներ) իրենց

որակով համապատասխանում են ԳՕՍՏ 4001-84-ի պահանջներին և կարող են

օգտագործվել շինարարությունում որպես որմնաքար (պատքար): Հատքարի միջին

ելքը տուֆային զանգվածից կազմում է 35.4%:

Page 5: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Ակունքի տուֆի հանքավայր

Նկար 1.

Page 6: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Նկար 2.

Ակունքի տուֆերի հանքավայր

Page 7: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Նախատեսվող գործունեության բնութագիրը

«Մխիթար պապիկի թոռնիկներ» ՍՊ ընկերությունը Ակունքի տուֆերի

հանքավայրի բացահանքի տարեկան արտադրողականությունը նախատեսում է

շուրջ 10000մ3:

Տուֆերի արդյունահանումը նախատեսվում է կատարել շուրջ 50 տարի:

Հանքարդյունահանման աշխատանքները կատարվելու են մեկ հերթափոխ, 8 ժամ

աշխատանքային ռեժիմով: Նախագծվող բացահանքը վերջնական դիրքում կունենա

հետևյալ պարամետրերը`

- առավելագույն երկարությունը – մոտ 200մ,

- առավելագույն լայնությունը – մոտ 150մ,

- միջին խորությունը – մոտ 20մ,

- օտարման մակերեսը – շուրջ 3հա:

Տուֆերի արդյունահանումը նախատեսվում է կատարել ցածրաստիճան,

միակողմանի ընդերկայնական ընթացքաշերտերով մշակման համակարգով:

Ընդունված մշակման համակարգի տարրերն են.

աշխատանքային աստիճանի բարձրությունը – 0.42մ,

աստիճանի բարձրությունը մարելուց հետո – 0.42մ,

աստիճանի թեքման անկյունը – 90օ,

բացահանքի կողի թեքման անկյունը – շուրջ 22°:

Քարի արդյունահանումն իրականացվելու է CMP-026 մակնիշի քարհատ

մեքենայով:

Մակաբացման ապարների մոտավոր ծավալը կկազմի մոտ 45 հազ.մ3:

Արտադրական թափոնները հիմնականում նախատեսվում է տեղադրել

բացահանքի մոտակայքում՝ եզրագծով: Այնուհետև, դրանք կտեղափոխվեն մշակված

տարածություն և կռեկուլտիվացվեն:

Page 8: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Նախագծման նորմատիվ-իրավական հենքը

Արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության

նախնական գնահատման հայտը կազմելիս ընկերությունն առաջնորդվել է

բնապահպանական օրենսդրության պահանջներով, որոնք ամրագրված են հետևյալ

իրավական ակտերում.

− «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքը (01.11.1994թ.),

− «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

(23.11.1999թ.),

− «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

(03.04.2000թ.),

− Հայաստանի Հանրապետության «Հողային» օրենսգիրք (02.05.2001թ.),

− Հայաստանի Հանրապետության «Ջրային» օրենսգիրք (04.06.2002թ.)

− «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրք» ՀՀ օրենք

(01.01.2012թ.),

− Հայաստանի Հանրապետության «Անտառային» օրենսգիրք (24.10.2005թ.),

− «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքը (27.11.2006թ.),

− «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության

մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (09.08.2014թ.) :

Page 9: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

2. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Գտնվելու վայրը

Ակունքի հրաբխային տուֆերի հանքավայրը վարչական տեսակետից գտնվում

է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում՝

Թալին քաղաքից մոտ 4կմ հեռավորության վրա, Ակունք գյուղից մոտ 2,5կմ

արևմուտք-հյուսիս-արևմուտք, Շղարժիկ գյուղից մոտ 3.5կմ արևմուտք-հյուսիս-

արևմուտք և Կարմրաշեն գյուղից շուրջ 2կմ հարավ-հարավ-արևմուտք:

Ակունքի հրաբխային տուֆերի հանքավայրի տարածքը գտնվում է 1800-1950մ

բացարձակ բարձրությունների վրա: Հանքավայրի կենտրոնի աշխարհագրական

կոորդինատներն են.

40° 25' - հյուսիսային լայնության,

43° 56'' - արևելյան երկայնության:

Ռելիեֆ, երկրաձևաբանություն

Գեոմորֆոլոգիական տեսակետից հանքավայրի տարածքը ներկայացնում է

միջին բարձրության լեռնային հարթություններ, որին բնորոշ է լավաներով ծածկված`

սարավանդներով և ձորակներով կտրտված լանդշաֆտը: Հանքավայրի շրջանը

գտնվում է Արագածի հրաբխային զանգվածի հարավ-արևմտյան ստորոտին, Թալինի

սարավանդի և Ախուրյան ու Արաքս գետերի միջև տեղադրված՝ Կարմրաշենի

սարավանդում : Կարմրաշենի սարավանդն աստիճանաբար ցածրանալով հարավ-

արևելյան ուղղությամբ՝ ձուլվում է Արարատյան դաշտին: Ունի բլրա-ալիքավոր

ռելիեֆ, թույլ մասնատված մակերևույթ: Կան լավային հոսքեր, մինչև 100մ

հարաբերական բարձրությամբ խարամային կոներ: Մակերևույթի կարևորագույն

ձևաբանական միավորը Մաստարայի սելավաբեր համակարգի հեղեղատներն են:

Շրջանի մակերևույթի երկրաձևաբանական և թեքության անկյունների սխեմատիկ

քարտեզները բերվում է ստորև նկար 3 և 4-ում:

Page 10: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Նկար 3.

Page 11: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Նկար 4.

Նկար 5.

Page 12: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Երկրաբանական կառուցվածքի ձևավորման գլխավոր գործոնը հրաբխային

Արագած լեռան վերին պալեոգենյան գործունեությունն է: Հրաբխային համալիրները

ներկայացված են անդեզիտա-բազալտներով, դացիտներով, տուֆերով և

տուֆոլավաներով, որոնք ծածկված են էրոզիոն գոյացությունների հաստ շերտով:

Ռելիեֆին բնորոշ են հրաբխաէրոզիոն ձևերը, մակերևույթի խիստ կտրտվածությունը,

ինչպես նաև ֆիզիկական ակտիվ հողմահարությունը: Մակերևութային գերակշռող

թեքությունը կազմում է 3-5°:

Հանքավայրի շրջանում երկրաշարժերի հնարավոր ուժգնությունը կազմում է

8-9բալ, իսկ առավելագույն հորիզոնական արագացումը` 0,4g:

Հանքավայրի տարածաշրջանի կլիման չոր ցամաքային է: Մակերևութային

բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիմայական պայմանները

ցածրադիր և բարձրադիր մասերում բազմազան են` /հուլիսի միջին ջերմաստիճանը

կարող է տատանվել +6-ից +24°C/: Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը տատանվում է

+20-ից+24°C միջակայքում: Առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +34°C:

Հունվարին օդի միջին ջերմաստիճանը տատանվում է -14-ից -26°C միջակայքում:

Նվազագույն ջերմաստիճանը կարող է հասնել -38°C-ի: Նույն օրինաչափությամբ,

լանջերն ի վեր փոխվում են մթնոլորտային տեղումների քանակը և կարող են

տատանվել 400 մմ-ից մինչև 1000մմ սահմաններում: Քամիների գերակշռող

ուղղությունը հիմնականում հյուսիսային և հյուսիս-արևելյան են: Մոտակա Թալին

դիտակայանի տվյալներով միջին տարեկան խոնավությունը 66% է, ամենաշոգ

ամսվա միջինը՝ 36%, ամենացուրտ ամսվա միջինը՝ 69% : Ստորև 1-3 աղյուսակներում

ամփոփված է տեղեկատվություն քամիների, արևափայլի տևողության և անարև

օրերի վերաբերյալ (ըստ մոտակա օդերևութաբանական կայանների տվյալների):

Կլիմայական գոտիների տարածման սխեմատիկ քարտեզը ներկայացված է

նկար 5-ում :

Page 13: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Աղյուսակ 1.

Քամիներ

Կայանի անվանումը

Միջին տարեկան մթնոլորտային

ճնշում,

հՊա

Ամիսներ

Կրկնելիությունը, %

Միջին արագությունը, մ/վ

Անհ

ողմո

ւթյո

ւննե

րի

կրկն

ելիո

ւթյո

ւնը,

%

Միջ

ին ա

մսա

կան

արա

գութ

յուն

ը, մ

Միջ

ին տ

արե

կան

արա

գութ

յուն

ը, մ

Ուժ

եղ ք

ամի

ներո

վ օր

երի

քանա

կը, օ

ր

Ուղղությունները

Հս Հս-Արլ

Արլ Հվ-

Արլ Հվ

Հվ-Արմ

Արմ Հս-Արմ

Թալին 834.9

հունվար 29 9 13 27 11 3 3 5

50 1.5

1.9 49

2.4 2.2 2.6 2.9 2.1 2.2 2.6 3.6

ապրիլ 22 8 13 27 15 4 4 7

33 2.2 3.3 2.4 2.6 3.6 2.9 3.5 3.2 4.1

հուլիս 31 8 9 25 12 3 3 9

36 2.2 3.5 2.6 2.4 3.2 2.4 2.7 3.7 4.1

հոկտեմբեր 31 9 10 22 15 3 3 7

42 1.8 2.9 2.2 2.4 3.0 2.2 2.8 2.7 3.9

Page 14: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Աղյուսակ 2. Արևափայլի տևողություն

Կայանի

անվանումը

Ըստ ամիսների

Տարեկան

գումարային

Հուն

վար

Փետ

րվա

ր

Մա

րտ

Ապ

րիլ

Մա

յիս

Հուն

իս

Հուլ

իս

Օգո

ստոս

Սեդ

պտ

եմբե

ր

Հոկտ

եմբե

ր

Նոյ

եմբե

ր

Դեկ

տեմ

բեր

Թալին 102 130 166 178 228 293 338 326 286 216 137 102 2502

Աղյուսակ 3.

Անարև օրերի քանակը

Կայանի

անվանումը

Ըստ ամիսների

Տարեկան

գումարային

Հուն

վար

Փետ

րվա

ր

Մա

րտ

Ապ

րիլ

Մա

յիս

Հուն

իս

Հուլ

իս

Օգո

ստոս

Սեդ

պտ

եմբե

ր

Հոկտ

եմբե

ր

Նոյ

եմբե

ր

Դեկ

տեմ

բեր

Թալին 7 6 5 3 1 0.5 0.06 0.1 0.1 2 4 8 37

Page 15: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Մթնոլորտային օդ

Մթնոլորտային օդի մոնիտորինգի դիտակայան Ակունքի տուֆերի

հանքավայրի մոտակայքում չկա, հետևաբար չեն կարող ներկայացվել նյութեր

օդային ավազանի որակի վերաբերյալ:

Ջրային ռեսուրսներ

Տարածքի հիմնական ջրային միավորը Սելավ Մաստարան է՝ Սևջուր գետի աջ

վտակը : Գետի երկարությունը 98 կմ է, ավազանը՝ 1580կմ2 : Սկիզբ է առնում հարավ-

արևմտյան լանջից, մոտ 2500մ բարձրությունից : Հոսում է դեպի հարավ, ապա՝

հարավ-արևելք : Վերին հոսանքում հունն ունի մինչև 30մ խորություն : Սնուցումը

գերազանցապես անձրևային է : Ունի անկայուն, սելավային ռեժիմ, երբեմն

ցամաքում է (30-50 օր): Հայտնի է 2-3 տարին մեկ կրկնվող ուժեղ ցեխաքարային

սելավներով:

Ակունքի տուֆերի հանքավայրին անմիջականորեն հարող տարածքներում

մակերևութային ջրահոսքեր և ջրերի աղտոտվածության ուսումնասիրության

դիտակայաններ չկան:

Հողեր

Շրջանի տարածքը գործնականում անտառազուրկ է: Տարածված են

շագանակագույն, բարձրադիր գոտում նաև՝ քարքարոտ սակավազոր սևահողերը,

ծածկված հացազգի, տարախոտահացազգի, երբեմն մարգագետնատափաստանային

բուսականությամբ: Հողերի բնական տիպերի բաշխվածությունը Ակունքի տուֆերի

երևակման շրջանում բերված է նկար 6-ում:

Շագանակագույն հողերի մակերեսային քարքարոտությունը կազմում է 70.3%,

որից 18.8%-ը՝ թույլ քարքարոտ, 17.0%՝ միջակ քարքարոտ, 34.5 %-ը՝ ուժեղ

քարքարոտ:

Page 16: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

ՀՈՂԵՐԻ ԲՆԱԿԱՆ ՏԻՊԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՔԱՐՏԵԶ

Նկար 6.

Page 17: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Շագանակագույն հողերն ձևավորվել են տիպիկ չոր տափաստանային

բուսականության տակ, հրաբխային ապարների հողմահարված նյութերի, ինչպես

նաև տեղակուտակ, ողողաբերուկ և հեղեղաբերուկ գոյացումների վրա:

Այս տիպի հողերը բնութագրվում են հետևյալ քիմիական և ջրաֆիզիկական

հատկություններով:

Աղյուսակ 4.

Հողատիպը և ենթատիպը

Խոր

ությ

ունը

,

սմ

Տոկոսներով

Կլա

նվա

ծ կա

տիո

ններ

ի գո

ւմա

րը,

մ/է

կվ 1

00գ

հողց

ում

pH-ը ջրային քաշվածքում հումուս CO2 գիպս

SO4

Մուգ-

շագանա-

կագույն

0-15 3.2 1.4 0.0 33.1 7.9

15-34 2.1 7.3 0.0 31.5 8.4

34-73 1.6 16.5 0.1 30.1 8.3

73-105 1.0 15.7 0.1 29.7 8.3

105-155 0.8 17.7 0.1 25.8 8.4

Բաց-

շագանա-

կագույն

0-25 2.4 4.4 0.0 29.4 8.1

25-39 1.4 8.4 0.5 28.8 8.4

39-85 1.2 15.4 1.0 24.4 8.2

Հողաշերտի հզորությունը միջին հաշվով տատանվում է 30-50սմ-ի

սահմաններում, ռելիեֆի իջվածքային մասերում հաճախ այն հասնում է 65-70սմ-ի:

Ըստ մեխանիկական կազմի այս հողերը դասվում են միջակ և ծանր կավավազային

տարատեսակների շարքին: Կախված ռելիեֆի պայմաններից և էռոզայի

ենթարկվածության աստիճանից՝ հանդիպում են ինչպես ավելի թեթև, այնպես էլ

ծանր մեխանիկական կազմով հողեր:

Հողերի կլանման տարողությունը համեմատաբար ցածր է, որը

պայմանավորված է հումուսի սակավ պարունակությամբ և թեթև կավավազային

Page 18: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

մեխանիկական կազմով: Շագանակագույն հողերի ծավալային զանգվածը

տատանվում է 1.24-1.48գ/սմ3-ի, տեսակարար զանգվածը՝ 2.50-2.65գ/սմ3-ի, ընդհանուր

ծակոտկենությունը՝ 4.38-52.1, խոնավությունը՝ 20-30%-ի սահմաններում:

Այս տիպի հողերը պարունակում են մեծ քանակությամբ կարբոնատներ՝ մինչև

10-25%, որն առաջ է բերում հողերի ցեմենտացիա և քարացում: Հողը և

փխրուկաբեկորային մայրատեսակը հարուստ են հողալկալի մետաղներով,

ֆոսֆորական թթվով և կալիումով: Անմշակ հողերում ստրուկտուրանխոշոր

կնձկային է:

Զգալի տարածում ունեն լեռնային սևահողերը, որոնք զարգացել են հողալկալի

հիմքերով հարուստ էլյուվիալ-դելյուվիալ և դելյուվիալ կավավազների և կավերի վրա:

Առանձնանում են կնձկահատիկային ստրուկտուրայով, ունեն չեզոք կամ չեզոքին

մոտ ակտիվ ռեակցիա, միջին և ավելի մեծ կլանունակություն, ծանր մեխանիկական

կազմ, բարձր ծակոտկենություն և խոնավունակություն:

Սևահողերում առանձին ծագումնաբանական հորիզոնների քիմիական

բաղադրությունը, մասնավորապես սիլիցիումի, ալյումինիումի, երկաթի, կալիումի

պարունակության տեսակետից առանձնապես խիստ չի տարբերվում, նկատվում է

դրանց հավասարաչափ կուտակում հողի պրոֆիլի սահմաններում:

Հողային լուծույթի ռեակցիան գլխավորապես չեզոք է (pH-ը տատանվում է 7-ի

սահմաններում): Կլանող համալիրը հագեցված է հիմնականում Ca-ով և Mg-ով:

Բնորոշ է կնձկային ստրուկտուրա: Հարուստ են ընդհանուր ազոտով (0.15-0.35%),

ֆոսֆորական թթվով (0.15-0.26%) և կալիումով (1-2%):

Տիպիկ սևահողերի A հորիզոնում հումուսի պարունակությունը տատանվում է

4.5-9.0% սահմաններում: Հումուսը հարստացված է համախառն ազոտով (C:N=9-12),

ակտիվ բաղադրիչներից գերակշռում են հումինաթթուները: Կլանված կատիոնների

գումարը 100գ հողում կազմում է 35-45մԷկվ: Հողալկալային կատիոններից

գերակշռում է կալցիումը:

Դրանց քիմիական և ֆիզիկամեխանիկական հատյությունները բերված են

ստորև աղյուսակ 5-ում:

Page 19: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Աղյուսակ 5.

Հողի տիպը

Հորիզոնները և

խորությունները,

սմ

Տոկոսներ Կլանված

կատիոնների

գումարը,

մգ/էկվ 100գ

հողում

հումուս

ընդհանուր

ազոտ CaCO3

Սովորական

(կարբոնատային)

սևահողեր

A1 0-15 4.32 0.34 0.5 37.2

A2 15-29 2.77 0.23 0.6 36.1

B1 29-45 2.56 0.18 0.6 29.2

B2 45-62 2.09 0.15 1.6 37.2

C 62-80 1.99 0.15 1.7 24.8

Լվացված

սևահողեր

A1 0-23 6.67 0.34 չկա 32.2

A2 23-43 6.59 0.32 չկա 33.4

B1 43-68 5.32 0.31 չկա 37.3

B2 68-83 1.64 0.20 չկա 28.5

C 83-100 0.90 0.19 40.3 -

Բուսական և կենդանական աշխարհ

Տարածքին բնորոշ է կիսաանապատային և լեռնատափաստանային

լանդշաֆտները՝ հացազգային և տարախոտա-հացազգային բուսականությամբ:

Գերակշռում են Festuca, Koeleria, Stipa, Galium, Elytrigia տեսակները (նկար 7):

Այստեղ բուսական համակեցություններում զգալի մաս են կազմում վաղամեռ,

ճիմ առաջացնող հացազգիները (անապատասեզ, ցորնուկ, այծակն, դաշտավլուկ):

Տիրապետող բույսը հոտավետ օշինդրն է, տարածված են նաև կապարը, կոխիան,

նոնեան, լերդախոտտը: Տարածքի բուսականությունը վաղ գարնանը բավականին

փարթամ տեսք ունի, ծաղկում են էֆեմերները՝ առնասպարը, ճռճռուկը, կակաչը,

սագասոխուկը, աստղաշուշանը և այլն: Սակայն ամռան շոգերն ընկնելուն պես

էֆեմերներն ամբողջությամբ խանձվում են:

Ակունքի տուֆերի հանքավայրի շրջանի տափաստանային լանդշաֆտներում

կաթնասուններից հանդիպում են փոքր սպիտակափոր և սպտակատամ

Page 20: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

սրընչակները , սովորական և սարահարթային դաշտամուկը, սովորական աղվեսի

հայկական ենթատեսակը :

Poa bulbosa Stipa tirsa Stev.

Մորեխներից քանակապես գերակշռում է սովորական իտալական մորեխը ,

բնորոշ են ձիուկներ և մթնաթևեր, աղոթարար իրիսը : Բազմաթիվ են բզեզները՝ սև և

փոսիկավոր կարաբուսներ, գերեզմանափորը, գլաֆիրուսները, բրոնզաբզեզները :

Թիթեռներից շատ են մաքաոնները, ճերմակաթիթեռները, զիգենները, բվիկները : Վտանգված էկոհամակարգեր, բնության հատուկ պահպանվող

տարածքներ

Ակունքի տուֆերի հանքավայրի շրջանի վտանգված էկոհամակարգերի և

բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվության

վերլուծությունից հետևում է, որ բուն հանքավայրում օգտակար հանածոների

արդյունահանումը և դրա հարակից տարածքներում ենթակառուցվածքների

ստեղծումը չի հանգեցնի վտանգված էկոհամակարգերի վրա նոր բացասական

ճնշումների դրսևորմանը: Հանքավայրի շրջանը ներառված է բնության հատուկ

պահպանվող տարածքի սահմաններում: Չեն արձանագրվել նաև ՀՀ բույսերի և

կենդանիների Կարմիր գրքերում նշված բուսական կամ կենդանական տեսակների

աճելա- և ապրելավայրեր (հիմք՝ ՀՀ բնապահպանության նախարարության

պաշտոնական կայքը. http://www.mnp.am):

Page 21: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Նկար 7.

Page 22: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

3. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

• Ենթակառուցվածքներ

Ինչպես արդեն նշվել է Ակունքի տուֆերի հանքավայրը գտնվում է ՀՀ

Արագածոտնի մարզում:

ՀՀ Արագածոտնի մարզի մարզկենտրոնն է ք. Աշտարակը, բաղկացած է 4

տարածաշրջաններից՝ Աշտարակ, Ապարան, Արագած, Թալին, քաղաքային

համայնքներն են՝ Աշտարակը, Ապարանը և Թալինը:

ՀՀ Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական

նշանակություն ունեցող 3 ավտոխճուղիները` Երևան–Աշտարակ–Թալին–Գյումրի,

Երևան–Աշտարակ–Սպիտակ և Երևան–Արմավիր–Քարակերտ–Գյումրի: Մարզի

տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին:

Ստորև աղյուսակում ներկայացված են մարզի հիմնական ցուցանիշները.

Տարածքը 2 756 քառ. կմ

ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 9.3 %

Քաղաքային համայնքներ 3

Գյուղական համայնքներ 111

Քաղաքներ 3

Գյուղեր 117

Բնակչության թվաքանակը 2012թ. տարեվերջին 133.0 հազ. մարդ

այդ թվում`

քաղաքային 30.6 հազ. մարդ

գյուղական 102.4 հազ. մարդ

ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում մարզի

բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը, 2012թ. 4.4 %

Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը 23.0 %

Գյուղատնտեսական նշանակության հողեր 218 239.8 հա

այդ թվում` վարելահողեր 54152.7 հա

Page 23: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Մարզում են գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, ՀՀ

գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի,

ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները:

2012թ.-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները

ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

• արդյունաբերություն` 1.7 %,

• գյուղատնտեսություն 10.2 %,

• շինարարություն` 4.9 %,

• մանրածախ առևտուր` 0.9 %,

• ծառայություններ` 0.8 %

Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն

են`

1)Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և ըմպելիքի,

թանկարժեք իրերի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման

ուղղություններում: Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական

պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (հացահատիկ, կարտոֆիլ,

բազմամյա տնկարկներ, կերային մշակաբույսեր), այնպես էլ անասնաբուծության

զարգացման համար:

2) Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության

(մասնավորապես հացահատիկային մշակաբույսերի արտադրություն) և

անասնաբուծության մեջ:

Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային

տրանսպորտով:

Մարզկենտրոն Աշտարակ քաղաքը (2012թ. տարեվերջին` 18.8 հազ. բնակիչ)

գտնվում է Քասախ գետի ափին, Երևանից 19 կմ հյուսիս-արևմուտք: Քաղաքը

հանդիսանում է Երևան-Գյումրի, Երևան–Սպիտակ ճանապարհների հանգույցը:

Աշտարակ-Ապարան ճանապարհին կառուցվել է 33 մ բարձրություն ունեցող

խաչ, որը բաղկացած է 1 712 հատ փոքր խաչերից: Փոքր խաչերը խորհրդանշում են

հայ ազգի քրիստոնեության ընդունման 1 712 ամյակը:

Page 24: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Աշտարակ քաղաքի տնտեսության առաջատար ճյուղը սննդամթերքի և

ըմպելիքի արտադրությունն է:

Ապարան քաղաքը (2012թ. տարեվերջին` 6.5 հազ. բնակիչ) մարզում

մեծությամբ և նշանակությամբ երկրորդ քաղաքն է: Գտնվում է Քասախ գետի ափին

(Երևանից 60 կմ հեռավորությամբ): Ապարան քաղաքի տնտեսության առաջատար

ճյուղը սննդամթերքի արտադրությունն է:

Թալին քաղաքը (2012թ. տարեվերջին` 5.3 հազ. բնակիչ) գտնվում է Արագած

լեռան հարավ-արևմտյան լանջին (Երևանից 65 կմ հեռավորությամբ): Քաղաքի

տնտեսության հիմքը թանկարժեք իրերի արտադրությունն է:

Մարզի տարածքով անցնում է Արզնի-Շամիրամ ջրանցքը, գործում է նաև

Թալինի ջրանցքը։ Մարզն աչքի է ընկնում ջրամբարների առատությամբ։ Գործում են

Ապարանի, Հալավարի, Ծիլքարի, Ներքին Սասնաշենի, Դավթաշենի, Թալինի, Վերին

Բազմաբերդի, Կաքավաձորի, Շենիկի, Աշնակի ջրամբարները։ Դրանցից

ամենախոշորը Ապարանի ջրամբարն է, որի հայելու մակերեսը 780 հա է, իսկ

ծավալը` 91 միլիոն խմ։ Գոյություն ունեն գրունտային և արտեզյան ջրերի խոշոր

պաշարներ։

Մարզում կա 8480 հա անտառաշերտ։ Մարզի մարզի տարածքով են անցնում

հանրապետական նշանակության 3 ավտոմայրուղիները՝ Երևան Աշտարակ-Թալին–

Գյումրի, Երևան–Աշտարակ–Սպիտակ և Երևան–Արմավիր–Քարակերտ–Գյումրի։

Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին (միայն ծայր արևմտյան

հատվածով և մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի

թողնում)։

Մարզը հանրապետության գիտական խոշոր կենտրոններից է։ Աշտարակի

տարածաշրջանում գործում են ՀՀ Գիտությունների ակադեմիայի 6

գիտահետազոտական ինստիտուտ և կոնստրուկտորական բյուրո։ Դրանց թվում է

նաև Բյուրականի աշխարհահռչակ աստղադիտարանը։ Մարզն նաև ունի հանգստյան

գոտիների լայն ցանց, որոնք հիմնականում տեղավորված են Բյուրականի

անտառային գոտում։ Զբոսաշրջության զարգացման համար կան նպաստավոր

պայմաններ։

Page 25: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Արագածոտնի մարզի գյուղական գրեթե բոլոր համայնքների

գյուղատնտեսական ուղղվածությունը անասնապահությունն է և բուսաբուծությունը։

Որոշ համայնքներ զբաղվում են նաև այգեգործությամբ և գյուղատնտեսական

մթերքների վերամշակմամբ։ Ընդ որում այգեգործությամբ և գյուղատնտեսական

մթերքների վերամշակմամբ զբաղվելու ներուժ ունեցող համայնքների թիվն ավելի

մեծ է, քան գործունեության այդ տեսակներով զբաղվող համայնքների փաստացի

թիվը։ Մարզում ներկայումս գործում են 37800 գյուղացիական տնտեսություններ։ Այդ

ցուցանիշով մարզը երկրում չորրորդն է։ Ամեն տարի ավելանում են 100-120

տնտեսություններ։ Սակայն, հաշվարկները վկայում են, որ գյուղատնտեսության

ընդլայնումը չի զուգակցվում արդյունավետության բարձրացմամբ։ Այսպես, ԱՎԾ-ի

տվյալները վկայում են, որ մեկ հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի

տնտեսական արդյունքը Արագածոտնի մարզում 2012 թվականին կազմել է ընդամենը

457.2 հազար դրամ։ Կարելի է փաստել, որ գյուղատնտեսության էքստենսիվ

զարգացումը, չնայած ապահովում է մարզի բնակչության զբաղվածության մոտ 80%-

ը, այնուամենայնիվ չի խթանում մարզի գյուղացիական տնտեսությունների

եկամուտների աճը։

Մարզում բնակչության սեփականության գյուղատնտեսական հողատեսքերը

կազմում են 50072.1 հեկտար, որից ոռոգովի է 21853.4 հեկտարը։ Սակայն փաստացի

ոռոգվում է 16182.3 հեկտարը։ Փաստացի ոռոգվող հողատեսքերը կազմում են

սեփականաշնորհված հողատեսքերի ընդամենը 32.3 %-ը։ 39 համայնքում ոռոգման

ջուր ընդհանրապես չկա։ 23 համայնքում ոռոգվում է ընդամենը 10-40 հեկտար

հողատարածք։ Դրանք հիմնականում Թալինի և Արագածի տարածաշրջանների

բարձրլեռնային բնակավայրերն են, որտեղ գյուղատնտեսության վարման

հնարավորությունները սահմանափակ են։ Ոռոգման ջրի բացակայությունն այդ

բնակավայրերում ոլորտն առավել անարդյունավետ է դարձնում։

Արդյունաբերությունը հանդիսանում է Արագածոտնի մարզի տնտեսության

կարևորագույն ոլորտներից մեկը: Ներկայումս Արագածոտնի մարզի

արդյունաբերությունը մասնագիտացած է էլեկտրաէներգիայի, սննդամթերքի,

ըմպելիքի, ալկոհոլային խմիչքի արտադրության ու ոչ մետաղական օգտակար

հանածոների հանքավայրերի շահագործման ուղղությամբ: Մարզում 2013

Page 26: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

թվականին, ընթացիկ գներով, մարզում թողարկվել է 25,112.7 մլն. դրամի

արդյունաբերական արտադրանք, 2012 թվականի նույն ժամանակահատվածում`

19,555.5 մլն. դրամ, աճը կազմել է 5,557.2 մլն.դրամ: 2013 թվականի հունվար-

դեկտեմբեր ամիսներին պատրաստի արտադրանքի իրացումը (ընթացիկ գներով)

կազմել 21217.6մլն. դրամ, 2012 թվականի նույն ժամանակահատվածում` 19,120.5 մլն.

դրամ, աճը կազմել է 2,097.1 մլն.դրամ: Արդյունաբերական արտադրանքի ինդեքսը

կազմել է 117.1%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի

է 33.3%-ով Ընդհանուր առմամբ վերջին երեք տարիների ընթացքում մարզում

արտադրված արդյունաբերական արտադրանքը կազմել է հանրապետությունում

արտադրված արդյունաբերական արտադրանքի 1.7-1.8%-ը։

Հողերի տնտեսական յուրացման բնութագիր

Ակունքի տուֆերի հանքավայրը ներառված է Կարմրաշեն գյուղի վարչական

սահմաններում: Համայնքը գտավում է մոտ 15կմ2 տարածք, բնակչությունը՝ 634 մարդ

(համաձայն ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Կարմրաշեն համայնքի

պաշտոնական կայքի):

Գյուղն ունի 155 տնտեսություն:

Համայնքի բնակչությan 46% տղամարդիկ են, իսկ կանայք` 54%:

Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 31%, աշխատունակ տարիքի

ներկայացուցիչները` 56%, հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի 155

տնտեսություն: Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց:

Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական

հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր,

վարելահողեր: Սեփականաշնորհված են համայնքի հողերի 23%: Պահուստային

հողերից 991 հա արոտավայրեր են, մոտ 30 հա` վարելահողեր: Ցուրտ կլիման

խոչընդոտում է այգեգործությանը: Բազմամյա տնկարկները քիչ մակերես են

զբաղեցնում, դրանք գտնվում են տնամերձ հողակտորներում: Զբաղվում են

դաշտավարությամբ, մշակում են կերային, բանջարաբոստանային, հացահատիկային

կուլտուրաներ: Գյուղատնտեսական համախառն բերքի հիմնական մասը բաժին է

ընկնում անասնաբուծությանը: Բուծում են խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ:

Page 27: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Գյուղի մոտ է գտնվում Թալինի ջրաէլեկտրակայանը: Արդյունաբերական այլ

ձեռնարկություններ չկան:

Ակունքի տուֆերի հանքավայրի «Մխիթար պապիկի թոռնիկներ» ՍՊԸ

բացահանքից օգտակար հանածոների արդյունահանման ծրագիրը ներկայացվել է

համայնքի բնակիչներին, քննարկվել է ծրագրավորվող աշխատանքներում

բնակիչների ներգրավման հարցը:

Պատմության, մշակութային հուշարձաններ

ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն որոշմամբ

հաստատվել է ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ

հուշարձանների ցանկը: Կարմրաշեն համայնքի տարածքում նշված են հետևյալ

հուշարձանները.

- գերեզմանոց 10-13դդ. - գյուղից 0.3կմ հյուսիս, Ոսկեթաս տանող

ճանապարհի ձախ կողմում

- գերեզմանոց 10-14դդ. – գյուղի 0.3կմ արևմուտք,

- գյուղատեղի «Միջնաձոր» 18-20դդ. - գյուղից 3կմ հարավ-արևմուտք,

Թալին-Կարմրաշեն ճանապարհի աջ կողմում,

- գերեզմանոց 18-20դդ. – գյուղատեղիի հարավ-արևելյան մասում,

- եկեղեցի Սուրբ Հովհաննես 10դ. – գյուղի մեջ,

- չորս խաչքար 9-13դդ. – գյուղի մեջ,

- խաչքար 13դ. – գյուղից 1.3կմ հարավ-արևմուտք, ձորում

- խաչքար Հովհաննեսի 1223թ.- գյուղից 1.3կմ հարավ-արևմուտք, ձորում,

- ժայռափոր մատուռ 11-12դդ. - գյուղից 1.3կմ հարավ-արևմուտք,

- ջրաղացների համալիր – 17-20դդ. – գյուղից 2կմ հարավ-արևմուտք:

Ակունքի տուֆերի հանքավայրի «Մխիթար պապիկի թոռնիկներ» ՍՊԸ

բացահանքը գտնվում է նշված հուշարձաններից զգալի հեռավորությունների վրա:

Շահագործական աշխատանքների ընթացքում հուշարձանների վրա բացասական

ազդեցություն չի դրսևորվելու:

Page 28: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Ակունքի տուֆերի հանքավայրի «Մխիթար պապիկի թոռնիկներ» ՍՊԸ

բացահանքից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքերի

իրականացման ընթացքում տեխնածին ճնշումներ են դրսևորվելու հիմնականում

մթնոլորտի, հողային ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև

լանդշաֆտային ամբողջականության վրա:

Մթնոլորտային օդ.

Բացահանքում աշխատող ավտոտրանսպորտը դառնալու է վնասակար

գազերի և փոշու արտանետման աղբյուր, փոշեգոյացում տեղի է ունենալու նաև

բացահանքի սահմաններում: Փոշեգոյացումը կապված կլինի ավտոտրանսպորտի,

հանույթաբարձման և հավաքակուտակման աշխատանքների հետ: Մեքենաների և

սարքավորումների աշխատանքի արդյունքում օդ են արտանետվելու ածխածնի

օքսիդ, ազոտի երկօքսիդ, մուր և ծծմբային գազ:

Համաձայն շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերվող նախագծման

նորմերի (СНИП 11-01-95, СНИП 1.02.01-85)՝ սահմանային թույլատրելի

խտությունները ածխածնի օքսիդի, ազոտի օքսիդի, մրի և ծծմբային գազի համար

համար համապատասխանաբար կազմում են 0,0005գ/մ3; 0,000085գ/մ3; 0,00015գ/մ3;

0,0005գ/մ3:

Նախնական հաշվարկներին համաձայն, բացահանքում փոշու և վնասակար

գազերի (ազատի օքսիդ, ածխածնի երկօքսիդ, մուր) առավելագույն

կոնցենտրացիաները չեն գերազանցելու նորմատիվային փաստաթղթերով

ամրագրված սահմանային թույլատրելի խտությունները:

Ջրային ավազան. Ջրային ռեսուրսների աղտոտում տեղի չի ունենա, քանի որ

հանքավայրի տարածքում գրունտային ջրերը բացակայում են, իսկ լեռնային

աշխատանքների տեխնոլոգիայով արտահոսքեր չեն նախատեսվում:

Page 29: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Հողային ծածկույթ.

Նախքան արդյունահանման աշխատանքների սկսվելը՝ մակաբացման

աշխատանքների իրականացման ժամանակ բացահանքի տարածքի հողաբուսական

շերտը կհանվի և կտեղափոխվի այդ նպատակով բացահանքի շրջակայքում հատուկ

հատկացված վայր: Շահագործական աշխատանքների ավարտից հետո

մակաբացման ապարներ և արտադրական թափոնները կվերադարձվեն բացահանքի

մշակված տարածություն, կհարթեցվեն և կծածկվեն պահեստավորված

հողաբուսական շերտով: Հողաբուսական շերտի լցակույտի մակերեսին

նախատեսվում է կատարել տվյալ տարածքի համար էնդեմիկ

թիթեռնածաղկավորների ու հացազգի խոտախառնուրդի ցանք, ինչի միջոցով

նպաստել ճիմի առաջացմանը և բարձրացնել հողի հակաէրոզիոն հատկությունները:

Բուսական և կենդանական աշխարհ.

Տուֆերի արդյունահանման աշխատանքների բացասական ազդեցությունը

հանքավայրի տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի վրա գրեթե

զրոյական է:

Ստորև բերվում է շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր

ազդեցության նախնական գնահատական մատրիցը.

Շրջակա միջավայրի բաղադրիչներ

Գործողություններ

Մերձեցման ճանապարհների

անցում

Բացահանքի անցում

Արդյունահանման աշխատանքներ

Մթնոլորտային օդ ցածր կարճատև ցածր կարճատև ցածր կարճատև

Ջրեր - - -

Հողեր աննշան աննշան աննշան

Կենսաբազմա-

զանություն աննշան աննշան աննշան

Պատմամշակութային հուշարձաններ

- - -

Page 30: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

5. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա վնասակար ազդեցության

մեղմացման/վերացման նպատակով նախատեսվում են հետևյալ բնապահպանական

միջոցառումները.

- Նավթամթերքների պահեստավորում և պահում արտադրական հրապարակում

հատուկ հատկացված տեղում (բացօթյա կամ ծածկի տակ պահեստ), որի տրվում է

համապատասխան թեքություն, որն ապահովում է թափված նավթամթերքների

հոսքը դեպի այն հավաքող բետոնապատված փոսը:

- Օգտագործված յուղերի ու քսայուղերի հավաքում առանձին տարրաների մեջ`

հետագա ուտիլիզացման կամ երկրորդական վերամշակման համար :

- Հնամաշ դետալների ու մասերի հավաքում հատկացված առանձին տեղում և

հանձնվում որպես մետաղական ջարդոն :

- Կենցաղային աղբի տեղափոխվում մոտակա աղբահավաք կետեր :

- Արտաթորվող թունավոր նյութերի չեզոքացուցիչ սարքերի տեղադրում :

- Փոշենստեցման նպատակով փոշեառաջացման օջախների (աշխատանքային

հրապարակները, հանքախորշերը, լցակույտերը, մուտքային և դեպի լցակույտեր

տանող ավտոճանապարհը և այլն) ինտենսիվ ջրում տարվա չոր և շոգ

եղանակներին :

- Կեղտաջրերի հավաքում հորատիպ զուգարանում, որը հետագայում դատարկում

են հատուկ ծառայության ուժերով :

- Խախտված տարածքների ռեկուլտիվացիա՝ բացահանքի շահագործման

ավարտից հետո :

Ակունքի տուֆերի հանքավայրի շահագործման ընթացքում «Մխիթար

պապիկի թոռնիկներ» ՍՊ ընկերությունը իրականացնելու է շրջակա միջավայրի վրա

բացասական ազդեցության կանխարգելմանն և մեղմացմանն ուղղված հետևյալ

մշտադիտարկումները.

Page 31: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

1. մթնոլորտային օդ կատարվող աղտոտող նյութերի արտանետումների

որակական և քանակական պարամետրերի պարբերական չափումներ, տարին երկու

անգամ հաճախականությամբ: Որպես սահմանային թույլատրելի խտությունները

ընդունվելու են. ածխածնի օքսիդի համար` 5մլգ/մ3, ազոտի երկօքսիդի համար`

0.085մլգ/մ3, մրի համար` 0,15մլգ/մ3:

2. լեռնատրանսպորտային սարքավորումների աշխատանքային վիճակի`

մասնավորապես չեզոքացուցիչ սարքավորումների սարքին վիճակի պարբերական

մշտադիտարկումներ, տարին մեկ անգամ հաճախականությամբ

3. օգտագործված մեքենայական յուղերով ու քսայուղերով հողերի հնարավոր

աղտոտումից խուսափելու նպատակով հողերի աղտոտվածության

մշտադիտարկումներ` դրանց պահպանման համար նախատեսված տեղից դեպի

հավաքող փոսը ուղղությամբ, տարին մեկ անգամ հաճախականությամբ: Հողերի

աղտոտվածության աստիճանի գնահատումն իրականացվելու է ՀՀ կառավարության

24.08.2006թ.-ի N 1277 որոշման դրույթներին համաձայն:

Բնապահպանական միջոցառումների համար նախատեսվում է տարեկան

մասնահանել 250.0 հազ.դրամ:

Հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծը ենթակա է

տեխնիկական անվտանգության փորձաքննության, որի արդյունքում տրամադրվում

է փորձաքննական եզրակացություն, անվտանգության վկայագիր: Արտակարգ

իրավիճակների հետ կապված խնդիրներն ամրագրվում են վերոնշյալ

փաստաթղթերում: Հանքում կնախատեսվի նաև համապատասխան հաղորդակցման

համակարգ (ինֆորմացիոն և շարժակակ կապ), որով կարող է կապվել

ձեռնարկության վարչական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների,

շտապ օգնության հետ:

Page 32: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Նկար 8. Շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիթորինգի դիտակետերի տեղադիրքի քարտեզ-սխեմա

Page 33: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ... - mnp.am · գրավող Կարմրաշեն-Ակունք-Եղնիկի տուֆային ծածկոցի բաղկացուցիչ մաս:

Գրականություն

1. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական

ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալներ, 2015թ.

2.Почвы Армянской ССР. Ред./ Р.А. Эдилян, Г.П. Петросян, Н.Н. Розов. Ереван:

“Айастан”, 1976 г.

3. Հայաստանի բույսերի Կարմիր Գիրք.– 2010թ.

4. Հայաստանի կենդանիների Կարմիր Գիրք.– 2011թ

5. Флора Армении / под ред. А.Л.Тахтаджяна. – Ереван: изд-во АН Арм ССР

6. Животный мир Армянской ССР. Даль С.К ,1954

7. ՀՀ Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայք