View
24
Download
1
Category
Preview:
Citation preview
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ
ԹԱՆԳԱՐԱՆ
Հայաստանի պատմության թանգարան, պատմամշակութային, գիտահետազոտական և տեղեկատվական խոշոր կենտրոն է։ Հիմնադրվել է 1919 թ-ին, Երևանում։
Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919թ.)։ Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան։ Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը։
Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին։ Ժամանակի ընթացքում կրել է անվանափոխություններ.
Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.)
Կուլտուր-պատմական (1931թ.) Պատմական (1935թ.) Հայաստանի պատմության պետական
թանգարան (1962թ.) Հայաստանի պատմության թանգարան
(2003թ.)
Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։
Թանգարանում պահպանում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%)։ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։
Նյութը պատրաստեց Միլենա Մարկոսյանը
Recommended