10
ՌՌՌՌՌՌՌՌ ՌՌՌՌՌՌՌ ՌՌՌՌՌՌՌՌ

Ռուսական արվեստի թանգարան

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ռուսական արվեստի թանգարան

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Page 2: Ռուսական արվեստի թանգարան

Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրվել է համաձայն Հայաստանի ԽՍՀ կառավարության 1979 թ. դեկտեմբերի 17-ի N 14 կարգադրության և Հայաստանի մշակույթի նախարարի 1980 թ. հոկտեմբերի 23-ի N 538 հրամանի: Այցելունների համար թանգարանը բացվել է 1984 թ. նոյեմբերի 19-ին:

Page 3: Ռուսական արվեստի թանգարան

   Ռուսական արվեստի թանգարանը պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու Երևանում հիմնադրվել է սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Մոսկվայի պատվավոր քաղաքացի պրոֆ. Արամ Աբրահամյանի և նրա տիկնոջ՝ Մարիա Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այս նվիրատվությունը իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, Ա. Աբրահամյանի հայրենասիրության մեծագույն դրսևորում էր:

Page 4: Ռուսական արվեստի թանգարան

 Հայտնի է, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում կտրուկ աճել է հետաքրքրությունը XIX դարավերջի և XX դարասկզբի ռուսական կերպարվեստի նկատմամբ, որը չափազանց կարևոր~ բացառիկ ժամանակաշրջան է ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային արվեստում:

Page 5: Ռուսական արվեստի թանգարան

      Երևանի Ռուսական արվեստի թանգարանում բավականին լայնորեն ներկայացված են հենց այդ ժամանակաշրջանի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիռարական արվեստի և բեմական ձևավորման վարպետների աշխատանքները, որոնք հիմնականում որոշիչ դեր ունեցան ռուսական ողջ մշակույթի հետագա զարգացման ընթացքի համար:

Page 6: Ռուսական արվեստի թանգարան

Թանգարանում ցուցադրված են այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Վ. Սերովը, Կ. Կորովինը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ.Պետրով- Վոդկինը, Ն. Րերիխը, Ռ. Ֆալկը, Պ. Կանչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և ուրիշները:

Page 7: Ռուսական արվեստի թանգարան

    Հեղինակներից շատերը ներկայացված են թանգարանում ըստ այն ստեղծագործական խմբավորումների, որոնց անդամներն էին իրենք, ինչպես, օրինակ, հանրահայտ «Միր իսկուստվա», «Գոլուբայա Ռոզա», «Բուբնովի Վալետ»,«Օսլինի Խվոստ», «Ռուս նկարիչների միություն» և այլն:       

Page 8: Ռուսական արվեստի թանգարան

 Երևանի Ռուսական արվեստի թանգարանը իր նշանակությամբ և ցուցադրվածգործերի լայն ընդգրկումով կարող է հավակնել կարևոր տեղի` ռուսական մշակույթի ուսումնասիրության համաշխարհային կենտրոնների թվում: 

Page 9: Ռուսական արվեստի թանգարան

 Ռուսական արվեստի թանգարանը գտնվում է Երևանի շատ գրավիչ վայրերից մեկում` Կասկադի հանրահայտ համալիրի տարածքում, և իր հարուստ հավաքածուով և հետաքրքիր ինտերիերով այն հիրավի արվեստի անկրկնելի օջախ է: Այստեղ հաճախակի կազմակերպվում են տարբեր միջոցառումներ (ժամանակավոր ցուցահանդեսներ, հոբելյանական և գրական երաժշտական-երեկոներ, համերգներ, կինոդիտումներ, դասախոսոթյուններ, քննարկումներ) և կրթական ծրագրեր:  Թանգարանում մշակված է անդամակցության ծրագիր,գործում է թանգարանային խանութը, որտեղ կարելի է գնել բացառիկ հուշանվերներ` թանգարանի հավաքածուի թեմաներով:

Page 10: Ռուսական արվեստի թանգարան

Նյութը պատրաստեց ՝ Միլենա Մարկոսյանը