7

@ a u a } a v - Climate Forum EastMar 03, 2017  · հզորությամբ հոսանք ապահովելու համար` օգտագործելով 120 IBC PolySol 265 CS4 տիպի ֆոտովոլտային

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: @ a u a } a v - Climate Forum EastMar 03, 2017  · հզորությամբ հոսանք ապահովելու համար` օգտագործելով 120 IBC PolySol 265 CS4 տիպի ֆոտովոլտային
Page 2: @ a u a } a v - Climate Forum EastMar 03, 2017  · հզորությամբ հոսանք ապահովելու համար` օգտագործելով 120 IBC PolySol 265 CS4 տիպի ֆոտովոլտային

Համայնքների կարողությունների հզորացումը` կլիմայի

փոփոխության հարմարվողականության համատեքստում

Նպատակային ուսումնասիրություններ

Page 3: @ a u a } a v - Climate Forum EastMar 03, 2017  · հզորությամբ հոսանք ապահովելու համար` օգտագործելով 120 IBC PolySol 265 CS4 տիպի ֆոտովոլտային

Սույն նպատակային ուսումնասիրություններն իրականացվել են ծրագրի «Կլիմայի արևելյան հարթակ II»

շրջանակներում: Ծրագրի նպատակն է Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում

ընդլայնել Կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն-

ների ազգային հարթակների և դրանց անդամ կազմակերպությունների կարողությունները, նպաստել ազգային և

տեղական մակարդակում քաղաքականության ձևավորման գործընթացներին, և բարձրացնել հանրային

իրազեկվածությունն ու կրթությունը՝ կլիմայի փոփոխության ու բնապահպանական կառավարման ոլորտում:

Իրականացման ժամկետն է 2015թ. հունվար մինչև 2017թ. հունիս:

Ծրագրի իրականացման երկրներն ու գործընկերները

Հայաստան` Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Բելառուս՝ Բելառուսի Կարմիր խաչի ընկերություն

Վրաստան՝ Վրաստանի Կարմիր խաչի ընկերություն

Մոլդովա՝ էկոկոնտակտ

Ուկրաինա` Ուկրաինայի ազգային էկոլոգիական կենտրոն

Ֆինանսավորում

Եվրոպական Միություն, Ավստրիական զարգացման համագործակցություն, Ավստրիական Կարմիր խաչ

Միջազգային գործընկերներ

Բնության համաշխարհային հիմնադրամի Դանուբ-Կարպատյան ծրագրի գրասենյակ

Բնության համաշխարհային հիմնադրամ Կովկասի տարածաշրջանային գրասենյակ

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա

© «Կլիմայի արևելյան հարթակ II» և Հայկական Կարմիր խաչի ընկերություն, 2017թ.

Սույն փաստաթղթի ոչ մի մաս չի կարող օգտագործվել կոմերցիոն նպատակով: Նյութն արտատպելիս հղումն

աղբյուրին պարտադիր է: Կլիմայի արևելյան հարթակը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը երախտապարտ

կլինեն փաստաթղթի օգտագործման նպատակով հղումներ տրամադրելու համար: Կոմերցիոն նպատակով

փաստաթուղթն օգտագործելու համար կարող եք դիմել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային

հասցեներով:

Նյութը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: «Էկոլոգիան հանուն խաղաղ

գոյակցման» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն պատասխանատվություն է կրում հրատարակության բովանդակության

համար և որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական Միության տեսակետները:

Ուսումնասիրություններում արտահայտված կարծիքներն ու առաջարկությունները չեն առնչվում Կլիմայի արևելյան

հարթակի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» ՀԿ-ի պաշտոնական

քաղաքականության հետ:

Օգտագործված անվանումները չեն արտահայտում Կլիմայի արևելյան հարթակի, Կլիմայի փոփոխության ազգային

հարթակի պաշտոնական կարծիքը որևէ տարածքի կամ դրա իշխանությունների իրավական կարգավիճակի

վերաբերյալ: Սույն փաստաթղթում օգտագործված լուսանկարների և գծապատկերների հեղինակային իրավունքները

նշված են համապատասխան վերնագրերում կամ լուսագրերում:

www.climateforumeast.org

www.facebook.com/climateforumeastcfe

Հեղինակ՝ «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական, էկոլոգիական ՀԿ

Դիզայն՝ Լեվան Գոկաձե

Կազմ՝ «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական, էկոլոգիական ՀԿ, բոլոր նկարները՝«Էկոլոգիան

հանուն խաղաղ գոյակցման» ՀԿ

Տպարան՝ «Նոր Տպագրիչ» ՍՊԸ, 100 օրինակ

Page 4: @ a u a } a v - Climate Forum EastMar 03, 2017  · հզորությամբ հոսանք ապահովելու համար` օգտագործելով 120 IBC PolySol 265 CS4 տիպի ֆոտովոլտային

1

Հայաստան

ԷԼԵԿՏՐԱԽՆԱՅՈՂ ԱՐԵ-

ՎԱՅԻՆ ԼՈւՍԱՎՈՐՈւԹՅՈւՆ

Մեծ Պարնի համայնք, Լոռու

մարզ, Հայաստան

Հոկտեմբեր 2016 - ապրիլ, 2017

Նախաբան

Մեծ Պարնի համայնքը գտնվում է Լոռու

մարզում, մարզկենտրոն Վանաձորից 33 կմ

հյուսիս-արևմուտք: Գյուղը տեղակայված է Փամ-

բակ գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 1680 մ

բարձրության վրա և ունի 2330 բնակիչ:

Մեծ Պարնիում եղանակը հիմնականում չա-

փավոր ցուրտ է: Ըստ Կյոպեն-Գեյգերի համակար-

գի, կլիման այստեղ ունի Dfb դասակարգում

(խոնավ մայրցամաքային կլիմա): Այստեղ

անձրևներն առատ են, տեղումներ գրանցվում են

անգամ ամենաչոր ամիսներին, իսկ տեղումների

միջին քանակը՝ 551 մմ է: Միջին ջերմաստիճանը

Մեծ Պարնիում 5.7°C է, հաճախակի են ուժեղ քա-

միներն ու ձնահողմերը:

Գլխավոր մայրուղին համայնքը բաժանում է

երկու մասերի, որոնք միմյանցից գտնվում են մոտ

1 կիլոմետր հեռավորության վրա: Կլիմայի

փոփոխության արդյունքում այստեղ հաճախակի

են դարձել հորդառատ անձրևները, կարկտահա-

րությունը, երաշտն ու սողանքները, որոնք իրենց

ազդեցությունն են թողնում համայնքի սոցիալ-

տնտեսական կյանքի վրա: Չնայած նրան, որ

համայնքում երկու հակակարկտային կայաններ

են տեղադրված, հողատարածքների միայն 13%-ն

է պաշտպանված կարկտահարությունից: Հորդա-

ռատ անձևների պատճառով դիտվում է նաև

սողանքային տարածքների ակտիվություն:

Կլիմայի փոփոխությունն իր ազդեցությունն է

թողել նաև կենդանական աշխարհի վրա, որոնք

իրենց հաճախակի ներխուժումներով վտանգում 1

են մարդաբնակ տարածքները :

Մեծ Պարնի համայնքի ընտրությունից հետո

«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն

նախաձեռնեց տեղական մակարդակում կլիմայի

փոփոխության հարմարվողականության գոր-

ծողությունների պլանի մշակումը, որի հիմքում

Կլիմայի խոցելիության գնահատման և համայն-

քում անցկացված հարցազրույցների արդյունք-

ներն էին:

Գործողությունների պլանը մշակվել է մաս-

նակցային մոտեցմամբ, այսինքն՝ տեղի բնակիչ-

ների, տեղական իշխանությունների, դպրոցների

և մանկապարտեզների աշխատակազմերի ներ-

գրավմամբ: Անցկացված մի շարք հարցա-

զրույցների նպատակն էր ունենալ այնպիսի հա-

մապարփակ և օգտակար փաստաթուղթ, որը

հետագայում կներառվի համայնքի զարգացման

քառամյա ծրագրում:

Որպես գործընթացի մի մաս, առանձին քննար-

կում է կազմակերպվել նաև մարզպետարանի

ներկայացուցիչների հետ: Արդյունքում, Մեծ

Պարնի համայնքը՝ որպես գյուղի զարգացման

կարևոր նախապայման, կարևորել է փողոցային

լուսավորության հարցը:

Նկար 1. Մեծ Պարնի համայնքը ձմռանը, 22.12.2016

Նկար 2. Հանդիպում-քննարկում Մեծ Պարնի համայնքում

23.01.2017

«Չնայած մեր համայնքում առկա են այլ

խնդիրներ, ինչպիսիք աղբահանությունն է կամ

կամուրջի վերանորոգումը, անվտանգության

նկատառումներից ելնելով մենք կարևորեցինք

փողոցային լուսավորությունը», - ասաց Մեծ

Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը:

1 տեղական մակարդակում ԿՓՀ Գործողությունների

պլան, Հայաստան, www. climateforumeast.org

Page 5: @ a u a } a v - Climate Forum EastMar 03, 2017  · հզորությամբ հոսանք ապահովելու համար` օգտագործելով 120 IBC PolySol 265 CS4 տիպի ֆոտովոլտային

Մեծ Պարնիում՝ հատկապես ձմռան ամիսնե-

րին, համայնքի բնակիչների համար վտանգ են

ներկայացնում բազմաթիվ վայրի շներն ու

գայլերը: 1988թ. հզոր երկրաշարժից հետո

համայնքի համար կառուցվել է նոր թաղամաս և

շատ բնակիչներ, որոնց տները քանդվել էին,

տեղափոխվել են այնտեղ: Սակայն հին թաղամա-

սում մնացած քանդված տները և/կամ տարածք-

ները բնակեցված չեն, որտեղ նկատվում են աղբի

կուտակումներ, ինչը գրավում է վայրի շներին ու

գայլերին: Ավելին, կլիմայի փոփոխության

պատճառով վայրի կենդանիները ստիպված են

լքել իրենց բնական տարածքները և սնունդը

հայթհայթել մարդաբնակ տարածքներում:

Բացի դրանից, միմյանցից մոտ 1 կիլոմետր

հեռավորության վրա գտնվելու պատճառով, նոր

թաղամասի բնակիչները ստիպված են ոտքով

հաղթահարել այդ տարածությունը իրենց բարե-

կամներին, ընկերներին կամ գյուղապետարան

այցելելու համար: Ամռան ամիսներին դա խնդիր

չէ, սակայն ձմռանը տեղաշարժվելը չափազանց

բարդ է` առատ ձյան պատճառով: Հաշվի առնելով

փողոցների անբավարար լուսավորությունը,

տեղի բնակիչները միշտ խուսափում են ձմռանը

երեկոյան ժամերին որևէ տեղ գնալ:

2

Նկար 3. Հարցազրույց Մեծ Պարնիի համայնքապետ

Գ. Պալյանի հետ, 23.01.2017

Աստղիկ Քյասինյանի խոսքերով, համայնքի

տարածքում բազմաթիվ են գայլերի կողմից

ընտանի կենդանիների վրա հարձակումների

դեպքերը: «Փողոցների անբավարար լուսավո-

րության պատճառով մենք երբեք թույլ չենք տա-

լիս երեխաներին խաղալ դրսում, երբ մութ է»:

Նկար 4. Ֆոտովոլտային համակարգի տեղադրման

աշխատանքներ, 26.01.2017

Միևնույն ժամանակ նույնիսկ փողոցային սահ-

մանափակ լուսավորություն ապահովելու հա-

մար համայնքը զգալի գումարներ է վճարում հա-

մայնքային բյուջեից:

Իրականացված գործողությունների համառոտ

նկարագիր

Հիմնվելով տեղական մակարդակում հար-

մարվողականության պլանի վրա, «Ազգային

ջրային համագործակցություն» ՀԿ-ն՝ «Ռուբինար»

ՍՊԸ-ի տեխնիկական աջակցությամբ, համայն-2քում սկսեց ֆոտովոլտային համակարգի և լուսա-

դիոդային (LED) լամպերի տեղադրման գործըն-

թացը:

Ըստ գյուղապետարանի հաշվապահ Սլա-

վիկ Գաբրիելյանի. «hամայնքի փողոցների

սահմանափակ լուսավորության համար մենք

վճարում են տարեկան 900 հազ. ՀՀ դրամ ...

Հաշվարկները ցույց են տալիս, որ այլընտրան-

քային էլեկտրաէներգիայի աղբյուր ունենալու

դեպքում, վերոհիշյալ ծախսերը կարող են

զգալիորեն կրճատվել, իսկ խնայված գումար-

ները հնարավոր կլինի ուղղել համայնքի այլ

կարիքները հոգալու համար»:

2Ֆոտովոլտային համակարգը նախատեսված է 3180 վտ

հզորությամբ հոսանք ապահովելու համար` օգտագործելով

120 IBC PolySol 265 CS4 տիպի ֆոտովոլտային վահանակներ:

Տեղադրվել է նաև միաֆազ Steca Grid 3203 Coolcept տիպի

ինվերտեր, որը թույլ կտա համայնքին վաճառել արտադրված

ավելորդ էլեկտրաէներգիան «Հայաստանի էլեկտրական

ցանցեր» ընկերությանը:

Հայաստան

Page 6: @ a u a } a v - Climate Forum EastMar 03, 2017  · հզորությամբ հոսանք ապահովելու համար` օգտագործելով 120 IBC PolySol 265 CS4 տիպի ֆոտովոլտային

3

Համայնքի հիմնական փողոցի երկայնքով, 18

սյուների վրա տեղադրվել են նաև լուսադիոդային

լամպեր, որոնք ընդգրկում են շուրջ 1.2 կմ տա-

րածք: Սյուները տրամադրվել են համայնքի կող-

մից, ինչն ապահովում է տեղադրված սարքերի

նկատմամբ համայնքի՝ որպես սեփականատեր

վերաբերմունքը:

Ավելին, համայնքի բյուջեից գզալի գումար

կխնայվի նաև լուսադիոդային լամպերի միջոցով:

Էլեկտրաէներգիա մատակարարող ընկերու-

թյան հետ համայնքը ստորագրել է համաձայնա-

գիր՝ ցերեկային ժամերին կուտակված էլեկտրա-

էներգիայի հավելյալ մասը վաճառելու և հավելյալ

ֆինանսական միջոցներ ստանալու նպատակով:

Սերտ համագործակցությունը և հաղորդակցու-

թյունը տեղական իշխանությունների հետ ապա-

հովել է ծրագրի արդյունավետ իրականացումը:

Ըստ Սլավիկ Գաբրիելյանի. «եթե մեզ հա-

ջողվի մինջև հաջորդ տարի ունենալ ևս երկու

լրացուցիչ արևային վահանակներ, ապա հա-

մայնքն ընդհանրապես չի վճարի փողոցային լու-

սավորության համար և ամբողջ 900 հազ. ՀՀ դրա-

մը կուղղվի համայնքային այլ կարիքների հոգա-

լուն»:

Գագիկ Պալյանը նշեց. «լուսադիոդային

լամպերի կիրառմամբ փողոցային լուսավորու-

թյան ծախսերը կարող են կրճատվել մոտ երեք

անգամ... Մեր շնորհակալությունն ենք հայտ-

նում Հայկական Կարմիր խաչին, որն իրա-

կանացնում է կլիմայի այս ծրագիրը, ինչն իր

հերթին համայնքին բերեց նոր ենթածրագիր»:

Նկար 5. Փողոցային լուսավորության իրականացում,

03.03.2017

Աշխատանքների իրականացման ողջ ըն-

թացքում գյուղապետարանը ցուցաբերել է

անհրաժեշտ աջակցություն: Տեղի բնակիչներից

շատերը, ականատես լինելով վահանակների

տեղադրման աշխատանքներին, սկսեցին քննար-

կել կլիմայի փոփոխության հետ կապված խնդիր-

ները, իսկ նրանցից շատերը սկսեցին հետաքրքր-

վել իրենց տներում նմանատիպ վահանակների

տեղադրմամբ: Հարկ է նշել, որ տեղի բնակիչներին

գրավեց ոչ միայն այլընտրանքային էլէկտրա-

էներգիայի առավելությունները, այլ նաև գլոբալ

տաքացման հետևանքների ընդհանուր գաղա-

փարը:

Գյուղապետարանի աշխատակից Հրայր

Յաղուբյանը ճիշտ նշեց, որ. «գլոբալ տաքացումը

ողջ մարդկությանը վերաբերող խնդիր է, իսկ

մենք դրա անբաժան մասն ենք»:

Նկար 6. Բնակիչների հետ հարցազրույցների անցկացում,

24.02.2017

Հայաստան

Նկար 7. Ֆոտովոլտային կայանի վերջնական տեսքը,

24.02.2017

Page 7: @ a u a } a v - Climate Forum EastMar 03, 2017  · հզորությամբ հոսանք ապահովելու համար` օգտագործելով 120 IBC PolySol 265 CS4 տիպի ֆոտովոլտային

Քաղված դասեր

1. Ուժեղ առաջնորդի և հստակ տեսլականի

առկայություն: Ցանկացած համայնքում ծրագրի

հաջող իրականացման համար հիմնական նա-

խապայմաններից մեկը բանիմաց և փորձառու ղե-

կավար ունենալն է, ով ունի համայնքի զարգաց-

ման ռազմավարական տեսլական և առավելա-

գույն արդյունքների հասնելու ցանկություն:

2. Համայնքի ներգրավվածությունը՝ որպես

սեփականատեր վերաբերմունքի գրավական:

Համայնքի ներգրավվածությունն այս գործըն-

թացին չափազանց կարևոր էր տեղադրված սար-

քավորումների նկատմամբ համայնքի` որպես

սեփականատեր վերաբերմունքն ապահովելու

համար:

Համայնքի բնակիչները ներգրավված են եղել

քննարկումներին սկսած ծրագրի մեկնարկից, երբ

«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն

նախաձեռնեց կլիմայի խոցելիության գնա-

հատումը և տեղական մակարդակում կլիմայի փո-

փոխության հարմարվողականության գործողու-

թյունների պլանի մշակումը: Արդյունքում լուսա-

դիոդային լամպերի տեղադրման համար հա-

մայնքն ապահովեց 18 սյուներ, որոնք ընդգրկում

են 1.2 կմ տարածք:

3. Համայնքի մի շարք խնդիրների լուծում՝

մեկ գործողությամբ: Արևային վահանակների և

լուսադիոդային լամպերի տեղադրումը համայն-

քում և այլընտրանքային էլեկտրաէներգիայի կի-

րառմամբ փողոցային լուսավորության ապահո-

վումը զգալի ներդրում էր համայնքի համար:

Այն ապահովեց բնակիչների անվտանգու-

թյունը՝ նվազեցնելով լուսավորության բացա-

կայության և համայնքում գայլերի և վայրի այլ

կենդանիների պատճառով հնարավոր ռիսկերը:

Այժմ վայրի կենդանիները խուսափում են լուսա-

վոր տարածքներից և ստիպված են սնունդ հայթ-

հայթել համայնքից դուրս գտնվող մութ և անմար-

դաբնակ տարածքներում:

Համայնքի համար նաև հնարավորություն

ստեղծվեց կուտակելու զգալի խնայողություններ,

որոնք հետագայում կարող են ուղղվել համայն-

քային այլ խնդիրների լուծմանը:

Ի վերջո, ծրագիրը խթան հանդիսացավ տեղի

բնակիչների համար մտածելու գլոբալ տաքաց-

ման և կլիմայի փոփոխության ազդեցությունը

նվազեցնելու գործում իրենց հնարավոր ներդը-

րումն ունենալու մասին:

Ծրագրի իրականացումը բարձր է գնահատ-

վել ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ տե-

ղական իշխանությունների կողմից, ովքեր իրենց

աջակցությունը ցուցաբերեցին լուսադիոդային

լամպերի տեղադրման գործում՝ տրամադրելով

սյուներ:

Ծրագիրը կարելի է համարել հաջողված,

քանի որ համայնքի բնակիչներն ու տեղական իշ-

խանություններն այժմ փնտրում են հնարավորու-

թյուններ՝ ընդլայնելու ֆոտովոլտային վահանակ-

ների քանակը և ապահովելու ավելի մեծ խնայո-

ղություններ համայնքային բյուջեի համար:

Գլխավոր գործընկեր Ծրագրի իրականացնող գործընկերՆպատակային ուսումնասիրություն-

ների մշակման գործընկեր

Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Պարոնյան 21/1, 0015 Երևան,

Հայաստան

Հեռ՝ (+374 60) 62 50 50

Ֆաքս՝(+374 60) 62 50 72

E-mail: [email protected]

«Ազգային ջրային համագործակ-

ցություն» ՀԿ

Չոլակյան 38, 0037 Երևան,

Հայաստան

Հեռ՝ (+374 10) 209 603

E-mail: [email protected]

«Էկոլոգիան հանուն խաղաղ

գոյակցման» ՀԿ

Շերամի 111, բն. 24, 0034 Երևան,

Հայաստան

Հեռ՝ (+374 91) 52 93 27,

E-mail: [email protected]

4

Հայաստան