158
ISSN 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 1 (35) ԵՐԵՎԱՆ - 2017

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

  • Upload
    others

  • View
    26

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ISSN 1829-0531

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

№ 1 (35)

ԵՐԵՎԱՆ - 2017

Page 2: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

2

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ

JOURNAL FOR ARMENIAN STUDIES

Հիմնադիր՝ «Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարան» պետական ոչ

առևտրային կազմակերպություն՝ 286.210.04777

Խմբագրական խորհուրդ՝

Ռ.Կ. Միրզախանյան (նախագահ),

Մ. Գ. Գիլավյան (գլխավոր խմբագիր),

Ա. Ա. Ավագյան, Ս. Դ. Դանիելյան, Ա. Գ. Դոլուխանյան,

Ա. Կ. Եղիազարյան, Լ. Մ. Խաչատրյան, Ա. Վ. Գալստյան,

Հ. Հ. Հակոբյան, Վ. Գ. Համբարձումյան, Լ. Շ. Հովհաննիսյան,

Է.Ս. Մկրտչյան, Ս. Պ. Մուրադյան, Ա. Սեֆերճյան (Բեյրութ),

Հ. Նալբանդյան (ԱՄՆ), Մ. Ադամյան (Ֆրանսիա)

Ա. Հ. Հարությունյան (պատասխանատու քարտուղար)

Գրանցման վկայական՝ 211.200.00182

Գրանցման տարեթիվը՝ 26.03.2003 թ.

Պարբերականությունը՝ եռամսյա

Նյութերն ընդունվում են համակարգչային շարվածքով, չեն

վերադարձվում։

Արտատպության դեպքում հղումը «Հայագիտական հանդես»-ին

պարտադիր է։

«Հայագիտական հանդես» ամսագիրն ընդգրկված է թեկնածուական

ատենախոսությունների արդյունքների հրապարակման համար ԲՈՀ-ի

կողմից ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների

ցանկում (12.05.06թ. 133-01)։

Մեր հասցեն՝ Երևան, Ալեք Մանուկյան փ. 13, հեռախոս՝ 55-60-30 (1-26)

Էլեկտրոնային փոստ՝ [email protected]

Page 3: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

3

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԳՈՒՇ ՄԻՐՈՒՄՅԱՆ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, մայրենիի և նրա

դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ,

մանկավարժական գիտությունների թեկնածու

ՀՏԴ 81’373

ՕՏԱՐ ԲԱՌԱԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՄՈՒԼՈՒՄ

(2009-2013 թթ.)

Բանալի բառեր և արտահայտություններ. բառային կազմ, մամուլ,

փոխառություն, օտար բառեր, միջազգային բառաշերտ, բառակազմություն,

սերող հիմք։

Ключевые слова и выражения: словарный состав, пресса,

заимствованные слова, иноязычные слова, интернационализмы,

словообразование, порождающая основа.

Key words and expressions: vocabulary, the press, loan word, foreign words,

international wordstrip, derivation, generative basis.

Հասարակական կյանքի առաջընթացին զուգընթաց զարգանում է նաև

լեզուն՝ կրելով փոփոխություններ իմաստային և քերականական

մակարդակներում։ Բառապաշարը՝ իբրև լեզվի բաղկացուցիչ մաս,

անմիջապես արտացոլում է հասարակական կյանքում տեղի ունեցող

փոփոխությունները։ Գիտության, տեխնիկայի, արվեստի և

հասարակական-քաղաքական կյանքում երևան եկած յուրաքանչյուր նոր

երևույթ կամ առարկա ստանում Է իր բառային արտահայտությունը, որի

հետևանքով տեղի է ունենում լեզվի բառային կազմի հարստացում։

Այդ փոփոխությունները, մասնավորաբար օտար լեզուներից

կատարված ներթափանցումներն ու օտար բառագործածությունները

համալրում են լեզվի բառային մակարդակը՝ շատ հաճախ մերվելով լեզվի

բառային կազմին։ Նմանօրինակ փոփոխությունները գրական լեզուն

կրողների կողմից դիտվում են որպես խոսքի ոճական գունավորման միջոց1։

Այդ բառերն ամենից առաջ ի հայտ են գալիս ԶԼՄ-ներում, մասնավորապես

մամուլի օրգաններում։

Օտար կամ փոխառյալ բառերի օտարամուտ լինելը գիտակցվում է

հանրության կողմից. դրանք սերում են ինչպես եվրոպական, այնպես էլ այլ

1 Т. В. Матвеева, Полный словарь лингвистических терминов, Ростов -на -Дону,

2010, էջ 128.

Page 4: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

4

լեզուներից և հայերենին են անցել թարգմանական գրականության միջոցով։

Նորագույն շրջանում դրանք հայերենի մեջ թափանցել են հիմնականում

ռուսերենի և անգլերենի միջնորդությամբ։ Օտար բառերի մեջ առանձին

շերտ են կազմում այն բառերը, որոնք ձևավորվել են հունալատինական

արմատներով (հիմնական ձևույթներով) և գործածվում են բազմաթիվ

լեզուներում։ Դրանք հայերենին անցել են ռուսերենի և անգլերենի

միջնորդությամբ և դիտվում են միջազգային բառաշերտի միավորներ2։ Այլ

կերպ ասած՝ դրանք միջնորդավորված օտարաբանություններ են։

Ժամանակակից մամուլում արձանագրված օտար բառագործա-

ծություններից մենք քննության նյութ ենք դարձրել այն օտար բառերը,

որոնք վերաբերում են հասարակական-քաղաքական բառաշերտերին և

մտնում են բառիմաստային ընդհանուր դաշտի մեջ։

Վերջին շրջանի (2009-2013թթ.) թերթերի դիտարկումների

արդյունքում արձանագրում ենք հետևյալ նոր փոխառությունները կամ

օտար բառագործածությունները։

Ապոլոգիա (апология <հուն. apologia. մեծարում) - «արդարացում քո

հայացքների, մոտիվների համար»։ Հմմտ. «Կարոտախտի քաղցր թույնը չի

վկայում, թե նա այլևս նոր գեղեցկության հեռանկար չի տեսնում առջևում։

Պարզապես նա հեռու է պոեզիային և մանավանդ պոետին մեսիական

կարողություններով օժտելուց։ Այդ պատճառով էլ, թերևս, իրավունք ունի

ինքն իրեն հորդոր կարդալու. «Եղի՛ր կողքից քայլող» կամ «Սոսկ

ականատես»։ Սա անտարբերության ապոլոգիա չէ» [2, 11. 11. 09]։

Բուտաֆորիա (бутафория –իտալ. buttafouria. նմանեցված

առարկաներ թատերական ներկայացումներում՝ իսկական առարկաների

փոխարեն) - «շինծու, արհեստական, կեղծ»։ Հմմտ. «Ութ ամսվա համար

չարժե բուտաֆորիա դառնալ, ես այդքան կարճմիտ չեմ» [1, 018, 13. 05. 10]։

Գարանտ3 (гарант < ֆր. garant – երաշխավոր՝ պետություն,

կազմակերպություն կամ ֆիզիկական անձ) - «երաշխավորող»։ Հմմտ.

«Նրան միջազգային հանրությունը հանդուրժել ու պահպանել է նախևառաջ

որպես Ղարաբաղի գարանտ» [6, 18. 11. 11]։

2 В. Д. Старичёнок, Большой лингвистический словарь, Ростов-на-Дону, 2008, էջ

218. 3 Բառիմաստների մեկնաբանությունները տրված են ըստ հետևյալ բառարանների.

И. Х. Дворецкий, Древнегреческо-русский словарь, т.т. 1-2, Москва, 1958. И. Х.

Дворецкий, Латинско-русский словарь, Москва, 1986, Словарь иностранных слов,

Москва, 1988. Ա. Հայրապետյան, Օտար բառերի բառարան, Երևան, 2011։

Page 5: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

5

Դեֆոլտ (дефольт < անգլ. default – պարտականության չկատարելը) -

«Ֆինանսական պարտավորություններից հրաժարվել»։ Հմմտ. «Սակայն երբ

70-ականների սկզբին որոշ երկրներ պահանջեցին իրենց ունեցած

դոլարները վերածել ոսկու, ամերիկյան կառավարությունը հրաժարվեց դա

անել և իր պարտավորությունների հանդեպ դեֆոլտ հայտարարեց» [1, # 044,

11. 03. 09]։

Դիլեր (дилер - անգլ. dealer – թվերի հետ խաղացող) - «գործարար,

գործարքներ իրականացնող, բիզնեսմեն»։ Օրինակ՝ «Դեռևս 2002 թվականին,

արվեստի գործերի միջազգային դիլեր Մաքս Լենգը Դուբայում

կազմակերպել էր Ուորհոլի գործերի ցուցահանդես-վաճառք» [1, #006, 10. 06.

09]։

Դիվերտիսմենտ (дивертисмент < ֆր. divertissement – զվարճալիք) -

«բալետային ներկայացում»։ Այսօրվա դրությամբ խմբի խաղացանկում է

դիվերտիսմենտ տարբեր բալետներից, այդ թվում Լյուդվիգ Մինկուսի «Դոն

Կիխոտից» [1, # 012, 02. 09. 09]։

Իննովացիոն (инновация < լատ. in + novaitio – գիտության,

տեխնիկայի, արվեստի բնագավառներում արվող նորարարություն) -

«նորարարություն»։ Հմմտ. «Հայաստանի կառավարությունը որոշել է

գործուն միջոցներ ձեռնարկել Հայաստանում իննովացիոն տնտեսություն

զարգացնելու ուղղությամբ» [1, # 018, 13. 05. 09]։

Կամիկաձե (камикадзе – ճապոն. kamikaze – աստվածային քամի. փխբ.

հայրենիքի համար ինքնազոհաբերություն կատարող) - «ինքնասպան

ահաբեկիչ, տեռորիստ»։ Հմմտ. «Ադրբեջանի գնահատմամբ. «Եթե նույնիսկ

օդաչուն կամիկաձե էլ եղած լինի, ապա հատուկ սարքավորում կա, որը

հենց որ նավի պաշարը կիսվում է, ավտոմատ հաղորդում է այդ մասին» [1,

# 084, 7. 05. 09]։

Կոնֆիգուրացիա (конфигурация < լատ. configuratio – ելակետային ձև՝

վիճակ. որևէ բանի ընդհանուր տեսքը՝ ձևը) - «ձևաչափ, կառուցվածք»։

Հմմտ. «Նա ունի ինչպես ասացինք՝ Ազգային անվտանգություն

կուսակցություն, որի առաջին, անդրանիկ համագումարին լրագրողների

հետ զրուցելիս ոչ ավել-ոչ պակաս երեք մատի կոնֆիգուրացիա արեց» [4, №

61, 9. 12. 11]։

Կրեդո (кредо – լատ. kredo – հավատում եմ) - «աշխարհայացք,

սկզբունք»։ Հմմտ. «Դավաճանությունը կրեդո դարձրածները այսպիսի՝

«վերևից» ուղղորդվող երիտասարդական շարժումները գործածում են

գրեթե բոլոր ավտորիտար երկրներում [3, 4.10.10]։

Կուրատոր (куратор < լատ. curator – խնամակալ) - «խնամակալ,

վերակացու»։ Հմմտ. «…Բայց այն գաղափարը, որ ձևավորվել է ըստ

Page 6: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

6

Վաշինգտոնի Ազգային պատկերասրահի կուրատոր Արթուր Ուիլոքի, իր

Ռեմբրանդի «մեղքով»…» [1, # 118, 25. 11. 11]։

Նոնսենս (нонсенс – անգլ. nonsens < լատ. non – ոչ – sensus – միտք,

իմաստ) - «անհեթեթություն»։ Հմմտ. «Ըստ Աղաջանովի՝ Հայաստանի նման

երկրի համար 2,3 տոկոսանոց բյուջետային դեֆիցիտը նոնսենս է» [3, 8. 12.

11]։

Պատրոնաժ (< патронаж < լատ. patronus – պաշտպան) -

«հետաքրքրությունների շրջանակ»։ Հմմտ. «Պատրոնաժ սահմանելը չի

հանգեցնում քաղաքացու իրավունքների սահմանափակման» [4, № 614,

5.10.10]։

Սեգմենտ (сегмент < լատ. segmentum – կտոր, մաս, պատառիկ) –

մաթեմատիկայում՝ «շրջանակի մաս, մի շրջան»։ Հմմտ. Սփյուռքի

ուսանողները մի փոքր այլ կարգի դժվարությունների են հանդիպում։

Չնայած մեծ քանակությամբ հայ համալսարանականների առկայությանը՝

հայ համայնքում կա նաև բավական մեծ սեգմենտ, որը չի ստանում

բարձրագույն կրթություն թե՛ ֆինանսական դժվարությունների, թե՛

շարժառիթների բացակայության պատճառով» [1, 4. 04. 10]։

Սուբլիմացիա (сублимация < լատ. sublimare – տանել, կրել) -

«մաքրում»։ Հմմտ. «Երբ մոսկովյան ստուդիայում գտնվող քաղաքագետ

Սերգեյ Մարկեդոնովը շատ զուսպ և փաստարկված ձևով փորձում էր

հակադրվել այդ անսքող քարոզչությանը, պարոնն ավելի բարկացավ և

սկսեց գոռգոռալ, թե այդ ամենը «սուբլիմացիա» է [2, 11.11.10]։

Քաստինգ (кастинг – անգլ. kasting – որակազրկել. նախապես՝ ձիերին)

- «ընտրությունների ժամանակ ձայների հաշվառում)։ Հմմտ. «Քաստինգ եղել

է, ու ընտրությունը կայացել է վերջին 2 տարիների մրցանակաբաշխության

արդյունքներով» [7]։

Օմբուդսմեն (омбудсмен – շվեդ. ombudsmen – որևէ մեկի

իրավունքների պաշտպան) - «մարդու իրավունքների պաշտպան»։ Հմմտ.

«Նա ցավով նշեց, որ մեզ մոտ այդ մեխանիզմը չկա, բայց և հայտնեց, որ

իրենց ակումբը կոլեկտիվ օմբուդսմեն ստեղծելու նախաձեռնություն ունի,

որին մասնակցում են հանրապետական և մարզային լրատվամիջոցները»

[1, # 030, 18. 02. 02]։

Ֆետիշ (фетишизм < ֆր. fetichisme – անշունչ առարկաների՝ բնության

երևույթների պաշտամունք. որևէ բան աստվածացնելը) - «կուռք»։ Հմմտ. «ՀՀ

իշխանությունները պետք է գնան դրան, որովհետև չի կարելի սեփական

իշխանության պահպանումը դարձնել ֆետիշ» [1, # 014, 30. 09. 12]։

Աուցիդ - (ауцит < լատ. caedere - սպանել, մահ պատճառել) -

Սիրելու այդ անկարողությունը … անփույթ ու անպատասխանատու է

Page 7: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

7

դարձնում մարդուն Աստծու ամենաթանկ պարգևի՝ իր կյանքի ու հոգու

հանդեպ՝ հրահրելով աուցիդի (5. 05.06.2013)։

Ապատիա (апориа < հուն. apatheia - անզգայություն), էպատաժ (эпатаж < ֆրանս. epatage – հասարակական կարգը խաթարող խայտառակ

արարք) - Ծայրահեղության հակառակ բևեռում մեր ժամանակների

սեռագարության վարակի այլընտրանքային շոշափուկն է ՝

Բաքովսկիներով հմայվող երիտասարդության էպատաժի, հիասթափության ու ապատիայի … անգիտակից զանգվածի ուռճացումն է

(5. 05.06.2013)։

Սիներգիա – (синергия < հուն. synergeia - համագործակցություն) -

Մեզանում մշակույթ-ազգ փոխներթափանցումը պատշաճ կերպով չի

ընթանում. Տեղի չի ունենում §սիներգիա¦՝ փոխադարձ զորացում (5.

05.06.2013)

Իմիտացիա – (имитация < լատ. imitatio – նմանակում) - Հոդված գրելը

պարզ իմիտացիա է, քան մեկնաբանության փորձ (5. 15.02.2013)։

Պլագիատ – (լատ. plagiatus - գրագող, գրագողություն) - Թերևս այս

հեղինակին խորթ չէ պլագիատը, ինչի օրինակները բազում են (5.

15.02.2013)։

Սինդրոմ (հուն. syndrome - ախտանիշների համակցություն) - Նրա

հիվանդ միտքն … բնութագրում է մի սինդրոմ, այսինքն՝ մոլորություն, որ

ենթարկում է մարմնի մասերը ֆանտաստիկ անկարողության (5. 15.02.2013)։

Էրոտոմանիա – [эротомания < հուն. erotos - -սեր (+ mania) -

հոգեբանորեն գրգռված վիճակ՝ ցանկասիրության հողի վրա] - Երևույթի

հոգեբանական սկիզբը ուղեղային մորմոքն է՝ էրոտոմանիայի բարդույթով

(5. 15.02.2013)։

Պոլեմիկա – (полемика < ֆրանս. polemique < հուն. polemikos –

ռազմական, թշնամական) - §Անդրադարձի¦ ասելիքը խաղ-պոլեմիկայի

տիրույթում է, որը §պատրանքային¦ է (5. 15.02.2013)։

Պարանոյա - (паранойя < հուն. paranoia – խելացնորություն) - Ինչո՞ւ

ենք զարմանում. սույնը իրապես §խաղում է¦ և հայտնվել է իր հորինած

պարանոյայի թակարդում, հատել տխմարության եզրագիծը (5. 15.02.2013)։

Սնոբիզմ –[снобизм < անգլ. snobysm - սնոբի (ազնվական խավին

հատուկ բարձր ճաշակի տեր մարդու) վարքագիծ] - Ի վերջո շատ

հավաքարարներ, պահակներ, բանջարավաճառներ … մարդկանց

վարկաբեկելու գավառամիտ սնոբիզմից հաստատ բարձր են (17. 05.02.2013)։

Մուտացիա – (мутация < լատ. mutation – փոփոխություն) - Արդյոք

վերոնշյալ աղավաղումները առավել տեսանելի չե՞ն դարձնում սույն

երկխոսության §երևելիի¦ ոչ միայն գենետիկ սկիզբը, այլև՝ մուտացիաները (17. 05.02.2013)։

Page 8: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

8

Կոնվուլսիա - (конвульсия < լատ. convulsio - ճոճել. ջղաձգվել) - Ն.

Համբարձումյանի գործը կարելի է անվանել §մեկնաբանական իմիտացիա¦

(նախ՝ §Գրական հանդեսում¦, ապա՝ §Գ-Թ¦ սույն կոնվուլսիայում) (17.

05.02.2013)։

Լոգոցենտրիզմ (логоцентризм < հուն. logos խոսք, միտք և centrum-

կենտրոնացում) - §ուսմունք, որի կենտրոնում տրամաբանությունն է¦ -

Դերիդան մի կողմից՝ պահպանում է ռացիոնալության նուրբ շերտերը, մյուս

կողմից՝ անջատում է լոգոցենտրիզմի հռետորականությունից (17.

05.02.2013)։

Ապորիա – (апория < հուն. aporia – դժվար լուծելի խնդիր) - Զենոնի

§Աքիլլեսն ու կրիան¦, ինչպես նաև §Նետը¦ տարբեր ապորիաներ են, և

Աքիլլեսն ամենևին նետ չունի՝ §արագաթռիչ սլացքով¦ (17. 05.02.2013)։

Քվազի - (квази… < լատ. quasi - կարծես, կարծես թե. բառ-մասնիկ՝

§նվազ, ոչ իսկական¦ իմաստներով) (տվյալ դեպքում՝ §անիրական մարդ¦) -

Քանզի եթե Քվազին ուշադիր լիներ, ապա կտեսներ, որ Դերիդայի

համանուն գրքի խորագիրը ոչ թե Diference է, այլ՝ La Difference (17.

05.02.2013)։

Այս և նման կարգի բառերը կամ դրանց մի մասը ժամանակի

ընթացքում գործառական լայն հնարավորություններ ձեռք կբերի։ Դա

պայմանավորված է այն հանգամանքով, որ մեզանում այժմ էլ դրանց մի

մասը գործածվում է հարադրությունների մեջ՝ կազմելով անվանաբայական

և բայական հարադրություններ, ինչպես՝ իննովացիոն մեթոդ, բրիֆինգ անցկացնել, ֆետիշ դարձնել, գարանտ կանգնել, իմիտացիա անել, կամիկաձե դառնալ և այլն։ Այս կարգի բառերը, իբրև օտար արմատներ,

մասնակցում են նաև հայերենի բառակազմությանը՝ որպես սերող հիմքեր,

հմմտ. ֆետիշ-ֆետիշացնել, սեգմենտ-սեգմենտավորել, կուրատոր-կուրատորություն և այլն։

Օտար բառերի գործածությունը ժամանակակից մամուլում վկայում է

լեզվական ներթափանցումների անշրջելի գործընթացի և նրա

շարունակականության մասին, որի հետևանքով համալրվում է լեզվի

բառային կազմը նորանոր միավորներով4։

4 Հոդվածն իբրև զեկուցում կարդացվել է Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ հիմնադրան 90-

ամյակին նվիրված գիտաժողովում։

Page 9: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

9

Ա. Բնագրային օրինակների սկզբնաղբյուրներ

1. «Ազգ», 2. «Առավոտ»։ 3. «Ժամանակ», 4. «Չորրորդ իշխանություն», 5.

«Գրական թերթ», 6. «www.akumb.am», 7. «www.myhayastan.am»։

Բ. Բառարաններ

1. Ա.Հայրապետյան, Օտար բառերի բառարան, Երևան, 2011։

2. И.Х.Дворецкий, Латинско-русский словарь, Москва, 1986. 3. И.Х.Дворецкий, Древнегреческо-русский словарь, т.т. 1-2, Москва,

1958.

4. Т.В.Матвеева, Полный словарь лингвистических терминов, Ростов -на

-Дону, 2010.

5. Словарь иностранных слов, Москва, 1988.

6. В.Д.Старичёнок, Большой лингвистический словарь, Ростов-на-Дону, 2008.

Մ. Միրումյան

Օտար բառագործածություններ ժամանակակից մամուլում

Ամփոփում

Հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող

փոփոխությունները անմիջականորեն արտացոլվում են լեզվի բառային

կազմում, որի հետևանքով հարստանում է լեզվի բառապաշարը։

Փոխառություններն ու օտար բառերը ամենից առաջ կիրառվում են

ԶԼՄ-ներում, և, հետևաբար, մամուլի օրգաններում։ Մենք ուսումնա-

սիրության նյութ ենք դարձրել այն օտար բառագործածությունները, որոնք

վերաբերում են լեզվի հասարակական-քաղաքական բառաշերտին և

կազմում են միևնույն իմաստային խումբը։ Օրինակ՝ դիլլեր, օմբուտսմեն, կամիկաձե, սեգմենտ, կրեդո, նոնսենս, դեֆոլտ, բրիֆինգ, պատրոնաժ, իննովացիոն, քաստինգ, ապոլոգիա, սուբլիմացիա և այլն։

М. Мирумян

Иностранные словоупотребления в современной прессе

Резюме

Изменения, происходящие в общественно-политической жизни, сразу

же отражаются в лексике языка, вследствие чего происходит обогащение его

словарного состава.

Заимствования из иностранных языков и иностранные

словоупотребления прежде всего оказываются в СМИ и, в частности, в

Page 10: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

10

органах печати. Мы сделали предметом исследования те иностранные

словоупотребления, которые относятся к общественно-политическому

словарному слов и входят в одну и ту же семантическую группу. Например,

диллер, омбудсмен, камикадзе, сегмент, кредо, нонсенс, дефолт, брифинг, патронаж, инновационный, кастинг, апология, сублимация и т.д.

M. Mirumyan

Foreign Use of Words in Modern Press

Summary

The changes in socio-political life are reflected in the word-stock

consequently enriched in the given language.

Particulary, the interferences from foreign languages and the foreign use of

words emerge first of all in Mass Media, in particular, press. The theme and factual

object of our analysis are the foreign use of word reffering to the sociopolitical

vocabulary layer and enter the general semantic field of words, for instance,

dealer, ombudsman, kamikadze, segment, credo, nonsense, default, briefing, patronage, innovation, casting, apology, sublimation ect.

This class of word or certain part of them is likely to gain ground in the

course of time and get almost absolutely assimilated with the native Word-Stock.

Page 11: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

11

БЕЛЛА ХОДЖУМЯН

Зав. кафедрой русского языка

(для естественных факультетов) ЕГУ,

кандидат филологических наук, доцент

УДК 81’373:81’2

ВЫРАЖЕНИЕ НЕГАТИВНЫХ ЭМОЦИЙ СОМАТИЧЕСКИМИ

ФРАЗЕОЛОГИЗМАМИ

(НА МАТЕРИАЛЕТ РУССКОГО И АРМЯНСКОГО ЯЗЫКОВ)

Բանալի բառեր և արտահայտություններ. բացասական հույզեր,

սոմատիկ դարձվածքներ, մշակույթ, բազային հույզեր, տխրություն,

վհատություն, հուսահատություն, չարություն, կատաղություն, ցասում,

երկյուղ, ամոթ, հոգեբանական ընդհանրականություն, աշխարհընկալում:

Ключевые слова и выражения: негативные эмоции, соматические

фразеологизмы, базовые эмоции, грусть, печаль, уныние, отчаяние, злость,

ярость, гнев, страх, стыд, презрение, отвращение, психологическая

универсальность, языковая картина мира, национальная специфика.

Key words and expressions: negative emotions, somatic idioms, culture,

basic emotions, sorrow, depression, despair, anger, rage, fear, shame, contempt,

disgust, psychological universality, language picture of the world, comparative

analysis, national feature.

Среди большого разнообразия негативных человеческих эмоций можно

выделить следующие основные, «базовые» эмоции: гнев, страдание, стыд,

отвращение, страх, презрение, уныние, печаль, раздражение, в равной

степени свойственные носителям всех языков и соответственно отраженные в

их фразеологических системах1.

В. И. Шаховский отмечает, что эмотивов с отрицательной оценочной

семантикой во многих языках в количественном отношении больше, чем

эмотивов с положительной оценкой, однако при общении они употребляются

намного реже, чем положительно оценочные эмотивные знаки2. Нам

думается, что ограничение речевого употребления выражений с

негативными эмотивами обусловлено правилами культуры речи и речевого

этикета. Помимо этого, положительные эмоции выражаются всеми народами

более однообразно, чем негативные эмоции, отличающиеся многообразием,

1 Изард К.И., Психология эмоций. Спб: Питер, 1999. 2 Шаховский В.И., Лингвистическая теория эмоций. М., Гнозис, 2008, 19.

Page 12: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

12

конкретностью и зависящие от конкретных исторических условий развития

данного языка, от темперамента конкретного народа и прочих факторов. В

этой связи ниже мы представляем некоторые группы СФ по эмоциональному

признаку, отражающие наиболее характерные негативные человеческие

эмоции. Внутри каждой из этих групп можно выделить эмоции низкой и

высокой степени интенсивности.

1. Группа соматических фразеологизмов, выражающих такие эмоции

как грусть, печаль, тоска, уныние, отчаяние, горе. К эмоциям низкой степени

интенсивности в этой группе можно отнести грусть и печаль; высокой

степенью интенсивности характеризуются уныние, тоска, отчаяние, горе.

а) Эмоции, выражающие печаль, горе, нашли вербализованное отражение в

следующих русских СФ: глаза на мокром месте, выплакать все глаза. В

армянском языке представленным фразеологизмам соответствует

фразеологизм «աչքերը ցամաքել» с идентичным соматическим компонентом,

но интересно заметить, что хотя в основе русских фразеологизмов лежит

образ «мокрых глаз» как выражение печали, то в синонимичном армянском

фразеологизме обыгрывается противоположный образ - «сухих глаз»,

семантика фразеологизма при этом остается неизменной. Сюда же можно

отнести и метафоризированные фразеологизмы типа сердце кровью обливается,камень на сердце, в которых заметна некая «дисфункция органов»,

за счет которой усиливается степень интенсивности данного эмоционального

состояния. Указанные фразеологизмы имеют четкое соответствие в

армянском языке в форме СФ սիրտը արյունով լցվել, սրտին քար լինել. б) В СФ рвать на себе волосы, хоть головой об стенку бейся и других высокая

степень отчаяния достигается путем преднамеренного усиления этого

состояния за счет нанесения себе физической боли. Данные фразеологизмы

не имеют конкретных соответствий в армянском языке, их смысл возможно

передать с помощью ФЕ «իրեն կորցնել», не содержащей соматического

компонента, либо с помощью ФЕ с другим соматическим компонентом

(գլխին տալ), либо посредством описательных сочетаний.

в) Состояние уныния передается преимущественно соматическими

фразеологизмами, основанными на пространственной метафоре: опускать руки, складывать руки, махнуть рукой, вешать нос. Сравним с армянским:

ձեռքերը ծալել, ձեռք քաշել, քիթը կախել. 2. Весьма большую группу составляют соматические фразеологизмы,

выражающие гнев и его разные проявления: раздражение, злость, ярость.

Среди представленных эмоций наибольшая степень интенсивности присуща

эмотиву «ярость», наименьшая – «раздражение». Внутри группы «Гнев» можно

выделить СФ с разными семантическими характеристиками:

Page 13: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

13

а) СФ, выражающие эмоции или попытки их контролирования,

характеризующие состояние субъекта, часто сопровождаемые различными

внешними физиологическими изменениями (дрожью в руках, изменением

цвета лица, сжиманием губ, скрежетом зубов и т.д). Например: кровь бросилась в голову, сверкать глазами. Соответственно в армянском: արյունը գլուխը տվեց, աչքերից կայծեր թափվեցին (в армянском фразеологизме

«աչքերից կայծեր թափվեցին» для усиления эмоции использован образ

искры). б) СФ, указывающие на действия по отношению к субъекту или объекту,

являющимися причиной гнева: портить кровь (արյունը պղտորել). в) СФ,

указывающие на пассивные действия по отношению к субъекту/объекту

гнева: срывать сердце, держать сердце (ср. с армянским: սիրտը հովացնել, քեն պահել). г) СФ, указывающие на действия, в основе которых лежит готовность

причинить физический вред субъекту гнева: перегрызть горло (в армянском:

կոկորդը կրծել). Например:

д) СФ, представляющие субъект/объект гнева как помеху, препятствие: стоять костью в горле, становиться поперек горла, сидеть в печенках. Все эти

синонимичные русские СФ имеют в армянском языке эквивалентное

соответствие в форме соматического фразеологизма «կոկորդին կանգնել».

Кроме представленных типов соматических фразеологизмов,

репрезентирующих эмоцию «гнев», как в русской, так и в армянской

языковых картинах мира нашло единичное отражение действие субъекта,

направленное на самого себя (как разрушительное следствие проявления

гнева), отраженное в СФ «портить себе кровь» - «արյունը պղտորել».

3. Следующую большую группу составляют соматические

фразеологизмы, выражающие чувство страха. Для передачи выделенной

эмоции чаще всего используются метафорические модели холода и

физической дисфункции: остановка сердца, утрата способности говорить,

передвигаться и т.п. В качестве примеров соматических фразеологизмов,

выражающих чувство страха, основанных на метафорическом

переосмыслении концепта «холод», можно привести следующие СФ: зуб на зуб не попадает, словно мороз по коже, словно мурашки по телу, кровь стынет (в армянском: ատամները զնգզնգալ, մարմնով դող անցնել, արյունը սառչել) и т.д. Чувство страха, передаваемое путем использования

физиологической дисфункции, выражают СФ типа волосы становятся дыбом, ноги онемели, ноги обмякли (ср. с армянским: մազերը բիզ-բիզ կանգնել, ոտքերը թուլանալ) и т.п.

Page 14: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

14

4. Менее широкое распространение в языке имеют

фразеологизированные формы выражения стыда, презрения, отвращения.

Указанные эмоции в русском языке вербализуются преимущественно в

соматических фразеологизмах с компонентами «глаз», «кровь», «нос», «лицо».

Например: не знать куда глаза девать, кровь бросилась в лицо, воротить нос, плевать в лицо и т.д. В армянском языке выделенные чувства передаются как

соматическими фразеологизмами (աչքերը փախցնել,երեսին թքել,), так и

фразеологизмами без соматического компонента (ամոթից գետինը մտնել, ամոթից կարմրել).

Преобладание в языке фразеологизмов с негативной коннотацией Т. А.

Смирнова объясняет «подсознательной попыткой социумов к

усовершенствованию с помощью критики»3 (Смирнова 2011:511). Основываясь на вышепроведенном сопоставительном анализе

соматических фразеологизмов, выражающих всевозможные эмоции, можно

заключить, что картины мира сопоставляемых языков, с одной стороны, во

многом сходны, поскольку выделенные эмоции представляют собой

психологические универсалии, с другой стороны, во фразеологии находит

свое отражение национальная специфика вербализации данных состояний.

Բ. Խոջումյան

Բացասական հույզերի արտահայտումը սոմատիկ դարձվածքներում

(ռուսերենի եւ հայերենի նյութի հիման վրա)

Ամփոփում

Բացասական հույզեր արտահայտող դարձվածքները կապված են

մարդու էմոցիոնալ վարքի հետ: Նրանք առանձնանում են

ընդհանրականությամբ եւ բնորոշ են բոլոր մշակույթներին: Հոդվածում

դիտարկվում են հիմնական բազային հույզերը՝ տխրություն, վհատություն,

հուսահատւթյուն, չարություն, կատաղություն, ցասում, երկյուղ,, ամոթ,

արհամարհանք, նողկանք: Համեմատական վերլուծությունը ի հայտ է

բերում բացասական հույզեր աքրտահայտող սոմատիկ դարձվածքների

հոգեբանական ընդհանրականությունը, ինչը վկայում է այն մասին, որ

համեմատվող լեզուների աշխարհընկալումը համընկնում է:

3 Смирнова Т.А., Соматический фразеологизм как компонент фразеологической

картины мира в русском и украинском языках. Симферополь: ТНУ, 2011, 511.

Page 15: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

15

Б. Ходжумян

Выражение негативных эмоций соматическими фразеологизмами

(на материале русского и армянского языков)

Резюме

Фразеологизмы, выражающие негативные эмоции, связаны с

эмоциональным поведением человека. Они отличаются универсальностью и

присущи всем культурам. В статье рассматриваются основные, базовые

негативные эмоции: грусть, печаль, уныние, отчаяние, злость, ярость, гнев,

страх, стыд, презрение, отвращение. В результате сопоставительного анализа

выявляется психологическая универсальность соматических фразеологизмов

с негативными эмоциями, что свидетельствует о совпадении картин мира у

носителей сопоставляемых языков.

B. Khojumyan

The expression of negative emotions in somatic idioms

(in Russian and Armenian languages)

Summary

The idioms with negative emotions connected with the emotional human

behavior. They are universal and common to all cultures. This article considers the

main basic negative emotions: sorrow, depression, despair, anger, rage, fear,

shame, contempt, disgust. The comparative analysis revealed a psychological

universality the idioms with the negative emotions, which indicates that the

pictures of the world the compared languages coincides.

Page 16: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

16

ՀՐԱՆՈՒՇ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՀՏԴ 81'42։81’38

ՏԵՔՍՏԻ ՆԵՐԿԱՊԱԿՑՈՒՄԸ ԿԱՆԽԵՆԹԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՀԵՆՔԻ

ՄԻՋՈՑՈՎ՝ ՀԻՄՆՎԱԾ ԲԱՌԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿՐԿՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Բանալի բառեր և արտահայտություններ. կանխենթադրութային հենք,

կանխենթադրույթ, տեքստի բառային ներկապակցում, խոսող անհատ,

բառային կրկնություն, խոսույթ, ֆենոմենոլոգիական և լեզվական

ճանաչողական կառույցներ:

Ключевые слова и выражения: пресуппозиционная база,

пресуппозиция, лексическая связность текста, говорящая личность,

лексический повтор, дискурс, феноменологические и языковые когнитивные

структуры.

Key words and expressions: presupposition base, presupposition, lexical

cohesion, speaking individual, repetitionof lexical units, discourse,

phenomenological and linguistic cognitive structures.

Հոդվածում քննվում է տեքստի ամբողջականության և

ներկապակցման խնդիրը բառային իմաստի նույնության միջոցով, որն

առկայացվում է տվյալ բառի կրկնությամբ:

Հատկանշական է, որ տեքստի կապակցման այս ձևը իր

ընդգրկունությամբ առավելապես հենվում է խոսող անհատի1

1 Ի սկզբանե լեզվաբանական գրականության մեջ շրջանառվում էր լեզվական

անհատեզրույթը, որը ներմուծվել է գիտական բառապաշար Յու. Կարաուլովի

կողմից, հետագայում այնիր զարգացումն է գտել նաև Բ. Ջոնսթոունի

աշխատություններում: Խոսող անհատ և լեզվական անհատ հասկացությունների

տարանջատումը հառնում է դեռ Ֆ. դը Սոսյուրի լեզու, լեզվական ունակություն և

դրանց ամբողջություն կազմող լեզվական գործունեություն եռանդամությանը:

Առանձնացնում են լեզվախոսողության չորս բաղադրիչ` լեզու, լեզվական

ունակություն, լեզվական գործունեություն և խոսք: Ֆ. դը Սոսյուրի այս

քառանդամության բաղադրիչներից առաջինին և երրորդին, ըստ մեզ,

համապատասխանում են լեզվական անհատ և խոսող անհատ հասկացությունները:

Ընդ որում՝ դրանք հարաբերակցվում են հարացուցային հարաբերություններով. եթե

լեզվական անհատը անփոփոխակն է, ապա խոսող անհատը` տարբերակը:

Տե՛ս Ю. Н. Караулов, Роль прецедентных текстов в структуре и функционировании

языковой личности // VI Международный конгресс МАПРЯЛ. Современное состояние

Page 17: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

17

կանխենթադրութային հենքի2 (այսուհետ՝ ԿՀ) լեզվական, քան

ֆենոմենոլոգիական բաղադրիչի վրա: Բանն այն է, որտեքստի

ներկապակցումը և ամբողջականությունը ապահովելու համար խոսող

անհատը նախ գործադրում է իր ԿՀ-ի ֆենոմենոլոգիական բաղադրիչի

ճանաչողական ներունակությունը կապակցված խոսույթ ստեղծելու, ապա

այն տեքստում առկայացնելու համար գործի է դնումիր ԿՀ-ի լեզվական

ճանաչողական կառույցները, սակայն հիմնականում շեշտը դրվում է

լեզվական կառույցների գործադրման և գործառման վրա: Վերջինս

պայմանավորված է կապակցման տվյալ միջոցի բնույթով: Բառային

կրկնությունը բուն լեզվական երևույթ է, և դրա կիրառման

հնարավորությունները մատնաշում են, որ որքան շատ են դրա

օգտագործման դեպքերը, հատկապես գրավոր և գեղարվեստական

տեքստերում, որը պահանջում են ավելի շատ մտածական

գործողություններ, այնքան ավելի լավ է զարգացած խոսող անհատի

լեզվական ունակությունը: Այսինքն` նրա ԿՀ-ի լեզվական ճանաչողական

համակարգը լավ զարգացած է:

Նախ նշենք, որ բառային կրկնության միջոցով տեքստի

ներկապակցումը հիմնված է միևնույն հասկացույթի կամ ֆրեյմի վրա.

‹‹Կրկնվող անվանակոչումը տեքստում արդեն նշված առարկայի,

հատկանիշի, գործողության, ամբողջ իրավիճակի կրկնությունն է, որը

կապված է միևնույն իմաստի նշմամբ համավերաբերության միջոցով››3:

Սակայն պետք է նշել, որ ‹‹տեքստում բառի կրկնապատկումը չի նշանակում

и основы проблемы изучения и преподавания русского языка и литературы.

Докладысоветскойделегации, М., 1982:

Տե՛ս B. Johnstone, The Linguistic Individual: Self-Expression in Language and Linguistics,

Oxford Universty Press, 1996:

Տե՛ս Ф. де Соссюр, Курс общей лингвистики, М., 1933:

Տե՛ս Թովմասյան Հ., Խոսող անհատի գաղափարը եվ նրա լեզվագիտակցությունը

որպես հաղորդակցվելու հիմք // ‹‹Հայագիտության հարցեր›› հանդես 1 (7), ԵՊՀ

հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Երևան «ԵՊՀ

հրատարակչություն», 2016, էջ 168-179: 2 Մարդու ճանաչողական, մտահայեցողական այն գործընթացը և դրա արդյունքը,

որը սկսում է նրա ծնվելու պահից և տևում մինչև մահ, որի հետևանքում նրա

գիտակցության մեջ արտացոլվում և ձևավորվում է տարաբնույթ գիտելիքների և

պատկերացումների մի ստվար զանգված, անվանել ենք կանխենթադրութային հենք: Վերջինս կազմված է երկու տեսակի ճանաչողական կառույցներից՝

ֆենոմենոլոգիական և լեզվական: 3 Гак В. Г., Языковые преобразования. М.: Школа «Языки русской культуры», 1998, с.

536.

Page 18: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

18

հասկացույթի մեխանիկական կրկնապատկում, այլ՝ դրա նոր ավելի բարդ

բովանդակություն››4:

Տեքստի կառուցման տեսանկյունից բառային կրկնությունը կրկնվող

իմաստի՝ խոսույթի որոշակի կանխենթադրույթի, առկայացման հատուկ

միջոց է, որն ապահովում է ներակա հղում միևնույն կանխենթադրույթին՝

դարձնելով այն մակրոտեքստի, միկրոտեքստի կամ բազմաստորոգական

միավորի կիզակետ: Բառային կրկնությունը կարող է առկայացվել բարդ

շարահյուսական միավորի տարբեր մասերում նույն բառույթների

կիրառմամբ (ճշգրիտ կրկնությունը) կամ նույն/ նմանատիպ ձևույթներ

(բառակազմական կրկնություն) ունեցող բառույթների կրկնությամբ:

Տեքստի շարահյուսական մասերի կապակցման հարցում կրկնության դերը

կարևորում են մի շարք հետազոտողներ5,սակայն նրանք դիտարկում են

բազմաստորոգական միավորի մասերի կապակցումը զուտ բարդ

նախադասության մասերի գործառման տեսանկյունից:

Բառային կրկնությունը միևնույն խոսույթի սահմաններում տեքստի

կապակցման հատուկ միջոց է: Կրկնվող իմաստային բաղադրիչը՝

կանխենթադրույթը, ամրացնում է ստորոգական մասերը և ապահովում

ամբողջ կառույցի իմաստային ամբողջականությունը: Այսինքն`

կրկնությունը միայն տեքստի մակերեսային կառույցի ձևավորման միջոց չէ:

Իրականում դրանով խոսող անհատը ներակա կապակցում է խոսույթը

կանխենթադրույթների և դրանք անվանող լեզվական միավորների

համավերաբերության միջոցով: Հարց է ծագում. ո՞րն է այդտեղ ԿՀ-ի դերը:

ԿՀ-ի դերը հենց կրկնության հնարի՝ որպես լեզվական ճանաչողական

կառույցի, իմացությունն ու դրա պատշաճ գործածությունն է: Այսինքն` մի

կողմից խոսույթը ձևավորվում է խոսող անհատի ԿՀ-ի ֆենոմենոլոգիական

4 Лотман Ю.М. Структура художественного текста. М.: Искусство, 1970, с. 158-159. 5 Տե՛ս Покусаенко В. К., Роль лексических элементов в установлении структурно-

семантической связи между компонентами бессоюзного сложного предложения //

Семантическая структура предложения. Ростов-на-Дону, 1978, с.119-133, Лисоченко

Л. В., Внешняя омонимия синтаксически связанных конструкций с повторами //

Синтаксические связи и отношения / Отв. ред. П. В. Чесноков. Ростов-на-Дону,

197,с.26-32, Черемисина М.И., Колосова Т. А., Очерки по теории сложного

предложения. Новосибирск, 1987, Белунова Н. И., Повтор подлежащего в собственно

бессоюзных сложных предложениях с парцелляцией (на материале публицистики) //

Сложное предложение в системе других синтаксических категорий: Межвуз. сб.

научн. тр. Л., 1989,с. 109-116, Семина С. И., Языковой повтор как конституент

полипредикативных сложносочиненных предложений в современном русском языке.

Автореф. ...канд. филол. наук. Таганрог, 1999.

Page 19: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

19

ճանաչողական կառույցների միջոցով տեքստի խորքային մակարդակում,

մյուս կողմից` այդ նույն ԿՀ-ը իր լեզվական ճանաչողական կառույցների

միջոցով, որը ձևավորում է նրա լեզվական ունակությունը, կապակցում է

տեքստը դրա մակերեսային մակարդակում: Բառային կրկնությունը

վերջինիս ապահովման մի մասնավոր ձև է:

Այսպիսով, տեսնենք բառային կրկնության ինչ տեսակներ կան, և ինչ

գործառույթներ են դրանք իրականացնում, քանի որ խոսող անհատը,

դիմելով բառային կրկնությանը, հետապնդում է որոշակի հաղորդակցական

նպատակ:

Կարող են լինել դեպքեր, երբ ուղղակի կրկնվում է միևնույն բառը:

Դիտարկենք մի հատված Հ. Թումանյանի ‹‹Գիքորը›› ստեղծագործությունից.

– Կսովորի, ամեն բան կսովորի։ Էնպես սովորի ո՜ր... Զերկողմ երիցէն Նիկոլն ինչ է, որ իրեն համար դուքան ունի բացարած, նա էլ ինձ մոտ է մարդ դառել։ Ամա վերջում մի ջուխտ չայի գդալ ու մի քանի բանգողացավ...6:

Կսորովի բառի եռակի կրկնությունը ապահովում է տեքստի

ամբողջականությունը և ներկապակցումը` իրականում արտացոլելով

խոսույթում առկա այն կանխենթադրույթը, թե որքան կարևոր էր բազազի

համար Գիքորին բան սովորեցնելը ու իր համար լավ ծառա դարձնելը:

Բառային կրկնության գործառույթը կանխենթադրվող տեղեկատվության

ներակա շեշտադրումն է:

Բառային կրկնությունը կարող է դրսևորովել նաև միևնույն

անվանական միավորի տարբեր ձևերի կրկնությամբ: Դիտարկենք մեկ այլ

հատված նույն ստեղծագործությունից.

– Հինգ տարի դեռ փող չեմ տալ, – ասավ բազազը պայմանը կապելիս։ — Թե դրուստը կուզես, դեռ դու պետք է տաս, որ քու որդին բան է սովորելու։ Ախար իսկի բան չգիտի...

– Որտեղից գիտենա, խազեին ջան, – պատասխանեց Համբոն, – որ գիտենար, էլ ո՞ւր կբերեի, ես էլ բերել եմ, որ բան սովորի...7:

Այստեղ բառային կրկնությունը տեքստի ներակա առկայական

տրոհման գործառույթ է կատարում` դրանով իսկ կապակցելով տեքստը:

Ակնհայտ է, որ կրկնվող միավորի առաջին կրկնությունը Ախար իսկի բան չգիտի ասույթի մեջ հանդես է գալիս որպես ռեմա, այսինքն` դրանով

հասցեագրողը հայտնում է նոր տեղեկատվություն: Հաջորդ

կրկնությունները` – Որտեղից գիտենա; –որ գիտենար,…, արդեն թեմայի

6 Թումանյան Հ., Գիքորը, http://armenianhouse.org/tumanyan/fiction-am/giqor.html 7 Նույն տեղում:

Page 20: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

20

գործառույթ են կատարում` արդեն որպես խոսույթի կանխենթադրույթ, որը

կրկնվող համավերաբերության միջոցով ներկապակցում է տեքստը:

Այսինքն` ակնհայտ է, որ բառաձևերի կրկնությունը տվյալ դեպքում

արտացոլում է խոսույթի բովանդակությունը, այսինքն` բառաձևերի

մակերեսային կրկնությունը ուղղակի դա առկայացնելու միջոց է: Այստեղ

կրկին գործառում են խոսող անհատի ԿՀ-ի լեզվական ճանաչողական

կառույցները, որոնցից նա ընտրում է տվյալ թեմա-ռեմատիկ իմաստը

հաղորդելու ամենապատշաճ ձևը: Այն նաև հանդիսանում է ամրակ

տեքստի տարբեր մասերը հարաբերակցելու համար:

Հատկանշական է, որ ցանկացած բառային կրկնություն

հաղորդակցական և շարահյուսական նշույթ է կրում, այսինքն`

հասցեագրողի կողմից որոշակիորեն կարևորվում է: Հասցեագրողը դրանով

ցանկանում է ուշադրություն գրավել տեքստի տվյալ հատվածի վրա, որը իր

հերթին խոսույթում դրա համապատասխան կանխենթադրույթի

կարևորման արդյունքն է: Դիտարկենք հետևյալ օրինակը.

Մի խաղաղ առավոտ էր. Մի տխուր առավոտ։ Տանըցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամփա դրին8:

Հեղինակը դիմում է կրկնության, որը այստեղ շարահյուսական մի

ամբողջ կառույցի կրկնություն է, հասցեատիրոջ ուշադրությունը դրա վրա

գրավելու համար և ներակա մատնացույց անում, որ տեքստի խոսույթում

այդ կանխենթադրույթը կարևորվում է, այլապես նա միևնույն

բովանդակությունը կարող էր արտահայտել համազոր որոշիչներով պարզ

նախադասությամբ` Մի խաղաղ ու տխուր առավոտ էր: Ակնհայտ է, որ

վերջինս բովանդակային այդ ուժգնության նշույթը չի կրում: Այլ կերպ

ասած՝ դրա հիմքում ընկած կանխենթադրույթը խոսույթի կիզակետը չէ,

մինչդեռ վերոբերյալ կառույցի կրկնությունը այդ կանխենթադրույթը

վերածում է խոսույթի կիզակետի: Բացի այդ, մակերեսային կրկնվող

կառույցի միջոցով յուրաքանչյուր հղում այդ կանխենթադրույթին

ներկապակցում է տեքստը:

Ընդհանրապես, կրկնվող բառույթների մոտ դասավորությունը

կապակցվող մասերի մեջ, հնարավորինս բարձրացնում է դրա

կապակցական գործառույթը: Այստեղ կարևորվում է ոչ միայն մակերեսային

կառույցի ամբողջականությունը, այլև նախադասության կիզակետի՝ դրա

կանխենթադրույթի, որոշումը: Երկու հարակից ստորոգական

շարահյուսական միավորների մեջ միևնույն բառի կրկնությունը

8 Թումանյան Հ., Գիքորը, http://armenianhouse.org/tumanyan/fiction-am/giqor.html

Page 21: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

21

հասցեատիրոջ ուշադրությունը սևեռում է դեպի դրա վերաբերելին`

խոսույթի այն կանխենթադրույթը, որը, ըստ հասցեագրողի, առանցքային է:

Միևնույն բառույթի կրկնությունը ստեղծում է համակարգված

մակերեսային կառույց թե՛ թեմա-ռեմատիկ տեսանկյունից, թե՛

շարահյուսական, թե՛ ներկապակցման:

Նման դեպքերում հասցեագրողը հասցեատիրոջ ուշադրությունը

խոսույթի որոշակի հատվածի` կանխենթադրույթի վրա կենտրոնացնելու

համար միտումնավոր կրկնում է բառային որոշակի միավորներ

ստորոգական հատվածների հատման կետում, ինչպես վերոբերյալ

օրինակում, որը այդ նպատակին հասնելու համար թույլ է տալիս որոշակի

շեղումներ տեքստի կապակցման ընդունված նորմերից: Ակնհայտ է նման

շեղման գեղարվեստական-արտահայտչական դերը, ընդ որում՝

արտահայտչությունը ձեռք է բերվում ոչ միայն կրկնվող բառույթների

շարահյուսական գործառույթների փոփոխմամբ: Անվանական միավորի

այսպիսի կրկնությունը ձեռք է բերում արտահայտչություն միայն, երբ

‹‹կրկնվող միավորների շարքի խտությունը››9 նկատելի, շոշափելի է

դառնում հասցեատիրոջ համար՝ թիրախ դարձնելով դրա հիմքում ընկած

կանխենթադրույթը: Ասվածը ակնառու դարձնելու համար դիտարկենք

հետևյալ օրինակը Հ.Թումանյանի նույն ստեղծագործությունից.

– Վերջացավ, – անցավ Գիքորի մտքովը։ – Բայց ի՜նչ շուտ վերջացավ... ի՛նչ վատ վերջացավ... Հիմի ես ի՞նչ անեմ... հերս էլ գնաց...10:

Ակնհայտ է, որ վերջացավ բառի եռակի կրկնությունը գրավում է

ընթերցողի ուշադրությունը դեպի խոսույթի որոշակի հատված` դրա

կանխենթադրույթը: Այսինքն` խոսող անհատը խոսույթի որոշ հատվածներ

գիտակցաբար տեքստում ակնառու է դարձնում: Այստեղ հեղինակը

ցանկանում է ցույց տալ, որ այն, ինչի համար նրան հայրը այդքան

դժվարությամբ բերել էր բազազ Արտեմի տուն, վերջացավ: Այսինքն` այն

լեզվական կաղապար է տալիս խոսույթում կարևոր տեղեկատվությանը`

կանխենթադրույթին:

Նման ասույթների առկայական տրոհումը` ռեման, յուրաքանչյուր

կրկնվող հատվածում արտահայտվում է միևնույն բառույթով և շնորհիվ.

‹‹…արտահայտության և բովանդակության պլանների միավորների

հատկանիշների նույնացման` նոր պատկերացումը, որ ներմուծվում է

ասույթի բովանդակություն կրկնության միջոցով, կարող է հստակեցնել հին

9 Хазагеров Т. Г., Ширина Л. С., Общая риторика: Курс лекций и словарь

риторических фигур: Учеб. пос. / Отв. ред. Е. Н. Ширяев. Ростов-на-Дону, 1994, с. 155. 10 Թումանյան Հ., Գիքորը, http://armenianhouse.org/tumanyan/fiction-am/giqor.html

Page 22: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

22

պատկերացումներ, որոնք ավելի վաղ այդքան էլ հստակ չէին

արտահայտվել››11:

Կրկնության մեկ այլ հետաքրքրական տեսակ է արմատային

կրկնությունը, որը հիմնականում բնորոշ է համադրական լեզուներին: Այս

դեպքում տեքստի տեղային ամբողջականությունը ապահովվում է դրա

որոշակի հատվածում միևնույն արմատով կազմված տարբեր

բառակազմական միավորների կրկնությամբ: Դիտարկենք մի հատված

Հրանտ Մաթևոսյանի ‹‹Բաց երկնքի տակ հին լեռներ››

ստեղծագործությունից.

Մեր մայրերը հունձ էին անում ու լաց էին լինում։ Ձիերին տարել էին պատերազմ — եզների հետ բանում էին ու լաց էին լինում։ Գուլպա էին գործում ու լաց էին լինում։ Հետո լուռ էին լաց լինում, հետո երգելով էին լաց լինում։ Երգելով լաց էին լինում և լացի մեջ ասում էին ‹‹Շաքրոո՜››։ ‹‹Մարտիրո՜ս››, ‹‹Շաքրո՜››, ‹‹Պիո՜ն››, ‹‹Գիքո՜ր››։ Մենք նրանց լավ չէինք տեսել, մենք նրանց չէինք հիշում, մեր մայրերը լացոտ երգի միջից ասում էին ‹‹Շաքրոո՜››, և մեր սիրտը լցվում էր մի տեսակ տխուր ուրախությամբ, մի տեսակ թախծոտ ուժեղությամբ, ինչ-որ ծանր հույսով։ Դեղին, խշշան արտերում թուխ, մերկ տղերքը հնձի էին եղել՝ նրանց տարել էին պատերազմ, գերմանական տանկերի դեմ։ Փափուկ սարերի մերկ երամակները քշել էին պատերազմ, գերմանական տանկերի դեմ։ Մերկ այդ երամակից ոչ մի ձի ետ չեկավ։ Տղերքից մի երկուսը եկան, և մեր մայրերը լաց էին լինում և լացի միջից ասում էին. ‹‹Անդրանիկն եկավ, Շաքրոոո՜››12։

Նախ լաց էին լինում արտահայտության բազմակի կրկնությունը

տվյալ միկրոտեքստի տարբեր մասերում ապահովում է տեքստի

ամբողջականությունը` խոսույթի մակրոկանխենթադրույթի պահպան-

մամբ, այն է՝ պատերազմ գնացած և չվերադարձած իրենց որդիների համար

տխրություն, ցավ, վիշտ, կարոտ: Տեքստի ներկապակցումը ապահովվում է

նաև լաց գոյականի բառակազմական տարբեր միավորներով` լաց լինել,

լացոտ: Այսինքն` խոսույթի ընդհանուր հասկացույթը, մակրո-

կանխենթադրույթը` վիշտ ֆրեյմը, այս միկրոտեքստում առավեապես

դրսևորվել է լաց լինել բայի կրկնությամբ և լաց գոյականից

բառակազմությամբ ստացված նոր լացոտ միավորով: Այսինքն` իմաստային

11 Хазагеров Т. Г., К вопросу о классификации экспрессивных средств

(изобразительные схемы) // Проблемы экспрессивной стилистики. Ростов-на-Дону,

1987,с. 72. 12 Մաթևոսյան Հ., Բաց երկնքի տակ հին լեռներ,

http://hrantmatevossian.org/hy/works/id/Bac_erknqi_tak_hin_lerner#tabcontent

Page 23: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

23

միջուկը` ֆրեյմի գագաթը ‹‹…թափանցիկ է դարձնում մի բառի իմաստը

մյուս բառի իմաստի միջոցով››13, որը ցույց է տալիս ոչ միայն այն, որ այս

բառերը վերաբերում են միևնույն հասկացույթի՝մակրոկանխենթադրույթի,

այլև, մեկի իմաստը մյուսի մեջ ներառելով, տեքստի այն հատվածները,

որոնցում առկա է արմատային կրկնություն, դարձնում է սերտորեն

փոխկապակցված:

Զ. Պոպովայի և Ի. Ստերինի կարծիքով` որպես հատկանիշ ցույց

տվող խոսքի մասեր` ածականները, մակբայները և բայերը օժտված են

հասկացույթ անվանելու ավելի ցածր ներունակությամբ, քան

գոյականները14: Լեզվական միջոցներով կաղապարվող հասկացույթի

հատկանիշ(ներ)ը կախված է իրավիճակից: Իրավիճակն է վերագրում տվյալ

հատկանիշը այդ հասկացույթին: Այսինքն՝ դա մտածական կաղապար չէ,

պրեդիկատիվ է (որոշակի իմաստի վերագրում), ինչպես վերը բերված

օրինակում: Այս առումով Ն.Արուտյունովան կարծում է, որ ‹‹հանդես գալով

պրեդիկատի դերում` բառը նշանակության արժեք չի ստանում: Այն ունի

իմաստ, բայց զուրկ է վերաբերությունից, այսինքն` չի ծառայում որպես

առարկայի` նշանային փոխարինող››15: Այդ է պատճառը, որ հատկանիշ

ցույց տվող խոսքի մասերի կրկնությունները սակավաթիվ են, քանի որ

դրանք, որպես կանոն, նոր տեղեկատվություն են հաղորդում, այլ ոչ թե

կրկնում են հինը՝ խոսույթից կանխենթադրվողը: Մեր ուսումնասիրության

արդյունքները փաստում են, որ բառային կրկնության հիմնական

գործառույթը խոսույթի որոշակի հատվածի՝ կանխենթադրույթի վրա

հասցեատիրոջ ուշադրության կենտրոնացումն է տեքստում դրա բազմակի

առկայացմանմիջոցով, որի դեպքում պահպանվում է միևնույն

վերաբերելին՝ խոսույթի որոշակի կանխենթադրույթը: Մինչդեռ հատկանիշ

ցույց տվող անվանական միավորների կրկնությունը նախ անկախ

վերաբերելի՝ խոսույթում որոշակի կանխենթադրույթ, չունի, ապա սերում է

հարանշանակային իմաստներ և նվազեցնում հիմնական վերաբերելիի՝

տվյալ կանխենթադրույթի նկատմամբ ուշադրությունը` ստեղծելով

հարակից իմաստներ:

13 Ревзин И. И., Современная структурная лингвистика. М., Наука, 1977, с. 221. 14 Տե՛ս Попова З. Д.,Стернин И. А., Очерки по когнитивной лингвистике. Изд. 2-е,

стереотипное. Воронеж, 2002. 15 Арутюнова Н. Д., Коммуникативная функция и значение слова // НДВШ ФН, 1973.

№3,с. 44.

Page 24: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

24

Այս առումով Վ. Գակը նշում է, որ ‹‹իմաստային ավելցուկ կրող

ցանկացած միավոր իմաստազրկվում է և ձեռք է բերում երկրորդային

իմաստ, գործառույթ` կառուցվածքային կամ ոճական››:

Մեր կարծիքով կրկնության ավելցուկը օժտված է գեղարվեստական-

արտահայտչական հնարավորություններով միայն այն դեպքում, երբ

հեղինակը վարպետորեն տիրապետում է դրա գործառման

հմտություններին, այլապես կրկնության ավելցուկը որակվում է որպես

նույնաբանություն, հավելուրդություն, խոսքային նորմից շեղում` տեքստը

դարձնելով ոչ ամբոջական և չկապակցված:

Այս առումով Ե. Պոկրովսկայան նույնիսկ կարծում է, որ ‹‹շատ խիտ››

կրկնությունները բարդացնում են հասցեատիրոջ կողմից դրա ընկալման

գործառույթը.‹‹Միկրոտեքստի համար որոշ առանցքային բառերի բազմակի

կրկնությունը, որը բարդացված է արմատային ձևույթների կրկնությամբ,

բարդացնում է իմաստը, խճճում ընթերցողին››16: Նման բառային կրկնությունները, հատկապես ստորոգական

միավորենրի հատման կետում ստեղծում են նույնաբանություններ,

հավելուրդություն և խաթարում բնական ընկալման գործընթացը: Բացի

այդ, այսպիսի տեքստը դժվար թե կարելի է ամբողջական և կապակցված

համարել: Չէ որ բառային կրկնությունների հիմնական գործառույթը

խոսույթի որոշակի կանխենթադրույթ կարևորելն է և հասցեատիրոջ

ուշադրությունը դրա վրա գրավելը` դարձնելով այն իմաստային կիզակետ:

Վերջինս վկայում է, որ խոսող անհատի ԿՀ-ը բավականաչափ

զարգացած չէ, հատկապես դրա լեզվական ճանաչողական բաղադրիչը,

քանի որ նման ‹‹կտրտված›› տեքստեր բնորոշ են երեխաներին, որոնք դեր

աշխարհը ամբողջությամբ չեն արտացոլել իրենց գիտակցության մեջ, որի

մեջ մտնում է նաև լեզվի յուրացումը կամ օտար լեզու սովորողներին, որոնց

ԿՀ-ի լեզվական բաղադրիչը դեռ մինչև վերջ ձևավորված չէ, որն էլ

առաջացնում է տեքստի մակերեսային կառույցների ոչ նորմատիվ

կապակցում:

Այնուամենայիվ, կրկնությունների հմուտ կիրառման դեպքում դրա

տեքստակապակցող գործառույթի դերը անհերքելի է: Մոտ կամ հեռու

տեղակայված կրկնվող միավորները` բառույթները, կրկնակի գործառույթ

են կատարում. լեզվի միջոցով կաղապարելխոսույթի համապատասխան

հասկացույթը` կանխենթադրույթը, և այդպիսով կապակցել տեքստը թե՛

իմաստային, թե՛ կառուցվածքային տեսանկյուններից: Կրկնություններով

16 Покровская Е. А., Русский синтаксис в XX веке: лингвокультуро-логический анализ.

Ростов-на-Дону, 2000, с. 147.

Page 25: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

25

համալրված տեքստը, հատկապես գեղարվեստական կամ

բանաստեղծական տեքստը, ունի ռիթմիկ կառուցվածք: Ի. Միստրիկի

համոզմամբ` գիտական և խոսակցական տեքստերին բնորոշ է

կրկնությունների բարձր ցուցանիշ, մինչդեռ գեղարվեստական տեքստերին`

ցածր17: Վերջինս, ըստ երևույթին, պայմանվորված է գեղարվեստական

տեքստերի սերման տարբեր նպատակներով: Գիտական տեքստերում

բառային կրկնությունը ապահովում է թեմայի զարգացման

հաջորդականություն և հետևողականություն, խոսույթում առկա

կանխենթադրույթների հետևողական և տրամաբանահաջորդական

առկայացում: Խոսակցական ոճում բառային կրկնությունները

պայմանավորված են խոսքի և մտքի գործառման միաժամանակությամբ:

Բառային կրկնությունները գեղարվեստական տեքստերում թեև ավելի

սակավաթիվ են, բայց ավելի ազդեցիկ են: Դրանք հանդես են գալիս որպես

ոճական հնարներ:

Բառային կրկնությունների դերը տեքստի կապակցման գործում

անհերքելի է: Դրա կիրառումը կանխատեսելի է, քանի որ այն միշտ

մատնանշում է տեքստի ստորոգական մասերի կապակցվածությունը` ցույց

տալով, որ դրանք մեկ խոսույթի հատվածներ են:

Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները՝ կարելի է

եզրահանգել, որ խոսող անհատի հաղորդակցական ունակությունը

հիմնված է նրա ԿՀ-ի երկու ճանաչողական կառույցների՝

ֆենոմենոլոգիական և լեզվական, համատեղ գործառման և առկայացման

վրա: Առաջինը ապահովում է խոսույթի, դրա հիմքում ընկած

կանխենթադրույթների համացանցի պատշաճ կառուցումը, իսկ երկրորդը

ապահովում է դրանց պատշաճ լեզվական կաղապարումը, որը հաճախ

առկայացվում է կրկնության միջոցով` ստեղծելով ամբողջական և

կապակցված տեքստ: Լեզվական ճանաչողական կառույցի մասնավոր

դեպք է բառային կրկնությունը: Ի դեպ՝ երկուսի առկայացումն էլ

անմիջականորեն կախված է հաղորդակցության նպատակից և

ամենակարևորը` խոսող անհատի ԿՀ-ի բովանդակային առանձնա-

հատկություններից:

17 Տե՛ս Мистрик И., Точные методы в типологии текстов // Исследования по теории

текста. Реферативный сборник. М., 1977. С. 187-201.

Page 26: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

26

Հ. Թովմասյան

Տեքստի ներկապակցումը կանխենթադրութային հենքի միջոցով՝ հիմնված

բառային միավորների կրկնության վրա

Ամփոփում

Հոդվածում քննվում է տեքստի ներկապակցման խնդիրը խոսող անհատի

կանխենթադրութային հենքի ֆենոմենոլոգիական և լեզվական ճանաչողական

կառույցների միջոցով՝ հիմնված բառային միավորների կրկնության վրա: Ելնելով

հաղորդակցման նպատակից՝ խոսող անհատը ընտրում է համապատասխան

ֆենոմենոլոգիական ճանաչողական կառույցներ, որպեսզի ստեղծի ամբողջական

խոսույթ: Այնուհետ՝ նա ընտրում է համապատասխան լեզվական ճանաչողական

կառույցներ՝ բառային միավորների կրկնության տեսքով, որպեսզի կառուցի

կապակցված տեքստ: Բառային կրկնությունը խոսույթի որոշակի

կանխենթադրույթինհղելու և այն կիզակետ դարձնելու գործառույթ է կատարում:

Г. Товмасян

Связность текста посредством пресуппозиционной базы, на основе повтора

лексических единиц

Резюме

В статье рассматривается связность текста посредством феноменологических и

языковых когнитивных структур пресуппозиционной базы говорящей личности,

реализованный с помпщью повтора лексических единиц. Исходя из цели

коммуникации, говорящая личностьвыбирает соответствующие феноменологические

когнитивные структуры, чтобы создать когерентный дискурс. Затем она выбирает

соответствующие языковые когнитивные структуры в виде повторалексических

единиц, чтобы создать связный текст.Лексический повтор в данном случае выполняет

функцию отсылки к конкретной пресуппозиции в дускурсе и фокусирования на нее.

H. Tovmasyan

Text Cohesion via the Presupposition Base, Realised through Repetition of Lexical Units

Summary

The article dwells upon text cohesion via the two cognitive structures of the

presupposition base of the speaking individual, that is, phenomenological and linguistic.

Proceeding from the aim of communication the speaking individual chooses appropriate

phenomenological cognitive structures from his/ her presupposition base to shape the

discourse and secure its coherence. Then he/ she chooses appropriate linguistic cognitive

structures in the form of repetitions of lexical units in different segments of the text or

multipredicative unit to secure its cohesion. The latter has the function of reffering to the

same discourse presupposition and backing it up by repetition. The reffering function is

actually anaphoric which secures text cohesion and coherence.

Page 27: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

27

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ

Բանասիրական գիտությունների թեկնածու

ՀՏԴ 811.19

ՀԱԿԱՆՇՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ-

ԴԱՐՁՎԱԾԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. գրաբար, համեմատություն-

դարձվածային միավորներ (ՀԴՄ), անվանողական ՀԴՄ-ների իմաստային

հարաբերություններ, բազմիմաստ ՀԴՄ-ներ, հոմանիշ ՀԴՄ-ներ, հականիշ

ՀԴՄ-ներ, ածականական հականշային ՀԴՄ-ներ, բայական հականշային

ՀԴՄ-ներ, մակբայական հականշային ՀԴՄ-ներ, ՀԴՄ-ների

հականշահոմանշային շարքեր:

Ключевые слова и выражения: грабар, компаративные

фразеологические единицы (КФЕ), семантические отношения номинативных

КФЕ, многозначные КФЕ, антономичные КФЕ, синонимические КФЕ,

антонимичные адъективные КФЕ, антонимичные адвербальные КФЕ,

антонимичные глагольные КФЕ, антонимо-синонимические ряды КФЕ.

Key words and phrases: old Armenian, comparative phraseological units

(CPU), the semantic relations of nominative CPU, polysemantic CPU, synonymic

CPU, antonymic CPU, adjectival antonymic CPU, verbal antonymic CPU,

adverbial antonymic CPU, the synonymic-antonymic lines of CPU.

Համեմատություն-դարձվածային միավորները (այսուհետև՝ ՀԴՄ)

խոսքի պատկերավորության հիման վրա առաջացած երկանդամ կայուն,

պատրաստի վերարտադրելի և մասամբ կամ ամբողջությամբ

վերաիմաստավորված կապակցություններ են: Որպես պատրաստի

վերարտադրելի յուրահատուկ կառույցներ՝ ՀԴՄ-ները լեզվի դարձվածանու

մեջ զգալի տեսակարար կշիռ ունեն: ՀԴՄ-ների հիմքում ընկած

պատկերավոր համեմատությունն արտահայտում է որևէ առարկայի ու նրա

հատկանիշի կամ գործողության, այլև հատկանիշի հարաբերությունը մեկ

այլ առարկայի հատկանիշի, գործողության հիմնական կամ ընդհանուր

հատկանիշների հետ: ՀԴՄ-ների կազմության համար անհրաժեշտ է երեք

անդամ. համեմատության առարկան կամ սուբյեկտը, համեմատության

Page 28: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

28

հետակետը, որը պատկերավորության կրողն է, և այն ընդհանուրը, որը

հատուկ է թե՛ սուբյեկտին և թե՛ համեմատության հենակետին1:

Հմմտ. Եւ ամենայն թագաւորութիւնք (1) փշրեցան (3) որպէս զանաւթ

բրտի (2) – Ղեւ., 143: Քաղցր են (3) բանք քո (1) քան զմեղր .... (2) - Ագաթ., 268:

Հմմտ. հետևյալ երկգագաթ և միագագաթ ՀԴՄ-ները. լիրբ քան

զամենայն շուն, գեղեցիկ իբրև զլուսին, տեսանել իբր ընդ հայելի օրինակաւ,

փշրել որպէս զանաւթ բրտի, զօրէն վարդի, շանց գունակ, օրինակ իմն որպէս

փոթորիկ, նման մեղուի, համեմատ Յիսուսի, հանգոյն մահու, զնմանութիւն

պայծառացեալ խաչին Քրիստոսի, զերդ ի սգի, որչափ յական թօթափել, մինչև

ի մահ, ոգւով չափ, ըստ նմանութեան հայելւոջ ցուցանել, ըստ օրինակի

երիտասարդի, ըստ կամս անձանց իւրեանց, անարատ ըստ մարդկանէ և

այլն:

Մասնագիտական գրականության մեջ ընդհանուր առմամբ

տարբերակվում է ԴՄ-ների, այդ թվում՝ ՀԴՄ-ների երկու տիպ՝

ա) դարձվածքներ, որոնք համընկնում են բառակապակցություններին,

բ) դարձվածքներ, որոնք համընկնում են նախադասություններին2:

Բառակապակցության ձևավորումով ՀԴՄ-ներն ըմբռնվում են որպես

անվանողական, իսկ նախադասության կառուցվածք ունեցողները՝

հաղորդակցական արժեքով կապակցություններ: Ըստ որում,

անվանողական արժեքով ՀԴՄ-ները հարաբերակցվում են բառերի

բառաքերականական կարգերին՝ խոսքի մասերին, միաժամանակ

շարահյուսական մակարդակում՝ նախադասության կառուցվածքային

դիտվածքում, հանդես են գալիս որպես նրա մեկ անդամ: Իսկ

հաղորդակցական ՀԴՄ-ները, ձևավորումով լինելով նախադասություններ,

վերարտադրվում են որպես խոսքի ավարտուն հատվածներ:

Ա. Անվանողական համեմատություն-դարձվածային միավորների

իմաստային հարաբերությունները: Ընդհանրապես լեզվի բառային

մակարդակում կատարվում է բառերի իմաստային դասակարգում ըստ այն

հարաբերությունների, որոնք գոյություն ունեն մի կողմից՝ բառերի ներսում

(նրանց իմաստային կառուցվածքում), մյուս կողմից՝ բառերի միջև: Ըստ

որում, բառերի ներսում առկա իմաստային հարաբերությունները

ներբառութային իրողություններ են. միևնույն բառի իմաստային

կառուցվածքում կարող է լինել մենիմաստություն կամ բազմիմաստություն:

1 Հմմտ. А. Г. Назарян, Фразеология современного французского языка, М., “Высшая

школа”, 1987, էջ 112: 2 Տե՛ս А. Д Райхштейн, Сопоставительный анализ немецкой и русской фразеологии,

М., “Высшая школа”, 1980, էջ 14:

Page 29: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

29

Իսկ բառերի միջև դիտարկվող իմաստային առնչակցությունները

միջբառութային իրողություններ են: Միջբառութային հարաբերություններ

ունեցող բառերը դասակարգվում են հոմանիշ, հականիշ և համանուն

տեսակների3:

Վերը նշված դիտարկումները հատկանշական են նաև

դարձվածքների՝ որպես միջմակարդակային միավորների համար4:

Գրաբարի ՀԴՄ-ների մակարդակում քննարկենք դարձվածային

իմաստային (հականշային) հարաբերություններն այդօրինակ միավորների

միջև:

Բ. Միջկապակցական իրողություններ: Այդօրինակ իմաստային

հարաբերություններ են համատեղում մեկից ավելի ՀԴՄ-ներ: Ըստ որում,

վերջիններիս շրջանակներում ի հայտ են գալիս գերազանցապես

հոմանշային և հականշային հարաբերություններ:

Հականիշ ՀԴՄ-ներ: Այդօրինակ ՀԴՄՆ-երը5 ներառվում են միևնույն

խմբում՝ ըստ խոսքիմասային ընդհանուր արժեքի և բառիմաստային

հակադրությունների: Դիտարկենք հետևյալ հականիշ ՀԴՄ-ների

իմաստները.

իբրև կանխագէտ (իրազեկ լինելով) – իբրև զանգէտս (առանց

իմանալու, անիրազեկ կերպով)

որպէս յորձան ինչ սաստիկ (բուռն կերպով, արագ) – որպէս կիսամեռք

(շատ դանդաղ, թույլ կերպով)

մաքուր որպէս զլոյս (շատ մաքուր) – խոզի նման (շատ փնթի՝ կեղտոտ)

իբրև զկանթեղս անշիջանելի վառեալ բորբոքել (խիստ կարմրել՝

բորբոքվել) – իբրև զգոյն դալկան դեղնացեալ շրջել (խիստ դեղնել՝ սփրթնել)

իբրև զձիւն սպիտակել (խիստ սպիտակել) – իբրև զածուխ սևանալ

(խիստ սևանալ) և այլն:

1. Հականիշ ՀԴՄ-ների դասակարգումն ըստ ձևաբանական արժեքի:

Ըստ այս սկզբունքի՝ գրաբարում հիմնականում առանձնացվում են

ածականական, բայական և մակբայական հականշային ՀԴՄ-ներ:

3 Տե՛ս Լ. Մ. Խաչատրյան, Լեզվաբանության ներածություն, Ե., «Զանգակ-97» հրատ.,

2008, էջ 139- 142: 4 Ընդհանրապես դարձվածքն առաջին հերթին բառակապակցություն է՝

հարաբերակից բառին, և վերջինիս բնորոշ իրողություններից շատերը տիպական են

նաև դարձվածքի համար: 5 Առհասարակ հականշային ԴՄ-ների մասին տե՛ս Ս. Գ. Աբրահամյան, Հայոց լեզու,

բառ և խոսք, Ե., «Լույս» հրատ., 1978, էջ 162:

Page 30: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

30

ա) Ածականի արժեքով հականիշ ՀԴՄ-ներ: Այդօրինակ հականշային

ՀԴՄ-ները պատկանում են ածականի քերականական կարգին՝ ցույց տալով

առարկայի հատկանիշ՝ իմաստային ներհակությամբ: Հմմտ.

դառնագոյն քան զլեղի (շատ դառն) – քաղցր քան զմեղր (շատ քաղցր)

պատուական քան զոսկի (խիստ պատվական) – վատթարագոյն քան

զշուն (խիստ պատվազուրկ՝ արգահատելի)

սպիտակ որպէս զձիւն // ~ իբրև զեղեամն ի վերայ երկրի, իբրև զասր

// զձիւն սպիտակ (չափազանց սպիտակ, ձյունաճերմակ) – սև որպէս

զածուխ, սեաւ իբրև զագռաւ // զկապերտ այծեայ (չափազանց սև)

պիղծ իբրև զԵսաւ (չափազանց պիղծ) – մաքուր որպէս զլոյս

(չափազանց մաքուր, անբասիր, անարատ)

խորագէտ իբրև զօձ (չափազանց իմաստուն) – քան զէշ // զեզն

պակասամտագոյն (չափազանց հիմար, պարզամիտ) և այլն:

Հմմտ. Եղերուք … խորագէտք իբրև զօձս (Ագաթ., 306): Քան զեզն և զէշ

ևս պակասամտագոյն գտայք (ն. տ., 307):

բ) Բայի արժեքով հականիշ ՀԴՄ-ներ: Այդ կարգի հականիշներն ունեն

խոսքիմասային միևնույն պատկանելությունը. ցույց են տալիս

գործողություն, եղելություն, վիճակ՝ հանդես գալով իմաստային

բևեռայնությամբ: Հմմտ.

հասանել ի վերայ իբրև զխոյանալ արծուոյ (համառորեն հետամտել,

հարձակվել մեկի // մի բանի վրա) – խորշել իբրև ի պղծութեանց (խիստ

խուսափել, փախչել)

իբրև զսիրելի որդի գգուել (սաստիկ սիրել՝ նվիրվել) – իբրև զանհաւատ

առ ոտն հարկանել (սաստիկ արհամարհել, քամահրել)

զհետ մտանել որպէս առիւծ ընդ նապաստակ (խիստ հետապնդել) –

հրաժարել իբրև ի պղծոյ (խիստ խորշել)

իբրև զկանթեղ անշիջանելի վառեալ բորբոքել(իմ) (խիստ կարմրել,

բոցավառվել) – իբրև զգոյն դալկան դեղնացեալ շրջել (խիստ գունատվել՝

դեղնել)

իբրև զծուխ պակասել (խիստ արագ և աննկատելի սպառվել) – իբրև

զաստեղս բազմանալ (խիստ արագ բազմանալ)

պահել իբրև զբիբ ական (իբրև ամենաթանկ բան պահել-պահպանել) –

իբրև զաւելորդ ի բաց թքանել (խիստ արհամարհանքով դեն նետել) և այլն:

Հմմտ. Պահեցեր զմեզ իբրև զբիբ ական (Ագաթ., 107): Քանզի առաջին

անկեալ սերմնն զայլսն իբրեւ զաւելորդս ի բաց թքանէ (Եզն., 133):

գ) Մակբայի արժեքով հականիշ ՀԴՄ-ներ: Այդպիսի ՀԴՄ-ները

համախմբվում են միևնույն շարքում՝ ցույց տալով գործողության կամ

հատկանիշի հատկանիշ՝ իմաստային ներհակությամբ: Հմմտ.

Page 31: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

31

իբրև զանզոր տղայ (չափազանց թույլ՝ անօգնական վիճակում, անզոր

կերպով) – իբրև զհիւպատեանն Հռովմայեցւոց (չափազանց զորեղ կերպով,

հզորաբար)

իբրև դժոխք (խիստ դժոխային՝ սարսափելի կերպով) – նման Եդեման

դրախտին (խիստ երանելի՝ դրախտային կերպով)

որպէս նապաստակք (խիստ վախենալով) – նման առիւծու (խիստ

անվախ կերպով, խիզախաբար)

որպէս կենդանի ի գերեզմանի (խիստ վատ՝ անելանելի վիճակում) -

զօրէն վարդի (խիստ լավ՝ ապահով՝ բարվոք վիճակում):

ըստ մարգարէիցն // առաքելոցն նմանութեան (գթասրտորեն) – իբրև

զգազանս վայրենիս // արիւնախանձս (դաժանաբար) և այլն:

Հմմտ. Եւ ինքն ըստ մարգարէիցն և կամ ըստ առաքելոցն նմանութեան

զողորմածութիւնս ցուցանէր (Բուզ., 66): Իբրև զգազանս վայրենիս

արիւնախանձս ուսուցին զնոսա (Եղ., 161):

2. Հականիշ ՀԴՄ-ների դասակարգումն ըստ կազմության և իմաստային

առանձնահատկությունների: ՀԴՄ-ներում հականշություն արտահայտելու

եղանակներն ու միջոցները տարբեր են: ՀԴՄ-ների իմաստային

հակադրությունը կարող է դրսևորվել՝

ա) Գերադաս անդամների միջոցով.

սպիտակ որպէս զձիւն (շատ սպիտակ) – սև որպէս զածուխ // զագռաւ

(շատ սև)

հրաժարել իբրև ի պղծոյ (սաստիկ խորշել՝ հրաժարվել) – ընկալել քան

զոսկի ընտիր (շատ-շատ ձգտել՝ ընդունել)

պիղծ իբրև զԵսաւ (չափազանց պիղծ) – մաքուր որպէս զլոյս

(չափազանց մաքուր, անբասիր)

իբրև զաստեղս բազմանալ (շատ արագ բազմանալ) – իբրև զծուխ

պակասել (շատ արագ՝ աննկատելի պակասել) և այլն:

Հմմտ. Պաշտամունք սրբութեան իբրև զաստեղս բազմասցին (Ագաթ.,

390): Իբրև զծուխ պակասեցան (ն., տ. 406):

բ) Ստորադաս բաղադրիչներով, ըստ որում, այդօրինակ հականշային

ՀԴՄ-ներ հանդիպում են հիմնականում մակբայական կապակցությունների

շրջանակներում: Այս դեպքում իմաստային հակադրությունն

արտահայտվում է «նախադրություն + խնդիր» -«նախադրություն + խնդիր»

(միագագաթ) կապակցությունների միջոցով:

Հմմտ.

իբրև տէր (տիրաբար, ենթարկելով) – իբրև ծառայ (ստրկամտորեն,

հնազանդվելով)

իբրև դժոխք (շատ դաժան՝ դժոխային վիճակում) – նման Եդեման

դրախտին (շատ երանելի՝ դրախտային վիճակում)

Page 32: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

32

իբրև ի թշնամւոյ վերայ (խիստ թշնամաբար) – իբրև ընկերի (խիստ

մտերմաբար) և այլն:

Հմմտ. Իբրև ի թշնամւոյ վերայ խոստանայր վրէժ խնդրել (Ագաթ., 20):

Ետուր ինձ պատասխանի իբրև ընկերի (ն. տ., 39):

գ) Միաժամանակ և՛ գերադաս, և՛ ստորադաս բաղադրիչներով, ըստ

որում, այդօրինակ հականիշները հազվադեպ են ՀԴՄ-ների

շրջանակներում.

դառնագոյն քան զլեղի (շատ դառը) – քաղցր քան զմեղր (շատ քաղցր)

իբրև զձիւն սպիտակել (խիստ սպիտակել) – իբրև զածուխ սևանալ

(խիստ սևանալ)

խորագէտք իբրև զօձս (շատ խորամանկ) – միամիտք իբրև զաղաւնիս

(շատ միամիտ) և այլն:

Հմմտ. Եղերուք խորագէտք իբրև զօձս (Ագաթ., 306): Եղերուք, ասէ,

միամիտք իբրև զաղաւնիս (ն. տ., 307):

դ) Իրենց ընդհանուր իմաստներով, անկախ բառային

հակադրություններից: Այդ կարգի հականիշ ՀԴՄ-ները գերակշիռ

մեծամասնություն են կազմում: Նրանցում առաջին պլան մղվում է ոչ թե

բաղադրիչների իմաստային ներհակությունը, այլ ընդհանուր իմաստային

բևեռայնությունը:

Հմմտ. իբրև զանզոր տղայ (խիստ անզոր՝ անօգնական կերպով) – իբրև

զհիւպատեանն Հռովմայեցւոց (խիստ հզոր կերպով)

ըստ առաքելոցն նմանութեան (չափազանց գթասրտորեն) – օրինակ

իմն չարագոյն գազանի ինչ (խիստ դաժանաբար, անգթորեն)

որպէս կենդանի ի գերեզմանի (խիստ վատ վիճակում) - զօրէն վարդի

(խիստ լավ վիճակում)

որպէս անխօս անասունս (խիստ հնազանդվելով, ծառայամտորեն) –

որպէս ի քնոյ արթացեալք (հանկարծակի ըմբոստանալով)

երկրպագել իբրև տեառն (խիստ պատկառել՝ պաշտել) – իբրև հաւու

խաղալ նովաւ (խիստ ծաղրել՝ անարգել)

իբրև զջուրս հեղեղաց բազմանալ (արագորեն բազմանալ) – իբրև զձիւն

հալել (արագորեն սպառվել՝ քչանալ՝ պակասել)

քան զփուշ ևս չար կտտել (խիստ խոցել, ցավ պատճառել) – տալ թևս

որպէս զաղաւնւոյ (խիստ ոգևորել, ուրախություն պարգևել)

պատուական քան զոսկի // ~ իբրև զմարգարիտն (խիստ պատվական՝

հարգարժան) – լիրբ քան զամենայն շուն (խիստ ստոր՝ արգահատելի) և այլն:

Հմմտ. Իսկ զհոգևորացն առաքինութիւն աստուածասէր սիրողացն

մեծութիւն իբրև զմարգարիտն պատուական (Ագաթ., 6): Այլ գիտասջիր, զի

լիրբ քան զամենայն շուն իցես դու (Ղեւ., 38):

Page 33: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

33

Ըստ իմաստային առանձնահատկությունների՝ ՀԴՄ-ներում

առանձնացվում են՝

ա) Լիարժեք հականիշներ, որոնք ունեն բառային իմաստների

ներհակություն, առարկայական միանման հարաբերակցություն, ոճական

նույն առանձնահատ-կությունը.

իբրև զձիւն սպիտակ – սև որպէս զածուխ

դառնագոյն քան զլեղի – քաղցր քան զմեղր

իբրև տէր – իբրև ծառայ

իբրև ի թշնամւոյ վերայ - իբրև ընկերի

իբրև դժոխք – նման Եդեման դրախտին

որպէս նապաստակք – նման առիւծու

իբրև զձիւն սպիտակել – իբրև զածուխ սևանալ

իբրև ի թանձրամած խաւարի – որպէս ի խաւարէն զերծեալք ի լոյս և

այլն:

Հմմտ. Այնպիսիքն բնակեալ ի կեանս իւրեանց իբրև ի թանձրամած

խաւարի և ոգիքն արգելեալք ի մարմնի իբրև զկենդանի ի գերեզմանի (Եղ., I

յեղ.): Որպէս ի խաւարէն զերծեալք ի լոյս՝ խնդային (Փարպ., 16):

բ) Ոչ լիարժեք հականիշներ, որոնք վերը նշված կողմերից որևէ մեկով

տարբերություն են ցուցաբերում.

օրինակ իմն թագաւորական պատիւ – պիղծ գազանաց օրինակ

բանիւք իւրեանց խոցել որպէս սրով – տալ թևս որպէս եղբայր սիրելի

իբրև զկանթեղ անշիջանելի վառեալ բորբոքել – իբրև զգոյն դալկան

դեղնացեալ շրջել

նման դեղոց մահու – նման քաղցրութեան մեղու և այլն:

Հմմտ. Զխաբեական զեպիսկոպոսութիւնս նման դեղոց մահու

արբուցեալ սրբոյն հեղձուցին (Փարպ., 202): Որոյ բանքն նման քաղցրութեան

մեղու բղխէին ի բերանոյ արդարոյն (ն.տ., 70):

3. Հականիշ և բազմիմաստ ՀԴՄ-ներ: ՀԴՄ-ների հականշությունն ու

բազմիմաստությունը որոշակի ընդհանրություններ ունեն: Միևնույն

բազմիմաստ ՀԴՄ-ն այլ ՀԴՄ-ների հետ հականշային հարաբերությունների

մեջ է մտնում իր իմաստներից որևէ մեկով:

Հմմտ. Խոզի նման ՀԴՄ-ն բազմիմաստ է, ունի՝ 1. «շատ կեղտոտ», 2.

«շատ պիղծ» իմաստները, որոնցով էլ հականշային զույգեր է կազմում. 1.

խոզի նման -պայծառագոյն որպէս զլոյս, 2. խոզի նման - անարատ ըստ

մարդկանէ:

Քան զհրեշտակս ՀԴՄ-ն ունի՝ 1. «շատ գեղեցիկ», 2. «շատ բարի»

իմաստները: Այն հականշային զույգ է կազմում չար քան զթոյնս իժից ՀԴՄ-ի

հետ իր երկրորդ իմաստով:

Page 34: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

34

Նման եդեման դրախտին ՀԴՄ-ն ունի՝ 1. «շատ գեղեցիկ» (ած.), 2. «շատ

լավ վիճակում» (մկբ.) իմաստները: Այն հականշային հարաբերության մեջ է

մտնում իբրև դժոխք ՀԴՄ-ի հետ իր երկրորդ իմաստով:

Օրինակ իմն կիսամահ ՀԴՄ-ն ունի՝ 1. «շատ դանդաղ» 2. «շատ տխուր,

հուսահատ» իմաստները. 1. օրինակ իմն կիսամահ - իբրև զփայլակն, 2.

օրինակ իմն կիսամահ – իբրև զզուարթունս:

4. ՀԴՄ-ների հականշության դրսևորումները: ՀԴՄ-ների միջև

հականշությունը տարբեր դրսևորումներ ունի, որ պայմանավորված է

հականշային եզրերի կառուցվածքային կամ քանակային

արտահայտությամբ: Տվյալ դեպքում գրաբարում հականշությունն

արտահայտվում է երեք ձևով. մի դեպքում այն դրսևորվում է ՀԴՄ-ների

զույգի միջև (հականշության եզրերը ներհակ իմաստներով

կապակցություններ են), երկրորդ դեպքում ՀԴՄ-ն իմաստային

հակադրություն է կազմում ՀԴՄ-ների զույգի հետ, երրորդ դեպքում առկա

են հոմանշային շարքեր, որոնք միմյանց նկատմամբ ցուցաբերում են

հականշային հարաբերություն:

Դիտարկենք հականշային հարաբերությունների այս կարգի

դրսևորումները գրաբարի ՀԴՄ-ների հարթության վրա:

ա) Հականշություն ՀԴՄ-ների (զույգի) միջև.

Այսպիսի հականիշները, բնականաբար, ունեն միևնույն

խոսքիմասային արժեքը. տվյալ դեպքում ՀԴՄ-ների ձևաբանական

արժեքների առանձնացում չենք կատարի, այլ ցույց կտանք դրանց

իմաստային ներհակությունը: Հմմտ.

իբրև զթախծեալ սգաւոր (շատ տխուր) – իբրև զզուարթունս (շատ

անհոգ՝ ուրախ)

իբրև զձիւն սպիտակել (խիստ սպիտակել) – իբրև զածուխ սևանալ

(խիստ սևանալ)

իբրև տէր (խիստ տիրաբար, իշխելով, ենթարկելով) – իբրև զծառայ

(խիստ խոնարհաբար, ստրկամտորեն):

բ) Հականշություն ՀԴՄ-ների զույգի հետ.

Որևէ ՀԴՄ-ի հետ հականշային հարաբերություն կարող է կազմել

իմաստով նրան ներհակ ՀԴՄ-ների զույգ, որի բաղադրիչները (ՀԴՄ-ները)

միմյանց նկատմամբ ունեն հոմանշային հարաբերություն: Հմմտ.

իբրև ամոլք հաւանք եւ հաւասարք (խիստ ներդաշնակ՝ հակամետ) –

հակառակ որպէս սպիտակ թխոյ // հակառակ որպէս քաղցր դառին (խիստ

ներհակ՝ հակառակ)

իբրև զգազանս վայրենիս (վայրենաբար, հրեշաբար, դաժանորեն) -

ըստ մարգարէիցն նմանութեան // ըստ առաքելոցն նմանութեան

(մարգարեաբար, սրբորեն, գթասրտորեն)

Page 35: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

35

խօսել ընդ ոմանս իբրև ընդ տղայս (արհամարհել, նվաստացնել) -

երկրպագել իբրև Տեառն // պատուել ոք իբրև զԱստուած (մեծարել,

երկրպագել):

գ) Հականշություն ՀԴՄ-ների շարքերի միջև.

Հոմանշային հարաբերություն արտահայտող ՀԴՄ-ների շարքը, որը

բնութագրվում է իմաստային որոշակի ընդհանրությամբ, կարող է

իմաստային հակադրություն կազմել մեկ այլ հոմանշային շարքի հետ. այս

դեպքում հականշությունն արտահայտվում է հոմանշային տարբեր

շարքերի միջև: Հմմտ.

Իբրև զասր սպիտակ // իբրև զձիւն սպիտակ // սպիտակ իբրև զեղեամն

ի վերայ երկրի // ըստ նմանութեան կաթինն (չափազանց սպիտակ) – սև

որպէս զածուխ // սև որպէս զագռաւ // սև որպէս զկապերտ այծեայ

(չափազանց սև):

Պիղծ իբրև զԵսաւ // լիրբ քան զամենայն շուն // չար քան զթոյնս իժից

(սաստիկ պիղծ՝ չար) – մաքուր որպէս զլոյս // լուսաւոր որպէս ական բիբ //

պայծառագոյն քան զլոյս (մաքուր, լուսավոր):

Ըստ առաքելոցն նմանութեան // ըստ մարգարէիցն նմանութեան

(գթասրտությամբ, խոհեմաբար) – օրինակ իմն չարագոյն գազանի ինչ //

նման Յուդայի // որպէս զորդին ուրացող (դաժանաբար, ուրանալով):

Զօրէն որպէս վարակեալ ինչ շղթայիւք // որպէս ոչխար // որպէս

զծառայ // որպէս անասունս // իբրև ի թանձրամած խաւարի // իբրև

զկենդանի ի գերեզմանի (գլխահակ, աշխարհից կտրված) - որպէս ի քնոյ

արթնացեալ // որպէս ի քնոյ ընդոստուցեալ // որպէս ի խաւարէն զերծեալք //

որպէս շանթահար // որպէս այսահար (ըմբոստ, հանկարծակի, միանգամից):

Պահել իբրև զմարգարիտ պատուական // ամփոփել իբրև զցորեան ի

շտեմարանս // պահել իբրև զբիբ ական (խնամել, արժևորել) - հրաժարել

իբրև ի պղծոյ // իբրև զաւելորդ ի բաց թքանել// իբրև զխոտան ի բաց թողուլ

// հատանել ընկենուլ իբրև զխոտան (հրաժարվել, դեն նետել):

Իբրև զաստեղս բազմանալ // իբրև զգետս հեղեղաց բազմանալ // իբրև

զջուրս հեղեղաց բազմանալ (բազմանալ, ավելանալ) – իբրև զծուխ պակասել

// իբրև զձիւն հալել (պակասել, նվազել):

Բանիւք իւրենաց խոցել որպէս սրով // քան զփուշ ևս չար կտտել //

խոցոտել ի մահ (խոսքերով վիրավորել՝ խոցել) – տալ թևս որպէս զաղաւնւոյ

// օգնել որպէս եղբայր սիրելի (սփոփել, օգնել) և այլն:

Ինչպես երևում է վերոբերյալ օրինակներից, գրաբարում չափազանց

կենսունակ են հականշային այն դրսևորումները, որոնք գոյություն ունեն

ՀԴՄ-ների հոմանշային շարքերի միջև: Դա մյուս կողմից խոսում է այն

իրողության մասին, որ գրաբարում կենսունակ են նաև ՀԴՄ-ների

Page 36: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

36

հոմանշային շարքերը, որոնք որոշակի դեր ունեն լեզվի պատկերավորման

համակարգի դրսևորումների համատեքստում:

Այսպիսով՝

1. ՀԴՄ-ները պատկերավորության հիման վրա առաջացած

երկանդամ (ծավալումով կամ առանց ծավալման) ստորադասական

կապակցություններ են:

2. Այդօրինակ կապակցությունների ձևավորմանը մասնակցում են իբր

// իբրև, որպէս, քան, նման, գունակ // որպէս գունակ, աւրինակ // աւրինակ

իմն, զօրէն, զերդ, զոյգ, չափ, որչափ, մինչեւ, համեմատ, հանգոյն, նմանութիւն

հոլովառու բառերը (նախադրությունները), ինչպես նաև ըստ + տրական,

ըստ + հայցական, ըստ + բացառական կառույցները:

3. Ըստ հաղորդակցական գործընթացի հետ ունեցած

փոխհարաբերության՝ ՀԴՄ-ները լինում են անվանողական և

հաղորդակցական: Անվանողական ՀԴՄ-ները զուրկ են ստորոգումային

հատկանիշից: Հաղորդակցական ՀԴՄ-ները հանդես են գալիս որպես

նախադասություն-դարձվածքներ:

4. Ըստ ներկապակցական իմաստային հարաբերությունների՝ ՀԴՄ-

ներում տարբերակվում են մենիմաստ և բազմիմաստ, ըստ

միջկապակցական հարաբերությունների՝ հոմանիշ (նույնանիշ ու

համանիշ) և հականիշ ՀԴՄ-ներ:

ՀԴՄ-ների հոմանշությունն ու բազմիմաստությունը, հականշությունն

ու բազմիմաստությունը սերտորեն փոխկապակցված են:

6. Հականշությունը՝ որպես միջկապակցական իրողություն, երեք

կարգի դրսևորում ունի՝

ա) հականշային զույգի անդամների միջև,

բ) ՀԴՄ-ի և նրան հականիշ զույգի միջև,

գ) հոմանշային տարբեր շարքերի միջև:

Սկզբնաղբյուրների համառոտագրություններ

Ագաթ. - Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909:

Բուզ. - Փաւստոսի Բուզանդացւոյ Պատմութիւն Հայոց, Ս.

Պետերբուրգ, 1883:

Եզն. - Եզնկայ Կողբացւոյ Բագրեւանդայ եպիսկոպոսի Եղծ աղանդոց,

Վենետիկ, 1826:

Եղ. - Եղիշէի վարդապետի Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին,

Երևան, 1957:

Ղեւ. - Ղեւոնդեայ վարդապետի Պատմութիւն, Ս. Պետերբուրգ, 1887:

Page 37: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

37

Փարպ. - Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ

Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904:

Լ. Ավետիսյան

Հականշությունը հին հայերենի համեմատություն-դարձվածային

միավորներում

Ամփոփում

Համեմատություն-դարձվածային միավորները (ՀԴՄ) խոսքի

պատկերավորության հիման վրա առաջացած երկանդամ կայուն,

պատրաստի վերարտադրելի և մասամբ կամ ամբողջությամբ

վերաիմաստավորված կապակցություններ են:

Որպես պատրաստի վերարտադրելի յուրահատուկ կառույցներ՝ ՀԴՄ-

ները լեզվի դարձվածանու մեջ զգալի տեսակարար կշիռ ունեն:

Ըստ հաղորդակցական գործընթացի հետ ունեցած

փոխհարաբերության՝ ՀԴՄ-ները լինում են անվանողական և

հաղորդակցական:

Հին հայերենի ՀԴՄ-ներին բնորոշ են հոմանշային և հականշային

հարաբերությունները:

Հին հայերենի անվանողական ՀԴՄ-ներում առանձնացվում են

ածականական, բայական և մակբայական հոմանշային և հականշային

ՀԴՄ-ներ:

Հականիշ ՀԴՄ-ները, հոմանշային հարաբերությունների մեջ

մտնելով այլ ՀԴՄ-ների հետ, ձևավորում են յուրօրինակ

հականշահոմանշային շարքեր:

Л. Аветисян

Антономия в компаративных фразеологических единиц грабара

Резюме

КФЕ-это возникшие на образной основе бинарные устойчивые,

переосмысленные (частично или целостно) обороты.

КФЕ имеют определенную значимость во фразеологоческом системе

языка.

В плане соотнесенности с актом коммуникации КФЕ делятся на два

больших класса– номинативные и коммуникативные.

Для КФЕ грабара характерны синономические и антономические

отношения.

Page 38: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

38

Среди номинативных КФЕ грабара различаются синонимические и

антонимичные адъективные, глагольные и адвербальные КФЕ.

Антономичные КФЕ вступают в синономические связы с другими

фразеологизмами и образуют антонимо-синонимические своеобразные ряды.

L. Avetisyan

The antonymy in comparative phraseological units of old Armenian

Summary

The comparative phraseological units (CPU) built on imagination are stable

binominal compounds, those components are linked.

Among language structures CPU are of considerable number.

Due to the communication act CPU of old Armenian are divided into two

big classes: nominative and communicative.

The synonymous and antonymous relations are typical of nominative CPU

of old Armenian.

Among nominative CPU of old Armenian adjectival, adverbial and verbal

synonymic and antonymic compounds are distinguished.

The antonymic CPU are included into synonymic correlation with other

CPU making certain synonymic-antonymic lines.

Page 39: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

39

ՍԱԹԵՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի

ինստիտուտի հայցորդ

ՀՏԴ 811.19

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԲԻԳ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. պատկերավորման միջոց,

համեմատություն, համեմատվող անդամներ, համեմատության լեզվական

միջոցներ;

Ключевые слова и выражения: изобразительное средство, сравнение,

сравниваемые члены, языковые средства сравнения.

Key words and expressions: way of description, comparison, compared

members, linguistic means of comparison.

Համեմատությունը լեզվի պատկերավորման միջոց է, ոճական

այնպիսի հնարանք, որի միջոցով որևէ առարկայի կամ երևույթի

նկարագրությունն ավելի պարզ և տպավորիչ դարձնելու նպատակով

համադրվում է այդ առարկայի որևէ կողմի արտաքին կառուցվածքով կամ

ներքին իմաստային յուրահատկություններով նման առարկայի կամ

երևույթի հետ1: Երկու տարբեր առարկաներ իրար հետ կարող են

համեմատվել, եթե նրանք ունեն մեկ ընդհանուր հատկանիշ, որը

համեմատվող առարկայի համար կարող է նաև բնութագրական չլինել:

Համեմատությունը սովորաբար բաղկացած է լինում երեք անդամից`

համեմատվող երկու առարկաներից (անձերից և երևույթներից) և

համեմատության նյութից կամ հատկանիշից, որի հիման վրա կատարվում

է համեմատությունը2:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ա. Ավագյանի

արձակում համեմատության անդամներն ավելի հաճախ կապվում են

ինչպես, որպես, քան, նման, պես բառերով: Սրանցով կազմվող

համեմատական կապակցությունների առատությունը բացատրվում է

նրանով, որ դրանք մշտապես արտահայտում են իրականության մեջ

գոյություն ունեցող առարկաների, երևույթների, գործողությունների

համադրումը կամ հակադրումը: Օրինակ` «Երկու ափերի երկար

տարիների հարևանությունը ինչպես գլխարկ, զարկվեց գետնին» (Պ, 89,

1958):

1 Տե՛ս Լ. Եզեկյան, Ոճագիտություն, Ե., 2003, էջ 340: 2 Տե՛ս А. Г. Назарян Фразеология современного французского языка, М., 1976, с. 6.

Page 40: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

40

Համեմատության անդամները հաճախ կապվում են նաև այդպես

բառով: Նման դեպքերում համեմատական կապակցության երկրորդ մասը,

որն սկսվում է այդպես բառով, դառնում է համեմատության առաջին

անդամի եզրակացությունը, հետևությունը: Օրինակ` «Նկարիչը նայում էր

նրան. այդպես երեխան է նայում թռչող ասուպների անէացող հետքերին,

այդպես միայնակ ճամփորդն է ետ նայում տափաստանի հեռվում թողած իր

խարույկին» (Պ, 78, 1965): Հեղինակի ստեղծած համեմատությունները

բազմաբնույթ են, օգնում են խոսքը գեղեցկացնելուն, պատկերն ավելի

խորությամբ ընկալելուն: «Հաջող համեմատության կարևորագույն

հատկանիշներից մեկը անսպասելիության, նորույթի, հնարամտության

տարրն է: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր հեղինակ չափազանց

անհատական է համեմատությունների ընտրության և գործածության

իմաստով»3:

Ա. Ավագյանն օգտագործում է համեմատության մի շարք տեսակներ,

որոնք իմաստային-բովանդակային տեսակետից կարելի է բաժանել

հետևյալ խմբերի.

ա) Անձի համեմատությունը կենդանու հետ: Համեմատվում է մարդու

որևէ իրավիճակ կամ հատկանիշ, կենդանու որևէ հատկանիշի հետ՝

համեմատության եզր դարձնելով վերջինիս բնորոշ հատկանիշները՝

աշխատասիրությունը, ծուլությունը, ագահությունը և այլն: Օրինակ` «-Ի՞նչ

պիտի ուտենք, - հարցրեց Վահանը, -գայլի նման քաղցած եմ» (Պ, 23, 1965):

Գրողին մեծ մասամբ հաջողվում է բացահայտել կերպարների բնորոշ

կողմերը, նմանության եզրեր անցկացնել հերոսների և կենդանիների

բնորոշ հատկանիշների միջև:

բ) Անձի համեմատությունն առարկայի հետ: Որպես համեմատվող

առարկաներ՝ հանդես են գալիս քարը, ապակյա անոթը, կուպրը, արձանը, փետուրը, տիկնիկը, սրբապատկերը և այլն: Գեղարվեստական

գրականության մեջ հաճախ է պատահում, երբ անհատի բնավորության

առանձին գծեր, հոգեկան խայտանքները կամ մարմնական արտաքին

եզրերը ավելի պատկերավոր նկարագրելու համար զուգահեռ է

անցկացվում դրանց և բնական համապատասխան երևույթների միջև4:

«Խանդը» պատմվածքի հերոսուհու առկայծուն կապույտ աչքերը գրողը

համեմատում է տիկնիկի ապակյա աչքերի հետ հետևյալ ձևով. «Աղջիկը

նիհար էր, գունատ, մազերը շիկակարմիր, աչքերը կապույտ էին, մի տեսակ

3 А. И. Ефимов, Стилистика художественной речи, М., 1961, с. 490. 4 Տե՛ս Արտ.Պապոյան,Պարույր Սևակի չափածոյի լեզվական արվեստը, Ե., 1970, էջ

241:

Page 41: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

41

առկայծուն, ինչպես տիկնիկի ապակյա աչքերը» (Պ, 52, 1958): Մեկ այլ

օրինակում երեխային համեմատում է ապակյա անոթի հետ. «Որքան

զարհուրելի է, երբ ցավը գալիս, կառչում է երեխային. ախր երեխան

դյուրաբեկ է, ինչպես ապակյա անոթը, երբ ջարդվում է` դժվար է լինում

հավաքել փշրանքները ու միացնել» (Պ, 3, 1965):

գ) Անձի համեմատությունը բնության երևույթների հետ: Հաճախադեպ

են այն համեմատությունները, որոնց մեջ իրար հետ համեմատվում են

անձինք և բնության երևույթներ: «Միջօրե» պատմվածքի հերոսներից մեկը`

Օհան ամին, ավանդապաշտ, իր հողին ու ջրին կառչած հավատարիմ

գյուղացի է, որի համար իր տնից, խնձորենուց և իր փոքրիկ, «նեղ»

լեռնաշխարհից այն կողմ վերջանում է հողագունդը, ունի անսահման սեր

բնության հանդեպ: Նա իր այգու ծառերին վերաբերում է այնպես, ինչպես

կվերաբերվեր հարազատ երեխային. «Օհան Ամին շոյում է ծառն այնպես,

ինչպես երեխայի գլուխն են շոյում» (Պ, 11, 1958): Հայրենի հողին ու ջրին

հավատարիմ մնալու ոգով է դաստիարակել Օհան ամին իր երեխաներին:

Նա իր որդու մասին ասում էր. «Ա՛յ, ուրիշ էր Դավիթը, արմատի պես նա

կառչած էր հողին» (Պ, 6, 1958) կամ մեկ այլ` «Մեր քարի թաղը» պատմվածքի

հերոս Շմո պապիկի անսահման սերն իր այգու նկատմամբ դրսևորվում է

այսպես` «Հին այգեգործ Շմո պապիկի տունը կրակ տային ավելի լավ էր,

քան ծառից մի բողբոջ պոկեին» (ԵԷՉԵ, 4):

Համեմատություններ ստեղծելիս հեղինակը հավատարիմ է իր այն

գաղափարին, որ մարդը բնության անբաժանելի մասնիկ է, և հաճախ է

մարդուն համեմատում բնության այլևայլ առարկաների, երևույթների հետ:

Օրինակ` «Նա զառամ է ու փխրուն, ինչպես հինավուրց այս հացենու

փչակը» (ԵԷՉԵ, 7), «Մենք ծիծաղեցինք, և Աննիկի անհաջողության

պատճառած տխրությունը գարնանային ամպրոպի պես վաղանցուկ եղավ»

(ՎՀ, 68): Նկատելի է, որ բնության երևույթների, պատկերների հետ առնչվող

համեմատությունները հնարավորություն են տալիս արձակագրին դիպուկ

և արտահայտիչ նրբերանգներով պատկերել բնության երևույթներին

միահյուսված մարդկային հոգու ապրումներն ու զգացումները:

դ) Անձի համեմատությունն անիրական առարկաների հետ: Ա.

Ավագյանը կերտել է նաև այնպիսի համեմատություններ, որտեղ

համեմատվող եզրերից մեկը անձ է, մյուսը` ոչ իրական առարկա:

Սովորաբար վերջիններից ընտրում է այնպիսիք, որոնք ունեն ընդգծված

բնութագրող հատկանիշներ, որի հիման վրա էլ կատարում է

համեմատությունը: Օրինակ` «Այդ փողոցներով գնում էին մարդիկ, որոնք

նման էին անդրշիրիմյան ուրվականների» (Պ, 177, 1965), «Դեյվիդն

անփողությունից վախենում էր, ինչպես Գաբրիել հրեշտակից» (ՇՀ, 286) և

այլն:

Page 42: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

42

Ա. Ավագանը համեմատությունների մեծ վարպետ է, որոնց

հաջողության գրավականն այն է, որ նա կարողանում է նմանության

ընդհանուր գիծ գտնել անհամատեղելի առարկաների և երևույթների միջև:

Սա գրողի պատկերավոր մտածողության, հմուտ բառօգտագործման

լավագույն վկայություններից է: Ինչպես նշում է Պ. Պողոսյանը. «Միմյանցից

հեռու և անհամատեղելի առարկաների և երևույթների մեջ

ընդհանրություն գտնելը և դրանք զուգակշռելի դարձնելը ոչ միայն նուրբ

ճաշակի, սրամտության և բանաստեղծական շնորհքի, այլև իմացության

արտահայտություն է»5: Ասվածի վկայությունն են հետևյալ

համեմատությունները. «Հարսի նման վեր է կենում լուսինը, արտերում

մնացած դեզերին էր նայում, ջարդված կուժի կտորտանքին, ընկուզենիների

թավ ստվերներին» (ՎՀ, 85), «Պատի մեջ բուխարիկը նայում էր կույր աչքի

պես» (Վ, 81):

Համեմատության շնորհիվ անձը, առարկան, երևույթը ներկայանում

են այլ առարկաների, երևույթների կողքին, բնութագրվում, ընկալվում

համակողմանիորեն: Դրա համար որպես համեմատելի եզր օգտագործվում

են այնպիսի առարկաներ և երևույթներ, որոնց մեջ հատկանիշը պարզ է

դրսևորված: Օրինակ` «Նա արթնացավ ճմռթված դեմքով ու չարացած,

ինչպես սովորաբար արթնանում են թունդ գինարբուքի հաջորդ օրը» (Պ, 56,

1965): Դրանք այնպիսի համեմատություններ են, «որոնք անծանոթ կամ քիչ

ծանոթ երևույթները ներկայացնում են նրանց նման, բայց լավ ծանոթ

երևույթների միջոցով»6:

Համեմատությունները պատկերների և համեմատվող երևույթների

բնութագրման տեսանկյունից լինում են երկու տեսակ` պարզ և բարդ: Ա.

Ավագյանի ստեղծած համեմատությունները մեծ մասամբ պարզ են,

այսինքն` կազմված են երկու բաղադրիչից, որոնք կառուցված են

նմանության սկզբունքով: Երկու առարկա կամ երևույթ համեմատվում է՝

ըստ որևէ հատկանիշի: Օրինակ` «Բարձրացավ ավտոների հռնդյունը, և

փոշին ամպի պես կանգնեց օդում» (ՇՀ, 190), «Նրա աչքերը մանր են,

պուտերի նման և սառը նայում են թավ միացած հոնքերի տակից» (Վ, 132):

Հեղինակը դիմում է նաև այնպիսի համեմատությունների, որոնցում

իրար հետ համեմատվում են ոչ միայն երկու, այլև երեք և ավելի

առարկաներ և երևույթներ ցույց տվող հատկանիշներ: Դրանք բարդ

համեմատություններ են, որոնցով հնարավորություն է ստեղծվում ավելի

ամբողջական պատկերացում կազմել բնութագրվող առարկայի, երևույթի

5 Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, Ե., 1991, էջ 10: 6 Գ. Ջահուկյան, Ֆ. Խլղաթյան, Հայոց լեզու, Ե., 1994, էջ 33:

Page 43: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

43

վերաբերյալ: Օրինակ` «Ինչպիսի՞ն է այդ աղջիկը, բարեկա՞զմ է, սևաչվի՛,

ինչպես ինքը` լեյտենանտը, թե կապույտ են աչքերը, ինչպես խաղաղ լճի

բացը, ինչպես մայիսյան խոր, թափանցիկ երկինքը» (ՇՀ, 107): Բարդ

համեմատություններին նման են զուգադրությունները, երբ խոսքի

պատկերավորության նպատակով հեղինակը համադրում է բնության որևէ

տեսարան կամ երևույթ, մարդկային որևէ հարաբերության, իրավիճակի

հետ: Օրինակ` «Վահանի ծնդավայրը Նազելիի հիշողությունից անցավ

արագ, ինչպես դրսի պեյզաժն է երևում գնացքի պատուհանից, ինչպես այս

մեղմիկ զեփյուռը, որ անցավ ծաղկաթերթերը դողացնելով» (ՆԴ, 122):

Համեմատություններում նկատելի է նաև իրանական միջավայրի

ազդեցությունը, որի միջոցով Ա. Ավագյանը կարողացել է իրեն ծանոթ

միջավայրը, մարդկանց, վերջիններիս կապերը, գործողությունները,

կենցաղն ու առօրյան գեղարվեստորեն պատկերել: «Այս դեպքում

համեմատությունը խոսքի պատկերավորության այն միջոցներից է, որի

կառուցվածքը, ներքին բովանդակային մասը, եզրերի բնույթը կարծես

առավելագույն չափով են պայմանավորված գեղարվեստական

մտածողության ներքին տեղաշարժերով, ժամանակաշրջանով, թեմայով»7:

Օրինակ՝ «Հաֆեզի գազելների անզուգական տողերը ջինջ են, ինչպես

արցունքի կաթիլները, ու հղկված, ինչպես Մեհշեդի քահրոբան, և բյուրեղյա

լույսի նման նրա իմաստությունները կեդանանում էին դերվիշի ծերունա-

կան մրմնջոցով» (Պ, 160, 1965):

Երբեմն հեղինակը նույն առարկան տարբեր առարկաների և

երևույթների հետ է համեմատում. շղարշը մի դեպքում համեմատում է

մթնշաղի, մի այլ դեպքում ծխի, ձյան, մութի հետ հետևյալ ձևով. «Այգու վրա

շղարշի պես թեթև սկսում է իջնել մթնշաղը» (ՇՀ, 128), «Թեթև՛, թեթև՛ ինչպես

շղարշ, իջնում է մութը» (Պ, 148, 1965), «Առաջին ձյունը եկավ: Շղարշի պես

նա փռվեց Նորքի բլրալանջերի վրա, ստվերներում, եղևնիների բաշերին»

(Պ, 24, 1958), «Ծուխը շղարշի պես կանգնեց օդում» (ՆԴ, 246): Նույն երևույթը

տարբեր առարկաների հետ համեմատելիս հեղինակն ամեն անգամ տվյալ

երևույթը ներկայացնում է տարբեր կողմերից` փորձելով առավել

տպավորիչ դարձնել այն:

Գրականագետ Լ. Արզումանյանը, քննելով Ա. Ավագյանի

ստեղծագործությունները, հանգում է այն եզրակացության, որ գրողի

«տարերքը արձակի փոքր ձևն է»8: Արձակի սեղմ ձևերի մեջ գրողին ավելի է

հաջողվում բացահայտել հերոսների հոգեբանությունը, նկատում է

7 Յու. Ավետիսյան, Արևմտահայ բանաստեղծության լեզուն, Ե., 2002, էջ 441: 8 Լ. Արզումանյան, Արևելքը հայ արձակում, Ե., 1998, էջ 85:

Page 44: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

44

գրականագետը և ավելացնում. «Գեղարվեստի պահանջները բավարարող

կարճ խոսքը կյանքի առավել մեծ իմացություն է պահանջում, ասելիքը խոր

և համոզիչ ներկայացնելու կարողություն: Ասել այնպես, որ պարզ լինի նաև

չասվածը,-այս արվեստին Աբիգ Ավագյանը տիրապետում է

կատարելապես»9: Դա երևում է նաև համեմատությունների մեջ, երբ միտքը

ծավալուն չէ, բայց շատ պարզ է և հստակ: Ճիշտ է նկատված, որ

«համեմատությունը այն դեպքում է հաջողված, երբ կենսականորեն

կապված է բովանդակության հետ, երբ չի մթագնում խոսքի իմաստը, այլ

հստակեցնում է այն, դարձնում ավելի պարզ»10: Օրինակ՝ «Փողից

բաժանվում են, ինչպես սեփական մսից» (ՇՀ, 22), «Վիսկին առատ, ինչպես

ջուր» (Վ, 191), «Ծխի պես տարածվել է մառախուղը» (Վ, 7):

Ս. Եղիազարյան

Համեմատությունները Աբիգ Ավագյանի արձակում

Ամփոփում

Համեմատությունը, որպես պատկերավորման միջոց, իր բազմաթիվ

դրսևորումներով Ա. Ավագյանի արձակի լեզվին բնորոշ իրողություն է:

Համեմատությունների միջոցով հեղինակը կարողանում է ցույց տալ յուրա-

քանչյուր անձի, առարկայի և երևույթի բնորոշ կողմը: Ժողովրդի

լեզվամտածողությունից բխող ձևերը հեղինակի գեղարվեստական խոսքը

դարձնում են պատկերավոր և տպավորիչ:

С. Егиазарян

Сравнения в прозе Абига Авагяна

Резюме

Сравнение, как изобразительное средство, вомногих своих проявлениях

является реальностью, типичной для языка прозы А. Авагян. Через

сравнения автор может показать характерную сторону каждого человека,

объекта или явления. Формы, происходящие от языкового мышления народа,

делают художественный язык автора образным и впечатляющим.

9 Լ. Արզումանյան, նույն տեղում: 10 Л. А. Введенская, Л. Г. Павлова, Е. Ю. Катаева, Русский язык и культура речи, М.,

2005, с. 120.

Page 45: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

45

S. Yeghiazaryan

Similes in Abig Avagyan’s prose

Summary

The comparison, as a figure of speech, with all the variety of its

implementations, is a reality, typical to language of proseof A. Avagyan. By means

of comparisons the author shows the side, characteristicto each person, object or

phenomenon. Forms, which come from the language-thinking of the people, make

the author's artistic language vivid and impressive.

Page 46: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

46

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին և միջնադարյան գրականության և նրա

դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի

հեռակա բաժնի 3-րդ կուրսի ուսանող

ՀՏԴ 398 (= 19)

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ

ՄԻ ՊԱՏԱՌԻԿ

Բանալի բառեր և արտահայտություններ. Ալթայի երկրամաս, Մանիկ

տատ, Լեռնակերտ, աքսոր, Ստալին, Բերիա, Սոլժենիցին, դաշնակցական,

1949 թիվ:

Ключевые слова и выражения: Алтайстий край, бабушка Маник,

Лернакерт, ссылка, Сталин, Берия, Солженицин, дашнак, 1949 год.

Key words and expressions: Altai region, Grandmother Manik, Lernakert,

exile, Stalin, Beria, Solzhenitsin, dashnaktsakan, 1949.

Բանասիրական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժնի III կուրսի

ուսանողուհի Հասմիկ Հակոբյանը հայ ժողովրդական բանահյուսություն

առարկայի հետ կապված գրառել է ժամանակակից բանահյուսական

նմուշներ, որոնց մեջ ուշադրությունս գրավեց Շիրակի մարզի Լեռնակերտ

գյուղի բնակիչ Մանիկ տատի պատմածը՝ իրենց ընտանիքին Ալթայի

երկրամաս աքսորելու վերաբերյալ: 1949 թվականին Ստալինի հրամանով

բավական թվով հայեր, բոլորովին անմեղ լինելով, ընտանիքներով

աքսորվեցին Ալթայի երկրամաս: Այդ աղետալի աքսորից բաժին հասավ

նաև արտերկրից Հայաստան ներգաղթած որոշ հայ ընտանիքների: Օրինակ՝

գրականագետ Համբարձում Քենդերյանը, որը հիանալի տիրապետում էր

ռուսերենին, մինչդեռ հայերեն խոսելիս զգացվում էր նրա՝ արևմտահայի

արտասանությունը, կատակով ասում էր, թե թող ոչ ոք չզարմանա, իրենց

ընտանիքը Հայաստան է վերադարձել՝ Ալթայի երկրամասում տասը տարի

կանգ առնելով, որի համար էլ գնացել է ռուսական դպրոց: Ահա Մանիկ

տատի բանահյուսական ոճով ներկայացված պատումն ունի

ճանաչողական մեծ արժեք: Այն նաև հետաքրքիր է որոշ բարբառներ մեր

օրերում ընկալելու առումով և օգտակար է բարբառագետների համար:

Ինչպես պարզ է դառնում Մանիկ տատի պատմածից՝ իրենց

ընտանիքը համարվել է դաշնակցականների ընտանիք, սակայն հայրը

Page 47: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

47

անգրագետ է եղել, և ռուս գնդապետը, որը տարիներ անց նրանց է տվել

Հայաստան վերադառնալու թուղթը ստորագրելու, տեսնելով հոր

անգրագետ լինելը՝ զարմացել է, թե վերջինս ըստ օրենքի, չպետք է

աքսորվեր: 1949-ի հայերի անհեթեթ աքսորի մասին վկայություն ունի նաև

Ալեքսանդր Սոլժենիցինը՝ իր «Արխիպելագ Գուլագ» գրքում:

Մանիկ տատը նաև նշում է, թե ռուս զինվորականը նշել է, թե

Հայաստանի Հանրապետությունը դեռ կա և անկարող ես այնտեղ

վերադառնալ:

Կարծում եմ՝ բանահյուսական այս պատառիկը խոսուն ձևով

ներկայացնում է, թե 1915-ի եղեռնից հետո էլ դեռ հայերին անակնկալ

տառապանքներ սպասվել են:

ՄԱՆԻԿ ՏԱՏԻ ՊԱՏՄԱԾԸ

Մանիկ տատին ապրում է Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում:

Ծնվել է 1934թ.-ին: «Ես էստեղաց ծնունդ եմ. Էստեղ ծնվեր եմ, էստեղ

մեծըցեր եմ: Մեզի 49 թվին աքսորին Ալթայսկի Կռայ, թե իբրև հերս

դաշնակցական էր: Էկան, ըսին՝ համաձայն կառավարական որոշման ձեզի

էս գյուղից կաքսորենք: Գնացինք յոթը տարի մնացինք Ալթայսկի Կռայ:

Կըվարինք, կըցանինք, ցորեն կըցանինք, գարի, կուկուռուզ, ամեն ինչ: Մեկ

էտեղ, մեկ Կուբա ուժեղ ցանք էր: Լավ մալինա կէղէր, ճակնդեղ կըցանինք,

շաքար կէղէր, կըքախնինք: Տարիմ ճակնդեղի ուժեղ բերք տվինք: Մեզի

վարցատրություն տվին. մեր ագրոնոմին տվին մատացիկլետ, դիրեկտըրին

տվին շքանշան, մեզի ամեքուս հարուր հիցուն մանեթ փարա պարգևատրին

ու պիսոկ, շաքար ստացանք: Յոթը տարուց հետո Բերիան ու Ստալինն օր

մեռան, մինիստրություն մեզի էկան ազատեցին: Ըսին՝ համաձայն

կառավարական որոշման, ձեզի կազատենք, գուզեք գնացեք ձեր երկիրն

ապրեք, չէ՝ մնացեք Ալտայսկի կռայ, ձեր ռեսպուբլիկան կա, քանդուկ չէ:

Մենք էլանք ընտանիքով նորից էկանք տուն: Բայց մարդիկ կային, օր էկան,

նորից գնացին: Յոթը տուն Սառնաղբյուրից էր, յոթը տուն՝ Արթիկից, իրեք

տուն Մարալիկից էր: Վերջում պալկովնիկն բերեց հրամանն կարդաց, ըսեց

հօրս՝ արի ստորագրա, իձի պադպիսիվայ: Հէրս անգրագետ էր, ըսեց՝ ես

չըկռնամ, ես գռամատնի չեմ, անգրագետ եմ: Էտի ըսեց՝ ախր ընկեր Լենին

իրա ծրագրի մէչն գըրեր ա, որ եթե մարդն անգրագետ ա, էտօր չըկըպին,

բայց ձեր մօտ վայթե էտ օրենքն չըկիրառվէ: Ըշտը, էկանք գէղ, տուն

սարքինք, նշանվանք, էս մկա իմ աղբօր տղին մըկա տըվին մարզպետ.

Դաշնակցական ա, Լեննական: Օր դաշնակցականներուն պաշտոն տվին,

իրան տվին մարզպետ»:

Page 48: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

48

Ա. Դոլուխանյան, Հ.Հակոբյան

Ժամանակակից հայ ժողովրդական բանահյուսության մի պատառիկ

Ամփոփում

Հրապարակումը ներկայացնում է Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի

բնակիչ Մանիկ տատի պատմածը` իրենց ընտանիքը 1949 թվականին

Ալթայի երկրամաս աքսորելու վերաբերյալ:

Պատումն ունի ճանաչողական, բանահյուսական և

բարբառագիտական արժեք:

А. Долуханян, А. Акопян

Маленький отрывок из современного армянского фольклора.

Резюме

Публикация представляет сказ бабушки Маник из села Лернакерт

Ширакской области, семья которой в 1949 году была сослана Алтайский

край.

Сказ имеет познавательную, фольклорную и диалектологическую

ценность.

A.Dolukhanyan, H.Hakobyan

Fragment from modern Armenian folklore

Summary

The current article deals with Grandmother Manik’s narration - a resident

of the village Lernakert of Shirak region, Gyumri, whose family was sent to exile

in Altai region in 1949.

The narration is of cognitive, folklore and dialectical value.

Page 49: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

49

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԵՊՀ դասախոս, բանասիրական

գիտությունների թեկնածու

[email protected]

ՀՏԴ 821.19-92։070

ՊԱՄՖԼԵՏԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԸՎԱՃՅԱՆԻ «ՄԵՂՈՒ» ՀԱՆԴԵՍՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. պամֆլետ, ֆելիետոն,

հրապարակախոսություն, «Մեղու», երգիծանք, բանավեճ, Հարություն

Սըվաճյան, Միքայել Նալբանդյան, Հովհաննես Տերոյենց, Խորեն Գալֆայան:

Ключевые слова и выражения: памфлет, фельетон, публицистика,

«Мегу», сатира, диспут, Арутюн Свачян, Микаел Налбандян, Ованес Тероенц,

Хорен Галфаян.

Key words and expressions։ pamphlet, feuilleton, journalism, ‘The Bee’,

satire, dispute, Harutyun Svachian, Mikael Nalbandyan, Hovhannes Teroyents,

Khoren Galfayan.

Ակնարկային գրականության ժանրային համապատկերում (ակնարկ,

հուշագրություն, ֆելիետոն...) հրապարակախոսական ընդգծված շնչով ու

պաթոսով, քաղաքացիական կորովով հատկապես առանձնանում է պամֆ-

լետը: Այս ժանրի հիմնական տարերքը մերկացման ու ոչնչացման հզոր

ուժն է, որը սովորաբար ուղղվում է հետաշարժության ու տգիտության,

հանրային-քաղաքական զանազան կարգերի և դրանցից բխող՝ առանձին

անձերի դեմ: Պամֆլետի «անձնական բնույթի» հատկանիշն էլ նրան

էականորեն տարբերակում է ֆելիետոնից, որն առավելապես ծաղրում է

առանձին փաստեր ու երևույթներ և չի հետապնդում հանրային-

քաղաքական կյանքի մերկացման լայն խնդիրներ: Այլ կերպ ասած՝ պամֆ-

լետը երգիծական տարրերով հագեցած մերկացնող ստեղծագործություն է՝

ուղղված հասարակական ամբողջ կառույցի դեմ:

Հայ գրականության մեջ պամֆլետի նախօրինակները կարելի է գտնել

դեռևս 5-րդ դարում՝ գրավոր գրականության սկզբնավորման հետ միասին:

Հիշենք, օրինակ, Ղազար Փարպեցու նշանավոր «Թուղթը...»՝

Վաղարշապատի ստախոս աբեղաների կեղծ ամբաստանությունների դեմ

ուղղված մեղադրական խոսքը, որն իր մերկացման ուժի շնորհիվ հետագա-

յում այնքան է հետաքրքրել Միքայել Նալբանդյանին, որ նա այն վերածել է

աշխարհաբարի: Ի դեպ, մեր գրականության մեջ պամֆլետի առաջին

դասական օրինակները տալիս է հենց Միք. Նալբանդյանը. դրա պերճախոս

վկայությունն է նրա «Երկու տող» պամֆլետը:

Page 50: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

50

Այս նշանավոր մտածողի հետ միասին ու միաժամանակ հայ

հրապարակագրությունը հարստացնում էր նաև մի ուրիշ երևելի գործիչ՝

Հարություն Սըվաճյանը (1831-1874), որի խմբագրությամբ ու

տնօրինությամբ լույս ընծայվող «Մեղու» հանդեսը պատկառելի դեր է կա-

տարել 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության, հասարակական

մտքի ու ազգային-ազատագրական շարժման պատմության մեջ: Միք.

Նալբանդյանը 1864-ին գրած «Ազգային թշվառություն» հոդվածում բարձր է

գնահատել «Մեղուն»` այն համարելով «երիտասարդների և կենդանի

ժողովրդի մաքուր բերանը, ազգի ցավերի և ուրախության ճշմարտապես

հայտարարը»1, իսկ «Ուղերձ առ Մեչուխեչան Կոստանդնուպոլիս»

բանաստեղծության մեջ վեր է հանել Հ. Սըվաճյանի քաղաքական խիզախ

դեմքն ու վաստակի էությունը: Բնույթով լինելով «հավաքածո` բարոյական,

բանասիրական, գրագիտական, տնտեսական, առևտրական և զվարճալի

գիտելյաց» հանդես` «Մեղուն» նշանակելիորեն կազմակերպել է 1850-1860-

ականների գրական շարժումն ու գեղարվեստական ճաշակը: Մեզ հետա-

քրքրող հարցի տեսակետից ուշագրավն այն է, որ Հ. Սըվաճյանի

երգիծանքում հրապարակախոսությունն ու գեղարվեստը հանդես են գալիս

միահյուսված:

«Մեղու»-ի էջերում Հ. Սըվաճյանի ստեղծած երեք պամֆլետները՝

«Մեծ ՔԻԹ մը», «Պ. Չամուռճին աշխարհքես վերնա նե` տեղը ո՞վ դնենք» և

«Խորեն եպիսկոպոս»2, անշուշտ, հրապարակագրական են` հենված

իրական փաստերի ու դեմքերի գործունեության վրա, բայց և այնպես

դրանք օժտված են նաև գեղարվեստական որոշակի ընդհանրացումներով:

Եթե Միք. Նալբանդյանի մոտ պամֆլետը հիմնականում աչքի է ընկնում իր

բանավիճային բնույթով, ապա Հ. Սըվաճյանի պամֆլետներում

վավերականը հաճախ ստանում է գեղարվեստական հանդերձանք,

այսինքն՝ «հրապարակախոսական պամֆլետը» ներհյուսվում է

«գեղարվեստական պամֆլետի» տարրերին: Գրական ժանրերի տեսաբան

Հասմիկ Մարգունին իրավացիորեն նկատել է, որ «պամֆլետի ու նրան

«ազգակից» երգիծական մյուս ժանրերի միջև որոշակի սահման չկա: Սա

բացատրվում է ժանրի իրոք սինթետիկ բնույթով, որ օգտվում է ոչ միայն

գեղարվեստական, այլև հրապարակախոսական և նույնիսկ հռետորական

միջոցներից: Չէ՞ որ պամֆլետում շատ կարևոր է ապացույցների բնույթը`

մեղադրանքների անառարկելի, տրամաբանական, համոզիչ լինելը:

1 Նալբանդյան Միք., Երկերի լիակատար ժող. վեց հատորով, հ. 4, Եր., 1983, էջ 293: 2 Տե՛ս «Մեղու», հանդես, Կ. Պոլիս, 1862, թիվ 154, 28 փետրվարի, էջ 47, թիվ 157, 31

մարտի, էջ 69-71, 1872, թիվ 87, 3 հունիսի:

Page 51: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

51

Սակայն բոլոր այս միջոցները, ինչպես և խոսքի պաթետիկությունը, լեզվի

սրությունը, փաստերի, թվերի, փաստաթղթերի օգտագործումը գեղար-

վեստական պամֆլետում ծառայում են երգիծական պատկերավորու-

թյանը»3:

Հ. Սըվաճյանի պամֆլետներում որոշակիորեն առանձնանում է մի

էական հատկանիշ՝ սեղմության մեջ վավերական գործչի բնավորության ու

գործունեության ամենաէական հատկանիշների վերհանումն ու

խարազանումը: Ահա, օրինակ, տխրահռչակ Հովհաննես Տերոյենցը՝ նույն

ինքը՝ Տեր-Կարապետյան-Չամուռճյան-Պրուսացի բազմանուն Պատվելին,

որը, ինչպես վկայում է կենսագիրը, «տիրած էր 10-15 լեզուներու, լափած էր

հազարներով գիրք, գրած էր հարյուրներով ալ. կը մաքառեր ու կը հաղթեր

հռոմեական ու բողոքական աստվածաբաններու և հրեա ռաբբիներու. ուներ

նաև սոսկալի՜ բան` դևերու գիտությունը, վարժապետած էր

կաթողիկոսներու և, խայթիչ գրողի մը (Հ. Սըվաճյանի – Լ. Խ.) խոսքով, ինք

անվեղար կաթողիկոսն իսկ էր ազգին...»4: Չափազանց կրթված, բայց,

ցավոք, կրոնական մոլեռանդությամբ վարակված այդ հետադեմ մտածողը

հաջորդաբար հրատարակած իր պարբերականներում` «Հայաստան» (1846-

48, 1850-52), «Զոհալ» (1855-56), «Երևակ» (1857-66), մի առանձին եռանդով

պաշտպանում էր կալվածատիրության շահերը, պայքարում էր 1860-

ականների Զարթոնքի սերնդի դեմ: Բազմաթիվ են հատկապես «Երևակի» է-

ջերում տպագրված այն հոդվածները, որոնց մեջ հեղինակխմբագիրը

պատմում է զանազան դևերի գոյության, նրանց չարության մասին: Կ.

Պոլիս ժամանած Միք. Նալբանդյանի ուշադրությունից, անշուշտ, չէր կարող

վրիպել պոլսահայ ամիրաների ու հետադեմ հոգևորականության այդ գա-

ղափարախոսը, և նա Տերոյենց-Չամուռճյանի դեմ սկսում է հայտնի

բանավեճը` նախ «Հրաշափառ խայտառակություն» պամֆլետով, ապա

շարունակում նշանավոր «Երկու տողում»: «Որպես հայ, ամոթահար

զայրանում ենք, որ այս ժամանակում հայ մամուլից արձակվում են

այսպիսի ցնորաբանությունք,- գրում է Միք. Նալբանդյանը:- Մինչև ե՞րբ

պիտի խայտառակվին և յուրյանց հետ պիտի խայտառակեն հայ մամուլը,

մեր այս դևընկալ իմաստունքը. կարծենք թե ժամանակ էր արդեն սթափելու

միջին դարերի արբեցութենից»5:

3 Մարգունի Հ., Ակնարկային գրականության ժանրերը, «Գրական ժանրեր.

պատմական զարգացումը և ժամանակակից վիճակը», Երևան, 1973, էջ 457: 4 Մրմրյան Հ . Գ ., Տասնևիններորդ դար և Հովհ. Պրուսացի Տերոյենց, Կ. Պոլիս, 1908,

էջ 14: 5 Նալբանդյան Միք., Երկերի լիակատար ժող. վեց հատորով, հ. 3, Եր., 1982, էջ 265:

Page 52: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

52

Հ. Սըվաճյանը ևս նալբանդյանական դիրքերից հետևողական

պայքար է ծավալում Տերոյենցի դեմ: Ահա «Մեծ ՔԻԹ մը» պամֆլետը:

«Երևակի» 1862 թ. 116-117-րդ համարներում Չամուռճյանը «մեղվականների»

և ընդհանրապես «լուսավորյալների» դեմ տպագրել էր մի քանի հոդ-

վածներ՝ փորձելով «լուսավորյալներուն միսը ուտել»: Հ. Սըվաճյանը,

օգտագործելով Չամուռճյանի՝ «լուսավորյալները քիթերնին իրենց

չըհասկըցած բանին մեջ կը խոթեն, և տարապարտ վեճեր և կռիվներ կը

բանան» արտահայտությունը, իր գլխավոր նշանակետն է դարձնում

Պատվելու քիթը: «Երևակի» խմբագրի դեմքն այլանդակվել է «Մեղու»-ի

թունավոր խայթոցներից. «Պ. Չամուռճիին քիթը մեծցեր էր, վասնզի մեղու

մը անցած տարի անոր վրա նստավ, կճեց, շուտ մը քիթը ուռեցավ, քիչ

ատենի մեջ ահագին մեծություն մը ստացավ և այս այլանդակ ուռեցքը

տեսնողները չըկրցին ծիծաղնին բռնել, հարկ եղավ Պարոնին կիսատ ձգել

իր հրապարակախոսությունը և քթին դեղ ընել... ուստի պարտավորեցավ

զայն տղմին մեջ ընկղմել»6:

Հաջորդ՝ «Պ. Չամուռճին աշխարհքես վերնա նե՝ տեղը ո՞վ դնենք»

պամֆլետը հեղինակն սկսում է թվացյալ մտահոգությամբ՝ ի՞նչ կլինի,

օրինակ, եթե «պ. Չամուռճին աշխարհքես վերնա», ո՞վ կարող է փոխարինել

նրան: «Ասիկա խիստ կարևոր խնդիր մըն է որ այժմեն շատերուն

ուշադրությունը կը գրավե»7,- հեգնանքով շարունակում է Հ. Սըվաճյանը:

Այնուհետև ևս շարունակվում են հեղինակային կեղծ մտահոգություն-

անհանգստությունները. չէ՞ որ Պատվելին «չորս միլիոն ազ-

գին եզական մարդն է», շատերն են անհանգստանում, որ վշտի մեջ

կշփոթվեն և իրենց անելիքը կմոռանան. «Պ. Տեր Կարապետյանը, Աստված

տա երկար ապրի, բայց որովհետև մահկանացու է, ինչպես ինք ալ կը

հավատա, օր մը պիտի մեռնի հարկավ և աշխարհքես վերնա. վասնզի

արդեն բավական տարիքն առած է, ինչպես կըսեն. ուստի երբ Աստուծո

անդառնալի վճիռը իր վրա կատարվի՝ չորս միլիոն ազգին

այս եզական մարդը ո՜հ պիտի կորսըվի: Անոր համար քանի որ հիշյալ

Պարոնը դեռ կենդանի է, կ̛ապրի, շատերը իրեն համար այսօրվընե կը

մտածեն. վասնզի անոր հրաժարման իրենց ազդելիք մեծ ցավը այժմեն

զգալով՝ կը վախնան որ ցավի ու կսկիծի մեջ չըկրնան հայնժամ ըստ

արժանվույն մտածել անոր վրա ու անհոգ կենան»:

Պամֆլետի սկզբնամասի սեղմ, բայց ոչնչացնող բնութագրումներն

այնուհետև վերածվում են հեղինակի խոստացած որոշ վավերական

6 «Մեղու», 1862, թիվ 154, 28 փետրվարի, էջ 47: 7 Նույն տեղում, թիվ 157, 31 մարտի, էջ 69:

Page 53: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

53

մերկացումների ու վիճաբանական բացահայտումների, որոնք

ամբողջացնում են երգիծական կերպարը: Դիտելի է, որ այդ հատված-

ներում ևս հրապարակագրական ոճը հիմնականում ստվերվում է

երգիծական պատկերավորության ու գեղարվեստական կառույցի նետած

լույսից: Եվ ահա պամֆլետի վերջում հնչում է սկզբնամասի

«անհանգստացնող» հարցը՝ ի՞նչ կլինի, եթե պ. Չամուռճին աշխարհի ե-

րեսից վերանա: Հաջորդում է սրամիտ պատասխան-եզրահանգումը. ոչինչ

էլ չի պատահի. պարզապես պետք է նրան մեծապես զեղչել, տեղը բաց

թողնել. «Ուրեմն դժար, նամանավանդ անկարելի է մեզի հիմա որ անի

աշխարհես վերնալեն ետքը անոր տեղը մեկը դնել մտածենք կամ մեկը

կարենամք գտնալ անոր տեղը անցնելու. ասոնք անկարելի բաներ են,

ուրեմն ավելորդ է ասոր վրա միտք հոգնեցնելու, ուստի բաց կը թողունք

անոր տեղը և վերին Նախախնամությանը կը հանձնենք որ անոր տխուր

հիշատակները մեր մտքեն բոլորովին ջնջե և մեր ազգին մեջ անոր տեղը

բռնելու մարդ չըհարուցանե վասն զի ասի անգամ էվել կուգա կոր»8:

Հ. Սըվաճյանը լուրջ տարաձայնություններ է ունեցել նաև

արևմտահայ մի ուրիշ նշանավոր գործչի՝ Խորեն արքեպիսկոպոս Նար-Պեյի

(Գալֆայան) հետ: «Մեղու»-ի էջերում տպագրված «Խորեն եպիսկոպոս»

պամֆլետը նախորդների պես ևս ստեղծված է հեգնանքով. ամենուր զգալի է

հեղինակի բացասական վերաբերմունքն անուղղելի փառասեր

ու պաշտոնատենչ հոգևոր բարձրաստիճան գործչի նկատմամբ:

Պամֆլետում հիշատակված վավերական փաստերն այստեղ արդեն

վերաճում են պատկերերկխոսության: Հ. Սըվաճյանը հարազատ է մնում իր

ոճին. սկզբնամասի արտաքին լրջության քողի տակ, թվում է, գովերգում է

մի մարդու, որին «Աստված ղրկեց, որ մեր ազգին այսպիսի ընդհանուր ան-

տարբերության միջոցին այսպիսի ահագին ալեկոծության մեջ ազգին նավը

խաղաղության նավահանգիստը տանի մտցընե»9: ՆարՊեյը զանազան

նամակներով երեսփոխաններին հրավիրել է Ազգային ժողով, որպեսզի

«հոս Ազգային Քաղաքական ժողովի անդամոց թվույն և ընտրության

եղանակին վրա եղած տարբեր կարծիքները միացընե և սա ազգակործան

խնդիրին վախճան մը տա»: Թվում է՝ ազնիվ է նպատակը, բայց շուտով

հեգնական լրջության գովաբանական բնույթից բխում է անողոք սատիրան.

«մեկ քարով քառասուն ընկույզ թափել» ուզող հոգևորականը մտահոգված

է ոչ թե ժողովրդի թշվառ վիճակով, այլ ազգի կողմից դափնեպսակների

արժանանալու մոլուցքով.

8 Նույն տեղում, էջ 71: 9 «Մեղու», 1872, թ. 87, 3 հունիսի:

Page 54: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

54

«Ուրեմն կեցցե Խորեն եպիսկոպոս – ծափ զարկեք թշվառականնե՛ր:

Չըտեսա՞ք որ Խորեն եպիսկոպոս գործին մեջ մտնելուն պես ի՜նչպես

շուտ մը լմնցավ գործը....

Հա՛ հա՛ հա՛ հա՛......

Բայց ինչու՞ կը խնդաք, ի՞նչ կըլլա եղեր գործը չըլմննալով:

Խորեն եպիսկոպոսի ալ հոգն ա՞յն էր կը կարծեք որ գործը լմննա: Անի

ուրիշ փափաք և ուրիշ հասկնալիք ուներ. փափաքը այն էր որ ժողովուրդը

իմանա թե Խորեն եպիսկոպոսեն զատ ազգին մեջ, ազգին վրա մտածող

մարդ չըկա: Հասկնալիքն ալ այն էր թե քանի՛ երեսփոխան պիտի գտնըվին

արդյոք, որ իր հրավերին հնազանդելով, անսալով, պիտի գան իր շուրջը

նստին և զինքը իրենց Նախագահ պիտի ընտրեն»10: Պարզվում է, սակայն, որ

եպիսկոպոսի հրավերն ընդունել են սոսկ ընդամենը երեսփոխաններ, և

ՄեչուխեչաՍըվաճյանը Նար-Պեյին կարծես մխիթարելու համար ասում է,

որ «մյուս երեսփոխանները այն օրը մեռած էին, անոր համար չգացին. չէ նե

ո՞վ կը հանդգնի անոր հրավերը մերժելու»: Ո՞րն է այստեղ կոմիկականը.

այն, որ ազգային խնդիրներին ըստ էության անտարբեր փառասերը հայ-

րենասիրական ճառեր է արտասանում նրա համար, որ «ժողովուրդին մեջ

իր վրայոք շատ խոսվի», իսկ այդ հանգամանքը նկատվում է շրջապատի

կողմից, և պայթում է ծիծաղը. «Խորեն եպիսկոպոս ելավ երեսփոխանները

հրավիրեց որ ժողովուրդը իր վրա խոսի. ժողովուրդը մինակ խնդաց:

Ընդհանուր Ժողովին մեջ խնդրույն վրա խոսելեն ետքը ելավ ազգին

ապագային վրա իր ունեցած իղձը, բաղձանքը, փափաքը, տենչանքը...

Մեչուխեչա.- անտարբերությունը....

Թշվառակա՛ն, լռե. հայտնեց. իրավամբ մարդը ծափահարություն մը

սպասեց:

Բերանները բսբսացին բայց ձեռքերը չըխոսեցան»11:

Ինչպես նկատելի է, «Մեղու»-ի էջերում Հ. Սըվաճյանի զետեղած

պամֆլետները ժամանակաշրջանի հասարակական պահանջների

թելադրանքով ստեղծված ուշագրավ նմուշներ էին, որոնք չէին կարող

անտեսել հաջորդ շրջանների գրող- հրապարակախոսները:

10 Նույն տեղում: 11 Նույն տեղում:

Page 55: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

55

Լ. Խաչատրյան

Պամֆլետը Հարություն Սըվաճյանի «Մեղու» հանդեսում

Ամփոփում

Հոդվածը նվիրված է հայ գրականության մեջ պամֆլետի առաջին

դասական օրինակների քննությանը: Հիմնահարցի պարզաբանումն իրակա-

նացվել է Հարություն Սըվաճյանի «Մեղու» հանդեսում զետեղված

երգիծական որոշ մանրապատումների և Միքայել Նալբանդյանի

հրապարակախոսական բնորոշ երկերի զուգադիր վերլուծություններով:

Մասնավորապես նկատվել է, որ դրանցում հաճախ իրական փաստերը

փոխակերպվում են պատկեր-գաղափարի, պատկեր-գործող անձի, որոնք

հարստացնում են հայտնի ժանրը՝ «հրապարակախոսական պամֆլետին»

հաղորդելով «գեղարվեստական պամֆլետի» տարրեր:

Л. Хачатрян

Памфлет в журнале «Мегу» Арутюна Свачяна

Резюме

Статья посвящена анализу первых классических образцов памфлета в

армянской литературе. Освещение проблемы было осуществлено на основе

параллельного анализа некоторых сатирических миниатюр Арутюна Свачяна из

журнала «Мегу» и характерных публицистических произведений Микаела

Налбандяна. В частности, было выявлено, что в указанных произведениях ре-

альные факты преобразованы в образы – идеи, образы – действующие лица, что

обогащает известный жанр, привнося в «публицистический памфлет» элементы

«художественного памфлета».

L. Khachatryan

Pamphlet in Harutyun Svachian’s Magazine ‘Meghu’ (‘The Bee’)

Summary

The article is dedicated to the analysis of the first classic examples of

pamphlet in Armenina literature. The clarification of the issue has been carried

out by the comparative analysis of some satiric small short stories, that were

published in the magazine by Harutyun Svachian ‘The Bee’ and of publicising

works that are characteristic for Mikael Nalbandyan. It is particularly noted that

here real facts are often transformed into image-idea, image-acting personage,

which enrich the famous genre, i.e. ‘journalistic pamphlet’ and give it the

elements of ‘literary pamphlet’.

Page 56: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

56

ԱՆԻ ՆԵՐՍԵՍՅԱՆ

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության

ամբիոնի ասպիրանտ

ՀՏԴ 821.111(73).0

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԸ Մ. ՏՎԵՆԻ <<ԿՈՆՈՒԿՏԻԿՈՒՏԻ

ՅԱՆԿԻՆ ԱՐԹՈՒՐ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ>>

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Բանալի բառեր. քաղաքակրթություն, արքունիք, միջնադար, ասպետ,

իշխանություն, եկեղեցի, հեղափոխություն, ազատություն,

թագավորություն, միապետություն:

Ключевые слова: цивилизация, суд, средневековье, рыцарь,

правительство, церковь, революция, свобода, королевство, монархия

Keywords: Civilization, court, Middle Ages, knight, authority, church,

revolution, freedom, kingdom, monarchy

Մարկ Տվենը ծնվել է 1835 թվականի նոյեմբերի 30-ին Ֆլորիդա կոչվող

փոքրիկ քաղաքում, հետագայում ընտանիքը տեղափոխվել է Գանիբալ, որի

բնակիչներն ու բնությունն էլ հետագայում նկարագրվում են Տվենի տարբեր

ստեղծագործություններում, հատկապես <<Թոմ Սոյերի արկածները>>

վեպում:

Տվենը մեծ ներդրում է ունեցել ամերիկյան և համաշխարհային

գրականության մեջ հատկապես իր <<Հեկելբերի Ֆիննի արկածները>>,

<<Արքայազնը և աղքատը>>, <<Կոնուկտիկուտի Յանկին Արթուր

թագավորի արքունիքում>> ստեղծագործություններով:

Քննելով Մ. Տվենի <<Կոնուկտիկուտի Յանկին Արթուր թագավորի

արքունիքում>> ստեղծագործությունը և ծանոթանալով նրա

կենսագրությանը՝ անհնար է չնկատել Տվենի և գլխավոր հերոսի միջև եղած

ընդհանրությունները: Երկուսն էլ փորձում էին փոխել աշխարհը՝

դարձնելով այն ավելի լավը, մեծ արժեք էին տալիս գիտությանը, ծաղրում

տգիտությունը, կարևորում տեխնիկայի զարգացումը և այդ ամենի հետ

մեկտեղ շեշտը դնում մարդկային արժեքների վրա: Տվենն ակտիվ էր

քաղաքական կյանքում, և իր հերոսը նույնպես փորձում էր

փոփոխություններ մտցնել Արթուր թագավորի թագավորությունում: Տվենը

գիտության մարդ էր. նա մանրամասն նկարագրում է 19-րդ դարի

տեխնիկան, որը ցանկանում էր տեսնել դեռ վեցերորդ դարում: Հեղինակը

1884 թվականին ստեղծել է իր սեփական տպագրատունը.

<<Կոնուկտիկուտի Յանկին Արթուր թագավորի արքունիքում>> վեպի

Page 57: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

57

հերոսը նույնպես փորձում էր այդ անտեղյակ մարդկանց հետ միասին

հիմնել տպագրատուն, տպագրել թերթ:

Մարկ Տվենի կյանքի վերջին տարիները լի էին հարազատ մարդկանց

կորստով. Կորցնում է կնոջըը և լավ ընկերոջը՝ Օլիվիային, հետո հանկարծ

մահացնում է աղջիկը՝ Դժին, նրա մահվանից ամիսներ անց մահացնում է

նաև Մարկ Տվենը 1910 թվականի ապրիլի 21-ին:

Մի անգամ Տվենն ասել է. << Ես մոտենում եմ ծերությանը, 1971

թվականին կլրանա 142 տարեկանս>>: Եվ նա իր այս տողերով գրեթե

գուշակել է իր գրական տարիքը, քանի որ մինչ 1960 թվականի սկիզբը

տպագրվում էին նրա դեռ չտպագրված ստեղծագործությունները:

Հարտֆորդի շարքային մի բնակիչ, Կոնուկտիկուտ նահանգում

բազմաթիվ գործարաններից մեկի վարպետ, զինված տասնիններորդ դարի

դարավերջին քաղաքակրթությանը բնորոշ բոլոր հատկանիշներով,

երազում ընկնում է Արթուր թագավորի միջնադարյան առասպելական

թագավորությունը: Նա այնտեղ շատ վատ սովորություններ է

հայտնաբերում և փորձում է ոչնչացնել ֆեոդալական կարգերը, բայց

պարտություն է կրում: Այս է Տվենի <<Կոնուկտիկուտի Յանկին Արթուր

թագավորի արքունիքում>> վեպի սյուժետային հենքը: Վեպը կարծես

կամուրջ լինի միջնադարից դեպի տասնիններորդ դարի կեսերը, որտեղ

արծարծվող թեմաները և առկա խնդիրները հավասարապես հրատապ էին

թե՛ վեցերորդ , թե՛ տասնիններորդ դարերում, և երևի թե այդ խնդիրնեի մեծ

մասը, եթե ոչ բոլորը, առկա են նաև մեր օրերում՝ քսանմեկերորդ դարում:

Բուրժուական Ամերիկայի դժբախտությունները ավատական

բարքերի ու սովորությունների ազդեցությամբ բացատրելու միտումը միշտ

էլ բնորոշ է եղել Տվենին. թերությունները, որ գրողը տեսնում էր ԱՄՆ-ում,

շարունակ անվանում էր <<ավատականություն>>: <<Ավատականություն>>

հասկացույթը շատ հաճախ գործածվում է ակնհայտորեն՝ որպես ամեն

տեսակի և այդ թվում բուրժուական ճնշման խորհրդանիշ:

Տվենը մինչև իր կյանքի վերջին օրը անհաշտ թշնամանքով էր լցված

միապետության, պետական եկեղեցու, ավատական հիմքերի նկատմամբ:

Նա իր այդ հայացքները վերցրել էր ամերիկյան բուրժուական

դեմոկրատիայի առաջավոր գաղափարներից և այն բաժանում էր ԱՄՆ-ի

միլիոնավոր աշխատավորների հետ: Նա իր գրառումների գրքույկների մեջ

նորանոր զայրալից ասույթներ էր գրանցում միապետականների,

ավագանու ներկայացուցիչների, Կաթոլիկների գործունեության մասին:

<<Կոնուկտիկուտի Յանկին Արթուր թագավորի արքունիքում>> վեպում

արծարծվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են միապետությունը,

եկեղեցին, ասպետները, գիտելիքի և ինտելեկտի աստիճանը վեցերորդ

դարում, Տվենը չի կարողանում հասկանալ, թե ինչպես են մարդիկ

Page 58: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

58

հանդուրժում իրենց վրա թագավորի իշխանությունը, նա գտնում է, որ

միապետությունը վիրավորանք է մարդկանց համար: Միաժամանակ, Տվենը

դեմ էր եկեղեցուն, որտեղ և տեսնում էր միապետության հենարանը.

<<Անգլիայում, ինչպես և ամենուրեք, եկեղեցին հենց նրանով է շարունակ

դիմանում, որ առաջադիմության թշնամին է և նրա ճանապարհին

ուղեփակոցներ է դնում… Ապրում է այն բոլորը, ինչը եկեղեցին նզովում է,

փթթում է այն բոլորը, ինչին նա հակառակվում է>>1:

Հեղինակը գտնում էր, որ միապետական երկրներում առաջին,

երկրորդ և մնացած բոլոր պատվիրանները պետք է լինի ապստամբություն եկեղեցու և պետության դեմ արտահայտությունը:

Հենց այս մտքերն էլ մարմնավորում են ստանում վեցերորդ դարում

հայտնված Յանկիի մասին վեպում: Վեպում նա կտրականապես և

վճռականորեն մերժում է ավատականության, միջնադարյան

ասպետականոության, կրոնական հափշտակության ռոմանտիկան:

Գրողը հպարտությամբ է ընդգծում ժամանակակիցների

տեխնիկական հաջողությունները, տասնիններորդ դարի

քաղաքակրթության գերազանցությունը հետամնաց միջնադարից: Արթուր

թագավորի արքունիքում դեռ հայտնագործված չէր հեռախոսը: Միջին

դարերում մարդիկ զրկված էին մոմից, գազից, օճառից, չկար ո՛չ գիրք, ո՛չ

թուղթ, ո՛չ թանաք, ո՛չ ապակի: Չկար ո՛չ թեյ, ո՛չ սուրճ, ո՛չ շաքար, ո՛չ

ծխախոտ, այն ամենը, առանց որոնց դժվար է պատկերացնել

քսանմեկերորդ դարի մարդու կյանքը: Սակայն անցյալի նյութական

մշակույթի խեղճության նկատմամբ ծաղրուծանակը տվենյան սատիրայի

համար միայն որպես ելակետ է ծառայում: <<Կոնուկտիկուտի Յանկին

Արթուր թագավորի արքունիքում>> ստեղծագործության մեջ ելակետային և

կարևորագույն խնդիրներից մեկը եկեղեցին է: Հռոմա-կաթոլիկական

եկեղեցին սարսափելի անվանելով՝ Տվենը տեղ-տեղ նրան հակադրում է

բողոքական եկեղեցուն, որը բաժանված է քառասուն անկախ թշնամական

աղանդների: Գրողը գտնում է, որ ավելի լավ կլիներ, եթե չլիներ ոչ մի

պետական եկեղեցի, և դա մեծագույն <<բարիք>> կլիներ եկեղեցու կողմից:

Ուսումնասիրելով վեպը՝ նկատում ենք, որ հեղինակը թշնամաբար է

տրամադրված ոչ միայն <<արթուրյան>> ժամանակների պետական

կաթոլիկ եկեղեցու նկատմամբ, այլ նաև իր ապրած ժամանակահատվածի:

Ճիշտ է, գրքում խոսքը միջնադարի մասին է, բայց հեղինակը շարունակ իր

հակասական վերաբերմունքն է արտահայտում եկեղեցիների հանդեպ

առհասարակ: Նա գտնում է, որ սովորաբար եկեղեցական իշխանությունն

1 Մ. Մենդելսոն, <<Նշանավոր մարդկանց կյանքը>>, Ե., 1970, էջ 326

Page 59: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

59

իրենց ձեռքն են վերձնում շահատենչ մարդիկ և աստիճանաբար սասանում

է մարդկային ազատությունը, խափանում մարդկային միտքը: Գրողը

եկեղեցու ուսերին է դնում Ֆեոդալիզմի առաջացման հանցանքը, ասելով՝

նա մտցրեց ժառանգական պաշտոններ ու տիտղոսներ և երկրագնդի

ամբողջ քրիստոնյա բնակչությանը սովորեցրեց խոնարհվել նրանց առջև և

հարգել: Ընդսմին դատապարտում է եկեղեցուն այն բանի համար, որ

<<քարոզում է (հասարակ ժողովրդին) հլու-հնազանդություն պետերին,

ինքնազոհաբերության հրապույր: <<Քարոզում էր,- շարունակում է

հեղինակը,- հասարակ ժողովրդին (միայն հասարակ ժողովրդին)

համբերություն, հոգու աղքատություն, հնազանդություն կեղեքիչներին…>>2:

Բայց արդյոք միայն միջնադարյան եկեղեցին էր քարոզում, որ

ժողովուրդը լինի հլու-հնազանդ կեղեքիչների նկատմամբ: Կենսական

ճշմարտության կենդանի տրամաբանությունը ստիպում է Տվենին ասել

ավելին, քան նա պարտավոր էր:

Ստեղծագործության գրեթե բոլոր մասերում դրսևորվում է

քննադատվող երևույթների շրջանակը ընդլայնելու և ավատական ձևերի

դատապարտումից բուրժուական այժմեականության համար բնորոշ

կարգերի մերկացմանն անցնելու միտումը: Դա հատկապես նկատելի է

այնտեղ, որտեղ Մարկ Տվենը խոսում է Արթուր թագավորի պետության

ստորին խավերի մասին, նրանց մասին, ովքեր իրենց աշխատանքով ու

արյունով են ստեղծել երկրի հարստությունը:

Սկզբում նա մեզ է ներկայացնում կյանքի յուրահատուկ ավատական

հիմքի զոհերին: Տվենը գրում է, որ Արթուր թագավորի օրոք բրիտանական

ժողովրդի մեծ մասը բաղկացած էր ամենաիսկական ստրուկներից: Նրանք

հենց ստրուկներ էլ կոչվում էին, որպես ստրկության նշան՝ երկաթե

պարանոցակապ էին կրում: Մնացյալները ըստ էության նույնպես

ստրուկներ էին, թեև ստրուկ չէին կոչվում: Նրանք իրենց ազատ մարդ էին

կոչում: Հեղինակը գրում էր, որ ազգն ամբողջովին գոյություն ուներ միայն

այն բանի համար, որպեսզի սողար թագավորի, եկեղեցու, ավագանու առաջ,

որպեսզի ստրկորեն ծառայեր նրանց, որպեսզի արյուն թափեր նրանց

համար, որպեսզի քաղցից մեռնելով` նրանց կերակրեր, որպեսզի իրենց

աշխատանքով նրանց զվարճանալու հնարավորություն տար, որպեսզի

կարիք ու վիշտ կրելով՝ նրանց երջանիկ դարձներ, որպեսզի մերկ ման

գալով՝ նրանց հնարավորություն տար մետաքսներ և թանկարժեք քարեր

կրել, որպեսզի հարկ վճարելով, նրանց ազատեր վճարելու

անհրաժեշտությունից, որպեսզի ամբողջ կյանքի ընթացքում նրանցից

2 Մենդելսոն Մ., <<Նշանավոր մարդկանց կյանքը>>, Ե., 1970, էջ 329:

Page 60: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

60

միայն հայհոյանք լսելով թույլ տար ազնվատոհմիկներին

ամբարտավանանալ և իրենց երկրային աստվածներ զգալ: Այսպիսին էր

<<ազատ մարդը>> և նրա կյանքը վեցերորդ դարում: Ստրուկների ամբոխի

դեմքին անհուսություն էր դրոշմված և նրանք ենթարկվում էին

ազնվականությանը գլուխները խոնարհած, հլու և հնազանդ: Ստրուկները

ստորացված էին,և Տվենը խայթող ժեստով է նկարագրում՝ ինչպես է Յանկին

<<վարժեցնում>> Արթուր թագավորին՝ նրան էլ հասարակ մարդկանց նման

դարձնելու նպատակով: Թագավորն ուղակի իրավունք չունի և չպետք է

մոռանա, որ ստորին ծագման տեր մարդը շարունակ կորացած է դառը

հոգսերի բեռան տակ, որ նա ստորացված է, վհատ, որ նա ընդամենը

խոնարհ ստրուկ է:

Հեղինակը գրում է ճորտատիրական, ավատատիրական

ժամանակների մասին: Նա զուգահեռներ է անցկացնում արթուրյան

պետության մեջ գյուղացիների դրության և իր հայրենի երկրում

ստրուկների կյանքի միջև: Հերոսը, սովորեցնելով թագավորին դառնալ

հասարակ քաղաքացի, խորհուրդ է տալիս մտածել ամեն տեսակ

դժբախտությունների մասին, երևակայել, թե խճճված է պարտքերի մեջ, որ

պարտատերերն տանջում են, իսկ ինքը գործազուրկ է, ասենք թե դարբին է,

և նրան ծառայությունից վտարել են, կինը ծանր հիվանդ է,իսկ երեխաները

լալիս են քաղցից, ուտել են ուզում:

Բայց այդ պահին մտածելու տեղիք է տալիս. կան գործազուրկներ

Արթուր թագավորի արքունիքում: Միանշանակ Տվենը խոսում է իր երկրի

բանվորի տանջանքների մասին: Մեկ այլ տեղ Յանկին սկսում է քննարկել

աշխատավարձի հիմնախնդիրը: <<Անփորձ և խորտակված է այս կամ այն

ժողովրդի բարեկեցությունը կամ կարիքը չափել միջին աշխատավարձի

չափով: Եթե աշխատավարձը բարձր է, ուրեմն ժողովուրդը բարգավաճ է

ապրում, եթե ցածր է, ուրեմն աղքատ է ապրում: Մինչդեռ դա ճիշտ չէ:

Կարևոր է ոչ թե այն գումարը, որ դուք եք ստանում, այլ այն, թե դրանով ինչ

կարող եք ձեռք բերել, և միայն դրանով է որոշվում՝ իրականում ձեր

աշխատավարձը բա՞րձր է, թե՞ ցածր>>: Այստեղ նույնպես Տվենը խոսքը իր և

մեր ժամանաների խնդիրների մասին է:

Իր բացասական վերաբերմունքը եկեղեցու, առհասարակ կրոնի

նկատմամբ գրողը շատ բաներում ժառանգել է անցյալի մտածողներից,

մասնավորապես Ամերիկայում լուսավորության դարի լավագույն

գործիչներից: Բայց որպեսզի կարողանար ընդհանուր գծեր տեսնել ստորին

խավերի վիճակի մեջ ավատականության շրջանում և բուրժուական

Ամերիկայում, Տվենը շատ բան պիտի սովորեր այժմեականությունից:

Դարավերջի ամերիկյան կյանքի, այն ժամանակ ծավալված

դասակարգային պայքարի շունչը զգացվում է ինչպես վեպի առանձին

Page 61: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

61

դրվագներում, այնպես էլ նրա ընդհանուր գաղափարում: Տվենի և շատ ու

շատ լուսավորականների համար միջնադարը մարդկային անմտության,

հիմարության, խավարամտության պտուղն ու խորհրդանիշն է: Արթուրի

թագավորությունը չափահաս երեխաների թագավորություն է: Այնտեղ

մարդիկ հավատում են ամեն ինչին, յուրաքանչյուր հեքիաթ կարելի է

իրական համարել:

Նկատում է, որ կյանքը նոր ձևով փոխելու համար միայն մի բան է

անհրաժեշտ՝ գլխապես լուսավորականություն, կրթություն և

<<ազատություն>>, հենց այսպես էր մտածում Յանկին, և եկեղեցին կսկսի

<<ցրիվ գալ>>, իսկ երբ դրա հետ նաև զարգանա ժամանակակից

տեխնիկան, ժողովրդի համար լավ կյանքի ստեղծման ճանապարհի վերջին

պատնեշներն անգամ կանհետանան:

Սակայն Տվենը, ով խոսում է եկեղեցու և պետության դեմ

<<ապստամբության>> անհրաժեշտության մասին, չի կարող բավարարվել

հին կարգերից նորին անցնելու ուղիների այդպիսի պատկերացումով:

<<Կոնուկտիկուտի Յանկին Արթուր թագավորի արքունիքում>>

վեպում ընդունվում է կյանքն անպետք հիմքերի բռնի տապալման

անհրաժեշտությունը: Գրողը փառաբանում է հեղափոխությունը, որը մի

արյունահեղ ալիքով լվաց նողկանքների հազարամյակը և գանձեց հին

պարտքը՝ կես կաթիլ արյուն արյան ամեն մի տակառի դիմաց, որ դանդաղ

խոշտանգումով քամել էին ժողովրդից կեղծիքի, անարգանքի ու

տանջանքների հազարամյակների ընթացքում:

Եվ վերջիվերջո վեպի գաղափարական առանցքն է դառնում

հեղափոխական պայքարի փառաբանումը: Դրա մեջ էլ վերստին

դրսևորվում է այժմեականության ազդեցությունը Տվենի վրա: Գրողը, որ

այդքան եռանդով է խոսում հեղափոխության ճանապարհով կեղծիքից,

տառապանքից ու ամեն տեսակ տանջանքներից ազատվելու մասին,

պայքարում է ոչ միայն այն թշնամու դեմ, որի հետ գործ ունեին

տասնութերորդ դարի լուսավորականները: Նա ամերիկյան գրականության

մեջ ուղղակի վիճաբանության մեջ է մտնում ԱՄՆ բուրժուական

գաղափարախոսների հետ, որոնք, մոռանալով անկախության համար

ամերիկյան պատերազմի փորձը, արյուն թափելու համար

երկերեսանիորեն դատապարտում են Ֆրանսիայի հեղափոխականներին:

Վեպում ընդգծվում է. <<Հարկավոր է հիշել և չմոռանալ, որ երկու

<<տեռորի թագավորություն>> է եղել. մեկի ժամանակ բուռն կրքերի

հետևանքով էին ապականություններ տեղի ունենում, մյուսի ժամանակ՝

սառնարյուն կերպով և մտածված: Մեկը տևեց մի քանի ամիս, մյուսը՝

հազարավոր տարիներ: Մեկը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք

արժեցավ, մյուսը՝ հարյուր միլիոնավոր: Բայց չգիտես ինչու, մեզ

Page 62: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

62

սարսափեցնում է առաջինը, ավելի փոքրը, այսպես ասած՝ րոպեական

տեռորը, մինչդեռ ի՞նչ բան է կացնի տակ վայրկենական մահվան սարսափը

ամբողջ կյանքի ընթացքում սովից, ցրտից, վիրավորանքից,

դաժանությունից ու սրտի տառապանքներից դանդաղ մահացման

համեմատությամբ>>3: Տվենը համառորեն ընդունում էր, որ դեռ ոչ մի

ժողովուրդ հաճելի դատողություններով և բարոյական փաստարկներով իր

համար ազատություն չի գնել: Եվ սա ասելով՝ նա վկայակոչում էր

պատմական օրենքը: Քննելով այս ամենը՝ ընթերցողի համար միանշանակ

պարզ է դառնում, որ նա նկատի ունի ոչ միայն Արթուր թագավորի

թագավորության համար բնորոշ պայքարը հանուն ազատության, այլ նաև

այն, ինչ կատարվում էր իր օրերի Ամերիկայում:

Տարբեր նկարագրություններով մերթ ընդ մերթ հեղինակն իր հերոսին

վեցերորդ դարից ուղղակի տեղափոխում է տասնիններորդ դարի կրակոտ

դասակարգային պայքարի մթնոլորտ: Նա խոսում է արհմիությունների

մասին, որոնք պետք է առաջանային միայն 13 դար հետո, և պատկերելով

բանվորների ընդհարումը հարուստների հետ՝ ոչ մի տարակույս չի թողնում,

թե ում է համակրում: Վեպի հերոսը և իհարկե նրա հետ միասին Տվենը

դատապարտում են <<փոքրամասնությանը>>, որը չաշխատելով որոշում է,

թե որքան պետք է վճարի <<մեծամասնությունը>>, որն աշխատում է բոլորի

համար և բոլորի փոխարեն: Յանկին, Տվենին բնորոշ հումորով, ասում է, թե

հարուստները յուրատեսակ <<արհեստակցական միություն>> են կազմել,

որպեսզի ստիպեն իրենց կրտսեր եղբայրներին ստանալ այնքան, որքան

հարկ են համարում տալ: Իսկ ահա աճեցնելով սարկազմը՝ շարունակում է

գրել, որ եթե աշխատավորները համախմբվեն, հարուստները կսկսեն

ատամները կրճտացնել՝ վրդովվելով արհեստակցական միությունների

բռնակալությունից:

Տվենը Յանկիի բերանով ասում է, որ անկախ նրանից, թե ինչպես

կվերաբերվեն դրան հարուստները, ժամանակակից աշխատավորը ինքը

պետք է սահմանի իր վաստակի չափը: Այդժամ նա մեծ հաշիվ

կներկայացնի այն բոլոր ծաղրուծանակի և ստորացումների համար, որ կրել

է: Բավական հուզիչ և ազդեցիկ են գրքի այն հատվածները, որտեղ

հեղինակը կշտամբում է աշխատավորներին հանուն իրենց իրավունքները

մղվող պայքարում անբավարար վճռականության և նույնիսկ

դասակարգային շահերին դավաճանելու համար: Հեղինակն այդ ասելով

վերստին մոտեցնում է միջնադարյան Անգլիան 19-րդ դարի Ամերիկային:

3 Մարկ Տվեն, <<Կոնուկտիկուտի Յանկին Արթուր թագավորի արքունիքում>>։

Page 63: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

63

<<Կոնուկտիկուտի Յանկին Արթուր թագավորի արքունիքում>>

վեպում մեծ դեր է խաղում կառավարող դասակարգի կեղծ համոզմունքը

հասարակ մարդու կողմից հաղթահարելու թեման: Գրողին տանջում էին

հիշողություններն այն մասին, որ ԱՄՆ հարավում <<սպիտակ

չքավորները>> փոքրհոգիորեն բոլոր քաղաքական շարժումների մեջ

աջակցում էին ստրկատերներին, որոնք ձգտում էին պահպանել

ստրկատիրությունը հնարավորինս երկար և անգամ հրացան վերցրին և

արյուն թափեցին այն հասարակության համար, որն իրենց ստորացնում էր:

Բայց հեղինակը միայն միջպատերազմյան հիշողություններով չէր ապրում:

Ակնհայտ է, որ ցավով պատկերելով արթուրյան ժամանակաշրջանի

վերնախավերի ունեցած վերաբերմունքը ստորին խավի մարդկանց

նկատմամբ՝ Տվենը միանշանակ չէր մոռացել իր օրերի ԱՄՆ:

<<Կոնուկտիկուտի Յանկին Արթութ թագավորի արքունիքում>>

վեպում նկարագրված է մի ածխագործ, որ <<օգնում էր կախել իր

հարևաններին և օգնում էր ջանասիրաբար, թեև հիանալի գիտեր, որ այդ

մարդկանց դեմ ոչ մի հանցանշան չկա, այլ միայն անորոշ կասկածներ են:

Եվ ո՛չ ինքը, ո՛չ կինը դրա մեջ սարսափելի ոչինչ չէին տեսնում>>: Տվենը

ընդհանրացնում է՝ բերելով ճնշվածների հոգեբանության մի օրինակ.

<<Իրենց դասակարգին պատկանող մարդու վեճի մեջ իրենց լորդի հետ

բնական և շահավետ է իրենց պարոնի կողմը կանգնելը և նրա համար

կռվելը, նույնիսկ խորամուխ չլինելով, թե ով է իրավացի, ով՝ հանցավոր>>4:

Գրողը զայրանում և զարմանում է՝ տեսնելով հասարակ ժողովրդի

պահվածքը: Իր բնորոշմամբ իր դասակարգին, չքավորներին դեմ գնացողը

ստոր մարդ է: Վեպում ավելի շատ զայրույթ և քմծիծաղ կա արթուրյան

թագավորության շարքային մարդու նկատմամբ, բայց, այնուամենայնիվ,

հեղինակը հավատը չի կորցնում հասարակ մարդու նկատմամբ: Դա երևում

է, օրինակ, այն հատվածում, երբ ածխագործի դեմքից անհետանում է ահի և

ընկճվածության արտահայտությունը և աչքերում փայլատակում է

անվեհությունը: Տվենը բացականչում է. <<Մարդը միշտ մարդ է մնում,

ճնշումներն ու դարերի հալածանքը չեն կարող նրա միջից ոչնչացնեն

մարդուն: Նա, ով կարծում է, թե դա հնարավոր է, ինքն է սխալվում>>:

Բայց ի հակադրություն ժողովրդի այս խեղճ, ճնշված, իրենց եսը

կորցրած կերպարի՝ բերվում է մտավորականության, հոգևորականության,

ասպետականության մի այնպիսի կերպար, որը, իրոք, զայրանալու

աստիճան ծիծաղելի է: Նա սատիրայի միջոցով ցույց է տալու իր ունեցած

վերաբերմունքը ֆեոդալականության, եկեղեցու և ազնվականության

4 Մ. Մենդելսոն, << Նշանավոր մարդկանց կյանքը>>, Երևան, 1970, էջ 336:

Page 64: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

64

նկատմամբ: Անողոք կերպով ծաղրում է <<փորակավոր երկաթե

տակառիկներ>> հագած այդ անբաններին: <<Զենք ու զրահ հագած մարդը, -

ծիծաղում է հեղինակը, - նման է այնպիսի ընկույզի, որը կոտրել չարժե,

այնքան որ չնչին է նրա միջուկը կճեպի համեմատությամբ: Ձի հեծնելու

համար ասպետները պետք է վերամբարձ կռունկ օգտագործեին>>: Ծաղրը

իր գագաթնակետին է հասնում, երբ ասվում է, որ երկար ճանապարհ

ընկնելիս նրանք իրենց հետ սնունդ չէին վերցնում, այլ ուտում էին մի քանի

օրվա համար: Այս ամենի հետ մեկտեղ ասպետները ստախոս,

անբարոյական և կոպիտ էակներ էին՝ընդունակ կռվելու յուրաքանչյուրի

հետ: Ազդեցիք մարդ դառնալով Արթուր թագավորի արքունիքում՝ Յանկին

ստիպում է ասպետներին դառնալ արդուզարդի առարկաների առևտրով

զբաղվող շրջիկ գործակատարներ: Տերոսի գաղտնի նպատակն էր

ասպետականությունը թուլացնել, այն անհեթեթ և ծիծաղելի դարձնել:

Վեպում թագավորներն և ազնվականությունը ծույլ, բանականորեն

կառուցված և հասարակության համար արժեք չներկայացնող մարդիկ են:

Բայց ծաղրն իր գագաթնակետին է հասնում այն հատվածում, երբ Յանկին,

հոգևորականներն ու թագավորը փորձում են բանակ կազմել՝ անձամբ

ընտրելով մարզիկներին: Հարցման ընթացքում պարզ է դառնում, որ իշխող

դասակարգի համար կարևոր էր, թե ով է ասպետի հայրը, պապը,

նախապապը, ինչ տիտղոսներ են շահել: Իսկ երբ Յանկին հարցնում էր

մարտական գործունեության, զինվորական պատրաստվածության մասին,

բոլորը զարմանքից ապշած նրան էին նայում:

Ըստ հեղինակի՝ Արթուրի թագավորությունը չափահաս երեխաների

թագավորություն էր և հենց նրանք էին հավաքվում հռչակավոր կլոր

սեղանի շուրջ: <<Այդ ահագին մանկասենյակում ուղեղը չէր հերիքի

նույնիսկ ձկնորսական ուռկանին իբրև խայծ հագցնելուն: Բայց նման

հասարակության մեջ ուղեղը պետք էլ չէր, ընդհակառակը, ուղեղը թերևս

անհնար կդարձներ հենց հասարակության գոյությունը>>5:

Նշելի է, որ Մարկ Տվենը մարդ էր, ով ապրում էր իրեն շրջապատող

մարդկանց համար: Նա, դեմ գնալով միապետությանը,

ասպետականությանը և ազնվականությանը, փորձում էր օգնել մարդկանց,

ովքեր չունեին ձայնի, խոսքի իրավունք, ովքեր ստրուկ չէին, բայց ոչնչով

չէին տարբերվում ստրուկներից: Ինձ թվում է, որ նրա մարդկային

կերպարի, բնավորության, վառ անհատականության արտացոլումն է

<<Կոնուկտիկուտի Յանկին Արթուր թագավորի արքունիքում>> վեպը: Այս

ստեղծագործությունը մեզ տանում է Բրիտանիա, 6-րդ դար, և ընթերցողը

5 Մարկ Տվեն, <<Կոնուկտիկուտի Յանկին Արթուր թագավորի արքունիքում>>:

Page 65: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

65

սկզբում պատկերացում անգամ չի կարող ունենալ, թե ինչպիսի

զուգահեռներ են տարվելու և թե ուր է տանելու իրեն այս վեպը: Այն կարծես

ծածկված լինի ֆանտաստիկ սավանով, և նրա մեջ կարծես Տվենը թաքցրած

լինի թե՛ իր ժամանակի, և թե՛ մեր օրերի արդիական խնդիրներ: Յանկին

նույնպես հավաքական կերպար է, որի մեջ հեղինակը փորձել է

ընդհանրացնել 19-20-րդ դարերի ամերիկացուն: Յանկին դեմ է գնում

հասարակության կարծիքին, փորձում իրականացնել իր նպատակները և

յուրովսանն հասնում դրանց: Չնայած իր ուրախ և հումորով լի ընթացքին,

վեպը պեսիմիստական է, քանի որ Յանկին կորցնում է իր ընկերներին,

քանդվում է այն ամենը, ինչ ինքը կառուցել էր, ինչին հասել էր երկար

տարիների դաժան պայքարից հետո:

Այսպիսով՝ վեպը կարդալիս յուրաքանչյուր ոք կգտնի ինչ-որ միտք,

ինչ-որ արծարծվող խնդիր, որը շրջապատում է իրեն: Չնայած վեպը

ողբերգական ավարտ ունի, բայց այն ընթերցողների մեջ հավատ է

ներշնչում վաղվա օրվա նկատմամբ: Յանկիի օրինակը պետք է վարակիչ

լինի ընթերցողի համար` ստիպելով հասկանալ, որ մենք ենք մեր

հասարակության կերտողները:

Ա. Ներսեսյան

Ինքնակենսագրության տարրը Մ. Տվենի «Կոնուկտիկուտի Յանկին Արթուր

թագավորի արքունիքում» ստեղծագործության համատեքստում

Ամփոփում

Քննելով Մարկ Տվենի <<Կոնուկտիկուտի Յանկին Արթուր թագավորի

արքունիքում>> վեպը ժամանակակից համատեքստում, աղերսներ են

նկատվում հեղինակի կենսագրության և ստեղծագործության մեջ

նկարագրված երևույթների միջև: Հեղինակը վեպում առաջ է քաշել իր

ժամանակաշրջանին հուզող խնդիրները ու առաջարկել լուծումներ՝ այս

ամենը քողարկելով իրեն բնորոշ հումորով, երբեմն անգամ սատիրայով,

այլաբանությամբ և համեմատություններով: Հեղինակը վեպի հերոսին

ներկայացնում է որպես իդեալ ու նրա նման հերոսների գործունեության

մեջ տեսնում է իր երկրի ապագան:

Page 66: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

66

А. Нерсесян

Автобиографические данные в контексте произведения М. Твена “Янки из

Коннектикута при дворе короля Артура”

Резюме Основной целью данной статьи является исследование романа Марка

Твена “Янки из Коннектикута при дворе короля Артура” в современной

интерпретации. В статье предпринята попытка провести параллель между

жизнью и творчеством автора с использованием событий, описанных в

романе. При исследовании романа мы видим, что автор затронул некоторые

проблемы своей эпохи и предложил решения, с присущим ему юмором,

сатирой, иносказанием и сравнениями. Своего героя автор считает идеалом и

будущее своей страны видит в лице подобных героев.

A.Nersesyan

The issue of autobiography in the context of Mark Twain’s “A Connecticut Yankee in King Arthur's Court” novel

Summary

The main purpose of the current article is to examine the target “A Connecticut Yankee in King Arthur's Court “novel by Mark Twain in the modern

context comparing the author’s life and the facts described in the novel. The

analysis make it clear that the author discusses the problems existing at that

period, makes some suggestions decoding these all with humor, even satire,

comparisons and allegory, which is toо typical of Twain. The hero of the novel is

considered as an ideal and the prosperous future of his country is seen in him.

Page 67: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

67

ՔՐԻՍՏԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության

ինստիտուտի հայցորդ

ՀՏԴ 821.19.0

ԵՂԵՌՆԻ ԹԵՄԱՆ Գ. ԷՄԻՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. ահասարսուռ, մոխիր,

կռունկ, պար, Սասնա ոգի, որբևայրի կին, անպատված հարս:

Ключевые слова и выражения: страх, ужасы, пепел, прах, журавль,

танец, сасунский дух, вдова, обесчещенная невеста.

Եղեռնի թեման, որ տասնամյակներ շարունակ գտնվում էր «յոթ

փակի» տակ, անհատի պաշտամունքի հաղթահարումից հետո, երբ գրական

զարգացումները մթնոլորտային փոփոխությունների բարերար

ազդեցությամբ մտան առաջընթացի նոր հուն, դարձավ մեր գրականության

թերևս ամենաշատ արծարծվող թեմաներից մեկը:

Ընդամենը մի քանի տարվա ընթացքում լույս տեսան ավագ և միջին

սերնդի գրողների (Ս. Խանզադյան, Հր. Քոչար, Պ. Սևակ, Ս. Կապուտիկյան,

Հ. Դավթյան, Մ. Գալշոյան, Ն. Ադանյան և այլն) տասնյակ վեպեր ու

վիպակներ, պատմվածքների ժողովածուներ, պոեմներ, որորնց մեջ

«համազգային ողբերգության մասշտաբները, տառապանքի հոգևոր փորձը

խորացնում են գրականության զգացմունքային ու ինտելեկտուալ

ընդգրկումները, հաղորդում փիլիսոփայական խորհրդածությունների լայն

թափ, մղում ակտիվ դիրքորոշման ու համարձակ պատկերավորության»1:

Հատկանշական է, որ գրողները «ճակատագրորեն վճռորոշ

ողբերգականն ու հերոսականը գեղարվեստականացնելիս երբեք չէին

դիմում վերքի վրա աղ լցնելու կամ ազգային էժան սնապարծություն

բորբոքելու անընդունելի հնարքին»2:

Գրողների հիմնական խնդիրը «մերօրյա հայացքով պատմության

տրամաբանության հայտնաբերումն ու ազգային հիշողությունը, արմատի

զգացողությունը վառ պահելն էր»3:

1 Գիլավյան Մ., Պ. Սևակը և 1960-ական թթ. գեղարվեստական զարգացումը, ՀՊՄՀ

«Հայագիտական հանդես», 2002, № 4, էջ 23: 2 Աղաջանյան Ս., Եղեռնը վերապրածների կենսափորձային ճշմարտություններն ու

հոգեկերտվածքը, ՀՊՄՀ «Հայագիտական հանդես», 2014, №1, էջ 56: 3 Նույն տեղում, էջ 56-57:

Page 68: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

68

Համազգային ողբերգության թեմային հենց այս մոտեցումներով է

անդրադարձել Գ. Էմինը՝ ոչ հեռավոր անցյալի ահասարսուռ

իրադարձություններից ապագայի համար դասեր քաղելու ընդգծված

նպատակաուղղվածությամբ:

Մենք դարերի ընթացքում «գահ ու թագ չենք ունեցել», բայց «արքա է

ամեն մի հայ», «զորք ու բանակ չենք ունեցել», բայց «սպա է ամեն մի հայ»:

Դարերի ընթացքում՝ «զատված», եղեռնի հետևանքով՝ «հատված», բայց

միշտ «մի», հատկապես՝

Երբ սպառնում է թշնամին

Մեր դարավոր անմահ երթին

Եվ այս ժայռին թառած բերդին,

Որ հայրենիք ենք անվանում(I, 17)։

Արմատի զգացողությունը վառ պահել, նշանակում է վառ պահել

պատմական հիշողությունը.

Զարմանալի է, որ ես չեմ եղել,

Սակայն…հիշում եմ,-

Երբ Սասնա ինչ-որ անառիկ գյուղում

Թափվեց մեր արյան կաթիլն առաջին,

Որ պիտի հետո…հորդ հեղեղ դառնար,

Ես՝ մազերն արձակ որբևայրի կին,

Ես՝ անպատված հարս,

Վիրավոր զինվոր,

Անդոկից մինչև Զեյթուն ու Տեր-Զոր,

Փախած աշխարհի կողմերը բոլոր,-

Հուդզոնի ափին,

Նեղոսի հովտում,

Պառնասի լանջին,

Փարիզի մայթում

Փնտրում էի իմ այրված տունը,

Արյան մեջ կորած իմ հայրենիքը (I, 24-25):

Աշխարհում ինչքան հայ՝ այնքան էլ Հայաստան. եղեռնով ցրված ողջ

աշխարհում, բայց “հայրենի կարոտով միաբան¦, կռունկ՝ հայոց մոխիրի

թևերին, հայոց արցունքներից աչքերը թրջված, որ ուր էլ գնաց՝ «ամեն ջրում,

ամեն հողում՝ վտարանդի հայի տեսավ, ուր էլ գնաց՝ մոխիր դարձավ բույնը

նորից»:

Բայց աշխարհի բոլոր անկյուններում հայի տեսակը միշտ էլ

զարմանալի է եղել օտարների համար, զարմանալի՝ իր անկոտրում ոգով,

վերընձյուղվելու իր համառությամբ, իր արյան ձայնով ու կանչով, իր ողջ

պատմությամբ, որի յուրաքանչյուր էջը ոչ միայն ցավալի կորուստներով է

Page 69: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

69

լրացված, այլև հոգևոր մաքառումների, հանուն հայրենյաց նահատակված

ու սրբացված մեծերի կենսապատումներով:

Եղեռնը հատեց մեր շիվերը, բայց չկարողացավ հասնել մեր

արմատներին, որովհետև նրանք խոր էին արմատավորված ու սնվում էին

ոչ միայն հայրենի հողից, այլև մեր հոգևոր մաքառումների կենսատու

ավիշներով:

Մեր լեզուն էր մեզ օգնում դիմակայելու ահեղ փորձություններին, մեր

այբուբենը, որ այբուբեն չէ լոկ, որ «բերդ է անմատույց, դուռ է փրկության»,

«խունկ է խորանի, կնիք ինքնության» ու «նախահիմքն է մեր»:

Եղեռնը չկարողացավ հատել մեր կենաց ծառը՝ ի հեճուկս ողջ

աշխարհի և ի զարմանս նրա, ու հայերը՝

Երբ տեսան էլ վառոդի հոտ չի գալիս

Եվ երբ տեսան՝

Էլ չի թափվում հողին արյուն,

Եվ երբ տեսան՝

Եկավ աշուն, եկավ գարուն,

Առանց ահի, կոտորածի,

Բաց արեցին սուփրեն հացի,

Զուռնեն խոսեց բերանացի,

Եվ Արագած լեռան գոգին

Զարթնեց կրկին Սասնա ոգին:

Ու թնդում է պարը՝ հուժկու, առնական.

Պարեց Սասունն ու ողջ աշխարհը հասկացավ,

Որ պար չէ սա, այլ՝ մի երկրի քաջ պատմություն,

Որ պատմությունն անգամ ունի հպարտություն,

Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,

Որ այս ջանքով,

Ու այս կամքով

Պարել գիտի... (I, 80)

Եղեռնի թեմայով գրված Գ. Էմինի ստեղծագորություններին

յուրահատուկ չէ ողբն ու լալկանությունը, վերքի վրա «աղ լցնելու»

անիմաստ մոտեցումը: Բանաստեղծը անցյալի ողբերգական

իրադարձություններին անդրադառնում է պատմության փորձից դասեր

քաղելու, ազգի ներուժը համախմբելու, միաբանվելու, բոլոր

պարագաներում՝ հույսը միայն սեփական համախմբվածության վրա դնելու

նպատակաուղղվածությամբ:

Page 70: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

70

Բանաստեղծը պատմության փորձը լուսաբանում է նորօրյա

աշխարհաքա-ղաքական զարգացումների համապատկերում՝ յուրահատուկ

կոչ հղելով սերունդներին՝ ուսանելի դասեր քաղել անցյալից, լինել միաբան

ոչ միայն օրհասական պահերին, այլև ընդհանրապես, չկտրվել ազգային

արմատներից ու վառ պահել պատմական հիշողությունը:

Դա է ազգային ինքնության ու արժանապատվության պահպանման՝

դարերի ընթացքում փորձության ենթարկված ու հաստատված միակ

ճշմարիտ ուղին:

Ք. Համբարձումյան

Եղեռնի թեման Գ. Էմինի ստեղծագործություններում

Ամփոփում

Անհատի պաշտանունքի հաղթահարումից հետո եղեռնի թեման

դարձավ հայ գրականության հիմնական թեմաներից մեկը: Այն Գ. Էմինի

ստեղծագործություններում արծարծվեց պատմական հիշողություն

ազգային ինքնությունը հաստատելու նպատակադրումներով:

К. Амбардзумян

Тема геноцида в произведениях Г. Эмина

Резюме

После развенчания культа личности тема геноцида в армянской

литературе стала одной из главных. В произведениях Г.Эмина эта тема

затрагивается в связи с необходимостью освежить историческую память и

сохранить национальную идентичность.

K. Hambardzumyan

Genocide Motif in G. Emin’s works

Summary

After having overcome the cult of personality, the motif of genocide

became one of the core motifs in Armenian literature. The motif of genocide in G.

Emin’s works is introduced for the national identity to be regained through the

historical memory.

Page 71: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

71

НОННА АВАКЯН

Арцахский государственный университет

УДК 821.19.0

ЛИТЕРАТУРНО-КУЛЬТУРНЫЕ ВОПРОСЫ В НОВЕЛЛЕ

ГРАНТА МАТЕВОСЯНА “ЖИВЫЕ И МЕРТВЫЕ”

Ключевые слова и выражения: литературно-исторический прогресс,

летописца своего времени, заботы, мировосприятие, личность, общество,

время, фильм, сборник, роман.

Բանալի բառեր և բառակապակցություններ. գրականապատմական

առաջընթաց, իր ժամանակի տարեգիր, հոգսեր, աշխարհընկալում,

անհատականություն, հասակություն, ժամանակ, կինոնկար, ժողովածու,

վեպ:

Keywords and phrases: literary-historical progress, the chronicler of his

time, troubles, attitude, personality, society, time, movie collection, a novel.

Каждый этап литературно-исторического прогресса отличается своими

особенностями, проявляющимися в различных формах.

Самой характерной особенностью литературного прогресса 1960-1970-

х годов является очевидное увеличение объема произведений больших

холстов. В эти годы как армянские, так и русские и многие писатели бывших

союзных республик опубликовали множество повестей и романов, различных

как по тематике, так и с точки зрения идеологии.

В 1978 году Грант Матевосян опубликовал сборник рассказов

«Деревья», в которых присутствуют те же заботы и страдания «летописца

своего времени», те же тревоги и переживания: «человек и работа трагически

рассорились друг с другом».

В этих рассказах, в разных, но конкретных промежутках времени

настоящее встречается с прошлым. Прошлое осмысливается через связь с

настоящим.

Обращаясь к определенному историческому периоду, Грант Матевосян

пытается согласовать большие и маленькие события прошлого со случаями,

происходящими в настоящем»1: Перенести в художественное пространство

1 Давтян Г., Пространство и время в исторических романах С.Хандзадяна, Ереван, с.

64.

Page 72: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

72

«те события и явления из прошлого, чьи историко-культурные и моральные

ценности, пробиваясь сквозь толщу лет, работают на сегодня»2.

Сборник «Деревья» начинается повестью «Живой и мертвый», который

очень важен в плане раскрытия творческих принципов, методов

мировосприятия, чувства времени и имеет программное значение,

дискуссионный характер.

Герой повести Армен Мнацаканян открыто и осознанно дискутирует со

своими товарищами по семинару киносценаристов, и в этом споре

проявляются его литературно-художественные взгляды.

Каждый из слушателей этого семинара по-своему воспринимает и

интерпретирует известную кинокартину Микеланджело Антони «Ночь».

Герои картины – люди искусства, их роли исполняют всемирно

известные актеры – Жанна Моро, Моника Вити, Марчелло Мастрояни и др.

Фильм был удостоен множество кинонаград – больших золотых наград

кинофестивалей Венеции, Канн, Сан-Пауло, Барселоны, Мехико, Лос-

Анжелеса, Алжира, Стокгольма, Праги.

В ходе обсуждения фильма – известные в разных советских

республиках писатели, сценаристы Серафим Герман, Эльдар Гурумашвили,

Виктор Макаров, Полонский, Мурза Окун и другие – затрагивают различные

вопросы искусства и литературы, вращающиеся вокруг личности и общества,

личности и времени исторического прошлого и настоящего, извечного

конфликта отцов и детей, мастерства писателя и др.

Естественно, озвучиваются разные толкования и мнения, которые

обусловлены различным подходом к роли и значению литературы в разных

республиках, личными качествами представителей разных народов.

Озабоченность, представленная в фильме, неопределенность судьбы

мира передается от актеров к обсуждающим. С поля зрения героев фильма не

сходит вид «похожего на ядерный гриб строения», который, по их мнению,

постоянно нависает над городом: «Женщина грустила, глаза ее были полны

тоски, упрямый рот скривила гримаса грусти, муж оставался безучастен к

грусти жены и ядерному грибу, потому что он был писателем, и на бумаге

описывал массу такой грусти и сотни атомных бомб»3:

Мужчина и женщина шли навестить доживающего свои последние дни

в больнице друга – поэта. Поэт своими «мертвыми губами в последний раз

коснулся теплой руки женщины и внезапно случилось чудо, изо рта его

2 Ефремян В., Примечания к ненаписанной книге, Ереван, 2008,с. 89. 3 Матевосян Г.,Деревья, Ереван, «Советака грох», 1978, с. 15.

Page 73: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

73

вдруг изверглись слова о давнишней первой любви, единственной

неиссякающей любви, горячей, страстной, неудовлетворенной любви…

И место неподходящее, и муж рядом, и страсть подозрительна, женщина

отняла руку из его мертвых рук, лихорадочных губ и наглых слов и, все еще

подавляя рыдания, вырвалась из этой угрюмой палаты смерти»4:

Это была страшная больница, с тысячами душевно и физически

подавленных людей. «И что они говорят, и кому нужны написанные нами

вереницы строк»,- говорит герой фильма – писатель, а женщина, глядя на

нависшее, как проклятие над городом, строение «плачет над этим больным

миром».

События фильма разворачиваются в гигантском мегаполисе, где «в

бетонной улице образовали четыре квадратных дыры, для того, чтобы четыре

толстых остриженных дерева могли питаться живительной силой из-под

асфальта», все обезнадеживало: люди были пресыщены сном, едой,

радостями, им было лень ненавидеть друг друга, люди пребывали в

беспричинной тоске», они страдали от одиночества и шли «пить смертельную

дозу снотворного, чтобы оставить мертвые окна бетонных зданий,

безжизненность связей и тоску, заволакивающую, как ватой, горло»5.

На этом мертвом фоне, повергающая «мужчин в дрожь и трепет»

негритянка, чье «женское естество ощущали даже женщины», ее обнаженный

танец пробуждает страсти в главном герое фильма, и тот желает на пол

часика осчастливить женщину в этом сумашедшем городе… В этом

безрассудном веке, где жизнь тягостна, тоска непонятна, тревога

беспрерывна. И мужчина смешал в пространственной дыре ее слова, свою

грусть, ее упрямство, ее тело, их одежды, ее тоску, свое дыхание, ее ноги,

плечи, шею, и требовал и просил ее губ, губ, губ »6.

В собственной жене герой фильма видит пробуждающую страсть дочь

миллиардера и удивляет ее, возможно впервые в жизни, своим бешенством.

По сравнению с Евой Озеровой, сводящей с ума мужчин курса и всех

женщин курса и кинозала, исполнительница роли дочки миллиардера

Моника Вити - «жалкое существо».

«В лабиринте цивилизации герой фильма вновь обрел свою

мужественность», нашел в пространственной дыре, она появилась

следующим образом: «Для озеленения бетонного двора богатого особняка,

4 Там же, с 25: 5 Там же, с 19: 6 Там же, с 22:

Page 74: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

74

поверхность земли в этом месте вырезали и раз за разом вывозили, и земля

оголилась, как при вырезании кожи оголяется нерв...»7:

В этом огромном мегаполисе, со всех углов которого видно

возвышающееся как ядерный гриб здание, символ середины 20 века, человек

абсолютно один, этот город напоминает огромный лес, лес деревьев и

кустарников, где, однако, «деревья стоят по-отдельности, стоящий на краю

леса дуб никак не связан с лесом, кудрявый граб стоит отдельно, все деревья

стоят поодиночке, все стоит само по себе, никто не имеет связи ни с кем»8.

Таким образом известный итальянский режиссер идеализирует

человеческое одиночество, его отчуждение от окружающей среды и

общества, представляет человека «привлекательным в своем одиночестве»,

где первичным являются вспышки бурных страстей, бутафорская красота,

салонные женщины, которые не скрывают своего женского естества и ищут

мужчину не для продолжения своего рода, а для того, чтобы время от

времени удовлетворять свои потребности.

Идею фильма хорошо раскрывают Виктор Макаров и Армен

Мнацаканян. Микаланжело Антони, как считает Макаров, представил

«желаемое» красивым и таким образом, красивое сделал желаемым».

Кажется, итальянский режиссер под цивилизационной маской скрыл

душевную драму личности, вовлеченной в середине 20 века в ядерную гонку,

ужасные проявления духовного обнищания ... Сталкиваются позиции и

мнения сторонников «красивой лжи» и «горькой правды». «Красивая ложь»

скрывает горькую участь человека, толкает его на ослепительно украшенные

области, где личность теряет последние остатки достоинства, лишается

исторической памяти и становится космополитом.

У Армена Мнацаканяна своя, отличная от многих, позиция

относительно роли и призвания искусства и литературы, искусствоведа и

литератора, Он отрицает опасные временные ошибочные «теории» «красивой

лжи». Искусство и литература должны пренебрегать внешний лоск явлений и

событий, искусствовед и писатель подобно геологу должен пройти сквозь

всякого рода скалы, прежде чем достичь золотой жилы: «Когда шахтер бурит

скальные породы, бур слепо входит в глину, гранит, уголь, через подземный

пустоты и достигает или не достигает золотой жилы...».

Характерна параллель, проводимая Арменом Мнацаканяном между

отдельной птицей и стаей... Любая птица «живущая для себя в своем болоте,

7 Там же, с. 22: 8 Там же, с. 22:

Page 75: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

75

в своем гнезде птица», отдельная единица, и каждая единица боится

неизвестности. Каждая единица стремиться быть сильным перед лицом

неизвестности. Так из слабых единиц образуется сильная стая. Но это сумма

единиц, а не единство, так как каждая из птиц замкнута в себе»9:

Обсуждая сценарий, Армен Мнацаканян в полной мере раскрывает

эстетический идеал автора, который сосредоточен на проблемах человека и

природы, человека и связи с общественностью, передачу общечеловеческих

ценностей через национальные, восприятие проблем каждого как своей

собственной.

События повести, разворачивающиеся в большом городе, посредством

воспоминаний переносятся в Цмакут.

«Воспоминания о Цмакуте витают в вихревом потоке городской жизни,

и, наоборот, вихревой поток городской жизни каким-то образом

упорядочивается воспоминаниями о Цмакуте»10.

Незабываемые воспоминания порождает письмо отца – простое,

бесхитростное, на языке, полном теплоты, а фрукты в посылке из деревни,

вмиг наполняют комнату студента солнцем и материнской нежностью.

«В вихревом потоке» большого города Армен Мнацаканян душой и

сердцем всегда в деревне и незабываемые виды, воспоминания о радостных и

горестных днях, проведенных с людьми из деревни питают его перо и

воображение. Его всегда вдохновляет живущий внутри юноша, который

вместе со взрослыми брался за соху, косил, пас и стриг овец. Каждую минуту

он чувствовал присутствие родных и близких рядом, их дыхание за спиной,

готовность поддержать в трудную минуту. И не случайно, на вопрос Нади

Кедрины «кто у тебя в деревне?» отвечал: «все, кто в деревне – мои, кто

уходит из деревни, больше не мои».

Каждую мелочь в городской жизни, кажущийся незаметным эпизод,

случай и событие, оценивается Арменом Мнацаканяном в сравнении с

деревенской жизнью, и эти воспоминания позволяет ему оставаться ближе к

своим корням, не позволяют ему отойти от себя, своей сущности. И как бы

многие из слушателей семинара киносценаристов не убеждали Армена

Мнацаканяна, что, тем не менее, «деревня не тот перекресток, где

соединяются современные линии двадцатого века, невозможно питать

литературу деревенской тематикой», все равно, он оставался при своем

мнении и на примере Шолохова доказывал, что это возможно. Возможно,

9 Там же.с. 32: 10 Агабекян К., Грант Матевосян, Цмакутская сага, с. 162:

Page 76: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

76

если деревня представляет живую действительность. А если из произведений

«изъята жизнь и заменена на тысячу раз приукрашенную и тщательно

приглаженную работу», такие произведения долго жить не будут, потому что

у лжи ноги коротки. Вот неизменная позиция Армена Мнацаканяна

относительно литературы. Повести «Живой и мертвый» и «Хумар», которые,

можно сказать, имеют значение литературного манифеста, тематически и

художественно дополняют друг друга. В этих повестях Грант Матевосян

представляет «ряд характерных черт писателей своего поколения: мир

интересов, стилистико-видовые умонастроения, тенденции литературного

роста»11.

«Живой и мертвый» и «Хумар» отличаются также свежими

структурными особенностями: Г.Маревосян умело соединяет жанр повести и

эссе, элементы рассказа и репортажа, что было воспринято многими

литературоведами неоднозначно. Это естественно, потому что любое

новшество, особенно, если оно призвано изменить десятилетиями, точнее

веками сложившиеся представления, всегда будет иметь противников.

Теоретические и эстетические основы произведений «Живой и мертвый» и

«Хумар» послужили серьезными предпосылками как для написания

рассказов сборника "Деревья" и "Наш побег", так и в целом для романов 70-

80-х годов, в которых Грант Матевосян по-прежнему остается привержен

своему видению истинной литературы.

Н.Авакян

Литературно-культурные вопросы в новелле

Гранта Матевосяна «Живые и мертвые»

Резюме

В статье рассматриваются теоретические и эстетические основы

произведений «Живой и мертвый» и «Хумар», которые послужили

серьезными предпосылками как для создания сборников "Деревья" и "Наш

побег", где Грант Матевосян, представляя ряд характерных черт писателей

своего поколения, по-прежнему остается привержен своему видению

истинной литературы. «Живой и мертвый» и «Хумар» отличаются также

свежими структурными особенностями: автор умело соединяет жанр повести

и эссе, элементы рассказа и репортажа.

11 Арзуманян С., Советский армянский роман., с. 290.

Page 77: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

77

Ն.Ավագյան

Գրական մշակութային հիմնախնդիրները

Հրանտ Մաթևոսյանի «Կենդանին և մեռյալը» վեպում

Ամփոփում

Հոդվածում քննարկում են «Կենդանին և մեռյալը» ու «Խումար»

վեպերի տեսական եւ գեղագիտական հիմքերը: Այս աշխատությունները

հիմք են հանդիսացել «Ծառերը» և «Մեր վազքը" ժողովածուների ստեղծման

համար, որտեղ Հրանտ Մաթեւոսյանը, ներկայացնելով իր սերնդի մի շարք

գրողների առանձնահատկությունները, դեռ շարունակում է հավատարիմ

մնալ ճշմարիտ գրականության հանդեպ ունեցած իր տեսակետին:

«Կենդանին և մեռյալը» ու «Խումարը» առանձնանում են նաև թարմ

կառուցվածքային առանձնահատկություններուվ. հեղինակն հմտորեն

համատեղում է վեպերի եւ էսսեների ժանրը, ռեպորտաժը եւ պատմողական

տարրերը:

N. Avagyan

The Literary and Cultural Questions in the Short Story

"The Alive and The Dead" by Grant Matevosyan

Summary

The article observes the theoretical and esthetic basics of the works "The

Alive and the Dead" and "Khumar" which served as serious prerequisites for

creation of collections "The Trees" and "Our Run" where Grant Matevosyan,

representing of characteristic features of a number of writers of his generation,

still remains committed to his own vision of the true literature. The works had

some fresh structural features also: the author skillfully had combined a genre of

the story and essay, elements of the story and reporting.

Page 78: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

78

ԼՈՒՍՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին

ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հայցորդ

E-mail: [email protected]

ՀՏԴ 070.48

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ «ԹԱՏՐՈՆ. ԲԱՐԵԿԱՄ ՄԱՆԿԱՆՑ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ

ԱՌԻԹՈՎ

Բանալի բառեր և արտահայտություններ. Հակոբ Պարոնյան, երգի-

ծաբան, «Թատրոն. բարեկամ մանկանց», մանկապատանեկան մամուլ,

պարբերական, հրատարակություն, խորագիր, պատմվածք, ժողովրդական

բանահյուսություն:

Ключевые слова и выражения: Акоп Паронян, юморист, “Театр — друг

детей”, детский пресс, газета, издание, заголовок, история, фольклор.

Key words and expressions: Hakob Paronyan; humorist, “Theatre. Friend of

children”, children press, periodical, edition, headline, story, folklore.

Արևմտահայ գրականությանը նվիրված գրքերում, տարաբնույթ

հոդվածներում հպանցիկ է անդրադարձ կատարվել «մանկական

հատվածին»: Նկատելի է, որ արևմտահայ գրողների ստեղծագործու-

թյուններից շատերը հասցեագրված են նաև կրտսեր, միջին և բարձր

տարիքի երեխաներին ու պատանիներին, բայց նրանցից քչերն են գրել

հատկապես երեխաների համար: Նույնիսկ հայ մանկապատանեկան

գրականության պատմությանը նվիրված ուսումնասիրություններում,

արևմտահայ մանկագրության անդրադարձներն ընդհանուր բնույթ են կրել:

1876-ի հունվարի 1-ին հրապարակ է գալիս «Թատրոն. բարեկամ

մանկանցի» առաջին համարը: Դա ըստ էության առաջին մանկական

պարբերականն էր հայ իրականության մեջ1: Խնամքով տպագրված,

գեղեցիկ նկարներով զարդարված, բազմազան նյութեր պարունակող մի

հրատարակություն էր, որն անկեղծ զրույց էր խմբագրի և երեխաների միջև:

1 Դեռևս 1855 թ. Մեսրոպյան վարժարանի սաների ջանքերով Զմյուռնիայում լույս են

տեսել «Թութակ հայկազյան» և «Երկասեր» պարբերականները, որտես տպագրվել

են նաև մանկական երկեր, համելուկներ, սակայն դրանք դժվար է համարել

մանկական պարբերականներ: Իրավացի է այն դիտողությունը, թե «Թութակ

հայկազյանը» «ավելի շուտ դպրոցականների ընթեցանության համար

նախատեսված նյութերի ուրույն ժողովածուի տպավորություն է թողնում» (Մ.

Հակոբյան, Հայկական մանկական մամուլի առաջին օրգանները,

«Պատմաբանասիրական հանդես, 1963»):

Page 79: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

79

Դեռևս իր խմբագրած նախորդ պարբերականի՝ «Թատրոնի» ծանուցագրում

նա ընդգծել էր, որ «ազգային մանկտույն դաստիարակության և հմտության

նպաստելու մտոք՝ որոշած եմք առաջիկա տարեգլխեն սկսեալ թերթ մը

հրատարակել…, որ գեղեցիկ պատկերով զարդարյալ ըլլալեն ի զատ, պիտի

պարունակե կրթական, բարոյական, պատմական, վիպական և այլ տղայոց

միտքը սրելու հատուկ հոդվածներ: Պիտի ջանանք զիրենք ընթերցանության

և ուսման ընտելացնել…»2: Պարոնյանը նշում է, որ այն երեխաների համար

լինելու է «գրական ծաղկոց մը»:

Մանկական պարբերականի խմբագիրը մանուկներին հասցեագրված

գրականության հիմնական գաղափարներից մեկն էր համարում

մարդասիրությունը: Նրա նպատակն էր` դաստիարակել հասարակական

պարտքի բարձր զգացումով օժտված, ինչպես և ճշմարտության ու

ժողովրդի բարօրության համար պայքարող մարդ-քաղաքացուն:

Ճշմարտությունը հեշտ ու հանգիստ ձևով չի հաղթանակում: Չար ու նենգ

մարդկանց կողմից ճշմարիտը, բարին հաճախ բռնադատվում են:

Պարոնյանը փորձում էր ցույց տալ, թե ովքե՞ր էին ազնիվ ու արդար

վաստակով ապրող մարդկանցից խլում գեղեցիկը, բարին, լավը:

Ծնողներին ու դաստիարակներին գործարար խորհուրդներ էր տալիս, թե

ինչ պետք է անի նրանցից յուրաքանչյուրը «պատվավոր մարդ և

ներհուն քաղաքացի» պատրաստելու համար: Այդ քաղաքացու առաջին

հատկանիշը հայրենասիրությունն է. «…Որ ազգեն ալ որ ըլլաս, ինչ վիճակի

մեջ ալ որ գտնվիս, դու պահապան զինվոր մըն ես հայրենիքիդ, նա ալ

իրավունք ունի քու գիտությանդ, առաքինությանդ, զգացմանդ և բոլոր

գործերուդ արդյունքը վայելելու: Մի հարցուներ թե ինչ է քու պարտքդ

հայրենիքիդ. սիրե ու կը սիրվիս: Զինվո՞ր ես, հայրենիքիդ ծառայել մտածե,

արհեստավո՞ր, ճարտարությունդ բանեցուր հայրենիքիդ զարգացման

համար, գիտո՞ւն, հայրենիքիդ օգուտը խորհե և ուրիշին սորվեցուր»3:

«Թատրոն. բարեկամ մանկանց» երկշաբաթաթերթի առաջին համարի

խմբագրականն ընթերցողներին ծանոթացնում է պարբերականի ծրագրին,

բովանդակությանը, առաջադիր նպատակներին. «Իմ պզտիկ

կարդացողներս. այս «Թատրոն» լրագիրը 15 օրը հեղ մը պիտի

տպվի`հատկապես ձեզի համար: Ինոր որ ձեր հայրերը կամ ձեր մեծերը

ամեն օր խոշոր լրագիրներ կը կարդան բան հասկանալու համար, անանկ

ալ դուք այս «Թատրոն» կարդալով ձեր չգիտցած շատ բաները պիտի

սորվիք: Շատ դասեր պիտի տամ ձեզի, և ամեն շաբաթու համար պիտ

2 «Թատրոն», 1875, №175, էջ 2: 3 «Թատրոն. բարեկամ մանկանց», 1877, №25, էջ 99:

Page 80: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

80

նայիմ. երբ որ դասերնիդ աղեկ սերտած ըլլաք, պիտի թոխեմ համարնիդ.

նորըզնոր դասեր պիտի տամ, զբոսանքներ ալ պիտի սահմանեմ ձեզի,

աղվոր պատմություններ պիտի պատմեմ, խաղեր պիտի սովորեցնեմ,

հանելուկներ (պիլմեճե) պիտի ըսեմ ձեզի, որ լուծեք: Եվ այս ամեն բաները

աղեկ հասկցնելու համար` գեղեցիկ պատկերներ ալ պիտի դնեմ այս

«Թատրոնին» մեջ, անոր համար` չըլլա որ այս լրագիրը պատռտեք

կարդալեն ետքը, հապա` պահեցեք, ինտոր որ ձեր խաղալիքը կը պահեք.

գալ անգամ նոր «Թատրոն» մըն ալ պիտի խրկեմ ձեզի, ասոր քովը դրեք և

իրարու կարեցեք. Ասանկ ամեն անգամ մեյ-մեկ նոր «Թատրոն» առնելով`

մեկ տարվան մեջ խոշոր գիրք մը ունեցած կըլլաք…»4:

Ինչ՞ ծրագրով էր ներկայանում Պարոնյանը այս նոր ասպարեզը

մտնելիս, և ո՞րն էր երկշաբաթերթի հիմնական նպատակը: Իր

հրատարակած առաջին ծանուցման մեջ խմբագիրն ասում է, որ նոր

հանդեսի գլխավոր ցանկությունն է լինելու հայ մանուկների

դաստիարակությունը. այն պարունակելու է կրթական, բարոյական,

պատմական, վիպական երկեր և այնպիսի հոդվածներ, որ կկարողանան

«տղայոց միտքը սրել»: Նա ընդգծում է նաև գլխավոր մի ուրիշ խնդիր՝

մայրենի լեզվի իմացության կարևորությունը: Դիմելով երեխաներին՝

խմբագիրը գրում էր. «Ձեր մեջ կան շատերը, որ գիտուն տղու մը չվայելելիք

բառեր կը գործածեն, անոնց հայերենը չգիտնալով»: Պարոնյանը, հանդես

գալով օտարամոլության դեմ, պաշտպանում էր այն առաջավոր դրույթը,

ըստ որի՝ պահանջվում էր մատաղ սերնդի կրթության և

դաստիարակության գործը կազմակերպել մայրենի լեզվով: Անհրաժեշտ է

նշել այն հանգամանքը, որ շատ երեխաներ էլ «բառերուն հայերենը գիտեն,

բայց չեն գործածեր»: «Թատրոնին» մեջ ես ամեն մեկին առջև հայերենը

պիտի դնեմ՝ որ դուք աշխատելով սովրիք և պետք եղած ատենը սխալ բառ

չգործածեք»: Օտար բառերի գործածումը «հայ տղու մը համար մեծ ամոթ»

համարելով՝ Պարոնյանը, հասկանալի է, պետք է անցներ գործնական

քայլերի՝ ամսագրի էջերում հրապարակելով ոչ միայն մայրենի լեզվի, այլև

հայ ժողովրդի պատմության իմացությանը նպատակաուղղված գրական-

գեղարվեստական, ճանաչողական-ուսուցողական բազմազան նյութեր`

ընդգծելով ընդհանրապես գիտելիքների, ուսման դերը, որովհետև «մարդ չի

կրնար առանց անոր կատարյալ մարդ ըլլալ»:

«Թատրոն մանկանց»-ի գրական երկերը մենք բաժանում ենք երեք

խմբի. 1) ինքնուրույն, արձակ երկեր` պատմվածքներ, առակներ,

հեքիաթների մշակումներ և այլն: 2) Չափածո երկեր` ոտանավորներ,

4 Ալբերտ Ա. Մակարյան, 2010, թ. 1, էջ 14:

Page 81: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

81

առակներ, հանելուկներ և այլն: 3) ֆրանսերենից կատարած

փոխադրություններ, թարգմանություններ:

Երկշաբաթաթերթը տուրք չէր տալիս քրիստոնեական

բարոյախոսությանը և կրոնական դոգմաներին. փոքրիկ հերոսները

գործում էին սեփական կամքի ու մտքի թելադրանքով` ներշնչված ծնող-

ների և հասարակության առջև ունեցած պարտքի զգացումով («Հնդկահավ

և Խպլիկ», «Կուկեսի մատանին» և այլն): Պարբերականում ընդգծվում էր այն

հանգամանքը, որ մանկան հոգևոր կյանքը պետք է զարգանա բնականոն

ճանապարհով: Մանուկների իսկական դաստիարակը համարում էր կյան-

քը, իրականությունը՝ իր նոր պահանջներով: Նյութերի աշխարհիկ ոգին ու

աշխարհաբար մաքուր լեզուն ինքնին վկայում էին երկշաբաթաթերթի

նախընտրած նպատակների մասին: Պարոնյանը հորդորում էր

մանուկներին ու պատանիներին` ճանաչել իրական կյանքը: Սխալ չի լինի,

եթե ասենք, որ հայրենասիրության, աշխատասիրության,

ընկերասիրության, վերջապես անձնվեր խիզախության զգացումները

թերևս ոչ մի ժանրով այնքան լավ չի հասնում երեխաներին, որքան

խրատով, հեքիաթների ու ժողովրդական բանահյուսության այլ նյութերի

գեղարվեստական մշակման միջոցով:

Մանուկներին շրջապատի հետ կապելու նպատակով Պարոնյանը

գրվածքների նյութը սովորաբար վերցնում էր առօրյայից: Օրինակ՝ 1870-ի

Կոստանդնուպոլսի Բերա թաղամասի հրդեհի նկարագրությանն էր

նվիրված «Անկախության ուժը» պատկերը: Կարևորն այստեղ այնքան

հրդեհի տեսարանի նկարագրությունը չէր, որքան երևույթի

դաստիարակչական նշանակությունը: Այն սովորեցնում էր պատանիներին

դժբախտության դեպքում ոչ թե շփոթվել, այլ ուշիմ լինել և փրկության ելքը

գտնել: Ահա թե ինչու յուրաքանչյուր համարում նույն խոսքերով

շեշտադրվում էին կարճառոտ պատմություններ, վարժության համար

նամակներ, ճառեր, ուսումնական գիտելիքներ, պատմական

տեղեկություններ, բարոյական խրատներ, հատընտիր առակներ:

Թերթը հայ երեխաներին մատուցում էր այնպիսի նյութեր, որոնք

անհրաժեշտ էին նրան «կրթյալ և գովելի տղա ըլլալու համար»:

Տպագրած պատմվածքների, հեքիաթների, զգալի մասի բովանդակությունը

գյուղական կյանքից է: Դա պետք է բացատրել մի կողմից խմբագրի

դեմոկրատական աշխարհայացքով5, մյուս կողմից` վերոհիշյալ հե-

5 Արևմտահայ ամբողջ գրական զարգացումը, հասարակական հոսանքների

պայքարը, մամուլի և քննադատության բոլոր հիմնական երևույթները սերտորեն

կապվում են Պարոնյանի անձնավորության և ստեղծագործության հետ: Պարոնյանի

Page 82: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

82

քիաթների ժողովրդական ծագումով: Ճիշտ է, Կ. Պոլիս եկած

պանդուխտները ճնշող մեծամասնությամբ ամուրիներ էին, չունեին տուն,

տեղ, ընտանիք, որտեղ երեխաներին պատմվեին հեքիաթներ, բայց այդ

ամուրի պանդուխտները գավառից բերել էին հեքիաթներ, երգեր, խաղեր,

որոնք պատմվում էին, կատարվում նրանց միջավայրում` տոն օրերին,

պատեհ առիթներով: Կա վկայություն, որ 70-ական թվականներին

Պարոնյանը սիրել է լինել նրանց միջավայրում, լսել նման

պատմություններ, տեսնել նրանց պարերը: Մի առիթով նա խոսում է

հայաստանցի այդ հայերի պարերի առանձնահատկությունների մասին:

Պետք է ենթադրել, որ որոշ ներշնչում ստացել է այդ միջավայրից:

Ուշադիր ընթերցողը կարող է իսկույն նկատել, որ Պարոնյանն իր

պարբերականը հրատարակում էր այնպիսի ժամանակներում, երբ

սուլթանական կառավարության կողմից սահմանափակվում էին ազգային

կրթության ոլորտները, նույնիսկ որոշ դպրոցներում արգելվում էր հայոց

պատմության դասավանդումը: Նման պայմաններում «Թատրոն. բարեկամ

մանկանց»-ը խիզախ քայլ էր կատարում` անդրադառնալով հայ ժողովրդի

անցյալի պատմությանը, փառաբանելով նախնիների հայրենասիրական

գործերը: Պատկերազարդ տեքստերով, ինչպես և հրապարակախոսական

բնույթի հոդվածներով երկշաբաթաթերթը մանուկներին ծանոթացնում էր

հայրենի ժողովրդի նախնիների կյանքին ու կենցաղին, Հայաստանի հին

քաղաքներին: Այսպես, Մասիս լեռը պատկերող նկարի տակ տրված է

Մասիս լեռան և Վաղարշապատի հետ կապված պատմությունը: Իսկ

հոդվածներից մեկում («Ճառախոսություն»6) նկարագրված է Վարդան

Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ մարտիկների մղած ճակատամարտը,

որ հոդվածագրի մեկնաբանմամբ մղվել է ոչ միայն հավատքի, այլ նաև

ազգի ու հայրենիքի պաշտպանության համար:

Պարոնյանն անկեղծ է իր ընթերցողի հետ: «Բայց խոսքը մեր մեջ մնա,

- գրում է նա, - գաղտուկ ըսելիք մը ունիմ ձեր ականջն ի վար: Ես այսչափ

բաներ ձեզի սորվեցնել խոստացած ատենս, կան անանկ բաներ, որ ես ալ

դիրքորոշումը մոտ երեք տասնամյակի գրական-հասարակական պայքարում աչքի

էր ընկնում հազվագյուտ հետևողականությամբ, նպատակի և միջոցների

միասնությամբ: Այն գրականությունը, որը չի նպաստում ժողովրդի մտավոր

զարգացմանը, չի համապատասխանում նրա պահանջներին, դատապարտելի է ու

մերժելի: Որպեսզի գրականությունը ծառայի ժողովրդին, պետք է հարազատորեն

արտացոլի հասարակական կյանքը, իրական հարաբերությունները և իր վճիռը

կայացնի դրանց նկատմամբ: Այս է Պարոնյանի պահանջը: («Հայ նոր գրականության

պատմություն», 1964): 6 «Թատրոն բարեկամ մանկանց», 1876, №2, էջ 15:

Page 83: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

83

ձեզմե սորվելով պիտի գրեմ, ինչպես որ այս «Թատրոնին» մեջ գրած

պատմություններուս շատը ձեզի պես պզտիկ տղոցմե սորված եմ»7:

Մանուկներին հասցեագրված այս երկշաբաթաթերթում մեծ թիվ են

կազմում թարգմանական երկերը. և դա շատ հասկանալի է, չունենալով

հիմնական աշխատակիցներ, խմբագիրը, այն էլ ոչ մանկական գրող, ի

վիճակի չէր մենակ ստեղծագործել 16 էջանոց կիսամսյա մի հանդես լցնելու

չափ նյութ:

Պարոնյանը ֆրանսերենից կատարել է փոխադրություններ,

տեղայնացնելով և՛ նկարագրվող միջավայրը, և՛ մարդկանց: Դժբախտաբար,

բուն հեղինակների անունը չտալով, չի օգնում մեզ իմանալու, թե ումի՞ց է

վերցրել ու փոխադրել դրանք: Ավելի՛ն. նա կարող է, անգամ, մոլորության

մեջ գցել ոմանց` կարծել տալով, թե առաջին դեմքով պատմվող որոշ

պատմություններ վերցված են երգիծաբանի կյանքից:

Յուրաքանչյուր համարում տպագրվում էր չորս նկար: Այս քանակը

պահպանվել է մինչև վերջը: Հանդեսում տեղ գտած յուրաքանչյուր նկար

ուշագրավ է և խնամքով ընտրված: Նրա հրատարակած հարյուրավոր

նկարների մեջ դժվար է գտնել որևէ հապճեպ կատարած գործ:

«Թատրոն. բարեկամ մանկանցը» թողել է մանկական պարբերականի

համար կարևորություն ունեցող լավ ավանդույթներ: Գեղեցիկ ձևավորումը,

ճաշակով ընտրված նկարները, գիտահանրամատչելի նյութերի

բազմազանությունը, որ գրավել են ընթերցողների ուշադրությունը, կարևոր

են մանկապատանեկան մամուլի համար: Թեև շաբաթաթերթում

գերակշռողը մանուկների մեջ ընթերցանության սեր պատվաստող

գեղարվեստական նյութերն էին՝ պատմվածքներ, հեքիաթներ,

բանաստեղծություններ, առակներ, հանելուկներ, բայց քիչ չէին նաև

գիտահանրամատչելի տարաբնույթ ուսանելի զրույցները, ակնարկները,

որոնք զանազան հետաքրքրաշարժ, գիտելիքները հարստացնող

տեղեկություններ էին հաղորդում պատմությունից, աշխարհագրությունից

(«Սեբաստիա», «Զմյուռնիա», «Վենետիկ»), բնությունից, կենդանական

աշխարհից («Կապիկ», «Գայլ», «Առյուծ», «Ռնգեղջյուր») և այլ ոլորտներից:

Մանկական պարբերականում նկատվում էր նաև Պարոնյանի

հումորը, որն իր արտահայտությունն էր գտնում հատկապես կենցաղային

առօրյա հարցերին նվիրված հոդվածներում: Անդրադառնալով

հագուստների նորաձևությանը, Պարոնյանը քննադատում էր այն

աղջիկներին ու կանանց, որոնք չարաշահում էին նորաձևությունը: «Բայց

հիմակուան նորասիրությունն ալ կուզե, որ կնիկներուն գլուխը մազե լեռ մը

7 «Թատրոն բարեկամ մանկանց», 1876, №1, էջ 2:

Page 84: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

84

ըլլա, և գլխարկն ալ լեռան մեկ քովը բուսած սունկի (մանթար) պես բան մը»:

Նման նորաձևությունը նա համարում էր «դատարկասեր թեթևամիտների

պճնասիրություն»: Ապա հորդորում էր հայ աղջիկներին «պարզասիրության

հետևին», հագնվեն «պարզ ու կոկիկ», չէ որ «քաղաքակրթյալ ազգերն ավելի

իրենց խելքը և միտքը զարդարելու ետև կըլլան, քան թե իրենց։

Պարոնյանը ուսումնասիրում էր մանուկների հոգեբանությունը,

ծանոթանում դպրոցական ցածր ու միջին տարիքի երեխաների

հետաքրքրություններին: Ուսանելի բազմազան նյութեր էին

հրապարակվում նաև շաբաթաթերթի «Մտավոր վարժություն»,

«Բարոյական դասեր», «Ձեռնածության խաղեր» և ուրիշ բաժիններում: Այս

ամենի նպատակը հայ երեխաներին բազմակողմանի կրթելը, նրանց

հայրենասիրության, մարդասիրության և մարդկային այլ վեհ զգացումներով

տոգորելն էր, արդարության, ճշմարտության, ժողովրդի ազատության ու

բարօրության համար պայքարող մարդ-քաղաքացի դաստիարակելը:

Շաբաթաթերթում տպագրվող ինչպես ճանաչողական-ուսուցողական,

այնպես էլ գեղարվեստական նյութերի զգալի մասի հեղինակն ինքը՝

Հակոբ Պարոնյանն էր, թեև նկատելի էր նաև այլ հեղինակների

մասնակցությունն այդ աշխատանքներին (Մատթեոս Մամուրյանը՝ «Մանր

վեպ» խորագրով պատմվածքներով, Գ. Այվազյանը, Ա. Գալֆայանը՝ իրենց

ինքնուրույն և Եզոպոսից, Լաֆոնտենից, Կռիլովից կատարած

թարգմանական առակներով, Ռետթեոս Պերպերյանն իր

բանաստեղծություններով և ուրիշներ):

Հ. Պարոնյանի մանկական պատմվածքներն ու զրույցները սեղմ են,

զերծ ավելորդ նկարագրությունից, աչքի են ընկնում հետաքրքրաշարժ,

պարզ ոճական հյուսվածքով, զվարճալի երանգներով, լեզուն սահուն է,

մատչելի՝ մայրենիի ոգուն հարազատ տարերքով:

Գրողի ստեղծագործական «մանկաշխարհի» յուրահատկություններն

արտահայտող այս պարբերականը գոյատևում է ընդամենը մեկ տարի:

Չնայած նյութական և այլ կարգի դժվարություններին` նա, յուրաքանչյուր

ամսի 1-ին և 16-ին հրատարակելու խոստումը պահելով, շարունակում է

մինչև 1876 թ. դեկտեմբերի վերջը, հրապարակ հանում 24 համար՝ իր

ընթերցողներին տալով բազմազան ու բազմապիսի նյութեր պարունակող

մոտ 200 էջանոց գեղեցիկ մի հավաքածու: 1876 թ. դեկտեմբերի 16-ին

հրատարակվում է պարբերականի վերջին համարը: Վերջին համարում

հուզիչ մի հայտարարությամբ հրաժեշտ է տալիս իր փոքրիկ

բարեկամներին և բաժանվում նրանցից: «Հրաժեշտ» վերնագիրը կրող

հոդվածում բացատրում է, թե ինչու է հարկադրված եղել դադարեցնելու

սիրելի հանդեսը: Դա շատ անկեղծ ու մտերմիկ խոստովանություն է, որ նա

անում է ոչ թե իր փոքրիկ ընթերցողներին, որոնցից թաքցրել էր տարվա

Page 85: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

85

ընթացքում իր կրած նյութական զոհողությունները, այլ նրանց ծնողներին,

որոնց գրպանից էր դուրս գալիս բաժանորդագիրը: Նա հետաքրքրական

փաստեր է հաղորդում հանդեսի մինչ այդ ունեցած վիճակի մասին, ասում է,

թե տպագրական գործից հասկացող ամեն ոք գիտի, որ նման բազմածախս

մի հրատարակությունը իր գոյությունը կարող է պահպանել առնվազն 1000

բաժանորդ ունենալու դեպքում, մինչդեռ իր բաժանորդների թիվը 220-ից չի

անցել:

Մանուկներին հասցեագրված այս երկշաբաթաթերթը ժամանակին

արժանացել է ժամանակի առաջադեմ մտավորականության բարձր

գնահատականին: Մատթևոս Մամուրյանը, անդրադառնալով Հակոբ

Պարոնյանի գործունեությանը, գրել է. «Երբեմն «Մեղու»-ի, այժմ մյուս

Թատրոնի8 հեղինակն ոչ միայն գիտի Թեմոկրիտեսի ծաղրն ու ծիծաղը

մեր թերությանց վրա ցույց տալ, այլ կծու ու մտացի սլաքներով տղայոց

հետ պարզ ու կրթական լեզվով խոսել, միտք բանալու, սիրտ կրթելու

համար հատուկ վեպեր բարոյական խրատներ հերյուրել,այս ավելի դժվար

արվեստ է, քան մյուսը: Ազգին մեջ որչափ շատանան այսպիսի թերթերը,

այնքան բարենշան երևույթ մը է»9:

1877 թ. հունիսի մեկին հրապարակ է գալիս «Թատրոն մանկանցը»`

նոր տնօրինությամբ և նոր խմբագրությամբ: Նույն թվականի հունիսին Կ.

Եազմաճյանը իր ձեռքն է վերցնում «Թատրոն. բարեկամ մանկանցի»

հրատարակության գործը: Պարոնյանն ստորագրել է միայն որպես

«արտոնատեր», որ ոչ մի առնչություն չուներ բովանդակության հետ: Թերթի

գաղափարական ու դաստիարակչական ուղղությունը գրեթե չի

փոխվում, հիմնականում մնում է նույնը: Այնտեղ տպագրվում էին նյութեր

նաև դպրոցական բարձր դասարանի աշակերտության համար: Վերոհիշյալ

նոր հրատարակույունը ևս մեկ տարուց ավել չտևեց: Չունենալով բավարար

թվով բաժանորդներ՝ մանկական պարբերականը 1878 թ. հունիսին ընդմիշտ

փակվեց:

Եվ արդարև, Հ. Պարոնյանը «Թատրոն մանկանցը» ոչ թե խմբագրել է

1876-1878 թթ., ինչպես հիշատակության կարգով գրվել է մինչև այժմ, այլ

խմբագրել է ուղիղ մեկ տարի, 1876 թ. հունվար ամսից մինչև դեկտեմբեր:

Նոր շրջանի «Թատրոն մանկանցը», որ լույս է տեսել 1877 թ. հունիս ամսից

մինչև 1878 թ. հունիսը, Պարոնյանի հետ չի կապվում:

8 Խոսքը «Թատրոն բարեկամ մանկանցի» մասին է, որը Պարոնյանի 1874 թ.

հրատարակած «Թատրոն» շաբաթաթերթից հետո նույնանուն վերնագրով մյուս

պարբերականն է: 9 «Արևելյան մամուլ», 1876, № 2, էջ 83:

Page 86: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

86

Լ. Հարությունյան

Դիտարկումներ «Թատրոն. բարեկամ մանկանց» պարբերականի առիթով

Ամփոփում

1876-ի հունվարի 1-ին հրապարակ է գալիս «Թատրոն. բարեկամ

մանկանցի» առաջին համարը: Կ. Պոլսում լույս ընծայելով «Թատրոն. բարեկամ

մանկանց» երկշաբաթաթերթը՝ երգիծաբանը կատարում է իր անդրանիկ

քայլերը մանկապատանեկան մամուլի հիմնադրման ու զարգացման

ուղղությամբ: Չնայած նյութական և այլ կարգի դժվարություններին` նա,

յուրաքանչյուր ամսի 1-ին և 16-ին հրատարակելու խոստումը պահելով,

շարունակում է մինչև 1876 թ. դեկտեմբերի վերջը, հրապարակ հանում 24

համար՝ իր ընթերցողներին տալով բազմազան ու բազմապիսի նյութեր

պարունակող մոտ 200 էջանոց գեղեցիկ մի հավաքածու:

Л. Арутюнян

Несколько замечаний по “Театр — друг детей”

Резюме

1 января 1876 года был опубликован первый номер издания “Театр —

друг детей”. Опубликовав еженедельную газету “Театр — друг детей” Акоп

Паронян сделал свои первые шаги в развитии молодежных СМИ. Эта газета

отражающая определенные детские черты, просуществовала всего лишь один год.

Несмотря на материальные и другие трудности он каждый месяц 1 и 16 числа

продолжает печатать газету до 1876 г. декабря. Он опубликововал 24 номера,

давая своим читателям широкий спектр материалов и прекрасную коллекцию из

200 страниц.

L. Harutyunyan

Some observations on “Theatre. Friend of children” periodical

Summary

The first number “Theatre. Friend of children” appeared on announced date in

1876 on January 1. Hakop Paronyan publishing “Theatre. Friend of children”

biweekly newspaper took his first steps for the development for children press.

Paronyan came out against xenomania, proved a foremost thesis, according to which

it was required to organize an upbringing and education of the young generation

with the native tongue. This periodical included writer's creative, the children world

peculiarities which existed only one year. He kept his promise and continued to

publish every month untill the end of 1876 January despite the material difficulty

and other things. He published over 24 numbers by giving his readers beautiful

various materials about 200 pages collection.

Page 87: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

87

ՕՎՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա

դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ

ՀՏԴ 091։821.19.0

ԳՐԱԿԱՆ ԺԱՆՐԵՐԸ 12-ՐԴ ԴԱՐԻ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ

Բանալի բառեր. ձեռագիր, ժանր, պատմագրություն, թուղթ, ներբող,

հիշատակարան, գրիչ, վանք:

Ключевые слова։ рукопись, жанр, историография, послание, ода,

колофон, переписчик, монастырь.

Keywords։ manuscript, style, historiography, epistle, ode, colophon,

scribe, monastery.

Գրական ստեղծագործությունները իրարից տաբերվում են ոչ միայն

իրենց պատմական ու գեղարվեստական բովանդակությամբ, այլև բուն

իրենց տիպով՝ տեսակներով: Գրական տեսակներ և ժանրեր

հասկացությունները հաճախ գործածվել են որպես հոմանիշներ: Հայտնի է,

որ յուրաքանչյուր գրական ժանր ունի իրեն հատուկ կառուցվածքը,

օրինաչափությունը, իրական երևույթների գեղարվեստական արտացոլման

յուրահատուկ եղանակները: Իսկ թե ի՛նչ գրական ժանրեր են ընդգրկված

12-րդ դարից մեզ հասած ձեռագրերում, կիմանանք այս հետազոտության

ընթացքում: Մաշտոցի անվ. Մատենադարանում է պահվում 12-րդ դարից

մեզ հասած շուրջ 68 ձեռագիր1, որոնցում ընդգրկուած են տարբեր ժանրերի

գործեր:

Այսպես, պատմագրությունը հայ գրականության հնագույն ժանրերից

է, այն ձևավորվել է դեռևս հինգերորդ դարում: Այն մի համադրական ժանր

է, որն իր մեջ է ամփոփում պատմականն ու գեղարվեստականը: 5-րդ դարից

մեզ հասած առաջին պատմությունը Ագաթանգեղոսի երկն է, այն կոչվում է

«Հայոց պատմություն», որը նվիրված է քրիստոնեության մուտքին և մեր

երկրում այն որպես պետական կրոն հռչակելուն: 12-րդ դարի հմր 5583

ձեռագրով մեզ է հասել Ագաթանգեղոսի Պատմությունը: Տարբեր ձեռագիր-

ժողովածուներով մեզ են հասել բազմաթիվ պատմություններ. այսպես՝ հմր

1888 ձեռագրում տեղ է գտել Եղիշեի պատմությունը հետևյալ խորագրով.

1 Ձեռագրերի համարները՝ 3906՝ Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական, 5583՝

Ագաթանգեղոս, Պատմություն, 1568, 4035, 5939՝ Գրիգոր Նարեկացի, Մատեան

Ողբերգության, 1890, 975, 948, 468, 777, 1672, 1888, 1897, 2244, 5551, 5619, 6362, 9838,

5561, 5607՝ Ժողովածուներ, 3777, 7729, 3782, 1522, 9296՝ Ճառընտիր և այլն:

Page 88: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

88

«Պատմութիւն սրբոյն Վարդանայ քաջի եւ հայոց սպարապետի եւ վկայի

Քրիստոսի, յԵղիշայէ, սրբոյ Դաւթայ երիցուէ հայցեալ գրեաց»2: Հմր 948

ձեռագիրը Ճառընտիր է, որի ստացողը և գրիչը Յովհաննես քահանան է, այս

ձեռագրի միջոցով մեզ են հասել. «Վասն Եփրեմի Ասորոյ», «Վասն կնոջն

այրոյ», «Վասն Յովսեփայ բժշկի» խորագրերով պատմությունները3:

Հմր 1522 ձեռգիրը Ճառընտիր է, գրված Հովհանավանքում, գրիչը

Հովհաննեսն է, ստացողը՝ Ռուբեն քահանան: Այս ձեռագրով 12-րդ դարում

մեզ հասած պատմություններն են. «Պատմութիւն վարուց սրբոյն Յակովբայ

Մծբնա հայրապետի, որ գրեաց Մեղիդէ աշակերտ Մարուգեի

միայնակեցի»4, «Պատմութիւն սրբոյն Բագրատայ Տոռոմոնի եպիսկոպոսի ի

Սիկիլիդւոյ կղզւոջն»5, «Պատմութիւն սրբոյն Կիպրիանոսի եպիսկոպոսի եւ

Յուստինեա կուսի, եւ վկայութիւն նոցա»6, «Պատմութիւն վասն անցից ի

հարաւային ազգէն ի վերայ Հայոց, եւ վկայութիւն Վահանայ, որդւոյ

Խոսրովու Գողթան տեառն»7, «Պատմութիւն յաղագս Սրբոյ խաչին, որ

Հացունեան կոչի, եւ թէ որպէս դարձաւ ի Պարսից աշխարհէն Խաչն

աստուածընկալ եւ յայնժամ մասն ընկալեալ տիկնոջն»8:

Հմր 1890 ձեռագիրը ժողովածու է գրուած 1172 թվականին

Կոշավանքում. գրիչը և ստացողը Դաւիթ կրոնավորն է: Ժողովածուն

պարունակում է Եղիշեի պատմությունը՝ «Պատմութիւն սրբոյն Վարդանա

քաջի եւ Հայոց սպարապետի եւ վկայի Քրիստոսի յԵղիշայէ, սրբոյ Դաւթայ

երիցու հայցեալ գրեաց»9, Թովմա Արծրունու պատմությունից՝ «Ի

պատմութենէ Թովմայի վարդապետի»10, եւ հետևյալ խորագրով

պատմությունը «Պատմութիւն վարուց սրբոյն Յակովբա, զոր գրեաց Մելիքէ

աշակերտ Մարուգէի միայնակեցի»11:

Գրիգոր Նարեկացուց մեզ հասած լավագույն և կարևորագույն

ստեղծագործությունը, ինչպես գիտենք, «Մատեան ողբերգության» պոեմն է,

որ կոչվում է նաև «Նարեկ»: 12-րդ դարի երեք առանձին ձեռագրերով մեզ է

հասել Նարեկացու «Մատեան ողբերգութեան» աղոթամատյանը: Այսպես.

2 Ձեռ. հմր 1888, թերթ 3ա: 3 Ձեռ. հմր 948, թերթ 155ա-161ա: 4 Ձեռ. հմր 1522, թերթ 21բ: 5 Նույն տեղում, թերթ 74բ: 6 Նույն տեղում, թերթ 164բ: 7 Նույն տեղում, թերթ 182բ: 8 Նույն տեղում, թերթ 521բ: 9 Ձեռ. 1890, թերթ 3ա: 10 Նույն տեղում, թերթ 206բ: 11 Նույն տեղում, թերթ 238ա:

Page 89: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

89

հմր 1568 ձեռագիրը, որի թերթերը մագաղաթ են, պահվում է Մաշտոցի անվ.

Մատենադարանում, գրվել է 1173 թվականին, ինչը հաստատվում է

ձեռագրում առկա հիշատակարանով. «ԶՎարդան աստուածամերձ

քահանայ, որ բարիոք ծերութեամբ հանգաւ ի Քրիստոս յիշեսջիք. թու[ին]

ՈՒԲ. (1173)»12, գիրը երկաթագրախառն բոլորգիր13 է և միասյուն,

հավանաբար ընդօրինակվել է Սկևռայում, գրիչն է Գրիգոր Սկևռացին,

կասկածվում է, որ ծաղկողը նույնպես ինքն է, ձեռագրի ստացողն է Ներսես

Լամբրոնացին14: Սա առաջին ձեռագիր մատեանն է, որով մեզ է հասել

Նարեկացու երկը, այն օգտագործվել է Պ. Խաչատրյանի եւ Ա. Ղազինյանի

քննական բնագրում, որպես A ձեռագիր: Այս ձեռագրում աղոթամատյանը

այսպես է խորագրված՝ «Ասացեալ Մատեան ողբերգութեան Գրիգորի

Նարեկեայ վանաց վանականի, հոգեմատեան հռետորի եւ Հայոց

փիլիսոփայի»15: 12-րդ դարի մյուս ձեռագիրը, որով մեզ է հասել Նարեկացու

երկը, հմր 4035-ն է. պահվում է Մաշտոցի անվ. Մատենադարանում,

թերթերը թուղթ են, գրված է ուղղագիծ երկաթագրով16 միասյուն, գրիչը

համարվում է Գրիգորը, իսկ ստացողը՝ Կոստանդինը: Երրորդը՝ 5939

համարի ձեռագիրն է, գրված բոլորգրով, միասյուն, գրիչը համարվում է

Մանուէն, ստացողը՝ Յուսիկը:

Ներբողը, որի ակունքները գալիս են դեռ Հին Հունաստանից, հայերեն

նշանակում է գովեստ, գովք, գովասանք միջնադարում կրել է ներբողյան

անունը: Ներբողի ժանրը հայ գրականության մեջ սկզբնավորվել է դեռ 5-րդ

դարից, շարունակվել է միջնադարում: Առաջին ներբողագիր հեղինակներ

են համարվել Մովսես Խորենացին և Դավիթ Անհաղթը: 12-րդ դարի

ձեռագիր մատյաններով մեզ են հասել հետևյալները. «Գօշի Ներբողեան ի

նոր վկայն Խոստրով» ներբողը՝ հմր 3777 ձեռագրով՝ գրուած 1185-1188

թվականներին` հավանական է, որ գրվել է Սաղմոսավանքում, գրիչը,

կազմողը, ստացողը համարվում են Մարկոս, Մխիթար եղբայրները,

ստացող է համարվում նաև Ստեփանոսը: Մյուսը՝ 3782 համարի ձեռագիրն

12 Ձեռ. հմր 1568, էջ 132ա: 13 Հայկական գրատեսակներից, որը հատուկ է երկաթագրից բոլորգրին անցման

շրջանին, այն կարելի է անվանել նաև անցման գիր – Օվսաննա Խաչատրյան: 14 Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց, հտ. Ե, Երեւան 2009, էջ 497-506: 15 Ձեռ. հմր 1568, թերթ 8ա: 16 Այն որպես գրատեսակ սկսել է գործածվել դեռևս 8-9-րդ դարերից. այս

տառատեսակը բուն մեսրոպյան բոլորգիծ երկաթագրից, որի տառաձևերը

կորություն ունեին, տարբերվում է ուղղագիծ անկյուններով և նախկին գրին զիջում է

իր չափերով: Ավելի մանրամասն տե՛ս Աբրահամյան Ա. Գ., հայոց գիր և գրչություն,

Երևան, 1973, էջ 61-70:

Page 90: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

90

է, որով մեզ են հասել բազմաթիվ ներբողներ (Բարսեղ, Դաւիթ, Մովսես

Խորենացի, Եփրեմ, Զաքարիա կթղ., Ոսկեբերան): Ներբողի գլխավոր

հատկանիշն այն է, որ այն բարի գործերի, գեղեցիկ արարքների գովերգումն

է. «Ներբողը բարի գործերի, առաքինության, գեղեցիկ հատկանիշների

գովերգությունն է»17:

Թուղթը, որպես գրական տեսակ ձևավորվել է 5-րդ դարում: Թուղթ

նշանակում է նամակ, որը նպատակաուղղված է. «Թուղթը ունի նաև

հրովարտակ իմաստը, վերջին հաշվով հրովարտակը նույնպես նամակ է՝

միայն ոչ անձնական, այսինքն՝ կոնկրետ մի մարդու ուղղված…» 18 : Ահա

12-րդ դարում հմր 3906 ձեռագրով մեզ է հասել Ներսես Շնորհալու «Թուղթ

ընդհանրական»-ը՝ գրված 1169-1170 թթ., բոլորգրով, միասյուն, հմր 1522

ձեռագրով՝«Թուղթ առ Ներսիսէ եղբար տեառն Գրիգորիսի կաթողիկոսի

Հայոց. Պատասխանի թղթոյն Գեորգայ արեւելյան եպիսկոպոսի,

առաջնորդի Սուրբ ուխտին Հաղբատա, յաղագս հետազոտելոյ առ ի

ստուգութիւն զՊատմութիւն երանելոյ նահատակի սրբոյն Սարգսի

զաւրավարին Մեծի»19, հմր 3782՝ Ճառընտիր ձեռագրով մեզ են հասել

բազմաթիվ թղթեր (Գր. եպս. Արծրունեաց, Դիոն. Արիսպագացի), հմր 1890

ժողովածու ձեռագրով հետևյալները՝ «Ստորոգութիւն պատմութեան սրբոյն

Սարգսի զաւրավարի, թէ ուր վկաեալ, կամ որպէս թարգմանեալ բերաւ ի

մեզ: Թուղթ Ներսիսի եպիսկոպոսի՝ եղբաւր Գրիգորի եւ կաթողիկոսի Հայոց՝

պատասխանի թղթոյն Գեորգայ արեւելեան եպիսկոպոսի, առաջնորդի

սրբոյ ուխտին Հաղբատայ՝ յաղագս հետազաւտելոյ առ ի ստուգութիւն

զպատմութիւնս երանելոյ նահատակին սրբոյն Սարգսի»20:

Միջնադարում գոյություն ունեցող յուրօրինակ գրական երևույթներ

են ձեռագրերի հիշատակարանները, որոնք արձակ կամ չափածո ձևով են

հանդես գալիս և տեղեկություն են հաղորդում տվյալ ձեռագրի գրչության

վայրի, թվականի, ձեռագրի գրչի, ստացողի, ծաղկողի մասին, օրինակ՝

կարդալով հմր 1568 ձեռագրի հիշատակարանը՝ հասկանում ենք, որ տվյալ

ձեռագրի ստացողը Ներսես Լամբրոնացին է. «Ստացող սորա զՆերսէս

աստուածամերձ քահանայ յիշեսջի՛ք եւ զգրիչս՝ աղաչեմ»21, կամ կարդում

17 Արշալույս Ղազինյան, Ներբողը հայ հին գրականության մեջ (տե՛ս Հայ

միջնադարյան գրականության ժաներ, էջ 130): 18 Դոլուխանյան Աելիտա, Հայ միջնադարյան գրականության հիմնական

ուղղություններն ու ժանրերը, էջ 35: 19 Ձեռ. 1522, թերթ 296բ: 20 Ձեռ. 1890, թերթ 211ա: 21 Ձեռ. 1568, թերթ 118բ:

Page 91: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

91

ենք հետևյալ հիշատակարանը և իմանում գրչի անունը՝ «Զողորմելի գրիչս

Գրիգոր աղաչեմ յիշել ի Տէր»22:

Հիշատակարնների բազմազանությամբ և հարստությամբ հայերեն

ձեռագրերը զգալի տարբերվում են այլ ժողովուրդների ձեռագրերից:

Օ. Խաչատրյան

Գրական ժանրերը 12-րդ դարի ձեռագիր մատյաններում

Ամփոփում

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են 12-րդ դարից մեզ

հասած 68 ձեռագրեր: Հոդվածում ներկայացվում են, թե միջնադարյան

գրականության ինչ ժանրեր կան այդ ձեռագրերում: Նրանցում կան

պատմություն, թղթեր, Գր. Նարեկացու Մատյանը, ներբողներ, կրոնական

երկեր, հիշատակարաններ, ծիսական քերթվածներ:

О. Хачатрян

Литературные жанры в рукописях XII века

Резюме

В Ереванском Матенадаране имени Месропа Маштоца хранятся

дошедщие до нас 68 рукописей XII века. Статья представляет

средневековые литературные жанры, имеющиеся в этих рукописях. В них

встречаются исторические труды, послания, Книга скорбных песнопений

Григора Нарекаци, оды, религиозные трактаты, колофоны, ритуальные

произведения.

O.Khachatryan

Literary Styles in Manuscripts of the 12th Century

Summary

The collection of the Mashtots Matenadaran of Yerevan includes 68

manuscripts preserved from the 12th century. The article presents medieval

literary styles which can be found in these manuscripts. Those are historical

works, epistles, the Book of Lamentation by Grigor Narekatsi, odes, religious

treatises, colophons, ritual works.

22 Նույն տեղում, թերթ 234ա:

Page 92: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

92

ՀԱՍՄԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական

Ֆակուլտետի մագիստրոս

ՀՏԴ 821.19.0

ՆԱՂԱՇ ՀՈՎՆԱԹԱՆԻ ԽՆՋՈՒՅՔԻ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԳԵՐԸ

Բանալի բառեր. խնջույք, ուրախություն, մարդ, մարդասիրություն,

բնություն, հավերժություն, կենսասիրություն, վայելք, աշխարհիկ։

Ключевые слова: пиршество, радость, человек, гуманизм, природа,

вечность, любовь к жизни, удовольствие, мирской.

Keywords: feasting, joy, man, humanity, nature, eternity, love of life, fun,

profane.

Ն. Հովնաթան-բանաստեղծի դիմանկարն՝ իր առավել կենսական

գույներով ու պատկերներով դրսևորվում է խնջույքի և ուրախության

երգերում։ Խնջույքն ու ուրախությունը, որպես կյանքի գլխավոր ապրում,

անցնում են նրա գրեթե բոլոր տաղերի միջով։ Բանաստեղծը կարծես

ուղղակիորեն արտահայտում է իր հույզերը, իր վերաբերմունքը, իր

անդիմադրելի ձգտումը՝ վայելելու կյանքը, գինին մարդուն վերածնող

բնության գրկում՝ հակադրվելով քրիստոնեական կրոնի

գաղափարախոսությանը։ Գրականագետ Աս. Մնացականյանը, մեծ դեր

վերագրելով հիշյալ տաղերին, գրում է. «Խնջույքի և ուրախության այսպիսի

տաղերին մեծ դեր էր վիճակված՝ նոր շունչ մտցնելու շարականներով ու

հոգևոր տաղերով գոհացող հասարակական հավաքույթների,

ճաշկերույթների ու հարսանիքների կենսուրախ ոլորտները։ Նաղաշ

Հովնաթանը այս առումով առաջին խոշոր բանաստեղծը, երգիչը և նվագողն

էր»1։ Կարծում ենք՝ սա արժանի գնահատական է։ Չնայած Ն. Հովնաթանից

առաջ էլ գրված են եղել խնջույքի և ուրախության երգեր, բայց,

այնուամենայնիվ, նա առաջինն է մեզանում ստեղծել այդպիսի երգերի մի

ամբողջական շարք։ Այդ երգերի թիվը հասնում է 13-ի, դրանք սիրվել են

ինչպես ժամանակակիցների կողմից, այնպես էլ սիրվել ու տարածվել են

հետագայում. «…պատճառն այդ երգերի խիստ աշխարհիկ

բովանդակությունն ու աշխարհաբար լեզուն է բանաստեղծական այն

կատարյալ ձևերի մեջ, որ ստեղծել է Նաղաշ Հովնաթանը»2։

1 Նաղաշ Հովնաթան, Տաղեր, Երևան, 1983, էջ 9-10։ 2 Նաղաշ Հովնաթան, Բանաստեղծություններ, Երևան, 1951, էջ XXIII։

Page 93: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

93

Խնջույքի և ուրախության շարքը բացվում է «Տաղ ի վերայ Այւազին

ջրաղացին. Ի Նաղաշ Յովնաթանէ ասացեալ» տաղով։ Այստեղ Հովնաթանը

գովում է Այվազի «վանօրէից նմանեալ շուրջանակի» պարիսպներով

ջրաղացը։ Այդ պատվական ջրաղացը իր շուրջն է հավաքում կյանքի

սիրահարներին։ Այսօր գուցե չկա Այվազի ջրաղացը, բայց կարևորը

ջրաղացի գոյության փաստը չէ, այլ բնության դեմ մաքառող, նրան

վերափոխող մարդկային ստեղծագործ աշխատանքը, ժամանակի ու

տարածության հեռվից ջրաղացի փրփնջագոչ ու պաղպաջական ջրերի,

ասել է թե՝ Հովնաթանի թարմ ու կենսուրախ տաղերի մնայուն արժեքը

նորօրյա տեսողությամբ։

Ն. Հովնաթանի խորհրդածությունների արդյունքը կենսառողջ մարդն

է, որի կյանքը գեղեցկանում և հարստանում է մաքրագործ աշխատանքի

շնորհիվ։ Բանաստեղծը փորձում է վառ պահել աշխատավորների,

բարիքներ ստեղծողների հիշատակը։ Եվ արդարացի է Հովնաթանն իր

մտքերի թափի մեջ.

Պարտիմք աշխատողացն ողորմի տալ մէկ բերան…3

…Աշխատողաց կեանս խնդրեցէք … (97)։ Աշխարհիկ տրամադրությունները շարունակվում են «Տաղ

Շուռութեցի Նաղաշ Յովնաթանէ ասացեալ ի վերայ ուրախութեան սեղանոյ»

տաղում։ Բանաստեղծի հոգեպարար ապրումներն իր ստեղծագործական

խառնարանից դեպի կյանք են հորդում ուրիշ ուղիով ևս.

Նստեմք ի մէջլիս, հարք և եղբայրք և մեծ պարոնայք, Գոհանամք զտէառնէ, որ ունիմք սեղան. դուք միշտ շէն կենայք, Խնդրեմք, որ այսօր, քան զամենայն օր, շատ ուրախանայք. Թասերն չինի՝ Կարմիր գինի՝ Ձեզ անուշ լինի. Աղա՜մ, է՜ Ձեզ անուշ լինի (77)։

Նկատենք, որ այստեղ և առհասարակ խնջույքի տաղերում

առաջնայինը լավ կենցաղը կամ ժամանցը չէ, ինչպես սխալմամբ գտնում են

որոշ գրականագետներ։ Ասել, թե Հովնաթանը պարզապես կոչ է անում

հավաքվել ուրախության սեղանի շուրջ ու գինի խմել, նշանակում է

չհասկանալ բանաստեղծին։ Բանաստեղծության ներքին տրամադրությունը

թելադրված է հեղինակի՝ մարդասիրության, եղբայրասիրության և

3 Նաղաշ Հովնաթան, Տաղեր, էջ 90 (այսուհետև այս ժողովածուի երգերից բոլոր

մեջբերումներին կից կդրվեն համապատասխան էջերը)։

Page 94: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

94

խաղաղասիրության հաստատման լուսավոր հավատով, և արդար է իր

պահանջի մեջ Հովնաթանը։

Ապա ում սրտի քէն ունի՝ հանէ, հաշտութեամբ մնայ, Լաւ մարդն այն է, ինչպես եկեալ է՝ էլ այնպէս գնայ, Աստուած կու սիրէք մինչև օրհնելն մարդ չի՛ վեր կենայ… …Այս մէջլիսումս տխուր և դառն մարդն չէ՛ խառն … (78)։

Ուշագրավ է այս տաղի հետ կապված Աս. Մնացականյանի այն

նկատառումը, թե Նաղաշ Հովնաթանի հաջորդը՝ Սայաթ-Նովան,

վրացական արքունիքում գերված այս տաղի հմայքով, գրեց իր «Քանի վուր

ջան իմ» երգը և ծանոթագրեց. «Էսպէս, Արութինի ասած՝ «Թասերն չինի,

կարմիր գինի» խաղի հանգում…»4։

Ն. Հովնաթանի խնջույքի և ուրախության տաղերը պիտի քննել

տարբեր տեսանկյունից. նախ՝ դրանք ունեն ճանաչողական մեծ արժեք,

ապա՝ շոշափում են մարդու և բնության փոխհարաբերությունները, իսկ

երրորդ կողմը՝ կյանքի ու մահվան բարդ փիլիսոփայական հարցն է։

Այդ երգերի ճանաչողական արժեքը բնորոշվում է այն հանգամանքով,

որ դրանք մեզ տեղեկություն են տալիս 17-րդ դարի ազգային կերակուրների

և խմիչքների մասին։

Այսպես, տաղերից մեկում կարդում ենք՝

Է՞ր չէք խնդալի, որ այսօր ունիմք լաւ գինի սառն, Ղապլու, խորովու, հաւ, քեապապներ, խաշլամայ գառն … (78)։

Ընդգծենք այս տաղերի պատկերային ավազանի մաքրությունը՝ զերծ

ամեն տեսակի արհեստականությունից և չափազանցումից, և սա կարևոր

գեղագիտական առանձնահատկություն է Հովնաթանի տաղերում։

Փոխարենը մենք տեսնում ենք ազգային ուտելիքների ու խմիչքների գովքը

ժամանակի համանվագում։

Որոշ երգերում էլ տեսնում ենք Մեծ Բարեկենդանը՝ ծիսական

մանրամասնություններով, ժողովրդական առողջ տրամադրություններով։

Ն. Հովնաթանը նկարագրում է Բարեկենդանի առատ սեղանները, որոնց

շուրջ հավաքվում են կենսուրախ մարդիկ՝ պայծառ տրամադրության

շեշտերով.

Այսօր հագէք ղումաշ ադլազն, Զարդարէք օթաղ և դարպասն, Դուրս բերէք չինի, արծաթ թասն. Հիմի ածէք չօնգուր, շաւասն, Պասին՝ չոր բոխի, քաբասն (87-88)։

4 Նաղաշ Հովնաթան, Տաղեր, էջ 9։

Page 95: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

95

Պիտի ընդգծել, որ Հովնաթանն իր տաղերում որոշ

վերապահումներով է խոսում պասի մասին։ Մ. Աբեղյանը հետևյալ կերպ է

բացատրում Հովնաթանի դիրքորոշումը։ «Պաս պահելը, մարմինը տանջելն,

ուրեմն, ոչ մի արժեք չունի հանդարձյալ կյանքի համար։ Այսպիսով մի կողմ

է դրվում մարմնատանջ ճգնավորական միտքը, և բանաստեղծը կարող է

ազատ կերպով, հանգիստ խղճով «մարմնաւոր ուրախանալ» առանց հոգուն

վնասելու երկյուղի»5։

Ն. Հովնաթանի խնջույքի և ուրախության տաղերը դուրս են գալիս

զուտ ճանաչողական սահմանագծից, և գաղափարական եզրակացությունը

մարդու և բնության միասնությունն է։ Այսպես, խնջույքի սեղանների

նկարագրության անբաժանելի մասը բնությունն է, հայրենի բնության

գեղեցկությունների նկարագրությունը։ Հովնաթանի պանթեիստական

հայացքներն արտահայտված են շատ տաղերում։ Նրա սիրտը տրոփում է

բնության հետ, և բանաստեղծն ուզում է ուրախանալ, ասել է թե՝ ապրել,

որովհետև վերջինիս գեղագիտական համակարգում ուրախանալը կարելի է

դիտել ապրելուն հոմանիշ, բնության գրկում.

Յորժամ եղև գարուն, արև ծագեցաւ, Հարաւ հողմն հնչեաց, սառն հալեցաւ, Երկիր կանանչացաւ, ծառն ծաղկեցաւ, Խմե՛նք, եղբարք, գինի, Բանն աստուած շինի (83)։

Գրականագետ Ա. Դոլուխանյանը, կարևորելով Ն. Հովնաթանի

խնջույքի և ուրախության տաղերի գեղագիտական կողմը, գրում է. «… նա

պատգամում է չափավոր կերուխումը, շեշտում խնջույքի

դաստիարակչական, ջերմացնող էությունը, պահանջում պահպանել

խնջույքի գեղագիտական կողմը՝ կանաչ խոտի վրա, աղբյուրի մոտ, ծաղկած

ծառի հովանու ներքո, սփռոցին՝ բուրումնավետ ծաղիկներ»6։

Բանաստեղծը միաժամանակ զգուշացնում է չափը չանցնել և

պարկեշտությամբ ըմպել։ Խաղաղության պաշտպանության գաղափարը

Հովնաթանի՝ մարդու և բանաստեղծի, բոլոր մտահոգությունների առանցքն

է.

Այլ և խաղաղութեամբ խմելն է հալալ, Ո՛չ հարբիլ, ո՛չ կռուիլ և ո՛չ բարկանալ,

5 Մանուկ Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, գիրք երկրորդ, Երևան,

1946, էջ 430։ 6 Աելիտա Դոլուխանյան, Հայ գրականության պատմություն (Հին և միջնադարյան

գրականություն), Երևան, 2006, էջ 17։

Page 96: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

96

Պարկեշտութեամբ ըմպել, սիրով զուարճանալ … (84)։ Ինչպես տեսնում ենք, Ն. Հովնաթանը կոչ է անում վայելել կյանքը։

Վայելումի քաղցրությունն է բանաստեղծն արտահայտում իր տաղերում,

աշխարհասիրությունը՝ սիրո և խրախճանքի ակնհայտ առավելությամբ՝

դառնության և անհուսության դիմաց։ Բնութագրական է նման

հոգեվիճակների շուրջ Ա. Չոպանյանի գնահատությունը. «Յովնաթանի

ներշնչումը ավելի է պարզ է. Անոր գլխաւոր աղբիւրն է կեանքի հրճուանքը,

երջանիկ արեւոտ խառնուածք մը, որուն համար կեանքը քաղցր եղած պէտք

է ըլլայ և որ իր երախտագիտութիւնը կը յայտնէ կեանքին՝ խանդաղատագին

անուշութիւնով մը երգելով անոր հաճոյքները որ բնութեան գողտր

գեղեցկութեանց ծոցը կը փթթին»7։

Ն. Հովնաթանը կենսասեր է, ներբողել է աշխարհիկ կյանքը, երգել

աշխարհիկ կյանքի հմայքները, հյուսել է երազների իր աշխարհը՝ լեցուն

սիրով, ջերմությամբ, ուրախությամբ և բորբոքել կյանքի ու մահվան

հավերժական առեղծվածը։.

Վաղիւն ոչ գիտես, թե զի՞նչ ծնանի, Մարդոյս կեանքն վայրի ծաղկի նմանի, Որ այսօր բացուեալ է, վաղիւն անցանի. Խմենք, եղբարք, գինի, Բանն աստուած շինի (83)։

Բանաստեղծական այս խոհը համահունչ է «Սաղմոսաց գրքի»

հետևյալ տողերին. «Մարդուն օրերը խոտի պէս են դաշտի ծաղկի պէս կը

ծաղկին։ Վասն զի հովը անոր վրայէն կ’անցնի ու ան կ’ոչնչանայ եւ ա՛լ անոր

տեղը չի ճանչնար զանիկա» (Սաղմոս, 103, 15-16)։

Այսպիսի խոհերի առումով տեղին է հիշել աշուղ Ջիվանու՝

աստվածաշնչյան թեմաների վրա հիմնված խոհափիլիսոփայական

ըմբռնումները, որոնք այնքան հարազատ են Հովնաթանի երգարվեստին.

Ի՞նչ է մարդը աշխարհի մեջ՝ ծաղկի պես անցողական, Եթե ունի մի բարի գործ, նա կը մնա հավիտյան…8

Կյանքը վաղանցուկ է, պետք է վայելել նրա րոպեական

քաղցրությունները. սա է այն կենսական գիծը, որն անցնում է Ն.

Հովնաթանի բանաստեղծության միջով և միևնույն շարունակական

տեսողությամբ արտահայտություն է գտել նաև նոր ժամանակներում, ինչը

7 Արշակ Չօպանեան, Նաղաշ Յովնաթան աշուղը եւ Յովնաթան Յովնաթանեան

նկարիչը, Փարիզ, 1910, էջ 13։ 8 Աշուղ Ջիվանի, Անհայտ երգեր, աշխատասիրությամբ՝ Թովմաս Պողոսյանի,

Երևան, 2009, էջ 476։

Page 97: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

97

խոսում է Հովնաթանի բանաստեղծության անժամանցելի գծերի մասին։

«Իրական կյանքը խելացի վայելելու խոհը, - գրում է Ա. Դոլուխանյանը, - կա

և՛ հայ միջնադարյան քնարերգության մեջ, և՛ թե նոր ժամանակներում»9։

Այսպես, հանճարեղ Սայաթ-Նովայի բանաստեղծական

տեսադաշտում ևս հնչեղություն է ստանում գոյության առեղծվածը՝ որպես

ապրումի, կենսական տրամադրության դրսևորման ընթացք.

Ո՞վ կոսե, թե յիս կու ապրիմ առուտումեն ինչրու մուտըն. Աստըձու ձեռումըն հիշտ է մարդու աշխարք ելումուտըն …10

20-րդ դարի երկրորդ կեսին Հ. Սահյանը հովնաթանյան

տրամադրությամբ և վերստին միևնույն հոգեբանական ելակետային

կացության մեջ գրելու էր.

- Խփիր այս պահի կենացը խմենք, Մի վայրկյան հետո գուցե չլինենք11։

Առողջ է ու սթափ Ն. Հովնաթանի հայացքը։ Նա կյանքի, ասել է թե՝

սուրբ պահի իմաստավորման ճանապարհն է իր համար ուղենիշ դարձրել։

Կյանքը բանաստեղծի երազի ավազանն է, և բոլոր դեպքերում նա մնում է

կյանքին սիրահարված՝ իրականության անկաշկանդ տեսողությամբ.

Այլ կե՛ր, խմէ՛ հետ ընկերաց՝ Քանի որ ֆրսանդ կայ ձեռաց, Գալ տարի՝ ո՞վ սաղ, ո՞վ մեռած… (80)։

Կարծես թե Հովնաթանի՝ «Անցեալ օրին օր չի՛ հասնի, կեղնիք

փոշիման» կենսափիլիսոփայությամբ Հովհ. Թումանյանը գրում է.

- Էս է, որ կա… Ճիշտ եմ ասում, թասըդ բե՛ր։ Էս էլ կերթա՝ հանց երազում, թասըդ բե՛ր։ Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն, Մեկն ապրում է, մյուսն ըսպասում, թասըդ բե՛ր12։

Հովնաթանի ներաշխարհի այս տրամադրությունները հարազատ են

արևելյան պոեզիային. «Իր աշխարհայացքը այն է, զոր Ովրատիոս ու

Խայեամ տարբեր շեշտերով՝ երգեցին. «կեանքը աղւոր, բայց վաղանցուկ,

կ’ըսէ Յովնաթան, պետք է օգտուիլ անոր ընծայած րոպէական

քաղցրություններէն…», - գրում է Ա. Չոպանյանը13։ Ն. Հովնաթանի

9 Աելիտա Դոլուխանյան, Համընդհանուր իմաստախոսություններ, Երևան, 2012, էջ

62։ 10 Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն խաղերի ժողովածու, Երևան,

1987, էջ 62։ 11 Համո Սահյան, Երկերի ժողովածու երկու հատորով, հ. 1, Երևան, 1894, էջ 196։ 12 Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր, Երևան, 1978, էջ 77։ 13 Արշակ Չօպանեան, նշվ. աշխ., էջ 13- 14։

Page 98: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

98

աշխարհայացքի արևելյան կողմնորոշման մասին գրում է նաև Հովհ.

Թումանյանը իր «Նաղաշ Հովնաթանը և նրա, Քուչակ Նահապետի և

Սայաթ-Նովայի սերը» գրախոսության մեջ։

Կենսասիրությամբ շնչող Ն. Հովնաթանի ստեղծած աշխարհում հենց

սկզբից էլ իբրև հայտնություն հնչում է ուրախ մոտիվը՝ գինու միջոցով

արվեստագետի արբեցումով, որպես երջանկության և կարոտի, հրապույրի

ու վայելքի ապրման լավագույն եղանակ, որպես վերջինիս խնջույքի և

ուրախության երգերի կարևոր բաղադրիչ՝ այսպիսով յուրովի մոտենալով

Օմար Խայամին։

Ներկայացնելով Ն. Հովնաթանի խնջույքի և ուրախության տաղերի

համադրական քննությունը՝ գալիս ենք այն համոզմանը, որ նրա ըմբռնումի

համաձայն մարդկային գոյության բարձր բանական սկզբունքը ճիշտ

ձևավորված արժեհամակարգն է՝ հիմնված բարության, արդարության,

եղբայրասիրության, խաղաղության սկզբունքների վրա։ Եվ սրանք

հավերժության առեղծվածի առաջնայնությունից ծնված վերժամանակյա

հարցեր են, որոնց միջոցով Ն. Հովնաթանը խոսելու է բոլոր ժամանակների

հետ։ Ակնհայտ են Հովնաթանի բանաստեղծության բովանդակության՝

Աստվածաշնչի հետ ունեցած առնչությունները, որից ստացած

ենթակայական ազդակը վերջինիս համար բացում է մի նոր նախադուռ

հայտնության և հռչակի ճանապարհին։

Հ. Հովսեփյան

Նաղաշ Հովնաթանի խնջույքի և ուրախության երգերը

Ամփոփում

Հոդվածում ներկայացրել ենք Նաղաշ Հովնաթանի խնջույքի և

ուրախության երգերը։ Ցույց ենք տվել, որ դրանք դուրս են գալիս զուտ

ճանաչողական սահմանագծից և գաղափարական եզրակացությունը

մարդու և բնության միասնությունն է։ Հատկապես կանգ ենք առել

հեղինակի բանաստեղծության մարդասիրական որակներին և վերջինիս

կենսասիրական մղումներին կյանքի յուրաքանչյուր պահի

իմաստավորման ճանապարհին՝ հանգելով այն եզրակացությանը, որ

Հովնաթանի բանաստեղծական աշխարհում մարդը ձեռք է բերում

ընդհանուր և համամարդկային գծեր։

Page 99: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

99

А. Овсепян

Песни пиршества и радости Нагаша Овнатана

Резюме

В статье представлены песни пиршества и радости Нагаша Овнатана.

Мы показали, что они находятся вне познавательной границы, и идейное

заключение является единство человека о природы. Особенно мы

остановились на гуманитарных качеств и жизнелюбие автора, на каждом

шагу осмысления жизни, и пришли к выводу, что в поэтическом мире

Овнатана, человек приобретает общие и общечеловеческие черты.

H. Hovsepyan

Songs of feasting and joy of Nagash Ovnatan

Summary

The article presents the songs of feasting and joy of Nagash Ovnatan. We

have show that they are outside the boundaries of the cognitive, and the

ideological conclusion is the unity of man and nature. Especially we stopped at the

humanitarian qualities and love for life of the author, every step of thinking about

life, and we came to the conclusion that in the poetic world of Ovnatan, the

person gets the common and universal human traits.

Page 100: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

100

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

ԵՊՀ արաբագիտության ամբիոն

Պատմական գիտությունների թեկնածու

ՀՏԴ 93/94

ԳԼԽԱՀԱՐԿԸ ԵՎ ՀՈՂԱՀԱՐԿԸ ԱՐԱԲՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՎԱՃՎԱԾ

ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. hարկատեսակ, գլխահարկ,

հողահարկ, պայմանագիր, նվաճված երկիր, հովանավորյալ դաս,

պետական և մասնավոր հողատիրույթ, գույքի անձեռնմխելիություն,

ժառանգական իրավունք, հողերի չափագրում

Ключевые слова и выражения: тип налога, подушный налог, земельный

налог, договор, побежденная страна, покровительствуемый класс,

государственные и частные земельные участки, неприкосновенность

имущества, наследное право, измерение земли.

Key words and expressions: the type of tax, poll tax, land tax, contract,

defeated country, patronized class, public and private lands, the inviolability of

property, the right to hereditary, land measurement.

Արաբական նվաճումների հետևանքով 7-րդ դարի 2-րդ կեսին

Արաբական խալիֆայության տիրապետության տակ անցան հսկայական

տարածքներ Ասիայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում:Այդ երկրները

գտնվում էին զարգացման անհամեմատ բարձր աստիճանի վրա,և

արաբները իրենց հարկային քաղաքականության մեջ հմտորեն

օգտագործեցին այդ երկրներում կիրառվող Բյուզանդական կայսրության և

Սասանյան Պարսկաստանի վարչական համակարգը,որի լուսաբանման

համար կարևոր աղբյուր է 10-րդ դարի մուսուլման պատմագիր Տաբարիի

ժամանակագրությունը:Պատմագիրը հիշատակում է, որ 6-րդ դարում

Պարսկաստանում անց է կացվել հողերի չափագրում,որն իր ավարտին է

հասցվել Խոսրով Անուշիրվանի(531-538) օրոք, որը կարգադրել էր հաշվել

նաև մարդկանց թվաքանակը1:

1 Noldeke Th., Geshichte der Perser und Araber zur Zeit der Sasaniden, aus der arabishen

Chronick des Tabari, Leiden, 1879, s.241-247.

Page 101: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

101

Օմար իբն ալ-Խատտաբ խալիֆան (634-644) նվաճված երկրների

հողային տարածքներում կիրառեց հողաչափության այս փորձը

բնակչության կողմից գանձվելիք հարկի չափը որոշելու համար: Այս մասին

վկայում է 9-րդ դարի մուսուլման պատմագիր Բալազուրին, որ Օմարը

Օսման իբն Հունայֆին ուղարկեց չափելու Իրաքի հողերը, որից հետո

սահմանվեցին հարկերը, հետո նա կնիք դրեց հինգ հարյուր հազար

մարդկանց վզերի վրա գլխահարկ վճարելու համար2: Նվաճված երկրների

այլակրոն բնակչությունը կազմում էր հովանավորյալ դասը (ահլ ալ-

զիմմա)3 պարտավորվելով վճարել գլխահարկ (ջիզյա) և

հողահարկ(խարաջ): Խարաջ տերմինը ունի հունական ծագում,այն

Մերձավոր Արևելքի երկրներում ուներ մաքս, տուրք նշանակությունը4: Ըստ

մուսուլմանական իրավագիտության դրույթների, խարաջ էր անվանվում

այն հարկը, որը գանձվում էր հողից,այն կարող էր լինել երկու

տեսակ.համամասնական խարաջ,որը ենթադրում էր բերքի որոշակի մասի

գանձում, սկսած բերքի հինգ բաժնից մինչև կեսը: Խարաջի երկրորդ

տեսակը ենթադրում էր հարկը, որը այլակրոնը վճարում էր

պարտավորվածությամբ, հողը մշակելու համար5: Խարաջի այս վերջին

տեսակը հաստատված էր Օմար խալիֆայի օրոք: Խարաջի՝ որպես

այլակրոնների վրա դրված հարկի պայմանները առաջին անգամ

գործադրվեցին Մուհամմադի կողմից Արաբական թերակղզու Խայբար

օազիսի հրեաների վրա, որոնք զրկվելով իրենց ունեցվածքից,

տարհանվեցին իրենց բնակավայրից՝պահպանելով հողը մշակելու

իրավունքը, պարտավորվելով հարկ վճարել մուսուլմանական համայնքին:

Այսպիսի հարկ գոյություն է ունեցել նաև Բյուզանդական կայսրությունում:

Արաբական նվաճումներից հետո արաբները վերցրին,փոփոխելով և

հարմարեցնելով ժամանակի պահանջներին և դրանով այն ամրագրեցին

որպես իրենց անձեռնմխելի իրավունքը նվաճված երկրների բնակչության

վրա:

Սասանյան Պարսկաստանում հողահարկի հետ միասին վճարվում

էր նաև գլխահարկ,այն վճարում էին 20-50 տարեկան տղամարդիկ, ըստ

իրենց կարողության չափի, չորս, վեց,ութ կամ տասներկու դիրհեմ չափով:

Հարուստ մարդիկ, հոգևորականները, զորքը, պետական աշխատողները

2 Al-Balazuri, Kitab al-Futuhi al-Buldan,Bayrut, 1983, p.265. 3 Ислам. Энциклопедический словарь, Москва, 1991, с.27. 4 Kharadj-Cahen Cl., EOI, IV,Brill, 1978, p. 1029. 5 Hammer J. Uber die Landervervaltung unter den Chalifate, Berlin,1835, s.119.

Page 102: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

102

ազատված էին հարկերից6: Գլխահարկը կիրառվեց նաև արաբների կողմից,

նրա սահմանումը առկա է Ղուրանում. մուսուլմանները պարտավորվում

էին պատերազմել նրանց դեմ,ովքեր չեն հավատում Ալլահին ու վերջին

օրվան,չեն արգելում այն, ինչ արգելել է Ալլահը ու նրա առաքյալը և չեն

դավանում ճշմարտության կրոնը,մինչև որ իրենց ձեռքով չտան գլխահարկը

և չնվաստացվեն7: Ըստ մուսուլման իրավագետների, ջիզյա բառը

նշանակում է փոխարինում, հատուցում.այդպես էր կոչվում հարկը, որը

վճարում էին այլակրոնները,որովհետև այն փոխարինել էր մահվանը, որին

ենթակա էին նրանք8: Գլխահարկը երկու տեսակ էր.դրված այլակրոն

բնակչության վրա խաղաղության պայմանագրով,որի պայմանները

ենթակա չէին փոփոխության անգամ պայմանագրի խախտումից հետո և

հարկ՝ դրված այլակրոնների վրա զենքի ուժով,որի չափերը սահմանվել էին

Օմար խալիֆայի կողմից(հարուստ խավից՝ 48 դիրհեմ, միջին խավից՝ 24 և

աղքատ խավից՝ 12 դիրհեմ): Ըստ միջնադարյան մուսուլման իրավագետ

Իբն ալ-Մալիքի, գլխահարկը հավասար էր չորս դինարի կամ 40 դիրհեմի, և

աղքատները պետք է վճարեին ինչքան կարող էին: Ալ-Շաֆեին գտնում է,որ

գլխահարկը պետք է լիներ մեկ դինար աղքատի և հարուստի համար9: Այս

հարկը առաջին անգամ կիրառվել է Մուհամմադ մարգարեի օրոք (610-630)

Եմենի և Բահրեյնի բնակչության նկատմամբ,որոնք վճարում էին մեկ

դինար.այն երկրներում,որտեղ դրամի ճանաչված չափը արծաթն էր, նրան

համարժեք էր տասներկու դիրհեմը:Սակայն գլխահարկի չափը կայուն

չէր,այն կարող էր վճարվել նաև բնամթերքով, հագուստով, ինչն առկա է

Մակնայի, Եմենի Նաջրան քաղաքի բնակչությանը Մուհամմադ մարգարեի

կողմից տրված պայմանագրերում10: Իսկ արդեն արաբական նվաճումների

շրջանում առաջին չորս արդարադատ խալիֆաների օրոք (632-661)

գլխահարկի և հողահարկի միջև էական տարբերություններ չկային:

Այսպես, Սիրիայի նվաճված քաղաքների բնակչությանը արաբ

զորահրամանատարների կողմից տրված պայմանագրերում գլխահարկի

չափը կամ չէր նշվում, կամ նշվում էր մեկ դինարի չափով,ինչպես Բուսրայի,

Տիբերիայի, Դամասկոսի բնակչությանը տրված պայմանագրերում11:

6 История Ирана с древнейших времен до конца 18 в. Ленинград, 1958, с. 60-61։ 7 9:29, Коран, перевод и коментарии И. Ю. Крачковского, Москва, 1986։ 8 Ал-Маверди-Меднуков Н., Палестина от завоевания ее арабами до крестовых

походов по арабским источникам, Православный Палестинский сборник, вып. 50, т,

17, с. 1330։ 9 Tritton A., The Chalipsvand their non muslim subjects ,London, 1930, p. 216։ 10 Al-Balazuri, Kitab al-Futuhi al-Buldan, p.67-68, 80։ 11 Նույն տեղում, էջ 118, 124։

Page 103: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

103

Դամասկոսի բնակչությանը Խալիդ իբն ալ-Վալիդ զորավարի կողմից

տրված պայմանագրում բնակիչները բացի գլխահարկից պարտավորվում

էին տալ նաև որոշակի քանակությամբ քացախ, ձեթ: Ալ-Բալազուրին

հիշատակում է, որ սկզբնական շրջանում Ասորիքում գլխահարկը ամեն մի

անձից վերցվում էր մեկ դինար և մեկ ջարիբ՝12 և հետո Օմարը սահմանեց

գլխահարկի հետևյալ չափերը՝ոսկի դրամ ունեցողներից՝ չորս դինար

չափով, արծաթե դրամ ունեցողներից՝ 40 դիրհեմ չափով, ըստ հարուստի

հարստության և աղքատի աղքատության13: Հալեպի, Անտիոքի

բնակչությունը ևս պարտավորվեց վճարել մեկ դինար և մեկ

ջարիբ:Վերոհիշյալ պայմանագրերով այլակրոն բնակչությունը ստանում էր

անձի, գույքի, դավանանքի ազատություն, ստանձնելով նաև մի շարք

պարտականություններ, ինչպես նորոգել կամուրջներն ու ճանապարհները,

ճանապարհ ցույց տալ մուսուլմանին, օգնել նրան խորհուրդներով,

չթաքցնել մուսուլմանների թշնամիներին իրենց տներում, չօգնել նրանց

մուսուլմանների դեմ և այլն: Իսկ որոշ քաղաքների բնակչության հետ

(Տիբերիա, Բաալբեք) բացի այս պայմաններից, հաշտություն կնքվեց նրանց

տների կեսը մուսուլմաններին զիջելու պայմանով։

Վերին Միջագետքի նվաճված քաղաքների բնակչությանը տրված

պայմանագրերով վերջիններս պետք է վճարեին մեկ դինար,որոշակի

քանակությամբ մեղր, ցորեն, քացախ, որը Ասորիքի կուսակալ Մուավիան

մտցրեց գլխահարկի մեջ14: Իսկ Ռաս ալ-Այն քաղաքի բնակչության վրա

դրված հարկը Իյադ իբն Ղանմ զորավարը սահմանեց 12, 24 և 48

դիրհեմ,կախված անձի վճարողունակության աստիճանից: Այսպիսով

արաբական նվաճումների սկզբնական փուլում գլխահարկի չափերը

Սիրիայում և Վերին Միջագետքում ծանր չեն եղել, և դա բացատրվում է այն

հանգամանքով, որ արաբները փորձում էին հաստատվել այս երկրներում,

հանդուրժողականություն ցուցաբերելով բնակչության նկատմամբ։

Սասանյան Պարսկաստանի բնակչությանը տրված պայմանագրերում

գլխահարկի չափը հաճախ չի նշվում, ինչպես զորավար Հուզիֆա իբն

Յամանի կողմից Մահ Դինարի, Նեհավենդի, Կումիսի բնակչությանր

տրված պայմանագրերում վերջիններս հարկը պետք է վճարեին ըստ իրենց

կարողության, կամ մեկ դինար չափով15: Դեռևս անծանոթ լինելով այս

12 Ջարիբը –հավասար է 2500 քառ. Մետրի(տես Хинц В., Мусульманские меры и веса

с переводом в метрическую систему, Москва, 1970, с. 73 )։ 13 Al-Balazuri, Kitab al-Futuhi al-Buldan, p.127։ 14 Նույն տեղում, էջ 176։ 15 Al-Tabari, Tarikh al-Rusul wa al-Muluk, III, Kahira, 1962, p.2633/1։

Page 104: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

104

երկրին, արաբները պայմանագրերում ցուցումներ չեն տալիս, թե

հատկապես ինչ մթերքներով պետք է գանձվեր հարկը. դրանց մեջ առկա են

կետեր, դրվագներ, որոնք բացակայում են նախորդ պայմանագրերում: Ըստ

Տաբարիի, Դիհիսթանի և Գորգանի բնակչությունը պարտավորվեց օգնել

արաբներին, որը կփոխարիներ նրանց վրա դրված գլխահարկին: Իսկ

Տաբարեստանի կառավարչի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է

վճարեր տարեկան 500 հազար դիրհեմ որպես ռազմատուգանք,

խոստանալով չեզոքություն պահպանել ռազմական հարցերում, որի

փոխարեն արաբները չէին թափանցելու այդ երկրի սահմանները՝ առանց

կառավարչի թույլտվության16: Վերջինս առաջարկեց արաբներին

հաշտություն աննշան հարկ վճարելու պայմանով, որն ընդունվեց՝ նկատի

ունենալով այդ երկրի դժվարամատչելի լինելը և բնակիչների թշնամական

վերաբերմունքը իրենց նկատմամբ: Ատրպատականի բնակչությանը տրված

պայմանագրով վերջիններս զորակոչի դեպքում ազատվում էին այդ տարվա

հարկերից: Նույն ձևով Դարբանդի կառավարիչը խնդրեց արաբ զորավարին

հարկ չդնել իր երկրի վրա, պայմանով, որ բնակիչները պատերազմի

դեպքում կկռվեն արաբների թշնամիների դեմ17: Իսկ Մուղանի

բնակչությունը պարտավորվեց որպես գլխահարկ վճարել մեկ դինար:Բացի

գլխահարկ վճարելուց, Սասանյան Պարսկաստանի բնակչությունը պետք է

ճանապարհ ցույց տար մուսուլմանին, օգներ նրան խորհուրդներով և այլն:

Հիշյալ պայմանագրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ արաբ

նվաճողները հայտնվելով իրենց համար անծանոթ երկրներում, արդեն

կարիք ունեին տեղի բնակչության օգնությանը և աջակցությանը, և

վերջիններիս զինվորական ծառայությունը փոխարինում էր գլխահարկին։

Անդրկովկասի նվաճված շրջանների բնակչությանը տրված

պայմանագրերում, որոնց մասին հիշատակում են մուսուլման

պատմագիրները, ևս շատ հաճախ չի նշվում հողահարկի կամ գլխահարկի

չափը, պատմագիրները գրում են, որ Հայաստանի նախարարները շատ

դեպքերում իրենց հողատիրական ժառանգական իրավունքները

հաստատելու համար դիմում էին արաբ զորավարներին18: Տփղիսի

բնակչությանը տրված պայմանագրով վերջիններս տարեկան հարյուր

դիրհեմ պետք է տային ջրաղացների և խաղողի այգիների համար, նշվում

է,որ գլխահարկի չափը թեթևացնելու համար չպետք է մի քանի տներ

միանային:Պայմանագրից պարզ է դառնում, որ Վրաստանում այս շրջանում

16 Al-Tabari. Tarikh al-Rusul wa al-Muluk , Kahira, 1977, IV, p. 2660/1։ 17 Նույն տեղում, էջ 2663/1-2665/1։ 18 Al-Balazuri, Kitab al-Futuhi al-Buldan, p. 196։

Page 105: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

105

գոյություն է ունեցել հողատիրության նման ձև, որը թույլ էր տալիս

միավորելու տները՝ քիչ հարկ տալու համար19:

Եգիպտոսի բնակչությանը տրված պայմանագրերում գլխահարկի չափը

նշվում է երկու դինար, բնակիչները պետք է տային որոշակի քանակությամբ

քացախ, ձիթապտղի յուղ, մեղր, նաև՝ բրդյա վերնահագուստ, թիկնոց,

տաբատ և կոշիկ: Ալ-Տաբարին հիշատակում է, որ Եգիպտոսի

բնակչությունը ստացավ գույքի, անձի ապահովություն՝ հարկ վճարելու

պայմանով20: Այսպես, Պաղեստինի, Սիրիայի, Հյուսիսային Աֆրիկայի

բնակչությանը տրված պայմանագրերում չէին երաշխավորվում տեղական

իշխանների հողատիրական իրավունքները, քանի որ այս երկրներում ուժեղ

էր պետական հողատիրությունը: Իսկ Սասանյան Պարսկաստանի և

Հայաստանի բնակչությանը տրված պայմանագրերով արդեն

երաշխավորվում էին նախարարների հողատիրական ժառանգական

իրավունքները, բնակչությունը կարողացավ պահպանել իր լեզուն և

մշակույթը։

Այսպես, 652թ. հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի

կուսակալ Մուավիայի միջև կնքված դաշնագրով Հայաստանը երեք տարով

ազատվում էր Խալիֆայության նկատմամբ հարկային պարտավորության

կատարումից և միայն ժամկետը լրանալուց հետո պետք է վճարեր հարկը,

որի չափը թողնվում էր հայերի հայեցողությանը: Նշենք, որ այսպիսի

պայման չկա արաբների կողմից նվաճված երկրների բնակչությանը տրված

և ոչ մի պայմանագրում: Հայերը կարող էին ունենալ տասնհինգ

հազարանոց հեծելազոր, որն ըստ պայմանագրի, պարտավոր էր ամեն տեղ

մասնակցել մարտերին` բացի Ասորիքից: Օտար հարձակումների դեպքում

արաբները պետք է այնքան զորք ուղարկեին Հայաստան, որքան

կպահանջեին հայերը: Նրանք չպետք է միջամտեին Հայաստանի ներքին

գործերին և որպես դրա երաշխիք ոչ միայն զորք չպետք է մտցնեին

Հայաստան, այլև երկրի բերդերում չպետք է լիներ և ոչ մի արաբ զինվոր21:

Տարեկան չնչին հարկի դիմաց Հայաստանը ստանում էր լայն

ինքնավարություն, գոնե առժամանակ պահպանվում և ապահովվում էր

երկրի անվտանգությունը: Հայ նախարարները թեև համարվելու էին

Խալիֆայության հպատակներ, սակայն պահպանելու էին իրենց ներքին

ինքնուրույնությունն ու սեփական հողատիրական ժառանգական

19 Նույն տեղում, էջ 201-202։ 20 Al Tabari, Tarikh al-Rusul wa al-Muluk, IV, p. 2581/1-2582/1։ 21 Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրությամբ Գ. Աբգարյանի, ՀՍՍՀ ԳԱ

հրատարակչություն, Երևան, 1979, էջ 164։

Page 106: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

106

իրավունքները: Պայմանագրում արտահայտված էր նաև Խալիֆայության

հայերի նկատմամբ մեղմ և զիջողական վերաբերմունքը.

արաբաբյուզանդական մրցակցության պայմաններում Հայաստանն իր

դիրքով երկու կողմերի համար կարևորություն էր ներկայացնում:

Հայկական հեծելազորի ռոճիկը տրվում էր Խալիֆայի կողմից, ինչպես-որ

այն տրվում էր մուսուլմանական բանակներին, և կարելի է փաստել, որ

արաբների կողմից նվաճված երկրներից և ոչ մեկը չի ունեցել այն լայն

ինքնավարությունն ու իրավունքները, որ տրված է եղել նախաարաբական

Հայաստանին22։

Իր հերթին 12-րդ դարի պատմագիր Ս.Անեցին հիշատակում է

հավանաբար 7-րդ դարի վերջին կամ 8-րդ դարի սկզբին հայերին տրված մի

պայմանագրի մասին, որն ակներևաբար գրվել է Մուհամմադ իբն Մրվան

զորավարի կողմից: Պայմանագրում հարկի չափը սահմանված է չորս

դրամի չափով: Բնակչությունը պատրաստվում էր արաբներին տալ նաև 3

մոդ աղացած ցորեն, ձիատոպրակ, մազե պարան: Հոգևորականները,

ազատներն ու զինվորականները ազատվում էին հարկերից23:

Հ.Մանանդյանը նշում է, որ դրամը 7-րդ դարում Մերձավոր Արևելքում

օգտագործվող արծաթե դրամն էր, իսկ 3 մոդ ցորենն էլ հավասար էրերկու

փութի: Հայ պատմաբանի հետագա դիտարկումից պարզ է դառնում, որ

հոգևորական դասը, զինվորականներն ու ազատները Օմայաններից

ստանում էին հատուկ ռոճիկ` տարեկան հարյուր հազար դահեկան

չափով24: 8-րդ դարի պատմագիր Ղևոնդը հիշատակում է այս մասին25:

Պայմանագրում հիշատակված ձիատոպրակը (կրկնապարկ), մազե

պարանը և ձեռնոցը հավանաբար արաբները իրենց զորքի կարիքների

համար էին վերցնում և որպես վաչկատուն, անասնապահ ժողովուրդ,

գերադասում էին արշավանքների ժամանակ իրենց հետ ունենալ առաջին

անհրաժեշտության ապրանքներ` չափավոր քանակով: Օմայանների

տիրապետության սկզբնական շրջանում, քանի դեռ արաբները

վերջնականապես չէին հաստատվել Հայաստանում, նրանք հարկերով չէին

ծանրաբեռնում բնակչությանը։

22Մանանդյան Հ., «Ֆեոդալիզմը Հին Հայաստանում», հրատարակություն Մելքոնյան

ֆոնդի, ՅԵրևան, 1934, էջ 253։ 23 Սամուէլ Անեցի, «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Վաղարշապատ, 1893, էջ 82։ 24 Մանանդյան Հ., Երկեր, հ. Բ, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1960, էջ 212։ 25 Պատմութիւն Ղևոնդա Մեծի վարդապետի հայոց, ի տպարանի Ի. Սկորոխոդովի,

Սանկտ Պետերբուրգ, 1887, էջ 113։

Page 107: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

107

Փաստենք, որ արաբական նվաճումների շրջանում արաբները

չունեին կայուն հարկատեսակներ և դրանց որոշակի չափերը, այդ

պատճառով էլ մուսուլման պատմագիրները շատ հաճախ հիշատակում են

գլխահարկն ու հողահարկը, որոնք ունեն Արաբական Խալիֆայության

հաստատման սկզբնական շրջանում լայն տարածում ստացած ծխահարկի

իմաստն ու նշանակությունը26: Սկզբնական շրջանում գլխահարկն ու

հողահարկը օգտագործվել են միևնույն նշանակությամբ` հարկի իմաստով:

Նաև նշենք, որ արաբ զորավարները շատ հաճախ փոխադարձ

համաձայնության գալով նվաճված շրջանների առաջնորդների հետ, նրանց

վրա նշանակում էին որոշակի հարկ, որն ավելի շուտ հիշեցնում էր

ռազմատուգանք: Հայ պատմագիրները, ի տարբերություն մուսուլման

պատմագիրների, որոշակի դեպքերում հիշատակում են հարկերի

տեսակները, չափերը: Ս.Անեցին գրում է, որ հարկերը գանձվում էին ըստ

ծխերի կամ ընտանիքների27: Արաբական նվաճումների շրջանում

արաբները հենց այդպես էլ գանձում էին հարկերը: Միայն հետագայում, երբ

Արաբական Խալիֆայությունը վերջնականապես հաստատեց իր

իշխանությունը նվաճված երկրներում, գլխահարկն ու հողահարկը` որպես

առանձին հարկեր, առանձնացվեցին իրարից և մուսուլմանական

իրավագիտության մեջ ստացան իրենց ձևակերպումները: Հայաստանում

725թ. Եզիդ խալիֆայի հրամանով Հերթ ոստիկանը աշխարհագիր

կատարեց, հաշվառման ենթարկվեցին երկրի բնակչությունը, հողերը,

անասունները, սահմանվեցին հարկերի կայուն չափերը: Այդ հաշվառումից

հետո հայ նախարարները ևս պարտավորվեցին հարկեր վճարել

Խալիֆայությանը28: Իսկ արդեն Աբբասյան խալիֆա Մանսուրի օրոք (754-

775), ինչպես հիշատակում է Ս.Անեցին, արաբները այնքան էին ճնշում

իրենց հպատակներին, որ նրանք ոչինչ չկարողանալով տալ

հարկահավաքներին, իրենց ննջեցյալների գերեզմաններն էին փորում որևէ

թանկարժեք իր գտնելու հույսով29: Էլ ավելի ծանրացնելով հարկային լուծը

հպատակների վրա, արաբները պարտադրում էին նրանց վճարել իրենց

մահացած ազգականների պարտքերը: Ղևոնդը գրում է, որ Հայաստանի

կառավարիչ Աբդուլան քահանաներին և հոգևորականներին պարտադրել

26 Մելիք-Բախշյան Ս., Հայաստանը VII-IX դարերում, «Միտք» հրատարակչություն,

Երևան, 1960, էջ 144-145։ 27 Սամուէլ Անեցի, «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», էջ 82։ 28 Մովսես Կաղանկատուացւոյ «Պատմութիւն Աղուանից աշխարհի», Մոսկվա, 1860,

էջ 258. 29 Սամուէլ Անեցի, «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», էջ 88.

Page 108: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

108

էր կազմել մահացած մարդկանց ու նրանց ընտանիքների կենդանի մնացած

անդամների ցուցակները և հարկադրել վերջիններիս, որ վճարեն իրենց

մահացած ազգականների պարտքերը30: Հայկական միջնադարյան

աղբյուրները նշում են, որ արաբները հարկերը վճարած մարդկանցից այն

չվճարածներից առանձնացնելու համար առաջինների պարանոցներին անց

էին կացնում կապարե կնիքներ31: 8-րդ դարից սկսած արաբները սկսում են

բռնագրավել նաև հայոց եկեղեցու և հոգևորականների հողերն ու

ունեցվածքը: Ըստ Ղևոնդի, Հայաստան ուղարկված հարկահավաք իբն

Դոկեն Դվինի կաթողիկոսարանի հոգևորականների ունեցվածքը խլում է,

հայոց ստեփանոս 2-րդ Դվնեցի կաթողիկոսին (788-790) մեծ

զոհողությունների գնով հաջողվեց որոշ ժամանակ ապահովել եկեղեցու ու

հոգևորականության բարվոք վիճակը32։

Այսպիսով, եթե Արաբական տիրապետության հաստատման

սկզբնական շրջանում վճարվող հարկերը` գլխահարկն ու հողահարկը,

դեռևս առանձնացված չէին իրարից, ապա արդեն հետագայում,

Աբբասյանների օրոք, հարկերը մեծ չափերի հասան և պատճառ

հանդիսացան հպատակ ժողովուրդների ընդվզումների և

ապստամբությունների համար։

Գ. Մկրտումյան

Գլխահարկը և հողահարկը արաբների կողմից նվաճված երկրների և

Հայաստանի բնակչությանը տրված պայմանագրերում

Ամփոփում

Հոդվածում ուսումնասիրության նյութ են դարձել արաբական

հարկային քաղաքականության հիմնական հարկատեսակները՝ գլխահարկն

ու հողահարկը, որոնք հետագայում իրենց ձևակերպումը ստացան

մուսսուլմանական իրավագիտության մեջ: Դրանց չափերը, որոնք

սկզբնական շրջանում եղել են չափավոր, արտահայտվել են նվաճված

երկրների և Հայաստանի բնակչությանը տրված պայմանագրերում: Իսկ

արաբական տիրապետության հաստատումից հետո հարկերի չափերը

ավելացել են, հասել աննկարագրելի աստիճանի, որոնց մասին

հիշատակում են մասնավորապես հայկական միջնադարյան աղբյուրները:

30 Ղևոնդ, Պատմություն, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1982, էջ

105. 31 Նույն տեղում: 32 Նույն տեղում։

Page 109: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

109

Г. Мкртумян

Подушные и земельные налоги в договорах, данных народам Армении и

других стран, завоеванных арабами

Резюме

В статье изучаются основные типы налогов, предусмотренные арабской

налоговой политикой – подушные и земельные налоги, которые в

дальнейшем нашли свою формулировку в мусульманском праве. Их размеры,

которые были умеренными в начальной стадии, нашли отражение в

договорах, данных народам Армении и других завоеванных стран. А после

установления арабского господства налоги увеличились, дошли до

неописуемых размеров, о чем свидетельствуют армянские средневековые

источники.

G. Mkrtumyan

The poll and land taxes in the contracts given to the populations of Armenia and

other defeated countries

Summary

The article examines the main types of taxes provided by Arab tax policy;

the poll and land taxes, that later found their formulation in Islamic law. Their

dimensions that were modest in the initial stage are reflected in the contracts

given to the people of Armenia and other conquered countries. After the

establishment of the Arab domination the taxes increased and reached the

indescribable dimensions, as evidenced by the medieval Armenian sources

Page 110: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

110

ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ արվեստի պատմության,

տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչ,

արվեստագիտության թեկնածու, դոցենտ

ՀՏԴ 008(=19)։75.04։94

ԲԱՐԵՆՊԱՍՏ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅ

ԾՈՎԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Բանալի բառեր. Ֆրանսիա, վաճառականներ, վարժարան,

արվեստագետ, ծովանկարիչ, միություն։

Ключевые слова: Франция, купцы, училище, художник, маринист,

объединение.

Key words: France, merchants, gymnasium, artist, painter of sea-scapes,

union.

Արևմտյան Հայաստանից մի շարք շնորհալի հայ երիտասարդներ

նկարչության մեջ կատարելագործվելու համար իրենց նոր տեղը գտան

եվրոպական երկրներում: Հայ մշակույթի զարգացման գործում առավել

բարենպաստ եղավ Ֆրանսիան1: Հիրավի, այն ավելի հյուրընկալ գտնվեց՝

դառնալով նրանց երկրորդ հայրենիքը:

Ֆրանսիայում հայերը առաջին անգամ հիշատակվում են VI դարից2:

Դեռ 591 թվականին Տուր քաղաքի մայր եկեղեցում հյուրընկալվել է հայ

Սիմոն եպիսկոպոսը: Փարիզի Սեն–Դընի արքայական դամբարանում

հանգչում է Ֆրանսիայում մահկանացուն կնքած Կիլիկիայի հայոց

թագավոր Լևոն Զ Լուսինյանի աճյունը: Բացի Կիլիկյան Հայաստանի

թագավորների դիվանագիտական շփումներից՝ միջնադարում հայերը

առևտրական կապեր են ունեցել ֆրանսիացիների հետ: Մի շարք

ձեռագրագիտական աղբյուրներից տեղեկանում ենք, որ հայերը այդ

շրջանում առավել զբաղվել են գորգերի վաճառքով: Փոխադարձաբար

1 Եվրոպայի ամենակարևոր հայ գաղութի մասին տե՛ս Ֆրանսահայ Տարեգիրք, 1926,

Ա տարի: 2 Ֆրանսիայի հայերի մասին բավականին տեղեկություններ ենք քաղում Ժան

Մաթորեզի հույժ կարևոր գրքից (տե՛ս J. Mathorez, Les Etrangers en France sous l’ancien

régime. Histoire de la formation de la population Francaise, 1 vol., Les Causes de la

pénétration des étrangers en France. Les Orientaux et les extra-européens dans la

population Francaise. Paris, 1919, էջ 330–350):

Page 111: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

111

ֆրանսիացիներն էլ Կիլիկիա էին բերում փարիզյան գոտիներ, հայելի, օճառ,

ածելի և այլն:

Աստիճանաբար հայ վաճառականները հաստատվում են Ֆրանսիայի

տարբեր վայրերում՝ Մարսել, Պրովանսի ծովեզրյա քաղաքներ, Տուլոն, Լիոն

և այլն: Հատկապես Լիոնում մեծ գործունեություն են ծավալում մետաքսով

զբաղվող հայ վաճառականները: Ղևոնդ Ալիշանը «Սիսական»–ի մեջ նշում

է, որ Ջուղայի հայ վաճառականները դեռ 1570–ական թվականներից

առևտրով են զբաղվել Եվրոպայում3:

XVII դարում հայ–ֆրանսիական մշակութային կապերի

ամրապնդման գործում մեծ դերակատարություն է ունեցել կարդինալ

Ռիշելյեն, որը Ֆրանսիայի նավարկության և առևտրի ընդհանուր

նախարարն էր: Հայերի առևտրական գործունեությանը զարկ տալու համար

Ռիշելյեի թույլտվությամբ արքունի տպարանում հրատարակվում են

հայերեն գրքեր:

Մի շարք տվյալների համաձայն՝ 1672 թ. Պասքալ (Հարություն)

անունով մի հայ վաճառական, սուրճ ներմուծելով Փարիզ, բացում է

քաղաքի առաջին սրճարանը (café)4: Կան տեղեկություններ, որ Փարիզում և

Վիեննայում սրճարաններ է բացել նաև Հովհաննես Աստվածատուրը

(Յոհան Դիադատո):

Ֆրանսիայում հայ գրատպության մեջ մեծ դերակատարություն է

ունեցել Ոսկան Երևանցին: 1666–1668 թթ. Ամստերդամում տպագրելով

հայերեն Աստվածաշունչ մատյանը՝ նա 1669–ին դիմում է Լյուդովիկոս XII

թագավորին՝ թույլտվություն ստանալու ֆրանսիայում տպագրատուն

բացելու համար: Վերջինիս դրական որոշմամբ 1672–1673 թթ. Մարսելում

բացվում է առաջին հայկական տպարանը, որը գործում է մինչ 1710 թ.՝

հրատարակելով շուրջ երեսուն գիրք:

Ֆրանսիայի գրավիչ ու հրապուրիչ մայրաքաղաք Փարիզը դառնում է

ուսումնասեր հայ երիտասարդների համար կրթական կենտրոն: 1669 թ. Կ.

Պոլսում հիմնվում է ֆրանսիացի թարգմանիչների ուսումնական կենտրոն,

3 Մետաքսյա իրերի վաճառքը առավել ակտիվացավ XVII դարում: Հայ

վաճառականները Արևելքի երկրներից, հատկապես Հնդկաստանից Ֆրանսիա և այլ

եվրոպական երկրներ էին բերել ասեղնագործած թաշկինակներ, շապիկներ,

ծածկոցներ, տարբեր բամբակե և մետաքսե իրեր: Ընդլայնելով իրենց առևտրական

գործունեությունը՝ նրանք Ֆրանսիա էին ներմուծել ադամանդներ և այլ թանկարժեք

քարեր: (Նոր Ջուղայի հայ խոջաների մասին տե՛ս Հ. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան,

Նոր Ջուղա. Խոջայական ապարանքների գեղարվեստական հարդարանքը (XVII–

XVIII դդ.), Եր., 2007): 4 Մինչ այդ Պասկալը 1654–ին սրճարան էր բացել Մարսելում:

Page 112: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

112

ասել է թե՝ դպրոց–վարժարան: 1700–1720 թթ. նմանատիպ վարժարան է

ստեղծվում Փարիզում, և եթե Պոլսի վարժարանում արևելյան լեզուներ էին

սովորում ֆրանսիացի երիտասարդները, ապա Փարիզի լեզվագիտական

վարժարանում (Ecole des Jeunes de Langues) ուսանում էին մասնավորապես

հայ երիտասարդները: Փարիզի լեզվագիտական վարժարանում սովորող

երիտասարդներին կոչում էին «հայ», չնայած նրան, որ այդտեղ

սովորողներից ոչ բոլորն էին ազգությամբ հայ: Սա վկայում է արևմուտքի և

արևելքի ժողովուրդների մերձեցման գործում հայերի ունեցած դերի մասին:

Իհարկե, ընդհանուր առմամբ սա դիվանագիտական մի քայլ էր հայ ուսյալ

երիտասարդներին ֆրանսիական ոգով կրթելու, ֆրանսիական

գաղափարների և Ֆրանսիայի հանդեպ սեր արթնացնելու համար5: 1798 թ.

այստեղ արդեն գործում էր հայագիտության ամբիոնը, որի առաջին վարիչն

էր լեզվաբան Շահան–Հակոբ Ջրպետյանը: Ցավոք, որոշ ժամանակ անց

արգելվեց Արևելքի քրիստոնյաների ընդունելությունը. վարժարանում

կարող էին սովորել միայն ֆրանսիացիները: Վերջիվերջո՝ 1873 թ. այն

ձուլվեց Արևելյան կենդանի լեզուների վարժարանի հետ6:

Ազգային դաստիարակության և կրթության սքանչելի օրրան դարձավ

1846 թ. հիմնադրված Փարիզի Մուրադյան վարժարանը7: Այստեղ ուսման

վեց տարիների ընթացքում կիրառվել են ֆրանսիական միջնակարգ

դպրոցների ուսումնական ծրագրերը: 1855–ին Մուրադյան վարժարանից

հեռացած հայեր Սարգիս Թեոդորյանի, Խորեն Գալֆայանի, Ամբոսիոս

Գալֆայանի և Հովհաննես Այվազովսկու եղբայր Գաբրիել Այվազովսկու

ջանքերով Փարիզում հիմնվում է Հայկազյան վարժարանը, որն իր

սկզբնական շրջանում կոչվում էր Արևելյան բազմալեզու ճեմարան: Այն

5 Աշակերտներին ոգեշնչելու համար Ֆրանսիայի թագավորը մեկընդմեջ նրանց

հրավիրում էր Վերսալ: 6 Արևելյան կենդանի լեզուների վարժարանի, նրա պատմության և հայ սաների

մասին տե՛ս J. Mathorez, Les Etrangers en France sous l’ancien régime, 2 vol., Paris, 1919–

1921, նաև Փարիզի Արևելյան կենդանի լեզուների վարժարանի պրոֆեսոր Ֆրեդերիկ

Մակլերի La France et l’Arménie, à travers l’Art et l’Histoire, Paris, 1917 և Mosaique

Orientale, Paris, 1907 աշխատությունները: Բացի նշվածներից աշխատություններից՝

հայերի և ֆրանսիացիների մերձեցման մասին շարունակական հոդվածներ են

տպագրվում Փարիզում հրատարակվող «Հառաջ» օրաթերթում (տե՛ս 1925 թ.

օգոստոսի 16–ի, օգոստոսի 23–ի, սեպտեմբերի 6–ի, սեպտեմբերի 27–ի, հոկտեմբերի

18–ի և հոկտեմբերի 25–ի համարներում): 7 Մի շարք աղբյուրներով վարժարանի պաշտոնական բացումը կայացել է 1849 թ.:

Իսկ իր տարեկան մրցանակաբաշխությունը ղեկավարել է Ֆրանսիայի կրթության

նախարարը:

Page 113: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

113

գործեց մինչ 1859 թվականը: Վարժարանների ուսումնական ծրագրերերի

համաձայն՝ աշակերտները պարտադիր կարգով ուսանում էին

նկարչություն:

1855 թվականից Փարիզում սկսում են հրատարակվել «Արևելք» և

«Մասյաց աղավնի», ապա դարավերջում հաջորդում են «Փարիզ»,

«Արևմուտք», «Անահիտը», «Բանասեր» պարբերականները:

Ավելի ուշ հայազգի արվեստագետներին Ֆրանսիայում մնալու և

ստեղծագործելու որոշմանը մեծապես նպաստեց տեղում ազգային

գեղարվեստական միությունների կազմակերպումը:

Այսպես՝ 1926 թ. Փարիզում հիմնադրվում և մինչև 1930 թ. գործում է

«Անի» հայ արվեստագետների խմբակցությունը: Այն 1927 թ. ցուցահանդես է

կազմակերպում Փարիզի «Ժորժ Պտի» պատկերասրահում (Galeries Georges

Petit), 1928 թ.՝ Բրյուսելում, ապա 1929թ.՝ Անտվերպենում, 1930թ.՝ կրկին

Փարիզի «Ժորժ Պտի» պատկերասրահում8:

Խմբակցության գլխավոր նպատակն էր՝

ա. կապեր հաստատել Փարիզում և մյուս վայրերում բնակվող հայ

արվեստագետների միջև,

բ. կազմակերպել հայ արվեստագետների ստեղծագործությունների

ցուցահանդեսներ Փարիզում և այլ կենտրոններում,

գ. ստեղծագործական հարաբերություններ հաստատել եվրոպական

նման միությունների հետ և փոխադարձաբար նպաստել հայ

արվեստագետների գործունեության աշխուժացմանը Եվրոպայում,

դ. զարկ տալ հայ հին արվեստի ուսումնասիրությանը և աշխատել այն

վերակենդանացնել արդիական ոգով,

ե. օգտակար լինել Հայաստանի գեղագիտական հաստատու-

թյուններին,

զ. հետաքրքրվել հայ հասարակական այն ձեռնարկներով, որտեղ

արվեստագետը դեր ունի կատարելու, և իր համեստ միջոցների

սահմաններում նպաստել նրանց բարվոք իրագործմանը,

է. բարոյական ու նյութական աջակցություն ցուցաբերել հայ անփորձ

արվեստագետներին:

8 Իր ստեղծման տարում միության անդամների թիվը հասնում էր 19–ի,

նախագահում էր Հովսեփ Փուշմանը, գանձապահ՝ տիկին Փուշման, քարտուղար՝

Սարգիս Խաչատուրյան, հրապարակագրական ներկայացուցիչ՝ Ռաֆայել

Շիշմանյան, փոքր անց Փուշմանյանների Ամերիկա մեկնելու պատճառով

նախագահի դերը ստանձնվում է հայ օֆորտի վարպետ Էդգար Շահինին, իսկ

գանձապահի պաշտոնը՝ Հրանտ Ղազանջյանին:

Page 114: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

114

Հետագայում Ռաֆայել Շիշմանյանի նախագահությամբ Փարիզում

հիմնվում է Հայ ազատ արվեստագետների միությունը (1931–1947):

Միությունը կազմակերպում է դասախոսություննեու ու ցուցահանդեսներ.

առաջինը՝ 1931–ին Սևրի Մուրատ–Ռափայելյան վարժարանում, ապա՝

1933, 1934, 1936, 1945 թվականներին9:

Եվրոպական, մասնավորապես ֆրանսիական միջավայրը դարձել էր

հայազգի նկարիչների մշակութային հավաքատեղի: Ահա այս և մի շարք այլ

բարենպաստ հանգամանքեր նպաստեցին ապագա մեծանուն

ծովանկարիչներ Արսեն Շաբանյանին, Վարդան Մախոխյանին և

Կարապետ Ադամյանին ընդմիշտ հաստատվելու այս երկրում՝ իրենց

ստեղծագործական հանգրվանը գտնելով ծովեզրյա քաղաքներում:

Ա. Հակոբյան

Բարենպաստ հանգամանքեր ֆրանսիայում հայ ծովանկարիչների

գործունեության համար

Ամփոփում

XIX դ. երկրորդ և XX դ. առաջին կեսերին հայ կերպարվեստի

զարգացման գործում բարենպաստ հող դարձավ Ֆրանսիան:

Դեռ վաղ ժամանակներից հայ վաճառականները հաստատվում են

Ֆրանսիայում: Ոսկան Երևանցու ջանքերով 1672–1673 թթ. Մարսելում

բացվում է առաջին հայկական տպարանը: 1846 թ. հիմնադրվում է Փարիզի

Մուրադյան, ավելի ուշ՝ Հայկազյան վարժարանը: 1855 թվականից

Փարիզում սկսում են հրատարակվել մի շարք հայալեզու պարբերականներ:

1926 թ. Փարիզում հիմնադրվում է «Անի» հայ արվեստագետների

խմբակցությունը, հետագայում՝ Հայ ազատ արվեստագետների միությունը:

Ահա այս և մի շարք այլ պարագաներ հիմք հանդիսացան ապագա

մեծանուն ծովանկարիչներին մշտական բնակություն հաստատելով

Ֆրանսիայում:

А. Акопян Благоприятные условия для деятельности армянских маринистов

во Франции

Резюме

Во второй половине XIX-го и первой половине и XX –го веков Франция стала

благодатной почвой для развития армянского изобразительного искусства.

С давних времен во Франции жили и осуществляли свою деятельность

армянские купцы. Стараниями Воскана Ереванци в 1672-1673 гг. открылась

9 Միությունը չի գործել 1939–1945 թթ.:

Page 115: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

115

первая армянская типография в Марселе. В 1846 году в Париже было основано

армянское училище Мурадян а несколько позднее – Айказян. Начиная с 1855

года в Париже публикуется ряд армянских периодических изданий. В 1926 году

в Париже образовалось творческое объединение художников "Ани", а позже -

«Союз свободных армянских художников».

Благодаря этому фактору, как и ряду других благоприятных обстоятельств,

армянские маринисты, получившие в будущем широкую известность,

обосновались во Франции.

A. Hakobyan

Favourable circumstances for Armenian sea-scapes painters’ activity in France.

Summary

France has begun a productive place for advancement of Armenian fine arts

in the second half of XIX and the first half of XX centuries.

Beginning from earlier times, Armenian merchants started establishing in

France. Thanks to Vorskan Erevantsi’s efforts 1662 – 1673, the first Armenian

print house was opened in Marseilles. In 1843 Muradyan and later Haykazyan

gymnasiums were founded in Paris. A number of Armenian journals started

publishing in France from 1855. In 1926 a union of Armenian artists group was

founded in Paris, later renamed to “Armenian free artists union”.

Mainly thanks to these and other circumstances, many Armenian see-scapes

painters have settled and established their residency in France.

Page 116: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

116

ԱՆԱՀԻՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ թանգարանագիտության,

գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դոցենտ,

բանասիրական գիտությունների թեկնածու

ՀՏԴ 27-726.1։94։655

ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՆՇԱՆՅԱՆ

Բանալի բառեր և արտահայտություններ. Հայկական սփյուռք, Սրբոց

Հակոբյանց վանք, մշակույթ, ձեռագրեր, գրքի թարգմանություն, տպարան:

Ключевые слова и выражения: Армянская Диаспора, монастырь Св.

Иакова, культура манускрипты, перевод книги, издательство.

Key words and expressions: Armenian Diaspora, Monastery of St. James,

culture, manuscripts, the translation of the book, book-printing.

Երուսաղեմի հայ գաղթավայրը արևմտահայ մշակույթի ամենախոշոր

կենտրոններից է, քանի որ համազգային ընդգրկումով և ներգործությամբ

խթանել է ոչ միայն Իսրայելի հայ գաղթօջախների, այլև բուն Հայաստանի

ազգային, կրոնական, լուսավորական և մշակութային կյանքը:Երուսաղեմի

գաղթօջախի կարևորությունը հայության մեջ ամրապնդվում է նրա

պատրիարքության` Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնների մեջ զբաղեցրած

յուրահատուկ և բարձր հեղինակությամբ: Մեզ հասած պատմական

հավաստի նյութերի հիման վրա կարելի է փաստել, որ Երուսաղեմում

հայկական սրբավայրեր գոյություն են ունեցել դեռևս Դ. Դարի վերջին և Ե.

Դարասկզբին1: Երուսաղեմի հայոց պատրիարքության փառքն ու

պարծանքն է Սիոն լեռան վրա գտնվող Ս. Հակոբյանց վանքը, որը, ըստ

ավանդության, հիմնվել է առաջին դարում:

Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում 1832 թ. Հիմնվել է հայկական

տպարան, որը մինչ օրս շարունակում է իր գործունեությունը` հակառակ

բազմաթիվ վտանգների և դժվարությունների: Ս.Հակոբյանց միաբանության

ծավալած հոգևոր-կրթական, մշակութային, հրատարակչական, գրական,

թարգմանական գործունեությանը, ի թիվս բազմաթիվ ականավոր

գործիչների, իր նպաստն է բերել նաև Մեսրոպ արքեպ. Նշանյանը2: Նա

1 Տե՛ս «Անաստաս Վարդապետի Վասն Վանօրէից որ ի Ս. Քաղաքն Յերուսաղէմ ըստ

նախնեաց մերոց գաղղիարէն թարգմանութեան», Վենետիկ, 1866, էջ 40: 2 Մեսրոպ արքեպ. Նշանյանը ծնվել է 1872 թվականին: 1887-1891 թթ. եղել է

Ժառանգավորաց վարժարանի աշակերտ, 1889-1906 թթ.` Ս. Հակոբյանց վանքի

հաշվակալ և գանձապետ, 1906-ին` մատենադարանապետ, 1911-1929 թթ.`

Page 117: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

117

կարևոր պաշտոններ է վարել կրթական և վարչական ոլորտներում:

Մեսրոպ արք. Նշանյանն իր պատանեկությունն անցկացրել է Ս.Հակոբյանց

վանքում, երբ այնտեղ իրենց գործունեությունն էին ծավալել Աստվածատուր

Հովհաննիսյան, Տրդատ Պալյան և Սահակ Խապայան միաբան

վարդապետները: 1891-1895 թթ. Եղել է ձեռագրատան տեսուչ: Հետագայում

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց տպարանում լույս է տեսնում վանքի

գանձատանը պահվող ձեռագրերի մի ցուցակ, որը կազմել էր Մեսրոպ

վարդապետ Նշանյանը3:

Մինչև 1913 թ. Նշանյանը «չարտահայտվեց հրապարակավ», սակայն

ապագան ցույց տվեց, որ լռության մեջ էլ նա մեղվաջան աշխատասիրող էր.

Ուսումնասիրում էր Մատենադարանի ու Դիվանի փաստաթղթերը, նյութեր

էր հավաքում ԺԷ.-ԺԹ. Դդ. Հայոց քաղաքական և եկեղեցական

պատմության վերաբերյալ, հրատարակության էր պատրաստում

պատմական ամբողջական գործեր: 1915-ին լույս է ընծայում «Ժամանա

կագրութիւն Գրիգոր Վարդապետի Կամախեցւոյ կամ Դարանաղցւոյ»

«ընտիր հրատա րակությունը»` առաջաբանով, հավելվածներով

(Երուսաղէմ, 1915, 667 էջ), որի մասին հիացմունքով և երախտագիտությամբ

են արտահայտվել ժամանակի մամուլում4: Գրքի տպագրության ծախսերը

հոգացել էր Սուքիաս արքեպ. Պարզյանը, որը նաև այլ կարևոր գործերի

մեկենաս էր: 1939 թ. Մեսրոպ Նշանյանը Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց

տպարանում հրատարակում է Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի

«Օրագրութիւնը» հավելվածով` ա. Թղթեր, բ. Ուղերձներ, գ. Գանձեր և ողբեր

(ՃԽԴ., 715 էջ): Բնագիրը հայերեն և հայատառ թուրքերեն է. Գիրքը

տպագրվել է «Դուրյան Մատենադարան» մատենաշարով (թ. 13): Վերոնշյալ

երկասիրությունները հիացնում են ընթերցողին. Դրանցում Մեսրոպ արք.

Նշանյանը հանդես է գալիս որպես խորագետ բանասեր և պատմագետ:

Դեռ տպագրության է սպասում մեկ այլ հավաքածու`«Կոնդակներ և

Նամակներ»-ը` Սրբոց Հակոբյանց կաթողիկոսական, պատրիարքական

դպրոցների տեսուչ, 1913-1929-ին` տպարանի տեսուչ, 1907-08 թթ.` վարչական

ժողովի անդամ, 1907-08 և 1921 թվականներին՝ Տնօրեն ժողովի անդամ, 1922-ին

ընտրվել է լուսարարապետ և այդ պաշտոնը վարել մինչև 1929 թվականը. տե՛ս Մ.

Աղաւնունի, Միաբանք և այցելուք Հայ Երուսաղէմի, Երուսաղէմ, 1929, էջ 280-281: 3 Խոսքը 130 ձեռագրերի մասին է. տե՛ս «Ցուցակ Ս. Յակոբի Գանձատան մէջ

պահուած ձեռագրաց», կազմեց Մեսրոպ վրդ. Նշանեան (3 սեպտ. 1907),

հրատարակեց Հայրիկ արքեպ. Ասլանեան` Ս. Աթոռի լուսարարապետ (16

փետրվարի 1965), 16 թերթ: 4 Տե՛ս Հ. Ն. Ա., Մահուան հունձքը հայագիտական ասպարէզի վրայ, գրախոսական.

«Հանդէս ամսօրեայ», 1947, թ. 12, էջ 641-643:

Page 118: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

118

կոնդակների, եկեղեցական ու աշխարհիկ հայտնի ազգային գործիչների

բազմաթիվ թղթակցությունների վերջին չորս դարերի դիվանը: Անտիպ է

նաև Մեսրոպ արք. Նշանյանի թարգմանած «Երուսաղէմ. Հընթացս դարուց»

աշխատությունը5: Նա ֆրանսերենից թարգմանել է մի շարք «գեղեցիկ»

պատմվածքներ, որոնք «Հայաստանի Կոչնակ»-ում հրատարակվելուց հետո

առանձին գրքով լույս են տեսել 1932 թ.` «Հատընտիր պատմվածքներ»

վերնագրով: Մեսրոպ արք. Նշանյանը հայերեն է թարգմանել Սուրբ Գրքի

«ուսման վերաբերյալ» բազմաթիվ հոդվածներ, որոնք տպագրվել են «Սիոն»

ամսագրում6: Կազմել Երուսաղեմի 1926-1943 թթ. «Օրացույցներ»-ն` ըստ

հին տոմարի: Նրա գրական և բանասիրական հոդվածները տպագրվել են

«Տարեցույցներ»-ում և զանազան լրագրերում7:

1933 թ. Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց տպարանում լույս է տեսնում

Մեսրոպ արք. Նշանյանի «Տպարան առաքելական աթոռոյն Սրբոց

Յակոբեանց Երուսաղէմի. Հարիւրամեայ յոբելեանի առթիւ (1833-1933 թթ.)»

գրքույկը, ուր շարադրված են տպարանի ստեղծման վերաբերյալ որոշ

մանրամասներ, տրված է Երուսաղեմի տպագիր հայ գրքի փոքրիկ ցանկը,

որն ընդգրկում է 1833-1933 թվականները: Այս աշխատության մեջ առաջին

անգամ նա ներկայացրել է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի տպարանի

1833-1933 թթ. Գործունեության պատմական համառոտ ուրվագիծը8:

Մեսրոպ արք. Նշանյանի այս աշխատությունը եղել է տպարանի

5 Տե՛ս անդ, էջ 642-643: 6 Տե՛ս «Կենսագրական գիծեր Մեսրոպ արքեպիսկոպոս Նշանյանի», խմբագրական.

«Հասկ», 1939, մայիս, էջ 68: 7 Տե՛ս Մ. Աղաւնունի, Միաբանք և այցելուք Հայ Երուսաղէմի, Երուսաղէմ, 1929, էջ

280-281: 8 Մեսրոպ Աղավնունին, Ավետիս Սանջյանը և Մեսրոպ Նշանյանն իրենց

աշխատություններում նշում են, որ 1914 թվականին Երուսաղեմի Ս. Հակոբյանց

տպարանում լույս է տեսել Մեսրոպ արք. Նշանյանի 110 էջանոց «Ակնարկ մը

Երուսաղէմի Ս. Յակովբեանց տպարանին վրայ» գիրքը: Այս գրքի մասին նշված է

միայն մատենագիտական աղբյուրներում, իսկ գիրքն ինքներս չենք տեսել, քանի որ

բացակայում է Հայաստանի Հանրապետության գրադարաններում: Մկրտիչ

Աղավնունին նշում է, որ Մեսրոպ արք. Նշանյանը հայկական տպագրության 400

ամյակի առթիվ վանքի 1914-ի օրացույցին կցել է «Ակնարկ մը Երուսաղէմի Ս.

Յակովբեանց տպարանին վրայ» վերնագրով պատմական մի հոդված, նույն

տպարանում հրատարակած գրքերի ցուցակ. գուցե սա վերոնշյալ գիրքն է (տե՛ս Մ.

Աղաւնունի, Միաբանք և այցելուք Հայ Երուսաղէմի, Երուսաղէմ, 1929, էջ 280-281):

Page 119: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

119

գործունեությամբ զբաղվող հետազոտողին տեղեկություններ հաղորդող

միակ աղբյուրը9:

Ազգային մեծանուն բարերար Պողոս Նուբար Փաշան, Մաղաքիա

արք. Օրմանյանի «Ազգապատում»-ի երրորդ մասի տպագրությանն

օժանդակելուց հետո (Երուսաղեմ, 1927), Բաբկեն եպս. Կյուլեսերյանի

միջնորդությամբ հոգում է նաև Սրբոց Հակոբյանց միաբանության

Ժառանգավորաց վարժարանի նշանավոր ուսուցիչ, տպարանի տեսուչ,

«Սիոն» ամսագրի առաջին խմբագիր, ժամանակի հայտնի մտավորական

Տիգրան Սավալանյանի գրաբար երկհատոր «Պատմութիւն Երուսաղէմի»

մեծարժեք աշխատության տպագրության ծախսը (Երուսաղէմ, 1931)10:

Գիրքը պետք է հանձնվեր տպագրության, սակայն Սուրբ Աթոռի գահակալ

Եղիշե Դուրյան պատրիարքը մտածելով, որ գրքի գրաբար

հրատարակությունը մատչելի կլինի միայն սակավաթիվ ընթերցողների

համար, ցանկացավ այն աշխարհաբարի վերածել, ուստի թարգմանությունը

հանձնարարեց Մեսրոպ արք. Նշանյանին: Գրքի ձեռագիրը բաղկացած է

շղագիր ԾԵ.+1517 էջից, գրված է հեղինակի ձեռքով և կրում է Սուրբ Սթոռի

ձեռագրերի մատենադարանի 2013 կարգաթիվը: Եղիշե Դուրյանը աչքի է

անցկացրել գրքի փորձ նական օրինակը և մինչև 928 էջը տեղ-տեղ

ուղղումներ արել: Նրա անակնկալ վախ ճանից հետո նույն գործը` մինչև

1088 էջը շարունակել է Բաբկեն Կյուլեսերյանը:

Մեսրոպ արք. Նշանյանը «Թարգմանողի զեկոյց»-ի մեջ նշում է, որ

ինքը` Եղիշե պատրիարք Դուրյանի օրհնությամբ քաջալերված, ձեռնարկել

է գրքի թարգմանությունը11: Թարգմանիչը գրքի բնագիրն աշխարհաբարի է

վերածել` հոգ տանելով, որ լեզուն բոլորի համար լինի պարզ, հստակ,

ընկալելի և մատչելի: Թարգմանության ընթացքում հարկ է համարել թվով

50 ծանոթագրություն ավելացնել` լուսաբանելու կամ ամբող ջացնելու

պատմական որևէ եղելություն: Նկատի առնելով գրքի ծավալը` անհրաժեշտ

է համարել այն երկու հատորի բաժանել` առանց ընդհատելու

էջահամարների կարգը: Երկրորդ հատորի վերջում ավելացրել է անձերի,

վայրերի և հատուկ անունների երկու ցանկ:

9 Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի տպարանի և այնտեղ 1833-1996 թթ.

տպագրված հայերեն գրքերի ցանկը տե՛ս Անահիտ Մուրադյան, Հայկական

տպագրությունը Երուսաղեմում (19-21-րդ դարերում), Երևան, 2010, էջ 128: 10 Գրքի տիտղոսաթերթին գրված է` «Ազգային մեծանուն բարերար հանգուցեալ

Պօղոս Փաշա Նուպար կանգնեց գրական այս կոթողը Հայկական Սիոնի վրայ» (տե՛ս

Տ. Սավալանյան, Պատմություն Երուսաղեմի, գրաբար բնագրից աշխարհաբարի

վերածեց Մեսրոպ եպս. Նշանյանը, Երուսաղէմ, 1931, հ. Ա.-Բ., էջ 1387): 11 Տե՛ս Տ. Սավալանյան, Պատմություն Երուսաղեմի, Երուսաղեմ, 1931, հ. Ա.-Բ., էջ 9:

Page 120: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

120

Տիգրան Սավալանյանն իր գրքում` հավելվածի երկու հատվածում

ներկայացրել է Սուրբ Աթոռում գտնվող կարևոր արձանագրությունների և

հանգուցյալ պատրիարքների տապանագրերի 70 ընդօրինակություն: Իսկ

թարգմանիչ Մեսրոպ Նշանյանը, ձգտելով կազմել ամբողջական

հավաքածու, ավելացրել է 586 արձանագրություն և տապանագիր, որով

արձանագրությունների ընդհանուր թիվը հասել է 656-ի: Ծեփերի տակ

ծածկված արձանագրությունները երևան հանելու և հողի տակ թաղված

բազմաթիվ տապանաքարերը կարդալու հարցում Մեսրոպ արք.

Նշանյանին օգնել են մի շարք միաբաններ, հատկապես` Մուշեղ

Հայրապետյան և Շավարշ Գույումճյան վարդապետները, որոնց

թարգմանիչը երախտագիտություն է հայտնում12: Գրքի աշխարհաբար

թարգմանությունը մամուլում բարձր է գնահատվել13:

1939 թ. Մեսրոպ արք. Նշանյանն ընտրվում է Երուսաղեմի Սուրբ

Աթոռի պատրիարք (1939-1944 թթ.)14: Մեսրոպ արք. Նշանյանը տասնյակ

տարիների անդուլ աշխատանքով անսահման անձնվիրություն և

հավատարմություն է ցուցաբերել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին,

խոնարհությամբ ծառայել Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքին, որտեղ

անց է կացրել իր հովվական կյանքի մեծ մասը15:

12 Տե՛ս անդ, էջ 12-13: 13 Տե՛ս Ն. Ակինյանի գրախոսականը այս գրքի աշխարհաբար թարգմանության

մասին. «Հանդէս ամսօրեայ», 1934, թ. Ա.-Բ., էջ 93-94: 14 Մեսրոպ արքեպ. Նշանյանի` Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց տպարանում

տարբեր տարիներին հրատարակված բոլոր երկերի ցանկը տե՛ս «Երուսաղեմի հայ

տպագիր գրքի մատենագիտություն (1833-1996 թթ.)», կազմ.` Ա. Մուրադյան, Երևան,

2011, էջ 148: 15 Տե՛ս «Տ. Մեսրոպ արքեպ. Նշանյան», խմբագրական. «Էջմիածին», 1944, հուլիս-

օգոստոս-սեպտեմբեր, էջ 11-13:

Page 121: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

121

Ա. Մուրադյան

Մեսրոպ արքեպիսկոպոս Նշանյան

Ամփոփում

Երուսաղեմը հայ հոգևոր մշակութային կյանքի հայտնի կենտրոններից

մեկն է հայկական սփյուռքում: Այնտեղ 1832 թ. Հիմնվել է հայկական տպարան,

որն առ այսօր շարունակում է հրատարակել հայերեն և օտարալեզու

արժեքավոր գրականություն: Մեսրոպ արքեպիսկոպոս Նշանյանը Հայ

Երուսաղեմի նշանավոր գործիչներից է, որը մեծապես նպաստել է տպարանի

հաստատ մանը և գործին:

А. Мурадяан

Месроп архиепископ Ншанян

Резюме

Иерусалим является одним из известных центров армянской духовно-

культурной жизни. В 1832 г. Там была основана армянская типография, которая

до сих пор продолжает издавать книги на армянском и иностранных языках.

Один из видных Армянских деятелей Иерусалима Месроп архиепископ

Ншанян, который главным образом способствовал основанию издательства.

A. Mouradyan

Mesrop archbishop Nshanyan

Summary

Jerusalem is one of the notable centers of the Armenian spiritual cultural life in

Diaspora. In 1832 an Armenian printing house was founded there which has been

publishing Armenian and foreign valuable literature up today.Mesrop archbishop

Nshanyan, one of the prominent Armenian figures of Jerusalem has greatly assisted

to the foundation and the activity of that publishing house.

Page 122: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

122

ԶԱՐՈՒՀԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՏԴ 7.071.1

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԿԱԼԸ

(մտորումներ Մարտին Պետրոսյանի ստեղծագործությունների շուրջ)

Բանալի բառեր և արտահայտություններ. Հորինված միջավայր,

անիրական մարդիկ, վերերկրային, միստիկական, դեկորատիվ,

պայմանականություն:

Ключевые слова и выражения: вымышленная среда, нереальные люди,

внеземное, мистические, декоративность, условность

Keywords and expressions: fictional environment, unreal people,

extraterrestrial, mystical, fairy tales, decorative effect, harmony and integrity

20-րդ դարի 60-ական թվականներին հայ կերպարվեստի

ասպարեզում հայտնվեց գեղանկարիչ և գրաֆիկ Մարտին Պետրոսյանը, ով

կարողացավ ստեղծել սեփական հեքիաթային աշխարհը՝ բնակեցված

գերհույզերով և զգացմունքներով ապրող մարդկանցով:

Նկարչի ստեղծագործական ուղին կարելի է պայմանականորեն

բաժանել երկու շրջանի՝ վառ և մոնոքրոմ գույների շրջաններ:

Երկու շրջաններում էլ նա ստեղծում է հավաքական պատկերներ,

միացնելով գաղափարներ, մտքեր՝ ստանում է համայնապատկերային

հնչեղ ստեղծագործություններ:

Վաղ շրջանի գործերում նկատելի են թե՛ կուբիզմի, թե՛ գոգենյան վառ

գունապնակի ազդեցությունները: Նկարչի համար կարևորը դառնում է

գույնը, որով նա ստեղծում է հարթային դեկորատիվ պատկերներ:

«Ընկերուհիներ» (1961թ., 72,5x55, կտավ/յուղաներկ, նկ. 1) աշխատանքը

կառուցված է տաք վառվռուն նարնջագույնների և սառը դեղինների

հակադրություններով: Այստեղ նկարիչը ցուցաբերել է դեկորատիվ

մոտեցում, բայց միևնույն ժամանակ, կերպարներից յուրաքանչյուրի

սանրվածքը, արդուզարդը մանրամասնորեն մշակված են նուրբ

վրձնահարվածներով: Աղջիկների ձեռքերում նազանքով պահված

ծաղիկներ են, որոնք քնարական տրամադրություն են հաղորդում նկարին:

Արտաքին թվացյալ պարզության մեջ կանացի կերպարներն այնքան

ամփոփ են և խոսուն, որ դիտողի մտքում ծնում են բազմաթիվ

զուգահեռներ՝ սկսած գոգենյան հարթային լուծումներից, ավանդական

հայկական խեցեղենում հանդիպող նազանի աղջիկների պատկերներից,

մինչև Քոչարի ստեղծագործությունների հերոսները, անգամ եգիպտական

որմնանկարները: Եվ եթե եգիպտականը խորհրդանիշեր են, Գոգենինը՝

Page 123: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

123

գունային հրավառություն, Քոչարինը՝ համամարդկային գաղափարա-

խոսություն, ապա Մարտին Պետրոսյանի մոտ շեշտված է ազգայինը:

Նրանք հայ են ոչ միայն ընդհանրացված դիմագծերով, միջավայրի

գույներով, այլև ներքին հուզականությամբ, դիտողին հաղորդվող

հուզականությամբ:

«Աղջիկները սարերում» (1972թ., 140x170, կտավ/յուղաներկ, նկ. 2 ),

«Ընկերություն» (1978թ., 150x130, կտավ/յուղաներկ) կտավների հորինվածքի

հիմքում ընկած է հորիզոնական տրոհումը: Պլանային բաժանումները

տեղադրված են մեկը մյուսի վրա: Նման կերպ պատկերում էին

միջնադարում: Ֆիգուրները ոչ թե միջավայրի մեջ են, այլ, ասես,

պատահական են այնտեղ գտնվում: Ֆոնը դիտվում է որպես ուրույն բեմի

ետնամաս կատարվող գործողության համար: Այս սիմուլտան՝

միաժամանակյա ներկայությունը, կտավներին հաղորդում է յուրահատուկ

ռիթմ, շարժում և դինամիկա: Նկարիչը, ցուցաբերելով դեկորատիվ

մոտեցում, պատկերները դարձնում է պայմանական՝ միևնույն ժամանակ

դրանց հաղորդելով կատարյալ պլաստիկա: Օգտագործելով սահմանափակ

գունապնակ՝ նկարչին հաջողվում է հասնել մեծ արտահայտչականության և

հուզականության: Արդեն ճանաչելի դարձած կերպարներում, նրանց

հանդերձանքի ձևավորումներում միջավայրում պայմանական դրվագված

բծերն ու գծերը կրկնվում են կտավից կտավ՝ ստեղծելով և համալրելով

նկարչի ստեղծած թվացյալ պարզ, բայց միևնույն ժամանակ բարդ

երևակայական աշխարհը: Այդ պարզունակության մեջ թե՛ կերպարները,

թե՛ բնությունը պարզունակ չեն, հակառակը՝ դառնում են սիմվոլների

համակարգ, որի վրա հիմնվում է նկարչի աշխարհը: Ֆորման պարզեցված է,

սակայն դիտողի կողմից մակերեսորեն չի ընկալվում: Այն բարդ է, քանի որ

յուրաքանչյուր ընդհանրացման մեջ դիտողը տեսնում և գտնում է իր

երազների աշխարհը և որքան խորանում է, այդքան տեղ կա խորանալու:

Այս պատկերների հետ խորհում ես, մտածում, լրացնում՝ դառնալով որոշ

իմաստով համաստեղծագործող: Այս կտավները չեն թողնում դիտողին

անհաղորդ, դրանք դառնում են կամուրջ-երկխոսություններ դիտողի և

նկարչի երևակայության միջև: Եվ, հանկարծ բացահայտում ես, որ այդ

երևակայական աշխարհը դարձել է քոնը, որում դու գտնում ես արդեն քեզ

ծանոթ և հարազատ դարձած կերպարներին:

Քանի որ չկա շոշափելի սահման իրականի և երևակայության,

երկնայինի և երկրայինի միջև, իսկ իրական կյանքը՝ հեքիաթայինի լոկ

խամրած արտացոլումն է, գնալով անհայտանում է բաժանող

սահմանագիծը և բևեռային տարբերությունը դադարում է գոյություն

ունենալ: Մարտին Պետրոսյանի հերոսները գտնվում են թե՛

երևակայական, թե՛ իրական աշխարհներում: Այդ մշտական

Page 124: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

124

փոփոխականության մեջ հանկարծ հասկանում ես, որ այդ հեքիաթայինը

քեզ՝ դիտողիդ համար արդեն դարձել է իրականություն: Նկարիչը կերտում է

իր տիեզերքը, իսկ նյութականն ու հոգևորը դառնում են միևնույն

գաղափարի առանձին սանդղակներ՝ ավարտուն, ներդաշնակ իրական

կյանք կոչվող միասնությանը հասնելու համար:

Մարտին Պետրոսյանի սիմվոլիկ մտածողությունը ծնեց մի

ներդաշնակ, հզոր, ազնվական համակարգ, ընդգծված օրինաչափությամբ

մտքերի և հույզերի համալիր, որը դարձավ նկարչի ներաշխարհի

արտացոլումը:

Սիմվոլիկ մտածողության շնորհիվ, նկարիչը միավորում է

ժամանակը՝ չգտնելով շոշափելի տարբերություն անցյալի և ներկայի միջև

ոչ միայն իրական, այլև տրանսցեդենտալ կյանքում: Նա հաղթահարում է

նյութականի և հոգևորի միջև գտնվող հսկայական անջրպետը: Մշտապես

ուսումնասիրելով իրական աշխարհը, փորձելով գտնել դրա անտեսանելի

էությունը, համադրելով իրականը և հեքիաթայինը, անհայտանում է դրանց

միջև եղած սահմանը: Դիտողի «հայացքը» տեղափոխվում է իրականից

դեպի երևակայականը, և այս երկու հասկացությունների տարբերությունը

դառնում է չնչին: Դա իերոֆանիայի՝ մոգական մտածողության դրսևորում է,

որը հնարավորություն է տալիս հասնելու կատարսիսի:

Մարտին Պետրոսյանի ստեղծագործություններում ոչ պակաս դեր է

հատկացված այլաբանությանը: Եթե մտահղացումը և միտքը անտեսանելի

են, ապա կերպավորման միջոցով նրանք դառնում են տեսանելի և վեր են

ածվում այլաբանության:

Նկարչի կտավներում խորհրդանիշը զգայականի և գերզգայականի

միասնությունն է, իսկ այլաբանությունը դառնում է զգայականի և ոչ

զգայականի միասնություն: Այլաբանությունը գիտակցության վերնաշերտին

պրոյեկտած խորհրդանիշն է, այն դառնում է միտումնավոր, դիտավորյալ

արտահայտում, այստեղից էլ սպառում է իր սկզբնաղբյուրը: Այն

վերափոխում է երևույթը հասկացության, իսկ հասկացությունը՝ կերպարի,

որտեղ հասկացությունը արդեն մշտապես հաղորդվում է կերպարի

օգնությամբ: Իսկ խորհրդանիշը վերափոխում է երևույթը մտքի, իսկ

այնուհետև` միտքը՝ կերպարի, և այստեղ միտքը մշտապես մնում է

անհասանելի: Այդ պատճառով, նկարչի յուրաքանչյուր ստեղծագործություն

դառնում է մտքի գոյության ֆորմա:

1960-ական թվականներին ստեղծած աշխատանքները բազմաոճ են՝

մոնունենտալ և կամերային: Հետաքրքիրն այն է, որ հիմնականում

աշխատանքների չափերը չեն գերազանցում 150 x 180 սմ, բայց կատարված

են այնպիսի ներքին հզորությամբ, լարվածությամբ, որ կարծես հսկայական

որմնապատկերներ լինեն; Այդպիսին է 1965թ. ստեղծված «Կոմպոզիցիա»

Page 125: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

125

(142x196, կտավ/յուղաներկ, նկ. 3 ) աշխատանքը: Այն որոշ իմաստով

հիշեցնում է Պիկասսոյի «Գերնիկան» և Քոչարի «Պատերազմի

արհավիրքները»: Այստեղ միախառնվել և ի մի է բերվել նկարչի ողջ

ներաշխարհը՝ խորհերն ու հուզումները: Նա փորձում է ընդգրկել աշխարհն

ամբողջությամբ, հասկանալ և իմաստավորել այն որպես ավարտուն

միասնություն: Միայն այդ մոտեցումը կարող է դառնալ իրական, քանի որ

աշխարհում ամեն բան փոխկապակցված է: Մարդը միկրոկոսմ է, որը

գտնվում է իր նախասկզբի՝ մակրոկոսմի հետ մշտական ներդաշնակության

մեջ: Այդ գիտակցումն է, որ օգնում է նկարչին միավորել, սիստեմավորել

անհատի դերը արտաքին իրականության մեջ:

Առեղծվածային և շեշտված անհատականության կրողների երկու

դիմանկար՝ «Սայաթ-Նովա» (1963թ., 134x106, կտավ/յուղաներկ, նկ. 4) և

«Ինքնադիմանկար» (1951թ., 96x76, կտավ/յուղաներկ, նկ. 5): «Սայաթ-

Նովա»-ում, ինչպես մի հավաքական համայնապատկերում, հավաքված է

այն ամենն, ինչ աղերսներ ունի մեծանուն աշուղի հետ՝ նրա գովերգած

նաիրյան աղջիկները, խորը ազգային ներշնչանքով պատկերված սիմվոլիկ

բնությունը: Կերպարը քնարական է և ինքնամփոփ. թվում է, թե անձայն

հնչում են աշուղի մեղեդիները: Մեղեդայնություն է հաղորդված նրա

կեցվածքին և ձեռքի դիրքին: Նկարիչը միջավայրը և այն լրացնող

կերպարները ներկայացրել է այնքան դիպուկ և արտահայտիչ, որ նրանցից

յուրաքանչյուրը կարող էր առանձին վերնագրվել «Սայաթ-Նովա»:

Նկարչի արվեստում հեքիաթայինի սպասումը նվազեցրեց իրականի և

երևակայականի միջև ընկած սահմանը, վայրկենականի և հավերժականի,

մարմնի և հոգու, մարդու և Աստծո, սեփական «ես»-ի և օտարացիի: Այս

ամենի առջև զրկանքներն ու անհաջողությունները թվացին չնչին և

հաղթահարելի: Մարդը ստեղծվեց Աստծո կերպարով և նմանությամբ, ինչը

պարտադրում է նրան արդարացնել և իրականացնել այդ նմանության

պատրանքը: Մարտին Պետրոսյանի կտավները դիտելիս մտածում ես, որ,

հավանաբար, Աստված դարձավ մարդ, որպեսզի մենք կարողանանք

դառնալ Աստված («Հեքիաթ», 1975թ., 65x60, խառը տեխնիկա, նկ.6 ):

Աստվածայինն է դառնում վերջնակետ, հոգևոր աճի և զարգացման

իմաստ: Սակայն ձգտելով բացարձակի, նկարիչը ակամայից և չգիտակցված

սահմանեց մի եզր, որն անցնել անհնար է, և գուցե չկա էլ դրա

անհրաժեշտությունը: Նա ստեղծեց պայմաններ, և ենթարկվեց իր իսկ

ստեղծած իրականությանը:

Մարտին Պետրոսյանի ստեղծագործություններին բնորոշ են ոչ

կոնկրետ միջավայրը, ոչ իրական մարդիկ, ոչ իրական ժամանակը: Նրա

կտավներն, ասես, միստիկ պատումներ լինեն, լեգենդներ կամ

դյուցազներգեր, որոնց մեջ արժեքների համակարգը բացահայտվում է

Page 126: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

126

ներդաշնակության և միասնականության մեջ, որտեղ կարևորվում են

կերպարները և աշխատանքի ներքին բովանդակությունը: Կատարման

միջոցներ են դառնում գույնը, գիծը, ծավալը, հարթությունը, ստվերը:

Բնականաբար, այս երկու դրսևորումները /բովանդակություն և միջոց/ չեն

կարող գտնվել միևնույն սանդղակի վրա: Եվ այդ ռիթմիկ փոփոխությունն ու

տատանումն են, որ որոշում են նկարչի կերտած իրականության

անհավասար թրթռուն ռիթմը:

1980-ականներից նկարչի գույները դառնում են մոնոքրոմ՝ միագույն,

խամրած, սակայն չեն կորցնում իրենց թափանցիկությունը: Նկարիչն

աշխատում է գրեթե մեկ գույնով: Գույնը խամրած է, կամերային: Սակայն

նրան հաջողվում է ստանալ ոչ միայն տոնային բազմազանություն, այլև

տաք և սառը տոնային համադրումներով կերտել պլանային

դասավորություն: Թվացյալ պարզությունը վկայում է խորության մասին,

երբ ամեն մի դետալ մտածված է:

Այս շրջանում նկարիչը ստեղծում է հիմնականում կանանց

դիմանկարներ (նկ. 8-10) և բնանկարներ: Կանանց կերպարներին բնորոշ է

նրբություն, փխրունություն: Հորինված երազային իրականության մեջ այս

ճենապակե գեղեցկուհիները եթերային են, որոնք, կարծես, նկարչի

մտորումները և տեսիլքներն են: Յուրաքանչյուր կերպարի համար ընտրված

է իրեն հատուկ դիմային, ֆիգուրատիվ, օժանդակ գեղանկարչական

մշակում: Մի դեպքում առանձին արտահայտչամիջոց են դառնում հետևի

պլանին ուրվագծված ոլոր-մոլոր ծավալային գծերը, մյուսի դեպքում՝

ոճավորված մազերը: Որոշ կերպարներ պատկերված են ձեռքերը աղոթողի

դիրքում՝ պատկերագրական Օրանտ տիպի նման:

Մարտին Պետրոսյանի կտավները գրավում են գծի հակիրճությամբ,

դիպուկությամբ, կայունությամբ և արտիստիկ թրթիռով:

Նրա նկարների մակերեսը բաղդատված է ռիթմիկ հարթությունների

և, չնայած նկարիչը հիմնականում կիրառում է անթափանց, պաստոզային

ներկեր, հորինվածքը ամբողջովին ողողված է լույսով, որտեղ հատվող

ձևերի նուրբ ուրվագծերը ձուլվում են ընդհանուր մթնոլորտին:

Page 127: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

127

Զ. Մանուկյան

Կախարդական իրականության տիրակալը

(մտորումներ Մարտին Պետրոսյանի ստեղծագործությունների շուրջ)

Ամփոփում

Գեղանկարիչ և գրաֆիկ Մարտին Պետրոսյանի ստեղծագոր-

ծություններին բնորոշ է հորինված միջավայրը:

Վաղ շրջանի կտավներն աչքի են ընկնում դեկորատիվ մոտեցմամբ և

վառ գունաշարով: Հասուն շրջանի աշխատանքները կատարված են

միանգամայն այլ ոճով. անգամ, դժվար է պատկերացնել, որ դրանք միևնույն

հեղինակի գործերն են: Եթե դեկորատիվ և պայմանական մոտեցումը,

վերափոխվելով, պահպանված է, ապա գույնը, գիծն ու հորինվածքային

դասավորությունը ամբողջովին այլ են: Այստեղ հեղինակը ընտրում է

պատկերման բարդ եղանակ՝ օգտագործելով միևնույն գույնի բազմաթիվ

երանգներ:

З. Манукян

Работам Мартина Петросяна присущи вымышленная среда,

внеземное время.

Резюме

Ранние работы художника отличаются декоративностью и яркой

цветовой палитрой. Картины зрелого периода выполнены в совершенно

инном стиле: иногда трудно представить, что это работы одного и того же

мастера. Хотя декоративность и условность сохраняются, но цвет, линия,

композиционное построение здесь совершенно разнятся. Художник выбирает

очень сложный художественный прием: в рамках одного цвета, варьируя его

многочисленными тонами.

Z. Manukyan

The potentate of fairy reality

Summary

Fictional environment, images of unreal people, extraterrestrial time are

inherent in Martin Petrosyan's works. His pictures are as if mystical fairy tales,

legends or powerful narrations.

Early works of the artist differ in decorative effect and bright color palette.

Pictures of the mature period are executed in absolutely other style. The artist

chooses very difficult artistic touch: within one color, varying by numerous tones.

It is difficult to hold a harmony and integrity in similar monochrome painting.

Page 128: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

128

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ՆՈՒՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի

գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու

ՀՏԴ 37 (479.25)(091)

ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԸ ՄԱՆԿԱՎԱՐԺ

Բանալի բառեր և արտահայտություններ. դպրոցաշինություն,

ուսուցչապետ, գիտական-մանկավարժական, հայագետ, ճեմարան,

Հովնանյան դպրոց, Գիտությունների Ակադեմիա:

Ключевые слова и выражения: создание школы, профессор, научно-

педагогический, арменовед, академия, школа Овнаняна, Академия Наук.

Key words and expressions: School-Building, Master, Scientific, Pedagogical,

Armenianologist, Educational Institution, Hovnanyan School, The Academy of

Sciences.

Մանկավարժության պատմությունը հատկանշվում է բազմաթիվ

նվիրյալների անուններով, որոնց մեջ իր կատարած գործի արժեքով և

նշանակությամբ ուրույն տեղ է զբաղեցնում Մանուկ Աբեղյանը: Նրա

գիտական–բանասիրական գործունեության մասին խոսվել է բազմաթիվ

անգամներ: Այս հոդվածով մենք ցանկանում ենք լուսաբանել Աբեղյանի

մանկավարժական գործունեությունը` նրան համարելով դպրոցաշինության

և հայ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության մեծագույն

նախանձախնդիրներից մեկը: Մանուկ Աբեղյանը երկարամյա

վաստակավոր դաստիարակ և ուսուցչապետ է, ներհուն ուսւմնասիրողը

մեր հին ու նոր լեզվի ու գրականության:

Մանուկ Աբեղյանի գիտական–մանկավարժական աշխատություն-

ներն այսօր դարձել ուղեցույցներ հայոց լեզու և գրականություն

դասավանող ուսուցիչների համար: Նա մի խոշոր հայագետ է, որը

վիթխարի ժառանգություն է թողել մեզ, և մեր`ուսուցչությամբ

զբազվողներիս պարտքն է յուրացնել այդ ժառանգությունը, Մանուկ

Աբեղյանի նման հետևողականորեն ու անդադրում աշխատել այն

հիմնահարցերի լուծման վրա, որոնք ուսումնական հաստատություններում

դեռ անլուծելի կամ սակավ ուսումնասիրված են մնացել:

Ոչ միայն ամեն մի ուսուցիչ, այլև յուրաքանչյուր գրագետ հայ անհատ,

որ կոչում ունի հայոց լեզվի և գրականության ուսուցման ասպարեզում

առաջնակարգ դեր կատարելու, տարրական պարտականություն պետք է

համարի շարունակ խորանալու հայրենագիտության մեջ, հարստացնելու

Page 129: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

129

իր լեզվական գիտելիքները` ուսումնասիրելով Մանուկ Աբեղյանի

մանկավարժական փորձն ու գիտական աշխատությունները: : Այդպես մենք

կարող ենք լրջորեն արտահայտել մեր հարգանքն ու սերը մեծ ուսուցչի

գործունեության հանդեպ:

Մանուկ Աբեղյանի մանկավարժական գործունեությունը պայմանա-

կանորեն կարելի է բաժանել երեք փուլերի: Առաջին փուլը սկսվում է նրա

ուսանելու տարիներից. դեռևս ճեմարանում սովորելու տարիներին Մանուկ

Աբեղյանը ուշի ուշով հետևում էր ուսուցչի՝ Էջմիածնի համեստ

միաբաններից մեկի Մակար վարդապետի դասավանդման մեթոդին,

սաներին կրթելու նրա կարողություններին: Դասավանդման հմտություններ

սովորում է նաև իր ուսուցիչներից՝ հայտնի բանասեր և հայագետ

Կարապետ Կոստանյանից, մանկավարժ Սեդրակ Մանդինյանից, որոնք

ազգի հոգևոր բարգավաճման գլխավոր հիմքը տեսնում են ուսման և

կրթության մեջ:

Գնահատելով Ճեմարանում նրա ձեռք բերած գիտելիքները և

գրական-մանկավարժական պատրաստվածությունը` հիմնարկության

տեսչությունը նորավարտ Մանուկ Աբեղյանին նշանակում է

դասարանական բաժնի ուսուցիչ: Ուսանողության և ուսուցչության

տարիներին նա Ճեմարանում ընկերական և բարեկամական կապեր է

հաստատում մի շարք ուրիշ ճեմարանցիների հետ` Ստեփան

Մալխասյանց, Ստեփան Կանայանց, Մկրտիչ Ղազարյան, Միկ. Ադոնց և

ուրիշներ, որոնք հետագայում դարձան անվանի դեմքեր մանկավարժական

և հայագիտական ասպարեզներում: Աբեղյանը Էջմիածնի ճեմարանի

դպրոցում աշխատելու տարիներից սկսած հայոց լեզվի և գրականության

դասավանդությումը իրականացնում էր ընթերցանությունը և վերլուծական

մտածողությունը զարգացնելու մեթոդով. Սաներն ընթերցում էին մեր թե՛

արևելյան և թե՛ արևմտյան աշխարհաբարով նոր գրականությունից որոշ

հատվածներ, աշխատում էին ընտիր ու կանոնավոր գրական լեզվով

վերապատմել կարդացածը, նույնիսկ որոշակի կտորներ անգիր էին անում.

«Ընտրվում են, իհարկե, այնպիսի հատվածներ, որ ընտիր ու ճոխ լեզվով են,

գրում է Աբեղյանը,- թեպետ ընտրությունը շատ նեղ սահմանում է լինում,

որովհետև դասագիրք չլինելով՝ կարդում են մի քանի հեղինակի մի քանի

երկերից միայն: Վերլուծում են կարդացած հատորների կազմությունը,

մասերի տրամաբանական կապակցությունը և այլն: Սովորում են այդ

հատվածների մեջ պատահած անծանոթ բառերի ու դարձվածների

Page 130: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

130

նշանակությունը, անսովոր քերականական ձևերը, ամբողջ

քերականությունը»1:

Գևորգյան ճեմարանում երկու տարի (1885- 1887) պաշտոնավարելուց

հետո Մանուկ Աբեղյանը հրավիրվում է Շուշիի թեմական դպրոցը` որպես

հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: Երեք տարի (1887-1890) նա

դասավանդում է այդ դպրոցում` պաշտոնակից ունենալով Նիկ. Մելիք-

Թանդեյանին (հետագայում` Ներսես արքեպիսկոպոս), Սամվել

Գյուլզադյանին (Ֆիրդուսու Շահ-նամեի թարգմանիչը), Հակոբ

Ճաղարբեդեյանին, Գաբրիել վարժապետ Ղուլիքևխեյանին և մի շարք

վաստակավոր մանկավարժների:

Մանուկ Աբեղյանը Շուշի` թեմական դպրոցում սովորելու է տանում

նաև իր եղբոր որդուն`Արտաշես Աբեղյանին` ստանձնելով նրա ուսման և

դաստիրակության հոգսը: Այստեղ է, որ գործուն ղեկավարի` Մանուկ

Աբեղյանի և թեմական դպրոցի մի քանի ուսուցիչների մասնակցությամբ

կազմվում է գրական-մանկավարժական մի խմբակ, ուր հաճախ գրական,

կամ մանկավարժական հարցերի շուրջ դասախոսություններ են ընթերցում

և դասավանդման մեթոդների շուրջ մտքերի փոխանակություններ են

ունենում բազմաթիվ մանկավարժներ: Թեև պաշտոնով ոչ ուսուցիչ` այդ

խմբակի անդամ էր նաև Առաքել Բաբախանյանը` Լեոն:

Թիֆլիսի Հովնանյան դպրոցի տեսուչ, Աբեղյանի ճեմարանական

ուսուցիչ, հայտնի թարգմանիչ՝ Փիլիպոս Վարդանյանը 1890թ. Մանուկ

Աբեղյանին հրավիրում է կովկասահայ օրիորդաց ամենանշանավոր

վարժարանում դասավանդելու հայոց լեզու և գրականություն: Շուրջ երեք

տարի (1890- 1893) մեծ հաջողությամբ ուսուցանում է Թիֆլիսի Հովնանյան

դպրոցում` ցուցաբերելով մանկավարժական բեղմնավոր արդյունք:

Ծխական դպրոցների համար պատրաստելով հայոց լեզուն դասավանդող

մեծաթիվ վարժուհիներ և ընդունելով հայ կնոջ ազատության և իրավունքի

իրագործման պատմական կարևորությունն ու անհրաժեշտությունը՝

Աբեղյանը գտնում էր, որ «կանանց կրթության, լուսավորության, նրանց

մտավոր-կուլտուրական ընդհանուր մակարդակի բարձրացումը

ինքնըստինքյան կնախապատրաստի և կլուծի կնոջ ազատության և

իրավունքի հարցը»2:

Ութ տարի մանկավարժական- գրական գործունեություն (1885-1893)

ունենալուց հետո, քսանութ տարեկանում Մանուկ Աբեղյանին հաջողվում է

1 «Հորիզոն», 1910, №. 193: 2 «Նոր դար», 1890, № № 64, 65:

Page 131: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

131

1893թ. բարձրագույն կրթութուն ստանալու նպատակով մեկնել

արտասահման:

Պարապելով ջանասիրաբար և ձեռք բերելով ուսուցման ու

դաստիարակության մեթոդների մեծագույն պաշար և բազմակողմանի

հմտություն Մանուկ Աբեղյանը 1898թ. վերադառնում է հայրենիք և

հրավիրվում է Էջմիածնի Գևորգյան Ճեմարան` որպես հայոց լեզվի և

գրականության ուսուցիչ և լսարանային բաժնի դասախոս: Այսպես սկսվում

է մանկավարժական գործունեության երկրորդ, բավականին նշանակալից

ու բեղմնավոր փուլը: 1898-1914թ.-ին, շուրջ16 տարի, Մանուկ Աբեղյանը

ուսուցիչ է եղել Գևորգյան ճեմարանում և աշխատել այնպիսի մարդկանց

հետ, որոնք նույնպես մեծ անուն ու հեղինակություն էին վայելում իրենց

գործունեության ասպարեզում՝ հռչակավոր բանասեր Կարապետ

Կոստանյան, խոշոր գիտնական Կարապետ Տեր- Մկրտչյան, անզուգական

երաժտագետ Կոմիտաս, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյան, հայտնի

մանկավարժ Սեդրակ Մանդինյան, ակադեմիկոս Հակոբ Մանդինյան,

Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ Հր. Աճառյան, Ստեփան

Կանայան և այք. «Եվ այս փայլուն կաճառի մեջ առաջնակարգ տեղերից

մեկն էր գրավում Մանուկ Աբեղյանը»3:

Առանձնապես ուսանելի էին ու արդյունավետ նրա մայրենի լեզվի և

գրականության գործնական պարապմունքները ճեմարանի լսարանական

բաժնում: Աբեղյան մանկավարժը իր աշակերտներին իսկապես

սովորեցնում էր գրական- գեղարվեստական վերլուծություններ կատարել,

տարբերակել գլխավորը երկրորդականից, ուշադրությունը կենտրոնացնել

հիմնականի վրա: Ճեմարանում դասավանդելու վերջին տարիներին

Աբեղյանը ցանկանում էր արմատական բարեփոխումներ կատարել

դպրոցական բաժնում դասավանդվող գրաբարի և աշխարհաբարի

ծրագրերում և ըստ այդմ կազմել մեր հին մատենագրությունից մի ընտիր

ծաղկաքաղ. «Ծաղկաքաղն ունենալու էր ընդարձակ ներածություն և

ընդգրկված նյութը դասակարգվելու էր մանկավարժական այնպիսի

սկզբունքով, որ մեծապես նպաստեր թե՛ գրաբարի, թե՛ հին գրականության

ու հայոց պատմության ուսուցմանը: Սակայն այդ լավ ծրագիրը, որ նույնիսկ

գրավոր ներկայացվում է ճեմարանի տեսչին, ինչ- ինչ պատճառներով մնում

է չիրագործված»4:

1914-1919թթ.–ին Աբեղյանը տեղափոխվում է Թիֆլիս`որպես

Ներսիսյան և Հովնանյան դպրոցների ուսուցիչ և դասավանդում հինգ տարի:

3 Եր. Տեր-Մինասյան «Մ.Աբեղյանի կյանքն ու գործը», Ե. 1946, էջ 10: 4 Սարգիս Հարությունյան, Մանուկ Աբեղյան, Երևան,1970, էջ 60:

Page 132: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

132

Այս շրջանը կարելի է համարել Մանուկ Աբեղյանի մանկավարժական

գործունեության երրրորդ փուլը: Թիֆլիսում նա դասավանդում էր նաև

պետական գիմնազիաներում, որտեղ գործ ուներ այլասերված

բուրժուազիայի երես առած զավակների հետ, որոնք էլ արհամարհում էին

հայ ժողովրդին ու հայոց լեզուն և գրականությունը: Այդ տարիներին

ցարական Ռուսաստանը արգելքներ էր ստեղծում Անդրկովկասում

համալսարան կամ որևէ բարձրագույն դպրոց հիմնելու բոլոր ջանքերի ու

առաջարկների առջև: Ավելին, նա խիստ սահմանափակում ու խափանում

էր մինչև իսկ հայենիքում մայրենի լեզվով ազգային կրթությունը: Մանուկ

Աբեղյանը, լինելով հայ ազգի առաջավոր մտավորականներից ու

մանկավարժներից մեկը, դեմ էր նման արգելքներին: Եվ, երբ 1920թ.

Ալեքսանդրապոլում հիմնվում է Հայաստանի համալսարանը, Մանուկ

Աբեղյանը, բնականաբար, դառնում է անդրանիկ դասախոսներից մեկը`այդ

աշխատանքով զբաղվելով մինչև խորին ծերություն. «Սկսվում է Մանուկ

Աբեղյանի գիտական և դասախոսական գործունեության վերջին,

ամենաբեղմնավոր էտապը Պետական համալսարանում և Գիտությունների

Ակադեմիայում»5:

Մանուկ Աբեղյանը գրեթե վաթսուն տարիների բեղմնավոր

մանկավարժական գործունեություն ուներ, որի ընթացքում ուսուցանողի ու

դաստիարակի դեր է կատարել ժամանակի մեր ամենահայտնի կրթական

օջախներում` Էջմիածնի Գևորգյան Ճեմարան, Շուշիի և Թիֆլիսի թեմական

դպրոցներ, Թիֆլիսի օրիորդաց վարժարան, Հայաստանի համալսարան:

Եղել է Կովկասի հայ ուսուցիչների արհեստակցական միության Էջմիածնի

գավառի հիմնադիրը և տարիներ շարունակ այս ճյուղի վարչության

նախագահը, գիտական և մանկավարժական դասախոսություններ է

կարդացել Երևանում,Էջմիածնում, Թբիլիսիում, Բաքվում: Հմուտ

մանկավարժը գտնում էր, որ եթե մի ազգի մեջ ընդհանուր կրթությունը չի

ծավալվում ամենուր և ուսումը մնում է միայն իբրև որոշ դասի

առանձնաշնորհ, ապա այդ կրթահամակարգը զարգացում ապրել չի կարող:

Մանուկ Աբեղյանի մանկավարժական- ուսուցչական գործունեության

հետ սերտորեն կապված են իր մանկավարժական և գիտական բազմաթիվ

աշխատություններն ու վաստակները, որոնք ,կարծում ենք, կարելի

բաժանել հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման վերաբերյալ

մեծարժեք գործերի:

Դպրոցական պահանջներին համապատասխան են գիտնականի

ստեղծած հայոց լեզվի քերականության դասագրքերը, հատկապես

5 Եր. Տեր-Մինասյան «Մ.Աբեղյանի կյանքն ու գործը», Ե., 1946, էջ 12:

Page 133: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

133

«Տարրական քերականությունը», որում մանրամասն տրված դասընթացը և

ուսուցման մեթոդները սահմանված են նախակրթարանների կամ

տարրական վարժարանների աշակերտության համար, ինչպես նաև

«Աշխարհաբարի քերականությունը»` նախատեսված միջնակարգ դպրոցի

սաների համար: Դասագրքերը դպրոցներում երկար տարիներ եղել են

գործածության մեջ: «Տարրական քերականությունը» ունեցել է մի քանի

տպագրություն` միշտ ենթարկվելով մշակման ու բարեփոխման, իսկ

«Աշխարհաբարի քերականությունը» ստեղծված է լեզվական գիտական

հիմունքներով` բնականաբար, հաշվի առնելով դպրոցականների

տարիքային և հոգեբանամանկավարժական առանձնակատկություններն ու

հնարավորությունները: Թե «Տարրական քերականությունը», թե մանավանդ

«Աշխարհաբարի քերականությունը» պարունակում են ոչ միայն

անհրաժեշտ գիտելիքներ արևելահայ աշխարհաբարի մասին, այլև

ուղղագրական կարևոր գիտելիքներ: Մանուկ Աբեղյանը քերականական

կանոնների ուսուցումը դյուրին դարձնելու համար վերջիններիս կցել է

համառոտ վերլուծություններ, դյուրըմբռնելի գործնական վարժություններ և

անհրաժեշտ բառացանկեր:

Տաղանդավոր գիտնական-մանկավարժը աշխարհաբարի

քերականության անբաժանելի մասն է համարում շարահյուսության ճիշտ

ուսուցումը, որը բոլորովին անտեսվում էր կամ թերի էր ուսուցանվում մեր

դպրոցներում: Մանուկ Աբեղյանը լրացնում է այդ զգալի թերին և ստեղծում

«Աշխարհաբարի շարահյուսությունը» մեծարժեք գործը` որպես արդի

հայերենի ուսուցման ավելի բարձր դասընթաց: Նա իր գրքում քննում է ոչ

միայն արևելահայ, այլև արևմտահայ գրական լեզուն և իր սաներին

բացատրում առանձնահատկությունները: Աշխատությունն օժտված է

բազմաթիվ օրինակներով և նմուշներով` քաղված մեր ընտրելագույն

հեղինակների երկերից: Մեծապես օգտակար քերականական դասընթաց է`

նախատեսված ոչ միայն որպես դասագիրք աշակերտների համար, այլև

որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ ուսուցիչների և, առհասարակ,

հայերենի ուսուցմամբ հետաքրքրվող բոլոր մարդկանց համար:

Մանուկ Աբեղյան քերականական դասագրքերը և

ուսումնասիրությունները մեծ մասամբ ներառում էին աշխարհաբար լեզուն,

բայց նա մի աշխատանք էլ նվիրել է մեր հին լեզվին`«Գրաբարի համառոտ

քերականություն»-ը (Վաղարշապատ 1907): Այս դասագիրքը ևս հաշվի է

առնում դպրոցական պահանջները.այն երկար տարիներ գործածության մեջ

էր ոչ միայն դպրոցներում, այլև Էջմիածնի Ճեմարամում և Հայաստանի

Համալսարանում: Մեծն գիտնական-մանկավարժի կարծիքով դպրոցներում

աշխարհաբարի ուսուցումը պետք է առաջնայինը լինի՝ աշակերտի դպրոց

մտած օրից մինչև ավարտելը: Իսկ գրաբարի ուսուցման համար առանձին

Page 134: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

134

դասեր պետք է հատկացնեն, այն էլ միայն բարձր դասարաններում, երբ

աշակերտը բավական հմտացած կլինի հայոց լեզվին, սովորած կլինի

աշխարհաբարի ամբողջ քերականությունը և լավ ծանոթ կլինի թե՛

արևելյան և թե՛ արևմտյան գրական լեզվին: Գրաբարի քերակականության

նպատակն էլ այժմ, իհարկե, այլևս այն չէ, ինչ որ առաջ, երբ պետք էր ուղիղ

գրաբար գրել սովորել, այն էլ հինգերորդ դարի «Եղիշէի կամ Խորենացու»

լեզվով գրաբար: Աբեղյանի կարծիքով՝ գրաբարի քերականությունը միայն

իբրև միջոց պետք է ծառայի հայ հին լեզուն հասկանալու համար և ապա

պիտի օգնի մեր լեզվի կազմությունն ու պատմական զարգացումը

բացատրելուն: Այս երկու նպատակի համար էլ կազմվեց «Գրաբարի

քերակականության» դասագիրքը, բայց այդ հրատարակելու փոխանակ ՝ մի

քանի ուսուցիչների խորհրդով ու ցանկությամբ լույս տեսավ՝ «Համառոտ

քերականությունը», որի մեջ չներառվեցին մեր լեզվի պատմական-

քերականության խնդիրները՝ պահելով դրանք Աշխարհաբարի

քերակականության դասընթացի մեջ ներկայացնլու համար: Այս «Համառոտ

քերականության» դասընթացից (քանի որ գրաբարի ուսուցումն

աշխարհաբարի ուսուցումից հետո պիտի տրվի) դուրս է թողնված այն

ամենը, որ ընդհանուր քերակականությանն է վերաբերում և հատուկ է նաև

աշխարհաբարին, որ և աշակերտն պետք է սովորած լիներ «Տարրական

քերակականությունից» կամ «Աշխարհաբարի քերականությունից»: Բայց

դրա փոխարեն, որքան հնարավոր է, մանրամասն վերցված են գրաբարի

ձևերը՝ խոնարհում, հոլովում, նախդիրների գործածություն և մի քանի

շարահյուսական կանոններ, որոնք հատուկ են միայն գրաբարին, կամ

աշխարհաբարում հազվադեպ են հանդիպում. «Քերականությանս մեջ

բերած օրինակների հեղինակները չնշանակեցինք ավելորդ տեղ չբսնելու

համար, մանավադ, որ այժմ լեզվի ընտրության և ոչ ընտրության խնդիր

չկա: Գրաբարն այժմ կարդում ենք աշխարհաբարի ձևով, իսկ

աշխարհաբարը գրում ենք մեծ մասամբ գրաբարի ձևով: Գրաբարի և

աշխարհաբարի բառերը մեծ մասամբ նույն են.սակավաթիվ բառեր կան

գրաբարում, որոնք աշխարհաբարում չեն գործածում, օր. մորթել

գրաբարում նշանակում Է մորթազերծ անել, քերթել, ապա երկրորդաբար՝

փողոտել, վիզը կտրել, իսկ աշխարհաբարում նույն բառը գործածվում է

միայն երկրորդ իմաստով:Բառակազմության նկատմամբ գրաբարն ու

աշխարհաբարն իրարից առանձին տարբերություն չունեն: Գրաբարի

էական տարբերությունը աշխարհաբարից՝ ձևաբանության և

շարահյուսության մեջ է» 6:

6 Մանուկ Աբեղյան, Գրաբարի համառոտ քերականություն, Վաղարշապատ, 1908:

Page 135: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

135

Լինելով պահանջկոտ գիտամանկավարժական գործիչ` Մանուկ

Աբեղյանը նույնը պահանջում էր նաև իր սաներից: Վաստակավոր

ուսուցչապետն իր բազմամյա մանկավարժական գործունեության

ընթացքում ` իբրև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ և դասախոս,

կրթել ու դպրոց է ճանապարհել հարյուրավոր հմուտ ուսուցիչների, որոնք

արարել են ոչ միայն տարրական ու միջնակարգ վարժարաններում, այլև

բարձրագույն հաստատություններում`շարունակելով ավանդապահը լինել

իրենց ստացած կրթության և ուսման`տրված Մանուկ Աբեղյանի և մյուս

երախտավորների կողմից: Ինչպես նկատել է հայագետ ակադեմիկոս Արամ

Ղանալանյանը. «Իր հասարակական-մանկավարժական երկարամյա

բեղմնավոր գործունեությանը, հայագիտությանը մատուցած մեծագույն

ծառայությունների համար Մանուկ Աբեղյանը, ըստ արժանվույն, մեծարվել

ու գնահատվել է Հայաստանի կառավարության և համապատասխան

կազմակերպությունների կողմից» 7:

Ն. Մկրտչյան

Մանուկ Աբեղյանը մանկավարժ

Ամփոփում

Մանկավարժության պատմությունը հատկանշվում է բազմաթիվ

նվիրյալների անուններով, որոնց մեջ իր կատարած գործի արժեքով և

նշանակությամբ ուրույն տեղ է զբաղեցնում Մանուկ Աբեղյանը: Նրա

գիտական-բանասիրական գործունեության մասին խոսվել է բազմաթիվ

անգամներ: Այս հոդվածով մենք ցանկանում ենք լուսաբանել Աբեղանի

մանկավարժական գործունեությունը՝ նրան համարելով դպրոցաշինության

և հայ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության մեծագույն

նախանձախնդիրներից մեկը: Մանուկ Աբեղյանը երկարամյա

վաստակավոր դաստիարակ և ուսուցչապետ է, ներհուն ուսումնասիրողը

մեր հին ու նոր լեզվի ու գրականության:

7 Մանուկ Խաչատուրի Աբեղյան, Բիբլիոգրաֆիա, Հայկական ՍՍՌ ԳԱ, Երևան, 1963,

էջ11:

Page 136: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

136

Н. Мкртчян

Манук Абегян педагог

Резюме

В истории педагогики отмечают многочисленные имена людей,

посвещенних себе науке, среди которых по объему и значению выполненной

работы особое место занимает Манук Абегян. О его научной филологической

деятельности говорилось неоднократно. Этой статьей мы хотим просветить

педогогическую деятельность Абегяна, считая его великим создателем

школьной и воспитательной науки юного армянского поколения. Манук

Абегян заслужанный учитель, воспитатель, одновременно исследовал новую

и древнюю литературу и язык.

N. Mkrtchyan

Manouk Abeghyan as a Pedagogue

Summary

The history of Pedagogy is characterized by numerous names, among whom

the greatest importance is given to Manouk Abeghyan by his value and meaning.

His sceintific philological activity has been much spoken about. By this article we

want to enlighten Abeghyans pedagogical activity, calling him one of the

initiatives of teenage education and upbringing and one of the school founders.

Manouk Abeghyanis a long-lasting public upbringer and teacher, one of the

thorough investigators of our old and new language and literature.

Page 137: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

137

ԼՈՒՍԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարանի հայցորդ

ՀՏԴ 37.016։811.19

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ՝ ԻԲՐԵՎ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԳՐԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Բանալի բառեր և արտահայտություններ. Հայերենն`իբրև օտար լեզու,

անգլախոս ուսանողներ, գրաճանաչության կազմակերպման գործընթաց:

Ключевые слова и выражения: армянский язык как иностранный,

англоязычные студенты, процесс организации грамотности.

Key words and expressions. rmenian as a foreign language, English-

speaking students, language literacy process.

Հայոց լեզվի` իբրև օտար լեզվի ուսուցման գործընթացն այլալեզու

ուսանողներով համալրված խմբերում սովորաբար սկսում ենք

ծանոթությամբ: Ապա ուսուցանվում է հայերենի այբուբենը և ամենից

գործուն բառապաշարը` տարբերակված ըստ խոսքի մասերի:

Գրաճանաչությանը զուգահեռ սկզբնական փուլում արտասահմանցի

ուսանողն ամբարում է որոշակի բառապաշար` միջնորդ լեզվի (մեր

դեպքում` անգլերենի, ռուսերենի, թուրքերենի միջնորդությամբ և

բացատրական մեթոդի օգնությամբ), ապա` տարրական նվազագույն

գիտելիքներ` քերականությունից, որոնք, հմուտ դասախոսի մեթոդական

հնարների կիրառմամբ, ամուր հիմք են դառնում հետագա բանավոր խոսքի

ձևավորման համար: Համապատասխան օրինակները նպաստում են

հասկանալու հայոց լեզվի քերականության, մասնավորաբար`

բառակազմության հիմնական օրինաչափությունները` բառաբարդումը և

ածանցումը, դրական և ժխտական խոնարհումը, պարզ համառոտ

նախադասությունից անցումը պարզ ընդարձակ նախադասությանը և այլն:

Գրավոր և բանավոր խոսքի նվազագույն հմտությունները յուրացնելուց

հետո ուսանողները սովորում են կարդալ ու թարգմանել տասը

պարզագույն տեքստեր1։ Տեքստերը կազմված են մատչելիության սկզբունքով` միևնույն ժամանակ պահպանելով ուսուցման սկզբնական

փուլում անհրաժեշտ խոսքային կաղապարների ակտիվացման սկզբունքը:

Առաջադիր հարցերի օգնությամբ ուսանողները կարող են վերարտադրել

1 Մուրադյան Լ. Կ., Սովորում ենք գրել, կարդալ, խոսել հայերեն, Էդիթ Պրինտ, 2011

թ., 47-65 էջեր:

Page 138: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

138

ծրագրային տեքստերի բովանդակությունը, ամրապնդել ընկալած նյութը:

Համապատասխան վարժությունների օգնությամբ, որոնց պահանջները

թարգմանված են անգլերեն, ուսանողներն ամրապնդում են ձեռք բերած

քերականական գիտելիքները: Տեքստերից հետո ձայնարկիչի օգնությամբ

ներկայացվում են բանաստեղծություններ` նպատակ ունենալով

ծանոթացնել հայերեն պոետական լեզվամտածողությանը, և ունկնդրելուց

հետո բանաստեղծություններից մեկը, դասախոսի մեկնաբանություններից

դատելով, ուսանողներն ընտրում և անգիր են սովորում: Այնուհետև

բացատրում և հանձնարարում ենք ասացվածքների մի ամբողջ էջ`

նպատակ ունենալով ծանոթացնել ժողովրդական բանահյուսությանը:

Գիտելիքների յուրացումը ստուգելու նպատակով հանձնարարվում է

50 կաղապարային հարցերից կազմված հարցաշար:

Կաղապարային հարցեր առաջադրելու փորձը մեզանում կիրառվում

է զրուցարաններ կազմելիս: Շահեկան է կաղապարային հարցերից կազմել

հարցաշար, և, մինչ այլալեզու ուսանողի լիովին տառաճանաչ դառնալը,

սովորեցնել դրանց մեծ մասը, իհարկե, միջնորդ լեզվի` անգլերենի

օգնությամբ: Այս աշխատանքը հետապնդում է մեկ նպատակ, որքան

հնարավոր է՝ արտասահմանցի ուսանողին շուտ և շատ խոսեցնել հայերեն,

ապահովել հաղորդակցության համար անհրաժեշտ տարրական

գիտելիքներով, որոնք գործնական առումով ուսուցման սկզբնափուլում

հիմնականում հանդիսանում են կաղապարային հարցադրումներն ու

դրանց պատասխանները, քաղաքավարական արտահայտությունները:

Կաղապարային հարցերի օգնությամբ օտարազգին հայկական

միջավայրում կարող է հասկանալ և պատասխանել պարզագույն

հարցերին: Կաղապարային հարցերի և պատասխանների ուսուցման

ընթացքը պահանջում է անընդհատ անդրադառնալ անցածին և կրկնել

դրանք, քանի որ սկզբական շրջանում այդ գիտելքները հիմնված են

մեքենայական հիշողության վրա: Դասաժամերի ընթացքում

հերթականությամբ յուրացնելով հայերենի լեզվաքերականական

օրինաչափությունները` հաջորդ հարցերը նրանք մտապահում են ոչ թե

սոսկ անգիր անելով, այլ հասկանալով հարց ու պատասխանի

լեզվաքերականական կառուցվածքը: Այս միտքը ձևակերպվող

հարցուպատասխաններում առավելապես վերաբերում է հոդերի

կիրառությանը: Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հիմնական

դժվարություններն այս նյութի ըմբռնման ժամանակ են ի հայտ գալիս:

Պարբերաբար ուղղելով նրանց բանավոր խոսքում հաճախ հանդիպող հոդի

կիրառության հետ կապված սխալները` նրանք ոչ միայն վերացնում, այլև

ուշադրություն են դարձնում իրենց խոսքին, որպեսզի հոդի կիրառության

սխալներ թույլ չտան:

Page 139: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

139

Այլալեզու ուսանողներով համալրված խմբերում հայերենի ուսուցման

յուրահատկություններից մեկն այն է, որ պետք է առաջին իսկ դասից սերտ

կապ հաստատել տառաճանաչության և քերականության տարրական

գիտելիքների միջև, որպեսզի հնարավոր լինի պարզ նախադասություն

կառուցելու հմտություն զարգացնել: Մեր երկարամյա աշխատանքային

փորձը ցույց է տվել, որ առաջին դասի ավարտին արտասահմանցի

ուսանողը հայերենով շնորհակալություն է հայտնում ու հաջողություն

մաղթում և, ամենակարևորը, տիրապետում հայերեն պարզագույն

համառոտ նախադասության կառուցվածքին: Յուրացնելով տասը գոյական,

երեք դերանուն, երեք օժանդակ բայ` դասախոսի օժանդակությամբ կարող է

կառուցել երեսունից ավելի համառոտ նախադասություն (Ես ուսանող եմ:

Դուք դասախոս եք: Սա համալսարան է: …): Սա, իհարկե, կատարվում է

բանավոր, և անհարկի ենք համարում դասանյութը ծանրաբեռնել անգլերեն

տառադարձությամբ հայերեն բառերով:

Հաջորդ դասի համար նախատեսված են Ն, Է, Կ տառ-հնչյունները:

Եթե խմբերում ուսանողների քանակը փոքրաթիվ է, այս և վերոհիշյալ տառ-

հնչյուններն ուսուցանվում են մեկ դասաժամում։

Ն հնչյուն-տառի յուրացմանը զուգահեռ ներկայացվող քերականական

նյութը որոշյալ հոդն է, որը բացատրվում է համապատասխան

օրինակներով.

Նարեն ու Արան իմ ընկերներն են:

Երեկ Նարեն ու Արան եկան մեր տուն:

Նարեն ու Արան տասնինը տարեկան են:

Հաջորդ քերականական տարրական գիտելիքը գոյականի հոգնակի

թվի կազմությունն է, որը բացատրվում է միջնորդ լեզվի օգնությամբ դեռևս

նրանց յուրացրած փոքրաթիվ տառերի սահմանում հնարավոր բառերի

ուսուցմամբ՝ միևնույն ժամանակ չպահանջելով որևէ սահմանում անգիր

անել, քանի որ բավական է հիշել միայն տրված օրինակները.

Սար-սարեր տուն-տներ անուն-անուններ սանր-սանրեր

ուս-ուսեր միս-մսեր նկար-նկարներ տետր-տետրեր

կուրս-կուրսեր սիրտ-սրտեր տարի-տարիներ աստղ-աստղեր

Այնուհետև բացատրվում է դիմելաձևի (կոչականի) իմաստը և

կետադրությունը.

Նարե´, նե´րս արի:

Արա´, դու´րս գնա:

Արդ, դիտարկենք հնչյուն-տառերի ուսումնասիրման մեթոդական

շղթան: Դիցուք՝ ուսումնասիրվում է Է հնչյուն-տառը. Նախ սովորեցնում ենք

ճանաչել տպագիր մեծատառը, փոքրատառը, ձեռագիրը, ապա անցում

կատարում համապատասխան քերականությանը` է = is, այսինքն` է-ն

Page 140: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

140

հավասար է անգլերենի եզակի թվի երրորդ դեմքի օժանդակ բային, իսկ

հետո արդեն ծանոթ բառապաշարով ուսուցանվում է խոսք կառուցել,

զուգահեռաբար կազմվում են թե´ անվանական, թե´ բայական

նախադասություններ` հաջորդաբար բացատրելով դրանց հաստատական,

հարցական, ժխտական կառույցները (մինչև Չ հնչյուն-տառի ուսուցումը

ժխտական խոնարհման կառույցների մասին բանավոր է խոսվում).

Սա Արմենն է: Արմենը գնում է:

Սա Արմե՞նն է: Արմենը գնու՞մ է:

Սա Արմենը չէ: Արմենը չի գնում:

Ի հնչյուն-տառի ուսուցման ժամանակ բացի ճանաչողությունից`

գործադրվում է երեք նպատակ. Ծանոթացնել սեռական հոլովի ի

հոլովմանը, անկանոն բայերի եզակի թվի III դեմքի ձևերին (գիտի, ունի,

արժի), բայի հրամայական եղանակի եզակի թվի կանոնավոր ձևերին և

արդեն ուսուցանած լինելով մի քանի հնչյուն-տառ` հանձնարարվում են

հրամայական եղանակի եզակի թվի անկանոն ձևերից պարզագույնները.

Ասա´, արա´, արի´:

Մ հնչյուն-տառի յուրացմանը զուգահեռ ներկայացվող

քերականական նյութերն են` <<ու՞մ>> հարցի հնարավոր պատասխանների

բացահայտումը, <<ու՞մ մասին>> հարցի շուրջ փոքրիկ երկխոսությունների

կազմումը, գոյականի ներգոյական հոլովի մասին գիտելիքի հաղորդումը և

բայի ներկա ժամանակի խոնարհումը:

Կարենի նկարը – Karen’s picture - Ու՞մ նկարը:

Արուսի մատիտը – Arus’s pencil - Ու՞մ մատիտը:

իմ կուրսում – in my course - Ու՞մ կուրսում:

իմ նկարներում – in my pictures - Ու՞մ նկարներում:

իմ տանը – at my home - Ու՞մ տանը:

Մեր երկիրը Իրանն է: Our country is

Iran.

- Ու՞մ երկիրն է Իրանը:

Հետագա բոլոր դասերի ընթացքում վերոհիշյալ նյութի շուրջ

կատարվում են մարզողական և կիրառական բնույթի վարժություններ:

Դիցուք` ուսումնասիրվում է Ը հնչյուն-տառը. Նախ ճանաչում ենք

տառը, սովորում գրությունը, համապատասխան բառաշարը: Տեղեկություն

է տրվում այն մասին, որ տարբեր լեզուներում բաղաձայններից հետո լսվում

են տարբեր հնչյուններ, օրինակ` ռուսերենում` բե, գե, դե և այլն,

անգլերենում` բի, սի, դի, ջի և այլն, իսկ հայերենում բոլոր բաղաձայններից

հետո լսվում է ը ձայնավորը` բը, գը, դը, չը, պը, ջը և այլն: Այս

Page 141: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

141

բացատրությունը նրանց օգնում է ուղղախոսության` երկու բաղաձայնների

միջև ճիշտ կարդալու հարցում:

Ը տառին առնչվող քերականական նյութը որոշյալ հոդն է. Մի

դեպքում որոշյալ հոդ է ընդունում ենթական, մի այլ դեպքում

գոյականական կամ դերանվանական բառակապակցության երկրորդ

անդամը, երբ առաջին անդամը դրված է սեռական հոլովով.

Արարատը սիրուն սար է:

իմ ընկերը

իմ կուրսը

իմ նկարը իմ տունը

նրա ընկերը

նրա կուրսը

նրա նկարը նրա տունը

մեր ընկերը

մեր կուրսը մեր նկարը

մեր տունը

Նարեի ընկերը, Արամի տունը, Կարենի նկարը, Արուսի մատիտը

Բառակապակցության այս տեսակի կառույցներն այլալեզու

ուսանողների մայրենի լեզուներից մեծ մասին հատուկ չեն, ուստի

ուսանելիս որոշակի դժվարություններ են առաջանում ուսանողների մոտ`

կապված հոդի կիրառության հետ: Օգնության է գալիս մեքենայական հիշողությունը:

Ընդհանրապես, մենք շատ ենք կարևորում բառակապակցության

ուսուցումը, հայերեն բառազուգորդություն կազմելու հմտության

ձևավորումը, քանի որ բառակապակցությունը մի կողմից առնչվում է

ձևաբանությանը, մյուս կողմից` շարահյուսությանը: <<Բառակապակ-

ցություն ընթերցելու կարողության մշակումը գրուսուցման շրջանի

կարևորագույն խնդիրներից է, որովհետև բառակապակցության միջոցով է

առաջին անգամ սովորողը հանդիպում բառերի միջև գոյություն ունեցող

տրամաբանական կապերին՝ դրանք գիտակցելով իբրև միասին, որոշակի

առոգանությամբ արտասանվող բառերի ամբողջություն>>2։

Ցանկալի է հանձնարարել բառակապակցությունների քիչ նմուշներ,

սակայն յուրաքանչյուր տառի հետ ներկայացված տարբեր խոսքի մասերի

պատկանող բառերով կազմել բառակապակցություններ և գրել դրանք,

ապա կազմել ըմբռնելու համար մատչելի նախադասություններ: Օր.՝

գեղեցիկ տուն բառազուգորդությունը վերածենք դյուրին նախադասության.

Այս տունը գեղեցիկ է:

2 Գյուլամիրյան Ջ., Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա, Երևան, 2006, էջ

68:

Page 142: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

142

Տ հնչյուն-տառի յուրացմանը զուգահեռ՝ բացատրվում են տասից

մինչև քսանն ընկած թվականների բառակազմությունը և հրամայական

եղանակի եզակի թվի անկանոն բայերի թե´ դրական, թե´ ժխտական ձևերը.

Տա´ր, տե´ս, տու´ր , կե՛ր

մի´ տար, մի´ տես, մի´ տուր, մի´ կեր:

Թեպետ Ե-ն ուսուցանվելիք հաջորդ հնչյուն-տառն է, սակայն նույն

դասաժամին ենք սովորեցնելու, ուստի հրամայական եղանակի

բայաձևերում ներառում ենք նաև տե՛ս-ը և կե´ր-ը:

Յուրացնելով Ե, Դ հնչյուն-տառերը՝ ուսանողները կատարում են

եզակի թվով դրական խոնարհում.

Ես սիրում եմ: Դու սիրում ես: Նա սիրում է:

Ե-ն ուսուցանվելիք երեք բարդ տառերից (նկատի ունենք յէ

հնչյունակապակցության տարբեր դիրքերում արտասանության

այլազանությունը) առաջինն է: Դրանից հետո մի ամբողջ դաս հատկացվում

է անցած նյութի կրկնությանը, քանի որ, չնայած կարճ ժամանակ է անցել,

բայց մեծաքանակ նյութ է հաղորդվել ու յուրացվել (նկատի ունենք թե´

տառուսուցումը, թե´ գրուսուցումը, թե´ ընթերցանությունը, թե´

քերականական նյութը, թե´ հաղորդակցությանը նպաստող նյութերը):

Այնուհետև, վերը նշված նախադասությունները փորձում ենք ընդարձակել`

թեկուզ բանավոր: Միջնորդ լեզվով բացատրվում է նաև նախադասության

կառուցվածքը. Ենթակա –ստորոգյալ-անորոշ դերբայ – խնդիր.

Ես սիրում եմ ուտել ------ :

Դու սիրում ես ուտել ------ :

Նա սիրում է ուտել ------- :

Գ հնչյուն-տառի ուսուցման ընթացքում, բացի նոր բառերի,

բառիմաստների ու դրանց գրավոր ու բանավոր կիրառությունն

ուսուցանելուց կարևորվում են գալ, լալ, տալ բայերի խոնարհման

առանձնահատկությունները, որոնք մեկնաբանելով՝ նաև դրանք կիրառելու

հմտություններ են ձևավորվում:

Անկանոն բայերի ուսուցումը կիրառման առումով այլալեզու

ուսանողների համար բավականին դժվար նյութ է: Վերը նշված բայերն

անկանոն բայերի շարքում առաջիններն են (տե´ս անկանոն բայերի

աղյուսակը)3:

Ք հնչյուն-տառն ուսումնասիրելուց հետո ներկա ժամանակաձևի

դրական խոնարհման հարացույցն ամբողջանում է: Ք հնչյունն առկա է և´

3 Մուրադյան Լ. Կ, Սովորում ենք գրել, կարդալ խոսել հայերեն, դասագիրք

անգլախոս ուսանողների համար, Էդիթ Պրինտ, Երևան, 2011, 284 էջ:

Page 143: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

143

անձնական դերանունների հոգնակի ձևերում, և´ օժանդակ բայերի

հոգնակի I և II դեմքի ձևերում:

Մենք սիրում ենք:

Դուք սիրում եք:

Նրանք սիրում են:

Ապա համառոտ նախադասություններն ընդարձակվում են.

Ես սիրում եմ լավաշ ու պանիր ուտել:

Դու կրկնում ես դասը:

Մենք խոսում ենք հայերեն:

Ք հնչյուն-տառի ուսուցման ժամանակ խոսքի զարգացման համար

կարևորում ենք քանի՞ հարցական դերանվան կիրառությունը:

Լ հնչյուն-տառի յուրացմանը զուգահեռ՝ տրվում է անորոշ դերբայի

մոտ երեսուն օրինակ: Դա նշանակում է, որ երեսուն բայի դրական

խոնարհում այլալեզու ուսանողը կարող է կատարել դասի ընթացքում` թե´

ներկա, թե´ անցյալ և թե´ ապառնի ժամանակների ամենից կիրառական

ժամանակաձևերով. Սահմանական եղանակի ներկա, վաղակատար ներկա

և ապակատար ներկա ժամանակաձևերով (դրանք առանձին աղյուսակով

ներկայացված են դասագրքում). Դրանցով կարող ենք կազմել նախ

համառոտ, ապա ընդարձակ նախադասություններ:

Վ, Օ հնչյուն-տառերի և Ո տառի բացատրությունը

նպատակահարմար է մեկ դասի ընթացքում կազմակերպել, քանի որ

ուղղագրության և ուղղախոսության շատ հարցեր փոխկապակցված են:

Չ հնչյուն-տառի ուսուցմանը և բառաշարը ներկայացնելուն զուգահեռ՝

բացատրվում են անվանական ու բայական նախադասությունների

ժխտական խոնարհման տարբերությունները: Փորձը ցույց է տվել, որ այդ

նյութը դժվարընկալ չէ, սակայն այլալեզու ուսանողի համար կիրառելը

դյուրին չէ:

Ես նկարիչ չեմ: Մենք նկարիչներ չենք:

Դու նկարիչ չես: Դուք նկարիչներ չեք:

Նա նկարիչ չէ: Նրանք նկարիչներ չեն:

Ց հնչյուն-տառի ուսուցմանը և բառաշարը ներկայացնելուն զուգահեռ՝

բացատրվում են մի շարք լեզվաքերականական իրողություններ՝

բացառական հոլովով ձևակերպվող խնդիրներով նախադասությունները,

Ես չեմ նկարում: Մենք չենք նկարում:

Դու չես նկարում: Դուք չեք նկարում:

Նա չի նկարում: Նրանք չեն նկարում:

Page 144: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

144

դրանց առաջադրվող համապատասխան հարցական դերանուններով

հարցերը, պատճառական բայերի իմաստը` համապատասխան

օրինակներով, սոսկածանցավոր բայերի հրամայականի կազմությունը`

համապատասխան օրինակներով:

Ձ հնչյուն-տառի ուսուցմանը և բառաշարը ներկայացնելուն զուգահեռ

բացատրվում է ածականի համեմատության աստիճաններին վերաբերող

նյութը.

Բարձր-ավելի բարձր-ամենաբարձր (բարձրագույն)

Բավական քանակությամբ հնչյուն-տառեր սովորելուց և

սահմանափակ քանակով մատուցված քերականական նյութը գործնական

աշխատանքի վերածելուց հետո կարևորում ենք կապային լրացումներով

կառույցների ուսուցումը, քանի որ դրանք մեծ նշանակություն ունեն

հաղորդակցական գործընթացում: Ընտրում ենք ամենից գործուն կապային

կառույցները, բացատրում դրանց իմաստը, համեմատում անգլերենի հետ,

որպեսզի ցույց տանք տարբերությունները: Հանձնարարվում է անգիր անել

ներքոհիշյալ դերանուններով կապային կառույցները.

իմ մասին ինձ մոտ

/քո/ մեջ /քեզ/ հետ

/նրա/ փոխարեն /նրա/ համար

/մեր/ պատճառով /մեզ/ վրա

/ձեր/ առաջ /ձեզ/ պես

/նրանց/ դիմաց /նրանց/ նման

կողքին

Բանավոր խոսքում շատ հաճախ հանդիպող հարակատար դերբայի

ներքոհիշյալ ձևերը ներկայացնում ենք Ծ հնչյուն-տառի ուսուցման

ժամանակ.

առանց բացի

հանուն ինձ ինձնից առաջ

ըստ հետո

(ըստիս)

Page 145: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

145

Նստած, կանգնած, դրված

հոգնած, քաղցած, զբաղված, ամուսնացած

խաշած, եփած, տապակած, խորոված

Ուսուցման սկզբնական փուլի հիմնական սկզբունքն է` գիտելիքը

պետք է գործնական կիրառություն ունենա` պահապանելով միաժամանակ

թե´ գիտականության, թե´ մատչելիության ակզբունքները:

Լ. Մուրադյան

Հայոց լեզվի` իբրև օտար լեզվի գրաճանաչության կազմակերպման

գործընթացը

Ամփոփում

Վերջին տարիներին արտասահմանցի անգլախոս ուսանողների`

Հայաստանում սովորելու ցանկությանը զուգահեռ մեր կողմից կազմվել են

հայերենի` որպես օտար լեզվի իմացության տարբեր մակարդակների

համար դասավանդման ծրագրեր, ձեռնարկներ, <<Սովորում ենք գրել,

կարդալ, խոսել հայերեն>> դասագիրքը, երկարամյա աշխատանքային

փորձի հիման վրա մշակվել է մեթոդաբանություն: Յուրաքանչյուր դաս

իրապես ստեղծագործական գործընթաց է, որի առաջնահերթ խնդիրը

լեզվական արգելքի հաղթահարումն է: Այս հոդվածում ներկայացնում ենք

հայերենի` իբրև օտար լեզվի գրաճանաչության կազմակերպման

գործընթացի սեղմ նկարագրությունը:

Л. Мурадян

Процесс организации грамотности армянского языка как иностранного языка

Резюме

В последние годы параллельно желанию иноязычных студентов

изучать армянский язык, мы создали программы и руководства для всех

уровней преподавания языка, учебник “Учимся читать, писать, говорить по-

армянски”, а также разработали методику на основе многолетнего опыта

работы. Каждый урок является поистину творческий процесс, основная

задача которого состоит в том, чтобы преодолеть языковой барьер. В этой

статье мы приводим краткое описание процесса организации грамотности

армянского языка, как иностранного языка.

Page 146: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

146

L. Mooradyan

The process of literacy organization of the Armenian language as a foreign language

Summary

In recent years, parallel to foreign-speaking students wish to study the

Armenian language we create language teaching programs and manuals for all

levels, ‘’Learning to read, write, speak Armenian’’ textbook, we also developed a

methodology based on years of work experience. Every foreign language

acquisition lesson is a truly creative process, which primary task is to overcome

the language barrier. In this article we present a brief description of the Armenian

language literacy organization process as a foreign language

Page 147: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

147

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԽԱԼԱԹՅԱՆ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և նրա

դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ

ՀՏԴ 37.016։811.19

ՏԱՐԲԵՐ ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐՈՎ ՍՏՈՐԱԴԱՍ ԱՆԴԱՄ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՅԱԿԱՆ

ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Բանալի բառեր և բառակապակցություններ. մակբայ ստորադաս

անդամով բայական բառակապակցություններ, ԽԻԿ համակարգ,

որոնողական մեթոդ, ածական ստորադաս անդամով բայական

բառակապակցություններ, մտագրոհ, հասկացությունների քարտեզ,

տրամագիր(դիագրամ), և մտքի քարտեզ:

Ключевые слова и выражения: глагольные словосочетания с наречием

подчинительным членом, ССО система, поисковый метод, глагольные

словосочетания с подчинительным членом прилагательным, умственная

атака, карта понятий, диаграмма, карта мышления.

Key words and expressions: verbal word combinations with adverbial

subordinate member, PUR system /promotion, understanding of the meaning,

reflection/, the search method, verbal word combinations with adjectival

subordinate member, brainstorming, map of concepts, charts, mind map.

Հանրակրթության գլխավոր նպատակը երեխաների, սովորողների

մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների

համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի ու

վարվելակերպի ձևավորումը: Մայրենի լեզուն դպրոցական կրթության մեջ

առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ և՛ ուսումնասիրության

առարկա է, և՛ մյուս առարկաների յուրացման միջոց: Մայրենի լեզվի մյուս

յուրահատկությունն էլ այն է, որ այն ներառում է երկու կողմ` բուն լեզվի

իմացություն, այսինքն` այդ լեզվով հաղորդակցվելու, տարբեր բնույթի

գրավոր ու բանավոր շարադրանք հյուսելու կարողություն, և լեզվի

քերականական կառուցվածքի իմացություն, որը ենթադրում է տեսական,

լեզվաբանական որոշակի գիտելիքներ: Հանրակրթական դպրոցում «Հայոց

լեզու» առարկայի դասավանդումը զուգակցում է այս երկու կողմը, սակայն

առաջնությունը տրվում է լեզվի գործնական կիրառության (լսելու, խոսելու,

կարդալու, գրելու) կարողությունների զարգացմանը, իսկ տեսական

գիտելիքները տրվում են նվազագույն չափով, որքանով դրանք կարող են

նպաստել նշված խնդրի լուծմանը:

Դասագիրքը` որպես աշակերտի գիտելիքի աղբյուր, ստեղծվում է

գիտության նոր նվաճումներին համապատասխան կազմված դպրոցական

Page 148: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

148

ծրագրերի հիման վրա: Ինչպես գիտենք, 2006թ. ՀՀ կառավարության կողմից

հաստատված նոր կրթակարգի համաձայն շրջանառության մեջ մտան ՀՀ

կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված 12-ամյա

միջնակարգ դպրոցի համար նախատեսված դասագրքերը: Այդ

բարեփոխված ծրագրին համապատասխան «Բառակապակցություն» թեման

ընդգրկվեց 8-րդ դասարանի դասագրքում: Մինչ այդ շրջանառության մեջ

էին Ա. Ղարիբյանի, Ս. Աբրահամյանի հեղինակած դասագրքերը: 2011

թվականից ՀՀ հանրակրթական դպրոցներում շրջանառության մեջ մտավ Հ.

Բարսեղյանի, Փ. Մեյթիխանյանի դասագրքերը:

Շարահյուսությունը տեղաբաշխված է երկու դասագրքերում: Պարզ

նախադասության շարահյուսությունը տրվում է 8-րդ դասարանում, իսկ

բարդ նախադասության շարահյուսությունը` 9-րդ դասարանում:

ա) Մակբայ ստորադաս անդամով բայական

բառակապակցությունների ուսուցումը: Ինչպես գիտենք, մակբայը, բայի

լրացում դառնալով, ձևավորում է մակբայ ստորադաս անդամ + բայ

գերադաս անդամ երկբաղադրիչ բառակապակցության կաղապարը:

Մակբայ ստորադաս անդամով բայական բառակապակցությունների

ուսումնասիրումը մենք կազմակերպել ենք՝ կիրառելով որոնողական

մեթոդը։

Խթանման փուլ: Դիտարկվում են գրատախտակին գրված հետևյալ

նախադասությունները.

1) Արքայից արքայի բանակում սիրում էին այժմ մնալ բացառապես

հայերը։

2) Ամենուրեք ծաղկած ծառերն ու ծաղիկները հիացրել էին բոլորին։

3) Տիրաբար իշխողը երկար չի կարող թագավորել։

4) Ամենից շատ կարդացած մարդիկ իմաստուն են բոլորից։

5) Քեզ կրկին տեսնելիս իմ մեջ արթնանում է սիրո վեհ զգացումը։

Ուղղորդող հարցերի օգնությամբ աշակերտներն առանձնացնում են

մակբայ ստորադաս անդամով բայական կապակցությունները և

եզրակացնում, որ 1-ին նախադասության բայական կապակցության

ստորադաս անդամն արտահայտված է ժամանակի մակբայով, 2-րդը՝ տեղի,

3-րդը՝ ձևի, 4-րդը՝ չափի, 5-րդը՝ ընդհանրական։

Իմաստավորման փուլ: Սովորողներին ուսումնական գործընթացի մեջ

ներգրավելու նպատակով աշակերտներին հանձնարարում ենք մակբայ

(տեղի, ժամանակի, ձևի, չափի, ընդհանրական) ստորադաս անդամով

բայական բառակապակցություններ կազմել։

Որպեսզի զարգանան աշակերտների ինքնուրույն մտածողությունը,

խոսք կառուցելու քերականական և տրամաբանական կարողությունները,

Page 149: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

149

հանձնարարում ենք իրենց բերած օրինակները գործածել

նախադասությունների մեջ։

Կշռադատման փուլ: Մակբայ լրացումով բայական

կապակցությունների ուսումնասիրությունից հետո կազմակերպում ենք

ստուգողական և ամրակայող գործնական աշխատանքներ։

1) Տեղի, ժամանակի, չափի, ձևի, ընդհանրական մակբայ ստորադաս

անդամով բայական կապակցություններ կազմել։

2) Ընտրովի թելադրություն. դուրս գրել տեղի, ժամանակի, չափի, ձևի,

ընդհանրական մակբայներով բայական բառակապակցությունները։

3) Տրված բայերի հետ գործածել տեղի, ժամանակի, չափի, ձևի,

ընդհանրական մակբայներ՝ սիրել, խոսել, հեռանալ, խաղալ, պատմել,

դժգոհել։

4) Կազմած բայական բառակապակցությունները գործածել

կապակցված խոսքում (5-7 նախադասություն)։

բ) Ածական ստորադաս անդամով բայական բառակապակցությունների

ուսուցումը: Թեմայի ուսումնասիրումը սկսվում է ուսուցանվող նյութի

վերաբերյալ սովորողների ունեցած նախագիտելիքների վերհիշմամբ։

Նախկին գիտելիքների ակտիվացման նպատակով կարող ենք կիրառել

«Մտագրոհ» -ը1։ Մտագրոհի առարկա կարող է դառնալ ուսուցչի կողմից

տրված հարցը կամ առաջադրանքը, որի միջոցով էլ ի մի են բերվում

սովորողների գիտելիքները և կապակցվում յուրացվելիք նյութին։

Խթանման փուլ:

Հարց։ - Ո՞ր բառերն են կոչվում ածականներ։ Ածականները

կապակցվու՞մ են բայի հետ: (Ածականները առարկայի որպիսություն կամ

վերաբերություն ցույց տվող բառերն են։ Ածականները, կապակցվելով բայի

հետ, կարող են դառնալ բայի լրացում):

Հարց։ - Ածականները, կապակցվելով բայի հետ, ի՞նչ

հարաբերություններ կարող են արտահայտել։(Ածականները, կապակցվելով

բայի հետ, արտահայտում են ձևի, չափի հարաբերություններ։):

Իմաստավորման փուլ: Աշակերտների ուշադրությունը

կենտրոնացվում է ձևի և չափի հարաբերություններով արտահայտված

ածական ստորադաս անդամով բայական կապակցությունների կիրառման

վրա։ Այդ նպատակով աշակերտներին բաժանվում են

նախադասություններ` հանձնարարելով.

1 Ուսուցման ժամանակակից մեթոդներ, հնարներ, վարժություններ, ք. Վանաձոր

2008թ., էջ 8:

Page 150: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

150

1. դուրս գրել ածական ստորադաս անդամով բայական

կապակցությունները,

2. դիտարկել՝ ինչ հարաբերություն են արտահայտում։

Այսպես՝

1) Լեռները կարծես փորձում էին հպարտ վեր բարձրանալ։

2) Նա սիրում էր երկար քնել ու ոչինչ չանել։

Սովորողները որոշում են, որ հպարտ բարձրանալ, երկար քնել

կապակցությունները բայական են, 1-ին կապակցությունն արտահայտում է

ձևի հարաբերություն, 2-րդը՝ չափի։

Կշռադատման փուլ: Ամրապնդման համար հանձնարարվում է

զույգերով կատարել գործնական աշխատանք հետևյալ

հանձնարարականով.

1. Կազմել T-աձև աղյուսակ. մի կողմում գրել ձև արտահայտող

ածական ստորադաս անդամով բայական կապակցություններ, մյուս

կողմում՝ չափի հարաբերություն արտահայտող ածական ստորադաս

անդամով բայական կապակցություններ։

2. Դրանցից ընտրել 3-ական բառակապակցություններ և գործածել

նախադասությունների մեջ։

3. Աշխատանք նկարի շուրջ։

գ) Կապական կառույց ստորադաս անդամով բայական

բառակապակցությունների ուսուցումը: Ակնհայտ է՝ յուրաքանչյուր թեմայի

ուսումնասիրման արդյունա-վետությունը պայմանավորված է ինչպես

ուսուցման մեթոդներով, ձևերով, այնպես էլ ուսուցման մանկավարժական

սկզբունքներով։ Յուրաքանչյուր թեմայի ուսումնասիր-ման որոշակի

գործընթացը հաստատուն, գիտակցական դարձնելու համար նպատա-

կային է զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը,

ինքնուրույնությունը և ստեղծագործական կարողությունը։ Այդ առումով

ակնհայտորեն շահեկան են ուսուցման համագործակցային,

փոխներգործուն մեթոդները։ Սովորողներն այդ դեպքում պասիվ ընկալողից

վերածվում են հայտնագործողի և գիտելիքների ստացման գործընթացի

ակտիվ մասնակցի։ Կապական կառույց ստորադաս անդամով բայական

կապակցությունների ուսումնասիրումը, այս առումով, ավելի արդյունավետ

է կազմակերպել համագործակցային (ԽԻԿ, «Հասկացությունների քարտեզ»,

«Խմբային աշխատանք», «Տրամագիր (Դիագրամ)» և ավանդական («Զրույց»,

«Բացատրություն») մեթոդների և մեթոդական հնարների, վարժություն-

առաջադրանքների զուգակցմամբ։

Խթանման փուլ: Աշակերտներն ուսուցչի ուղղորդող հարցերի

օգնությամբ վերհիշում են թեմայի վերաբերյալ նախագիտելիքները.

Page 151: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

151

1) բայի լրացումներն արտահայտվում են ինչպես գոյականի թեք

հոլովներով, այնպես էլ կապերի միջոցով,

2) կապի մոտ դրված հոլովաձևը դիտվել է կապի լրացում, այստեղից

էլ նրա անվանումը՝ կապի խնդիր,

3) հայ քերականագիտության մեջ հրաժարվում ենք կապի խնդիր

տերմինից՝ գործածելով կապվող բառ տերմինը։

Իմաստավորման փուլ: Սովորողները ձեռք են բերում նոր գիտելիքներ

և դրանք համադրում իմացածին։

Կապական կառույց ստորադաս անդամով բայական

բառակապակցությունների ուսուցումը կարելի է կազմակերպել

որոնողական աշխատանքի միջոցով: Այն շահեկան է իրականացնել

հետևյալ առաջադրանքների կատարման միջոցով.

Տրված նախադասություններից դուրս գրել կապական կառույց

ստորադաս անդամով բայական կապակցությունները և որոշել, թե ինչ

իմաստային հարաբերություններ են դրանք արտահայտում:

Ուսուցիչը հանձնարարել էր նրանց դեպի կինոթատրոն գնալ։

Տիգրան թագավորն արգելում էր Օլիմպիային նրա մասին մտածել։

Նա ամեն կերպ փորձում էր ժողովրդին մոտ կանգնել ու աջակցել։

Ընկերներով նախընտրում էին աղբյուրի մոտ զբոսնել։

Արշակը կարգադրեց մինչև լուսաբաց հեռանալ։

Նա բոլոր զինվորներին կոչ արեց քաջերի պես մարտնչել։

Սովորողներն առանց դժվարության գտնում են կապական կառույց

ստորադաս անդամով բայական կապակցությունները՝ դեպի կինոթատրոն

գնալ (ուղղություն), նրա մասին մտածել (վերաբերություն), ժողովրդին մոտ

կանգնել (հանգում), աղբյուրի մոտ զբոսնել (տեղ), մինչև լուսաբաց հեռանալ

(ժամանակ), քաջերի պես մարտնչել (ձև)։

Այնուհետև բացատրվում է, որ հանգման հարաբերությունն

արտահայտվում է մի շարք կապերի ու կապական խնդիրների միջոցով,

ինչպես՝ դեպի, մոտ, ներքո, վրա, տակ, մեջ, հետ…։

Վերաբերության հարաբերությունն արտահայտվում է մասին, վրա,

առթիվ, հանդեպ, նկատմամբ, դեմ, կապակցությամբ և այլ կապերի և կապի

խնդիրների միջոցով։

Ուղղության իմաստն արտահայտվում է դեպի, շուրջ, տակ, վրա,

դուրս, հետ, կողմից, ընդդեմ կապերի և կապական բառերի միջոցով։

Տեղի հարաբերությունն արտահայտվում է վրա, միջև, տակ,, առաջ,

մոտ, դեմ, դուրս, կողմից, հեռու, ներս, վար, վեր և այլ կապերի միջոցով։

Ժամանակի իմաստն արտահայտվում է մի շարք կապերի միջոցով,

ինչպես՝ դեպքում, անց, ընթացքում, ժամանակ, հետ, հետո, մոտ, մինչև,

նախքան, վերջը և այլն։

Page 152: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

152

Ձևի իմաստն արտահայտվում է ըստ, իբրև, նման, որպես, առանց,

ինչպես, հեռու, պես, տակ, վրա և այլ կապերով ու կապի խնդիրներով։

Յուրաքանչյուր իմաստային հարաբերություն ուսումնասիրելիս մեր

հանձնարարությամբ սովորողներն ինքնուրույն օրինակներ են բերում։ Այս

աշխատանքն աշակերտներին տալիս է մտածելու, որոնելու

հնարավորություն։ Գործընթացն առավել հետաքրքրական և արդյունավետ

դարձնելու համար մենք կազմակերպեցինք մրցույթ. յուրաքանչյուր

աշակերտ պետք է աշխատի մյուսից ավելի շատ իմաստային տարբեր

հարաբերություններով կապական կառույց ստորադաս անդամով

բառակապակցություններ կազմել։

Կշռադատման փուլում կարելի է կազմել տրամագիր (դիագրամ)։

Աշակերտներն անպայման պետք է մասնակցություն ունենան այդ

գծապատկերի ստեղծմանը. յուրաքանչյուր իմաստի ընկալման համար

բերվում է մեկ օրինակ, սովորողներին հանձնարարվում է գրել երկրորդը։

Կապական կառույց ստորադաս անդամով բայական

բառակապակցությունների յուրացումն ամրապնդելու համար կատարվում

է գիտելիքների ստուգում՝ հարց ու պատասխանի, կիրառական-

ճանաչողական վարժությունների միջոցով։

Հարցեր ու առաջադրանքներ:

Կապի խնդիր

ստորադաս

անդամով բայ.

կապակցությ

ուն

աղբյուրի մոտ

թափառել

Ժամանակի

կեսօրին մոտ մեկնել

ժայռի պես կանգնել

Հանգման

դեպի այգին գալ

Տեղի

Ձևի

Կապի խնդիր

ստորադաս

անդամով բայ.

կապակցությ

ուն

աղբյուրի մոտ

թափառել

Ժամանակի

կեսօրին մոտ մեկնել

ժայռի պես կանգնել

Տեղի

Ձևի

ժայռի պես կանգնել

աղբյուրի մոտ

թափառել

Ժամանակի

կեսօրին մոտ մեկնել

Ուղղության

ւթյան

գնսլ դեպի դպրոց

Վերաբերության

նրա մասին մտածել

Հանգման

դեպի այգին գալ Կապի խնդիր

ստորադաս

անդամով բայ.

կապակցությ

ուն

Տեղի

Ձևի

Page 153: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

153

1. Ի՞նչ է կապը։

2. Բառակապակցության մեջ կապերն ու կապի խնդիրներն ի՞նչ

իմաստային հարաբերություններ են արտահայտում։

3. Հանգման հարաբերությունն ի՞նչ կապերի և կապի խնդիրների

միջոցով է արտահայտվում։

4. Վերաբերության հարաբերությունն ի՞նչ կապերի և կապի

խնդիրների միջոցով է արտահայտվում։

5. Ուղղության իմաստն ի՞նչ կապերի և կապի խնդիրների միջոցով է

արտահայտվում։

6. Ո՞ր կապերի և կապի խնդիրների միջոցով է արտահայտվում տեղի

հարաբերությունը։

7. Ո՞ր կապերի և կապի խնդիրների միջոցով կարելի է արտահայտել

ժամանակի իմաստը։

8. Ո՞ր կապերի և կապի խնդիրների միջոցով է արտահայտվում ձևի

իմաստը։

Վարժություն 1։ Տրված կապերը և կապի խնդիրները գործածել

բայական բառակապակցությունների մեջ, դրանցից հինգը գործածել

նախադասությունների մեջ՝ վրա, կողմից, ներս, ընթացքում, ժամանակ,

որպես, իբրև, առանց, դեպի, մոտ, մասին, նկատմամբ, կապակցությամբ։

Վարժություն 2։ Ձեզ ծանոթ գեղարվեստական գրականությունից

դուրս գրել կապական կառույց ստորադաս անդամով բայական

բառակապակցություններով նախադասություններ։

«Կապական կառույց ստորադաս անդամով բայական

բառակապակցություններ» թեմայի վերաբերյալ կարևոր գաղափարներն ի

մի են բերվում «Մտքի քարտեզ»- ի միջոցով.

Խնդրային Պարագայական

Հանգման Վերաբերության Ուղղության ժամանակի Ձևի Տեղի

Կապական կառույց ստորադաս անդամով բայական

բառակապակցություններ

Page 154: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

154

Ա. Խալաթյան

Տարբեր խոսքի մասերով ստորադաս անդամ ունեցող բայական

Բառակապակցությունների ուսուցումը

Ամփոփում

Այս հոդվածում ներկայացված է տարբեր խոսքի մասերով ստորադաս

անդամ ունեցող բայական բառակապակցությունների ուսուցումը (մակբայ,

ածական, կապ)։

Մակբայ ստորադաս անդամով բայական բառակապակցությունների

ուսումնասիրումը կազմակերպել ենք՝ կիրառելով ԽԻԿ համակարգ,

«Զրույց», «Բացատրություն», «Որոնողական» մեթոդները:

Ածական ստորադաս անդամով բայական բառակապակցությունների

ուսուցման ժամանակ օգտագործել ենք ԽԻԿ համակարգ, «Զրույց»,

«Բացատրություն» մեթոդները:

Կապական կառույց ստորադաս անդամով բայական

կապակցությունների ուսումնասիրումը կազմակերպել ենք

համագործակցային (ԽԻԿ, «Հասկացությունների քարտեզ», «Խմբային

աշխատանք», «Տրամագիր (Դիագրամ)» և ավանդական («Զրույց»,

«Բացատրություն») մեթոդների և մեթոդական հնարների, վարժություն-

առաջադրանքների զուգակցմամբ։

А.Халатян

Обучение глагольных словосочетаний с подчинительным членом

разных частей речи

Резюме

В этой статье представлено обучение глагольных словосочетаний с

подчинительным членом разных частей речи(наречие, прилагательное,

связка).

Обучение глагольных словосочетаний наречия с подчинительным

членом осуществляется с применением методов ССО системы, беседы,

объяснения поискового метода.

Во время обучения глагольных словосочетаний прилагательного с

подчинительным членом применили методы ССО системы беседы и

объяснения.

Структура глагольных словосочетаний связки с подчинительным

членом продуктивно организуется со существующим методом (карта ССО

системы, групповая работа, диаграмма), традиционным методом(беседа,

объяснение) и методическими выдумками совместно с упражнениями-

заданиями.

Page 155: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

155

A.Khalatyan

Teaching verb combinations with subordinate members of different

parts of speech

Summary

This article presents teaching of verbal phrases with subordinate member of

different parts of speech (adverb, adjective, copula).

Teaching of verb word combinations of an adverb with subordinate

member is carried out by using the methods of the PUR system /promotion,

understanding of the meaning, reflection/ system, conversation, explanation on

the search method.

During the course of teaching verb word combinations with adjective and

subordinate member, methods of PUR conversation and explanation systems are

used.

The structure of the verb word combination with copula and subordinate

member is efficiently practiced with the existing method (PUR system map,

teamwork, chart), the traditional method (conversation, explanation), and

methodological inventions together with the exercises and tasks.

Page 156: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

156

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԳՈՒՇ ՄԻՐՈՒՄՅԱՆ

Օտար բառագործածություններ ժամանակակից մամուլում

(2009-2013թթ.) 3-10

БЕЛЛА ХОДЖУМЯН

Выражение негативных эмоций соматическими фразеологизмами

(на материалет русского и армянского языков) 11-15

ՀՐԱՆՈՒՇ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Տեքստի ներկապակցումը կանխենթադրութային հենքի

միջոցով՝ հիմնված բառային միավորների կրկնության վրա 16-26

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հականշությունը հին հայերենի համեմատություն-

դարձվածային միավորներում 27-38

ՍԱԹԵՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համեմատությունները Աբիգ Ավագյանի արձակում 39-45

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժամանակակից հայ ժողովրդական բանահյուսության

մի պատառիկ 46-48

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Պամֆլետը Հարություն Սըվաճյանի «Մեղու» հանդեսում 49-55

ԱՆԻ ՆԵՐՍԵՍՅԱՆ

Ինքնակենսագրության տարրը Մ. Տվենի «Կոնուկտիկուտի

Յանկին Արթուր թագավորի արքունիքում»

ստեղծագործության համատեքստում 56-66

ՔՐԻՍՏԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ 67-70

Page 157: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

157

Եղեռնի թեման Գ.Էմինի ստեղծագործություններում

НОННА АВАКЯН

Литературно-культурные вопросы в новелле

Гранта Матевосяна “Живые и мертвые” 71-77

ԼՈՒՍՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտարկումներ «Թատրոն. բարեկամ մանկանց»

պարբերականի առիթով 78-86

ՕՎՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գրական ժանրերը 12-րդ դարի ձեռագիր մատյաններում 87-91

ՀԱՍՄԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նաղաշ Հովնաթանի խնջույքի և ուրախության երգերը 92-99

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Գլխահարկը և հողահարկը արաբների կողմից

նվաճված երկրների և Հայաստանի բնակչությանը

տրված պայմանագրերում

100-

109

ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Բարենպաստ հանգամանքներ Ֆրանսիայում հայ

ծովանկարիչների գործունեության համար

110-

115

ԱՆԱՀԻՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեսրոպ արքեպիսկոպոս Նշանյան

116-

121

ԶԱՐՈՒՀԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Կախարդական իրականության տիրակալը (մտորումներ

Մարտին Պետրոսյանի ստեղծագործությունների շուրջ)

122-

127

Page 158: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 1 (35) - 1... · 2017-05-11 · Մուտացիա ± (мутация < լատ. mutation ± փոփոխություն) - Արդյոք վերոնշյալ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

-----------------------------------------------------------------------------

158

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ՆՈՒՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Մանուկ Աբեղյանը մանկավարժ

128 -

136

ԼՈՒՍԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հայոց լեզվի՝ իբրև օտար լեզվի գրաճանաչության

կազմակերպման գործընթացը

137-

146

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԽԱԼԱԹՅԱՆ

Տարբեր խոսքի մասերով ստորադաս անդամ ունեցող

բայական բառակապակցությունների ուսուցումը

147-

155