Նյարդահումորալ կարգավորման խանգարումներ

Preview:

Citation preview

Ներզատական գեղձերի ֆունկցիայի խանգարումներն ուղեկցվում են նրանցկողմից արտադրվող հորմոնների քանակի փոփոխությամբ,որն առաջացնում էբազմաթիվ ծանր հիվանդություններ:

Վաղ մանկական հասակում մակուղեղի թերֆունկցիայի դեպքում աճի հորմոնիանբավարար արտադրման հետևանքով արգելակվում է մանուկների աճը ևնկատվում է թզուկություն:Նույն հասակում այդ գեղձի գերֆունկցիանառաջացնում է հասակի գերաճ,հսկայություն (գիգանտիզմ):Այդպիսիմարդկանց հասակը հասնում է 2,5-2,6 մ:

Աճման հորմոնի հավելյալ քանակը չափահաս հասակում առաջացնում էհիվանդություն (ակրոմեգալիա),որի ժամանակ նկատվում է մարմնիծայրանդամների՝ ձեռքերի ու ոտքերի,լեզվի,քթի,ականջների,ոտնաթաթերիմեծացում:

Մակուղեղի հետին բլթի թերֆունկցիան կարող է առաջացնել անշաքարմիզահյուծություն,որի դեպքում հիվանդն օրական միզում է մինչև 10 լ հեղուկու առաջանում է անհագ ծարավ:

Ենթաստամոքսային գեղձի ներզատականթերֆունկցիայի ժամանակ ինսուլինի քանակինվազման հետևանքով զարգանում է շաքարախտհիվանդությունը:Շաքարախտի ընդացքում հիվանդնանընդհատ ծարավում է ու զգալի քանակովջուր խմում,նիհարում,զարգանում է մկանայինթուլություն:Շաքարախտով հիվանդները պետք էսահմանափակեն ածխաջրերով հարուստ սննդիգործածումն ու ամեն օր կամ պարբերաբար ընդունենինսուլին:

Մակերիկամների կեղևային շերտի թերֆունկցիայիդեպքում զարգանում է բրոնզախտհիվանդությունը,որի ժամանակ մարդը նիհարումէ,շուտ հոգնում,մաշկը բրոնզի գույն էստանում,մկանները թուլանում են,չի կարողանումֆիզիկական աշխատանք կատարել:Կեևային շերտիգերֆունկցիայի դեպքում սեռական հորմոններիարտադրման խանգարումը կարող է հանգեղնել վաղսեռահասունացման,յուրօրինակ ճարպակալման ումազակալման: