10
ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ-ՀՀՀՀՀՀՀՀ

Հովհաննես Թումանյանի տուն թանգարան

Embed Size (px)

Citation preview

Page 1: Հովհաննես Թումանյանի տուն թանգարան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Page 2: Հովհաննես Թումանյանի տուն թանգարան

Հովհաննես Թումանյանի թանգարան, հիմնադրվել է 1953 թվականի ապրիլին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-ամյակին։ Թանգարանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։

Page 3: Հովհաննես Թումանյանի տուն թանգարան

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։

Page 4: Հովհաննես Թումանյանի տուն թանգարան

1969 թվականին նոր ցուցասրահում ցուցադրվող նմուշները հիմնականում նվիրված են Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործություններին։ Թումանյանի ստեղծագործական արվեստով հետաքրքրվողները այստեղ կարող են տեսնել գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն ավելի քան 45 լեզուներով։

Page 5: Հովհաննես Թումանյանի տուն թանգարան

Առաջին հարկ Թանգարանի առաջին հարկի

ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։ Չորս սրահներով է անցնում «մեծ Հայի» կյանքը՝ ծնունդից մինչև երկրային մահ։ Առաջին հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն է գործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը։

Page 6: Հովհաննես Թումանյանի տուն թանգարան

Երկրորդ հարկ Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի

թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։

Այստեղ պահպանվել է գրողի Թիֆլիսի տան մթնոլոտը։ Ցուցասրահի ամբողջ ունեցվածքը բանաստեղծի տան ճաշասենյակի, հյուրասենյակի և աշխատասենյակի ինտերիերի բաղադրիչ առարկաներն են։ Նույն հարկում՝ առանձին մեծ սրահում, ցուցադրվում է բանաստեղծի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը՝ 8000 օրինակ տարբեր լեզուներով և տարբեր ազգային, ժանրային բովանդակությամբ գրքերի ընտրանիով։

Page 7: Հովհաննես Թումանյանի տուն թանգարան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում։

1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել էԹիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թ. կիսատ թողնելով ուսումը, աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվելով գրական և հասարակական գործունեությամբ։

Page 8: Հովհաննես Թումանյանի տուն թանգարան

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը,Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908թ.։

Page 9: Հովհաննես Թումանյանի տուն թանգարան

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.)հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։

Page 10: Հովհաննես Թումանյանի տուն թանգարան

Նյութը պատրաստեց Միլենա Մարկոսյանը