6
ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱ- ԱԱԱԱԱԱԱԱ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Page 2: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Գյումրի), Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից, մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին` բանաստեղծի պապի` Նիկողայոս Իսահակյանի կողմից։

Page 3: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

1975 թվականի հոկտեմբերի 29-ին, մեծ Վարպետի ծննդյան 100-ամյակի օրերին, Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-թանգարան, սակայն այն ենթարկվել է բազմաթիվ ավերվածությունների 1988 թվականի ավերիչ եկրաշարժի հետևանքով։ 90-ականների սկզբին թանգարանի շենքը հիմնովին քանդվեց` ճարտարապետական նույն ոճով նոր շենք կառուցելու նպատակով, սակայն շատ չանցած շինարարությունն ընդհատվեց` ավելի քան մեկ տասնամյակ։

Page 4: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Վերականգնումը` Շիրակի մարզպետարանի պատվերով, նոր թափով սկսվեց 2002 թվականի գարնանը և իր հյուրընկալ դռները բացեց բոլորի համար։

Տուն-թանգարանը վերականգնվել և ձևավորվել է հին ոճով` այնպես, ինչպես 1957 թվականին նկարագրել են Վարպետի հարազատները։

Page 5: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Թանգարանում վերականգնված են բնաստեղծի աշխատասենյակը, Իսահակյանների հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը, մառանը և թոնրատունը։

Թանգարանի կահավորանքը պահպանվել է այնպես, ինչպես հեղինակի կենդանության օրոք է եղել։ Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի անձնական հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, որտեղ ծնվել է նրա առաջին ստեղծագործությունը, փայտե մանկական օրորոցը և այլն։

Page 6: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Այստեղ է գտնվում նաև ասեղնագործված սեղանի սփռոցը և բարձը, հեղինակի շատ սիրելի սուրճի պատրաստման ամանը, բավական մեծ եվրոպական ոճի հայելին, 2 մ բարձրությամբ փայտե քանդակը, որը հանրահայտ գրողի դիմաքանդակն է։

Թանգարանում կարելի է ծանոթանալ ոչ միայն մեծ բանաստեղծին առնչվող մասունքներին, այլև 19-րդ դարի վերջին քառորդի ունևոր գյումրեցու կենցաղին, նիստուկացին։