121
Մարդու անատոմիա Դասախոս` Ա.Ա.Ստեփանյան ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ,ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՆՐԱՆՑ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԱԿՅԻ ԱՄԲԻՈՆ Մասնագիտություն – Ֆիզ.դաստիարակություն և նզպ Կուրս/կիսամյակ – I/I ՄԱՐԴՈՒ ԱՆԱՏՈՄԻԱ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՔԱՆԱԿ 4/ 120 ԼՍԱՐԱՅԻՆ ԺԱՄ 64 ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 32 ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 16 ՍԵՄԻՆԱՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ - ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 16 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ - ՇԱԲԱԹԱԿԱՆ ԺԱՄ 4 1. Մարդու անատոմիան,որպես առարկա,անատոմիական հարթակներ և առանցքներ:Բջիջ,հյուսվածքներ: 2. Կմախք,ոսկրերի կառուցվածքը և դասակարգումը: Իրանի, վերին և ստորին վերջույթների կմախքներ 3. Ոսկրերի միացումներ,տեսակները:Ոսկրերի անընդհատ միացումներ: Հոդեր,կառուցվածքը,տեսակները:Կիսահոդեր: 4. Ողների միացումներ,ողնաշարը,որպես ամբողջություն:Կողերի միացումները ողնաշարին և կրծոսկրին,կրծքավանդակը,որպես ամբողջություն: Վերին և ստորին վերջույթների ոսկրերի միացումներ: 5. Գլխի կմախք:Ուղեղային գանգի ոսկրեր: Դիմային գանգի ոսկրեր:Գանգը,որպես ամբողջություն: Գանգի ոսկրերի միացումներ 6. Մկանային համակարգի ընդհանուր անատոմիա:Մկանների դասակարգում: Մկանների աշխատանք,աշխատանքի տեսակները: Մեջքի,գլխի և պարանոցի մկաններ: 7. Կրծքի և որովայնի մկաններ: Վերին և ստորին վերջույթների մկաններ: 8. Մարսողական համակարգ ,նրա բաժինները : 9. Շնչական համակարգ ,նրա բաժինները: 10. Սիրտ-անոթային համակարգ:Սիրտ: 11. Արյան մեծ և փոքր շրջանառության անոթներ:Ավշային համակարգ: 12. Միզային և սեռական օրգաններ: 13. Նյարդային համակարգ:Ողնուղեղ,գլխուղեղ: 14. Ծայրամասային նյարդային համակարգ:Գանգուղեղային և ողնուղեղային նյարդեր:Վեգետատիվ նյարդային համակարգ: 15. Զգայարաններ:Տեսողական և լսահավասարակռության զգայարաններ:Մաշկ: 16. Ներզատիչ գեղձեր:Իմուն օրգաններ:

Մարդու անատոմիա Դասախոս ԱՍտեփանյանetm.gspi.am/wp/wp-content/uploads/2016/բակալավր_առկա/ՖԴ_ԵՎ_ՆԶՊ...Մարդու անատոմիա Դասախոս`

Embed Size (px)

Citation preview

Մարդու անատոմիա Դասախոս` Ա.Ա.Ստեփանյան

ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ,ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՆՐԱՆՑ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԱԿՅԻ

ԱՄԲԻՈՆ

Մասնագիտություն – Ֆիզ.դաստիարակություն և նզպ

Կուրս/կիսամյակ – I/I

ՄԱՐԴՈՒ ԱՆԱՏՈՄԻԱ

ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՔԱՆԱԿ 4/ 120

ԼՍԱՐԱՅԻՆ ԺԱՄ 64

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 32

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 16

ՍԵՄԻՆԱՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ -

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 16

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ -

ՇԱԲԱԹԱԿԱՆ ԺԱՄ 4

1. Մարդու անատոմիան,որպես առարկա,անատոմիական հարթակներ և

առանցքներ:Բջիջ,հյուսվածքներ:

2. Կմախք,ոսկրերի կառուցվածքը և դասակարգումը: Իրանի, վերին և ստորին վերջույթների

կմախքներ

3. Ոսկրերի միացումներ,տեսակները:Ոսկրերի անընդհատ միացումներ:

Հոդեր,կառուցվածքը,տեսակները:Կիսահոդեր:

4. Ողների միացումներ,ողնաշարը,որպես ամբողջություն:Կողերի միացումները ողնաշարին և

կրծոսկրին,կրծքավանդակը,որպես ամբողջություն: Վերին և ստորին վերջույթների ոսկրերի

միացումներ:

5. Գլխի կմախք:Ուղեղային գանգի ոսկրեր: Դիմային գանգի ոսկրեր:Գանգը,որպես

ամբողջություն: Գանգի ոսկրերի միացումներ

6. Մկանային համակարգի ընդհանուր անատոմիա:Մկանների դասակարգում: Մկանների

աշխատանք,աշխատանքի տեսակները: Մեջքի,գլխի և պարանոցի մկաններ:

7. Կրծքի և որովայնի մկաններ: Վերին և ստորին վերջույթների մկաններ:

8. Մարսողական համակարգ ,նրա բաժինները :

9. Շնչական համակարգ ,նրա բաժինները:

10. Սիրտ-անոթային համակարգ:Սիրտ:

11. Արյան մեծ և փոքր շրջանառության անոթներ:Ավշային համակարգ:

12. Միզային և սեռական օրգաններ: 13. Նյարդային համակարգ:Ողնուղեղ,գլխուղեղ: 14. Ծայրամասային նյարդային համակարգ:Գանգուղեղային և ողնուղեղային

նյարդեր:Վեգետատիվ նյարդային համակարգ: 15. Զգայարաններ:Տեսողական և լսահավասարակռության զգայարաններ:Մաշկ:

16. Ներզատիչ գեղձեր:Իմուն օրգաններ:

2

ՄԱՐԴՈՒ ԱՆԱՏՈՄԻԱ

ՆԶՊ I կուրս

Դասախոսություն I

Մարդու անատոմիան,որպես գիտություն:Անատոմիական հարթակներ

և առանցնքներ:

Մարդու անատոմիան ուսումնասիրում է մարդու մարմնի և նրա մասերի,առանձին

օրգանների արտաքին ձևը,նրանց կազմվածքը,մանրադիտակային կառուցվածքը:

Մրդու մարմնի դիրքը տարածության մեջ և նրա մասերի տեղադրությունները

միմյանց նկատմամբ նշելու համար օգտագործում են անատոմիական հարթակներ և

անռացնքներ հասկացությունները: Ելակետային ընդունված է համարել մարմնի

այնպիսի դիրքը,երբ մարդը կանգնած է ոտքերը միասին ,ափերը `ուղղված առաջ:

Մարդը կառուցված է երկկողմանի համաչափության սկզբունքով :Նրա մարմինը

բաժանվում է երկու կեսի աջ և ձախ: Դրանց միջև սահմանը ուղղաձիգ միջին

հարթությունն է ուղղված առջևից դեպի հետ :Այս հարթակը կոչվում է առաջ-հետին

կամ նետաձիգ կամ սագիտալ :ՈՒղղաձիգ հարթակին ուղղահայաց ձգվում է

ճակատային կամ ֆրոնտալ հարթակը,որը մարմինը բաժանում է երկու հավասար

կեսերի` առաջային կամ փորային և հետին կամ մեջքային կամ թիկնային : Նետաձիգ

և ճակատային հարթակներին ուղղահայաց ձգվում է հորիղոնական հարթությունը

,որը մարմինը բաժանում է երկու հավասար կեսերի ` վերին և ստորին :Այս երեք

հարթակներին համապատասխան առանձնանում են անատոմիական առանցքները .

1. Նետաձիգ հարթակին զուգահեռ ձգվում է նետաձիգ առանցքը,

2. Ճակատային հարթակին զուգահեռ ձգվում է ճակատային առանցքը,

3. Երկայնակի առանցք,որը ձգվում է տյալ օրգանի երկարությամբ:

Օրգանների և մարմնի մասերի դիրքերը նշելու համար օգտվում են հետևյալ

սահմանումներից .

1. Միջային,երբ օրգանը գտնվում է մարմնի միջին գծին ավելի մոտ,

2. Կողմնային կամ դսային ,երբ օրգանե տեղադրված է միջին գծից ավելի հեռու ,

3. Միջանկյալ կամ միջին,երբ օրգանը գտնվում է միջային և դրսային մասերի

միջև:

Վերին և ստորին վերջույթները նկարագրելիս օգտագործում են հետևյալ

տերմինները. Վերջույթի սկզբնական մասը,որը գտնվում է միջին գծին մոտ կոչվում է

մոտակա ծայր իսկ միջին գծից հեռու գտնվող վերջույթի մասը կոչվում է հեռադիր

ծայր: Մարդու օրգանիզմի տարրական կառուցվածքային միավորը բջիջն է,որից

կազմվում են հյուսվածքները ,հյուսվածքներից կազմվում են օրգանները ,օրգանները

կազմում են օրգան-համակարգերը և ապարատները ,իսկ նրանցից` մարդու

ամբողջական օրգանիզմը:

3

Բջիջ

Մարդու մարմինը մյուս օրգանիզմների նման ունի բջջային կառուցվածք:Բջիջը

ինքնավերանորոգման ,ինքնավերարտադրման ու զարգացման ընդունակ

տարրական կենսաբանական բաց համակարգ է : Բջիջը կազմված է

բջջաթաղանթից,ցիտոպլազմայից և կորիզից :Բջջաթաղանթը սահմանազատում է

բջջին շրջապատող միջավայրից և ամփոփոխ պահպանում ներբջիջային միջավայրը

ու բջիջին տալիս է որոշակի ձև :Ցիտոպլազման կազմում է բջջի հիմնական

զանգվածը:Ցիտոպլազմայի մեջ մտնում են բջջի օրգանոիդները,որոնք ունեն որոշակի

ֆունկցիաներ և կազմություն:Բջջի օրգանոիդները լինում են երկու տեսակի `

ընդհանուր և մասնագիտական:Ընդհանուր օրգանոիդներ պարունակում են բոլոր

տեսակի բջիջները, անկախ իրենց կատարած ֆունկցիայից:Ընդհանուր

օրգանոիդներն են .

1. Էնդոպլազմատիկ ցանց- մեծ նշանակություն ունի ներբջջային

նյութափոխանակության պրոցեսներում կատարելով տրասպորտի դեր`

տեղափոխելով արտաքին աշխարհից բջիջ սննդանյութերը,ջուրը իսկ

հակառակ ուղղությամբ նյութափոխանակության արգասիքները,ինչպես նաև

մասնակցում է ճարպերի և ածխաջրերի սինթեզմանը :

2. Ռիբոսոմներ- մասնակցում են սպիտակուցների սինթեզին :

3. Լիզոսոմներ-պարունակում են ֆերմենտներ,որոնք քայքայում են բջիջ մտած

օրգանական նյութերը :

4. Միտոքոնդրիումներ-մասնակցում է օրգանական նյութերի

օքսիդացմանը,էներգիայի առաջացմանը և կուտակմանը,որի պատճառով

նրանք կոչվում են բջջի էներգետիկ կայաններ:

5. Գոլջիի կոմպլեքս –հիմնական դերն է` խթացնել,ջրազրկել ու կարծրացնել այն

նյութերը,որոնք նախատեսված են բջջից հեռացնելու համար:

6. Բջջակենտրոն –մասնակցում է բջջի բաժանմանը:

Մասնագիտացված օրգանոիդները մտնում են մասնագիտացված ֆունկցիա

կատարող բջիջների կազմի մեջ,դրանք են `

1. Նեյրոֆիբրիլներ –գտնվում են միայն նյարդային բջիջներում և մասնակցում

են նյարդային գրգիռի ընդունելու և հաղորդելու պրոցեսներին,

2. Միոֆիբրիլներ-գտնվում է միայն մկանային հյուսվածքում և մասնակցում

են մկանների կծկման պրոցեսին ,

3. Թարթիչներ- գտնվում են օդատար ուղիների էպիթելային բջիջներում և

ունեն շարժման հատկություն,

4. Միկրոթավիկներ-գտնվում են մարսողական խողովակի էպիթելային

բջիջներում և ունեն ներծծման ֆունկցիա,

4

5. Մտրակներ – գտնվում են արական սեռական բջիջներում

`սեպրմատազոիդներում և ունեն շարժողական ֆունկցիա :

Կորիզը կազմված է կորիզաթաղանթից, կորիզահյութից ,կորիզակից և

քրոմատինային նյութից :Քրոմատինը իրենից ներկայացնում է ԴՆԹ և ունի երկու

նշանակություն .

1. Այստեղ է գտնվում ժառանգական ինֆորմացիան ,

2. Մասնակցում է բջիջների բազմացմանը:

Բջջի բաժանման ժամանակ քրոմատինը վերածվում է

քրոմոսոմների:Հաստատված է ,որ կենդանի օրգանիզմների յուրաքանչյուր տեսակ

ունի որոշակի և հաստատուն թվով քրոմոսոմներ:Մարդն ունի 23 զույգ կամ

46հատ քրոմոսոմներ,որոնցից 22զույգը երկու սեռի մոտ միատեսակ են և կոչվում

են մարմնական կամ աուտոսոմ քրոմոսոմներ,իսկ 23-րդ զույգը ունի սեռային

տարբերություն և կոչվում են սեռական քրոմոսոմներ:Իգական սեռական

քրոմոսոմների զույգը կազմում են երկու միատեսակ քրոմոսոմներ և կոչվում են <

X > քրոմոսոմ,իսկ արական սեռի մոտ ` <XY> քրոմոսոմներ:Քրոմոսոմներում

գտնվում են բազմաթիվ գեներ,որոնք էլ կրում են ժառանգական

ինֆորմացիան:Օրգանզիմի զարգացումն և աճը կատարվում է բջիջների թվի

ավելացմամբ,այսինքն բազմացման շնորհիվ:Բջիջը բազմանում է կիսվելու

ճանապարհով :Մարմնական բջջի զարգացումը լինում է երկու եղանակով`

ուղղակի կամ ամիտոզ և անուղղակի կամ նիտոզ:Նիտոզի ժամանակ բջիջը

անցնում է նախնական պատրաստման ,որի արդյունքում քրոմոսոմների քանակը

կրկնապատկվում է ,որից հետո մայրական բջիջը բաժանվում է երկու դուստր

բջիջների ,որոնց միջև ժառանգական ինֆորմացիան բաշխվում է

հավասարաչափ:Այս բաժանման շնորհիվ դուստ բջիջների կորիզները ունենում են

քրոմոսոմների այպիսի հավաքակազմ ,որը քանակով և որակով նմանվում է

մայրական բջջին:Ամիտոզի ժամանակ բջիջը առանց նախնական պատրաստման

բաժանվում է երկու դուստր բջիջների ,որոնց միջև քրոմոսոմների հավասարաչափ

բաշխում տեղի չի ունենում:Սեռական բջիջները բաժանվում են մեյոզի

ճանապարհով ,որի արդյունքում դուստր բջիջները ձեռք են բերում քրոմոսոմների

կենտ հավաքակազմ:Բջիջները մտնում են հյուսվածքների կազմության մեջ:

Հյուսվածքներ

Հյուսվածքը պատմական զարգացման արդյունք է ,որը կազմված է բջիջներին և

արտաբջջային նյութից,և օժտված է ընդհանուր կառուցվածքով ու

մասնագիտացված որոշակի ֆունկցիայով:Կախված հյուսվածքի հիմնական

ֆունկցիայից և կառուցվածքի առանձնահտկությունից տարբերում են 4տեսակի

հյուսվածքներ `

5

1. Էպիթելային

2. Շարակցական

3. Մկանային

4. Նյարդային

Էպիթելային հյուսվածք

Էպիթելային հյուսվածքը առանձնացնում է օրգանիզմի ներքին միջավայրը

արտաքինից :Նրան բնորոշ է `

1. Այդ հյուսվածքի բջիջները դասավորված են խիտ և բացակայում է

միջբջջային նյութը,

2. Բացակայում են անոթները և հյուսվածքը սնվում է դիֆուզիայի

ճանապարհով շարակցական հյուսվածքից :

Ըստ կառուցվածքի էպիթելային հյուսվածքը լինում է `միաշերտ և

բազմաշերտ:Միաշերտ էպիթելային հյուսվածքը կախված բջիջներ արտաքին

տեսկից լինում է `տափակ ,գլանաձև և խորանարդաձև: Բազմաշերտ

էպիթելային հյուսվածքը լինում է երեք տեսակի `

1. Բազմաշերտ տափակ եղջերացող էպիթելային հյուսվածք,որի վերին

շերտի բջիջները եղջերանում են :Օրինակ այս հյուսվածքից է կազմված

վերնամաշկը,

2. Բազմաշերտ տափակ չեղջերացող էպիթելային հյուսվածք:Այս հյուսվածքից

է կախված բերանի խոռոչի,կերակրափողի լորձաթաղանթները,

3. Փոփոխական էպիթելային հյուսվածք,որը կախված օրգանի վիճակից

կարող է բազմաշերտից անցնել միաշերտի և հակառակը:Այս հյուսվածքից

է կազմված միզատար և լեղատար ուղիների լորձաթաղանթները:

Ըստ ֆունկցիայի էպիթելային հյուսվածքը լինում է երկու տեսակի`

1. Ծածկող (վերնամաշկ,լորձաթաղանթներ),

2. Գեղձային էպիթելային հյուսվածք ,որի էպիթելային բջիջները սինթեզում են

տարբեր բնույթի սեկրետներ և նրանք կազմում են այն օրգանները ,որոնք

կոչվում են գեղձեր:

Գեղձերը լինում են երկու տեսակի `

1. Արտազատիչ կամ էկզոկրին,որոնց էպիթելային բջիջները արտադրում են

սեկրետ ,որը գեձի ծորանով բացվում է արտաքին միջավայր:Օրինակ

թքագեղձեր,արցունքագեղձ,

2. Ներզատիչ կամ էնդոկրին,սրանց արտադրած սեկրետը անցնում է

անմիջապես արյան մեջ ,քանի որ այդ գեղձերը չունեն արտազատիչ

ծորաններ:

6

Շարակցական հյուսվածք

Շարակցական հյուսվածքը կոչվում է նաև ներքին միջավայրի հյուսվածք ,որովհետեև

նա գտնվում է ներքին օրգաններին :Շարակցական հյուսվածքը կատարում է հետևյալ

ֆունկցիաները.

1) Տրոֆիկ ֆունկցիա-մասնակցում է հյուսվածքների և արյան մեջ տեղի ունեցող

նյութափոխանակությանը,

2) Պաշտպանողական ֆունկցիա -նրա բջիջները օժտված են օտար մարմինները

կլանելու հատկությամբ,

3) Հենարանային ֆունկցիա –կազմում է օրգանների հենքը:

Ի տարբերություն էպիթելային հյուսվածքի, շարակցական հյուսվածքում լավ է

զարգացած միջբջջային նյութը ,որի քանակը գերազանցում է բջիջների քանակին

:Միջբջջային նյութը շարակցական հյուսվածքում կարող է լինել `հեղուկ ,կիսահեղուկ

և պինդ :Միջբջջային նյութը կազմված է միջբջջային թելերից և հիմնական ամորֆ

նյութից :Միջբջջային թելերը լինում են երեք տեսակի .

1) Կոլագենային թելեր ,որոնք հյուսվածքին տալիս են ամրություն ,

2) Էլաստինային թելեր ,որոնք հյուսվածքին տալիս են

էլաստիկություն,ճկունություն,

3) Ռետիկուլյար թելեր ,որոնք կազմում են հյուսվածքի հենքը :

Շարակցական հյուսվածքը լինում է չորս տեսակի ` թելակազմ,աճառային,ոսկրային

և արյուն ու ավիշ:Արյունը ու ավիշը ունի այն առանձնահատկությունը ,որ նրա

միջբջջային նյութը ներկայացնում է հեղուկ ,որի մեջ լողում են բջջային

տարրերը`էրիթրոցիտները,լեյկոցիտները,թրոմբոցիտները:Թելակազմ շարակցական

հյուսվածքը լինում է նոսր և խիտ :Նոսր շարակցական հյուսվածքում միջբջջային

թելերը քիչ են և այս հյուսվածքը գտնվում է բոլոր ներքին օրգաններում ,անոթներում

:Խիտ թելակազմ շարակցական հյուսվածքում ամորֆ նյութը բացակայում է ,իսկ

միջբջջային թելերը դասավորված են խիտ :Խիտ թելակազմ շարակցական հյուսվածքը

լինում է երկու տեսակի ` ձևավորված և չձևավորված:Չձևավորված շարակցական

հյուսվածքում միջբջջային թելերը ընթանում են տարբեր ուղություններով և

առաջացնում են ցանց .օրինակ այս հյուսվածքից է կազմված բուն մաշկը :Խիտ

ձևավորված շարակցական հյուսվածքում միջբջջային թելերը ընթանում են իրար

զուգահեռ,որի պատճառով այս հյուսվածքը ունի մեծ ամրություն:Այս հյուսվածքից է

կազմված ջլերը ,կապանները ,փակեղները :

Աճառային հյուսվածք

7

Աճառային հյուսվածքի միջոցով կազմվում է մարդու կմախքը :Աճառային

հյուսվածքը կազմված է աճառային բջիջներից և միջբջջյաին նյութից ` աճառային

թելերից և ամորֆ նյութից :Աճառային հյուսվածքը լինում է երեք տեսակի`

o Հիալինային աճառային հյուսվածք :ունի բավականին պինդ կազմություն

միջբջջային նյութը դոդողանման է ,որի պատճառով այն օժտված է

կիսաթափանցիկությամբ և նման է ապակու ,որի հետևանքով կոչվում է

ապակենման աճառային հյուսվածք:Այս հյուսվածքից է կազմվում հոդային

աճառները ,շնչական ուղիների պատերը :

o Էլաստինային աճառային հյուսվածք:Միջբջջային նյութը կազմված է

էլաստինային թելերից ,որի շնորհիվ հյուսվածքը ունի առանձգական

հատկություն :Այս հյուսվածքից է կազմված ականջխեցին ,քթի աճառները :

o Թելակազմ աճառային հյուսվածք :Միջբջջային նյութը կազմված է

կոլագենային թելերից ,որոնք հյուսվածքին տալիս են մեծ ամրություն:Այս

հյուսվախքից է կազմված սաղմի կմախքը ,իսկ մարդու մոտ ներհոդային

մահիկները և սկավառակները :

Բոլոր տեսակի աճառային հյուսվածքները չունեն անոթներ և սնվում են

դիֆուզիայի ճանապարհով վերնաճառից :

Ոսկրային հյուսվածք

Ոսկրային հյուսվածքից է կազմված մարդու ամբողջ կմախքը :Հյուսվածքի

առանձնահատկությունն այն է ,որ միջբջջային նյութի 93%-ը կազմում են

կալցիումական աղերը :Ոսկրային հյուսվածքի միջբջջային թելերը կազմում են

օսեինային թելերը :Ոսկրային հյուսվածքը լինում է երկու տեսակի `

Կոպիտ թելակազմ :Այն լինում է միայն սաղմի մոտ ,իսկ մարդու մոտ

հանդիպում է գանգի կարերի շրջանում և ոսկրերի այն տեղերում ,որտեղ

կպնում են մկանային ջլերը:Այս հյուսվածքը կազմված է անկանոն

դասավորված օսեինային թելերից ,որոնք կազմում են խրձեր :

Թիթեղակազմ ոսկրային հյուսվածք:Այս հյուսվածքից կազմվում են բոլոր

ոսկրերը :Այս հյուսվածքում օսեինային թելերը դասավորված են իրար

զուգահեռ,մի շերտով կազմելով թիթեղներ:

Թիթեղակազմ ոսկրային հյուսվածքը լինում է երկու տեսակի `

Կոմպակտ ոսկրային հյուսվածք ,որտեղ ոսկրային թիթեղները

դասավորված են խիտ :Այս հյուսվածքից է կազմվում խողովակավոր

ոսկրերի մարմինները և տափակ ոսկրերը :

Սպունգանման ոսկրային հյուսվածք ,որտեղ ոսկրային թիթեղները

դասավորված են նոսր ,որի հետևանքով ոսկրին տալիս են սպունգի ձև:Այս

8

հյուսվածքից են կազմված խողովակավոր ոսկրերի էպիֆիզները և

սպունգանման ոսկրերը :

Մկանային հյուսվածք

Մկանային հյուսվածքը կազմված է հատուկ բնույթի օրգանոիդներից `

միոֆիբրիլներից :Մկանային հյուսվածքը կատարում է շարժողական ֆունկցիա

:Մկանային հյուսվածքը լինում է երկու տեսակի `

Հարթ մկանային հյուսվածք ,որի կառուցվածքային միավորը հարթ

մկանային բջիջն է ,որն ունի իլիկաձև կորիզ:Այս հյուսվածքից են կազմում

համարյա բոլոր ներքին օրգանների և անոթների պատերը :

Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածք ,որի կառուցվածքային միավորը

հանդիսանում է մկանաթելը ,որը կազմված է ցիտոպլազմայից որտեղ

գտնվում են միոֆիբրիլները:Միոֆիբրիլը ունի յուրահատուկ կառուցվածք

:Այն կազմված է երկու տեսակի մասերից ` մեկը ունի լույսի երկբեկման

հատկություն և մանրադիտակի տակ երևում է մուգ և կոչվում է

անիզոտրոպ մաս :Մյուս մասը չունի լույսի երկբեկման հատկություն և

մանրադիտակը երևում է բաց գույնի և կոչվում է իզոտրոպ մաս :Բոլոր

անիզոտրոպ և իզոտրոպ մասերը գտնվում են մի մակարդակի վրա և

հաջորդում են իրար ,որի պատճառով մկանը ձեռք է բերում զոլավորություն

:Բացի զոլավորությունից մկանաթելը բազմակորիզ է :

Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը լինում է երկու տեսակի `

Կմախքային մկանային հյուսվածք ,որից կազմվում են կմախքի մկանները ,

Սրտամկան -չնայած այն կազմված է միջաձիգ զոլավոր մկանային

հյուսվածքից ,այն ունի մի շարք առանձնահատկություններ

:Կառուցվածքային միավորը հանդիսանում է սրտամկանային բջիջը,որը

ելուստավոր է :Բոլոր բջիջների ելուսները միանում են իրար ,որի

հետևանքով սրտամկանը կծկվում է լրիվ ամբողջությամբ :

Նյարդային հյուսվածք

Նյարդային հյուսվածքի շնորհիվ կատարվում է մարդու օրգանիզմի բազմաթիվ

կապերը արտաքին և ներքին ազդակների հետ :Նյարդային հյուսվածքը կազմված

է նյարդային բջիջներից , որոնք կոչվում են նեյրոններ և նեյրոգլիայից ,որը

հյուսվածքի համար կատարում է օժանդակ ֆունկցիա :Նեյրոնը կազմված է

մարմնից և ելուններից :Ելունների շնորհիվ նեյրոնը ընդունում և հաղորդում է

նյարդային գրգիռները :Ելունները տարբերվում են միմյանցից –ելուններից մեկը

շատ երկար է և չի ճյուղավորվում և կոչվում է նեյրիտ կամ աքսոն ,իսկ մյուսները

9

կարճ են ու ճյուղավորվում են և կոչվում են դենտրիտներ:Նեյրիտը հաղորդում է

նյարդային գրգիռը, իսկ դենտրիտը ընդունում է նյարդային գրգիռը :Ըստ

ֆունկցիայի նեյրոնները լինում են չորս տեսակի `

Զգացող կամ սենսոր –սրանք այն բջիջներն են ,որոնք ընդունում են

նյարդային գրգիռը ,

Շարժիչ կամ էֆեկտոր –սրանք նյարդային գրգիռը հաղորդում են դեպի

մկան կամ գեղձ ,

Միջանկյալ -սրանց միջոցով կապում են առանձին նեյրոնները իրար հետ

:Մի նյարդային բջջից մյուս նյարդային բջջին նյարդային գրգիռը

հաղորդվում է սինապսի միջոցով ,

Նեյրոսեկրետոր-այս բջիջները արտադրում են որոշակի նյութ,որը կոչվում

է նեյրոհորմոն ,որը բջջի նեյրիտով անցնում է արյան մեջ :Այս բջիջները

գտնվում են հիպոթալամուսում:

Օրգաններ ,օրգան համակարգեր և ապարատներ

Օրգանը կազմվում է հյուսվածքներից :Օրգանը մարմնի այն մասն է ,որն ունի

որոշակի ձև ,կառուցվածք ,օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ Օրգանը

կազմվում է հյուսվածքներից :Օրգանը մարմնի այն մասն է ,որն ունի որոշակի ձև

,կառուցվածք ,օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի

ֆունկցիա :Յուրաքանչյուր օրգան կամզված է բոլոր տեսակի հյուսվածքներից

,բայց նրանցից մեկը գլխավորն է `առաջատարն է ,աշխատանքայինը:Օրինակ

գլխուղեղի համար նյարդայինն է,մկանների համար `մկանայինը ,գեղձայինի

համար `էպիթելայինը :Օրգանում գտնվող մյուս հյուսվածքները կատարում են

օժանդակ ֆունկցիա :

Միասնական ֆունկցիա կատարող և ընդհանուր կառուցվածք ունեցող օրգանները

կազմում են օրգան համակարգերը դրանք են`

Ոսկրային

Մկանային

Մարսողական

Շնչական

Սիրտ-անոթային

Միզային

Սեռական

Նյարդային

Զգայարաններ

Ներզատական

Միասնկանա ֆունկցիայով ,բայց տարբեր կառուցվածք ունեցող օրգանների

ամբողջությունը կազմում են օրգան ապարատները :Օրինակ ոսկրամկանային

10

կամ հենաշարժիչ ,միզասեռական ,արյունաստեղծ ,իմունիտետի :

Օրգան համակարգերը և ապարատները կազմում են ամբողջական մարդկային

օրգանզիմը :

Դասախոսություն 2

Ոսկրային համակարգ

Կմախք

Կմախքը իրենից ներկայացնում է ոսկրերի ամբողջություն :Այն կազմված է

մոտ 220ոսկրերից ,որոնք միանում են իրար հետ և առաջացնում

շարժողական ապարատի պասիվ մասը:Կմախքի ընդհանուր մասը

կազմում է 5-6կգ :Կմախքի ոսկրերի օրգանիզմում կատարում են

մեխանիկական և կեսաբանական ֆունկցիաներ:Կմախքի մեխանիկական

ֆունկցիաներն են `

Պաշտպանողական –կմախքը կենսական օրգանների համար

կազմում է զետեղարան(գանգի ,կրծքավանդակի ,կոնքի խոռոչներ),և

պաշտպանում է այդ օրգաններին արտաքին ազդակներից :

Հենարանային –կմախքի ոսկրերին հենվում փափուկ հյուսվածքները

(մկաններ ,ջլեր,փակեղենր ):

Շարժողական –կմախքի ոսկրերը մկաների միջով շարժման մեջ

դրվող լծակների դեր են կատարում ,որի հետևանքով մարմնի

մասերը ձեռք են բերում տեղաշարժվելու ընդունակություն :

Կմախքի կենսաբանական ֆունկցիաներն են `

Հանքային փոխանակային –ոսկրերը պարունակում են

հանքային աղեր ` Ca-ի,P-ի,Mg-ի աղեր,որոնց շնորհիվ ոսկրը

մասնակցում է օրգանիզմում հանքային փոխանակությանը :

Արյունաստեղծման –ոսկրային խոռոչներում գտնվում է

կարմիր ոսկրածուծը ,որը մասնակցում է

արյունաստեղծամանը:

Ճարպային փոխանակային –կյանքի ընթացում կարմիր

ոսկրածուծը փոխարինվում է դեղին ոսկրածուծի,որն իրենից

ներկայացնում է պահեստային ճարպ,որի շնորհիվ էլ ոսկրը

մասնակցում է օրգանիզմի ճարպային փոխանակությանը:

Կմախքը կազմված է `գլխի կմախքից կամ գանգից ,իրանի ,վերին ու

ստորին վերջույթների կմախքներից :Իրանի կմախքի մեջ մտնում է

ողնաշարը և կրծքավանդակը,որոնք գանգի հետ միասին կազմում են

առանցքային կմախքը ,իսկ վերին և ստորին վերջույթների կմախքը

11

կազմում է հավելյալ կմախքը:Կմախքի տարրական կառուցվածքային

միավորը `ոսկրն է :

Ոսկրեր

Յուրաքանչյուր ոսկր ինքնուրույն օրգան է :Ոսկրերը տարբերվում են

միմյանցից չափով ,ձևով և կատարած ֆունկցիայով :Տարբերում ենք

ոսկրերի հետևյալ տեսակները`

Խողովակավոր ոսկրեր –այս ոսկրերը իրենց արտաքին

տեսքով նման են խողովակի :Լինում են երկու տեսակի `

երկար և կարճ:Երկար խողովակավոր ոսկրերն են `

բազուկոսկրը,ազդրոսկրը,նախաբազկի և սրունքի ոսկրերը

,իսկ կարճ խողովակավոր ոսկրերն են ` նախադաստակի և

նախագարշապարի ոսկրերը ,ձեռքի և ոտքի մատների

մատոսկրերը կամ ֆալանգները :Երկար խողովակավոր

ոսկրերը ունեն մարմին (միջին մասն է ) կոչվում է դիաֆիզ

,ծայրեր`կոչվում են էպիֆիզներ,որոնք ունեն հոդերեսներ

,որոնք էլ ծածկված են հոդաճառով և ծառայում են հարևան

ոսկրերի հետ միանալու համար :Ոսկրերի այն մասը ,որտեղ

դիաֆիզը անցնում է էպիֆիզի կոչվում է մետաֆիզ

:Դիաֆիզները կազմված են կոմպակտ ոսկրային հյուսվածքից

հյուսվածքից ,էպիֆիզները`սպունգանման ,իսկ

մետաֆիզները ` աճառային հյուսվածքից :

Սպուգանման ոսկրեր –կազմված են սպունգանման ոսկրային

հյուսվածքից :Լինում են երկու տեսակի` երկար

(կրծոսկր,կողեր) և կարճ (դաստակի և գարշապարի ոսկրեր ):

Տափակ ոսկրեր –դրանք են գանգի ոսկրերը

,թիակը,կոնքոսկրերը:

Խառը ոսկրեր – այն ոսկրերն են որոնք առաջացել են տարբեր

կռուցվածք ունեցող ոսկրերի միացումներից :Օրինակ ողները

,որոնց մարմինը սպունգանման ոսկր է ,իսկ աղեղը և

ելունները `տափակ կամ անրակը ,որի մարմինը

խողովակավոր ոսկր է ,իսկ ծայրերը `սպունգանման :

Օդակիր ոսկրեր – այս ոսկրերն ունեն խոռոչներ ,որոնք լցված

են օդով ,որի առկայությունը թեթևացնում է ոսկրի

քաշը,դրանք գանքի ոսկրերն են :

Սեզամոիդ ոսկրեր – գտնվում են մկանների կամ ջլերի

հաստության մեջ (ծնոսկր,սիսեռաձև ոսկր ):

12

Ոսկրի կառուցվածքը

Ոսկրերը կազմված են ոսկրային հյուսվածքից :Ոսկրը պարունակում է 50% ջուր ,28%

օրգանական (օսեին սպիտակուցի ձևով ) և 22% անօրգանական նյութերից,իսկ

չորացրած ոսկրի 1/3-ը կազմված է օրգանական նյութերից իսկ 2/3 –ը`անօրգանական

նյութերից :Ոսկրի ամրությունը պայմանավորված է օրգանական և անօրգանական

նյութերի փոխհարաբերությամբ :Օրգանական նյութերը ոսկրին տալիս են

ճկունություն և առանձգականություն ,իսկ անօրգանական նյութերը `կարծրություն

:Երեխաների մոտ ոսկրի մեջ գերակշռում են օրգանական նյութերը ,որի շնորհիվ

նրանց ոսկրերը ճկուն են :Հասակի հետ օրգանական նյութերը սկսում են պակասել

,իսկ անօրգանական նյութերը սկսում են գերակշռել,որի շնորհիվ ոսկրը դառնում է

փխրուն (ծերունիների մոտ),որի շնորհիվ ոսկրը շուտ է կոտրվում :Ոսկրի մակերեսի

վրա գտնվում է սննդային անցքերը ,որոնցից սկիզբ են առնում սնուցողական

խողովակները :Այդ սնուցողական անցքերով ոսկրի մեջ են անցնում

զարկերակը,նյարդը և դուրս է գալիս երակը : Խ ողովակավոր

ոսկրերի դիաֆիզի ներսում գտնվում է ոսկրածուծային խոռոչը,որը պարունակում է

ոսկրածուծ :Ոսկրածուծ պարունակում է նաև սպուգային նյութի խորշիկները

:Ներարգամդային շրջանում և նորածինների մոտ բոլոր ոսկրերը պարունակում են

կարմիր ոսկրածուծ :Չափահաս մարդու մոտ կարմիր ոսկրածուծ պարունակում են

տափակ և սպունգանման ոսկրերը ,խողովակավոր ոսկրերի էպիֆիզները :Հասակի

հետ խողովակավոր ոսկրերի դիաֆիզների ոսկրածուծային խոռոչում գտնվող

կարմիր ոսկրածուծը աստիճանաբար փոխարինվում է դեղին ոսկրածուծով :

Յուրաքանչյուր ոսկր ,արտաքինից ծածկված է շրջոսկրով կամ վերնոսկրով ,որը

ծածկում է բոլոր ոսկրերը բացառությամբ հոդամակերեսներից :Շրջոսկրը կազմված է

երկու շերտից :Արտաքին շերտը կոչվում է ֆիբրոսոմ,որը հարուստ է նյարդերով,

անոթներով և կատարում է սնուցող ու պաշտպանողական ֆունկցիաներ :Ներքին

շերտը կոչվում է ոսկրածին կամ կամբիալ :Նա պարունակում է ոսկր առաջացնող

բջիջներ :Այս շերտի հաշվին ոսկրը աճում է ըստ լայնության կամ հաստության:Ոսկրի

աճը ըստ երկարությամբ տեղի է ունենում մետաֆիզի շնորհիվ ,որոնք աճառային են և

հասակի հետ ոսկրանում են :Հենց որ ավարտվում է մետաֆիզի ոսկրածումը կանգ է

առնում նաև տվյալ անհատի հասակի աճը :

Իրանի կմախք

Այն կազմված է ողնասյունից կամ ողնաշարից և կրծքավանդակից :Ողնաշարը

կազմված է 33-34ողներից դրանք են`

7պարանոցային,12կրծքային,5գոտկային,5սրբոսկրային,4-5պոչուկային: Հասակի հետ

սրբոսկրային և պոչուկային ողները սերտաճում են իրար հետ և կազմում առանձին

ոսկրեր `սրբոսկր և պոչուկոսկր: Կրծքավանդակը կազմում են 12 զույգ կողերը,12

կրծքային ողները և կրծոսկրը:

13

Ողներ

Ողները, անկախ նրանից,թե ողնաշարի,որ բաժինն է պատկանում ունեն

կառուցվածքային ընդհանուր պլան :Ողն կազմված է մարմնից և աղեղից:Ողնի

մարմինը դարձած է դեպի առաջ և նրա հենարանային մասն է :Մարմնից հետ

տեղադրված է աղեղը ,որը մարմնին միանում է երկու ոտիկների օգնությամբ`

կազմելով ողնանցքը:Աղեղն ունի ելուններ:Հետևից միջնակ գծով դուրս է գալիս կենտ

փուշ ելունը:Ճակատային հարթությամբ աջից և ձախից ձգվում են զույգ լայնաձիգ

ելունները,աղեղից դեպի վեր ու վար ձգվում են զույգ վերին և ստորին հոդային

ելունները :Հոդային ելունների հիմքերը սահմանափակում են վերին և ստորին

ողնային կտուճները: Յուրաքանչյուր տեղամասի ող ունի

առանձնահատկություն`

Պարանոցային ողներ - Պարանոցային ողները ենթարկվում են ավելի քիչ

ծանրաբեռնվածության ,քան մյուս բաժինների ողները,դրա համար էլ նրանց

մարմինները համեմատական փոքր են :Պարանոցային ողների բնորոշ

առանձնահատկությունը լայնաձիգ ելունների վրա անցքի առկայությունն է :Այդ

անցքերը ամբողջական ողնաշարի վրա առաջացնում են խողովակ ,որով անցնում է

գլխուղեղը սնող ողնաշարային զարկերակը:Պարանոցային ողների փուշ ելունները

կարճ են և ծայրերը երկատված,բացառությամբ VI և VII ողների:VII պարանոցային

ողի փուշելունը ավելի երկար է և կոչվում է ցցուն ող,որը օգտագործվում է ողների

հաշվարկման համար :Առաջին պարանոցային ողը չունի մարմին և կոչվում է ատլաս

:Այն կազմված է առաջային և հետին աղեղներից և կողմնային

զանգվածներից:Կողմնային զանգվածների վրա կան վերին և ստորին

հոդափոսիկներ:Վերին հոդափոսիկը հոդավորվում է ծոծրակոսկրի կոճերի հետ ,իսկ

ստորին հոդափոսը II պարանոցային ողի հետ :

II պարանոցային ողը կոչվում է սռնակ և տարբերվում է մյուս ողներից նրանով ,որ

նրա մարմնի վերին մակերեսի վրա կա ատամնաձև ելուն կամ ատամ : I-ին

պարանոցային ողն II-ի հետ հոդավորման ժամանակ ատամը խաղում է առանցքի

դեր,որի շուրջը պտտվում է ատլասը գանգի հետ միասին :

Կրծքային ողներ - կրծքային ողների բնորոշ առանձնահատկությունը նրանց

մարմնի կողմնային մասերում վերին և ստորին կողային փոսիկների առկայությունն է

,որտեղ հոդավորվում են կողերի գլխիկները :Կրծքային ողների լայնաձիգ ելունների

առաջային մակերերսին կա կողային փոսիկ ,որի հետ հոդավորվում է կողի թմբիկը

:Փուելունները ավելի երկար են և թեքված են դեպի վար և դարսված են միմյանց վրա

կղմինդրի նման :Նման դասավորվածությունը արգելակում է ողնասյան

գերտարածմանը` կրծքի խոռոչի օրգանները պաշտպանելով վնասվածքից :

Գոտկային ողներ - գոտկային ողները մեծ ծանրաբեռնվածության կապակցությամբ

ունեն զանգվածային մարմին ,որը նրանց տարբերում է մյուս բաժինների

ողներից:Փուշելունները կարճ են ,տափակ և տեղադրված են ողնի մարմնի հետ գրեթե

14

նույն մակարդակում :Այդպիսի դիրքը պայմանավորված է այս շրջանում ողնասյան

ավելի մեծ շարժունությամբ:

Սրբոսկր - կազմված է 5 սրբանային ողներից ,որոնք դեռ պատանեկան հասակում

սկսում են սերտաճել կազմելով միասնական ոսկր :Միայն մարդուն է հատուկ այդ

սերտաճումը ,քանի որ սրբոսկրն իր վրա է ընդունում մարմնի ամբողջ ծանրությունը

և այն փոխանցում կոնքոսկրին :Սրբոսկրը եռանկյունաձև է:Նրանում տարբերում են

սրբոսկրի հիմքը և գագաթը :ՈՒնի երկու մակերես` առաջային կոնքային և հետին

թիկնային :Սրբոսկրի հիմքն ունի հոդային ելուններ ,որոնք հոդավորվում են V –րդ

ողնի ստորին հոդային ելունի հետ :Այս ողնի միացման տեղում սրբոսկրը

առաջացնում է կլորացած անկյուն ` ուղղված դեպի առաջ և կոչվում է դարավանդ:

Սրբոսկրի հիմքի կողմնային մասերում գտնվում են ականջաձև հոդային

մակերեսները ,որոնց հետ հոդավորվում է համապատասխան կողմից զստոսկրը :

Պոչուկ ոսկր – կենդանիների պոչի անալոգն է:Այն կազմված է 4-5 հետաճած

պոչուկային ոնղերից ,որոնք չափահաս մարդու մոտ իրար հետ սերտաճում են և

առաջացնում միասնական ոսկր :Պոչուկը եռանկյունաձև է, ունի հիմք և գագաթ :Եղնի

մի քանի նշաններ պահպանվում են միայն առաջին պոչուկային ողն:

Կողեր

Կողերը 12 զույգ են և տեղադրված են կրծքային ողների աջ և ձախ կողմերում :Նրանք

հադիսանում են երկար սպուգանման ոսկրեր :Տարբերում են կողի հետին ավելի

երկար ոսկրային մասը ,որը կոչվում է կողոսկր և առաջային ավելի կարճ աճառային

մասը ` կողաճառը :Կողերի վերին 7զույգերը իրենց աճառային մասերով միանում են

կրծոսկրին և կոչվում են իսկական կողեր :VIII-X կողերը միանում են ոչ թե

կրծոսկրին,այլ իր վերադիր կողի աճառին և կոչվում են <<կեղծ>> կողեր :XI և XII –րդ

կողերը ունեն կարճ աճառային մասեր ,որոնք վերջանում են որովայնի պատի

մկանների մեջ ,այդ կողերը ավելի շարժունակ են և կոչվում են ծփան կամ թափառող

կողեր :Յուրաքանչյուր կողի հետին ծայրին կա գլխիկ ,որը հոդավորվում է կրծքային

ողների մարմինների կողային փոսիկների հետ :Կոսի գլխիկին հաջորդում է կողի

ավելի նեղ մասը `կողի վզիկը :Կողի վզիկի և մարմնի սահմանում գտնվում է կողի

թմբիկը ,որն ունի հոդամակերես համապատասխան ողի լայնաձիգ ելունի կողային

փոսիկի հետ հոդավորվելու համար :Վզիկից հետո սկսվում է կողի մարմինը ,որը

սեփական առանցքի շուրջը թեթևակի ոլորված է և թմբիկից ոչ հեռու կլորացած է

դեպի առաջ:Այդ տեղը կոչվում է կողի անկյուն :Կողի մարմինը տափակ է ունի վերին

,ստորին եզրեր և արտաքին ,ներքին մակերերսներ:Կողի ստորին եզրի երկարության

մարմնի ամբողջ երկայնքով անցնում է կողի ակոսը ,որտեղ պառկում են միջկողային

անոթները և նյարդերը :

15

Կրծոսկր

Երկար սպունգանման ոսկր է :Այն տափակ է և կազմված է երեք մասից` վերին մասը

կոչվում է կրծոսկրի կոթ,միջին մասը` մարմին, իսկ ստորինը` թրաձև

ելուն:Կրծոսկրի կոթը կրծոսկրի ամենալայն մասն է ,որի երկու կողմերում կան

անրակային կտուճներ ` անրակի հետ հոդավորվելու համար :Կոթը կրծոսկրի

մարմնին միացման տեղում առաջացնում է դեպի առաջ ուղղված անկյուն ` կրծոսկրի

անկյունը:Մարմնի եզրերի վրա կան կողային կտրուճներ,իսկական կողերի

աճառների հետ հոդավորվելու համար :Կրծոսկրում լավ զարգացած է ոսկրածուծը

,որը հնարավորություն է տալիս այստեղից կատարել ոսկրածուծի

փոխպատվաստում :Վերին վերջույթի կմախք

Վերին վերջույթի կմախքը կազմված է`վերին վերջույթի գոտու կամ ուսագոտու

կմախքից և վերին ազատ վերջույթի կմախքից :ՈՒսագոտու կմախքի մեջ են մտնում

թիակը և անրակը,իսկ վերին ազատ վերջույթի կմախքի մեջ են մտնում `

բազուկոսկրը ,նախաբազկի ոսկրերը և ձեռքի ոսկրերը :

ՈՒսագոտու կմախք.թիակ –Թիակը տափակ եռանկյունաձև ոսկր է :Թիակը հարում է

կրծքավանդակին նրա հետադրսային կողմից `տեղադրվելով II –ից մինչև VII –րդ

կողերի մակարդակի :Թիակն ունի երեք անկյուններ `ստորին,կողմնային և վերին

:ՈՒնի երեք եզրեր ` միջային եզրը ուղղված է դեպի ողնաշարը ,կողմնային եզրը

`դեպի դուրս ,իսկ վերին եզրը դեպի վեր :ՈՒնի երկու մակերես`առաջային կամ

կողային և հետին կամ թիկնային :Առաջային կողային երեսը գոգ է ,գոյացնում է

ենթաթիակային փոսը ,որի մեջ գտնվում է համանուն մկանը :Թիկնային երեսը

ուռուցիկ է,նրա վրա կա դեպի հետ ցցված կատար` թիակի կատարը :Թիակիկատարի

վրա գտնվում է վերկատարային, իսկ նրա տակը` ստորկատարային փոսերը :Այդ

փոսերում տեղադրված են համանուն մկանները :Թիակի կատարը բարձրանում է

թիակի կողմնային անկյան ուղղությամբ և ազատ ծայրը լայնանում է և վերջանում

ուսելունով ,որի գագաթի վրա կա հոդամակերես անրակի հետ հոդավորվելու համար

:Թիակի կողմնային անկյունը հաստացած է և նրա վրա կա տանձաձև հոդափոսը `

բազուկոսկրի գլխիկի հետ միանալու համար :Թիակի վերին եզրից դեպի վեր,առաջ և

դուրս ձգվում է թիակի կտցաձև ելունը :

Անրակ - Երկար S-աձև ոսկր է :Անրակը հանդիսանում է խառը տիպի ոսկր և

տեղավորված է կրծոսկրի անրակային կտրուճի ու թիակի ուսելունի միջև :Անրակի

վրա տարբերում են կլոր մարմինը և երկու ծայրերը` կրծոսկրային և ուսելունային

:Կրծոսկրային ծայրի վրա կա թամբաձև կրծոսկրային հոդամակերեսը ` կրծոսկրի

հետ հոդավորվելու համար :ՈՒսելունային ծայրը ավելի լայն է և նրա վրա գտնվում է

տափակ հոդային մակերես` թիակի ուսելունի հոդային մակերեսի հետ

հոդավորվելու համար :

16

Վերին ազատ վերջույթի կմախք

Բազուկոսկր- Երկար խողովակավոր ոսկր է :Տարբերում ենք բազուկոսկրի մարմինը

և երկու ծայր` վերին և ստորին :Վերին ծայրը հաստացած է և առաջացնում է

բազուկեսկրի գլուխը,որը գնդաձև է :Նրա եզրով անցնում է ոչխոր ակոսը `

անատոմիական վզիկը ,որից դուրս տեղադրված են բազուոսկրի երկու թմբիկները`

մեծ և փոքր:Մեծ թմբիկը ընկած է կողմնայնորեն ,իսկ փոքր թմբիկը տեղադրված է `

մեծից առաջ:Բազուկոսկրի գլխի և նրա մարմնի միջև գտնվում է ոսկրի ամենանեղ

տեղը, որը կոչվում է վիրաբուժական վզիկ :Ոսկրի մարմնի մեջտեղից քիչ վեր ,նրա

կողմնային առաջային մակերեսին գտնվում է դելտայաձև թմբկությունը ,որտեղ

ամրանում է դելտայաձև մկանը :Բազուկոսկրի ստորին ծայրը լայնացած է և ծալված

դեպի առաջ ու վերջանում է բազուկոսկրի կոճով,որի միջային մասը գոյացնում է

բազուկոսկրի ճախարակը` նախաբազկի ծղիկ ոսկրի հետ հոդավորվելու

համար:Ճախարակից կողմնայնորեն գտնվում է բազուկոսկրի կոճիկ գլխիկը` ճաճանչ

ոսկրի հետ հոդավորվելու համար :

Նախաբազկի ոսկրեր -Նախաբազուկը կազմված է երկու ոսկրերից` միջայնորեն

տեղադրված է ծղիկ ոսկրը կամ ծղիկը ,կողմնայնորեն `ճաճանչոսկրը կամ

ճաճանչը:Երկու ոսկրերն էլ երկար խողովակավոր ոսկրերն են :Այս ոսկրերը այնպես

են ծռված ,որ չնայած նրանց գրեթե զուգահեռ դիրքին ,նրանք հպվում են իրար միայն

իրենց ծայրերով ,իսկ մարմինների միջև առաջանում է նախաբազկի միջոսկրյա

տարածությունը :Յուրաքանչյուր ոսկր ունի մարմին և երկու ծայրեր :

Ծղիկոսկր - նրա վերին ծայրը հաստացած է :Նրա վրա գտնվում է ճախարակաձև

կտրուճը ,որը հոդավորվում է բազուկոսկրի ճախարակի հետ :Ճախարակաձև

կտրուճը վերջանում է երկու ելունով `հետին ավելի մեծ արմկային ելունը և ոչ մեծ

չափի առաջային պսակաձև ելունը ,որի վրա ճաճանչային կողմից տեղադրված է

ճաճանչային կտրուճը,որի հետ հոդավորվում է ճաճանչ ոսկրի գլխիկը :Ծղիկոսկրի

ստորին մասը վերջանում է ծղիկոսկրի գլխիկով ,որի միջային կողմից դուրս է գալիս

մախաթաձև ելունը :Գլխիկն ունի շրջանաձև հոդերես ճաճանչի հետ հոդավորվելու

համար :

Ճաճանչոսկր -վերին ծայրին գտնվում է ճաճանչոսկրի գլխիկը `տափակ

փոսությունով `հոդափոսով,բազուկոսկրի կոճի գլխիկի հետ հոդավորվելու համար

:Գլխիկի մեծ մասը ունի հոդային շրջագիծ ծղիկ ոսկրի ճաճանչային կտրուճի հետ

հոդավորվելու համար :Գլխիկից ներքև գտնվում է ճաճանչոսկրի վզիկը ,որից հետո

տեղադրված է ճաճանչոսկրի թմբկությունը ,որտեղ կպնում է բազկի երկգլխանի

մկանի ջիլը :Ճաճանչոսկրի ստորին ծայրի միջային կողմից գտնվում է ծղիկային

կտրուճը,որի հետ միանում է ծղիկոսկրի գլխիկը :ճաճանչոսկրի դրսային կողմից

դուրս է գալիս մախաթաձև ելունը :Ճաճանչոսկրի հեռակա ծայրի ստորին երեսին

գտնվում է գոգդաստակային հոդափոսը ,որտեղ հոդավորվում են դաստակի ոսկրերը

:

Ձեռքի ոսկրեր

17

Ձեռքը ունի կմախք,որը բաժանվում է դաստակի ոսկրերի,նախադաստակի ոսկրերի և

ձեռքի մանոսկրերի` մատների ֆալանգների:

Դաստակի ոսկրեր– ունի երկու շարքով(մոտակա և հեռակա) տեղադրված 8 կարճ

սպունգանման ոսկրեր:Մոտակա շարքում միջայինից դրսային ուղղությամբ

գտնվում են նավակաձև,լուսնաձև,եռակող և սիսեռաձև ոսկրերը :Հեռակա շարքը

կազմում են ` սեղանարդ ,սեղանարդաձև,գլխիկավոր և կեռավոր ոսկրերը:Դրանցից

յուրաքանչյուրի մակերեսին կան հոդային հարթակներ հարևան ոսկրերի հետ

հոդավորվելու համար:

Նախադաստակի ոսկրեր– նախադաստակը ընդգրկում է 5կարճ խողովակավոր

ոսկրեր:Յուրաքանչյուր նախադաստակի ոսկր ունի 5 մարմին և գլուխ:II-V

նախադաստակի ոսկրերի հիմքերը մոտակա ծայրում ունեն տափակ

հոդամակերեսներ դաստակի հեռակա շարքի ոսկրերի հետ հոդավորվելու համար

:Նախադաստակի ոսկրերի գլխիկներին կան հոդամակերեսներ մատների

ֆալանգների հետ հոդավորվելու համար :Առաջին նախադաստակի ոսկրի հիմքում

գտնվում է թամբաձև հոդափոս սեղանարդ ոսկրի հետ հոդավորվելու համար :

Ձեռքի մատների ոսկրեր կամ ֆալանգներ - ձեռքի մատների վրա տարբերում են բութ

մատը ,ցուցամատը,միջնամատը ,անանուն մատը կամ մատնեմատը և

ճկույթը:Մատների ֆալանգները կարճ խողովակավոր ոսկրեր են :Յուրաքանչյուր

մատ, բացի առաջինից, ունի երեք ֆալանգներ ` մոտակա,միջին և

հեռակա:Յուրաքանչյուր ֆալանգ ունի հիմք ,մարմին և գլուխ:Առաջին մատը

կազմված է երկու ֆալանգից `մոտակա և հեռակա :

Ստորին վերջույթի կմախք

Ստորին վերջույթի կմախքը կազմված է ստորին վերջույթի գոտու կամ կոնքագոտու

կմախքից և ստորին ազատ վերջույթի կմախքից :

Ստորին վերջույթի գոտու կամ կոնքագոտու կմախք – կազմում է կոնքոսկրը ,որը

տափակ ոսկր է :Կոնքոսկրը ,որպես ամբողջական ոսկր գտնվում է չափահաս

մարդկանց մոտ ;Մինչև 14-16 տարեկանը այս ոսկրը կազմված է աճառով միացած

երեք առանձին ոսկրերից ` զստոսկրից,ցայլոսկրից և նստոսկրից:Այս ոսկրերի

մարմինները իրենց արտաքին երեսի վրա գոյացնում են քացախափոսը ,որը

հոդափոս է ազդրոսկրի գլխի համար :Ազդրոսկրի հետ հոդավովելու համար

քացախափոսի մեջ կա կիսալուսնաձև հոդամակերես:

Զստոսկր – ձգվում է քացախափոսից վեր ,կազմված է մարմնից,որը դեպի վեր

վերացվում է զստոսկրի թևի,որը վերջանում է զստային կատարով :Զստոսկրի թևի

ներքին գոգ մակերեսի վրա կա փոսություն`զստափոս,որի ստորին սահմանը

աղեղնաձև գիծն է :Զստոսկրի մարմնի միջային մասում գտնվում է ականջաձև

հոդամակերեսը որը ծառայում է սրբոսկրի նման մակերեսի հետ հոդավորվելու

համար :

18

Ցայլոսկր –ձգվում է քացախափոսից առաջ :ՈՒնի մարմին և երկու ճյուղեր :Մարմնից

դեպի առաջ ուղղվում է ցայլոսկրի վերին ճյուղը ,որի առաջային մասը կտրուկ

կերպով թեքվում է վար և շարունակվում որպես ցայլոսկրի ստորին ճյուղ :Այն տեղը

,որտեղ վերին ճյուղը անցնում է ստորինին ,միջային եզրի շրջանում գտնվում է ձվաձև

համաճոնային մակերեսը(սիմֆիզը) ,որը ծառայում է հակառակ կողմի ցայլոսկրի

հետ միանալու համար :

Նստոսկր –ձգվում է քացախափոսից հետ ու վար :ՈՒնի մարմին ,որը դառնում է

նստոսկրի ճյուղ :Նստոսկրի մարմինը իր ճյուղի հետ կազմում է անկյուն ,որի

շրջանում ոսկորն առաջացնում է հաստացում ` նստային թումբը :Նստոսկրի ճյուղը

միանում է ցայլոսկրին և ստորին ճյուղին և առաջացնում փականցքը :

Ստորին ազատ վերջույթի կմախք

Ստորին ազատ վերջույթի կմախքը կազմված է` ազդոսկրից ,ծնկոսկրից,սրունքի

ոսկրերից և ոտքի ոսկրերից :

Ազդրոսկր – մարդու օրգանիզմի ամենամեծ երկար խողովակավոր ոսկրն է:ՈՒնի

մարմին և երկու ծայր`վերին,ստորին:Վերին ծայրի վրա գտնվում է ազդրոսկրի

գլուխը ,որը ունի հոդամակերես ,կոնքոսկրի հետ հոդավորվելու համար :Ազդրոսկրի

գլխին հաջորդում է նրա վզիկը ,որը ոսկրի գլուխը միացնում է մարմնին և նրա հետ

կազմում մոտ 130° անկյուն :Վզիկի և մարմնի սահմանում կան երկու հզոր ոսկրային

թմբեր ,որոնք կոչվում են տամբիոններ :Մեծ տամբիոնը տեղադրված է վարում և

կոմնայնորեն ,իսկ փոքր տամբիոնը գտնվում է վզիկի ստորին եզրին մոտ

միջայնորեն և հետեևից :Ազդրոսկրի մարմինը գլանաձև է :Ազդոսկրի ստորին եզրը

լայնացած է և գոյացնում է երկու կոճերը ,որոնք տարբերվում են մեծությամբ և

հոդամակերեսի կորության աստիճանով:Միջային կոճը ավելի մեծ է ,քան

կողմնայինը :Կոճերի վրա կան հոդամակերես և առջևում այդ հոդամակերեսները

անցնում են մեկը մյուսին` առաջացնելով ծնոսկրային երեսը ,որը հոդավորվում է

ծնոսկրի հետ :

Ծնկոսկր - Տափակ, սեզամոիդ ոսկր է ,տեղակայված ազդրի քառագլուխ մկանի ջլի

մեջ :Ծնկոսկրը առաջ -հետին ուղղությամբ տափակած է :Տարբերում են դեպի վեր

ուղղված ծնոսկրի հիմքը և դեպի վար դարձած ծնոսկրի գագաթը:Ծնոսկրի հետին

երեսը հոդավորվում է ազդոսկրի ծնկոսկրային հոդերեսի հետ :Առաջային մակերեսը

անհարթ է և մաշկի տակից հեշտությամբ շոշափվում է :

Սրունքի ոսկրեր –Սրունքը կազմված է երկու ոսկրերից `միջայնորեն տեղակայված է

մեծ ոլոքը կամ ոլոքը ,իսկ կոմնայնորեն `փոքր ոլոքը կամ նրբոլոքը :Երկուսն էլ

պատկանում են երկար խողովակավոր ոսկրերին ունեն մարմին և երկու ծայրեր

,ծայրերով միանում են իրար ,իսկ ոսկրերի մարմինների միջև գտնվում է սրունքի

միջոսկրային տարածությունը :

Ոլոք – մարդու կմախքում երկարությամբ գրավում է երկրորդ տեղը և սրունքի

ամենահաստ ոսկրն է :Ոսկրի վերին ծայրը հաստ է և ունի միջային և կողմնային

19

կոճեր:Կոճերի վերին մակերեսին գտնվում է ոլոքի վերին երեսը ,որը հոդավորվում է

ազդրոսկրի կոճերի հետ :Կողմնային կոճից վար ,նրա դրսային կողմից կա

նրբոլոքային հոդերես ` նրբոլոքի հետ միանալու համար :Ոլոքի մարմինը եռակող ձև

ունի :Առաջային եզրը ամենասուրն է, մաշկի տակից լավ շոշափվում է,վերևում

հաստանում է և գոյացնում ոլոքի թմբկությունը ,որին կպչում է ազդրի քառագլուխ

մկանը :Ոլոքի ստորին ծայրը լայնացած է և ունի քառանկայն ձև :Ստորին ծայրի

կողմնային եզրին կա նրբոլոքային կտրուճ `նրբոլոքի հետ հոդավորվելու համար

:Միջային կողմից ոլոքից դուրս է գալիս միջային պճեղը ,որի դրսային կողմում կա

հոդերես ,որն անկյան տակ անցնում է ոլոքի ստորին հոդերեսի:Այդ

հոդամակերեսները հոդավորվում են գարշապարի վեգոսկրի հետ:

Նրբոլոք –Ոլոքից զգալիորեն բարակ է :Վերին ծայրի վրա գտնվում է նրբոլոքի գլուխը

,որի միջային կողմում գտնվում է նրբոլոքի գլխի հոդերեսը ` ոլոքի գլխի հետ

հոդավորվելու համար :Դեպի վար գլուխը նեղանում է և վերածվում նրբոլոքի վզիկի

,որն անցնում է նրբոլոքի մարմնին ,որը եռակող է:Նրբոլոքի ստորին ծայրը կազմում է

կողմնային պճեղը ,որի միջային երեսին կա հոդամակերես ,որը հոդավորվում է

վեգոսկրի հետ :

Ոտքի ոսկրեր

Ոտքի ոսկրերը բաժանվում են `գարշապարի ,նախագարշապարի ոսկրերի և ոտքի

մատոսկրերի:

Գարշապարի ոսկրեր -կազմված է երկու շարքով դասավորված 7 կարճ

սպունգանման ոսկրերից :Մոտակա շարքը կազմում է երկու խոշոր ոսկրեր

`վեգոսկրը և կրունկոսկրը :Գարշապարի մնացած ոսկրերը կազմում են նրա հեռակա

շարքը:

Վեգոսկր –ունի մարմին ,գլուխ և նրանց միացնող նեղ մասը`վզիկը :Մարմնի վերին

երեսին գտնվում է երեք հոդերեսներից կազված վեգոսկրի ճախարակը:Ճախարակն

ունի հոդամակերեսներ սրունքի ոսկրերի հետ հոդավորվելու համար :

Կրունոսկր –ոտքի ամենամեծ ոսկրն է:Տեղադրված է վեգոսկրի տակը:Կրունոսկրի

մարմինը հետևից վերջանում է կրնկային թմբով: Գարշապարի հեռակա շարքի

ոսկրերն են` նավակաձև,միջային ,միջանկյալ և կողմնային սեպաձև ոսկրերը ու

խորանարդաձև ոսկրը :Այս ոսկրերն ունեն հոդամակերես ,որոնցով հոդավորվում են

միմյանց հետ և նախագարշապարի ոսկրերի հետ :

Նախագարշապարի ոսկրեր –այս ոսկրերը 5կարճ խողովակավոր ոսկրեր են

:Յուրաքանչյուր ոսկր ունի հիմք,մարմին և գլուխ :Հիմքերն ունեն հոդամակերես

գարշապարի ոսկրերի հետ հոդավորվելու համար :

Ոտքի մատներ –ունեն մոտակա, միջին և հեռակա մատոսկրեր ,որոնք կարճ

խաղավակավոր ոսկրեր են :Բացառություն է կազմում առաջին մատը,որը կազմված է

երկու մատոսկրից `մոտակա և հեռակա :

20

Դասախոսություն 3

Ոսկրերի միացումները

Ոսկրերի միացումը ,կմախքի ոսկրերը միավորում է ,որպես մի միասնական

ամբողջություն:Նրանք ոսկրերը պահում են մեկը մյուսի հետ և ապահովում նրանց

շարժունակությունը :Ոսկրերի միացումները ունեն զանազան կառուցվածք և օժտված

են այնպիսի ֆիզիկական հատկություններով ,ինչպիսիք են ամրությունը

,ճկունությունը ,շարժունակությունը,որորնք կապված են դրանց կատարած

ֆունկցիայի հետ :

Ոսկրերի միացումների դասակարգումը -տարբեում են ոսկրերի միացման 3տեսակ`

1. Անընդհատ միացումներ կամ սինարթրոզներ:

2. Ընդհատ միացումներ կամ հոդեր կամ դիարթրոզներ :

3. Համաճոներ կամ սիմֆիզներ կամ հեմիարթրոզներ:

Ոսկրերի անընդհատ միացումներ կամ սինարթրոզներ -անընդհատ միացումները

ունեն մեծ ճկունություն ,ամրություն և սահամանափակ շարժունակություն կամ լրիվ

անշարժ են :Անընդհատ միացման ժամանակ ոսկրերի ծայրերը իրար են միանում

շարակցական հյուսվածքի միջոցով :Ոսկրերը միացնող շարակցական հյուսվածքի

տեսակից կախված առանձնացվում են անընդհատ միացման 3տեսակ `

1. Միացումներ թելակազմ շարակցական հյուսվածքով կամ սինդեզմոզներ:

2. Միացումներ աճառային հյուսվածքի միջոցով կամ սինխոնդրոզներ:

3. Միացումներ ոսկրային հյուսվածքի միջոցով կամ սինոստոզներ:

Միացումներ թելակազմ շարակցական հյուսվածքով կամ սինդեզմոզներ- ոսկրերի

ամուր միացումներ են խիտ թելակազմ շարակցական հյուսվածքի օգնությամբ

:Տարբերում ենք այդ միացումների 3տեսակներ`միացումներ

կապաններով,միջոսկրային թաղանթներով և կարաններով:

Միջոսկրյա թաղանթները երկար խողովակավոր ոսկրերի մարմինների միջև ձգված

շարակցահյուսվածքային թիթեղներ են :Օրինակ այս ձևով են միանում նախաբազկի և

սրունքի ոսկրերի մարմինները : Կապանները խիտ շարակցական

հյուսվածքից կազմված հաստ խրձեր են ,որոնք մի ոսկրից մյուսը ցատկելով

ամրացնում են ընդհատ միացումը ,սահմանափակելով նրանց շարժումները :Օրինակ

այս ձևով է իրար միանում ողների աղեղները և ելունները :Կարանները միացնող

ոսկրերի միջև բարակ շարակցահյուսվածքային թաղանթի առկայությունն է :Այս ձևը

հանդիպում է միայն գանգի վրա :Միացվող ոսկրերի եզրերի ձևից կախված

տարբերում են `ատամնավոր ,խրթեշավոր և տափակ կամ ներդաշնակ կարաններ

:Ատամնավոր կարանի դեպքում մեկ ոսկրի ատամնավորված եզրը մտնում է մյուս

ոսկրի ատամների արանքը և նրանց արանքում գտնվում է բարակ

21

շարակցահյուսվածքային շերտ :Օրինակ գանգի թաղի ոսկրերի միացումները

:Խրթեշավոր կարանի ժամանակ մի ոսկրի եզրը թեփուկի նման նստում է մյուս ոսկրի

եզրի վրա :Օրինակ քունքոսկրի միացումը գագաթոսկրին :Տափակ կամ ներդաշնակ

կարանները միացնում են երկու ոսկրերի հարթ եզրերը :Օրինակ այս ձևով են

միանում դիմային գանգի ոսկրերը :

Աճառային միացումներ կամ սինխոնդրոզներ :

Ոսկրերի միացումներն են աճառային հյուսվածքի միջոցով :Այսպիսի միացումները

աչքի են ընկնում ամրությամբ,քիչ շարժունակությամբ ,ճկունությամբ` աճառի

առաձգական հատկությունների հետևանքով :Կախված աճառային հյուսվածքի

տևողությունից սինխորնդրոզները լինում են ` ժամանակավոր և մշտական

:Ժամանակավորը գործում է մինչև որոշակի հասակ ,որից հետո այն փոխարինվում է

ոսկրային հյուսվածքով` սինոստոզով :Օրինակ կոնքի երեք ոսկրերի սրբանային կամ

պոչուկային ողների միացումները ,որոնք վերածվում են ամբողջական ոսկրերի

`կոնքոսկրի ,սրբոսկրի և պոչուկոսկրի :Մշտականը գոյություն ունի մարդու ամբողջ

կյանքի ընթացքում :Օրինակ քունքոսկրի բրգի միացումը սրբոսկրին :

Ոսկրերի ընդհատ միացումներ կամ հոդեր կամ դիարթրոզներ

Հոդերը ոսկրերի մաիցման ամենակատարյալ ձևերն են :Աչքի են ընկնում մեծ

շարժունակությամբ ,շարժումների բազմազանությամբ :Յուրաքանչյուր հոդ ունի

աճառով ծածկված ոսկրերի հոդերեսներ ,հոդապարկ ,հոդախոռոչ :Որոշ հոդեր ունեն

նաև օժանդակ գոյացություններ` հոդային սկավառակներ ,մահիկներ և հոդաշուրթեր

: Հոդերեսներ – ծածկված են հիալինային աճառով :Հոդերեսներից մեկը ուռուցիկ է

և կոչվում է հոդագլուխ ,իսկ մյուսը` գոգ է և կոչվում է հոդափոս :Դեպքերի մեծ

մասում հոդավորվող ոսկրերը մեկը մյուսին համապատասխանում են և կոչվում են

համապատասխանելի կամ կոնգրուենտ հոդեր :Որոշ հոդերում այս մակերեսները

միամյնց չեն համապատսախանում կամ ձևով կամ մեծությամբ և կոչվում են

անհամապատասխանելի կամ ինկոնգրուենտ հոդեր :

Հոդաճառ – այն կազմված էհիալինային աճառային հյուսվածքից :Հոդաճառը

հարթում է ոսկրերի հոդերեսների անհարթությունները ,շարժումների ժամանակ

մեղմացնում նրանց միջև առաջացած ցնցումները:

Հոդապարկ –կպչում է հոդավորվող ոսկրերին` հոդերեսների եզրերի մոտ կամ

նրանից քիչ հեռու :Այն ամուր սերտաճում է վերոսկրին ,առաջացնելով փակ խոռոչ

:Հոդապարկն ունի երկու շերտ` արտաքին կամ ֆիբրոզ թաղանթ և ներքին կամ

ձուսպաթաղանթ:Ֆիբրոզ թաղանթը ավելի հաստ է և տեղ-տեղ գոյացնում է

հոդապարկը ամրացնող հաստացումներ` կապաններ :Ձուսպաթաղանթը բարակ է

,պատում է ֆիբրոզ թաղանթը ներսից և շարունակում է ոսկրի հոդաճառով չծածկված

մակերեսի վրա :Ձուսպաթաղանթը արտադրում է հեղուկ ,որը թրջում է աճառով

ծածկված հոդերեսը և վերացնում է շփումը մեկը մյուսի հետ ,ինչպես նաև սնում է

հոդաճառը : Հոդախոռոչ - ճեղթանման տարածություն է

աճառածածկ հոդերեսների միջև և սահմանափակվում է հոդապարկի

ձուսպաթաղանթով : Հոդային սկավառակներ և մահիկներ – տարբեր ձևի

22

աճառային թիթեղներ են ,որոնք տեղակայված են իրար անհամապատասխանելի

կամ ինկոնգուրենտ հոդերեսների միջև:Սկավառակը արտաքին եզրով սերտաճած է

հոդապարկի հետ և որպես կանոն հոդախոռոչը բաժանում է երկու խոռոչների(երկու

հարկերի): Մահիկները աճառային կամ

շարակցահյուսվածքային կիսալուսնաձև թիթեղներ են ,որոնք խրվում են

հոդամակերեսների միջև :Սկավառակները և մահիկները հարթում են հոդավորվող

մակերեսների անհարթությունները ,դրանց դարձնում համապատասխան

(կոնգրուենտ):

Հոդաշուրթ – տեղադրված է հոդափոսի եզրերին, այն լրացնում է և խորացնում

հոդափոսը :

Հոդերի կենսամեխանիկան

Հոդերում,կախված հոդավորվող մակերեսների կառոիցվածքից,շարժումները կարող

են տեղի ունենալ տարբեր առանցքների շուրջը:Հոդերի կենսամեխանիկայում

առանձնացնում են պտտման երեք առանցքներ` ֆրոնտալ,սագիտալ ,երկայնաձիգ

:Նշված առանցքների շուրջը կարելի է կատարել շարժումների տարբեր տեսակներ

:Ֆրոնտալ առանցքի շուրջը կատարում են ծալում (երբ հոդավորվող ոսկրերից մեկը

մոտենում է մյուս ոսկրին ) և տարածում (երբ հոդավորվող ոսկրերից մեկը հեռանում

է մյուս ոսկրից ):Սագիտալ առանցքի շուրջը կատարվում է առբերում և զատում

:Առբերման ժամանակ հոդավորվող ոսկրերից մեկը մոտենում է միջնակ գծին ,իսկ

զատման ժամանակ հեռանում է նրանից :Երկայնակի առանցքի շուրջը կատարվում է

ոսկրի պտույտ ներս կամ վարհակում և դուրս կամ վերհակում :Իսկ բոլոր

առանցնքների շուրջը հաջորդական շարժումը դա շրջանակաձև շարժումն է,որի

ժամանակ շարժվող ոսկրի ծայրը գծում է շրջանագիծ :Հոդերում շարժումների

ծավալը կախված է առաջին հերթին հոդավորվող մակերեսների անկյունային

մեծությունների տարբերություններից :Որքան մեծ է այդ տարբերությունը ,այնքան

շարժումների ծավալը մեծ է:Հոդի անկյունային մեծությունը ` Â=հոդագլխի

ուռուցիկության աստիճանից – հոդափոսի գոգության աստիճանը :Օրինակ եթե

հոդագլխի ուռուցիկության աստիճանը `210 է ,իսկ հոդափոսի գոգության աստիճանը

`140 ,ապա Â=210° -140°=70° նշանակում է այդ հոդի շարժումների առավելագույն

ծավալը 70° է:Հոդերեսների գրեթե հավասար տարածվածության դեպքում հոդերում

շարժումների ծավալը աննշան է,քանի որ այդ հոդի անկյունային մեծությունը

հավասար է 0° -ի:Հոդերում շարժումների ծավալի մեծության վրա ազդում են նաև

հոդը ամրացնող կապանների քանակը ,տեղադրությունը ,հոդը շրջապատող

մկանների դիրքը նրա ձգելիության աստիճանը ,ինչպես նաև ոսկրային

թմբկությունները (օրինակ ազդրոսկրի մեծ տամբիոնը սահմանափակում է ազդրի

զատումը ):Այս բոլորը կոչվում են հոդերի պասիվ արգելաններ :

Հոդերի դասակարգում

23

Հոդերը միմյանցից տարբերվում են հոդավորվող ոսկրերի թվով ,մակերեսների ձևով և

այլն :ՈՒստի տարբերում ենք`

1. Պարզ և բարդ հոդեր –կախված է հոդերեսների թվից :Պարզ հոդը կազմված է

միայն երկու հոդերեսներից,իսկ բարդ հոդը երեք և ավելի հոդերեսներից:

2. Կոմպլեքսային հոդեր – բնորոշվում է հոդավորվող մակերեսների միջև

հոդային սկավառակի ,մահիկի կամ շուրթի առկայությամբ :

3. Զուգակցված հոդեր –ներկայացված է համատեղ գործող անատոմիական

տեսակետից երկու մեկուսացված հոդերով `օրինակ աջ և ձախ քունք -

ստործնոտային կամ վերին և ստորին ճաճանչ- ծղիկային հոդեր :

4. Ըստ հոդամակերեսների ձևի- հոդերեսների ձևերը հիշեցնում են զանազան

երկրաչափական մարմինների մակերեսներ `գլան,էլիպս,գունդ և այլն :Դրան

համապատասխան հոդերն կոչվում են ըստհոդերեսների ձևի `գլանաձև

,էլիպսաձև ,գնդաձև և այլն :

5. Ըստ կենսամեխանիկայի – հոդերեսների ձևը որոշում է առանցնքների

քանակը,որոնց շուրջը տվյալ հոդում կատարում է շարժում :Ելնելով դրանից

տարբերում են հոդերի կենսամեխանիկական դասակարգումը :

o Մի առանցքանի հոդեր –շարժումը կատարվում է մեկ առանցքի շուրջը ,դրանք

գլանաձև և ճախարակաձև հոդերն են :

o Երկառանցքանի հոդեր –շարժումը կատարվում է երկու առանցքի շուրջը

,դրանք էլիպսաձև ,թամբաձև և կոճային հոդերն են :

o Եռառանցքանի կամ բազմառանցքանի հոդեր –շարժումը կատարվում է երեք

առանցքներ շոիրջը,դրանք գնդաձև,բաժականման հոդերն են :

Համաճոնային միացումներ կամ սիմֆիզներ կամ

հեմիարթրոզներ

Համաճոնային միացման ժամանակ երկու ոսկրեր իրար միանում են աճառային

հյուսվածքով `սինխոնդրոզով,սակայն սինխոնդրոզի կենտրոնում առկա է նեղ

ճեղք,որը չունի իսկական հոդախոռոչ `հոդային մակերեսներով և պարկով : Այսպիսի

միացումները հանդիսանում են անցողիկ` ընդհատից դեպի անընդհատ միացումներ

ուստի կոչվում են նաև կիսահոդեր :Օրինակ ցայլային համաճոն կամ սիմֆիզը :

Դասախոսություն 4

Ողների միացումները

Ողների միացումները լինում են `ողների մարմինների ,աղեղների և ելունների միջև

:Երկու հարևան ողների մարմինները միանում են միջողնային սկավառակների

միջոցով:Առաջին միջողնային սկավառակը տեղադրված է երկրորդ պարանոցային

24

ողի (սռնակ) մարմնի և երրորդ պարանոցային ողի մարմնի միջև :Վերջինը

հինգերրորդ գոտկային մարմնի և առաջին սրբոսկրային ողի մարմնի միջև

:Յուրաքանչյուր միջողնային սկավառակ ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև ,որի մեջ

առանձնացնում են երկու մասեր` ծայրամասային և կենտրոնական :Ծայրամասային

մասը աճառային է ,որի թելերը կազմում են ֆիբրոզ օղ,որի թելերի միջոցով հարևան

ողների մարմինները միանում են միմյանց :Սկավառակի կենտրոնական մասը

կոչվում է դոնդողանման կորիզ,որը խաղում է բուֆերի դեր :

Ողների աղեղները միանում են իրար դեղին կապաններով ,որոնք լցնում են

աղեղների արանքների տարածությունները : Ողների ելունների

միացումներն են .

Հոդային ելունները միանում են իրար աղեղ-ելունային կամ միջողնային

հոդերով :Այս հոդերը տափակ ,բազմառանցքանի քիչ շարժուն միացումներ են :

Փուշ ելունները իրար են միանում միջփշային և վերփշային կապանների

օգնությամբ :Միջփշային կապանները տեղադրված են փուշելունների

միջև:Փշային կապանը երկար ձգան է ,որի խրձերը կպչում են բոլոր ողների

փուշելունների գագաթներին :

Լայնաձիգ ելունները միանում են իրար միջլայնաձգային կապանների

օգնությամբ :Այս կապանը միացնում է լայնաձիգ ելունների գագաթները :

Ողնաշարը, որպես ամբողջություն

Ողնաշարը կազմված է հաջորդականությամբ իրար վրա դրված ոսներով ,որոնք

իրար հետ միացված են կապանների և հոդերի օգնությամբ:Առանցքային կմախք

ձևավորվելով ողնաշարը կատարում է նեցուկյաին ֆունկցիա ,ծառայում է որպես

իրանի ճկուն առանցք ,մասնակցում է կրծքավանդակի ,որովային և կոնքի

խոռոչների հետին պատմի կազմությանը և զետեղարան է ողնուղեղի համար

:Եղներն իրար վրա դասավորվելով ,ողնանցքներից կազմվում է ողնաշարային

խողովակը ,որտեղ գտնվում է ողնուղեղը ,իսկ ողնային կտրուճներն իրար

միանալով ,կազմում են միջողնային անցքերը,որոնցով անցնում են ողնուղեղային

նյարդերը :Ողնաշարում տարբերում են հինգ բաժիններ` պարանոցային

,կրծքային,գոտկային,սրբոսկրային և պոչուկային :Ողնաշարի միայն սրբոսկրային

բաժինն է միայն անշարժ,նրա մնացած բաժինները ունեն տարբեր աստիճանի

շարժունակություն :Ողնաշարը խիստ ուղղաձիգ դիրք չունի:Այն ունի ծռումներ

սագիտալ և ֆրոնտալ հարթություններով :Կորությամբ դեպի առաջ ծռումները

կոչվում են լորդոզ, դեպի հետը`կիֆոզ ,իսկ դեպի աջ կամ ձախը ` սկոլիոզ:Այդ

ծռումները ֆիզիոլոգիական են ,որոնք հանդիպում են առողջ մարդու մոտ

:Տարբերում են հետևյալ ֆիզիոլոգիական ծռումները ` պարանոցային և գոտկային

լորդոզներ ,կրծքային և սրբոսկրային կիֆոզներ և կրծքային սկոլիոզ:Այս

ծռումները կարող են զարգանալ հիվանդագին պրոցեսների կամ դպրոցում

երեխայի գրասեղանի մոտ սխալ նստելու հետևանքով :Կրծքային կիֆոզի

մեծացում նկատվում է նաև ծերունական հասակում և կոչվում է ծերունական

կուզ:Ողնաշարի ծռումների ձևավորումը տեղի է ունենում միայն երեխայի

25

ծնվելուց հետո:Նորածնի մոտ ողնաշարը կորությամբ դեպի հետ դարձած աղեղի

տեսք ունի :Երբ երեխան սկսում է գլուխը պահել և նստել ձևավորվում է

պարանոցային լորդոզը :Կանգնելիս և քայլելիս գոյանում է գոտկային լորդոզը

:Այսպիսով ողնաշարի ծռումները մարդու մարմնի ֆունկցիոնալ հարմարանքներն

են ` ուղղձիգ դիրքի ժամանակ հավասարակշռությունը պահպանելու համար

:Սրումների շնորհիվ մեծանում է ողնաշարի առանձգությունը կամ

ճկունությունը,քայլելու ,ցատկելու ժամանակ մեղմացնում են հարվածներն ու

ցնցումները:

Ողնաշարի շարժումները

Ողներն իրար միանում են բոլոր երեք միացումների օգնությամբ և ողնաշարում

գտնվող մեծ թվով միացումների առկայությունը թույլ է տալիս ողնաշարը

կատարել զանազան շարժումներ:Ամբողջ ողնաշարի շարժումները արդյունք են

ողների միջև առանձին շարժումների գումարմանը :Ամբողջությամբ վերցված այդ

շարժումները գումարվում են և ողնաշարը ձեռք է բերում լայնածավալ

շարժումներ կատարելու հնարավորություն :

Ողնաշարում կատարվում են շարժումներ բոլոր երեք առանցքների

շուրջը`ֆրոնտալ ,որի շուրջը կատարվում է ողնաշարի ծալում և

տարածում,սագիտալ` զատում և առբերում(թեքում դեպի կողմերը) ,երկայնակի`

աջ և ձախ պտույտ,իսկ բոլոր առանցքների շուրջը` ողնաշարի

շրջապտույտ:Ողնաշարի յուրաքանչյուր բաժնի մեջ շարժումների ծավալը և

ուղղությունը միատեսակ չեն :Ողնաշարի պարանոցային բաժինը ամենա

շարժունն է ,որտեղ կատարվում է ծալում ,տարածում և պտույտ :Կրծքային

բաժինն ավելի պակաս շարժուն է ,ողնաշարի գոտկային բաժնում կատարվում է

միայն ծալում ,տարածում ,իսկ սրբոսկրային հատվածը լրիվ անշարժ է:

Կողերի միացումը ողնաշարի հետ

Կողերը ողների հետ միանում են կող-ողնային հոդերի օգնությամբ:Դրանց են

պատկանում կողագլխիկի հոդը և կող լայնաձգային հոդը :

Կողագլխիկի հոդ -այս հոդը կազմվում է կրծքային ողների մարմինների կողային

փոսիկների հոդերեսների և կողագլխիկի հոդերեսով :

Կողլայնաձգային հոդ – կազմվում է կողի թմբիկի հոդերեսին և կրծքային ողի

լայնաձգային ելունի վրայի կողային փոսի միջև : Կող-ողնային հոդերը

ֆունկցիոնալ տեսակետով զուգակցված հոդեր են ,քանի որ շարժումները

կատարում են միաժամանակ` պտտվելով բարձրացնում կամ իջեցնում են կողերի

առաջային ծայրը կրծոսկրի հետ միասին :

26

Կողերի միացումը կրծոսկրին –իսկական կողերի աճառները կրծոսկրի հետ

միանում են կրծոսկր-կողային հոդերի օգնությամբ ,որոնք կազմվում են

կողաճառների առաջային ծայրերով և կրծոսկրի կողային կտրուճներով :Կեղծ

կողերի աճառները միանում են միմյանց ,իսկ VIII-րդ կողաճառը միանում է VII-րդ

կողի աճառին :Կողերի առաջային ծայրերը միմյանց միացած են արտաքին

միջկողային թաղանթի օգնությամբ :Այս թաղանթի թելերը ուղղված են վերից վար

և առաջ:Կողերի հետին ծայրերի միջև ձգված է ներքին միջկողային թաղանթը ,որի

թելերն ուղղված են վարից վեր և հետ:

Կրծքավանդակը, որպես ամբողջություն

Կրծքավանդակը ոսկրաճառային գոյացություն է ,կազմված 12 կրծքային ողներից

,12զույգ կողերից ևկրծոսկրից :Կրծքավանդակը կրծքի խոռոչի պատերի կմախքն է

,որի մեջ գտնվում են կրծքավանդակի ներքին օրգանները :Մարդու

կրծքավանդակը տափակած է առաջա-հետին ուղղությամբ և ունի գագաթը

հատած կոնի տեսք:Տարբերում են կրծքավանդակի 4 պատ(առաջային,հետին և

երկու կողմնային)և երկու բացվածք(վերին,ստորին):Առաջային պատը կազմված է

կրծոսկրով և կողաճառներով ,հետինը `կրծքային ողներով և կողերի հետին

ծայրերով ,իսկ կողմնայինը ` կողերով:Կողերը միմյանցից բաժանվում են

միջկողային տարածություններով: Կրծքավանդակի վերին բացվածքը

սահմանվում է առաջին կրծքային ողով,առաջին կողով և կրծոսկրի կոթի

եզրով:Կրծոսկրի ստորին բացվածքը հետևից սահմանվում է XII-րդ կրծքային ողի

մարմնով,առջևից`կրծոսկրի թրաձև ելունով ,իսկ կողքերից`ստորին

կողերով:Վերին բացվածքով անցնում են շնչափողը,կերակրափողը,անոթները և

նյարդերը:Ստորին բացվածքը փակված է ստոծանիով:Կրծքավանդակի ձևն ու

չափերը ենթակա են անհատական տատանումների:Մարմնակազմության

տեսակից կախված տարբերում են կրծքավանդակի 3ձևեր`տափակ,գլանաձև և

կոնաձև:Կոնաձևը բնորոշ է լավ մարզվածներին և սրա ժամանակ կրծքավանդակի

ստորին մասը զգալիորեն լայն է վերին մասից:Տափակ կրծքավանդակի ժամանակ

կրծքավանդակը տափակացած է առաջ-հետին ուղղությամբ և այս ձևը բնորոշ է

ֆիզիկապես թույլ զարգացվածներին:Գլանաձևի ժամանակ կրծքավանդակը

գլանաձև է և ձևով միջանկյալ տեղ է գրավում տափակ և կոնաձև ձևերի

միջև:Կանանց մոտ կրծքավանդակը ավելի կարճ է,ավելի կլորացած և ստորին

մասում ավելի նեղ ,քան տղամարդկանցը:Հիվանդություններից և

մասնագիտություններից կախված կրծքավանդակը կարող է փոփոխել իր ձևը

:Այսպես ռախիտի ժամանակ կրծքավանդակը ձեռք է բերում«հավի կրծքի»ձև

,այսինքն կրծքավանդակը ցցվում է առաջ:Փողահար երաժիշտները ,ապակի

փչողները ունեն տակարաձև կրծքավանդակ ,իսկ կոշկակարները `նավակաձև:

Կրծքավանդակի շարժումները

27

Կրծքավանդակի շարժումները պայմանավորված են շնչառական շարժումների

հետ :Ներշնչման ժամանակ կողերի առաջային ծայրերի և կրծոսկրի բարձրանալը

հանգում է կրծքավանդակի լայնական և սագիտալ չափերի մեծացման,որը

առաջացնում է կրծքի խոռոչի ծավալի մեծացում:Արտաշնչման ժամանակ,

հակառակըառաջային ծայրերը և կրծոսկրը իջնում են,զգայնորեն փոքրանում են

կրծքավանդակի սագիտալ չափը,որը հանգում է կրծքի խոռոչի ծավալի

փոքրացմանը:

Վերին վերջույթի ոսկրերի միացումներ ՈՒսագոտու

հոդեր

ՈՒսագոտու հոդերը անրակը միացնում է կրծոսկրի և թիակի հետ:

Կրծոսկր -անրակային հոդ

Պարզ հոդ է:Կազմված է անրակի կրծոսկրային ծայրի կրծոսկրայինհոդերեսով և

կրծոսկրի կոթի անրակային կտրուճով:Այս հոդերեսները անհամատեղելի են

(ինկոնգրուենտ) և նրանց միջև տեղադրված է ներհոդային սկավառակ :Ըստ

հոդամակերեսների հոդը թամբաձև է և ունի շարժման երկու առանցք`սագիտալ

առանցքի շուրջը տեղի է ունենում անրակի բարձրացում և իջեցում,երկայնակի

առանցքի շուրջը`անրակի ուսելունային ծայրի դեպի առաջ և հետ շարժում .իսկ

երկու առանցնքերի շուրջը` անրակի շրջապտույտ:

Անրակ –ուսելունային հոդ

Պարզ հոդ է:Կազմված է անրակի ուսելունային ծայրի ,ուսելունային

հոդամակերեսի և թիակի ուսելունի հոդերեսների միջև:Դեպքերի 1/3ում այս հոդը

ունի ներհոդային սկավառակ:Այս հոդը ամրանում է հզոր կապաններով :Այս

հոդում հնարավոր է շարժումներ 3առանցնքերի շուրջը,բայց ծավալն աննշան

է,քանի որ հզոր կապանները սահմանափակում են հոդի շարժունակությունը:

ՈՒսային հոդ

Պարզ հոդ է:Կազմված է բազուկոսկրի գլխիկի և թիակի տանձաձև հոդափոսի

հոդամակերեսներով :Հոդը ինկոնգրուենտ է ,քանի որ բազուկոսկրի գլխի

հոդերեսը գնդաձև է,իսկ թիակի հոդափոսը տափակած փոսի ձև ունի և

բազուկոսկրի գլխի մակերեսը մոտավորապես 3անգամ մեծ է թիակի

հոդափոսից:Վերջինս լրացվում է հոդաշուրթով ,որը կպչելով թիակի հոդափոսի

եզրերին մեծացնում է նրա մակերեսը և խորությունը :ՈՒսային հոդը գնդաձև է և

ունի շարժման 3առանցք` սագիտալ,որի շուրջը տեղի է ունենում բազկի զատում,

առբերում:Ֆրոնտալ ,որի շուրջը տեղի է ունենում բազկի ծալում, տարածում և

28

երկայանաձիգ,որի շուրջը տեղի է ունենում բազկի պտույտ ներս և դուրս:Բոլոր

առանցնքների շուրջը կատարվում է բազկի շրջապտույտ:ՈՒժեղ կապանների

բացակայությունը նպաստում է այս հոդում շարժումների ծավալների մեծացմանը

և միաժամանակ հաճախակի հոդախախտումների պատճառ է դառնում:

Արմկային հոդ

Բարդ հոդ է:Կազմված է երեք ոսկրերի հոդավորումով` բազուկոսկր,ծղիկոսկր և

ճաճանչոսկր,որոնց միջև ձևավորվում են ընդհանուր հոդապարկի մեջ երեք հոդեր

`բազկածղիկային,բազկաճաճանչային և ճաճանչ-ծղիկային վերին կամ մոտակա :

Բազկածղիկային հոդ -կազմված է բազուկսկերի ճախարակի և ծղիկոսկրի

ճախարակաձև կտրուճի հոդամակերեսներով :Ըստ հոդամակերեսների այն

ճախարակաձև հոդ է:

Բազկաճաճանչային հոդ -կազմում է բազուկոսկրի կոճի գլխիկի և ճաճանչոսկրի

գլխիկի փոսիկի հոդամակերեսների միջև :Ըստ հոդամակերեսների այն գնդաձև

հոդ է:

Ճաճանչ-ծղիկային վերին կամ մոտակա հոդ –կազմված է ճաճանչոսկրի գլխիկի

շրջանաձև հոդերեսով և ծղիկոսկրի ճաճանչային կտրուճով:Ըստ

հոդամակերեսների այն գլանաձև է :Արմկային հոդերի հոդապարկը երեք հոդերի

համար ընդհանուր է և ամրացած է կապաններով:Գումարային տեսակետով

արմկային հոդում կատարվում է շարժում ֆրոնտալ առանցքի շուրջը `

կատարվում է նախաբազկի ծալում է տարածում :

Նախաբազկի ոսկրերի միացումներ

Նախաբազկի ոսկրերը միմյանց միանում են անընդհատ և ընդհատ միացումների

օգնությամբ :Անընդհատ միացումներին է պատկանում նախաբազկի միջոսկրային

թաղանթը ,որը միացնում է իրար նախաբազկի ոսկրերի դիաֆիզները

(մարմինները): Նախաբազկի ոսկրերի ընդհատ

միացումներն են ` ճաճանչ-ծղիկային վերին կամ մոտակա և ստորին կամ

հեռակա հոդերը :Ճաճանչ-ծղիկային վերին կամ մոտակա հոդը մտնում է

արմկային հոդի մեջ:Ճաճանչ-ծղիկային ստորին կամ հեռակա հոդը կազմված է

ծղիկոսկրի գլխիկի շրջանաձև հոդերեսի և ճաճանչոսկրի ծղիկային կտրուճի

միջև:Այս հոդը ինկոնգրուենտ է,քանի որ ճաճանչոսկրն ավելի երկար է քան

ծղիկոսկրը,որի պատճառով այս հոդում տեղակայված է հոդային սկավառակ ,որը

ձգվում է ծղիկոսկրի մախաթաձև ելունի և ճաճանչոսկրի ծղիկային կտրուճի

միջև:Այս սկավառակը ստորին ճաճանչ-ծղիկային հոդը բաժանում է ճաճանչ-

դաստակային հոդից և յուրահատուկ հոդափոս ծղիկոսկրի գլխիկի համար :Վերին

և ստորին ճաճանչ-ծղիկային հոդերը միասնին կազմում են զուգակցված հոդ և

29

ունի շարժման մեկ առանցք`երկայնաձիգ առանցք ,որի շուրջը կատարվում է

նախաբազկի պտույտ ներս կամ վարհակում և պտույտ դեպի դուրս կամ

վերհակում :Այդ ընթացքում ճաճանչ ոսկրը պտտվում է ծղիկոսկրի շուրջը :

Ճաճանչ-դաստակային հոդ

Բարդ հոդ է:Կազմված է ճաճանչոսկրի դաստակային հոդափոսով ,ներհոդային

սկավառակով և դաստակի մոտակա շարքի `նավակաձև ,կիսնալուսնաձև և

եռակող ոսկրերի հոդամակերեսներով:Ըստ հոդամակերեսների հոդը էլիպսաձև է

և ունի շարժման երկու առանցք `ֆրոնտալ և սագիտալ :Ֆրոնտալ առանցքի շուրջը

կատարվում է ձեռքի ծալում և տարածում ,սագիտալ առանցքի շուրջը`ձեռքի

զատում, առբերում ,իսկ երկու առանցնքերի շուրջը ձեռքի շրջապտույտ:

Ձեռքի ոսկրերի միացումներ

Ձեռքի ոսկրերն իրար են միանում հետևյալ հոդերով`

1. Դաստակ-միջային հոդ –կազմում է դաստակի առաջին և երկրորդ շարքի

ոսկրերի միջև և ֆունկցիոնալ տեսակետից կապված է ճաճանչ-

դաստակային հոդի հետ:

2. Միջդաստակային հոդեր –գտնվում է դաստակի առանձին ոսկրերի միջև :

3. Դաստակ-նախադաստակային հոդեր-այս հոդերը կազմված են դաստակի

երկրորդ շարքի ոսկրերի հոդերեսներով և նախադաստակի ոսկրերի

հիմքերի հոդերեսներով :Ձեռքի բութ մատի դաստակ-նախադաստակային

հոդը թամբաձև է ,իսկ II-V հոդերը `տափակ :Բութ մատի դաստակ-

նախադաստակային հոդը լրիվ մեկուսացած է մյուս հոդերից և օժտված է

զգալի շարժունությամբ :Այս հոդը թամբաձև է և ունի շարժման երկու

առանցք`սագիտալ և ֆրոնտալ :Սագիտալ առանցքի շուրջը տեղի է

ունենում բութ մատի առբերում և զատում :Ֆրոնտալ առանցքի շուրջը`

տեղի է ունենում բութ մատի ծալում և տարածում :Քանի որ ֆրոնտալ

առանցքը տեղադրված է ոչ այնքան լայնաձիգ, ուստի բութ մատը ծալվելիս

տեղաշարժվում է ափի կողմը հակադրվելով մնացած մատներին և կոչվում

է բութ մատի հակադրում :Երկու առանցքների շուրջը կատարվում է բութ

մատի հակադրում :II-V մատների դաստակ-նախադաստակային

հոդապարկը բոլոր չորս հոդերի համար ընդհանուր է և ամրանում են հզոր

կապաններով ,որոնց շնորհիվ էլ այս հոդերում շարժումները աննշան են :

4. Նախադաստակ-մատոսկրային (ֆալանգային) հոդեր –կազմված են

նախադաստակի ոսկրերի գլխիկի և մոտակա մատոսկրերի (ֆալանգների)

հիմքերի հոդամակերեսներով :Այս հոդերը էլիպսաձև են և շարժումներ

կատարում են երկու առանցքների շուրջը`ֆրոնտալ առանցքի շուրջը

կատարվում է մատի ծալում,տարածում :Սագիտալ առանցքի շուրջը մատի

զատում ,առբերում,իսկ երկու առանցքների շուրջը `մատի շրջապտույտ :

30

5. Ձեռքի միջմատոսկրային (միջֆալանգային) հոդեր-կազմված են հարևան

մատոսկրերի (ֆալանգների)գլխիկներով և հիմքերով :Տիպիկ

ճախարակաձև հոդեր են և ունեն շարժման մեկ առանցք:Ֆրոնտալ

առանցքի շուրջը կատարվում է մատոսկրի(ֆալանգի) ծալում և տարածում

:

Ստորին վերջույթի ոսկրերի միացումներ

Կոնքագոտու միացումներ

Կոնքագոտու միացումները կազմված են կոնքոսկրի միացումով միմյանց և սրբոսկրի

հետ:Հետևից կոնքոսկրը հոդավորվում է սրբոսկրի հետ զույգ զստա-սրբանային

հոդերի օգնությամբ,իսկ առջևից կազմում են ցայլային համաճոն (սիմֆիզը):

Զստա-սրբանային հոդ – պարզ հոդ է:Կազմված է կոնքոսկրի և սրբոսկրի ականջաձև

հոդերեսներով :Ըստ հոդամակերեսների տափակ հոդ է ,ամրացված է հզոր

կապաններով,որի շնորհիվ և հոդերեսների համատեղելիության հետևանքով այս

հոդում շարժումը գործնականորեն բացակայում է:

Ցայլային համաճոն(սիմֆիզ) –այս համաճոն միացնում է ցայլոսկրերը միմյանց և

պատկանում է կիսահոդերին :Համաճոն կազմվում է ցայլոսկրերի համաճոնային

երեսներով ,որոնք իրար սերտաճած են միջցայլային սկավառակով:Ոսկրերի բոլոր

միացումների մեջ ցայլային համաճոն ունի կառուցվածքի սեռային

առանձնահատկություններ: Կանանց մոտ այս միացումը ավելի ցածր է,քան

տղամարդկանց մոտ և պարունակում է ավելի հաստ միջցայլային

սկավառակ:Ցայլային համաճոնում հնարավոր է շարժումներ միայն կանանց մոտ

`ծննդաբերության ժամանակ:

Կոնքը,որպես ամբողջություն

Կոնքոսկրը և սրբոսկրը մաինալով զստա-սրբանային հոդերին և ցայլային համաճոնի

օգնությամբ կազմում են կոնքը ,որպես ամբողջություն:Կոնքի ոսկրերի օգնությամբ

տեղի է ունենում իրանի միացումը ստորին ազատ վերջույթին:

Կոնքը բաժանվում է երկու բաժինների`վերին և ստորին:Վերին բաժինը`մեծ կոնքն

է,իսկ ստորինը` փոքր կոնքը:Մեծ կոնքը փոքրից բաժանվում է սահմանային գիծը,որը

կազմված է սրբոսկրի դարավանդով,ցայլոսկրի վերին ճյուղով և ցայլային համաճոնի

վերին եզրով:Մեծ կոնքը հետևից սահմանափակվում է V գոտկային ողի մարմնով

,կողքերից `զստոսկրի թևերով ,իսկ առջևից ոսկրային պատեր չունի :Մեծ կոնքի

խոռոչը որովայնի խոռոչի ստորին մասն է : Փոքր կոնքը դեպի վար

նեղացած մի ոսկրային օղ է,որի մեջ գտնվում է կոնքի խոռոչը ,որը պաշտպանում է

միզային և ներքին սեռական օրգանները :Փոքր կոնքն ունի երկու բացվածք`վերին և

ստորին :Վերին բացվածքը կոչվում է փոքր կոնքի մուտք և սահամանափակվում է

31

սահամանյին գծով:Ստորին բացվածքը կոչվում է `փոքր կոնքի ելք ,որը հետևից

սահմանափակվում է պոչուկով,կողքերից` նստոսկրի թմբերով և ճյուղերով ,իսկ

առջևից` ցայլային համաճոնով :Փոքր կոնքի ելքը ծածկված է կոնքի ստոծանիով և

ամբողջ այդ տարածությունը կոչվում է `շեք:

Փոքր կոնքի խոռոչի հետին պատը կազմված է սրբոսկրի և պոչուկի կոնքային

երեսներով ,առաջային պատը `ցայլոսկրի վերին ,ստորին ճյուղերով և ցայլային

համաճոնով,կողքերից` կոնքոսկրի ներ քին մակերեսով`սահամնային գծից

վար:Մարդու մարմնի ուղղահայաց դիրքում կոնքի վերին բացվածքը տեղադրված է ոչ

թե հորիզոնական հարթությամբ ,այլ թեքված է դեպի առաջ ու վար և հորիզոնական

հարթության հետ կազմում է` սուր անկյուն: Կանանց մոտ այդ անկյունը կազմում է

55-60° ,իսկ տղամարդկանց մոտ `50-55°:Հասուն մարդու կոնքի կառուցվածքում կան

սեռային առանձնահատկություններ`կանանց կոնքն ավելի ցածր և լայն ,քան

տղամարդկանցը:

Կոնք-ազդրային հոդ

Պարզ հոդ է:Կազմված է կոնքոսկրի քացախափոսի կիսալուսնաձև հոդամակերեսով

և ազդրոսկրի գլխիկի հոդամակերեսով:Հոդը ինկոնգրուենտ է ,քանի որ ազդրոսկրի

գլխիկը ավելի մեծ է ,քան քացախափոսի խորությունը ,ուստի քացախափոսի եզրին

կա հոդային շուրթ:Ըստ հոդամակերեսների հոդը բաժականման է և ունի շարժման

3առանցքներ`ֆրոնտալ առանցքի շուրջը կատարվում է ազդրի ծալում և տարածում

:Ծալման ծավալը կախված է ծնկան հոդի դիրքից :Ամենամեծ ծալումը (115-120°)

հնարավոր է,երբ սրունքը ծալված է ծնկան հոդում:Եթե ծնկան հոդում սրունքը

տարածված է ,ազդրի հետին երեսի մկանները արգելակում է ազդրի ծալումը և նրա

ծավալը հավասար է` 85°-ի: Սագիտալ առանցքի շուրջը կատարվում է ազդրի

զատում և առբերում,երկայնակի առանցքի շուրջը`ազդրի պտույտ ներս և դուրս

:Երեք առանցնքների շուրջը կատարվում է ազդրի շրջապտույտ:

Ծնկան հոդ

Մարդու մարմնի ամենախոշոր և կառուցվածքով ամենաբարդ հոդնէ:Բարդ հոդ

է,որի կազմությանը մասնկացում են երեք ոսկրեր` ազդրոսկրը,ոլոքը և

ծնկոսկրը:Ազդրոսկրի կողմից մասնակցում են `միջային և կոմնային կոճերի

հոդերեսները և ծնկոսկրային հոդերեսը :Ծնկոսկրի կողմից նրա հետին մակերեսի

հոդերեսը ,որը հոդավորվում է միայն ազդրոսկրի ծնկոսկրային մակերեսի հետ

:Ոլոքի կողմից նրա վերին հոդերեսը ,որը ներկայացված է երկու ձվաձև

փոսություններով,որոնք հոդավորվում են ազդոսկրերի կոճերի հետ :Հոդը

ինկոնգրուենտ է ,քանի որ ազդրոսկրի կոճերի կորության աստիճանը չի

համապատասխանում ոլոքի հոդափոսերի գոգության աստիճանի հետ :ՈՒստի

հոդում դրված են ներհոդային մահիկներ(միջային և կողմնային):Մահիկների

վերին մակերեսը գոգ է և համապատասխանում է ազդրոսկրերի կոճերի

32

մակերեսներին ,իսկ ստորինը ` տափակ է և դրված է ոլոքի վերին հոդերեսի վրա

:Ծնկան հոդը ունի նաև ներհոդային խաչաձև կապաններ:Ըստ հոդամակերեսների

հոդը կոճային է և ունի շարժման երկու առանցք`ֆրոնտալ առանցքի շուրջը

կատարվում է սրունքի ծալում ,տարածում ,երկայնակի առանցքի շուրջը` սրունքի

պտույտ ներս և դուրս:

Սրունքի ոսկրերի միացումներ

Սրունքի ոկսրերը միմյանց միանում են ընդհատ և անընդհատ միացումներով :

Սրունքի ընդհատ միացումը `ոլոք –նրբոլոքային հոդն է:Այն կազմվում է նրբոլոքի գլխիկի

հոդերեսի և ոլոքի նրբոլոքային հոդերեսի միջև: Հոդն ամրանում է կապաններով :

Սրունքի անընդհատ միացումներն են`

1. Սրունքի միջոսկրային թաղանթը ,որը ձգվում է ոլոքի և նրբոլոքի միջև,միացնելով

իրար նրանց մարմինները :

2. Ոլոք-նրբոլոքային սինդեզմոս- կազմված է ոլոքի հեռակա ծայրի նրբոլոքային

կտրուճով և նրբոլոքի պճեղի հոդերեսով :

Սրունքի ոսկրերի միջև շարժումները բացակայում են կապված սրունքի հենարանային

ֆունկցիայի հետ և նրբոլոքի մասնակցությամբ սրունք-թաթային հոդի կազմության հետ :

Սրունք-թաթային հոդ

Այս հոդը միացնում է սրունքը ոոտքի հետ :Բարդ հոդ է:Այն կազմված է սրունքի

երկու ոսկրերի և վեգոսկրի հոդերեսներով ,ուստի կոչվում է նաև սրունք-վեգային

հոդ:Ոլոքի կոմից մասկանցում են `ստորին հոդերեսը և միջային պճեղի հոդերեսը

,նրբոլոքի կողմից` կողմնային պճեղի հոդերեսը :Իրար միացած ոլոքն ու նրբոլոքը

եղանի նման գրկում են վեգոսկրի ճախարակը :Վեգոսկրի կողմից մասկանցում է

`նրա ճախարակը և վեգոսկրի մարմնի`միջային և կողմնային հոդերեսները:Ըստ

հոդամանկերեսների ճախարակաձև հոդը ունի շարժման մեկ առանցք`ֆրոնտալ

առանցքի շուրջը կատարվում է ոտնաթաթի ծալում և տարածում :

Ոտքի ոսկրերի միացումներ

Ոտքի ոկսրերը իրար են միանում հետևյալ հոդերով `

I.Գարշապարի ոսկրերի միացումներ :Գարշապարի ոսկրերը իրար են միանում

հետևյալ հոդերով

1. Վեգ-կրունկ-նավակաձևային հոդ-կազմված է վեգի գլխիկով,որը առջևում

հոդավորվում է նավակաձև ոսկրի հետ ,իսկ վարում կրունկոսկրի հետ

:Հոդը գնդաձև է , ամրանաում է հզոր կապաններով, որի շնորհիվ հոդը

33

ունի շարժման մեկ առանցք`սագիտալ առանցքի շուրջը կատարվում է

ոտնաթաթի առբերում և զատում :

2. Կրունկ-խորանարդաձևային հոդ –կազմված է կրունկոսկրի և

խորանարդաձև ոսկրի հոդերեսներով :Հոդը թամբաձև է ամրացված է

հզոր կապաններով ,որի շնորհիվ ունի շարժման մեկ

առանցք`երկայնակի առանցքի շուրջը կատարվում է ոտնաթաթի

պտույտ ներս(վարհակում) և դուրս(վերհակում):

3. Սեպ-նավակաձևային հոդ :Երեք սեպաձև ոսկրերը միանում են

նավակաձև ոսկրին :Ամրանում է հզոր կապաններով ,որի շնորհիվ հոդը

անշարժ է:

II.Գարշապար –նախագարշապարային հոդեր –կազմված են խորանադաձև

և սեպաձև ոսկրերի հոդերեսներով ու նախագարծապարային ոսկրերի

հիմքերի հոդերեսներով:Տափակ հոդեր են ամրացած են ամուր

կապաններով ,որի շնորհիվ այս հոդերում շարժումները սահմանափակ են

:

III.Նախագարշապար-մատոսկրային( ֆալանգային) հոդեր-կազմված են

նախագարշապարի ոկսրերի գլխիկներով և մոտակա

մատոսկրի(ֆալանգների) հիմքերով:Էլիպսաձև հոդեր են ունեն շարժման

երկու առանցք`ֆրոնտալ,որի շուրջը կատարվում է մատի ծալում

,տարածում և սագիտալ ,որի շուրջը կատարվում է մատի զատում

,առբերում:

IV.Ոտնաթաթի միջմատոսկրային(միջֆալանգֆային)հոդեր-կազմվում են

հարևան ֆալանգների գլխիկների և հիմքերի միջև :Ճախարակաձև հոդեր

են և ունեն շարժման մեկ առանցք`ֆրոնտալ առանցքի շուրջը կատարվում

են մատոսկրի (ֆալանգի) ծալում,տարածում:

Ոտքը ,որպես ամբողջություն

Ոտքի ոսկրերը միանալով իրար կազմում են ոտքը,որպես

ամբողջություն:Գարշապարի և նախագարշապարի ոսկրերը մեկ

հարթության մեջ չեն գտնվում :Վեգոսկրը տեղադրված է կրունկոսկրի վրա

,իսկ նավակաձևը`կրունկոսկրից և խորանարդաձև ոսկրից բարձր:Այդ

պատճառով գարշապարի միջային եզրի ոսկրերը բարձրացած

են`համեմատած դրսային եզրի հետ :Ոտքի ոսկրերի այսպիսի

փոխդասավորության հետևանքով ձևավորվում են նրա կամարնները

,որոնք ապահովում են ստորին վերջույթի համար զսպանակային

նեցուկը:Ոտքը ունի հինգ երկայնակի և մեկ լայնակի կամարններ :Ոտքի

կամարը ունի դեպի վեր ուղղված կորություն ,որի պատճառով ոտքը գետնի

վրա հենվում է միայն երեք կետերով `հետևից կրունկոսկրի թումբն

է,առջևից I և V նախագարշապարայինոսկրերի գլխիկներն են :Մատների

34

մատոսկրերը միայն թեթևակի են հպվում գետնին :Շնորհիվ ոտնաթաթի

կամարաձև կառուցվածքի,մարմնի ծանրությունը հավասարապես է

տարածվում ամբողջ ոտնաթաթի վրա,քայլքի ,վազքի ,ցատկի ժամանակ

պակասում է մարմնի ցնցումները:

Դասախոսություն 5

Գլխի կմախք կամ գանգ

Գանգը կարաններով միացած ոսկրերի ամբողջություն է:Գանգի ոսկրերը միանալով

իրար հետ շատ ամուր կատարում են հենարանային և պաշտպանողական

ֆունկցիաներ,դրանք են`

1. Գանգի ներսում գտնվում է նրա խոռոչը,որի մեջ տեղակայված է

գլխուղեղը,որին և պաշտպանում է :

2. Գանգը պաշտպանում է այն զգայարաններին ,որոնք տեղակայված են իր

խոռոչներում (տեսողություն,լսողություն,հոտառություն):

3. Գանգը պաշտպանողական և հենման ֆունկցիա է կատարում,մարսողական և

շնչական օրգանների սկզբնական բաժինների համար :

Ելնելով վերոհիշյալ ֆունկցիաներից գանգը բաժանվում է երկու բաժնի` ուղեղային և

դիմային:Այն բաժինը,որտեղ տեղակայված է գլխուղեղը ,կոչվում է ուղեղային գանգ

,իսկ այն բաժինը,որը կազմում է դեմքի ոսկրային հիմքը և մարսողական ,շնչական

օրգանների սկիզբ ,ինչպես նաև զգայանների համար զետեղարան կոչվում է դիմային

գանգ:Եվ ուղեղային և դիմային գանգերը կազմված են `կենտ և զույգ

ոսկրերից:ՈՒղեղային գանգի կենտ ոսկրերն են`ճակատոսկր,մաղոսկր ,սեպոսկր

,ծոծրակոսկր:Զույգ ոսկրերն են` քունքոսկր,գագաթոսկր: Դիմային գանգի

զույգ ոսկրերն են `արցունքոսկր,քթոսկր,այտոսկր,քմոսկր,,ստորին քթային խեցի և

վերին ծնոտ,իսկ կենտ ոսկրերն են`խոփը,ստորին ծնոտը և ենթալեզվային ոսկրը կամ

կորճոսկրը: Գանգի որոշ ոսկրեր իրենց

մեջ ունեն խոռոչներ ,որոնք լցված են օդով և հաղորդակցվում են քթի խոռոչի հետ :

Ոսկրերի օդակիրությունը նվազեցնում է գանգի զանգվածը` պահպանելով նրա

ամրությունը:

ՈՒղեղային գանգի ոսկրեր

Ճակատոսկր

ՈՒղեղային գանգի կենտ ոսկր է և տեղակայված է նրա առաջային մասում:Տարբերում

են ճակատոսկրի խրթեշը,ակնակապճային և քթային մասերը:Ճակատային խրթեշը

ունի ուռուցիկ արտաքին և ներքին գոգ մակերեսներ:Խրթեշը ներքևում ավարտվում է

35

աջ ր ձախ ակնակապճային եզրերով ,որը դեպի դուրս վերջանում է այտային ելունով

,որը միացնում է ճակատոսկրը այտոսկրի հետ :Վերակնակապճային եզրից մի փոքր

վեր գտնվում է վերհոնքային աղեղը ,որը միջայնորեն վեր է ածվում հարթակի

`հոնքամեջ:Այդ աղեղներից վեր ,մոտավորապես ճակատոսկրի խրթեշի

յուրաքանչյուր կեսի մեջտեղում գտնվում է ճակատային թումբը,որը լավ է շոշափվում

մաշկի տակից: Ճակատոսկրի ներքին երեսը վեր է ածվում հորիզոնական

տեղադրված ակնակապճային մասերի :Այն բարակ թիթեղ է և աջ ու ձախ

ակնակապճային մասերը իրարից բաժանվում են մաղոսկրային կտրուճով,որի մեջ

տեղադրված է մաղոսկրը:Ճակատոսկրի քթային մասը պայտաձև է և տեղադրված է

ակնակապճային մասերի միջև:Քթային մասի առաջային բաժինը ատամնավոր է և

միանում է քթոսկրերին: Ճակատոսկրի ներսում գտնվում է նրա խոռոչը `աջ և ձախ

ճակատային ծոցերը ,որոնք լցված են օդով :

Մաղոսկր

ՈԻղեղային գանգի կենտ ոսկր է և գտնվում է ուղեղային գանգի հիմքի առաջային

մասում :Տարբերում են հորիզոնական տեղադրված ծակոտկեն կամ հորիզոնական

թիթեղը,որից միջին գծով դեպի վար ուղղվում է ուղղահայաց թիթեղը և կողքերից

նրան միանում են մաղոսկրային լաբիրինթները :

Ծակոտկեն կամ հորիզոնկանա թիթեղը մաղոսկրի վերին մասն է և տեղադրված է

ճակատոսկրի մաղոսկրային կտրուճի մեջ:Ամբողջ թիթեղը ծածկված է անցքերով

,որոնք հիշեցնում են մաղ,այս անցքերով գանգի խոռոչ են անցնում հոդառական

նյարդի թելերը :ՈՒղղահայաց թիթեղը ծակոտկեն թիթեղից միջին գծով դեպի վար`

քթի խոռոչ ուղղված մի թիթեղ է ,որը մասնակցում է քթի ոսկրային միջնապատի

կազմությանը: Մազոսկրային լաբիրինթը զույգ գոյացություն է:Այն կազմում են

ոսկրային օդակիր մաղոսկրային խորշիկները ,որոնք միջային կողմից ծածկված են

երկու բարակ ոսկրային թիթեղներով ` վերին և միջին քթային անցումներով

:Մաղոսկրային լաբիրինթը դրսի կողմից ածկված է հարթ թիթեղով:

Սեպոսկր

ՈՒղեղային գանագի կենտ ոսկր է և գտնվում է գանգի հիմքի կենտրոնում:Կազմված է

մարմնից,որից սկսվում են երեք զույգ ելուններ `փոքր և մեծ թևերը ու թևակերպային

ելունները: Սեպոսկերի մարմինը ունի անկանոն

խորանարդի տեսք,նրա ներսում կա խոռոչ սեպաձև ծոցը ,որը լցված է օդով:Մարմնի

վերին մակերեսի վրա գտնվում է թրքական թամբ հիշեցնող փոսությունը ,որը

կոչվում է թրքական թամբ,որի կենտրոնում գտնվում է հիպոֆիզար փոսիկը,որի մեջ

տեղադրվում է հիպոֆիզը:Սեպոսկրի մարմնի կողմնային մակերեսները դեպի առաջ

և դուրս անմիջապես շարունակվում են փոքր և մեծ թևերով,իսկ մարմնից դեպի վար

ձգվում են զույգ թևակերպային ելունները:

Ծոծրակոսկր

36

Ուղեղային գանգի կենտ ոսկր է և գտնվում է գանգի հետին-ստորին

մասում:Տարբերում են նրա հիմային մասը,կողմնային մասերը և ծոծրակային

խրթեշը:Բոլոր այս մասերը շրջապատում են մեծ ծածրակային անցքը ,որի միջով

գանգի խոռոչը հաղորդակցվում է ողնաշարային խողովակի հետ :

Հիմային մասը տեղակայված է մեծ ծոծրակային անցքից առաջ:Ստորին մակերեսի

վրա գտնվում է ըմպանային թմբիկը,որից սկսվում է ըմպանը :Կողմնայինմասերը

զույգ են և դեպի վեր լայնանալով վեր է ածվում ծոծրակային խրթեշը :Կողմնային

մասերի ստորին մակերեսի վրա գտնվում են էլիպսաձև ծոծրակային կոճերը,որոնք

հոդավորվում են ատլասի հետ:Ծոծրակային խրթեշի ներքին մակերեսը` գոգ

է,արտաքին`ուռուցիկ:Արտաքին մակերեսի կենտրոնում գտնվում է արտաքին

ծոծրակային թումբը ,որը լավ շոշափվում է մաշկի տակից:

Գագաթոսկր

Ուղեղային գանագի զույգ ոսկրեր են և տեղակայված են գանգի վերին կողմնային

մասերում :ՈՒնեն քառանկյան ձև, դրսից ուռուցիկ են ,ներսից`գոգավոր :Նրա երեք

եզրերը ատամնավոր են.առաջային կամ ճակատային եզրը միանում է

ճակատոսկրին,հետին կամ ծոծրակային եզրը `ծոծրակոսկրին,վերին կամ

գագաթային եզրը`հակառակ կողմի նույն ոսկրին:Ստորին կամ խրթեշավոր եզրը

ծածկված է քունքոսկրի խրթեշով:Գագաթոսկրի արտաքին մակերեսի կենտրոնում

գտնվում է գագաթային թումբը ,որը լավ շոշափվում է մաշկի տակից:

Քունքոսկր

ՈՒղեղային գանգի զույգ ոսկրեր են :Գտնվում է գանգի կողմնային ստորին մասում ու

տեղադրված է սեպոսկրի,գագաթոսկրի և ծոծրակոսկրի միջև:Տարբերում են

քունքոսկրի բուրգը պտկաձև ելունի հետ միասին ,թմբկային և խրթեշային մասերը:

Բուրգը այսպես է կոչվում իր ոսկրային նյութի ամրության պատճառով:Ունի

եռանիստ բրգի ձև :Բուրգը գանգի մեջ ընկած է գրեթե հորիզոնական `հիմքն ուղղված

է դեպի հետ և կողմնայնորեն վեր է ածվում պտկաձև ելունի:Բրգի գագաթը`ազատ է և

ուղղված է դեպի առաջ ու միջայնորեն :Բուրգն ունի երեք մակերես

`առաջային,հետին և ստորին:Առաջային և հետին մակերեսները ուղղված են դեպի

գանգի խոռոչ ,իսկ ստորինը ` դեպի դուրս :Բրգի ստորին մակերեսը ունի բարդ

ռելիեֆ և նրանից սկսվում է մախատաձև ելունը:Բրգի մեջ են գտնվում լսողւոթյան և

հավասարակշռության զգայարանը ,լսողական կամ եվստախյան փողը,որը կապում է

միջին ականջի խոռոչը ըմպանի հետ ու ծառայում է օդի անցմանը ըմպանից դեպի

միջին ականջի խոռոչ: Պտկաձև ելունը կազմում է քունքոսկրի հետին մասը :Նրա

արտաքին մակերեսը անհարթ է և լավ շոշափվում է մաշկի տակից :Ելունի ներսում

գտնվում են օդով լցված պտկաձևային խորշիկները :

Քունքոսկրի թմբակյին մասը իր եզրերով սերտաճած է քունքոսկրի խրթեշի և

պտկաձև ելունի հետ :Նրա կենտրոնում գտնվում է լսողական արտաքին անցքը ,որի

շարունակությունը արտաքին լսողական անցուղին է :

Քունքոսկրի խրթեշային մասը գտնվում է լսողական արտաքին անցքից քիչ վեր և

37

առաջ:Խրթեշից սկիզբ է առնում այտային ելունը ,որը ուղղվում է առաջ միանալով այդ

ոսկրին:Այտային ելունի հիմքում գտնվում է ստորին ծնոտային փոսը ,որտեղ

հոդավորվում է ստորին ծնոտի կոճային ելունը :

Դիմային գանգի ոսկրեր

Քթոսկր

Դիմային գանգի զույգ ոսկրեր են ,իր ազատ միջային եզրով միանում է հակառակ

կողմի նույն ոսկրին և առաջացնում քթի ոսկրային մեջքը:

Արցունքոսկր

Դիմային գանգի զուգ ոսկրեր են,քառանկյունաձև են :Արցունքոսկրի կողմնային

մասում գտնվում է արցունքապարկի փոսը ,որտեղտեղադրված է արցունքապարկը:

Այտոսկր

Դիմային գանգի զույգ ոսկրեր են ,միացնում են ուղեղային և դիմային գանգի ոկսրերը

`ամրացնելով դիմային գանգը:ՈՒնի մարմին և երկու ելուններ`ճակատային

,քունքային:Քունքային ելունը միանում է քունքոսկրի այտային ելունի հետ և

առաջացնում այտային աղերը ,իսկ ճակատային ելունը միանում է ճակատոսկրի

այտային ելունին :

Ստորին քթային խեցի

Դիմային գանգի զույգ ոսկրեր են :Կազմված է մարմնից և երեք ելուններից

:Տեղակայված է քթի խոռոչի կոմնային պատին:

Քմոսկր

Դիմային գանգի զույգ ոսկր է:Կազմված էուղիղ անկյան տակ միացած հորիզոնական

և ուղղահայաց թիթեղներից:Հորիզոնական թիթեղը քառանկյան ձև ունի և միանում է

վերին ծնոտի քմային ելունին,իսկ միջային եզրը կարանով միանում է հակառակ

կողմի հորիզոնական թիթեղի նույնպիսի եզրին:ՈՒղղահայաց թիթեղը մտնում է քթի

խոռոչի կողմնային պատի կազմության մեջ:

Վերին ծնոտ

Դիմային գանգի զույգ ոսկր է:Տարբերում են նրա մարմնինը և չորս

ելունները`ճակատային,այտային ,ատամնաբնային և քմային:Վերին ծնոտի մարմինը

պարունակում է օդակիր ծնոտային ծոցը(հայմորյան ծոց) :Մարմինը ունի անկանոն

ձև:Առաջային մակերեսը գոգավոր է:Վերին ծնոտի առաջային միջային եզրի վրա

գտնվում է քթային կտրուճը,որը մասնակցում է քթի խոռոչի առաջային բացվածքի

կազմությանը:Վերին ծնոտի մարմնից դեպի դուրս ձգվում է ճակատային ելունը ,որը

միանում է ճակատոսկրի քթային մասին:Այտային ելունը սկսվում է վերին ծնոտի

մարմնի վերին կողմնային մասից և միանում է այտոսկրին:Քմային ելունը սկսվում է

մարմնի հետին մակերեսից և միանում է քմոսկրի հորիզոնական թիթեղին:Իսկ

38

միջային եզրով ` հակառակ կողմի համանուն ելունին:Ատամնաբնային ելունը

ուռուցիկ է դեպի առաջ և սկսվելով վերին ծնոտի մարմնից ուղղվում է դեպի

ներքև:Ելունի ստորին ազատ եզրը ավարտվում է ատամնաբնային աղեղով ,որն ունի

փոսություններ`ատամնաբներ,վերին`ատամների համար:

Խոփ

Դիմային գանագի կենտ ոկսր է:Սեղանարդաձև է ,տեղադրված է քթի խոռոչի մեջ և

մաղոսկրի ուղղահայաց թիթեղի հետ կազմում է քթի ոսկրային միջնապատը :

Ստորին ծնոտ

Դիմային գանագի կենտ ոսկր Է:Գանգի միակ շարժուն ոսկրն է,որը քունքոսկրի հետ

կազմում քունք-ստործնոտային հոդերը :Տարբերում են ստորին ծնոտի մարմինը,որը

տեղադրված է հորիզոնական և ուղղահայաց ուղղված երկու ճյուղերը:Ստորին ծնոտի

մարմինը պայտաձև է :Մարմնի ստորին եզրը `ստորին ծնոտի հիմքը կլորացած է և

հաստացած ,վերին եզրը առաջացնում է ատամնաբնային աղեղը ,որը իր մեջ

պարունակում է ատամնաբներ ստորին 16ատամների համար:Ստորին ծնոտի

մարմնի առաջային մասում,միջին գծով գտնվում է կզակային բարձրությունը,կամ

կզակը: Ստորին ծնոտի ճյուղը զույգ է ,սկսվում է

մարմնից ուղղվելով դեպի վեր,բութ անկյան տակ :Երբ մարմինը անցնում է ճյուղի

եզրին առաջանում է ստորին ծնոտի անկյունը :Ստորին ծնոտի ճյուղը ավրատվում է

դեպի վեր ուղղված երկու ելուններով`առաջային կամ պսակաձև և հետին կամ

կոճային(հոդային):Կոճային(հոդային) ելունը վերջանում է ստորին ծնոտի գլխիկով

,որը շարունակվում է դեպի վար,որպես ստորին ծնոտի վզիկ:

Ենթալեզվային ոսկր կամ կորճոսկր

Դիմային գանգի կենտ ոսկր է,տեղադրված պարանոցի շրջանում` ստորին ծնոտի և

կոկորդի միջև :Կազմված է մարմնից և երկու զույգ ելուններից `մեծ ու փոքր

եղջուրներից :Ենթալեզվային ոսկրը մկանների և կապանների օգնությամբ կախված է

գանգի ոսկրերից և մաիցած է կոկորդին:

Գանգը ,որպես ամբողջություն

Գանգի ոսկրերը միանալով իրար կարաններով կազմում են գանգը,որպես

ամբողջություն:Այն դիտելիս նրան ուսումնասիրում են տարբեր դիրքերից :Գանգը

վերևից դիտելիս երևում է թաղը կամ կտուրը ,ներքևից` գանգի հիմքը

,առջևից`դիմային գանգը ,հետևից `ուղեղային գանգի ծոծրակային մասը և կողքերից`

տարբեր ոսկրերով սահմանփակված մի շարք փոսեր:Ամբողջական գանգում

տարբերում ենք ուղեղային և դիմային գանգերը ,որպես ամբողջություններ :

ՈՒղեղային գանգ :

ՈՒղեղային գանգի վերին մասը, ըստ նրա ձևի անվանում են թաղ կամ գանգի

կտուր,ստորին մասը ծառայում է,որպես հիմք :Թաղի և հիմքի միջև սահմանը գանգի

արտաքին մակերեսի վրա այն պայմանական գիծն է ,որն անցնում է արտաքին

ծոծրակային թմբով մինչև պտկաձև ելունի հիմքը ,արտաքին լսողական անցքից վեր

քունքոսկրի այտային ելունի հիմքով մինչև ճակատոսկրի վերակնակապճային եզրը:

39

Գանգի թաղը կամ կտուրը –կազմված է ճակատոսկրի խրթեշով ,գագաթոսկրերով

,ծոծրակոսկրի և քունքոսկրի խրթեշներով,սեպոսկրի մեծ թևերի կողմնային մասերով:

Գանգի արտաքին հիմք –առաջային բաժինը չի երևում,քանի որ ծածկված է դիմային

գանգի ոսկրերով:Գանգի հիմքի հետին բաժինը կազմված է ծոծրակոսկրի ,քունոսկրի

և սեպաձև ոսկրերի արտաքին մակերեսներով:

Գանգի ներքին հիմք –գոգավոր անհարթ մակերես էև կազմված է երեք

գանգափոսերից`առաջային,միջին և հետին:

Դիմային գանգ

Դիմային գանգը ,որպես ամբողջություն ,տարբերում են հետևյալ անատոմիական

գոյացությունները`

1. Ակնակապիճ –զույգ խոռոչներ են,որոնք հիշեցնում են կլորացած

անկյուններով քառակողմ բուրգ:Բրգի հիմքը ուղղված է դեպի առաջ և կազմում

է ակնակապճի մուտքը:Ակնակապճի գագաթը ուղղվում է դեպի հետ և

միջայնորեն :Ակնակապճի խոռոչում տեղադրված են ակնագունդը ,նրա

մկանները ,արցունքագեղձը,արցունքապատը: Ակնակպճի խոռոչը ունի չորս

պատ`վերին կամ առաստախ,ստորին կամ հատակ ,միջային և

կողմնային:Ակնակապճի վերին կողմնային պատերի սահմանում գտնվում է

արցունքագողձի փոսիկը ,որտեղ տեղադրված է արցունքագեղձը:Միջային

պատի առաջային բաժնում գտնվում է արցունքապարկի փոսը,որի մեջ

տեղակայված է արցունքապարկը:Արցունքապարկի փոսը դեպի ներքև վեր է

ածվում քթի խոռոչի ստորին քթային անցուղու մեջ բացվող քթարցունքային

խողովակին :

2. Քթի խոռոչ – դիմային գանգում զբաղեցնում է կենտրոնական դիրք:Քթի

ոսկրային խոռոչը ոսկրային միջնապատովբաժանվում է երկու հավասար

կեսերի :Ոսկրային միջնապատը կազմված է մաղոսկրի ուղղահայաց թիթեղով

և խոփով:Քթի ոսկրային խոռոչի առջևում գտնվում է նրա տանձաձև բացվածքը

,որը սահմանափակված է վերին ծնոտի ոսկրի քթային կտրուճով և քթոսկրերի

ստորին եզրերով:Քթի խոռոչի հետին անցքերը կամ խոանները`քթի խոռոչը

հաղորդակցում են ըմպանի խոռոչի հետ :Քթի խոռոչն ունի երեք պատ է

`վերին,ստորին և կոմղնային:Կողմնային պատը ունի բարդ կառուցվածք և նրա

վրան կան երեք քթային խեցիներ:Վերինը և միջինը մաղոսկրի լաբիրինթի

մասերն են ,իսկ ստորինը`ինքնուրույն ոսկր է:Քթային խեցիները քթի խոռոչի

կողմնային բաժինը բաժանում են երեք անցուղիների`վերին ,միջին և

ստորին:Վերին քթային անցուղին սահմանափակվում է վերին և միջին քթային

խեցիններով և նրա մեջ են բացվում մաղոսկրի հետին խորշիկները և

սեպոսկրի ծոցը:Միջին քթային անցուղին գտնվում է միջին և ստորին քթային

խեցիների միջև:Այս անցուղու մեջ են բացվում`մաղոսկրի առաջային և միջին

խորշիկները ,ճակատային և վերին ծնոտային ծոցերը:Ստորին քթային

անցուղին ամենաերկարն է և լայնը:Այն տեղադրված է ստորին քթային խեցիի

և կարծքր քիմքի միջև:Այս անցուղու մեջ է բացվում ակնակապճի մեջ սկսվող

քթարցունքային խողովակը :Նեղ սագիտալ ճեղքի տեսքով

տարածությունը,որը սահմանափակված է միջային կողմից քթի խոռոչի

միջնապատով և դրսային կողմից`քթային խեցիներով կազմում է ընդհանուր

քթային անցուղին :

40

3. Ոսկրային (կարծր)քիմք և բերանի խոռոչի ոսկրային պատեր-կազմված է միջին

գծով միացած կարաններով` աջ և ձախ վերին ծնոտների քմային ելուններով և

քմոսկրերի հորիզոնական թիթեղներով:Ոսկրային քիմքը առջևից և կողքերից

սահմանափակված է վերին ծնոտների ատամնաբնային ելուններով :Ոսկրային

քիմքը բերանի խոռոչի վերին պատի համար ծառայում է,որպես կարծր

հեմք:Վերին և ստորին ատամնբնային աղեղները ատամների հետ միասին

,ինչպես նաև ստորին ծնոտի մարմինը և ճյուղերը կազմում են բերանի խոռոչի

առաջային և կողմնային պատերի կմախքը:

Գանգի ոսկրերի միացումներ

Գանգը կազմող ոսկրերը իրար են միանում անընդհատ միացումների օգնությամբ

,բացառություն է կազմում ստորին ծնոտի միացումը քունքոսկրին ,որը կազմում է

քունք-ստործնոտային հոդը : Գանգի ոսկրերի միջև անընդհատ

միացումները գլխավորապես շարակցահյուսվածքային միացումներ են`

չափահասների մոտ կարանների ձևով և միջոսկրային թաղնթների ձևով`

նորածինների մոտ :Գանգաթաղի ոկսրերը իրար են միանում ատամնավոր և

խրթեշավոր կարաններով ,այսպես գագթոսկրերի վերին եզրերը միացած են

ատամնավոր սագիտալ կարանով ,ճակատոսկրը և գագթոսկրը` ատամնավոր

պսակաձև կարանով,իսկ գագթոսկրը ու ծոծրակոսկրը `ատամնաձև լամդայաձև

կարանով:Քունքոսկրի խրթեշը գագթոսկրի և սեպոսկրի մեծ թևերին միանում է

խրթեշավոր կարանի օգնությամբ :Գանգի դիմային ոսկրերը իրար են միանում

տափակ կարաններով :Գանգի հիմքում ոսկրերն իրար են միանում

սինխոնդրոզներով :Օրինակ սեպոսկրի մարմինը ծոծրակոսկրի հիմքին ,քունքոսկրի

բուրգը ծոծրակոսկրի հիմքին:

Քունք-ստործնոտային հոդ –զույգ պարզ հոդեր են կազմվում են ստորին ծնոտի

գլխիկով և քունքոսկրի ստործնոտային հոդափոսիկով :Ինկոնգրուենտ հոդ է և հոդում

կա ներհոդային սկավառակ:Հոդը էլիպսաձև է սակայն սկավառակի շնորհիվ ունի

շարժման երեք առանցք այս հոդը համակցված հոդ է և նրանում կատարվում է

հետևյալ շարժումները`ֆրոնտալ առանցքի շուրջը ստորին ծնոտի

բարձրացում,իջեցում սագիտալ առանցքի շուրջը`աջ ,ձախ կողմնային շարժումներ և

երկայանակի աղեղի շուրջը`ստորին ծնոտի առաջ ,հետ շարժումներ :

Գանգի միացումը ողնաշարի հետ :

Ողնաշարի և գանգի միացմանը մասնակցում են երեք ոսկրեր

`ծոծրակոսկրը,ատլասը և սռնակը :Այս ոսկրերի միջև առաջանում է հետևյալ հոդերը

`

1. Ատլաս-ծոծրակային հոդ –զույգ հոդ է կազմվում է ծոծրակոսկրի կոճով և

ատլասի վերին հոդափոսիկով :Հոդը կոճային է և համակցված է աջ և ձախ

ատլաս-ծոծրակային հոդերում շարժումը կատարվում է միաժամանակ երկու

առանցնքների շուրջը:Ֆրոնտալ առանցքի շուրջը կատարվում է գլխի ծալում և

տարածում ,սագիտալ առանցքի շուրջը գլխի զատում և առբերում կամ աջ,ձախ

թեքում:

2. Ատլաս-սռնակային հոդ -կազմվում էսռնակի ատամի հոդամակերեսով և

ատլասով :Հոդւշը գլանաձև է և ունի ժարժման մեկ առանցք ,երկայնակի

առանցքի շուրջը կատարվում է գլխի աջ և ձախ պտույը :

41

Դասախոսություն 6

Մկանային համակարգի ընդհանուր անատոմիան

Մկանային համակարգը կազմված է երկու տեսակի մկաններց` կմախքային և հարթ:

Հարթ մկանները կազմված են հարթ մկանային հյուսվածքից և մտնում են ներքին

օրգանների պատերի կառուցվածքի մեջ,այրունատար և ավշային անոթների պատերի

մեջ:Հարթ մկանները կծքվում են որոշակի ուժով,կծկվում են անընդհատ ,ինքնակամ

ձևով և նրանց բնորոշ է չհոգնելը:Նյարդավորվում են վեգետատիվ նյարդային

համակարգի կողմից ,որի պատճառով նրա կծկումը ավտոմատ է ,ոչ կամային:

Կմախքային մկանները կազմված են միջաձիգ-զոլավոր մկանային հյուսվածքից

:Նյարդավորվում են սոմատիկ նյարդային համակարգի կողմից և նրանց կծկումը

կամային է` մեր կամքին համապատասխան: Նրանց բնորոշ է հոգնելու

հատկությունը : Կմախքային մկանները կպնելով

ոսկրերին,նրանց շարժման մեջ են դնում և կազմում են ոսկրա-մկանյաին կամ

հենաշարժիչ ապարատի ակտիվ մասը :Կմախքային մկանը մասնկացում է մարմնի

խոռոչների`բերանի ,կրծքի ,որովայնի,կոնքի պատերի կազմությանը ,մտնում է որոշ

ներքին օրգանների (ըմպան,կերակրափողի վերին մաս,կոկորդ) պատերի

կազմության մեջ:Կմախքային մկանի օգնությամբ մարդու մարմինը պահվում է

հավասարակշռության մեջ ,կատարում է շնչառական և կլման

շարժումներ,ձևավորում է մարդու միմիկան :Յուրաքանչյուր մկան կազմված է ակտիվ

մասից `մարմնից կամ փորից և պասիվ մասից` ջլից,որի միջոցով այն կպնում է

ոսկրերին :Ջիլը իրենից ներկայացնում է խիտ ձևավորված շարակցական հյուսվածք

:Պայմանականորեն մկանի սկիզբը գտնվում է մարմնի միջին առանցքին ավելի մոտ և

կոչվում է մոտակա ծայր,իսկ կպման կետը `տեղադրված է ավելի հեռադիր և կոչվում

է հեռակա ծայր :Ջլի մոտակա ծայրը, այսինքն, որի օգնությամբ մկանը սկսվում է

ոսկրից կոչվում է գլխիկ ,իսկ ջլի հեռակա ծայրը `այսինքն,որով մկանը կպչում է

ոսկրին `կոչվում է պոչ:Ջիլն ունի մեծ ամրություն և ընդունակ է դիմադրելու մեծ

ծանրաբեռնվածություն և գործնականորեն չի ձգվում:Օրինակ ազդրի քառագլուխ

մկանի ջիլը հաղթահարում է մինչև 600կգ ծանրություն,իսկ սրունքի եռագլուխ

մկանը` 400կգ:Մկանը արտաքինից ծածկված է փակեղով,որը հանդիսանում է մկանի

շարակցահյուսվածքային ծածկը :Մկանների համար պատյան առաջացնելով

փակեղները դրանց սահմանազատում են միմյանցից ,կծկման ժամանակ ստեղծում

են հենարան մկանային փորիկի համար ,վերացնում են մկանների մեկը մյուսի

շփումը : Մկանները ազդում են հոդերի վրա,փոխելով ոսկրային լծակների

դիրքը :Ընդորում յուրաքանչյուր մկան ազդում է հոդի վրա միայն մեկ ուղղությամբ

մեկ առանցքանի հոդի ոսկրային լծակների շարժումը կատարվում է միայն մեկ

առանցքի շուրջը:Այսպիսով հոդի նկատմամբ մկանները դասավորվում են երկու

կողմից և ազդում են նրա վրա երկու ուղությամբ :Այն մկանները ,որոնք ազդում են

հոդի վրա հակառակ ուղղություններով ,մեկը մյուսի նկատմամբ կոչվում են

հակառակորդներ կամ անտագոնիսներ:Օրինակ ծալիչները տարածիչների

նկատմամբ ,զատիչները`առբերիչների ,ներս պտտողները (վարհակիչները)`դուրս

պտտողների(վերհակիչները):Յուրաքանչյուր հոդի վրա մեկ ուղղությամբ ազդում են

երկու կամ ավելի մկաններ :Ազդեցության ուղղությամբ այդպիսի համագործակից

մկանները կոչվում են սիներգիստներ կամ համագործակցողներ:Տարբեր խմբի

մկանների հեթական գործնեությունը կոչվում է մկանների կորդինացիա :

42

Մկանների դասակարգումը

Կմախքային մկանները չունեն միասնական դասակարգում :Մկանները

բաժանվում են մարմնում իրենց դիրքով,ձևով ,մկանաթելերի ուղությամբ ,հոդերի

նկատմամբ ունեցած իրենց հարաբերությամբ:Այսպես`

1. Ըստ մարմնում իրենց դիրքից տարբերում են`մակերեսային և խորանիստ

,արտաքին և ներքին ,միջային և կողմնային մկաններ :

2. Ըստ ձևի `իլիկաձև կամ երկար,ժապավենաձև ,հովհարաձև ,կլոր,

եռանկյունաձև, սեղանարդաձև,ռոմբաձև,քառանկյունաձև և այլն:

3. Ըստ մկանաթելերի ուղղությամբ ` ուղիղ,թեք, լայնական,շրջանաձև :Թեք

մկանները լինում են`միափետուր և երկփետուր :

4. Ըստ գլուխների`միագլուխ,երկգլուխ ,եռագլուխ քառագլուխ :

5. Ըստ փորերի `մի փորանի ,երկ փորանի,բազմա փորանի :Երկփորանի

մկանի դեպքում մկանն ունի առանձին ջիլ ,որը տեղադրված է երկու

փորիկների միջև ,բազմափորանի մկանի դեպքում մկանային խրձերի

ընթացքը ընդհատվում է մի քանի կարճ միջանկյալ ջլերով ,որոնք

առաջացնում են ջլային միջհատներ:Որոշ մկաններ ունեն լայն տափակ ջիլ

և կոչվում են `ջլոնային մկաններ:

6. Ըստ պոչերի` միապոչանի և բազմա պոչանի ,որոնք կպչում են տարբեր

ոսկրերի :

7. Ըստ ֆունկցիայի`

Ըստ հոդի վրա ազդեցության բաժանվում են `ծալիչներ, տարածիչներ

,զատիչներ,առբերիչներ,վարհակիչներ ,վերհակիչներ:

Ըստ գործնեության`շնչական ,ծամիչ,դիմախոսական կամ միմիկայի:

Մկանների աշխատանքը

Մկանային հյուսվածքի հիմնական հատկությունը `կծկելիությունն է,այսինքն

նյարդային գրգիռի ազդեցությամբ առաջանում է մկանի երկարության փոփոխում :

Մկանի կծկման ժամանակ տեղի է ունենում նրա կարճացում,որի հետևանքով մկանի

կպման երկու կետերը մոտենում են իրար,ընդորում ամրացման կետին մոտենում է

շարժուն կետը :Ամրացման կետը դա մկանի սկիզբն է,իսկ շարժունը `մյուս ոսկրի

վրա մկանի կպման տեղն է:Մարմնի որոշ դիրքերում մկանի ամրացման կետը և

կպման կետը փոխում են իրենց տեղերը:Օրինակ սպորտային մարզագործիքների

վրա շարժումներ կատարելիս մկանների կպման կետերը (ձեռքի ոսկրերը)դառնում

են ամրացման կետեր,իսկ նախաբազկի և բազկի վրայի սկսման կետերը

`շարժուն:Մկանների ֆունկցիոնալ բնութագրման համար օգտագործում են

անատոմիական և ֆիզիոլոգիական տրամագծեր ցուցանիշները :Անատոմիական

տրամագիծը`դա լայնական կտրվածքի մակերեսն է ,որն ուղղահայց է մկանի

երկարությանը և անցնում էփորիկի ամենալայն մասով :Այս ցուցանիշը բնութագրում

է մկանի չափը `նրա հաստությունը:Ֆիզիոլոգիական տրամագիծը մկանի կազմի մեջ

43

մտնող բոլոր մկանաթելերի լայնական կտրվածքի գումարային մակերեսն

է:Ժապավենաձև և իլիկաձև մկանների մոտ անատոմիական տրամագիծը հավասար

է ֆիզիոլոգիականի ,իսկ փետրաձև մկանների մոտ`ֆիզիոլոգիական տրամագիծը մեծ

է անատոմիական տրամագծից: ֆիզիոլոգիական տրամագիծը բնութագրում է

մկանի կծկման ուժը: Կծկվելու ժամանակ մկանը կատարում է որոշակի աշխատանք

:Մկանի կատարած աշխատանքը ուղիղ համեմատական է մկանի երկարությանը և

կծկման ուժին `A=F·L:Այն մկանը ,որը աշխատանքը կատարում է ուժի հաշվին

կոչվում է հզոր մկաններ ,իսկ այն մկանը որը աշխատանքը կատարում է

երկարության հաշվին կոչվում են ճկուն մկաններ :Մկանների կծկման ժամանակ

նրանք կատարում են որոշակի աշխատանք:Տարբերում են `հաղթահարող ,զիջող և

պահպանող աշխատանքներ:

Հաղթահարող աշխատանք կատարվում է այն ժամանակ,երբ մկանների կծկման ուժը

փոխում է մարմնի մասերի դիրքը`հաղթահարելով դիմադրության ուժը:Այս

աշխատանքի ժամանակ տեղի է ունենում մկանի երկարության կարճացում :Զիջող

աշխատանքի ժամանակ մկանների ուժը զիջում են մարմնի որևէ մասի վրա գործող

ծանրության ուժին կամ նրա կողմից պահվող ծանրությանը:Այս ժամանակ մկանը

չնայած աշխատում է,սակայն այս աշխատանքի ժամանակ մկնաը չի կարճանում,այլ

հակառակը երկարանում է:Օրինակ անտագոնիստ մկաններից մեկը կամ երբ

ցանկանում են բարձրացնել որևէ ծանրություն կամ պահել այն :Սակայն մկանների

մեծ ուժի գործադրմամբ էլ այդ ծանրությունը չենք կարող հաղթահարել և ստիպված

այն դնում ենք վայր: Պահպանող աշխատանք կատարվում է ,երբ մկանների կծկման

ուժի շնորհիվ մարմինը կամ ծանրությունը պահվում է որոշակի դիրքում առանց

տարածությամ մեջ տեղափոխման :Օրինակ մարդը կանգնած կամ նստած առանց

շարժվելու պահում է ծանրությունը և մկանների կծկման ուժը հավասարեցնում է

մարմնի կշիռը և գործադրած ծանրությանը :Այս դեպքում մկանը կծկվում է առանց

նրա երկարության փոփոխման :

Միևնույն մկանը կարող է կատարել բոլոր այս երեք աշխատանքները :Օրինակ

դելտայաձև մկանը ուսային հոդում վերին վերջույթի զատման ժամանակ կատարում

է հաղթահարող աշխատանք,վերջույթը պահած 90°-ի տակ կատարում է

պահապանող աշխատանք ,իսկ վերջույթի առբերման ժամանակ `զիջող աշխատանք

: Ընդհանրապես հաղթահարող և զիջող

աշխատանքները,երբ մկանի կծկման ուժի շնորհիվ կատարվում է մարմնի կամ նրա

առանձին մասերի շարժում տարածության մեջ կոչվում է նաև դինամիկ աշխատանք :

Պահպանող աշխատանքը,որի ժամանակ մարմնի և նրա առանձին մասերի շարժում

տեղի չի ունենում կոչվում է նաև ստատիկ աշխատանք:

Մեջքի մկաններ

Մեջքի մկանները գրավում են իրանի ամբողջ մեջքային մակերեսը :Տարբերում են

մեջքի մակերեսային և խորանիստ մկաններ :Մեջքի մակերեսային մկանները

44

դասավորված են երկու շերտով : Մեջքի մակերեսային մկանների

առաջին շերտի մկաններն են `

1. Սեղանարդաձև մկան –տափակ եռանկյունաձև մկան է և գրավում է մեջքի

վերին մասը և վզի շրջանը,սկսվում է ծոծրակոսկրից բոլոր պարանոցային և

կրծքային ողների փուշելուններից:Մկանային խրձերը սկսման տեղից

ուղղվում են դեպի դուրս և կպչում ուսային գոտու ոսկրերին :Մկանի վերին

խրձերն կպչում են անրակի դրսային երրորդականին,միջայինը `ուսելունի և

թիակի կատարին,ստորինները`թիակի կատարին:

Ֆունկցիան –մկանի բոլոր մասերի կծկման ժամանակ թիակը մոտենում է

ողնաշարին,վերին խրձերը բարձրացնում են թիակը , ստորինները իջեցնում են

թիակը :Թիակի ամրացման ժամանակ երկու կողմի մկանների կծկման ժամանակ

տարածում է ողնաշարի պարանոցային մասը և գլուխը:

2.Մեջքի լայնագույն մկան –տափակ ,եռանկյունաձև մկան է,զբաղեցնում է մեջքի

ստորին կեսը:Սկսվում է ստորին 6կրծքային և բոլոր գոտկային ողների

փուշելուններից ,զստային կատարից և սրբոսկրից ու ուղղվելով վեր կպչում է

բազուկոսկրի փոքր թմբիկին:

Ֆունկցիան –մոտեցնում է բազուկը իրանին պտտում է այն դեպի ներս և տարածում

բազուկը:Իսկ եթե վերին վերջույթը ամրացված է նրան ձգում է դեպի իրանը :

Մեջքի մակերեսային մկանների երկրորդ շերտի մկաններն են`

1.Թիակը բարձրացնող մկան `սկսվում է երրորդ և չորրորդ պարանոցային

ողների լայնական ելուններից ուղղվելով ներքև կպչում էթիակի միջային

եզրին:

Ֆունկցիան –բարձրացնում է թիակը,միաժամանակ նրան մոտեցնում

ողնաշարին ,իսկ թիակի ամրացման ժամանակ `ձգում է ողնաշարի

պարանոցային հատվածը իր կողմը :

2. Մեծ և փոքր ռոմբաձև մկաններ-տեղադրված են սեղանարդաձև մկանից առաջ

:Փոքր ռոմբաձև մկան է VII պարանոցային և I կրծքային ողների

փուշելուններից իջնում է վար և կպչում թիակի միջային եզրին :Մեծ ռոմբաձև

մկանը սկսվում է II-V կրծքային ելունների փուշելուններից և կպչում է թիակի

միջային եզրին:

Ֆունկցիան –մոտեցնում են թիակը ողնաշարին և միաժամանակ այն ձգում դեպի վեր

:

3. Կողերին կպչող մկաններ

Վերին հետին ատամնավոր մկան-տեղադրված է ռոմբաձև մկաններից առաջ

սկսվում է պարանոցային VI-VII,կրծքային I-III ողների

45

փուշելուններից,ուղղվելով վար կպչում են առանձին ատամներով II-

Vկողերին:

Ֆունկցիան –բարձրացնում է կողերը և հանդիսանում օժանդակ ներշնչական մկան :

Ստորին հետին ատամնավոր մկան –դրված է մեջքի լայնագույն մկանից առաջ

:Սկսվում էXI-XII կրծքային և I-Iiգոտկային ողների փուշելուններից և կպնում

առանձին ատամներով ստորին չորս կողերին:

Ֆունկցիան –իջեցնում է կողերը և հանդիսանում օժանդակ արտաշնչական մկան :

Մեջքի խորանիստ մկանները –դասավորված են երեք շերտով` մակերեսային ,միջին

և խորանիստ:Ամենամեծ զարգացման է հասած մակերեսային շերտի մկանները

,որոնք պահում են ողնաշարը ուղղահայաց դիրքում:Դրանք են`գլխի և պարանոցի

զոլավոր մկանները և ողնաշարը ուղղող մկանը:

Գլխի մկաններ

Գլխի մկանները բաժանվում են երկու խմբի `դիմախոսական կամ միմիկայի և ծամիչ

մկանների :Դիմախոսական կամ միմիկայի մկանները տարբերվում են մարդու

մարմնի մյուս շրջանի մկաններից կպման բնույթով և ֆունկցիայով:Նրանք

տեղակայված են մակերեսորեն, անմիջապես մաշկի տակ ,փակեղներով ծածկված

չեն և մեկ ծայրով են կպած ոսկրի հետ :Միմիկայի մկանների մկանային խրձերը

ունեն շրջանաձև կամ ճաճանչաձև ուղություն և սկսվելով ոսկրի ոսկրից նրանց

վերջանում են մաշկի մեջ,այդ պատճառով էլ կծկվելիս առաջացնում են մաշկի բարդ

շարժումներ:Ծամիչ մկանները իրենց կպման ձևով չեն տարբերվում կմախքային

մկաններից,ազդում են քունք-ստործնոտային հոդի վրա և շարժման մեջ են դնում

դիմային գանգի միակ շարժուն ոսկրը` ստորին ծնոտը,ապահովելով ծամելու

պրոցեսը:Ծամիչ մկանները մասնակցում են նաև հոդաբաշխ խոսքի առաջացմանը :

Դիմախոսական կամ միմիկայի մկաններ:

Տեղադրմանը համապատսախան բաժանվում են հինգ խմբի.

I. Գանգաթաղի մկաններ .

1.Վերգանգային մկան –ծածկում է գանգաթաղը :Այն իրենից ներկայացնում է

մկանաջլոնային մկան և կազմված է` ծոծրակ-ճակատային մկանից ,ջլային

սաղավարտից և քունք-գագաթային մկանից:Ծոծրակ-ճակատային մկանը սկսվում է

առջևից հոնքերի մաշկից ,իսկ հետևից `ծոծրակոսկրից:ՈՒնի երկու փորիկ `

ճակատային և ծոծրակային,որոնք միացած են միմյանց ջլոնով,որը ստացել է ջլային

սաղավարտ անունը:Քունք-գագաթային մկանը տեղավորված է գանգի կողմնային

մակերեսի և թույլ է զարգացած :Ծոծրակ-ճակատային մկանի կծկման ժամանակ գլխի

46

մաշկի մազածածկ մասը ջլային սաղավարտի հետ ազատ տեղաշարժվում է

գանգաթաղի վրայով:

2.Հպարտության մկան :

II. Ակնային ճեղքը շրջապատող մկաններ.

1.Աչքի շրջանաձև մկան :

2.Հոնքը կնճռող մկան:

III. Քթանցքները շրջապատող մկաններ.

1.Քթային մկան :

2.Քթի միջնապատը իջեցնող մկան :

IV. Բերանի ճեղքը շրջապատող մկաններ.

1.Բերանի շրջանաձև մկան :

2.Բերանի անկյուն իջեցնող մկան :

3.Ստորին շուրթը իջեցնող մկան :

4.Կզակային մկան:

5.Թշամկան :

6.Վերին շուրթը բարձրացնող մկան:

7.Բերանի անկյունը բարձրացնող մկան:

8.Այտային մեծ մկան:

9.Այտային փոքր մկան:

10.Ծիծաղի մկան:

V. Ականջ խեցու մկաններ-մարդու մոտ թույլ են զարգացած և նրանք երեքն

են`առաջային,վերին և հետին ականջային մկաններ:

Ծամիչ մկաններ :

1.Ծամիչ մկան –ունի երկու մաս `մակերեսային և խորանիստ: Մակերեսայինը

սկսվում է վերին ծնոտի այտային ելունից և այտային աղեղից և կպչում ստորին

ծնոտի մարմնին:Խորանիստ մասը սկսվում է այտային աղեղից և կպչում ստորին

ծնոտի պսակաձև ելունին:

Ֆունկցիան –բարձրացնում է ստորին ծնոտը վեր ,իսկ մակերեսայինը ուղղում է նաև

ստորին ծնոտը առաջ :

47

2.Քունքամկան-հովարաձև է:Սկսվում է քունքոսկրի խրթեշից և կպչում ստորին

ծնոտի պսակաձև ելունին :

Ֆունկցիան –բարձրացնում է վեր ստորին ծնոտը և առաջ ձգված ստորին ծնոտը ձգում

է հետ :

3.Միջային թևակերպային մկան –սկսվում էսեպոսկրի թևակերպային ելունից և

կպչում ստորին ծնոտի անկայնը:

Ֆունկցիան –բարձրացնում է վեր ստորին ծնոտը և ձգում այն առաջ:

4.Կողմնային թևակերպային մկան-սկսվում է սեպոսկրի թևակերպային ելունից և

կպչում ստորին ծնոտի վզիկին:

Ֆունկցիան –երկկողմանի կծկման ժամանակ ստորին ծնոտը ձգում են առաջ ,իսկ

միակողմանի կծկման ժամանակ ստորին ծնոտը ուղղվում է հակառակ կողմը:

Պարանոցի մկաններ

Պարանոցի մկանները բաժնվում են երկու խմբի` մակերեսային և խորանիստ:

Պարանոցի մակերեսային մկաններն են `

1) Պարանոցի ենթամաշկային մկան –պառկած է անմիջապես մաշկի տակ

:Սկսվում է անրակից ցած ,անցնում է վեր և զբաղեցնում պարանոցի

գրեթե ամբողջ առաջ-կողմնային մակերեսը և դեպի վեր դեմքի շրջանում

ներհյուսվում է ծալիչ մկանի փակեղի մեջ:

Ֆունկցիան –բարձրացնում է պարանոցի մաշկը,պահպանելով մակերեսային

երակները ճնշվելուց:

2) Կրծոսկր-անրակ-պտկաձևային մկան –տեղադրված է ենթամաշկային

մկանի տակ:Ժապավենաձև մկան է ,սկսվում է երկու ոտիկներով

(միջային ,կողմնային) կրծոսկրի կոթից և անրակի կրծոսկրային ծայրից

և կպչում քունքոսկրի պտկաձև ելունին:

Ֆունկցիան-միակողմանի կծկման ժամանակ գլուխը թեքում է իր կողմը

:Մկանի երկկողմանի կծկման ժամանակ գլուխը թեքվում է հետ

:Անշարժացված գլխի դեպքում ձգում է դեպի վեր կրծքավանդակը

`նպաստելով ներշնչմանը,ուստի հանդիսանում է օժանդակ ներշնչական

մկան:

3) Վերկորճային մկաններ.

Երկփորանի մկան –ունի երկու փորիկ`հետին և առաջային, որոնք

միացած են միջանկյալ ջլով:Հետին փորիկը սկսվում է քունքոսկրի

պտկաձև ելունից ,ուղղվում է վար և վեր է ածվում միջանկյալ ջլի,որը

կպչում է կորճոսկրի մարմնին:Մկանի միջանկյալ ջիլը վեր է ածվում

առաջային փորիկի ,որը ձգվելով վեր կպչում է ստորին ծնոտին:

48

Ֆունկցիան-ամրացած ստորին ծնոտի դեպքում կորճոսկրը ձգում է դեպի վեր

:Ամրացած կորճոսկրի դեպքում ստորին ծնոտը իջեցնում է վար:

Մախաթ-կորճային մկան-սկսվում է քունքոսկրի մախաթաձև ելունից և

կպչում կորճոսկրի մարմնին:

Ֆունկցիան-ձգում է կորճոսկրը վեր:

Ծնոտ-կորճային մկան-սկսվում է ստորին ծնոտից և կպնում

կորճոսկրին:Այս մկանը կազմում է բերանի ստոծանու մկանային հենքը:

Ֆունցկիան-եթե ամրացված է ստորին ծնոտը մկանը բարձրացնում է վեր

կորճոսկրը կոկորդի հետ միասին:Ամրացված կորճոսկրի դեպքում `իջեցնում է

վար ստորին ծնոտը:

Կզակ-կորճային մկան-տեղադրված է ծնոտ-կորճային մկանի վերին

մակերեսի վրա ,նրա միջին գծի երկու կողքերին:Սկսվում է կզակից և

կպնում կոժոսկրին:

Ֆունկցիան-ամրացած կոճոսկրի դեպքում իջեցնում է վար ստորին ծնոտը ,իսկ

ստորին ծնոտի ամրացման դեպքում `բարձրացնում է վեր կորճոսկրը:

4) Ստոր-կորճային մկաններ

Թիակ-կորճային մկան-սկսվում էթիակի վերին եզրից և կպչում

կորճոսկրին:Այս մկանը ունի երկու փորիկ`ստորին և վերին ,որոնք

միացած են իրար միջանկյալ ջլով:

Ֆունկցիան-ձգում է վար կորճոսկրը

Կրծոսկր-կորճային մկան-սկսվում է կրծոսկրի կոթից և կպնում

կորճոսկրին:

Ֆունկցիան-ձգում է վար կորճոսկրը :

Կրծոսկր- վահանային մկան –սկսվում է կրծոսկրի կոթից և կպչում

կոկորդի վահանաճառին:

Ֆունցկիան-կոկորդը ձգում է դեպի վար :

Վահան-կորճային մկան-սկսվում է կոկորդի վահանաճառից և կպչում

կորճոսկրին:

Ֆունցկիան-մոտեցնում է կորճոսկրը կոկորդին:

Պարանոցի խորանիստ մկանները բաժանվում են երկու խմբի`կողմնային և

միջային կամ առողնաշարային:Կողմնային խմբի մկանները գտնվում են

ողնաշարի կողքերին ,իսկ միջային կամ առողնաշարային խումբը `ողնաշարից

առաջ: Կողմնային խմբի մկաններն են`ներկայացված է

49

սանդղաձև մկաններով և համապատասխան նրանց տեղադրության

տարբերում են `առաջային ,միջին և հետին սանդղաձև մկանները : Առաջային

սանդղաձև մկան-սկսվում է III-IV պարանոցային ողների պարանոցային

ողների լայնական ելուններից և կպչում I կողին:

Միջին սանդաձև մկան –սկսվում է II-VII պարանոցային ողների լայնական

ելուններից և կպչում I կողին:

Հետին սանդաձև մկան –սկսվում էIV-VI պարանոցային ողներից և կպչում II

կողին:

Ֆունկցիան –սանդղաձև մկանները բարձրացնում են I և II կողերը,նպաստում

կրծքավանդակի լայնացմանը, ուստի հանդիսանում են օժանդակ ներշնչական

մկաններ :Ամրացած կրծքավանդակի դեպքում ,երկու կողմի սանդաձև

մկանները կծկվելով ծալում են ողնաշարի պարանոցային մասը դեպի

առաջ:Միակողմանի կծկման ժամանակ ծալում և թեքում են ողնաշարի

պարանոցային մասը դեպի իրենց կողմը :

Միջային կամ առողնաշարային մկանախումբը –տեղադրված է ողնաշարի

առաջային մակերեսին միջին գծի երկու կողմերում , դրանք են`

1.Պարանոցի երկար մկան :

2.Գլխի երկար մկան:

3.Գլխի առաջային ուղիղ մկան:

4.Գլխի կողմնային ուղիղ մկան :

Ֆունկցիան –բոլոր մկանները ծալում են գլուխը ,իսկ կողմնային ուղիղ մկանը

`զատում է գլուխը:

Դասախոսություն 7

Կրծքի մկաններ Կրծքի մկանները բաժանվում են երեք խմբի`

1.ՈՒսագոտու հոդերի վրա ազդող մկաններ :

2.Կրծքի սեփական մկաններ:

3.Ստոծանի:

ՈՒսագոտու հոդերի վրա ազդող մկաններ :

1.Մեծ կրծքային մկան –հովհարաձև է և գրավում է կրծքավանդակի առաջային

պատի զգալի մասը :Նրա սկսման տեղերին համապատասխան տարբերում

են`անրակային մաս `սկսվում էանրակի միջային կեսից ,կրծոսկր-կողային

մաս `սկսվում է կրծոսկրի առաջային մակերեսից և վերին 6 կողաճառներից,

որովայնանին մաս`սկսվում է որովայնի ուղիղ մկանի փակեղից : Մեծ

կրծքային մկանի խրձերը միանալով կպչուն են բազուկոսկրի մեծ թմբիկին:

50

Ֆունկցիան –իջեցնում է բարձրացած վերին վերջույթը և առբերում

իրանին,միաժամանակ այն պտտելով ներս:Եթե վերին վերջույթը ամրացած է

ապա բարձրացնում է կողերը և կրծոսկրը նպաստելով կրծքավանդակի

լայնացմանը ,ուստի հանդիսանում է օժանդակ ներշնչական մկան:

2.Փոքր կրծքային մկան-եռանկյունաձև է ,տեղակայված մեծ կրծքային մկանից

հետ:Սկսվում է III-V կողերից և կպչում թիակի կտցաձև ելունին:

Ֆունկցիան –թիակը թեքում է առաջ:Ամրացած ուսայիգ գոտու դեպքում

բարձրացնում է կողերը,նպաստելով կրծքավանդակի լայնացմանը ,ուստի

հանդիսանում է օժանդակ ներշնչական մկան:

3.Ենթաանրակային մկան –զբաղեցնում է I կողի և անրակի միջև ընկած

տարածությունը:Սկսվում է I կողաճառից և կպչում անրակի ուսելունային

ծայրին:

Ֆունկցիան –ձգում է անրակը ներքև և առաջ :

4.Առաջային ատամնավոր մկան-քառանկյունաձև է,հպվում է կրծքավանդակին

կողքից :Սկսվում է խոշոր ատամներով վերին ութ կողերից և կպչում թիակի

միջային եզրին և ստորին անկյունին:

Ֆունցկիան –տեղաշարժում է թիակը և վերին վերջութը բարձրացնում

էհորիզոնականից վեր:Ամրացած թիակի դեպքում բարձրացնում է կողերը,

նպաստելով կրծքավանդակի լայնացմանը,ուստի հանդիսանում է օժանդակ

ներշնչական մկան:

Կրծքի սեփական մկաններ

1.Արտաքին միջկողային մկաններ –յուրաքանչյուր կողմում 11մկան , սկսվում են

վերադիր կողի ստորին եզրից և ուղղվելով վար ու առաջ կպչում են ստորադիր կողի

վերին եզրին:Մկանները զբաղեցնում են միջկողային տարածությունները `կողի

թմբիկներից մինչև կողաճառներ:

Ֆունկցիան –բարձրացնում են կողերը և հանդիսանում են հիմնական ներշնչական

մկաններ:

2.Ներքին միջկողային մկաններ –տեղադրված են արտաքին միջկողային մկաններից

ներս ,նրանք զբաղեցնում են միջկողային տարածությունները սկսած կողաճառներից

մինչև կողերի անկյունները:Մկանները սկսվում են ստորադիր կողի վերին եզրից և

կպչում վերադիր կողի ստորին եզրին ,ուղղվելով ներքևից դեպի վեր ու դուրս:

Ֆունկցիան -իջեցնում են կողերը և հանդիսանում հիմնական արտաշնչական

մկաններ:

3.Ենթակողային մկաններ –գտնվում են կրծքավանդակի հետին բաժնի ներքին

մակերեսի ստորին մասում :Սկսվում են X-XII կողերից,ուղղվում են դեպի վեր և դուրս

,ցատկելով 1-2կողերի վրայով և կպչում վերադիր կողին:

51

Ֆունկցիան –իջեցնում են կողերը և հանդիսանում են հիմնական արտաշնչական

մկաններ:

4.Կրծքի լայնական մկան –տեղադրված է կրծքավանդակի առաջային պատի հետին

մակերեսին:Սկսվում են կրծոսկրից և նրա խրձերը հովհարաձև ցրվելով դեպի կողմ և

վեր ,առանձին ատամներով կպչում II-VI կողաճառներին:

Ֆունկցիան -ձգում են կողերը վար և հանդիսանում են հիմանկան արտաշնչական

մկան :

Ստոծանի

Հանդիսանում է շարժուն մկանաջլոնային միջնապատ կրծքի և որովայնի խոռոչների

միջև:Այն գմբեթաձև է ,պայմանավորված ներքին օրգանների դիրքով և կրծքային և

որովայնային խոռոչների ճնշման տարբերությամբ:ՈՒռուցիկ կողմով ստոծանին

ուղղված է կրծքի խոռոչի միջև,գոգ կողմով`որովայնի խոռոչի միջև:Ստոծանին

գլխավոր շնչական մկանն է և որովայնային մամուլի կարևորագույն օրգանը:

Ստոծանու մկանային խրձերը դասավորված են ծայրամասում ,ունեն ջլանային կամ

մկանային սկիզբ:Դեպի վեր ,ծայրամասից դեպի ստոծանու մեջտեղը մկանային

խրձերը միանալով դառնում են ջլային կենտրոն:Սկսման տեղերին

համապատսախան տարբերում են ստոծանու գոտկային ,կողային և կրծոսկրային

մասեր: Ստոծանու գոտկային մասի մկանաջլոնային խրձերը

սկսվում են գոտկային ողների առաջային մակերեսից աջ և ձախ ոտիկներով:

Վերևում նրանց մկանային խրձերը խաչվում են առաջին գոտկային ողնի մարմնի

առջևում առաջացնելով աորտայի բացվածքը ,որով անցնում են աորտան և կրծքային

ծորանը:Աորտային բացվածքից ավելի վեր ստոծանու աջ և ձախ ոտիկների

մկանային խրձերը նորից խաչվում են առաջացնելով կերակրափողային

բացվածքը,որի միջով կրծքի վանդակից որովայնի խոռոչ են անցնում կերակրափողը

և թափառող նյարդը:Յուրաքանչյուր կողմից ստոծանու գոտկային և կողային մասերի

միջև կա մկանաթելերից զուրկ եռանկյունաձև տեղամաս,որը կոչվում է գոտկա-

կողային եռանկյունի:Այստեղ որովայնի խոռոչը կրծքային խոռոչից բաժանվում են

ներորովայնային և ներկրծքային փակեղներով:Այս եռանկյունին հանդիսանում է

որովայնի թույլ կետերից, ուստի ներորովայնային ճնշման բարձրացամն դեպքում այս

եռանկյան սահմաններում կարող են գոյանալ ստոծանիական ճողվածքները:

Ստոծանու կողային մասը սկսվում է ստորին VI-VII կողերից առանձին մկանային

խրձերով : Ստոծանու

կրծքային մասը ամենաթույլ մասը սկսվում է կրծոսկրի հետին մակերեսից :Կրծքային

և կողային մասերի միջև գտնվում է կրծոսկր-կողային եռանկյունիները ,որոնք

ծածկված են միայն փակեղներով:Սրանք նույնպես հանդիսանում են որովայնի թույլ

կետերից ,որտեղից կարող են առաջանալ ստոծանիական ճողվածքները: Ստոծանու

52

ջլային կենտրոնում `աջից ,կա ստորին սիներակի անցքը, որով ստորին սիներակը

որովայնի խոռոչից անցնում է կրծքի խոռոչ:

Ֆունկցիան –կծկման ժամանակ նրա գմբեթը տափակում է ,որը հանգեցնում է

կրծքային խոռոչի մեծացմանը և որովայնային փոքրացմանը ,որի շնորհիվ տեղի է

ունենում ներշնչում:Ստոծանու թուլացման դեպքում տեղի է ունենում ճիշտ

հակառակը:Որովայնի մկանների հետ միաժամանակ կծկվելու դեպքում ստոծանին

նպաստում է ներորովայնային ճնշման բարձրացմանը:

Որովայնի մկաններ

Որովայնի մկանները կազմում են որովայնի խոռոչի կողմնային , առաջային և հետին

պատերի մկանային հենքը:Տարբերում են որովայնի խոռոչի կողմնային ,առաջային և

հետին մկաններ:Որովայնի կողմնային և առաջային պատերը կազմող մկանները

կազմում են որովայնային մամուլը,որը կարևոր է ներքին օրգանների տարբեր

ֆունկցիոնալ վիճակների ժամանակ որովայնի պատերի օպտիմալ տոնուսը

պահպանելու համար,մկանների կծկումը նպաստում է խոռոչավոր

օրգանների(լեղապարկ,միզապարկ,ուղիղ աղիք) դատարկմանը և ծննդաբերական

ակտի ժամանակ:

Որովայնի կողմնային խմբի մկաններ :

Կողմնային մկանները դասավորված են երեք շերտով`

1.Որովայնի արտաքին թեք մկան –որովայնի կողմնային մկաններից

ամենամակերեսայինն է:Սկսվում է ստորին յոթ կողերից խոշոր

ատամներով:Մկանի խրձերը ուղղված են թեք` վերից վար և միջային

ուղղությամբ:Արտաքին թեք մկանը միջայնորեն վեր է ածվում լայն ջլոնի ,որի

ամենաստորին մասը ուղղվում է դեպի զստոսկրի կատար:Մկանի ջլողնի

ստորին եզրը ազատ է և նա ձգվում է զստոսկրի կատարի առաջային ծայրից

մինչև ցայլային համաճոն,այստեղ նա ծռվում է ներս և առաջացնում է

աճուկային կապանը:

Ֆունկցիան –երկկողամանի կծկման դեպքում իջեցնում է կողերը , ծալում`

ողնաշարը:Միակողմանի կծկման դեպքում `իրանը պտտում է հակառակ կողմը :Եթե

ստորին վերջույթների վրա հենք չկա ,ծալում է կոնքը :

2.Որովայնի ներքին թեք մկան-տեղադրված է արտաքին թեք մկանից ներս կազմելով

որովայնի պատի երկրորդ մկանային շերտը:Սկսվում է մկանային խրձերով

աճուկային կապանի կողմնային 2/3 –ից ,զստոսկրի կատարից :Մկանային խրձերը

անցնում են վարից վեր և կպչում X-XII կողաճառներին :

Ֆունցկիան –երկկողմանի կծկման դեպքում ծալում են ողնաշարը , իջեցնում կողերը

:Միակողմանի կծկման ժամանակ իրանը պտտում է դեպի իր կողմը:Եթե ստորին

վերջույթների վրա հենք չկա`ծալում է կոնքը:

53

3.Որովայնի լայնական մկան-անունը ստացել է նրա մկանախրձերի լայնական

ուղղության կապակցությամբ: Այս մկանը կազմում է որովայնի կողմնային պատի

երրորդ մկանային շերտը :Որովայնի լայնական մկանի խրձերը դասավորված են

հորիզոնական,անցնելով հետևից դեպի առաջ: Սկիզբ են առնում ստորին

6կողերից,զստոսկրի կատարից և աճուկային կապանի կողմնային1/3-ից:Դեպի միջին

գիծ մկանախրձերը վեր են ածվում ջլոնի :

Ներքին թեք և լայնական մկանների ստորին մասերից անջատվում է մկանային

խուրց,որը մտնում է սերմնալարի կազմության մեջ և կազմում են ամորձին

բարձրացնող մկանը:

Ֆունկցիան –փոքրացնում է որովայնի խոռոչի չափերը,լինելով որովայնի մամուլի

կարևոր բախադրիչ մասերը,կողերը ձգում է դեպի միջնագիծ:

Որովայնի առաջային խմբի մկաններ:

1.Որովայնի ուղիղ մկան –ժապավենաձև երկար մկան է :Գտնվում է միջին գծի երկու

կողմերում :Սկսվում է ջլով ցայլոսկրի վերին ճյուղից է ցայլային

համաճոնից:ՈՒղղվելով դեպի վեր կպչում է կրծոսկրի թրաձև ելունին և V-VII

կողաճառներին :Մկանախրձերը ընդհատվում են երեք կամ չորս միջաձիգ

ուղղության ջլային միջհատներով:

Ֆունկցիան –կողերը ձգում է վար ,ծալում` ողնաշարը:Իսկ եթե ստորին վերջույթի

վրա հենք չկա ծալում է կոնքը:

2.Բրգաձև մկան -եռանկյունաձև է ,տեղադրված է ուղիղ մկանի ստորին մասից առաջ

,սկսվում է ցայլոսկրի վերին ճյուղից և ուղղվելով վեր ներհյուսվում է որովայնի

սպիտակ գծին:

Ֆունկցիան-ձգում է որովայնի սպիտակ գիծը :

Որովայնի հետին խմբի մկաններ:

1.Գոտկային քառակուսի մկան-տեղդրված է գոտկային ողների միջաձիգ ելունների

կողքին :Սկսվելով զստոսկրի կատարից և ստորին գոտկային ողների միջաձիգ

ելուններից կպչում է XII կողին և վերին գոտկային ողների միջաձիգ ելուններին :

Ֆունկցիան- Երկկողմնաի կծկման դեպքում նպաստում է ողնաշարը ուղղահայաց

դիրքում պահելուն:Միակողմանի կծկման դեպքում ողնաշարը թեքում է իր կողմը

Վերին վերջույթի մկաններ

Ուսագոտու մկաններ:

1.Դելտայաձև մկան –տեղադրված է անմիջապես մաշկի տակ , տարբերում են

նրա երեք մասեր`անրակային ,ուսելունային և թիակային:

54

Անրակային մասը սկսվում է անրակի կողմնային երրորդականից ,

ուսելունայինը`թիակի ուսելունից ,կողմնայինը `թիակի կատարից : Մկանի բոլոր

երեք մասերի խրձերը միանում են բազուկոսկրի կողմնային մակերեսին և կպչում

բազուկոսկրի վերին ծայրին:

Ֆունկցիան -մկանի անրակային մասը ծալում է բազուկը ,միաժամանակ այն

պտտելով դեպի ներս և առբերում` բազուկը:Թիակային մասը ` տարածում է

բազուկը, այն պտտում դուրս և առբերում :Ուսելունային մասը` զատում է բազուկը

:Ամբողջ մկանը կծկվելու դեպքում վերին վերջույթը զատում է:

2.Վերկատարային մկան –տեղդրված է թիակի վերկատարային փոսում : Սկսվում է

թիակի կատարից վեր և կպչում բազուկոսկրի մեծ թմբին :

Ֆունկցիան –զատում է բազուկը:

3.Ստորկատարային մկան –սկսվում է թիակի կատարից ցած և կպչում բազուկոսկրի

մեծ թմբին:

Ֆունկցիան –պտտում է բազուկը դուրս:

4. Փոքր կլոր մկան –սկսվում է թիակի կողմնային եզրից և կպչում բազուկոսկրի

մեծ թմբին:

Ֆունկցիան-բազուկը պտտում է դուրս:

5. Մեծ կլոր մկան –սկսվում է թիակի կողմնային եզրից և ստորին անկյունից և

կպչում բազուկոսկրի փոքր թմբին :

Ֆունկցիան –տարածում է բազուկը ,առբերում և պտտում նրան դեպի ներս :

6. Ենթաթիակային մկան –զբաղեցնում է թիակի կողային մակերեսը: Սկսվում է

թիակի ենթաթիակային փոսից և կպչում բազուկոսկրի փոքր թմբին:

Ֆունկցիան -առբերում է բազուկը և պտտում այն դեպի ներս:

Բազկի մկաններ

Բազկի մկանները բաժանում են երկու խմբի`առաջային կամ ծալիչներ և հետին

կամ տարածիչներ:

Բազկի առաջային խմբի մկաններ կամ ծալիչներ:

1.Կտցաբազկային մկան- սկսվում է թիակի կտցաձև ելունից և կպրում

բազուկոսկրի փոքր թմբին:

Ֆունկցիան –ծալում է բազուկը ,առբերում նրան և պտտում դեպի դուրս :

55

2.Բազկի երկգլխանի մկան –ունի երկու գլուխ` կարճ և երկար:

Կարճ գլուխը սկսվում է թիակի կտցաձև ելունից ,իսկ երկար գլուխը` թիակի

տանձաձև հոդափոսի վերին եզրից:Բազկի կեսի մակարդակին երկու

գլուխները միանում են և կպնում ճաճանչ ոսկրի թմբին :

Ֆունցկիան –ծալում է բազուկը և նախաբազուկը :Դեպի ներս դարձած

նախաբազուկը պտտում է դուրս(վերհակում է) :

3.Բազկային մկան –սկսվում էբազուկոսկրի մարմնի ստորին երրորդականից և

կպչում` ծղիկոսկրին:

Ֆունցկիան –ծալում է նախաբազուկը:

Բազկի հետին խմբի մկաններ կամ տարածիչներ

1.Բազկի եռագլուխ մկան-զբաղեցնում է բազկի հետին մակերեսը ամբողջ

երկարությամբ:Ունի երեք գլուխ:Կողմնային և միջային գլուխները սկսվում են

բազուկոսկրի վերին ծայրից ,իսկ երկար գլուխը`թիակի տանձաձև հոդափոսի

ստորին եզրից:Բազկի հետին մակերեսի կեսում խրձերը միանում են և ջիլը

կպչում է ծղիկոսկրի արմկային ելունին:

Ֆունկցիան –տարածում են նախաբազուկը ,իսկ երկար գլուխը տարածում է

բազուկը և այն առբերում:

2.Արմկային մկան –սկսվում է բազուկոսկրի կողմնային կոճից և կպչում

ծղիկոսկրի արմկային ելունին:

Ֆունցկիան-տարածում է նախաբազուկը :

Նախաբազկի մկաններ Նախաբազկի մկանները բաժանվում են երկու խմբի:Առաջային խումբը

կազմում են ձեռքի և մատների 7 ծալիչներ և 2 վարհակիչներ,հետինը`ձեռքի և

մատների 9 տարածիչներ և 1վերհակիչներ:

Նախաբազկի առաջային խմբի մկաններ-դասավորված են 4 շերտով:

Առաջին շերտը կազմում են `

1.բազկա-ճաճանչային մկան –ծալում է նախաբազուկը ,դնում է ձեռքը

վերհակման և վարհակման դիրքերի միջև:

2.Կլոր վարհակիչ մկան –վարհակում է նախաբազուկը և մասնակցում

նախաբազկի ծալմանը :

3.Դաստակը ծալող ճաճանչային մկան-ծալում է դաստակը և զատում `ձեռքը:

4.Ափի երկար մկան-ծալում է ձեռքը :

5.Դաստակը ծալող ծղիկային մկան-ծալում է դասատկը և առբերում ձեռքը:

Երկրորդ շերտը կազմում են `

56

1.Մատները ծալող մակերեսային մկան –նախաբազկի ստորին մասում

բաժանվում է չորս մասի և կպչում II-V մատների միջին ֆալանգներին :Ծալում

է II-V մատների միջին ֆալանգները և մասնակցում ձեռքի ծալմանը:

Երրորդ շերտը կազմում են `

1.Մատները ծալող խորանիստ մկան-կպչում է II-V մատների հեռակա

ֆալանգներին:Ծալում է II-V մատների հեռակա ֆալանգները և ձեռքը:

2.Բութ մատը ծալող երկար մկան –ծալում է բութ մատը:

Չորրորդ շերտը կազմում է`

1.Քառակուսի վարհակիչ մկան-վարհակում է նախաբազուկը :

Նախաբազկի հետին խմբի մկաններ

Բաժանվում են երկու շերտի`մակերեսային և խորանիստ:

Մակերեսային շերտի մկաններն են`

1.Դաստակը տարածող ճաճանչային երկար մկան –տարածում և զատում է ձեռքը :

2.Դաստակը տարածող ճաճանչային կարճ մկան- տարածում և զատում է ձեռքը:

3.Մատները տարածող մկան-ճաճանչ-դաստակային հոդի շրջանում բաժանվում է

չորս ջլերի և կպչում II-V մատների միջին և հեռակա ֆալանգներին:Նախադաստակի

ոսկրերի գլխիկների մակարդակին տարածիչի ջլերը միանում են իրար

հետ:Տարածում է II-V մատները և ձեռքը:

4.Դաստակը տարածող ծղիկային մկան-տարածում է ձեռքը և առբերում :

5.Ճկույթը տարածող մկան-տարածում է ճկույթը:

Խորանիստ շերտի մկաններն են `

1.Ձեռքի բութ մատը զատող երկար մկան զատում է բութ մատը:

2.Ձեռքի բութ մատը տարածող երկար մկան –տարածում է բութ մատը :

3.Ձեռքի բութ մատը տարածող կարճ մկան-տարածում է բութ մատը:

4.Ցուցամատը տարածող մկան-տարածում է ցուցամատը :

5.Վերհակող մկան-վերհակում է նախաբազուկը:

Ստորին վերջույթի մկաններ

Կոնքի մկաններ

57

Կոնքի մկանները բաժանվում են երկու խմբի` արտաքին և ներքին: Կոնքի

մկանների ներքին խումբն են`

1.Զստագոտկային մկան-կազմված է երկու մկաններից`մեծ գոտկային և զստային

,որոնք սկսվելով տարբեր տեղերում միանում են և դառնում մեկ մաիսնական մկան և

կպչում ազդրոսկրի փոքր տամբիոնին: Մեծ գոտկային մկանը - սկսվում

է XII կրծքային և բոլոր գոտկային ողների մարմիններից :

Զստամկանը զբաղեցնում է զստափոսը ,սկսվում է զստափոսի վերին կեսից:

Ֆունկցիան –ծալում է ազդրը :Ստորին վերջույթի անշարժացման դեպքում ծալում է

ողնաշարի գոտկային մասը և կոնքը իրանի հետ խոնհարում է առաջ:

2.Փոքր գոտկային մկան-սկսվում էXII կրծքային և I գոտկային ողների միջողնային

սկավառակից և կպչում զստոսկրին:

Ֆունկցիան –ձգումէ զստային փակեղը :

3.Ներքին փականցքային մկան –սկսվում է զստոսկրի կոնքային եզրից և կպչում

ազդրոսկրի մեծ տամբիոնում:

Ֆունկցիան –ազդրը պտտում է դուրս :

4.Վերին երկվորյակ մկան –սկսվում է նստոսկրի ճյուղից և կպչում ազդոսկրի մեծ

տամբիոնին:

5.Ստորին երկվորյակ մկան-սկսվում է նստային թմբից և կպչում ազդոսկրի մեծ

տամբիոնին:

Ֆունկցիան –երկվորյակ մկանները ազդրը պտտում են դուրս :

6.Տանձաձև մկան –սկսվում է սրբոսկրի կոնքային եզրից և կպչում ազդրոսկրի մեծ

տամբիոնին:

Ֆունցկիան –ազդրը պտտում է դուրս:

Կոնքի մկանների արտաքին խումբ:

Կոնքի արտաքին մկանենրը տեղդրված են հետույքային շրջանում և դասավորված են

երեք շերտով` մակերեսային ,միջին և խորանիստ :

Մակերեսային շերտի մկաններն են:

1.Մեծ հետույքային մկան ,որը հզոր մկան է,սկսվում է զստոսկրի կատարից,սրբոսկրի

և պոչուկի հետին մակերեսներից և կպչում ազդոսկրի վերին ծայրին:

Ֆունցկիան-տարածում է ազդրը և միաժամանակ պտտում այն դուրս : Վերին

խրձերը`զատում են ազդրը,իսկ ստորինները առբերում են ազդրը և պտտում

դուրս:Ստորին վերջույթի անշարժացման դեպքում մկանը տարածում է կոնքը և նրա

հետ միասին նաև իրանը,վերջինիս պահելով ուղղաձիգ դիրքում ազդոսկրի գլխիկի

վրա (մարմնին տալիս է զինվորականի կեցվածք):

58

2.Ազդրի լայն փակեղը լարող կամ զստաոլոքային մկան-սկսվում է զստոսկրի

կատարի առաջային ծայրից և կպչում ոլոքի դրսային կոճին:

Ֆունցկիան-ամրացնում է ծնկան հոդը տարացված դիրքում,ծալում է ազդրը:

Միջին խմբի մկաններն են:

1.Միջին հետույքային մկան-սկսվում է զստոսկրի արտաքին մակերեսից և կպչում

ազդոսկրի մեծ տամբիոնին:

Ֆունցկիան-զատում է ազդրը,առաջային խրձերը պտտում են ազդրը ներս

,հետինները `դուրս:Ամրացված ստորին վերջույթի դեպքում պահում է իրանը

ուղղաձիգ դիրքում:

2.Ազդրի քառակուսի մկան-սկսվում է նստաթմբից և կպնում ազդրոսկրի վերին

ծայրին:

Ֆունցկիան-ազդրը պտտում է դուրս :

Խորանիստ շերտի մկաններն են`

1.Փոքր հետույքային մկան –տեղադրված է միջին հետույքային մկանի տակը

:Սկսվում է զստոսկրի արտաքին մակերեսից և կպնում ազդրոսկրի մեծ տամբիոնին:

Ֆունցկիան-զատում է ազդրը ,առաջային խրձերը ազդրը պտտում են ներս ,իսկ

հետինները `դուրս:

2.Արտաքին փականցքային մկան-սկսվում է ցայլոսկրից և նստոսկրի ճյուղից և

կպչում ազդրոսկրի վերին ծայրին:

Ֆունցկիան-ազդրը պտտում է դուրս:

Ազդրի մկաններ

Ազդրի մկանները բաժանվում են երեք խմբի`առաջային կամ ծալիչներ,հետին կամ

տարածիչներ և միջային կամ առբերիչներ:

Ազդրի մկանների առաջային խումբ

1.Դերձակների մկան –սկսվումէ զստոսկրի կատարի առաջային ծայրից և կպչում

ոլոքի թմբուկթյանը:

Ֆունցկիան-ծալում է ազդրը ու ծունկը ,մասնակցում է ազդրի զատմանը և դեպի

դուրս պտտմանը :

2.Ազդրի քառագլուխ մկան-մարդու օրգանիզմի ամենաուժեղ և ամենազանգվածային

մկանն է:Բաղկացած է չորս մկաններից ,արանք կազմում են նրա գլուխները`ազդրի

ուղիղ ,կողմնային ,միջային և միջանկյալ լայն մկաններ :Ազդրի հեռադիր

երրորդականում բոլոր չորս գլուխները կազմում են մի ընդհանուր ջիլ,որը կպչում է

ոլոքի թմբկությանը, իր մեջ ներառելով ծնոսկրը:

Ազդրի ուղիղ մկանը սկսվում է զստոսկրի կատարի առաջային ծայրից:Ազդրի

կողմնային լայն մկանը բոլոր մասերից ամենախոշորն է : Սկսվում է ազդրոսկրի մեծ

59

տամբիոնից:Ազդրի միջային լայն մկանը սկսվում է ազդրոսկրի վերին ծայրից:Ազդրի

միջանկյալ լայն մկանը սկսվում է ազդոսկրերի մարմնի վերին 2/3-ից :

Ֆունցկիան-տարածում է սրունքը ,իսկ ազդրի ուղիղ մկանը `ծալում է ազդրը :

Ազդրի հետին խմբի մկանները:

1.Ազդրի երկգլխանի մկան-ունի երկու գլուխներ `երկար և կարճ:Երկար գլուխը

սկսվում է նստաթմբից ,կարճ գլուխը ազդոսկրի մարմնի վերին

երրորդականից:Ազդրի ստորին երրորդականի ,երկու գլուխները միանում են իրար և

մկանի ընդհանուր ջիլը կպչում է նրբոլոքի գլ;իկին:

Ֆունցկիան-տարածում է ազդրը ,ծալում է սրունքը և այն պտտում դուրս:

2.Կիսաջլակազմ մկան-սկսվում է նստաթմբից և կպչում ոլոքի միջային կոճին:

Ֆունցկիան-տարածում է ազդրը ,ծալում է սրունքը և այն պտտում ներս:

3.Կիսաթաղանթակազմ մկան-սկսվում է նստաթմբից և կպչում ոլոքի միջային կոճին:

Ֆունցկիան- տարածում է ազդրը ,ծալում է սրունքը և այն պտտում ներս:

Ազդրի միջային խմբի մկաններ:

1.Նազելի մկան-սկսվում է ցայլային համաճոնից և ցայլոսկրի ստորին ճյուղից և

կպնում ոլոքի միջային կոճին:

Ֆունցկիան-առբերում է ազդրը ,ծալում է սրունքը և այն պտտում ներս:

2.Կտինային մկան-սկսվում է ցայլոսկրից և կպնում ազդրոսկրի փոքր տամբիոնին :

Ֆունցկիան-առբերում է ազդրը և այն ծալում:

3.Երկար առբերիչ մկան-սկսվում է ցայլոսկրից և կպչում ազդրոսկրի մարմնին:

Ֆունցկիան-առբերում է ազդրը, միաժամանակ այն ծալում էև պտտում դուրս:

4.Կարճ առբերիչ մկան-սկսվում է ցայլոսկրի մարմնից և կպչում ազդոսկրի մարմնին:

Ֆունցկիան-առբերում է ազդրը և այն ծալում :

5.Մեծ առբերիչ մկան- սկսվում է նստաթմբից ,նստոսկրի ճյուղից և կպնում

ազդոսկրի մարմնին:

Ֆունցկիան-ազդրի ամենաուժեղ առբերիչն է,միջին խմբերը մասկանցում են ազդրի

տարածմանը:

Սրունքի մկաններ

Տարբերում ենք սրունքի առաջային,հետին և կողմնային խմբի մկաններ:

Առաջային խմբի մկաններն են`

60

1.Ոլոքային առաջային մկան-տարածում է սրունք-թաթային հոդը,և ոտքի ամրացման

ժամանակ նպաստում է սրունքին ուղղահայաց դիրքում պահելուն:

2.Մատները տարածող երկար մկան-տարածում են ոտքի մատները և ոտքը և

ամրացնում սրունքը ուղղահայաց դիրքում:

3.Ոտքի բութ մատը տարածող երկար մկան-տարածում է բութ մատը և մասնակցում

թաթի ծալմանը :

Հետին խմբի մկաններն են`

Բաժանվում են երկու շերտի `մակերեսային և խորանիստ :

Մակերեսային շերտի մկաններն են`

1.Սրունքի եռագլուխ մկան –կազմված է երկու մկաններից ` երկորյակ մկանից ,որը

տեղադրված է մակերեսորեն և ձկնամկանից `գտնվում է երկորյակի տակ:

Երկորյակ մկանը ունի երկու գլուխ `միջային և կողմնային:Կողմնայինը սկսվում է

ազդրոսկրի կողմնային կոճից ,իսկ միջայինը միջային կոճից: Սրունքի կեսին

երկորյակ մկանի երկու գլուխները վեր են ածվում ջլի,որը ներքևում ձուլվում է

ձկնամկանի ջլի հետ ,ձևաորելով կրնկային կամ աքիլեսյան ջիլը,սրը կպնում է

կրուկնոսկրի թմբին : Ձկնամկանը սկսվում է ոլոքի հետին

երեսից :

Ֆունցկիան-եռագլուխ մկանը ծալում է սրունքը և ոտքը :Երբ անշարժացած է ոտքը,

պահում է սրունքը վեգոսկրի վրա ,թույլ չտալով նրան շրջվել դեպի առաջ:

2.Ներբանային մկան-սկսվում է ազդրոսկրի կողմնային կոճից և կպնում կրունկոսկրի

թմբին:

Ֆունցկիան-ծալում է սրունքը և ոտքը:

Խորանի շերտի մկաններն են`

1.ծնկափոսային մկան-տեղադրված է ծնկափոսի հատակի շրջանում :

Ֆունցկիան-ծալում է սրունքը և այն պտտում ներս :

2.Մատները ծալող երկար մկան –ծալում է մատների հեռական ֆալանգները,թաթը և

պտտում ոտնաթաթը դուրս:

3.Ոտքի բութ մատը ծալող երկար մկան-ծալում է բութ մատը ,վերհակում և

առբերում է ոտքը:

4.Հետին ոլոքային մկան –ծալում է ոտնաթաթը այն առբերում և վերհակում:

Կողմնային խմբի մկաններն են`

1.Երկար նրբոլոքային մկան:

2.Կարճ նրբոլոքային մկան:

Ֆունցկիան-այս երկու մկանները բարձրացնում են ոտքի կողմնային եզրը և

արգելակում են ոտքին ներբանով դեպի ներս շրջվելը ,ծալում են ոտնաթաթը:

61

Դասախոսություն 8

Մարսողական համակարգի ընդհանուր անատոմիան

Որպեսզի օրգանիզմը պահպանի իր կենսագործնեությունը ,այն պետք է սնվի :Առանց

սննդի օրգանիզմը չի կարող վերականգնել էներգիայի կորուստը:Այս բոլորը

ապահովում էմարսողական համակարգը,որը օրգանների մի համակցություն է,որի

դերն է ընդունած սննդամթերքը ենթարկել մեխանիկական և քիմիական

մշակման,այնուհետև մշակված նյութերը `ներծծման ,իսկ

չմարսվածները`արտաթորում է,որպես կղանք:Մարսողական համակարգը կազմված

է մարսողական խողովակից և գեղձերից:Մարդու մարսողական խողովակը ունի 8-

10մ երկարություն և ստորաբաժանվում է հետևյալ բաժինների`բերանի

խոռոչ,ըմպան,կերակրափող,ստամոքս,բարակ և հաստ աղիքներ:Մարսողական

խողովակը ներսից ծածկված է լորձաթաղանթով,որն իրենից ներկայացնում է

միաշերտ կամ բազմաշերտ էպիթելային հյուսվածք :Լորձաթաղանթը ծածկված է

լորձով և ունի բաց վարդագույնից մինչև վառ կարմիր գույն:Լորձաթաղանթի մեջ

գտնվում են գեղձեր,որոնք արտադրում են հյութ ,որը գեղձի ծորանով բացվում է

լորձաթաղանթի վրա:Երկրորդ շերտը` մկանային շերտն է,որը հարթ մկանային

հյուսվածք է,իսկ վերին և ստորին հատվածները միջաձիգ-զոլավոր մկանային

հյուսվածք է:Երրորդ շերտը`պարանոցի վրա և կրծքավանդակում

շարակցահյուսվածքային շերտն է ,իսկ որովայնի խոռոչում` շճաթաղանթը:

Մարսողական գեղձերը արտադրում են հյութ,որը լցվում է մարսողական խողովակի

մեջ և նրա շնորհիվ տեղի է ունենում սննդի քիմիական մշակում:Մարսողական

գեղձերը բաժանվում են երկու խմբի `փոքր և մեծ:Փոքր մարսողական գեղձերը

տեղակայված են մարսողական խողովակի պատի հաստության մեջ և կոչվում են ըստ

տեղակայման:Օրինակ` ստամոքսային,բարակ ,հաստ աղիքային:Խոշոր գեղձերը

տեղակայված են մարսողական խողովակից դուրս և նրա հետ իրենց կապը

պաշտպանում է իրենց արտազատիչ ծորանի միջոցով,այդ գեղձերն են`խոշոր

թքագեղձերը,լյարդը և ենթաստամոքսային գեղձը:

Բերանի խոռոչ

Բաժանվում է երկու մասի`բերանի նախադուռ և բերանի հատուկ խոռոչ : Նախադուռ

է կոչվում այն տարածությունը,որը դրսից սահմանվում է շրթունքներով և թշերով,իսկ

ներսից` ատամներով ու լնդերով :Բերանի բացվածքի միջոցով նախադուռը բացվում է

դուրս: Բերանի հատուկ խոռոչը տարածվում է առաջային

և կողմնային ատամներից մինչև ըմպանի մուտքը:Բերանի խոռոչը վերևից

սահմանված է քիմքով ,բերանի հատակը կազմում է բերանի ստոծանիով և գրավված

է լեզվով:

62

Քիմք-բաղկացած է երկու մասից`նրա առջևի 2/3-ը ունի ոսկրային հենք` դա կարծր

քիմքն է,իսկ հետին 1/3-ը փափուկ քիմքն է ,որը կազմված է միջաձիգ-զոլավոր

մկաններից:Փափուկ քիմքը իր առջևի եզրով կպչում է կարծր քիմքի հետին եզրին,իսկ

նրա հետին եզրը ազատ կախ է ընկած ցած ու հետ `առաջացնելով քիմային

վարագույրը,որրի մեջտեղում գտնվում է լեզվակը:Դեպի կողքերը փափուկ քիմքը

դառնում է աղեղներ`առաջային և հետին,որոնց միջև գոյանում է մի փոսիկ ,որտեղ

տեղակայված է քմային նշիկը:Յուրաքանչյուր քմային նշիկ իրենից ներկայացնում է

լիմֆոիդ հյուսվածքի կուտակում:Բերանի խոռոչը ըմպանի հետ կապող անցքը

կոպվում է բկանցք:

Լեզու-զոլավոր մկաններից բաղկացած մկանային օրգան է:Նրա ձևի և դիրքի

փոփխությունը մեծ նշանակություն ունի ծամելու և խոսելու գործողության համար

,իսկ նրա լորձաթաղանթում գտնվող նյարդային վերջույթների շնորհիվ լեզուն

դառնում է ճաշակելիքի և համի օրգան: Լեզուն կազմված է մարմնից,ծայրից և

արմատից,որի միջոցով լեզուն կպչում է ստորին ծնոտին և կորճոսկրին:Լեզվի վերին

կոր երեսը դարձած է դեպի քիմքն ու ըմպանը և կոչվում է մեջք:Լեզվի առաջային

բաժնի լորձաթաղանթը օժտված է բազմաթիվ պտկիկներով:Դրանք են`

1. Թելանման և կոնաձև պտկիկներ-զբաղեցնում են լեզվի առաջային մասի վերին

երեսը և այդ հատվածին տալիս է թավշի տեսք:Այս պտկիկները գործում

են,որպես շոշափելիքի օրգաններ:

2. Սնկաձև պտկիկներ-տեղադրված են լեզվի գագաթում և կողքերում, նրանք

ճաշակելիքի օրգաններ են :

3. Պատնեշավոր կամ խրամապատ պտկիկներ-տեղակայված է լեզվի , մեջքի և

արմատի միջև և կապված են համի հետ:

4. Թերթաձև պտկիկներ տեղավորված են լեզվի եզրին և կապված են համի հետ:

Ատամներ

Իրենցից ներկայացնում են բերանի լորձաթաղանթի ոսկրացած պտկիկներ,որոնք

ծառայում են ուտելիքի մեխանիկական մշակման համար:Ատամները տեղավորված

են վերին և ստորին ծնոտների ատամնաբների մեջ:Ատամնաբնային ելունները

ծածկող հյուսվածքը կոչվում է լինդ:Մարդու մոտ ատամները ըստ ֆունկցիայի լինում

են`

1. Ժանիքներ-ծառայում են սնունդը բռնելու համար:

2. Կտրիչներ-ծառայում են սնունդը կտրելու համար:

3. Փոքր սեղանատամներ(փոքր աղորիքներ)-ծառայում են սնունդը մանրացնելու

համար:

4. Մեծ սեղանատամներ(մեծ աղորիքներ)-ծառայում են սնունդը աղալու համար:

Մարդու մոտ երկու անգամ փոխվում են ատամները,ուստի նրանք լինում

են`կաթնատամներ և մշտական ատամներ:Կաթնատամների քսանն են և նրանց

ընդհանուր բանաձևը 2:1:2,այսինքն`երկու կտրիչ ,մեկ ժանիք և երկու փոքր

63

սեղանատամ:Կաթնատամների ծլկթումը սկսվում է կյանքի յոթերորդ ամսից և

վերջանում երրորդ տարվա սկզբում:Առաջինը ծլում է ստորին միջային կտրիչները :

Վեց տարեկանից սկսած կաթնատամները փոխարինվում են մշտական ատամներով:

Մշտական ատամները 32 են և նրանց ընդհանուր բանաձևն է`2:1:2:3 ,այսինքն`երկու

կտրիչ,մեկ ժանիք,երկու փոքր սեղանատամ և երեք մեծ սեղանատամ:Մշտական

ատամների ծլկթումը սկսվում է առաջին մեծ սեղանատամից, 11-13տարեկանում

ատամների ծլկթումը ավարտվում է,բացառությամբ երրորդ մեծ սեղանատամից ,որը

ծլկթում է 18-30 տարեկան հասակում և կոչվում է իմաստության ատամ:

Յուրաքանչյուր ատամ բաղկացած է պսակից ,վզիկից և արմատից:Պսակը ատամի

երևացող մասն է և լնդից դուրս է ցցված,վզիկը` գրգվում է լնդով,իսկ արմատը նստած

է ատամնաբնի մեջ և վերջանում է ատամի գագաթով,որի վրա գտնվում է գագաթի

անցքը,որի միջով ատամի մեջ են մտնում անոթներն ու նյարդերը :Ատամի ներսում

կա խոռոչ որը լցված էարյան անոթներով և նյարդերով հարուստ ատամի

միջուկով,որը կոչվում է ատամի պուլպա:Ատամի կարծր նյութը բաղկացած է`

դենտինից,էմալից,ցեմենտից:Ատամի խոռոչը շրջապատող գլխավոր զանգվածը

դենտինն է,պսակը պատված է էմալով,իսկ արմատը` ցեմենտով:

Բերանի խոռոչի գեղձեր

Բերանի խոռոչի գեղձերը բաժանվում են երկու խմբի`փոքր և մեծ:Փոքր գեղձերը

կոչվում են տեղադրման շրջաններին

համապատասխան`շրթունքային,թշային,լեզվային ,քմային:Մեծ գեղձերը` երեք

զույգ խոշոր թքագեղձեր են ,դրանք են` հարականջային,ենթածնոտային և

ենթալեզվային: Հարականջային թքագեղձերը ամենամեծն

են,տեղավորված են դեմքի կողմնային երեսի ականջխեցուց քիչ ցած ու առաջ:Իր

մակերեսով տարածվում է այտային աղեղից մինչև ստորին ծնոտի անկյունը:Գեղձը

բլթակակազմ է ,նրա ծորանը դուրս գալով գողձից ծակում է թշամկանը և բացվում

բերանի խոռոչի մեջ: Ենթածնոտային

գեղձը մեծության երկրորդն է,բլթակակազմ է ,տեղավորված է ենթածնոտային

փոսում:Գեղձի ծորանը ծակելով բերանի ստոծանին բացվում է բերանի խոռոչի մեջ :

Ենթալեզվային գեղձը ամենափոքրն է:Տեղավորված է բերանի խոռոչի հատակին և

ծածկված է միայն լորձաթաղանթով:Ծորանը բացվում է բերանի խոռոչի մեջ:

Ըմպան

Ըմպանը հանդիսանում է խառը օրգան, այսինքն և մարսողական է և

շնչառական:Ըմպանի ներսում գտնվում է նրա խոռոչը :Ըմպանը տեղավորված է քթի

,բերանի խոռոչների և կոկորդի հետևը ու ձգվում է ծոծրակոսկրի հիմային մասից

մինչև պարանոցային VI ողն:Ըմպանի առջևի մասում տեղավորված օրգաններին

համապատասխան այն բաժանում են երեք մասի `քթային,բերանային և կոկորդային:

Քթային մասը տեղակայված է քթի խոռոչի հետևում և կոչվում է նաև քթըմպան:Այն

հանդիսանում է զուտ շնչական օրգան և ի տարբերություն ըմպանի մյուս բաժինների

նրա պատերը ֆիքսված են ,ուստի այդ հատվածի խոռոչը չի նեղանում:Քթըմպանի

առաջային մասում գտնվում են զույգ խոանները ,որոնց միջոցով այն հաղորդակցվում

է քթի խոռոչի հետ,իսկ կողմնային պատերի վրա գտնվում են մեկական բացվածքներ`

լսողական կամ եվստախյան փողերի ըմպանային բացվածքներն են: Ըմպանի

բերանային մասը ֆունկցիոնալ տեսակետից խառն է,քանի որ այստեղ խաչվում են

64

մարսողական և շնչառական ուղիները:Այս հատվածի առջևում գտնվում է

բկանցքը,որի միջոցով ըմպանը հաղորդակցվում է բերանի խոռոչի հետ :

Ըմպանի կոկորդային մասը տեղակայված է կոկորդի հետևը, այն նույնպես խառը

օրգան է և տարածվում է կոկորդի մուտքից մինչև կերակրափողի մուտքը: Առաջային

պատի վրա գտնվում է կոկորդի մուտքը,որը առջևից սահմանված է

մակկոկորդով:Կլման ժամանակ փափուկ քիմքը բարձրանում է վեր ու հետ և

անջատում է ըմպանի քթային մասը բերանային մասից:Իսկ մակկոկորդը իջնում է

ներքև և փակում կոկորդամուտքը,որոնց շնորհիվ ըմպանը դառնում է մարսողական

օրգան:Ըմպանի ստորին մասում գտնվում է կերակրափողի բացվածքը ,որի շնորհիվ

սնունդը ըմպանից անցնում է կերակրափողի մեջ:

Կերակրափող

Կերակրափողը կամ որկորը նեղ և երկար խողովակ է,որը տեղավորված է ըմպանի և

ստամոքսի միջև:Սկսվում է պարանոցային VI-VII ողների մակարդակից և վերջանում

կրծքային XI ողի մակարդակին:Քանի որ կերակրափողը պարանոցային շրջանում

սկսվելով իջնում է կրծքի խոռոչ ,այստեղից ծակելով ստոծանին ,մտնում է որովայնի

խոռոչ ,ուստի նրան բաժանում են 4 հատվածի`պարանոցային,կրծքային ,

ստոծանիական և որովայնային:Կերակրափողի երկարությունը 23-24սմ

է:Կերակրափողը ծառայում է սննդի տեղափոխմանը դեպի ստամոքս:

Ստամոքս

Ստամոքսը մարսողական ուղու պարկաձև լայնացումն է:Ստամոքսը տեղադրված է

էպիգաստրիալ շրջանում,նրա 5/6 մասը գտնվում է միջին գծից ձախ,նա ձգվում է

կրծքային IX ողի մակարդակից մինչև գոտակային I ողի մակարդակ: Իր երկար

առանցքով ստամոքսն ուղղված է վերից վար,ձախից աջ ,հետևից ատաջ:Ստամոքսն

ունի առաջային և հետին պատեր:Ստամոքսի գոգավոր,վեր ու առաջ դարձած եզրը

կոչվում է փոքր կորություն,իսկ ցած ու ձախ դարձած կոր եզրը`մեծ

կորություն:Ստամոքսը բաժանվում է հետևյալ մասերի`

1. Ստամոքսամուտք,որը կերակրափողի բացվելու տեղն է:

2. Կարդիալ հատված,որը ստամոքսամուտքի հարակից շրջանն է:

3. Ստամոքսի գմբեթ կամ հատակ,կամ թաղ-դա ստամոքսամուտքից ձախ ընկած

հատվածն է:

4. Ստամոքսաելք կամ պիլորիկ հատված -12-մատնյա աղիքի սկսման տեղն է:

5. Ստամոքսի մարմին –դա գագաթից մինչև ստամոքսաելք ընկած հատվածն է:

Ստամոքսի պատը կազմված է երեք շերտից `լորձաթաղանթային,

մկանային և շճաթաղանթային:Լորձաթաղանթում կան երկու տիպի գեղձեր,դրանք

են`

1. Ստամոքսային գեղձեր,որոնք արտադրում են –աղաթթու պարունակող

ստամոքսային հյութը:

2. Գլխավոր գեղձեր ,որոնք արտադրում են միայն պեպսին:

65

Մկանային շերտը կազմված է երեք շերտով դասավորված հարթ

մկանաթելերից:Ստամոքսաելքի շրջանում ստամոքսի լորձաթաղանթը և օղաձև

մկանաթելերը հաստանում են և գոյացնում :Ստամոքսաելքի փականը ու

սեղմիչը,որոնք հանդիսանում են ֆունկցիոնալ հարմարանքներ ,որոնք կարգավորում

են սննդանյութի անցումը ստամոքսից 12- մատնյա աղիքի մեջ և կանխում են նրա

հետ հոսքը դեպի ստամոքս:

Սննդանյութը ստամոքսից անցնում է բարակ աղիքներ:

Բարակ աղիք

Բարակ աղիքը սկսվում է ստամոքսաելքից և իր ճանապահին մի շարք գալարներ

առաջացնելով բացվում է հաստ աղիքի մեջ :Ամբողջ բարակ աղիքի երկարությունը

6,5-7մ է:Բարակ աղիքը բաժանվում է երեք մասի`

1. 12- մատնյա աղիք:

2. Աղիճ աղիք:

3. Զստաղիք:

12-մատնյա աղիքը-պայտի ձևով գրկում է ենթաստամոքսային գեղձի գլխիկը:Նրա մեջ

տարբերում են երեք մասեր`

1. Վերին հորիզոնական հատված,որը առաջին գոտկային ողի մակարդակին

ուղղվում է ստամոքսաելքից հետ ,աջ և ծալվում էու սկիզբ տալիս վայրէջ

հատվածին:

2. Վայրէջ հատվածը ողնաշարի աջ կողմով իջնում է մինչև գոտկային III

ողը,որտեղ նա շրջվում է երկրորդ անգամ ուղղվում է ձախ և գոյացնում

ստորին հորիզոնական հատվածը :

3. Ստորին հորիզոնական հատված,որը ձգվում է դեպի առաջին գոտկային

ողորտեղ այն վեր է ածվում աղիճ աղիքի:

Աղիճ աղիքի և զստաղիքի միջև թեև ցայտուն կերպով արտահայտված սահման

չկա,այնուամենայնիվ այս երկու բաժինները ունեն ակնհայտ

տարբերություններ:Աղիճ աղիքի տրամագիծը մեծ է,պատերը հաստ են ավելի ,քան

զստաղիքինը: Բարակ աղիքի

լորձաթաղանթը ունի մոտ 1մմ բարձրությամբ լորձաթաղանթային

ելուններ`թավիկներ,որոնց ֆունկցիան սննդանյութերի նեծծումն է `արյան և ավշի

մեջ: 12-մատնյա աղիքի լորձաթաղանթի վրա կա

երկայնաձիգ ծալք ,որը տեղավորված է վայրէջ հատվածի միջային պատի վրա :Այդ

ծալքի վրա գտնվում են երկու բացվածքներ`մեծ և փոքր պտկիկներ:Մեծ

պտկիկի(ֆատերյան) մեջ բացվում է ընդհանուր լեղածորանը և ենթաստամոքսային

գեղձի հիմնական ծորանը միասին:Փոքր պտկիկի մեջ բացվում է ենթաստամոքսային

գեղձի լրացուցիչ ծորանը: Բարակ աղիքի լորձաթաղանթը ունի աղիքային

66

գեղձեր,որոնք արտադրում են բարակ աղիքային հյութը:Վնասակար նյութերը և

միկրոօրգանիզմները վնասազերծելու համար լորձաթաղանթում կա հատուկ

ավշային ապարատ,որը իրագործում է կենսաբանական մարսումը:Բարակ աղիքի

մկանային թելերի կծկումներն ապահովում են աղիքների որդանման շարժումը ,որը

կոչվում է աղիքների պերիստալտիկա:Չմարսված սնունդը բարակ աղիքից անցնում է

հաստ աղիք :

Հաստ աղիք

Հաստ աղիքը ձգվում է բարակ աղիքի ծայրից մինչև սրբան և ունի մոտ 1,5-2մ

երկարություն:Հաստ աղիքը բաժանվում է հետևյալ մասերի`

1. Կույր աղիք իր որդանման ելունով:

2. Վերել հաստ աղիք:

3. Լայնական կամ հորիզոնական հաստ աղիք:

4. Վայրէջ հաստ աղիք :

5. Սիգմայաձև հաստ աղիք :

6. ՈՒղիղ աղիք:

Կույր աղիքը հաստ աղիքի սկզբնական մասն է ,մինչև այն կետը,որտեղ բարակ

աղիքը բացվում է հաստ աղիքի մեջ:Կույր աղիքը տեղավորված է աջ զստափոսում:

Նրա միջային հետին երեսից ,որտեղ նրա մեջ բացվում է բարակ աղիքը դուրս է

գալիս որդանման ելունը,որի լորձաթաղանթը հարուստ է լինֆոիդ

հյուսվածքով:Բարակ աղիքի հաստ աղիքի բացվելու տեղում գտնվում է հաստ աղիքի

փականը և հարթ մկանաթելերից առաջացած սեղմանը,որոնք միասին կարգավորում

են կերակրանյութի մղվելը բարակ աղիքից հաստ աղիքի մեջ և կանխում նրա հետ

հոսքը բարակ աղիքի մեջ:

Վերել հաստ աղիքը կույր աղիքի անմիջապես շարունակությունն է և նրանց

սահմանը հանդիսանում է բարակ աղիքի բացման տեղը: Այստեղից հաստ աղիքը

ուղղվում է վեր և հասնելով լյարդի ստորին երեսը առաջացնում է մի ծռում դեպի

ձախ և առաջ`հաստ աղիքի աջ ծունկը և դառնում է լայնական կամ հորիզոնական

հաստ աղիք: Լայնական կամ հորիզոնական հաստ աղիքը ձգվում է

հաստ աղիքի աջ ծնկից մինչև փայծաղի ստորին ծայրի մոտ,որտեղ հաստ աղիքը

ծալվում է երկրորդ անգամ առաջացնելով հաստ աղիքի ձախ ծունկը և դառնում է

վայրէջ հաստ աղիք: Վայրէջ

հաստ աղիքը սկսվում է հաստ աղիքից ձախ ծնկից իջնում է ցած որովայնի խոռոչից

ձախ կողմով և ձախ զստոսկրի կատարին փոխվում է սիգմայաձև աղիքի:

Սիգմայաձև աղիքը վայրէջ հաստ աղիքի շարունակությունն է և տարածվում է մինչև

ուղիղ աղիքի սկիզբը:Սիգմայաձև աղիքը տեղավորված է մեծ կոնքի խոռոչում և

հասնելով կոնքի ձախ պատին այստեղ նա S-աձև ծռվում է և սրբոսկրի դարավանդի

մոտ իջնելով ցած դառնում է ուղիղ աղիք:

ՈՒղիղ աղիքը հաստ աղիքի ծայրային մասն է,որը ավարտվում է սրբանի շրջանում`

հետանցքով: Բացի իր ավելի

67

մեծ տրամագծից,հաստ աղիքը արտաքուստ բարակ աղիքից տարբերվում է հետևյալ

առանձնահատկություններով`

1. Նրա ամբողջ երկարությամբ,բացի ուղիղ աղիքից,նկատվում է հարթ

մկանաթելերից կազմված ձգաններ կամ ժապավեններ:Հաստ աղիքի

ժապավենները երեքն են ,սկսվում են որդանման ելունի հիմքից և

տեղակայվելով միմյանցից հավասար հեռավորության վրա,ձգվում են մինչև

ուղիղ աղիք:Ժապավենները կազմված են ի հաշիվ երկայնաձիգ

մկանաշերտի,որը այստեղ մի լրիվ պատյան չի կազմում,այլ փեղեքվում է երեկ

ժապավենների:

2. Ունի բնորոշ արտափքվածքներ: Հաստ աղիքի արտափքվածքները ներքին

երեսին երևում է պարկաձև փոսերի ձևով,իսկ դրսից նրան ունեն փքվածքների

տեսք:Արտափքվածքների ձագումը կախված է նրանից ,որ ժապավենները

ավելի կարճ են քան ինքը աղիքը:

3. Շճամզային ելուններ,որոնք պարունակում են ճարպ:Ճարպային հավելումները

շճամզի արտափքվածքներն են ելունների ձևով:Նրանք պարունակում են

ճարպային հյուսվածք:

Հաստ աղիքի լորձաթաղանթը թավիկներ չունի,պարունակում է աղիքային գեղձեր և

ավշային հանգույցներ:Աղիքային գեղձերը արտադրում են հաստ աղիքային

հյութը:Հաստ աղիքում գտնվում են նաև ոչ ախտածին բակտերիաններ օրինակ

աղիքային ցուպիկը և այդ բակտերիանները նաև արտադրում են B խմբի և K

վիտամինները:

Լյարդ

Լյարդը մարդու օրգանիզմի ոչ միայն խոշոր մարսողական գեղձ է,այլ նաև`

ամենամեծ արտազատիչ գեղձն է:Լյարդը աղիքների հետ կապված է իր արտազատիչ

ծորանով:Լյարդի մեջ մշակված լեղին ծորանով լցվում է12-մատնյա աղիքի մեջ:

Լյարդը կենտ պարենխիմատոզ օրգան է,տեղավորված է ստոծանու աջ գմբեթի

տակ,որովայնի խոռոչի վերին մասի աջ կողմում և նրա միայն մի փոքր մասն է

անցնում միջին գծից ձախ: Լյարդը ունի երկու երես և երկու եզր:Վերին առաջային

կամ ստոծանիական երեսը կոր է և համապատասխանում է ստոծանու

գոգությանը:Ստորին կամ ընդերային երեսը ուղղված է ցած ու հետ: Վերին առաջային

և ստորին երեսը միմյանցից բաժանվում են սուր առաջային եզրով:Լյարդի մյուս

վերին-հետին երեսը բութ է:Լյարդը բաժանվում է երկու բլթերի`մեծ աջ և փոքր

ձախ:Լյարդի աջ բլթի ստորին մասում գտնվում է լեղապարկի փոսը ,որի մեջ

պարկած է լեղապարկը: Լյարդի ստորին երեսի գրեթե կենտրոնում գտնվում է նրա

դրունքը,որի միջով լյարդ են մտնում լյարդային զարկերակը և դռներակը,իսկ դուրս է

գալիս լյարդի ընդհանուր ծորանը:Լյարդը ծածկված է լյարդի պատյանով,որը դրունքի

շրջանում հաստանում է և անոթների հետ մտնում է լյարդի պարենխիմայի մեջ և

լյարդը բաժանում է բլթակների Լյարդային բջիջները բլթակի մեջ խմբավորվում են

սյունների ձևով: Լյարդային բլթակները կազմող լյարդային բջիջների արանքով

68

անցնում են լեղատար ուղիները:Բլթակից դուրս գալով լեղատար ուղիները բացվում

են միջբլթային ծորանների մեջ,որոնք հավաքվում են լյարդի յուրաքանչյուր

բլթում`բլթային ծորանի մեջ :Աջ և ձախ բլթային ծորանները միանալով կազմում են

լյարդի ընդհանոիր ծորանը ,որը լյարդից դուրս է բերում արտադրված լեղին:

Լեղապարկ

Լեղապարկը մի ամբար է,որտեղ կուտակվում է լյարդի կողմից արտադրված

լեղին:Նա տեղադրված է լյարդի ստորին երեսին ` լեղապարկի փոսի մեջ:Այն

տանձաձև է և կազմված է հետևյալ բաժիններից`հատակ,մարմին ,վզիկ:

Լեղապարկի լայն ,լյարդի առաջային եզրի տակից դուրս եկող ծայրը կոչվում է

հատակ,որին հաջորդում է լեղապարկի մարմինը ,որը վեր է ածվում բարակ ծայրի`

լեղապարկի վզիկի:Վզիկի շարունակությունը պարկային ծորանն է,որը միանում է

ընդհանուր լյարդային ծորանի հետ և առաջացնում ընդհանուր լեղածորանը,որն

իջնելով վար 12-մատնյա աղիքի վերին հատվածի հետևով ծակում է նրա վայրէջ

հատվածի միջային պատը և ենթաստամոքսային գեղձի հիմնական ծորանի հետ

բացվում է 12-մատնյա աղիքի մեծ պտկիկի վրա:Ընդհանուր լեղածորանի 12-մատնյա

աղիքի մեջ բացվելու տեղում օղակաձև մկանների շերտը հաստանում են և կազմում

սեղման `Օդիի սեղմանը,որը կարգավորում է լեղու հոսքը աղիքի մեջ:Քանի որ լեղին

լյարդում արտադրվում է անընդմեջ,բայց աղիքի մեջ անցնում է կարիքի դեպքում

,ուստի լեղին կուտակվում է լեղապարկում:Լյարդում արտադրված լեղին

արտահոսում է լյարդային ընդհանուր ծորանով:Անհրաժեշտության դեպքում լեղին

ընդհանուր լեղածորանով լցվում է 12-մատնյա աղիքի մեջ:Եթե կարիք չկա ,ապա

Օդիի սեղմիչը գտնվում է սեղմված վիճակումև կանխում է լեղու հոսքը դեպի

աղիք,որի հետևանքով լեղին ուղղվում է պարկային ծորանով լեղապարկի մեջ:Երբ

կերակուրը մտնում է ստամոքս տեղի է ունենում լեղապարկի մկանային կծկում և

միաժամանակ Օդիի սեղմիչի թուլացում,որի շնորհիվ լեղին մտնում է12-մատնյա

աղիքի մեջ:

Ենթաստամոքսային գեղձ

Ընկած է ստամքսի հետևը և հանդիսանում է մարսողական խոշոր գեղձ: Բաժանվում

է երեք մասի `գլխիկ ,մարմին և պոչ:Գեղձի գլխիկը ընդգրկված է 12-մատնյա աղիքով

և գտնվում է գոտկային I և II ողների մակարդակին:Մարմինը ունի երեք

երես`առաջային,հետին ,ստորին: Առաջային երեսը հպվում է ստամոքսին, հետին

երեսը դարձած է որովայնի հետին պատին ,ստորին երեսը ուղղված է ցած:Գեղձը

աջից ձախ մի փոքր բարձրանում է,այնպես որ նրա պոչը ընկած է ավելի բարձր,քան

գլխիկը:Գղեձը պատյան չունի :Ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ծորանը

անցնում է ամբողջ գեղձի հաստության միջով` ձախից դեպի աջ :Իր ճանապարհին

նա ընդունում է բազմաթիվ ճյուղեր,որոնք բացվում են ծորանի մեջ

:Ենթաստամոքսային գեղձի գլխիկի մոտ հիմնական ծորանից առանձնանում է գեղձի

69

հավելյալ ծորանը:Հիմնական ծորանը միանալով ընդհանուր լեղածորանին

ընդհանուր բացվածքով բացվում է 12-մատնյա աղիքի մեծ պտկիկի մեջ, իսկ

լրացուցիչ ծորանը ինքնուրույն բացվում է 12-մատնյա աղիքի փոքր պտկիկի մեջ:

Որովայնամիզ

Որովայնամիզը փակ շճային պարկ է :Այն կազմված է երկու թերթիկներից

`առպատային և ընդերային:Առպատային թերթիկը ծածկում է որովայնի պատերը

ներսից ,իսկ ընդերային թերթիկը ` որովայնի խոռոչի օրգանները: Առպատային

թերթիկը անընդհատ շերտով ծածկում է որովայնի առաջային և կողմնային պատերը

ներսից,ապա տարածվում է ստոծանու ու որովայնի հետին պատի վրա , այստեղ նա

հանդիպում է ներքին օրգաններին և շրջվելով նրանց վրա դառնում է ընդերային

թերթիկ:Երկու թերթիկների միջև մնում է մի նեղ ճեղք ,որը կոչվում է որովայնամզի

խոռոչ,որի մեջ գտնվում է որոշ քանակությամբ շճային հեղուկ,որը խոնավ է պահում

օրգանների մակերեսը և հեշտացնում իրար մոտ գտնվող օրգանների շարժումները:

Տղամարդկանց մոտ որովայանմզի խոռոչը փակ է,իսկ կանանց մոտ այն բաց է ,քանի

որ արգանդային փողի որովայնային բացվածքի միջոցով այն հաղորդակցվում է

արտաքին աշխարհի հետ: Որովայանմիզը որովայնի խոռոչի

օրգանները ծածկում է տարբեր կերպ, ուստի նրա և օրգանների միջև կա տարբեր

հարաբերակցություն,որից ելնելով որովայնի խոռոչի օրգանները բաժանվում են `

1. Ներորովայնամզային օրգաններ-դրանք այն օրգաններն են ,որոնց

որովայնամիզը ծածկում է բոլոր կողմերից:Այդ օրգաններն են`ստամոքս,աղիճ

աղիք,զստաղիք,կույր աղիք որդանման ելունով,լայնական հաստ աղիք

,սիգմայաձև հաստ աղիք,ուղիղ աղիքի վերին երրորդական,լյարդ,փայծաղ,իսկ

կանանց մոտ նաև արգանդային փողեր:

2. Միջորովայնամզային օրգաններ-դրանք այն օրգաններն են ,որոնց

որովայնամիզը ծածկում է առջևից և կողքերից:Այդ օրգաններն են`վերել և

վայրէջ հաստ աղիքներ,ուղիղ աղիքի միջին երրորդական:

3. Արտաորովայնամզային օրգաններ-դրան այն օրգաններն են ,որոնց

որովայնամիզը ծածկում է միայն առջևից :Այդ օրգաններն են` լեղապարկ,12-

մատնյա աղիք,ենթաստամոքսային գեղձ,ուղիղ աղիքի ստորին

երրորդական,երիկամներ,միզածորան,միզապարկ,տղամարդկանց մոտ`

սեմնածորան ,շականակագեղձ,սերմնաբշտեր,կանանց մոտ` արգանդ,հեշտոց:

Դասախոսություն 9

70

Շնչական համակարգի ընդհանուր անատոմիան

Շնչական համակարգը հանդիսանում է այն համակարգը ,որը ապահովում է արյան

միջոցով հյուսվածքներին թթվածին հասցնելը և այնտեղից ածխաթթու գազը

մթնոլորտ արտահանելը:Շնչական օրգանները կախված նրանց կատարած

ֆունկցիայից բաժանվում են ` օդատար կամ շնչական ուղիների և շնչական

մասի:Օդատար կամ շնչական ուղիները բաժանվում են երկու մասի`վերին և

ստորին:Վերին շնչական ուղիների մեջ են մտնում քթի խոռոչը և ըմպանը,իսկ

ստորինի մեջ`կոկորդը, շնչափողը,բրոնխները:Օդատար կամ շնչական ուղիները

ծառայում են ներշնչվող և արտաշնչվող օդերի անցկացման համար:Ահդ ուղիների

կազմությունը ունի առանձնահատկություններ`

1. Այդ ուղիները ունեն ոսկրային կամ աճառային կմախք,որի շնորհիվ նրանց

պատերը չեն նեղանում և օդն ազատ շրջանառություն է կատարում ներշնչման

և արտաշնչման ժամանակ:

2. Ուղիների լորձաթաղանթը ունի թարթիչավոր էպիթել:Հաշվել են ,որ 1մմ2

լորձաթաղանթի վրա կա 150 թարթիչ և յուրաքանչյուր թարթիչ 1վրկ.-ում

տատանվում են 8-15 անգամ :Բոլոր թարթիչները տատանվում են

միաժամանակ և տատանումը տեղի է ունենում շնչական ուղիներից դուրս`

այսինքն ներշնչված օդի հոսանքին հակառակ,որը նպաստում է ուղիներից

մաքրմանը փոշուց և միկրոբներից:

3. ՈՒղիների լորձաթաղանթը պարունակում է լորձային գեղձեր, որորնք

արտադրում են լորձ,որին կպչում են շնչական ուղիներ ընկած օտար

մարմինները: Շնչական մասը

թոքաբշտերն են ,որի մեջ տեղի է ունենում գազափոխանակությունը օդի և

արյան միջև:

Քթի խոռոչ

Քթի խոռոչը շնչական օրգանների սկզբնական բաժինն է:Քթի խոռոչում ներշնչված

օդը մաքրվում է խոնավանում և տաքանում:Քթի խոռոչը կազմված է երկու մասերից

`արտաքին և ներքին քթերից:Արտաքին քիթը աճառային է,իսկ

ներքինը`ոսկրային,որոնք առջևից քթանցքների միջոցով հաղորդակցվում է

մթնոլորտային օդի հետ,իսկ հետևից խոանների միջոցով` ըմպանի հետ:

Արտաքին քիթը կազմված է մածկով պատված քթոսկրերից և քթի աճառներից,որոնք

էլաստինային աճառներ են :Արտաքին քթում տարբերում են քթարմատ,քթածայր,քթի

մեջք,դեպի կողմեր ձգվում են քթի թևերը,որոնք իրենց ստորին եզրերով սահմանում

են քթանցքները: Ընդհանրապես արտաքին քիթը հատուկ է մարդուն:

Քթի խոռոչի լորձաթաղանթի բնորոշ հարմարանքները(լորձային գեղձեր, հարուստ

երակային անոթներ) լավ են զարգացած ներքին քթի միջին և ստորին խեցիների ու

անցուղիների շրջանում,ուստի քթի խոռոչի այս մասը կոչվում է շնչական մաս:Քթի

71

խոռոչի վերին մասում,վերին խեցու մակարդակին,կա հոտառական օրգանի

հոտառական բջիջներ,որի պատճառով ներքին քթի խոռոչի վերին մասը կոչվում է

հոտառական մաս:Քթի խոռոչում օդափոխության համար որպես լրացուցիչ

հարմարանքներ են ծառայում հարքթային ծոցերը (սեպոսկրի,ճակատոսկրի,վերին

ծնոտի ծոցերը և մաղոսկրային խորշիկները):Քթային խեցիների և քթի հարակից

ծոցերի առկայությունը մեծացնում է լորձաթաղանթի մակերեսը:

Ներշնչված օդը քթի խոռոչից խոանների միջով անցնում է քթըմպան , ապա ընպանի

բերանային մաս, կոկորդային մաս և հետո կոկորդամուտքով կոկորդ:Շնչել կարելի է

նաև բերանով,սակայն չկան այստեղ այն հարմարանքները ,որոնք մշակում են

ներշնչված օդը,ուստի այն անձիք,որոնք բերանով են շնչում,հաճախ են

հիվանդանում:

Կոկորդ

Տեղավորված է պարանոցային IV,V,VI ողների մակարդակին, անմիջապես

կորճոսկրից ցած ,պարանոցի առաջային երեսին:Նրանից հետ ընկած է ըմպանը ,որի

հետ հաղորդակցվում է կոկորդամուտքի միջոցով:Ներքևում կոկորդը վեր է ածվում

շնչափողի: Մարդու մոտ կոկորդը հանդիսանում է ոչ միայն շնչական ուղի,այլ նաև

ձայնային ապարատ է:Կոկորդի մեջ տարբերում են կմախքը,որը բաղկացած է

աճառներից,որոնք իրար հետ են միացած կապաններով, հոդերով և

մկաններով,որոնց շնորհիվ փոփոխվում ձայնային ճեղքի մեծությունը և

ձայնալարերի լարվածության աստիճանը: Կոկորդի աճառներն են`

1. Մատանիաձև աճառ –ունի մատանու ձև ,տեղավորված է կոկորդի ստորին

մասում:

2. Վահանաձև աճառ-կակարդի աճառներից ամենամեծն է:Կազմված է երկու

թիթեղներից ,որոնք առջևում ձուլվում են կազմում մի անկյուն ,որը լավ

զարգացած է հասունացած տղամարդկանց մոտ և կոչվում է Ադամախնձոր:

3. Շերեփաձև աճառ-նման են բրգի ,գտնվում են կոկորդի հետին պատի շրջանում

և նստած է մատանիաձև աճառի վրա:

4. Մակկոկորդային աճառ-տեղավորված է կոկորդամուտքի առջևում:

Կոկորդի մկանները ,ըստ իրենց ֆունկցիաների բաժանվում են հետևյալ խմբերի`

1. Մկաններ ,որոնք գործում են ,որպես սեղմիչներ:

2. Մկաններ,որոնք գործում են ,որպես լայնիչներ:

3. Ձայնալարերի լարվածությունը փոփոխող մկաններ:

Կոկորդի ներսում գտնվում է նրա խոռոչը :Կոկորդի խոռոչում գտնվում է զույգ

լորձաթաղանթային ծալքեր` իսկական ձայնալարերը,որոնք ձգվում են վահանձև

աճառից շերեփաձև աճառ:Նրանց միջային եզրերը ազատ են և առաջացնում են

ձայնային ճեղքը:Կոկորդի խոռոչի ամենանեղ տեղը համարվում էձայնային

72

ճեղքը:Արտաշնչման ժամանակ օդն անցնելով ձայնային ճեղքով տատանում է

ձայնալարերը,որի շնորհիվ առաջանում է ձայնը:Օդը կոկորդից անցնում է շնչափող:

Շնչափող

Շնչափողը կոկորդի շարունակությունն է,սկսվում է VI պարանոցային

ողի ստորին եզրից և վերջանում V կրծքային ողի վերին եզրին,որտեղ նա

բաժանվում էերկու բրոնխների`աջ և ձախ:Շնչափողը հետևից հպված է

կերակրափողին:Շնչափողի պատը բաղկացած է 16-20 աճառային ոչ լրիվ

օղերից,շնչափողային աճառներից,որոնք միացած են կապաններով:

Յուրաքանչյուր օղ գրավում է շնչափողի շրջագծի միայն 2/3-ը:Հետին

1/3-ը փոխարինված է թաղանթով և կոչվում է թաղանթային պատ,որը

ձգվում է աճառային կիսաօղերի միջև լայնական ուղղությամբ:Այդ

թաղանթային պատի շնորհիվ է, որ կերակրափողը ամեն անգամ խրվում

է շնչափողի մեջ :Օդը շնչափողից անցնում է բրոնխներ:

Բրոնխներ

Աջ և ձախ գլխավոր բրոնխները բաժանվում են շնչափողից V կրծքային ողի

մակարդակին և համարյա ուղիղ անկյան տակ ուղղվում են համապատասխան թոքի

դրունքը:Աջ բրոնխը ձախից ավելի լայն է, միաժամանակ ձախ բրոնխը երկու անգամ

աջից երկար է:Բրոնխների պատերը կազմված են աճառային օղերից ,աջ բրոնխն ունի

6-8 աճառային օղեր,իսկ ձախը 9-12 աճառային օղեր:

Թոքեր

Զույգ պարենխիմատոզ օրգաններ են:Տեղակայված են կրծքի խոռոչում ստոծանու աջ

և ձախ գմբեթների վրա :Յուրաքանչյուր թոք ունի անկանոն կոնի ձև`դեպի ցած

ուղղված հիմքով և կլորացած գագաթով,որն առջևից առաջին կողից բարձր է 3-4սմ

,իսկ անրակից` 2-3սմ,հետևից հասնում է պարանոցային VII ողնի

մակարդակին:Թոքն ունի երեք երես` կողային, միջային և ստոծանիական ,որը

կոչվում է նաև հիմք և ստոծանու վերին երեսի կորությանը համապատասխան գոգ

է:Ընդարձակ կողային երեսը կողաղեղների գոգությանը համապատասխան կոր է

:Միջային երեսը գոգ է :Թոքերի վրա տարբերում են երկու եզր` հիմքի սուր եզրը ,որը

կոչվում է ստորին և առաջային եզրը, որը նույնպես սուր է և բաժանում է միջային ու

73

կողային երեսները:Միջային երեսի գրեթե կենտրոնում գտնվում է թոքի դրունքը,որի

միջով թոքեր են մտնում թոքային զարկերակը և բրոնխները,իսկ դուրս են գալիս

երկու թոքային երակները և ավշային անոթները :Բոլորը միսաին կազմում են թոքի

արմատը:Յուրաքանչյուր թոք ակոսների միջոցով բաժանվում է բլթերի:Աջ թոքում

կան երկու ակոսներ`վերին ու ստորին,որոնց միջոցով նա բաժանվում է երեք

բլթերի`վերին,միջին ,ստորին:Ձախ թոքում կա միայն մի ակոս ,ուստի ձախ թոքը ունի

երկու բիլթ`վերին և ստորին:Աջ թոքն ավելի ծավալուն է քան ձախը,միաժամանակ

այն ավելի կարճ ու լայն է ,քանի որ ստոծանու աջ գմբեթը ավելի բարձր է ընկած

լյարդի աջ բլթի հետևանքով և սիրտը ավելի ձախ է տեղավորված և փոքրացնում է

ձախ թոքի լայնությունը: Յուրաքանչյուր թոք կազմված է սեգմենտներից,որը թոքը

պարենխիմայի մի մասն է ,որի հիմքը ուղղվում է դեպի թոքի մակերես ,իսկ գագաթը`

դեպի դրունքը:Աջ թոքի մեջ կա 10-12սեգմենտ,իսկ ձախ թոքը ունի 9-

10սեգմենտ:Յուրաքանչյուր սեգմենտ իր հերթին կազմված է բլթակներից:

Բրոնխների ճյուղավորումները և թոքերի կազմությունը:

Երկու գլխավոր բրոնխները մոտենալով թոքի դրունքին սկսում են բաժանվել

համապատասխան թոքի բլթերի բլթային բրոնխների`երեք հատ աջից ,երկու հատ

ձախից:Բլթային բրոնխը համապատասխան բլթերի սեգմենտների բաժանվում է

սեգմենտային բրոնխների,որոնք իրենց հերթին բաժանվում են բլթակային բրոնխների

:Յուրաքանչյուր բլթակային բրոնխ բլթակի ներսում բաժանվում է 16-18 փոքր

բրոնխների,որոնք կոչվում են սահմանային բրոնխիոլներ,որոնցով վերջանում են

օդատար կամ շնչական ուղիները:Բոլոր բրոնխները սկսված գլխավոր բրոնխներից և

վերջացրած սահմանային բրոնխիոլներով կազմում են բրոնխիալ ծառը,որը

մասնակցում է օդի անցմանը ներշնչման և արտաշնչման ժամանակ:Բրոնխների

ճյուղավորմանը զուգընթաց բրոնխների պատերի կազմությունը փոփոխվում

են:Սկսած սեգմենտային բրոնխներից աճառային օղերը վերանում են և վեր են

ածվում առանձին աճառային թիթեղների,որոնց չափերը աստիճանաբար փոքրանում

են բրոնխների տրամագծի չափի փոքրացման հետ միասին և սահմանային

բրոնխիոլներում աճառները իսպառ վերանում են :Բրոնխների բաժանման տեղերում

տեղավորված են շրջանաձև հարթ մկանաթելեր,որոնք կարող են նեղացնել կամ լրիվ

փակել ,այս կամ այն բրոնխի մուտքը: Սահմանային

բրոնխիոլներից յուրաքանչյուրը բաժանվում է 1:2 փոխհարաբերությամբ և

առաջանում են երկու շնչական բրոնխիոլներ: Շնչականա բրոնխիոլները ճաճանչաձև

բաժանվում են`թոքաբշտային ուղիների կամ ծորանների,որոնք կույր կերպով

վերջանում են թոքաբշտային պարկիկներով (ալվեոլներով),որոնց պատը շատ բարակ

են և շրջապատված են խիտ մազանոթային ցանցով:Թոքաբշտային պատերի միջով

իրականանում է գազափոխանակությունը մթնոլորտային օդի և արյան

միջև:Շնչական բրոնխիոլները,թոքաբշտային ուղիները և թոքաբշտիկների պատերի

հետ միասին կազմում են`ողկույզ կամ ացինուզ,որը հանդիսանում է թոքի

կառուցվածքային-ֆունկցիոնալ միավորը:Յուրաքանչյուր թոք կազմված է 400-

450ողկույզներից:Հենց ողկույզ էլ հանդիսանում է շնչական համակարգի շնչական

մասը:

74

Թոքամզային պարկեր

Թոքերը տեղակայված են կրծքի խոռոչում շճային պարկերի մեջ ,որոնք կոչվում են

թոքամիզային պարկեր:Թոքամզային պարկը կազմված է երկու

թերթիկներից`ընդերային և առպատային թոքամզերից:Ընդերային թոքամիզը

ծածկում է թոքը և սերտ կպչում է թոքի պարենխիմային:Թոքը բոլոր կողմերից

ծածկելով թոքամիզը թոքի արմատի վրա անմիջապես շարունակվում է,որպես

առպատային թոքամիզ,որը ծածկում է կրծքավանդակի պատերը ներսից:Թոքամզի

երկու թերթիկների միջև գոյանում է ճեղքանման տարածություն,որը կոչվում է

թոքամզային խոռոչ,որը լցված է շճային հեղուկով,որի շնորհիվ հեշտանում է շփումը

երկու թերթիկների միջև շնչական շարժումների ժամանակ:Թոքամզի խոռոչի մեջ օդը

բացակայում է և այնտեղ ճնշումը բացասական է:

Դասախոսություն 10

Սիրտ-անոթային համակարգի ընդհանուր անատոմիան

Սիրտ-անոթային համակարգը կազմված է երկու մասից`սրտից և անոթային

համակարգից:Այս համակարգում սիրտը գրավում է կենտրոնական դիրք ,որը

կատարում է մխոցի դեր`արյուն է ընդունում նրա մեջ բացվող երակային

ցողուններից և այն մղում դեպի զարկերակային համակարգ :Անոթային համակարգը

իրենից ներկայացնում է փակ խողովակային համակարգ,որով շրջանառություն է

կատարվում արյունը և ավիշը :

Սիրտ

Սիրտը դատարկ մկանային օրգան է:Այն ունի կոնի ձև:Տեղակայված է կրծքի

խոռոչում անմիջապես ստոծանու ջլային կենտրոնի վրա : Տարբերում են սրտի

գագաթը և հիմքը ,առաջավերին և ստորին երեսները և այդ երեսները իրարից

բաժանող աջ ու ձախ եզրերը:Սրտի գագաթը դարձած է ցած,առաջ և ձախ`հասնում V

միջկողային տարածություն: Սրտի հիմքը դարձած է վեր,հետ և աջ :Այսպիսով սրտի

երկայնական առանցքը հիմքից մինչև գագաթ թեքորեն ուղղված է հետևից առաջ ,

վերևից ներքև,աջից ձախ:Սրտի առաջավերին կամ կրծքակողային երեսը գտնվում է

կրծոսկրի մարմնի ու III ,IV կողաճառների հետևը ,ստորին կամ ստոծանիական

երեսը կպած է ստոծանու ջլային կենտրոնին: Սովորաբար ընդունում են,որ սրտի

մեծությունը հավասար է տվյալ անհատի բռունցքի մեծությանը:

Սիրտը կազմված է 4 խոռոչներից` երկու նախասրտերից և երկու փորոքներից:Աջ ու

ձախ նախասրտերը,ինչպես նաև աջ և ձախ փորոքները կծկվում են

միաժամանակ:Նախասրտերն ընդունում են սիրտը հոսող արյունը,իսկ

75

փորոքները`ընդհակառակը դուրս են մղում արյունը սրտից դեպի զարկերակներ:Աջ

և ձախ նախասրտերը ,ինչպես նաև համապատասխան փորոքները միմյանցից

բաժանվում են` միջնապատով(միջնախասրտային և միջփորոքային),ընդհակառակը

աջ նախասիրտը և աջ փորոքը իրար հետ հաղորդակցվում են աջ նախասիրտ-

փորոքային բացվածքով,իսկ ձախ նախասիրտը և ձախ փորոքը` ձախ նախասիրտ-

փորոքային բացվածքով:Այս բացվածքքներով նախասրտերի կծկման ժամանակ

արյունը նախասրտերից լցվում է փորոքների մեջ:Ձախ նախասիրտը և ձախ փորոքը

լցված են զարկերակային արյունով,ուստի երկուսը միասին կազմում են ձախ կամ

զարկերակային սիրտը:Աջ նախասիրտը և աջ փորոքը լցված են երակային արյունով

և միասին կազմում են աջ կամ երակային սիրտ :

Սրտի խոռոչներ

Աջ նախասիրտ-խորանարդաձև է:Հետևից նրա մեջ են բացվում վերևում` վերին

սիներակը,իսկ ներքևում`ստորին սիներակը:Աջ նախասիրտը ձախից բաժանող

միջնախասրտային միջնապատի վրա գտնվում է ձվաձև փոսությունը,որը ձվաձև

անցքի մնացորդն է,որի միջոցով ներարգանդային շրջանում նախասրտերը

հաղորդակցվում են իրար հետ,քանի որ պտղի մոտ բացակայում է արյան փոքր

շրջանառությունը: Դեպքերի 1/3-ում ձվաձև անցքը պահպանվում է ամբողջ կյանքի

ընթացքում,որի հետևանքով առաջանում է սրտի բնածին արատ`միջնախասրտային

միջնապատի բնածին դեֆեկտ:Աջ նախասրտի ստորին մասում գտնվում է աջ

երակային կամ աջ նախասիրտ-փորոքային բացվածքը,որը տանում է դեպի աջ

փորոքի խոռոչ:

Ձախ նախասիրտ- վերին և ստորին անկյունների սահմանում բացվում են երկու

թոքային երակները:Նախասրտի ստորին բաժնում գտնվում է ձախ երակային կամ

նախասիրտ –փորոքային բացվածքը,որը տանում է դեպի ձախ փորոքի խոռոչ:

Աջ փորոք- ունի եռանկյուն բրգի ձև:Աջ նախասիրտ-փորոքային բացվածքը ,որի

միջով աջ նախասրտի խոռոչը հաղորդակցվում է աջ փորոքի հետ, ունի նախասիրտ-

փորոքային կամ եռափեղկ փական,որը արգելակում է արյան վերադարձը փորոքից

դեպի նախասիրտ սրտի կրծքման ժամանակ:Փականն ունի երեք փեղկեր`առաջային

,հետին և միջային:Իրենց ազատ եզրերով փեղկերը դարձած են դեպի փորոքը և նրանց

են կպչում բարակ ջլային թելերը,որոնք իրենց հակառակ ծայրով կպած են պտկաձև

մկանների գագաթներին:Պտկաձև մկանները կոնաձև մկանային բարձրություններ են

,որոնք իրենց գագաթներով մտած են փորոքի խոռոչի մեջ ,իսկ հիմքերով միացած են

փորոքի պատերին: Արյունը աջ փորոքից անցնում է թոքային ցողունի մեջ թոքային

ցողունի կամ աջ փորոքի զարկերակային բացվածքով:Բացվածքի եզրերին կան երեք

կիսալուսնաձև փականներ,որոնք սրտի թուլացման ժամանակ արգելակում են արյան

վերադարձը թոքային ցողունից աջ փորոք:

Ձախ փորոք-ունի կոնի ձև:Նրա պատերը երկուսից երեք անգամ ավելի հաստ են,քան

աջ փորոքինը:Այս տարբերությունը ստացվում է մկանային շերտի հաշվին և կապված

76

է նրա հետ,որ ձախ փորոքը ավելի մեծ աշխատանք է կատարում,քան աջը:Ձախ

նապասիրտ-փորոքային բացվածքը ունի երկփեղկ կամ միտրալ փական,որը

կազմված է երկու փեղկերից `առաջային և հետին,որոնք արգելակում են արյան

հետհոսքը ձախ փորոքից ձախ նախասիրտ:Փեղկերին կպչում են ջլային թելերը,որոնք

իրենց հակառակ ծայրով կպչում են ձախ փորոքի պտկաձև մկաններին:Արյունը ձախ

փորոքից անցնում է աորտա,աորտայի կամ ձախ զարկերակային բացվածքի

միջոցով,որտեղ տեղավորված են աորտայի երեք կիսալուսնաձև փականները,որոնք

նույնպես արգելակում են արյան վերադարձը աորտայից ձախ փորոք:

Սրտի պատերի կառուցվածքը

Սրտի պատերը բաղկացած են երեք շերտից ,ներքին`էնդոկարդ կամ

ներսրտենի,միջին` միոկարդ և արտաքին`էպիկարդ կամ արտասրտենի: Սրտի

պատերի հաստությունը կազմվում է գլխաորապես միջին շերտով,որը բաղկացած է

մկանային հյուսվածքից :Միոկարդը կամ սրտի մկանային հյուսվածքը միջաձիգ-

զոլավոր է:Սրտի մկանների մեջ տարբերում են երկու բաժին`նախասրտերի

մկանային շերտեր և փորոքների մկանային շերտեր :Քանի որ ,սրտի մի բաժնի

մկանաթելերը չեն անցնում մյուսին,ուստի նախասրտերը փորոքներից կծկվում են

անկախ: Էնդոկարդը

կամ ներսրտենին պատում է սրտի խոռոչների պատերը ներսից և սրտի բոլոր

փականները առաջանում են էնդոկարդից: Էպիկարդը կամ արտասրտենին ծածկում

է սրտամկանը արտաքինից և իրենից ներկայացնում է սրտապարկի ընդերային

թերթիկը ,որը շճաթաղանթ է:

Սրտի ռիթմիկ աշխատանքը և նրա խոռոչների գործունեության համաձայնեցումը

կատարվում է սրտի հաղորչական համակարգի միջոցով,որը կազմված է հետևյալ

օղակներից`

1. Սինուսային հանգույց-տեղակայված է աջ նախասարտի պատի այն

մասում,որտեղ բացվում է վերին սիներակը,այս հանգույցից սկսվում է սինուս-

նախասրտային խուրձը,որը կապում է նախասրտերը իրար հետ :

2. Նախասիրտ-փորոքային կամ Աշոտ-Տավարայի հանգույց-տեղակայված է

եռփեղկ փականի առաջային փեղկի հիմքի մոտ:Այս հանգույցից սկսվում է

Հիսի խուրձը, որը գտնվում է միջփորոքային միջնապատի աջ կողմում:Հիսի

խուրձը այնուհետեև բաժանվում է երկու ոտիկների`աջ և ձախ,որոնք գնում են

համանուն փորոքների պատերի միջով և ճյուղավորվում նրանց մկանների մեջ:

Գրգիռը սինուսային հանգույցից հաղորդվում է նախասիրտ-փորոքային

հանգույցին,իսկ նրանցից էլ Հիսի խրձի միջոցով փորոքներին:

Սրտապարկ:

Սրտապարկը կամ պերիկարդը ներկայացնում է մի փակ շճային պարկ,որի մեջ

տեղակայված է սիրտը:Սրտապարկը բաղկացած է երկու շերտից`արտաքին`ֆիբրոզ

77

և ներքին`շճային:Արտաքին ֆիբրոզ շերտը անցնելով խոշոր անոթների ցողունների

վրա դառնում է նրանց համար շարակցահյուսվածքային թաղանթ:Ներքին շճային

շերտը բաժանվում է երկու թերթիկների`ընդերային կամ էպիկարդ և

առպատային,որը պատում է ֆիբրոզ շերտը ներսից և ձուլվում է նրա

հետ:Առպատային և ընդերային թերթիկների միջև գտնվում է շճային

խոռոչ`պերիկարդի կամ սրտապարկի խոռոչը,որը լցված է քիչ քնքկությամբ շճային

հեղուկով:

Անոթային համակարգի ընդհանուր անատոմիան

Անոթային համակարգը իրենից ներկայացնում է մի համակարգ ,որը կազմված է

փակ խողովակներից,որոնցով հոսում է հեղուկը,որը բերում է սննդանյութեր

օրգանիզմի հյուսվածքներին և բջիջներին ու տանում նյութափոխանակության

արգասիքները:Ելնելով հոսող հեղուկի բնույթից անոթային համակարգը բաժանվում

է`

1. Արյունատար համակարգի:

2. Ավշային համակարգի:

Արյունատար համակարգով շրջանառություն է կատարում արյունը և սիրտն իր

ռիթմիկ կծկումներով անընդհատ շարժման մեջ է պահում արյունը :Արյունատար

համակարգը կազմված է երեք օղակից `

1. Զարկերակներ:

2. Երակներ:

3. Մազանոթներ:

Սրտից դուրս եկող անոթները,որոնք գնում են դեպի օրգաններ և նրանց ստանում են

արյուն կոչվում են զարկերակներ :Զարկերկները,որքան շատ են հեռանում սրտից

,այնքան ավելի են ճյուղավորվում ու մանրանում և վերջապես օրգանների խորքում

գոյանում են ամենամանր անոթներից կամ մազանոթներից կազմված խիտ

ցանցեր:Մազանոթային ցանցը իր հերթին վերածվում է մանր,ապա ավելի խոշոր

անոթների`երակների,որոնք արյունը տանում են նորից սիրտ:Զարկերակներով

հոսում է զարկերակային արյունը,որը վառ կարմիր գույն է և հարուստ է

թթվածնով,իսկ երակներով հոսում է երակային արյունը,որը մուգ գույնի է, հարուստ է

ածխաթթվով:

Զարկերակներ:

Զարկերակի պատը կազմված է երեք շերտից`

1. Ներքին շերտ կոչվում է էնդոթել:

2. Միջին շերտ կազմված է մկանային և էլաստիկ թելերից:

3. Արտաքին շերտ կազմված է շարակցական հյուսվածքից:

Ելնելով մկանային և էլաստիկ թելերի քանակից զարկերակները բաժանվում են.

78

1. Էլաստիկ տիպի զարկերակներ-որոնք իրենց միջին շերտում պարունակում են

էլաստիկ թելեր,որը հնարավորություն է տալիս դիմադրելու արյան մեծ ուժին

:Օրինակ` աորտան, ընդհանուր քնային զարկերակները:

2. Մկանա-էլաստիկային տիպի զարկերակներ-միջին շերտի մեջ գտնվում է

հավասար քանակությամբ էլաստիկ և մկանային թելեր,որոնք կատարում է

արյան տեղափոխման դեր:Օրինակ ենթանրակային կամ ազդրային

զարկերակները:

3. Մկանային տիպի զարկերակներ-միջին շերտի մեջ գերակշռում է մկանային

թելերը:Սրանք միջին և փոքր տրամագծի զարկերակներն են:Այստեղ չի

հասնում սրտի կծկումների ուժը և արյունը հոսում է մկանային թելերի կծկման

հետևանքով: Զարկերակները դեպի օրգաններ տրամագծով փոքրանում

են,պատերը բարակում են և նրանց վերջին բաժանումը կոչվում է

զարկերակիկ,որի պատը կազմված է մեկ շերտ մկանային թելերից:

Մազանոթներ:

Զարկերակիկը վեր է ածվում նախամազանոթի,որը վեր է ածվում մազանոթի,որի

պատը կազմված է մեկ շերտ էնդոթելային բջիջներից:Մազանոթի տրամագիծը

համապատասխանում է էրիթրոցիտների տրամագծին :Մազանոթները վեր են

ածվում հետ մազանոթի:Մազանոթները կազմում են մազանոթային ցանցը,որտեղ

տեղի է ունենում նյութա և գազափոխանակությունը արյան և բջիջների միջև:

Երակներ:

Հետ մազանոթները վեր են ածվում բարակ պատեր ունեցող երակիկների,որոնք

միանալով վեր են ածվում խոշոր տրամագծով երակների,որոնք առաջացնում են

ներօրգանային երակներ,որոնք օրգանից դուրս են բերում արյուն և կազմում են

արտաօրգանային երակները,որոնք էլ իրար միանալով առաջացնում են խոշոր

երակներ և վերջի վերջո երակային արյունը խոշոր երակային ցողուններով

վերադառնում է սիրտ: Երակների

պատերը կազմված է երեք շերտից`ներքին ,միջին , արտաքին,բայց երակների միջին

շերտի մեջ հարթ մկանային թելերը քիչ են իսկ էլաստիկ թելերը` բարակ :Երակների

քանակը գրեթե 2 անգամ ավել է քան զարկերակներինը և երակային հունի

տարողությունը 2 անգամ մեծ է:Երակների մեջ գտնվում են

փականներ,բացառությամբ ուղեղի երակների և դռներակի համակարգի մեջ մտնող

երակները:Փականները կիսալուսնաձև են և շնորհիվ փականների արյունը

երակներում հոսում է մեկ ուղղությամբ:Զարկերակներում արյունը հոսում է շնորհիվ

սրտի կծկման ,իսկ միջին և փոքր տրամագծի զարկերակներում `մկանային շերտի

հաշվին:Երակների մեջ սրտի կծկումները չեն հասնում և ճնշումը երակների մեջ

խիստ ցածր է և երակային արյան հոսքին նպաստում են մի շարք պայմաններ:

ա) Սրտի և կրծքավանդակի ծծողական հատկությունը:

բ)Մկանների կծկումը :

79

Ամբողջ օրգանիզմում գտնվող արյունը շրջանառության մեջ չի մտնում և նրա մի

մասը հանգիստ վիճակում հավաքվում է երակային պահեստների մեջ ,որոնք կոչվում

են արյան դեպոներ:Դրանք են` լյարդի , փայծաղի և ենթամաշկային երակներն են:Երբ

օրգանիզմը հանգիստ վիճակից անցնում է լարված արյունը այդ դեպոներից դուրս է

մղվում արյան շրջանառություն:

Արյան մեծ և փոքր շրջանառություններ

Արյունը արյունատար համակարգով կատարում է մեկ լրիվ շրջան,որը

պայմանականորեն ստորաբաժնվում են երկու բաժինների`արյան մեծ և փոքր

շրջանների: Արյան մեծ

շրջանառությունը –սկսվում է սրտի ձախ փորոքից աորտայով ,որը արյունը տանում է

դեպի օրգաններ և հյուսվածքներ:Մազանոթային ցանցում տեղի է ունենում գազա և

նյութափոխանակություն`արյունը հյուսվածքներին տալիս է թթվածին և

սննդանյութեր ,իսկ հյուսվածքներից արյուն են անցնում նյութափոխանակության

արգասիքները ու ածխաթթու գազը,որի շնորհիվ զարկերակային արյունը վեր է

ածվում երակայինի:Երակային արյունը օրգաններից դուրս է բերում երակները

,որոնք միանալով ի վերջո կազմում են երկու խոշոր երակային ցողունները`վերին և

ստորին սիներակները ,որոնք բացվում են աջ նախասրտի մեջ բերելով աջ

նախասիրտ երակային արյունը:Աջ նախասրտում ավարտվում է արյան մեծ

շրջանառությունը:Արյունը աջ նախասրտից աջ նախասիր -փորոքային բացվածքով

լցվում է աջ փորոք: Արյան փոքր շրջանառությունը-սկսվում է աջ փորոքից թոքային

ցողունով ,որը փորոքից դուրս է բերում երակային արյունը:Թոքային զարկերակների

միջոցով արյունը մղվում է դեպի թոքեր ,որտեղ նրանք անցնելով թոքաբշտիկները

շրջապատող մազանոթային ցանցի միջոցով տալիս է ածխաթթու գազը և ստանում

թթվածին,որի շնորհիվ երակային արյունը վեր է ածվում զարկերակայինի,որը

թոքային երակներով վերադառնում է ձախ նախասիրտ,որտեղ ավարտվում է արյան

փոքր շրջանառությունը:Ձախ նախասրտից արյունը ձախ նախասիրտ- փորոքային

բացվածքով լցվում է ձախ փորոք,որտեղից կրկին սկսվում է արյամ մեծ

շրջանառություն:Արյան փոքր շրջանի արյան բնույթը չի համապատասխանում այդ

անոթների անուններին,որոնցով նրանք հոսում են ,քանի որ թոքային

զարկերակներում արյունը երակային է,իսկ թոքային երակներում `զարկերակային:

Բացի արյան մեծ և փոքր շրջաններից առանձնացվում է նաև երրորդ սրտային

շրջանը,որը բաղկացած է սրտի պսակաձև զարկերակներից և սրտի պատերի

երակներից,որոնք բացվում են անմիջապես սրտի խոռոչների մեջ:

Դասախոսություն 11

Արյան փոքր շրջանառության զարկերակները

80

Արյան փոքր շրջանառության գլխավոր զարկերակը թոքային ցողունն է , որը դուրս է գալիս

աջ փորոքից և այնտեղից տանում է երակային արյունը դեպի թոքեր:Թոքային ցողունը

անցնում է աորտայի աղեղի տակով և IV,V կրծքային ողների մակարդակում բաժանվում է

երկու վերջնային ճյուղերի`թոքային աջ և ձախ զարկերակների,որոնք ուղղվում են

դեպի համապատասխան թոքը:Մոտենալով թոքերին աջ և ձախ թոքային

զարկերակները բաժանվում են թոքի բլթերին համապատասխան ճյուղերի:Թոքի

պարենխիմայի մեջ զարկերակային ճյուղերը ուղեկցում են թոքերի բրոնխների

ճյուղավորումներին,ճյուղավորվելով հասնում են թոքաբշտիկներին,որտեղ կազմում

են մազանոթային խիտ ցանց,այստեղ էլ կատարվում է գազափոխանակությունը

արյան և շնչած օդի միջև:

Արյան փոքր շրջանառության երակները

Թոքային երակները զարկերակային արյունը թոքերից տանում են ձախ

նախասիրտ:Սկսվելով թոքերի մազանոթներից,թոքերի դրունքում նրանք կազմում են

երկուական խոշոր ցողուններ(վերին ու ստորին),որոնք գնում են դեպի ձախ

նախասիրտ և բացվում նրա մեջ:Թոքային երակները փականներ չունեն:

Արյան մեծ շրջանառության զարկերակներ

Աորտա

Աորտան արյան մեծ շրջանառության հիմնական զարկերակն է:Այն նաև մարդու

օրգանիզմի ամենախոշոր զարկերակն է և կոչվում է նաև մայր երակ:Աորտան

սկսվում է ձախ փորոքից և այնտեղից դուրս է բերում զարկերակային արյունը

:Աորտայում տարբերում են երեք բաժիններ`

1. Վերել աորտա:

2. Աորտայի աղեղ:

3. Վայրէջ աորտա:

Վերել աորտան սկսվում է ձախ փորոքից, բարձրանալով վեր կրծոսկրի կոթի

հետևում վեր է ածվում աորտայի աղեղի,որը թեքվում է հետ ու ձախ ու IV կրծքային

ողի մակարդակին դառնում է վայրէջ աորտա,որը իջնելով ներքև անցնում է

ստոծանու աորտայի բացվածքով մտնում է որովայնի խոռոչ:Վայրէջ աորտան մինչև

աորտայի բացվածքը կոչվում է կրծքային աորտան ,իսկ որովայնի

խոռոչում`դառնում է որովայնային աորտա,որը IV գոտկային ողի մակարդակի

բաժանվում է երկու մեծ ճյուղերի`ընդհանուր զստային զարկերակների:Իսկ ինքը

շարունակվում է կոնքի մեջ որպես սրբոսկրային միջին զարկերակ,որը պոչային

զարկերակի մնացորդ է:

81

Վերել աորտայի ճյուղերը:

Վերել աորտայից սկսվող ճյուղերն են`սրտի աջ և ձախ պսակաձև զարկերակները :

Սրտային շրջան :

Բաղկացած է սրտի պսակաձև զարկերակներից և սրտի պատերի երակներից:Սրտի

աջ և ձախ պսակաձև զարկերակները սկսվելով վերել աորտայից գնում են դեպի սրտի

աջ և ձախ կողմերը և իրար հետ միանալով կազմում են զարկերակային օղ,որից

դեպի սիրտ են գնում բազմաթիվ ճյուղեր ,որոնք թափանցվում են սրտամկանի ողջ

հաստության մեջ:Այդ զարկերակները վեր են ածվում մազանոթների , որոնցից սկիզբ

են առնում սրտի երակները ,որոնք բացվում են ոչ թե սիներակների մեջ,այլ ուղղակի

աջ նախասրտի մեջ:

Աորտայի աղեղի ճյուղերը

Աորտայի աղեղից սկսվում են ընդհանուր քնային և ենթանրակային զարկերակները:

Ընդհանուր քնային զարկերակ-բարձրանալով վեր և հասնելով վահան աճառի վերին

եզրին բաժանվում է իր վերջնային ճյուղերին`արտաքին և ներքին քնային

զարկերակների:Արտաքին քնային զարկերակը արյուն է մատակարարում դեմքի

շրջանին ,պարանոցի օրգաններին,լեզվին,ատամներին:Ներքին քնային զարկերակը

մտնում է գանգի խոռոչ և անոթավորում է ակնագնդերը, գլխուղեղը : Ենթանրակային

զարկերակը դուրս է գալիս կրծքավանդակի վերին բացվածքով և անցնելով անոթային

փոսի մեջ,որտեղ այն վեր է անվանվում անոթային զարկերակի:Ենթանրակային

զարկերակից դուրս է գալիս ողնաշարային զարկերակը,որը անոթավորում է

գլխուղեղի հետին մասը և ողնուղեղը :

Անոթային զարկերակ-հանդիսանում է ենթանրակային զարկերակի անմիջական

շարունակությունը և անցնելով բազկի վրա վերանվանում է բազկային

զարկերակի:Անոթային զարկերակը անոթավորում է կրծքի մկանները ,ուսագոտու

մկանները և ուսային հոդը:

Բազկային զարկերակ-անոթային զարկերակի անմիջական շարունակությունն է և

ձգվում է մինչև արմկային փոս ,որտեղ բաժ-անվում է երկու վերջնային ճյուղերի

`ճաճանչային և ծղիկային զարկերակներ:Բազկային զարկերակը անոթավորում է

բազուկոսկրը և բազկի մկանները :

Ճաճանչային զարկերակ-բազկային զարկերակի ճյուղն է և անոթավորում է

նախաբազկի ճաճանչային խմբի մկանները:

Ծղիկային զարկերակ-բազկային զարկերակի խոշոր վերջնային ճյուղն է և

անոթավորում է նախաբազկի ոսկրերը և ծղիկային խմբի մկանները:

82

Ձեռքի զարկերակներ-ձեռքի շրջանում ծղիկային, ճաճանչային զարկերակները և

նրանց ափային ճյուղերը միանալով իրար կազմում են ափի մակերեսային և

խորանիստ աղեղները: Ափի մակերեսային աղեղը տեղավորված է անմիջապես ափի

փակեղի տակ և նրանից դուրս են գալիս մատների ափային չորս ընդհանուր

զարկերակները,որոնք բաժանվում են մատների երկու ափային զարկերակների:

Ափի խորանիստ աղեղը տեղավորված է ծալիչների ջլերի տակ:Նրանից դուրս է

գալիս նախադաստակի երեք ափային զարկերակներ,որոնք միանում են ընդհանուր

ափային զարկերակներին: Մակերեսային և խորանիստ

զարկերակային աղեղները իրենցից ներկայացնում են ֆունկցիոնալ հարմարանք

:Ձեռքի բռնող ֆունկցիայի շնորհիվ նրա անոթները հաճախ ճնշվում են և ափի

մակերեսային աղեղում արյան հոսքի խանգարման դեպքում ձեռքի սնուցումը չի

տուժում,քանի որ այդպիսի դեպքերում արյունը մատակարարվում է խորանիստ

աղեղի զարկերակներով:

Կրծքային աորտայի ճյուղերը-տալիս է ընդերային և առպատային

ճյուղերը:Ընդերային ճյուղերը անոթավորում են բրոնխները,թոքերը ,

կերակրափողը:Առպատային ճյուղերը տաս զույգ միջկողային զարկերակներն

են,որոնք պառկում են կողի ակոսի մեջ և ուղղվելով դեպի առաջ,ճանապարհին

անոթավորում են կրծքի մկանները ,կողերը:

Որովայնային աորտայի ճյուղերը –բաժանվում են `առպատային և ընդերային

ճյուղերի:Առպատային ճյուղերը զույգ են ,իսկ ընդերային ճյուղերը բաժանվում են

զույգ և կենտ ճյուղերի :Ընդերային կենտ ճյուղերն են`

1. Խոռոչային զարկերակացողուն,որը բաժանվում է երեք

զարկերակների`ստամոքսային,լյարդային և փայծաղային: Ստամոքսային

զարկերակը անոթավորում է ստամոքսը , լյարդայինը `լյարդը ,լեղապարկը,

12-մատնյա աղիքը,ենթաստամոքսային գեղձը,փայծաղային զարկերակը`

փայծաղը ,ենթաստամոքսային գեղձ:

2. Ընդերային վերին զարկերակ-անոթավորում է աղիճ աղիքը , զստաղիքը ,վերել

և լայնական հաստ աղիքները:

3. Միջընդերային ստորին զարկերակ-անոթավորում է վայէջ սիգմայաձև

աղիքները և ուղիղ աղիքը:

Ընդերային զույգ ճյուղերն են`

1. Մակերիկամային զարկերակ-անոթավորում է մակերիկամը:

2. Երիկամային զարկերակ –անոթավորում է երիկամը :

3. Տղամարդկանց մոտ ամորձու զարկերակը,իսկ կանանց մոտ` ձվարանային

զարկերակը:

Որովայնային աորտայի առպատային ճյուղերն են`

1. Ստոծանիական զարկերակ-անոթավորում է ստոծանին:

2. Գոտկային զարկերակներ-անոթավորում են գոտկային ողները և մկանները :

83

3. Միջին սրբոսկրային զարկերակ-կենտ զարկերակ է և անոթավորում է

սրբոսկրը:

4. Ընդհանուր զստային զարկերակներ-որոնք աորտայի երկու վերջնային

ճյուղերն են:Բաժանվում են գոտկային IV ողի մակարդակին և հեռանալով

իրարից զստասրբանային հոդի մակարդակին բաժանվում են երկու

վերջնային ճյուղերի` ներքին և արտաքին զստային զարկերակների :

Ներքին զստային զարկերակ –սկսվում է ընդհանուր զստային զարկերակից և

զստասրբանային հոդի մակարդակի վրա իջնում է փոքր կոնք և տալիս է

առպատային ու ընդերային ճյուղերը:Առպատային ճյուղերը անոթավորում են

կոնքագոտու մկանները և կոնքի ոսկրերը: Ընդերային

ճյուղերը`միզապարկը,սերմնածորանը,շագանակագեղձը, սերմնաբշտերը, արգանդը

,արգանդային փողերը,հեշտոցը:

Արտաքին զստային զարկերակ- սկսվելով զստասրբանային հոդից ընդհանուր

զստային զարկերակից,իջնելով ցած,դուրս է գալիս աճուկային կապանի տակից և

ստանում ազդրային զարկերակ անունը : Արտաքին զստային զարկերակը

անոթավորում է`որովայնի ուղիղ մկանը ,ամորձամկանը և ցայլային համաճոն:

Ազդրային զարկերակ-արտաքին զստային զարկերակի շարունակությունն է,որն

իջնելով վար մինչև ծնկափոս ,որտեղ վերանվանվում է ծնկափոսային

զարկերակի:Ազդրային զարկերակը անոթավորում է ազդրոսկրը և ազդրի մկանները :

Ծնկափոսային զարկերակ-ազդրային զարկերակի անմիջական շարունակությունն

է,իջնելով ցած ծնկափոսով,նրա ստորին անկյան մոտ բաժանվում են երկու

վերջնային ճյուղերի`ոլոքային,առաջային և հետին զարկերակների:Ծնկափոսային

զարկերակը անոթավորում է ծնկան հոդը:

Ոլոքային առաջային զարկերակ-ծնկափոսային զարկերակի վերջնային ճյուղերից

մեկն է,որն անցնելով սրունքի առաջային երես իջնում է ցած , սրունք-թաթային հոդի

վրա շարունակվում է ոտքի մեջքային երեսի վրա և կոչվում`ոտքի մեջքային

զարկերակ:Ոլոքային առաջային զարկերակը անոթավորում է`սրունքի առջային

խմբի մկանները:

Ոլոքային հետին զարկերակ- ծնկափոսային զարկերակի վերջնային II ճյուղն է,որն

իջնելով ցած սրունքի հետին երեսով անցնում է ոտքի նրբանի վրա և բաժանվում իր

երկու վերջնային ճյուղերի`նրբանայիին , միջային և կողմնային զարկերակների:Նրա

խոշոր ճյուղերից է նրբոլոքային զարկերակը :Հետին ոլոքային և նրբոլոքային

զարկերակները միասին անոթավորում են սրունքի ոսկրերը ,սրունքի կողմնային և

հետին խմբի մկանները:

Ոտքի զարկերակներ-ոտքի մեջքային երեսով անցնում է ոտքի մեջքային

զարկերակը,որը կազմում է ոլոքային առաջային զարկերակի շարունակությունը:Այն

84

անոթավորում է ոտքի մեջքային շրջանը:Նրա ճյուղերից է` նրբանի խորանիստ

ճյուղը,որն անցնում է նրբանի վրա: Նրբանի վրա կան երկու նրբանային

զարկերակներ,որոնք ոլոքային հետին զարկերակի վերջնային ճյուղերն են :Նրբանի

վրա նրբանային միջային և կողմնային զարկերակները միանում են իրար և կազմում

նրբանային աղեղը ,որին միանում է նաև ոտքի մեջքային զարկերակի նրբանի

խորանիստ ճյուղի հետ:Այսպիսով նրբանի զարկերակները,որոնք շարունակ ճնշման

են ենթարկվում կանգնած վիճակում կամ քայլելիս կազմում են երկու աղեղներ,որոնք

ի տարբեություն ձեռքի տեղավորված են ոչ թե զուգահեռ հարթություններում,այլ

երկու ուղղահայաց հարթություններում, հորիզոնական`նրբանի միջային և

կողմնային զարկերակների միջև և ուղղաձիգ` ոտքի մեջքային զարկերակի նրբանի

խորանիստ ճյուղի ու նրբանային աղեղի միջև:

Արյան մեծ շրջանառության երակները

Վերին սիներակի համակարգ

Վերին սիներակը մի հաստ,բայց կարճ ցողուն է,որը առաջանում է երկու

բազկագլխային երակների միացումից առաջի կողի և կրծոսկրի հոդավորման

հետևում և կրծոսկրի աջ եզրի երկայնքով իջնելով ցած բացվում է աջ նախասրտի

մեջ:Վերին սիներակի մեջ է բացվում կենտ երակը:Վերին սիներակը և կենտ երակը

միասին կազմում են վերին սիներակի համակրգը:

Բազկագլխային երակներ- որոնցից կազմվում է վերին սիներակը,իրենց հերթին

գոյանում են ենթանրակային և ներքին լծային երակների միացումից:

Ներքին լծային երակ-գանգի խոռոչից դուրս է բերում երակային արյունը:

Ճանապարհին նա հավաքում է նաև երակային արյունը դեմքի շրջանից պարանոցի

օրգաններից`լեզվից,ատամներից:նրա մեջ է բացվում նաև արտաքին լծային

երակը,որը արյուն է հավաքում ծոծրակային շրջանից:

Ենթանրակային երակ-ենթանրակային երակը անոթային երակի անմիջական

շարունակությունն է:

Վերին վերջույթի երակները-բաժանվում են `մակերեսային և խորանիստ երակների:

Մակերեսային կամ ենթամաշկային երակները տեղավորված են անմիջապես մաշկի

տակ և խոշոր մակերեսային երակներն են `

1. Գլխային երակ –սկսվում է ձեռքի մեջքի ճաճանչային կողմից ու բարձրանալով

վեր բացվում է անոթային երակի մեջ:

2. Բազիլիկ երակ-սկսվում է ձեռքի մեջքի ծղիկային կողմից և բարձրանալով վեր

բացվում է բազկային երակի մեջ: Խորանիստ երակները ուղեկցում

են համանուն զարկերակներին: Յուրաքանչյուր զարկերակ ուղեկցվում է երկու

85

երակով դրանք են`երկու բազկային ,ծղիկային,ճաճանչային:Երկու բազկային

երակները բացվելով իրար մեջ գոյացնում են անոթային երակը:

Կենտ և կիսակենտ երակներ-այս երակները կազմվում են որովայնի խոռոչում ,

ուղղվելով վեր անցնում են ստոծանու ոտիկների արանքով մտնում կրծքի

խոռոչ,կենտը գնում է աջից,կիսակենտը`ձախից:Կրծքի խոռոչում կենտ երակը

բարձրանալով վեր բացվում է վերին սիներակի մեջ:Կիսակենտ երակը VII և VIII

կրծքային ողների մակարդակին շրջվում է աջ և անցնելով ողնաշարի առջևով լցվում է

կիսակնետ երակի մեջ:Կենտ և կիսակնետ երակները հավաքում են երակային

արյունը որովայնի խոռոչի պատերից,կրծքի խոռոչի պատերից և կրծքի խոռոչի

օրգաններից :

Ստորին սիներակի համակարգ

Ամենահաստ երակային ցողունն է մարդու օրգանիզմում:Նա կազմվում է IV

գոտկային ողի մակարդակի վրա, երկու ընդհանուր զստային երակների

միացումից:ՈՒղղվելով վեր անցնում է ստոծանու ստորին սիներակի բացվածքով

կրծքի խոռոչ և բացվում աջ նախասրտի մեջ: ՈՒղղակի ստորին սիներակի մեջ

բացվող ճյուղերը համապատասխանում են աորտայի զույգ ճյուղերին,որոնք

բաժանվում են առպատային և ընդերային ճյուղերի:

Առպատային ճյուղերն են`

1. Գոտկային երակները:

2. Ստոծանիական երակները:

Ընդերային երակներն են`

1. Տղամարդկանց մոտ ամորձու երակները,կանանց մոտ ` ձվարանային

երակները :

2. Երիկամային երակները:

3. Մակերիկամային երակները :

4. Լյարդային երակները,որոնք արյուն են բերում լյարդից ,որի մեջ արյունը

լցվում է դռներակից:

Դռներակ

Դռներակը արյուն է հավաքում որովայնի խոռոչի կենտ օրգաններից`ստամոքս-

աղիքային ուղուց,որտեղ տեղի է ունենում սննդանյութերի ներծծում,որոնք

դռներակով գնում են լյարդ վնասազերծվելու ,ենթաստամոքսային գեղձից,որտեղից

լյարդ է մտնում ինսուլինը շաքարի փոխանակությունը կարգավորելու համար ,

փայծաղից -որտեղ առաջացած էրիթրոցիտների քայքայմնակ արգասիքները

օգտագործում են լյարդում լեղի սինթեզելու համար : Դռներակը առաջանում է

ենթաստամոքսային գլխիկի հետևում,որտեղից ուղղվում լյարդի դրունք,այնուհետեև

մտնում են նրա ճյուղերը լյարդի պարենխիմայի մեջ ,ապա բաժանվելով մանր

86

ճյուղերի, որոնք էլ միանալով իրար կազմում են լյարդային երակները ,որոնք

արյունը բերում են ստորին սիներակի մեջ:Ի շնորհիվ դռներակային համակարգի

երակային արյունը լյարդում մաքրվում ֆիլտրվում է ,որից հետի նոր անցնում է

արյան շրջանառություն:

Ընդհանուր զստային երակներ-աջ և ձախ երակները IV գոտկային ողի մակարդակին

միանում են և կազմում են ստորին սիներակը :Ընդհանուր զստային երակներից

յուրաքանչյուրը զստասրբանային հոդի մոտ իր հերթին կազմվում է երկու

երակներից`ներքին և արտաքին զստային երակներից:

Ներքին զստային երակ-կազմող ճյուղերը համապատասխանում են համանուն

զարկերակայի ճյուղերին,որոնք հավաքում են երակային արյունը սրբոսկրից ուղիղ

աղիքից ,միզապարկից, շագանակեգեղձից, արգանդային

փողերից,արգանդից,հեշտոցից: Արտաքին զստային երակ-

կազմում է ազդրային երակի անմիջական շարունակությունը,որը աճուկային

կապանի տակով անցնելուց հետո կոչվում է արտաքին զստային երակ:

Ստորին վերջույթի երակները –բաժանվում են խորանիստ և մակերեսային:Ոտքի և

սրունքի խորանիստ երակները կրկնակի են և ուղեկցում են համանուն

զարկերակներին :Սրունքի բոլոր խորանիստ երակները միանալով իրար կազմվում

են կենտ ծնկափոսային երակը: Ազդրային երակը կենտ է ,որն անցնելով աճուկային

կապանի տակով վեր է ածվում արտաքին զստային երակի:Մակերեսային կամ

ենթամաշկայի երակները անցնում են մաշկի տակով և խոշոր երակներն են`

1. Մեծ սաֆեն երակ-սկսվում է ոտքի մեջքային երեսից ,բարձրանալով վեր

սրունքի և ազդրի միջային երեսով և բացվում է ազդրային երակի մեջ:

2. Փոքր սաֆեն երակ-սկսվում է ոտքի թիկնային երեսից,բարձրանում է հետին

երեսով և հասնելով ծնկափոսին բացվումէ ծնկափոսային երակի մեջ:

Ավշային համակարգի ընդհանուր անատոմիան

Ավշային համակարգը իրենից ներկայացնում է անոթային համակարգի մի

հատվածը:Այն սերտորեն կապված է երակային համակարգի հետ և կարծես

ներկայացնում է երակային համակարգի լրացուցիչ մի հուն,քանի որ ավշային

համակարգը տանում է դեպի սիրտ ,այն ամենը ինչ չի հասցնում տանել երակային

համակարգը: Ավշային համակարգով հոսում է ավիշը,որը մի թափանցիկ անգույն

հեղուկ է և իր բաղադրությամբ նման է երակային արյանը,միայն սպիտակուցները

գրեթե 2-3անգամ քիչ են ,շատ են լեյկոտիտները և չյա էրիթրոցիտներ:Ավշային

համակրգի կազմի մեջ են մտնում`

1. Ավշային մազանոթներրը :

87

2. Ավշային անոթները:

3. Ավշային ցողունները:

4. Ավշային ծորանները :

5. Ավշային հանգույցները:

6. Օրգանների լորձաթաղանթների մեջ գտնվող ավշային հանգույցները,և որոշ

ներքին օրգաններ (փայծաղ, ուրցագեղձ , նշիկներ):

Ավշային համակարգը իրենից ներկայացնելով երակային համակարգի ածանցյալը

ունի նմանություններ և տարբերություններ : Երակային համակարգին

նման են`

1. Ավշային ուղիները ունեն փականներ:

2. Ավշի հոսքի ուղղությունը հյուսվածքներից դեպի սիրտն է:

3. Ավշի հոսքը պայմանավորված է նույն գործոններով,ինչ-որ երակայինը(սրտի և

կրծքավանդակի ծծող հատկությունը,կմախքային մկանների կծկումը):

Ավշային համակարգը տարբերվում է`

1. Եթե երակները հանդիսանում են մազանոթային ցանցի շարունակությունը

,ապա ավշային մազանոթները սկսվում են կուրորեն`միջբջջային

տարածություններից:

2. Ավշային մազանոթների ճանապարհին գտնվում է ավշային հանգույցներ:

Ավշային համակարգի օղակների կազմությունը`

1. Ավշային մազանոթներ-բարակ պատեր ունեցող անոթներ են: Սկսվում են

հյուսվածքների մեջ կույր ծայրերով:Ավշային մազանոթներ գտնվում են գրեթե

բոլոր օրգաններում, բացի գլխուղեղից,ողնուղեղից և նրանց

պատյաններից,մաշկի և լորձաթաղանթների էպիթելային

շերտերից,փայծաղից,աճառներից,աչքի երջերաթաղանթից և ոսպնյակից,սրտի

փականներից ,պորտալարից,ընկերքից:

2. Ավշային անոթներ- առաջանում են ավշային մազանոթների միացումից և ի

տարբերություն մազանոթների ունեն փականներ, որոնք հնարավորություն են

տալիս ավիշը հոսի միայն մեկ ուղղությամբ:

3. Ավշային ցողուններ-կազմվում են ավշային անոթների միացումից:

4. Ավշային ծորաններ-բոլոր ցողունները միանալով իրար առաջացնում են երկու

վերջնական ավշային ծորաններ`աջ ավշածորանը և կրծքային ծորանը,որոնք

բացվում են սրտի մոտ գտնվող խոշոր երակների մոտ:

Կրծքային ծորան-առաջանում է որովայնի խոռոչում:Բարձրանալով վեր մտնում է

կրծքի խոռոչ աորտայի բացվածքով ,ապա բացվում` ձախ ներքին լծային երակի մեջ

:Կրծքային ծորանը հավաքում է ավիշը ստորին վերջույթներից,կոնքի խոռոչի

պատերից և օրգաններից , որովայնի խոռոչի պատերից և

օրգաններից,կրծքավանդակի ձախ կեսի պատերից և օրգաններց,ձախ վերին

88

վերջույթից,գլխի և պարամոցի ձախ կեսից:Այսպիսով`կրծքային ծորանը հավաքում է

ամբողջ ավշի ¾ մասը:

Աջ ավշածորանը-առաջանում է աջ վերանրակային շրջանում և հավաքում է ավշի ¼

մասը,այդ տեղամասերն են`կրծքավանդակի աջ կեսի պատերից և օրգաններից,աջ

վերին վերջույթից և գլխի ու պարանոցի աջ կեսից:Աջ ավշային ծորանը բացվում է աջ

ենթանրակային երակի մեջ:

5.Ավշային հանգույցներ-իրենից ներկայացնում են լոբաձև մի

գոյացություն,որի չափը տատանվում է ցորենի հատիկից մինչև խոշոր լոբու

հատիկը: Բոլոր ավշային անոթների,ցողունների և ծորանների երկայնքով

տեղավորված են ավշային հանգույցներ:Ավիշը մտնելով ավշային

հանգույցներ,որտեղ այն մաքրվում ֆիլտրվում է,որից հետո ավիշը դուրս է

գալիս ավշային հանգույցից:Քանի որ մեկ հանգույցը ի վիճակի չէ մաքրել

ավիշը,ապա դուրս եկող ավշային անոթները գնում են հարևան հանգույցները :

Ավշային հանգույցների ֆունկցիաներն են`

1. Հանդիսանում են արյունաստեղծ օրգաններ ,քանի որ մասնակցում են

լեյկոցիտների տարատեսակ հանդիսացող B-լիմֆոցիտների

առաջացմանը:

2. Կատարում են կենսաբանական ֆիլտրի դեր:

Փայծաղ

Փայծաղը ավշային օրգան է:Նա կատարում է հետևյալ ֆունկցիաները`

1. Արյան դեպո է:

2. Հանդիսանում է էրիթրոցիտների գերեզմանատունը:

3. Արյունաստեղծ օրգան է,առաջանում են նրանում B- լիմֆոցիտներ:

4. Պաշտպանողական օրգան է – նրա բջիջները ունեն ֆագոցիտար

հատկություն:

Փայծաղը տեղակայված է որովայնի խոռոչի ձախ վերին կողմում ստոծանու

ձախ գմբեթի տակ ,IX-XI կողերի մակարդակի վրա,իսկ հետևից XI կրծքային

ողից մինչև II գոտկային ողը և երկայանձիգ առանցքը ուղղված է վերեևից

ներքև,հետևից առաջ և դեպի դուրս:Փայծաղը նման է սուրճի հատիկի:Փայծաղի

վրա տարբերում են երկու երես`ստոծանիական և ընդերային,երկու

եզր`առաջային և հետին,երկու ծայր`վերին և ստորին:Ընդերային գոգ երեսին

գտնվում է փայծաղի դրունքը,որի միջով փայծաղ է մտնում նրա

զարկերակը,իսկ դուրս է գալիս երակը :Փայծաղը ծածկված է իր սեփական

պատյանով :

89

Դասախոսություն 12

Միզային օրգաններ

Միզային օրգանները հեռացնում են նյութափոխանակության հետևանքով

առաջացած թունավոր նյութերը` ազոտային միացությունները,ավելցուկ

ջուրը,հանքային աղերը: Միզային օրգանները բաղկացած են

միզագոյացման օրգաններից,որոնք իրենցից ներկայացնում են զույգ

գեղձեր`երիկամները,որոնք արտադրում են մեզ և միզատար ուղիներից`երիկամի

մեծ և փոքր բաժակներ,ավազան,միզածորան,միզապարկ,միզուկ,որոնք ծառայում են

մեզի հավաքման և արտազատման օրգաններ:

Երիկամներ

Զույգ գեղձային օրգաններ են,ընկած են որովայնի խոռոչի հետին պատի

որովայնամզի տակ:Տեղավորված են ողնաշարի աջ և ձախ կողմերում , կրծքային

վերջին և գոտկային վերջին երկու ողների մակարդակի վրա: Երիկամը ունի լոբու

ձև:Երիկամում տարբերում են`վերին և ստորին բևեռներ, դրսային և միջային

եզրեր,առաջային և հետին երեսներ: Երիկամի դրսային երեսը կոր է,միջայինը` գոգ

:Այդ գոգ մասի վրա գտնվում է երիկամի դրունքը,որի միջով մտնում են երիկամային

զարկերակը և նյարդերը և դուրս են գալիս երիկամային երակը և միզածորանը:

Դրունքը բացվում է մի նեղ տարածության մեջ,որը խրված է երիկամի նյութի մեջ և

կոչվում է երիկամի ծոց:Երիկամը շրջապատված է սեփական պատյանով :

Երիկամի կազմությունը- երիկամում տարբերում են կեղև և միջուկ: Կեղևային մասը

կազմում է երիկամի ծայրամասային շերտը:Միջուկային մասը կազմվում է կոնաձև

գոյացումներից,որոնք կոչվում են երիկամային բրգեր:Բրգերն իրենց լայն հիմքերով

դարձած են դեպի օրգանի մակերեսը, իսկ գագաթներով`դեպի ծոցը:Գագաթները

երկուական կամ ավելի միանում են իրար ու կազմում երիկամային

պտկիկներ,որոնցից յուրաքանչյուրը ծածկված են մանր ծակերով,որոնց միջոցով մեզը

արտազատվում է միզատար ուղիների սկզբի մասերի`բաժակների մեջ: Կեղևային

նյութը թափանցում է բրգերի արանքը,բաժանելով նրանց իրարից :Կեղևային այդ

նյութի մասերը կոչվում են երիկամային սյուներ: Երիկամը բարդ խողովակակազմ

օրգան է ,որի խողովակները կոչվում են միզային կամ երիկամային

խողովակներ,որոնցից յուրաքանչյուրը կազմված են հետևյալ մասերից`երիկամային

մարմնիկից,I և II կարգի ոլորուն խողովակներից,հենլյան կանթից կամ ծնկից,ուղիղ

կամ հավաքող խողովակներից: Երիկամային մարմնիկը կոչվում է նաև

Շումլյանսկու-Մալբիգի մարմին և կազմված է պատիճից և անոթային

կծիկից:Պատիճը ունի երկպատ գավաթի տեսք ու ընդգրկում է անոթային

կծիկը:Պատիճի երկու թերթիկների արանքում մնում է մի խոռոչ,որը համարվում է

միզային խողովակների սկիզբը:Անոթային կծիկը կազմվում է հետևյալ

90

կերպ`երիկամային զարկերակը մտնելով երիկամ բաժանվում է ճյուղերի և

ամենավերջին ճյուղը կոչվում է առբերող զարկերակ,որը վեր է ածվում մազանոթային

կծիկի,որից դուրս է գալիս տանող զարկերակը:Պատիճից սկսվում է առաջին կարգի

ոլորում կամ մոտակա խողովակը ,որը կեղևային նյութով իջնում է բրգերի մեջ ,

շրջվելով հետ`կազմվում է հենլյան կանթը կամ ծունկը,որը վերադառնալով կեղևային

նյութ փոխվում է II կարգի ոլորում կամ հեռակա խողովակի,որի վերջնային մասը

բացվում է հավաքիչ կամ ուղիղ խողովակի մեջ:ՈՒղիղ կամ հավաքող խողովակները

հանդիսանում են միզատար ուղիներ և իջնում են վար միջուկային նյութով,միանում

են իրար հետ և գոյացնում 15-20 կարճ ծորաններ,որոնք բացվում են երիկամային

պտկիկի անցքերի մեջ: Երիկամային մարմնիկը, նրանից սկսվող I կարգի ոլորուն

խողովակը,հենլյան կանթը,II կարգի ոլորուն խողովակը կազմում են երիկամի

կառուցվածքային-ֆունկցիոնալ միավորը`նեֆրոնը: Յուրաքանչյուր երիկամ 1-1,5մլն

նեֆրոններից:Նեֆրոնում առաջանում է մեզը,որը ընթանում է երկու

էտապով:Առաջին էտապում երիկամային մարմնիկում անոթային կծիկից պատիճի

խոռոչ է ֆիլտրվում արյան պլազման բացառությամբ սպիտակուցներից,որի շնորհիվ

առաջանում է առաջնային մեզը:Այս պրոցեսին նպաստում է , այն որ տանող

զարկերակի տրամագիծը երկու անգամ փոքր է առբերող անոթի տրամագծից,որի

հետևանքով անոթային կծիկում ստեղծվում է ճնշումների տարբերություն մոտ`70մմ

սնդ.սյան,որի շնորհիվ տեղի է ունենում ֆիլտրացիայի պրոցեսը : Երկրորդ էտապում

երիկամային խողովակներում տեղի է ունենում ռեաբսորբցիա`հետ են ներծծվում ջրի

մեծ մասը,գլյուկոզան,ամինաթթուները,վիտամինները,որոշ հանքային աղերը,որի

արդյունքում առաջանում է վերջնական մեզը,որն էլ անցնում է միզատար ուղիներով

և հեռացվում օրգանիզմից:

Երիկամի ավազան,բաժակներ և միզածորան

Մեզը արտադրվելով նեֆրոնում երիկամային պտկիկների անցքերով անցնում է

երիկամի փոքր,ապա մեծ բաժակներով ավազանի մեջ,որտեղից անցնում է

միզածորան: Փոքր բաժակները 8-9 հատ են, մի

ծայրով գրկում են 1-2 երիկամային պտկիկ,իսկ մյուս ծայրով բացվում են մեծ

բաժակներից մեկի մեջ: Մեծ բաժակները երկուսն են `վերին և

ստորին:Դեռ երիկամի ծոցում մեծ բաժակները միանում են իրար և կազմում երիկամի

ավազանը,որը դուրս գալով դրունքից և ցած շրջվելով, անմիջապես դրունքից ներքև

դառնում է միզածորան:

Միզածորանը մոտ 30սմ երկարությամբ խողովակ է,որը արտադրված մեզը երիկամից

տեղափոխում է դեպի միզապարկ:Սկսվելով ավազանից ուղղվում է ցած և իջնում է

կոնք:Կոնքում այն իջնում է միզապարկի հատակը և ծակում նրա պատը ու բացվում

նրա մեջ:

91

Միզապարկ

Մի ամբար է մեզի հավաքման համար:Միզապարկի ձևը զգալիորեն փոփոխվում է

կախված նրա լցվածությունից:Դատարկ միզապարկը տեղադրված է փոքր կոնքի

խոռոչում ,ցայլային համաճոնից հետ:Երբ միզապարկը լցված է մեզով,նրա վերին

մասը բարձրանում է ցայլքից վեր և հասնելով մինչև պորտի

մակարդակ:Միզապարկում տարբերում են նրա հատակը,որը ամենալայն մասն

է,գագաթը`որը հպված է որովայնի առաջային պատի ստորին մասին,իսկ գագաթի և

հատակի մինչև գտնվում է միզապարկի մարմինը:Միզապարկի վերին մասը ավելի

շարժուն է , քան ստորինը:Միզապարկի ստորին մասում գտնվում է միզուկի ներքին

բացվածքը,որից սկսվում է միզուկը :

Միզուկ

Մի խողովակ է,որը հեռացնում է արտաքին աշխարհ միզապարկում կուտակված

մեզը :Միզուկը ունի սեռային տարբերություն:Տղամարդկանց մոտ այն սկսվում է

միզապարկից և վերջանում առնանդամի գլխիկի վրա գտնվող արտաքին

բացվածքով:Միզուկը խառը օրգան է տղամարդկանց մոտ,քանի որ այն

արտազատում է ոչ միայն մեզը այլ նաև սերմնաժայթքիչ ծորանների միջով նրա մեջ

լցված սերմը :Տղամարդկանց մոտ միզուկը բաժանվում է երեք

հատվածի`շագանակագեղձային ,թաղանթային և

սպուգանման:Շագանակագեղձային հատվածը, միզապարկին մոտ հատվածն է և

անցնում է շագնակագեղձի հաստության միջով`նրա հիմքից մինչև

գագաթը:Թաղանթային հատվածը այն հատվածն է,որը անցնում է կոնքի հատակի

միջաձիգ զոլավոր մկանախրձերով,սպուգանման հատվածը անցնում է առնանդամի

խորշիկային մարմնի հյուսվածքով,որն էլ բացվում է առնանդամի գլխիկի վրա

արտաքին բացվածքում:Կնոջ միզուկը կարճ , աղեղնաձև խողովակ է:Այն սկսվելով

միզապարկից ծակում է կոնքի հատակի մկանները և իր արտաքին բացվածքով

բացվում է հեշտոցի նախադռան մեջ:

Սեռական օրգաններ

Սեռական օրգանները հանդիսանում են վերարտադրման և բազմացման

օրգաններ:Բաժանվում են արական և իգական սեռական օրգանների: Երկու սեռի

սաղմի սեռական օրգաններն էլ սաղմնադրվում են միատեսակ`գոտկային

հատվածում:Հետագայում որոշ անհատների մոտ զարգանում են արական սեռի

սաղմերը,իգական սաղմերը մնում են հետ զարգացած վիճակում,մյուսների

92

մոտ`ընհակառակը զարգանում են իգական սեռի սաղմերը,արականի սաղմերը մնում

են հետզարգացած վիճակում:Երկու սեռի մոտ էլ ամենաէական մասը սեռական

գեղձերն են`կնոջ ձվարանը և տղամարդու ամորձին,որոնք արտադրվում են

սեռական բջիջները`ձվաբջիջը և սպերմատոզոիտները:Սեռական գեղձերը

արտադրում են նաև սեռական հորմոններ,այդ պատճառով էլ հանդիսանում են նաև

ներզատիչ գեղձեր: Սեռական օրգանները բաժանվում

են `ներքին և արտաքին սեռական օրգանների:

Արական սեռական օրգաններ

Բաժանվում են արտաքին և ներքին սեռական օրգանների:Ներքին սեռական

օրգանները կազմված են`

1. Հիմնական սեռական գեղձեր`ամորձիներ:

2. Հավելյալ սեռական գեղձեր`շագանակագեղձ,սեմնաբշտեր:

3. Սերմնատար ուղիներ:

Իսկ արտաքին սեռական օրգաններն են`ամորձապարկը և առնանդամը:

Ամորձիներ

Զույգ ձվաձև գեղձեր են տեղակայված ամորձապարկի մեջ:Ամորձին ունի երկու

երես`միջային և դրսային,երկու եզր`առաջային և հետին և երկու ծայր`վերին և

ստորին:Ամորձու հետին եզրին է տեղակայված մակամորձին:Մակամորձին մի նեղ

երկար մարմին է,որի մեջ տարբերում են մակամորձու գլխիկը,մարմինը,որն էլ վեր է

ածվում պոչի: Նրա ֆունկցիաներն են`

1. Սերմնատար ուղի է:

2. Արտադրում է հյութ,որը ակտիվացնում է սերմատոզոիտներին:

3. Արտադրում է հատուկ նյութ,որը պատում է սպերմատոզոիտին արտաքինից և

նրան պաշտպանում իգական օրգանիզմում:

Ամորձին շրջապատված է պինդ սպիտակուցային պատյանով:Ամորձու

պարենխիման բաղկացած է սերմնային խողովակներից,որոնք ունեն երկու

բաժին`ոլորուն և ուղիղ :Ոլորուն խողովակները կազմում են սերմնային խողովակի

2/3 մասը,որից հետո վեր են ածվում ուղիղ խողովակի:ՈՒղիղ խողովակները միանում

են իրար և կազմում են 12-15 արտատար խողովակներ,որոնք ուղղվում են դեպի

մակամորձու գլխիկը: Ոլորուն խողովակի պատերի բջիջները արտադրում են

սպերմատոզոիտները ,իսկ ուղիղ խողովակներից սկսվում են սեմնատար

ուղիները:Ամորձուց դուրս գալով արտատար խողովակները բացվում են

93

մակամորձու ծորանի մեջ,որը անցնում է մակամորձու գլխիկից մինչև պոչ և

շարունակվում է որպես սերմնածորան :

Սերմնածորան

Կազմում է մակամորձու ծորանի շարունակությունը:Ամորձու հետին եզրի

երկայնքով բարձրանում է վեր ու մտնում սերմնալարի կազմության մեջ:Սերմնալարի

միջով նա բարձրանում է դեպի վեր`դեպի աճուկային խողովակի արտաքին

բացվածքը:Աճուկային խողովակի միջով անցնելով ներքին բացվածքի մոտ

բաժանվում է և կոնքի կողմնային պատի վրայով իջնում է փոքր կոնք:Հասնելով

միզապարկի կողմնային երեսին նա թեքվում է դեպի միզապարկի հատակը և

մոտենում շագանակագեղձին:

Սերմնաբշտեր

Զույգ պարականման գրպանիկներ են,ընկած են միզապարկի հատակին և ուղիղ

աղիքի արանքը:Սերմնաբշտի ստորին սրացած ծայրը դառնում է արտազատիչ

ծորան,որը սուր անկյունով միանում էնույն կողմի սերմնածորանին ու սրա հետ

միասին կազմում սերմնաժայթքիչ ծորանը,որը անցնում է շագանակագեղձի

հաստության միջով և բացվում միզուկի շագանակագեղձային հատվածի

մեջ:Սերմբշտերը հանդիսանում են տղամարդկանց հավելյալ սեռական գեղձեր,որոնց

արտադրած հեղուկը խառնվում է տղամարդու սերմին:

Սերմնալար և ամորձաէջք

Ամորձապարկում տեղավորված ամորձիները նրա մեջ կախված են սերմանալարի

օգնությամբ:Սերմնալարի կազմության մեջ են մտնում սերմնածորանը,ամորձու

զարկերակը,երակը,ավշային անոթները և նյարդերը:Աճուկային խողովակի ներքին

օղի մոտ սերմնալարի բաղադրիչ մասերը բաժանվում են ,անպես որ սերմնալարը

իբրև մի ամբողջություն տարածվում է միայն ամորձու հետին եզրից մինչև աճուկային

խողովակի ներքին օղը: Սերմնալարը կազմվում է այն

ժամանակ,երբ ամորձին որովայնի խոռոչում նախապես զարգանալով ,իջնում է

ամորձապարկի մեջ:Սաղմի մոտ ամորձիները տեղավորված են որովայնի հետին

պատի վրա II գոտկային ողների մակարդակին:Սաղմի աճմանը զուգընթաց ամորձին

աստիճանաբար իջնումէ և ծնվելու պահին նրանք պետք է լինեն արդեն

ամորձապարկում:Այդ պրոցեսը կոչվում է ամորձաէջք:Ընկնելով ամորձապարկի մեջ

ամորձին շրջապատվում է բունոցային պատյանով, որը հանդիսանում է

որովայնամզից առաջացած պատյան :Այն իրենից ներկայացնում է փակ շճային

պարկ,որը բաղակացած է երկու թերթիկներից`առպատային և ընդերային:Ընդերային

թերթիկը ամուր կպած է ամորձու սպիտակուցային պատյանին:Ամորձու հետին

եզրին ընդերային թերթիկը փոխվում է առպատայինի:Երկու թերթիկների միջև

94

մնում է խոռոչ,որը կոչվում է բունոցային խոռոչ,որը լցված է քիչ քանակությամբ

շճային հեղուկով:

Կուպերյան գեղձերՍիսեռի մեծությամբ հարակից զույգ սեռական

գեղձեր են,տեղավորված կոնքի հատակի մկանների հաստության մեջ:Արտազատում

են հեղուկ,որը խառնվում է տղամարդու սերմին:

ՇագանակագեղձԳեղձա-մկանային օրգան է:Որպես գեղձ արտադրում է

հյութ,որը կազմում է սերմի կարևոր բաղադրիչ մասը և ակտիվացնում է

սպեմատոզոիտներին:Որպես մկան համարվում է միզուկի ոչ կամային սեղմիչը և

կանխում է մեզի արտահոսը սերմնացայտման ժամանակ,որի հետևանքով սերմն ու

մեզը չեն խառնվում իրար:Իր ձևով և մեծությամբ նման է շագանակի: ՈՒնի հիմք,որը

դարձած է դեպի միզապարկը և գագաթ,որը հպված է կոնքի հատակին:Գեղձը

կազմված է երկու կողմնային բլթերից:Շագանակագեղձի միջով հիմքից մինչև

գագաթը անցնում է միզուկը:Շագանակագեղձը տեղակայված է իր սեփական

պատիճի մեջ և շրջապատված է պատյանով:Գեղձի ծորանները բացվում են միզուկի

շագանակագեղձային մասի մեջ:

Տղամարդու արտաքին սեռական օրգաններ

Տղամարդու արտաքին սեռական օրգաններն են`ամորձապարկը և առնանդամը:

Ամորձապարկը հանդիսանում է ամորձիների համար զետեղարան և յուրահատուկ

տիպի թերմոստատ `ապահովելով ամորձիների համար մշտական կայուն

ջերմություն: Առնանդամը կազմված է

խորշիկավոր հյուսվածքից ,որը առաջացնում է խորշիկավոր մարմիններ,որոնցից

երկուսը զույգ են և կոչվում են առնանդամի խորշիկավոր մարմիններ,իսկ մեկը կենտ

է և կոչվում է առնանդամի սպունգանման մարմին:Առնանդամի խորշիկավոր

մարմինները հետին մասում իրարից հեռանում և կազմում առնանդամի

ոտիկները,որոնցով կպչում են ցայլոսկրի ստորին ճյուղերին:Առնանդամի

սպունգանման մարմինը դեպի առաջ հաստանալով կազմում է առնանդամի գլխիկը

,որի վրա գտնվում է միզուկի արտաքին բացվածքը: Առնանդամի մաշկը բարակ է և

դյուրաշարժ ու գլխիկի հիմքի մոտ գոյացնում է մի ազատ ծալք,որը կոչվում է թլիպ:

Իգական սեռական օրգաններ

Բաղկացած են երկու բաժիններից`կոնքի խոռոչում տեղավորված ներքին սեռական

օրգաններ`ձվարաններ,ձվատար կամ արգանդային փողեր,արգանդ ,հեշտոց և

արտաքին սեռական օրգաններ`ամոթույքը և ծլիկը:

95

Ձվարաններ

Իգական սեռական զույգ գեղձեր են:Նշաձև է ,ունի երկու ծայր`վերին որը դարձած է

դեպի ձվատար փողը և կոչվում է փողային ծայր և ստորին`կոչվում է արգանդային

ծայր:Երկու երես`միջաին և դրսային և երկու եզր`հետին և առաջային:Ձվարանը

բաղկացած է կեղևային և միջուկային նյութերից :Կեղևային նյութը պարունակում է

օրգանի գեղձային մասը,իսկ միջուկյաին նյութը,որը բաղկացած է փոքր

շարակցական հյուսվածքից և նրա միջով է անցնում ձվարանի անոթները և նյարդերը

: Ձվարանի

կեղևային նյութում տեղի է ունենում իգական սեռական բջջի`ձվաբջջի հասունացումը

և զարգացումը:Ձվաբջիջը հասունանում է և տեղակայվում է գրաֆյան բշտի մեջ:Երբ

ավարտվում է ձվաբջջի հասունացումը գրաֆյան բուշտը պատռվում է և ձվաբջիջը

ընկնում է որովայնի խոռոչի մեջ,որը կոչվում է ձվազատում`օվուլյացիա :

Ձվազատված ձվաբջջի տեղը առաջանում է դեղին մարմին,որը արտադրում է

հորմոններ:Հղիության զարգանալու դեպքում դեղին մարմինը մեծանում է և կոչվում է

հղիության դեղին մարմին:Իսկ եթե հղիությունը չի զարգանում,ապա 14 օրից հետո

դեղին մարմինը անհետանում է և կոչվում է դաշտանային դեղին մարմին:Երբ դեղին

մարմինը հետ է զարգանում կորցնումէ դեղին գույնը և դառնում է սպիտակ

մարմին:Ընդհանրապես 28 օրվա ընթացքում հասունանում է 1 գրաֆյան բշտիկ:

Ձվարանային կամ արգանդային փող

Զույգ ծորաններ են,որոնցով ձվազատված ձվաբջիջը ձվարանից անցնումէ և մտնում

արգանդի խոռոչ:Փողի երկարությունը 10-12սմ է: Փողում տարբերում են հետևյալ

մասերը`

1. Արգանդային մաս-այն մասն է,որը պարփակված է արգանդի պատի մեջ :

2. Նեղուց-փողի միջային 1/3-ն է:

3. Ամպուլա-նեղուցից հետո դեպի դուրս հաջորդ բաժինն է,որի տրամագիծը

աստիճանաբար մեծանում է: Ամպուլայում է տեղի

ունենում ձվաբջջի և սպեմատոզոիտի հանդիպումը,բեղնավորումը և զիգոտայի

առաջացումը:

4. Ձագար-ամպուլայի անմիջական շարունակությունն է,իրենից ներկայացնում է

ձագարաձև մի լայնացում,որի եզրերն օժտված են բազմաթիվ

ելուններով`ծոփերով:Ծոփերից մեկը երկար է և հասնում է մինչև ձվարան և

կոչվում է ձվարանային ծոփ,որն էլ բռնում է ձվազատված ձվաբջիջը և ուղղում

փողի մեջ:

Ձագարի գագաթին գտնվում է փողի որովայնային բացվածքը,որի միջով ձվաբջիջը

ընկնում է փողի ամպուլայի մեջ:Փողի մյուս բացվածքը,որով բացվում է արգանդի

մեջ,կոչվում է փողի արգանդային բացվածք: Կնոջ որովայնամզի խոռոչը

փողի միջոցով հաղորդակցվում է արգանդի խոռոչի հետ և այնտեղից էլ արտաքին

աշխարհի հետ,ի տարբերություն տղամարդկանց,որոնց որովայնամզի խոռոչը փակ է:

96

Արգանդ

Կենտ խոռոչավոր մկանակազմ օրգան է,տեղավորված փոքր կոնքի խոռոչում

միզապարկի և ուղիղ աղիքի միջև:Փողերի միջով արգանդի խոռոչ մտած ձվիկը

բեղնավորվելու դեպքում զարգանում և մնում է այնտեղ,մինչև այն պահը,երբ

հասունացած պտուղը ծննդաբերության ժամանակ կհեռանա:Արգանդն ունի տանձի

ձև ,արգանդի վերին մասը կոչվում է հատակ ,որին հաջորդում է մարմինը,որը

նեղանալով վեր է ածվում վզիկի,որն էլ խրվում է հեշտոցի մեջ:Արգանդն ունի

առաջային և հետին երեսներ,որոնք իրարից բաժանվում են կողմնային

եզրերով:Արգանդի խոռոչը եռանկյունաձև է, նրա գագաթը դարձած է դեպի

վզիկը,իսկ հիմքը արգանդի հատակը:Հիմքի երկու անկյուներում բացվում են

փողերը:Արգանդը կազմված է արգանդամկանից,որը կազմված է

հարթմկանաթելերից:Հղիության ժամանակ արգանդը փոխում է իր չափերը,որը տեղի

է ունենում մկանաթելերի հաշվին:Ծննդաբերությունից հետո արգանդի չափերը

վերադառնում են իրենց նորմալ վիճակին:

Հեշտոց

Մկանա-շարակցահյուսվածքային խողովակ է,որն իր վերին ծայրով գրկում է

արգանդի վզիկը,իսկ ստորին ծայրով բացվում է հեշտոցի նախադռան մեջ:Կույսերի

հեշտոցի ստորին բացվածքը ծածկված է լորձաթաղանթով,որը կոչվում է

կուսաթաղանթ,որի վրա մնում է մի փոքր անցք,որի միջով կարող է միայն ճկույթը

մտնել,ուստի առաջին սեռական հարաբերության ժամանակ այն պատռվում է և

ուղեկցվում է արյունահոսությամբ:

Կնոջ արտաքին սեռական օրգաններ

Արտաքին սեռական օրգաններն են`ամոթույքը և ծլիկը:Ամոթույքը կազմված է մեծ և

փոքր ամոթաշրթերից:Մեծ շրթերը երկու մաշկային ծալքեր են:Կողքերից մեծ

շրթերով սահմանված տարածությունը կոչվում է ամոթույքային ճեղք:Մեծ շրթերից

ներս տեղավորված են փոքր շրթերը,որոնք նույնպես մաշկային ծալքեր են :Փոքր

շրթերի արանքի տարածությունը կոչվում է հեշտոցի նախադուռը,որի մեջ բացվում է

կնոջ միզուկը և հեշտոցը: Ծլիկը

համապատասխանում է տղամարդու առնանդամի խորշիկավոր

մարմիններին,բաղակացած է `գլխիկից,մարմինից և ոտիկներից,որոնք կպչում են

ցայլոսկրի ստորին ճյուղերին:

Դասախոսություն 13

Նյարդային համակարգի ընդհանուր անատոմիան

Նյարդային համակարգը կատարում է հետևյալ ֆունկցիաները`

1. Կապում է օրգանիզմը արտաքին աշխարհի հետ:

2. Կարգավորում է բոլոր այն պրոցեսները,որոնք կատարվում են օրգանիզմի մեջ:

97

3. Ղեկավարում և համաձայնեցնում է օրգանիզմի արտաքին և ներքին

գործնեությունները,ապահովում է օրգանիզմի միասնությունը:

4. Նյարդային համակարգի միջոցով կատարվում է օրգանիզմի մշտական

հավասարակշռությունը արտաքին և ներքին միջավայրի փոփոխման

դեպքում:

Նյարդային համակարգի հիմնական անատոմիական տարրը նյարդային բջիջն է

`նեյրոնը,որը ընդունակ է ստանալու գրգիռը,վերամշակել այն և հաղորդել հարևան

նեյրոնին կամ աշխատող օրգանին:Ամբողջ նյարդային համակարգը ներկայացնում է

ներոնների մի ամբողջություն,որոնք իրար են միացած սինապսների միջոցով:

Նյարդային համակարգի գործնեության հիմքում ընկած է ռեֆլեքսը,որը

իրականանումէ ռեֆլեկտոր աղեղի միջոցով:Պարզագույն ռեֆլեկտոր աղեղը

կազմված է հետևյալ օղակներից`

1. Ռեցեպտոր- տեղակայված են մաշկում, լորձաթաղանթներում ,

ջլերում,կապաններում,հոդերում:Ռեցեպտորները ընդունում են

գրգիռը արտաքին և ներքին աշխարհից ,վերածում են նյարդային իմպուլսի,որն

էլ հաղորդում է զգացող բջջին:

2. Զգացող բջիջ-տեղակայված է միջողնային հանգույցում:Այն ընդունում է

նյարդային գրգիռը ռեցեպտորից և հաղերդում շարժիչ բջիջին:

3. Շարժիչ բջիջ-տեղակայված է ողնուղեղի առաջային եղջուրներում: Այն

նյարդային գրգիռը ուղարկում են բանվորական կամ աշխատող օրգանին:

4. Բանվորական կամ աշխատող օրգան-դրանք մկաններն ու գեղձերն են,որոնք

ընդունելով գրգիռը տալիս են նրան համապատասխան ռեակցիան:

Մարդու միասնական նյարդային համակարգը օրգանիզմի երկու հիմնական

մասերի(բուսական և կենդանական) համապատասխան պայմանականորեն

բաժանվում է երկու մասի`

1. Նյարդային համակարգի այն մասը,որը նյարդավորում է ներքին

օրգանները,այսինքն բուսական կյանքի օրգանները կոչվում է վեգետատիվ

նյարդային համակարգ:

2. Նյարդային համակարգի մյուս բաժինը,որը նյարդավորում է կմախքային

մկանները,մաշկը, ապահովելով շարժումը և զգացողությունը կոչվում է

սոմատիկ կամ մարմնական նյարդային համակարգ:

Բացի այդպիսի դասակարգումից օրգանիզմի կառուցվածքին համապատասխան

նյարդային համակարգը ըստ տեղադրության բաժանվում է կենտրոնական և

ծայրամասային բաժինների: Կենտրոնական նյարդային համակարգի

մեջ են մտնում գլխուղեղը և ողնուղեղը,որոնք բաղկացած են գորշ և սպիտակ

նյութերից:Գորշ նյութը դա նեյրոնների մարմինների կուտակումներն են և տեղ-տեղ

կուտակվելով կազմում են նյարդային կենտրոնները,իսկ սպիտակ նյութը կազմված է

նեյրոնների ելուններից: Ծայրամասային նյարդային

համակարգի մեջ են մտնում ողնուղեղից և գլխուղեղից դուրս եկող

98

նյարդարմատները,հյուսակները և նյարդերը : Նյարդային համակարգի բարձրագույն

բաժինը,որը ղեկավարում է բոլոր պրոցեսները և հսկում է նյարդային համակարգի

ստորադիր բաժիններին դա գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևն է:

Ողնուղեղ

Ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում շրջապատված իր

պատյաններով:Ողնուղեղը ձգվում է ծոծրակային մեծ անցքից մինչև երկրորդ

գոտկային ողը,որտեղից շարունակվում է սահմանային թելը,որը կազմված է միայն

ողնուղեղի պատյաններից:Սահմանային թելը կպչում է երկրորդ պոչուկային ողին:

Ողնուղեղը կազմված է գորշ և սպիտակ նյութերից:Գորշ նյութը տեղավորված է

ողնուղեղի կենտրոնական մասում և շրջապատված է սպիտակ նյութով:Լայնական

կտրվածքի վրա ողնուղեղն ունի «Η» տառի ձևը:Նկարագրում են երկար ու նեղ հետին

կամ զգացող եղջուրները և լայն ու կարճ առաջային կամ շարժիչ

եղջուրները:Առաջային եղջուրներում տեղակայված են շարժիչ նեյրոնները

:Ողնուղեղի առաջային և հետին եղջուրները միացած են իրար գորշ նյութի

միջանկյալ շերտով,որը ողնուղեղի կրծքային հատվածից մինչև գոտկային II-III

հատվածները լավ արտահայտված է և կոչվում են կողմնային եղջուրներ,դրա

հետևանքով ողնուղեղի գորշ նյութը նշված բաժինների լայնական կտրվածքի վրա

նմանվում է թիթեռնիկի:Կողմնային եղջուրներում տեղակայված են վեգետատիվ

զգացող և շարժիչ նեյրոնները,ուստի այդ եղջուրները կոչվում են նաև

վեգետատիվ:Ողնուղեղի հետին կամ զգացող եղջուրներ են մտնում հետին կամ

զգացող նյարդարմատը ,իսկ առաջային կամ շարժիչ եղջուրներից դուրս է գալիս

շարժիչ նյարդարմատը:Ողնուղեղից մի փոքր դուրս զգացող և շարժիչ

նյարդարմատները միանում են իրար և կազմում ողուղեղային նյարդը:Սակայն մինչև

միանալը միջողնային անցքի մոտ հետին նյարդարմատը հաստանում է և կազմում

միջողնային հանգույցը,որը պարունակում է զգացող նեյրոնները:Քանի որ ողնուղեղը

ողնաշարային խողովակից կարճ է նյարդարմատների ծագման տեղը չի

համապատասխանում միջողնային անցքերի մակարդակին և որպեսզի անցնեն այդ

անցքերի միջով,նյարդարմատները ուղղվում են ցած: Գոտկային հատվածում իջնելով

վար սահմանային թելիկին զուգահեռ և շրջապատելով նրան կազմում են

նյարդաթելերի մի խուրձ,որը կոչվում է ձիու պոչ:Ողնուղեղն ունի սեգմենտար

կառուցվածք:Ողնուղեղի 1սեգմենտը այն մասն է,որից դուրս է գալիս մեկ զույգ

ողնուղեղային նյարդ:Ողնուղեղը կազմված է 31 սեգմենտներից` 8պարանոցային,12

կրծքային,5գոտակիյն,5սրբոսկրային և 1 պոչուկային:

Ողնուղեղի սպիտակ նյութ:

Ողնուղեղի սպիտակ նյութը կազված է երեք տեսակի թելերից`

99

1. Կարճ ասոցացիոն թելեր,որոնք ողնուղեղի տարբեր հատվածները կապում են

միմյանց հետ:

2. Երկար զգացող կամ կենտրոնաձիգ կամ աֆերենտ թելեր,այս թելերի շնորհիվ

ողնուղեղը կապում է գլխուղեղի տարբեր բաժինների հետ:

3. Երկար շարժիչ կամ կենտրոնախույզ կամ էֆերենտ թելեր դրանք գլխուղեղի

բջիջների նեյրիտներն են,որոնց շնորհիվ գլխուղեղը կապում է ողնուղեղի հետ :

Երկար թելերը ապահովում են գլխուղեղի և ողնուղեղի երկկողմանի կապը:

Ողնուղեղի պատյանները:

Ողնուղեղը պատված է երեք պատյաններով,որոնք դրսից ներս հետևյալներն

են`կարծր պատյան կամ կարծրենի,ոստայնենի և անոթային պատյան կամ

նրբենի:Վերջին երկու պատյանները կոչվում են նաև ողնուղեղի փափուկ

պատյաններ: Ողնուղեղի կարծրենին ամուր պարկի

նման պատում է ողնուղեղը դրսից: Ոստայնենին թափանցիկ թաղանթ է ,ներսից

հպված է կարծրենուն: Ոստայնենու և ողնուղեղի միջև գտնվում է մի տարածություն

`սուբ արախնոիդալ տարածությունը,որի մեջ են գտնվում ողնուղեղ –գանգուղեղային

հեղուկը: Անոթապատյանը կամ նրբենին

հարուստ է անոթներով և այս թաղանթը շրջապատում է անմիջապես ողնուղեղը և

անոթների հետ միասին խրվում ուղեղի նյութի մեջ:

Գլխուղեղ

Գլխուղեղը գտնվում է գանգի խոռոչում: Կազմված է գլխուղեղի

կիսագնդերից,ուղեղիկից և ուղեղի ցողունից կամ ուղեղաբնից:

ՈՒղեղի ցողունը կամ ուղեղաբունը կազմված է`երկարավուն ուղեղից,

վարոլյան կամուրջից,միջին և միջանկյալ ուղեղներից:

Երկարավուն ուղեղ

Ողնուղեղի անմիջական շարունակությունն է սկսած ծոծրակային մեծ

անցքից:Այն տեղակայված է հետին գանգափոսում և ունի կոճղեզի տեսք:

Այն ամբողջությամբ կազմված է սպիտակ նյութից,որի մեջ գտնվում են

գորշ նյութի կուտակումներ,որոնք կազմում են գանգուղեղային XII-IX

զույգ նյարդերի կորիզները,որոնք ապահովում են շնչառությունը,սրտի

աշխատանքը,հյութա-թքազատությունը,կլման և ծծելու պրոցեսները:

100

Վարոլյան կամուրջ

Կամուրջը վարից սահամանակցվում է երկարավուն ուղեղի վերին ծայրի,իսկ

վերևից` միջին ուղեղի հետ:Կամուրջը ամբողջությամբ կազմված է սպիտակ

նյութից,որի մեջ կան գորշ նյութի կուտակումներ, որոնք կազմում են գանգուղեղային

VIII-V զույգ նյարդերի կորիզները,որոնք ապահովում են

լսողությունը,հավասարակշռությունը, մարդու միմիկան և ծամելու պրոցեսները :

ՈՒղեղիկ

Ուղեղիկը տեղավորված է հետին գանգափոսում,մեծ կիսագնդերի ծոծրակային բլթի

տակ ,վարոլյան կամուրջից և երկարավուն ուղեղից հետ:Նրա մեջ տարբերում են

երկու կողմնային կիսագնդեր և նրանց արանքում գտնվող որդը:Ուղեղիկի արտաքին

երեսը ծածակված է գորշ նյութով,որը կազմում է ուղեղիկի կեղևը,որը գոյացնում է

նրա տերեևանման գալարները:Կեղևի տակ գտնվում է ուղեղիկի սպիտակ նյութը,որի

մեջ կան գորշ նյութի կուտակումներ,որոնք կազմում են ուղեղիկի կորիզները,դրանք

են`վրանաձև ,գնդաձև, խցանահան և ատամնավոր:Ուղեղիկի գորշ նյութը մտնում է

սպիտակ նյութի մեջ,ուստի ուղեղիկի կտրվածքի վրա նմանվում է կենաց

ծառի:Ուղեղիկն ունի երեք զույգ ոտիկներ`ստորին,միջին ,վերին,որոնց միջոցով այն

համապատասխանաբար կապվում է երկարավուն ուղեղի ,վարոլյան կամուրջի և

միջին ուղեղի հետ:

Միջին ուղեղ

Միջին ուղեղը հաջորդում է վարոլյան կամուրջին:Բաղկացած է երկու

մասերից`ծածկից և ուղեղի կոթոններից:Ուղեղի կոթոնները տեղակայված են միջին

ուղեղի առաջային կամ փորային մասում և պարունակում են հաղորդչական

ուղիներ:Կոթոնները կամրջի վերին եզրից գնում են վեր ու կողմ,բաժանվելով իրարից

80°-ի անկյան տակ խրվում են գլխուղեղի կիսագնդերի հաստության մեջ:ՈՒղեղի

ծածկը գնտվում է միջին ուղեղի հետին կամ մեջքային մակերեսին:Այն ծածկված է

գլխուղեղի մեծ կիսագնդերով:Ծածկը կազմում է քառաբլուրների թիթեղը,որը

լայնաձիգ ու երկայնաձիգ ակոսներով բաժանվում է չորս զույգ բլրիկների:Այդ

բլուրները ունեն գորշ նյութի կուտակումներ,որոնք վերին երկու բլուրներում կազմում

են տեսողության ենթակեղևային կորիզները իսկ ստորին երկու

բլուրներում`լսողության ենթակեղևային կորիզները:Այս կորիզները ապահովում են

տեսողության և լսողության շտապ կողմնորոշիչ ռեֆլեքսները:Յուրաքանչյուր բլրիկ

ունի իր քառաբլուրների բազուկը,որն ուղղվում է դեպի միջանկյալ ուղեղ:Վերին

բլրիկի բազուկը գնում է դեպի դրսային ծնկաձև մարմինը,իսկ ստորին բլրիկինը

միջային ծնկաձև մարմինը:Միջին ուղեղի սպիտակ նյութւոմ գտնվում են գորշ նյութի

կուտակումներ, որոնք կազմում են`

101

1. Գանգուղեղային III և IV զույգ նյարդերի կորիզները,որոնք ապահովում են

ակնագնդերի շարժումը և աչքի ակոմոդացիան:

2. Կարմիր կորիզներ,ապահովում են մարդուկմախքային մկանների տոնուսը և

օժանդակ շարժումների ծավալը:

Միջանկյալ ուղեղ

Տեղակայված է գլխուղեղի մեծ կիսագնդերի տակ և հաջորդում է միջին

ուղեղին:Միջանկյալ ուղեղում տարբերում են երկու մասեր`

1. Տեսաթումբուղեղ:

2. Ենթատեսաթումբ ուղեղ կամ հիպոթալամուս:

Տեսաթումբուղեղը տեղակայված է միջանկյալ ուղեղի հետին կամ մեջքային

մակերեսին:Այն կազմված է երեք մասերից`տեսաթմբից կամ

թալամուսից,վերտեսաթմբային և հետտեսաթմբային շրջաններից: Տեսաթումբը

կամ թալամուսը գորշ նյութի կուտակում է,այն մի ձվաձև մարմի է,որի առաջային

ծայրը սրացած է,սիկ հետինը լայնացած է և կոչվում էտեսաթմբի բարձիկ

:Տեսաթումբը ունի շատ մեծ ֆունկցիոնալ նշանակություն նրա միջով են անցնում

բոլոր զգացող ուղիները բացառությամբ`լսողական և հոտառական:Նրա բարձիկում է

վերջանում տեսողական ուղու մի մասը և հանդիսանումէ տեսողության

ենթակեղևային կենտրոն:Տեսաթումբը ապահովում է նաև մարդու տարական

վաքագիծը ,զգացմունքները,վազքը,ցատկը:Վերտեսաթմբային շրջանը գտնվում է

տեսաթմբից հետ և նրա վրա է գտնվում ներզատիչ գեղձ`էպիֆիզը :Հետտեսաթմբային

շրջանում գտնվում է երկու ոչ մեծ բարձրություններ `միջային և դրսային ծնկաձև

մարմինները:Այդ բարձիկները քառաբլուրների բազուկներով կապվում են

համապատասխանաբար ստորին և վերին քառաբլուրների հետ:Ծնկաձև

մարմիններում գտնվում են գորշ նյութի կուտակումներ,որոնք կազմում

են`միջայինում լսողության ,իսկ դրսայինում`տեսողության ենթակեղևային

կորիզները:ՈՒստի ծնկաձև մարմինները քառաբլուրների հետ միասին

հանդիսանում են տեսողության և լսողության ենթակեղևային կենտրոններ:

Ենթատեսաթումբ կամ հիպոթալամուս:

Տեղավորված էմիջանկյալ ուղեղի առաջային կամ փորային մակերեսին: Բաժանվում

է երկու մասի`առաջային կամ տեսողական և հետին կամ հոտառական:Առաջային

կամ տեսողական մասի մեջ են մտնում`

1. Գորշ թումբը-գորշ նյութի կուտակումը ,որի գագաթը ձգվում է ու կազմում

սնամեջ ձագարը,որի ծայրում կպած է ներզատիչ գեղձ`հիպոֆիզը:Գորշ թմբի

մեջ գտնվում են կորիզներ ,որոնք բարձրագույն վեգետատիվ կենտրոններ են ու

ազդում են նյութափոխանակության և ջերմակարգավորման վրա:

2. Տեսողական խաչվածք-գտվում է գորշ թմբի առջևում և կազմվում է

տեսողական նյարդի թելերի խոչվելուց:

102

Հետին կամ հոտառական մասում գտնվում են երկու սպիտակ փոքր գնդաձև

բարձրություններ,որոնք տեղավորված են միջին գծի երկու կողմերում:Յուրաքանչյուր

պտկաձև մարմին ունեն կորիզներ,որոնք հանդիսանում են հոտառական

ենթակեղևային կենտրոններ: Ենթատեսաթումբը կամ հիպոթալամուսը ունի հատուկ

տիպի բջիջներ` նեյրոսեկրետոր բջիջներ,որոնք արտադրում են նեյրոհորմոններ:

Ընդհանարպես հիպոթալամուսը հանդիսանումէ բարձրագույն վեգետատիվ

կենտրոն:

Գլխուղեղի մեծ կիսագնդեր

Մարդու մոտ գլխուղեղի ամենամեծ մասն է և կազմված է երկու կիսագնդերից,որոնք

իրարից բաժանվում են ուղեղի երկայանձիգ ակոսով,որի խորքում կիսագնդերը իրար

են միացած հորիզոնական թիթեղով`բրտամարմնով,որը կազմված է մի կիսագնդից

մյուսը գնացող լայնական նյարդաթելերից:Յուրաքանչյուր կիսագունդ ունի երեք

երես`վերին -կողմնային,միջային ,ստորին կամ հիմային:Վերին- կողմնային երեսը

կոր է և իր ձևով համապատասխանում է գանգի թաղին,միջային դարձած է դեպի

մյուս կիսագնդի միջային երեսը,իսկ հիմայինը նստած է գանգի հիմքին և նրա

ռելիեֆին համապատասխան ունի բարդ ձև:Մեծ կիսագնդերն ունեն երեք

բեևռներ`առաջային կամ ճակատային,հետին կամ ծոծրակային և կողմնային կամ

քունքային: Կիսագնդերի երեսը ծածկված է գորշ նյութով,որը կոչվում է կիսագնդերի

կեղև,որի հաստությունը տարբեր անհատների մոտ տարբեր է: Կիսագնդերի

մակերեսը հարթ չէ,այն կազմված է բազմաթիվ գալարներից և ակոսներից,որոնց

շնորհիվ գլխուղեղի մակերեսը մեծանում է:Ընդվորում այս մակերեսի 2/3-ը գտնվում է

ակոսների մեջ,իսկ1/3-ը կազմում է գալարների մակերեսը:Գույություն ունեն խոշոր

ակոսներ,որոնք կիսագնդերը բաժանում են բլթերի :Յուրաքանչյուր կիսագունդ ունի

4բիլթ`ճակատային,քունքային,գագաթային և ծոծորակային:Յուրաքանչյուր բիլթ,իր

հերթին ակոսներով բաժանվում է գալարների :

Կիսագնդերի սպիտակ նյութ:

Կազմված է հետևյալ թելերից`

1. Ասոցիացիոն թելեր,որոնք կապում են մի կիսագնդի տարբեր բաժինները

միմյանց հետ:

2. Կոմիսուրալ թելեր-կապում են երկու կիսագնդերի սիմետրիկ բաժինները իրար

հետ և ամենամեծը` բրտամարմինն է:

3. Պրոեկցիոն թելեր,որոնք կազմված են վերել զգացող և վայէջ շարժիչ

նյարդաթելերից:Այս թելերի շնորհիվ ապահովում է համակողմանի կապը

գլխուղեղի մեծ կիսագնդերի և գլխուղեղի մյուս բաժինների և ողնուղեղի միջև:

Կեղևային կենտրոններ:

Գլխուղեղի մեծ կիսագնդերում գտնվում են կեղևային կենտրոններ,որոնք

ապահովում են օրգանիզմում ընթացող որոշակի պրոցես:

Ճակատային բլթում տեղակայված են հետևյալ կեղևային կենտրոնները`

1. Երաժշտության-շնորհիվ,որի մարդիկ տարբերում են երժշտությունը

103

2. Հաշվելու

3. Գրելու

4. Շարժիչ -այս կետրոնը կապված է մարմնի հակառակ կեսի հետ

5. խոսքի շարժիչ-այս կենտրոնը կենտ կենտրոն է և աջլիկների մոտ

գտնվում է ձախ ճակատային բլթում ,իսկ ձախլիկների մոտ `աջում:

Գագաթային բլթում-տեղակայված են հետևյալ կենտրոնները`

1. Մաշկային զգացողության(ցավ,ջերմություն,շոշափելիք) կենտրոն:Այս

կենտրոնում մարդը պրոյեկցվում է գլխով դեպի ներքև,իսկ

ոտքերով`վերև:Յուրաքանչյուր կիսագնդի զգացող կենտրոն կապված է

մարմնի հակառակ կողմի հետ:

2. Ստերեոգնոզիայի կենտրոն –շնորհիվ այս կենտրոնի մարդ աչքերը փակ

կարող է շոշափելով ճանաչել առարկան:

3. Կարդալու կենտրոն:

Քունքային բլթում –տեղակայված են հետևյալ կենտրոնները`

1. Լսողության կենտրոն:

2. Հավասարակշռության կենտրոն:

3. Բանավոր խոսքի լսողության կամ զագցողության կենտրոն-շնորհիվ որի նա

ընկալում է լսված ձայնը:

4. Հիշողության կենտրոն-շնորհիվ որի հիշում է գոյական անունները:

Ծոծրակային բլթում-գտնվում է տեսողության կեղևային կենտրոնը:

Գլխուղեղի պատյաններ-հանդիսանում են ոնուղեղի պատյանների`

կարծրենու,ոստայնենու և անոթենու անմիջական շարունակությունը: Կարծր

պատյանը հպված է գանգոսկրերին:Ոստայնենին ծածկում է կարծրենուն և նրա ու

անոթենու միջև մնում է սուբարախնոիդալ տարածությունը,որը լցված է գանգուղեղ

ողնուղեղային հեղուկով: Անոթենին սերտ կերպով հպված է գլխուղեղին և մտնում է

նրա բոլոր ակոսների ու ճեղքերի միջև:

Դասախոսություն 14

Ծայրամասային նյարդային համակարգ

Ծայրամասային նյարդային համակարգի մեջ են մտնում կենտրոնական նյարդային

համակարգից դւորս եկող նյարդարմատները,

հյուսակները,նյարդերը:Ծայրամասային նյարդերը կապում են կենտրոնական

նյարդային համակարգը այն ապարատի հետ, որոնց միջոցով օրգանիզմը կապ է

հաստատում արտաքին և ներքին աշխարհների հետ:Ըստ ֆունկցիայի

ծայրամասային նյարդերը լինում են`

1. Զգացող նյարդեր:

104

2. Շարժիչ նյարդեր:

3. Խառը նյարդեր:

Կախված նրանից,թե ծայրամասային նյարդը կենտրոնական նյարդային

համակարգի,որ բաժնից է դուրս գալիս նրանք բաժանվում են` գանգուղեղային և

ողնուղեղային նյարդերի:

Գանգուղեղային նյարդեր

Գանգուղեղային նյարդերը դուրս են գալիս գլխուղեղի տարբեր

բաժիններից:Գանգուղեղային նյարդերը լինում են`զուտ շարժիչ,զուտ զգացող և

խառը:Գանգուղեղային նյարդերը 12 զույգ են, դրանք են`

I զույգ կամ հոտառական,II զույգ կամ տեսողական,III զույգ կամ ակնաշարժ,IV զույգ

կամ ճախարակաձև,Vզույգ կամ եռվորյակ,VIզույգ կամ զատիչ,VII զույգ կամ

դիմային,VIII զույգ կամ լսա-հավասարակշռության,IX զույգ կամ լեզվա-

ըմպանային,X զույգ կամ թափառող ,XI զույգ կամ հավելյալ,XII զույգ կամ

ենթալեզվային: I և II զույգերը իրենցից ներկայացնում են ուղեղից

անջատված հատվածներ և չունեն կորիզներ ,իսկ մնացած զույգերը ունեն իրենց

կորիզները գլխուղեղի տարբեր բաժիններում:

XII զույգ կամ ենթալեզվային նյարդ-զուտ շարժիչ նյարդ է,ունի մեկ զույգ շարժիչ

կորիզներ տեղադրված երկարավուն ուղեղում:Նյարդը նյարդավորում է լեզվի

մկանները: XI զույգ կամ հավելյալ նյարդ-զուտ

շարժիչ նյարդ է,ունի մեկ զույգ շարժիչ կորիզներ տեղակայված երկարավուն

ուղեղում:Նյարդը նյարդավորում է սեղանարդաձև և կրծոսկր-անրակ-պտկաձևային

մկանները: X զույգ

կամ թափառող նյարդ-այսպես է կոչվում իր լայնորեն տարածվածության

պատճառով:Խառը նյարդ է ունի մեկ զույգ զգացող,մեկ զույգ շարժիչ և մեկ զույգ

վեգետատիվ կորիզներ,որոնք տեղակայված են երկարավուն ուղեղում:Նյարդը

նյարդավորում է `

կոկորդը,շնչափողը,բրոնխները,թոքերը,սիրտը,կերակրափողը,լյարդը,

լեղապարկը,ենթաստամոքսային գեղձը,ստամոքսը,բարակ աղիքները,հաստ

աղիքները մինչև սիգմայաձև աղիք,երիկամները: IX զույգ կամ լեզվա-

ըմպանային նյարդ- Խառը նյարդ է ունի մեկ զույգ զգացող,մեկ զույգ շարժիչ և մեկ

զույգ վեգետատիվ կորիզներ,որոնք տեղակայված են երկարավուն ուղեղում:Նյարդը

նյարդավորում է լեզվի հետին երրորդը,հարականջային թքագեղձը, ըմպանը:

VIII զույգ կամ լսա-հավասարակշռության նյարդ-նյարդը բաղկացած է երկու

մասից`հավասարակշռության և լսողական:Հավասարակշռության նյարդը զգացող

նյարդ է ունի չորս զույգ զգացող կորիզներ տեղակայված վարոլյան կաուրջում:Այն

ընդունում է հավասարակշռության գրգիռները անդաստակում և կիսաոլորուն

խողովակներում տեղակայված հավասարակշռության ռեցեպտորներից:Լսողական

նյարդը զգացող նյարդ է,ունի երկու զույգ զգացող կորիզներ վարոլյան կամուջում:Այն

ընդունում է լսողական գրգիռները,խխունջում տեղակայված լսողական

ռեցեպտորներից կորտյան օրգանից: VII զույգ

կամ դիմային նյարդ-խառը նյարդ է,ունի մեկ շարժիչ ,մեկ զույգ զգացող ,մեկ զույգ

վեգետատիվ կորիզներ տեղակայված վարոլյան կամուրջում:Նյարդը նյարդավորում է

105

արցունքագեղձը, ենթալեզվային, ենթածնոտային թքագեղձերը և միմիկայի

մկանները: VIզույգ կամ զատիչ նյարդ-զուտ շարժիչ նյարդ է ,ունի

մեկ զույգ շարժիչ կորիզ վարոլյան կամուրջում:Նյարդը նյարդավորում է ակնագնդի

դրսային ուղիղ մկանը: Vզույգ կամ

եռվորյակ նյարդ-խառը նյարդ է ,ունի երեք զույգ զգացող և մեկ զույգ շարժիչ կորիզներ

տեղակայված վարոլյան կամուրջում:Նյարդը նյարդավորում է դեմքի մաշկը, վերին և

ստորին ատամներն ու լնդերը , լեզվի առաջային 2/3-ը և ծամիչ մկանները:

IV զույգ կամ ճախարակաձև նյարդ-զուտ շարժիչ նյարդ է ,ունի մեկ զույգ շարժիչ

կորիզ տեղակայված միջին ուղեղում:Նյարդը նյարդավորում է ակնագնդի վերին թեք

մկանը: III զույգ կամ ակնաշարժ նյարդ-

շարժիչ նյարդ է,որի կորիզները տեղակայված են միջին ուղեղում:Տարբերում են երկու

տեսակի շարժիչ կորիզներ`սոմատիկ և վեգետատիվ:Սոմատիկ շարժիչ կորիզները

մեկ զույգ են ,որից դուրս եկող նյարդաթելերը նյարդավորում են ակնագնդի վերին,

միջին ,ստորին, ուղիղ և ստորին թեք ու վերին կոպը բարձրացնող

մկանները:Վեգետատիվ շարժիչ կորիզներն են `երկու զույգ և մեկ կենտ,որոնցից

դուրս եկող վեգետատիվ նյարդաթելերը ակնագնդի ներքին հարթ

մկանները(թարթիչային և բիբը նեղացնող) և ապահովում են աչքի ակոմոդացիան:

II զույգ կամ տեսողական նյարդ-զուտ զգացող նյարդ է,որը կազմվում է աչքի

ցանցաթաղանթի տեսողական բջիջների նյարդաթելերից:Նյարդը դուրս գալով

ակնակապճից մտնում է գանգի խոռոչ և հասնելով սեպոսկրին միջային ենթաթելերը

խաչվում են և կազմում տեսողական խաչվածքը:

I զույգ կամ հոտառական նյարդ-զգացող նյարդ

է,կազմվում է հոտառական քթում տեղակայված հոտառական բջիջների

նյարդաթելերով:

Ողնուղեղային նյարդեր

Դասավորված են կանոնավոր և իրար հաջորդում են ողնուղեղի

սեգմենտներով:Մարդու ողնուղեղքյին նյարդերը 31զույգ են և համապատասխանում

են ողնուղեղի տվյալ սեգմենտին`8զույգ

պարանոցային,12կրծքային,5գոտկային,5սրբոսկրային,1պոչուկային:

Յուրաքանչյուր ողնուղեղային յրադ կազմվում է ողնաշարային խողովակում

ողնուղեղից դուրս եկող երկու նյարդարմատներից`հետին զգացող և առաջային

շարժիչ:Երկու նյարդարմատների միացման շնորհիվ ,ի տարբերություն

գանգուղեղային նյարդերի,ողնուղեղային նյարդերը դառնում են խառը

նյարդեր:Յուրաքանչյուր ողնուղեղային նյարդ ողնաշարային խողովակից դուս են

գալիս իրենց համապատսախան միջողնային անցքերով և բաժանվում երեք ճյուղի`

1. Հետին-մեջքի մկանների և նրան ծածկող մաշկի համար: Հետին

նյարդերը ապահովում են սեգմենտար նյարդավորումը

2. Առաջային –իրանի առաջային պատի և վերջույթների մկանների ու

մաշկի համար:

3. Ընդերային ճյուղ ,որը նյարդավորում է ներքին օրգանները : Դրանք

վեգետատիվ թելեր են,որոնք անցնում են ողնուղեղի կողմնային

եղջուրներից:

106

Ողնուղեղային նյարդերի առաջային ճյուղերը պահպանում են իրենց

սեգմենտար կառուցվածքը միայն կրծքային բաժնում: Մնացած

բաժիններում,վերջույթների հետ կապված,նյարդերը դուրս գալով

ողնուղեղային առաջային ճյուղերից հյուսվում են և առաջացնում են չորս

հյուսակներ `պարանոցային, բազկային, գոտկային և սրբոսկրային:

Պարանոցային հյուսակ-կազմում է վերին չորս պարանոցային նյարդերի

առաջային ճյուղերով:Հյուսակից դուրս եկով ճյուղերը բաժանվում են

`մաշկային կամ զգացող,մկանային կամ շարժիչ և խառը:Մաշկային ճյուղերը

նյարդավորում են պարանոցի մաշկը,մկանայինը`պարանոցի մկանները:Խառը

նյարդը ստոծանիական նյարդն է,որը սկսվելով հյուսակից իջնում է կրծքի

խոռոչ զգացող թելեր տալիս թոքամզին,սրտապարկին,անցնում է որովայնի

խոռոչ և զգացող թելեր տալիս որովայնամզի ,լյարդի պատյանին:Շարժիչ

ճյուղերը նյարդավորում են ստոծանին և այսպիսով դառնում է շնչառությանը

սպասարկող նյարդ:

Բազկային հյուսակ-կազմվում է ստորին չորս պարանոցային նյարդերի

առաջային ճյուղերով:Հյուսակից դուրս են գալիս կարճ և երկար ճյուղեր:Կարճ

ճյուղերը նյարդավորում են պարանոցի և ուսագոտու մկանները :

Խոշոր երկար ճյուղերն են`

1. Մկանամաշկային նյարդ:

2. Միջնակ նյարդ:

3. Ծղիկային նյարդ:

4. Ճաճանչային նյարդ:

Այս նյարդերը նյարդավորում են վերին վերջույթի մաշկը և մկանները :

Կրծքային նյարդերի առաջային ճյուղեր-սրանք կոչվում են միջկողային

նյարդեր:Միջկողային նյարդը պառկում է կողի երկայնաձիգ ակոսի մեջ և կողի

ստորին եզրի երկարությամբ ուղղվում դեպի առաջ:Նրանք 12 զույգ են :Այդ

նյարդերը նյարդավորում են կրծքի ու որովայնի մկանները,կրծքի ու որովայնի

կողմնայի ու առաջային պատերի մաշկը:

Գոտկային հյուսակ –կազմվում է գոտկային I-III նյարդերի առաջային

ճյուղերով: Հյուսակի խոշոր ճյուղերն

են`

1. Զստաորովայնային նյարդ:Նյրադավորում է որովայնի ներքին թեք և

լայնական մկանները ու աճուկային շրջանի մաշկը:

2. Սեռազդրային նյարդ-նյարդավորում է ազդրի վերին շրջանի

մաշկը,ամորձու պատյանները և ամորձամկանը:

3. Փականցքային նյարդ-նյարդավորում է ազդրի միջային խմբի մկանները:

4. Ազդրային նյարդ-հյուսակի ամենախոշոր նյարդն է նյարդավորում է

ազդրի առաջային և միջային երեսի մաշկը և ազդրի առաջային խմբի

մկանները:

Սրբոսկրային հյուսակ-կազմվում է գոտկային IV,V և սրբոսկրային I-IV

նյարդերի առաջային ճյուղերով:Մարդու օրգանիզմի ամենախոշոր հյուսակն

է:Հյուսակից դուրս են գալիս կարճ և երկար ճյուղեր ,կարճ ճյուղերը

107

նյարդավորում են կոնքագոտու մկանները,իսկ երկար ճյուղերից ամենամեծը

նստանյարդն է,որը նաև մարդու օրգանիզմի ամենամեծ նյարդն է:

Նստանյարդի խոշոր ճյուղերն են`ոլոքային և նրբոլոքային

նյարդեը:Նստանյարդը իր երկու այս ճյուղերի հետ միասին,նյարդավորում է

ազդրի հետին խմբի մկանները, սրունքի և ոտնաթաթի մկանները և մաշկը:

Վեգետատիվ նյարդային համակարգ

Վեգետատիվ նյարդային համակրգը հանդիսանում է ընդհանուր նյարդային

համակարգի բաժին,որը մասնակցում է բոլոր այն ներքին օրգանների

նյարդավորմանը,որոնք ապահովում են բուսական կյանքը`այսինքն

շնչառությունը,մարսողությունը,արտազատումը,բազմացումը:Այս համակարգը

իրագործում է արյունատար, ավշային անոթների և գեղձերի նյարդավորումը

:Ուժեղացնելով կամ թուլացնելով օրգանների աշխատանքը,փոխում է նրա

տոնուսը,ապահովում է օրգանիզմի սնուցումը:Ֆիզիոլոգիական և կառուցվածքային

առանձնահատկություններից ելնելով վեգետատիվ նյարդային համակարգը

բաժանվում է `սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինների: Սիմպատիկ նյարդային

համակարգը արագացնում է սրտի աշխատանքը, շնչառությունը,բարձրացնում

թթվածնի յուրացումը մկանների կողմից նեղացնում անոթները,լայնացնում բիբը և

բրոնխների լուսանցքը,արգելակում է թքա և հյութազատությունը,դանդաղեցնում

ստամոքսի,աղիների շարժումը, թուլացնում է միզապարկի ,լեղապարկի ու ուղիղ

աղիքի կծկումները,իսկ նրան սեղմիչները`կծկում,բարձրացնում է արյան մեջ

շաքարի քանակությունը: Պարասիմպատիկը կատարում է

հակառակը`դանդաղեցնումէ սրտի աշխատանքը,շնչառությունը,լայնացնում է

անոթները,նեղացնումէ բիբը և բրոնխների լուսանցքը,առաջացնում է առատ թքա և

հյութազատություն, արագացնումէ ստամոքսի և աղիների շարժումը կծկում է

միզապարկի,լեղապարկի ու ուղիղ աղիքի պատերը և թուլացնում նրանց սեղմիչները:

Օրգանզիմում այս երկու բաժինները գործում են համաձայնեցված ,ելնելով

օրգանիզմի պահանջներից :Բոլոր օրգանները ունեն կրկնակի նյարդավորում բացի

քրտնագեղձերից,փայծաղից,մակերիկամների միջուկային մասից,որոնք ունեն միայն

սիմպատիկ նյարդավորում: Վեգետատիվ նյարդային համակարգը համեմատած

սոմատիկ նյարդային համակարգից ունի որոշ տարբերություններ`

1. Ռեֆլեկտոր աղեղի կառուցվածքի մեջ:Սոմատիկ նյարդային համակարգի

առաջին նեյրոնը միջողնային հանգույցի զգացող նեյրոնն է,երկրորդը`

ողնուղեղի առաջային եղջուրների շարժիչ նեյրոնը:Վեգետատիվ նյարդային

համակարգում առաջին նեյրոնը նորից միջողնային հանգույցի զգացող նեյրոնն

է,երկրորդը` ողնուղեղի կողմնային եղջուրներում դրված վեգետատիվ

կորիզներն են :Երրորդը դուրս է հանված ողնուղեղից և գտնվում է վեգետատիվ

հանգույցների մեջ:

2. Վեգետատիվ հանգույցների առկայությունը,որոնք լինում են երեք

կարգի`Iկարգի վեգետատիվ հանգույցները կոչվում են հարողնաշարային

հանգույցներ,որոնք դրված են ողնաշարի երկու կողմերում ,II

կարգինը`առաջողնաշարային հանգույցներն են,որոնք դրված են ողնաշարից

առաջ ,III կարգինը` հարօրգանային (գտնվում են օրգանի մոտ) և

ներօրգանային(գտնվում են օրգանի հաստության մեջ) հանգույցներն են:I և II

108

կարգի հանգույցները պատկանում են սիմպատիկ բաժնին,իսկ IIIկարգինը`

պարասիմպատիկի:

3. Սոմատիկ նյարդերը դուրս գալով ողնուղեղից մինչև բանվորական օրգան

հասնելը չի ընդհատվում,իսկ վեգետատիվ նյարդերը մինչև բանվորական

օրգան հասնելը ընդհատվում է այդ վեգետատիվ հանգույցներից որևէ մեկի մեջ

և ամբողջ ճանապարհը միչև օրգանը բաժանվում է նախահանգույցային և

հետհանգույցային թելերի:

4. Եթե սոմատիկ նյարդերով գրգիռն անցնում է 70-100մ/վրկ. արագությամբ

ապա վեգետատիվ գրգիռը անցնում է 1-3մ/վրկ-ում:

5. Սոմատիկ նյարդերը նյարդավորում են կմախքային մկանները և

մաշկը:Վեգետատիվ նյարդերը նյարդավորում են մարմնի բոլոր

հյուսվածքնորը,օրգանները, անգամ կմախքային մկանները և

մաշկը`ապահովելով նրանց սնուցումը:

6. Եթե սոմատիկ նյարդերը դուրս են գալիս ողնուղեղից նրա ամբողջ

երակրությամբ ապա վեգետատիվ նյարդերը դուրս են գալիս չորս օջախներից`

I. Միջին ուղեղից:

II. Վարոլյան կամրջից և երկարավուն ուղեղից:

III. Ողնուղեղի կրծքա-գոտկային սեգմենտներից:

IV. Ողնուղեղի սրբոսկրային սեգմենտներից:

I,II ևIV պատակնում է պարասիմպատիկ բաժնին,իսկ III սիմպատիկին: Վեգետատիվ

նյարդային համակարգի բարձրագույն բաժինը հիպոթալամուսն է:Իսկ

ընդհանրապես ամբողջ օրգանզիմի վեգետատիվ և սոմատիկ ֆունկցիաների

միասնությունը իրականցվում է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի շնորհիվ և բոլոր

վեգետատիվ ֆունկիցաները ենթարկվում են կեղևի:

Վեգետատիվ նյարդային համակարգը նույնպես ունի կենտրոնական և

ծայրամասային բաժիններ:Կենտրոնական բաժնին պատկանում են գլխուղեղի և

ողնուղեղի կենտրոնները,իսկ ծայրամասային բաժնին` վեգետատիվ նյարդերը,որոնք

դուրս են գալիս ողնուղեղից և գլխուղեղից:

Սիմպատիկ նյարդային համակարգ

Կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից: Կենտրոնական բաժինը

տեղավորված է ողնուղեղի կրծքային և I-III գոտկային սեգմենտների կողմնային

եղջուրների վեգետատիվ կորիզներոււմ :Ծայրամասային բաժինը կազմվում է երկու

սիմետրիկ սիմպատիկ սահմանային ցողուններով,որոնք տեղավորված են ողնաշարի

կողքերով ու նրա ամբողջ երկայնքով`գանգից մինչև պոչուկը: Այս երկու սիմպատիկ

ցողուններից յուրաքանչյուրը կազմվում է մի շարք առաջին կարգի վեգետատիվ

հանգույցներից,որոնք իրար են միացած միջհանգույցային

նյարդաթելերով:Ողնուղեղի կողմնային եղջուրներում գտնվող վեգետատիվ

բջիջներից ,վեգետատիվ թելերը մտնում են ողնուղեղային նյարդի կազմության մեջ,

այնուհետև անջատվում նրանից և գնում են սիմպատիկ սահմանային ցողունի

վեգետատիվ հանգույցները, որտեղից դուրս եկող վեգետատիվ թելերը նյարդավորում

են բոլոր ներքին օրգանները հարթ մկանները ,ինչպես նաև մաշկն ու կմախքային

մկաները:Կրծքային հատվածից սկիզբ են առնում մեծ և փոքր ընդերային

նյարդերը,որոնք մտնելով որովայնի խոռոչ և մասնակցում են արևային հյուսակի

կազմությանը:Այն գնտվում է ենթաստամոքսային գեղձի գլխիկի հետևում և նրա

109

կազմությանը մասնակցում է նաև աջ թափառող նյարդը,որի շնորհիվ էլ արևային

հյուսակը հանդիսանում է օրգանիզմի կենսական վեգետատիվ հյուսակ:

Պարասիմպատիկ նյարդային համակարգ

Կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից: Կենտրոնական բաժինը

կազմված է գանգուղեղային և սրբոսկրային բաժիններից:Գանգուղեղային բաժնի

պարասիմպատիկ նյարդերը սկսվում են միջին ուղեղից,վարոլյան կամուրջից և

երկարավուն ուղեղից: Միջին ուղեղում է տեղավորված ակնաշարժ նյարդի

վեգետատիվ կորիզները: Վարոլյան կամուրջում է գտնվում դիմային նյարդի

վեգետատիվ կորիզը, իսկ երկարավուն ուղեղում`լեզվա-ըմպանային և թափառող

նյարդերի կորիզները:Սրբոսկրային բաժնում պարասիմպատիկ կենտրոնները

գտնվում են II-IV սեգմենտների կողմնային եղջուրներում: Պարասիմպատիկ

համակարգի գանգուղեղային բաժնի ծայրամասային մասի մեջ են մտնում III,VII,IX և

Xզույգ նյարդերը,որոնք նյարդավորում են` ակնագնդի հարթ մկանները`թարթիչային

և բիբը նեղացնող մկանը, արցունքագեղձը, թքագեղձերը,կրծքի խոռոչի

օրգանները,որովայնի խոռոչի օրգանները: Պարասիմպատիկ նյարդային համակարգի

սրբոսկրային բաժնի ծայրամասային մասը կազմում է կոնքային նյարդը,որը

նյարդավորում է սիգմայաձև և ուղիղ աղիքները,միզապարկը,ներքին սեռական

օրգանները:

Դասախոսություն 15

Զգայարանների ընդհանուր անատոմիան

Զգայարաններ կամ անալիզատորներ են կոչվում այն օրգանները,որոնց միջոցով

կապ է հաստատվում մեր օրգանիզմի և արտաքին աշխարհի հետ:Զգայարանների

միջոցով ստացած տպավորությունների շնորհիվ մենք պատկերացում ենք կազմում

մեզ շրջապատող միջավայրի մասին:Այս կամ այն գրգիռի ազդեցության տակ ծագած

նյարդային գրգռականությունը մենք ընկալում ենք տարբեր զգայությունների ձևով:

Զգայությունը արտաքին աշխարհի երևույթների և առարկաների արտացոլումն է մեր

գիտակցության մեջ,որն արդյունք է մեր զգայարանների վրա նրանց թողած

ազդոցության: Այսպես, օրինակ` լուսային էներգիան, ազդելով աչքի ցանցենու

վրա,առաջացնում է նյարդային իմպուլսներ,որոնք նյարդային համակարգի միջոցով

հաղորդվում է մեր գիտակցությանը առաջացնում են տեսողական

զգայություն:Զգայությունների առաջացման համար անհրաժեշտ են

հարմարանքներ,որոնցով ընդունում են գրգիռը,նյարդեր,որոնցով հաղորդում են այդ

գրգիռը և ուղեղ,որտեղ նրանք վերածվում են հասկանալու փաստի:Այս ամբողջ

ապարատը,որն անհրաժեշտ է զգայության առաջացման համար,ըստ Պավլովի

կոչվում է անալիզատոր: Յուրաքանչյուր անալիզատոր բաղկացած է երեք մասից`

1. Ռեցեպտոր,որը գրգիռի էներգիան փոխարկում է նյարդային պրոցեսի:

2. Կոնդուկտոր կամ հաղորդիչ,որը նյարդային գրգռության հաղորդիչ է:

110

3. Անալիզատորի կեղևային ծայր,որտեղ գրգռականությունը ընկալվում է որպես

զգայություն:

Մարդու զգայարանները հինգն են`տեսողական,լսողական,ճաշակելիքի և

համի,հոտառության և մաշկային զգայության(որի մեջ մտնում են

ջերմության,ցավի,շոշափելիքի,հպման զգայությունները):

Տեսողական զգայարան կամ աչք

Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ ապարատից:Ակնագունդը գնդաձև է և

տեղադրված է ակնակապճի մեջ: Ակնագունդը կազմված է ակնագնդի թաղանթներից

և աչքի ներքին կորիզից:Ակնագունդը շրջապատված է երեք պատյաններով`

արտաքին` շարակցաֆիբրոզ, միջին`անոթային և ներքին`ցանցաթաղանթ:

Շարակցաֆիբրոզ թաղանթը արտաքինից շրջապատելով ակնագունդը, նրան տալիս

է որոշակի ձև:Նրա հետին 2/3-ը կազմում է կարծրենին կամ սպիտակուցային

թաղանթը,իսկ առաջային 1/3-ը`եղջերաթաղանթը: Կարծրենին կազմված է

շարակցական խիտ հյուսվածքից և սպիտակ: Եղջերաթաղանթը կարծրենու

անմիջական շարունակությունն է:Այն թափանցիկ է և ժամացույցի ապակու նման

նստում է կարծրենու առաջային մասի վրա :

Աչքի անոթային թաղանթը կամ անոթենին հարուստ է անոթներով և ընկած է

անմիջապես կարծրենու տակ:Նա բաժանվում է երեք մասի`

անոթաթաղանթ,թարթիչային մարմին և ծիածանաթաղանթ: Անոթաթաղանթը

անոթենու հետին մեծ բաժինն է դեպի առաջ այն հաստանալով վեր է ածվում

թարթիչային մարմնի,որը ունի ելուններ և նրա հաստության մեջ տեղավորված է

թարթիչային մկանը,որը հարթ մկան է:

Թարթիչային մարմինը դեպի առաջ վեր է ածվում ծիածանաթաղանթի, որը

անոթային թաղանթի ծայրային մասն է:Այն շրջանաձև է,որի կենտրոնում կա մի

անցք`բիբը:Ծիածանաթաղանթը խաղում է լուսանկարչական ապարատի

դիաֆրագմայի դերը,կարգավորում է աչքի մեջ մտնող լույսի քանակը,որի շնորհիվ

ուժեղ լույսի ժամանակ բիբը նեղանում,իսկ թույլ լույսի

ժամանակ`լայնանում:Ծիածանաթաղանթի հաստության մեջ կա պիգմենտ,որով

պայմանավորված է նրա գույնը : Ծիածանաթաղանթի հաստության մեջ գտնվում են

նաև հարթ մկանաթելեր,որոնք կազմում են բիբը նեղացնող և լայնացնող մկանները:

Ցանցաթաղանթը կամ ցանցենին ամենաներսի թաղանթն է, հպված է անոթաղանթի

նրա ամբողջ երկայնքով:Ցանցենին ըստ իր ֆունկցիայի բաժանվում է երկու մասի`

հետինը պարունակում է լուսազգաց բջիջներ և կոչվում է ցանցենու տեսողական

մաս,իսկ առաջայինը այդպիսի բջիջներ չունի և կոչվում է ցանցենու կույր

մաս:Ցանցաթաղանթի գրեթե կենտրոնում կա մի կլոր բիծ,որն ներկայացնում է այն

տեղը,որտեղով տեսողական նյարդը մտնում է ցանցենու մեջ:Նյարդը տալիս է մի

բարձիկ,որը կոչվում է տեսանյարդի պտկիկ,որի կենտրոնում կա մի փոսություն:Այդ

պտկիկում բացակայում են լուսազգաց բջիջները և կոչվում է ցանցենու կույր

բիծ:Կույր բծիծ դուրս գտնվում է դեղին բիծը: Այս կետը ամենասուր տեսողության

կետն է :Ցանցենու մեջ են գտնվում տեսողական լուսազգաց բջիջներ,որոնք լինում են

երկու տեսակի` ցուպիկներ և շշիկներ կամ սրվակներ:Շշիկները կամ սրվակները

տեղավորված են միայն դեղին բծում:Շշիկներով է պայմանավորված ցերեկային

տեսողությունը և գունազգացողությունը` կարմիր, կանաչ, կապույտ:Եթե մարդ զգում

է այս երեք գույները,ապա զգում է մնացած գույները,քանի որ սրանք առաջանում են

111

այդ երեք գույների զուգորդումից:

Ցուպիկները տեղավորված են դեղին բծիծ դուրս մինչև ցանցենու կույր

մասը:Ցուպիկները ապահովում են մթնշաղային տեսողությունը և մարդու

տեսադաշտը:

Աչքի ներքին կորիզ

Կազմված է լուսաբեկիչ միջավայրից`ապակենման մարմնից, ոսպնյակից, որոնք

ցանցենու վրա առաջացնում են պատկեր և մի հեղուկ միջավայրից,որը լցնում է աչքի

կամերաները և ծառայում է աչքի անոթազուրկ գոյացությունները սնելու համար:

Ապակենման մարմինը - լցնում է ակնագնդի խոռոչը և իրենից ներկայացնում է լրիվ

թափանցիկ դոնդողանման զանգված:Իր արտաքին երեսով նա հպված է

ցանցաթաղանթին,իսկ առջևից`ոսպնյակի հետին երեսին:

Ոսպնյակ –ակնագնդի ամենակարևոր լուսաբեկիչ միջավայրն է:Այն լրիվ

թափանցիկ է և ունի երկուռոցիկ ապակու տեսք:Ոսպնյակը պարփակված է բարակ

կապսուլայի մեջ և իր դիրքում պահվում է ցինյան կապանի միջոցով,որի թելերը

ոսպնյակի բեևեռներից ձգվում է դեպի թարթիչային մարմին:Իր պարկի

առաձգականության շնորհիվ ոսպնյակը փոխում է իր կորությունը,նայած հեռու ենք

նայում,թե մոտ:Թարթիչային մարմինը կծկվելիս ցինյան կապանը թուլանում է և

ոսպնյակը դառնում է գնդաձև և բեկող ուժը մեծանում է և աչքը հարմարվում է ավելի

մոտ տարածությունը տեսնելիս:Հակառակ դեպքում,երբ թարթիչային մարմինը

թուլանում է ,ցինյան կապանը կծկվում է, ոսպնյակը դառնում է տափակ ,բեկող ուժը

փոքրանում է և աչքը հարմարվում է հեռուն տեսնելուն:Ոսպնյակը և ապակենման

մարմինը անոթներ չունեն:

Աչքի կամերաներ:

Ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի,թարթիչային մարմնի և ոսպնյակի միջև

գտնվում է աչքի կամերան,որը լցված է ներակնային հեղուկով,որը արտադրվում է

թարթիչային մարմնի ելունների կողմից:

Աչքի ակոմոդացիոն և օպտիկական ապարատներ:Աչքի ռեֆրակցիա և ակոմոդացիա:

Աչքի ակոմոդացիան դա նրա հարմարվելն է հեռուն և մոտիկը տեսնելուն,անկախ

առարկայի հեռավորությունից:Ռեֆրակցիան դա լույսի բեկման ֆունկցիան

է:Նորմայում ռեֆրակցիայի շնորհիվ բեկված լույսի ճառագայթները պետք է

հավաքվեն 1 ֆոկուսային կենտրոնում:Աչքի ակոմոդացիան և ռեֆրակցիան

ապահովում են աչքի ակոմոդացիոն և օպտիկական ապարատները:Ակոմոդացիոն

ապարատը դա աչքի այն մասն է,որը հարմարում է աչքին այս կամ այն լույսի

ճառագայթներին:Սրա կազմի մեջ են մտնում`ծիածանաթաղանթը,

ոսպնյակը,թարթիչային մարմինը և ցինյան կապանը: Օպտիկական

ապարատը դա աչքի այն մասն է,որի միջով անցնում են լուսային ճառագայթները:Այն

112

կազմված է եղջերաթաղանթից, աչքի կամերայից,ապակենման մարմնից:Այս երկու

ապարատները նպաստում են ,որ լույսի ճառագայթները բեկվեն և հավաքվեն մեկ

ֆոկուսային կետում` դեղին բծում:Այս ապարատների ախտահարման ժամանակ

կարող են առաջանալ տեսողության հետևյալ խանգարումները`

1. Հեռատեսություն- ոսպնյակը դառնում է տափակ ,որի շնորհիվ բեկման ուժը

փոքրանում է և լուսային ճառագայթները հավաքվում են ցանցաթաղանթի

հետևում:

2. Կարճատեսություն-ոսպնյակը դառնում է գնդաձև,որի շնորհիվ բեկման ուժը

մեծանում է և լուսային ճառագայթները հավաքվում են ցանցաթաղանթից

առաջ:

3. Ասիգմատիզմ-ոսպնյակը փոխում է իր կորությունը այնպես,որ լույսի բեկումը

կատարվում է ոչ հավասարաչափ,տարբեր առանցքներով,որի շնորհիվ

առաջանում են երկու և ավելի ֆոկուսային կետեր:

Աչքի օժանդակ ապարատ

1. Ակնագնդի մկաններ կամ ակնագնդի շարժիչ ապարատ:

Կազմված է 6 միջաձիգ-զոլավոր մկաններից`վերին,ստորին,միջային , դրսային ուղիղ

և վերին ու ստորին թեք մկաններից:Ուղիղ մկանները ակնագունդը պտտում են դեպի

վեր կամ վար և դեպի դուրս ու ներս:Թեք մկանները ակնագունդը պտտում են դեպի

ցած ու կողմ և վեր ու կողմ:

2. Կոպեր:

Շարժուն վարագույրներ են,որոնք պաշտպանում են ակնագունդը առջևից:Վերին

կոպը մեծ է ստորինից:Նրա վերին սահմանը հոնքն է,որը մաշկի կարճ մազիկներով

մի շերտ է,ընկած ճակատին և կոպի սահաշմանում:Կոպերի առաջային եզրից

անմիջապես հետո կոպի եզրին աճում են կարճ ու կոշտ մազիկներ`թարթիչներ,որոնք

ծառայում են ցանկապատ աչքը դրսից ընկնող մարմիններից պաշտպանելու համար:

Յուրաքանչյուր կոպի հիմքը կազմում է կոպի աճառը: Կոպերի

աճառները հետևից ծածկված են աչքի լորձաթաղանթով առջևից`մաշկով:

3. Արցունքային ապարատ:

Կազմված է արցունքագեձից,արցունքատար ուղիներից և

արցունքապատից:Արցունքագեղձը տեղավորված է ակնակապճի վերին-դրսային

անկյունում:Նրանից սկսվում են արցունքատար ուղիները: Արցունքագեղձը

արտադրում է արցունք,որը լցվում է արցունքատար ուղիների մեջ:Արցունքը

խոնավացնում է ակնագնդի մակերեսը: Արցունքատար ուղիները բացվում են

արցունքապարկի մեջ,որը տեղավորված է ակնակապճի միջային անկյունում`

արցունքոսկրի վրա : Արցունքապարկից սկսվում է քիթ-արցունքային պատը,որով

արցունքը լցվում է քթի խոռոչի ստորին անցուղու մեջ:

Լսահավասարակշռության զգայարան կամ ականջ

113

Ականջը կազմված է արտաքին,միջին և ներքին ականջներից:

Արտաքին ականջ-բաղկացած է ականջխեցուց և արտաքին լսողական

անցուղուց:Ականջխեցին կազմված է մաշկով ծածկված էլաստիկ

աճառից:Ականջխեցու կենտրոնում գտնվում է խեցու փոսը,որի խորքում բացվում է

արտաքին ականջի լսանցքը:Ներքևում ականջի խեցին վերջանում է

մաշկածալքով,որը աճառ չի պարունակում և կոչվում է ականջի բլթակ :Ակնաջխեցու

աճառը կպած է քունքոսկրին: Մարդու ականջխեցին ռուդիմենտային

օրգան է և կատարում է լոկատորի դեր`այսինքն ձայնը կենտրոնացնում է և ուղղում

դեպի արտաքին լսողական անցուղի:

Արտաքին լսողական անցուղին –կազմված է աճառային և ոսկրային

մասերից:Աճառային անցուղին ականջի խեցու աճառի շարունակությունն է և իր

ներքին ծայրով միանում է քունքոսկրի թմբկային եղրին:Անցուղու աճառային մասը

կազմում է ամբողջ արտաքին լսողական անցուղու երկարության 1/3-ը:Ոսկրային

լսողական անցուղին կազմում է լսողական անցուղու 2/3-ը:Ոսկրային անցուղին մի

խողովակ է ,որն անցնում է քունքոսկրի հաստության միջով և դուրս է բացվում

արտաքին լսողական անցուղու միջոցով: Ականջի խեցին

ծածկող մաշկը շարունակվում է արտաքին լսողական անցուղու վրա և ծածկում նրա

պատերը:Անցուղու աճառային հատվածի մաշկը ունի ծծմբային գեղձեր,որոնք

արտադրում են դեղնավուն գույնի արտազատուկ ականջի ծծումբը`գեջը:Արտաքին

լսողական անցուղու ներքին ծայրը ծածկված է թմբկաթաղանթով:

Թմբկաթաղանթ-գտնվում է արտաքին ու միջին ականջների սահմանի վրա:Նրա

արտաքին երեսը ծածկված է արտաքին լսողական անցքի մաշկային ծածկի

շարունակությունը կազմող մաշկով,իսկ ներքին երեսը միջին ականջի

լորձաթաղանթով:

Միջին ականջ

Միջին ականջը օդակիր խոռոչների մի համակարգ է,որը տեղավորված է քունքոսկրի

հաստության մեջ:Նրա կազմի մեջ են մտնում թմբկախորշը, լսողական կամ

եվստախյիան փողը: Թմբկախորշը գտնվում է

քունքոսկրի բրգի հիմում և նրա մեջ տեղավորված է երեք մանր ոսկրերից կազմված

մի շղթա:Ոսկրերը թմբկաթաղանթից ստացած ձայնային ալիքները փոխանցում են

ներքին ականջին:Թմբկախորշի ծավալը հավասար է 1սմ3 թմբկախորշը

խորանարդաձև է:Թմբկախորշում գտնվող երեք լսողական ոսկրիկներն

են`մուրճիկը,սալը և ասպանդակը:Մուրճիկի կոթը ձուլված է թմբկաթաղանթին,իսկ

գլուխը միանում է սալին :Ասպանդակի կոթը միանում է սալին,իսկ հիմքը դրված է

անդաստակի կամ ձվաձև պատուհանի մեջ:

Լսողական կամ եվստախյան փողը մի խողովակ է,որի միջով թմբկախորշի օդը

հախորդակցվում է ըմպանի օդի հետ և հավասարակշռություն է պահպանում այդ

խոռոչի օդի ճնշման և արտաքին մթնոլորտային օդի ճնշման միջև:Եվստախյան փողը

կազմված է ոսկրային և աճառային մասերից:Փողի ոսկրային մասը իր ներքին

բացվածքով սկսվում է թմբկախորշից անցնում է քունքոսկրի հաստության

միջով:Աճառային մասը կազմում է ոսկրայինի շարունակությունը և բաղկացած է

էլաստիկ աճառից ու բացվում է քթըմպանի խոռոչի մեջ լսողական փողի ըմպանային

բացվածքով:

114

Ներքին ականջ

Ներքին ականջը կամ լաբիրինթը տեղավորված է քունքոսկրի բրգի հաստության

մեջ:Տարբերում են ոսկրային և թաղանթային լաբիրինթներ: Ոսկրային լաբիրինթի

պատերը բաղկացած են կոմպակտ ոսկրային հյուսվածքից:Նրա մեջ տարբերում են

երեք մաս`անդաստակ,կիսաբոլոր խողովակներ և խխունջ:Խխունջը տեղավորված է

անդաստակից առաջ, ներս և քիչ ցած,իսկ կիսաբոլոր խողովակները`նրանից

հետ,դրսայնորեն ու վեր:

Անդաստակը կազմում է լաբիրինթի միջին մասը,ձվաձև փոքր խոռոչ է,որը

հետևից հաղորդակցվում է կիսաբոլոր խողովակների հետ,իսկ առջևից`խխունջի

խողովակի հետ:Անդաստակի դրսային պատի վրա,որը դարձած է դեպի

թմբկախորշը գտնվում է անդաստակի կամ ձվաձև պատուհանը,որը ծածկված է

ասպանդակի հիմով: Ոսկրային կիսաբոլոր խողովակները երեք

պայտաձև ոսկրային ուղիներ են,տեղավորված երեք միմյանց ուղահայաց

հարթությունների վրա,դրանք են`վերին,ստորին և դրսային խողովակները:Ամեն մի

խողովակ ունի երեք ոտքեր,որոնք բացվում են անդաստակի մեջ:Յուրաքանչյուր

խողովակի ոտքերից մեկը անդաստակ մտնելուց առաջ գոյացնում է ամպուլան:

Խխունջը ոսկրային պարուրաձև խողովակ է,որը

անդաստակից սկսվելով պտտվում է իր առանցքի շուրջը 2,5 պտույտ:

Թաղանթային լաբիրինթը գտնվում է ոսկրային լաբիրինթի ներսում և կրկնում է նրա

ձևը:Նրա պատերը կազմված են բարակ շարակցահյուսվածքային թաղանթից:Ներսից

թաղանթային լաբիրինթը լցված է հեղուկով`էնդոլիմֆայով,իսկ թաղանթային ու

ոսկրային լաբիրինթների միջև եղած տարածությունը լցված է պերիլիմֆայով:

Ոսկրային անդաստակի մեջ տեղավորված է թաղանթային անդաստակը, որի մեջ

հետևից բացվում են երեք թաղանթային կիսաբոլոր խողովակները,որոնք գտնվում են

նույնպիսի ոսկրային խողովակների մեջ և տարբերում են նորից վերին,ստորին և

դրսային թաղանթային լաբիրինթներ:Թաղանթային լաբիրինթը և կիսաբոլոր

խողովակները պատկանում են հավասարակշռության զգայարանին,նրանց ներքին

երեսի վրա գտնվում են զգացող բջիջներ,որոնց դրսից մոտենում է

հավասարակշռության նյարդի թելերը:Թաղանթային անդաստակի մեջ տեղավորված

են բծերը,իսկ թաղանթային կիսաբոլոր խողովակների ամպուլաներում գտնվում են

կատարները:Բծերը ապահովում են ստատիկ հավասարակշռությունը`այսինքն

մարմնի հավասարակշռությունը հանգիստ վիճակում,իսկ կատարները `

ապահովում են դինամիկ հավասարակշռություն`այսինքն տարածության մեջ

շարժվող մարմնի հավասարակշռությունը: Ոսկրային խխունջի մեջ

տեղավորված է թաղանթայինը,որի մեջ տեղավորված է լսողական

զգայարանը`կորտյան օրգանը:Այն կազմված է մի քնաի շարք էպիթելային

բջիջներից,որոնց մեջ կա մազիկներ ունեցող լսողական բջիջներ:

Ձայնի հաղորդման ճանապարհները

Ականջըբաղկացածէերկումասից`ձայնհաղորդողապարատից

(արտաքինևմիջինականջներ)

ևձայնընդունողապարատից(կորտյանօրգան):Ականջիխեցումիջոցովհավաքվածձայն

այինալիքներըանցնելովարտաքինլսողականանցուղումեջհարվածումենթմբակաթան

թինևառաջացնումտատանումներ,որոնքհաղորդակցվումենթմբկախորշումտեղավոր

115

վածլսողականոսկրիկներին`տատանումըհաղորդվումէմրճիկին,

որըշարժումէսալին,իսկսալը` ասպանդակին,

որըձվաձևանցքիմիջոցովհպվելովթաղանթայինլաբիրինթինտատանմանմեջէդնումա

նդաստակիպերիլիմֆան,որնէլտատանմանմեջէդնումէնդոլինֆային,որնէլտատանմա

նմեջէդնումկոտյանօրգանին,որիլսողականբջիջներնէլձայնայինտատանումներըփոխ

ումեննյարդայինկենսահոսանքի,որըհաղորդչիմիջոցովհաղորդվումէմինչևուղեղիկեղ

ևևընկալվումէորպեսձայնայինզգայություն:

Մաշկ Մաշկը կազմում է մարմնի ընդհանուր ծածակը,որը պաշտպանում է օրգանիզմը

արտաքին ազդակներից:Նա հանդիսանում է օրգանիզմի կարևորագույն օրգանը,որը

կատարում է հետևյալ ֆունկցիաները`

1.Ջերմակարգավորում-քրտիքի միջոցով հեռացնում է օրգանիզմի ավելորդ

էներգիան:

2.Մասնակցում է ջրա-աղային փոխանակությանը:Մաշկի միջոցով հեռացվում է

գոլորշացման ճանապարհով ավելորդ ջուրը և հանքային աղերը:

3.Հանդիսանում է արյան դեպո:

4. Մաշկը մասնակցում է գազափոխանակությանը-ածխաթթու գազը 3 %

հեռանում է մաշկով:

5. Նյութափոխանակային ֆունկցիա-մաշկում արևի ճառագայթների

ազդեցության տակ նախավիտամին D-ից սինթեզվում է վիտամին D:

6. Մաշկն իրենից ներկայացնում է զգայարան,մաշկում են տեղավորված

շոշափելիքի, հպման,ջերմության և ցավի ռեցեպտորները:

Մաշկի ընդհանուր մակերեսը 1,5մ2 է :Մաշկը կազմված է երկու

շերտից`վերնամաշկից և բուն մաշկից և մաշկի ածանցյալներից: Վերնամաշկը

կազմված է բազմաշերտ տափակ եղջերացող էպիթելային հյուսվածքից,որի

մակերեսային շերտը եղջերանում է և հեռանում թեփի ձևով:

Բուն մաշկը կազմված է խիտ չձևավորված շարակցական հյուսվածքից:Բուն մաշկի

ստորին շերտը անցնում է ենթամաշկային բջջանքի,որը կազմված է նոսր

շարակցական հյուսվածքից և ապրունակում է ճարպային բջիջների

կուտակումներ,ուստի կոչվում է նաև ենթամաշկային ճարպաշերտ:Այս շերտը ունի

ջերմակարգավորող դեր:Ճարպաշերտը ջերմության վատ հաղորդիչ է և

հանդիսանում է օրգանզիմի համար ճարպային դեպո:Մաշկի գույնը կախված է

վերնամաշկում գտնվող մելանին պիգմենտի քանակից:

Մաշկի ածանցյալներ-դրանք երեքն են` մազեր,եղունգներ և մաշկային գեղձեր:

Մազեր-ջերմության վատ հաղորդիչ են:Մազը բաղկացած է մաշկի մեջ խրված

արմատից և մաշկի վրա ազատ շարժվող ցողունից:մազի արմատը վերջանում է

մազի կոճղեզով,որի շնորհիվ կատարվում է մազի աճը:Մազի գույնը կախված է

116

պիգմենտից և մազի մեջ գտնվող օդի քանակից:Մազի մեջ օդի քանակի շատացման և

միաժամանակ պիգմենտի քչացման ժամանակ մազերը ճերմակում են:

Եղունգներ –մազերի նման եղջերային գոյացություններ են:Եղունգը քառանկյունաձև

թիթեղ է,որի մեջ տարբերում են ազատ եզրը` եղունգի ծայրը և եղունգի

արմատը:Եղունգի թիթեղը պառկած է եղունգային բնի վրա: Եղունգային բնի հետին

բջիջներից,որոնք ծածկված են եղունգի արմատով,աճում են եղունգները,որի

պատճառով էլ եղունգաբունը կոչվում է նաև մատրիքս:

Մաշկի գեղձեր-սրանք ըստ արտազատուկի բնույթի լինում են երեք

տեսակի`ճարպագեղձեր,քրտնագեղձեր և կաթնագեղձեր: Ճարպագեղձերի ծորանը

բացվում է մազարմատի մեջ:Արտադրում են մաշկային ճարպ,որը օծում է մաշկը և

մազերը,պահպանելով նրանց ջրից և վնասվածքներից:Ճարպագեղձեր

չկան`ափերում և նրբաններում: Քրթնագեղձերը տեղավորված են բուն մաշկի

և ենթամաշկային բջջանքի սահմանում և բացվում են վերնամաշկի

մակերեսին:Արտադրում են քրտինք,որը ծառայում է ջերմականոնավորման

համար:Քրտինքի միջոցով արտաթորվում են նաև նյութափոխանակության

վնասակար նյութերը`հանքային աղերը,ազոտային միացությունները և ավելցուկ

ջուրը:Քրտնագեղձեր չկան` շրթունքի կարմիր երիզի ,առնանդամի և ծլիկի գլխի վրա:

Կաթնագեղձեր-ձևափոխված

քրտնագեղձեր են և ծառայում են նորածիններին սնելու համար:Սկզբում երկու

սեռերի մոտ էլ կաթնագեղձերը սաղմնավորվում են ,հետո տղամարդկանց

կաթնագեղձերը դառնում են ռուդիմենտային,իսկ կանանց սեռական հասունացման

սկզբից սկսում են մեծանալ:Կաթնագեղձը տեղավորված է մեծ կրծքամկնաի վրա և

ձգվում է III կողից մինչև VI կողը:Գեղձի մեջտեղից քիչ ցած,նրա առաջային երեսին

գտնվում է պտուկը,որի գագաթի վրա գտնվում են կաթնատար խողովակների

բացվածքները: Գեղձային մարմինը բաղկացած է 10-20 բլթակներից,որոնք իրենց

գագաթներով ուղղվում են դեպի պտուկը :Բլթակներից դուրս են գալիս արտատար

ծորանները,որոնք իրար միանալով կազմում են կաթնատար ուղին,որն ուղղվում է

դեպի պտուկը և բացվում նրա գագաթին:Հղիության վերջում և ծննդաբերությունից

անմիջապես հետո կաթնագեղձը արտազատում է դալը,որը կաթից տարբերվում է

նրանով ,որ պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ:Իսկական կաթը

արտադրվում է ծննդաբերությունից մի քանի օր հետո:Սեռական ֆունկցիաների

դադարի շրջանում կաթնագեղձերը սկսում են հետ զարգանալ:

Դասախոսություն 16

Ներզատիչ գեղձերի ընդհանուր անատոմիան

Ներզատիչ կամ էնդոկրին գեղձեր են կոչվում,այն գեղձերը,որոնք չունեն արտատար

ծորան,արտադրում են կենսաբանական ակտիվ նյութեր ` հորմոններ,որոնք անցնում

են անմիջապես արյան մեջ: Յուրաքանչյուր օրգան զգայուն է որոշակի հորմոնի

նկատմամբ և այն հյուսվածքները, որոնք զգայուն են տվյալ հորմոնի նկատմամբ

կոչվում են թիրախ օրգաններ:Հորմոնը արտադրվելով ներզատիչ գեղձից անցնում է

արյան մեջ և գնում է դեպի իր թիրախ օրգանը և կանոնավորում տվյալ օրգանի

117

ֆունկցիան,որը կոչվում է հումորալ կանոնավորում:Ներզատիչ գեղձերը լինում են

կյանքին խիստ անհրաժեշտ և անհրաժեշտ:Խիստ անհրաժեշտ են այն գեղձերը,որոնց

ֆունկցիայի խանգարումից կարող է առաջանալ օրգանիզմի մահ:Անհրաժեշտ են

համարվում այն գեձերը,որոնց թեր կամ գեր ֆունկցիայից առաջանում է թիրախ

օրգանի ֆունկցիայի խանգարում:

Ներզատիչ գեղձերն են`

1. Հիպոֆիզ կամ մակուղեղ:

2. Էպիֆիզ:

3. Վահանաձև գեղձ:

4. Հարվահանաձև գեղձեր:

5. Ուրցագեղձ:

6. Մակերիկամներ:

7. Ենթաստամոքսային գեղձ:

8. Սեռական գեղձեր:

9. Ընկերք:

Հիպոֆիզ կամ մակուղեղ

Կենտրոնական դիրք գրավող գեղձ է,ինչպես իր անատոմիական

տեղագրությամբ,այնպես էլ ֆիզիոլոգիական առումով:Հիպոֆիզը տեղավորված է

թրքական թամբի խորքում և կապված է ուղեղի հիմի հետ ձագարի

միջոցով:Հիպոֆիզը բաղկացած է երեք բլթերից,որոնք ունեն տարբեր

ձագում:Առաջային և միջին բլթերը ունեն էպիթելային ծագում և կոչվում են

ադենոհիպոֆիզ,իսկ հետինը`նյարդային ծագում և կոչվում է

նեյրոհիպոֆիզ:Առաջային բիլթը արտադրում է տրոպ հորմոններ,որոնք

կանոնավորում են վահանաձև գեղձի, մակերիկամների կեղևային մասի և սեռական

գեղձերի ֆունկցիաները,ինչպես նաև արտադրում է աճի հորմոնը,որը կանոնավորում

է իրգանիզմի աճը:Հիպոֆիզի առաջային բլթի ֆունկցիան կանոնավորվում է

հիպոթալամուսի կողմից:Հիպոֆիզի առաջային բիլթը և հիպոթալամուսը ունեն մեկ

արյան շրջանառություն,որի շնորհիվ առաջանում է մեկ ընդհանուր` հիպոթալամո-

հիպոֆիզար համակարգ,որն էլ կանոնավորում է բոլոր ներզատիչ գեղձերի

ֆունկցիան և հանդիսանում է այդ համակարգի, որպես կենտրոնական օղակ:

Հիպոֆիզի միջին բիլթը արտադրում է մելատոնին

հորմոնը,որը կարգավորում է մելանին պիգմենտի փոխանակությունը:

Հիպոֆիզի հետին բիլթը կամ նեյրոհիպոֆիզը ինքնուրույն հորմոններ չի

արտադրում,այլ այստեղ կուտակվում են հիպոթալամուսի նեյրոսեկրետոր բջիջների

կողմից արտադրված նեյրոհորմոնները,որոնք այդ բջիջների աքսոններով գալիս են

հիպոֆիզի հետին բիլթ,որտեղ և կուտակվում են:Այդ հորմոններն են`օքսիտոցինը և

հակամիզամուղայինը:Օքսիտոցինը ազդում է արգանդի հարթ մկանների վրա և մեծ

նշանակություն ունի ծննդաբերության ժամանակ: Հակամիզամուղային հորմոնը

կանոնավորում է ջրի փոխանակությունը:

Էպիֆիզ

118

Տեղավորված է քառաբլրի առաջային թմբիկների վրա:Էպիֆիզն ունի նյարդային

ծագում և շրջապատված է պատյանով:Էպիֆիզը լավ զարգացած է մինչև սեռական

հասունացումը,իսկ սեռական հասունացումից հետո գեղձի հյուսվածքը հետ է

աճում:Էպիֆիզի ֆունկցիան լրիվ պարզված չէ և ենթադրվում է,որ նրա կողմից

արտադրված հորմոնները արգելակում են վաղարժամ սեռական հասունացումը:

Վահանաձև գեղձ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է,տեղավորված է պարանոցի

վրա,շնչափողից առաջ ու կոկորդի կողմնային պատերի վրա և հպված է

վահանաճառին,որտեղից էլ ստացել է իր անունը:Կազմված է երկու կողմնային

բլթերից և նեղուցից,որն միացնում է երկու բլթերը: Վահանաձև գեղձը արտադրում է

երկու տեսակի հորմոններ` յոդ պարունակող և յոդ չպարունակող:

Յոդ պարունակող հորմոնները,օրինակ `թիօքսինը,կարգավորում են օրգանիզմի

ֆիզիկական և մտավոր աճը ,սեռական հասւոնացումը և զարգացումը ,ինչպես նաև

նյութափոխանակությունը: Յոդ չպարունակող հորմոնը`

կալցիտոնինը մասնակցում է կալցիում իոնի փոխանակությանը:

Հարվահանաձև գեղձեր ՈՒնեն էպիթելային ծագում և կյանքին խիստ անհրաժեշտ գեղձեր են,նրանք չորս

հատ են`երկու վերին, երկու ստորին,որոնք տեղավորված են վահանաձև գեղձի

կողմնային բլթերի հետին երեսներին:Գեղձերը արտադրում են պարարտ

հորմոնը,որը կարգավորում է կալցիում և ֆոսֆոր իոնների քանակությունը:Այսպիսով

պարարտ հորմոնը և վահանաձև գեղձի կալցիտոնին հորմոնը հանդես են

գալիս,որպես հակառակորդներ,պահպանելով մեր օրգանիզմում կալցիումական

իոնների քանակությունը:

ՈՒրցագեղձՏեղավորված է կրծքավանդակի խոռոչում,կրծոսկրի կոթի

հետևում: Կազմված է երկու բլթերից`աջ և ձախ,որոնք իրար են միացած

շարակցական հյուսվածքով:Գեղձը պատված է պատյանով:Գեղձն ունի միջուկային և

կեղևային մասեր:Կեղևային մասը կազմված է էպիթելային բջիջներից,իսկ

միջուկային մասը` հետզարգացած էպիթելային բջիջներից:Ուրցագեղձը արտադրում

է հորմոն`թիմոզին,որն ազդում է աճի և սեռական հասունացման վրա:3-20 տարեկան

հասակում գեղձի ակտիվ գործողության ժամանակաշրջանն է,20տարեկանից հետո

տեղի է ունենում գեղձի հետ զարգացում և գեղձի տարրերը փոխարինվում են

ճարպային հյուսվածքով: Ուրցագեղձը

հանդիսանում է նաև կենտրոնական արյունաստեղծ և իմունոգենեզի օրգան:Նրանում

առաջանում են լեյկոցիտների տարատեսակ հանդիսացող T լինֆոցիտները:

119

Մակերիկամներ Զույգ օրգաններ են,տեղավորված են համապատասխան երիկամի վերին ծայրին:Աջ և

ձախ մակերիկամները ձևով և մեծությամբ միանման չեն` աջը ձախից քիչ փոքր է և

եռանկյունաձև է,իսկ ձախը`կիսալուսնաձև է: Մակերիկամի առաջային երեսին

գտնվում է դրունքը,որից դւորս է գալիս մակերիկամային երակը,իսկ մտնում են երեք

մակերիկամային զարկերակները:Մակերիկամը կամզված է երկու շերտից`կեղևային

և միջուկային,որոնք իրենց ծագումով և ֆունկցիայով տարբեր են: Կեղևային մասը

հանդիսանում է կյանքին խիստ անհրաժեշտ գեղձ , կազմված է գեղձային էպիթելից և

բջիջների դասավորվածությունից ելնելով բաժանվում են երեք

գոտիների`կծիկային,խրձային,ցանցավոր: Կծիկային գոտու բջիջները արտադրում են

միներալոկորտիկոիդներ, որոնք կարգավորում են նատրիում,կալիում և քլոր

իոնների փոխանակությունը:Խրձային գոտու բջիջները արտադրում են

գլյուկոկորտիկոիդներ,որոնք կանոնավորում են

նյութափախանակությունը:Ցանցավոր շերտի բջիջները արտադրում են սեռական

հորմոններ,որոնք գործում են միայն մանկական և ծերության տարիքում,որոնց

շնորհիվ էլ երեխան և ծերունին տարբերակում են իրենց սեռը,իսկ սեռահասուն

շրջանում գեղձի այս գոտու բջիջները չեն գործում:

Միջուկային մասն ունի նյարդային ծագում

`առաջանում է սիպատիկ տարրերից:Արտադրում է ադրենալին և

նորադրենալին,որոնք ազդում են օրգանիզմի վրա,ինչպես սիմպատիկ նյարդային

համակարգը,ուստի կոչվում է նաև հեղուկ սիմպատիկ համակարգ:

Ենթաստամոքսային գեղձ Ենթաստամոքսային գեղձի պոչային հատվածում գտնվում են Լագերհանսի

կղզյակները,որոնք կազմված են α և β բջիջներից և հանդիսանում են

ենթաստամոքսային գեղձի ներզատիչ մասը:Այդ բջիջների կողմից արտադրված

հորմոնները կարգավորում են ածխաջրատային փոխանակությունը:

β բջիջները արտադրում են ինսուլին հորմոնը,որը լյարդում

գլյուկոզան վեր է ածում գլիկոգենի,իսկ α բջիջների կողմից արտադրվող գլյուկագոն

հորմոնը`գլիկոգենը վեր է ածում գլյուկոզայի:Այսպիսով ենթաստամոքսային գեղձը

հանդիսանում է խառը գեղձ,որպես արտազատիչ գեղձ արտադրում է մարսողական

ֆերմենտներ,որոնք ենթաստամոքսային գեղձի ծորանով լցվում են 12-մատնյա աղիքի

մեջ և մասնակցում մարսողությանը ,իսկ որպես ներզատիչ գեղձ`արտադրում է

հորմոններ,որոնք անցնելով արյան մեջ,կարգավորում են ածխաջրատային

փոխանակությունը:

Սեռական գեղձեր Սեռական գեղձերը գործում են կյանքի որոշակի էտապում`սեռական հասունացման

շրջանում,որը տղաների մոտ սկսվում է 13-15 տարեկան հասակում և ավարտվում 55-

60 տարեկանում,կանանց մոտ`սկսվում է 11-13 տարեկանում և ավարտվում 45-50

տարեկանում,ավարտը կլիմաքս:Սեռական գեղձերը խառը գեղձեր են և կատարում

են երկու ֆունկցիա`

120

1. Գամետոգենեզի:

2. Ներզատիչ:

Տղամարդու սեռական գեղձերը ամորձիները,որպես արտազատիչ գեղձեր

արտադրում են արական սեռական բջիջները` սպերմոտոզոիտները,իսկ որպես

ներզատիչ գեղձեր արական սեռական հորմոններ`անտրոգեններ: Իգական սեռական

գեղձերը`ձվարանները ,որպես արտազատիչ գեղձեր արտադրում են իգական

սեռական բջիջներ`ձվաբջիջներ,իսկ որպես ներզատիչ գեղձեր `իգական սեռական

հորմոններ:Արական և իգական սեռական հորմոնները ապահովում են`

1. Առաջնային սեռական հատկանիշների ձևավորմանը,որով էլ ապահովում է

սերունդը:

2. Պայմանավորում են երկրորդային սեռական հատկանիշները, որոնցով մի

սեռը արտաքնապես տարբերվում է մյուս սեռից:

Տղամարդու մոտ սպերմատոգենեզը և սեռական հորմոնների առաջացումը

անընդհատ պրոցես է,մինչդեռ իգական սեռական օրգանիզմում սեռական

հորմոնների արտադրությունը ունի ցիկլային բնույթ:Ամբողջ ցիկլի տևողությունը 28

օր է,առաջին 14 օրում հասունանում է գրաֆյան բուշտը,որի պատերը արտադրում են

իգական սեռական հորմոններից`էստրոգենները:14-րդ օրը տեղի է ունենում

ձվազատում,որից հետո ձվարանում առաջ է գալիս մեկ այլ ներզատիչ օրգան դեղին

մարմին,որը արտադրում է իգական սեռական հորմոններից`պրոգեստերոնը,որի

շնորհիվ արգանդի լորձաթաղանթը նախապատրաստվում է հղիության:Եթե

ձվաբջիջը չի բեղեմնավորում, ապա 28-րդ օրը դեղին մարմինը հետ է զարգանում և

պրոգեստերոնի ազդեցությամբ արգանդի լորձաթաղանթը պոկվում է ,առաջանում է

արյունահոսություն,որը կոչվում է դաշտան:Այդպիսի դեղին մարմինը կոչվում է

դաշտանային կամ կեղծ դեղին մարմին:Իսկ եթե ձվաբջիջը բեղեմնավորվում է,ապա

առաջանում է հղիության կամ իսկական դեղին մարմինը,արը պահպանում է իր

գոյությունը 4-4,5 ամիս և այդ ընթացքում նա կանխում է նոր

ձվազատումը,պահպանում է հղիությունը և նպաստում է կրծկագեղձերի

զարգացմանը:

Ընկերք Հանդիսանում է ժամանակավոր ներզատիչ գեղձ,որը հղիության երկրորդ կեսում իր

վրա է վերցնում դեղին մարմնի ֆունկցիան և արտադրում պրոգեստերոն,որը

պահպանում է հղիությունը և ճնշում կաթի առաջացումը:Միայն ծննդաբերությունից

հետո,երբ ընկերքը հեռանում է,ապա նոր միայն կաթնագեղձերը սկսում են

գործել:Ընկերք արտադրում է նաև ռելաքսին հորմոնը,որը փափկեցնում է կոնքի

անշարժ միացումները և դրանով հեշտացնում ծննդաբերական պրոցեսը:

Իմուն համակարգի օրգաններ Իմուն համակրգը միացնում է այն օրգանները և հյուսվածքները,որոնք

պայմանավորում են օրգանզիմի պաշտպանողականությունը օտար մարմինների

121

նկատմամբ:Իմուն համաարգի օրգանները արտադրում են իմուն բջիջներ:Իմուն

համակարգի օրգանների մեջ են մտնում`ոսկրածուծը,ուրցագեղձը,ավշային

հանգույցները,օրգանների լորձաթաղանթում գտնվող ավշային հանգույցները ,

նշիկները, հորթանման ելունի ավշային հանգույցիկները ,փայծաղը: Կախված իրենց

ֆունկցիային իմունիտետի օրգանները բաժանվում են կենտրոնական և

ծայրամասային օրգանների: Կենտրոնական

իմունիտետի օրգանը ուրցագեղձն է,որը արտադրում է իմուն բջիջներից `T

լիմֆոցիտները:Այդ բջիջները ճանաչում են օրգանիզմ թափանցած օտար բջիջներին,

մոտենում են նրանց, կլանում,լափում և այդ պրոցեսը կոչվում է

ֆագոցիտոզ,ապահովելով օրգանիզմի բջջային իմունիտետը:

Մնացած օրգանները կազմում են ծայրամասային իմունիտետի օրգանները,որոնք

արտադրում են իմուն բջիջներից` B լիմֆոցիտները: Այդ բջիջները արտադրում են

իմուն նյութեր`հակամարմիններ,որոնք ճանաչելով օրգանիզմ թափանցած օտար

բջիջներին,մոտենում են նրանց, միանում նրանց հետ և քայքայում,ապահովելով

օրգանիզմի հումորալ իմունիտետը: