14

կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները

Embed Size (px)

Citation preview

Page 1: կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները
Page 2: կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները
Page 3: կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները

Կոմիտասն իր ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրելէ հայ ժողովրդական երաժշտության ուսումնասիրմանն ումշակմանը։ Թողնելով բազմաթիվ հիասքանչ մշակումներ՝նա հայ երաժշտության գանձարանն հարստացրել է նաև

հեղինակային ստեղծագործություններով։ Չնայածվերջիններս շատ չեն, այնուամենայնիվ, դրանք էլ բավարար

են կոմպոզիտորի ստեղծագործական սկզբունքների եւմտածողության մասին գաղափար կազմելու համար։

Page 4: կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները
Page 5: կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները

Կոմիտասի հեղինակային գործերի առաջին փորձերը՝«Ազգային օրհներգը», Հովհաննես Հովհաննիսյանի «Գյուղիժամը» ոտանավորի երաժշտականացումը վերաբերում ենճեմարանական տարիներին։ Անհամեմատ բարձրորակ ենԲեռլինի ուսանողական տարիների գործերը՝ գերմանականպոետների բանաստեղծություններով գրված ռոմանսներն ուխմբերգերը, «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Մայրենի

Լեզու» խմբերգը։ Նույն տարիներին է վերաբերումՊատարագի ներդաշնակման առաջին տարբերակը։

Page 6: կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները

Գերմանական պոետների բանաստեղծությունների հիմանվրա գրված ռոմանսներում նկատվում է գերմանական

ռոմանտիկ կոմպոզիտորների գործերի երաժշտական լեզվիազդեցությունը։ Դրանցից են Օտտո Ռոգնետի խոսքերով«Նոր գարուն» քառաձայն խմբերգը (խոսքերը Կոմիտասըթարգմանել է հայերեն), Իոհաննա Ամբրոսիոսի խոսքերով

«Դու հարցնում ես»-ը, Գյոթեի խոսքերով «Գիշերերգը»։ Արխիվում պահվում է վերջինիս՝ կոմպոզիտորի ձեռքովգրված նաև ռուսերեն տարբերակը (թարգմանությունը՝

Մ.Լերմոնտովի)։

Page 7: կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները
Page 8: կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները

«Առ գետս Բաբելացվոց» ստեղծագործությունը գրված է Դավթի137-րդ սաղմոսի գերմաներեն տեքստով 4-8 ձայնանի երգչախմբի,

սոպրանոյի, տենորի եւ երգեհոնի համար։ Հին հրեաներիխոշտանգումն ու բաբելացիների նկատմամբ նրանց ցասումն ու

վրեժը կոմպոզիտորի կողմից յուրատեսակ մեկնաբանում էստացել։ Կոմիտասը, կարծեք, Աստվածաշնչի առասպելական

հեռուներից «անցում է կատարել» դեպի իր ժողովրդիժամանակակից կյանքը, արտահայտել հայերի ազգային վիշտը եւյուրովի շոշափել նրանց ազատագրական խնդիրը։ Բիբլիական

նյութը ռեալիստորեն մեկնաբանելով եւ օտար սյուժեն իրժողովրդի կենսական խնդիրներին ենթարկելով՝ կոմպոզիտորն

ստեղծագործության մեջ հանդես է եկել որպես քաղաքացի-արվեստագետ։ «Առ գետս Բաբելացվոցը» գրված է ընդհանուր

դասական երաժշտական արտահայտչամիջոցներով, ունիշարունակ հոսող մեղեդային գիծ, հիմնականում հոմոֆոն

կերտվածքում ձայները բավականաչափ ինքնուրույնացված են, համեստ ու խելացիորեն օգտագործված են պոլիֆոնիայի որոշհնարներ, ռիթմը բազմազան էֈ Սաղմոսի երաժշտական լեզուն

ինչ-որ չափով ազգային երանգ ունի։ Կոմիտասն այստեղնույնիսկ օգտագործել է հայկական մոտիվներ՝ «Մայր Արաքսի

ափերով» եւ «Ես լսեցի մի անուշ ձայն» երգերի սկզբնականդարձվածքները։

Page 9: կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները

Կոմպոզիտորի հայրենասիրական զգացմունքների վառարտահայտություններից է նաև Գերմանիայում գրված«Մայրենի լեզու, մայրենի բարբառ» երգը՝ ՍտեփանոսՆազարյանի բանաստեղծությամբ։ Կոմիտասը լավ էր

հասկանում ժողովրդի ազգային ազատագրման համարմայրենի լեզվի պրոպագանդման մեծ նշանակությունը։Երկձայն խմբի համար գրված «Մայրենի լեզու, մայրենի

բարբառ» երգում զգացվում է հայկական քաղաքայինքնարական երգերի ազդեցությունը։ Այդ

ստեղծագործությանը տարիներ հետո պետք է արձագանքերՆերսես Մեզպուրյանի «Ով, մեծասքանչ դու լեզու»

ոտանավորով ժողովրդականացած երգի կոմիտասյանմշակումը, որն աչքի է ընկնում խմբերգային գրության

կատարյալ վարպետությամբ։ «Եվրոպեիզմները», որոնքերգում բավական ակնհայտ են, չխանգարեցին, որ այն լայնտարածում գտնի՝ դառնալով ժողովրդի նվիրական հույզերի

արտահայտիչը։

Page 10: կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները

Կոմիտասի՝ ժողովրդական սկզբնաղբյուրից անկախստեղծագործություններից են նաև «Գարուն» ծավալուն

խմբերգը (խոսք՝ Հովհ.Հովհաննիսյանի), «Ճեմում էիբուրաստանում» ռոմանսը (խոսք՝

Հովհ.Հովհաննիսյանի), «Հայկական ընդհանուրբարեգործական միության քայլերգը» և այլն։

Page 11: կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները
Page 12: կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները

Կոմպոզիտորի ինքնուրույն ստեղծագործությունների շարքում եննաեւ նրա օպերային մտահղացումները։ Ցավոք, քնարական-կենցաղային «Անուշ» (ըստ Հովհ.Թումանյանի), երգիծական-

կենցաղային «Քաղաքավարության վնասները» (ըստՀ.Պարոնյանի), պատմահայրենասիրական «Վարդան»

(հավանաբար՝ ըստ Ռ.Պատկանյանի) եւ դյուցազնա-հերոսական«Սասունցի Դավիթ» օպերաների ստեղծման աշխատանքները

կոմպոզիտորին չի վիճակվել ամբողջացնել։ «Վարդան» օպերայիմի քանի ուրվագրերով, «Սասունցի Դավթի» մի փոքր դրվագով

սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը։ Ուսումնասիրությունների համաձայն, Կոմիտասն ավարտել է

«Քաղաքավարության վնասներ» օպերայի 1-ին եւ 2-րդ, մասամբ3-րդ պատկերները։ Մեզ են հասել հատվածներ «Անուշ»-ից, որոնք վկայում են օպերայի վառ ազգային ուղղվածության

մասին։ Կոմպոզիտորն օգտագործել է թե՛ գեղջկականմեղեդիներ, թե՛ ինքն է գրել ժողովրդական երգի նման պարզ,

մատչելի մեղեդիներ։ Օպերայում կան երկու ավարտված վոկալհատվածներ, որոնց համար Կոմիտասն օգտագործել է նաև

գուսանական երգեր։

Page 13: կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները

Կոմիտասի կոմպոզիտորական ժառանգության մեջ կանստեղծագործություններ, որոնք, կարծեք, ժողովրդական երգի

մշակումներ լինեն։ Օրինակ, «Կաքավիկը» (ՀովհաննեսԹումանյանի խոսքերով), «Ալագյազը» (Հովհաննես

Հովհաննիսյանի խոսքերով), «Սիփանա քաջերը» (ՄանուկԱբեղյանի տեքստով), «Անտունին» եւ այլն։ Այնինչ դրանք

հեղինակային ստեղծագործություններ են...Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից է «Կաքավի երգը»

(կամ «Կաքավիկը» )՝ գրված մենակատար-երգչի, երգչախմբի եւդաշնամուրի համար։ Այն ծնվել է կոմպոզիտորի եւ հայ հայտնի

բանաստեղծ Հովհաննես Թումանյանի համագործակցությանարդյունքում։ Մեղեդին, տեքստն ու նվագակցությունը

անքատելի միասնություն են կազմում։ Վոկալ պարտիայումլսվում է լեռնային կաքավիկի ձայնը, իսկ դաշնամուրային

նվագակցությունը նկարագրում է նրա չարաճճի եւ կենսուրախբնավորությունը։

Page 14: կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները

Կոմիտասի «Սիփանա Քաջերը» (կամ «Լո-լո»-ն) հերոսական ոգովհամակված խմբերգային ծավալուն կոմպոզիցիա էֈ Արտահայտիչ ենտենորային պարտիայի կտրուկ քայլերը, որոնք նկարագրում են հայ

արի զինվորների մարտական կոչերը։«Անտունին» խորը հոգեբանական ստեղծագործություն է, որտեղ

նկարագրվում են «տնավեր» պանդուխտի ապրումները, իղձերն ուկարոտը։ Երաժշտության և պոեզիայի օրգանական միասնության

շնորհիվ Կոմիտասը ստեղծել է հայ պանդուխտի արտակարգ ուժովհամակված կերպարը։ Մեղեդին աչքի է ընկնում հուզական

լարվածությամբ և դրամատիզմով, իսկ հաճախակի հանդիպողպաուզաներն հառաչանք են հիշեցնում։ «Անտունիի» հարուստ և

ծավալուն ձևը՝ օժտված ներքին միասնական զարգացմամբ, թույլ էտալիս խոսելու երգային ժանրի սիմֆոնիզացիայի մասին։ Հիմնական

կերպարի բացահայտմանն է նպաստում նաև դաշնամուրայիննվագակցությունը։ Այն աչքի է ընկնում մեծ ձայնածավալով.

կոմպոզիտորն ազատորեն օգտագործում է թե՛ ստորին, թե՛ վերինռեգիստրները՝ ստեղծելով խորը ու, միաժամանակ, թափանցիկ

հնչողություն։Հայ գեղջուկ երգերի մշակումն այնքան էր համակել Կոմիտասին, որ

այդ սկզբնաղբյուրից անկախ երկեր ստեղծելը գրեթե դուրս էր մնացելնրա «օրակարգից»։ Չնայած դրան, գոնե հայտնաբերված և վերը նշված

նյութերից դատելով, կարելի է ասել, որ նա ստեղծել էգեղարվեստական մնայուն արժեքի մի շարք հեղինակային գործեր։